Գյուլզադյան — ՀԿԴ/0092/01/25
Ամփոփում
ՊԱՐԶԵՑ Վարույթի դատավարական նախապատմությունը. 1. 2024 թվականի սեպտեմբերի 12ին ՀՇ հակակոռուպցիոն կոմիտեում ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի Լին ն 3-րդ կետերի, 436-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի, 437-րդ հոդվածի 1-ին մասի, 435-րդ հոդվածի 2-րդ մասի Լին, 2- րդ ն 3-րդ կետերի, 46-435-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ ն 3-րդ կետերի, 436-րդ հոդվածի 2-րդ մասի3-րդ կետի, 435-րդ հոդվածի 1-ին մասի ն 436-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է թիվ 62277324 քրեական վարույթը: ՀՇ գլխավոր դատախազության ՀՇ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վ
Ամբողջ Տեքստ
Թ:յ8-- «Տ--
շար Աի 28211.5
ԱԱ ՆԱՎ ֆ ՇԿԴ/0092/01/25
2718 Յերխ
Իո լե 2 )
ՀՑթղին ԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության
հակակոռուպցիոն դատարան,
նախագահող դատավոր՝ Գ.Հովհաննիսյան
Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան,
նախագահող դատավոր՝ Մ.Մակյան
2025 թվականի դեկտեմբերի 18-ին քաղաք Երնանում
ՀԸ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն
հանցագործությունների քննության դատական կազմը (այսուհետ նան՝ Վճռաբեկ դատարան),
նախագահությամբ՝ Ա.ԿՐԿՅԱՇԱՐՅԱՆԻ
մասնակցությամբ դատավորներ՝ Ռ.ՄԽԻԹԱՐՅԱՆԻ
Ս.ՉԻՉՈՅԱՆԻ
Դ.ՎԵՔԻԼՅԱՆԻ
գրավոր ընթացակարգով քննության առնելով թիվ ՀԿԴ/0092/01/25 քրեական գործով մեղադրյալ Արամ Դրաստամատի Գյուլզլադյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի (այսուհետ նան՝ Վերաքննիչ դատարան) 2025 թվականի հուլիսի 18-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազ Ա.Վարդապետյանի հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը,
2
ՊԱՐԶԵՑ
Վարույթի դատավարական նախապատմությունը.
1. 2024 թվականի սեպտեմբերի 12ին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի Լին ն 3-րդ կետերի, 436-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի, 437-րդ հոդվածի 1-ին մասի, 435-րդ հոդվածի 2-րդ մասի Լին, 2- րդ ն 3-րդ կետերի, 46-435-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ ն 3-րդ կետերի, 436-րդ հոդվածի 2-րդ մասի3-րդ կետի, 435-րդ հոդվածի 1-ին մասի ն 436-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է թիվ 62277324 քրեական վարույթը:
ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության ավագ դատախազ ԹթթԲթԹԹԹԲթԲ 2025 թվականի փետրվարի 4ի որոշմամբ Արամ Դրաստամատի Գյուլզադյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ ն 3-րդ կետերով, ն նույն թվականի փետրվարի 5-ին նրան մեղադրանք է ներկայացվել:
2. ՀՀ հակակոռուպցիոն դատարանի 2025 թվականի փետրվարի 6-ի որոշմամբ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի «որր» «թթռոու ժրթթթթու «ոու «որու. քննիչ Ա ներկայացրած միջնորդություն, բավարարվել է, ն մեղադրյալ ԱԳյուլզադյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը՝ 2 (երկու) ամիս ժամկետով:
ՀՀ հակակոռուպցիոն դատարանի 2025 թվականի ապրիլի 3-ի որոշմամբ մեղադրյալ Ա.Գյուլզադյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանքի ժամկետը երկարաձգվել է 2 (երկու) ամսով:
ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության Հ" «Հ::24 Ե 2025 թվականի ապրիլի 2Լի որոշմամբ մեղադրյալ ԱԳյուլզադյանի նկատմամբ հարուցվել է նոր հանրային քրեական հետապնդում ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:
3
2025 թվականի մայիսի 5-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է ՀՀ հակակոռուպցիոն դատարան (այսուհետ նան՝ Առաջին ատյանի դատարան):
3. Առաջին ատյանի դատարանի՝ 2025 թվականի մայիսի 2Լի որոշմամբ մեղադրյալ Ա.Գյուլզադյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանքը փոխվել է, ն նրա նկատմամբ համակցված կիրառվել են այլընտրանքային խափանման միջոցներ վարչական հսկողություն, գրավ՝ 5.000.000 (հինգ միլիոն) ՀՀ դրամի չափով, ն պաշտոնավարման կասեցում:
4. Դատախազ 2" հատուկ վերանայման բողոքի քննության
արդյունքում Վերաքննիչ դատարանը 2025 թվականի հուլիսի 18-ի որոշմամբ բողոքը մերժել է՝ Առաջին ատյանի դատարանի 2025 թվականի մայիսի 21-ի որոշումը թողնելով անփոփոխ:
5. Վերաքննիչ դատարանի վերոհիշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազ Ա.Վարդապետյանը հատուկ վերանայման բողոք է բերել, որը Վճռաբեկ դատարանի 2025 թվականի օգոստոսի 27-ի որոշմամբ ընդունվել է վարույթ, ն սահմանվել է դատական վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ:
Հատուկ վերանայման բողոքի հիմքերը, դրանք հիմնավորող փաստարկները ն պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ փաստարկներով.
6. Բողոքի հեղինակը գտել է, որ Վերաքննիչ դատարանի որոշումն օրինական ն հիմնավորված չէ, դրանով թույլ է տրվել դատական սխալ՝ քրեադատավարական օրենքի էական խախտում, որն ազդել է վարույթի ելքի վրա:
Ի հիմնավորումն վերոնշյալի՝ բողոք բերած անձը փաստարկել է, որ Վերաքննիչ դատարանը պատշաճ վերլուծության չի ենթարկել մեղադրյալին մեղսագրվող արարքի բնույթն ու հանրային վտանգավորության աստիճանը, խախտված հասարակական հարաբերությունների բնույթը, հանցանքի կատարման եղանակն ու հանցավոր մտադրության իրականացման աստիճանը, ինչպես նան սույն գործի մյուս փաստական հանգամանքների համակցությունը:
4
Միաժամանակ բողոքաբերը նշել է, որ Վերաքննիչ դատարանը չի գնահատել այն հանգամանքը, որ գործով ձեռք բերված ապացույցները դեռնս դատարանում չեն հետազոտվել, այդ թվում՝ չեն հարցաքննվել մեղադրանքի կողմի ներկայացրած վկաները, որպիսի հանգամանքը վկայում է մեղադրյալի նկատմամբ ամենախիստ խափանման միջոցի կիրառման անհրաժեշտության մասին, որպեսզի քննության սույն փուլում բացառվի վարույթին ներգրավված անձանց հնարավոր շփումներն ու հաղորդակցությունները:
Բացի այդ, ըստ բողոքաբերի Վերաքննիչ դատարանը պատշաճ ուշադրության չի արժանացրել այն փաստական տվյալը, որ մեղադրյալ ԱԳյուլզադյանը քրեական օրենքով արգելված ենթադրյալ արարքը կատարելիս զբաղեցրել է Երնանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայության պետի պաշտոնը, ուստի էապես բարձր է հավանականությունն առ այն, որ ազատության մեջ գտնվելու դեպքում մեղադրյալ ԱԳյուլզադյանը կարող է դրսնորել ոչ իրավաչափ վարքագիծ ն խոչընդոտել գործի քննությանը՝ հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ քրեական գործով որպես մեղադրյալ ն վկա ներգրավված անձինք որոշակի աշխատանքային փոխհարաբերությունների մեջ են գտնվել Ա.Գյուլզադյանի հետ:
6.. Ամփոփելով վերը նշվածը՝ բողոքաբերը գտել է, որ այլընտրանքային խափանման միջոցներն ի զորու չեն չեզոքացնելու Ա.Գյուլզադյանի կողմից քրեական վարույթին խոչընդոտելու, ապացուցման գործընթացին ապօրինի միջամտելուն իր վրա ՀԸ քրեական դատավարության օրենսգրքով դրված ։պարտականությունները չկատարելու ռիսկերը:
7. Վերոգրյալի հիման վրա բողոքի հեղինակը խնդրել է ամբողջությամբ բեկանել Վերաքննիչ դատարանի 2025 թվականի հուլիսի 18-ի որոշումը` կայացնելով դրան փոխարինող դատական ակտ:
Հատուկ վերանայման բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
8. Արամ Գյուլզադյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով հարուցվել է հանրային քրեական հետապնդում ու նրան մեղադրանք
5
է ներկայացվել այն արարքների համար, որ նա «(..,) իջյ/րաղեցնելով Երնանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայության պետի պաշտոնն ու հանդիսանալով փեղական ինքնակառավարման մարմնի անունից իրավունք, պարտականություն ե ` պատասխանատվություն առաջացնող գործառույթնեն իրականացնող պաշտոնատար անձ հիր ծառայողական լիազորություններով պայմանավորված ազդեցությունն օգվնաւգործելով, քաղաքացու օգտին գործողություն կատարելը կազմակերպելու նպավփակով արացել է խոշոր չափերով կաշառք:
Այսպես.
«Ի Բո» ՄՊ ընկերության կողմից """""" քաղաքի """"ոՆ «Բյու թոռ հասցեում կատուցված բազմարնակարան շենքի համար «ՀՀՀ ՀԻՄՈՅՅԹՈ ՅՅ» ՓԲ րնկերության միջոցով էլեկտրականության ապահովման համար Երեանի քաղաքապետարանի կողմից նախկինում մերժված համապատասխան թույլտվության անխոչընդոտ տրամադրումը կազմակերպելու նպավաւկով, ընկերության բաժնետեր Ժո առո րիմիլ է "ոո թրռթթ ՄՊ ընկերության աշխավակիցներ
Ռոբերտ Դարբինյանին են Արամ Այվազյանին, ովքեր առաջարկել են նշված գործընթացը կազմակերպելու համար համապատասխան պաշտոնատար անձանց տալ կաշաոք, ինչին" լրվել է իր համաձայնությունը:
Հիշյալ գործընթացը կազմակերպելու համար Ռոբերտ Դարբինյանը պարբերաբար կապ է հատրատե Երեանի քաղաքապերարանի հասարակական կարգի
պահպանության ծառայության պետ Արամ Գյուլզադյանի հեվտ, վերջինիցս տեղեկացել, որ հիշյալ հասցեում կառուցապատում իրականացնող կազմակերպության՝ բազմաբնակարան շենքի էլեկտրականության ապահովման համար ներկայացված դիմումը Երնանի քաղաքապետարանի կողմից նախկինում մեկ անգամ մերժվել է:
Այնուհետն, Ռոբերվ: Դարբինյանը Արամ Գյուլզադյանի հետ քննարկել է Երնանի քաղաքապետարանի կոմունալ վարչության կողմից նման թույլտվություն տալու հնարավորությունն ու ժամկետները: Արամ Գյուլզադյանն իր հերթին Երնանի քաղաքապետարանի կոմունալ փետեսության վարչությաւն պետ Արսեն Կարոյանի հետ թույլվվությւն փրամադրկու հարցը քննարկելուց ն վերջինիս կողմից համապատասխան հավաստիացումներ արանալուց հետո Ռոբերտ Դարբինյանին
6
խոարացել է ողջամիտ ժամկետում լուծել ճ քաղաքի Ր ՅՅ իրացնում կառուցված բազմաբնակարան շենքի էլեկտրականության ապահովման խնդիրը:
Վերոհիշյալ հանդիպումների ն քննարկումների մասին Ռոբերտ Դարբինյանը պարբերաբար տեղեկացրել է իր գործընկեր Արամ Այվազյանին ն վերջիններս շարունակելով իրենց հանցավոր մտադրությունը, Արամ Գյուլզադյանի հեվ ունեցած պայմանավորվածությունների մասին հայտնել են ,ԲՎԲՃՊԴՅ կ վերջինիս հետ պայմանավորվել են նշված գործընթացը կազմակերպելու համար նախկինում: պայմանավորված 1500.000 (մեկ միլիոն հինգ հարյուր հազար) ՀՀ դրամը փոխարինել 2.000.000 (երկու միլիոն) ՀՀ դրամով, ինչին" համաձայնել է:
Դրանից հետո, 2024 թվականի հուլիսի 23-ին՝ ժամի 16:45-ի սահմաններում, Հ քաղաքի «որու թթու իդդոցի "ո հասցեում գտնվող նորակառույց շենքի առաջին հարկում տեղակայված «ՅՅ» ՄՊ ընկերության գրասենյակում, Արամ Այվազյանի, Ռոբերտ Դարբինյանի հետ ձեռք բերված պայմանավորվեւծությաւն համաձայն ն Արամ Գյուլզադյանի կողմից կաշառք արանալուն խոչընդոտները վերացնելու, այն է կաշառքի առարկան փոխանցելու եղանակով օժանդակելու դիտավորությամը, ՀՅ «ԵԵԵԳԳԳՅԵ" ղամ Գյուլզաղյանին փոխանցելու նպատակով ավեացել է 2.000.000 (երկու միլիոն) ՀՀ դրամ:
Նշված գումեւրի բաշխմեւն շուրջ քննարկման արդյունքում Ռորերվփ Դարբինյաւնն ու Արամ Այվազյանը որոշել են Արամ Գյուլզադյանին որպես կաշառք տալ 600.000 (վեց հարյուր հազար) ՀՀ դրամ, իսկ Երնանի քաղաքապետարանի "ՈՅ |լ ՑԵաաաոկ աաա արորի որոոորոթ նլըիկլգեկը ՐՐԻԻԻԻԻԻթԹԹ ԻԻԲԻԻՑ թաթար»: իլր մոր գնել 100.000 (հարյուր հազար) ՀՀ դրամ արժողության օծանելիքի նվեր-քարվ, իսկ մնացած 12300.000 (մեկ միլիոն երեք հարյուր հազար) ՀՀ դրամն Արամ Այվազյանն ու Ռոբերտ Դարբինյանը հավասարապես բաշխել են միմյանց միջն՝ յուրաքանչյուրին 650.000 (վեց հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամ:
Այնուհետն, 2024 թվականի օգոսվեոսի 2-ին՝ ժամը 14:30-ի սահմաններում, Ռոբերտ Դարբինյանը Արամ Գյուլզադյանի կողմից իր ծառայողական լիազորություններով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով կաշառք փվող ո" Ո ՐՅԻԹՅ օգտին գործողություն կատարելու, այն է, նախկինում մերժված լինելու պայմաններում, վերջինիս կողմից կառուցվող քազմաբնակարան շենքի էլեկտրականության
7
ապահովման թույլվվության գործընթացը կազմակերապեկու համար, " քաղաքի Ժորոոոթը ոու հսցեում գտնվող «Ի ոջ արագ տադի կետի հարակից տարածքում "ՀԻ" ԵԵՀ: րղղմից տրված կաշառքի գումարից 600.000 (վեց հարյուր հազար) ՀՀ դրամը որպես կաշառք տվել է Արամ Գյուլզադյանին, որի արդյունքում Արսեն Կարոյանի կողմից 2024 թվականի սեպտեմբերի 3-ին համաձայնեցվել է հետագիծ-նախագծային փաստաթղթերը: (...)»/:
9. Առաջին ատյանի դատարանի որոշման համաձայն՝ «(...) Դատարանը անդրադառնալով մեղադրյալ Արամ Գյուլզադյանի կողմից իրեն վերագրվող ենթադրյալ հանցանքը կատարելու մասին հիմնավոր կասկածի առկայության կամ բացակայության հարցին, գփնում է, որ քրեական գործի նյութերով՝ մասնավորապես՝ մեղադրական եզրակացությունում նշված ապացույցներով հիմնավորվել է այն կասկածը, որ մեղադրյալի կարող է կատարած լինել մեղսագրված ենթադրյալ հանրորեն վտանգավոր արարքները ն առնչություն ունենալ դեպքին, այլ կերպ ասած՝ առկա է հիմնավոր կասկած մեղադրյալի կողմից իրեն մեղսագրված ենթադրյալ հանրորեն վտանգավոր արարքը կատարելու վերաբերյալ (...):
(..) Դատարանն արձանագրում է, որ՝ քրեական վարույթի ներկայիս փուլում չի վերացել ն շարունակում է առկա լինել մեղադրյալի կողմից իր վրա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով դրված ապարտականությունները չկատարելու հավանականությունը, մասնավորապեն՝ խոչընդոտել քրեական վարույթին, այդ թվում ապօրինի միջամտել ապացուցմուն գործընթացին (...):
Դատարանը գտնում է, որ հասարակության ընդհանուր շահի ն անհատի հիմնարար իրավունքների միջն արդարացի հավասարակշոությաւն, փեսանկյունից, որը պետք է բխի անձի նկատմամբ կիրառվող միջոցի ն հետապնդվող նպատակների միջն համամասնության ողջամիտ հարաբերակցության անհրաժեշվությունից, ինչպես նաւն այն, որ գործող օրենադրական կարգավորումներով «վարչական հսկողությունը» ավելի մեղմ խափանման միջոց է քան «Կալանքը», չնայած երան, որ «Վարչական ւՏե՛ս վարույթի նյութեր, հատոր 1, թերթեր 68-70:
8
հսկողություն» այլընտրանքային խափանման միջոցը նս սահմանավաւկում է անձի տեղաշարժը ն գործողությունները, Դատարանին թույլ է փւալիս գալ այն հետնության, որ քննության ներկա փուլում խափանման միջոցի գործողության ընթաեւցքում փոխվել ն վերացել են դրա իրավաչափության պայմանները, հիմք րնդունելով Արամ Դրաստամատի Գյուլզադյանի անձր բնութագրող վփվյալները ն դրսնորած վարքագիծը, Դատարանը գալիս է այն եզրահանգման, որ մեղադրյալ Արամ. Գյուլզադյանի օրինական վարքագիծը հնարավոր է ապահովել վերջինիս նկատմամը համակցվաւծ այլընտրանքային խափանման միջոցներ «Գրավ», «վարչական հսկողություն» ն «պաշտոնավարման կասեցում» ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 15-րդ հոդվածի 2րդ մասի 2րդ, 3-րդ ն Չրդ կետերով սահմանված այլընտրասւնքային խափանման միջոցների կիրառմամբ, որոնք, որպես բավարար ն ողջամիտ միջոց, կարող են հաղթեւհարել նրա կողմից հնարավոր ոչ օրինական վարքագիծ դրսնորելու վերաբերյալ մրավախությունները, այն առավել պիտանի է հետապնդվող նպատակին հասնելու համար, ավելին՝ հնարավորություն կփա ապահովելու մելադրյալի ազատության իրավունքի ն նրա մասնակցությամբ գործի պատշաճ քննության հանրային շահի միջն արդարացի հավասարակշռոությունը:
Դատարանն արձանագրում է նան, որ «Վարչական հսկողություն»
այլընտրանքային խափանման միջոցի կիրառման հիմքում Դատարանը դնում է այն փարը, որ դատակոչված վկաներից ն ոչ ոք չի բնակվում մեղադրյալ Արամ Գյուլզադյանի բնակության վարչական տարածքում:
Ա) Անդրադառնալով «Պաշտոնավարման կասեցում» այլընտրանքային խափանման միջոցի իրավաչափության հարցին, Դատարանն արձանագրում է, որ «Պաշտոնավարման կասեցում» կիրառվում է, երբ բավարար հիմքեր կան ենթադրելու, որ, պաշվտնավարումը շարունակելով, մեղադրյալը կխոչընդոտի քրեական վարույթին կամ կկատարի հանցանք ն հաշվի առնելով նան այն, որ Արամ. Գյուլզադյանը մեղադրվում է իր պաշվտնից բխող ենթադրյալ հանցավոր արարքներ կավաւրելու մեջ ն այն վարույթով դատարանում դեռես չեն հարցաքննվել վարույթի մասնավոր ն օժանդակ մասնակիցները, որոնցից մի մասի հետ գտնվել է աշխատանքային հարաբերությունների մեջ, ուստի Դատարանը գտնում է, որ առկա է մեղադրյալի կողմից իր վրա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով դրված
9
պարվտաւկանությունները չկատարելու հավանականություն, որպիսի պայմաններում: Դատարանը գտնում է, որ անհրաժեշտ է կասեցնել մեղադրյալի որպես «Երնանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայություն պետի պաշտտնաւվարումը:
(չ-.) Անդրադառնալով այլընփրանքային խափանման միջոց 5.000.000/հինգ միլիոն/ ՀՀ դրամ գումարի գրավի չափի հարցին, Օօապա Դատարանը հաշվի է առնում մեղադրյալ Արամ. Գյուլզադյանին վերագրվող ենթադրյալ հանցանքի ծանրության աստիճաւնը, արարքների հանրային վտանգավորության աստիճաւնը, դրանց բնույթը, մեղադրյալի դատվածություն չունենալու հանգամանքը, վերջինիս գույքային դրությունը, ինչպես նան այն, որ իր խնամքին են նան ծնողները, պաշտպանության կողմի միջնորդությունը, խափանման միջոց կիրաոկու հիմքը, հանրային քրեսւկաւն հետապնդում հարուցելու մասին որոշմամբ նկարագրված ն ենթադրյալ հանցավոր արարքների արդյունքում ուղղակի ատացված գումարի չափր, վարույթում առկա փաստական հանգամանքները, Դատարեւեր գտնում է, որ գրաւվի չափ. 5.000.000 /հինգ միլիոն/ ՀՀ դրամ սահմանելով այլընտրանքային խափանման միջոցներ «Վարչական հսկողություն»-ի ն «պաշտնավարման կասեցում»-ի հետ համակցված կիրառման պայմաններում հնարավոր է հասնել օրենսդրությամբ սահմանված նպատակներին, ինչպես նան ապահովել մեղադրյալի պատշաճ վարքագիծը'լ(...)»7:
10. Վերաքննիչ դատարանը, անփոփոխ թողնելով Առաջին ատյանի դատարանի որոշումը, արձանագրել է. «(..) /(Ա/նդրադառնալով հատուկ վերանայման բողոքի փաստարկներին առ այն, որ նախ՝ անհրաժեշտ է հաշվի առնել մեղադրյալին մեղսագրվող հանցանքի կատարման եղանակը, հանցավոր մադրության իրագործման հնարավորությունն Օու ատրիճանը, իխեչպես նան՝ մեղադրյալին վերագրվող հանցանքի բնույթը ն վտանգավորության աստիճանը, Վերաքննիչ դատարուեր հարկ է համարում նշել, որ Առաջին ատյանի դատարանն իր որոշմաւմը ոչ թե արձանագրել է ոչ իրավաչափ վարքագծի դրսնորման ոխսկերի իսպառ բացակայությունը, այլ ընդամենը` պատճառաբանված փաստել, որ խափանման միջոցի կիրաոման նպատակը, թեն առկա է, սակայն այլես այն աստիճանի բարձր չէ, 2 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 1, թերթեր 182-208:
10
որ հիմք կտա ողջամտորեն ենթադրելու որ մեղադրյալ Արամ Գյուլզադյանը ազավության մեջ մնալով կարող է խոչընդուել քրեական վարույթին, այդ թվում՝ ապօրինի միջամտել ապացուցմուն գործընթացին:
(-.) Վերաքննիչ դավփարանը նախ ընդգծում է, որ գործի քննությանը խոչընդոտելու հավանականությունն նվազել է, քանի որ նախաքննությունն այլես չի գտնվում ապացույցների հավաքման ակփտիվ՝ սկզբնական փուլում, դեռ ավելին՝ նշված փուլն ավարտվել է, այսինքն՝ հնարավոր րոլոր ապացույցների հավաքված են, իսկ մեղադրաւկան եզրակացության կազմումը ն քրեական գործր դափտարաւն ուղարկելը վկայում է, որ դեպքի րոլոր հանգամանքները, րավ: նախաքննական մարմնի՝ պարզված են ն ենթադրյալ հանցագործություններին առնչություն ունեցող անձինք՝ բացահայտված, ինչն իր հերթին վկայում է, որ այլնս առկա չէ ապացուցողական գործողություններ կատարելու անհրաժեշտություն: Միննույն ժամանակ Վերաքննիչ դատարունն արձանագրում է, որ վերը նշված ապացույցները դրվել են մեղադրանքի հիմքում, իսկ հետագայում արձանագրվել նան մեղադրական եզրակացության մեջ, հետնաբար, Բողոքարերի՝ այս առումով բերված փաստարկները Վերաքննիչ դատարաւնը համարում է ոչ հիմնավոր, քանի որ, րար էության, ինչպես գործի նյութերում, այնպես էլ դատախազի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքում չկա տվյալ այն մասին, թե հատկապես նշված ապացույցների վրա ինչ եղանակով կարող է անօրինական ազդեցություն գործադրել մեղադրյալ Ա. Գյուլզադյանը: (...)
Արձանագրելով վերոգրյալը` Վերաքննիչ դատարանը փաստում է, որ քննարկվող դեպքում գրավի, վարչական հսկողության ն պաշտոնավարման կասեցման համակցված կիրառման պարագայում նվազում է մեղադրյալի կողմից ոչ պատշաճ վարքագիծ դրսնորելու հավանականությունը, ելնելով այն հանգամանքից, որ մեղադրյալը գիտակցում է, որ իր վարքագծի իրավաչավության որնէ փոփոխության դեպքում: հիշյալ խափանման միջոցները կրկին կարող են փոխվել ամենածանրով՝ կալանքով:
Վերաքննիչ դավփարանը փաստում է, որ խափանման միջոցի հիմքերը ոչ թե ստատիկ, այլ դինամիկ կատեգորիա են ն ենթակա է ժամանակի ընթացքում փոփոխման: Այս դեպքում նախաքննությունն ավարտվել է, գործն արդեն գտնվում է նախնական դատալսումների փուլում, ուարի, կարելի է արձանագրել, որ քննությանը
1
խոչընդուրելու հավանականությունը՝ ի տարբերություն նախկինումաոկա իրավիճակի, նվազել է: Նման պայմաններում, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ մեղադրյալ Արամ Գյուլզադյանի կողմից գործի քննությանը խոչընդոտելու հավանականությունն, այլես այնքան րարձր չէ, ոլր գրավի, վարչական հսկողության ն պաշտոնավարման կասեցման համակցված կիրառումը չհանդիսանա գործուն երաշխիք՝ հիշյալ հավանականությունը չեզոքացնելու համար: (...)»::
Վճռաբեկ դատարանի հիմնավորումները ն եզրահանգումը.
1. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջն բարձրացված իրավական հարցը հետնյալն է. իրավաչափ է արդյոք ստորադաս դատարանների հետնությունն այն մասին, որ այլընտրանքային խափանման միջոցների համակցված կիրառմամբ հնարավոր է ապահովել մեղադրյալ ԱԳյուլզադյանի պատշաճ վարքագիծը:
12. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ «Անձին կալանավորելը (..) թույլատրվում Է) միայն դատարանի որոշմամբ այն դեպքու, երբ անձի օրինական վարքագիծը չի կարող երաշխավորվել հարկադրանքի այլ միջոցներով»:
Նույն օրենսգրքի 116-րդ հոդվածի համաձայն՝ «/...) 2 Խափանման միջոցը կարող է կիրառվել, եթն դա անհրաժեշվ Լ՝
(-.)
3) մեղադրյալի կողմից իր վրա ասյն օրենսգրքով կամ դատարանի որոշմամբ դրված պարտականությունների կատարումն ապահովելու համար:
3 Խափանման միջոցի տեսակն ընտրելիս հաշվի են առնվում մեղադրյալի օրինական վարքագիծն ապահովող ն դրան խոչընդոտող րոլոր հնարավոր հանգամանքները: (...)»:
Նույն օրենսգրքի 118-րդ հոդվածի 2-րդ մասի համաճայն՝ «Կալանքը կարող է կիրառվել միայն այն դեպքում, երբ այլընրրանքային խափանման միջոցների կիրառումն անբավարար է սույն օրենսգրքի 116-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջների կատարումն ապահովելու հսւմար»:
3 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 2, թերթեր 57-83:
12
121. Վկայակոչված իրավադրույթների հաշվառմամբ Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ խափանման միջոցները, դասակարգվելով կալանավորման ու կալանքին այլընտրանք հանդիսացող խափանման միջոցների, նպատակ ունեն ապահովելու քրեական վարույթի ընթացքում մեղադրյալի պատշաճ վարքագիծը, ն կիրառվում են միայն այն դեպքում, երբ բավարար հիմքեր կան ենթադրելու, որ անձը կարող է կատարել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 116-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված գործողությունները կամ դրանցից որնէ մեկը: Ընդ որում` վերոնշյալ նպատակի իրականացման համար անհրաժեշտ ու պիտանի խափանման միջոցի կոնկրետ տեսակի ընտրության հարցն օրենսդիր, վերապահել է վարույթն իրականացնող մարմնի հայեցողությանը՝ միաժամանակ երաշխավորելով մեղադրյալի պատշաճ վարքագիծը նրա իրավունքների հնարավոր նվազ սահմանափակմամբ ապահովելու հնարավորությունը: Մասնավորապես, օրենսդիրն ամրագրել է, որ անձի նկատմամբ խափանման միջոց ընտրելիս վարույթն իրականացնող մարմինը պետք է առաջնորդվի նվազագույնի սկզբունքով, այն է՝ չընտրի ավելի խիստ խափանման միջոց, քան այն, որով քրեական վարույթի ընթացքում հնարավոր կլինի ապահովել մեղադրյալի օրինական վարքագիծը:
Վերոգրյալի հետ մեկտեղ, հարկ է նշել, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված խափանման միջոցների աստիճանակարգության մեջ, ելնելով ներգործության բնույթից, աստիճանից ն վրա հասնող հետնանքներից` կալանքը համարվում է ամենախիստը, քանի որ առավելագույն չափով է սահմանափակում մարդու սահմանադրական իրավունքներն ու ազատությունները, ն որպես անձի ոչ պատշաճ վարքագծի կանխման վերջին հնարավոր միջոց (ամնոոճ ոճնօ) պետք է կիրառվի այն բացառիկ դեպքերում, երբ կհիմնավորվի մեղադրյալի օրինական վարքագիծն այլընտրանքային խափանման միջոցներով երաշխավորելու անհնարինությունը: Այլ խոսքով՝ կալանքը կարող է կիրառվել միայն այն դեպքում, երբ վարույթն իրականացնող մարմինը փաստական հանգամանքների բավարար ամբողջությամբ կհիմնավորի, իսկ դատարանն էլ պատճառաբանված որոշմամբ կհաստատի, որ միայն այդ խափանման միջոցի կիրառմամբ է հնարավոր հասնել խափանման միջոցների կիրառմամբ հետապնդվող նպատակներին՝ այդ համատեքստում հաշվի առնելով մեղադրյալի
3
օրինական վարքագիծն ապահովող ու դրան խոչընդոտող բոլոր հնարավոր հանգամանքները":
12.2. Վճռաբեկ դատարանը հարկ է համարում կրկնել նան, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 116-րդ հոդվածի 2-րդ մասում թվարկված՝ մեղադրյալի ոչ պատշաճ վարքազծի դրսնորման հավանական ձների մասին հետնությունները բոլոր դեպքերում պետք է պայմանավորված լինեն վարույթն իրականացնող մարմնի կողմից ներկայացվող տեղեկություններով, փաստերով կամ ապացույցներով: Ընդ որում՝ կալանավորման անհրաժեշտության մասին դատարանի հետնությունները պետք է հիմնված լինեն ոչ թե այդ փաստական տվյալները մեկը մյուսից անջատ, ինքնավար հետազոտման ենթարկելու, այլ դրանք իրենց համակցության մեջ գնահատման ենթարկելու արդյունքում ճնավորվող փաստարկված դատողությունների վրաճ:
123. Վճռաբեկ դատարանը, անդրադառնալով անձի նկատմամբ խափանման միջոց ընտրելիս նրան վերագրվող արարքի բնույթը ն վտանգավորության աստիճանը հաշվի առնելու կարնորությանը, իրավական դիրքորոշում է ձնավորել այն մասին, որ թեն մեղադրյալին վերագրվող արարքի բնույթն ու վտանգավորության աստիճանը չեն կարող գնահատվել որպես կալանավորման հիմնավորվածությունը հաստատելու ինքնուրույն հիմք, այնուամենայնիվ, դրանք էական նշանակություն ունեն խափանման միջոցի տեսակն ընտրելիս: Մեղսագրվող հանցանքի ծանրությունը ն, հետնաբար նան ակնկալվող պատժի խստությունը հանդիսանում են քրեական վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու կամ գործի քննությանը խոչընդոտելու հավանականությունը գնահատելու կարնոր տարրեր ու գործի նյութերից բխող մյուս հանգամանքների հետ միասին հնարավորություն են տալիս հիմնավորված ենթադրություններ անել անձի ազատության հիմնարար իրավունքը սահմանափակելու հիմքերի առկայության կամ բացակայության մասին՛:
4 Տես Վճռաբեկ դատարանի՝ Արշակ Հակոբյանի գործով 2022 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ ԵԴ/1194/06/21 որոշման 131-րդ կետը:
5 Տես, մասնավորապես, Վճռաբեկ դատարանի՝ թիվ ՎԲ-132/07, ԱՎԴ/0022/06/08, ԼԴ/0197/06/08, ԵԿԴ/0580/06/09, ԵԿԴ/0678/06/10, ՏԴ/0052/06/14, ԵԱՔԴ/0386/06/15 որոշումները:
6 Տես Վճռաբեկ դատարանի` Տիգրան Պետրոսյանի գործով 2017 թվականի նոյեմբերի 15ի թիվ ԵԿԴ/0084/06/16 որոշման 13-րդ կետը, յոսմողտ ումռոճմչ Վալերի Հակոբյանի գործով 2020 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ ԵԴ/0548/06/19 որոշումը:
7 Տես Վճռաբեկ դատարանի` Վահագն Պողոսյանի գործով 2013 թվականի փետրվարի 15ի թիվ ԿԴԼ/0062/06/12 որոշումը:
14
13. Վճռաբեկ դատարանը, Դավիթ Համբարձումյանի վերաբերյալ որոշմամբ անդրադառնալով մեղադրյալի՝ քրեական օրենքով արգելված ենթադրյալ արարքները կատարելիս պաշտոնատար անձ հանդիսանալու հանգամանքի գնահատմանը, արձանագրել է, որ մեղադրյալը՝ Դ.Համբարձումյանը քրեական օրենքով արգելված ենթադրյալ արարքները կատարելիս զբաղեցրել է քաղաքապետի պաշտոնը: Ընդ որում, այդ պաշտոնը նա շարունակել է զբաղեցնել նան քրեական վարույթի ընթացքում օգտվելով նան դրանից բխող իշխանությունից, ուստի նման պայմաններում, էապես բարձր է եղել հավանականությունն առ այն, որ ազատության մեջ գտնվելու դեպքում, մեղադրյալը կարող է դրսնորել ոջ իրավաչափ վարքագիծ ն խոչընդոտել մինչդատական վարույթում գործի քննությանը՝ հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ քրեական գործով որպես մեղադրյալ ն վկա ներգրավված անձինք որոշակի փոխհարաբերությունների մեջ են գտնվել մեղադրյալի հետճ:
14. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երնում է, որ՝
- Արամ Գյուլզադյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով այն արարքների համար, որ նա, զբաղեցնելով Երնանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայության պետի պաշտոնն ու հանդիսանալով տեղական ինքնակառավարման մարմնի անունից իրավունք, սպարտականութուն ն պատասխանատվություն առաջացնող գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, իր ծառայողական լիազորություննեով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, քաղաքացու օգտին գործողություն կատարելը կազմակերպելու նպատակով ստացել է խոշոր չափերով կաշառք",
- Առաջին ատյանի դատարանը հաստատված է համարել մեղադրյալ
ԱԳյուլզադյանի կողմից իրեն վերագրվող հանցանքը կատարելու հիմնավոր կասկածը ն անդրադառնալով միջնորդության մեջ նշված՝ կալանավորման նպատակներին՝ գտել է, որ քրեական վարույթի ներկայիս փուլում չի վերացել ն շարունակում է առկա լինել մեղադրյալի կողմից իր վրա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով դրված 8 Տես Վճռաբեկ դատարանի՝ Դավիթ Համբարձումյանի գործով 2019 թվականի նոյեմբերի 7-ի թիվ ԵԴ/0700/06/18 որոշումը:
5 Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը:
15
պարտականությունները չկատարելու հավանականություն, մասնավորապես՝ խոչընդոտել քրեական վարույթին, այդ թվում ապօրինի միջամտել ապացուցման գործընթացին:
Առաջին ատյանի դատարանը միաժամանակ եկել է այն հետնության, որ քննության ներկա փուլում խափանման միջոցի գործողության ընթացքում փոխվել ն վերացել են դրա իրավաչափության պայմանները: Հիմք ընդունելով ԱԳյուլզադյանի անձը բնութագրող տվյալները ն դրսնորած վարքագիծը՝ Առաջին ատյանի դատարանը գտել է, որ մեղադրյալ ԱԳյուլզադյանի օրինական վարքագիծը հնարավոր է ապահովել վերջինիս նկատմամբ համակցված այլընտրանքային խափանման միջոցներ «գրավ», «վարչական հսկողություն» նե «պաշտոնավարման կասեցում» այլընտրանքային խափանման միջոցների կիրառմամբ, որոնք, որպես բավարար ն ողջամիտ միջոց, կարող են հաղթահարել նրա կողմից հնարավոր ոջ օրինական վարքագիծ դրսնորելու վերաբերյալ մտավախությունները, այն առավել պիտանի է հետապնդվող նպատակին հասնելու համար, ավելին՝ հնարավորությոն կտա ապահովելու մեղադրյալի ազատության իրավունքի ն նրա մասնակցությամբ գործի պատշաճ քննության հանրային շահի միջն արդարացի հավասարակրշռությունը",
- Վերաքննիչ դատարանը գտել է, որ գործի քննությանը խոչընդոտելու հավանականությունը նվազել է, քանի որ նախաքննությունն այլնս չի գտնվում ապացույցների հավաքման ակտիվ՝ սկզբնական փուլում, դեռ ավելին՝ նշված փուլն ավարտվել է, այսինքն հնարավոր բոլոր ապացույցները հավաքված են, իսկ մեղադրական եզրակացության կազմումը ն քրեական գործը դատարան ուղարկելը վկայում է, որ դեպքի բոլոր հանգամանքները, ըստ նախաքննական մարմնի՝ պարզված են ն ենթադրյալ հանցագործություններին առնչությոն ունեցող անձինք՝ բացահայտված, ինչն իր հերթին վկայում է, որ այլնս առկա չէ ապացուցողական գործողություններ կատարելու անհրաժեշտություն:
Արձանագրելով վերոգրյալը Վերաքննիչ դատարանն եզրահանգել է, որ քննարկվող դեպքում գրավի, վարչական հսկողության ն պաշտոնավարման կասեցման համակցված կիրառման պարագայում նվազում է մեղադրյալի կողմից ոչ պատշաճ . Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը:
16
վարքագիծ դըսնորելու հավանականությունը՝ ելնելով այն հանգամանքից, որ մեղադրյալը գիտակցում է, որ իր վարքագծի իրավաչափության որնէ փոփոխության դեպքում հիշյալ խափանման միջոցները կրկին կարող են փոխվել ամենածանրով՝ կալանքով':
15. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 12-13-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների ու շարադրված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ինչպես Առաջին ատյանի դատարանը՝ ԱԳյուլզադյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցի հարցը լուծելիս, այնպես էլ Վերաքննիչ դատարանը՝ Առաջին ատյանի դատարանի դատական ակտի օրինականությունն ու հիմնավորվածությունը ստուգելիս, պատշաճ գնահատման չեն ենթարկել սույն գործում առկա մի շարք հանգամանքներ: Մասնավորապես.
- պատշաճ վերլուծության ն գնահատման չի ենթարկվել այն առանցքային փաստական տվյալը, որ մեղադրյալ ԱԳյուլզադյանն իրեն մեղսագրվող քրեական օրենքով արգելված ենթադրյալ արարքները կատարելիս զբաղեցրել է Երնանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայության պետի պաշտոնը ն հանդիսացել է տեղական ինքնակառավարման մարմնի անունից իրավունք, պարտականություն ն պատասխանատվություն առաջացնող գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ: Այս առումով Մարդու իրավունքների եվրոպական դատարանը կայուն նախադեպային իրավունք է ձնավորել առ այն, որ, ի թիվս այլնի, անձի ազատության իրավունքի սահմանափակման հարցը լուծելիս առանձնահատուկ դերակատարում ունի նրա՝ հասարակությունում ունեցած դերը, զբաղեցրած պաշտոնն ու հնարավոր ազդեցություն գործով անցնող վկաների վրա, նրա հնարավորությունները՝ խոչընդոտելու վարույթի բնականոն ընթացքին»,
- նտորադաս դատարանները պատշաճ ուշադրության չեն արժանացրել այն, որ մեղադրյալ ԱԳյուլզադյանին վերագրվում է բարձր լատենտայնություն ունեցող ո Տե'ս սույն որոշման 10-րդ կետը:
ռ Տես Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ /0:000/:օ58է) 7. Թսջջլո գործով 2011 թվականի մայիսի 31-ի վճիռը, գանգատ թիվ 5829/04, կետեր 188-189, 4ուօս ». Թաջտո զործով 2014 թվականի նոյեմբերի 27-ի վճիռը, զանզատ թիվ 51857/13, կետեր 103-107:
17
ենթադրյալ ծանր հանցագործություն: Վերոնշյալի հաշվառմամբ կարնոր է նկատի ունենա նան մեղսագրվող ենթադրյալ արարքների կատարման եղանակն ու գործողությունների բնույթը,
- անտեսվել է այն հանգամանքը, որ սույն գործով կատարվելիք դատական գործողությունները, ի թիվս այլնի, ենթադրելու են նան դատական նիստին կանչված անձանց հնարավոր հարցաքննություններ, ն բարձը է հավանականությունն առ այն, որ ազատության մեջ գտնվելու դեպքում մեղադրյալ ԱԳյուլզադյանն իր զբաղեցրած պաշտոնից բխող ազդեցությունն օգտագործելով, կարող է անիրավաչափ ազդեցություն ունենալ նրանց վրա, խոչընդոտել գործի քննությանը՝ հատկապես հաշվի առնելով, որ գործով դատակոչի ցուցակի համաձայն՝ վկաներ են հանդիսանում Երնանի քաղաքապետարանում տարբեր վարչություններում ն բաժիններում ընդգրկված աշխատակիցներ, մասնավորապե Երնան՝ ։»քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետ ԱԿարոյանը, Հ «Բ մասնագետներ
989 աաաաո ո աաաաԼ Ցաառոաոոթթաարթ». Երկանի քաղաքապետարանի Հ""թոորոթթթթաոոոոռ» կ »թթթ «թթ վարչության «թոորթթթթԸ ժռթթթթթթթթթ» նոյն վարչության մասնագետ """ռորրորոթթռո՞ն այլոք:
Այս կապակցությամբ Վճռաբեկ դատարանն իր անհամաձայնությունն է հայտնում պաշտոնից բխող ազդեցությունն օգտագործելով գործի քննությանը խոչընդոտելու հավանականության նվազ լինելու մասին Վերաքննիչ դատարանի դատողություններին: Վճռաբեկ դատարանի գնահատմամբ, նման դատողություններ անելիս Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ ԱԳյուլզադյանին մեղսագրվել է պաշտոնից բխող ազդեցությունն օգտագործելով ենթադրյալ հանցավոր արարքի կատարում:
16. Վճռաբեկ դատարանի նման դիրքորոշումը պայմանավորված է նան այն հանգամանքով, որ դատական քննության փուլում մեղադրյալի (ամբաստանյալի) նկատմամբ խափանման միջոցի կիրառման հարցը քննարկելիս, վերաբերելի գործոնների հաշվառմամբ, գնահատման է ենթարկվում մեղադրյալի (ամբաստանյալի) մասնակցությամբ գործի պատշաճ դատական քննության հանրային շահը, ինչը ենթաաա է գնահատման քրեական վարույթի տվյալ փուլում մեղադրյալի
18
(ամբաստանյալի) կողմից ոչ պատշաճ վարքագիծ դրսնորելու հավանականության համատեքստում: Միննույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործի դատական քննության փուլում մեղադրյալի (ամբաստանյալի) կողմից ոչ պատշաճ վարքագիծ դրսնորելու հավանականություն Օ։Օ`գնահատելիս, ի թիվ ալ հանգամանքների, պետք է հաշվի առնել դատաքննության ընթացքում կատարվելիք դատական գործողությունների ողջամտորեն սպասվելիք ծավալները ն բնույթը, ինչպես նան դրանց օբյեկտիվության վրա մեղադրյալի կողմից ազդեցություն գործելու հնարավորությունըտ:
Վերոգրյալը հատկապես կարնոր է քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու, գործի համար նշանակություն ունեցող նյութերը թաքցնելու կամ կեղծելու ճանապարհով դատարանում մեղադրյալի (ամբաստանյալի) կողմից գործի քննությանը խոչընդոտելու հավանականությունը գնահատելու համար, ինչը, սակայն, հաշվի չի առնվել ստորադաս դատարանների կողմից` ԱԳյուլզադյանի նկատմամբ այլընտրանքային խափանման միջոցների համակցված կիրառումը թույլատրելի ճանաչելիս: Մասնավորապես, ստորադաս դատարանները պատշաճ գնահատման չեն արժանացրել այն հանգամանքը, որ սույն գործով կատարվելիք դատական գործողությունները, ի թիվս այլնի, ենթադրելու են նան դատական նիստին կանչված անձանց հնարավոր հարցաքննություններ:
17. Վերոշարադրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործի փաստական հանգամանքները համակողմանի գնահատման չեն ենթարկվել ստորադաս դատարանների կողմից, ինչի արդյունքում հաշվի չի առնվել այն հանգամանքը, որ ԱԳյուլզադյանի նկատմամբ որպես այլընտրանքային խափանման միջոցներ համակցված կիրառված վարչական հսկողությունը, գրավը ն պաշտոնավարման կասեցումը դատական քննության տվյալ փուլում նախնական դատալսումների ընթացքում, ի զորու չեն հակակշռելու վերջինիս ոչ իրավաչափ վարքագծի դրսնորման ռիսկը՝ հնարավորություն տալով ապահովելու նրա անձնական ազատության իրավունքի ն վերջինիս մասնակցությամբ գործի պատշաճ քննության տ Տես Վճռաբեկ դատարանի` Այեքսեյ Գոմցյանի գործով 2022 թվականի դեկտեմբերի 9-ի թիվ ՀԿԴ/0015/01/22 որոշումը:
19
հանրային շահի միջե արդարացի հավասարակշռությունը: Այլ կերպ, ստորադաս դատարանները համակողմանի գնահատման չեն ենթարկել այն, որ սույն գործով անցնող դատավարության մասնակիցների նկատմամբ հնարավոր անօրինական ազդեցություն գործադրելու բարձր հավանականության պայմաններում այլընտրանքային խափանման միջոցները չեն կարող լինել արդյունավետ իրավական ներգործության միջոց, որը կկաշկանդեր նրան դրսնորել ոջ պատշաճ վարքագիծ ն ցանկացած ոչ իրավաչափ վարքագծի հետնանքով այլընտրանքային խափանման միջոցները կալանքով փոխելու վտանգի սպառնալիքով կչեզոքացներ նան մեղադրյալ ԱԳյուլզադյանի ոչ իրավաչափ վարքագծի դրսնորման ռիսկը:
18. Ընդհանրացնելով սույն որոշման նախորդ կետում կատարված վերլուծությունը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սոյն վարույթի փաստական հանգամանքների վերը նշված առանձճնահատկությունները, վարույթի նյութերից բխող մյուս տվյալների համատեքստում ողջամտորեն կարող էին վկայել, որ քրեական գործի քննության նախնական դատալսումների փուլում առկա է մեղադրյալ ԱԳյուլզադյանի կողմից քրեական վարույթին խոչընդոտելու, այդ թվում՝ ապացուցման գործընթացին ապօրինի միջամտելու բարձր հավանականության ռիսկ, ինչը չէր կարող չեզոքացվել կալանքին այլընտրանք խափանման միջոցներ վարչական հսկողության, գրավի ն պաշտոնավարման կասեցման կիրառմամբ:
Հետնաբար, Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ այլընտրանքային խափանման միջոցների համակցված կիրառմամբ մեղադրյալ ԱԳյուլզադյանի օրինական վարքագիծն ապահովելու հնարավորության վերաբերյալ՝։ ստորադաս դատարանների հետնությունները հիմնավոր չեն:
19. Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ սույն գործով Առաջին ատյանի դատարանը դատական ակտ կայացնելիս, իսկ Վերաքննիչ դատարանը Առաջին ատյանի դատարանի դատական ակտն անփոփոխ թողնելով, թույլ են տվել դատական սխալ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 15-րդ հոդվածով ամրագրված վարույթի հանրայնության սկզբունքի խախտում, ինչը, համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 362-րդ հոդվածի, հիմք է Առաջին ատյանի դատարանի 2025 թվականի մայիսի 21ի որոշումը ն այն օրինական ուժի մեջ թողնելու
20
մասին Վերաքննիչ դատարանի 2025 թվականի հուլիսի 18-ի որոշումն ամբողջությամբ բեկանելու ն փոխարինող դատական ակտ կայացնելու համար: Դրա հետ մեկտեղ, սակայն, հարկ է արձանագրել, որ մեղադրյալ ԱԳյուլզադյանի նկատմամբ կիրառված կալանք խափանման միջոցը համակցված այլընտրանքային խափանման միջոցներով փոխարինելու մասին Առաջին ատյանի դատարանի՝ 2025 թվականի մայիսի 2Լի որոշման կայացումից հետո անցել է ավելի քան յոթ ամիս ժամանակ, իսկ խափանման միջոցի իրավաչափության պայմաններն ու մասնավորապես խափանման միջոց
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 18 դեկտեմբերի, 2025 թ.
- Գործի #:
- ՀԿԴ/0092/01/25
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
