Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/Ոսկանյան — ՎԴ/9814/05/20
ՎճռաբեկՎարչական իրավունքAI Ինդեքսավորված

Ոսկանյան — ՎԴ/9814/05/20

Վճռաբեկ դատարանՎԴ/9814/05/2010 դեկտեմբերի, 2021 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

քննելով ըստ հայցի Արտակ Ոսկանյանի ընդդեմ ՀՀ ոստիկանության 6«Ճանապարհային ոստիկանություն» ծառայության (այսուհետ՝ Ծառայություն)՝ 15.08.2020 թվականի թիվ ԱՖ 417367 որոշումը ն 24.09.2020 թվականի թիվ 7-13-42656 գրությունն անվավեր ճանաչելու պահանջների մասին, վարչական գործով ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 22.02.2021 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշման դեմ Արտակ Ոսկանյանի բերած վճռաբեկ բողոքը, ՊԱՐԶԵՑ 1 Գործի դատավարական նախապատմությունը. Դիմելով դատարան` Արտակ Ոսկանյանը պահանջել է անվավեր ճանաչել Ծառայության 15.08.2020 թվականի թիվ ԱՖ 41736

Ամբողջ Տեքստ

Ե Ւ

ԱՆՀԱ Ն Ն

Ա 1/Թ2-- --- Տ է

ՅՐ Ձ

Աւ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վերաքննիչ վարչական Վարչական գործ թիվ ՎԴ/9814/05/20

դատարանի որոշում 2021թ.

Վարչական գործ թիվ ՎԴ)9814/05/20

Նախագահող դատավոր` Հ. Բեդնյան

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական

ն վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով' եախագահող Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ

զեկուցող Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ

Ս. ԱՆՏՈՆՅԱՆ

Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ

Մ. ԴՐՄԵՅԱՆ

Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Ն. ՏԱՎԱՐԱՑՅԱՆ

2021 թվականի դեկտեմբերի 10-ին

գրավոր ընթացակարգով քննելով ըստ հայցի Արտակ Ոսկանյանի ընդդեմ ՀՀ ոստիկանության 6«Ճանապարհային ոստիկանություն» ծառայության (այսուհետ՝ Ծառայություն)՝ 15.08.2020 թվականի թիվ ԱՖ 417367 որոշումը ն 24.09.2020 թվականի թիվ 7-13-42656 գրությունն անվավեր ճանաչելու պահանջների մասին, վարչական գործով ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 22.02.2021 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշման դեմ Արտակ Ոսկանյանի բերած վճռաբեկ բողոքը,

ՊԱՐԶԵՑ

1 Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Արտակ Ոսկանյանը պահանջել է անվավեր ճանաչել Ծառայության 15.08.2020 թվականի թիվ ԱՖ 417367 որոշումը ն 24.09.2020 թվականի թիվ 7-113-42656 գրությունը:

2

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Մ. Պետրոսյան) (այսուհետ` Դատարան) 07.12.2020 թվականի «Հայցադիմումը վերադարձնելու մասին» որոշմամբ հայցադիմումը վերադարձվել է:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 22.02.2021 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշմամբ Արտակ Ոսկանյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, Ա Դատարանի 07.12.2020 թվականի «Հայցադիմումը վերադարձնելու մասին» որոշումը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Արտակ Ոսկանյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները ն պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքենիչ դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3- րդ հոդվածի 12 մասը, 79-րդ հոդվածի Լիե մասի 7րդ կետը, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 288-րդ հոդվածի պահանջները:

Բողոք բերած անձը եշված պեդումը պատճառաբանել է հետեյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանի գնահատմամբ անձի արդար դատաքննության ն դատարանի մատչելիության իրավունքի իրականացումը կախվածության մեջ է դրվում վերադաս վարչական մարմնի հայեցողությունից. եթե վերջինս վարչական բողոքն ըստ էության չի քննում, ապա վարչական ակտը ջի կարող բողոքարկվել:

Բողոքաբերը հայտնել է, որ իր կողմից վարչական բողոքը ներկայացվել է երեսնօրյա ժամկետում, իսկ սահմանված ժամկետում ներկայացված բողոքը չքննելը չի կարող իմաստազրկել անձի արդար դատաքննության ն դատարանի մատչելիության իրավունքը, որպիսի ոչ իրավաչափ հետնության հանգել է Վերաքննիչ դատարանը:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 22.02.2021 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշումը:

3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումները.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի իմաստով, այն է՝ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 12-րդ մասի միատեսակ կիրառության համար, ինչպես նան ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161րդ հոդվածի Էին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերնույթ առկա է մարդու իրավունքների ն ազատությունների հիմնարար խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, քանի որ Վերաքննիչ դատարանը սահմանափակել է հայցվորի` արդար դատաքննության ն դատարանի մատչելիության իրավունքները:

Սույն բողոքի քենության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետնյալ հարցադրմաեը. արդյո՛ք վարչական կարգով բողոքը քենող մարմեի կողմից բողոքը չքենելը կարող է հիմք հանդիսանալ միջամտող վարչական ակտը դատական կարգով բողոքարկելու անձի իրավունքը սահմանափակելու համար:

Յ

ՀՀ. Սահմանադրության 61-րդ հոդվածի 1Լին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների ն ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ ն անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային ն ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

«Մարդու իրավունքների ն հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ն անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի ն հրապարակային դատաքննության իրավունք:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի Լին մասի 1-ին կետի համաձայն՝ յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ նույն օրենսգրքով սահմանված կարգով իրավունք ունի դիմելու վարչական դատարան, եթե համարում է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի վարչական ակտով, գործողությամբ կամ անգործությամբ խախտվել են կամ անմիջականորեն կարող են խախտվել նրա՝ Հայաստանի «Հանրապետության Սահմանադրությամբ (.), միջազգային պայմանագրերով, օրենքներով կամ այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքները ն. ազատությունները, ներառյալ, եթե խոչընդոտներ են հարուցվել այդ իրավունքների ն ազատությունների իրականացման համար, չեն ապահովվել անհրաժեշտ պայմաններ այդ իրավունքների իրականացման համար, սակայն դրանք պետք է ապահովվեին Սահմանադրության, միջազգային պայմանագրի, օրենքի կամ այլ իրավական ակտի ուժով (...):

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վիճարկման հայցով հայցվորը կարող է պահանջել ամբողջությամբ կամ մասնակիորեն վերացնել միջամտող վարչական ակտը, ներառյալ` զուգորդվող վարչական ակտի միջամտող դրույթները:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` հայցը վարչական դատարան կարող է ներկայացվել վիճարկման հայցի դեպքում՝ երկամսյա ժամկետում` վարչական ակտի ուժի մեջ մտնելու պահից:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ այն դեպքերում, երբ վարչական մարմնի ընդունած ակտը կամ ակտը չընդունելը կամ գործողություն կատարելը կամ չկատարելը բողոքարկվել է վարչական կարգով, սույն հոդվածով սահմանված ժամկետները հաշվարկվում են բողոքի վերաբերյալ որոշումն ուժի մեջ մտնելուց կամ բողոքի քննության համար սահմանված ժամկետն ավարտվելուց հետո:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 12-րդ մասի համաձայն՝ վարչական իրավախախտումների վերաբերյա՝։ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 287-րդ հոդված 2րդ մասով նախատեսված վարչական

իրավախախտումների վերաբերյալ գործերով վարչական ակտերը կարող են վիճարկվել դատական կարգով միայն վարչական կարգով բողոքարկվելուց (գանգատարկվելուց) հետո:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 287-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` նույն օրենսգրքի 123-րդ, 123.Լին, 123.3-րդ, 123.4-րդ, 123.5-րդ (բացառությամբ 8-ր, 9-րդ 18-րդ նե 15րդ մասերով նախատեսված իրավախախտումների), 123.6-րդ, 123.7-րդ, 124-124.4-րդ, 124.6-րդ, 25-րդ, 6-րդ, 128-րդ,

4

129.2-րդ, 129.3-րդ, 131րդ, 132-րդ, 135.2-րդ ն 140-րդ հոդվածներով սահմանված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով վարչական ակտերը կարող են վիճարկվել դատական կարգով միայն վարչական կարգով «գանգատարկվելուց (բողոքարկվելուց) հետո:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 79-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն` դատավորը վերադարձնում է հայցադիմումը, եթե նուն օրենսգրքով նախատեսված դեպքում վարչական ակտը չի բողոքարկվել (գանգատարկվել) վարչական կարգով:

Այսինքն, Դատարանը հայցադիմումն ստանալու օրվանից հետո` մեկշաբաթյա ժամկետում, հայցադիմումի ընդունումը մերժելու, հայցադիմումը վերադարձնելու կամ վերահասցեագրելու հիմքեր առկա չլինելու դեպքում, կայացնում է հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշում:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի վերոնշյալ նորմերի համակարգային վերլուծությունից հետնում է, որ օրենքով սահմանված դեպքերում դատական պաշտպանության դիմելու անձի իրավունքի ծագումն օրենսդիրը պայմանավորել է մինչն դատարան դիմելը որոշակի գործողությունների պարտադիր կատարմամբ՝ սահմանելով, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 287-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով վարչական ակտի վիճարկման հայց կարող է ներկայացվել դատարան, եթե մինչ հայց ներկայացնելը վարչական ակտը բողոքարկվել է (գանգատարկվել է) վերադասության կարգով: Այսինքն` որոշման վերադասության կարգով բողոքարկված (գանգատարկված) լինելը հանդիսանում է այն պարտադիր պայմանը, որի առկայության դեպքում միայն անձը կարող է վիճարկման հայց ներկայացնել դատարան: Հետնաբար, իրավախախտումը կատարած անձի համար Ծառայության կողմից կայացված որոշումների դատական կարգով վիճարկման իրավունքը ծագում է բացառապես այն դեպքում, երբ անձը իրացրել է վերադասության կարգով բողոքարկման իր իրավունքը:

Վարչական իրավախախտումների որոշակի տեսակներով միայն վարչական ակտը վերադասության կարգով բողոքարկումից հետո դատարան դիմելու հնարավորություն սահմանելը հարկ է դիտարկել օրենսդրի նպատակի տեսանկյունից: Ըստ այդմ, օրենսդիրը նպատակ է հետապնդել, հաշվի առնելով նման իրավախախտումների վերաբերյալ գործերի մեծ քանակը, բեռնաթափել դատարանները, ակնկալելով, որ այդ վարչական գործերով բողոքների մի մասն իր լուծումը կգտնի վերադասության կարգով վարչական ակտի բողոքարկման արդյունքում: Սակայն միաժամանակ օրենսդիրը որնէ սահմանափակում չի նախատեսել՝ անձի դատարան դիմելու իրավունքը պայմանավորելով վարչական վերադաս մարմնի կայացրած որոշման տեսակով, ն դա տրամաբանական է, քանի որ նշված իրավակարգավորման հակառակ մեկնաբանության պարագայում վարչական վերադաս մարմինը իր կայացրած որոշմամբ կարող է կանխորոշել այն հարցը, թե արդյոք անձն իր խախտված իրավունքի պաշտպանության հայցով դատարան կարող է դիմել, թե ոչ: Այսպես, օրինակ, եթե անձը վարչական ակտը վերադասության կարգով բողոքարկել է, սակայն վերադաս վարչական մարմինն անձի բողոքը անհիմն կերպով թողել է առանց քննության, նման մեկնաբանության պարագայում կստացվի, որ անձը վարչական վերադաս մարմնի սխալի պատճառով զրկվում է դատարանի մատչելիությունից: Ակնհայտ է, որ օրենսդիրը նման նպատակ չի հետապնդել, քանի որ դատարանի մատչելիության անձի իրավունքը, ինչպես նան իր իրավունքների արդյունավետ պաշտպանության հնարավորությունը սահմանված ն երաշխավորված են ՀՀ Սահմանադրությամբ ն Կոնվենցիայով: Որոշակի գործերով վեճերի լուծման արտադատական կարգ սահմանելը չի կարող մեկնաբանվել խիստ ձնականորեն ն

5

խոչընդոտել անձին հասնելու իրավասու դատարանի կողմից իր գործի ըստ էության քննությանը:

Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ծառայության կողմից վարչական իրավախախտման վերաբերյալ գործով կայացված որոշումը իրավախախտում կատարած անձի կողմից դատական կարգով կարող է վիճարկվել միայն վարչական կարգով բողոքարկվելուց (գանգատարկվելուց) հետո, որպիսի պահանջի խախտումը հիմք է հանդիսանում հայցադիմումը վերադարձնելու համար:

Այսինքն՝ Ծառայության կողմից վարչական իրավախախտման վերաբերյալ գործերով կայացված որոշումներով վիճարկման հայց ներկայացնելու համար օրենքով սահմանված կանոնները համարվում են պահպանված, եթե վիճարկվող վարչական ակտի վերաբերյալ ներկայացվել է վարչական բողոք ն առկա է ավարտված վարույթ անկախ այն հանգամանքից, թե ինչպիսի որոշում է կայացրել վարչական վերադաս մարմինը վարչական բողոքի վերաբերյալ: Նշվածը բխում է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 12-րդ մասի տառացի մեկնաբանությունից: Նշված նորմի բովանդակությունից հետնում է, որ օրենսդիրը դատարան դիմելու պայման է սահմանել միայն վարչական ակտի՝ վարչական կարգով բողոքարկված լինելը՝ անկախ վարչական բողոքի ըստ էության լուծումից կամ չլուծումից: Կիրառվող դատավարական նորմի ցանկացած այլ մեկնաբանման դեպքում խախտված կհամարվի դիմողի դատարանի մատչելիության իրավունքն այն առումով, որ դատարանի կողմից կդրվեն հայցադիմումը դատարան ներկայացնելու համար օրենքով չնախատեսված լրացուցիչ պահանջներ:

ՀՀ սահմանադրական դատարանը, մի շարք որոշումներով (10.12.2013 թվականի թիվ ՍԴՈ-1127, 10.02.2015 թվականի թիվ ՍԴՈ-1190, 03.03.2015 թվականի թիվ ՍԴՈ-192, 16.06.2015 թվականի թիվ ՍԴՈ-1220, 26.06.2015 թվականի թիվ ՍԴՈ-1222, 10.03.2016 թվականի թիվ ՍԴՈ-1257 ն այլն) անդրադառնալով արդարադատության մատչելիության, արդար նեն արդյունավետ դատաքննութան իրավունքների երաշխավորման սահմանադրական իրավաչափության խնդիրներին, արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ դատավարական որնէ առանձնահատկություն կամ ընթացակարգ չի կարող խոչընդոտել կամ կանխել դատարան դիմելու իրավունքի արդյունավետ իրացման հնարավորությունը, իմաստազրկել ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը կամ դրա իրացման Հարգեք հանդիսանալ, ընթացակարգային որնէ առանձնահատկություն չի կարող մեկնաբանվել որպես ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված. դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակման հիմնավորու, դատարանի (արդարադատության) մատճելիությունը կարող է ունենալ որոշակի սահմանափակումներ, որոնք չպետք է խաթարեն այդ իրավունքի բուն էությունը:

Թեն դատարանի մատչելիության իրավունքն ուղղակիորեն ամրագրված չէ Կոնվենցիայի 6-րդ հոդվածում, սակայն Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ՝ Եվրոպական դատարան) այն ճանաչել է որպես արդար դատաքննության իրավունքի անբաժանելի տարր: Այսպես, Եվրոպական դատարանի կողմից դատարանի մատչելիության իրավունքի վերաբերյալ ձնավորված կայուն նախադեպային իրավունքի համաձայն՝ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1ին կետը երաշխավորում է անձի իրավունքներին ն սպլարտականություններին առնչվող հայցով դատարան դիմելու իրավունքը: Այդ դրույթը մարմնավորում է դատարան դիմելու, այն է` դատարանում հայց հարուցելու իրավունքը, որը հնարավորություն է տալիս օգտվելու Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետում նախատեսված մյուս երաշխիքներից: Դատական վարույթի արդար, հրապարակային ն արագ բնութագրիչները, անշուշտ, արժեք չեն ունենա, եթե այդ գործընթացներին ընթացք չի տրվում: Դժվար է պատկերացնել իրավունքի

6

գերակայություն արդարադատություն իրականացնելիս, եթե դատարան դիմելու իրավունքը չի ապահովվում (տե՛ս, Ճճսշմ. Քօ/ոժ (28249/95) գործով Եվրոպական դատարանի 19.06.2001 թվականի վճիռը, 52-րդ կետ): Մինչդեռ Եվրոպական դատարանի տեսանկյունից` դատարանի իրավունքը բացարձակ չէ ն կարող է ենթարկվել սահմանափակումների: Այդ սահմանափակումները թույլատրվում են, քանի որ մատճչելիության իրավունքն իր բնույթով պահանջում է պետության կողմից որոշակի կարգավորումներ, Ա այս առումով պետությունը որոշակի հայեցողական լիազորություն ունի: Սակայն դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը պետք է իրականացվի այնպես, որ չխախտի կամ զրկի անձին մատչելիության իրավունքից այնպես կամ այն աստիճան, որ խախտվի այդ իրավունքի բուն էությունը (տե՛ս, 10)5էօ)/ Խ1105|ԹԽ5Ծ/ Մ. ԼհՇ Սոււճմ Կլոցմօտ (18139/91) գործով Եվրոպական դատարանի 13.07.1995 թվականի վճիռը, 59-րդ կետ): Ըստ Եվրոպական դատարանի՝ դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը չի կարող համատեղելի լինել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի հետ, եթե այն չի հետապնդում իրավաչափ նպատակ, ն եթե առկա չէ ողջամիտ հարաբերակցություն ձեռնարկվող միջոցների ն հետապնդվող նպատակների միջն՝ համաչափության առումով (տե՛ս, ՍԽճիթօցաԱմ մ. քոշք (34791/97) գործով Եվրոպական դատարանի 14.12.1999 թվականի վճիռը, 36-րդ կետ):Մեկ այլ վճռով Եվրոպական դատարանը նշել է, որ դատարանի մատճելիությունն օրենսդրական կարգավորումների առարկա է նռն դատարաննեը պարտավոր են կիրառել դատավարական համապատասխան կանոնները` խուսափելով ինչպես գործի արդարացի քննությանը խոչընդոտող ավելորդ ձնականություններից (ֆորմալիզմից), այնպես էլ չափազանց ճկուն մոտեցումից, որի դեպքում օրենքով սահմանված դատավարական պահանջները կկորցնեն իրենց նշանակությունը: Ըստ Եվրոպական դատարանի` դատարանի մատչելիության իրավունքը խաթարվում է այն դեպքում, երբ օրենսդրական նորմերը դադարում են ծառայել իրավական որոշակիության ու արդարադատության պատշաճ իրականացման նպատակներին ն խոչընդոտում են անձին հասնել իրավասու դատարանի կողմից իր գործի ըստ էության քննությանը (տե՛ս, Զստ/ե՛ս Շիճօրցհծ մ, Մօտճուռ (33883/06) գործով Եվրոպական դատարանի 12.04.2016 թվականի վճիռը, 28-րդ կետ):

Սույն գործի փաստերի համաձայն՝ Ծառայության կողմից Արտակ Ոսկանյանի նկատմամբ 15.08.2020 թվականին կայացվել է վարչական իրավախախտման գործով թիվ ԱՖ4Ն3Յ67 որոշումը (հավելված, գ.թ. 7): Նշված որոշման դեմ Արտակ Ոսկանյանը Ֆ.09.2020 թվականին ներկայացրել է վարչական բողոք: Ծառայության պետի տեղակալ Ն. Սարգսյանի 24.09.2020 թվականի թիվ 7-13-42656 գրությամբ տեղեկացվել է, որ դիմումը քննարկման ենթակա չէ' նշված որոշման դեմ գանգատ տալու Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 288-րդ հոդվածով նախատեսված 30- օրյա ժամկետը բաց թողնված լինելու պատճառով (հավելված, գ.թ. 9-12):

Դատարանը, հայցադիմումը վերադարձրել է այն պատճառաբանությամբ, որ հայցվորի կողմից վիճարկվել է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 287-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված վարչական իրավախախտման վերաբերյալ գործով վարչական ակտ, սակայն հայցադիմումին կից չի ներկայացվել վիճարկվող վարչական ակտը վարչական կարգով բողոքարկված լինելու փաստը հավաստող որնէ ապացույց: Միաժամանակ, Դատարանը գտել է, որ Ծառայության 24.09.2020 թվականի թիվ 7-13-42656 գրությունը չի կարող համարվել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 12-րդ մասի, 66-րդ հոդվածի 2-րդ մասի իմաստով բողոքի քննության արդյունքում ընդունված վարչական ակտ, քանի որ բողոքն

7

առանց քննարկման թողնելու պայմաններում վարչական մարմինը ակտի իրավաչափությունը չի գնահատում:

Վերաքննիչ դատարանը, հիմնավոր համարելով Դատարանի

պատճառաբանությունը, 22.02.2021 թվականի որոշմամբ մերժել է հայցվորի վերաքննիչ բողոքը՝ անփոփոխ թողնելով «Հայցադիմումը վերադարձնելու մասին» Դատարանի 07.12.2021 թվականի որոշումը:

Վերոգրյալ՝։ իրավական դիրքորոշումների համատեքստում անդրադառնալով Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունների հիմնավորվածությանը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետնյալը.

Տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանը, մերժելով Դատարանի 07.12.2020 թվականի «Հայցադիմումը վերադարձնելու մասին» որոշման դեմ Արտակ Ոսկանյանի բերած վերաքննիչ բողոքը, սահմանափակել է բողոքաբերի Դատարանի մատչելիության իրավունքը, որը Վճռաբեկ դատարանի գնահատմամբ համատեղելի չէ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի հետ, քանի որ համաչափության առումով չի ամպահովում ողջամիտ հարաբերակցությունը ձեռնարկվող միջոցների ու հետապնդվող նպատակների միջն:

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ ստորադաս դատարանների կողմից վերադաս վարչական մարմնի կողմից սահմանված ժամկետում ներկայացված բողոքը չքննելը չէր կարող հիմք հանդիսանալ անձի դատարանի մատչելիության իրավունքը սահմանափակելու ն վերջինիս խախտված իրավունքները վերականգնելու համար:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանը, կայացնելով «Հայցադիմումը վերադարձնելու մասին» որոշում, սահմանափակել է Արտակ Ոսկանյանի դատարանի մատչելիության իրավունքը այն աստիճան, որ վերջինս զրկվել է դատական կարգով խախտված իրավունքները վերականգնելու հնարավորությունից, ինչի արդյունքում խաթարվել է դատական պաշտպանության ն արդար դատաքենության իրավունքների բուն էությունը, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:

Վերոգրյալ հիմնավորումներով Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի որոշումը կայացվել է ՀՀ Սահմանադրության 61-րդ, 63-րդ հոդվածների, Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի պահանջների խախտմամբ:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանը հայցադիմումը վարույթ ընդունելու փուլում պետք է ստուգեր միայն հայցադիմումը վիճարկվող վարչական ակտի բողոքարկման արդյունքում կայացված որոշումն ուժի մեջ մտնելուց կամ բողոքի քննության համար սահմանված ժամկետն ավարտվելուց հետո ներկայացված լինելու հանգամանքը ն իրավունք չուներ հայցադիմումի ընդունելիությունը պայմանավորել վարչական վերադաս մարմնի կայացրած որոշման տեսակով: Հակառակ կերպ վարվելով, Դատարանը անհիմն կերպով սահմանափակել է դատարանի մատչելիության բողոք բերած անձի իրավունքը, իսկ Վերաքննիչ դատարանն էլ պատշաճ գնահատական չի տվել նման ձնով անձի իրավունքի հիմնարար խախտմանը:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքերի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ, 152-րդ ն 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու ն նոր դատական ակտ կայացնելու համար:

Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները ն ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 153-րդ, 163-րդ, 169-րդ ն 171-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

8

ՈՐՈՇԵՑ

Լ Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վերաքննիջ վարչական դատարանի 22.02.2021 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշումը ն կայացնել նոր դատական ակտ. վերացնել ՀՀ վարչական դատարանի 07.12.2020 թվականի «Հայցադիմումը վերադարձնելու մասին» որոշումը:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է ն բողոքարկման ենթակա չէ:

Նախագահող Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ

Զեկուցող է.

ՍԵԴՐԱԿՅԱՆ

Ս. ԱՆՏՈՆՅԱՆ

Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ

Մ. ԴՐՄԵՅԱՆ

ՀՀ Գ «ՀԱԿՈԲՅԱՆ

ՀՀ-Ը Ո Ա

ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

ԶԸ Ո Ը ԽՆ

ՏԱՎԱՐԱՑՅԱՆ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
10 դեկտեմբերի, 2021 թ.
Գործի #:
ՎԴ/9814/05/20
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել