Խալաթյան — ՎԴ/11118/05/18
Ամփոփում
քննելով ՀՀ պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) բերած վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 30.09.2020 թվականի որոշման դեմ՝ վարչական գործով ըստ հայցի Աննա Խալաթյանի ընդդեմ Կոմիտեի՝ վարչական ակտերն անվավեր ճանաչելու պահանջի մասին, ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը. Դիմելով դատարան՝ Աննա Խալաթյանը պահանջել է անվավեր ճանաչել ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի իրավաբանական վարչության պետի 31.05.2018 թվականի թիվ 1053-Ա որոշումը, դրա բողոքարկման արդյունքում Կոմիտեի հարկային ն մաքսային մարմինների բողոքար
Ամբողջ Տեքստ
ՄԱՄՅԱՆ ՆՑ Ֆ
(ԱՆ,
ՍԱՑ
ՀՏՀ"
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ վարչական Վարչական գործ թիվ ՎԴ/11118/05/18
դատարանի որոշում 2023թ.
Վարչական գործ թիվ ՎԴ//11118/05/18
Նախագահող դատավոր՝ Կ. Բաղդասարյան
Դատավորներ՝ Ա. Թովմասյան
Կ. Ավետիսյան
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով՝
նախագահող Հ. ԲԵԴԵՎՅԱՆ
զեկուցող Ք. ՄԿՈՅԱՆ
Լ. ՀԱԿՈԲՅԱՆ
Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ
2023 թվականի սեպտեմբերի 22-ին
գրավոր ընթացակարգով քննելով ՀՀ պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) բերած վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 30.09.2020 թվականի որոշման դեմ՝ վարչական գործով ըստ հայցի Աննա Խալաթյանի ընդդեմ Կոմիտեի՝ վարչական ակտերն անվավեր ճանաչելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան՝ Աննա Խալաթյանը պահանջել է անվավեր ճանաչել ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի իրավաբանական վարչության պետի 31.05.2018 թվականի թիվ 1053-Ա որոշումը, դրա բողոքարկման արդյունքում Կոմիտեի հարկային ն մաքսային մարմինների բողոքարկման հանձնաժողովի 14.09.2018 թվականի թիվ 54/4 որոշումը, ինչպես նան Կոմիտեի 21.06.2018 թվականի թիվ 037488 ն 03.07.2018 թվականի թիվ 037488/2 որոշումները:
2
ՀՀ վարչական դատարանի (դատավոր Մ. Պետրոսյան) (այսուհետ` Դատարան) 29.05.2019 թվականի վճռով հայցը բավարարվել է:
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ Վերաքննիչ դատարան) 30.09.2020 թվականի որոշմամբ Կոմիտեի վերաքննիչ բողոքը մերժվել է, ե Դատարանի 29.05.2019 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կոմիտեն (ներկայացուցիչ Արման Մնացականյան):
Վճռաբեկ բողոք պատասնա՝ է ներկայացելՐր Աննա Խալաթյանը
(ներկայացուցիչներ Դ. Գյուրջյան ն Գ. Պետրոսյան):
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները ն պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի իե, 3.-ին, 6-րդ, 38-րդ հոդվածները, «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասը:
Բողոք բերած անձը եշված պնդումը պատճառաբանել է հետնյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ հայցվորի կողմից 30.06.2014 թվականին կատարված հասարակական նշանակության անշարժ գույքի օտարման փաստով գործարքի արդյունքում առաջացած հարկային պարտավորությունները կրելու պարտականությունները օրենսդրությամբ կրում է հայցվորը, քանի որ իր կողմից իրականացված գործարքի ուժով, անկախ կողմերի միջե կնքված պայմանագրով հաստատված պայմաններից, վերջինս է կրում ՀՀ կառավարության 15.02.2009 թվականի թիվ 199-Ն որոշմամբ սահմանված կարգով ԱԱՀ-ի հաշվարկ ներկայացնելու Ա սահմանված ժամկետում ԱԱՀ-ի վճարման պարտավորությունը, մասնավորապես՝ «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի կարգավորմամբ արդեն իսկ գրավի առարկայի օտարման դեպքերում ԱԱՀ-ի հաշվարկման Ա վճարման պարտավորությունը դրված է գրավատուի վրա:
Բացի այդ, Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ որնէ իրավական կամ փաստական հանգամանքով չի հիմնավորվում Դատարանի կողմից որպես ներկայացուցչի վարձատրության փոխհատուցում 300.000 ՀՀ դրամ սահմանելը, ինչից հետնում է, որ գումարի չափը համաչափ ն ողջամիտ չէ:
Վերոգրյալի հիման վրա՝ բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 30.09.2020 թվականի որոշումը ն գործն ուղարկել ստորադաս դատարան նոր քննության՝ սահմանելով նոր քննության ծավալ:
2.1 Վճռաբեկ բողոքի վերաբերյալ Աննա Խալաթյանի կողմից ներկայացված պատասխանի հիմնավորումները.
Իրավաչափ է ստորադաս դատարանների արձանագրումն առ այն, որ գործարքը համարվում է ավելացված արժեքի հարկով հարկվող, եթե այն իրականացվում է
3
ապրանքների նկատմամբ սեփականության իրավունքը որնէ ձնով կատարվող հատուցման դիմաց այլ անձի փոխանցելով, ըստ այդմ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի կողմից իրականացված գործարքը համարվում է ատպրանքի մատակարարում, հետնաբար նան ավելացված արժեքի հարկով հարկվող գործարք՝ հետնյալ պայմանների միաժամանակյա առկայության դեպքում.
- նշված գործարքով տեղի է ունեցել գույքի նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցում այլ անձի, այսինքն՝ ֆիզիկական անձին պատկանող գույքի օտարում,
- օտարումը կատարվել է որնէ ձնով կատարվող հատուցման դիմաց (..):
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետնյալ փաստերը.
3 Կոմիտեի փոքր հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչության 30.11.2017 թվականի հարկային պարտավորությունների հաշվարկման վերաբերյալ տեղեկանքի համաձայն, ըստ ՀՀ կադաստրի կոմիտեից ՀՀ կառավարության 30.12.2010 թվականի թիվ 1775-Ն որոշմամբ սահմանված կարգով ստացված անշարժ գույքի ն դրա նկատմամբ գրանցված իրավունքների վերաբերյալ տեղեկությունների, ֆիզիկական անձ Աննա Հովհաննեսի Խալաթյանի կողմից 30.06.2014 թվականին օտարվել է ք. Երեան Մալաթիա- Սեբաստիա, Անդրանիկի 54/5 հասցեում գտնվող հասարակական նշանակության անշարժ գույքը, որի պայմանագրային արժեքը կազմում է 245.400.000 ՀՀ դրամ:
Ավելացված արժեքի հարկի գծով Աննա Խալաթյանի կողմից վճարման ենթակա գումարը կազմում է 79.434.196 ՀՀ դրամ (հատոր 1-ին, գ.թ. 85-86):
2) Կոմիտեի իրավաբանական վարչության պետի 31.05.2018 թվականի «Չկատարված հարկային պարտավորությունները գանձելու մասին» թիվ 1053-Ա որոշման համաձայն՝ որոշվել է ֆիզիկական անձ Աննա ՒԽալաթյանից գանձել 79.434.196 ՀՀ դրամ պարտավորության գումար (հատոր ՛-ին, գ.թ. 64-66):
3) Կոմիտեի հարկային Ա մաքսային մարմինների բողոքարկման հանձնաժողովի 14.09.2018 թվականի թիվ 54/4 որոշման համաձայն Կոմիտեի աշխատակազմի իրավաբանական վարչության պետի 31.05.2018 թվականի թիվ 1053-Ա որոշման ն Կոմիտեի իրավաբանական վարչության կողմից 21.06.2018 թվականին կայացված թիվ 037488 ն 03.07.2018 թվականին կայացված թիվ 037488/2 որոշումների դեմ ֆիզիկական անձ Աննա Խալաթյանի դիմում-բողոքը մերժվել է (հատոր 1-ին, գ.թ. 23-30):
4) «Գույքը հանձնելու մասին» 27.06.2014 թվականի պայմանագրի 1.1 կետի համաձայն` Աննա Խալաթյանը, հանդիսանալով գրավատու, պարտապան «Դորոժնիկ» ՍՊԸ-ի՝ ապահանջատեր-գրավառու «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» «ՓԲԸ-ի հանդեպ ունեցած 245.400.000 ՀՀ դրամ պարտավորության դիմաց վերջինիս սեփականությանն է հանձնել քաղաք Երնան, Անդրանիկի փողոց 54ա հասցեում գտնվող՝ գրավի առարկա հանդիսացող անշարժ գույքը (հատոր 1-ին, գ.թ. 91-95):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումները.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է՝ բողոքում
4
բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի Ա այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, քանի որ սույն վարչական գործով վիճելի իրավահարաբերության ծագման պահին գործող (14.05.1997 թվականին ընդունված, 01.07.1997 թվականին ուժի մեջ մտած ն 01.01.2018 թվականին ուժը կորցրած) «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի ն 38-րդ հոդվածի կիրառման կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր:
Սուն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետնյալ իրավական հարցադրմանը. բանկի հանդեպ ունեցած վարկային պարտավորությունեերի դիմաց գրավի առարկան բանկին ի սեփականություն հանձնելու դեպքում արդյո՞ք պարտապան (վարկառու) չհանդիսացող գրավատուն կրում է ավելացված արժեքի հարկ վճարելու պարտավորություն:
ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածն ամրագրում է յուրաքանչյուրի՝ օրենքին համապատասխան սահմանված հարկեր, տուրքեր մուծելու, պետական կամ համայնքային բյուջե մուտքագրվող պարտադիր այլ վճարումներ կատարելու պարտականությունը: «Օրենքին համապատասխան սահմանված» հասկացությունը բովանդակում է հարկերի, տուրքերի՝ բացառապես օրենքով սահմանված լինելու սահմանադրական պահանջ, որպիսի պահանջից բխում է, որ հարկերը, տուրքերը համարվում են սահմանված, եթե օրենքով սահմանվել են դրանց բաղկացությունը կազմող էական տարրերը: Ընդ որում, այդ տարրերի՝ օրենքով պարտադիր ամրագրված լինելը դիտվում է որպես այս կամ այն հարկատեսակի էական պայման ն այդ հարկատեսակի մասով պարտավորության առաջադրման հիմք:
Իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածը, ի թիվս Հայաստանի Հանրապետությունում գործող այլ հարկատեսակների, սահմանում էր ավելացված արժեքի հարկը:
Մինչ 01.01.2018 թվականին ՀՀ հարկային օրենսգրքի ուժի մեջ մտնելը ավելացված արժեքի հարկի (այսուհետ նան՝ ԱԱՀ) հետ առնչվող հարկային հարաբերությունները կարգավորվում էին ՀՀ Ազգային ժողովի կողմից 14.05.1997 թվականին ընդունված ն 01.07.1997 թվականին ուժի մեջ մտած «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքով (այսուհետ` Օրենք): Հիշյալ Օրենքի 1-ին հոդվածի համաձայն՝ ավելացված արժեքի հարկը անուղղակի հարկ է, որը նույն օրենքի համաձայն վճարվում (գանձվում) է պետական բյուջե` ապրանքների ներմուծման, Հայաստանի Հանրապետության տարածքում դրանց արտադրության ու շրջանառության, ինչպես նան ծառայությունների մատուցման բոլոր փուլերում:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներից մեկով փաստել է, որ ԱԱՀ-ի առանձնահատկություններից է այն, որ վերջինս կիրառվում է տնտեսական գործունեության բավականին լայն շրջանակում ընդգրկված գործարքների նկատմամբ, որոնք «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի իմաստով համարվում են ապրանքի մատակարարում (տե'ս, Սասուն Վարդազարյանն ըեդդեմ ՀՀ կառավարությանն առըեթեր պետական եկամուտների կոմիտեի թիվ ՎԴ/5662/05//6 վարչական գործով 25.12.2020 թվականի որոշումը):
5
Օրենքը սահմանում է ԱԱՀ հարկ վճարողների շրջանակը, հարկման օբյեկտը, հարկման բազան, հարկի դրույքաչափը, հարկի հաշվարկման կարգը, հարկի վճարման կարգ` ն ժամկետները պայմանավորված տվյալ հարկատեսակի բնույթով ու առանձնահատկությամբ:
Օրենքի 2-րդ հոդվածի համաձայն՝ նույն օրենքով սահմանված կարգով ԱԱՀ վճարում են ԱԱՀ վճարող համարվող ն (կամ) ԱԱՀ-ի վճարման պարտավորություն կրող անձինք: ԱԱՀ վճարող է համարվում որպես ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող գրանցված կամ ձեռնարկատիրական գործունեություն վարելու իրավունք ունեցող իրավաբանական անձը, օտարերկրյա կազմակերպության Հայաստանի Հանրապետությունւմ հաշվառված մասնաճյուղը (անկախ ոչ առնտրային կազմակերպություն Օ ։ հանդիսանալու հանգամանքից, նոտարը՝ կամ անհատ ձեռնարկատերը (Օրենքի 3-րդ հոդված):
Օրենքի 3.1-րդ հոդվածը սահմանում է. «Սույն օրենքով այլ բան սահմանված չլինելու դեպքում սույն օրենքի 6-րդ հոդվածով սահմանված ԱԱՀ-ով հարկվող գործարքներ (գործառնություններ) իրականացնելու դեպքում ԱԱՀ-ի վճարման պարտավորություն կրում են՝ (..) 3) անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձինք, եթե՝
ա. նրանց իրականացրած գործարքները, սույն օրենքի համաձայն, համարվում են ապրանքի մատակարարում, (...)»:
Օրենքի 5-րդ հոդվածի համաձայն՝ ԱԱՀ-ով հարկվող օբյեկտ է համարվում Հայաստանի Հանրապետության տարածքում ԱԱՀ վճարողների կողմից իրականացվող նույն օրենքի 6 հոդվածով սահմանված բոլոր գործարքների (գործառնությունների) ամբողջ արժեքը (շրջանառությունը), եթե օրենքով այլ բան չի նախատեսված:
Օրենքի 6-րդ հոդվածը, որը սահմանում է ԱԱՀ-ով հարկվող գործարքների շրջանակը, ի թիվս այլնի, որպես հարկվող գործարք նախատեսում է ապրանքների մատակարարումը (6-րդ հոդվածի 1-ին կետ): Օրենսդիրը, Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետի առաջին պարբերությամբ որպես ԱԱՀ-ով հարկվող գործարք դիտարկելով ապրանքների մատակարարումը, միաժամանակ բացահայտում է «ապրանքների մատակարարում» հասկացության բովանդակությունը, այն է՝ ապրանքների մատակարարումը գործարք է, որն իրականացվում է ապրանքների (այդ թվում` արտադրանքի ն անշարժ գույքի) սեփականության իրավունքը որնէ ձնով կատարվող հատուցման դիմաց այլ անձի փոխանցելու միջոցով:
Միաժամանակ նշված գործարքների շրջանակից օրենսդիրը կատարել է հետնյալ բացառությունը ապրանքի մատակարարում չի համարվում ձեռնարկատիրական գործունեության հետ չկապված (սպառողական նպատակներով օգտագործման ենթակա՝|՝ անձնական, ընտանեկան կամ տնային օգտագործման գույքի (այդ թվում` բնակարանի, առանձնատան (այդ թվում՝ անավարտ (կիսակառույց), գյուղատնտեսական նշանակության ն բնակավայրերի հողերի, անձնական օգտագործման ավտոմեքենայի) ն ֆիզիկական անձանց կողմից գույքային իրավունքների օտարման տնտեսական գործունեություն համարվող գործարքը, եթե նույն հոդվածով այլ բան սահմանված չէ (...) (6-րդ հոդվածի Էին կետի երկրորդ պարբերություն):
Բացի Օրենքի 3-րդ հոդվածով սահմանված` ավելացված արժեքի հարկ վճարող սուբյեկտներից, օրենսդիրն ավելացված արժեքի հարկ վճարելու պարտավորություն է
6
սահմանել նան ձեռնարկատիրական գործունեություն չիրականացնող ֆիզիկական անձանց համար՝ բացառապես «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետում սպառիչ կերպով սահմանված առանձին գործարքների առնչությամբ: Մասնավորապես, Օրենքի 6-րդ հոդվածի 1ին կետի երրորդ պարբերությունը սահմանում է. «Անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի կողմից իրականացված գործարքները համարվում են ապրանքի մատակարարում հետնյալ դեպքերում՝
ա. ձեռնարկատիրական գործունեության առարկա հանդիսացող գույքի, արտադրական, այլ առնտրային Ա հասարակական նշանակության գույքի, ներառյալ՝ շենքերի, շինությունների (այդ թվում` անավարտ (կիսակառույց)), արդյունաբերության, ընդերքօգտագործան նե այլ արտադրական նշանակության հողերի կամ գույքի սեփականությունում անձին պատկանող բաժնեմասի օտարումը (..)»:
ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ իրավահարաբերության ծագման պահին գործող «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետը, ավելացված արժեքի հարկով հարկվող գործարքների (գործառնություններ) թվին դասելով ապրանքների մատակարարումը, միաժամանակ 6`բացահայտում է նան դրա հասկացությունը: Մասնավորապես, օրենսդիրն ապրանքների մատակարարում է համարել այն գործարքը, որն իրականացվում է ապրանքների (այդ թվում՝ արտադրանքի ն անշարժ գույքի) սեփականության իրավունքը որնէ ձնով կատարվող հատուցման դիմաց այլ անձի փոխանցելու միջոցով: Փաստորեն, իրավահարաբերության ծագման պահին գործող «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ ապրանքի մատակարարում են միայն հատուցելի գործարքները, այսինքն՝ այն գործարքները, որոնցով ապրանքի նկատմամբ սեփականության իրավունքն այլ անձի է փոխանցվում հատուցման դիմաց (տես, Տիգրան Սահակյանն ըեդդեմ ՀՀ կառավարությանն առըեթեր պետական եկամուրեերի կոմիտեի թիվ ՎԴ/6067/05/16 վարչական գործով 25.12.2019 թվականի որոշումը):
Այսպիսով, Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված «ապրանքների մատակարարում» հասկացության էական տարրերն են՝
- ապրանքների (այդ թվում` արտադրանքի ն անշարժ գույքի 3,նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցումը մեկ անձից մեկ այլ անձի,
- գործարքի հատուցելիությունը:
Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետի առաջին պարբերությամբ «ապրանքների մատակարարում» հասկացության բովանդակության սահմանման միջոցով ամրագրելով ապրանքների մատակարարման վերը նշված պարտադիր հատկանիշները՝ օրենսդիրը միաժամանակ ավելացված արժեքի հարկով հարկվող գործարքների շրջանակից բացառել է որոշակի գործարքներ, որոնք թեն օժտված են այդ պարտադիր հատկանիշներով, սակայն օրենքի իմաստով ապրանքի մատակարարում չեն համարվում ն ավելացված արժեքի հարկ վճարելու պարտավորություն չեն առաջացնում (6-րդ հոդվածի 1-ին կետի երկրորդ պարբերություն):
Նույն հոդվածի 1-ին կետի երրորդ պարբերությամբ սպառիչ կերպով թվարկվում են անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից կատարվող այն գործարքները, որոնք Օրենքի իմաստով դիտարկվում են որպես ապրանքների
7
մատակարարում, այլ կերպ՝ գործարքներ, որոնք օժտված են Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետի առաջին պարբերությամբ ամրագրված ապրանքների մատակարարմանը բնորոշ վերը նշված հատկանիշներով:
Հաշվի առնելով, որ Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետի առաջին պարբերությամբ ամրագրվել են ապրանքների մատակարարմանը բնորոշ էական հատկանիշները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ «ապրանքների մատակարարում» հասկացության բովանդակությունը կազմող այդ էական հատկանիշները բնորոշ են բոլոր այն գործարքներին, որոնք օրենսդիրը դիտարկել է ապրանքների մատակարարում՝ Օրենքի իմաստով, այդ թվում՝ Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված՝ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից կատարվող գործարքներին:
Ըստ այդմ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձը, Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետի հիմքով կրում է ավելացված արժեքի հարկ վճարելու պարտավորություն հետնյալ պայմանների միաժամանակյա առկայության դեպքում.
- տվյալ գործարքով տեղի է ունեցել՝է անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի գույքի սեփականության փոխանցում այլ անձի՝ ֆիզիկական անձին պատկանող գույքի օտարում,
-. օտարումը կատարվել է որնէ ձնով կատարվող հատուցման դիմաց,
- գործարքով օտարվել է ձեռնարկատիրական գործունեության առարկա հանդիսացող գույք, արտադրական, այլ առնտրային ն հասարակական նշանակության գույք, արդյունաբերության, ընդերքօգտագործման ն այլ արտադրական նշանակության հողեր կամ գույքի սեփականությունում անձին պատկանող բաժնեմասը:
Հիմք ընդունելով վերը նշված իրավակարգավորումները վերն առանձնացված իրավական հարցադրման առնչությամբ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում պարզել՝ բանկի հանդեպ ունեցած վարկային պարտավորությունների դիմաց գրավի առարկան բանկին ի սեփականություն հանձնելու դեպքում.
- արդյո՞ք առկա է ապրանքների մատակարարմանը բնորոշ գործարքի հատուցելիության տարրը,
-. արդյո՞ք այդ գործարքի առնչությամբ վարկառու չհանդիսացող գրավատուն կրում է ավելացված արժեքի հարկ վճարելու պարտավորություն:
Այսպես, «Հատուցելի ն անհատույց պայմանագրեր» հասկացությունները սահմանող՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 439-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ պայմանագիրը, որով կողմն իր պարտականությունների կատարման համար պետք է վճար կամ այլ հանդիպական կատարում ստանա, հատուցելի է:
Նշված նորմի բովանդակությունից բխում է, որ գործարքի հատուցելիությունը դրսնորվում է ոչ միայն վճար ստանալու, այլն որնէ կերպ դրսնորվող հանդիպական կատարում ստանալու ձնով:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 368-րդ հոդվածի 1-ին կետի -համաձայն՝ պարտավորությունների կատարումը կարող է ապահովվել գրավով (գլուխ 15), տուժանքով, պարտապանի գույքի պահումով, երաշխավորությամբ, երաշխիքով, նախավճարով ն օրենքով կամ պայմանագրով նախատեսված այլ եղանակներով:
8
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 226-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ գրավի իրավունքը (այսուհետ` գրավը) գրավատուի գույքի նկատմամբ գրավառուի գույքային իրավունքն է, որը միաժամանակ միջոց է գրավառուի հանդեպ պարտապանի ունեցած դրամական կամ այլ պարտավորության կատարման ապահովման համար:
Նուն հոդվածի 2-րդ կետի ցհամաձայն՝ գրավը լրացուցիչ (ակցեսոր) պարտավորություն է գրավառուի (պարտատիրոջ) հանդեպ գրավատուի (պարտապանի) հիմնական պարտավորության կատարման ապահովման համար:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 229-րդ հոդվածի համաձայն՝ գրավառուն այն անձն է, ով օրենքով կամ պայմանագրով սահմանված հիմքերով՝ գրավատուի գույքի նկատմամբ ունի գույքային իրավունք (գրավի իրավունք) ի ապահովում իր հանդեպ պարտապանի դրամական կամ այլ պարտավորության կատարման:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ անդրադարձել է վերը նշված հոդվածի իրավական վերլուծությանը ն նշել, որ գրավի իրավունքը կամ գրավը պարտավորությունների՝ իրային-իրավական ապահովման միջոց է, որը գրավառուին իրավունք, է վերապահում հիմնական ապարտավորության չկատարման դեպքում գրավատուի այլ պարտատերերի հանդեպ նախապատվության իրավունքով բավարարում ստանալու գրավի առարկայի արժեքից: Միաժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ գրավի իրավունքն առանձնահատուկ տեղ է զբաղեցնում իրային իրավունքների շարքում: Ի տարբերություն այլ իրային իրավունքների՝ գրավն առաջանում ն իրավական արժնորում է ստանում այնքանով, որքանով այն անհրաժեշտ է օգտագործել հիմնական պարտավորության կատարումն ապահովելու համար: Այդ իսկ պատճառով գրավը, որպես այդպիսին, ունի երկակի բնութ. այն բնութագրվում է որպես պարտավորաիրավական բնույթի իրային-իրավական ապահովման միջոց (տե՛ս, «Սեյվր» ՍՊԸ-ե ընդդեմ Նշան Ալեքսանյանի թիվ ԵԿԴ/0169/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.12.2016 թվականի որոշումը):
Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է, որ գրավի իրավունքը գույքային իրավունք է, որն ուղղված է դրամական կամ այլ պարտավորության կատարմանը, ընդ որում՝ գրավատուի պարտապան լինելը կամ գրավով ապահովված պարտավորությանը չմասնակցելն արգելք չէ գրավի իրավունքի ծագման կամ դադարման համար: Այսինքն՝ գրավի իրավունքը պայմանավորված է իրական պարտավորության ն գույքի սեփականատիրոջ այդ պարտավորության կատարումը սեփական գույքով ապահովելու կամքի ն կամահայտնության առկայությամբ (ե'ս, «Արմօյլ» ՓԲԸ-ն ընդդեմ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի թիվ ՎԴ/945/05/8 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.11.2021 թվականի որոշումը):
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 247-րդ հոդվածի 1-ին կետը գրավի դադարման հիմք է նախատեսում, ի թիվս այլնի, գրավ դրված գույքը օրենքով սահմանված կարգով իրացվելու (վաճառվելու) դեպքը:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 248-րդ հոդվածի համաձայն՝ գրավառուի (պարտատիրոջ) պահանջները բավարարելու համար գրավ դրված գույքի վրա կարող է բռնագանձում տարածվել պարտապանի կողմից գրավով ապահովված
պարտավորությունը չկատարելու կամ անպատշաճ կատարելու այնպիսի հանգամանքներում, որոնց համար վերջինս պատասխանատվություն է կրում:
9
ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը նախատեսում է գրավառուի (պարտատիրոջ) պահանջները բավարարելու համար գրավ դրված գույքի վրա բռնագանձում տարածելու ն այն իրացնելու, այդ թվում գրավ դրված գուքը հիմնական պարտավորության համապատասխան չափի դիմաց գրավառուին կամ գրավառուի նշած երրորդ անձին ի սեփականություն հանձնելու հնարավորություն ն' առանց դատարան դիմելու (249-րդ հոդված), ն' դատական կարգով (249'-րդ հոդված):
Միաժամանակ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 251-րդ հոդվածով սահմանվել են գրավ դրված գույքի իրացումից ստացված գումարը բաշխելու կանոնները: Համաձայն նշված հոդվածի 1-ին կետի՝ «գրավ դրված անշարժ գույքի, տրանսպորտային միջոցի, բանկային հաշվի, դեպոզիտի (ավանդի), ինչպես նան արժեթղթի իրացումից ստացված գումարից կամ գրավառուին կամ նրա նշած անձին ի սեփականություն անցած համապատասխան գույքի արժեքից այդ գույքի վրա բռնագանձում տարածելու ն իրացնելու համար ծախսերը վճարելու համար անհրաժեշտ գումարներ պահելուց հետո բավարարվում են գրավառուի՝ գրավով ապահովված պահանջները, իսկ մնացած գումարը սույն օրենսգրքի 243.1-ին հոդվածի 3-րդ կետով սահմանված կարգով տասնօրյա ժամկետում փոխանցվում է գրավատուին, եթե գրավի պայմանագրով այդ գումարի փոխանցման այ կարգ նախատեսված չէ: Գրավառուի գրավով չապահովված պահանջները սույն կետով նախատեսված գումարից (արժեքից) բավարարվում են սույն օրենսգրքով ն այլ օրենքներով սահմանված ընդհանուր կարգով»:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներից մեկով փաստել է, որ գրավի առանցքային գործառույթն ապահովման գործառույթն է, որի ուժով պարտատերը հնարավորություն է ունենում գրավի առարկայի արժեքի հաշվին նախապատվության իրավունքով ստանալ իր պահանջի բավարարում: Գրավի իրավունքի այս գործառույթը հիմք ընդունելով` օրենսդիրը սահմանել է գրավ դրված գույքի բռնագանձման ն իրացման դեպքում գրավատուի ն գրավառուի միջե փոխհաշվարկի կատարման պահանջ: Մասնավորապես՝ օրենսդիրը գրավառուին հնարավորություն է տվել գրավ դրված գույքի իրացումից ստացված գումարից պահել այդ գույքի վրա բռնագանձում տարածելու ն իրացնելու համար ծախսերը վճարելու համար անհրաժեշտ գումարները ն բավարարել իր պահանջները, իսկ այդ գումարների նվազեցման արդյունքում մնացած գումարը ենթակա է տրման գրավատուին: ՀՀ վճռաբեկ դատարանի գնահատմամբ գրավի առարկայի վրա բռնագանձում տարածելու ն իրացնելու իրավահարաբերությունների կարգավորման հիմքում ընկած է այն մոտեցումը, որ գրավը չի կարող ծառայել որպես կողմերից որնէ մեկի (գրավատուի կամ գրավառուի) հարստացման միջոց. այն կոչված է ողջամիտ հավասարակջշռություն ապահովելու՝ մի կողմից` գրավառուի՝ գրավի առարկայի արժեքի հաշվին նախապատվության իրավունքով իր պահանջի բավարարում ստանալու իրավունքի, մյուս կողմից՝ գրավատուի՝ գրավի առարկայի վրա բռնագանձում տարածելու ն իրացնելու համար ծախսերը ն գրավով ապահովված, չկատարված (ոչ պատշաճ կատարված) պարտավորության գումարը գերազանցող գրավի առարկայի արժեքի մնացած մասը հետ ստանալու օրինական շահի միջն (տե'ս, «Արտադրա-Տպագրական» ՓԲԸ-ե ընդդեմ «Էվոկաբանկ» ՓԲԸ-ի թիվ ԵՄԴ/1206/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 08.05.2020 թվականի որոշումը):
10
Վերոհիշյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ չկատարված վարկային պարտավորությունների դիմաց գրավադրված գույքը բանկին ի սեփականություն հանձնելու դեպքում վարկառուն ստանում է հանդիպական կատարում, ինչը դրսնորվում է վարկառուի՝ վարկային պարտավորությունների ամբողջությամբ կամ մասնակիորեն դադարման ձնով. գրավադրված գույքի նկատմամբ սեփականության իրավունքի՝ բանկին անցնելու դիմաց վարկառուն ամբողջությամբ կամ մասնակիորեն ազատվում է իր վարկային պարտավորություններից՝ որպես հատուցում: Ըստ այդմ՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ չկատարված վարկային պարտավորությունների դիմաց գրավադրված գույքը բանկին ի սեփականություն հանձնելու դեպքում տեղի է ունենում հատուցելի գործարք, որի արդյունքում գրավի առարկայի նկատմամբ սեփականության իրավունքը փոխանցվում է մեկ այլ անձի: Հետնաբար, տվյալ գործարքը հանդիսանում է ապրանքի մատակարարում՝ «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի իմաստով:
Նշվածը համահունչ է ՀՀ վճռաբեկ դատարանի նախկինում կայացրած որոշմամբ արտահայտված այն դիրքորոշմանը, համաձայն որի՝ փոխառության պայմանագրով նախատեսված վերադարձման ենթակա գումարի կամ գումարի չվերադարձված մասի դիմաց ապրանքների (այդ թվում՝ արտադրանքի ն անշարժ գույքի) սեփականության իրավունքը դատական ակտով հաստատված հաշտության համաձայնության հիման վրա այլ անձի փոխանցելը նս համարվում է ապրանքների մատակարարում, քանի որ առկա է ապրանքի սեփականության իրավունքի փոխանցում այլ անձի, ընդ որում հատուցման դիմաց,։ այն է փոխառութան պայմանագրով ստացված գումարը կամ դրա չվերադարձված մասը: Այսինքն, ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ դատական ակտով հաստատված հաշտության համաձայնության հիման վրա անշարժ գույքի օտարումը փոխառության պայմանագրով ստացված գումարի չվերադարձված մասի դիմաց «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի իմաստով համարվում է ապրանքների մատակարարում, հետնաբար նան՝ ավելացված արժեքի հարկով հարկվող գործարք (տե'ս, «Լուսակերտի Հարություն թոչնաբուծական ֆաբրիկա» ՍՊԸնե ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի թիվ ՎԴ/6098/05/17 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 21.07.2021 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանի վերը նշված դիրքորոշումը բխում է նան Օրենքի 38-րդ հոդվածի բովանդակությունից, ըստ որի՝ գրավի առարկայի օտարման դեպքերում նույն օրենքով սահմանված ընդհանուր կարգով ԱԱՀի հաշվարկման ն վճարման պարտավորությունը կրում է գրավատուն:
Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի վերը նշված նորմերի, ինչպես նան «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի համակարգային վերլուծության արդյունքում գտնում է, որ Օրենքի 38-րդ հոդվածում «գրավատու» եզրույթը վերաբերում է «վարկառու-գրավատուին», նե ավելացված արժեքի հարկ վճարելու պարտավորություն չի կարող կրել այն գրավատուն, ով իր գույքը գրավադրել է վարկառուի վարկային ապարտավորությունների կատարումը երաշխավորելու համար` հետնյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 228-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ գրավատու կարող է լինել ինչպես պարտապանը, այնպես էլ երրորդ անձը:
11
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 439-րդ հոդվածով սահմանված՝ հատուցելի գործարքի բովանդակությունից բխում է, որ վարկային պարտավորությունները չկատարելու դիմաց գրավի առարկան բանկին ի սեփականություն հանձնելը հատուցելի գործարք է այն գրավատուի համար, ով ստանում է վարկային պարտավորությունների ամբողջությամբ կամ մասնակիորեն դադարելու ձնով դրսնորվղ հանդիպական կատարումը: Հետնաբար, Օրենքի իմաստով գրավի առարկան բանկին ի սեփականություն հանձնելը պետք է դիտարկվի այն գրավատուի կողմից իրականացված ապրանքի մատակարարում, ով այդ գործընթացում ստանում է վարկային պարտավորությունների մարման ձնով դրսնորված հանդիպական կատարումը: Ըստ այդմ հարկային պարտավորություններ, այդ թվում տափվելացված արժեքի հարկ վճարելու, պարտավորություն ծագում է վարկառու-գրավատուի համար:
Ավելին, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հարկի տնտեսական հիմքը հարկատուի կողմից որնէ ձնով ստացված տնտեսական օգուտն է: Հարկը գոյանում է հարկ վճարողի տնտեսական գործունեության արդյունքում իրականացված հարկման օբյեկտ համարվող գործարքներից ու գործառնություններից, որն առաջացնում է հարկային պարտավորություն: Ըստ այդմ` հարկերը պետք է ունենան տնտեսական հիմնավորում ն չեն կարող կամայական լինել: Ավելացված արժեքը նս տնտեսական օգուտ է, որը ծառայում է տնտեսական հիմք ավելացված արժեքի հարկ գանձելու համար: Ավելացված արժեքի հարկ վճարելու պարտավորության աղբյուրը գործարքի արդյունքում որնէ տնտեսական օգուտ կամ այլ բավարարում ստանալու փաստակազմի առկայությունն է:
Վերը նշված վերլուծության հիման վրա կարնորելով այն հանգամանքը, որ երրորդ անձ գրավատուն գրավի առարկայի նկատմամբ իր սեփականության իրավունքի՝ բանկին փոխանցվելու դեպքում որնէ հատուցում` հանդիպական կատարում, ըստ այդմ նան՝ տնտեսական օգուտ չի ստանում, այսինքն՝ բացակայում է վերջինիս ավելացված արժեքի հարկով հարկելու տնտեսական հիմքը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ իրավակիրառ պրակտիկայում Օրենքի 38-րդ հոդվածում «գրավատու» եզրութը պետք է ընկալվի ն կիրառվի «վարկառու-գրավատու» բովանդակությամբ:
Վերոհիշյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բանկի հանդեպ ունեցած վարկային ապարտավորությունների դիմաց գրավի առարկան բանկին ի սեփականություն հանձնելու դեպքում պարտապան (վարկառու) չհանդիսացող գրավատուն չի կրում ավելացված արժեքի հարկ վճարելու պարտավորություն:
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Սույն գործով Աննա Խալաթյանը պահանջել է անվավեր ճանաչել Կոմիտեի իրավաբանական վարչության պետի 31.05.2018 թվականի թիվ 1053-Ա որոշումը, դրա բողոքարկման արդյունքում Կոմիտեի հարկային ն մաքսային մարմինների բողոքարկման հանձնաժողովի 14.09.2018 թվականի թիվ 54/4 որոշումը, ինչպես նան Կոմիտեի 21.06.2018 թվականի թիվ 037488 ն 03.07.2018 թվականի թիվ 037488/2 որոշումները:
Դատարանը 29.05.2019 ( թվականի վճռով հայց, Օ։»-բավարարել է այն պատճառաբանությամբ, որ. «30.06.2014 թվականի դրությամբ գործող կարգավորումների շրջանակներում ձեռնարկատիրական գործունեություն չիրականացեող, պարտապան
12
չհանդիսացող ֆիզիկական անձ գրավատուի կողմից պարտապան իրավաբանական անձի' բանկի հանդեպ ունեցած պարտավորության դիմաց գրավի առարկա հանդիսացող հասարակական նշանակության անշարժ գույքը բանկի սեփականությանը հանձնելու դեպքում առկա չէ «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի Լին մասի իմաստով որնէ ձնով կատարվող հատուցման դիմաց սեփականությունը այլ անձի հանձնելու գործարք, հետնաբար նան' ապրանքի մատակարարում, ինչը նշանակում է, որ նույն օրենքի իմաստով այդպիսի ֆիզիկական անձը չի կարող համարվել ԱԱՀ վճարման պարտավորություն կրող:
Սույն գործի փաստերի համաձայն վիճարկվող որոշմամբ Աննա խԽալաթյանին առաջադրվել է ԱԱՀ-ի պարտավորություն՝ «Դորոժեիկ» ՍՊԸ-ի պարպտավորությունների դիմաց Աննա ԷԽալաթյանիե սեփականության իրավունքով պատկանող Գրավի առարկա գույքը Բանկի սեփականությանը հանձնելու գործարքի համար" հիմք ընդունելով «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի «ա» ենթակետը, մինչդեռ սույն դատական ակտով Դատարանը արդեն իսկ հիմեավորեց, որ այդպիսի գործարքը չի կարող իրավահարաբերության ծագման պահին գործող «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի «ա» ենթակետի իմաստով համարվել ապրանքի մատակարարում, հետնաբար չի կարող համարվել նան ԱԱՀ-ով հարկվող գործարք, իսկ Աննա Խալաթյանը եույե օրենքի իմաստով չի կարող համարվել ԱԱՀ վճարման պարտավորություն կրող»:
Վերաքննիչ դատարանը 30.09.2020 թվականի որոշմամբ Կոմիտեի վերաքննիչ բողոքը մերժել է, Ա Դատարանի 29.05.2019 թվականի վճիռը թողել է անփոփոխ՝ հիմնավոր համարելով Դատարանի վերոշարադրյալ պատճառաբանությունները:
Վերոգրյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո համադրելով սույն գործի փաստերը լի գնահատելով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմեավորվածություեը' Վճռաբեկ դատարաեն արձանագրում է հետնյալը.
Սույն վարջական գործի փաստերի համաձայն՝
- Կոմիտեի փոքր հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչության 30.11.2017 թվականի հարկային պարտավորությունների հաշվարկման վերաբերյալ տեղեկանքի համաձայն, ըստ ՀՀ կադաստրի կոմիտեից ՀՀ կառավարության 30.12.2010 թվականի թիվ 1775-Ն որոշմամբ սահմանված կարգով ստացված անշարժ գույքի ն դրա նկատմամբ գրանցված իրավունքների վերաբերյալ տեղեկությունների, ֆիզիկական անձ Աննա Հովհաննեսի Խալաթյանի կողմից 30.06.2014 թվականին օտարվել է ք. Երնան Մալաթիա- Սեբաստիա, Անդրանիկի 54/5 հասցեում գտնվող հասարակական նշանակության անշարժ գույքը, որի պայմանագրային արժեքը կազմում է 245.400.000 ՀՀ դրամ:
Ավելացված արժեքի հարկի գծով Աննա Խալաթյանի կողմից վճարման ենթակա գումարը կազմում է 79.434.196 ՀՀ դրամ (հատոր 1-ին, գ.թ. 85-86):
- Կոմիտեի իրավաբանական վարչության պետի 31.05.2018 թվականի «Չկատարված հարկային պարտավորությունները գանձելու մասին» թիվ 1053-Ա որոշման համաձայն՝ որոշվել է ֆիզիկական անձ Աննա |Ւ նալաթյանից գանձել 79.434.196 դրամ պարտավորության գումար (հատոր ՛-ին, գ.թ. 64-66):
13
- Կոմիտեի հարկային ն մաքսային մարմինների բողոքարկման հանձնաժողովի 14.09.2018 թվականի թիվ 54/4 որոշման համաձայն՝ Կոմիտեի աշխատակազմի իրավաբանական վարչության պետի 31.05.2018 թվականի թիվ 1053-Ա որոշման ն Կոմիտեի իրավաբանական վարչության կողմից 21.06.2018 թվականին կայացված թիվ 037488 ն 03.07.2018 թվականին կայացված թիվ 037488/2 որոշումների դեմ ֆիզիկական անձ Աննա Խալաթյանի դիմում-բողոքը մերժվել է (հատոր 1-ին, գ.թ. 23-30):
- «Գույքը հանձնելու մասին» 27.06.2014 թվականի պայմանագրի 1.1 կետի համաձայն՝ Աննա Խալաթյանը, հանդիսանալով գրավատու, պարտապան «Դորոժնիկ» ՍՊԸ-ի՝ պահանջատեր-գրավառու «Առէկսիմբան-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ի հանդեպ ունեցած 245.400.000 ՀՀ դրամ պարտավորության դիմաց վերջինիս սեփականությանն է հանձնել քաղաք Երնան, Անդրանիկի փողոց 54ա հասցեում գտնվող` գրավի առարկա հանդիսացող անշարժ գույքը (հատոր 1-ին, գ.թ. 91-95):
Բողոքաբերն իր բողոքի հիմքում ըստ էության դրել է այն հանգամանքը, որ Օրենքի 38-րդ հոդվածի ուժով հայցվոր Աննա Խալաթյանը կրում է ավելացված արժեքի հարկ վճարելու պարտավորություն, քանի որ Օրենսդիրը նշված պարտականությունը կապում է գրավի փաստի առկայության հետ, ե սահմանված չեն բացառություններ ն առանձնահատկություններ, թե ինչպիսի հանգամանքներում, ինչպիսի պայմանագրերի համաձայն է կատարվել գործարքը, ում կողմից, ինչպիսի պայմաններում, պարտապան չհանդիսացող ֆիզիկական անձ գրավատուի գրավի առարկա գույքը պարտապան անձի՝ բանկի հանդեպ ունեցած պարտավորության դիմաց բանկի սեփականությանը հանձնելու դեպքում առկա է որնէ ձնով կատարվող հատուցում, թե՝ ոչ:
Այսպես, Վճռաբեկ դատարանի վերոգրյալ դիրքորոշումների համաձայն՝ չկատարված վարկային պարտավորությունների դիմաց գրավադրված գույքը բանկին ի սեփականություն հանձնելու դեպքում տեղի է ունենում հատուցելի գործարք՝ հաշվի առնելով, որ վարկառուն ստանում է հանդիպական կատարում՝ վարկային պարտավորությունների ամբողջությամբ կամ մասնակիորեն դադարման ձնով: Ըստ այդմ՝ նշված գործընթացում գրավատուն, Օրենքի 38-րդ հոդվածին համապատասխան, կրում է ավելացված արժեքի հարկ հաշվարկելու ն վճարելու պարտավորություն, սակայն միայն այն դեպքում, երբ վերջինս նույնանում է հիմնական վարկային պարտավորության պարտապանի հետ:
Սույն գործով հայցվոր Աննա Խալաթյանի կողմից, ի ապահովումն երրորդ անձի՝ «Դորոժնիկ» ՍՊԸ-ի պարտավորությունների կատարման, գրավադրվել է հայցվորին սեփականության իրավունքով պատկանող քաղաք Երնան, Անդրանիկի փողոց 54ա հասցեում գտնվող անշարժ գույքը, որը, ի կատարումն «Դորոժնիկ» ՍՊԸ-ի չկատարված վարկային պարտավորությունների, օտարվել է, մասնավորապես՝ նշյալ գույքի նկատմամբ գրանցվել է «Առէկսիմբան-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ի սեփականության իրավունքը: Այսինքն՝ սուն գործի փաստական հանգամանքների համաձայն խնդրո առարկա գործընթացում գրավատուն չի նույնանում վարկառու՛պարտապանի հետ:
Վերոհիշյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վարկառոււպարտապան չհանդիսացող ֆիզիկական անձ գրավատուին պատկանող անշարժ գույքերի նկատմամբ սեփականության իրավունքը «Առէկսիմբան-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ին փոխանցվելու արդյունքում մարվել|լեն վարկառու-ւպարտապան
14
«Դորոժնիկ» ՍՊԸ-ի վարկային պարտավորությունները, ն վերջինս է ստացել հատուցում՝ արտահայտված վարկային ապարտավորությունների դադարման ձնով: «Վարկառու- պարտապան չհանդիսացող հայցվորը «Առէկսիմբան-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ի հետ իրավահարաբերութան մեջ է մտել երրորդ անձի «Դորոժնիկ» ՍՊԸ-ի պարտավորությունների կատարումն ապահովելու նպատակով ն իր սեփականության իրավունքի՝ բանկին փոխանցվելու արդյունքում որնէ տնտեսական օգուտ չի ստացել, որպիսի պայմաններում հայցվորը չի հանդիսանում Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետի իմաստով ապրանքի մատակարարում հանդիսացող հատուցելի գործարքի կողմ:
Ըստ այդմ՝ Վճռաբեկ դատարանը սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումներին համապատասխան գտնում է, որ վարկառոււպարտապան չհանդիսացող գրավատու հայցվորի համար չի առաջացել ավելացված արժեքի հարկ հաշվարկելու ն վճարելու պարտավորություն, ն վերջինիս վիճարկվող վարչական ակտով ավելացված արժեքի հարկ վճարելու պարտավորության առաջադրումն իրավաչափ չէ, ինչը հիմք է վիճարկվող որոշումը, «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի հիմքով, անվավեր ճանաչելու համար:
Անդրադառնալով բողոքի մյուս հիմքին, ըստ որի՝ Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Դատարանի կողմից որպես ներկայացուցչի վարձատրության փոխհատուցում 300.000 ՀՀ դրամ գումար սահմանելը ոչ իրավաչափ է՝ Վճռաբեկ դատարանն անհիմն է գնահատում՝ ներ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 22 սեպտեմբերի, 2023 թ.
- Գործի #:
- ՎԴ/11118/05/18
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
