Բաղդասարյան — 0/235
Ամփոփում
քննելով ՛Արաբկիր Ալկո Լիկյոր-Օղու գործարան ՍՊ ընկերության (այսուհետ Ընկերություն) վճռաբեկ բողոքը Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 08.02.2008 թվականի վճռի դեմ ըստ Ընկերության հայցի ընդդեմ Սոս Բաղդասարյանի բնակարանի 1/7 մասի սեփականատեր ճանաչելու և բնակարանի մասի վրա բռնագանձում տարածելու պահանջների մասին, ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը. Դիմելով դատարան Ընկերությունը պահանջել է ճանաչել Սոս Բաղդասարյանի սեփականության իրավունքն Երևանի, Զ. Սարկավագի փողոցի 126/1 շենքի թիվ 14 բնակարանի 1/7 մասի նկատմամբ և բռնագանձում տարածել բնակարանի այդ մասի վրա: Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Վերաքննիչ քաղաքացիական
դատարանի վճիռ
Քաղաքացիական գործ թիվ 08-1078
Նախագահող դատավոր Կ.Հակոբյան
դատավորներ Տ.Սահակյան
Տ.Նազարյան
Քաղաքացիական գործ թիվ 3-480(ՎԴ)
2008թ.
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ Ա.ՄԿՐՏՈՒՄՅԱՆԻ
մասնակցությամբ դատավորներ
Վ.ԱԲԵԼՅԱՆԻ
Ս.ՍԱՐԳՍՅԱՆԻ
Դ.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ
Հ.ՂՈՒԿԱՍՅԱՆԻ
Ս.ՕՀԱՆՅԱՆԻ
2008 թվականի հուլիսի 25-ին,
դռնբաց դատական նիստում, քննելով ՛Արաբկիր Ալկո Լիկյոր-Օղու գործարան ՍՊ ընկերության (այսուհետ Ընկերություն) վճռաբեկ բողոքը Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 08.02.2008 թվականի վճռի դեմ ըստ Ընկերության հայցի ընդդեմ Սոս Բաղդասարյանի բնակարանի 1/7 մասի սեփականատեր ճանաչելու և բնակարանի մասի վրա բռնագանձում տարածելու պահանջների մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան Ընկերությունը պահանջել է ճանաչել Սոս Բաղդասարյանի սեփականության իրավունքն Երևանի, Զ. Սարկավագի փողոցի 126/1 շենքի թիվ 14 բնակարանի 1/7 մասի նկատմամբ և բռնագանձում տարածել բնակարանի այդ մասի վրա: Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանի 17.11.2007 թվականի վճռով հայցը մերժվել է:
Վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ Վերաքննիչ դատարան) 08.02.2008 թվականի վճռով հայցը մերժվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը: Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
1) Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 8-րդ հոդվածի 1-ին պարբերությունը և չի կիրառել նախկին ՀՀ բնակարանային օրենսգրքի 54-րդ հոդվածը, նախկին ԽՍՀՄ մինիստրների խորհրդի և արհեստակցական միությունների հայկական հանրապետական խորհրդի ՛Պետական և հանրային ֆոնդի տներում բնակարաններն, որպես սեփականություն քաղաքացիներին վաճառելու մասին 13.06.1989 թվականի թիվ 272-րդ որոշմամբ հաստատված կանոնադրության 20-րդ կետը, 04.03.1991 թվական թիվ 155-րդ որոշման 1-ին և 2-րդ կետերը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով. Երևանի, Զ.Սարկավագի (նախկին Կամոյի) փողոցի թիվ 126/1 շենքի թիվ 14 բնակարանի վարձակալ
Սոսիկ
Բաղդասարյանը
1993
թվականին
դիմել
է
Խորհրդային
շրջխորհրդի գործկոմին ընտանիքի 7 անձով բնակարանն անհատույց սեփականաշնորհելու համար:
Վերաքննիչ դատարանն ուշադրություն չի դարձրել, որ 20.03.1993 թվականին Սոսիկ Բաղդասարյանի դիմումին կցվել է տեղեկանք անձերի թվի վերաբերյալ, որոնք բնակվում էին տվյալ բնակարանում: Պատասխանող Սոս Աշոտի Բաղդասարյանը վարձակալի թոռն էր և նրա ընտանիքի անդամը, որն այդ ժամանակ անչափահաս էր:
Հետևաբար, լինելով վարձակալի ընտանիքի անդամ նա նույնպես օրենքի ուժով դարձել է Երևանի, Զ. Սարկավագի (նախկին Կամոյի) փողոցի թիվ 126/1 շենքի թիվ 14 բնակարանի համասեփականատեր:
2) Վերաքննիչ դատարանը չի կիրառել ՀՀ դատական օրենսգրքի 15-րդ հոդվածի 3-րդ և 4րդ կետերը: Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկով. Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել Ընկերության կողմից որպես իրավական փաստարկ մատնանշված ՀՀ վճռաբեկ դատարանի 30.03.2007թ. թիվ 3-506 (ՎԴ) որոշումը, որում առկա գործի փաստական հանգամանքները նույնանման են սույն գործի փաստական հանգամանքների հետ:
Նշված որոշմամբ Վճռաբեկ դատարանը գտել էր, որ հիշատակված դատական ակտը պետք է մեկնաբանել սեփականաշնորհման ողջ հայեցակարգի լույսի ներքո: Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 08.02.2008 թվականի վճիռը և այն փոփոխել հայցը բավարարել:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը. Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը
1. Ժողովրդական դեպուտատների Երևան քաղաքի Խորհրդային շրջխորհրդի գործադիր կոմիտեի 07.09.1993 թվականի որոշմամբ թույլատրվել է Երևանի, Կամոյի (ներկայիս Զ.Սարկավագի) փողոցի թիվ 126/1 շենքի թիվ 14 բնակարանը վաճառել Սոսիկ Բալաբեկի Բաղդասարյանին որպես սեփականություն հաշվի առնելով, որ նա ընտանիքի 7 անձով ներկայացրել է անհրաժեշտ փաստաթղթեր և խնդրել թույլատրել գնելու վերը նշված բնակարանը:
2. Խորհրդային շրջանի 1, 2 և 3 բնակարանային շահագործման տեղամասի 15.03.1993 թվականի տեղեկանքի համաձայն Սոսիկ Բալաբեկի Բաղդասարյանի ընտանիքը բաղկացած է 7 անձից: Սեփականաշնորհման պահին բնակարանում հաշվառված էր նաև Սոս Աշոտի Բաղդասարյանը :
3. Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանի օրինական ուժի մեջ մտած 16.11.2006 թվականի վճռով Սոս Բաղդասարյանից հօգուտ Ընկերության բռնագանձվել է 4.715.050 ՀՀ դրամ:
4.Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.
3
Քննելով վճռաբեկ բողոքը վերը նշված հիմքերի
դատարանը գտնում է, որ
սահմաններում`
Վճռաբեկ
1) Վճռաբեկ բողոքն առաջին հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ. ՀՀ Սահմանադրության 8-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն Հայաստանի Հանրապետությունում ճանաչվում և պաշտպանվում է սեփականության իրավունքը: ՀՀ Սահմանադրության 31-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն ոչ ոքի չի կարելի զրկել սեփականությունից, բացառությամբ դատական կարգով օրենքով նախատեսված դեպքերի: Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի և Արհեստակցական միությունների հայկական հանրապետական խորհրդի ՛Պետական ու հանրային բնակարանային ֆոնդի տներում բնակարաններն որպես անձնական սեփականություն քաղաքացիներին վաճառելու մասին 13.06.1989 թվականի թիվ 272 որոշմամբ հաստատված կանոնադրության 20-րդ կետի համաձայն պետական և հանրային բնակարանային ֆոնդի տներում բնակարաններն որպես անձնական սեփականություն վաճառվում են տվյալ բնակարանը զբաղեցնող վարձակալին կամ Հայկական ԽՍՀ բնակարանային օրենսգրքի 54-րդ հոդվածում նշված նրանց ընտանիքի անդամներին ընտանիքի բոլոր չափահաս անդամների գրավոր համաձայնության առկայության դեպքում: Նրանց համաձայնությամբ բնակարանը կարող է վաճառվել որպես նրանց ընդհանուր սեփականություն:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ իրավական ակտի հիշատակված դրույթը պետք է մեկնաբանել սեփականաշնորհման ողջ հայեցակարգի լույսի ներքո: Տվյալ դեպքում, պետական և հանրային բնակարանային ֆոնդի տների սեփականաշնորհման համար ընտրվել էր վաճառքի ձևը, որի հիմնական նպատակը պետական և հանրային բնակարանային ֆոնդից յուրաքանչյուր քաղաքացու որոշակի սեփականության բաժնի հատկացումն էր:
Նշված տրամաբանությունից է ելնում նաև հետագայում 29.06.1993 թվականին ընդունված և 01.09.1993 թվականին ուժի մեջ մտած ՛Պետական և հանրային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհման մասին ՀՀ օրենքը, որի 13-րդ հոդվածի համաձայն բնակարանային ֆոնդի բնակարանների սեփականաշնորհումն ընտանիքի չափահաս անդամների համաձայնության դեպքում ձևակերպվում է տվյալ բնակարանի վարձակալի անունով, կամ նրա ընտանիքի որևէ չափահաս անդամի անունով որպես ընտանիքի բոլոր անդամների ընդհանուր համատեղ, կամ ընդհանուր բաժնային սեփականություն: Վարձակալի ընտանիքի այն անդամները, որոնք բնակվում են նրա հետ համատեղ, Հայաստանի Հանրապետության բնակարանային օրենսգրքի համաձայն վարձակալի հետ համահավասար օգտվում են բնակտարածության վարձակալության պայմանագրից բխող բոլոր իրավունքներից և կրում բոլոր պարտականությունները, ինչպես նաև օգտվում են բնակարանների սեփականաշնորհումից բխող իրավունքներից: Սույն գործի փաստերի համաձայն Ժողովրդական դեպուտատների Երևան քաղաքի Խորհրդային շրջխորհրդի գործադիր կոմիտեի 07.09.1993 թվականի որոշմամբ թույլատրվել է Երևանի, Կամոյի (ներկայիս Զ. Սարկավագի) փողոցի թիվ 126/1 շենքի թիվ 14 բնակարանը վաճառել նշված բնակարանի վարձակալ Սոսիկ Բալաբեկի Բաղդասարյանին, որպես սեփականություն հաշվի առնելով, որ նա ընտանիքի 7 անձով ներկայացրել է անհրաժեշտ փաստաթղթեր և խնդրել թույլատրել գնելու վերը նշված բնակարանը: Խորհրդային շրջանի 1, 2, 3 բնակարանային շահագործման
տեղամասի 15.03.1993 թվականի տեղեկանքի
համաձայն Սոսիկ Բալաբեկի Բաղդասարյանի ընտանիքը բաղկացած էր 7 անձից: Սեփականաշնորհման պահին բնակարանում հաշվառված էր նաև պատասխանող Սոս Աշոտի Բաղդասարյանը:
Վերը նշված փաստերի համադրության արդյունքում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Սոսիկ Բալաբեկի Բաղդասարյանի ընտանիքին բնակվելու համար հատկացված Երևանի Զ.Սարկավագի (նախկին Կամոյի) փողոցի թիվ 126/1 շենքի թիվ 14 բնակարանը չէր կարող վաճառվել ընտանիքի մեկ անդամին մյուսներին զրկելով բնակարանի նկատմամբ սեփականության իրավունքից: Նման պայմաններում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Երևանի, Զ.Սարկավագի (նախկին Կամոյի) փողոցի թիվ 126/1 շենքի թիվ 14 բնակարանը Սոսիկ Բալաբեկի Բաղդասարյանին վաճառելիս, տվյալ բնակարանի նկատմամբ ծագել է
4
նրա և նրա ընտանիքի բոլոր 6 անդամների այդ թվում նաև պատասխանող Սոս Աշոտի Բաղդասարյանի սեփականության իրավունքը:
Հետևաբար, հիմնավոր չէ Վերաքննիչ դատարանի այն պատճառաբանությունը, որ վիճելի բնակարանն անձնական սեփականության իրավունքով հանձնվել է Սոսիկ Բալաբեկի Բաղդասարյանին և պատասխանողը չի կարող ճանաչվել Երևանի, Զ. Սարկավագի (նախկին Կամոյի) փողոցի թիվ 126/1 շենքի թիվ 14 բնակարանի որևէ մասի սեփականատեր:
2) Վճռաբեկ բողոքն երկրորդ հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ. Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքի հիմքում բարձրացված իրավական հարցին պատասխանելու համար վճռաբեկ բողոքի հիմքի շրջանակներում պետք է քննարկման առարկա դարձվի հետևյալ հարցադրումը.
Արդյոք Ընկերության կողմից վկայակոչված ՀՀ վճռաբեկ դատարանի 30.03.2007թ. թիվ 3-506(ՎԴ) գործի փաստական հանգամանքները նույնանման են սույն գործի փաստական հանգամանքների հետ և դրանում առկա իրավական հիմնավորումները պարտադիր են Վերաքննիչ դատարանի համար:
ՀՀ Դատական օրենսգրքի 15-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն յուրաքանչյուր ոք իր գործի քննության ժամանակ որպեu իրավական փաստարկ իրավունք ունի մատնանշելու նույնանման
փաստական
հանգամանքներով
մեկ
այլ
գործով
Հայաստանի
Հանրապետության դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատական ակտի հիմնավորումները (այդ թվում` օրենքի մեկնաբանությունները), իսկ նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն որոշակի փաստական հանգամանքներ ունեցող գործով Վճռաբեկ դատարանի կամ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատական ակտի հիմնավորումները (այդ թվում` օրենքի մեկնաբանությունները) պարտադիր են դատարանի համար նույնանման փաստական հանգամանքներով գործի քննության ժամանակ, բացառությամբ այն դեպքի, երբ վերջինu ծանրակշիռ փաստարկների մատնանշմամբ հիմնավորում է, որ դրանք կիրառելի չեն տվյալ փաստական հանգամանքների նկատմամբ:
Վճռաբեկ
դատարանը գտնում է, որ յուրաքանչյուր գործ իր փաստական
հանգամանքներով եզակի է և Վճռաբեկ դատարանի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի
դատական
ակտով
տրված
իրավական
մեկնաբանության
համապատասխան գործով կիրառելիության հարցը լուծելիս, դատարանները պետք է համադրեն նախադեպային գործի և քննության առարկա գործի էական նշանակություն ունեցող փաստերը: Այսինքն, դատարանը նախադեպային որոշմամբ տրված օրենքի մեկնաբանության քննվող գործով կիրառելիության հարցը լուծելիս պետք է նախ առանձնացնի այն փաստական հանգամանքները, որոնք էական նշանակություն են ունեցել նախադեպային որոշման կայացման համար և այնուհետև դրանք համադրի քննվող քաղաքացիական գործի փաստական հանգամանքների հետ, որոշելով դրանց նույնական լինել կամ չլինելու հարցը:
Վճռաբեկ դատարանի 30.03.2007թ. թիվ 3-506(ՎԴ) գործի փաստական հանգամանքների համաձայն
Ժողովրդական
դեպուտատների
Երևան
քաղաքի
խորհրդային
շրջխորհրդի գործադիր կոմիտեի 13.05.1993 թվականի թիվ 10/235 որոշմամբ թույլատրվել էր Երևանի, Սայաթ-Նովա թաղամասի 1/2 շենքի թիվ 20 բնակարանը վաճառել բնակարանի վարձակալին որպես սեփականություն հաշվի առնելով այն հանգամանքը, որ նա ընտանիքի 5 անձով ներկայացրել էր անհրաժեշտ փաստաթղթեր և խնդրել թույլատրել գնել վերոհիշյալ բնակարանը: Սեփականաշնորհման պահին բնակարանում հաշվառված էին վարձակալի ընտանիքի 5 անդամները: Վերոգրյալի հիման վրա նույն գործով Վճռաբեկ դատարանը գտել էր, որ Երևանի, Սայաթ-Նովա թաղամասի 1/2 շենքի թիվ 20 երկու սենյականոց բնակարանը վարձակալին վաճառելիս տվյալ բնակարանի նկատմամբ ծագել է նրա և նրա ընտանիքի բոլոր 5 անդամների սեփականության իրավունքը:
Հիմք ընդունելով վերոգրյալը Վճռաբեկ դատարանը գտնում է, որ թե սույն քաղաքացիական գործի և թե Վճռաբեկ դատարանի 30.03.2007թ. թիվ 3-506(ՎԴ) գործի համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները նույնական են: Մասնավորապես, թե սույն քաղաքացիական գործի և թե Վճռաբեկ դատարանի 30.03.2007թ. թիվ 3-506(ՎԴ) գործի համար էական նշանակություն ունեցող փաստական հագամանքներն են շրջխորհրդի գործադիր կոմիտեի որոշման առկայությունը, որով թույլատրվել էր
5
բնակարանը
վաճառել
բնակարանի վարձակալներին, հաշվի առնելով, որ նրանք
իրենց ընտանիքի անդամներով ներկայացրել էին անհրաժեշտ փաստաթղթեր և խնդրել թույլատրել գնելու բնակարանը: Երկու գործերում էլ բարձացվում է վարձակալի ընտանիքի անդամի սեփականաշնորհման սուբյեկտ լինելու հարցը:
Հիմք ընդունելով վերոգրյալը և հաշվի առնելով Վճռաբեկ դատարանի 30.03.2007թ. թիվ 3506(ՎԴ) գործով կայացված որոշումը, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն քաղաքացիական գործով նույնական փաստական հանգամանքների առկայությունը բավարար հիմք է Սոս Աշոտի Բաղդասարյանի սեփականության իրավունքի ճանաչման մասով Ընկերության հայցը բավարարելու համար:
Այսպիսով, վերը նշված հիմքերի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար ՀՀ քաղաքացիական դատավարություն օրենսգրքի 227-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի վճիռը մասնակիորեն բեկանելու համար:
Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն քաղաքացիական գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով սահմանված ստորադաս դատարանի դատական ակտը մասնակիորեն փոփոխելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ. ՛Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործն ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:
Դատական ակտը մասնակիորեն փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:
Ինչ վերաբերում է բնակարանի Սոս Աշոտի Բաղդասարյանի, բաժնի վրա բռնագանձում տարածելու Ընկերության հայցապահանջին, ապա այն ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանոթյամբ.
ՀՀ քաղաքացիական օրենսգքրի 200-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն բաժնային կամ համատեղ սեփականության մասնակցի մոտ այլ գույքի անբավարարության դեպքում նրա պարտատերն իրավունք ունի ընդհանուր գույքից պարտապանի բաժինն առանձնացնելու պահանջ ներկայացնել` դրա վրա բռնագանձում տարածելու համար, իսկ նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն եթե բաժինը բնեղենով առանձնացնել անհնար է կամ դրա դեմ առարկում են բաժնային կամ համատեղ սեփականության մնացած մասնակիցները, պարտատերն իրավունք ունի ընդհանուր սեփականության մնացած մասնակիցներից պահանջել շուկայական գնով գնելու պարտապանի բաժինը` պարտքը մարելու համար: Ընդհանուր սեփականության մնացած մասնակիցների կողմից պարտապանի բաժինը ձեռք բերելուց հրաժարվելու դեպքում պարտատերն իրավունք ունի պահանջելու բռնագանձումը տարածել ընդհանուր սեփականության իրավունքում պարտապանի բաժնի վրա` սույն օրենսգրքի 197րդ հոդվածին համապատասխան: Նշված հոդվածից հետևում է, որ պարտատերն իրավունք ունի ընդհանուր գույքից պարտապանի բաժինն առանձնացնելու պահանջ ներկայացնել` դրա վրա բռնագանձում տարածելու համար, երբ բաժինը բնեղենով առանձնացնել անհնար է, և երբ ընդհանուր սեփականության մնացած մասնակիցները հրաժարվել են պարտապանի բաժինը ձեռք բերելուց:
Սույն գործում առկա փաստերի համաձայն Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանի օրինական ուժի մեջ մտած 16.11.2006 թվականի վճռով
6
պատասխանող Սոս Աշոտի Բաղդասարյանից հօգուտ Ընկերությանը բռնագանձվել է 4.715.050 ՀՀ դրամ գումար: Մինչդեռ, Ընկերությունը պահանջելով ճանաչել Սոս Բաղդասարյանի սեփականության իրավունքը վիճելի բնակարանի մասի նկատմամբ և բռնագանձումը տարածել բնակարանի այդ մասի վրա, չի ներկայացրել որևէ ապացույց ընդհանուր սեփականության մնացած մասնակիցների կողմից պարտապանի բաժինը ձեռք բերելուց հրաժարվելու մասին:
Հետևաբար, հիմնավոր է Վերաքննիչ դատարանի այն պատճառաբանությունը, որ հայցվորն իր պահանջը պետք է ներկայացներ նաև գործին մասնակից չդարձած և վիճելի բնակարանի սեփականաշնորհմանը մասնակցած Սոս Աշոտի Բաղդասարյանի ընտանիքի բոլոր անդամներին:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական
օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով Վճռաբեկ դատարանը
դատավարության
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 08.02.2008 թվականի վճռի Սոս Բաղդասարյանի սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասը և այն փոփոխել. Ընկերության հայցը բավարարել մասնակիորեն ճանաչել Սոս Բաղդասարյանի սեփականության իրավունքն Երևանի, Զ. Սարկավագի (նախկին Կամոյի) փողոցի թիվ 126/1 շենքի թիվ 14 բնակարանի 1/7 մասի նկատմամբ: Վճռի մնացած մասը թողնել օրինական ուժի մեջ:
2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
ՆԱԽԱԳԱՀՈՂ`
Ա.ՄԿՐՏՈՒՄՅԱՆ
ԴԱՏԱՎՈՐՆԵՐ
Վ.ԱԲԵԼՅԱՆ
Ս.ՍԱՐԳՍՅԱՆ
Դ.ԱՎԵՏԻՍՅԱՆ
Հ.ՂՈՒԿԱՍՅԱՆ
Ս.ՕՀԱՆՅԱՆ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 25 հուլիսի, 2008 թ.
- Գործի #:
- 0/235
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
