ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամփոփում
ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ARLIS Հայաստանի իրավական տեղեկատվական համակարգ Руский Պաշտոնական ինկորպորացիա ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2005 թվականի դեկտեմբերի 16-ին «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (27 դեկտեմբերի 1997 թվականի, ՀՕ-186) 19-րդ հոդվածի 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ` « 9. ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ 9.1. հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի շահագործման համար` այդ թվում` 9.1.1. Երևան քաղաքում և միաժամանակ մեկ կամ մի քանի մարզերում ցանցի շահագործման համար` տարեկան բազային տուրքի 3000-ապատիկի չափով 9.1.2. Երևան քաղաքի տարածքում ցանցի շահագործման համար` տարեկան բազային տուրքի 2000-ապատիկի չափով 9.1.3. Երևան քաղաքը չներառող` մեկից ավելի մարզերի տարածքում ցանցի շահագործման համար` տարեկան բազային տուրքի 1000-ապատիկի չափով 9.1.4. մեկ մարզի տարածքում ցանցի շահագործման համար` տարեկան բազային տուրքի 500-ապատիկի չափով 9.2. ձայնային ծառայությունների մատուցման համար` տարեկան բազային տուրքի 100-ապատիկի չափով 9.3. շարժական կապի ծառայությունների մատուցման համար` տարեկան բազային տուրքի 100-ապատիկի չափով 9.4. հեռագրային կապի ծառայությունների մատուցման համար` տարեկան բազային տուրքի 100-ապատիկի չափով 9.5. տվյալների հաղորդման և ինտերնետ հասանելիության ծառայությունների մատուցման համար` տարեկան բազային տուրքի 100-ապատիկի չափով 9.6. հեռուստառադիոհաղորդումների հեռարձակման համար` այդ թվում` ա) 9.6.1. հեռուստահաղորդումների հեռարձակման համար` 9.6.1.1. Երևան քաղաքում և միաժամանակ մեկ կամ մի քանի մարզերում հեռարձակման համար` տարեկան բազային տուրքի 300-ապատիկի չափով 9.6.1.2. Երևան քաղաքի տարածքում հեռարձակման համար` տարեկան բազային տուրքի 200-ապատիկի չափով 9.6.1.3. Երևան քաղաքը չներառող` մեկից ավելի մարզերի տարածքում հեռարձակման համար` տարեկան բազային տուրքի 100-ապատիկի չափով 9.6.1.4. մեկ մարզի տարածքում հեռարձակման համար` տարեկան բազային տուրքի 50-ապատիկի չափով բ) 9.6.2. ռադիոհաղորդումների հեռարձակման համար` 9.6.2.1. Երևան քաղաքում և միաժամանակ մեկ կամ մի քանի մարզերում հեռարձակման համար` տարեկան բազային տուրքի 150-ապատիկի չափով 9.6.2.2. Երևան քաղաքի տարածքում հեռարձակման համար` տարեկան բազային տուրքի 100-ապատիկի չափով 9.6.2.3. Երևան քաղաքը չներառող` մեկից ավելի մարզերի տարածքում հեռարձակման համար` տարեկան բազային տուրքի 50-ապատիկի չափով 9.6.2.4. մեկ մարզի տարածքում հեռարձակման համար` տարեկան բազային տուրքի 25-ապատիկի չափով Սույն կետի 9.2.-9.5.-րդ ենթակետերով սահմանված գործունեության տեսակներից յուրաքանչյուրը 9.1.-րդ ենթակետով սահմանված գործունեության տեսակի հետ միաժամանակ իրականացվելու դեպքում կիրառվում է դրանց համար սահմանված պետական տուրքի դրույքաչափերից առավելագույնը: Միաժամանակ հեռուստահաղորդումների և ռադիոհաղորդումների հեռարձակման գործունեության իրականացման դեպքում կիրառվում է դրանց համար սահմանված պետական տուրքի դրույքաչափերից առավելագույնը:»: Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից: Հայաստանի Հանրապետության Նախագահ Ռ. Քոչարյան 2006 թ. հունվարի 16 Երևան ՀՕ-30-Ն Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-30-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (04.02.2006-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր ՀՀՊՏ 2006.01.25/5(460) Հոդ.106 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 16.12.2005 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 16.01.2006 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 04.02.2006 Հիմնական ակտ 16.12.2005, ՀՕ-30-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 27.12.1997, ՀՕ-186 27.12.1997, ՀՕ-186 Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 16 դեկտեմբերի, 2005 թ.
- Գործի #:
- ՀՕ-30-Ն
- Դատարան:
- ՀՀ Ազգային ժողով
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
