Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/Կարապետյան — ԵԴ/8668/02/19
ՎճռաբեկՔաղաքացիական իրավունքAI Ինդեքսավորված

Կարապետյան — ԵԴ/8668/02/19

Վճռաբեկ դատարանԵԴ/8668/02/1919 մայիսի, 2022 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

քննելով Վարդան Չոբանյանի ն Ալինա Չոբանյանի վճռաբեկ բողոքները ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 03.09.2020 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Արտակ Կարապետյանի ընդդեմ Վարդան Չոբանյանի, Ալինա Չոբանյանի, երրորդ անձ ՀՀ կադաստրի կոմիտեի (այսուհետ` Կոմիտե)` կեղծ գործարքի անվավերության հետնանքներ կիրառելու պահանջի մասին, 2 ՊԱՐԶԵՑ 1 Գործի դատավարական նախապատմությունը. Դիմելով դատարան՝ Արտակ Կարապետյանը պահանջել է կիրառելով կեղծ գործարքի՝ 05.05.2017 թվականին Վարդան Չոբանյանի ն Ալինա Չոբանյանի միջն կնքված նվիրատվության պայմանագրի անվավերության հետնանքներ՝ ա

Ամբողջ Տեքստ

ՄՈԱԲՏԵՑՑ ենհնրը, լե.

((Ժռ Հե

եւ 3 ա ֆ

Հ 2

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/8668/02/19 դատարանի որոշում 2022թ.

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/8668/02/19

Նախագահող դատավոր` Կ. Համբարձումյան

Դատավորներ` Մ. Հարթենյան

Ն. Մարգարյան

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական ն վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով՝

նախագահող Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ

զեկուցող Ն. ՏԱՎԱՐԱՑՅԱՆ

Ս. ԱՆՏՈՆՅԱՆ

Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ

Հ. ԲԵԴԵՎՅԱՆ

Մ. ԴՐՄԵՅԱՆ

Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ

2022 թվականի մայիսի 19-ին

գրավոր ընթացակարգով քննելով Վարդան Չոբանյանի ն Ալինա Չոբանյանի վճռաբեկ բողոքները ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 03.09.2020 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Արտակ Կարապետյանի ընդդեմ Վարդան Չոբանյանի, Ալինա Չոբանյանի, երրորդ անձ ՀՀ կադաստրի կոմիտեի (այսուհետ` Կոմիտե)` կեղծ գործարքի անվավերության հետնանքներ կիրառելու պահանջի մասին,

2

ՊԱՐԶԵՑ

1 Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան՝ Արտակ Կարապետյանը պահանջել է կիրառելով կեղծ գործարքի՝ 05.05.2017 թվականին Վարդան Չոբանյանի ն Ալինա Չոբանյանի միջն կնքված նվիրատվության պայմանագրի անվավերության հետնանքներ՝ անվավեր ճանաչել Երնան քաղաքի Աջափնյակ Գ-1 թաղամասի 2/29 հասցեում գտնվող գույքի նկատմամբ պայմանագրի հիմքով Ալինա Չոբանյանի անվամբ Կոմիտեի կողմից կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը:

Երնան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Կ. Պետրոսյան) (այսուհետ՝ Դատարան) 18.03.2020 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 03.09.2020 թվականի որոշմամբ Արտակ Կարապետյանի ներկայացուցչի կողմից բերված վերաքննիչ բողոքը բավարարվել է` Դատարանի 18.03.2020 թվականի վճիռը բեկանվել է, ն գործն ուղարկվել է նույն դատարան՝ ամբողջ ծավալով նոր քննության:

Սույն գործով վճռաբեկ բողոքներ են ներկայացրել Վարդան Չոբանյանը ն Ալինա Չոբանյանը (ներկայացուցիչ Արամ Վարդնանյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

2. Ալինա Չոբանյանի վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները ն պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքենիչ։ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 93-րդ, 95-րդ, 503-րդ հոդվածները, 305-րդ հոդվածի 4-րդ մասը, 365-րդ հոդվածը, 368-րդ հոդվածի 5-րդ մասը ն 371րդ հոդվածի 1-ին մասի Լին ն 2-րդ կետերը:

Բողոք բերած անձը եշված պեդումը պատճառաբանել է հետնյալ փաստարկներով.

Վերաքննի։ դատարանն անտեսել է, որ Հասմիկ Մարտիրոսյանը, լինելով փաստաբան, նշել է, որ ծանուցված չի եղել դատական նիստի մասին, մինչդեռ շուրջ երեք ամիս առաջ դատական նիստի վերաբերյալ տեղեկատվությունը հրապարակված է եղել մեթո կայքում, այսինքն` հայցվոր կողմը եղել է պատշաճ ծանուցված դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով բացի այդ, Հասմիկ Մարտիրոսյանը, ծանոթանալով գործի նյութերին, ակնհայտ է, որ պետք է տեղեկացված լիներ դատական նիստի ժամանակի ն վայրի մասին:

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ արագացված դատաքննության կիրառմամբ կայացված եզրափակիչ դատական ակտն օրինական ուժի մեջ է մտնում այն կայացնելու օրվանից 15-օրյա ժամկետում, հետնաբար բողոքարկման ժամկետը պետք է լինի փոխկապակցված դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելու ժամկետի հետ, տվյալ դեպքում Դատարանի վճիռը հրապարակվել է 18.03.2020 թվականին, ուստի նշված դատական ակտի բողոքարկման ժամկետը լրացել է 08.04.2020 թվականին, մինչդեռ վերաքննիչ բողոքը ներկայացվել է 20.04.2020 թվականին, ն բողոքաբերը չի միջնորդել

Յ

հարգելի համարել բաց թողնված դատավարական ժամկետը, այսինքն՝ բողոքը պետք է ոչ թե վարույթ ընդունվեր, այլ՝ վերադարձվեր:

Վերաքննիչ դատարանն անտեսել է նան, որ բողոքաբերը վերաքննիչ բողոքի օրինակը չի ուղարկել վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ Վարդան Չոբանյանի սնանկության գործով կառավարիչ Մակար Եղիազարյանին:

Վերաքննիչ դատարանը չէր կարող վարույթ ընդունելու փուլում անդրադառնալ երրորդ անձի վերաբերյալ առանձին որոշման կայացված լինելու կամ չլինելու հարցին, քանի որ օրենքի պարտադիր պահանջի առկայությամբ սնանկության կառավարիչը պետք է հանդիսանա գործին մասնակից, ուստի այդ դեպքում վերաքննիչ բողոքը պետք է ուղարկվեր նան վերջինիս:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 03.09.2020 թվականի որոշումը ն գործն ուղարկել նոր քննության կամ կայացնել նոր դատական ակտ:

2.1 Վարդան Չոբանյանի վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները ն պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքեեիչ դատարանը խախտել է «Մարդու իրավունքների ն հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը, «Դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածը, 304-րդ հոդվածի 4-րդ մասը, 362-րդ հոդվածի 1-ին մասը ն 370-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը եշված պեդումը պատճառաբանել է հետնյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առե, որ արագացված դատաքենության կիրառմամբ կայացված եզրափակիչ դատական ակտն օրինական ուժի մեջ է մտնում այն կայացնելու օրվանից 15Ն-օրյա ժամկետում, եթե դրա դեմ վերաքննիչ բողոք չի բերվում, տվյալ դեպքում Դատարանի վճիռը հրապարակվել է 18.03.2020 թվականին, ուստի տասնհինգօրյա ժամկետը լրացել է 08.04.2020 թվականին, մինչդեռ վերաքննիչ բողոքը ներկայացվել է միայն 20.04.2020 թվականին ն բողոքաբերը չի միջնորդել հարգելի համարել բաց թողնված դատավարական ժամկետը, ինչը նշանակում է, որ բողոքը ոչ թե պետք է վարույթ ընդունվեր, այլ պետք է վերադարձվեր:

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ մինչն 03.03.2020 թվականը ն դրանից հետո (թեն ժճէցլ8Թ»«օոո կայքում 03.03.2020 թվականին զետեղվել է տեղեկություն առ այն, որ Դատարանը կիրառել է արագացված դատաքենություն ն 18.03.2020 թվականին նշանակված է վճռի հրապարակում) հայցվորը ն իր ներկայացուցիչը որնէ քայլ չեն ձեռնարկել անհրաժեշտ ապացույցներ ն/կամ փաստարկներ Դատարանին ներկայացնելու, ինչպես նան այլ դատավարական անհրաժեշտ գործողություններ կատարելու ուղղությամբ:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ հայցվորի ներկայացուցիչը չէր կարող տեղեկացված չլինել 03.03.2020 թվականի դատական նիստի մասին, քանի որ այդ տեղեկությունը դեռնս 16.12.2019 թվականից հրապարակված է եղել մճռաժ«ծո կայքում,

4

իսկ հայցվորի ներկայացուցիչը դատական նիստին չի ներկայացել, քանի որ ջի ունեցել պատասխանողների ծանրակշիռ փաստարկներին հակադարձելու հիմքեր:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 03.09.2020 թվականի որոշումը ն օրինական ուժ տալ Դատարանի 18.03.2020 թվականի վճռին:

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետնյալ փաստերը`

1 Դատարանի 03.04.2019 թվականի որոշմամբ Արտակ Կարապետյանի կողմից ներկայացված հայցադիմումն ընդունվել է վարույթ (հատոր 1-ին, գ.թ. 1):

2. Դատարանը 13.12.2019 թվականի արձանագրային որոշմամբ Վարդան Չոբանյանի սնանկության գործով կառավարիչ Մակար Եղիազարյանին ներգրավել է գործի դատավարությանը որպես վեճի առարկայի նկատմամբ ինքնուրոլւն `պահանջ չներկայացնող երրորդ անձ (գործում բացակայում է Վարդան Չոբանյանի սնանկության գործով կառավարիչ Մակար Եղիազարյանին դատավարությանը որպես վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ ներգրավելու վերաբերյալ Դատարանի կողմից կայացված առանձին դատական ակտը) (հատոր 2-րդ, գ.թ. 94-96):

3. Դատարանի 03.03.2020 թվականի որոշմամբ կիրառվել է արագացված դատաքննություն (հատոր 2-րդ, գ.թ. 109-110):

4. Դատարանի 18.03.2020 թվականի վճռով հայցը մերժվել է` վճռի եզրափակիչ մասում Դատարանը նշել է, որ վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո ն կարող է բողոքարկվել միայն վերաքննության կարգով (հատոր 2-րդ, գ.թ. 116-135):

5. Արտակ Կարապետյանի ներկայացուցիչ Հասմիկ Մարտիրոսյանը փոստային առաքմամբ 20.04.2020 թվականին Դատարանի 18.03.2020 թվականի վճռի դեմ ներկայացրել է վերաքննիչ բողոք, սակայն վերջինս չի միջնորդել հարգելի ճանաչել վերաքննիչ բողոք բերելու համար սահմանված ժամկետը բաց թողնելու պատճառը ն վերականգնել բաց թողնված ժամկետը (հատոր 3-րդ, գ.թ. 3-25):

6. Վերաքննիչ դատարանի 03.06.2020 թվականի որոշմամբ Արտակ Կարապետյանի ներկայացուցիչ: Հասմիկ Մարտիրոսյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքն ընդունվել է վարույթ (հատոր 3-րդ, գ.թ. 28-29):

7. Վերաքննիչ դատարանի 03.09.2020 թվականի որոշմամբ Արտակ Կարապետյանի ներկայացուցչի կողմից բերված վերաքննիչ բողոքը բավարարվել է` Դատարանի 18.03.2020 թվականի վճիռը բեկանվել է, ն գործն ուղարկվել է նույն դատարան` ամբողջ ծավալով նոր քննության (հատոր 3-րդ, գ.թ. 97-104):

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումները.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքները վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի

5

3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերնութ առկա է մարդու իրավունքների ն ազատությունների հիմնարար խախտում, քանի որ Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 305-րդ հոդվածի 4-րդ մասի ն 37-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի խախտման արդյունքում թույլ է տրվել դատական սխալ, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, ն որի առկայությունը հիմնավորվում է ստորն ներկայացված պատճառաբանություններով:

Սույն վճռաբեկ բողոքի քենության շրջանակներում Վճռաբեկ դատարաեն անհրաժեշտ է համարում անդրադառնալ վերաքենիչ դատարանի միջանկյալ դատական ակտերի հետաձգված բողոքարկման հարցին, ինչպես եան վերաքենիչ բողոքեն օրենքով սահմանված ժամկետի խախտմամբ ներկայացված լինելու ն բաց թողնված դատավարական ժամկետը վերակաեգնելու վերաբերյալ միջնորդության բացակայության պայմաններում այն վարույթ ըեդունելու հարցին:

(Ա) Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նախնառաջ անդրադառնալ գործն ըստ էության լուծող դատական ակտի բողոքարկման շրջանակներում միջանկյալ դատական ակտի բողոքարկման կարգի առանձնահատկություններին:

ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների ն ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ ն անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային ն ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

«Մարդու իրավունքների ն հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները, ն պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի ն հրապարակային դատաքննության իրավունք:

Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 07.02.1995 թվականի թիվ 8(95)5 հանձնարարականի 1-ին հոդվածի (8) կետով նախատեսված սկզբունքի համաձայն` պետք է առկա լինի վերադաս դատարանի (երկրորդ ատյանի դատարան) կողմից ստորադաս դատարանի (առաջին ատյանի դատարան) ցանկացած որոշման վերանայման հնարավորություն:

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Հայաստանի Հանրապետությունում երաշխավորված են անձի դատական պաշտպանության ն արդար դատաքենության հիմնական իրավունքները, որոնց կարնոր բաղադրիչներից մեկը բողոքարկման իրավունքն է: Բողոքարկման ինստիտուտն իրավական միջոց է, որը հնարավորություն է տալիս որոշակի ընթացակարգի միջոցով գործնականում ապահովելու դատական սխալների բացահայտումը ն ուղղումը` դրանով իսկ նպաստելով արդարադատության նպատակների գործնականում իրականացմանը:

6

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածի Լին մասի համաձայն` քաղաքացիական գործով դատարանը կայացնում է եզրափակիչ ն միջանկյալ դատական ակտեր:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի համաձայն` եզրափակիչ դատական ակտեր են՝ վերաքննիչ դատարանի՝ առաջին ատյանի դատարանի եզրափակիչ դատական ակտերի դեմ բերված բողոքի քննության արդյունքով կայացրած, ինչպես նան վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու, վերաքննիչ վարույթը կարճելու մասին որոշումները:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` միջանկյալ դատական ակտեր են նուն հոդվածի 2-րդ մասում չնշված որոշումները, որոնք կայացվում են առանձին ակտի ձնով կամ արձանագրային որոշմամբ:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 388-րդ հոդվածի 1Լին մասի համաձայն` վճռաբեկ դատարանը վճռաբեկ բողոքի հիման վրա նույն օրենսգրքով նախատեսված դեպքերում ն կարգով քննում է վերաքննիչ դատարանի եզրափակիչ ն միջանկյալ դատական ակտերի դեմ բերված վճռաբեկ բողոքները:

ՀՀ սահմանադրական դատարանը 28.112007 թվականի թիվ ՍԴՈ-719, 28.09.2010 թվականի թիվ ՍԴՈ-918 ն 02.11.2010 թվականի թիվ ՍԴՈ-922 որոշումներում, վերլուծելով միջանկյալ՝։ դատական ակտերի բողոքարկմանն առնչվող իրավանորմերը, մասնավորապես արձանագրել է, որ օրենսդիրը հիմնականում բողոքարկելի է համարում այն բոլոր ակտերը, որոնք կարող են կասեցնել կամ խոչընդոտել դատարանի մատճելիության իրավունքի իրացման ընթացքը, իսկ բողոքարկման ոչ ենթակա ակտերն իրենց բնույթով այնպիսին են, որ չեն կասեցնում գործի քննության հնարավորությունը ն վերաբերում են գործի քննությունը կազմակերպելու՝ դատավորի հայեցողությանը:

Միաժամանակ ՀՀ սահմանադրական դատարանն ընդգծել է, որ «բողոքարկելի է», «բողոքարկման ենթակա չէ» արտահայտությունները վերաբերում են համապատասխանաբար անմիջականորեն բողոքարկմանը ն անմիջականորեն բողոքարկման ենթակա չլինելուն: ՀՀ սահմանադրական դատարանը, մասնավորապես, գտել է, որ օրենսդրի նման մոտեցումն իր հերթին բխում է այն ողջամիտ տրամաբանությունից, որ հարուցված, չկասեցված ն շարունակվող վարույթի տրամաբանական ավարտը գործն ըստ էության լուծող դատական ակտի կայացումն է, հետնաբար նման վարույթի շրջանակներում կայացված միջանկյալ ակտերը, անձի իրավունքի ենթադրյալ խախտման դեպքում, կարող են վիճարկվել գործն ըստ էության լուծող դատական ակտի բողոքարկման շրջանակներում: Մինչդեռ կասեցված կամ ընդհատված վարույթի պարագայում նման հնարավորությունը բացառվում է ն միջանկյալ դատական ակտի դեմ պաշտպանության միակ միջոցը դրա անմիջականորեն բողոքարկման հնարավորությունն է:

Այսպիսով՝ ՀՀ սահմանադրական դատարանը եզրահանգել է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության 1998 թվականի հունիսի 17-ի օրենսգրքի 2213 հոդվածի Էին կետով սահմանված` «առաջին ատյանի դատարանի` գործն ըստ էության չլուծող դատական ակտերը կարող են բողոքարկվել վերաքննության կարգով միայն նույն օրենսգրքով ն այլ օրենքներով նախատեսված դեպքերում» իրավակարգավորումը վերաբերում է ոչ թե

7

միջանկյալ դատական ակտերի բողոքարկելիությանն ընդհանրապես, այլ բողոքարկման կարգին: Այսինքն` օրենսդիրը յուրաքանչյուր կոնկրետ դեպքում սահմանելով տվյալ միջանկյալ ակտի անմիջական բողոքարկման հնարավորություն՝ չի բացառում միջանկյալ դատական ակտերի բողոքարկելիությունը գործն ըստ էության լուծող դատական ակտերի բողոքարկման շրջանակներում: Փաստորեն օրենսդիրը տարբերակում է միջանկյալ դատական ակտերի բողոքարկման երկու հիմնական կարգ, այն է՝ բողոքարկում գործն ըստ էության լուծող դատական ակտի բողոքարկման շրջանակներում` «հետաձգված բողոքարկում», ն միջանկյալ դատական ակտի անմիջական բողոքարկում: Եթե վարույթի հետագա ընթացքը կասեցնող միջանկյա՝։ դատական ակտի դեմ իրավական պաշտպանության միակ հնարավոր միջոցը դրա անմիջական բողոքարկումն է ն, ըստ այդմ, օրենսդրից պահանջվում է նախատեսել տվյալ ակտի անմիջական բողոքարկման կարգ, ապա չկասեցված ն շարունակվող վարույթի ընթացքում ընդունված միջանկյալ դատական ակտի բողոքարկման նշված երկու կարգերի միջն ընտրությունն օրենսդրի հայեցողության շրջանակում է:

Վճռաբեկ դատարանի գնահատմամբ ՀՀ սահմանադրական դատարանի վերը նշված դիրքորոշումը կիրառելի է 09.04.2018 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի կանոնարկումների նկատմամբ, ուստի Վերաքննիչ դատարանի՝ վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու որոշման օրինականությունը կարող է վիճարկվել «հետաձգված բողոքարկման» կարգով:

(Բ) Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ արագացված դատաքննության կիրառմամբ կայացված եզրափակիչ դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելու ն բողոքարկման ժամկետներին:

ՀՀ քաղաքացիական դատավարության կանոնարկումները հետնյալն են.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի «ա» ենթակետի համաձայն` եզրափակիչ դատական ակտեր են առաջին ատյանի դատարանի կայացրած վճիռը ն օրինական ուժի մեջ մտած վճռի ուժ ստացած վճարման կարգադրությունը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ դատարանի` եզրափակիչ իսկ սույն օրենսգրքով կամ Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ նախատեսված դեպքերում նան այլ դատական ակտերը հրապարակվում են դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 198-րդ հոդվածի 1ին մասի համաձայն՝ վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո, եթե այլ բան նախատեսված չէ նույն օրենսգրքով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 303-րդ հոդվածի 1ին մասի համաձայն` գործին մասնակցող անձանց, վկաներին, փորձագետին կամ մասնագետին հարցաքննելու ապացույցը գտնվելու վայրում հետազոտելու կամ դատական հանձնարարություններ տալու անհրաժեշտության բացակայության դեպքում առաջին ատյանի դատարանն իրավունք ունի կիրառելու արագացված դատաքենություն, եթե՝

1 ներկայացվել է նվազագույն աշխատավարձի հիսնապատիկը չգերազանցող գումար բռնագանձելու վերաբերյալ պահանջ.

8

2) պահանջը հիմնված է գրավոր գործարքի վրա, ն պատասխանողը չի վիճարկում դրա վավերությունը.

3) ներկայացվել է ալիմենտ բռնագանձելու վերաբերյալ պահանջ.

4) ներկայացվել է հաշվարկված ն չվճարված աշխատավարձ ն աշխատանքային հարաբերությունների հետ կապված այլ վճարումներ բռնագանձելու վերաբերյալ պահանջ.

5 գործին մասնակցող անձինք գրավոր տեղեկացրե են դատարանին դատաքննությանն իրենց չմասնակցելու մասին.

6) գործին մասնակցող անձինք գրավոր համաձայնություն են ներկայացրել գործով արագացված դատաքննություն կիրառելու վերաբերյալ.

7) գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերն անվիճելի են, ն գործի լուծման համար դատարանի կողմից անհրաժեշտ է պարզել բացառապես իրավունքի հարցեր, կամ պատասխանողն ընդունել է հայցապահանջները:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 305-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ արագացված դատաքննություն կիրառելու մասին որոշման կայացման պահից առաջին ատյանի դատարանն անցնում է եզրափակիչ դատական ակտի կայացմանը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 305-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` արագացված դատաքննության կիրառմամբ կայացված եզրափակիչ դատական ակտն օրինական ուժի մեջ է մտնում այն կայացնելու օրվանից 15-օրյա ժամկետում, եթե դրա դեմ վերաքննիչ բողոք չի բերվում:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիքի 362-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վճռի, ինչպես նան գործի վարույթը կարճելու մասին որոշման դեմ վերաքննիչ բողոք կարող է բերվել այն հրապարակվելու օրվանից մեկամսյա ժամկետում:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` պարզեցված վարույթի կարգով կայացված գործի վարույթը կարճելու մասին որոշման կամ վճռի դեմ վերաքննիչ բողոք կարող է բերվել այն հրապարակելու օրվանից տասնհինգօրյա ժամկետում:

(Բյ Արագացված դատաքննության կիրառմամբ կայացված եզրափակիչ դատական ակտերի համար սահմանված է դրանց դեմ վերաքննիչ բողոք ներկայացված չլինելու դեպքում օրինական ուժի մեջ մտնելու կարճ ժամկետ, այդուհանդերձ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիքի 362-րդ հոդվածը չի պարունակում դատական այդ ակտերի դեմ վերաքննիչ բողոք ներկայացնելու հատուկ, այն է՝ կրճատ ժամկետ:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիքի 362-րդ հոդվածի 1Լին մասը սահմանում է վճռի բողոքարկման ընդհանուր ժամկետ՝ հրապարակման պահից մեկ ամիս, մինչդեռ նույն հոդվածով որոշ եզրափակիչ դատական ակտերի մասով նախատեսված են նան բացառություններ, ինչպես օրինակ պարզեցված վարույթի կարգով կայացված վճռի դեմ վերաքննիչ բողոք կարող է բերվել այն հրապարակելու օրվանից տասնհինգօրյա ժամկետում:

Պարզեցված վարույթի կարգով կայացված վճռի բողոքարկման առավել կարճ ժամկետ նախատեսելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 302-րդ հոդվածի 3-րդ մասի կանոնարկմամբ՝ պարզեցված վարույթի կարգով գործի քննության արդյունքում կայացված վճիռը (...) օրինական ուժի մեջ են մտնում այն հրապարակելու օրվանից տասնհինգ օր հետո, եթե դրա դեմ վերաքննիչ բողոք չի բերվում:

9

Փաստորեն պարզեցված վարույթի կարգով գործի քննության արդյունքում կայացված վճռի օրինական ուժի մեջ մտնելն օրենսդիրը պայմանավորել է դրա դեմ տասնհինգօրյա ժամկետում վերաքննիչ բողոք ներկայացված չլինելու պայմանով, ն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 362-րդ հոդվածի 2-րդ մասով էլ սահմանել է այդ վճիռների դեմ վերաքննիչ բողոք բերելու նույնական՝ տասնհինգօրյա հատուկ ժամկետ:

Արագացված դատաքննության կիրառմամբ կայացված վճիռների օրինական ուժի մեջ մտնելու ժամկետների մասին կանոնակարգումները նույնական են պարզեցված վարույթի կարգով կայացված վճռի համար նախատեսված կանոնների հետ, մինչդեռ դրանց դեմ, վերաքննիչ բողոք ներկայացնելու ընդհանուր մեկամսյա ժամկետից կարճ ժամկետ սահմանող հատուկ կանոն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 362-րդ հոդվածով նախատեսված չէ: Այսինքն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով արագացված դատաքննության կիրառմամբ ն պարզեցված վարույթի կարգով գործի քննությամբ կայացված վճիռների օրինական ուժի մեջ մտնելու համար նույնական պայմաններ ն ժամկետ սահմանված լինելով հանդերձ, նույն օրենսգիրքի 362-րդ հոդվածով վերաքննիչ բողոք ներկայացնելու հատուկ՝ կրճատ ժամկետ, սահմանված է միայն պարզեցված վարույթի կարգով գործի քենության արդյունքում կայացրած վճիռների համար:

Արագացված դատաքննության կիրառմամբ կայացված վճիռների դեմ վերաքննիչ բողոք ներկայացնելու հատուկ ժամկետ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 362-րդ հոդվածով սահմանված չլինելու պայմաններում |Թ« տքճ:Ձիտ (լեքս սփեսիալիս) սկզբունքի հաշվառմամբ պետք է կիրառման ենթակա լիներ վճռի դեմ վերաքննիչ բողոքն այն հրապարակվելու օրվանից մեկամսյա ժամկետում ներկայացնելու՝ նույն հոդվածի 1-ին մասով սահմանված ընդհանուր կանոնը: Մինչդեռ այդ մոտեցումը Վճռաբեկ դատարանի գնահատմամբ չի բխում օրենսդրի հետապնդած ն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 305-րդ հոդվածի 4-րդ մասում ուղղակի ամրագրված այն նպատակից, որ արագացված դատաքննության կիրառմամբ կայացված եզրափակիչ դատական ակտերն օրինական ուժի մեջ են մտնում տասեհիեգօրյա ժամկետում՝ դրանց դեմ այդ ժամկետում վերաքննիչ բողոք ներկայացված չլինելու դեպքում:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում Օրենսդրի կողմից կարգավորվել են հարաբերությունները, սակայն իրավանորմի բովանդակությունը արտահայտված է ոչ հստակ կամ ուղղակիորեն ն դրա կարգավորման օբյեկտն իր ամբողջ ծավալով արտահայտված չէ: Ուստի ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 305-րդ հոդվածի 4-րդ մասի իմաստը պետք է մեկնաբանել ավելի լայն քան դրա բովանդակության բառացի արտահայտությունն է:

Այսպես, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի չորրորդ ենթաբաժնով սահմանված են պարզեցված ընթացակարգերը, որպիսին նան նույն ենթաբաժնի 42-րդ գլխում ներառված արագացված դատաքենությունն է: Նշված գլխով նախատեսված են արագացված դատաքննության կիրառմամբ գործի քննության ն իրականացման կարգի հատուկ կանոններ, որպիսին հանդիսանում է նան ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 305-րդ հոդվածի 4-րդ մասը, որն արագացված դատաքննության կիրառմամբ կայացված եզրափակիչ դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելու ն դրա դեմ

10

վերաքննիչ բողոք բերելու ժամկետների մասով սահմանում է հատուկ կարգավորում: Ընդ որում՝ վճռի օրինական ուժի մեջ մտնելու ընդհանուր՝ մեկամսյա, ժամկետ սահմանող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 198-րդ հոդվածի 1-ին մասը չի բացառում նույն օրենսգրքով այլ բան նախատեսելու հնարավորությունը, ն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 305-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված տասնհինգօրյա ժամկետը այդ հոդվածով նախատեսված «այլ» կարգավորումն է:

Օրենսդիրը նպատակ է հետապնդել սահմանելու արագացված դատաքննության կիրառմամբ կայացված եզրափակիչ դատական ակտի բողոքարկման կարճ ժամկետ, որն իր արտացոլումը չի գտել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 362-րդ հոդվածում:

Վերոգրյալը հիմնավորվում է պարզեցված վարույթի կարգով գործի քննությամբ կայացված վճիռների դեմ վերաքննիչ բողոք ներկայացնելու ժամկետի մասով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիքի 362-րդ հոդվածի 2-րդ մասի բացառությամբ:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ պարզեցված վարույթի կարգով գործի քննությամբ կայացված վճիռների ն արագացված դատաքննության կիրառմամբ կայացված վճիռների համար նախատեսված է օրինական ուժի մեջ մտնելու նույնանման կանոն: Հետնաբար, եթե պարզեցված վարույթի կարգով գործի քննությամբ կայացված վճիռների դեմ վերաքննիչ բողոք ներկայացնելու ժամկետի մասով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 362-րդ հոդվածում օրենսդիրն ընդհանուր կանոնից արել է բացառություն՝ հիմք ընդունելով վճռի օրինական ուժի մեջ մտնելու կարճ ժամկետ սահմանված լինելը, ապա նույնպիսի նպատակ ունեցել է համանման կանոնով կարգավորած արագացված դատաքննության կիրառմամբ կայացված վճիռների համար: Վճռաբեկ դատարանի նշված եզրահանգումը հաստատվում է նան ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 305-րդ հոդվածի 4-րդ մասի կանոնարկմամբ, ըստ որի՝ վճիռն օրինական ուժի մեջ է մտնում դրա դեմ վերաքննիչ բողոք ներկայացված չլինելու պայմանով («եթե դրա դեմ վերաքենիչ բողոք չի բերվուտ): Այսինքն՝ արագացված դատաքննության կիրառմամբ կայացված վճռի դեմ դրա հրապարակումից հետո տասնհինգօրյա ժամկետում վերաքննիչ բողոք ներկայացված չլինելու դեպքում է միայն այն համարվում օրինական ուժի մեջ մտած:

Նշվածի հիման վրա Վճռաբեկ դատարանը հանգում է ամփոփիչ հետնության, որ արագացված դատաքննության կիրառմամբ կայացված վճիռների դեմ վերաքննիչ բողոք կարող է ներկայացվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 305-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված տասնհինգօրյա ժամկետում՝ որպես վերաքննիչ բողոք ներկայացնելու մեկամսյա ժամկետից արված բացառություն:

(Բ2) Անդրադառնալով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 305-րդ հոդվածի 4-րդ մասում կիրառված «կայացնելու օրվանից» բառակապակցությանը, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այն պետք է մեկնաբանվի նորմի ն դրանում գործածված հասկացությունների իմաստն օրենքի նպատակներին համապատասխան:

Այսպես, եզրափակիչ դատական ակտերի բողոքարկման համար նախատեսված դատավարական ժամկետների հաշվարկման սկիզբն օրենսդիրը պայմանավորել է կայքի

11

միջոցով հրապարակելու պահով: Ընդ որում, եզրափակիչ դատական ակտերի բողոքարկման ժամկետների սկիզբը դրանց հրապարակման պահով պայմանավորելու ընդհանուր կանոնից բացառություն անելու հնարավորություն օրենսդրությամբ նախատեսված չէ: Հետնաբար՝ եզրափակիչ դատական ակտերի հրապարակման համար նման կարգավորում նախատեսելով օրենսդիրն ուղղակիորեն հետապնդել է այդ ակտերի հրապարակումը դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով իրականացնելու ն բողոքարկման ժամկետի հոսքն այդ իրողությամբ պայմանավորելու նպատակ:

Տվյալ դեպքում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 305-րդ հոդվածի 4-րդ մասում կիրառված՝ «կայացնելու օրվանից» բառակապակցությունն օրենքի նպատակներին համապատասխան մեկնաբանելու պայմաններում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ արագացված դատաքննության կիրառմամբ կայացված եզրափակիչ դատական ակտերի համար նույնպես գործում է դրանց օրինական ուժի մեջ մտնելու, ուստի նան բողոքարկման ժամկետը հրապարակման պահից հաշվարկելու կանոնը, քանի որ օրենսդիրն ամրագրել է եզրափակիչ դատական ակտերի բողոքարկման ժամկետը դրանց հրապարակման օրվանից հաշվարկելու որնէ բացառություն չնախատեսող կանոնակարգում: Այսինքն՝ խնդրո առարկա նորմում կիրառված «կայացնելու օրվանից» բառակապակցությունը պետք է կանոնակարգման շղթայում մեկնաբանել նույն իմաստով' հիմք ընդունելով որ եզրափակիչ ցանկացած դատական ակտ հրապարակվում է դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով, որով էլ պայմանավորվում է վերաքննիչ բողոք ներկայացնելու ժամկետի հոսքը:

Հետնաբար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 305-րդ հոդվածի 4-րդ մասում կիրառված՝ «կայացնելու օրվանից» բառակապակցությունը պետք է մեկնաբանել տարածական կանոնի կիրառմամբ՝ արձանագրելով, որ օրենսդիրը դրա ներքո նկատի է ունեցել եզրափակիչ դատական այդ ակտի՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված կարգով դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով հրապարակելու պահը:

(Գ) ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 370-րդ հոդվածի Լին մասի համաձայն` վճռի դեմ ներկայացված վերաքննիչ բողոքը վերադարձնելու կամ ընդունումը մերժելու հիմքերի բացակայության դեպքում բողոք բերելու վերջնաժամկետը լրանալուց հետո` ոջ ուշ, քան գործն ստանալու պահից 15 օրվա ընթացքում, իսկ նույն օրենսգրքի 360-րդ հոդվածի 1ին մասի 3-րդ կետով նախատեսված անձանց կողմից բողոք ներկայացվելու դեպքում գործը ստանալու պահից ոչ ուշ, քան 15 օրվա ընթացքում վերաքննիչ դատարանը կայացնում է վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշում:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն` վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու հիմքերի բացակայության դեպքում վերաքննիչ բողոքը վերադարձվում է, եթե` վերաքննիչ բողոքը բերվել է սահմանված ժամկետը լրանալուց հետո ն միջնորդություն չի պարունակում բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին:

Վերոգրյալ իրավանորմերի վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այն բոլոր դեպքերում, երբ ՀՀ քաղաքացիական դատավարության

12

օրենսգրքով այլ բան նախատեսված չէ, դատարանի վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո: Նույն օրենսգրքով սահմանվել է արագացված դատաքննության կիրառմամբ կայացված եզրափակիչ դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելու այլ ժամկետ, այն է՝ այն կայացնելու օրվանից 15-օրյա ժամկետ, եթե դրա դեմ վերաքննիչ բողոք չի ներկայացվել, այսինքն` դատարանի վճռի հրապարակման պահից մեկ ամիս հետո բողոքարկման ժամկետը չի վերաբերում արագացված դատաքննության կիրառմամբ կայացված եզրափակիչ դատական ակտերի բողոքարկմանը:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված են վերաքննիչ բողոքը վերադարձնելու հիմքերը, որոնցից մեկը վերաքննիչ բողոքը սահմանված ժամկետը լրանալուց հետո ներկայացված լինելու ն բաց թողնված ժամկետը վերակաեգնելու մասին միջնորդություն չպարունակելու հիմքն է, որի առկայության դեպքում վերաքննիչ բողոքը չի կարող Վերաքննիչ դատարանի կողմից վարույթ ընդունվել:

Սույն գործի փաստերի համաձայն` Դատարանի 03.04.2019 թվականի որոշմամբ Արտակ Կարապետյանի կողմից ներկայացված հայցադիմումն ընդունվել է վարույթ: Դատարանը 13.12.2019 թվականի արձանագրային որոշմամբ Վարդան Չոբանյանի սնանկության գործով կառավարիչ Մակար Եղիազարյանին ներգրավել է գործի դատավարությանը որպես վեճի առարկայի նկատմամբ ինքնուրոլւն `պահանջ չներկայացնող երրորդ անձ (գործում բացակայում է Վարդան Չոբանյանի սնանկության գործով կառավարիչ Մակար Եղիազարյանին դատավարությանը որպես վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ ներգրավելու վերաբերյալ Դատարանի կողմից կայացված առանձին դատական ակտը): Դատարանի 03.03.2020 թվականի որոշմամբ կիրառվել է արագացված դատաքննություն ն 18.03.2020 թվականի վճռով հայցը մերժվել է` վճռի եզրափակիչ մասում Դատարանը նշել է, որ վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո ն կարող է բողոքարկվել միայն վերաքննության (կարգով: Արտակ Կարապետյանի ներկայացուցիչ Հասմիկ Մարտիրոսյանը փոստային առաքմամբ 20.04.2020 թվականին Դատարանի 18.03.2020 թվականի վճռի դեմ ներկայացրել է վերաքննիչ բողոք, որով չի միջնորդել հարգելի ճանաչել վերաքննիչ բողոք բերելու համար սահմանված ժամկետը բաց թողնելու պատճառը ն վերականգնել բաց թողնված ժամկետը: Վերաքննիչ դատարանի 03.06.2020 թվականի որոշմամբ Արտակ Կարապետյանի ներկայացուցիչ Հասմիկ Մարտիրոսյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքն ընդունվել է վարույթ: Վերաքննիչ դատարանի 03.09.2020 թվականի որոշմամբ Արտակ Կարապետյանի ներկայացուցչի կողմից բերված վերաքննիչ բողոքը բավարարվել է՝ Դատարանի 18.03.2020 թվականի վճիռը բեկանվել է, ն գործն ուղարկվել է նույն դատարան` ամբողջ ծավալով նոր քննության:

Հիմք ընդունելով վերը նշվածը ն դրանք համադրելով սույն գործի փաստերի հետ՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որի Դատարանի արագացված դատաքննության կիրառմամբ կայացված վճիռը հրապարակվել է 18.03.2020 թվականին, իսկ վերաքննիչ բողոքը Արտակ Կարապետյանի ներկայացուցչի կողմից փոստային առաքման եղանակով ներկայացվել է 20.04.2020 թվականին, այսինքն՝ վերաքննիչ բողոք ներկայացնելու 15-օրյա

13

ժամկետի խախտմամբ ն չի ներկայացվել բողոք բերելու համար սահմանված բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին միջնորդություն:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի կողմից խախտվել են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 305-րդ հոդվածի 4-րդ մասը ն 3/-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը, ինչը խաթարել է արդարադատության բուն էությունը, քանի որ Վերաքննիչ դատարանի կողմից վերաքննիչ վարույթ է հարուցվել ն վերաքննիչ բողոքի քննություն է իրականացվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված վերաքննիչ բողոքը վերադարձնելու հիմքի առկայության պայմաններում, մինչդեռ Վերաքննիչ դատարանն իրավասու չէր հարուցել գործի վերաքննիչ վարութ ն վերաքննիչ բողոքը վերադարձնելու հիմքի առկայության պայմաններում վերանայել Դատարանի 18.03.2020 թվականի արագացված դատաքննության կիրառմամբ կայացված վճիռը: Նման պայմաններում, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Արտակ Կարապետյանի կողմից բերված վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու ն գործն ըստ էության քննելու դեպքում վերաքննիչ վարույթի հարուցման իրավաչափությունը վիճելի է:

Վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը 03.09.2020 թվականի որոշմամբ Արտակ Կարապետյանի կողմից բերված վերաքննիչ բողոքն ընդունել է վարույթ ն գործն ըստ էության քննել է, մինչդեռ պետք է կիրառեր վերաքննիչ բողոքը վերադարձնելու լիազորությունը ն տրամադրեր օրենքով սահմանված ժամկետ թերությունները վերացնելու ն բողոքը կրկին ներկայացնելու համար:

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Վերաքննիչ դատարանի 03.09.2020 թվականի վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումը վերադասության կարգով բողոքարկվել է գործն ըստ էության լուծող դատական ակտի շրջանակներում, այլ կերպ ասած հետաձգված բողոքարկման կառուցակարգի շրջանակներում: Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վարույթը հարուցվել է ն գործն ըստ էության քննվել է ոչ իրավաչափորեն, ուստի Վերաքննիչ դատարանի 03.09.2020 թվականի որոշումը ենթակա է բեկանման: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նշված դեպքում գործն անհրաժեշտ է ուղարկել Վերաքննիչ դատարան՝ վերաքննիչ բողոքը վերադարձնելու լիազորությունը կիրառելու համար:

Ինչ վերաբերում է վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ Վարդան Չոբանյանի սնանկության գործով կառավարիչ Մակար Եղիազարյանին վերաքննիչ բողոքի օրինակն ուղարկված չլինելու, ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդ մասով Վերաքննիչ դատարանի կողմից խախտում թույլ չի տրվել` նկատի ունենալով, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 38-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձին գործին ներգրավելու կամ ներգրավելու դիմումը մերժելու մասին առաջին ատյանի դատարանը կայացնում է որոշում` առանձին դատական ակտի ձնով: Մինչդեռ սույն գործում բացակայում է Վարդան Չոբանյանի սնանկության գործով կառավարիչ Մակար Եղիազարյանին վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ ներգրավելու վերաբերյալ Դատարանի առանձին դատական

14

ակտի ձնով կայացված որոշումը ն գործի մասին նրան ծանուցելու վերաբերյալ որնէ ապացույց:

Իեչ վերաբերում Է դատավարական իրավունքի նորմի խախտման վերաբերյալ վճռաբեկ բողոքների մյուս փաստարկներին, ապա Վճռաբեկ դատարանը դրան չի անդրադառեում, քանի որ Վերաքենիչ դատարանի կողմից թույ տրված նշված դատավարական իրավունքի եորմի խախտման պայմաններում այն չի կարող լինել քենության առարկա:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանն իրավասու չէր հարուցել գործի վերաքննիչ վարույթ ն վերաքննիչ բողոքը վերադարձնելու հիմքի առկայության պայմաններում վերանայել Դատարանի 18.03.2020 թվականի վճիռը:

Սույն վճռաբեկ բողոքների առաջին հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու ն գործը նույն դատարան՝ վերաքննիչ բողոքի ընդունելիության հարցը լուծելու մասով նոր քննության ուղարկելու համար:

5. Վճռաբեկ դատարանի ապատճառաբանություննեը ն եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի համաձայն՝ դատական ծախսերը կազմված են պետական տուրքից ն գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի Լին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջն բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի Լին մասի համաձայն` Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու ն բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջն բաշխվում են (ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ) գլխի կանոններին համապատասխան:

Նկատի ունենալով, որ սույն գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատական ծախսերի հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:

Ելնելով վերոգրյալից ն ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ ն 408-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

15

ՈՐՈՇԵՑ

Լ Վճռաբեկ բողոքները բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիակ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
19 մայիսի, 2022 թ.
Գործի #:
ԵԴ/8668/02/19
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել