ՍնԴ/2191/04/22
Ամփոփում
քննելով «րիսփոնսԱբիլիթի Ֆեյր Ագրիքալչի Ֆանդ» ներդրումային ֆոնդի (այսուհետ՝ Ֆոնդ) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 10.10.2023 թվականի որոշման դեմ՝ ըստ «էյչ-էս-Բի-Սի Բանկ Հայաստան» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ Բանկ) դիմումի՝ «Առողջ Սունկ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (այսուհետ՝ Ընկերություն, սնանկ ճանաչելու պահանջի մասին, ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը Դիմելով դատարան՝ Բանկը պահանջել է Ընկերությանը ճանաչել սնանկ: Սնանկության դատարանի (այսուհետ Դատարան) 25.08.2022 թվականի վճռով դիմումը բավարա
Ամբողջ Տեքստ
ՀԱՋ 287
22 աան ֆ
/// 2177 |լ ՅԵնա Ր"
ՍԱՆ
կ ԲՏԱ
| Սա ԴԻ ի
ՆՆ 2: ԷՅ 2 ջ)
ՀՏՀ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Սնանկության գործ թիվ ՍնԴ/2191/04/22 դատարանի որոշում 2025թ.
Սնանկության գործ թիվ ՍնԴ/2191/04/22
Նախագահող դատավոր՝ Լ. Հովհաննիսյան
Դատավորներ՝ Ն. Կարապետյան
Ս. Մատինյան
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական
պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով՝
նախագահող Գ. ՀԱԿՈԲՅԱՆ
զեկուցող Ա. ՄԿՐՏՉՅԱՆ
Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ
Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ
Ս. ՄԵՂՐՅԱՆ
Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ
Վ. ՔՈՉԱՐՅԱՆ
2025 թվականի ապրիլի 04-ին
գրավոր ընթացակարգով քննելով «րիսփոնսԱբիլիթի Ֆեյր Ագրիքալչի Ֆանդ» ներդրումային ֆոնդի (այսուհետ՝ Ֆոնդ) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 10.10.2023 թվականի որոշման դեմ՝ ըստ «էյչ-էս-Բի-Սի Բանկ Հայաստան» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ Բանկ) դիմումի՝ «Առողջ Սունկ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (այսուհետ՝ Ընկերություն, սնանկ ճանաչելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան՝ Բանկը պահանջել է Ընկերությանը ճանաչել սնանկ: Սնանկության դատարանի (այսուհետ Դատարան) 25.08.2022 թվականի վճռով դիմումը բավարարվել է:
2
Դատարանի 11.11.2022 թվականի որոշմամբ հաստատվել է Ընկերության սնանկության գործով պարտատերերի պահանջների վերջնական ցուցակը:
Դատարանի 23.03.2023 թվականի որոշմամբ պահանջը սահմանված ժամկետներում չներկայացնելու պատճառները հարգելի համարելու վերաբերյալ Ֆոնդի միջնորդությունը մերժվել է, Ֆոնդի 4.400.992,96 ԱՄՆ դոլարի չափով պահանջը ճանաչվել է օրինական Ա ընդգրկվլ է Ընկերության սնանկության գործով պարտատերերի ։պահանջների գրանցամատյանում՝ որպես գրավով ապահովված պահանջ:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 10.10.2023 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն` Դատարանի 23.03.2023 թվականի «Պահանջը սահմանված ժամկետներում չներկայացնելու պատճառների հարգելիության ն պահանջի հիմնավորվածության հարցի քննարկման արդյունքների մասին» որոշումը մասնակիորեն՝ Ֆոնդի 4.400.992,96 ԱՄՆ դոլարի չափով պահանջն օրինական ճանաչելու ու այն պարտատերերի պահանջների գրանցամատյանում որպես գրավով ապահովված պահանջ գրանցելու մասով, վերացվել է, ն պահանջի հիմնավորվածության հարցն ուղարկվել է նոր քննության. մնացած մասով որոշումը թողնվել է օրինական ուժի մեջ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ֆոնդը (ներկայացուցիչ Լենա Միտիչյան):
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Ընկերությունը (ներկայացուցիչ Գնորգ Գնորգյան):
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները ն պահանջը
Վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքենիչ դատարանը խախտել է «Սեանկության մասին» ՀՀ օրենքի 15.5-րդ հոդվածը, 46-րդ հոդվածի 9-րդ մասը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ ն 7-րդ հոդվածները:
Բողոք բերած անձը նշված հիմքերի առկայությունը պատճառաբանել է հետնյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ նախատեսելով պարտապանի սնանկության վտանգի շրջանակներում մորատորիում իրականացնելու ընթացակարգ՝ օրենսդիրն այդպիսի ընթացակարգ նախատեսել է նան պարտապանի սնանկության վարույթի շրջանակներում, հետնաբար միմյանցից տարբերվող այդ վարույթներից յուրաքանչյուրն ունի իրեն վերաբերելի ն դրա նկատմամբ կիրառելի ընթացակարգեր: Ընդ որում, սնանկության վտանգի վարույթի շրջանակներում կիրառվող մորատորիումը չի կարող իր բացասական հետնանքներն ունենալ միննույն պարտապանի սնանկության վարույթի շրջանակներում, քանի որ նման մոտեցումը կարող է հանգեցնել իրավունքի չարաշահման:
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ սնանկության վտանգի վարույթի շրջանակներում կիրառվող մորատորիումը հետապնդում է տվյալ վարույթի շրջանակներում պարտապանի գույքի 0ամբողջականություն՝ պահպանելու նպատակ՝ որնէ կերպ չնախատեսելով, որ տվյալ վարույթի շրջանակներում կիրառված պարտավորությունների սառեցումը կարող է ազդեցություն ունենալ միննույն սուբյեկտի նկատմամբ իրականացվող, սակայն ամբողջությամբ այլ` ինքնուրույն ն անկախ սնանկության վարույթի վրա: Հակառակ տրամաբանությամբ առաջնորդվելիս առաջանում է մի իրավիճակ, որ ինքը, 2016 թվականին փոխառություն տրամադրելով Ընկերությանը, տոկոսներ ն տույժեր կարող է պահանջել 13.02.2016-11.09.2019 թվականների համար՝ այն պայմաններում, երբ Ընկերությունը պարտավորություններն սկսել է չկատարել դեռնս 2017 թվականից ու շարունակել է դրսնորել նման վարքագիծ նան սնանկության վտանգի վարույթի շրջանակներում՝ թույլ տալով
3
ֆինանսական առողջացման ծրագրի էական խախտումներ, ինչն ակնհայտորեն հանգեցնում է իր իրավունքների էական խախտումների:
Վերաքննիչ դատարանն անտեսել է նան, որ Ընկերության նկատմամբ նախկինում՝ սնանկության վտանգի վարույթի շրջանակներում կիրառված մորատորիումը չի կարող վկայակոչվել սնանկության վարույթի շրջանակներում՝ որպես պարտավորությունների չափի նվազեցման հիմք, քանի որ սնանկության վտանգի վարույթի ավարտով, հատկապես Ընկերության ֆինանսական առողջացման բացակայության դեպքում, վերանում են նան մորատորիումի կիրառման հիմքերը, ն Ընկերության պարտավորությունների նկատմամբ տոկոսների ու տույժերի հաշվարկը վերսկսվում է այն պահից, երբ կիրառվել է մորատորիումը:
Վերաքննիչ դատարանն իր որոշմամբ նշել է, որ սնանկության գործի հավելվածի նյութերում բացակայում են ապացույցներ առ այն, որ սնանկության գործով կառավարչի կողմից իրականացվել են «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 9-րդ մասով սահմանված՝ դատավարության մասնակիցների տեղեկացվածության ապահովմանն ուղղված գործողությունները, որպիսի հանգամանքն անտեսվել է Դատարանի կողմից, ինչը հանգեցրել է համապատասխան դատավարական իրավունքի նորմի խախտման: Մինչդեռ Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ սնանկության գործով կառավարչի կողմից ստացվել է պահանջի փոփոխությունը, համապատասխան պարտավորությունը դրվել է կառավարչի վրա, իսկ օրենքը չի նախատեսում որնէ մեխանիզմ, որով Դատարանը պետք է հսկեր, թե արդյոք փաստաթղթերը փոխանցվել են դատավարության մասնակիցներին, թե՝ ոչ: Եթե անգամ սնանկության գործով կառավարչի կողմից փաստաթղթերը չեն փոխանցվել պարտատերերին, որպիսի փաստն ապացուցված չէ, ապա դա չի կարող որակվել որպես Դատարանի կողմից թույլ տրված դատավարական իրավունքի նորմերի խախտում: Ավելին՝ նշված գործողությունը չկատարելը չէր կարող որնէ ազդեցություն ունենալ գործի ըստ էության լուծման, պահանջի չափի, հիմնավորվածության ն օրինականության վրա:
Վերաքննիչ դատարանը դուրս է եկել Ընկերության ներկայացրած հիմնավորումների շրջանակից, քանի որ վերջինիս փաստարկն ուղղված է եղել նրան, որ Դատարանը միջնորդությունը չի տրամադրել կառավարչին, մինչդեռ արդեն ապացուցված է կառավարչի կողմից համապատասխան պահանջի փոփոխությունն ստացված լինելու հանգամանքը:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 10.10.2023 թվականի որոշումը՝ «օրինական ուժի մեջ թողնելով ՀՀ սնանկության դատարանի 23.03.2023 թվականի որոշումը»:
2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները
Վճռաբեկ բողոքն անհիմն է Ա ենթակա է մերժման հետնյալ պատճառաբանությամբ:
Բողոք բերած անձը չի հիմնավորել, թե ինչու պետք է տոկոսների ն տույժերի հաշվարկը վերսկսվի այն պահից, երբ կիրառվել է մորատորիում, այլ ոչ թե այն պահից, երբ վերացել է տոկոսների ու տույժերի հաշվարկի կասեցման հիմքը:
Մորատորիումի գործողությունը տարածվում է սնանկության վտանգի դիմումը բավարարելու ն ֆինանսական առողջացման ծրագիրը հաստատելու մասին դատարանի վճիոն օրինական ուժի մեջ մտնելու պահից մինչն սնանկության վտանգի վարույթով ֆինանսական առողջացման ծրագրի ավարտի օրը: Ընդ որում, «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 15.5-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված կասեցումը պայմանավորված չէ ֆինանսական առողջացման, այդ ծրագրի, դրա բարեհաջող կատարման կամ վաղաժամկետ դադարեցման հետ:
Թիվ ՍնԴ/0718/0419 սնանկության գործով Սնանկության դատարանի 21.07.2022 թվականի վճռով վաղաժամկետ դադարեցվել է ֆինանսական առողջացման ծրագիրը, ն
4
ավարտվել է սնանկության վտանգի վարույթը, որպիսի դատական ակտը չի բողոքարկվել: Այսինքն՝ ավարտվել է ֆինանսական առողջացման ծրագիրը, հետնաբար դրամական պարտավորությունների ն վճարումների, ներառյալ` հարկերի, տուրքերի ու այլ վճարների գծով ապարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար հաշվարկման, վճարման կամ գանձման ենթակա տուժանքների ն այլ ֆինանսական պատժամիջոցների, ինչպես նան վճարման ենթակա տոկոսների հաշվարկումը, վճարումը կամ գանձումը կասեցնելու հիմքը վերացել է ոչ թե կասեցման պահից, այլ կասեցման հիմքի վերացման պահից՝ 21.07.2022 թվականից:
27.02.2023 թվականին ստացված Ֆոնդի պահանջի փոփոխությունը ներկայացվել է օրենքի խախտմամբ, մասնավորապես` պահանջի փոփոխության օրինակները Դատարանը չի ուղարկել սնանկության գործով կառավարչին՝ մեկ օրինակը պարտապանին հանձնելու համար: Դրա փոխարեն Ֆոնդը դրա օրինակն էլեկտրոնային եղանակով ուղարկել է կառավարչին, ով պահանջի փոփոխություն իրավաբանական անձանց պետական գրանցման մասին տվյալներ պարունակող մամուլում չի հրապարակել: Հետնաբար պահանջի փոփոխությունը ենթակա չէր քննարկման:
Ֆոնդի պահանջի փոփոխությունը սնանկության գործով կառավարչի կողմից ստացվելու փաստը չի նույնանում այն օրենքով սահմանված կարգով ներկայացված լինելու հետ:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետնյալ փաստերը՝
3 թիվ ՍնԴ/0718/04//9 սնանկության գործով Սնանկության դատարանի 11.06.2019 թվականի վճռով սնանկության վտանգի վերաբերյալ Ընկերության դիմումը բավարարվել է, ն հաստատվել է Ընկերության սնանկության վտանգի վերաբերյալ գործով պարտապանի կողմից բերված ֆինանսական առողջացման ծրագիրը, որով պարտատերեր են հանդիսացել նան «ՐիսփոնսԱբիլիթի Ֆեյր Ագրիքալչը Ֆանդ» կազմակերպությունն ու «ՐիսփոնսԱբիլիթի Մենեջմենթ Քոմփանի Էս. Է» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը (հիմք՝ դատական իշխանության պաշտոնական կայք, («օսոէ.Յտ)).
2) թիվ ՍնԴ/0718/04/19 սնանկության գործով Սնանկության դատարանը, 21.07.2022 թվականի վճռում նան արձանագրելով, որ Ընկերության սնանկության վտանգի վարույթով առկա է ֆինանսական առողջացման ծրագրով նախատեսված պարտավորությունների մարման ժամանակացույցի էական խախտումներ, բավարարել է սնանկության գործով կառավարիչ Ժիրայր Արաբյանի միջնորդությունը՝ Ընկերության ֆինանսական առողջացման ծրագիրը վաղաժամկետ դադարեցնելու ե պարտապանի սնանկության վտանգի վարույթն ավարտելու վերաբերյալ, այն է՝ վաղաժամկետ դադարեցվել է Ընկերության ֆինանսական առողջացման ծրագիրը, ու ավարտվել է պարտապանի սնանկության վտանգի վարույթը (հիմք՝ դատական իշխանության պաշտոնական կայք, («օսոէ.ճո)).
3) սույն սնանկության գործով Դատարանի 25.08.2022 թվականի վճռով Բանկի դիմումը բավարարվել է՝ Ընկերությունը ճանաչվել է սնանկ, իսկ 11.11.2022 թվականի որոշմամբ հաստատվել է Ընկերության սնանկության գործով պարտատերերի պահանջների վերջնական ցուցակը (հավելված 1-ին, գ.թ. 24-30, 56-94).
4)12.12.2022 թվականին Դատարան ներկայացրած պահանջով ն այն փոփոխելու մասին հետագայում ներկայացված միջնորդությամբ Ֆոնդը խնդրել է Ընկերության պարտատերերի պահանջների ցուցակում որպես ապահովված պահանջ ընդգրկել իր պահանջը՝ 4.400.992,96 ԱՄՆ դոլարի չափով (նախապես ներկայացված է եղել 4.400.694,94 ԱՄՆ դոլարի չափով պահանջ) (հավելված 1-ին, գ.թ. 96-102, հավելված 3-րդ, գ.թ. 60-64).
5
5) Ընկերության սնանկության գործով կառավարիչ Ժիրայր Արաբյանը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում (հէէք://ոտոո.2208ոճո.ճոո) 13.12.2022 թվականին տեղադրել է հայտարարություն՝ Ընկերության սնանկության գործով պարտատերերի պահանջների վերջնական ցուցակը հաստատվելուց հետո նան Ֆոնդի կողմից 4.400.694,94 ԱՄՆ դոլարի չափով պահանջ ներկայացված լինելու մասին՝ միաժամանակ նշելով, որ կողմերը ներկայացված նոր պահանջի դեմ կարող են առարկություն ներկայացնել 7 օրվա ընթացքում (հավելված 3-րդ, գ.թ. 38).
6) Ֆոնդի պահանջի դեմ առարկություն են ներկայացրել Ընկերությունը ն վերջինիս սնանկության գործով կառավարիչ Ժիրայր Արաբյանը՝ մասնավորապես նան այն հիմքով, որ Ընկերության պարտավորությունների նկատմամբ տոկոսների հաշվարկումը, ինչպես նան այդ պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար ցանկացած տեսակի տույժերի, տոկոսների ու տուգանքների հաշվեգրումը թիվ ՍնԴ/0718/04/19 սնանկության գործով սնանկության վտանգի վերաբերյալ Ընկերության դիմումը բավարարելու օրվանից` 11.06.2019 թվականից մինչն Ընկերության ֆինանսական առողջացման ծրագիրը վաղաժամկետ դադարեցնելու ն պարտապանի սնանկության վտանգի վարույթն ավարտելու մասին վճիռ կայացնելու օրը՝ 21.07.2022 թվականը, բացառվում է (հավելված 2-րդ, գ.թ. 123, 124, հավելված 3-րդ, գ.թ. 5-9):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումը
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի իմաստով, այն է՝ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, քանի որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 15.5-րդ հոդվածի կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր, ինչպես նան ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերնույթ առկա է մարդու իրավունքների ն ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 15.5-րդ հոդվածի ու 46-րդ հոդվածի 9-րդ մասի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:
Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ սնանկության վտփաեգի վարույթի շրջանակներում պարտատերերի պահանջների բավարարումը սառեցնելու (մորատորիում) իրավակարգավորումներին՝ այդ վարույթի եպատակների հաշվառմամբ քենարկելով հետնյալ հարցադրումները'
- Ֆինանսական առողջացման ծրագիրը վաղաժամկետ դադարեցնելու հիմքով սեաեկության վտանգի վարույթն ավարտելու դեպքում ո՛ր պահից է վերացած համարվում դրամական պարտավորությունները ն վճարումները, եերառյալ՝ հարկերը, տուրքերն ու այլ վճարների գծով պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար տուժանքները ն այլ|Ր ֆինանսական պատժամիջոցեերը, ինչպես նան տոկոսները հաշվարկելու, վճարելու կամ գանձելու կասեցման հիմքը (մորատորիումը),
- արդյո՛ք ֆինանսական առողջացման ծրագիրը վաղաժամկետ դադարեցնելու հիմքով սնանկության վտանգի վարույթն ավարտելու դեպքում սեանկության վտանգի վարույթի ըեթացքում հաշվարկման ենթակա տոկոսները, պտուժանքները, այլ ֆինանսական պատժամիջոցները կարող են հետագայում ներառվել նունն պարտապանի սնանկության վարույթով ներկայացված պահանջում, թե' ոչ:
6
Կիրառելի նյութական իրավունքը.
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի համաձայն՝ պարտապանը՝ դատարանի վճռով կարող է սնանկ ճանաչվել սեփական նախաձեռնությամբ՝ (կամավոր սնանկության դիմում), եթե պարտապանի պարտավորություններն օրենքով սահմանված նվազագուն աշխատավարձի երկուռազարապատիկի ն ավելի չափով գերազանցում են պարտապանի ակտիվների արժեքը՝ իրավաբանական անձի դեպքում՝ հաշվապահական հաշվառման կանոնների հիման վրա կատարված գնահատմամբ, ֆիզիկական անձի դեպքում գնահատման ստանդարտների հիման վրա կատարված գնահատմամբ (հաշվեկշռային անվճարունակություն): Ակտիվների արժեքի մեջ չի ներառվում այն ակտիվների արժեքը, որոնց վրա օրենքի համաձայն բռնագանձում չի կարող տարածվել:
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 2.1-ին կետի համաձայն՝ պարտապանը՝ դատարանի վճռով կարող է սնանկ ճանաչվել սեփական նախաձեռնությամբ (կամավոր սնանկության դիմում), եթե պարտապանի հանրային իրավական դրամական պահանջներով կատարման ենթակա .:։պարտավորություննեը գերազանցում են պարտապանի ակտիվների արժեքը՝ իրավաբանական անձի դեպքում` հաշվապահական հաշվառման կանոնների հիման վրա կատարված գնահատմամբ, ֆիզիկական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ դեպքում՝ գնահատման ստանդարտների հիման վրա կատարված գնահատմամբ (հաշվեկշռային անվճարունակություն): Ակտիվների արժեքի մեջ չի ներառվում այն ակտիվների արժեքը, որոնց վրա, օրենքի համաձայն, բռնագանձում չի կարող տարածվել:
Նույն հոդվածի 2.2-րդ մասի համաձայն պարտապանն իրավունք ունի դիմելու դատարան կանխատեսվող սնանկության դեպքում, երբ ակնհայտ է, որ առաջանալու են նույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ ն 2.-ին կետերով նախատեսված պարտապանի սեփական սնանկությունը ճանաչելու հիմքերը:
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 15.1-ին հոդվածի համաձայն՝ դատարանը պարտապանի կողմից ներկայացված սնանկության վտանգի դիմումի քննությունն իրականացնում է նուն օրենքով նախատեսված՝ սնանկության վարույթի կանոնների համաձայն, այն հատուկ կանոնների պահպանմամբ, որոնք սահմանված են նույն գլխի լ«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 2.1-ին գլուխ| դրույթներով:
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 15.5-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն՝ սնանկության վտանգի դիմումը բավարարելու ն ֆինանսական առողջացման ծրագիրը հաստատելու մասին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից կասեցվում է դրամական պարտավորությունների ն վճարումների, ներառյալ՝ հարկերի, տուրքերի ն այլ վճարների գծով պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար հաշվարկման, վճարման կամ գանձման ենթակա տուժանքների ն այլ ֆինանսական պատժամիջոցների, ինչպես նան վճարման ենթակա տոկոսների հաշվարկումը, վճարումը կամ գանձումը:
Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ մորատորիումը շարունակվում է մինչն տվյալ սնանկության վտանգի վարույթով ֆինանսական առողջացման ծրագրի ավարտի օրը:
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 15.8-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` նույն օրենքով նախատեսված ֆինանսական առողջացման ծրագրի վաղաժամկետ դադարեցման հիմքերի առկայության դեպքում դատարանը կառավարչի միջնորդությամբ վաղաժամկետ դադարեցնում է ֆինանսական առողջացման ծրագիրը ն վճիռ է կայացնում պարտապանի սնանկության վտանգի վարույթն ավարտելու մասին:
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 68-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ֆինանսական առողջացման ծրագիրը դատարանը կարող է վաղաժամկետ դադարեցնել: Ֆինանսական առողջացման ծրագրի վաղաժամկետ դադարեցման հիմքերն են՝
7
ա) ֆինանսական առողջացման ծրագրով նախատեսված պարտավորությունների մարման ժամանակացույցի էական խախտումը. (...):
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ֆինանսական առողջացման ծրագրի ժամկետի ավարտից ոչ ուշ, քան 15 օր առաջ կառավարիչը պետք է դատարան ներկայացնի ֆինանսական առողջացման ծրագրի կատարման մասին հաշվետվություն:
Նուն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ ֆինանսական առողջացման ծրագրի կատարման մասին կառավարչի հաշվետվության ն ֆինանսական առողջացման ծրագրի կատարման վերաբերյալ պարտատերերի առարկությունների քննության արդյունքներով դատարանը կայացնում է՝
ա) վճիո՝ ֆինանսական առողջացման ծրագրի կատարման մասին կառավարչի հաշվետվությունը հաստատելու Ա սնանկության վերաբերյալ գործն ավարտելու մասին, եթե պարտատերերի պահանջները բավարարվել են. (...):
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 15.9-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ եթե նույն օրենքով սահմանված կարգով սնանկության վտանգի վարութով ֆինանսական առողջացման ծրագրի կատարման մասին կառավարչի հաշվետվությունը դատարանը մերժում է, ապա վճիռ է կայացվում սնանկության վտաեգի վարույթն ավարտելու մասին:
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 90-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նույն օրենքի (...) 69-րդ հոդվածի չորրորդ մասի «ա» կետով, (...) նախատեսված դեպքերում սնանկության վերաբերյալ գործի ավարտի դեպքում պարտապանը համարվում է ֆինանսապես առողջացած ն կարող է շարունակել իր գործունեությունը:
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` նորմատիվ իրավական ակտի նորմը մեկնաբանվում է՝ հաշվի առնելով նորմատիվ իրավական ակտն ընդունելիս այն ընդունող մարմնի նպատակը՝ ելնելով դրանում պարունակվող բառերի ն արտահայտությունների տառացի նշանակությունից, ամբողջ հոդվածի, գլխի, բաժնի կարգավորման համատեքստից, այն նորմատիվ իրավական ակտի դրույթներից, ի կատարումն որի ընդունվել է այդ ակտը, տվյալ նորմատիվ իրավական ակտով սահմանված սկզբունքներից, իսկ այդպիսի սկզբունքներ սահմանված չլինելու դեպքում՝ տվյալ իրավահարաբերությունը կարգավորող իրավունքի ճյուղի սկզբունքներից:
Սնանկության վտանգի վարույթի նպատակը.
Անդրադառնալով սնանկության վտանգի վարույթով հետապնդվող նպատակների բացահայտմանը՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքը «Սնանկության վտանգի վարույթը» վերտառությամբ 2.1-ին գլխով լրացվել է 17.06.2016 թվականի թիվ ՀՕ-105-Ն օրենքով:
Որպես իրավական ակտն ընդունելու անհրաժեշտության հիմնավորում վկայակոչվել է ճգնաժամային կառավարման (սնանկության վտանգի) մեխանիզմի բացակայության հանգամանքը, որպիսի պայմաններում օրենքը պարտապանին պարտավորեցրել է դիմել դատարան՝ կամավոր սնանկության, որին հետնել են սահմանափակումները, օրինակ՝ մորատորիումը, ինչը գործնականում ստեղծել է դժվարություններ պարտապանի հնարավոր առողջացման ն շուկա վերադառնալու հրատապ քայլեր կատարելու համար: Ըստ օրենսդրի՝ կամավոր սնանկության դիմող պարտապանն օգնության ձեռք է փնտրում, որը նրան պետք է մատչելի լինի անմիջապես, այսինքն՝ ճգնաժամում հայտնված պարտապանին այնպիսի աջակցություն է հարկավոր, որը գործնականում հնարավորություն կընձեռի բանակցել ու ստանալ պարտավորությունների կատարման նոր մեխանիզմ կամ ժամանակացույց, կամ այլ այնպիսի գործիքների կիրառում, որոնք կարող են փրկօղակի դեր կատարել ն չստիպել պարտապանին ընկղմվել սնանկության բարդ ընթացակարգի մեջ:
Օրենսդիրն արձանագրել է, որ ճգնաժամային կառավարման հարցում օգնությունն ավելի արդյունավետ կլինի այն դեպքում, երբ պարտապանն արդեն իսկ կանխատեսում է
8
սնանկության հնարավորությունը, սակայն դեռնս առկա չեն սնանկության հատկանիշները: Այս փուլում հակաճգնաժամային կառավարման ինստիտուտի ներմուծումը կարող է դառնալ սնանկությունների կանխման համար կարնոր միջոց: Պարտապանի ճգնաժամային կառավարման համար համապատասխան իրավասություններ Ա գործիքներ պետք է տրվեն սնանկության կառավարիչներին, ովքեր, իրենց փորձն ու գիտելիքները համատեղելով այն լրացուցիչ իրավունքների ու գործիքների հետ, որ կունենան օրենքով, կկարողանան օգնել պարտապանին հաղթահարել դժվարություններն ու վերադառնալ բնականոն գործունեության:
Արդյունքում սնանկության վտանգի վարույթը ներդնելով՝ օրենսդրի նպատակը հանգել է պարտապանին իր վերահաս սնանկությունը կանխելու, կառավարչի աջակցությամբ դժվարությունները հաղթահարելու, ինչպես նան բնականոն գործունեությանը վերադառնալու հնարավորություն ընձեռելուն, երբ կանխատեսելով սնանկության հատկանիշներն ի հայտ գալու հավանականությունը՝ տնտեսապես կենսունակ անձին տրվում է վաղ միջամտության համակարգերի գործադրմամբ ճգնաժամային իրավիճակում գործող մարտահրավերներին հակազդելու հնարավորություն: Նշվածով պայմանավորված՝ սնանկության վտանգի վարույթի առանցքային փուլը ֆինանսական առողջացման վարույթն է, քանի որ սնանկության վտանգի դիմումը բավարարելով՝ դատարանը հաստատում է ֆինանսական առողջացման ծրագիրը, որն իրենից ներկայացնում է պարտապանի վճարունակությունը վերականգնելու նպատակով նրա նկատմամբ կիրառվող, օրենքով չարգելված միջոցառումների համալիր («Սնանկության մասին» ՀՀ օրենքի 59-րդ հոդվածի 1-ին մաս):
Վերլուծություն.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սնանկության վտանգի վարույթով որպես առաջնային նպատակ թեն նախատեսված է պարտապանի առողջացումը ն տնտեսական շրջանառություն վերադառնալը, այդուհանդերձ պետք է հաշվի առնել նան շահագրգիռ բոլոր կողմերի, մասնավորապես՝ պարտատերերի շահերը համակողմանի ու հավասարակշոված պաշտպանելու անհրաժեշտությունը, քանի որ պարտապանի անվճարունակության դեպքում խախտվում են պարտատերերի շահերը: Շարադրվածից բխում է, որ սնանկության վտանգի վարույթի անկյունաքարը նույնպես կոլեկտիվ շահերի պաշտպանությունն է, հետնաբար դրա շրջանակում անհրաժեշտ է կարգավորել պարտապանի ն պարտատերերի շահերի բախումը՝ միաժամանակ պարտապանին հնարավորություն տալով իրականացնելու իր հետագա տնտեսական գործունեությունը, առավելագույնս բավարարել պարտատերերի պահանջները՝ ապահովելով առավել դրական արդյունք, քան կլինի պարտապանին սնանկ ճանաչելու դեպքում, ու պահպանել կենսունակ սուբյեկտի հետագա գործունեությունը՝ դրանով նան պահպանելով աշխատատեղերը ն քաղաքացիական շրջանառության կայունությունը:
Անդրադառնալով պարտապանի ն պարտատերերի շահերի հավասարակշռմանը՝ Վճռաբեկ դատարանը նշում է, որ սնանկության վտանգի վարույթով նույնպես նախատեսված է այնպիսի ինստիտուտ, ինչպիսին պարտատերերի պահանջների բավարարման սառեցումն է՝ մորատորիումը:
Նախկինում կայացրած որոշմամբ անդրադառնալով պարտատերերի պահանջների բավարարման սառեցման կամ այլ կերպ ասած՝ մորատորիումի ինստիտուտի վերլուծությանը՝ ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է, որ մորատորիումը պարտապանի վճարունակության վերականգնման նպատակին հասնելու միջոցներից մեկն է: Այն առաջնահերթ ուղղված է պարտապանի գույքի էական նվազեցում թույլ չտալուն (տե՛ս «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ն ընդդեմ «Կալաչ» ՍՊԸ-ի, Սիլվա Համբարձումյանի թիվ ԵԿԴ/0469/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.07.2015 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանը հավելել է, որ պարտապանի նկատմամբ կիրառվում են մի շարք սահմանափակումներ, որոնք ինքնանպատակ չեն, այլ ուղղված են սնանկության գործընթացում պարտապանի գույքի ամբողջականության ապահովմանը՝ նպատակ
9
ունենալով ամպլահովելու պարտատերերի պահանջների օրենքով սահմանված հերթականությամբ համաչափ բավարարումը: Պարտատերերի պահանջների բավարարման սառեցումը միաժամանակ ուղղված է նան պարտապանի շահերի բավարարմանը՝ նկատի ունենալով, որ պարտատերերի պահանջների բավարարումն իրականացվում է դատարանի հսկողությամբ, մասնավորապես` ֆինանսական առողջացման ծրագրին համապատասխան: Այսպես, օրինակ՝ ֆինանսական առողջացման ծրագրով սահմանվում է պարտատերերի պարտավորությունների մարման 0`ժամանակացույցը, նրանց պահանջների դիմաց վճարումներ կատարելու կարգը, ֆինանսական առողջացման ծրագրի շրջանակներում կարող է իրականացվել պարտապանի ամբողջ գուքի կամ դրա մի մասի վաճառք կամ պարտապանի գույքը պարտատերերին հաշվանցով փոխանցում ն այլն: Այսինքն՝ ֆինանսական առողջացման ծրագրի շրջանակներում պարտատերերի պահանջների բավարարումն իրականացվում է այնպես, որ հնարավոր լինի ֆինանսապես առողջացնել սնանկ։ ճանաչված. պարտապանին 6Հետնաբար պարտատերերի պահանջների բավարարման սառեցման նպատակը մի կողմից բոլոր պարտատերերի շահերի ապահովումն է, որպեսզի որնէ պարտատեր օրենքով սահմանված առաջնահերթության խախտմամբ բավարարում չստանա, մյուս կողմից` պարտապանի շահերի ապահովումն է' նկատի ունենալով, որ պարտատերերի պահանջների բավարարումն իրականացվում է օրենքով սահմանված ընթացակարգի հստակ ապահպանմամբ՝ նպատակ ունենալով հնարավորինս ապահովելու նան պարտապանի գործունեությունը (տե՛ս «Դոն-Ալֆոմ» ՍՊԸ-ի սնաեկության գործով կառավարիչ Յուրիկ Օհանյանն ընդդեմ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի թիվ ԵԱՔԴ/0254/02/6 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.12.2017 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանը մեկ այլ որոշմամբ միաժամանակ նշել է, որ պարտապանի նկատմամբ կիրառվող սահմանափակումների նպատակը պարտատերերի իրավունքների՝ օրենսդրությամբ նախատեսված պաշտպանության կարնորագույն երաշխիքներից մեկն է: Այսինքն՝ դատավարական այս եղանակով պարտատերերն ապահովում են իրենց՝ պարտապանի գույքից բավարարում ստանալու իրավունքն այն դեպքում, երբ պարրապանը կփորձի լինել անբարեխիղճ (տես ըստ «ՍԱԴԵ» ԲԸի դիմումի թիվ ՍեԴ/0837/04/19 սնանկության գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.10.2021 թվականի որոշումը):
Վճռաբեկ դատարանը փաստում է, որ վերոշարադրյալ դիրքորոշումները վերաբերելի են նան սնանկության վտանգի վարույթի շրջանակներում կիրառվող սահմանափակումներին՝ դրանով հետապնդվող նպատակների հաշվառմամբ, հետնաբար՝ սնանկության վտանգի վարույթում նույնպես մորատորիումը ծառայում է որպես պարտապանի ն պարտատերերի կոլեկտիվ շահերի պաշտպանության երաշխիք նախատեսելով ինչպես պարտապանի վճարունակություն վերականգնելուն, Օ Օ։`այնպես էլ ,պարտատերերի պահանջները բավարարելուն ուղղված գործիքակազմեր: Նշվածից միաժամանակ բխում է, որ սնանկության վտանգի վարույթի շրջանակներում կիրառվող սահմանափակումների բովանդակությունը մեկնաբանելիս պետք է ուղենիշային համարել շահագրգիռ բոլոր կողմերի շահերը հավասարակշռելու անհրաժեշտությունը՝ պարտապանին առողջացնելու, նրա տնտեսական գործունեության շարունակականությունն ապահովելու նպատակին զուգահեռ միաժամանակ հիմք ընդունելով պարտատերերի իրավունքների ն օրինական շահերի պաշտպանությունը՝ առավելապես այն դեպքերում, երբ պարտապանը կդրսնորի անբարեխիղճ վարքագիծ:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 2.1-ին գլխով օրենսդիրը սահմանել է սնանկության վտանգի վարույթը կարգավորող հատուկ կանոններ՝ սնանկության վարույթի ընդհանուր կանոնները կիրառելի համարելով միայն այդ հատուկ կանոնների պահպանմամբ:
Սնանկության վարույթով մորատորիումի հետ կապված իրավահարաբերությունները կարգավորվում են «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածով, մինչդեռ
10
սնանկության վտանգի վարույթով «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 15.5-րդ հոդվածը նախատեսում է պարտատերերի պահանջների բավարարման սառեցումը (մորատորիումը) կարգավորող հատուկ իրավանորմեր, այդ թվում նան՝ դրամական պարտավորությունների Ա վճարումների, ներառյալ՝ հարկերի, տուրքերի ու այլ վճարների գծով պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար հաշվարկման, վճարման կամ գանձման ենթակա տուժանքների ն այլ ֆինանսական պատժամիջոցների, ինչպես նան վճարման ենթակա տոկոսների հաշվարկման, վճարման կամ գանձման վերաբերյալ:
Համակարգային վերլուծության ենթարկելով «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 15.5-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով ն նույն օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված իրավակարգավորումները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ի տարբերություն սնանկության վարույթի, որի դեպքում պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից դադարում է պարտապանի վճարային, ներառյալ՝ հարկերի, տուրքերի այլ վճարների գծով պարտավորությունների նկատմամբ տոկոսների հաշվարկումը, ինչպես նան այդ պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար ցանկացած տեսակի տույժերի, տոկոսների ու տուգանքների հաշվեգրումը՝ սնանկության վտանգի վարույթով նախատեսված է դիմումը բավարարելու ն ֆինանսական առողջացման ծրագիրը հաստատելու մասին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից տույժերի, տոկոսների ու տուգանքների հաշվարկումը, վճարումը կամ գանձումը կասեցնելու հատուկ կանոն:
Վճռաբեկ դատարանը նշում է, որ սնանկության վարույթի դեպքում պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիոն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից նախատեսվում է բոլոր տեսակի ֆինանսական պատժամիջոցների հետագա հաշվեգրումը դադարեցնելու, այսինքն` գործընթացը վերջնականապես կանգնեցնելու իրավական հետնանք, մինչդեռ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 15.5-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետում օգտագործվում է «կասեցվում է» եզրութը, որը նշանակում է գործողությունը, կատարումը ժամանակավորապես ընդհատել, այսինքն՝ վերաբերում է ժամանակավոր միջամտության միջոցի, որը որոշակի փաստակազմի առկայության դեպքում ենթադրում է նան գործընթացը վերսկսելու հնարավորություն:
Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ սնանկության վտանգի վարույթի ընթացքում ֆինանսական բոլոր տեսակի պատժամիջոցների հաշվարկումը, վճարումը կամ գանձումը կասեցնելը նպատակ ունի պահպանելու պարտապանի գույքի (ակտիվների) ամբողջականությունը, ինչպես նան կանխելու պարտքի չափի շարունակական ավելացումը ն նոր պարտավորությունների գոյացումը, ինչը կարող է ստեղծել պարտապանի ֆինանսական դրությունը կայունացնելու ու նրա վճարունակությունըը վերականգնելու խոչընդոտներ, մինչդեռ սնանկության վտանգի վարույթը պարտապանի սնանկությունը կանխելուն ուղղված վաղ միջամտության համակարգ է: Այն միաժամանակ ուղղված է պարտատերերի օրինական շահերի պաշտպանությանը, քանի որ երաշխավորվում է բոլոր պահանջների արդարացի ն հավասար բավարարման հնարավորություն:
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 15.5-րդ հոդվածի 1-ին ն 4-րդ մասերից բխում է, որ մորատորիումն սկսվում է սնանկության վտանգի դիմումը բավարարելու ու ֆինանսական առողջացման ծրագիրը հաստատելու օրվանից, շարունակվում է վարույթի ողջ ընթացքում ն դադարում է ֆինանսական առողջացման ծրագրի ավարտի օրը, որը համընկնում է սնանկության վտանգի վարույթի ավարտի հետ:
Վճռաբեկ դատարանը կարնոր է համարում ընդգծել, որ ֆինանսական առողջացման վարույթի ավարտի հիմքերը դասակարգվում են երկու հիմնական խմբի՝ ֆինանսական առողջացման ծրագրի վաղաժամկեր դադարեցման հիմքեր ն ֆինանսական առողջացման ծրագրի ավարտի հիմքեր:
1
Ընդ որում, ֆինանսական առողջացման ծրագրի ավարտի հիմքով սնանկության վտանգի վարույթն ավարտելու դեպքում հնարավոր է երկու ելք՝ կախված պարտատերերի պահանջները բավարարված լինել կամ չլինելու հանգամանքից, ինչը որոշվում է ֆինանսական առողջացման ծրագրի կատարման մասին կառավարչի հաշվետվության քննության արդյունքներով:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ֆինանսական առողջացման ծրագրի կատարման մասին կառավարչի հաշվետվությունն էական նշանակություն ունի ֆինանսական առողջացման վարույթի ավարտի հարցը լուծելու տեսանկյունից: Այն պետք է պարունակի ֆինանսական առողջացման ծրագրի կատարման ընթացքի ն պարտավորությունների բավարարման մասին տեղեկությունների այնպիսի ծավալ, որոնց գնահատման արդյունքում դատարանը հնարավորություն կունենա կայացնելու պարտապանին առողջացած համարելու ու սնանկության վարույթն ավարտելու կամ առանց պարտապանի ֆինանսական առողջացման արդյունքի սնանկության վտանգի վարույթն ավարտելու մասին որոշումներից որնէ մեկը:
ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ֆինանսական առողջացման ծրագրի կատարման մասին հաշվետվությունը պարտապանի ֆինանսական առողջացման մասին ամփոփ տեղեկատվություն պարունակող փաստաթուղթ է, որն արտացոլում է պարտապանի՝ վերջին հաշվետու ժամանակաշրջանի ֆինանսական դրությունը, պարտապանի ֆինանսական առողջացմանն ուղղված ն իրականացված միջոցառումների նկարագիրը, պարտատերերի պահանջների բավարարված լինելու կամ չլինելու հանգամանքն ու այլ տեղեկություններ: Այլ կերպ ասած՝ ֆինանսական առողջացման ծրագրի կատարման մասին հաշվետվության ներկայացումը պարտապանի ֆինանսական առողջացման գործընթացի ավարտին ուղղված ընթացակարգ է, քանի որ այդ փաստաթղթի քննարկման արդյունքներով է որոշվում ` պարտապանը վերջնականապես առողջացել է, թե՝ ոչ:
Օրենսդրի կողմից ֆինանսական առողջացման ծրագրի կատարման մասին հաշվետվության քննարկման արդյունքում դատարանի կողմից կայացվող դատական ակտերի տեսակների սպառիչ սահմանումն ինքնանպատակ չէ, այլ կոչված է սնանկության վարույթում ապահովելու բոլոր պարտատերերի շահերի պաշտպանությունը ն դրանց միջն հավասարակշոությունը (րես ըստ «Հինգերորդ աստղ» ՍՊԸի դիմումի թիվ ԱՐԱԴ/0043/04/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.12.2017 թվականի որոշումը):
Ամփոփելով շարադրվածը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սնանկության վտանգի վարույթը կարող է ավարտվել երկու հիմքով՝ (ա) պարտապանի ֆինանսական առողջացմամբ, (բ) առանց պարտապանի ֆինանսական առողջացման՝ ֆինանսական առողջացման ծրագիրը վաղաժամկետ դադարեցնելով կամ ֆինանսական առողջացման ծրագրի կատարման մասին կառավարչի հաշվետվությունը մերժելով:
(ա) Սնանկության վտանգի վարույթում պարտապանը համարվում է ֆինանսապես առողջացած, եթե ֆինանսական առողջացման ծրագրի կատարման մասին հաշվետվության քննարկման արդյունքում դատարանը, պարզելով, որ ֆինանսական առողջացմանն ուղղված ն իրականացված միջոցառումների արդյունքում պարտապանն ամբողջությամբ կատարել է ֆինանսական առողջացման ծրագիրը, դրանում ներառված պարտատերերի պահանջները բավարարվել են, հաստատում է այն ու ավարտում սնանկության վտանգի վարույթը, որից հետո պարտապանը վերադառնում է իր բնականոն գործունեությանը: Պարտապանի ֆինանսական առողջացման հիմքով սնանկության վտանգի վարույթն ավարտելու դեպքում վերանում են դրա ընթացքում կիրառված բոլոր սահմանափակումները, ներառյալ՝ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 15.5-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված կասեցումը:
12
Պարտապանի ֆինանսական առողջացման հիմքով սնանկության վտանգի վարույթն ավարտելիս պարտապանը վերադառնում է բնականոն տնտեսաշրջանառություն ն որպես լիարժեք սուբյեկտ` այլ մասնակիցների հետ հավասար պայմաններում շարունակում է իր հետագա գործունեությունը: Այս դեպքում պարտապանի վճարային պարտավորությունների (եթե այդպիսիք առկա են) նկատմամբ սնանկության վտանգի վարույթն ավարտելու օրվանից վերսկսում է տոկոսների, տույժերի ն ֆինանսական այլ պատժամիջոցների հաշվարկումը, այսինքն՝ քաղաքացիական պատասխանատվության միջոցների կիրառումը:
Վճռաբեկ դատարանը փաստում է, որ այս դեպքում սնանկության վտանգի վարույթը ծառայում է իր նպատակին, քանի որ պարտապանի վճարունակության վերականգնման նպատակով դրա ընթացքում կիրառված սահմանափակումները կանխում են սնանկության հատկանիշների առաջացումը՝ տնտեսական շրջանառություն վերադարձնելով ֆինանսապես առողջացած սուբյեկտի: Այս պայմաններում սնանկության վտանգի վարույթի նպատակներից չի բխում ֆինանսական դրությունը նոր կայունացրած սուբյեկտի վրա վերստին վճարային մեծ պարտավորություններ դնելը՝ սնանկության վտանգի վարույթի ընթացքում տոկոսներ, տույժեր կամ ֆինանսական այլ պատժամիջոցներ հաշվարկելու ն գանձելու հետնանքով խոչընդոտելով առողջացման արդյունքներին, առավել նս, երբ պարտապանը բարեխղճորեն կատարել է ծրագրով սահմանված պարտավորությունների մարումներն ու պետք է կարողանա ապահովել իր ֆինանսական կայունությունը:
Հետնաբար պարտապանի ֆինանսապես առողջանալու դեպքում պարտատերը կարող է պահանջել միայն սնանկության վտանգի վարույթը ֆինանսապես առողջացմամբ ավարտվելու օրվանից հետո հաշվեգրված տոկոսները, տույժերը Ա ֆինանսական այլ պատժամիջոցները:
(բ.1) Իրավիճակն այլ է, երբ ֆինանսական առողջացման ծրագրի կատարման մասին հաշվետվության քննարկման արդյունքում դատարանը մերժում է այն: Այսպես.
Դատարանը մերժում է ֆինանսական առողջացման ծրագրի կատարման մասին հաշվետվությունը ն կայացնում է սնանկության վտանգի վարույթն ավարտելու մասին վճիռ, եթե պարտատերերի պահանջները չեն բավարարվել ու սնանկության վտ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 4 ապրիլի, 2025 թ.
- Գործի #:
- ՍնԴ/2191/04/22
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
