Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/Պատասխանող — ՎԴ/3331/05/18
ՎճռաբեկՎարչական իրավունքAI Ինդեքսավորված

Պատասխանող — ՎԴ/3331/05/18

Վճռաբեկ դատարանՎԴ/3331/05/1828 հունիսի, 2024 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

քննելով Արթուր Խոջումյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 19.10.2023 թվականի որոշման դեմ՝ վարչական գործով ըստ հայցի Ռազմիկ Խոջումյանի իրավահաջորդ Արթուր Խոջումյանի ընդդեմ Երնանի քաղաքապետարանի, երրորդ անձինք՝ Սեդա Խոջումյանի իրավահաջորդ Արմեն Խոջումյան ն Էդուարդ Խոջումյանի իրավահաջորդ Համեստ Ափրոյան՝ Երնանի քաղաքապետի 26.08.2015 թվականի թիվ 2642-Ա որոշումն անվավեր ճանաչելու ն Երնանի Դաշտենցի փողոցի նրբանցքի թիվ 6/1 հասցեում գտնվող բնակելի տան 1-ին հարկի, դրանով ծանրաբեռնված նե սպասարկման համար անհրաժեշտ հողամասի նկատմամբ Ռազմիկ ԷԽ

Ամբողջ Տեքստ

ՅԹԿԱՏՑՒՆՈԻ Ն

2«211:2.ԼՅԵՆ»

Թոր

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վերաքննիչ վարչական Վարչական գործ թիվ ՎԴ/333Լ/05/18

դատարանի որոշում 2024թ.

Վարչական գործ թիվ ՎԴ/3331/05/18

Նախագահող դատավոր Հ. Այվազյան

Դատավորներ՝ Կ. Ավետիսյան

Ռ. Մախմուդյան

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով՝

նախագահող Հ. ԲԵԴԵՎՅԱՆ

զեկուցող Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ

Ա. ԹՈՎՄԱՍՅԱՆ

Լ. ՀԱԿՈԲՅԱՆ

2024 թվականի հունիսի 28-ին

գրավոր ընթացակարգով քննելով Արթուր Խոջումյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 19.10.2023 թվականի որոշման դեմ՝ վարչական գործով ըստ հայցի Ռազմիկ Խոջումյանի իրավահաջորդ Արթուր Խոջումյանի ընդդեմ Երնանի քաղաքապետարանի, երրորդ անձինք՝ Սեդա Խոջումյանի իրավահաջորդ Արմեն Խոջումյան ն Էդուարդ Խոջումյանի իրավահաջորդ Համեստ Ափրոյան՝ Երնանի քաղաքապետի 26.08.2015 թվականի թիվ 2642-Ա որոշումն անվավեր ճանաչելու ն Երնանի Դաշտենցի փողոցի նրբանցքի թիվ 6/1 հասցեում գտնվող բնակելի տան 1-ին հարկի, դրանով ծանրաբեռնված նե սպասարկման համար անհրաժեշտ հողամասի նկատմամբ Ռազմիկ ԷԽոջումյանի սեփականության իրավունքը վերականգնելու վերաբերյալ վարչական ակտն ընդունված համարելու ն համապատասխան որոշումը տրամադրելուն պատասխանողին պարտավորեցնելու պահանջների մասին,

2

ՊԱՐԶԵՑ

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան՝ Ռազմիկ Խոջումյանի իրավահաջորդ Արթուր Խոջումյանը պահանջել է անվավեր ճանաչել Երնանի քաղաքապետի 26.08.2015 թվականի թիվ 2642-Ա որոշումը ե պարտավորեցնել պատասխանողին ընդունված համարել Երնանի Դաշտենցի փողոցի նրբանցքի թիվ 6/1 հասցեում գտնվող բնակելի տան 1-ին հարկի, դրանով ծանրաբեռնված ն սպասարկման համար անհրաժեշտ հողամասի նկատմամբ Ռազմիկ Խոջումյանի սեփականության իրավունքը վերականգնելու վերաբերյալ վարչական ակտը ն տրամադրել համապատասխան որոշումը:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ա. Ղազարյան) (այսուհետ` Դատարան) 16.11.2022 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ Վերաքննիչ դատարան) 19.10.2023 թվականի որոշմամբ Ռազմիկ Խոջումյանի իրավահաջորդ Արթուր Խոջումյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն՝ Դատարանի 16.11.2022 թվականի վճիռն ամբողջությամբ բեկանվել է, ն վարչական գործի վարույթը կարճվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ռազմիկ Խոջումյանի իրավահաջորդ Արթուր Խոջումյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները ն պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածը, 80-րդ հոդվածի Էին մասի 1Էին կետը, 96-րդ հոդվածի Էին մասի 9-րդ կետը:

Բողոք բերած անձը եշված պնդումը պատճառաբանել է հետնյալ փաստարկներով.

Դատարանի կողմից չեն կատարվել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածով նախատեսված դատավարական գործողությունները, մասնավորապես՝ Դատարանը չի կատարել ոչ ճիշտ հայցատեսակը պատշաճ հայցատեսակով փոխարինելու մատնանշման իր պարտականությունը, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից, որի հետնանքով հայցվորը զրկվել է դատական պաշտպանության իրավունքից:

Վերոգրյալի հիման վրա՝ բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 19.10.2023 թվականի որոշումը ն այն փոփոխել՝ հայցը բավարարել կամ գործն ուղարկել ՀՀ վարչական դատարան՝ նոր քննության:

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետնյալ փաստերը.

1) Մոլոտովյան շրջանային սովետի գործադիր կոմիտեի 17.08.1956 թվականի թիվ 37 որոշմամբ Հարավային Արեշի 6կվ. թիվ 1ԼՕա հողամասը հատկացվել է քաղաքացի Սամվել

Յ

Խոջումյանին՝ անհատական կարգով բնակարան կառուցելու համար (հատոր 1-ին, գ.թ. 18).

2" քՓԵրնանի քաղաքապետի 26.08.2015 թվականի թիվ 2642-Ա որոշմամբ վերականգնվել է Երնանի Դաշտենցի փողոցի նրբանցքի թիվ 6/1 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Սամվել Խոջումյանի սեփականության իրավունքը բնակելի տան զբաղեցրած ն սպասարկման համար անհրաժեշտ 300քմ մակերեսով հողամասի չափով՝ ճանաչելով նրա սեփականության իրավունքը 300քմ մակերեսով հողամասի ն 632.77քմ մակերեսով հողամասի վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ, ինչպես նան որոշման 1-ին կետում նշված 300քմ մակերեսով հողամասից ավել օգտագործվող 332.77քմ մակերեսով հողամասը տարածագնահատման 8-րդ գոտու կադաստրային արժեքով ուղղակի վաճառքի միջոցով օտարվել է Սամվել Խոջումյանին (հատոր 1-ին, գ.թ. 20).

3) Երնանի քաղաքապետին հասցեագրված 10.09.2015 թվականի դիմումով Ռազմիկ Խոջումյանը խնդրել է վերացնել Երեանի քաղաքապետի 26.08.2015 թվականի թիվ 2642-Ա որոշումը Ա որոշում կայացնել՝ դիմումում նշված անշարժ գույքի նկատմամբ իրավունքների վերականգնման մասին (հատոր 1-ին, գ.թ. 44).

4) 5`Ի պատասխան վերը նշված դիմումի Երնանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության ն քաղաքաշինության վարչության պետի գրությամբ հայտեվել է, որ համաձայն Երենանի քաղաքապետարանի 03.05.2016 թվականի թիվ 07/Խ-868 գրության Երնանի քաղաքապետի 26.08.2015 թվականի թիվ 2642-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու վերաբերյալ վարչական վարույթը կասեցվել է՝ մինչն Սամվել Խոջումյանի ժառանգների կողմից ժառանգություն ընդունելը, ուստի հարցը կքննարկվի վարչական վարույթի ավարտից հետո (հատոր 1-ին, գ.թ. 45).

5) Ռազմիկ Խոջումյանը կրկին դիմել է Երնանի քաղաքապետին Ա հայտնելով, որ վերացել են վարույթի կասեցման հիմքերը՝ խնդրել է վերսկսել կասեցված վարչական վարույթը ն կայացնել համապատասխան վարչական ակտ (հատոր 1-ին, գ.թ. 49).

6) Ռազմիկ Խոջումյանը հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ պահանջը ձնակերպելով հետնյալ կերպ. «/Խեդրում եմ ընդունված համարել Երնանի քաղաքապետի 26.08.2015 թվականի թիվ 2642-Ա որոշումն անվավեր ճանաչելու, Երնան քաղաքի Դաշտենցի փողոցի երբանցքի թիվ 6/1 հասցեում գտեվող բնակելի տան Լին հարկի, դրանով ծանրաբեռեված ն սպասարկման համար անհրաժեշտ հողամասի նկատմամբ Ռազմիկ Խոջումյանի սեփականության իրավունքը վերականգնելու վերաբերյալ վարչական ակտը ն պարտավորեցնել Երնանի քաղաքապետին տրամադրելու համապատասխան որոշում» (հատոր 1-ին, գ.թ. 13):

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումը.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 1ին մասի 1ին կետի խախտման հետնանքով առերնույթ առկա է մարդու իրավունքների ն ազատությունների հիմնարար

4

խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, ն որի առկայությունը հիմնավորվում է ստորն ներկայացված պատճառաբանություններով.

Վերոգրյալով պայմանավորված Վճռաբեկ դատարանը, վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները, անհրաժեշր է համարում անդրադառնալ հետնյալ իրավական հարցադրումներին.

Ս հանրայիե-իրավական այս կամ այն վեճը վարչական դատարանի առջն բարձրացնելու համար օրենքով նախատեսված համապատասխան հայցատեսակի սխալ ըետրությունն արդյոք ինքնին ենթադրում է, որ տվյալ հայցը (վեճը) ենթակա չէ դատարանի քնեությանը,

2) հայցվորի կողմից ոչ ճիշտ հայցատեսակով վարչական դատարան դիմելն արդյո՞ք ինքեին կարող է հիմք հանդիսանալ վեճը (հայցը) դատարանի քննությանը ենթակա չլինելու պատճառաբանությամբ հայցադիմումի ընդունումը մերժելու կամ վարչական գործի վարույթը կարճելու համար:

ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքներ ն ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ Ա անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային ն ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

«Մարդու իրավունքների ն հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի» (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները ն պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի ն հրապարակային դատաքննության իրավունք (...):

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ նույն օրենսգրքով սահմանված կարգով իրավունք ունի դիմելու վարչական դատարան, եթե համարում է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի վարչական ակտով, գործողությամբ կամ անգործությամբ խախտվել են կամ անմիջականորեն Օ:կարող են խախտվել նրա Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ (...), միջազգային պայմանագրերով, օրենքներով կամ այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքները ն ազատությունները, ներառյալ, եթե խոչընդոտներ են հարուցվել այդ իրավունքների ն ազատությունների իրականացման համար, չեն ապահովվել անհրաժեշտ պայմաններ այդ իրավունքների իրականացման համար, սակայն դրանք պետք է ապահովվեին Սահմանադրության, միջազգային պայմանագրի, օրենքի կամ այլ իրավական ակտի ուժով (...):

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածի համաձայն՝ գործի փաստական հանգամանքները դատարանը պարզում է ի պաշտոնե ("64 օ88օ/օ"):

5

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` դատարանը (...) առաջարկում է ճշտել ոչ հստակ հայցային պահանջները, ոչ ճիշտ հայցատեսակները փոխարինել պատշաճ հայցատեսակներով (...):

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 65-րդ հոդվածի համաձայն՝ վարչական դատարանում գործը հարուցվում է հայցի հիման վրա:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի համաձայն՝ հայցադիմումը բովանդակում է հայցվորի պահանջը:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` վարչական դատարանը մերժում է հայցադիմումի ընդունումը, եթե հայցը ենթակա չէ դատարանում քննության:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը գործի քննության ցանկացած փուլում կարճում է գործի վարույթը, եթե՝

1) վեճը ենթակա չէ որնէ դատարանում քննության. (...)

9) եթե բացահայտվել են նույն օրենսգրքի 80-րդ հոդվածով նախատեսված՝ հայցադիմումի ընդունումը մերժելու հիմքերը (...):

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ դատարան դիմելու կամ արդարադատության մատչելիության իրավունքը մարդու սահմանադրաիրավական ն միջազգային իրավական նորմերով երաշխավորված դատական պաշտպանության ն արդար դատաքննության հիմնարար իրավունքների կարնորագույն բաղադրիչն է:

ՀՀ սահմանադրական դատարանը, մի շարք որոշումներով (10.12.2013 թվականի թիվ ՍԴՈ-Ո27, 10.02.2015 թվականի թիվ ՍԴՈ-190, 03.03.2015 թվականի թիվ ՍԴՈՌ-1192, 16.06.2015 թվականի թիվ ՍԴՈ-1220, 26.06.2015 թվականի թիվ ՍԴՈ-22, 10.03.2016 թվականի թիվ ՍԴՈ-1257 ն այլն) անդրադառնալով արդարադատության մատնելիության, արդար ն արդյունավետ դատաքննության իրավունքների երաշխավորման սահմանադրական իրավաչափության խնդիրներին, արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ դատավարական որնէ առանձնահատկություն կամ ընթացակարգ չի կարող խոչընդոտել կամ կանխել դատարան դիմելու իրավունքի արդյունավետ իրացման հնարավորությունը, իմաստազրկել ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը կամ դրա իրացման արգելք հանդիսանալ, ընթացակարգային որնէ առանձնահատկություն չի կարող մեկնաբանվել որպես ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված 60դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակման հիմնավորում, դատարանի (արդարադատության) մատչելիությունը կարող է ունենալ որոշակի սահմանափակումներ, որոնք չպետք է խաթարեն այդ իրավունքի բուն էությունը:

Թեն դատարանի մատչելիության իրավունքն ուղղակիորեն ամրագրված չէ Կոնվենցիայի 6-րդ հոդվածում, սակայն Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ` Եվրոպական դատարան) այն ճանաչել է որպես արդար դատաքննության իրավունքի անբաժանելի տարր: Այսպես, Եվրոպական դատարանի կողմից դատարանի մատչելիության իրավունքի վերաբերյալ ձնավորված կայուն նախադեպային իրավունքի համաձայն` Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1ին կետը երաշխավորում է անձի իրավունքներին ն սպարտականություններին առնչվող հայցով դատարան դիմելու

6

իրավունքը: Այդ դրույթը մարմնավորում է դատարան դիմելու, այն է՝ դատարանում հայց հարուցելու իրավունքը, որը հնարավորություն է տալիս օգտվելու Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետում նախատեսված մյուս երաշխիքներից: Դատական վարույթի արդար, հրապարակային ն արագ բնութագրիչները, անշուշտ, արժեք չեն ունենա, եթե այդ գործընթացներին ընթացք չի տրվում: Դժվար է պատկերացնել իրավունքի գերակայություն արդարադատություն իրականացնելիս, եթե դատարան դիմելու իրավունքը չի ապահովվում (տես, Խօսշ չ. Քօլոժ (28249/95) գործով Եվրոպական դատարանի 19.06.2001 թվականի վճիռը, 52րդ կետ): Մինչդեռ Եվրոպական դատարանի տեսանկյունից դատարանի իրավունքը բացարձակ չէ ն կարող է ենթարկվել սահմանափակումներիԻ: Այդ սաահմանափակումները թույլատրվում են, քանի որ մատչելիության իրավունքն իր բնույթով պահանջում է պետության կողմից որոշակի կարգավորումներ, Ա այս առումով պետությունը որոշակի հայեցողական լիազորություն ունի: Սակայն դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը պետք է իրականացվի այնպես, որ չխախտի կամ զրկի անձին մատչելիության իրավունքից այնպես կամ այն աստիճան, որ խախտվի այդ իրավունքի բուն էությունը (լրե'ս, 1օ15:0)/ ԽՈԼ0Տ105Թ/ Մ. 1հջ Սուղօմ Խոջմօտ (18139/91) գործով Եվրոպական դատարանի 13.07.1995 թվականի վճիռը, 59րդ կետ): Ըստ Եվրոպական դատարանի՝ դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը չի կարող համատեղելի լինել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի հետ, եթե այն չի հետապնդում իրավաչափ նպատակ, ն եթե առկա չէ ողջամիտ հարաբերակցություն ձեռնարկվող միջոցների Ան հետապնդվող նպատակների միջն՝ համաչափության առումով (տես Խիզլնօս ,. Բքռոօօ (34791/97) գործով Եվրոպական դատարանի 14.12.1999 թվականի վճիռը, 36-րդ կետ): Մեկ այլ վճռով Եվրոպական դատարանը նշել է, որ դատարանի մատչելիությունն օրենսդրական կարգավորումների առարկա է, ե դատարանները պարտավոր են կիրառել դատավարական համապատասխան կանոնները՝ խուսափելով ինչպես գործի արդարացի քննությանը խոչընդոտող ավելորդ ձնականություններից (ֆորմալիզմից), այնպես էլ չափազանց ճկուն մոտեցումից, որի դեպքում օրենքով սահմանված դատավարական պահանջները կկորցնեն իրենց նշանակությունը: Ըստ Եվրոպական դատարանի՝ դատարանի մատչելիության իրավունքը խաթարվում է այն դեպքում, երբ օրենսդրական նորմերը դադարում են ծառայել իրավական որոշակիության ու արդարադատության պատշաճ իրականացման նպատակներին ն խոչընդոտում են անձին հասնել իրավասու դատարանի կողմից իր գործի ըստ էության քննությանը (տե'ս, Զսոոյե՛ս Շիծօրջիծ մ. Թօտօոյօ (33883/06) գործով Եվրոպական դատարանի 12.04.2016 թվականի վճիռը, 28-րդ կետ):

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ արդարադատության մատչելիության իրավունքը սերտորեն փոխկապակցված է այս կամ այն գործի՝ դատարանի քննությանը ենթակա լինելու կամ չլինելու հարցի հետ, քանի որ դատարանը՝ որպես իրավաբանական գործեր քննող նե լուծող մարմին, օժտված չէ համընդհանուր իրավազորությաամբ ն իր գործառույթներին ու խնդիրներին համապատասխան կարող է քննել ն լուծել միայն իր իրավասությանը հանձնված գործերը: Այս հանգամանքն առաջացնում է, մի կողմից, դատարանի, իսկ մյուս կողմից, իրավաբանական գործեր քննելու ն լուծելու իրավասություն ունեցող այլ մարմինների (օրինակ՝ վարչական մարմիններ, առնտրային արբիտրաժ ն այլն)

7

իրավասությունը հստակորեն սահմանազատելու անհրաժեշտություն: Դատարանի ն իրավաբանական գործեր քննելու ու լուծելու իրավասություն ունեցող այլ մարմինների իրավասությունը տարանջատելիս կիրառվում է «ենթակայություն» իրավաբանական եզրույթը. ենթակայությունն իրավաբանական գործերի այնպիսի հատկանիշ է, որի միջոցով պարզվում է տվյալ գործը քննելու ն լուծելու իրավասություն ունեցող կոնկրետ սուբյեկտը: Ըստ այդմ, այն գործերը, որոնց քննությունն ու լուծումը օրենքով հանձնված է դատարանի իրավասությանը, համարվում են դատական ենթակայության գործեր:

Փաստորեն, անձը կարող է իրացնել դատարանի մատչելիության իր իրավունքը միայն այն դեպքում, երբ դատարանի առջն վերջինիս բարձրացրած հարցը (որպես կանոն՝ իրավունքի մասին վեճը) ենթակա է քննության ն լուծման դատարանի կողմից: Այդ իսկ պատճառով օրենսդիրը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում սահմանել է, որ դատարանը պարտավոր է մերժել հայցադիմումի ընդունումը, եթե հայցը ենթակա չէ դատարանում քննության, իսկ նույն օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում սահմանել է, որ դատարանը պարտավոր է գործի քննության ցանկացած փուլում կարճել գործի վարույթը, եթե վեճը ենթակա չէ դատարանում քննության:

ՀՀ վճռաբեկ դատարանն իր նախկին որոշումներից մեկում արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ հայցադիմումի ընդունումը կարող է մերժվել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված հիմքով այն դեպքում, երբ դատարան դիմող սուբյեկտը հայց հարուցելու իրավունք առհասարակ չունի, իսկ դատարանն իրավասու չէ լուծել իր առջն բարձրացված տվյալ վեճը (տե'ս, Վարուժան Ավետիքյանն ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության թիվ ՎԴ/3804/05/15 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 14.03.2017 թվականի որոշումը):

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում ամրագրված «որնէ դատարան» բառակապակցության ներքո օրենսդիրը նկատի է ունեցել, որ վեճը վերապահված չէ Հայաստանի Հանրապետությունում գործող ընդհանուր իրավասության ն մասնագիտացված դատարանների քննությանը ն լուծմանը: Նման իրավակարգավորումը կոչված է բացառելու դատարանների իրավասությանը չհանձնված վեճերի քննությունը ն լուծումը դատարանների կողմից: Եթե գործը ենթակա չէ դատարանին, ապա դատարան դիմող անձը հայց հարուցելու իրավունք չունի, իսկ դատարանն իրավասու չէ խախտել այլ մարմինների իրավասությունը ն լուծել նրանց վերապահված գործերը, հետնաբար գործի վարույթը ենթակա է կարճման (տես, «Վեստ» ՍՊԸն ըեդդեմ ՀՀ էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գործակալության թիվ «ՎԴ/0830/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.04.2016 թվականի որոշումը):

Այսպիսով, անձի կողմից դատարանի առջն բարձրացված հարցի՝ դատարանի քննությանը ենթակա լինելու հանգամանքը հանդիսանում է հայց հարուցելու իրավունքի ընդհանուր դրական նախադրյալ, որի առկայության դեպքում միայն անձն իրավունք ունի իր սուբյեկտիվ իրավունքների պաշտպանության խնդրանքով դիմել դատարան: Հակառակ դեպքում, այսինքն՝ գործը դատարանին ենթակա չլինելու դեպքում, անձն իրավունք չունի

8

հայց հարուցել դատարանում, նե դատարանը պարտավոր է վարույթ չընդունել ներկայացված հայցադիմումը:

Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում ընդգծել, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքը որդեգրել է այն կառուցակարգը, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում ամրագրված՝ «հայցը ենթակա չէ դատարանում քննության» արտահայությունը Ա նուն օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում ամրագրված` «վեճը ենթակա չէ որնէ դատարանում քննության» արտահայությունն ունեն միննույն նշանակությունը, որը հանգում է հետնյալին. վարչական դատարանում գործ չի կարող հարուցվել, իսկ հարուցված գործի վարույթը ենթակա է կարճման, եթե այդ գործի հիմքում ընկած վեճը (հայցապահանջի հիմքում ընկած վիճելի իրավահարաբերությունը, հայցադիմումով դատարանի առջն բարձրացված հարցը) ենթակա չէ Հայաստանի Հանրապետությունում գործող առաջին ատյանի որնէ (ինչպես ընդհանուր իրավասության, այնպես էլ մասնագիտացված) դատարանում քննության: Հետնաբար, վեճը (հայցը) դատարանի քննությանը ենթակա չլինելու հիմքով հայցադիմումի ընդունումը մերժելիս կամ այդ հիմքով գործի վարույթը կարճելիս վարչական դատարանը պարտավոր է ցուց տալ այն իրավական ն փաստական հանգամանքները, որոնք վկայում են այն մասին, որ Հայաստանի Հանրապետությունում գործող առաջին ատյանի ընդհանուր իրավասության ն մասնագիտացված բոլոր դատարաններն իրավասու չեն քննելու ն լուծելու տվյալ վեճը:

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի ուժով հայցադիմումում պետք է նշվի հայցվորի պահանջը, որը կազմում է հայցի առարկան, ն որի մերժման կամ բավարարման վերաբերյալ դատարանը գործն ըստ էության լուծող դատական ակտ է կայացնում: Վճռաբեկ դատարանի գնահատմամբ պատասխանողին ուղղված նյութաիրավական պահանջը (հայցի առարկան) հայցադիմումում պետք է շարադրված լինի այն կերպ, որ դատարանի համար առնվազն պարզ լինի, թե ինչ է ակնկալում հայցվորը՝ դատական պաշտպանություն հայցելով: Այլ կերպ ասած՝ հայցադիմումը պետք է բովանդակի հայցի առարկան բավարար հստակությամբ, որպեսզի դատարանը հնարավորություն ունենա ներկայացված նյութաիրավական պահանջի կապակցությամբ իրավական որոշակիության սկզբունքի պահանջներին բավարարող դատական ակտ կայացնել: Ասվածը հատկապես կարնոր նշանակություն ունի վարչական դատավարությունում, քանի որ օրենսդիրը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 65-րդ հոդվածում ամրագրելով, որ վարչական դատարանում գործ հարուցելու հիմքը հայցն է, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի մյուս հոդվածներում սահմանել է հանրային իրավահարաբերություններից ծագող գործերով իրավասու սուբյեկտների կողմից վարչական դատարան դիմելու հայցատեսակները՝ որպես վարչական գործի հարուցման հիմքեր: Այսինքն՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքը հստակ սահմանում է այն հայցատեսակները, որոնց միջոցով ֆիզիկական ն իրավաբանական անձինք կարող են վարչական դատարանից հայցել իրենց խախտված իրավունքների Ա շահերի դատական պաշտպանություն: Ընդ որում, նշված հայցատեսակները միմյանցից առաջին հերթին տարբերվում են հայցի

9

առարկայով, այսինքն` այն նյութաիրավական պահանջի բովանդակությամբ, որը ֆիզիկական ն իրավաբանական անձինք ուղղում են այս կամ այն վարչական մարմնին:

Ամփոփելով վերոգրյալը ն վերահաստատելով ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից նախկինում արտահայտված իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ այն դեպքում, երբ անձն իր խախտված իրավունքների պաշտպանության նպատակով դիմում է վարչական դատարան, ապա վերջինիս իրավունքների ն շահերի դատական պաշտպանությունը պետք է իրականացվի ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված պատշաճ հայցատեսակի հիման վրա հարուցված վարչական գործի ըստ էության քննության ն լուծման միջոցով: Այսինքն՝ վարչական դատավարությունում հայցվորի պահանջը պետք է համապատասխանի օրենքով սահմանված այն հայցատեսակին բնորոշ հայցի առարկային, որի միջոցով տվյալ վիճելի իրավահարաբերության շրջանակներում հնարավոր է գործնականում հասնել անձի իրավունքների ն շահերի դատական պաշտպանության ապահովմանը (տե'ս, Վարուժան Ավետիքյանե ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության թիվ ՎԴ/3804/05/15 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 14.03.2017 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ իրավակիրառ պրակտիկայում հաճախ հանդիպում են դեպքեր, երբ ֆիզիկական ն իրավաբանական անձինք՝ որպես վարչական դատավարության մասնակիցներ, ակնկալելով վարչական դատավարության կարգով վերականգնել իրենց խախտված իրավունքները, ճիշտ չեն ընտրում ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված համապատասխան հայցատեսակը կամ ճիշտ չեն ձնակերպում իրենց հայցային պահանջները:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն դեպքում, երբ վարչական դատարան դիմած անձն իր կողմից ներկայացված հայցի առարկան չի ձնակերպել տվյալ վիճելի իրավահարաբերության համար ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված ճիշտ հայցատեսակով, ապա այդ հանգամանքն ինքնին չի ենթադրում, որ հայցը (վեճը) ենթակա չէ դատարանում քննության: Այլ կերպ ասած, այս կամ այն վիճելի իրավահարաբերությունը (իրավունքի մասին վեճը կամ այ հարցը) վարչական դատավարության կարգով դատարանի առջն բարձրացնելու համար ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված համապատասխան հայցատեսակի սխալ ընտրությունն ինքնին չի կարող հիմք հանդիսանալ վեճը (հայցը) դատարանի քննությանը ենթակա չլինելու հիմքով հայցադիմումի ընդունումը մերժելու կամ վարչական գործի վարույթը կարճելու համար: Փաստորեն, վարչական դատարանը չի կարող ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 1ին կետով նախատեսված հիմքով մերժել հայցադիմումի ընդունումը կամ նույն օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված հիմքով կարճել վարչական գործի վարույթը միայն այն պատճառաբանությամբ, որ հայցվորը դատական պաշտպանության չի դիմել օրենքով նախատեսված ճիշտ հայցատեսակով կամ հայցվորը դատարան է դիմել սխալ հայցատեսակով:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ իրավակիրառ պրակտիկայում հաճախ հանդիպող վերը նկարագրված դեպքերում հանրային իրավահարաբերություններից ծագող

10

վեճերից բխող գործերի քննության ու լուծման միջոցով ֆիզիկական, իրավաբանական անձանց իրավունքների արդյունավետ պաշտպանության միջոցի իրացումն ապահովվում է դատարանի կողմից գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե ("Օշ օքոօօ") պարզելու սկզբունքի կենսագործման միջոցով, որը վարչական արդարադատությանը բնորոշ կարնորագույն առանձնահատկություններից մեկն է:

ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով նշված դատավարական սկզբունքի էությանը ն բովանդակությանը, նախկին որոշումներից մեկում նշել է, որ դատարանի կողմից գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե ("Տ օքոօօ") պարզելու սկզբունքը հանրային իրավահարաբերություններից ծագող վեճերից բխող գործերի քննության ընթացքում վարչական դատարանին օժտում է ակտիվ դերակատարությամբ, ինչը հնարավորությու է տալիս արդյունավետորեն ապահովելու իշխանական լիազորություններով օժտված սուբյեկտների ընդունած` իրավական ակտերի, գործողությունների ու անգործությունների դեմ ֆիզիկական Ա իրավաբանական անձանց հանրային սուբյեկտիվ իրավունքների դատական պաշտպանության իրացումը: Խնդրո առարկա սկզբունքի համաձայն դատարանի ակտիվ 0դերակատարությունն արտահայտվում է, մասնավորապես, որոշակի դատավարական գործողություններ կատարելիս դատավարության մասնակիցներին օժանդակելու վարչական դատարանի պարտականությամբ: Այսպես, այն դեպքում, երբ ֆիզիկական ն իրավաբանական անձինք, դիմելով վարչական դատարան, ճիշտ չեն ընտրել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված համապատասխան հայցատեսակը կամ ճիշտ չեն ձնակերպել իրենց հայցային պահանջները, վարչական դատարանը պարտավոր է մատնանշել ճիշտ հայցապահանջները կամ պատշաճ հայցատեսակները՝ առաջարկելով հայցվորին ճշտել ոչ հստակ հայցային պահանջները կամ ոչ ճիշտ հայցատեսակները փոխարինել պատշաճ հայցատեսակներով: Քննարկվող պարագայում վարչական դատարանի՝ դատավարության մասնակիցներին օժանդակելու պարտականությունը, որը բխում է գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե ("Ջ օքիօօ") պարզելու սկզբունքի բովանդակությունից, ստանում է գործնական մեծ նշանակություն, քանի որ ոջ հստակ հայցային պահանջները ճշտելու, ոչ ճիշտ հայցատեսակները պատշաճ հայցատեսակներով փոխարինելու վերաբերյալ դատավարության մասնակիցներին առաջարկ անելու վարչական դատարանի պարտականության պատշաճ կատարման պայմաններում ապահովվում է ոչ միայն արդյունավետ դատաքննությունը, այլ նան՝ անձի խախտված իրավունքների արդյունավետ դատական պաշտպանությունը (տես, Վարուժան ՆԱվետիքյանն ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության թիվ ՎԴ/3804/05/5 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 14.03.2017 թվականի որոշումը):

Իր մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ հայցատեսակի ընտրության սուբյեկտիվ իրավունքը բոլոր դեպքերում պատկանում է հայցվորին, ն եթե ոչ հստակ կամ ոչ ճիշտ հայցատեսակը հստակեցնելու կամ ճիշտ հայցատեսակով փոխարինելու վերաբերյալ դատարանի մատնանշումից հետո էլ հայցվորը շարունակում է պնդել իր կողմից ներկայացված հայցապահանջը, ապա դատարանը պարտավոր է գործի քննություն իրականացնել հայցվորի կողմից ներկայացված հայցապահանջի

11

շրջանակներում: Այդ պարագայում դատարանի մատնանշման պարտականությունը համարվոմ է կատարված (րես, Ալեքսանդր Կարալովե ըեդդեմ Երնանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/4315/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.04.2016 թվականի որոշումը):

Այսպիսով, ամփոփելով վերոգրյալ իրավական վերլուծությունները Վճռաբեկ դատարանը նս մեկ անգամ հարկ է համարում ընդգծել, որ.

1) հայցվորի կողմից ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված համապատասխան հայցատեսակի սխալ ընտրությունն Օ ինքնին չի ենթադրում, որ դատարանի առջն բարձրացված վեճը (հայցը) ենթակա չէ դատարանի քննությանը,

2) հայցվորի կողմից ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված համապատասխան հայցատեսակի սխալ ընտրության դեպքում վարչական դատարանը ոչ թե պետք է որոշում կայացնի վեճը (հայցը) դատարանի քննությանը ենթակա չլինելու հիմքով հայցադիմումի ընդունումը մերժելու կամ վարչական գործի վարույթը կարճելու մասին, այլ պարտավոր է հայցվորին առաջարկել ոչ ճիշտ հայցատեսակը փոխարինել պատշաճ հայցատեսակով (մատնանշել ճիշտ հայցատեսակը),

3)եթե հայցվորի կողմից՝։ ՀՀ "վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված համապատասխան հայցատեսակի սխալ ընտրության ն վարչական դատարանի կողմից պատշաճ հայցատեսակի մատնանշման պարտականության պատշաճ կատարման պայմաններում հայցվորը շարունակում է պնդել իր կողմից ներկայացված սկզբնական ոչ ճիշտ հայցապահանջը, ապա դատարանը պարտավոր է կայացնել այդ հայցապահանջի շրջանակներում հարուցված վարչական գործի հետագա ճակատագիրը լուծող դատական ակտ:

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Երնանի քաղաքապետի 26.08.2015 թվականի թիվ 2642-Ա որոշմամբ վերականգեվել է Երնանի Դաշտենցի փողոցի նրբանցքի թիվ 6/1 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Սամվել Խոջումյանի սեփականության իրավունքը բնակելի տան զբաղեցրած ն սպասարկման համար անհրաժեշտ 300քմ մակերեսով հողամասի չափով՝ ճանաչելով նրա սեփականության իրավունքը 300քմ մակերեսով հողամասի ն 632.77քմ մակերեսով հողամասի վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ, ինչպես նան որոշման 1-ին կետում նշված 300քմ մակերեսով հողամասից ավել օգտագործվող 332.77քմ մակերեսով հողամասը տարածագնահատման 8-րդ գոտու կադաստրային արժեքով ուղղակի վաճառքի միջոցով օտարվել է Սամվել Խոջումյանին:

Երնանի քաղաքապետին հասցեագրված 10.09.2015 թվականի դիմումով Ռազմիկ Խոջումյանը խնդրել է վերացնել Երեանի քաղաքապետի 26.08.2015 թվականի թիվ 2642-Ա որոշումը ն որոշում կայացնել` դիմումում նշված անշարժ գույքի նկատմամբ իրավունքների վերականգնման մասին:

Ի պատասխան վերը նշված դիմումի՝ Երեանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության ն քաղաքաշինության վարչության պետի գրությամբ հայտնվել է, որ համաձայն Երնանի քաղաքապետարանի 03.05.2016 թվականի թիվ 07/Խ-868 գրության՝ Երնանի քաղաքապետի 26.08.2015 թվականի թիվ 2642-Ա որոշման մեջ փոփոխություններ

12

կատարելու վերաբերյալ վարչական վարույթը կասեցվել է՝ մինչն Սամվել Խոջումյանի ժառանգների կողմից ժառանգություն ընդունելը, ուստի հարցը կքննարկվի վարչական վարույթի ավարտից հետո:

Ռազմիկ Խոջումյանը կրկին դիմել է Երնանի քաղաքապետին ն հայտնելով, որ վերացել են վարույթի կասեցման հիմքերը՝ խնդրել է վերսկսել կասեցված վարչական վարույթը ն կայացնել համապատասխան վարչական ակտ:

Ռազմիկ Խոջումյանը հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ պահանջը ձնակերպելով հետնյալ կերպ. «Խեդրում եմ ընդունված համարել Երնանի քաղաքապետի 26.08.2015 թվականի թիվ 2642-Ա որոշումն անվավեր ճանաչելու, Երնան քաղաքի Դաշտենցի փողոցի երբանցքի թիվ 6/1 հասցեում գտնվող բնակելի տան 1-ին հարկի, դրանով ծանրաբեռեված ն սպասարկման համար անհրաժեշր հողամասի նկատմամբ Ռազմիկ Խոջումյանի սեփականության իրավունքը վերականգնելու վերաբերյալ վարչական ակտը ն պարտավորեցնել Երնանի քաղաքապետին տրամադրելու համապատասխան որոշում»:

Դատարանը 16.11.2022 թվականի վճռով մերժել լթ9է Ռազմիկ Խոջումյանի իրավահաջորդ Արթուր Խոջումյանի հայցը պատճառաբանելով, որ «(...) պատասխանող վարչական մարմինը, գործելով իրեն վերապահված լիազորությունեերի շրջանակներում, համապատասխան հիմքերի առկայության պարագայում ֆիզիկական անձի' Սամվել Խոջումյանի դիմումի հիման վրա վերակաեգեել է վերջինիս սեփականության իրավունքը Երեանի Դաշտենցի փողոցի թիվ 6/1 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ:

(-) պատասխանող վարչական մարմինը վարչարարությունն իրականացրել ն վիճարկվող վարչական ակտն ըեդունել է այդ ակտի ընդունման համար անհրաժեշտ փաստաթղթերի հիման վրա ն օրինականության սկզբունքի պահպանմամբ' դրանով չխախտելով որնէ մեկի, այդ թվում հայցվորի իրավունքները ն օրինական շահերը: Մասնավորապես, Մոլոտովյան շրջանային սովետի գործադիր կոմիտեի 17.08.1956թ.-ի թիվ 37 որոշմամբ Հարավային Արեշի Յկվ թիվ 10ա հողամասը հատկացվել է Սամվել Խոջումյանին, որից հետո Սամվել Խոջումյանը եշված հողամասում կառուցել է բնակելի տուն ն ընտանիքի անդամներով բնակվել այետեղ: Այնուհետն Սամվել Խոջումյանի կողմից դիմում է ներկայացվել Երնանի քաղաքապետարան' իրեն տրամադրված հողամասի ն կառուցված բնակելի տան եկատմամբ ունեցած իր իրավունքները վերակաեգեելու եպատակով: Ստանալով եշված դիմումը պատասխանող վարչական մարմինը, ստուգելով դիմումի ն դրանով հայցվող պահանջի կատարման համապատասխանությունը գործող օրենսդրական կարգավորումներին, տրամադրության տակ ունենալով անհրաժեշտ փաստաթղթերը, ըեդունել է թիվ 2642-Ա որոշումը' բավարարելով դիմումատուի պահանջը: Անդրադառնալով հայցվորի կողմից եշված այն փաստարկին, որ ինքը ք. Երնան, Նոր Արեշ 45փ., 1նրբ., թիվ 7 տանը հաշվառված է եղել 1958թ.-ից, ուստի վիճարկվող որոշմամբ նշված գույք(երյի վերաբերյալ միայն Սամվել ԽԽոջումյանի սեփականության իրավունքը վերակաեգեելով պատասխանողը խախտել է իր սեփականության իրավունքը' Դատարանն արձանագրում է, որ հայցվորը եշված փաստի վերաբերյալ պատասխանող վարչական մարմեին վարչարարության իրականացման ժամանակ որնէ տեղեկություն

13

ներկայացրած ն նման փաստի գոյության մասին հայտնած լինելու վերաբերյալ որնէ տվյալ կամ ապացույց Դատարան չի ներկայացրել, որի պայմաններում վարչական մարմինը հեարավորություն ստացած կլիներ ստուգել նշված փաստի հավաստիությունը ն անհրաժեշտության դեպքում' կայացնել այլ որոշում, հետնաբար եշված փաստարկե անհիմե է ն չի կարող դրվել վիճարկվող որոշման անվավերության հիմքում: Իսկ ինչ վերաբերում է ՀՀ ոստիկանության էրեբունու անձնագրային բաժանմունքի 24.02.2016թ.-ի «Բնակչության պետական ռեգիստրում հաշվառման մասին» թիվ 518020 տեղեկանքին, որի համաձայե' հայցվորը ք.Երնան, Նոր Արեշ 45փ., 1երբ, թիվ 7 տանը հաշվառված է եղել 1958թ.-ից, ապա այն տրամադրվել է 2016թ.-իե' վիճարկվող վարչական ակտի կայացումից' 26.08.2015թ.-ից որոշակի ժամանակ աեց, հետնաբար այե չէր կարող հիմք հանդիսանալ վիճարկվող վարչական ակտը նան հայցվորի մասով կայացվելու համար»:

Վերաքննիչ դատարանը, 1910.2023 թվականի որոշմամբ մասնակիորեն բավարարելով Ռազմիկ Խոջումյանի իրավահաջորդ Արթուր Խոջումյանի վերաքննիչ բողոքը՝ ամբողջությամբ բեկանել է Դատարանի 16.11.2022 թվականի վճիռը ն գործի վարույթը կարճել է՝ պատճառաբանելով, որ «(.) 22.03.2018թ. Ռազմիկ խԽոջումյանը հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ Երնանի քաղաքապետի' հայցադիմումում նշելով որ 10.09.2015 թվականի դիմումով հարուցված վարչական վարույթի արդյունքում Երնանի քաղաքապեփն այդպես էլ որնէ որոշում չի ընդունել, իսկ հայցապահանջը ձնակերպել է հետնյալ կերպ (բառացի մեջբերում). «Խնդրում եմ ընդունված համարել Երնանի քաղաքապետի 26.08.2015 թվականի թիվ 2642-Ա որոշումն անվավեր ճանաչելու, Երնան քաղաքի Դաշտենցի փողոցի երբանցքի թիվ 6/1 հասցեում գտեվող բնակելի տան Լին հարկի, դրանով ծանրաբեռնված ն սպասարկման համար անհրաժեշտ հողամասի եկատմամբ Ռազմիկ Խոջումյանի սեփականության իրավունքը վերականգնելու վերաբերյա վարչական ակտը ն պարտավորեցնել ցԵրնանի քաղաքապետին տրամադրելու համապատասխան որոշում»:

Ըեդ որու, նախնական դատական նիստերի . արձանագրությունների ուսումնեասիրությունից պարզ է դառնում, որ 08.08.2019թ. հրավիրված նախնական դատական նիստի ընթացքում, Դատարանի կողմից հայցի առարկան ն հիմքերը պարզելու իր գործառույթն իրականացնելիս, հայցվորի ներկայացուցիչը պնդել է հայցադիմումով ներկայացված պահանջը:

Բողոքով նույնպես Ռազմիկ խԽոջումյանի իրավահաջորդ Արթուր Խոջումյանը վկայակոչելով հայցադիմումով ներկայացված պահանջի բովանդակությունը" եշել է, որ սույն գործով հայցվորը ներկայացրել է գործողության կատարման հայց:

(-.) հայցվորը, դիմելով Երեանի քաղաքապետարանին, ցանկացել է հասնել Երնանի քաղաքապետի 26.08.2015թ. թիվ 2642-Ա որոշման միջամտող բեույթի վերացմանը, այդ միջամտող բնույթը պայմանավորելով այն հանգամանքով, որ Երնան քաղաքի Նոր Արեշի 45-րդ փողոցի, Լին նրբանցքի թիվ 7 հասցեում գտեվող հողամասը հատկացվել է բնակելի տան շինարարության համար, որը 15.03.1991թ.-ին ուժի մեջ մտած ՀՀ հողային օրենսգրքի 9Զրդ հոդվածի հիմքով սեփականության իրավունքով փոխանցվել է նշված հասցեի բնակելի տան առաջին հարկը կառուցած ն փաստացի զբաղեցրած Ռազմիկ Խոջումյանին

14

ն երկրորդ հարկը կառուցած ն փաստացի զբաղեցրած Սամվել Խոջումյանին, սակայն նշված որոշմամբ վերականգեվել է Սամվել Խոջումյանի սեփականության իրավունքը: Նշված դիմումի բավարարումը ենթադրելու էր վերադասության կարգով Երնանի քաղաքապետի 26.08.2015թ. թիվ 2642-Ա որոշման վերացում, այլ ոչ թե վարչական մարմեի կողմից գործողության կատարում: Հետնաբար, հայցվորի իրավունքների պաշտպանության արդյունավետ միջոց կարող էր հանդիսանալ Երնանի քաղաքապետի 26.08.2015թ. թիվ 2642-Ա որոշման անվավերության պահանջը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածով սահմաեված վիճարկման հայցի շրջանակներում եերկայացնելը:

(-) տվյալ պարագայում «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածի վկայակոչմամբ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հայցի ներկայացումը, ն ըստ այդմ' այդ հայցատեսակով անձի իրավունքների դատական պաշտպանությունն անթույլատրելի է (վերադաս բողոքի ներկայացման դեպքում ֆիկցիա չի կարող կիրառվել):

(-) առկա չեն եղել Ռազմիկ Խոջումյանի իրավահաջորդ Արթուր Խոջումյանի կողմից ներկայացված («(...) խնդրում եմ ընդունված համարել Երնանի քաղաքապետի 26.08.2015 թվականի թիվ 2642-Ա որոշումն անվավեր ճանաչելու, Երեան քաղաքի Դաշտենցի փողոցի երբանցքի թիվ 6/1 հասցեում գտնվող բնակելի տան Լին հարկի, դրանո

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
28 հունիսի, 2024 թ.
Գործի #:
ՎԴ/3331/05/18
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել