Ջհանգիրյան — ԵԿԴ/0134/01/08
Ամփոփում
ՊԱՐԶԵՑ 2 Գործի դատավարական նախապատմությունը. 1. 2008 թվականի փետրվարի 24-ին ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերով քննության վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով` Վարդան Վրեժի Ջհանգիրյանի կողմից ոստիկանության աշխատակիցների կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու փաստի առթիվ: Հետաքննության մարմնի նույն օրվա մեկ այլ որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով` Գագիկ Վրեժի Ջհանգիրյանի կողմից ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք ձեռք բե
Ամբողջ Տեքստ
ԵԿԴ/0134/01/08
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) նախագահությամբ`
մասնակցությամբ դատավորներ՝
Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ
Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ
Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ
Ա.ՊՈՂՈՍՅԱՆԻ
Ս.ՕՀԱՆՅԱՆԻ
քարտուղարությամբ`
Մ. ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻ
մասնակցությամբ բողոք բերած անձ՝
դատախազ՝
Գ.ՋՀԱՆԳԻՐՅԱՆԻ
Պ.ՊԵՏՐՈՍՅԱՆԻ
2019 թվականի սեպտեմբերի 18-ին
ք.Երևանում
դռնբաց դատական նիստում, քննության առնելով Գագիկ Վրեժի Ջհանգիրյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2009 թվականի մայիսի 20-ի որոշման դեմ Գ.Ջհանգիրյանի՝ հիմնարար խախտման հիմքով ներկայացված բողոքը,
ՊԱՐԶԵՑ
2
Գործի դատավարական նախապատմությունը.
1. 2008 թվականի փետրվարի 24-ին ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերով քննության վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով` Վարդան Վրեժի Ջհանգիրյանի կողմից ոստիկանության աշխատակիցների կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու փաստի առթիվ: Հետաքննության մարմնի նույն օրվա մեկ այլ որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով` Գագիկ Վրեժի Ջհանգիրյանի կողմից ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք ձեռք բերելու ու պահելու փաստի առթիվ:
2008 թվականի փետրվարի 24-ին Գ.Ջհանգիրյանը ձերբակալվել է: Նախաքննության
մարմնի՝
2008
թվականի
փետրվարի
26-ի
որոշմամբ
Գ.Ջհանգիրյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով և 316-րդ հոդվածի 1-ին մասով: Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2008 թվականի փետրվարի 27-ի որոշմամբ Գ.Ջհանգիրյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը՝ երկու ամիս ժամկետով, որը հետագայում երկարացվել է։
1.1. 2008 թվականի մարտի 7-ին քրեական գործն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն:
Նախաքննության
մարմնի՝
2008
թվականի
հունիսի
13-ի
որոշմամբ
Գ.Ջհանգիրյանին առաջադրված մեղադրանքի մասը վերացվել է, այն փոփոխվել ու լրացվել է, և նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասով և 316-րդ հոդվածի 1-ին մասով:
2008 թվականի օգոստոսի 13-ին Գ.Ջհանգիրյանին առաջադրված մեղադրանքի մասը ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասով վերացվել է, և նույն օրը նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով: 2008 թվականի օգոստոսի 13-ի որոշմամբ Գ.Ջհանգիրյանի վերաբերյալ գործի նյութերն անջատվել են առանձին վարույթ և նույն թվականի օգոստոսի 22-ին
3
մեղադրական
եզրակացությամբ
ուղարկվել
Երևանի
Կենտրոն
և
Նորք-Մարաշ
համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ՝ նաև Առաջին ատյանի դատարան):
2. Առաջին ատյանի դատարանի՝ 2009 թվականի մարտի 23-ի դատավճռով Գ.Ջհանգիրյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտվել ազատազրկման՝ 3 (երեք) տարի ժամկետով:
3. Գ.Ջհանգիրյանի և նրա պաշտպաններ Լ.Սահակյանի ու Ե.Վարոսյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան) 2009 թվականի մայիսի 20-ի որոշմամբ բողոքը մերժել է, Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2009 թվականի մարտի 23-ի դատավճիռը՝ թողել օրինական ուժի մեջ:
Վերաքննիչ դատարանի` 2009 թվականի հունիսի 23-ի որոշմամբ Գ.Ջհանգիրյանի նկատմամբ կիրառվել է (Համաներում հայտարարելու մասինե ՀՀ Ազգային ժողովի 2009 թվականի հունիսի 19-ի որոշման 1-ին կետի 1-ին ենթակետը, և նա ազատվել է նշանակված պատժի հետագա կրումից:
4. Գ.Ջհանգիրյանի և նրա պաշտպաններ Լ.Սահակյանի ու Ե.Վարոսյանի վճռաբեկ բողոքը Վճռաբեկ դատարանի՝ 2009 թվականի հուլիսի 14-ի որոշմամբ վերադարձվել է:
5. 2019 թվականի հուլիսի 16-ին Գ.Ջհանգիրյանը հիմնարար խախտման հիմքով բողոք է բերել Վճռաբեկ դատարան, որը Վճռաբեկ դատարանի՝ 2019 թվականի օգոստոսի 13-ի որոշմամբ ընդունվել է վարույթ:
Դատավարության մասնակիցները վճռաբեկ բողոքի պատասխան չեն ներկայացրել։
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.
6. Առաջին ատյանի դատարանը, Գ.Ջհանգիրյանին մեղավոր ճանաչելով ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության կատարման մեջ, հաստատված է համարել հետևյալ փաստերը (2008թ փետրվարի 23-ին ՀՀ
ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն օպերատիվ տեղեկություններ են ստացվել այն մասին, որ Էջմիածին քաղաքից դեպի Երևան քաղաք ընթացող (BMW-X5ե մակնիշի 99 ՏԼ 555 պետհամարանիշի և նրան
4
ուղեկցող (ՎԱԶ 21010ե մակնիշի 80 ՍՍ 555 պետհամարանիշի ավտոմեքենաներում զինված անձինք են գտնվում, որոնց ինքնությունն այդ տեղեկատվությունը ստանալու պահին պարզված չի եղել:
Ստացված օպերատիվ տեղեկությունը ստուգելու, իսկ հաստատման դեպքում այդ ավտոմեքենաներում գտնվող զինված անձանց վնասազերծելու ու բերման ենթարկելու նպատակով, ՀՀ ոստիկանության հիշյալ Գլխավոր վարչության Հատուկ նշանակության և Քրեական հետախուզական վարչության աշխատակիցներից կազմվել է օպերատիվ խումբ, որոնք ղեկավարության կողմից հրահանգավորում ստանալուց հետո, դիրքավորվել են Էջմիածին-Երևան մայրուղու Արգավանդ գյուղի խաչմերուկի մոտակայքում: Նույն օրը, ժամը 23-ի սահմաններում, օպերատիվ միջոցառումն իրացնելիս, (BMW-X5ե մակնիշի ավտոմեքենայի վարորդ Վարդան Ջհանգիրյանի մոտ հայտնաբերվել է հրազեն, վերջինիս վնասազերծելիս ոստիկանության աշխատակիցների կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն է գործադրել, որի ընթացքում օպերատիվ խմբի անդամ` ոստիկանության աշխատակից Ռաֆիկ Մուրադյանն իր հաշվեցուցակային (Մակարովե տեսակի ատրճանակից կրակոց է արձակել, որի հետևանքով հրազենային վնասվածք են ստացել ինչպես Վարդան Ջհանգիրյանը, այնպես էլ ոստիկանության աշխատակիցներ Տիգրան Կարապետյանը և Գևորգ Մալխասյանը:
Հիշյալ (BMW-X5ե մակնիշի ավտոմեքենայի մեջ է գտնվել նաև Վարդան Ջհանգիրյանի եղբայր Գագիկ Ջհանգիրյանը, որը տեղում իր մոտ եղած հրազենը ոստիկանության աշխատակիցների պահանջով կամովին հանձնել է նրանց: Ինչպես նախապես ունեցած օպերատիվ տեղեկատվության իրացումը, այնպես էլ հիշյալ միջադեպը հիմք են հանդիսացել, որ ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչություն, տարբեր ավտոմեքենաներով, բերման են ենթարկվել (BMW-X5ե մակնիշի ավտոմեքենայում գտնվող Վարդան և Գագիկ Ջհանգիրյաններն ու նրանց ուղեկցողներ` (ՎԱԶ-21010ե մակնիշի ավտոմեքենայում գտնվող` վերջինիս վարորդ Լյովա Պողոսյանը և օգնական Կարեն Հովհաննիսյանը: ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ են տեղափոխվել նաև հիշյալ երկու ավտոմեքենաները:
Գագիկ
և
Վարդան
Ջհանգիրյանների
ու
Կարեն
Հովհաննիսյանի
մոտից,
համապատասխանաբար, առգրավվել են` (CZ-75Bե տեսակի, 36684 գործարանային համարի ատրճանակ` 15 փամփուշտներով, (IZH-75ե տեսակի, թԿկ-1432 համարի
5
ատրճանակ` 8 փամփուշտով, (Մակարովե տեսակի (Խխ3006Ժե համարի ատրճանակ, 2 պահունակ` 16 փամփուշտներով:
Բացի այդ, Վարդան Ջհանգիրյանի վարած (ԲՄՎ X-5ե մակնիշի ավտոմեքենայի զննմամբ հայտնաբերվել և առգրավվել է (ԺԽ-118518ե համարի 12.0մմ տրամաչափի որսորդական ողորկափող հրացան` 5 փամփուշտներով: Իսկ Գագիկ Ջհանգիրյանին ուղեկցող (ՎԱԶ-21010ե մակնիշի ավտոմեքենայի սրահից զննմամբ հայտնաբերվել և առգրավվել է, վերջինիս անվամբ հաշվառված, 9.0մմ տրամաչափի (խ-80646 2ե գործարանային համարի (Բրաունինգե մոդելի ատրճանակ` 14 փամփուշտներով, ինչպես նաև ձեռնաշղթա, զրահաբաճկոն և դանակ:
Ստուգմամբ պարզվել է, որ Գագիկ և Վարդան Ջհանգիրյաններին ուղեկցող (ՎԱԶ21010ե
մակնիշի
80ՍՍ555
պետհամարանիշի
ավտոմեքենայի
սրահից
զննմամբ
հայտնաբերված (Բրաունինգե տեսակի (Լ-80646ե գործարանային համարի հրազենն, իրոք, հաշվառված է Գագիկ Ջհանգիրյանի անվամբ, սակայն այդ հրազենի իրանի և փողի վրա` գործարանային համարի վերջնամասում, առկա է (2ե թիվը:
Այդ կապակցությամբ, ինչպես նաև հիշյալ հրազենն իրեն ուղեկցող ավտոմեքենայում գտնվելու հանգամանքների վերաբերյալ, Գագիկ Ջհանգիրյանը հրաժարվել է որևէ բացատրություն տալուց:
Նախաքննության մարմինը Արգավանդի խաչմերուկում տեղի ունեցած դեպքի կապակցությամբ քրեական գործ է հարուցել Վարդան Ջհանգիրյանի նկատմամբ` ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածի 2-րդ մասով, իսկ հարուցված քրեական գործի նյութերով նոր քրեական գործ է հարուցել նաև Գագիկ Ջհանգիրյանի նկատմամբ` ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին մասով:
Քննությամբ պարզվել է, որ հայտնաբերված և առգրավված զենքերը և ռազմամթերքը Գագիկ Ջհանգիրյանը, Վարդան Ջհանգիրյանը և Կարեն Հովհաննիսյանը պահել ու կրել են օրենքով սահմանված կարգով` համապատասխան թույլտվությունների հիման վրա: Միաժամանակ հիմնավորվել է, որ (ՎԱԶ-21010ե մակնիշի ավտոմեքենայի զննմամբ առգրավված (Բրաունինգե տեսակի ատրճանակը, թեև հաշվառված է եղել Գագիկ Ջհանգիրյանի
անվամբ,
սակայն,
ըստ
դատաձգաբանական
փորձաքննության
եզրակացության, գործարանային (Լ-80646ե համարի վերջնամասում, ատրճանակի իրանի և փողի վրա դրոշմված (2ե թիվը կատարվել է արհեստագործական եղանակով, չի պարզվել
6
նաև, թե ինչ հանգամանքներում է Գագիկ Ջհանգիրյանի անվամբ հաշվառված այդ հրազենը հայտնվել վերջինիս ուղեկցող ավտոմեքենայի սրահում: Բացի այդ, ՀՀ ոստիկանություն բերման ենթարկելուց հետո, Գագիկ Ջհանգիրյանը ոստիկանության աշխատակիցների կյանքի և առողջության համար ոչ վտանգավոր բռնություն է գործադրել, որոնց կատարման համար վարույթ իրականացնող մարմինը նրան մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին մասով:
Քրեական գործի հետագա քննության ընթացքում նախաքննության մարմինը հանգել է այն հետևության, որ ձեռք բերված ապացույցները բավարար չեն ապօրինի հրազեն ձեռք բերելու, պահելու և կրելու մեղադրանքով Գագիկ Ջհանգիրյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը շարունակել, այդ հոդվածով քննիչի 13.08.2008թ. որոշմամբ քրեական հետապնդումը նրա նկատմամբ վերացվել է` ապացույցների անբավարարության հիմքով ու նրան նոր մեղադրանք է առաջադրվել (...)ե1։ 61 Առաջին ատյանի դատարանը դատաքննությամբ հաստատված է համարել այն, որ Գագիկ Ջհանգիրյանը 2008 թվականի փետրվարի 23-ին, ժամը 23.30-ի սահմաններում, ապօրինի հրազեն կրելու կասկածանքով ՀՀ ոստիկանության ԿՀԴՊԳՎ վարչության բակ բերման ենթարկվելուց հետո, նույն վարչության շենքի բակում` չենթարկվելով իրենց ծառայողական
պարտականությունները
կատարող,
իշխանության
ներկայացուցիչ
հանդիսացող, ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ աշխատակիցներ Արման Հարությունյանի և Տիգրան Աղվանյանի օրինական պահանջներին` չի կատարել ավտոմեքենայից իջնելու վերջիններիս պահանջը, ավտոմեքենայից իջնելիս փորձել է ոտքերով հարվածել նրանց: Ուժի
գործադրմամբ
աշխատակիցների
գործադրելով`
ավտոմեքենայից
կյանքի
ձեռքով
և
իջեցնելուց
առողջության
հարվածել
է
հետո,
համար
ոչ
ոստիկանության
ոստիկանության
վտանգավոր
հիշյալ
բռնություն
աշխատակից
Արման
Հարությունյանին` նրան պատճառելով ֆիզիկական ցավ, այնուհետև քաշել ու պատռել է ոստիկանության մյուս աշխատակից Տիգրան Աղվանյանի անթև համազգեստի գրպանը, իսկ այդ ամենը զուգորդվել է նաև նրանով, որ Գագիկ Ջհանգիրյանը սպառնացել է վերջիններիս ու նրանց ընտանիքի անդամների նկատմամբ հաշվեհարդար տեսնել: Քանի որ Գագիկ Ջհանգիրյանը հրաժարվել է կամովին մտնել վարչական շենք, Արման 1 Տե՛ս քրեական գործ, հատոր 6-րդ, թերթեր 137-164:
7
Հարությունյանն ու Տիգրան Աղվանյանը ուժի գործադրմամբ, ձեռքերն ոլորելով կանխել են դիմադրությունը ու Գագիկ Ջհանգիրյանին մտցրել են վարչական շենքի նախասրահ2:
7. Առաջին ատյանի դատարանում գործի քննության ընթացքում Գ.Ջհանգիրյանի պաշտպանները միջնորդել են դատարան հրավիրել և որպես վկա հարցաքննել մի շարք վկաների: Առաջին ատյանի դատարանը միջնորդությունը բավարարել է մասնակիորեն՝ որոշելով դատարան հրավիրել և որպես վկա հարցաքննել վկաների մի մասին3: 8.
Առաջին
ատյանի
դատարանը,
Գ.Ջհանգիրյանին
մեղավոր
ճանաչելով
մեղսագրվող հանցագործության կատարման մեջ, հիմք է ընդունել տուժողներ` ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ 5-րդ վարչության կրտսեր տեսուչ Ա.Հարությունյանի, նույն վարչության 1-ին բաժնի օպերլիազոր Տ.Աղվանյանի ցուցմունքները, ինչպես նաև վկաներ՝ ՀՀ
ոստիկանության
Տ.Հովհաննիսյանի,
Վ.Գևորգյանի,
աշխատակիցներ՝
Գ.Վարդանյանի,
Ա.Ապրիյանի,
Կ.Բաբակեխյանի,
Ս.Ասատրյանի,
Ա.Եղիազարյանի,
Ա.Սուքիասյանի,
Ռ.Մուրադյանի,
Ա.Աղանիկյանի,
Ա.Եղյանի,
Մ.Բաղդասարյանի,
Ա.Մարգարյանի, Մ.Ղազարյանի, Տ.Կարապետյանի, Գ.Վարդանյանի, Կ.Խաչատրյանի, Գ.Գևորգյանի, Մ.Արզումանյանի, Վ.Քաբաբյանի, Ռ.Կայֆաջյանի, Գ.Մադոյանի ըստ էության նույնաբովանդակ ցուցմունքները, իրեղեն ապացույց ճանաչված` տուժող Տ.Աղվանյանի ոստիկանության համազգեստն ու դրա 2008 թվականի փետրվարի 26-ի առգրավման
արձանագրությունը,
դատահետքաբանական
և
ապրանքագիտական
համալիր փորձաքննության 2008 թվականի մարտի 18-ի թիվ 372 եզրակացությունը4:
9. Վերաքննիչ դատարանն օրինական ուժի մեջ թողնելով Առաջին ատյանի դատարանի դատավճիռը՝ նշել է. ((...) Ինչ վերաբերում է վերաքննիչ բողոքում բերված
պատճառաբանությանն այն մասին, որ Գ.Ջհանգիրյանին առաջադրված մեղադրանքը հիմնված է միայն ոստիկանության աշխատակիցների ցուցմունքների հիման վրա՝ առանց որևէ էական լրացուցիչ հիմնավորող ապացույցների, ապա (...) Վերաքննիչ դատարանը գտնում է՝ գործով տուժողների և վկաների՝ ոստիկանության աշխատակիցներ լինելու հանգամանքը
2
չի
նվազեցնում
վերջիններիս
ցուցմունքների
ապացուցողական
Տե՛ս քրեական գործ, հատոր 6-րդ, թերթ 145:
3 Տե՛ս քրեական գործ, հատոր 4-րդ, դատական նիստի արձանագրության լազերային կրիչը, թերթ 96,
քրեական գործ, հատոր 5-րդ, դատական նիստի արձանագրության լազերային կրիչը, թերթ 86, քրեական գործ, հատոր 5-րդ, դատական նիստի արձանագրության լազերային կրիչը, թերթ 112: 4 Տե՛ս քրեական գործ, հատոր 6-րդ, թերթեր 137-164:
8
նշանակությունը, և անթույլատրելի է այն դիտել որպես կանխորոշիչ կամ կանխակալ հանգամանք:
Սրա
հետ
մեկտեղ
քրեական
գործում
առկա
են
բացի
ոստիկանության
աշխատակիցների ցուցմունքներից նաև ԿՀԴՊ ԳՎ օպերատիվ ղեկավարման բաժնի ՀԿԳ ավագ օպերլիազոր Ա.Եղյանի (...), նույն վարչության օպերատիվ ղեկավարման բաժնի ավագ ենթասպա Գ.Վարդանյանի (...), նույն վարչության 1-ին բաժնի օպերլիազոր Տ.Աղվանյանի (...), նույն վարչության 1-ին բաժնի կրտսեր տեսուչ Ա.Հարությունյանի (...) [զեկուցագրերը] (...):
Բացի այդ, քրեական գործում առկա է տուժող Տ.Աղվանյանի ոստիկանական համազգեստի վերնազգեստը առգրավելու մասին արձանագրությունը, ինչպես նաև դատահետքաբանական և ապրանքագիտական համալիր փորձաքննության թիվ 372 եզրակացությունը (...)ե5:
Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.
10. Բողոքաբեր ԳՋհանգիրյանը նշել է, որ 2008 թվականի փետրվարի 19-ին Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած նախագահական ընտրություններից հետո մասնակցել է Ազատության հրապարակում 2008 թվականի փետրվարի 22-ին կազմակերպված հանրահավաքին և հանդես եկել ելույթով։ Դրանից հետո իր և հարազատների նկատմամբ սկսվել են հետապնդումներ։ Նույն օրը ՀՀ գլխավոր դատախազն իրեն պաշտոնից ազատելու միջնորդությամբ դիմել է ՀՀ նախագահին, որից հետո ՀՀ նախագահի՝ 2008 թվականի փետրվարի 23-ի հրամանագրերով ազատվել է զբաղեցրած պաշտոնից և զրկվել դասային աստիճանից։ Այնուհետև, նույն օրը ժամը 22-ի սահմաններում իր եղբոր հետ ապօրինի բերման և քրեական հետապնդման է ենթարկվել։ Ըստ բողոքաբերի՝ իր նկատմամբ դրսևորվել է խտրականություն, որը քողարկվել է կեղծ քրեական
հետապնդում
իրականացնելով,
ինչն
արտահայտվել
է
հետևյալ
հակասություններով. իրեն բերման են ենթարկել մի հիմքով, ձերբակալել այլ հիմքով,
5 Տե՛ս քրեական գործ, հատոր 7-րդ, թերթեր 108-141-րդ:
9
կալանավորել մեկ ուրիշ հիմքով, իսկ կալանքի տակ պահելու ժամկետները երկարացվել են բոլորովին այլ հիմքերով:
101 Բողոքի հեղինակը, վկայակոչելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 21-րդ հոդվածի 6-րդ մասը, փաստել է, որ ստորադաս դատարանները գործի նախորդ դատական քննության ընթացքում թույլ են տվել նյութական և դատավարական իրավունքի այնպիսի հիմնարար խախտումներ, որոնցով խաթարվել է արդարադատության բուն էությունը
և
խախտվել
սահմանադրորեն
պաշտպանվող
շահերի
անհրաժեշտ
հավասարակշռությունը: Ըստ բողոքի հեղինակի՝ դատարանները խախտել են ՀՀ Սահմանադրության,
(Մարդու
իրավունքների
և
հիմնարար
ազատությունների
պաշտպանության մասինե եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` նաև Եվրոպական կոնվենցիա) և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի մի շարք հոդվածների պահանջները: Բողոքաբերի պնդմամբ՝ թե՛ Առաջին ատյանի և թե՛ Վերաքննիչ դատարաններն
առավել
արժանահավատ
են
համարել
ոստիկանության
աշխատակիցների ցուցմունքները և արդյունքում եկել են սխալ եզրահանգման առ այն, որ իր նկատմամբ բռնություն չի կիրառվել:
11. Վերոգրյալի հիման վրա բողոքաբերը խնդրել է ամբողջությամբ բեկանել և փոփոխել Առաջին ատյանի դատարանի՝ 2009 թվականի մարտի 23-ի դատավճիռն անփոփոխ թողնելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի՝ 2009 թվականի մայիսի 20-ի որոշումը և կայացնել արդարացման դատական ակտ, հռչակել իր անմեղությունը հանցադեպի բացակայության հիմքով և կարճել գործի վարույթը:
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
12. Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. արդյո՞ք սույն գործի նախորդ դատական քննության ընթացքում թույլ են տրվել նյութական կամ դատավարական իրավունքի այնպիսի հիմնարար խախտումներ, որոնց արդյունքում ընդունված դատական ակտերը խաթարում են արդարադատության բուն էությունը, խախտում
են
սահմանադրորեն
պաշտպանվող
շահերի
անհրաժեշտ
հավասարակշռությունը:
13. Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝ (1. Յուրաքանչյուր ոք (...)
նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ ունի օրենքի հիման
10
վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:
(...)
3. Քրեական հանցագործություն կատարելու մեջ մեղադրվող յուրաքանչյուր ոք ունի հետևյալ նվազագույն իրավունքները.
դ) հարցաքննելու իր դեմ ցուցմունք տվող վկաներին կամ իրավունք ունենալու, որ այդ վկաները ենթարկվեն հարցաքննության, և իրավունք ունենալու` իր վկաներին կանչելու ու հարցաքննելու միևնույն պայմաններով, ինչ իր դեմ ցուցմունք տված վկաները (...)ե: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝
(Նույն անձի վերաբերյալ, նույն դեպքի առիթով դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռի կամ որոշման առկայությունը բացառում է քրեական գործը նորոգելը մեղադրանքն ավելի ծանրով փոխարինելու կամ ավելի խիստ պատիժ նշանակելու կամ մեկ այլ հիմքով, որն առաջ կբերի անձի վիճակի վատթարացումե: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 21-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝
([Ն]ույն հոդվածի երկրորդ մասի կանոնները չեն գործում այն բացառիկ դեպքերում, երբ գործի նախորդ դատական քննության ընթացքում թույլ են տրվել նյութական կամ դատավարական իրավունքի այնպիսի հիմնարար խախտումներ, որի արդյունքում ընդունված դատական ակտը խաթարում է արդարադատության բուն էությունը, խախտում է սահմանադրորեն պաշտպանվող շահերի անհրաժեշտ հավասարակշռությունըե:
14. Վերը մեջբերված քրեադատավարական նորմերը Վճռաբեկ դատարանը վերլուծել է Մկրտիչ Սարգսյանի գործով որոշմամբ և իրավական դիրքորոշումներ արտահայտել առ այն, որ ((...) [Օ]րինական ուժի մեջ մտած դատական ակտերը կարող են վերանայվել
բացառապես նյութական կամ դատավարական իրավունքի հիմնարար խախտման (կամ նոր երևան եկած կամ նոր հանգամանքների) հիմքով։ Նման իրավակարգավորումը բխում է իրավաչափ այն գաղափարից, որ օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի վերանայումը ընդհանուր կանոնից բացառություն է և, որպես այդպիսին, ենթադրում է բողոքարկման բացառիկ հիմքերի առկայություն։
Հարկ է ընդգծել, որ (հիմնարար խախտումըե ենթադրում է խախտման առավել ծանր բնույթ, քան քրեական օրենքի սխալ կիրառումը կամ քրեադատավարական օրենքի էական խախտումը (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-398-րդ հոդվածներ)։
11
Հիմնարար խախտման էությունը դրսևորվում է նրանում, որ այն ի սկզբանե կանխորոշում է քրեական գործի քննության ոչ ճիշտ ընթացքը, բովանդակազրկում դրա նշանակությունը՝ դրանով իսկ վկայելով անօրինական և չհիմնավորված դատական ակտ կայացված լինելու մասին։ (…)ե6:
(Հիմնարար խախտմանե էությանն անդրադարձել է նաև ՀՀ սահմանադրական դատարանը՝ թիվ ՍԴՈ-1431 որոշմամբ ընդգծելով հետևյալը. ((…) [Հիմնարար խախտումը]
պետք է պատճառահետևանքային կապի մեջ գտնվի ընդունված և արդարադատության բուն էությունը խաթարող դատական ակտի հետ: Քրեական արդարադատությունը, վերջին հաշվով, ուղղված է անմեղ անձին արդարացնելուն, հանցանք կատարած անձին դատապարտելուն,
նրա
նկատմամբ
հանցագործությունից
տուժած
անձի
արդարացի
իրավունքներն
պատիժ
ու
նշանակելուն,
իրավաչափ
շահերը
պաշտպանելուն, նրան պատճառված վնասը հատուցելուն: Այսինքն` առերևույթ հիմնարար
խախտումը
պետք
է
արժեզրկի
քրեական
գործով
իրականացված
արդարադատությունը, նսեմացնի կայացված դատական ակտի դերն ու նշանակությունը: Մասնավորապես` այդպիսի վիճակ կարող է առաջանալ այն դեպքում, երբ գործը քննվել և դատական ակտը կայացվել է դատարանի ոչ օրինական կազմով, կամ երբ անձը դատապարտվել է այնպիսի արարքի համար, որը ստացել է ակնհայտ սխալ իրավական գնահատականե7:
15.
Եվրոպական
կոնվենցիայի
6-րդ
հոդվածով
երաշխավորված
արդար
դատաքննության իրավունքի կապակցությամբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Մուշեղ Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի գործով 2018 թվականի սեպտեմբերի 20-ի վճռում8 արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումները.
- որոշելու համար, թե արդյոք վարույթն ընդհանուր առմամբ արդար է եղել, թե՝ ոչ, պետք է հաշվի առնել, թե արդյոք պահպանվել են պաշտպանության կողմի իրավունքները, և արդյոք դիմումատուին հնարավորություն է տրվել վիճարկելու ապացույցների իսկությունը և առարկելու դրանց օգտագործման դեմ։ Ի լրումն, ապացույցների որակը 6 Տե՛ս Մկրտիչ Սարգսյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2015 թվականի հունիսի 5-ի թիվ ԵՄԴ/0020/01/14
որոշման 19-20-րդ կետերը։
7 Տե՛ս ՀՀ սահմանադրական դատարանի` 2018 թվականի հոկտեմբերի 23-ի թիվ ՍԴՈ-1431 որոշման 4.3-րդ
կետը։
8
Տե՛ս Mushegh Saghatelyan v. Armenia գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ 2018 թվականի սեպտեմբերի 20-ի վճիռը, գանգատ թիվ 23086/08:
12
պետք է քննարկման առարկա հանդիսանա, ներառյալ` արդյոք այդ ապացույցների ձեռքբերման հանգամանքները կասկած չեն առաջացնում դրանց վստահելիության և ճշգրտության վերաբերյալ9,
- որպես ընդհանուր կանոն՝ դատարաններն են գնահատում իրենց ներկայացված ապացույցները, ինչպես նաև այն ապացույցների վերաբերելիությունը, որոնք վկայակոչում է պաշտպանության կողմը: Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 3-րդ կետի (դե ենթակետով նրանց թույլատրվում է, կրկին որպես ընդհանուր կանոն, որոշել՝ արդյոք անհրաժեշտ է անձանց որպես վկա կանչելը՝ կոնվենցիոն համակարգում այդ բառին տրված (ավտոնոմե նշանակությամբ: Ապացույցները վերցնելու համատեքստում Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հատուկ ուշադրություն է դարձրել կողմերի հավասարության սկզբունքին համապատասխանությանը, որն արդար դատաքննության հիմնարար հայեցակետերից մեկն է, և որով ենթադրվում է, որ դիմումատուին պետք է (տրվի իր գործն այնպիսի պայմաններում ներկայացնելու ողջամիտ հնարավորություն, որն իր համար ոչ բարենպաստ պայմաններ չի ստեղծի՝ համեմատած իր հակառակորդի հետե10,
- չնայած սովորաբար ազգային դատարաններն են որոշում կայացնում վկային կանչելու
անհրաժեշտության
և
նպատակահարմարության
վերաբերյալ,
Մարդու
իրավունքների եվրոպական դատարանը բացառիկ հանգամանքներում կարող է հանգել այն եզրակացության, որ այդպես չվարվելը հակասում է Կոնվենցիայի 6-րդ հոդվածին11,
- եթե վկաներին հարցաքննելու մասին մեղադրյալի միջնորդությունն ավելորդ բարդություններ չի առաջացնում, բավարար հիմնավորված է, առնչվում է մեղադրանքի էությանը և թերևս կարող է ամրապնդել պաշտպանությունը կամ նույնիսկ հանգեցնել
9
Տե՛ս mutatis mutandis Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Bykov v. Russia գործով 2009 թվականի մարտի 10-ի վճիռը, գանգատ թիվ 4378/02, 89-90-րդ կետեր, Huseyn and Others v.Azerbaijan գործով 2011 թվականի հուլիսի 26ի վճիռը, գանգատ թիվ 35485/05, 199-200-րդ կետեր: 10 Տե՛ս mutatis mutandis Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝
Kasparov and Others v. Russia
գործով 2013 թվականի հոկտեմբերի 3-ի վճիռը, գանգատ թիվ 21613/07, 57-58-րդ կետեր: 11 Տե՛ս mutatis mutandis Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Bricmont v. Belgium գործով 1989
թվականի հուլիսի 7-ի վճիռը, գանգատ թիվ 10857/84, 89-րդ կետ, Popov v. Russia գործով 2006 թվականի հուլիսի 13-ի վճիռը, գանգատ թիվ 26853/04, 188-րդ կետ, Dorokhov v. Russia գործով 2008 թվականի փետրվարի 14-ի վճիռը, գանգատ թիվ 66802/01, 65-րդ կետ:
13
արդարացման դատավճռի, ապա ներպետական իշխանություններն այդ միջնորդությունը մերժելու համար պետք է համապատասխան պատճառաբանություններ ներկայացնեն12, -
չնայած
դիմումատուին
դատապարտելիս
ոստիկանության
ծառայողների
ցուցմունքներից
ներպետական
բացի,
հղում
դատարանները,
են
կատարել
այլ
ապացույցների, միակ ապացույցը, որով ուղղակիորեն ենթադրվում էր դիմումատուի մասնակցությունն այդ արարքների կատարմանը, և որով տրամադրվում էր դրանց մանրամասները, տվյալ ցուցմունքներն էին։ Բոլոր մյուս ապացույցները, որոնց դատարանները հղում են կատարել, անուղղակի ապացույցներ են, և չի կարելի ասել, որ դրանք ուղղակիորեն ցույց են տալիս դիմումատուի առնչությունը մեղսագրվող արարքներին13,
- Մարդու իրավունքների եվրոպական դատարանը քննել է մի շարք գործեր, որոնց դեպքում հրապարակային միջոցառման ժամանակ անհատին իր պահվածքի պատճառով քրեական հետապնդման են ենթարկել և դատապարտել՝ հիմնվելով բացառապես այն ոստիկանության ծառայողների ցուցմունքների վրա, որոնք ակտիվորեն ներգրավված են եղել
վիճարկվող
իրադարձություններում։
Մարդու
իրավունքների
եվրոպական
դատարանը գտել է, որ այդ վարույթներում դատարանները պատրաստակամորեն և անվերապահորեն
ընդունել
են
ոստիկանության
ծառայողների
ցուցմունքները
և
դիմումատուին որևէ հնարավորություն չեն տվել հակառակ ապացույցներ ներկայացնելու։ Այն վճռել է, որ այս մեղադրանքների հիմքում ընկած այն հիմնական փաստերի վերաբերյալ վեճի դեպքում, երբ մեղադրանքի կողմի միակ վկաներն այն ոստիկանության ծառայողներն են եղել, որոնք ակտիվ դեր են ունեցել վիճարկվող իրադարձություններում, դատարանները
պետք
է
պարտադիր
օգտագործեին
յուրաքանչյուր
ողջամիտ
հնարավորություն՝ ստուգելու նրանց մեղադրական ցուցմունքները14:
12
Տե՛ս mutatis mutandis Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Topi v. Croatia գործով 2013 թվականի հոկտեմբերի 10-ի վճիռը, գանգատ թիվ 51355/10, 42-րդ կետ, Polyakov v. Russia գործով 2009 թվականի հունվարի 29-ի վճիռը, գանգատ թիվ 77018/01, 36-րդ կետ։ 13 Տե՛ս Mushegh Saghatelyan v. Armenia գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նշված
վճիռը, 206-րդ կետ։
14 Տե՛ս mutatis mutandis Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝
Kasparov and Others v. Russia
գործով 2013 թվականի հոկտեմբերի 3-ի վճիռը, գանգատ թիվ 21613/07, 64-րդ կետ, Navalnyy and Yashin v. Russia գործով 2014 թվական դեկտեմբերի 4-ի վճիռը, գանգատ թիվ 76201/11, 83-րդ կետ, Frumkin v. Russia գործով 2016 թվականի հունվարի 5-ի վճիռը, գանգատ թիվ 74568/12, 165-րդ կետ։
14
16. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Առաջին ատյանի դատարանում գործի քննության ընթացքում Գ.Ջհանգիրյանի պաշտպանները միջնորդել են դատարան հրավիրել և որպես վկա հարցաքննել մի շարք վկաների: Առաջին ատյանի դատարանը միջնորդությունը բավարարել է մասնակիորեն՝ որոշելով դատարան հրավիրել և որպես վկա հարցաքննել վկաների մի մասին15:
161 Առաջին ատյանի դատարանը, 2009 թվականի մարտի 23-ի դատավճռով Գ.Ջհանգիրյանին մեղավոր ճանաչելով ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության մեջ, որպես արարքի կատարումը հիմնավորող ապացույցներ հիմք է ընդունել տուժողներ՝ ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կրտսեր տեսուչ Ա.Հարությունյանի և
նույն
վարչության
օպերլիազոր
Տ.Աղվանյանի
ցուցմունքները,
վկաներ՝
ՀՀ
ոստիկանության աշխատակցիներ Կ.Բաբակեխյանի, Ս.Ասատրյանի, Տ.Հովհաննիսյանի, Գ.Վարդանյանի,
Ա.Եղյանի,
Ա.Եղիազարյանի,
Ա.Սուքիասյանի,
Վ.Գևորգյանի,
Ա.Ապրիյանի, Մ.Բաղդասարյանի, Ռ.Մուրադյանի, Ա.Աղանիկյանի, Ա.Մարգարյանի, Մ.Ղազարյանի,
Տ.Կարապետյանի,
Մ.Արզումանյանի,
Գ.Վարդանյանի,
Կ.Խաչատրյանի,
Գ.Գևորգյանի,
Ռ.Կայֆաջյանի,
Գ.Մադոյանի
ըստ
Վ.Քաբաբյանի,
էության
նույնաբովանդակ ցուցմունքները, ինչպես նաև իրեղեն ապացույց ճանաչված` տուժող Տիգրան Աղվանյանի ոստիկանական համազգեստն ու դրա՝ 2008թ. փետրվարի 26-ի առգրավման
արձանագրությունը,
դատահետքաբանական
և
ապրանքագիտական
համալիր փորձաքննության 2008 թվականի մարտի 18-ի թիվ 372 եզրակացությունը16: 16.2 Վերաքննիչ դատարանը, 2009 թվականի հունիսի 23-ի որոշմամբ օրինական ուժի մեջ թողնելով Առաջին ատյանի դատարանի դատավճիռը, գտել է, որ գործով տուժողների և վկաների՝ ոստիկանության աշխատակիցներ լինելու հանգամանքը չի նվազեցնում վերջիններիս ցուցմունքների ապացուցողական նշանակությունը, և անթույլատրելի է այն դիտել որպես կանխորոշիչ կամ կանխակալ հանգամանք: Բացի այդ, Վերաքննիչ դատարանն
արձանագրել
է,
որ
քրեական
գործում
բացի
ոստիկանության
աշխատակիցների ցուցմունքներից առկա են նաև ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության օպերատիվ ղեկավարման բաժնի
15 Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը:
16 Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը:
15
հատկապես կարևոր գործերով ավագ օպերլիազոր Ա.Եղյանի, նույն վարչության օպերատիվ ղեկավարման բաժնի ավագ ենթասպա Գ.Վարդանյանի, ինչպես նաև՝ տուժողի ոստիկանական
համազգեստն
դատահետքաբանական
և
առգրավելու
մասին
ապրանքագիտական
համալիր
արձանագրությունը,
փորձաքննության
եզրակացությունը17:
17. Սույն որոշման 16-16.2-րդ կետերում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 13-15-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների, Մուշեղ
Սաղաթելյան ընդդեմ Հայաստանի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավական դիրքորոշումների լույսի ներքո, ինչպես նաև հաշվի առնելով այդ դիրքորոշումների համատեքստում արդար դատաքննության իրավունքի ներկայիս զարգացումը, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանները ԳՋհանգիրյանի մեղադրանքը հիմնավորելիս առավելապես հիմնվելով ոստիկանության աշխատակիցների ցուցմունքների վրա` չեն ապահովվել Մուշեղ Սաղաթելյանն ընդդեմ
Հայաստանի
գործով
Մարդու
իրավունքների
եվրոպական
դատարանի
կողմից
մատնանշված՝ արդար դատաքննության իրավունքի երաշխիքները։ Դատարանները ԳՋհանգիրյանի մեղքը հիմնավորող ապացուցողական զամբյուղում ծանրակշիռ դեր հատկացնելով
ոստիկանության
աշխատակիցների
ցուցմունքներին՝
պատշաճ
գնահատման չեն ենթարկել այն, որ վերջիններս ակտիվորեն ներգրավված են եղել վիճարկվող իրադարձություններում, ինչը ողջամտորեն կասկածի տակ է դնում նրանց ցուցմունքների արժանահավատությունը։ Մասնավորապես, սույն գործով վճռորոշ ապացույցները, որոնցով ուղղակիորեն հիմնավորվել է Գ.Ջհանգիրյանի մասնակցությունը նրան վերագրված արարքի կատարմանը, վիճարկվող իրադարձությունների անմիջական մասնակից` տուժողներ՝ ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կրտսեր տեսուչ Ա.Հարությունյանի և նույն վարչության օպերլիազոր Տ.Աղվանյանի ցուցմունքներն են։ Ինչ վերաբերում է այլ ապացույցներին, որոնց դատարանները հղում են կատարել, այն է` որպես վկա հարցաքննված ոստիկանության մյուս աշխատակիցների ցուցմունքները, իրեղեն ապացույցը, դրա առգրավման արձանագրությունն ու փորձագիտական եզրակացությունը, ապա դրանք
17
Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը:
16
անուղղակի ապացույցներ են և ուղղակիորեն չեն հաստատում ԳՋհանգիրյանի առնչությունը մեղսագրվող արարքին։
Նման պայմաններում, ստորադաս դատարանները չեն օգտագործել յուրաքանչյուր ողջամիտ հնարավորություն՝ ստուգելու այն ոստիկանության ծառայողների մեղադրական ցուցմունքները, որոնք ակտիվ դեր են ունեցել Գ.Ջհանգիրյանին մեղսագրվող արարքի կատարման ժամանակահատվածում: Ավելին, ինչպես նշվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից Մուշեղ Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի գործով վճռում, սույն գործով ևս պաշտպանական կողմին հնարավորություն չի ընձեռվել արդյունավետորեն վիճարկելու ոստիկանության աշխատակիցների ցուցմունքների իսկությունը և առարկելու դրանց օգտագործման դեմ։ Մասնավորապես, պաշտպանական կողմին լիարժեք հնարավորություն չի տրվել դատարան հրավիրելու մի շարք վկաների և ապացուցողական
զանգվածում
ներառելու
նրանց
ցուցմունքները,
որոնք,
ըստ
պաշտպանների, կասկածի տակ էին դնում ոստիկանության աշխատակիցների կողմից ներկայացված տվյալները և հիմնավորում էին դեպքի հանգամանքների վերաբերյալ պաշտպանության կողմի առաջ քաշված վարկածը։ Այլ կերպ, ոստիկանության աշխատակիցների կողմից ներկայացված տվյալներն անվերապահորեն ընդունելը՝ առանց պաշտպանական
կողմին
լիարժեք
հնարավորություն
ընձեռելու
մրցակցային
դատավարության պայմաններում արդյունավետորեն վիճարկելու իր դեմ տրված ցուցմունքների արժանահավատությունը, ինչպես արձանագրել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Մուշեղ Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի գործով, այնպես էլ սույն գործով, հանգեցրել է Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորված՝ արդար դատաքննության իրավունքի խախտման:
18. Վերոգրյալի համատեքստում անդրադառնալով ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքը կատարելու մեջ ԳՋհանգիրյանի մեղավորության հարցին՝ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում նշել հետևյալը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն`
(Հանցանք գործելու մեջ անձի մեղավորության մասին հետևությունը չի կարող հիմնվել ենթադրությունների վրա, այն պետք է հաստատվի գործին վերաբերող փոխկապակցված հավաստի ապացույցների բավարար ամբողջությամբե։
17
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 126-րդ հոդվածի համաձայն` (Գործով
հավաքված ապացույցները ենթակա են բազմակողմանի և օբյեկտիվ ստուգման` ձեռք բերված ապացույցի վերլուծության, այն այլ ապացույցների հետ համադրելու, նոր ապացույցներ հավաքելու, ապացույցների ձեռքբերման աղբյուրներն ստուգելու միջոցովե։ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 127-րդ հոդվածի համաձայն` (1.
Յուրաքանչյուր
ապացույց
ենթակա
է
գնահատման`
վերաբերելիության,
թույլատրելիության, իսկ ամբողջ ապացույցներն իրենց համակցությամբ` գործի լուծման համար բավարարության տեսանկյունից։
2. Հետաքննության մարմնի աշխատակիցը, քննիչը, դատախազը, դատավորը, ղեկավարվելով օրենքով, ապացույցները գնահատում են ապացույցների համակցության մեջ` դրանց բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության վրա հիմնված իրենց ներքին համոզմամբե։
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝
(Մեղադրական դատավճիռը չի կարող հիմնված լինել ենթադրությունների վրա և կայացվում է միայն այն դեպքում, երբ հանցանքը կատարելու մեջ ամբաստանյալի մեղավորությունն ապացուցված է դատական քննության ընթացքում։ Հանցանքը կատարելու մեջ ամբաստանյալի մեղավորությունը կարող է համարվել ապացուցված, եթե դատարանը, ղեկավարվելով անմեղության կանխավարկածով, հիմնվելով պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում դատական քննության ընթացքում գործի հանգամանքների հետազոտման արդյունքների վրա, դատաքննության ժամանակ հետազոտված հավաստի ապացույցների հիման վրա, ամբաստանյալի մեղավորության մասին չփարատվող բոլոր կասկածները նրա օգտին մեկնաբանելով, սույն օրենսգրքի 360 հոդվածի առաջին մասի 1-4-րդ կետերում նշված հարցերին տալիս է հաստատող պատասխաններե։
18.1. Վերլուծելով ապացուցման քրեադատավարական կանոնները, մասնավորապես անդրադառնալով
(ապացույցների
բավարարությունե
հասկացությանը՝
Վճռաբեկ
դատարանն Արարատ Ավագյանի և Վահան Սահակյանի գործով որոշման մեջ նշել է, որ.
((…) ([Ա]պացույցների բավարարությունըե որոշելու չափանիշներն են. 1)
անմեղության կանխավարկածը,
2)
վարույթն իրականացնող մարմինների ներքին համոզմունքը,
18
3)
դատավարական
որոշումների
հիմնավորվածությունը
և
պատճառաբանվածությունը։
(…) Հանցանք կատարելու մեջ անձի մեղավորությունը հաստատված համարելը ոչ այլ ինչ է, քան անմեղության կանխավարկածի հաղթահարում։ Միևնույն ժամանակ, անձին դատապարտելու
համար
համարժեք
ապացույցների
բավարար
համակցության
բացակայությունը նշանակում է, որ անձի անմեղության կանխավարկածը հաղթահարված չէ։ Այլ խոսքով՝ քրեական դատավարության ընթացքում չապացուցված մեղավորությունը հավասարազոր է ապացուցված անմեղության։
(…)
Ներքին
համոզմունքը,
որպես
ապացույցների
գնահատման
արդյունք,
բնութագրվում է օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոնների անխզելի կապով. այն, մի կողմից, պետք է բխի հետազոտվող ապացույցների բավարար համակցությունից և հիմնվի դրանց վրա, իսկ մյուս կողմից, անկողմնակալ դիտորդի մոտ պետք է առաջացնի այն վստահությունը, որ ապացույցները հետազոտվել են արդարության բոլոր պահանջների պահպանմամբ։
(...) Ապացույցի արժանահավատության հատկանիշը նույնպես վերաբերում է ապացույցի բովանդակային գնահատմանը։ Արժանահավատ է այն ապացույցը, որի ճշմարտացիությունը կասկած չի հարուցում։ Ապացույցն արժանահավատության տեսանկյունից
գնահատելիս
դատարանը
պետք
է
հիմք
ընդունի
հետևյալ
հանգամանքները.
ա) ապացույցի աղբյուրի հատկանիշները (օրինակ՝ փորձագետի ձեռնհասությունը, ցուցմունք տվող անձի շահագրգռվածությունը, որոշ դեպքերում հոգեբանական և ֆիզիոլոգիական հատկանիշները, վիճակը, ինչպես նաև անձին վերաբերող այլ հատկանիշներ, որոնք կարող են ազդեցություն ունենալ այդ անձի կողմից գործի համար նշանակություն ունեցող հանգամանքներն ընկալելու, մտապահելու, վերարտադրելու գործընթացի վրա),
բ) ապացույցի ձևավորման հանգամանքները (օրինակ՝ վկայի կողմից կոնկրետ հանգամանքն ընկալելու պայմանները, պաշտպանի, ներկայացուցչի ներկայությունը և այլն),
(…)։
19
Յուրաքանչյուր
ապացույց
արժանահավատության
տեսանկյունից
պետք
է
գնահատվի ապացույցների համակցության մեջ՝ բազմակողմանի և մանրամասն գնահատելով փաստական տվյալների ստացման աղբյուրները և ապացույցի ձևավորման ամբողջ ընթացքը։ Ապացույցի արժանահավատության վերաբերյալ վերջնական որոշում կարող
է
կայացվել
դրա
բովանդակությունն
այլ
աղբյուրներից
ստացված
տեղեկությունների հետ համադրելու արդյունքում։ Որոշակի փաստի վերաբերյալ այս կամ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 18 սեպտեմբերի, 2019 թ.
- Գործի #:
- ԵԿԴ/0134/01/08
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
