Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/Պատասխանող — ՎԴ/8759/05/19
ՎճռաբեկՎարչական իրավունքAI Ինդեքսավորված

Պատասխանող — ՎԴ/8759/05/19

Վճռաբեկ դատարանՎԴ/8759/05/1924 մարտի, 2023 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

քննելով ՀՀ արդարադատության նախարարության (այսուհետ՝ Նախարարություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 22.04.2022 թվականի որոշման դեմ` վարչական գործով ըստ հայցի Լուսինե Ալեքսանյանի, Նարինե Բարսեղյանի (Սաքեյան), Հասմիկ Վարդանյանի ն Գագիկ Ավետիսյանի (այսուհետ՝ Համահայցվորներ)՝ ընդդեմ Նախարարության՝ օրենքով սահմանված ժամկետում վարչական ակտ չընդունելու հետնանքով վարչական ակտն ընդունված համարվելու հիմքով Համահացվորների կրած գույքային վնասը հատուցելու վերաբերյալ վարչական ակտը տրամադրելուն Նախարարությանը պարտավորեցնելու պահանջի մասին, ՊԱՐԶԵ

Ամբողջ Տեքստ

«ոէ:

(ՈՀ

ՄԱՇ

ՎԱ

ՀԵՇ:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վերաքննիչ վարչական Վարչական գործ թիվ ՎԴ/8759/05/19

դատարանի որոշում 2023թ.

Վարչական գործ թիվ ՎԴ/8759/05/19

Նախագահող դատավոր՝ Ա. Բաբայան

Դատավորներ՝ Կ. Մաթնոսյան

Ա. Պողոսյան

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով՝

նախագահող ն զեկուցող Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ

Հ. ԲԵԴԵՎՅԱՆ

Ա. ԹՈՎՄԱՍՅԱՆ

Լ. ՀԱԿՈԲՅԱՆ

Ք. ՄԿՈՅԱՆ

2023 թվականի մարտի 24-ին

գրավոր ընթացակարգով քննելով ՀՀ արդարադատության նախարարության (այսուհետ՝ Նախարարություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 22.04.2022 թվականի որոշման դեմ` վարչական գործով ըստ հայցի Լուսինե Ալեքսանյանի, Նարինե Բարսեղյանի (Սաքեյան), Հասմիկ Վարդանյանի ն Գագիկ Ավետիսյանի (այսուհետ՝ Համահայցվորներ)՝ ընդդեմ Նախարարության՝ օրենքով սահմանված ժամկետում վարչական ակտ չընդունելու հետնանքով վարչական ակտն ընդունված համարվելու հիմքով Համահացվորների կրած գույքային վնասը հատուցելու վերաբերյալ վարչական ակտը տրամադրելուն Նախարարությանը պարտավորեցնելու պահանջի մասին,

ՊԱՐԶԵՑ

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմեով դատարան՝3 Համահայցվորնեը 6պահանջկլ են .։պարտավորեցնել Նախարարությանն օրենքով սահմանված ժամկետում վարչական ակտ չընդունելու հետնանքով վարչական ակտն ընդունված համարվելու հիմքով տրամադրել իրենց կրած գույքային վնասը հատուցելու վերաբերյալ վարչական ակտ:

2

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ա. Ղազարյան) (այսուհետ` Դատարան) 10.12.2020 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 22.04.2022 թվականի որոշմամբ Նախարարության վերաքննիչ բողոքը մերժվել է, Ա Դատարանի 10.12.2020 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Նախարարությունը (ի պաշտոնե ներկայացուցիչ՝ Կարեն Անդրեասյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան են ներկայացրել Համահայցվորները (ներկայացուցիչներ՝ Արթուր Այվազյան, Արտակ Զեյնալյան):

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները ն պահանջը.

Սուն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ, 27-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը եշված հիմքի առկայությունը հիմնավորել է հետնյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի ինչպես նախկին, այնպես էլ գործող խմբագրության 48-րդ հոդվածի կարգավորման ուժով դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթի արդյունքում օրենքով սահմանված ժամկետում վարչական ակտ ընդունելու իրավասություն ունեցող վարչական մարմնի կողմից այդ ակտը չընդունվելու դեպքում վարչական ակտը ընդունված համարվելու ն դիմողի համապատասխան իրավունքի իրականացմանը ձեռնամուխ լինելու հնարավորության ծագման տեսանկյունից չի կարող անտեսվել ակնկալվող վարչական ակտի իրավաչափության հարցը:

Վերաքննիչ դատարանը, հաշվի առնելով ներկայացված հայցատեսակը ն առաջնորդվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ ն 27-րդ հոդվածների կարգավորումներով, սահմանված կարգով ձեռք բերված ապացույցների հետազոտման ն գնահատման իր պարտականությունն իրացնելիս, ի թիվս գործի լուծման համար էական նշանակություն ունեցող այլ փաստերի, պետք է պարզեր դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթի արդյունքում օրենքով սահմանված ժամկետում վարչական ակտ ընդունելու իրավասություն ունեցող վարչական մարմնի կողմից այդ ակտը չընդունվելու դեպքում վարչական ակտը ընդունված համարվելու ն դիմողի՝ համապատասխան իրավունքի իրականացմանը ձեռնամուխ լինելու հնարավորության ծագման տեսանկյունից ակնկալվող վարչական ակտի իրավաչափության հարցի բացահայտման .կարնորությունը՝ բազմակողմանի, լրիվ ն օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ: Մինչդեռ, անտեսելով վերաքննիչ բողոքի վերաբերյալ առարկության շրջանակներում ներկայացված համապատասխան հիմնավորումները վերը նշված հարցադրման վերաբերյալ, քննարկվող դատական ակտի պատճառաբանական մասում Վերաքննիչ դատարանի կողմից եզրահանգում է արվել առ այն, որ վարչական ակտի իրավաչափությունը «Վարչարարության հիմունքների Ա վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածով սահմանված

Յ

իրավաբանական ֆիկցիայի գործողության պայման չէ, ինչն իր հերթին ազդել է գործի ելքի վրա՝ նպաստելով սխալ դատական ակտի կայացմանը:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 22.04.2022 թվականի որոշումը ն գործն ուղարկել վարչական դատարան՝ նոր քննության՝ սահմանելով նոր քննության ծավալը:

2.Ն Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները.

Վերաքննիչ դատարանի 22.04.2022 թվականի որոշումն օրինական է այն պատճառաբանությամբ, որ ՀՀ սահմանադրական դատարանի 10.05.2016 թվականի թիվ ՍԴՈ-1271 որոշման հիման վրա Նախարարությունը պարտավոր է քննել վնասի հատուցման պահանջը, նե Հայաստանի Հանրապետության անունից իրականացված գործողության հետնանքով պատճառված վնասը ենթակա է ամբողջությամբ հատուցման:

Հայցում շարադրված փաստերի շուրջ Համահայցվորների ն Նախարարության միջն տարաձայնություն չի եղել, Նախարարության կողմից բոլոր փաստերն ընդունվել են ն չեն վիճարկվել:

Վերոգրյալ պատճառաբանությունների հիման վրա Համահայցվորների ներկայացուցիչները խնդրել են մերժել Նախարարության վճռաբեկ բողոքը՝ Վերաքննիչ դատարանի 22.04.2022 թվականի որոշումը թողնելով անփոփոխ:

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետնյալ փաստերը.

1) Թիվ ԵԿԴ/0047/01/1 քրեական գործով 06.09.2011 թվականին կայացված դատավճռով վճռվել է Ֆրունզիկ Մկրտչյանից հօգուտ Լուսինե Ալեքսանյանի բռնագանձել 11.627.880 ՀՀ դրամ, հօգուտ Նարինե Սաքեյանի (Բարսեղյան)` 10.938.916 ՀՀ դրամ, հօգուտ Հասմիկ Վարդանյանի՝ 11.461.060 ՀՀ դրամ, հօգուտ Գագիկ Ավետիսյանի՝ 10.045.282 ՀՀ դրամ՝ որպես հանցագործությամբ պատճառված գույքային վնասի հատուցում (հատոր 1-ին, գ.թ. 47-54).

2) Վերը նշված դատավճիռը՝ հանցագործությամբ պատճառված վնասի բռնագանձման մասով չի կատարվել՝ Ֆրունզիկ Մկրտչյանի մոտ գույքի բացակայության պատճառով (անվիճելի փաստ է).

Յ) .0Համահայցվորների ներկայացուցիչները 05.05.2014 թվականին դիմում են ներկայացրել ՀՀ արդարադատության նախարարին՝ պահանջելով հատուցել նոտարի կողմից իրականացված ոչ համարժք ն ոչ իրավաչափ վարչարարության հետնանքով Համահայցվորների կրած վնասները (հատոր 1-ին, գ.թ. 31-40).

4) Նախարարության 23.05.2014 թվականի թիվ 10/3396-14 գրությամբ դիմումը վերադարձվել է այն պատճառաբանությամբ, որ առաջադրված պահանջը չի մտնում Նախարարության կամ որնէ այլ վարչական մարմնի իրավասության մեջ (հատոր 1-ին, գ.թ. 55-57).

5) Համահայցվորները 07.07.2014 թվականին ընդդեմ Նախարարության հայցադիմում են ներկայացրել ՀՀ վարչական դատարան պահանջելով Նախարարությանը պարտավորեցնել 05.05.2014 թվականի դիմումով կայացնել ակնկալվող բարենպաստ

4

վարչական ակտ կամ պարտավորեցնել Նախարարությանը ըստ էության քննության առնել 05.05.2014 թվականի դիմումը (հատոր 1-ին, գ.թ. 58-69).

6) Թիվ ՎԴ/Յ369/05/14 վարչական գործով ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 26.03.2019 թվականի որոշման դատավարական նախապատմության համաձայն՝ վերը նշված հայցապահանջը մերժելու մասին ՀՀ վարչական դատարանի 25.12.2014 թվականին կայացրած վճիոր բողոքարկվել է վերաքննության կարգով ն ՀՀ վարչական վերաքննիչ դատարանը 08.07.2015 թվականի որոշմամբ վերաքննիչ բողոքը մերժել է՝ ՀՀ վարչական դատարանի 25.12.2014 թվականի վճիռը թողնելով անփոփոխ: ՀՀ վճռաբեկ դատարանի 04.11.2015 թվականի որոշմամբ ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 08.07.2015 թվականի որոշման դեմ Համահայցվորների ներկայացրած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է (հատոր 1-ին, գ.թ. 87-126).

7 ՀՀ սահմանադրական դատարանը, քննության առնելով «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ պարբերության Ա «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «ա» ենթակետի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ Լուսինե Ալեքսանյանի, Նարինե ԼՍաքեյանի, Հասմիկ Վարդանյանի ն Գագիկ Ավետիսյանի ներկայացուցի. Արտակ Զեյնալյանի դիմումը, 10.05.2016 թվականի թիվ ՍԴՈ-271 որոշմամբ «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 1ին մասի 2-րդ պարբերությունը ն դրա հետ համակարգային առումով փոխկապակցված նույն հոդվածի 1-ին մասի 1-ին պարբերությունը ճանաչել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը հակասող (հատոր 1-ին, գ-թ. 70-86).

8) ՀՀ սահմանադրական դատարանի 10.05.2016 թվականի թիվ ՍԴՈ-1271 որոշման՝ որպես նոր հանգամանքի, հիմքով ՀՀ վճռաբեկ դատարանը 27.12.2017 թվականի որոշմամբ բեկանել է ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 08.07.2015 թվականի որոշումը ն գործն ուղարկել է ՀՀ վարչական դատարան՝ նոր քննության (տոթ .ՇՕսԻէ.Յո պաշտոնական կայք).

9) Թիվ ՎԴ/3369/05/4 վարչական գործով ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 26.03.2019 թվականի որոշման դատավարական նախապատմության համաձայն` ՀՀ վարչական դատարանի (դատավոր՝ Ռ. Խանդանյան) 28.11.2018 թվականի վճռով հայցը մերժվել է (հատոր 1-ին, գ.թ. 87-126).

10) Վերը նշված վճռի դեմ ներկայացված վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (նախագահող դատավոր՝ Կ. Մաթնոսյան, դատավորներ՝ Ք. Մկոյան, Ա. Առաքելյան) 26.03.2019 թվականի որոշմամբ վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակի` բարենպաստ վարչական ակտ կայացնելուն պարտավորեցնելու պահանջի մասով ՀՀ վարչական դատարանի դատական ակտը բեկանվել է ն այդ մասով գործի վարույթը կարճվել է, իսկ մյուս մասով ՀՀ վարչական դատարանի դատական ակտը բեկանվել ն փոփոխվել է, հայցը բավարարվել է մասնակի` Նախարարությանը պարտավորեցվել է ըստ էության քննել Համահայցվորների 05.05.2014 թվականի դիմումը: ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 26.03.2019 թվականի որոշումը 27.04.2019 թվականին մտել է օրինական ուժի մեջ. (հատոր 1-ին, գ.թ. 87-126).

11) Համահայցվորների ներկայացուցիչը 28.08.2019 թվականին դիմում է ներկայացրել Նախարարություն՝ պահանջելով օրինական ուժի մեջ մտած դատական ակտի հիման վրա

5

քննության առնել Համահայցվորների 05.05.2014 թվականի դիմումը (հատոր 1-ին, գ.թ. 41-42).

12 Ի պատասխան վերոգրյալ դիմումի՝ Նախարարությունը 23.10.2019 թվականի թիվ 24318119 գրությամբ Համահայցվորներին հայտնել է հետնյալը. «Դիմողները դիմելով ՀՀ արդարադատության նախարարություն` նոտարների ոչ իրավաչափ գործողությունների հետնանքով պատճառված վնասի փոխհատուցման պահանջով չեն պահպանել վարչարարության հետնանքով վնասի հատուցման պահանջ ներկայացնելու «Վարչարարության հիմունքների Ա վարչական վարույթի մասին» օրենքով սահմանված կարգը: Հետնաբար, նշված պահանջը ենթակա չէ քննարկման Դիմումով ներկայացրած հանգամանքների շրջանակներում» (հատոր 2-րդ, գ.թ. 51-56):

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումները.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի իմաստով, այն է՝ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, ն գտնում է, որ «Վարչարարության հիմունքների Ա վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածի կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր:

Վերոգրյալով պայմանավորված Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում հստակեցնել ֆիկցիայի ուժով վարչական ակտն ըեդունված համարվելու պայմանները:

ՀՀ. Սահմանադրության 171-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Վճռաբեկ դատարանը դատական ակտերն օրենքով սահմանված լիազորությունների շրջանակներում վերանայելու միջոցով՝

1) ապահովում է օրենքների ն այ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունը.

2) վերացնում է մարդու իրավունքների Ա ազատությունների հիմնարար խախտումները:

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Վճռաբեկ դատարանը դատական ակտերն օրենքով սահմանված լիազորությունների շրջանակում վերանայելու միջոցով՝

3 ապահովում է օրենքների ն այ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունը.

(..)

3. Օրենքների Ա այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունը Վճռաբեկ դատարանն ապահովում է, եթե առկա է իրավունքի զարգացման խնդիր, (...):

Վճռաբեկ դատարանը, օրենքների ն այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունն ապահովելու սահմանադրական իր առաքելությունն իրացնելու Ա ըստ այդմ «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածի կիրառման կապակցությամբ իրավունքը զարգացնելու անհրաժեշտությունից ելնելով, հարկ է համարում անդրադառնալ նշված իրավանորմի բովանդակությանը ն բացահայտել դրանով կարգավորվող հարաբերությունները:

6

«Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ եթե վարչական ակտ ընդունելու իրավասություն ունեցող վարչական մարմինը նույն օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի «ա», «դ» ն «ե» կետերի պահանջների պահպանմամբ ներկայացված դիմումի հիման վրա հարուցված վարույթի արդյունքում օրենքով սահմանված ժամկետում որնէ որոշում չի կայացնում, ապա վարչական ակտը համարվում է ընդունված, ն դիմողը կարող է ձեռնամուխ լինել համապատասխան իրավունքի իրականացմանը, բացառությամբ նույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նույն հոդվածի 1-ին մասով նախատեսված վարչական ակտը չի կարող ընդունված համարվել, եթե դա նույն օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետի համաձայն առ ոչինչ է:

«Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետի համաձայն՝ առ ոչինչ է այն վարչական ակտը, որում առկա են, մասնավորապես` հետնյալ ակնառու կոպիտ սխալները. ակտով դրա հասցեատիրոջ վրա դրվում է ակնհայտ ոչ իրավաչափ պարտականություն, կամ նրան տրամադրվում է ակնհայտ ոչ իրավաչափ իրավունք:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ հայցվող վարչական ակտի իրավաչափությունը «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածով սահմանված իրավաբանական ֆիկցիայի գործողության պայման չէ: Նշվածից բացառություն է «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 62-րդ հոդվածի 1ին մասի «դ» կետով նախատեսված վարչական ակտի առոչնչության հիմքի առկայությունը, այն է՝ ակտով դրա հասցեատիրոջը տրամադրվում է ակնհայտ ոչ իրավաչափ իրավունք: Այսինքն՝ օրենքով սահմանված ժամկետում վարչական մարմնի կողմից չընդունված վարչական ակտի՝ օրենքի ուժով ընդունված համարվելու ֆիկցիայի գործողություն, պարզելիս դատական վերահսկողությունը սահմանափակվում է «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետով նախատեսված վարչական ակտի առոչնչության հիմքի առկայությունը (բացակայությունը) գնահատելով: Ինչ վերաբերում է հայցվող վարչական ակտի հնարավոր անվավերության հիմքերին, ինչպես նան հնարավոր առոչնչության մյուս հիմքերին, ապա քննարկվող իրավաբանական ֆիկցիայի գործողությունը պարզելիս դրանց առկայությունը (բացակայությունը) պետք է ենթակա չլինի դատարանի կողմից գնահատման:

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ինչպես ««Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» 25.10.2017 թվականի ՀՕ-193-Ն օրենքն ուժի մեջ մտնելուց (02.12.2017 թվական) հետո, այնպես էլ մինչն նշված փոփոխություններն ուժի մեջ մտնելը գործող խմբագրությամբ «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածով նախատեսված՝ օրենքի ուժով վարչական ակտի ընդունված համարվելու իրավական կառուցակարգը գործում է հետնյալ պայմանների միաժամանակյա առկայության դեպքում.

1) անձը դիմել է վարչական մարմնին՝ հայցելով որոշակի բարենպաստ վարչական ակտի ընդունում, այսինքն՝ վարչական վարույթը հարուցվել է անձի դիմումի հիման վրա, ն

7

դիմումը համապատասխանում է «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի «ա», «դ» ն «ե» կետերի պահանջներին,

2) բացակայում է վարչական ակտի՝ «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 62-րդ հոդվածի 1ին մասի «դ» կետով նախատեսված առոչնչության հիմքը,

3) տվյալ վարչական ակտի ընդունմանն ուղղված վարչական վարույթն իրականացնող վարչական մարմինն օժտված է այդ վարչական ակտն ընդունելու իրավասությամբ,

4) վարչական վարույթն իրականացնող վարչական մարմինն օրենքով սահմանված ժամկետում ցուցաբերել է անգործություն՝ չի ընդունել հայցվող բարենպաստ վարչական ակտը կամ չի կայացրել անձի դիմումը մերժելու մասին որոշում կամ վարչական վարույթը եզրափակող օրենքով նախատեսված որնէ այլ անհատական իրավական ակտ (տե՛ս Գարեգին Խաչատրյանն ըեդդեմ Երնան համայնքի, երրորդ անձինք ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիրե ն Դարյա Տուրիֆի թիվ ՎԴ/9652/05/16 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.04.2021 թվականի որոշումը):

Զարգացնելով վերոգրյալ իրավական դիրքորոշումը՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ վարչական ակտը ֆիկցիայի ուժով ընդունված համարելը փաստելու համար նախքան վկայակոչված պայմաններին անդրադառնալը անհրաժեշտ է պարզել այն հարցը, թե վարչական ակտ հայցելու մասին դիմումն արդյո՞ք ներկայացվել է այդպիսի ակտ ընդունելու իրավասություն ունեցող վարչական մարմնին, ինչը բխում է «Վարչարարության հիմունքների Ա վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածի 1-ին մասում նշված «վարչական ակտ ընդունելու իրավասություն ունեցող վարչական մարմինը» եզրույթի տրամաբանությունից:

Հակառակ պարագայում, կարող է առաջանալ այնպիսի իրավիճակ, որ վարչական մարմին ներկայացրած ցանկացած պահանջ պարունակող ն ձնական պահանջներին համապատասխանող դիմումի առնչությամբ «օրենքով սահմանված ժամկետում համապատասխան վարչական ակտ չընդունելու հիմքով հայցվող վարչական ակտը պետք է համարվի ընդունված: Մինչդեռ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ֆիկցիայի ուժով չի կարող փաստվել վարչական ակտի ընդունված լինելը, եթե դիմումը ներկայացվել է հայցվող վարչական ակտն ընդունելու իրավասություն չունեցող վարչական մարմնին՝ նույնիսկ, եթե դիմումը բավարարում է «Վարչարարության հիմունքների Ա վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի «ա», «դ» ն «ե» կետերի պահանջներին ն բացակայում է վարչական ակտի առ ոչինչ լինելու նույն օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետով նախատեսված հիմքը: Այլ կերպ ասած, եթե «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի «ա», «դ» ն «ե» կետերի պահանջների պահպանմամբ Ա նույն օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետով նախատեսված հիմքի բացակայությամբ դիմումը ներկայացվել է ոչ իրավասու վարչական մարմնին, ապա վերջինիս կողմից անգործություն ցուցաբերելու ն օրենքով սահմանված ժամկետում վարչական ակտ չընդունելու հիմքով հայցվող վարչական ակտը չի կարող համարվել ընդունված, քանի որ «Վարչարարության հիմունքների Ա վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրված իրավակարգավորմամբ օրենսդիրը կարնորել է վարչական ակտ ընդունելու իրավասություն ունեցող վարչական

8

մարմնի կողմից անգործություն դրսնորելու հանգամանքը, ինչը չի կարող վերաբերելի լինել ցանկացած վարչական մարմնին:

Վճռաբեկ դատարանի վերոգրյալ իրավական դիրքորոշումը հիմնավորվում է նան «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի՝ «Դիմումը վերահասցեագրելըն վերադարձնելը» վերտառությամբ 33-րդ հոդվածում ամրագրված իրավակարգավորումներով: Մասնավորապես, նշված հոդվածի 1-ին մասի համաձայն՝ եթե դիմումը ներկայացվել է ոչ իրավասու վարչական մարմին, ապա դիմումն ստացած վարչական մարմինը եռօրյա ժամկետում դա վերահասցեագրում է իրավասու վարչական մարմին՝ ծանուցելով դիմողին:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ եթե դիմումում ներկայացված հարցերից մեկը կամ մի քանիսը ենթակա են վարչական այլ մարմնի իրավասությանը, ապա վարչական մարմինը դիմումն այդ մասով վերահասցեագրում է իրավասու վարչական մարմին՝ ծանուցելով դիմողին:

Դիմումի՝ իրեն վերաբերող մասով, վարչական մարմնում վարույթ է հարուցվում նույն օրենքի 30-րդ հոդվածով նախատեսված կարգով:

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ եթե դիմումով առաջադրված պահանջը չի մտնում ինչպես դա ստացած վարչական մարմնի, այնպես էլ որնէ այ վարչական մարմնի իրավասության մեջ, ապա վարչական մարմինը դիմումը ն դրան կից փաստաթղթերը, դրանք ստանալուց հետո՝ եռօրյա ժամկետում, վերադարձնում է դիմողին` նշելով պատճառների մասին:

Ամփոփելով վերոգրյալը Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ իրավակիրառ պրակտիկան պետք է զարգանա այն ուղղությամբ, որ ոչ իրավասու վարչական մարմնին ներկայացված դիմումի հիմքով վարչական վարույթը չի կարող հարուցված համարվել, ըստ այդմ նան չի կարող վրա հասնել «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածով սահմանված իրավական հետնանքը:

Միննույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել հետնյալը.

Եվրոպայի խորհրդի «Ժողովրդավարություն իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (այսուհետ` Վենետիկի հանձնաժողով) կողմից ընդունված «Իրավունքի գերակայության հսկիչ ցանկը», ի թիվս այլնի, Եվրոպայի խորհրդի մասնակից պետություններում իրավունքի գերակայության գնահատման չափանիշ է դիտարկում իրավական որոշակիությունը, որի դրսնորումներից է օտ յսմ՛Շճռ սկզբունքը: Այս սկզբունքի պահանջն է, ի թիվս այլնի, վերջնական դատական ակտերի կատարման ապահովումը: Դատական ակտը չկատարելու արդյունքում իմաստազրկվում է դատական պաշտպանության իրավունքը Ա իրավունքի գերակայությունը («Իրավունքի գերակայության հսկիչ ցանկ», 107-րդ կետ):

Վենետիկի հանձնաժողովի «Իրավունքի գերակայության մասին զեկույցի» (ընդունված 2011 թվականին մարտի 25-26) (Շ.Լ-Ճ0(2011)003-6ս) 46-րդ կետի համաձայն՝ իրավական որոշակիությունը պահանջում է հարգել օտ յսժօռն սկզբունքը, ըստ որի՝ ի թիվս այլնի, ներպետական դատարանների վերջնական դատական ակտերը չպետք է կասկածի տակ դրվեն:

Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի «Դատական ակտերի կատարման մասին» 09.09.2003 թվականի Քօօ(2003)17 հանձնարարականում ամրագրված է. «Մասնակից

9

պետություններն ունեն պարտականություն` երաշխավորելու վերջնական ն պարտադիր դատական ակտերի կատարումը»: Հանձնարարականի «Կատարման ընթացակարգերը» բաժնի 1.Ե կետի համաձայն` որպեսզի կատարման ընթացակարգը լինի հնարավորինս արդյունավետ, դատական ակտերը պետք է կատարվեն կիրառելի օրենքներին ու դատական ակտերին համապատասխան: Ցանկացած օրենք պետք է լինի բավարար չափով մանրամասն՝ ապահովելու համար գործընթացի որոշակիությունն ու թափանցիկությունը, կանխատեսելիությունն ու արդյունավետությունը:

Նշված հանձնարարականի արդյունավետ կատարումն ապահովող ուղեցույցի (ընդունված Արդարադատության արդյունավետության եվրոպական հանձնաժողովի (ՇԷՔԷ)) կողմից) համաձայն՝ իրավունքի գերակայության ապահովման ն դատարանների նկատմամբ վստահության ապահովումը պահանջում է դատական ակտերի կատարման արդյունավետ Ա արդար գործընթաց:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ՝ Եվրոպական դատարան) հետնողականորեն ձնավորված նախադեպային իրավունքի համաձայն Մարդու իրավունքների ն հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորված արդար դատաքննության իրավունքի կարնոր բաղադրիչն է անձի օգտին կայացված օրինական ուժի մեջ մտած դատական ակտի կատարումն ապահովելու իրավունքը: Այս առնչությամբ, մասնավորապես, Եվրոպական դատարանը գտել է. «Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասով երաշխավորված արդար դատաքննության իրավունքը երնակայական կլիներ, եթե պետության իրավական համակարգը թույլ տար, որ վերջնական ն պարտադիր ուժ ունեցող դատական ակտերը մնային անկատար՝ ի վնաս կողմի: Դժվար կլիներ պատկերացնել, որ 6-րդ հոդվածը, մանրամասն նկարագրելով կողմերին տրամադրվող դատավարական երաշխիքները, չպաշտպաներ դատական ակտերի կատարումը. եթե 6-րդ հոդվածը վերաբերեր բացառապես դատարանի մատչելիության իրավունքին ու դատավարությանը, ապա կառաջանային իրավունքի գերակայության սկզբունքի հետ անհամատեղելի իրավիճակներ: Ուստի, ցանկացած դատարանի կողմից կայացված դատական ակտի կատարում պետք է դիտվի որպես արդար դատաքննության անբաժանելի մաս՝ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի իմաստով» (տե՛ս, ՒԾՐոտեյ մ. ՇՐՇ6օճ թիվ 18357/91 գանգատով Եվրոպական դատարանի 19.03.1997 թվականի վճիռը, կետ 40):

Եվրոպական դատարանի հետնողականորեն ձնավորված պրակտիկայում ընդհանուր մոտեցումը հանգում է նրան, որ դատական ակտը չկատարելը սահմանափակում է դատարանի մատչելիության իրավունքը ն անձին զրկում արդյունավետ դատական պաշտպանությունից:

Եվրոպական դատարանը նան իրավական դիրքորոշում է արտահայտել առ այն, որ պետության դեմ վեճը շահած հայցվորից չպետք է պահանջվի նախաձեռնել իր օգտին կայացված դատական ակտի կատարման առանձին վարույթ: Նման դեպքերում պատասխանող պետական մարմինը պետք է պատշաճ կերպով ծանուցվի դատական ակտի մասին, որից հետո պետք է նախաձեռնի դատական ակտը կատարելու համար անհրաժեշտ բոլոր միջոցները կամ փոխանցի մեկ այլ պետական մարմնի, որը պատասխանատու է տվյալ դատական ակտը կատարելու համար (տե՛ս, 8սոմօմ մ. Թստտատռ (ԿՊօ. 2) թիվ 33509/04 գանգատով Եվրոպական դատարանի 15.01.2009 թվականի վճիռը, կետ 68):

10

Ըստ Եվրոպական դատարանի դատական ակտերի կատարման ներպետական ընթացակարգի բարդությունը կամ պետության բյուջետային համակարգը չի կարող պետությանն ազատել յուրաքանչյուրի` ողջամիտ ժամկետում պարտադիր ն կատարման ենթակա դատական ակտի կատարման իրավունքը երաշխավորելու պարտականությունից: Մասնակից պետությունների խնդիրն է իրենց իրավական համակարգերը կազմակերպել այնպես, որ կարողանան կատարել իրենց այս պարտականությունը (տե՛ս,նույն վճիռը, կետ 70):

Վերը նշված իրավական փաստաթղթերին ու դիրքորոշումներին համահունչ՝ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 13-րդ հոդվածն ամրագրում է օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի պարտադիրության սկզբունքը: Նշված հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը պարտադիր են դրանց հասցեատերերի համար: Նույն հոդվածի 3- րդ մասի համաձայն՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտը չկատարելն առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն:

Նշված նորմերն առաջին հերթին ամրագրում են օրինական ուժի մեջ մտած դատական ակտի պարտադիրության հատկանիշը: Այնուհետն՝ հստակեցնում են այն սուբյեկտների շրջանակը, որոնց վրա տարածվում է օրինական ուժի մեջ մտած դատական ակտի գործողությունը. այդ սուբյեկտները տվյալ դատական ակտի հասցեատերերն են: Միաժամանակ` որպես օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի կատարումն ապահովող իրավական երաշխիք օրենսդիրը նախատեսում է պատասխանատվություն դատական ակտը չկատարելու համար: Օրինական ուժի մեջ մտած դատական ակտով սահմանված պահանջը դրա հասցեատերերի կողմից չկատարելը կամ այդ պահանջին չհամապատասխանող վարքագիծը ոչ իրավաչափ վարքագիծ է, որն առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն: Այսպիսով, օրինական ուժի մեջ մտած դատական ակտի պարտադիրության հատկանիշի դրսնորումը նախնառաջ դրա հասցեատերերի՝ դատական ակտը կատարելու պարտականությունն է:

ՀՀ վճռաբեկ դատարանը թիվ ԵԱԴԴ/0913/02/13 քաղաքացիական գործով իր 25.12.2015 թվականի որոշմամբ անդրադարձել է դատական ակտի պարտադիրության հատկանիշին: Մասնավորապես, ՀՀ վճռաբեկ դատարանն ամրագրել է. իրավական որոշակիության սկզբունքը, ըստ էության, երաշխավորում է օրինական ուժի մեջ մտած դատական ակտի կայունությունը, ինչը, ի թիվս այլ հատկանիշների (անհերքելիություն, բացառիկություն, նախադատելություն), ենթադրում է այդպիսի դատական ակտի պարտադիրությունը: Պարտադիրության հատկանիշն (.)3ենթադրում է, որ պետական ն տեղական ինքնակառավարման մարմինները, իրավաբանական անձինք ն քաղաքացիներն իրենց գործունեության ընթացքում պարտավոր են հաշվի առնել օրինական ուժի մեջ մտած դատական ակտը ն իրավունք չունեն տվյալ դատական ակտով կայացված հարցի վերաբերյալ կայացնելու նոր որոշում:

Վճռաբեկ դատարանը սուբյեկտների նկատմամբ դատական ակտերի պարտադիրության աստիճանի առումով ընդգծել է, որ այն առաջնային նշանակություն ունի վիճելի հարաբերության կողմերի համար, քանի որ դատական ակտով նախ ն առաջ վեճի կողմերի համար են սահմանվում որոշակի գործողություններ կատարելու կամ կատարումից ձեռնպահ մնալու պարտադիր պահանջներ (տես, ՀՀ արդարադատության նախարարության

11

դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Լոռու մարզային բաժիեն ընդդեմ Անուշ Իսպիրյանի թիվ ՎԴՇ/0076/05/12 գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 24.05.2013 թվականի որոշումը):

Օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի պարտադիրության հատկանիշի դրսնորումը չի սահմանափակվում միայն դրա հասցեատերերի կողմից դատական ակտի եզրափակիչ մասի պահանջը կատարելու պարտականությամբ. օրինական ուժի մեջ մտած դատական ակտի պարտադիրությաան հատկանիշն ունի նան այ դատավարական դրսնորումներ:

Այսպես, ՀՀ վարչական դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռների պարտադիր իրավաբանական ուժի դրսնորում է, ի թիվս այլնի ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 30-րդ հոդվածի 2-րդ մասի նորմի կարգավորումը: Վերջինս ամրագրում է. Նախկինում քննված քաղաքացիական կամ վարչական գործով դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած՝ գործն ըստ էության լուծող դատական ակտով հաստատված փաստերը միննույն կողմերի մասնակցությամբ սույն օրենսգրքով նախատեսված որնէ գործ քննելիս վերստին ապացուցման կարիք չունեն: Այս նորմի բովանդակությունից բխում է, որ դատավարության մասնակիցներն այլնս չեն կարող կասկածի տակ դնել, վիճարկել օրինական ուժի մեջ մտած դատական ակտով հաստատված փաստերը. նրանց կողմից այդ փաստերը չեն կարող վիճարկվել իրենց մասնակցությամբ այլ դատական գործերի շրջանակներում, ն ունեն նախադատելի նշանակություն այլ դատական գործերի համար: Այսինքն՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտով հաստատված փաստերն այլնս անվիճելի փաստեր են, ն դատական ակտի պարտադիրությունը, ի թիվս այլնի, դատավարության կողմերից պահանջում է միմյանց հետ իրավահարաբերություններում այսուհետ անվերապահորեն հիմք ընդունել դատարանի օրինական ուժի մեջ մտած ակտով հաստատված փաստերը:

Վերոգրյալի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն դեպքում, երբ օրինական ուժի մեջ մտած դատական ակտով փաստվել է հայցվող վարչական ակտ ընդունելու իրավասությունը կոնկրետ վարչական մարմնին վերապահված լինելու հանգամանքը, ապա մեկ այլ գործի քննության շրջանակներում վարչական մարմնի իրավասու լինելու հարցը չի կարող քննարկման առարկա դառնալ:

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն գործի փաստերի համաձայն՝ Համահայցվորները հայց են ներկայացրել ընդդեմ Նախարարության՝ պահանջելով պլարտավորեցնել Նախարարությանը տրամադրել վարչական ակտ օրենքով սահմանված ժամկետում վարչական ակտ չընդունելու հետնանքով վարչական ակտն ընդունված համարվելու հիմքով իրենց կրած գույքային վնասը հատուցելու վերաբերյալ:

Դատարանը հայցը բավարարել է այն պատճառաբանությամբ, որ «/...) վարչական գործի էին հատորի 43րդ էջում առկա ստացականով հիմեավորվում է, որ դիմումը Նախարարությունում մուտքագրվել է հենց 28.08.2019թ.-ին, հետնաբար, «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով Հայցվորների դիմումի հիման վրա վարչական վարույթը 28.08.2019թ.-ին համարվել է հարուցված: Հաջորդիվ, Դատարանն արձանագրում է, որ «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի Լին մասով սահմանված 30-օրյա

12

ժամկետում որնէ վարչական ակտ Նախարարությունը չի կայացրել: Մասնավորապես, եկատի ունենալով, որ «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 3-րդ մասի կարգավորմամբ նույն օրենքով սահմանված ժամկետները հաշվարկվում են օրացուցային օրերով' վարչական ակտը կայացնելու վերջնաժամկետ է եղել 27.09.2019թ.-ը, սակայն միեչ եշված օրը ներառյալ վարչական մարմինը Հայցվորների դիմումի հիման վրա վարչական ակտ չի կայացրել, այլ դիմումին ըստ էության պատասխանել է միայն 23.10.2019թ.-ի թիվ 24318-19 գրությամբ: (...) Դատարանն արձանագրում է, որ առկա են բոլոր հիմքերը իրավաբանական ֆիկցիա կիրառելու համար, մասնավորապես, Հայցվորների կողմից ներկայացվել է դիմում, որում պահպանված են եղել «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի «ա», «դ» ն «ե» կերերի պահանջեերը, օրենքով սահմանված ժամկետում դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթի արդյունքում իրավասու վարչական մարմեի կողմից որնէ վարչական ակտ չի ընդունվել, դիմումով հայցվող վարչական ակտում առկա չէ «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 62-րդ հոդվածի ին մասի «դ» կերով նախատեսված վարչական ակտի առ ոչնչության հիմքը, այսինքե' այդ վարչական ակտով Հայցվորներին ակնհայտ ոչ իրավաչափ իրավունք չի տրամադրվում: Հետփնաբար, նախորդիվ շարադրված հիմնավորումներով Դատարանը գտնում է, որ Հայցվորների կողմից հայցվող վարչական ակտը «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» 48-րդ հոդվածով նախատեսված իրավաբանական ֆիկցիայի ուժով համարվում է ընդունված»:

Վերաքննիչ դատարանը, հիմնավոր համարելով Դատարանի

պատճառաբանություններ, . Նախարարության վերաքննիչ բողոքը մերժել է, պատճառաբանելով, որ. «(..)) Դատարանը հանգել է ճիշտ հետնության առ այն, որ հայցվորների դիմումի քննարկումը ՀՀ արդարադատության . նախարարության իրավասությանը վերապահված լինելու հանգամանքը կանխորոշված է թիվ ՎԴ/3369/05/14 գործով ՀՀ վերաքենիչ վարչական դատարանի 26.03.2019թ.-ի' օրինական ուժի մեջ մտած որոշմամբ, որով ՀՀ վերաքենիչ վարչական դատարանեը պարտավորեցրել է ՀՀ արդարադատության նախարարությանն ըստ էության քննել հայցվորների 05.05.2014թ. դիմումը»:

Վերաքննիչ դատարանը միաժամանակ արձանագրել է. «Դատարանը հանգել է ճիշտ եզրահանգման առ այն, որ առկա են բոլոր հիմքերն իրավաբանական ֆիկցիա կիրառելու համար, մասնավորապես, հայցվորների կողմից ներկայացվել է դիմում, որում պահպանված են եղել «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի «ա», «դ» ն «ե» կետերի պահանջները, օրենքով սահմանված ժամկետում դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթի արդյունքում. իրավասու վարչական մարմեի կողմից որնէ վարչական ակտ չի ընդունվել, դիմումով հայցվող վարչական ակտում առկա չէ «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 62-րդ հոդվածի 1ին մասի «դ» կետով նախատեսված վարչական ակտի առ ոչնչության հիմքը, այսինքե' այդ վարչական ակտով հայցվորներին ակեհայտ ոչ իրավաչափ իրավունք չի տրամադրվում, նե, ըսր դրա՝ հայցվորների կողմից հայցվող վարչական ակտը «Վարչարարության հիմունքների նե վարչական վարույթի մասին» 48րդ հոդվածով նախատեսված իրավաբանական ֆիկցիայի ուժով համարվում է ընդունված, որն էլ իր հերթին

13

նշանակում է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված գործողության կատարման հայցով օրենքի ուժով ընդունված համարվող վարչական ակտը պրամադրելուն վարչական մարմեին պարտավորեցնելու մասին հայցվորների պահանջը լիովին հիմեավոր է ն ենթակա է բավարարման»:

Վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով սույն գործի փաստերին ն Վերաքննիչ դատարանի հիմնավորումներին՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել հետնյալը.

Սույն գործի փաստերի համաձայն՝ թիվ ԵԿԴ/0047/01/11 քրեական գործով 06.09.2011 թվականին կայացված դատավճռով վճռվել է Ֆրունզիկ Մկրտչյանից հօգուտ Լուսինե Ալեքսանյանի բռնագանձել 11.627.880 ՀՀ դրամ, հօգուտ Նարինե Սաքեյանի՝ 10.938.916 ՀՀ դրամ, հօգուտ Հասմիկ Վարդանյանի՝ 11.461.060 ՀՀ դրամ, հօգուտ Գագիկ Ավետիսյանի՝ 10.045.282 ՀՀ դրամ՝ որպես հանցագործությամբ պատճառված գույքային վնասի հատուցում:

Վերը նշված դատավճիռը` հանցագործությամբ պատճառված վնասի բռնագանձման մասով չի կատարվել՝ Ֆրունզիկ Մկրտչյանի մոտ գույքի բացակայության պատճառով:

Համահայցվորները 05.05.2014 թվականի դիմումով Նախարարությունից խնդրել են հատուցել|է լթնոտարների կողմից իրականացված ոչ համաչափ ն ոչ իրավաչափ վարչարարության հետնանքով իրենց կրած գույքային վնասը: Մասնավորապես, պահանջել են հատուցել Լուսինե Ալեքսանյանի կրած գույքային վնասը՝ 11.627.880,00 ՀՀ դրամի չափով, Նարինե Սաքեյանի կրած գույքային վնասը՝ 10.938.916,00 ՀՀ դրամի չափով, Հասմիկ Վարդանյանի կրած գույքային վնասը՝ 11.461.060,00 ՀՀ դրամի չափով, Գագիկ Ավետիսյանի կրած գույքային վնասը՝ 10.045.282,00 ՀՀ դրամի չափով: Նախարարության 23.05.2014 թվականի թիվ 10/3396-14 գրությամբ դիմումը վերադարձվել է՝ այն պատճառաբանությամբ, որ առաջադրված պահանջը չի մտնում Նախարարության կամ որնէ այլ վարչական մարմնի իրավասության մեջ:

Համահայցվորները 07.07.2014 թվականին ընդդեմ Նախարարության հայցադիմում են ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ պահանջելով Նախարարությանը պարտավորեցնել 05.05.2014 թվականի դիմումով կայացնել ակնկալվող բարենպաստ վարչական ակտ կամ պարտավորեցնել Նախարարությանը ըստ էության քննության առնել 05.05.2014 թվականի դիմումը:

Թիվ ՎԴ/3369/05/4 վարչական գործով ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 26.03.2019 թվականի որոշման դատավարական նախապատմության համաձայն՝ վերը նշված հայցապահանջը մերժելու մասին ՀՀ վարչական դատարանի 25.12.2014 թվականին կայացրած վճիոր բողոքարկվել է վերաքննության կարգով ն ՀՀ վարչական վերաքննիչ դատարանը 08.07.2015 թվականի որոշմամբ վերաքննիչ բողոքը մերժել է՝ ՀՀ վարչական դատարանի 25.12.2014 թվականի վճիռը թողնելով անփոփոխ: ՀՀ վճռաբեկ դատարանի 04.11.2015 թվականի որոշմամբ ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 08.07.2015 թվականի որոշման դեմ Համահայցվորների ներկայացրած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է:

ՀՀ սահմանադրական դատարանը, քննության առնելով «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ պարբերության ն «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «ա» ենթակետի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության

14

հարցը որոշելու վերաբերյալ Լուսինե Ալեքսանյանի, Նարինե Սաքեյանի, Հասմիկ Վարդանյանի ն Գագիկ Ավետիսյանի ներկայացուցիչ. Արտակ Զեյնալյանի դիմումը, 10.05.2016 թվականի թիվ ՍԴՈ-1271 որոշմամբ «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 1ին մասի 2-րդ պարբերություւը ն դրա հետ համակարգային առումով փոխկապակցված նույն հոդվածի 1-ին մասի 1-ին պ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
24 մարտի, 2023 թ.
Գործի #:
ՎԴ/8759/05/19
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել