Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ARLISԻրավական ակտAI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ Ազգային ժողովՀՕ-288-Ն30 հունիսի, 2021 թ.Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2021 թվականի հունիսի 30 - ին «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» 1996 թվականի հունիսի 30-ի ՀՕ-69 օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 35.1-ին հոդվածով. « Հոդված 35.1. Բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստր 1. Կենտրոնական բանկը սույն օրենքով սահմանված իր նպատակների և գործառույթների իրականացման, ինչպես նաև «Բանկային գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ներպետական իրավասու մարմինների հետ համագործակցության արդյունավետության բարձրացման նպատակով վարում է բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստր, որին պարտադիր մասնակցում են Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բոլոր առևտրային բանկերը:

2. Բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրը ներառում է բացված, փակված (այդ թվում՝ սույն հոդվածն ուժի մեջ մտնելու օրվան նախորդող հինգ տարվա ընթացքում փակված) բանկային հաշիվների, ինչպես նաև տրամադրված, օգտագործումը դադարեցված (այդ թվում՝ սույն հոդվածն ուժի մեջ մտնելու օրվան նախորդող հինգ տարվա ընթացքում օգտագործումը դադարեցված) բանկային պահատուփերի վերաբերյալ տեղեկություններ, մասնավորապես բանկի հաճախորդի բանկային հաշվի համարը, բանկային հաշվի բացման և փակման, բանկային պահատուփի տրամադրման և օգտագործման դադարեցման ամսաթվերը, հաճախորդի և հաճախորդի կողմից լիազորված անձի նույնականացման՝ պետական իրավասու մարմնի տված փաստաթղթի տվյալները, ինչպես նաև բանկի վերաբերյալ տեղեկությունները:

3. Բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի վարման կարգը, ներառման ենթակա նույնականացման՝ պետական իրավասու մարմնի տված փաստաթղթի տվյալների և բանկի վերաբերյալ տեղեկությունների ցանկը, ինչպես նաև սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված տեղեկությունների (այդ թվում՝ հաշվետվությունների) տրամադրման ձևը և ժամկետները սահմանվում են Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ:»: Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: Հանրապետության նախագահ Ա. Սարգսյան 2021 թ. հուլիսի 14 Երևան ՀՕ-288-Ն Պաշտոնական հրապարակման օրը՝ 15 հուլիսի 2021 թվական: Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-288-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (25.07.2021-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր Միասնական կայք 2021.07.12-2021.07.25 Պաշտոնական հրապարակման օրը 15.07.2021 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 30.06.2021 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 14.07.2021 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 25.07.2021 Հիմնական ակտ 30.06.2021, ՀՕ-288-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 30.06.1996, ՀՕ-69 30.06.1996, ՀՕ-69 Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
30 հունիսի, 2021 թ.
Գործի #:
ՀՕ-288-Ն
Դատարան:
ՀՀ Ազգային ժողով

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել