Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՎԱՐՉԱԿԱՆ ԳՈՐԾ ԹԻՎ ՎԴ/6098/05/17 ՄԱՍԻՆ
ARLISԻրավական ակտAI Ինդեքսավորված

ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՎԱՐՉԱԿԱՆ ԳՈՐԾ ԹԻՎ ՎԴ/6098/05/17 ՄԱՍԻՆ

ՀՀ իրավական ակտերՎԴ/6098/05/1721 հուլիսի, 2021 թ.Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՎԱՐՉԱԿԱՆ ԳՈՐԾ ԹԻՎ ՎԴ/6098/05/17 ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի որոշում Վարչական գործ թիվ ՎԴ/6098/05/17 Վարչական գործ թիվ ՎԴ/6098/05/17 2021 թ. Նախագահող դատավոր՝ Ա. Պողոսյան Դատավորներ՝ Ա. Բաբայան Ա. Թովմասյան

Ո Ր Ո Շ ՈՒ Մ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱ Ն Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝ նախագահող Ռ. Հակոբյան զեկուցող Ն. Տ ավարացյան Ս. Ա նտոնյան Ա. Բ արսեղյան Մ. Դ րմեյան Գ. Հ ԱԿՈԲՅԱՆ Ս. Մ իքայելյան Ա ․ Մ ԿՐՏՉՅԱՆ Է. Ս եդրակյան 2021 թվականի հուլիսի 21- ին գրավոր ընթացակարգով քննելով ՀՀ պետական եկամուտների կոմիտեի ( այսուհետ ` Կոմիտե ) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 04.03.2019 թվականի որոշման դեմ ` ըստ հայցի « Լուսակերտի Հարություն թռչնաբուծական ֆաբրիկա » ՍՊԸ - ի ( այսուհետ ` Ընկերություն ) ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե ի ՝ վարչական ակտերը մասնակիորեն անվավեր ճանաչելու պահանջի մասին ,

Պ Ա Ր Զ Ե Ց

1. Գործի դատավարական նախապատմությունը . Դիմելով դատարան ` Ընկերությունը պահանջել է անվավեր ճանաչել ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի 03.03.2017 թվականի թիվ 1000061/2 վերստուգման ակտը և մասնակի անվավեր ճանաչել ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հարկային և մաքսային մարմինների գանգատարկման հանձնաժողովի 23.05.2017 թվականի թիվ 29/2 որոշումը : ՀՀ վարչական դատարանի ( դատավոր ` Մ . Մելքումյան ) ( այսուհետ ` Դատարան ) 30.01.2018 թվականի որոշմամբ 03.03.2017 թվականի թիվ 1000061/2 ակտի՝ շահութահարկի գծով 1- ին ենթակետն անվավեր ճանաչելու պահանջի մասով , վարչական գործի վարույթը կարճվել է : Դատարանի 19.06.2018 թվականի վճռով Ընկերության հայցը բավարարվել է մասնակի որեն ` անվավեր է ճանաչվել ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի օպերատիվ հետախուզության վարչության 03.03.2017 թվականի թիվ 1000061/2 ակտի 1-ին կետի 2-րդ ենթակետը և 4-րդ կետի 9-րդ ենթակետը, ինչպես նաև թիվ 1000061/2 ակտի 1-ին կետի 2-րդ ենթակետը և 4-րդ կետի 9-րդ ենթակետն անփոփոխ թողնելու մասով ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի 23.05.2017 թվականի թիվ 29/2 որոշումը, մնացած մասով հայցը մերժվել է: ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի ( այսուհետ ` Վերաքննիչ դատարան ) 04.03.2019 թվականի որոշմամբ Կ ոմիտեի վերաքննիչ բողոք ը մերժվել է , և Դ ատարանի 19.06.2018 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ : Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կոմիտեն ( ներկայացուցիչ Արման Մնացականյան ) : Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Ընկերությունը ( ներկայացուցիչ Գևորգ Հարությունյան ) :

2. Վճռաբեկ բողոքի հիմքը , հիմնավորումները և պահանջը . Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով . Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել և կիրառել իրավահարաբերության ծագման պահին գործող «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի առաջին պարբերության «դ» ենթակետը, «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի առաջին պարբերության 1-ին կետը, չի կիրառել «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի առաջին պարբերության 1-ին կետը, կիրառել է իրավահարաբերության ծագման պահին գործող «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 30.1-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1-ին հոդվածի 2-րդ կետը, 10-րդ հոդվածի 1-ին կետի 3-րդ ենթակետը, 13-րդ հոդվածի 1-ին կետը, 14-րդ հոդվածը, 289-րդ հոդվածը, 301-րդ հոդվածի 1-ին կետը, 302-րդ և 436-րդ հոդվածները, որոնք պետք է չկիրառեր, խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 1-ին մասը, 146-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետի «բ» ենթակետը: Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբան ել է հետևյալ փաստարկներով . Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ հարկային օրենսդրության իմաստով գործարքի բնորոշում ն այլ է, ավելին` դատական ակտը կայացվել է հաշտության համաձայնության հիման վրա, որը ոչ այլ ինչ է, եթե ոչ ՀՀ քաղաքացիական օրենսգրքով սահմանված գործարք, ուստի ստուգման ակտի 1-ին և 9-րդ կետերի վերաբերյալ ստորադաս դատարանի վերլուծություններն անհիմն են, քանի որ Օնիկ Հարությունյան ն անշարժ գույքի սեփականատեր է դարձել թե´ հարկային օրենսդրության, թե´ քաղաքացիական օրենսդրության իմաստով գործարքի արդյունքում: Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Դատարանը սխալ իրավական գնահատական է տվել գործի փաստերին , քանի որ թեպետ քաղաքացիական պայմանագրային հարաբերության իմաստով նշված երևույթը հանգեց ր ել է փոխառությամբ տրված գումարի հատուցմանը , պայմանագրային պարտավորության բավարարմանը , հարկային օրենսդրության իմաստով հիմնական միջոցի օտարումը չի դիտվում որպես պարտավորության մարում ։ Այն պարտավորության մարում կդիտվեր , եթե փոխառությամբ տրված գումարի չափով գումար վերադարձվեր պարտատիրոջը , ուստի հիմնական միջոցի օտարումը բոլոր դեպքերում « Շահութահարկի մասին » ՀՀ օրենքի 43- րդ հոդվածի « դ » ենթակետի իմաստով պետք է դիտվի սեփականությամբ հիմնական միջոց հանդիսացող շենք , շինության օտարում , ուստի անկախ անշարժ գույքի օտարման եղանակից անշարժ գույքի օտարումից ստացած հասույթը պետք է դիտվի որպես եկամուտ և ներառվի համախառն եկամտի մեջ : Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ անշարժ գույքի հետ կապված բոլոր գործարքները կնքված համարվելու համար անհրաժեշտ է պետական գրանցում , հետևաբար քանի դեռ գործարքը կնքված չէ, խոսք չի կարող գնալ հարկային օրենսդրության իմաստով հարկի առաջադրման մասին: Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ ԱԱՀ-ի իմաստով կարևոր պայման է դիտվում սեփականության փոխանցումը մեկ անձից մյուսին, որի դեպքում վրա են հասնում հարկային օրենսդրությամբ սահմանված հետևանքները: Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 04.03.2019 թվականի որոշումը և կայացնել նոր դատական ակտ՝ հայցը մերժել կամ գործն ուղարկել նոր քննության : 2.1 . Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները . Դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1-ին հոդվածի 2-րդ կետ ի, 10-րդ հոդվածի 1-ին կետի 3-րդ ենթակետի, 289-րդ հոդվածի, 301-րդ հոդվածի 1-ին կետի, 302-րդ հոդվածի և 436-րդ հոդվածի կիրառումն իրավաչափ է, քանի որ վիճարկվող ակտի հիմքում ընկած գործարքների, մատակարարման և սեփականության իրավունքի հետ կապված հարաբերությունները կրում են քաղաքացիաիրավական բնույթ և չեն կարող կարգավորվել այլ կերպ քան քաղաքացիական օրենսդրության նորմերի կիրառմամբ: Օրենսդիրը նախկին օրենսդրությամբ ԱԱՀ վճարելու պարտավորության ծագման հիմքում դրել է քաղաքացիաիրավական կատեգորիա հանդիսացող հատուցելի գործարքներն ու ծառայությունների մատուցումը: Բացի այդ, բոլոր այն դեպքերում, երբ չկա համապատասխան հարաբերությունը համապարփակ կերպով կարգավորող իրավական ակտ, ապա օրենքի ընդհանուր ձևակերպումը պետք է մեկնաբանվի հօգուտ իրավաբանական անձի: Բողոքաբերն ըստ էության ընդունել է, որ Օնիկ Հարությունյանի նկատմամբ Ընկերության պարտավորությունը դատական ակտի ուժով մար վ ել է, սակայն պնդում է, թե հարկային օրենսդրության իմաստով հիմնական միջոցի օտարումը չի դիտվում որպես պարտավորության մարում: Բացի այդ, տվյալ դեպքում գույքի նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցումը տեղի է ունեցել դատական ակտի, այլ ոչ թե գործարքի հիմքով և արդյունքում որևէ հասույթ չի ստացել:

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը . Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) Ընկերության հիմնադիր (74%) Օնիկ Հարությունյանը 30.11.2009 թվականի թիվ փ -2009/2, 16.02.2010 թվականի թիվ փ-2010/1, 28.11.2011 թվականի թիվ փ-2011/1 և 09.01.2012 թվականի թիվ փ-2012/1 փոխառության տրամադրման պայմանագրերի հիման վրա փոխառության կարգով Ընկերությանն է տրամադրել 466.000.000 ՀՀ դրամ գումար՝ կրեդիտորական պարտքերի մարման և կերերի ձեռքբերման նպատակով (հատոր 2- րդ , գ . թ . 103-108, հատոր 4 - րդ, գ.թ. 60-65 ) :

2) ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի թ իվ ԿԴ/0352/02/13 քաղաքացիական գործով 18.10.2013 թվականին կայացված և օրինական ուժի մեջ մտած վճռով ` ըստ հայցի Օնիկ Հարությունյանի ընդդեմ Ը նկերության՝ գումարի բռնագանձման պահանջի մասին, հաստատվել է հաշտության համաձայնություն, որի համաձայն՝ Ընկերությունը ընդունել է Օնիկ Հարությունյանի նկատմամբ ունեցած 289.600.000 ՀՀ դրամ գումարի չափով պարտքը և, հիմք ընդունելով մասնակիցների ընդհանուր ժողովի որոշումը, հիշյալ պարտքի դիմաց իրեն սեփականության իրավունքով պատկանող և նույն հաշտության համաձայնության 2 և 2.1 կետերով նախատեսված գույքի տեսակների նկատմամբ սեփականության իրավունքը փոխանցել է պարտատեր Օնիկ Հարությունյանին (հատոր 4 - րդ, գ.թ. 53-59 ): 3 ) 21.11.2013 թվականին կազմված հանձնման-ընդունման ակտի համաձայն՝ ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի թիվ ԿԴ/0352/02/13 քաղաքացիական գործով 18.10.2013 թվականին կայացված և օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա Ընկերություն ն Օնիկ Հարությունյանին է հանձն ել նույն հանձնման-ընդունման ակտի 2-րդ կետում նշված գույքային միավորները՝ 07-048-1400-0010-002-000 անասնաշենքը, 07-048-1400-0010-003-000 անաս ն աշենքը, 07-048-1400-0010-004-000 անասնաշենքը, 07-048-1400-0010-005-000 անասնաշենքը, 07-048-1400-0010-006-000 անասնաշենքը, 07-048-1400-0010-007-000 անասնաշենքը, 07-048-1400-0010-015-000 ենթակայանը և նշված գույքային միավորների սպասարկման հողամասը: Հանձնման-ընդունման ակտով կողմերը հաստատել են, որ կատարել են գույքային միավորների հանձնում-ընդունումը (հատոր 4-րդ, գ.թ. 1): 4 ) ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի թ իվ ԿԴ/0352/02/13 քաղաքացիական գործով 18.10.2013 թվականի վճռի հիման վրա Օնիկ Հարությունյանին անցած գույքերի նկատմամբ իրավունքների պետական գրանցումը կատարվել է 23.05.2014 թվականին ( անվիճելի փաստ ) ։

5) ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 13 .0 9 .201 6 թվականի թիվ 1000061/2 հանձնարարագրի համաձայն` Ընկերությունում կատարվել է բյուջեի հետ փոխ­հա­րա­բերությունների և հարկային մարմնի կողմից վերահսկվող ՀՀ օրենսդրության առան­ձին պահանջների կատարման ճշտութ­յան վերստուգում: Արդյունքում կազմվել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի օ պերատիվ հետախուզության վարչության 03.03.2017 թվականի թիվ 1000061/2 վերստուգման ակտը: Ա կտի « 1. Շահութահարկ» վերտառությամբ 1-ին կետի 2-րդ ենթակետով արձանագրվել է. « (...) Կատարված վերստուգմամբ «Լուսակերտի Հարություն թռչնաբուծական ֆաբրիկա» ՍՊ ընկերության կողմից բյուջե լրացուցիչ վճարման ենթակա շահութահարկի գումարը տույժ և տուգանքների հետ մասին ընդամենը կազմում է 153.280.190 դրամ (…)»: Ակտի «4. Ավելացված արժեքի հարկ» վերտառությամբ 4-րդ կետի 9-րդ ենթակետով արձանագրվել է. « (...) արդյունքում «ԼՀԹՖ» ՍՊ ընկերության կողմից բյուջե լրացուցիչ վճարման ենթակա ԱԱՀ-ի գումարը տույժ և տուգանքների հետ միասին ընդամենը կազմում է 153.280.190 դրամ» (հատոր 3- րդ, գ.թ. 126-142 ): 6 ) ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հարկային և մաքսային մարմինների գանգատարկման հանձնաժողովի 23.05.2017 թվականի թիվ 29/2 որոշմամբ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի օ պերատիվ հետախուզության վարչության 03.03.2017 թվականի թիվ 1000061/2 ակտի 1-ին կետից նվազեցվել են շահութահարկի պարտավորություններ ը՝ 30.656.038 ՀՀ դրամի չափով, այդ թվում ՝ շահութահարկ ը 11.579.240 ՀՀ դրամ, տույժեր ը ` 6.339.634 ՀՀ դրամ, տուգանք ը ` 12.737.164 ՀՀ դրամ, ակտի մնացած կետերը թողնվել են անփոփոխ: Հանձնաժողովը գտել է, որ Ակտի 4-րդ կետի 9-րդ ենթակետով արձանագրված ԱԱՀ-ի գումարը որպես չփոխհատուցվող (չհաշվանցվող) հարկ, պետք է հաշվի առնվեր շահութահարկի պարտավորությունները հաշվարկելիս որպես համախառն եկամտից նվազեցում: Ուստի Հանձնաժողովը գտել է, որ այս մասով շահութահարկի պարտավորությունները ենթակա են վերահաշվարկման, մնացած մասով Հանձնաժողովը գտել է, որ գանգատը ենթակա է մերժման (հատոր 1-ին , գ.թ. 62-96 ):

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը . Վճռաբեկ դատարանն արձանագրում է , որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161- րդ հոդվածի 1- ին մասի 1- ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ , այն է ` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար , և գտնում է , որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները ` դատական կարգով կողմերի միջև կնքված հաշտության համաձայնությունը գործարք դիտարկելու , ինչպես նաև դատական ակտով հաստատված հաշտության համաձայնության հիման վրա անշարժ գույքի օտարումը փոխառության պայմանագրով ստացված գումարի չվերադարձված մասի դիմաց իրավահարաբերության ծագման պահին գործող «Շահութահարկի մասին» և «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքների իմաստով հարկվող գործարք հանդիսանալու վերաբերյալ, կարևոր նշանակությու ն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար։ Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադր ումներին . 1) դատական կարգով կողմերի միջև կնքված հաշտության համաձայնությունը գործարք է, թե՝ ոչ . 2) արդյո՞ք դատական ակտով հաստատված հաշտության համաձայնության հիման վրա անշարժ գույքի օտարումը փոխառության պայմանագրով ստացված գումարի չվերադարձված մասի դիմաց իրավահարաբերության ծագման պահին գործող «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի իմաստով եկամտի աղբյուր է. 3) արդյո՞ք դատական ակտով հաստատված հաշտության համաձայնության հիման վրա անշարժ գույքի օտարումը փոխառության պայմանագրով ստացված գումարի չվերադարձված մասի դիմաց կարող է համարվել ապրանքի մատակարարում և առաջացնել ավելացված արժեքի հարկ վճարելու պարտավորություն. 4) դատական կարգով կողմերի միջև կնքված հաշտության համաձայնությ ան արդյունքում անշարժ գ ույքի նկատմամբ սեփականության իրավունքը ծագում է դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելու, թե այդ դատական ակտի հիման վրա իրավունքի պետական գրանցման պահից:

1) ՀՀ Սահմանադրության 61- րդ հոդվածի 1- ին մասի համաձայն ` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք : ՀՀ Սահմա նա դրության 63- րդ հոդվածի 1- ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի , հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք : «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կ ոնվենցիա յի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ և անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` քաղաքացիական օրենսդրությունը հիմնվում է իր կողմից կարգավորվող հարաբերությունների մասնակիցների հավասարության, կամքի ինքնավարության և գույքային ինքնուրույնության, սեփականության անձեռնմխելիության, պայմանագրի ազատության, մասնավոր գործերին որևէ մեկի կամայական միջամտության անթույլատրելիության, քաղաքացիական իրավունքների անարգել իրականացման անհրաժեշտության, խախտված իրավունքների վերականգնման ապահովման, դրանց դատական պաշտպանության սկզբունքների վրա: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` քաղաքացիները և իրավաբանական անձինք քաղաքացիական իրավունքները ձեռք են բերում ու իրականացնում իրենց կամքով և ի շահ իրենց: Նրանք ազատ են պայմանագրի հիման վրա սահմանելու իրենց իրավունքները և պարտականությունները, որոշելու պայմանագրի` օրենսդրությանը չհակասող ցանկացած պայման: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ք աղաքացիական իրավունքները և պարտականությունները ծագում են օրենքով ու այլ իրավական ակտերով նախատեսված հիմքերից , ինչպես նաև քաղաքացիների և իրավաբանական անձանց այն գործողություններից , որոնք թեև օրենքով կամ այլ իրավական ակտերով նախատեսված չեն , սակայն , ըստ քաղաքացիական օրենսդրության սկզբունքների ` առաջացնում են քաղաքացիական իրավունքներ և պարտականություններ : Դրան համապատասխան , քաղաքացիական իրավունքները և պարտականությունները ծագում են ` 1) օրենքով նախատեսված պայմանագրերից և այլ գործարքներից , ինչպես նաև այն պայմանագրերից ու գործարքներից , որոնք թեև օրենքով նախատեսված չեն , սակայն դրան չեն հակասում . 2) պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ակտերից , որոնք օրենքով նախատեսված են որպես քաղաքացիական իրավունքների և պարտականությունների ծագման հիմք . 3) քաղաքացիական իրավունքներ և պարտականություններ սահմանող դատական ակտից . 4) օրենքով թույլատրվող հիմքերով գույք ձեռք բերելու հետևանքով . 5) գիտության , գրականության , արվեստի ստեղծագործություններ , գյուտեր և մտավոր գործունեության այլ արդյունքներ ստեղծելու հետևանքով . 6) այլ անձին վնաս պատճառելու հետևանքով . 7) անհիմն հարստացման հետևանքով . 8) քաղաքացիների և իրավաբանական անձանց այլ գործողությունների հետևանքով . 9) այնպիսի իրադարձությունների հետևանքով , որոնց հետ օրենքը կամ այլ իրավական ակտը կապում է քաղաքացիական իրավական հետևանքների առաջացում : Հ Հ քաղաքացիական օրենսգրքի 289-րդ հոդվածի համաձայն՝ գործարքները քաղաքացիների և իրավաբանական անձանց այն գործողություններն են, որոնք ուղղված են քաղաքացիական իրավունքներ և պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն կամ դրանց դադարելուն: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ գ ործարքները կարող են լինել երկկողմ կամ բազմակողմ ( պայմանագիր ), ինչպես նաև ` միակողմ : Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ պայմանագիր կնքելու համար անհրաժեշտ է երկու կողմի (երկկողմ գործարք) կամ երեք ու ավելի կողմերի (բազմակողմ գործարք) համաձայնեցված կամքի արտահայտությունը: ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներից մեկում արձանագրել է, որ յուրաքանչյուր գործարք (պայմանագիր) նախևառաջ կամային ակտ է, որն ուղղված է որոշակի իրավական հետևանքներ առաջացնելուն: Գործարքի կնքման համար առաջնային նշանակություն ունեն «կամք» և «կամահայտնություն» հասկացությունները: Հետևաբար ՀՀ վճռաբեկ դատարանը հարկ է համարել բացահայտել նշված հասկացությունների բովանդակությունը: «Կամքը» անձի ներքին ցանկությունն է, պահանջը, ձգտումը, մտադրությունը, դիտավորությունը, համաձայնությունը: « Կամահայտնությունը » կամքի արտահայտման արտաքին ձևն է, միջոցը, եղանակը: Այլ կերպ ասած՝ գործարքն այն կնքած անձանց ներքին կամքի և արտաքին կամահայտնության համակցությունն է (տե՛ս, Նելլի Հակոբյանը և մյուսներն ընդդեմ « Համխաչ » ՍՊԸ-ի թիվ ԵԿԴ/1013 /02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.07.2015 թվականի որոշումը) : ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացված որոշմամբ արձանագրել է, որ դատական պաշտպանության իրավունքի իրացման հիմնական սկզբունքներից է տնօրինչականության (դիսպոզիտիվության) սկզբունքը, որն անձին հնարավորություն է տալիս սեփական հայեցողությամբ տնօրինելու իր նյութական և դատավարական իրավունքներն ու դրանց պաշտպանության եղանակները ( տե′ս, ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն ընդդեմ « Գորիս-Ապակի » ՍՊԸ - ի թիվ ՍԴ 3/0055/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 18.07.2014 թվականի որոշում ը): Վճռաբեկ դատարանը, նկատի ունենալով, որ թիվ ԿԴ/0352/02/13 քաղաքացիական գործով հաշտության համաձայնությունը ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից հաստատվել է 17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ իրավահարաբերության ծագման պահին գործող) վերաբերելի իրավակարգավորումների կիրառմամբ, հարկ է համարում բողոքում բարձրացված հարցադրմանն անդրադառնալ նշված կարգավորման համատեքստում: Իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 33-րդ հոդվածի համաձայն՝ 1. Կողմերը դատավարության ցանկացած փուլում կարող են գործն ավարտել հաշտության համաձայնությամբ:

2. Կողմերի միջև կայացված հաշտության համաձայնությունը ձևակերպվում է գրավոր:

3. Դատարանը, նախքան հաշտության համաձայնությունը հաստատելը, կողմերին պարզաբանում է դրա դատավարական հետևանքները:

4. Դատարանը չի հաստատում հաշտության համաձայնությունը, եթե այն հակասում է օրենքին և այլ իրավական ակտերին կամ խախտում է այլ անձանց իրավունքները և օրինական շահերը: Այդ դեպքերում դատարանը վեճը քննում է ըստ էության: Համանման կարգավորում է բովանդակում նաև 09.02.2018 թվականին ընդունված, 09.04.2018 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 151-րդ հոդվածը: ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ անդրադառնալով դատական կարգով կնքված հաշտության համաձայնությանը, արձանագրել է, որ հաշտության համաձայնությունը կողմերի միջև փոխզիջման արդյունքում ձեռքբերված պայմանավորվածություն է, որը հաստատվում է դատարանի կողմից : Հաշտության համաձայնություն կնքելը տնօրինչական դատավարական գործողություն է, որի միջոցով կողմերը տնօրինում են ինչպես իրենց նյութական , այնպես էլ ` դատավարական իրավունքները : Մասնավորապես , կնքելով նման համաձայնություն ` կողմերը փոխադարձ պայմանավորվածությամբ որոշակի փոփոխության են ենթարկում վիճելի իրավահարաբերությունը ` այդ իրավահարաբերության շրջանակներում ստանձնելով նոր պարտավորություններ կամ վիճելի իրավահարաբերությունը փոխարինելով մեկ այլ իրավահարաբերությամբ կամ ուղղակիորեն դադարեցնելով այն : Վերը նշվածում դրսևորվում է հաշտության համաձայնության նյութաիրավական ( քաղաքացիաիրավական ) կողմը : Հաշտության համաձայնությամբ կողմերը միաժամանակ տնօրինում են իրենց դատավարական իրավունքները , ինչի արդյունքում դատավարության հետագա ընթացքը գործի վարույթի կարճմամբ դադարում է : Նշվածում էլ դրսևորվում է հաշտության համաձայնության դատավարական կողմը : Ընդ որում , հաշտության համաձայնությունը հաստատող դատարանի վճիռն իր դատավարական նշանակությամբ և հետևանքներով հավասարեցված է գործն ըստ էության լուծող վճռին, որի կամավոր չկատարումը հանգեցնում է դատական ակտի հարկադիր կատարման (տե՛ս, «Յունիբանկ» ՓԲԸ-ն ընդդեմ «Հրաշք Ապագա» ՍՊԸ-ի թիվ ԼԴ/0039/04/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.07.2016 թվականի որոշումը)։ Զարգացնելով վերոգրյալ իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել հետևյալը . Տ նօրինչականության սկզբունքը քաղաքացիական դատավարության հիմնաքարային սկզբունքներից է, որը բնութագրվում է որպես գործին մասնակցող անձանց տրված հնարավորություն՝ սեփական հայեցողությամբ տնօրինելու օրենքով իրենց վերապահված իրավունքները և դրանց պաշտպանության միջոցները: Քաղաքացիական դատավարությունում տնօրինչականության սկզբունքն առավել ցայտուն արտահայտվում է դատարանի վարույթում գտնվող վեճը հաշտության համաձայնությամբ ավարտելու կողմերին վերապահված հնարավորության մեջ, որն ուղղված է կողմերի միջև ծագած նյութաիրավական վեճի փոխադարձ կարգավորմանը` երկկողմանի ընդունելի պայմաններով: Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել այն, որ տնօրինչականության սկզբունքը բացարձակ չէ, և նշված տնօրինչական գործողությունները կարող են իրացվել միայն օրինականության սկզբունքի պահպանության շրջանակներում՝ դատարանի վերահսկողություն ներքո: Այս տեսանկյունից դատարանի կողմից հաշտության համաձայնության հաստատումը դիտարկվում է որպես օրինականության սկզբունքի ապահովման նախադրյալ, քանի որ միայն նման պայմաններում է հնարավոր ճիշտ կիրառել նյութական իրավունքի նորմերը և հասնել վեճի օրինաչափ լուծման: Հետևաբար՝ կողմերի կնքած հաշտության համաձայնությունը ենթակա է հաստատման դատարանի կողմից, որի արդյունքում կողմերը փոխադարձ նյութաիրավական զիջումների ճանապարհով նորովի որոշում են իրենց իրավունքները և պարտականությունները և պարտավորվում են կամավոր կարգավորել իրենց միջև ծագած վեճը` փոխադարձաբար ընդունելի պայմաններով: Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատական կարգով հաստատված հաշտության համաձայնությունը, ըստ էության, նույնացվում է «գործարք» եզրույթի բնորոշմանն այն հաշվառմամբ, որ վերջինիս պայմանների վավերականությունը պետք է քննարկվի նյութական օրենսդրության կարգավորումների լույսի ներքո, և միայն կնքման ձևը և դատավարական հետևանքները պետք է կարգավորվեն դատավարական օրենսդրությամբ: Վերոգրյալով պայմանավորված՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատական կարգով կնքված հաշտության համաձայնությունը պետք է դիտարկել որպես՝ 1. կողմերի տնօրինչական գործողություն, որն ուղղված է դատավարական վեճը լուծելու պայմանների համաձայնեցման միջոցով այն դադարեցնելուն, 2. նյութաիրավական վեճերն օրենքին չհակասող, այլ անձանց իրավունքները չխախտող փոխադարձաբար ընդունելի պայմաններով լուծելու եղանակ, 3. կողմերի միջև կնքվող քաղաքացիաիրավական պայմանագիր (գործարք) , որի ուժով վերջիններս վիճելի իրավահարաբերության մասով նորից են որոշում իրենց իրավունքները և պարտականությունները` դրանով իսկ դադարեցնելով իրենց միջև եղած վեճը:

2) 30.09.1997 թվականին ընդունված, 01.01.1998 թվականին ուժի մեջ մտած և 01.01.2018 թվականին մասնակի ուժը կորցրած «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` իրավահարաբերության ծագման պահին գործող ) 2-րդ հոդվածի համաձայն` շահութահարկը հարկ վճարողների կողմից նույն օրենքով սահմանված կարգով և չափով պետական բյուջե վճարվող ուղղակի հարկ է։ Իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում շահութահարկ են վճարում (հարկատու են) Հայաստանի Հանրապետության ռեզիդենտները (...): Իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ռեզիդենտների համար հարկվող օբյեկտ է համարվում Հայաստանի Հանրապետության տարածքում և նրա սահմաններից դուրս

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
21 հուլիսի, 2021 թ.
Գործի #:
ՎԴ/6098/05/17
Դատարան:
ՀՀ իրավական ակտեր

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել