Իսոյան — ՍԴ3/0053/06/20
Ամփոփում
ՊԱՐԶԵՑ Գործի դատավարական նախապատմությունը. 1. 2020 թվականի դեկտեմբերի 15-ին ՀՇ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության երրորդ կայազորային քննչական բաժնում ՀՇ 2 քրեական օրենսգրքի 360.1րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով հարուցվել է թիվ 90857920 քրեական գործը: 2020 թվականի դեկտեմբերի 16-ին Դավիթ Սամվելի Իսոյանը ձերբակալվել է: Նախաքննության մարմնի 2020 թվականի դեկտեմբերի 18ի որոշմամբ Դ.Իսոյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, ն նրան մեղադրանք է առաջադրվել ՀՇ քրեական օրենսգրքի 360.1-րդ հոդվածի 3-րդ մասով: 2. Սյունիքի մարզի առաջին ատյանի
Ամբողջ Տեքստ
Բ Զ ՍԴ3/0053/06/20
ՐՂԹՏԵ ի
ՍԱՅԼ
Արա «ԹՏԽ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ քրեական դատարանի որոշում
Գործ թիվ ՍԴ3/0053/06/20
Նախագահող դատավոր՝ Ա.Նիկողոսյան
ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ նան՝ Վճռաբեկ դատարան) նախագահությամբ՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ
մասնակցությամբ դատավորներ` Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ
Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ
Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ
Ա.ՊՈՂՈՍՅԱՆԻ
Ս.ՕՀԱՆՅԱՆԻ
2021 թվականի սեպտեմբերի 3-ին ք.Երնանում
գրավոր ընթացակարգով քննության առնելով մեղադրյալ Դավիթ Սամվելի Իսոյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2021 թվականի հունվարի 22-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Վ.Հարությունյանի վճռաբեկ բողոքը,
ՊԱՐԶԵՑ
Գործի դատավարական նախապատմությունը.
1. 2020 թվականի դեկտեմբերի 15-ին ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության երրորդ կայազորային քննչական բաժնում ՀՇ
2
քրեական օրենսգրքի 360.1րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով հարուցվել է թիվ 90857920 քրեական գործը:
2020 թվականի դեկտեմբերի 16-ին Դավիթ Սամվելի Իսոյանը ձերբակալվել է:
Նախաքննության մարմնի 2020 թվականի դեկտեմբերի 18ի որոշմամբ Դ.Իսոյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, ն նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 360.1-րդ հոդվածի 3-րդ մասով:
2. Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ նան՝ Առաջին ատյանի դատարան|՝ 2020 թվականի դեկտեմբերի 19-ի որոշմամբ նախաքննության մարմնի միջնորդությունը բավարարվել է ն մեղադրյալ Դ.Իսոյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը՝ երկու ամիս ժամկետով:
3. Մեղադրյալ Դ.Իսոյանի, պաշտպաններ Տ.Սարգսյանի ն Ա.Ապրեսյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ նան՝ Վերաքննիչ դատարան) 2021 թվականի հունվարի 22-ի որոշմամբ բողոքը բավարարել է, Առաջին ատյանի դատարանի՝ 2020 թվականի դեկտեմբերի 19-ի որոշումը բեկանել է, նախաքննության մարմնի միջնորդությունը մերժել է, մեղադրյալ Դ.Իսոյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը վերացրել է ն նրան անհապաղ ազատել է արգելանքից:
4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Վ.Հարությունյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի՝ 2021 թվականի հուլիսի 6-ի որոշմամբ ընդունվել է վարույթ: Վճռաբեկ դատարանը 2021 թվականի հուլիսի 2-ի որոշմամբ սահմանել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ:
Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
5. Դավիթ Իսոյանին ՀՀ քրեական օրենսգրքի 360.1րդ հոդվածի 3-րդ մասով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ «(..) նա, հանդիսանալով ՊԲ
3
49971 զորամասի Լին հրաձգային գումարվաւկի Էին վաշտի կրակային աջակցման դասակի խոշոր տրամաչափի գնդացրային ջոկի գնդացրորդ, պարտադիր ժամկետային զինծառայող, կոչումով շարքային, ՀՀ կառավարության 27.09.2020թ-ի թիվ 1286-Ն որոշմամբ Հայատրանի Հանրապետությունում հայտարարված ռազմական դրության ժամանակ, ՊԲ 49971 զորամասի հրամանատարի թիվ 0600 հրամանով 2020թ. դեկտեմբերի Գից մինչն 1Ցր ընդգրկված լինելով մարտական հերթեւպահության նույն զորամասի պահպանության տեղամասի թիվ 106 մարտական դիրքում որպես դիտորդ, 2020 թվականի դեկտեմբերի 15-ին ժամը 08:00-ի սահմաններում, որպես կացարան հանդիսացող վրանի դիմաց, նույն դիրքում որպես դիտորդ մարտական հերթապահության նշանակված Լին վաշտի 2- րդ դասակի 2րդ ջոկի հրաձիգ-նոնակաձիգի օգնական, շարքային Վահե Հովհաննեսի Բաբայանի կողմից 2020թ-ի դեկտեմբերի 15-ին ժամը 02:00-ից 04:00-ն արթուն դիտորդի պարտականությունները կատարելու ժամանակ վառարանը փայտ չգցելու դրանով պայմանավորված վառարանը հանգչելու հարցում իր մեղավորություն, հերքելու ն այդպիսով խարելու համար, խախտելով «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքի 3-րդ, 6-րդ, 15-րդ, 65-իդ ն 158-րդ հոդվածների պահանջները կապված ներքին ծառայության պահանջները բարեխղճորեն կատարելու, զինվորական ընկերասիրությունը բարձրի պահելու, համածառայողներից յուրաքանչյուրի պատիվն ու արժանապատվությունը հարգելու, նրանց նկատմամբ կոպտություն ն ծաւղրուծանակ թույլ չտալու, այլոց արժանաւպավտվություն, հարգելու հետ, դիրքի անձնակազմի ներկայությամը դաժան վերարերմուք է ցուցաբերել շարքային Վ.Բարայանի նկավտմամիը, պարբերաբար նվաստացրել նրա պատիվն ու արժանապատվությունը, այն է՝ հայհոյանքներ է հնչեցրել իրեն խարողի հասցնեին, այնուռհերն Վ.Բարայանի կողմից խաբելու փարը հերքելուց հետո, թիվ 106 մարտական դիրքի ավազ, լեյտենանտ Գրիգոր Էդուարդի Աբրահամյանից տեղեկանալով, որ շարքային Վ.Բարայանն իրեն խաբել է, այդ մասին հայտել է վերջինիս, հիշեցրել մինչ այդ իր հնչեցրած հայհոյանքի մասին, ակնարկել, որ նրա հեվ։ այլես խոսելու բան չունի,
4
միաժամանակ նրան կոպիտ ձնով անվանել անհասկացող, որից հետո, որպես պատիժ հանձնարարել է փայտ հավաքել ն ջարդել, ինչը վերջինս կատարել է, դրանով իսկ նրան անզգուշությամը հասցրել է ինքնասպանության՝ 2020թ. դեկտեմբերի 15-ին ժամը 13:50ի սահմաններում, շարքային Վ.Բարայանը դիրքի առաջնագծի խրամարջջում դիտորդի պարտականությունները կատարելու ընթացքում, իրեն ամրակցված ԱԿՎԱՅ տեսակի 171259431 համարի ինքնաձիգից ինքն իրեն ծնուրի շրջանում հասցրել է հրազենային զնդակային վիրավորում ն տեղում մահացկ (...)::
6. Առաջին ատյանի դատարանն արձանագրել է, որ «(...,) /Վյ/արույթն իրականացնող մարմնի կողմից ներկայացված (...) նյութերում առկա են կասկածը հիմնավորող տեղեկություններ, փաստեր ն ապացույցներ, որոնք ուղղակիորեն մատնանշում են Դավիթ Սամվելի Իստյանի առնչությունն իրեն վերագրվող ենթադրյալ հանցագործությանը, ինչպես նան դեպքը, որի կատարման մեջ անձր կասկածվում է, առերնույթ համինկնում է ՀՀ քրնական օրենսգրքի 360.1 հոդվածի 5- րդ մաստով նախատեսված հանցակազմի հատկանիշներին (...):
Այս համավփեքստում` հիմնավոր կասկածի առկայության մասին են վկայում միջնորդությանը կից ներկայացված ն դատարանում հետազոտված հետնյալ փաարական տվյալները. վկաներ Վլադիկ Ավետիքի Սիմոնյանի լրացուցիչ ցուցմունքը, Արման Վարդանի Հարթենյանի, Լենոն Անդրանիկի Նաջարյանի ցուցմունքների, Դավիթ Սամվելի Իսոյանի կասկածյալի դավամվարական կարգավիճակում տված ցուցմունքը, մարփական դիրքի` դեպքի վայրի զննության մասին արձանագրությունը, դիակի զննության վերաբերյալ արձանագրությունը:
Հանցանքի կատարմանը մեղադրյալի առնչության հիմնավորվածությաւն շեմը դատավարության այս փուլում, նամանավանդ նախնական կալանքի քննարկման ժամանակ, բավարար է վերջինիս նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու հարցր լուծելու համար:
Այս համատեքարում անդրադառնալով պաշտպանի այն փատրարկին, որ ներկայացված նյութերում առկա չեն իր պաշտաանյալի` մեղադրյալ Դավիթ ւՏե՛ս նյութեր, հատոր 1, թերթեր 127-128:
5
իսղյանի կողմից տուժողի անձնական պատիվն ու արժանապատվությունը, պարբերաբար նվաարացնելու դեպքեր, մեղադրանքում նկարագրվածը պետք է դիտարկել մեկ արարքի տնաքով, այլ ոչ թե պարբերաբար դրսնորված մի քանի արարքների, իսկ եթն մեղադրյալի հակաիրավական արարքը պարբերաբար չի եղել, ապա նշված հոդվածով մեղադրանք չի կարող առաջադրվել: Դատարանն արձանագրում է, որ (..) մինչդատական վարույթի նկատմամբ դավփական վերահսկողություն իրականացնելիս դատարանն իրավունք չունի անդրադառնալու մեղադրանքի էությանը, հիմնավորվածությանը, քանի որ մինչդատական վարույթի նկատմամի դատական վերահսկողություն չի հետապնդում կատարված հանցագործության բոլոր հանգամանքները հետազոտելու ն 6 դրանց քրեաիրավական գնահատական տալու կում փրված գնահավաւկանը արուգելու ու համապատասխան որոշում կայացնելու նպատակ, այդ հարցերը կարող են քննարկման առարկա դառնալ միայն գործն ըսվ. էության քննելու ն լուծելու ընթացքում, այսինքն՝ հանդիսանում են արդարադավաւթյան իրականացման արդյունքում լուծման ենթակա հարցեր: Տվյալ դեպքում քննության տվյալ փուլի համար Դատարանը բավարա է համարում գործով արացված այն
տեղեկությունների, փաստական տվյալների համակցությունը, որը վկայում է մեղադրյալի կողմից ենթադրաբար մեղսագրվող հանցանքը կավաւրելու մասին, այլ կերպ` մեղադրյալի ենթադրյալ գործողությունների, կատարած արարքների մեւսին գործում առկա ապացույցներին օբյեկտիվ դիտորդի մեջ ի զորու են առաջացնելու, իսկ Դատարանի գնահատմամը` առաջացնում են այն ողջամիտ ենթադրությունը, որ մեղադրյալ Դ.Իսոյանի ու իրեն մեղսագրված արարքի միջն առկա է օբյեկտիվ կապ:
(-.)
Վարույթն իրականացնող մարմնի կողմից Դատարանին ներկայացված միջնորդությանը կից նյութեր քննարկելով վերոնշյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո, ինչպես նան անդրադառնալով Դավիթ Սամվելի Իսղյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընփրելու հիմքերին՝ Դատարանն արձանագրում է, որ ներկայացված նյութերը վկայում են
6
այն մասին, որ մեղադրյալ Դավիթ Սամվելի Իսոյանը մնալով ազատության մեջ կարող է գործի համար նշանակություն ունեցող տեղեկությունները թաքցնելու ն դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու եղանակով խոչընդոտել գործի քննությանը, ինչպես նան թաքնվել վարույթն իրականացնող մարմնից:
Այսպես. վարույթն խրականացնող մարմնի կողմից Դատարանին
ներկայացված միջնորդությանը կից նյութերը քննարկելով վերոնշյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո Դատարանը գործով որպես վկաներ անցնող՝ մեղադրյալ Դավիթ Սամվելի Իսոյանի համածառայողների, ինչպես նան այլ պարտադիր ժամկետային զինծառայողների վրա անօրինական ազդեցություն գործադրելու հնարավորություն, Օ Օ-հիմնավորող 6փատրարկ է դիտարկում նախաքննությամբ ձեռք բերված ն Դատարանում հերազոտված տվյալներն այն մասին, որ շարքային Դավիթ Սամվելի Իսոյանն ունն ազդեցիկ դիրք համածառայողների շրջանում ն դեպքից հետո թիվ 106 մարտական դիրքի անձնակազմին հորդորել է իր կողմից Վ.Բարբայանի հասցեին հայհոյանք հնչեցնելու մասին որեէ տեղեկություն չհայտնեն իրավապահ մարմիններին: Նշված փաստական փվյալների հիման վրա, որոնք հատրատվում են ականատես վկաների ցուցմունքներով, Դատարանը բարձր է գնահատում հավանաւկաւնությունը, ն ողջամիտ ենթադրությունը, որ Դավիթ Սամվելի Իսողյանը ազավզության մեջ գտնվելու դեպքում կարող է իր ունեցած դիրքով անօրինական ազդեցություն գործադրել գործով վկաների նկատմամբ` դրանով իսկ խոչընդուրծնլով գործի քննությաւնը:
Բացի այդ, Դատարանն անհրաժեշտ է համարում ընդգծել, որ դեպքից հերո մեղադրյալ Դավիթ Սամվելի Իստյանի դրսնորած վարքագիծը, այն, որ նա իր համածառայաեւկիցներին հորդորել է, որ հայհոյանքների մասին իրավապահ մարմիններին չհայտնեն, վկայում է այն մասին, որ վերջինս ուղղակիորեն փորձ է կատարել խոչընդուրկ տվյալ փաարի առթիվ իրականացվելիք դատավարական գործընթացների ընթացքին: (...) Դատարանը հիմնավոր է համարում վարույթն իրականացնող մարմնի մվաւվախությունները, որ Դավիթ Սամվելի Իսոյանը
7
գտնվելով ազատության մեջ կարող է խոչընդուրել մինչդավական վարույթում (որպիսի վարքագիծ արդեն ենթադրաբար դրսնորել Լ) գործի քննությանը, ինչպես նան թաքնվել վարույթն իրականացնող մարմնից:
(-.)
Ամփովմզով նշվածը՝ Դատարանը հանգում է այն հենության, որ մեղադրյալ Դ.Իսոյանի կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար առկա են գործ համար նշանակություն ունեցող վփաեղեկությունները թաքցնելու, դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու եղանակով մինչդատական վարույթում գործի քննությանը խոչընդոտելու ն քրեական վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու հիմքերը:
Ելնելով վերոգրյալից` Դատարանը գտնում է, որ մեղադրյալ Դավիթ Սամվելի իսղյանի պատշաճ վարքագիծը հնարավոր է ապահովել նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու պայմաններում (...)»7:
7. Վերաքննիչ դատարանի որոշման համաճայն՝ «(.,) Անդրադառնալով Առաջին ատյանի դատարանի հեվտնություններին Օ0»հիմնավոր կասկածի առկայության մասով Վերաքննիչ դատարանը, զերծ մնալով մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործառույթի հեվ անհամատեղելի ու մինչդատաւկան վարույթն իրականացնող մարմնի համար կաշկանդող կամ ուղղորդող նշանակություն ունեցող մեկնարանություններ անելուց, արձանագրում է, որ դրանք հիմնավոր չեն, քանի որ րատ բողոքարկվող դատաւկաւն ակտի բովանդակության՝ Առաջին ատյանի դատարանը միջնորդության քննության ժամանակ բավարար վփվյալներ չի ունեցել մեղադրյալ Դավիթ Սամվելի Իսոյանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 3601 հոդվածի 3րդ մասով նախատեսված ենթադրյալ հանցանքը (մեղադրյալի արարքում կարող են ենթադրարար առկա լինել այլ հանցակազմերի առերնույթ հատկանիշներ, սաւկայն դրանք չեն կարող գնահատման ենթարկվել սույն գործի շրջանակներում) կատարած լինելու հիմնավոր կասկածի առկայության մասին հետնությաւն գալու համար:
շ Տե՛ս նյութեր, հատոր 2, թերթեր 17-23:
8
Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ այդ նյութերը, Վերաքննիչ դատարանի համոզմամի, ինքնին բավարար չեն կարող համարվել մելադրյալի՝ մեղսագրվող արարքին առնչությունը հաարատված համարելու հաւմար:
Մասնավորապես` Վերաքննիչ դատարանի հիշյալ դիրքորոշումը հիմնված է այն հանգամանքի վրա, որ մեղադրանքի ձնակերպման մեջ առկա՝ տուժողի անձնական պատիվն ու արժանապատվությունը ենթադրաբար նվաստացնելու հատկանիշ հանդիսացող պարբերականությունը այն նյութելտվ չի հատրատվել, քանզի նկարագրված արարքները (խաբողի նկատմամբ հայհոյանք հնչեցնելը, ընդ որում րար էության անհասցե, խաբելու փաարը հատրատելուց հետո ուղղակիորեն մեղադրյալին հայհոյանքի մասին հիշեցնելը, դրանից անմիջապես հեվտ, նրան կոպիտ ձնով անհասկացող անվանելը, որպես պատիժ փայտ կտրելու ուղարկելը) ըսփ էության մեկ ամբողջական դեպքի՝ վառարանը փայտ չգցելու համար պարզաբանում ` արանալու, «մեղավորին» պարսավանքի ենթադրելու բաղադրատարրեն են, ինչն առերնույթ չի ենթադրել պարբերականություն` հաշվի առնելով նան, այդ գործողությունների միջն ընկած ժամանակահատվածը (ընդհանուր տնողությունը չի գերազանցել 4 ժամը՝ մեկ օրվա ընթացքում):
Հարկ է նշել, որ մեղադրյալի կողմից անհասցն հայհոյանք հնչեցնելուց հետո մտւժողը սուրճ է խմել համածառայակիցների հետ, ինչը կարող է վկայել այն մասին, որ նրանց միջն աոկա չի եղել համակեցության ընդզծված բացառում:
Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ բավարար փատրական
տվյալներ չեն ներկայացվել այն մասին, որ տվյալ իրավիճակում մեղադրյալի կողմից ենթադրաբար կատարված գործողությունները կրել նն պարբերական բնույթ՝ ուղղված տուժողի անձնական պատիվն ու արժանապատվությունը նվաարացնելուն:
Միննույն ժամանակ տեղին է հիշատակել, որ ներկայացված նյութերում բացակայում են փասրական տվյալներ, այդ թվում համապատասխան փորձաքննության եզրակացություն առ այն, որ տուժողի մահր վրա է հասել մեղադրյալի կողմից ենթադրաբար կատարված գործողությունների հերնանքով,
9
այսինքն` արարքի ն հեվփնանքի միջն առկա պատճառահետնանքային կապն առերնույթ հավաստող տվյալներ:
Հեփնաբար` վերոնշյալ հանգամանքների պարագայում պարզ է դառնում, որ մեղադրյալի արարքի առնչություն, մեղսագրված արարքի հանցակազմի հատկանիշների հետ րացակայում է: ալ կերպ՝ այդ հանգամանքների համակցություն, Վերաքննիչ դատարանի համոզմաւմը բացառում է հիմնավոր կասկածն առ այն, որ մեղադրյալ Դավիթ Սամվելի Իսոյանն ունի առնչություն իրեն վերագրվող հանցանքի կատարմանը:
Վերաքննիչ դատարանը անհրաժեշտ է համարում նշել, որ եթն առկա չէ անձի կողմից հանցագործություն կատարած լինելու հիմնավոր կասկած, ապա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 155-րդ հոդվածի Լին մասում թվարկված՝ կալանավորման հիմքերի առկայության հարցի քննարկումն այլես անիմաավ է, ուստի առարկայազուրկ է վերաքննիչ բողոքում դրանց վերաբերյալ վկայակոչված փաստարկներին անդրադառնալը (...)»:
Վճոաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները ն պահանջը.
Վճոաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.
8. Բողոքաբերը գտել է, որ Դ.Իսոյանի մեղսագրված արարքի փաստական հանգամանքների նկարագրության ն դրան տրված իրավաբանական որակման միջն ոչ միայն ակնհայտ, այլն ընդհանրապես անհամապատասխանություն չկա:
Ըստ բողոքաբերի՝ Դ.Իսոյանին առաջադրված մեղադրանքում նկարագրվել են վերջինիս կողմից կատարված հանրորեն վտանգավոր գործողություններն ու դրանց հետնանքները, ինչպես նան տրվել լէ մեղսագրվող արարքի փաստական հանգամանքներին ուղղակիորեն համապատասխանող արարքի իրավաբանական որակում: Մեղադրյալի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ քննիչի միջնորդության մեջ նշվել ն դրան կից ներկայացվել են օրենքով սահմանված կարգով ձեռք բերված այն փաստական տվյալները, որոնք 3 Տե՛ս նյութեր, հատոր 3, թերթեր 31-44:
10
վկայում են Դ.Իսոյանի առնչությունն իրեն մեղսագրվող հանցագործությանը: Այսինքն` ներկայացվել են անձի կատարած գործողությունների վերաբերյալ ապացույցներ, որոնք ուղղակիորեն մատնանշում են նրա առնչությունն իրեն վերագրվող ենթադրյալ հանցագործությանը, ինչպես նան հիմնավորում, որ դեպքը, որի կատարման մեջ անձը կասկածվում է, համընկնում է մեղադրյալին վերագրվող հանցանքի դեպքին: ՝Նշված հարցերին պատշաճ կերպով անդրադարձել է Առաջին ատյանի դատարանը ն արձանագրել, որ մեղսագրված հանցագործության հիմնավոր կասկածն առկա է: Մինչդեռ, Վերաքննիչ դատարանը, անտեսելով Վճռաբեկ դատարանի որոշումներում արտահայտված իրավական
դիրքորոշումները, անդրադարձել է այնպիսի հարցերի, որոնք ակնհայտորեն չեն համապատասխանում դատավարության տվյալ փուլի նպատակին:
8.Լ Բողոք բերած անձը նշել է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 360.1-րդ հոդվածով նախատեսված հանցակազմի հատկանիշ հանդիսացող` գործողությունների պարբերականությունը տվյալ դեպքում բացակայելու վերաբերյալ հետնության Վերաքննիչ դատարանը հանգել է ներկայացված նյութերի՝ դատավարության տվյալ փուլի նպատակին չհամապատասխանող վերլուծության արդյունքում, բացի այդ, իր հետնությունները հիմնավորելու համար բերել է պատճառաբանություններ, որոնց ճշմարտացիության հետ դժվար է համաձայնել: Օրինակ՝ Վերաքննիչ դատարանն, ըստ էության, արձանագրել է, որ մեղադրյալի գործողությունները չեն կարող դիտվել որպես արժանապատվության պարբերաբար նվաստացում, քանի որ դրանք տեղի են ունեցել շուրջ 4 ժամվա ընթացքում: Դատարանն անդրադարձել է նան արարքի փաստական կողմը բնութագրող այլ հանգամանքների, ինչպես նան դրանց գնահատման արդյունքում՝ արարքի իրավաբանական որակման հարցերին:
8.2. Բացի այդ, ըստ բողոքաբերի, Վերաքննիչ դատարանն ուղղակիորեն անհրաժեշտ է համարել, որպեսզի առկա լինի մեղադրյալի գործողությունների ու ինքնասպանություն գործելուն նախորդող պահին տուժողի հոգեվիճակի, ինչպես նան մասնագիտական մի շարք այլ հարցերի պարզման նպատակով նշանակված համապատասխան փորձաքննության եզրակացությունը, որի բացակայությունը
1
դիտվել է «արարքի ու հետնանքի միջն առկա պատճառահետնանքային կապն առերնույթ հավաստող տվյալների» բացակայություն:
Թեն Վերաքննիչ դատարանը նշել է նան հիշյալ հանգամանքը հավաստող այլ տվյալների (ապացույցների) բացակայության մասին, սակայն ակնհայտ է, որ հիմնվել է բացառապես փորձաքննության եզրակացության առկայության անհրաժեշտության վրա, քանի որ այլ բնույթի բազմաթիվ տեղեկություններ (ապացույցներ) ներկայացվլ են ստորադաս դատարաններին: Վերաքննիչ դատարանը նշել է պատճառական կապն «առերնույթ հավաստող» տվյալների բացակայության մասին, սակայն իրականում անտեսելով այդպիսի տվյալները, անհրաժեշտ է համարել փորձագետի եզրակացության առկայություն, որը քննության տվյալ փուլում դեպքից 3 օր անց ձեռք բերել ու դատարանին ներկայացնելը գործնականում անհնար է:
Ըստ բողոքաբերի՝ ստացվում է, որ Վերաքննիչ դատարանի սահմանած սանդղակին բավարարող միակ ապացույցը կարող էր հանդիսանալ
դատահոգեբանական ն հոգեբուժական համալիր փորձաքննության
եզրակացությունը համապատասխան հետնություններվ, իսկ դրա
բացակայության պայմաններում, անկախ այն հանգամանքից, թե
ինքնասպանության դեպքին նախորդող իրադարձությունները բացահայտող ինչ ծավալի ն բովանդակության ապացույցներ են ձեռք բերվել, միննույն է, հիմնավոր կասկածը չի կարող առկա համարվել:
Այսպիսով, ըստ բողոքաբերի, Վերաքննիչ դատարանը գտել է, որ հիմնավոր կասկածի մասին վկայող բավարար տվյալնեի փոխարեն պահանջվում է ապացուցման առարկան կազմող յուրաքանչյուն հանգամանքը խորությամբ բացահայտող ապացույցների համակցության առկայություն ն այդպիսի մոտեցմամբ անտեսել է Վճռաբեկ դատարանի ձնավորած իրավական դիրքորոշումները:
9. Վերոգրյալի հիման վրա, բողոք բերած անձը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի որոշումը ն օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի որոշմանը:
12
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումը.
10. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջն բարձրացված իրավական հարցը հետնյալն է. հիմնավո՛ր է արդյոք Վերաքննիչ դատարանի հետնությունն այն մասին, որ ներկայացված նյութերը բավարար չեն Դավիթ Իսոյանի արարքում ՀՀ քրեական օրենսգրքի 360.1-րդ հոդվածի 3րդ մասով (ռազմական դրության ժամանակ զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը) նախատեսված հանցագործություն կատարելու հիմնավոր կասկածի առկայությունը հաստատելու համար:
1. ՀՀ Սահմանադրության 27րդ հոդվածի Լին մասի համաճայն՝
«Յուրաքանչյուր ոք ունի անձնական ազատության իրավունք: Ոչ ոք չի կարող անձնական ազատությունից զրկվել այլ կերպ, քան հետնյալ դեպքերում ն օրենքով սահմանված կարգով'
(:-.) 4) անձին իրավասու մարմին ներկայացնելու նպատակով, երը առկա է երա կողմից հանցանք կատարած լինելու հիմնավոր կասկած, կամ երը դա հիմնավոր կերպով անհրաժեշտ է հանցանքի կատարումը կամ դա կատարելուց հետո աւնձի փաւխուարը կանխելու նպավպաւկով (...)»:
«Մարդու իրավունքների ն հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի համաձայն՝ «4. Յուրաքանչյուր ոք ունի ազավզության ն անձնական անձեռնմխելիության իրավունք: Ոչ ոքի չի կարելի ազատությունից զրկել այլ կերպ, քան հետեյալ դեպքերում ն օրենքով սահմանված կարգով.
Ը-) գ անե օրինական կալանավորումը կամ . ձերբակալումը՝
իրավախախտում կատարած լինելու հիմնավոր կասկածի առկայության դեպքում երան իրավասու օրինական մարմնին ներկայացնելու նպատակով կամ այն դեպքում, երը դա հիմնավոր կերպով անհրաժեշտ է համարվում նրա կողմից հանցագործության կատարումը կամ այն կատարելուց հետո նրա փախուարը կանխելու համար (...)»:
11.1. Վերահաստատելով ն զարգացնելով կալանավորման պայմաններից «հիմնավոր կասկածի» գնահատման սահմանների վերաբերյալ` Վահրամ
Թ
Գնորգյանի՛, Հարություն Խաչատրյանի: գործերով արտահայտված իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանն Իյգար Եղիազարյանի գործով ընդգծել է, որ իրավասու մարմինը պետք է ներկայացնի փաստեր կամ տեղեկություններ, որոնք կհամոզեն դատարանին, որ անձը հիմնավոր կերպով է կասկածվում (մեղադրվում) ենթադրյալ հանցագործության կատարման մեջ: Այսինքն՝ քրեական հետապնդման մարմինները պետք է ներկայացնեն կասկածը հիմնավորող որոշակի փաստական հանգամանքներ, իսկ դրա վերաբերյալ դատարանի հետնությունները պետք է լինեն պատճառաբանված ն, միննույն ժամանակ, չպետք է պարունակեն իրավական գնահատականներ անձի մեղավորության կամ անմեղության հարցի առնչությամբ:
Վճոաբեկ դատարանը, ի թիվս այլնի, ընդգծել է հետնյալ հանգամանքները՝
- հիմնավոր կասկածը չի պահանջում կատարված արարքի մեջ մեղադրյալի մեղավորությունն Օ-ապացուցող՝ հիմնավոր կասկածից վեր ապացուցման չափանիշին համապատասխան բավարար փաստերի առկայություն,
այնուամենայնիվ, «կասկածը» պետք է լինի ողջամիտ, այն պետք է հիմնված լինի օրենքով սահմանված կարգով ձեռքբերված որոշակի փաստական տվյալների վրա (որոնք կվկայեն Օ։Օկատարված արարքին անձի առնչությունը ն դեպքի, իրադարձության համընկնումն այն հանցանքին, որի առերնույթ կատարման մեջ անձը կասկածվում (մեղադրվում) է), իսկ դրա առկայության կամ բացակայության վերաբերյալ դատարանի հետնություննեը պետք է լինեն հիմնավորված ն պատճառաբանված,
- մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողություն իրականացնելիս, մասնավորապես` կալանավորման վերաբերյալ միջնորդությունը քննելիս դատարանն իրավասու չէ քննարկման առարկա դարձնելու այնպիսի հարցեր, որոնք դուրս են այդ պահին իր առջն դրված խնդիրների շրջանակից, " Տես Վճռաբեկ դատարանի` Վահրամ Գնորգյանի գործով 2011 թվականի փետրվարի 24-ի թիվ ԵԿԴ/0678/06/10 որոշումը, կետեր 20-23:
5 Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Հարություն Խաչատրյանի գործով 2011 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ ՏԴՉ/0009/06/11 որոշումը, կետեր 13 ն 15:
" Տես Վճռաբեկ դատարանի՝ Էյգար Եղիազարյանի գործով 2017 թվականի հունիսի 22ի թիվ ԵԱՆԴ/0017/06/16 որոշումը, կետ 14։
Տե՛ս, ուսմուկտ ոամոոմ ա Վճռաբեկ դատարանի՝ Ներսես Միսակյանի գործով 2009 թվականի ապրիլի 10-ի թիվ ԱՐԴ/0003/11/08 որոշումը:
14
ուստին հիմնավոր կասկածի առկայությունը ստուգելիս դատարանն իրավասու չէ կանխորոշելու մեղքի հարցը, իրավական Օգնահատական տալու անձի մեղավորությանը կամ անմեղությանը, անմիջականորեն փաստելու անձի արարքում հանցակազմի առկայությունը կամ բացակայությունը: Միննույն ժամանակ, դատարանը, վերոգրյալ հարցերի շուրջ իրավական գնահատականներ չտալով, իրավասու է որոշում կայացնել կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու կամ ժամկետը երկարացնելու կամ վերահաստատելու վերաբերյալ քրեական հետապնդման մարմնի ներկայացրած միջնորդությունը մերժելու մասին` այն դեպքում, երբ հավաստում է քրեական գործով վարույթը բացառող հանգամանքի առերնույթ առկայություն, ն դրա հնարավոր կիրառելիությունը: Ընդ որում, քրեական գործով վարույթը բացառող այդ հանգամանքի առերնույթ առկայության մասին վկայությունը պետք է լինի ոչ թե ներկայացված նյութերի, այդ թվում՝ ապացույցների՝ գործն ըստ էության քննելու ն լուծելու ժամանակ պահանջվող աստիճանի չափ բազմակողմանի ն խորը վերլուծության արդյունք, այլ այդպիսի վկայությունը պետք է հիմնված լինի ներկայացված նյութերից բխող համեմատաբար ակնհայտ փաստերի վրա (օրինակ՝ արարքը, որի կատարման մեջ մեղադրվում է անձը, դրա կատարման պահին հանցագործություն չի համարվել, կամ որպես մեղադրյալ է ներգրավվել քրեական պատասխանատվության ենթարկվելու տարիքի չհասած անձը, կամ անցել են վաղեմության ժամկետները, ընդունվել է համաներման ակտ ն այլն):
12. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երնում է, որ՝
-` Նախաքննության մարմնի կողմից Դավիթ Իսոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 360.1-րդ հոդվածի 3-րդ մասով",
- Առաջին ատյանի դատարանը, Դ.Իսոյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին 2020 թվականի դեկտեմբերի 19-ի Ճ Ադ առումով մանրամասն տե՛ս, օրինակ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Խաչատրյանը ն այլք ընդդեմ Հայատրանի գործով 2012 թվականի նոյեմբերի 27-ի վճիռը, գանգատ թիվ 23978/06:
» Տես Վճռաբեկ դատարանի՝ Էյգար Եղիազարյանի գործով 2017 թվականի հունիսի 22ի թիվ ԵԱՆԴ/0017/06/16 որոշումը, կետ 15:
6 Տե՛ս սույն որոշման 5-րդ կետը:
5
որոշմամբ արձանագրել է, որ վարույթն իրականացնող մարմնի կողմից ներկայացված նյութերում առկա են կասկածը հիմնավորող տեղեկություններ, փաստեր ն ապացույցներ, որոնք ուղղակիորեն մատնանշում են Դ.Իսոյանի առնչությունն իրեն վերագրվող ենթադրյալ հանցագործությանը, ինչպես նան դեպքը, որի կատարման մեջ անձը կասկածվում է, առերնույթ համընկնում է ՀՀ քրեական օրենսգրքի 360.Լրդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցակազմի հատկանիշներին: Ըստ Առաջին ատյանի դատարանի` հիմնավոր կասկածի առկայության մասին են վկայում վկաներ Վ.Սիմոնյանի լրացուցիչ ցուցմունքը, Ա. արթենյանի, Լ.՝Նաջարյանի ցուցմունքները, Դ.Իսոյանի՝ որպես կասկածյալ տված ցուցմունքը, մարտական դիրքի՝ դեպքի վայրի զննության, դիակի զննության վերաբերյալ արձանագրություններըը: Անդրադառնալով պաշտպանի այն փաստարկին, որ ներկայացված նյութերում առկա չեն մեղադրյալ Դ.Իսոյանի կողմից տուժողի անձնական պատիվն ու արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու դեպքեր, մեղադրանքում նկարագրվածը պետք է դիտարկել մեկ արարքի տեսքով, այլ ոչ թե պարբերաբար դրսնորված մի քանի արարքների, Առաջին ատյանի դատարանը բավարար է համարել գործով ստացված այն տեղեկությունների, փաստական տվյալների համակցությունը, որը վկայում է մեղադրյալի կողմից ենթադրաբար մեղսագրվող հանցանքը կատարելու մասին",
- Վերաքննիչ դատարանը, Դ.Իսոյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը վերացնելու մասին 2021 թվականի հունվարի 22-ի որոշմամբ, արձանագրել է, որ Առաջին ատյանի դատարանը միջնորդության քննության ժամանակ բավարար տվյալներ չի ունեցել մեղադրյալ Դ.Իսոյանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 360.Լ-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված ենթադրյալ հանցանքը կատարած լինելու հիմնավոր կասկածի առկայության մասին հետնության գալու համար: Ըստ Վերաքննիչ դատարանի մեղադրանքի ձնակերպման մեջ առկա՝ տուժողի անձնական պատիվն ու արժանապատվությունը ենթադրաբար նվաստացնելու հատկանիշ հանդիսացող պարբերականությունը նյութերով չի հաստատվել, քանզի նկարագրված արարքները (խաբողի նկատմամբ ռ Տես սույն որոշման 6-րդ կետը:
16
հայհոյանք հնչեցնելը, ընդ որում ըստ էության անհասցե, խաբելու փաստը հաստատելուց հետո ուղղակիորեն մեղադրյալին հայհոյանքի մասին հիշեցնելը, դրանից անմիջապես հետո, նրան կոպիտ ձնով անհասկացող անվանելը, որպես պատիժ փայտ կտրելու ուղարկելը) ըստ էության մեկ ամբողջական դեպքի՝ վառարանը փայտ չզցելու համար պարզաբանում ստանալու, «մեղավորին» պարսավանքի ենթարկելու բաղադրատարրեր են, ինչն առերնույթ չի ենթադրել պարբերականություն՝ հաշվի առնելով նան, այդ գործողությունների միջն ընկած ժամանակահատվածը (ընդհանուր տնողությունը չի գերազանցել 4 ժամը՝ մեկ օրվա ընթացքում):
Թ. Նախորդ կետում վկայակոչված փաստական հանգամանքները
գնահատելով սույն որոշման 1111.1-րդ կետերում մեջբերված իրավադրույթների ն արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը, ստուգման ենթարկելով Դ.Իսոյանի արարքում ՀՀ քրեական օրենսգրքի 360.1-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցագործության հիմնավոր կասկածի առկայության վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի դիրքորոշումների իրավաչափությունը, պատշաճ իրավական գնահատման չի ենթարկել մի շարք առանցքային հանգամանքներ:
Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Առաջին ատյանի դատարանը հանգել է հիմնավոր հետնության առ այն, որ նյութերում առկա փաստական տվյալները բավարար են դատավարության տվյալ փուլում ողջամիտ ենթադրություն անելու, որ առկա է մեղադրյալ Դ.Իսոյանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 360.-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցագործությունը կատարած լինելու հիմնավոր կասկածը՝ հիմք ընդունելով նյութերում առկա փաստական տվյալները, այդ թվում նան՝
- վկա Վ.Սիմոնյանի լրացուցի 0»հարցաքննության արձանագրությունը, համաձայն որի՝ 2020 թվականի դեկտեմբերի 15-ին՝ առավոտյան զրույցի ընթացքում, համածառայակիցների ներկայությամբ Դ.Իսոյանը հայհոհանք է հնչեցրել իրեն խաբողի հասցեին, այնուհետն Վ.Բաբայանի կողմից խաբելու ռ Տե'ս սույն որոշման 7-րդ կետը:
17
փաստը հերքելուց հետո, Գ.Աբրահամյանից տեղեկացել է, որ Վ.Բաբայանն իրեն խաբել է, այդ մասին հայտնել է վերջինիս, նրան կոպիտ ձնով անվանել անհասկացող, ն դրանից հետո որպես պատիժ հանձնարարել է փայտ հավաքել ն ջարդել, ինչը վերջինս կատարել է'՛,
- վկա Ա.Հարթենյանի հարցաքննության արձանագրությունը, համաձայն որի՝ 2020 թվականի դեկտեմբերի 15ին առավոտյան զրույցի ընթացքում, համածառայակիցների ներկայությամբ Դ.Իսոյանը հայհոյանք է հնչեցրել իրեն խաբողի հասցեին, այնուհետն Գ.Աբրահամյանից տեղեկացել է, որ Վ.Բաբայանն իրեն խաբել է, ն վերջինիս անվանել է անհասկացող",
- վկա Լ.Նաջարյանի հարցաքննության արձանագրությունը, համաձայն որի՝ 2020 թվականի դեկտեմբերի 15ին առավոտյան զրույցի ընթացքում, համածառայակիցների ներկայությամբ Դ.Իսոյանը հայհոյանքներ է հնչեցրել իրեն խաբողի հասցեին, Վ.Բաբայանին ասել, որ վերջինս վրանի լուսամուտի ներքնի հատվածին հավասար փայտ պետք է բերի, այնուհետն Գ.Աբրահամյանից տեղեկանալով, որ Վ.Բաբայանն իրեն խաբել է, հիշեցրել է մինչ այդ իր ասածի մասին, հայտնել, որ վերջինիս հետ այլնս խոսելու բան չունի՞,
- կասկածյալ Դ.Իսոյանի հարցաքննության արձանագրությունը, համաձայն որի՝ զրույցը վերջացնելուց հետո, երբ անձնակազմը պետք է գնար փայտ բերելու, Վ.Բաբայանին անվանել է անհասկացող»:
Վերոգրյալի հիման վրա՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործում առկա նյութերը դատավարության տվյալ փուլում բավարար են Դ.Իսոյանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 9360.-րդ հոդվածի 3րդ մասով նախատեսված հանցագործություն կատարած լինելու հիմնավոր կասկածի շեմը հաղթահարելու համար՝ հաշվի առնելով նան, որ Վերաքննիչ դատարանը ստուգման է ենթարկել մեղադրյալ Դ.Իսոյանի նկատմամբ առաջին անգամ կալանավորումը որպես 5 Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթեր 67-69:
Կ Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթեր 80-89:
5 Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթեր 114-126:
6 Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթեր 98-113:
18
խափանման միջոց կիրառելու վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի որոշման իրավաչափությունը:
14. Անդրադառնալով Վերաքննիչ դատարանի այն փաստարկին, որ տուժողի անձնական պատիվն ու արժանապատվությունը ենթադրաբար նվաստացնելու հատկանիշ հանդիսացող պարբերականությոնը չի հաստատվել, քանզի մեղադրանքում նկարագրված արարքները, ըստ էության, մեկ ամբողջական դեպքի բաղադրատարրեր են, Վճռաբեկ դատարանը, սույն որոշման նախորդ կետում վերլուծված փաստական տվյալների առկայության պայմաններում, արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը, մինչդատական վարույթի նկատմամբ նախնական դատական վերահսկողութան շրջանակներում, դատարան ներկայացված նյութերում առկա փաստական տվյալները վերլուծելու ն միմյանց հետ համադրելու արդյունքում տուժողի անձնական պատիվն ու արժանապատվությունը ենթադրաբար նվաստացնելու հատկանիշ հանդիսացող պարբերականության առումով կատարել է գործն ըստ էության քննելու ն լուծելու ժամանակ պահանջվող աստիճանի չափ խորը վերլուծություն, ինչը բնորոշ է արդարադատության իրականացման բուն գործընթացին:
14.1. Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ «հանցագործություն կատարած լինելու հիմնավոր կասկածը» չի պահանջում կատարված արարքի մեջ մեղադրյալի մեղավորությունն Օ-ապացուցող՝ հիմնավոր կասկածից վեր ապացուցման չափանիշին համապատասխան բավարար փաստերի առկայություն,
այնուամենայնիվ, «կասկածը» պետք է լինի ողջամիտ, այն պետք է հիմնված լինի որոշակի փաստական տվյալների վրա, (որոնք կվկայեն կատարված արարքին անձի առնչությունը ն դեպքի, իրադարձության համընկնումն այն հանցանքին, որի առերնույթ կատարման մեջ անձը կասկածվում (մեղադրվում) է):
Հարկ է նշել, որ հիմնավոր կասկածի առկայությունը ստուգելիս դատարանն իրավասու չէ կանխորոշելու մեղքի հարցը, իրավական գնահատական տալու անձի մեղավորությանը կամ անմեղությանը, անմիջականորեն փաստելու անձի արարքում հանցակազմի առկայությունն կամ բացակայությունը: Միննույն ժամանակ, դատարանը, վերոգրյալ հարցերի շուրջ իրավական գնահատականներ չտալով,
19
իրավասու է որոշում կայացնել քրեական հետապնդման մարմնի ներկայացրած միջնորդությունը մերժելու մասին` այն դեպքում, երբ հավաստում է քրեական գործով վարույթը բացառող հանգամանքի առկայությունը ն դրա հնարավոր կիրառելիությունը: Ընդ որում, քրեական գործով վարույթը բացառող այդ հանգամանքի առկայության մասին վկայություն, Օ`:պետք է լինի ոչ թե ներկայացված նյութերի, այդ թվում` ապացույցների՝ գործն ըստ էության քննելու ն լուծելու ժամանակ պահանջվող աստիճանի չափ բազմակողմանի ն խորը վերլուծության արդյունք, այլ այդպիսի վկայությունը պետք է հիմնված լինի ներկայացված նյութերից բխող համեմատաբար ակնհայտ փաստերի վրա:
15. Բացի այդ, Վերաքննիչ դատարանի մատնանշած այն հանգամանքը, որ մեղադրյալի կողմից անհասցե հայհոյանք հնչեցնելուց հետո տուժողը սուրճ է խմել համածառայակիցների հետ, ինչը կարող է վկայել այն մասին, որ նրանց միջն առկա փ եղել լ5իԻհամակեցութան ընդգծված բացառում, Վճռաբեկ դատարանի գնահատմամբ, ներկայացված նյութերում առկա փաստական տվյալների պայմաններում, հիմք չէ մեղադրյալ Դ.Իսոյանի արարքում ՀՀ քրեական օրենսգրքի 360.Լրդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցագործություն կատարելու հիմնավոր կասկածի առկայությունը բացառելու համար:
16. Անդրադառնալով Վերաքննիչ դատարանի այն պնդմանը, որ ներկայացված նյութերում բացակայում են փաստական տվյալներ, այդ թվում՝ համապատասխան փորձաքննության եզրակացություն առ այն, որ տուժողի մահը վրա է հասել մեղադրյալի կողմից ենթադրաբար կատարված գործողությունների հետնանքով, այսինքն` արարքի ն հետնանքի միջն առկա պատճառահետնանքային կապն առերնույթ հավաստող տվյալներ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ներկայացված նյութերում առկա փաստական տվյալները, այդ թվում նան՝ վկաներ Վ.Սիմոնյանի լրացուցիչ ցուցմունքը, Ա.Շարթենյանի, Լ.Նաջարյանի ցուցմունքները, ըստ էության, այն մասին, որ տվյալ միջադեպից հետո Վ.Բաբայանը եղել է անտրամադիր, մեկուսացած ն նեղված վիճակում, գործի քննության տվյալ փոլում, մեղադրյալ Դ.Իսոյանի նկատմամբ կալանավորում կիրառելու հարցի քննության 7 Առավել մանրամասն տե՛ս նյութեր, հատոր 1, թերթեր 67-69, 80-89, 114-126:
20
շրջանակներում, բավարար էին «հանցագործություն կատարելու հիմնավոր կասկածի» չափանիշին համապատասխան հանգելու հետնության, որ հնարավոր է, որ առկա լինի մեղադրյալ Դ.Իսոյանին մեղսագրվող արարքի ն հանրորեն վտանգավոր հետնանքի միջն պատճառահետնանքային կապը, ինչը կարող է հաստատվել կամ հերքվել գործի հետագա քննության ընթացքում: Սույն դեպքում, Վճռաբեկ դատարանն ընդունելի է համարում նան բողոքաբերի մոտեցումն առ այն, որ փորձագետի եզրակացությունը քննության տվյալ փուլում՝ դեպքից 3 օր անց, ձեռք բերելը ու դատարանին ներկայացնելը գործնականում անհնար է":
17. Վերոգրյալի հաշվառմամբ, Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ Վերաքննիչ դատարանի հետնությունն այն մասին, որ ներկայացված նյութերը բավարար չեն Դավիթ Իսոյանի արարքում ՀՀ քրեական օրենսգրքի 360.1-րդ հոդվածի 3րդ մասով (ռազմական դրութան ժամանակ զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը) նախատեսված հանցագործություն կատարելու հիմնավոր կասկածի առկայությունը հաստատելու համար, հիմնավոր չէ:
18. Վերոնշյալ եզրահանգման պայմաններում, Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում նան անդրադառնալ մեղադրյալ Դ.Իսոյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու հիմքերի առկայությանը՝ հաշվի առնելով նան, որ դրանք բարձրացված են եղել վերաքննիչ բողոքում:
Վճռաբեկ դատարանի գնահատմամբ՝ Առաջին ատյանի դատարանը հանգել է ճիշտ հետնությունների՝ արձանագրելով, որ ներկայացված նյութերը վկայում են այն մասին, որ մեղադրյալ Դ.Իսոյանը մնալով ազատության մեջ կարող է գործի համար նշանակություն ունեցող տեղեկությունները թաքցնելու ն դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու եղանակով խոչընդոտել գործի քննությանը, թաքնվել վարույթն իրականացնող մարմնից, ինչպես նան, որ մեղադրյալ Դ.Իսոյանի պատշաճ վարքագիծը հնարավոր է ապահովել նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու պայմաններում:
Թ Տե՛ս սույն որոշման 8.2-րդ կետը:
21
19. Ամփոփելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննի
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 3 սեպտեմբերի, 2021 թ.
- Գործի #:
- ՍԴ3/0053/06/20
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
