Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/Մովսիսյան — ԱՎԴ/0009/01/18
ՎճռաբեկՔրեական իրավունքAI Ինդեքսավորված

Մովսիսյան — ԱՎԴ/0009/01/18

Վճռաբեկ դատարանԱՎԴ/0009/01/1822 դեկտեմբերի, 2023 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

ՊԱՐԶԵՑ Գործի դատավարական նախապատմությունը. 1. 2004 թվականի ապրիլի 23-ին զենք պահելու կասկածանքով Գրիշա Յաշայի Վիրաբյանը բերման է ենթարկվել Ոստիկանության Արտաշատի բաժին: Գ.Վիրաբյանի կողմից ոստիկանության ներկայացուցիչների նկատմամբ բռնություն գործադրելու փաստի առթիվ նույն օրը՝ Օ:Արարատի մարզի դատախազությունում հարուցվել է թիվ 27203404 քրեական գործը՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՇ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ նան ՀՇ քրեական օրենսգիրք) 316-րդ հոդվածի Լին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով: 11. 2004 թվականի մայիսի 3-ին Գրիշա Վիրաբ

Ամբողջ Տեքստ

թ. : ԱՎԴ/0009/01/18

ՍՈՔԱ

ՍՏ 2 բ

ՍՊԱ Բջ)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության

Վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Նախագահող դատավոր՝ Մ.Արղամանյան

Դատավորներ՝ Ն.Շովակիմյան

Ա.Ազարյան

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան), նախագահությամը՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ

մասնակցությամբ՝ դատավորներ՝ Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ

Դ.ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆԻ

ԱՊՈՂՈՍՅԱՆԻ

Ս.ՕՀԱՆՅԱՆԻ

քարտուղարությամբ՝ Ա.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ

Մ.ՊԵՏՐՈՍՅԱՆԻ

Ն.ԹՈՒՄԱՆՅԱՆԻ

մասնակցությամբ դատախազ՝ Ա.ՇԱՀԲԱՋՅԱՆԻ

տուժող՝ Գ.ՎԻՐԱԲՅԱՆԻ

տուժողի ներկայացուցիչ՝ Կ.ՏՈՆՈՅԱՆԻ

ամբաստանյալներ՝ Հ.ՄՈՎՍԻՍՅԱՆԻ

Ա.ԱՐՍԵՆՅԱՆԻ

պաշտպան՝ Հ.ՍՈՒՔԻԱՍՅԱՆԻ

2

2023 թվականի դեկտեմբերի 22-ին ք.Երնանում

դռնբաց դատական նիստում, քննության առնելով ամբաստանյալներ Հովհաննես Նեգուսի Մովսիսյանի ն Արմեն Ռազմիկի Արսենյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2019 թվականի հուլիսի 4-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Հ.Ասլանյանի վճռաբեկ բողոքը,

ՊԱՐԶԵՑ

Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2004 թվականի ապրիլի 23-ին զենք պահելու կասկածանքով Գրիշա Յաշայի Վիրաբյանը բերման է ենթարկվել Ոստիկանության Արտաշատի բաժին:

Գ.Վիրաբյանի կողմից ոստիկանության ներկայացուցիչների նկատմամբ բռնություն գործադրելու փաստի առթիվ նույն օրը՝ Օ:Արարատի մարզի դատախազությունում հարուցվել է թիվ 27203404 քրեական գործը՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ նան ՀՀ քրեական օրենսգիրք) 316-րդ հոդվածի Լին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով:

11. 2004 թվականի մայիսի 3-ին Գրիշա Վիրաբյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, ն նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 3-րդ մասով:

12. 2004 թվականի օգոստոսի 11Լին թիվ 27203404 քրեական գործով որոշում է կայացվել Ոստիկանության Արարատի մարզային վարչության Արտաշատի բաժնի աշխատակիցների վերաբերյալ վարույթը՝ հանցակազմի բացակայության ն վնաս պատճառած արարքը քրեական օրենքով օրինաչափ համարվելու հիմքով, կարճելու մասին:

13. 2004 թվականի օգոստոսի 17-ին Գ.Վիրաբյանին ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 3-րդ մասով առաջադրված մեղադրանքը փոփոխվել ն լրացվել է, ն նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 3-րդ մասով:

3

1.4. 2004 թվականի օգոստոսի 30-ին Երնան քաղաքի Էրեբունի ն Նուբարաշեն համայնքների դատախազի կողմից որոշում է կայացվել՝ Գ.Վիրաբյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու ն քրեական գործի վարույթը կարճելու մասին այն հիմքով, որ. «Կատարած հանցագործության ընթացքում Գ.Վիրաբյանի առողջությանը նույնպես միջին ծանրության վնաս է պատճառվել, նրա ամորձին վնասվել, վիրահատվել ն հեռացվել է, որը անբուժելի է, ն փաստորեն զրկանքներ կրելով՝ նա քավել է իր մեղքը, իսկ նման պայմաններում նպատակահարմար չէ նրա նկատմամբ քրեական հետապնդում իրականացնել»:

1.5. 2004 թվականի նոյեմբերի 12-ին Երնան քաղաքի Էրեբունի ն Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի որոշմամբ՝ քրեական հետապնդումը դադարեցնելու ն քրեական գործի վարույթը կարճելու վերաբերյալ որոշման դեմ Գ.Վիրաբյանի բողոքը մերժվել է՝ անհիմն լինելու պատճառաբանությամբ:

16. Երնան քաղաքի Էրեբունի ն Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի որոշման դեմ Գ.Վիրաբյանի վերաքննիչ բողոքը ՀՀ քրեական ն զինվորական գործերով վերաքննիչ դատարանի՝ 2004 թվականի դեկտեմբերի 24-ի որոշմամբ մերժվել է:

17. Գ.Վիրաբյանի վճռաբեկ բողոքի հիման վրա ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական ն զինվորական գործերով պալատը 2005 թվականի փետրվարի 4-ի որոշմամբ ՀՀ քրեական ն զինվորական գործերով վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշումը բեկանել է ն նյութերն ուղարկել նույն դատարան նոր քննության:

18. Նոր քննության արդյունքներով ՀՀ քրեական ն զինվորական գործերով վերաքննիչ դատարանի` 2005 թվականի մարտի 3-ի որոշմամբ Երնան քաղաքի Էրեբունի ն Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի` 2004 թվականի նոյեմբերի 12-ի որոշման դեմ Գ.Վիրաբյանի կողմից բերված վերաքննիչ բողոքը թողնվել է առանց բավարարման:

Լ9. ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական ն զինվորական գործերով պալատի՝ 2005 թվականի մայիսի 13ի որոշմամբ ՀՀ քրեական ն զինվորական գործերով վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ Գ.Վիրաբյանի վճռաբեկ բողոքը թողնվել է առանց բավարարման, իսկ բողոքարկվող դատական ակտը՝ անփոփոխ:

4

2. Գ.Վիրաբյանի գանգատի հիման վրա Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ՝ նան Եվրոպական դատարան) 2012 թվականի հոկտեմբերի 2-ին Վիրաբյանն ընդդեմ Հայաատաւնի գործով (գանգատ թիվ 40094/05) վճիռ է կայացրել, որով ճանաչել է Գ.Վիրաբյանի՝ «Մարդու իրավունքների ն հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` նան Եվրոպական կոնվենցիա) 3-րդ, 6-րդ ն 14-րդ հոդվածներով նախատեսված իրավունքների խախտման փաստը:

Յ. Որպես նոր հանգամանք վկայակոչելով Եվրոպական դատարանի 2012 թվականի հոկտեմբերի 2-ի՝ Վիրարյանն ընդդեմ Հայատրանի գործով վճիռը, Գ.Վիրաբյանի ներկայացուցիչ Ա.Սիրունյանը ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական ն զինվորական գործերով պալատի՝ 2005 թվականի մայիսի 13ի որոշման վերանայման վարույթ հարուցելու վերաբերյալ բողոք է ներկայացրել, որի հիման վրա ՀՀ Վճռաբեկ դատարանի` 2013 թվականի հոկտեմբերի 24ի որոշմամբ հարուցվել է ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական ն զինվորական գործերով պալատի՝ 2005 թվականի մայիսի 13-ի որոշման վերանայման վարույթ: Վճռաբեկ դատարանի՝ 2013 թվականի նոյեմբերի 28-ի որոշմամբ Երնանի Էրեբունի ն Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի՝ 2004 թվականի նոյեմբերի 12-ի ն ՀՀ քրեական ն զինվորական գործերով վերաքննիչ դատարանի՝ 2005 թվականի մարտի 3-ի որոշումները բեկանվել են, ն գործն ուղարկվել է Երնանի Էրեբունն ն Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ նոր քննության:

4. Երնան քաղաքի Էրեբունի ն Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2014 թվականի մայիսի 22-ի որոշմամբ քրեական գործի վարույթը կարճելու ն քրեական հետապնդում չիրականացնելու մասին Երնան քաղաքի Էրեբունի ն Նուբարաշեն համայնքների դատախազի՝ 2004 թվականի օգոստոսի 30-ի որոշումը վերացվել է, ն սահմանվել է վարույթն իրականացնող մարմնի պարտականությունը՝ քրեական գործի վարույթը վերսկսելու պայմաններում վերացնել Գ.Վիրաբյանի՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ 2012 թվականի հոկտեմբերի 10-ի վճռում նշված իրավունքների ն ազատությունների խախտումները:

5

4... Վերոնշյալ որոշման դեմ դատախազի վերաքննիչ բողոքը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2014 թվականի հուլիսի 2-ի որոշմամբ բավարարվել է մասնակիորեն, Էրեբունն ն Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2014 թվականի մայիսի 22-ի որոշումը բեկանվել ն փոփոխվել է, ՀՇ դատախազությունը պարտավորեցվել է վերացնել քրեական գործի վարույթը կարճելու ն քրեական հետապնդում չիրականացնելու մասին Երնան քաղաքի Էրեբունի ն Նուբարաշեն համայնքների դատախազի՝ 2004 թվականի օգոստոսի 30-ի որոշմամբ թույլ տրված՝ Գ.Վիրաբյանի իրավունքների ն ազատությունների խախտումը:

5. 2014 թվականի օգոստոսի 19-ին Երնան քաղաքի Էրեբունի ն Նուբարաշեն վարչական շրջանների դատախազի պաշտոնակատարի կողմից որոշում է կայացվել թիվ 27203404 քրեական գործով վարույթը կարճելու ն քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ Էրեբունի ն Նուբարաշեն համայնքների դատախազի՝ 2004 թվականի օգոսոտոսի 30-ի որոշումը վերացնելու մասին:

5.. 2014 թվականի օգոստոսի 21-ին քրեական գործով կարճված վարույթը վերսկսվել է:

5.2. 2014 թվականի սեպտեմբերի 1-ին դատախազի կողմից որոշում է կայացվել նան թիվ 27203404 քրեական գործով Ոստիկանության Արարատի մարզային վարչության Արտաշատի բաժնի աշխատակիցների վերաբերյալ վարույթը կարճելու մասին 2004 թվականի օգոստոսի 1Լի որոշումը վերացնելու վերաբերյալ:

5.3. ՇԸ ոստիկանության ծառայողների կողմից 2004 թվականի ապրիլի 23-ին Գ.Վիրաբյանի նկատմամբ բոնություն գործադրելով զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ 2016 թվականի մայիսի 10-ին հարուցվել է թիվ 62212316 քրեական գործը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

5.4. Նախաքննության մարմնի՝ 2016 թվականի մայիսի 13ի որոշմամբ Գ.Վիրաբյանը ճանաչվել է տուժող:

5.5. Նախաքննության մարմնի՝ 2017 թվականի փետրվարի 17-ի ն փետրվարի 20ի որոշումներով Հովհաննես Նեգուսի Մովսիսանը ն Արմեն Ռազմիկի

6

Արսենյանը ներգրավվել են որպես մեղադրյալներ, ն նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով:

5.6. Նախաքննության մարմնի՝ 2017 թվականի մարտի 10-ի որոշմամբ մեղադրյալներ Հ.Մովսիսյանի ն Ա.Արսենյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է, ն քրեական գործով վարույթը կարճվել՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով:

5.7. Վերոնշյալ որոշումը ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի՝ 2017 թվականի դեկտեմբերի 15-ի որոշմամբ վերացվել է:

6. 2018 թվականի փետրվարի 20-ին քրեական գործը, ըստ մեղադրանքի ՀՇ.Մովսիսյանի ն Ա.Արսենյանի, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Արարատի ն Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ` նան Առաջին ատյանի դատարան): Առաջին ատյանի դատարանի՝ 2019 թվականի փետրվարի 22ի դատավճռով Հ.Մովսիսյանը ն Ա.Արսենյանը մեղավոր են ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով ն ազատվել քրեական պատասխանատվությունից` վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով:

7. Մեղադրողի ն պաշտպանի վերաքննիչ բողոքների քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նան Վերաքննիչ դատարան) 2019 թվականի հուլիսի 4-ի որոշմամբ Առաջին ատյանի դատարանի դատավճիռը թողել է օրինական ուժի մեջ՝ մերժելով բողոքները:

8. Վերաքննիչ դատարանի՝ վերոնշյալ որոշման դեմ վճռաբեկ բողոք է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Հ.Ապանյանը, որը Վճռաբեկ դատարանի՝ 2019 թվականի նոյեմբերի 25-ի որոշմամբ ընդունվել է վարույթ:

Վճոաբեկ դատարանի՝ 2021 թվականի հունվարի 13-ի որոշմամբ սահմանվել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ, որը 2021 թվականի հունվարի 20-ի որոշմամբ փոխվել է բանավոր ընթացակարգի:

/ Համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի անցումային դրույթները կարգավորող՝ 483- րդ հոդվածի 8-րդ մասի՝ սույն բողոքը քննվում է մինչն 2022 թվականի հուլիսի 1-ը գործող կարգով:

7

8.1. 2021 թվականի հունվարի 27-ին հրավիրված դատական նիստում Վճռաբեկ դատարանը Եվրոպական կոնվենցիային կից թիվ 16 արձանագրության հիման վրա որոշել է խորհրդատվական կարծիք ստանալու համար դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ հետնյալ հարցով. /մոշտանգման կամ դրան հավասարեցված հանցանքներով միջազգային իրավունքի աղբյուրների վկայակոչմամբ քրեական պատասխանավտվության ենթարկելու վաղեմության ժամկետների չկիրառումն արդյուք համահունչ կլինի Եվրոպական կոնվենցիայի իդ հոդվածին, եթե ներպետական օրենադրությամը քրեական

պատասխանաւտվության ենթարկելու վաղեմության ժամկետների չկիրառման պահանջ նախաւտեսված չէ:

9. Վճռաբեկ դատարանի դիմումի հիման վրա Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Մեծ պալատը (այսուհետ` նան Մեծ պալատ) 2022 թվականի ապրիլի 26-ին Վճռաբեկ դատարանին է տրամադրել «Ըստ էության խոշտանգման բնույթի արարք համարվող հանցանքի քրեական հետապնդման, դատապարտման ն պատժի նկատմամբ վաղեմության ժամկետի կիրառելիության վերաբերյալ» թիվ Ք16-2021001 խորհրդատվական կարծիքը (այսուհետ` նան Խորհրդատվական կարծիք), որի հայերենն Օ։-թարգմանությունըն Վճռաբեկ դատարանում ստացվել է 2022 թվականի հուլիսի 28-ին:

Վճոաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները ն պահանջը.

10. Վճռաբեկ բողոքի հեղինակը նշել է, որ ստորադաս դատարանները, ամբաստանյալներին վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով ազատելով քրեական պատասխանատվությունից, խախտել են Եվրոպական դատարանի՝ մի շարք վճիռներով արտահայտած դիրքորոշումները, ինչպես նան Հայաստանի Հանրապետութան կողմից վավերացված միջազգային պայմանագրով

ամրագրված` խոշտանգման դեպքում վաղեմության ժամկետների կիրառման անթույլատրելիության վերաբերյալ նորմերը:

1. Վերլուծելով «Խոշտանգումների ն դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի ու պատժի այլ ձների դեմ» Միավորված ազգերի կազմակերպության 1984 թվականի դեկտեմբերի 10-ի

8

կոնվենցիայի դրույթները, ինչպես նան Եվրոպական դատարանի դիրքորոշումները՝ բողոքաբերը փաստարկել է, որ ստորադաս դատարանների կողմից տրված մեկնաբանությունները հանգեցնում են պետության կողմից ստանձնած միջազգային պարտավորությունների խախտման, քանի որ Եվրոպական դատարանի վճիռները Եվրոպական կոնվենցիայի անբաժան մաս են ն ենթակա են կիրառման Շայաստանի Հանրապետությունում որպես միջազգային պայմանագրից բխող նորմատիվ ակտեր:

12. Բողոքաբերը նշել է, որ խոշտանգումների արգելքն ամրագրված է մարդու իրավունքներին ն մարդասիրական իրավունքին առնչվող մի շարք միջազգային պայմանագրերում ն ընկալվում է որպես ընդհանուր միջազգային իրավունքի սկզբունք՝ /ատ ՇօջշոՏ նորմ, ինչը նշանակում է, որ այն պարտադիր է բոլոր պետությունների համար, նույնիսկ եթե այդ պետությունները չեն վավերացրել որնէ կոնկրետ պայմանագիր, ն որ միջազգային կամ ներպետական որնէ այլ կանոն չի կարող հակասել յատ -ռջշոչ սկզբունքին: Բողոքաբերը փաստարկել է, որ խոշտանգումների ն դաժան վերաբերմունքի բացարձակ արգելքը, ի թիվս այլնի, ենթադրում է նան պետության կողմից նման դեպքերի պատշաճ քննության իրականացում, իսկ նման արարքներ կատարողների նկատմամբ համարժեք պատժի կիրառում` երաշխավորելով վերջինիս անխուսափելիությունը: Վերոնշյալ արարքներ կատարած պաշտոնատար անձանց քրեական

պատասխանատվությունից կամ պատժից վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով ազատելը, համաներում, ինչպես նան անպատժելիության հանգեցնող այլ համարժեք միջոցներ կիրառելը, բողոքաբերի պնդմամբ, ուղղակիորեն հանգեցնում են պետության կողմից ստանձնած միջազգային ապարտավորությունների խախտման:

3. Բողոքաբերը նշել է, որ Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքը Եվրոպական կոնվենցիայի օրգանական մասն է կազմում, ինչից էլ հստակ հետնում է, որ խոշտանգումների վերաբերյալ գործերով քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներ կիրառելու կոնվենցիոն արգելք է սահմանված: Ուստի, բողոքաբերի պնդմամբ, ՀՀ քրեական օրենսգրքի 75րդ հոդվածի 6-րդ մասի ուժով այդ գործերով վաղեմության

9

ժամկետներ չպետք է կիրառվեն, ն դա չի կարող հանգեցնել ամբաստանյալների իրավունքների ն օրինական շահերի խախտման, չի կարող առաջացնել իրավական անորոշություն:

14. Վերոգրյալի հիման վրա, բողոք բերած անձը խնդրել է մասնակիորեն բեկանել ն փոփոխել Վերաքննիչ դատարանի՝ 2019 թվականի հուլիսի 4-ի որոշումը ն ամբաստանյալների նկատմամբ նշանակել կատարած արարքներին համաչափ պատիժ:

Վճոաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական ն իրավական հանգամանքները.

Լ մվիրարյանն ըալդեմ Հայատանի գործով Եվրոպական դատարանի

վճիոր.

5. Վիրարյանն ընդդեմ Հայաարունի գործով կայացված վճռում Եվրոպական դատարանը, վերահաստատելով Եվրոպական կոնվենցիայի 3րդ հոդվածի վերաբերյալ իր նախադեպային իրավունքում բազմիցս արտահայտած իրավական դիրքորոշումները, նշել է. «/Եվրոպական կոնվենցիայի) 3րդ հոդվածում սահմանվում են ժողովրդավարական հասարակությունների ամենահիմնարար արժեքները: Նույնիսկ ամենաբարդ հանգամանքներում, խնչպես, օրինակ ահաբեկչության նե կազմակերպված հանցագործության դեմ պայքարում Կոնվենցիայով բացարձակ խմաարով արգելվում են խոշտանգումները ն անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքը կամ պատիժը անկախ զոհի պահվածքից (տե՛ս Լճենո 5. Լո (ՇՇի թիվ 26772/95, 819, ՄԻԵԿ 2000-17, ն ՇհռհոԼ. Աւօ Սուտմ Խատաօու, 1996 թվականի նոյեմբերի 15, 579, Զեկույցներ 1996-Ն): 3-րդ հոդվածով որնէ րացառություն չի նախատեսվու, ն Կռնվենցիայի 1-րդ հոդվածի 2րդ կերի համաձայն չի թույլատրվում որեէ շեղում կատարել այդ պայմանից, նույնիսկ ազգի կյանքին սպառնացող արտակարգ դրության դեպքում

10

(ե՛ս Տծնոօաու 5. Էռոօճ |ՇՇ), թիվ 25803/94, 595, ՄԻԵԿ 1999-17, ն 4556ոօ5 ճում Օմիծոչ . Քաթճոն, 1998 թվականի հոկտեմբերի 28, 593, Զեկույցներ 1998-1111)»:

15... Կոնկրետ գործով Եվրոպական դատարանը գտել է, որ. «/..) (Թյե' Կառավարության ն թե ներպետական մարմինների կողմից դիմումատուի վնասվածքների առումով տրված րացապտրությունը, խիար կասկածելի է ն անհավանական: Միննույն ժամանակ, այն նշում է, որ հետաքննության րոլոր փուլերում դիմումատուն ներկայացրել է համապատասխան ն մանրամասե նկարագրություն այն մասին, թե ով է իր նկատմամբ վատ վերարերմունք ցուցաբերել ն ինչպես է դա տեղի ունեցել: Նրա պնդումները համապատասխանում: էին տարբեր բժշկական արձանագրություններում առկա նրա վնասվածքների նկարագրությաւեր (...):

Վերոնշյալը հաշվի առնելով Դատարանը չի կարող դիմումատուի

վնասվածքների վերաբերյալ Կառավարության րացատրություն համարել բավարար ն համոզիչ, ն հերնարար, այն եզրակացնում է, որ նրա վնասվածքները վերաբերելի են վատ վերաբերմունքի այն դրսնորումներին, որոնց մասով մարմինները պատասխանատու էին»»:

15.2. Վերոգրյալի հիման վրա Եվրոպական դատարանը եզրահանգել է, որ. «(-.) (Դիմումատուն ենթարկվել է առանձնապես դաժան վատ վերաբերմունքի, որը երան պատճառել է ասր ֆիզիկական ն հոգեկան ցավ ն վւաառապանք: Մասնավորապես, նրա ամորձիներին շարունակաբար հասցվել են հարվածներ ոտքերով, ձեռքերով ն մետաղական առարկաներով: Այս վնասվածքները երկարատն հետնանքներ թողեցին նրա առողջության վրա, քանի որ նրա ձախ ամորձին այնպես էր պատովել, որ այն ստիպված հեռացվեց: Այնուհետն նրան, ձեռնաշղթաներով ձեռքերը մեջքին կապած, ծեծի էին ենթարկել, ն նա արացել էր հարվածներ կրծքավանդակին ն կողոսկրերին: Այս գործի հանգամանքներից կարելի է լուրջ հետնություններ անել, որ դիմումաւտուխ նկատմեւմը մփադրաբար է ցուցաբերվել վամ. վերաբերմունք նրան պատժելու կամ ահաբեկելու նպազաւկով, ՞ Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Վիրաբյանն ընդդեմ Հայաալաանի գործով 2012 թվականի հոկտեմբերի 2-ի վճիռը, գանգատ թիվ 40094/05, կետ 148: 3Տե՛ս նույն տեղում, կետեր 154-155:

11

կամ էլ երկուսր միասին: Հաշվի առնելով վավ: վերաբերմունքի բնույթը, աարիճանը ն նպատակը Դատարանը գտնում է, որ այն կարելի է բնորոշել որպես խոշտանգումների ենթարկելու գործողություններ (տես Տենոօսո, վերնում մեջբերված, Տ5896-105, ն Տոմուճո, վերնում մեջբերված, 5115)»":

Արդյունքում Եվրոպական դատարանը վճռել է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 3-րդ հոդվածի էական խախտում:

15.3. Անդրադառնալով վատ վերաբերմունքի մասին պնդումների շուրջ արդյունավետ քննություն իրականացնելու վերաբերյալ հարցին` Եվրոպական դատարանը նշել է. «Դատարանը վերահատարատում է, որ երը անհատը ենթադրարար պնդում է այն մասին, որ նրա նկատմաւմը 3-րդ հոդվածի խախտմամը ցուցաբերվել է խիար վատ վերաբերմունք ոարիկանության կողմից կամ Պետության այլ նման գործակալների կողմից, ապա այդ դրույթով, որը ընթերցվում Էէ Կոնվենցիայի Լին հոդված. համաձայն Պետության հիմնական

պարտականության մասին դրույթի հեւր հեւրնյալ կերպ՝ «իրենց իրավազորության ներքո գտնվող յուրաքանչյուրի համար ապահահովում են այն իրավունքներն ու ազատությունները, ոլչոնք սահմանված են Կոնվենցիայի (..», |այնուղղակի կերպով պահանջվւմ է արդյոււավեր պաշտոնական հետաքննության իրականացում (վես 45Տ6ոօ5 ճոճ Օնեծո5, վերնում մեջբերված, 5102, ն Լճեեո, վերնում մեջբերված, 5131»:

15.4. Եվրոպական դատարանը, ընդունելով հանդերձ, որ նշված գործով քրեական վարույթը հարուցվել է դիմումատուի նկատմամբ ենթադրյալ վատ վերաբերմունքի դրսոնորման հենց նույն օրը, ն սկսվել է հետաքննություն, այնուամենայնիվ նշել է, որ. «(...) ԲՔ/րեական գործի հանգամանքները բացառապես հիմնվել են իրադարձությունների մասին ոարիկանների կողմից տրամադրված մալրրերակի վրա, ներաոյալ հանցագործություն կատարած ենթադրյալ անձանց ն նրանց այն գործընկերների կողմից փրամադրված տեղեկությունների վրա, ովքեր բոլորը որոշակիորեն ներգրավված էին 2004 թվականի ապրիլի 23ի իրադարձություններում չլսելով նույնիսկ դիմումատուին կամ որեւ այլ վնայի: «Տե՛ս նույն տեղում, կետ 157:

5 Տե՛ս նույն տեղում, կետ 161:

12

Ավելին, հենց ակզիից իրադարձությունների մասին այս տարբերակը համարվել է հաստատված փասվ (փես, օրինակ վերոնշյալ 534 մեջ նշված դատաբժշկական փորձաքննություն կարգադրելու մասին քննիչի որոշում) ն ամբողջ հետաքննությունը իրականացվել է այդ կանխավարկածով: Անհրաժեշտ է նշել, որ ոարիկանության տարբերակը քննիչի կողմից հենց այդպես ընդունվել է այն ժամանակ, երբ նա նույնիսկ իր փրամադրության տակ չի ունեցել դիմումատուի վնասվածքների բնույթի ն հնարավոր պատճառների մասին դատաբժշկական փորձաքննության եզրակացությունները: Արդյունքում, դիմումատուն դարձել է այդ վարույթի միակ մեղադրյալը, մինչդեռ նշված ոստիկանները երբեք չեն համարվել հնարավոր կասկածյալներ ն, ավելին, մասնակցել են միայն որպես վկաներ, իսկ ոստիկանության աշխատակից Հ.Մ-ի դեպքում որպես տուժող»":

15.5. Եվրոպական դատարանը, կասկած հայտնելով, որ հետաքննություն իրականացնող մարմնի միակ նպատակն է եղել դիմումատուին քրեական պատասխանատվության ենթարկելը ն դրա շուրջ ապացույցներ հավաքելը, նշել է, որ. «Հետաքննություն իրականացնող մարմինները հետաքննության ոչ մի փուլում: չեն տրամադրել որնիցն բացատրություն այն մասին, թե ինչու են նրանք համարում ոստիկանների կողմից տրված ցուցմունքները հավաստրխ իսկ դիմումատուի ցուցմունքները ոչ վատահելի: Վատ վերաբերմունքի մասին իր պնդումների առումով ամբողջական հետաքննություն իրականացնելու ն հանցագործություն կատարած անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու ն պապտժելու մասին դիմումատուի բազմաթիվ պահանջները անտեսվել են, կաւմ դրանց տրվել է մակերեսային պատասխան (տե՛ս, օիինակ՝ վերոնշյալ 854): Այսպիսով, պարզվում է, որ հետաքննություն իրականացնող մարմինները առանց որնէ հիմնավորման նախապատվությունը վվել են ռարիկանների կողմից փրամադրված վկայությանը ն դրանով կարելի է ասել չեն ցուցաբերել անհրաժեշտ օրյեկտփիվությունը ն անկախությունը»՛:

5.6. Անդրադառնալով իր նկատմամբ վատ վերաբերմունքի մասին

Գ.Վիրաբյանի պնդումների շուրջ քննությանը՝ Եվրոպական դատարանը նշել է, որ «Տե՛ս նույն տեղում, կետ 165:

7 Տե՛ս նույն տեղում, կետ 167:

13

քննության ընթացքում առկա են եղել մի շարք էական բացթողումներ ն անհամապատասխանություննր, որոնք կարող էին վտանգել դրա

վստահելիությունը ն արդյունավետությունըձ:

5.7. Արդյունքում Եվրոպական դատարանը եզրահանգել է, որ «/..) /Վ/ատ վերաբերմունքի մասին դիմումատուի պնդումների առումով մարմինների կողմից ձեռնարկված հետաքննություն, եղե է անարդյունսավեվ, ոչ պատշաճ ն միանգամայն թերի: 6 Դրանով հնարավոր չի եղղզ տալ հավատրի

եզրակացություններ ն արձանագրել գործի փաատրերը: Իրավասու մարմինները բավականաչափ բարեխիղճ չեն եղել, ն չի կարելի ասել, որ մտադրված են եղել բացահայտելու ն պավժելու հանցագործներին»»:

Վերոգրյալի հիման վրա Եվրոպական դատարանը վճռել է, որ տեղի է ունեցել Եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածի դատավարական նորմի խախտում:

15.8. Անդրադառնալով այն հարցին, թե արդյո՛ք Գ.Վիրաբյանի նկատմամբ վատ վերաբերմունքը դրսնորվել է քաղաքական դրդապատճառներով՝ Եվրոպական դատարանը նշել է, որ. «(...) (Դ/իմումավտւի պնդումները արուգելու որնԼ օբյեկտիվ եղանակ չկա: ձշմարիտ է, որ դիմումատուի` քաղաքական դրդապատճառներով պայմանավորված ձերբակալումը ասր քննադատությունների ն լուրջ մվահոգությունների տեղիք է տալիս: Այդուհանդերձ, դա բավարար չէ եզրակացնելու որ վատ վերարերմունքը, որպես այդպիսին, նույնպես պայմանավորված է եղել քաղաքական դրդապատճառներով: Դատելով գործի հանգամանքներից՝ չի կարելի բացառել, որ դիմումատուի նկատմամբ վատ վերաբերմունք է ցուցաբերվել՝` ոստիկանության ծառայող Հ.Մ-ին պատճառած վնասվածքի համար վրեժ լուծելու նպատակով: Չի կարելի բացառել նան, որ ոստիկանության ծառայողների բոնի վարքագիծը պայմանավորված է եղել դիմումատուն հետ առերեսման փատրով կամ ոստիկանության րոնի ուժի գործադրման պատճառներով, որոնք հնարավոր չէ բացատրել: Թեն նման գործողությունները պետք է արժանանան անվերապահ դատապարվման ն որնէ պարագայում չպեփք է արդարացվեն կամ ներվեն, Դատարանը չի կարող ՑՏե՛ս նույն տեղում, կետեր 171177:

5 Տե նույն տեղում, կետ 178:

14

հիմնավոր կասկածից վեր եզրակացնել, որ դիմումատուի նկատմամը դրսնորված վատ վերաբերմունքը պայմանավորված Լ եղել իր քաղաքական հայացքներով»":

Արդյունքում Եվրոպական դատարանը եզրահանգել է, որ Եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածի հետ համակցված 14-րդ հոդվածի նյութաիրավական կողմը չի խախտվել:

59. Այնուհետն, անդրադառնալով Կոնվենցիայի 14րդ հոդվածի

ընթացակարգային կողմին` Եվրոպական դատարանն արձանագրել է, որ. «/..) ԷԲյռնությամի ուղեկցվող միջադեպեր հետաքննելիս պետական մարմինները լրացուցիչ պարվաւվորություն են արանձնում. այն է՝ ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը. քաղաքական ցանկացած դրդապատճառ բացահայտելու ն պարզելու, թե արդյոք տարբերվող քաղաքական համոզմունքների նկատմամը

անհանդուրժողականություն Օ: իր դերն է ունեցե այդ դեպքերում: Այդ պարտավորությունը, չկատարելը ն քաղաքական նկատառումներով

պայմանավորված րոնությունը որնէ քաղաքական երանգ չունեցող գործերի հեր նույն հիմքով քննելը կնշանակի աչք փակել այն գործողությունների վրա, որոնցով խախտվում են հիմնարար իրավունքները: Էապես տարբեր իրավիճակները կարգավորելու եղանակների միջն տարբերակում չկատարելը կարող է հանգեցնել չհիմնավորված վերաբերմունքի, որը չի համապատասխանում Կոնվենցիայի 14-րդ հոդվածին (րես համապատասխան փոփոխություններով (ոաճնչ տանոմ»), Խոճհօսճ ճոզ Օեոչ չ. Ցատճղճ, թիվ 43577/98 ն 43579/98, 5158, 2004 թվականի փետրվարի 26, ն 8605 ճոզ Խօանօքօալօ5, վերնում մեջբերված, 869):

(չ-) Քաղաքական դրդապատճառների առկայության փաարի ապացուցումը չափազանց դժվար է գործնականում: Բոլխյի գործողության ։-քաղաքական հնարավոր երանգները հետաքննելու պատասխանող Պետության

պարտականությունը ենթադրում է հնարավոր, սակայն ոչ ծայրահեղ ջանքերի գործադրում: Պետական մարմինները պեյք է ձեռնարկեն րոլոր

համապատասխան քայլերբ վկայություններ հավաքելու ու ապահովելու, ճշմարտությունը բացահայտելու րոլոր գործնական միջոցներն օգտագործելու ն

15

ամբողջովին հիմնավորված, անկողմնակալ ն օրյեկտիվ որոշումներ ընդունելու համար բաց չթողնելով որեւ կասկածելի փասվ, որը կարող է մատնանշել քաղաքական նկատառումներով րոնությանը (տես համապատասխան

փոփոխություններով (ուաճետ ուաճոզչ), Խնճիօնզ ճում Օտ, վերնում մեջբերված, 8159, ն 86/05 զոմ Խօանօքօննօ5, վերնում մեջբերված, Տ69)»":

5.10. Վերոգրյալ դրույթները կիրառելով սույն գործի փաստական հանգամանքների նկատմամբ` Եվրոպական դատարանն արձանագրել է. «(/..) (Դիմումատուն բրազմեւթիվ առիթներով հետաքննության մարմիններին պնդել է, որ հր նկատմամբ դրսնորված վատ վերաբերմունքը կապված է ընդդիմության կողմից կազմակերպված ցույցերին իր մասնակցության հետ, ն ունի, քաղաքական դրդապատճառնե, նե պահանջել, որ այս հանգամանքը հետաքննվի, իսկ մեղավորները պավժվեն (...): Երկու այլ վկաներ այս պնդումը հիմնավորող փաստարկներ են ներկայացրել (...): Վերջապես Դատարանը նկատում է, որ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը նշել է ձերբակալման պատճառների բացակայությունը (...):

Հաշվի առնելով վերոնշյալը Դատարանը համարում է, որ հետաքննության մարմիններն ունեին հավաարի ն բավարար տեղեկություններ, որոնց հիման վրա ակնհայտ էր դառնում նախնական ատուգում ն, կախված արդյունքից, դիմումաւտուի նկատմամի դրսնորված վատ վերարերմուքի հնարավոր քաղաքական

դրդապատճառների հետաքննություն անցկացնելու աւնհրաժեշտությունը:

Այդուհանդերձ պետական մարմինները գրեթե ոչինչ չեն արել այս տեղեկությունները արուգելու համար: Ոստիկանության միայն երկու աշխապակիցներից՝ Ա.Մից ն Ռ.Ժից էին հարցրել, թե արդյոք իրենք վեղյակ են եղել դիմումատուի քաղաքական պատկանելիության մասին, սակայն սա չի կարող համարվել նման լուրջ պնդումը հետաքննելու իրական փորձ ն պարզապես ձեական բնութ է կրում (.) Այլ հարցեր չեն տրվել, իսկ ոստիկանության մյուս աշխատակիցները, այդ թվում ՀՄն ն ԱԿՆ, ում դիմումատուն ուղղակիորեն մատնանշել է որպես իր նկատմամբ բո|նյի գործողություններ կատարելուց առաջ ն "Տեն նույն տեղում, կետեր 218-219:

16

հետո քաղաքական տեսանկյունից անհանդուրժողական հայտարարություններ արած անձաւնց, նույնիսկ չեն հարցաքննվել այդ պնդումների առնչությամբ: Ոչ մի մտրձ չի կատարվել պարզելու դիմումավուխ ձերբակալման հանգամանքները, այդ թվում բազմաթիվ անճշտություններ ն ձերբակալման հնարավոր քաղաքական երանգը մատնանշող այլ տարրեր, իսկ ներկայացված նյութերից ոչ մի եզրակացություն չի արվել: Ուարի Դատարանը եզրակացնում է, որ պետական մարմինները չեն կատարել Կոնվենցիայի 3-րդ հոդվածի հետ դիտարկվող 14-րդ հոդվածի համաձայն արտանձնած իրենց պարտավորությունը, այն Է ձեռնարկել բոլոր հնարավոր քայլերը պարզելու, թե արդյոք դիմումատուի նկատմամբ դրսնորված վատ վերաբերմունքը ցուցարերվել է խտրականության հիմքով»:

Վերոգրյալի հիման վրա Եվրոպական դատարանը վճռել է, որ խախտվել է Կոնվենցիայի 3-րդ հոդվածի հետ համակցված 14-րդ հոդվածի ընթացակարգային կողմը:

Ա. Սույն գործով Հովհաննես Նեգուսի Մովսիսյանին ն Արմեն Ռազմիկի Արսենյանին առաջադրված մեղադրանքները.

16. Հ.Մովսիսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով առաջադրված մեղադրանքի համաձայն՝ «2004թ. ապրիլի 23-ին՝ ժամի 17:40-ին, հրազեն պահելու կասկածանքով ոստիկանության Արտաշատի բաժին է բերման ենթարկվել Արարատի մարզի Շահումյան գյուղի բնակիչ Գրիշա Յաշայի Վիրաբյանը: Բերմեւն ենթարկվելիս ոստիկանության աշխավզալկիցների օրինական պահանջներին Գրիշա Վիրաբյանի կողմից չենթարկվելու կապակցությամբ նախապատրատրվող նյութերի շրջանակներում բաժնի վարչական շենքի երկրորդ հարկում գտնվող քրեական հետախուզության րաժանմունքի հինգերորդ աշխատասենյակում բանավեճ է սկսվել Գրիշա Վիրարյանի ու ոստիկանության Արտաշատի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Հովհաննես Մովսիսյանի միջն: Այդ ընթացքում Գրիշա Վիրաբյանը աշխատասեեյաւկի սեղանի վրա դրված բջջային հեռախոսի լիցքավորման սարքով հարվածել ու վնասել է ռՏեսնոմն տեղում, կետեր 722224:

17

Հովհաննես Մովսիսյանի աջ աչքը:

Գրիշա Վիրարյանի նշված գործողության համար վերջինիս պատժելու նպատակով ոարիկանության Արտաշատի րաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Հովհաննես Մովսիսյանն նուն բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպեր լիազոր Արմեն Արսենյանի հետ՝ գիտակցելով ն լրացնելով մեկը մյուսի գործողությունները, «Ռարիկանության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված ֆիզիկական ուժ գործադրելու հիմքերի բացակայության պայմաններում, ակնհայտտրեն դուրս գալով իրենց լիազորությունների շրջանակից ե, տվյալ դեպքում չունենալով ֆիզիկական ուժ գործադրելու լիազորություն, րոնություն գործադրելով Գրիշա Վիրաբյանի նկատմամբ, բաժնի աշխատասենյակներից մեկում ծեծի են ենթարկել նրան' ձեռքերով ու ոտքերով բազմաթիվ հարվածներ հասցնելով ամորձիներին ն մարմնի այլ մասերին' վերջինիս առողջությանը պատճառելով միջին ծանրության մարմնական վնասվածք` փոշտի հետտրավմատիկ հեմափոմայի, ձախակողմյան հեմատոցելեի, ձախ ամորձու պատովածքի, աջ սրունքի արյունազեղման ձնով:

Հովհաննես Մովսիսյանի վերոհիշյալ գործողությունների հետնանքով Գրիշա Վիրաբյանին պատճառվել է ֆիզիկական վնաս՝ առողջության միջին ծանրության աստիճաւնի մարմնական վնասվածքի ձնով, էական վնաս է պատճառվել նրա Իրավունքներին ու օրինական շահերին, այն է՝ խախտվել է Սահմանադրությամը երաշխավորված խոշտաւնգումների ն անմարդկային վերաբերմունքի ենթարկվելու անթույլատրելիության նրա խրավունքը, էական վնաս է պատճառվել նան պետության օրինական շահերին, Օ քանի որ հեղինակազիկվլ է ՀՀ ոստիկանությունը»»5:

16.1. Ա.Արսենյանին ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա. «2004թ. ապրիլի 23-ին՝ ժամի 17:40-ի սահմաններում, գվնվելով ոարիկանության Արտաշատի բաժնի վարչական շենքում, փեղեկացե է, որ հրազեն պահելու կասկածանքով ոստիկանության Արտաշատի րաժին բերման ենթարկված Արարավիփ մարզի Շահումյան գյուղի 6 Տե'ս քրեական զործ, հատոր 4, թերթեր 288-289:

18

բնակիչ Գրիշա Վիրաբյանի կողմից ոարիկանության աշխավակիցների օրինական պահանջներին չենթարկվեու կապակցությամբ նախապատրաստվող նյութերի շիջանակներում բաժնի վարչական շենքի երկրորդ հարկում գտնվող քրեական հետախուզության բաժանմունքի հինգերորդ աշխավաւսենյակում բանավեճ է տեղի ունեցել նրա ու ռարիկանության Արտաշաւտի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ. Հովհաննես Մովսիսյանի միջն: Այդ ընթացքում Գրիշա Վիրաբյանը աշխատասենյակի սեղանի վրա դրված բջջային հեռախոսի լիցքավորման սարքով հարվածել ու վնասել է Հովհաննես Մովսիսյանի աջ աչքը:

Գրիշա Վիրարյանի նշված գործողության համար վրեժխնդիր լինելու անձեաական ՕՋշարժառիթով նե մարմնական վնասվածք պատճառելու դիտավորությամբ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 56-րդ, 57-րդ հոդվածների համաձայն հետաքննության մարմնի աշխատակից, ոստիկանության Արտաշատի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպեր լիազոր Արմեն Արսենյանը նույն բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Հովհաննես Մովսիսյանի հետ' գիվակցեով ն լրացնելով մեկը մյուսի գործողությունները, «Ռարիկանության մասին» ՀՀ օրենքի 29րդ հոդվածով նախատեսված փՖիզիկական ուժ գործադրելու հիմքերի րացակայության պայմաններում, ակնհայտորեն դուրս գալով իրենց լիազորությունների շրջանակից ն, տվյալ դեպքում չունենալով ֆիզիկական ուժ գործադրելու լիազորություն, բոնություն գործադրելով Գրիշա Վիրարյանի նկատմամբ, բաժնի

աշխատասենյակներից մեկում ծեծի են ենթարկել նրան՝ ձեռքերով ու ուրքերով բազմաթիվ հարվածներ հասցնելով ամորձիներին ն մարմնի այլ մասերին՝ վերջինիս առողջությանը պատճառելով միջին ծանրության մարմնական վնասվածք՝ փոշտի հետտրավմատիկ հեմատոմայի, ձախակողմյան հեմատոցելեի, ձախ ամորձու պավտվածքի, աջ սրունքի արյունազեղման ձնով:

Արսեն Արսենյանի վերոհիշյալ գործողությունների հետնանքով Գրիշա Վիրաբյանին պատճառվել է ֆիզիկական վնաս՝ առողջության միջին ծանրության աստիճաւնի մարմնական վնասվածքի ձնով, էական վնաս է պատճառվել նրա Իրավունքներին ու օրինական շահերին, այն է՝ խախտվել է Սահմանադրությամը երաշխավորված խոշվանգումների ն անմարդկային վերաբերմունքի ենթարկվելու

19

անթույլատտրելիության նրա իխրավունքը, էական վնաս է պատճառվել նան պետության օրինական շահերին, Օ քանի որ հեղինակազիկվլ է ՀՀ ոստիկանությունը»:

ալ. Սույն գործով ստորադաս դատարանների դիրքորոշումները.

17. Առաջին ատյանի դատարանը 2019 թվականի փետրվարի 22-ի դատավճռով արձանագրել է, որ. «/...) Դատարանն ապացուցված է համարում, որ Հովհաննես Մովսիսյանի ու Արմեն Արսենյանի վերոհիշյալ գործողությունների հետնանքով Գրիշա Վիրաբյանին պատճառվել է ֆիզիկական վնաս` առողջության միջին ծանրության աստիճանի մարմնական վնասվածքի ձնով, էական վնաս է պատճառվել նրա իրավունքներին ու օրինական շահերին, այն Լ՝ խախտվկ է Սահմանադրությամի երաշխավորված խոշտանգումնենի ն անմարդկային վերաբերմունքի ենթարկվելու անթույլավվելիությաւն նրա իրավունքը, էական վնաս է պատճառվել նան պետության օրինական շահերին, քանի որ հեղինակազրկվկ է ՀՀ ոստիկանությունը:

Այսպիսով, դատարանը գտնում է, որ ամբաատրանյալ Հովհաննես Նեգուսի Մովսիսյանը որպես պաշտոնատար անձ՝ դիտավորությամբ կատարել է բոնությամի զուգորդված այնպիսի գործողություններ, որոնք ակնհայտորեն դուրս են եկել իր լիազորությունների շրջանակից ն էական վնաս պատճառել անձի իրավունքներին ու պետության օրինական շահերին, որպիսի արարքի համար նա պետք է պատասխանատվության ենթարկվի ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով:

Ամբաստանյալ Արմեն Ռազմիկի Արսենյանը որպես պաշվփտնատար անձ՝ դիտավորությամբ կատարել է բոնությամը զուգորդված այնպիսի գործողություններ, որոնք ակնհայտորեն դուրս են եկել իր լիազորությունների շրջանակից ն էական վնաս պատճառել անձի իրավունքներին ու պետության օրինական շահերին, որպիսի արարքի համար նա պետք է պատասխանատվության ենթարկվի ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով:

Տե'ս քրեական զործ, հատոր 4, թերթեր 289-290:

20

(-.)

Դատարանն անդրադառնալով կատարածի համար Հովհաննես Մովսիսյանին ն Արմեն Արսենյանին քրեական պատասխանատվության ենթարկելու հարցին, արձանագրում է, որ՝ (...) |այյն |պատճառաբանությունը), որ պետք է (...) ՄԻԵԴ-ի («Մոկանոն ընդդեմ Ռումինիայի» գործով (գանգատներ թիվ 10865/09, 45886/07 ն 32451/08)| որոշմամբ հայտնված դիրքորոշման հիմքով քրեական գործի վարույթը շարունակել, ինչը ն կատարվել է նախաքննական մարմնի կողմից, ն այն դրվել է նան մեղադրական եզրակացության հիմքում, դավւարանն անթույլատրելի է համարում, քանի որ ինչպես դատախազի որոշմամը, այնպես էլ նախաքննական մարմնի կողմից չեն պատճառաբանվել, թե նշված որոշմամբ արփահայտվաւծ դիրքորոշումն ինչ չափով ն ինչ հիմքերով են կիրառի Հայաարանի Հանրապետությունում նախաքննություն կատարելու համար ն ինչու չպետք է կիրառվի ՀՀ ներպետական օրենքը` ՀՀ քրեական դատավարության օրենսգքրի 35-իդ հոդվածի Լին մասի 6-րդ կետն ու ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածը:

Դատարանը գվնում է, որ նախաքննական մարմնի կողմից չհիմնավորված կերպով է կիրառվել ՄԻԵԴ-ի նշված որոշումը, որի կիրառմամբ անտեսվել են հետնյալ հանգամանքները, այսալեն.

ՄԱԿ 1994 դեկտեմբերի 10-ի «Խոշտանգումների ն այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի ու պատժի դեմ» Կոնվենցիան, որին միսցկ է նան Հայաարանի Հանրապետությունը, չի պարունակում որնէ դրույթ այն մասին, որ վաղեմության ժամկետներ կիրառելն արգելվում է ն միայն խոշտանգումների դեմ պայքարի կոմիտեն Կոնվենցիայի իր մեկնարբանություններում, որոնք, րար էության, կրում են խորհրդատվական բնույթ, մասնավորպես Հայաստանի Հանրապետության համար 2012 թվականին ն 2017 թվականին կատարված մռնիթորինգի ն դիտարկումների արդյունքով (...) ափառսանք է հայտնում աո այե, որ թեն նախորդ դիտարկումներում, առաջարկություններում արձանագրել էր (տես՝ Շ41/՝/4Թ11/ՇՕ5, կետ 10), սակայն դեռես գործող օրենադրությունը ամեն դեպքում: պահպանում է վաղեմության ժամկետները (...) խոշտանգումների գործերով, ն անձինք, ովքեր դավապարտվել են այդ հոդվածներով օգտվում են. համաներմեաւն կիրառումից: (...): Թերենս 2012 թվականի մոնիթորինգից հետո խոշտաւնեգումների ն

21

այլ դաժան, անմարդկային կամ նվատրացնող վերաբերմունքին վերաբերվող օրենադրական բացը լրացնելու համար ՀՀ քրնական օրենսգիքում: կատարվել է լրացում ն սահմանվել է առանձին հոդված խոշտանգման վերարերյալ` 309.Լրդ հողվածր՝ այսինքն Հայաստանի Հանրապետության օրենսդիր մարմինը, կարնորելով կոմիվեի դիտարկումներն ու առաջարկները, ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածից բացի լրացում է կատարել ՀՀ քրեական օրենսգրքում` 309.1 խոշտանգում հոդվածով, որն իր դիսպոզիցիայով Լապես փարբերվում է ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածից, այսինքն՝ սահմանվել է նոր հանցատեսակ: Ընդ որում, օրենսդիր մարմինը, սահմանելով խոշտանգման մասին հողվածը, որեէ անդրադարձ չի կատարել Հ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
22 դեկտեմբերի, 2023 թ.
Գործի #:
ԱՎԴ/0009/01/18
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել