Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/Ադամյան — ՎԴ/10271/05/20
ՎճռաբեկՎարչական իրավունքAI Ինդեքսավորված

Ադամյան — ՎԴ/10271/05/20

Վճռաբեկ դատարանՎԴ/10271/05/2026 հուլիսի, 2024 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

քննելով Վարդան Ադամյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 26.05.2023 թվականի որոշման դեմ՝ վարչական գործով ըստ հայցի Վարդան Ադամյանի ընդդեմ Երնանի քաղաքապետարանի՝ բարենպաստ վարչական ակտ՝ Երնան քաղաքի Չարենցի փողոցի թիվ 72/1 հասցեի հողամասը հայցվորին օրենքով սահմանված կարգով ուղղակի վաճառքով օտարելու մասին որոշում կայացնելուն պարտավորեցնելու պահանջի մասին, ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը. Դիմելով դատարան` Վարդան Ադամյանը պահանջել է պարտավորեցնել Երնանի քաղաքապետարանին կայացնել բարենպաստ վարչական ակտ՝ Երնան քաղաքի Չարենցի

Ամբողջ Տեքստ

Մ:

ԷԱ ՎԻ.

ԿՏՀ

Ար Ը2ԵԱ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վերաքննիչ վարչական Վարչական գործ թիվ ՎԴ/10271/05/20

դատարանի որոշում 2024թ.

Վարչական գործ թիվ ՎԴ/10271/05/20

Նախագահող դատավոր՝ Հ. Այվազյան

Դատավորներ՝ Կ. Ավետիսյան

Ա. Պողոսյան

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով'

նախագահող Հ. ԲԵԴԵՎՅԱՆ

զեկուցող Ա. ԹՈՎՄԱՍՅԱՆ

Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ

2024 թվականի հուլիսի 26-ին

գրավոր ընթացակարգով քննելով Վարդան Ադամյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 26.05.2023 թվականի որոշման դեմ՝ վարչական գործով ըստ հայցի Վարդան Ադամյանի ընդդեմ Երնանի քաղաքապետարանի՝ բարենպաստ վարչական ակտ՝ Երնան քաղաքի Չարենցի փողոցի թիվ 72/1 հասցեի հողամասը հայցվորին օրենքով սահմանված կարգով ուղղակի վաճառքով օտարելու մասին որոշում կայացնելուն պարտավորեցնելու պահանջի մասին,

ՊԱՐԶԵՑ

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Վարդան Ադամյանը պահանջել է պարտավորեցնել Երնանի քաղաքապետարանին կայացնել բարենպաստ վարչական ակտ՝ Երնան քաղաքի Չարենցի փողոցի թիվ 72/1 հասցեի հողամասը հայցվորին օրենքով սահմանված կարգով ուղղակի վաճառքով օտարելու մասին որոշում:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր՝ Ս. Հովակիմյան) (այսուհետ` Դատարան) 25.02.2022 թվականի վճռով հայցը բավարարվել է:

2

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 26.05.2023 թվականի որոշմամբ Երնանի քաղաքապետարանի վերաքննիչ բողոքը բավարարվել է՝ Դատարանի 25.02.2022 թվականի վճիռը բեկանվել ն փոփոխվել է՝ հայցը մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Վարդան Ադամյանը (ներկայացուցիչ՝ Արմեն Օհանյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները ն պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ ն 27-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը եշված պնդումը պատճառաբանել է հետնյալ փաստարկներով.

Հայցվորը, պատասխանող վարչական մարմնից ստանալով մերժում, դիմել է դատական պաշտպանության, որի շրջանակներում խնդիր է ունեցել ապացուցելու, որ դիմումով խնդրարկվող հողամասը ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում (կետ 6) ընդգրկված չէ, իսկ դիմումի բավարարման համար էական հանդիսացող մյուս հանգամանքներն այլնս պարզման ենթակա չեն, քանի որ վարչական մարմինը վարչական ակտի չտրամադրելը պայմանավորել է բացառապես մեկ հանգամանքով:

Սույն վարչական գործի շրջանակներում Երնանի քաղաքապետարանի կողմից դատարան չի ներկայացվել սպառիչ թվարկված վերաբերելի ապացույցներից որնէ մեկը, որով կհաստատվեր հողամասի՝ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածում ընդգրկված լինելու հանգամանքը, հետնաբար վերաբերելի ապացույցի բացակայության ն հայցվորի կողմից տվյալ փաստի դեմ առարկելու պայմաններում, անհիմն են Վերաքննիչ դատարանի դատողությունները՝ հողամասի՝ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածում ընդգրկված լինելու վերաբերյալ: Բացի այդ, Երնանի քաղաքապետարանի կողմից Դատարան ներկայացված եզրակացությունը տվյալ փաստի հաստատման տեսանկյունից որնէ ապացուցողական նշանակություն չունի:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 26.05.2023 թվականի որոշումը ն օրինական ուժ տալ Դատարանի 25.02.2022 թվականի վճռին:

3. Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

Սույն վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետնյալ փաստերը.

3) Երնանի քաղաքապետի 28.06.2004 թվականի թիվ 1179-Ա որոշման 3-րդ կետի համաձայն՝ որոշվել է ճանաչել նույն որոշման թիվ 3 հավելվածում ընդգրկված 14 քաղաքացիների սեփականության իրավունքն ինքնակամ կառուցված շինությունների ն հողի համապատասխան մասի նկատմամբ: Նշված հավելվածի համաձայն՝ Չարենցի 72 հարող

Յ

տարածք հասցեի խանութի՝ 61.7քմ, Ա տաղավարի՝ 23.4քմ, նկատմամբ ճանածվել է Վարդան Ադամյանի սեփականության իրավունքը, զբաղեցրած 85.1քմ հողատարածքը տրամադրվել է վարձակալության 5 տարի ժամկետով (հատոր 1-ին, գ.թ. 56-57):

2) ՀՀ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 2841292 վկայականի համաձայն՝ ք. Երնան, Կենտրոն, Չարենցի 72/3 հասցեում գտնվող 61.7քմ (0.00617հա) մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակությամբ հողամասի նկատմամբ 19.08.2011 թվականին գրանցվել է Վարդան Ադամյանի սեփականության իրավունքը (հատոր 1-ին, գ.թ. 34-37):

3) «ՀՀ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 18042017-01-0073 վկայականի համաձայն՝ ք. Երնան, Կենտրոն, Չարենցի 72/1 հասցեում գտնվող 0.00234հա (23.4քմ) մակերեսով 01-006-021-0228 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակությամբ Ա խառը կառուցապատման հողատեսքով հողամասի նկատմամբ 18.04.2017 թվականին գրանցվել է Վարդան Ադամյանի վարձակալության իրավունքը: Նույն վկայականի համաձայն հողամասի վրա առկա է Վարդան Ադամյանին սեփականության իրավունքով պատկանող 211քմ մակերեսով տաղավար (հատոր 1-ին, գ.թ. 24-25):

4) Երնանի քաղաքապետին ուղղված 27.10.2020 թվականի դիմումով Վարդան Ադամյանը խնդրել է ք. Երնան, Չարենցի 72/1 հասցեում գտնվող 23.4քմ հողատարածքն ուղղակի վաճառքով օտարել իրեն: Նշված դիմումին ի պատասխան Երնանի քաղաքապետարանի 10.11.2020 թվականի թիվ 18-06/1-Ա-10774 գրությամբ հայտնվել է, որ քննարկման ներկայացված հողամասն ընդգրկված է ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում (կետ 6) ն ենթակա չէ օտարման (մասնավորեցման) (հատոր 1-ին, գ.թ. 6, 21):

5) Երնան քաղաքի Չարենցի փողոցի 72/1 ն 72/3 հասցեների լուսանկարների, հատակագծերի ն գոտիավորման նշագրման քարտեզի համաձայն՝ նշված երկու հասցեները գտնվում են Չարենցի փողոցի երկայնքով մեկ ուղղության վրա, կողք կողքի ն նույն գոտիավորման հատվածում (հատոր 1-ին, գ.թ. 19, 30-31, 51 58-60, 78):

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումը.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ ն 27-րդ հոդվածների խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը ն որի առկայությունը հիմնավորվում է ստորն ներկայացված պատճառաբանություններով:

Վերոգրյալով պայմանավորված Վճռաբեկ դատարանն անհրաժեշր է համարում անդրադառնալ հողատարածքը ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում ընդգրկված լինելու փաստը հաստատող ապացույցների գնահատման առանձեահատկություններին:

4

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործի փաստական հանգամանքները դատարանը պարզում է ի պաշտոնե ("64 օ88օ/օ"):

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատարանը կաշկանդված չէ վարչական դատավարության մասնակիցների ներկայացրած ապացույցներով, (.) ն իր նախաձեռնությամբ ձեռնարկում է համարժեք միջոցներ` կոնկրետ գործի լուծման համար անհրաժեշտ իրական փաստերի վերաբերյալ հնարավոր ն հասանելի տեղեկություններ ձեռք բերելու համար:

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դատարանը (...) պահանջում է, որ ներկայացվեն գործի փաստական հանգամանքները պարզելու Ա գնահատելու համար անհրաժեշտ բոլոր ապացույցները:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ դատարանի կողմից գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե ("« օքՈօ/օ") պարզելու սկզբունքը վարչական արդարադատությանը բնորոշ .կարնորագույն առանձնահատկություններից մեկն է: Քննարկվող վարչադատավարական սկզբունքի էությունն օրենսդիրը բացահայտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածում, որի բովանդակությունը հանգում է հետնյալին.

1) վարչական դատարանը կաշկանդված չէ վարչական դատավարության մասնակիցների ներկայացրած ապացույցներով, միջնորդություններով, առաջարկություններով, բացատրություններով, առարկություններով.

2) վարչական դատարանը պարտավոր է՝

- իր նախաձեռնությամբ ձեռնարկել համարժեք միջոցներ՝ կոնկրետ գործի լուծման համար անհրաժեշտ իրական փաստերի վերաբերյալ հնարավոր ն հասանելի տեղեկություններ ձեռք բերելու համար,

- պահանջել, որ ներկայացվեն գործի փաստական հանգամանքները պարզելու ն գնահատելու համար անհրաժեշտ բոլոր ապացույցները,

- մատնանշել հայցադիմումներում առկա ձնական սխալները,

- առաջարկել ճշտել ոչ հստակ հայցային պահանջները, ոչ ճիշտ հայցատեսակները փոխարինել պատշաճ հայցատեսակներով, տարբերակել հիմնական ն ածանցյալ պահանջները, համալրել ոջ բավարար փաստական տվյալները (տե՛ս, Զաքար Ջերեջյանն ընդդեմ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության թիվ ՎԴ/1979/05/17 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 12.02.2021 թվականի որոշումը):

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը նույն օրենսգրքով սահմանված կարգով ձեռք բերված ապացույցների հետազոտման ն գնահատման միջոցով պարզում է գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը, անմիջականորեն գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը՝ բազմակողմանի, լրիվ ն օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատարանը դատական ակտի մեջ պետք է պատճառաբանի նման համոզմունքի ձնավորումը:

5

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 28-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ գործի լուծման համար անհրաժեշտ ապացույցներ ձեռք բերելու նպատակով դատարանն իր նախաձեռնությամբ ձեռնարկում է համարժեք միջոցներ:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ վարչական դատարանը գործն ըստ էության լուծող դատական ակտ կայացնելիս գնահատում է ապացույցները:

ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ անդրադառնալով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 28-րդ հոդվածի վերլուծությանը, արձանագրել է, որ նշված իրավակարգավորումից բխում է, որ գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե պարզելու ("2 օքոօօ") սկզբունքը դատական ապացուցման գործընթացում, մասնավորապես, դրսնորվում է կոնկրետ գործի լուծման համար անհրաժեշտ իրավաբանական փաստերի վերաբերյալ հնարավոր ն. հասանելի տեղեկություններ ձեռք բերելու նպատակով անհրաժեշտ ապացույցներ պահանջելու վարչական դատարանի պարտականությամբ (ե՛ս, Ալեքսանդր Կարալովե ըեդդեմ Երեանի քաղաքապետարանի' թիվ ՎԴ/4315/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.04.2016 թվականի որոշումը):

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ, 26-րդ, 27-րդ ն 124-րդ հոդվածների վերլուծությունից հետնում է, որ դատարանը գործն ըստ էության լուծող դատական ակտ կայացնելու նպատակով գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը պարզում է ապացույցների հետազոտման ն գնահատման միջոցով: ՀՀ վճռաբեկ դատարանի գնահատմամբ ապացույցների հետազոտումը դատական ապացույցների անմիջական ընկալումն ու վերլուծությունն է՝ դրանցից յուրաքանչյուրի վերաբերելիությունը, թույլատրելիությունն ու արժանահավատությունը որոշելու նե գործի լուծման համար նշանակություն Օ ունեցող փաստական հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը հաստատելու համար դրանց համակցության բավարարությունը պարզելու նպատակով, իսկ `աապացույցնեի գնահատումը ենթադրում է . ապացույցների տրամաբանական ն իրավաբանական որակում դրանց վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատութան ն բավարարության .,.տեսանկյունից: Ապացույցների գնահատումը՝ որպես ապացուցման գործընթացի տարր, մտավոր, տրամաբանական գործունեություն է, որի արդյունքում դատարանի կողմից եզրահանգում է արվում ապացույցներից յուրաքանչյուրի թույլատրելիության, վերաբերելիության, հավաստիության ն ապացուցման առարկայի մեջ մտնող հանգամանքների բացահայտման համար ապացույցների համակցության բավարարության մասին:

Վարչադատավարական օրենսդրության համաձայն՝ դատարանը գործում եղած բոլոր ապացույցները գնահատում է ներքին համոզմամբ, որը պետք է հիմնված լինի գործում առկա բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ ն օբյեկտիվ հետազոտության վրա:

ՀՀ վճռաբեկ դատարանը հարկ է համարել նշել նան, որ թեն ներքին համոզմունքը սուբյեկտիվ կատեգորիա է, այդուհանդերձ, օրենսդիրն այն դիտարկում է որպես ապացույցների գնահատման միջոց, որը հանգեցնում է իրավական գնահատականների,

6

հետնաբար ն դատավարական օրենսդրությամբ նախատեսել է դրա օբյեկտիվության ապահովմանն ուղղված որոշակի երաշխիքներ, մասնավորապես՝

1) որպես դատարանի ներքին համոզմունքի օբյեկտիվ հիմք պետք է հանդիսանա գործում եղած ամեն մի ապացույցի ն ապացույցների համակցության բազմակողմանի, լրիվ ն օբյեկտիվ հետազոտությունը,

2) դատարանն ազատ է ապացույցների գնահատման գործում:

Ներքին համոզմամբ ապացույցների ազատ գնահատումը ենթադրում է, որ դատարանը կաշկանդված չէ տվյալ ապացույցին գործին մասնակցող ն այ անձանց տված գնահատականներով ն արտահայտած կարծիքներով:

Դատարանի կողմից ապացույցների գնահատման արդյունքներն արտացոլվում են դատական ակտի պատճառաբանական մասում, որտեղ դատարանը պետք է մատնացույց անի այն ապացույցները, որոնց վրա կառուցում է իր եզրահանգումներն ու հետնությունները, ինչպես նան այն դատողությունները, որոնցով հերքում է այս կամ այն ապացույցը: Դատական ակտը միայն այն դեպքում կարող է համարվել պատշաճորեն պատճառաբանված, երբ դրա պատճառաբանական մասում դատարանը ցուց է տվել ապացույցների գնահատման հարցում իր ներքին համոզմունքի ձնավորման օբյեկտիվ հիմքերը (տե՛ս, Միսակ Այանյանն ընդդեմ Երնանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/0702/05/11 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.12.2016 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը մեկ այլ որոշմամբ արձանագրել է, որ գործի ճիշտ լուծման նպատակով դատարանը պետք է ստուգի ապացույցների արժանահավատությունը, քանի որ միայն արժանահավատ ապացույցն է հնարավորություն տալիստ հաստատելու կամ հերքելու գործի լուծման համար էական նշանակություն ունեցող հանգամանքները: Գործով ձեռք բերված որոշ ապացույցների ոչ հավաստիության վերաբերյալ կարող է վկայել դատարանի կողմից միննույն հանգամանքի կամ փաստի վերաբերյալ հակասական, միմյանց բացառող տեղեկությունների, տվյալների ստացումը: Ապացույցի հավաստիության մասին կարելի է դատել առաջին հերթին ելնելով այդ տեղեկատվության աղբյուրի բնույթից (հատկանիշներից), այսինքն՝ ապացույցների արժանահավատությունն առաջին հերթին կախված է տեղեկատվության աղբյուրի որակից: Միննույն ժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ ապացույցների արժանահավատությունը կախված է նան գործով ձեռք բերված տարբեր ապացույցների՝ միմյանց համապատասխանությունից, հավաքված Ա հետազոտված բոլոր ապացույցների ընդհանուր գնահատականից, քանի որ գործով ձեռք բերված ն հետազոտված բոլոր ապացույցների գնահատումը միայն կարող է վերհանել ապացույցների միջն եղած հակասությունները ն արդյունքում որոշել ապացույցների հավաստիությունը: Այլ կերպ ասած, եթե դատարանի մոտ կասկածներ են առաջանում՝ կապված ձեռք բերված ն հետազոտվող ապացույցների հավաստիության վերաբերյալ, ապա այդ կասկածներն անհրաժեշտ է փարատել՝ տվյալ ապացույցներն այլ ապացույցների հետ համադրելու միջոցով (տե՛ս, Զոյա Սիմեոնիդուն ընդդեմ Երնան համայնքի թիվ ՎԴ/10507/05/13 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.11.2015 թվականի որոշումը):

Անդրադառնալով պարտավորեցման հայցի էությանը ՀՀ վճռաբեկ դատարանն իր նախկին որոշումներում արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ

7

պարտավորեցման հայցի բուն նպատակը անձի համար բարենպաստ վարչական ակտի ընդունմանը հասնելն է: Հիմք ընդունելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 3-րդ մասի կարգավորումները, ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ եթե վարչական դատարանը ձեռք բերված ապացույցների շրջանակում Ա դատական ակտի կայացման պահին գործող օրենքների հիման վրա հաստատված է համարում հայցվող բարենպաստ վարչական ակտի իրավաչափությունը, վերջինս պետք է կայացնի հայցը բավարարելու վերաբերյալ գործն ըստ էության լուծող դատական ակտ՝ անվավեր ճանաչելով վարչական մարմնի կողմից հայցվող վարչական ակտն ընդունելը մերժելու վերաբերյալ որոշումը Ա պարտավորեցնելով վարչական մարմնին այդ վարչական ակտի ընդունմանը (...) (տես, Կարեն Սարդարյանն ընդդեմ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության թիվ ՎԴ/6495/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.12.2016 թվականի որոշումը):

ՀՀ հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ հողային հարաբերությունների կարգավորման բնագավառում տեղական ինքնակառավարման մարմինները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կազմում ն հաստատում են համայնքի (բնակավայրի) գլխավոր հատակագիծը (այսուհետ՝ գլխավոր հատակագիծ), քաղաքաշինական գոտիավորման նախագիծն ու հողերի օգտագործման սխեման, ինչպես նան սահմանում ն փոփոխում են հողերի նպատակային Ա գործառնական նշանակությունը՝ կառավարության սահմանած կարգով (...):

ՀՀ հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի 5-րդ կետի համաձայն՝ հողերի նպատակային նշանակությունը, հողատեսքերն ու գործառնական նշանակությունը ն հողերի օգտագործման նկատմամբ սահմանափակումները նշվում են համայնքների հողերի օգտագործման սխեմաներում, գլխավոր հատակագծերում:

Շարադրված նորմերի բովանդակությունից բխում է, որ համայնքի (բնակավայրի) գլխավոր հատակագիծը, քաղաքաշինական գոտիավորման նախագիծը, հողերի օգտագործման սխեման կազմելու Ա հաստատելու, ՀՀ կառավարության սահմանած կարգին համապատասխան՝ հողերի նպատակային ն գործառնական նշանակությունը սահմանելու ն փոփոխելու իրավասությամբ օժտված են տեղական ինքնակառավարման մարմինները: Ընդ որում, հողերի նպատակային նշանակության, հողատեսքեի ն գործառնական նշանակության, հողերի օգտագործման նկատմամբ սահմանափակումների վերաբերյալ նշումներն արվում են համայնքների հողերի օգտագործման սխեմաներում ն գլխավոր հատակագծերում:

ՀՀ հողային օրենսգրքի օրենսգրքի 51-րդ հոդվածի համաձայն՝ հողամասերի նկատմամբ քաղաքացիների ն իրավաբանական անձանց իրավունքները, ինչպես նան հողամասերի նկատմամբ օգտագործման իրավունքների սահմանափակումները ծագում են պետական կառավարման ն տեղական ինքնակառավարման մարմինների որոշումներից ն նրանց հետ կնքած պայմանագրերից, քաղաքացիների ու իրավաբանական անձանց միջն հողամասի հետ կապված պայմանագրերից ն այլ գործարքներից:

«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Երնան քաղաքում տեղական ինքնակառավարման առանձնահատկությունները

8

սահմանվում են «Երեան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

«Երնան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ Երեանի տեղական ինքնակառավարման մարմիններն են՝ Երնանի ավագանին (այսուհետ՝ ավագանի):

«Երնան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 19-րդ ն 20-րդ կետերի համաձայն՝ ավագանին որոշում է ընդունում Երնան քաղաքի գլխավոր հատակագծի, դրա փոփոխությունների, ինչպես նան նախագծման առաջադրանքի վերաբերյալ, որոշում է ընդունում Երեան քաղաքի գլխավոր հատակագծին համապատասխան մշակված` Երնան քաղաքի առանձին տարածքների գոտիավորման նախագծերի, ինչպես նան նախագծման առաջադրանքի վերաբերյալ:

«Երնան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 53-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ ն 10-րդ կետերի համաձայն` ավագանու հետ հարաբերություններում քաղաքապետն իրականացնում է հետնյալ սեփական լիազորությունները՝ ավագանուն է ներկայացնում Երնան քաղաքի գլխավոր հատակագծի ն դրա փոփոխությունների, ինչպես նան նախագծման առաջադրանքի նախագծերը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, Երնան քաղաքի գլխավոր հատակագծին համապատասխան մշակված Երնանի առանձին տարածքների գոտիավորման, ինչպես նան նախագծման առաջադրանքի նախագծերը:

Վերոգրյալ իրավանորմերի համակարգային վերլուծության արդյունքում պարզ է դառնում, որ Երնան քաղաքի գլխավոր հատակագծի վերաբերյալ որոշումն ընդունվում է ավագանու կողմից՝ Երեանի քաղաքապետի կողմից ներկայացված նախագծի հիման վրա: Երնան քաղաքի գլխավոր հատակագծի հիման վրա ն դրան համապատասխան՝ մշակվում են Երնանի առանձին տարածքների գոտիավորման, ինչպես նան նախագծման առաջադրանքի նախագծերը: Իր հերթին՝ Երնան համայնքի տարածքների գոտիավորումն իրենից ենթադրում է այդ համայնքի կամ դրա առանձին հատվածների տարածքների, հողամասերի ն այլ անշարժ գույքի օգտագործման պարտադիր պահանջների սահմանում՝ դրանց իրավական ռեժիմին, նպատակային ու գործառնական նշանակությանը, թույլատրված օգտագործումներին համապատասխան՝ «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի համաձայն:

Երնան համայնքի վարչական տարածքում գտնվող հողերի նպատակային ն գործառնական նշանակությունը որոշելու ն դրանց օգտագործման նկատմամբ սահմանափակումներ սահմանելու իրավասությունը վերապահված է Երնանի քաղաքապետին ն ավագանուն:

ՀՀ հողային օրենսգրքի 57-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պետության ն համայնքների սեփականության հողամասերը տրամադրվում են սեփականության, կառուցապատման կամ օգտագործման իրավունքով: Պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը կառուցապատման նպատակով կարող են տրամադրվել այլ անձանց միայն սեփականության իրավունքով, բացառությամբ սույն օրենսգրքով սահմանված՝ պետական ն համայնքային սեփականություն հանդիսացող այն հողամասերի, որոնց տրամադրումը սեփականության իրավունքով արգելված է (...):

9

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ տեղական ինքնակառավարման մարմինները հողամասերը տրամադրում են նույն օրենսգրքի 3-րդ հոդվածով սահմանված կարգով հաստատված գլխավոր հատակագծերին, քաղաքաշինական գոտիավորման նախագծերին ու հողերի օգտագործման սխեմաներին համապատասխան:

ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով համայնքի սեփականությանը պատկանող որնէ հող այլ անձի փոխանցվելու դեպքերին, հայտնել է այն իրավական դիրքորոշումը, որ «(.) տեղական ինքնակառավարման մարմինների իրավասությանն է վերապահված կազմելու ն հաստատելու քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերը, իրենց վարչական տարածքում գտնվող որնէ հողի նկատմամբ նախատեսելու սահմանափակումներ, հողն ի սեփականություն այլ անձի հանձնելու հարցի լուծումը նս վերապահվել է այդ մարմիններին: Մինչ համայնքին կամ պետությանը սեփականության իրավունքով պատկանող հողամասերն այլ անձի փոխանցելը, տեղական ինքնակառավարման մարմիեները կրում են իրենց կազմած ն տիրապետման ներքո գտնվող գլխավոր հատակագիծը, քաղաքաշինական գոտիավորման նախագիծը ու հողերի օգտագործման սխեմաները հետազոտելու պարտականություն: Այդպիսի պարտականություն սահմանելըի՝`՝։`։0կապված է հողամասի նկատմամբ սահմանափակումներ առկա չլինելու փաստը պարզելու անհրաժեշտությամբ, իսկ սահմանափակումների մասին նշումներ պարունակում են հենց քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերը: Եթե համայնքի վարչական տարածքում գտնվող որնէ հողի նկատմամբ քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերով նախատեսված է որնէ սահմանափակում, ինչը ՀՀ հողային օրենսգրքով արգելում է այն սեփականության իրավունքով այլ անձանց տրամադրելը, ապա տեղական ինքնակառավարման մարմինն արդեն կաշկանդված է ՀՀ հողային օրենսգրքի 57-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արգելքով ն այդ հողը չի կարող տրամադրել որնէ քաղաքացու կամ իրավաբանական անձի: Մինչ հողն այլ անձի տրամադրելը քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերն ուսումնասիրելու պարտականություն սահմանելով օրենսդիրը հետապնդում է որոշակի նշանակություն ունեցող հողամասերի պահպանությունն ապահովվելու նպատակ» (ե'ս, Դավիթ Մելիք-Ստեփանյանն ըեդդեմ Երնանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/0325/05/19 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.10.2021 թվականի որոշումը):

ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն՝ արգելվում է քաղաքացիներին ն իրավաբանական անձանց սեփականության իրավունքով փոխանցել պետական ն համայնքային սեփականություն հանդիսացող այն հողամասերը, որոնք՝ բնակավայրերում ընդհանուր օգտագործման հողեր են (հրապարակներ, փողոցներ, ճանապարհներ, գետափեր, զբոսայգիներ, պուրակներ, այգիներ, լողափեր ն ընդհանուր օգտագործման այլ տարածքներ):

ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով հողամասի՝ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկին, արտահայտել է իրավական այն դիրքորոշումը, որ «(Լ..) ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածում հստակ թվարկված են պետական ն համայնքային սեփականություն հանդիսացող այն հողերը, որոնք քաղաքացիներին ն իրավաբանական անձանց սեփականության իրավունքով փոխանցվել չեն կարող: Այդպիսի սահմանափակում նախատեսելը պայմանավորված է այդ հողերի՝ հանրային, մշակութային, էկոլոգիական, սանիտարական, գիտահետազոտական

10

կամ այլ հատուկ նշանակությամբ, ինչպես նան հանրության առողջության պաշտպանության կամ կենդանական ն բուսական աշխարհի պահպանության անհրաժեշտությամբ:

Վերը նշված իրավանորմերի համակարգային վերլուծության հիման վրա Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ քաղաքացիներին ն իրավաբանական անձանց սեփականության իրավունքով փոխանցման ենթակա չեն նան բնակավայրերում ընդհանուր օգտագործման հողերը, այդ թվում` հրապարակները, փողոցները, ճանապարհները, գետափերը, «զբոսայգիները, պուրակները, այգիները, լողափերը ն ընդհանուր օգտագործման այլ տարածքները: ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի 6-րդ կետում օգտագործված՝ «ընդհանուր օգտագործման հողեր» բառակապակցությունից պարզ է, որ դրանք ընդհանուր՝ հանրության լայն շերտերի կողմից օգտագործման ենթակա հողեր են ն նախատեսված են բնակավայրերի զարգացման, կենսագործունեության համար բարենպաստ միջավայրի ստեղծման, կառուցապատման ն բարեկարգման համար: Հանրային կարնոր նշանակություն ունենալու պատճառով էլ դրանք քաղաքացիներին ն իրավաբանական անձանց սեփականության իրավունքով փոխանցման ն նրանց կողմից միանձնյա տիրապետման ու օգտագործման ենթակա չեն:

(...) ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածում թվարկված հողերը քաղաքացիներին ն իրավաբանական անձանց սեփականության իրավունքով փոխանցելու սահմանափակումը նույն օրենսգրքի 57-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված այն արգելքներից է, որը տեղական ինքնակառավարման մարմիններին կաշկանդում է այլ անձանց սեփականության իրավունքով տրամադրել դրանք: Եթե քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերն ուսումնասիրելիս տեղական ինքնակառավարման մարմինը պարզում է, որ քաղաքացին կամ իրավաբանական անձը ցանկանում է սեփականության իրավունք, ձեռք բերել բնակավայրերում ընդհանուր օգտագործման հող սահմանված հողերի, օրինակ՝ հրապարակի կամ պուրակի նկատմամբ, ապա վերջինս ՀՀ հողային օրենսգրքի 57-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արգելքի ուժով պարտավոր է մերժել այդ դիմումը՝ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածի 6-րդ կետով այդպիսի հողերի նկատմամբ սահմանափակում նախատեսված լինելու պատճառաբանությամբ» (տե'ս, Դավիթ Մելիք-Ստեփանյաեն ընդդեմ Երնանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/0325/05/9 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22. 10. 2021 թվականի որոշումը):

Անդրադառնալով հողամասի՝ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում ընդգրկված լինելու կամ չլինելու մասին համապատասխան տեղեկատվությունը տրամադրելու իրավասու սուբյեկտի հարցին՝ ՀՀ վճռաբեկ դատարանը արձանագրել է, որ «(..) տեղական ինքնակառավարման մարմինները, իրականացնելով համայնքի գլխավոր հատակագծի ն գոտիավորման նախագծի մշակման ն հաստատման, համայնքի վարչական տարածքում գտնվող հողերի նպատակային ն գործառնական նշանակությունը սահմանելու գործընթացներ, հողամասերի տեղադրության, դրանց նպատակային նշանակության ն ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում ընդգրկված լինելու կամ չլինելու վերաբերյալ հավաստի Ա արժանահավատ տեղեկատվություն տրամադրող վարչական մարմիններ են:

1

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 26-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ գործի հանգամանքները, որոնք, օրենքի կամ այլ իրավական ակտի համաձայն, պետք է հաստատվեն միայն որոշակի ապացույցներով, չեն կարող հաստատվել այլ ապացույցներով:

Ինչպես նշվեց ՀՀ հողային օրենսգրքի 3-րդ հոդվածով ն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի մի շարք հոդվածներով համայնքի (բնակավայրի) գլխավոր հատակագիծը, քաղաքաշինական գոտիավորման նախագիծն ու հողերի օգտագործման սխեման կազմում ն հաստատում, ինչպես նան հողերի նպատակային ն գործառնական նշանակություը սահմանում ե փոփոխում են տեղական ինքնակառավարման մարմինները, իսկ Երնան համայնքում՝ «Երնան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 19-րդ ն 20-րդ կետերի Ա «Երնան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 53-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ ն 10-րդ կետերի համաձայն՝ Երնանի քաղաքապետն ու ավագանին:

Նշված նորմերով սպառիչ ն հստակ սահմանված են այն մարմինները (պաշտոնատար անձինք), որոնք լիազորված են կազմելու ն հաստատելու կոնկրետ համայնքի քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերը ն այդ փաստաթղթերով սահմանելու հողերի նպատակային ն գործառնական նշանակությունը: (...) դատարանները, հանդիսանալով դատական իշխանություն իրականացնող մարմին, ՀՀ Սահմանադրությամբ կամ որնէ օրենքով իրավասու չեն որոշելու որնէ հողի նպատակային ն գոռծառնական նշանակությունը կամ գնահատելու այդ նպատակային նշանակությամբ հողամասն օգտագործելու նպատակահարմարությունը: Հողամասի նպատակային նշանակությունը, ուստին ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում ընդգրկված լինելու փաստը կարող է հաստատվել տեղական ինքնակառավարման մարմնի կողմից ներկայացված ապացույցներով՝ գլխավոր հատակագծերով, քաղաքաշինական գոտիավորման նախագծերով, հողերի օգտագործման սխեմաներով: Դատարանն իրավասու է ստուգելու ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում հողամասն ընդգրկված լինելու փաստի վերաբերյալ մարմնի կողմից տրված փաստաթղթի օրինականությունը, ինչպես նան դրա վերաբերելիությունը ն արժանահավատությունը վերաբերելի փաստին» (տե'ս, Դավիթ Մելիք-Ստեփաեյաեն ընդդեմ Երնաեի քաղաքապետարանի թիվ ՎԴ/0325/05/9 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.10.2021 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վարչական գործը հարուցվել է Վարդան Ադամյանի կողմից ներկայացված պարտավորեցման հայցի հիման վրա, որով վերջինս պահանջել է պարտավորեցնել Երնանի քաղաքապետարանին ընդունել բարենպաստ վարչական ակտ, այն է՝ Երեան քաղաքի Չարենցի փողոցի թիվ 72/1 հասցեի հողամասը հայցվորին օրենքով սահմանված կարգով ուղղակի վաճառքով օտարելու մասին որոշում:

Դատարանը 25.02.2022 թվականի վճռով բավարարել է հայցը՝ պատճառաբանելով, որ «(-) Դատարանի գնահատմամբ Երնանի քաղաքապետարանե իր հայեցողական լիազորություններե իրականացնելիս չի առաջնորդվել մարդու ն քաղաքացու' Հայաստանի

12

Հանրապետության Սահմանադրությամբ ամրագրված իրավունքների ն ազատությունների պաշտպանության անհրաժեշտությամբ, երանց իրավահավասարության, վարչարարության իրականացման համաչափության նե կամայականության արգելքի սկզբունքներով, մասեավորապես՝ միատեսակ փաստական հանգամանքների եկատմամբ ցուցաբերել է անհավասար մոտեցումներ, ըեդ որում' դրանց տարբերակման որնէ հիմքի բացակայության պայմաններում: Բացի այդ, գործի դատաքնեությամբ չի հիմնավորվել նան այն հանգամանքը, որ հայեցողական լիազորությունները վերը նշված ձներով իրականացնելու պայմաններում, երբ միանման դեպքերում (մասնավորապես հայցվորի դեպքում) հետագայում նս պարտավոր էր իր այդ հայեցողական լիազորությունն իրականացնել նույն ձնով, եպատակ է ունեցել հրաժարվել այդ սահմանափակումից` գերակա շահի առկայության պատճառով հետագայում մշտապես մեկ այլ հայեցողական որոշում ընդունելու մրադրության հիմքով: Հարկ է նեան նշել, որ գործի քննության ընթացքում դատարանը կայացրել է արձանագրային որոշում, որով պահանջվել է տրամադրել պարզաբանում, թե ինչով է պայմանավորվել այն, որ ք. Երնան, Չարեեցի 72/1 հասցեն գտեվում է ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում, իսկ դրա անմիջապես հարնանությամբ գտեվող ք. Երնան, Չարենցի 72/3 հասցեն ընդգրկված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում ն սեփականաշեորհվել է նախկինում: Նշված որոշման ի պատասխան' պատասխահողի կողմից որնէ պարզաբանում չի ներկայացվել»: Վերաքննիչ դատարանը 26.05.2023 թվականի որոշմամբ Երնանի

քաղաքապետարանի ներկայացրած վերաքննիչ բողոքը բավարարել է՝ Դատարանի 25.02.2022 թվականի վճիռը բեկանել ն փոփոխել է, հայցը՝ մերժել՝ պատճառաբանելով, որ « (-) երբ անձինք ցանկանում են իրացնել իրենց ձեռքբերման վաղեմության իրավունքը, դրան պետք է նախորդի այդ անձաեց ձեռքբերման վաղեմության իրավունքի փրամադրումը (ճանաչումը) ն, ըստ այդմ, դրա հեր կապված իրավահարաբերության ձնավորումը' օրենսդրորեն սահմանված եղանակներից որնէ մեկով արտադատական (պետական կառավարման ն տեղական ինքնակառավարման մարմինների որոշումներով) կամ դատական կարգով: Ընդ որում, ձեռքբերման վաղեմության իրավունքի փրամադրման (ճանաչման) համար պետք է հիմեավորվի այդ անձանց կողմից ավելի քան տասը փարի անընդմեջ ու բացահայտ, սակայն առանց իրենց իրավունքների իրավաբանական ձնակերպման պետության կամ համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերից օգտվելու փաստը (այդպիսի հողամասերի նեկատմամբ օգտագործման իրավունքի իրավաբանորեն ձնակերպման եախապատվության իրավունքի տրամադրման (ճանաչման) դեպքում) կամ այդ անձանց կողմից ավելի քան տասը տարի անընդմեջ, բարեխիղճ ու բացահայտ, սակայն առանց իրենց իրավունքների իրավաբանական ձնակերպման պետության կամ համայնքի սեփականություն հանդիսացող հող ամասերից օգտվելու փաստը (այդպիսի հողամասերը սեփականության իրավունքով ձեռք բերելու նախապատվության իրավունքի տրամադրման (ճանաչման) դեպքում)'' ՀՀ հողային օրենսգրքի 72-րդ հոդվածում ամրագրված մյուս նախապայմանների պահպանմամբ: Մինչդեռ, տվյալ դեպքում եշված փաստակազմի առկայությունը հավաստող ապացույցները բացակայում են, ինչը նշանակում է, որ բացակայում է նան համայնքի սեփականությունը

13

հանդիսացող տվյալ հողամասի ուղղակի վաճառքի ձնով օտարելու ՀՀ հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի Լին մասով նախատեսված եշված վավերապայմանների առկայությունը (...)»:

(-) Վարդան Ադամյանի կողմից վարչական մարմեին ուղղված դիմումը ն հայցադիմումով ներկայացված, քննության առարկա հանդիսացած պահանջը վերաբերում է ուղղակի վաճառքի ձնով Երնան քաղաքի, Չարենցի 72/1 հասցեում գտնվող 23.4 քմ հողատարածքն ուղղակի վաճառքով իրեն օտարել պարտավորեցնելուն, այլ ոչ թե 18.05.2006թ. «Ինքնակամ կառույցների օրինականացման ն պտեօրինման կարգը հաստատելու մասին» թիվ 912-Ն որոշման շրջանակներում բարենպաստ վարչական ակտ ընդունելուն պարտավորեցնելուն: Ըեդ որում, այդ դեպքում, նախ, ստուգման է ենթակա «Ինքեակամ կառույցների օրինականացման ն տեօրիեման կարգը հաստատելու մասին» 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման 2րդ կետով սահմանված բացառությունների առկայությունը, ինքնակամ կառույցի օրինականացման օրինականությունը, այնուհետն դրան հաջորդող գործընթացների առանձնահատկությունների հաշվառմամբ, հայցվող բարենպաստ վարչական ակտի իրավաչափությունը:

Հետնաբար, ինքնակամ կառույցների օրինականացմանը վերաբերող կանոնակարգումների շրջանակներում եշված հողամասը հայցվորին ուղղակի վաճառքով օտարելու օրինականության ն հիմեավորվածության ստուգումը դուրս է սույն վեճի լուծման շրջանակներից:

Վերոգրյալի հիման վրա Վերաքննիչ դատարանը գտեում է, որ Երնանի քաղաքապետարանին Երնան քաղաքի Չարենցի փողոցի հ. 72/1 հասցեի հողամասը Վարդան Ադամյանին օրենքով սահմանված կարգով ուղղակի վաճառքով օտարելուն պարտավորեցնելու իրավական հիմքերը բացակայել են»:

Վճռաբեկ դատարանը, վերոնշյալ իրավական վերլուծությունների լույսի ներքո համադրելով ն գնահատելով նշված դիրքորոշումը, արձանագրում է հետնյալը.

Սույն գործի փաստերից հետնում է, որ ՀՀ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 18042017-01-0073 վկայականի համաձայն՝ ք. Երնան, Կենտրոն, Չարենցի 72/1 հասցեում գտնվող 0.00234հա մակերեսով 01-006-0214-0228 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակությամբ ն խառը կառուցապատման հողատեսքով հողամասի նկատմամբ գրանցվել է Վարդան Ադամյանի վարձակալության իրավունքը: Նույն վկայականի համաձայն` հողամասի վրա առկա է 21.1քմ մակերեսով, Վարդան Ադամյանին սեփականության իրավունքով պատկանող հասարակական նպատակային նշանակությամբ շինություն՝ տաղավար:

Վարդան Ադամյանը 27.10.2020 թվականին դիմել է Երեանի քաղաքապետին՝ խնդրելով ք.Երնան, Չարենցի փողոցի հ.72/1 հասցեում գտնվող 23.4քմ մակերեսով հողատարածքը ուղղակի վաճառքով օտարել իրեն:

Ի պատասխան նշված դիմումի՝ Երեանի քաղաքապետարանը 10.11.2020 թվականի թիվ 18-06Ղ-Ա-10774 գրությամբ հայտնել է, որ ք.Երնան, Չարենցի փողոցի հ.72/1 հասցեի հողամասն ընդգրկված է ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում (կետ 6) ն ենթակա չէ օտարման (մասնավորեցման):

14

Վերոնշյալի կապակցությամբ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նախ արձանագրել, որ Դատարանը դեռնս 21.10.2021 թվականին կայացրել է արձանագրային որոշում, որով Երեանի քաղաքապետարանից պահանջվել է ներկայացնել պարզաբանում, թե ինչով է պայմանավորվել այն հանգամանքը, որ ք. Երնան, Չարենցի 72/1 հասցեն գտնվում է ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում, իսկ դրա անմիջապես հարնանությամբ գտնվող ք. Երնան, Չարենցի 72/3 հասցեն ընդգրկված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում ն սեփականաշնորհվել է նախկինում:

Նշվածին ի պատասխան՝ Դատարան է ներկայացվել Երնանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության ն քաղաքաշինության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար, վարչության պետի տեղակալ Դավիթ Դալլաքյանի 24.12.2021 թվականի գրությունն առ այն, որ «(..) Չարենցի փողոց հ.72/1 հասցեի հողամասը Վարդան Ադամյանին ուղղակի վաճառքի միջոցով օտարելու խնդրի հետ կապված հայտնում եմ, որ այդ հողամասը, գտնվելով բարեկարգման ու կանաչապատման համար նախատեսված ընդհանուր օգտագործման տարածքի սահմաններում, ընգրկված է ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում (կետ

6) ն ենթակա չէ օտարման:

Միաժամանակ հայտնում ենք, որ քննարկվող հողամասը գտնվում է նան հանրապետական մարզադաշտի որպես հուշարձան պահպանության համար սահմանված գոտու սահմաններում Ա բացի այդ հողամասի վրա արդեն իսկ իրականացվել է ինքնակամ մետաղական կառույց (ավտոտեխսպասարկման կետ) որը փաստացի շահագործվում է (կից լուսանկարներ)»:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը փաստում է, որ, սույն վարչական գործի նյութերի համաձայն, հայցվորին ս

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
26 հուլիսի, 2024 թ.
Գործի #:
ՎԴ/10271/05/20
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել