Գրիգորյան — ՀԿԴ/0054/01/22
Ամփոփում
ՊԱՐԶԵՑ ՛ Վարույթի դատավարական նախապատմությունը. 1 Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն դատարանի (այսուհետ նան՝ Առաջին ատյանի դատարան) 2022 թվականի դեկտեմբերի 16-ի որոշմամբ ամբաստանյալ ՍԱԳրիգորյանի պաշտպան ԱՄովսիսյանի միջնորդությունը բավարարվել է, Ս.Գրիգորյանի նկատմամբ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 34-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1ին կետով (այսուհետ՝ ՀՇ նախկին քրեական օրենսգիրք) հարուցված քրեական հետապնդումը դադարեցվել է՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցնելու հիմքով: 2. ՀՇ գլխավոր դատախազությ
Ամբողջ Տեքստ
ՇԿԴ/0054/01/22
ԱԱ (22 Վ
ԵՉ: Հինն ն
ր ՊԱ
Ախ
ՈԱԾԾՀՈՒՏ
ՍԵՐՏ ՎՈՏ2
2)
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության
հակակոռուպցիոն դատարանի որոշում,
նախագահող դատավոր՝ Վ.Դոլմազյան
Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ քրեական դատարանի որոշում
Նախագահող դատավոր՝ Ա.Հովհաննիսյան
2024 թվականի հուլիսի 26-ին քաղաք Երնանում
ՀԸ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն
հանցագործությունների քննության դատական կազմը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),
նախագահությամբ՝ Ա.ԿՐԿՅԱՇԱՐՅԱՆԻ
մասնակցությամբ դատավորներ՝ Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ
Ո.ՄԽԻԹԱՐՅԱՆԻ
Ս.ՉԻՉՈՅԱՆԻ
Դ.ՎԵՔԻԼՅԱՆԻ
գրավոր ընթացակարգով քննության առնելով Մարգիս Գնորգի Գրիգորյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նան՝ Վերաքննիչ դատարան) 2023 թվականի փետրվարի 9-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազ ԱՎարդապետյանի վճռաբեկ բողոքը,
ՊԱՐԶԵՑ ՛
Վարույթի դատավարական նախապատմությունը.
1 Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն դատարանի (այսուհետ նան՝ Առաջին ատյանի դատարան) 2022 թվականի դեկտեմբերի 16-ի որոշմամբ ամբաստանյալ ՍԱԳրիգորյանի պաշտպան ԱՄովսիսյանի միջնորդությունը բավարարվել է, Ս.Գրիգորյանի նկատմամբ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 34-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1ին կետով (այսուհետ՝ ՀՀ նախկին քրեական օրենսգիրք) հարուցված քրեական հետապնդումը դադարեցվել է՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցնելու հիմքով:
2. ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության ավագ դատախազ Ա.Մուրադյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանի 2023 թվականի փետրվարի 9-ի որոշմամբ Առաջին ատյանի դատարանի որոշումը թողնվել է անփոփոխ:
3. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազ Ա'Վարդապետյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի 2023 թվականի մարտի 2Լի որոշմամբ ընդունվել է վարույթ ն սահմանվել է դատական վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ:
Վճոաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները ն պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.
4. Բողոքի հեղինակի պնդմամբ` Վերաքննիչ դատարանի դատական ակտով թույլ է տրվել դատական սխալ` նյութական ն քրեադատավարական իրավունքի նորմերի էական խախտումներ, որոնք ազդել են վարույթի ելքի վրա: Մասնավորապես, բողոք բերած անձը նշել է, որ 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքով (այսուհետ՝ ՀՀ գործող քրեական օրենսգիրք) հանցագործությամբ պատճառված վնասի, այդ թվում` կաշառք տալու ն ստանալու չափերը, բացառությամբ հատուկ մասում նախատեսված դեպքերի, տեղ են գտել ոչ թե կոնկրետ հոդվածներում, այլ ներառվել են հիմնական հասկացությունները
սահմանող ՀՀ քրեական օրենսգրքի 3-րդ հոդվածում: Ընդ որում, նախատեսվել տ հստակ ն կոնկրետ չափեր, որոնք վերաբերելի են քրեական օրենսգրքի հատուկ մասում տեղ գտած բոլոր հանցակազմերին, այդ թվում՝ կաշառք տալուն:
Բողոքաբերն ընդգծել է նան, որ տվյալ դեպքում հաշվի չի առնվել օրենսդրի նպատակը՝ նկատի ունենալով, որ ՀՀ գործող քրեական օրենսգիրքը, ի թիվս այլնի, նպատակ է հետապնդել հանդիսանալու արդյունավետ միջոց հանցավորության դեմ պայքարի գործում, այդ թվում՝ կոռուպցիոն բնույթի, մինչդեռ նույն օրենսգրքում տեղ գտած կաշառք տալու չափերին առնչվող քրեաիրավական նորմին տալով սխալ մեկնաբանում, Վերաքննիչ դատարանը շեղվել է նորմատիվ իրավական ակտն ընդունելիս այն ընդունող մարմնի նպատակից, որպիսի մոտեցումը չի բխում նան ՀՀ գործող քրեական օրենսգրքի 2-րդ հոդվածի կարգավորումներից: Վերաքննիչ դատարանի դիտարկումն առ այն, որ տվյալ դեպքում առկա է օրենքի բաց, որը չի կարող հաղթահարվել, վերացվել կամ լրացվել դատական մեկնաբանության միջոցով, հիմնավոր չէ, քանի որ «օրենքի ենթադրյալ բացը» դատարանները ստեղծել են օրենսգրքի 3րդ հոդվածի 17րդ կետում տեղ գտած նորմին սահմանափակ, տառացի մեկնաբանում տալով` չբացահայտելով այն ընդունող մարմնի նպատակը:
41 Միաժամանակ, վերաբերելի իրավական նորմերի վերլուծության արդյունքում, բողոքաբերը նշել է, որ կաշառք տալու հանցակազմը որակյալ դարձնող հանցագործության առարկայի չափերի փոփոխության հետնանքով տեղի է ունեցել արարքի մասնակի ապաքրեականացում, որի արդյունքում Ս.Գրիգորյանի արարքը ենթակա է որակման ՀՀ գործող քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 2-րդ մասով, որը դասվում է միջին ծանրության հանցագործությունների շարքին, այն դեպքում, երբ այդ արարքը կատարելու պահին գործող օրենսգրքով այն դասվել է ծանր հանցագործությունների շարքին: ալ կերպ՝ Ս.Գրիգորյանի արարքը համապատասխանում է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետին, որը միջին ծանրության հանցանք է ն որի վաղեմության ժամկետը տասը տարի է, մինչդեռ Վերաքննիչ դատարանը վերջինիս նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելիս հիմք է ընդունել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածով նախատեսված միջին ծանրության հանցագործության վաղեմության ժամկետը՝ անտեսելով այն հանգամանքը, որ հանցանքի կատարման
պահին Ս.Գրիգորյանի արարքը եղել է ոչ թե միջին ծանրության, այլ ծանը հանգան, որի վաղեմության ժամկետն արարքի կատարման պահին գործող օրենքով եղել է տասը տարի:
5. Վերոշարադրյալի հիման վրա բողոքի հեղինակը խնդրել է ամբողջությամբ բեկանել Վերաքննիչ դատարանի որոշումը ն կայացնել դրան փոխարինող դատական ակտ:
Վճոաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
6. Սարգիս Գրիգորյանին ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 34-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով մեղադրանք է առաջադրվել հետնյալ հանցավոր արարքի համար. «/Ն/ա հորաքրոջ որդու Արթուր Մինասյանի օժանդակությամի ն Սերգեյ Աղաջանյանի միջնորդությամբ փորձել է առանձնապես խոշոր չափերով կաշառք տփալ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարնոր գործերի քննության վարչության հատկապես կարնոր գործերով ավագ քթնենիչ Մանվել Աղամյանին` վերջինիս կողմից պաշտոնեական դիրքն օգվաւգործելով իր օգտին գործողություն կատարելուն նպաստելու համար, սակայն հանցագործությունն իր կամքից անկախ հանգամանքներով ավարտին չի հասցրել:
Այսպես.
ՀՀ ՊՆ Ախուրյանի տարածքային զինվորական կոմիսարիատի զորակոչիկ, Սարգիս Գրիգորյանն առողջական խնդիրների պատճառով 2014-2017 թվականների ընթացքում Կենտրոնական րժշկական հանձնաժողովի եզրակացություններով ժամկետային զինվորական ծառայությունից արացել է տարկետումներ, սակայն մտահոգություն է ունեցել, որ իր մոզ, առկա առողջական խնդիրների անտեսման հետնանքով 2017 թվականի ձմեռային զորակոչի ընթացքում իրեն կարող են զորակոչել ՀՀ զինված ուժեր: Իր մտահոգությունների մասին Սարգիս Գրիգորյանը տեղեկացրել է հորաքրոջ որդուն Արթուր Մինասյանին, ով հայտնել է պաշտոնատար անձանց կաշառք տալու միջոցով ժամկետային զինվորական ծառայությունից ազատվելու հնարավորության մասին, տեղեկացնելով, որ ընկերը կարող է այդ ոլորվում հարցեր կարգավորել: Սարգիս Գրիգորյանը մտադրված
5
լինելով կաշառք տալ պաշվտնատար անձի ն դրա դիմաց ազավվել ժամկետային զինվորական ծառայությունից, խնդրել է Արթուր Մինասյանին պարզել, թե որքան գումար է անհրաժեշվ լինելու այդ հարցը լուծելու համար:
Արթուր Մինասյանը 2017 թվականի հոկտեմիերի վերջին դիմել է ընկերոջը՝ Սերգեյ Աղաջանյանին, նրան հայտնել, որ մորեղբոր որդին սրտի հեր կապված առողջական խեդիրներ ունի, նախկինում մի քանի անգամ արացել է տարկետումնեն ու պատրաստ են կաշառք տալ նրան զինվորական
ծառայությունից ազատվելու համար: Սերգեյ Աղաջանյանը, գիտակցելով վվյալ զորակոչիկի գործողությունների բնույթը, արանձնել է կաշառք տալու ն արանալու հարցում միջնորդի դերակատարությունը, մասնավորապես` Արթուր Մինասյանին խոարացել է իր ծանոթների միջոցով օգնել այդ հարցում, ինչից հերո հանդիպել է հր մրերիմ Մանվել Ադամյանին ն տեղեկացրել նրան, որ իր ծանոթի որդին սորի հեվ. կապված առողջական խնդիրներ ունի ն ցանկանում է կաշառքի դիմաց ազապվել ժամկետային զինվորական ծառայությունից:
Մանվել Ադամյանը, մասնագիտական պարվտականությունների կատարման բերումով տիրապետելով զինվորական կոմիսարիատի աշխատանքներին, զորակոչիկների բժշկական հերազոտությունների նրբություններին, ինչպես նան ոլորտի կարգավորող օրենսդրական ն ենթաօրենադյրական ակտերի պահանջներին, ն գիտակցելով, որ նախկինում փարկարումնեն արացած զորակոչիկի մով. առկա սրտի հետ կապված առողջական խնդիրները կարող են հնարավորություն տալ վերջինիս 2017 թվականի ձմեռային զորակոչի ընթացքում ազատվել ժամկետային զինվորական ծառայությունից, օգտվելով այդ հանգամանքից, վտրձել է կաշառք արանալու պատրվակով զորակոչիկից խարեությամի հափշտակել առանձնապես խոշոր չափերով 5381420 ՀՀ դրամին համարժեք 7000 ԱՄՆ դոլար գումար ն Սերգեյ Աղաջանյանին տեղեկացրապ է, որ նշված չափի գումարով կարող է լուծել զորակոչիկին ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու հարցը: Սերգեյ Աղաջանյանը գումարի վերաբերյալ պահանջը 2017 թվականի նոյեմբերի Էին փոխանցել է Արթուր Մինասյանին, ապա երա կողմից սաւկարկելու արդյունքում ավելի պակաս գումար տալու հարցով կրկին խոսել է Մանվել Ադամյանի հեմ, ով հայտնել է, որ հարցին կարող է լուծում տալ 2910960 ՀՀ դրամին համարժեք 6000 ԱՄՆ դոլարի դիմաց: Սերգեյ Աղաջանյանը
գումարի վերջնական չափր 2017 թվականի նոյեմբերի 6-ին հայտնել է Արթուր Մինասյանին, վերջինս իր հերթին՝ Սարգիս Գրիգորյանին, ով տեղեկանալով պահանջված գումարի վերջնական չափի վերաբերյալ, չի կարողացել առանձնապես խոշոր չափերով՝ 2.910960 ՀՀ դրամին համարժեք 6000 ԱՄՆ դոլար կաշառք տալ՝ նշված չափով գումար չունենալու պափճառով, այսինքն` Սարգիս Գրիգորյանը հանցագործությունը` Արթուր Մինասյանի ն Սերգեյ Աղաջանյանի օժանդակությամի պաշտոնավալր անձին առանձնապես խոշոր չափերով կաշառք տալն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներով:
Այնուհարն, Սարգիս Գրիգորյանը վարածքային զինկոմիսարիատի կողմից տրված ուղեգրերի հիման վրա անցել է րժշկական հետազուտություններ ն կատարված օբյեկտիվ հետազոտությունների արդյունքում նրա մոտ. ախտորոշվել է «սրտի ոխթմի խանգարում», ինչի հիման վրա ճանաչվել է խաղաղ ժամանակ ոչ պիտանի զինվորական ծառայության համար ն հաշվառվել ՀՀ զինված ուժերի պահեատազորում:
Այսպիսով, Սարգիս Գրիգորյանը Արթուր Մինասյանի օժանդակությամի ն Սերգեյ Աղաջանյանի միջնորդությամբ փորձել է առանձնապես խոշոր չափերով՝ 2910960 ՀՀ դրամին համարժեք 6000 ԱՄՆ դոլար կաշառք տփալ պաշտոնատար անձ հանդիսացող Մանվել Աղամյանին` վերջինիս կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով իր օգտին գործողություն կատարելուն նպաստելու համար, սակայն, հանցագործությունն իր կամքից անկախ հանգամանքներով ավարտին չի հասցրել, այսինքն, Սարգիս Գրիգորյանին մեղսագրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 34-312-րդ հոդվածի 3-րդ մասի Լին կերով նախատեսված հանրորեն վտանգավոր արարքի կատարում (...)»/:
7. Առաջին ատյանի դատարանի 2022 թվականի դեկտեմբերի 16-ի որոշման համաձայն՝ «(...) Դատարանը գտնում է, որ առսյն գործով ամիասկանյալ Սարգիս Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու հարցը քննարկելիս ՀՀ նոր քրեական օրենսգիրքն ունի հետադարձ ուժ, դրա բարելավող դրույթները փարասծվում են մինչն դրա ուժի մեջ մտնելը ենթադրաբար հանցանք կատարած Սարգիս Գրիգորյանի վրա:
"Տե՛ս վարույթի նյութեր, թերթեր 5-7:
Դատարանը նան արձանագրում է, որ ՀՀ նոր քրնական օրենսգրքի րն հոդվածով նախատեսված կաշեւոք տալու հանցակազմի կաշառքի առարկայի չափր սահմանված չէ ՀՀ նոր քրեական օրենսգրքով, սահմանված չէ, թե որն է խոշոր չափի, որը` առանձնապես խոշոր չափը, հետնաբար, Դատարանը գտնում է, որ առկա խմբագրությամբ ՀՀ նոր քրեական օրենսգրքով կաշառք տալու ցանկացած դեպքում, անկախ կաշառքի առարկայի չափից, վվյալ հանցակազմը որակյալ դարձնող մյուս պայմանների րացակայության դեպքում, արարքը ենթակա է որակման հիշյալ հոդվածի Լին մասով:
Դատարանի հիշյալ եզրահանգումը պայմանավորված է նրանով, որ ՀՀ նոր քրեական օրենսգրքի 3-րդ հոդվածի Լին մասի 17-րդ կետով կամ որնէ այլ նորմով կաշառք վփալու դեպքում կաշառքի առարկայի չափի մասին խոսք չկա, ինչից բխում է, որ կաշառք տալու դեպքում, անկախ կաշառքի առարկայի չափից, այն կարող է որակվել միայն այդ հանցանքի հասարակ ձնով, եթե իհարկե՝ րացակայում են ՀՀ նոր քրեական օրենսգիրքի 436-րդ հոդվածի 2-րդ մասի Էին ն 3րդ կարերով, 3-րդ մասի 2րդ կետով նախատեսված այդ հանցակազմը որակյալ դարձնող հանգամանքները:
Վերր նշվածը հաշվի առնելով` Դատարանը գտնում է, որ ՀՀ նոր քրեական օրենսգրքով խոշոր չափերով կամ առանձնապես խոշոր չափերով կաշառք վալու հանցակազմ չկա, ինչից հենում է, որ այդ համատեքաղտում, խոշոր չափերով կամ առանձնապես խոշոր չափերով կաշառք տալն ապաքրեականացվել է:
ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածով նախատեսված կաշառք տալու հանցակազմի 2-րդ մասռվ նախատեսված է եղել դրա որակյալ ձեր, այն Լ՝ կատարվել է խոշոր չափերով, իսկ 3-րդ մասով՝ այն է՝ կատարվել է առանձնապես խոշոր չափերով, կամ կազմակերպված իւմբի կողմից:
ՀՀ նախկին քրնական օրենսգրքի 34-5312րդ հոդվածի 3-րդ մասի Լին կերով նախատեսված հանցանքը համապատասխանում է ՀՀՇ նոր քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի Լին մասով նախատեսված հանցանքին, հետնաբար Սարգիս Գրիգորյանին մեղսագրվող արարքը պարք է գնահավել որպես ենթադրաբար կաշառք տալու փորձի հասարակ տեսակ, որը միջին ծանրության հանցանք է:
Դատարանը գտնում է, որ Սարգիս Գրիգորյանին մեղսագրված արարքի համար քրեական պատասխանատվությունից ազատելու վաղեմության ժամկետը
պետք է հաշվել առավելագույնը 2017 թվականի նոյեմբերի 6-ից, հերեարան նկատի ունենալով, որ ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնից ատացված տեղեկատվության համաձայն` վաղեմության ժամկետի ընթացքը չի ընդհատվել, այսինքն` Սարգիս Գրիգորյանի կողմից իրեն մեղսագրվող արարքը ենթադրաբար կատարելուց հետո անցել է 5 (հինգ) փարուց ավելի ժամանակ, անցել է քրեական պատասխանատվությաւն ենթարկելու վաղեմության ժամկետը, նա չի առարկել այդ հիմքով իր նկատմամը հարուցված քրեական հետապնդումը դադարեցնելուն, ուստի Սարգիս Գրիգորյանի նկատմամբ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 34312րդ հոդվածի 3-րդ մասի Լին կետով հարուցված քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման (...)»:
8. Վերաքննիչ ։6դատարանի 2023 թվականի փետրվարի 9ի որոշման համաձայն` «(.) 2021 թվականին ընդունված քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածով սահմանված կաշառք տալու հանցակազմի պարագայում. օրենսդիրը, որպես այդ հանցանքը որակյալ դարձնող հանգամանքներ դիտարկելով «խոշոր չափը» ն «առանձնապես խոշոր չափը», միննույն ժամանակ, օրենսգիրքի հատուկ մասում չի նախապտեսել, թե խնդրո առարկա հանցակազմի առարկայի որ չափն է համարվում խոշոր, որի։՝ առանձնապես խոշոր: Դրա հետ մեկտեղ հարկ է փաստել, որ նույն օրենսգրքի 3-րդ հոդվածի Լին մասի 17-րդ կերում օրենսդիրը սահմանել է հափշտակության, պատճառած գույքային վնասի կամ հանցավոր ճանապարհով ձեռք բերված կամ արացված գույքի կամ օգուտի չափերը, ինչից, սակայն, հետնում է, որ սահմանված այդ չափերը վերաբերելի չեն կաշառք տալու հանցակազմին, քանի որ «հանցավոր ճանապարհով ձեռք բերված կամ արացված գույք կամ օգուտ չափ» եզրույթը որնէ կերպ չի կարող նույնացվել կաշառք տալու դեպքում կաշառքի առարկայի չափի հեւ: Այլ կերպ՝ Վերաքննիչ դատարանը գվւում է, որ քննարկվող նորմը չի սահմանել կաշառք տալու հանցակազմի առարկա կաշառքի չափր:
Վերոգրյալի հետ մեկտեղ Վերաքննիչ դատարանը, հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի ձնեավորած ն վերը մեջբերված նախադեպային իրավական դիրքորոշումները, հարկ է համարում նշել, որ տվյալ դեպքում առկա օրենսդրական բացր չի կարող վերացվել, հաղթահարվել կամ լրացվել դատական մեկնաբանման 2 Տե՛ս վարույթի նյութեր, թերթեր 16-22:
միջոցով, քանի որ օրինականության սկզբունքի անքակտելի տարրն է րեական օրենքը տարածական մեկնաբանելու ն անալոգիայով կիրառելու արգելքը:
Ընդ որում, պետք է փաստել, որ 2021 թվականին ընդունված քրեական օրենսգրքի 4րդ հոդվածի 3-րդ մասը ուղղակիորեն արգելում է քրեական օրենքի ընդհանուր մասի նորմերի անալոգիայով կիրառումը, եթե դա վատթարացնում է անձի վիճակը:
Այսպիսով, հաշվի առնելով այն, որ «խոշոր չափ» ն «առանձնապես խոշոր չափ» հասկացություններն ինքնին ենթադրում են չափելի երնույթներ, ն դրանք, օգտագործվելով քանակի, կշի կամ արժեքի հատկանիշներով օժտված առարկաները բնութագրելիս, պայմանավորված չեւ գործի կոնկրետ հանգամանքներով ն օբյեկտիվորեն կարող են ատհմանվել դրանցից վերացարկված, նկատի ունենալով նան, որ քրեական օրենքի տարածական մեկնաբանումը ն ընդհանուր մասի նորմերի՝ անձի վիճակի վատթարացման դեպքում անալոգիայով կիրառելի անթույլատրելի է` Վերաքննիչ դատարանը գտնում է, որ 2021 թվականին ընդունված քրեական օրենսգիքի 436-րդ հոդվածի իմաարով «խոշոր չափ» ե «առանձնապես խոշոր չափ» հասկացությունների բովանդակությունը նույն օրենսգրքի ընդհանուր կամ հատուկ մեաւսում սահմանված չլինելը օրենսդրական բաց է, որի հետնանքով նշյալ օրենսգրքի 436-րդ հոդվածի 2- րդ մասի 2-րդ կետր ն 5-րդ մասի 2-րդ կետր չեն համապատասխանում իրավական որոշակիությաւն սկզբունքին (բավարար չափով կանխատեսելի չեն), հետնարար նեան դրանք անձին մեղադրելու հիմք չեն:
(-.) 2003 ն 2021. թվականներին ընդունված քրեական օրենսգրքերի համապատասխանաբար 75-րդ ն ծմ3րդ հոդվածների համեմատաիրավական վերլուծությունը վկայում է, որ 2021 թվականին ընդունված քրեական օրենսգիրքը քրեական պատասխանապտվությունից ազատելու վաղեմության ժամկետների մասով տվյալ դեպքում անձի վիճակը վատթարացող օրենք է ն կիրառելի չէ ամբաստանյալ Ա Գրիգորյանի նկատմամը, քանի որ նախ՝ սահմանում է վաղեմության ավելի երկար ժամկետներ, րացի այդ, վաղեմության ժամկեվվտ, ի տարբերություն 2003 թվաւկանին ընդունված քրեական օրենսգրքի, հաշվարկվում է մինչն անձի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու մասին որոշում կայացնելը:
Վերոգրյալի հետ. մեկտեղ նկատի ունենալով, որ ամիաատանյալ Մարգիս Գրիգորյանին մեղսագրված՝ ՀՀ քրեական օրենսգրքի (ընդունված` 18.04.2003, ՀՕ- 528-Ն) 3431 2րդ հոդվածի 3րդ մասի Լին կերով նախատեսված հանցանքը համապատասխանում է 2021 թվականին ընդունված քրեական օրենսգրքի 44-436- րդ հողվածի Լին մասին՝ որպես կաշառք տալու փորձի հասարակ տեսակ (տես այն որոշման 53-րդ կեվվ), ինչը թն' 2003, թե՛ 2021 թվականներին ընդունված քրեական օրենսգրքերով դասվում է միջին ծանրության հանցագործությունների շարքին, ինչպես նան 2021 թվականին ընդունված քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի 6-րդ մասի հիման վրա հաշվի առնելով, որ պատասխանամվությունը մասնակիորեն մեղմացնող ն միաժամանակ մասնակիորեն խատացնող օրենքը հետաղարձՁ ուժ ուի միան այն մատվ, որով մեղմացնում է
պատասխանատվությունը` Վերաքննիչ դատարանը գտնում է, որ Առաջին ատյանի դատարաւնը, Սարգիս Գրիգորյանին մեղսագրված արարքի համար քրեական պատասխանատվությունից ազատելու վաղեմության ժամկետների հաշվարկման մասով առաջնորդվելով ենթադրյալ հանցավոր արարքը կատարելու պահին գործող` 2005 թվականին ընդունված քրեական օրենսգրքի դրույթներով, գործել է իրավաչափ (...)»':
Վճոաբեկ դատարանի հիմնավորումները ն եզրահանգումը.
Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածով նախատեսված կաշառք տալու հանցակազմի առարկա կաշառքի չափերի մեկնաբանման կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման ն իրավունքի զարգացման խնդիր: Ուստի, Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում սույն գործով արտահայտել իրավական դիրքորոշումներ, որոնք կարող են ուղենիշային նշանակություն ունենալ նույնաբնույթ գործերով միասնական դատական պրակտիկայի ձնավորման համար:
9. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջն բարձրացված առաջին իրավական հարցը հետնյալն է. իրավաչա՞փ են արդյոք ստորադաս դատարանների հետնություններն առ այն, որ ամբաստանյալ Ս.Գրիգորյանին ՀՀ նախկին քրեական 3 Տե՛ս վարույթի նյութեր, թերթեր 52-62:
օրենսգրքի 34-312րդ հոդվածի 3րդ մասի 1ին կետով մեղսագրվող արարքը համապատասխանում է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 44-436-րդ հոդվածի 1Լին մասին:
10. ՀՀ Սահմանադրության 72-րդ հոդվածի համաձայն` «Ոչ ոք չի կարող դատապարտվել այնպիսի գործողության կամ անգործության համար, որը կատարման պահին հանցագործություն չի հանդիսացել: Չի կարող նշանակվել ավելի ծանր պատիժ, քան այն, որը ենթակա էր կիրառման հանցանք կավզտարելու պահին: Արարքի պավպժելիությունը վերացնող կամ պատիժը մեղմացնող օրենքն ունի հետադարձ ուժ»:
«Մարդու իրավունքների ն հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 7-րդ հոդվածի համաձայն՝ «Ոչ ոք չպեվք է մեղավոր ճանաչվի որնէ գործողության կամ անգործության համար, որը կատարման պահին գործող ներպետական կամ միջազգային իրավունքի համաձայն, հանցագործություն չի համարվել (...)»:
ՀՀ գործող քրեական օրենսգքրի 4-րդ հոդվածի համաձայն՝ «1. Ոչ ոք չի կարող ենթարկվել քրեական ։`պատասխանատվությաան այն արարքի համար, որր կատարման պահին հանցանք չի համարվել:
2 Քրեական օրենքի Հատուկ մասի նորմերն անալոգիայով կիրառելն արգելվում է:
3 Քրեական օրենքի Ընդհանուր մասի նորմերը կարող են անալոգիայով կիրառվել, եթե դա չի վարթարացնում անձի վիճակը»:
Մեջբերված նորմերը Վճռաբեկ դատարանը բազմիցս վերլուծութան է ենթարկել իր նախադեպային որոշումների շրջանակներում՝ ընդգծելով, որ «չկա հանցագործություն ն պատիժ, եթե այն սահմանված չէ օրենքով» (ումառ Օնոծո, ոսո քօօու տնոծ 1696) կանոնը համընդհանուր ճանաչում ստացած հիմնարար սկզբունք է ն իրավունքի գերակայության կարնորագույն տարրը, որը բացարձակ նշանակություն ունի մարդու իրավունքների պաշտպանության համակարգում, հետնաբար նշված սկզբունքից որնէ շեղում անթույլատրելի է: Արարքի հանցավորությունն ու պատժելիությունը պետք է նախատեսված լինեն իրավական որոշակիության չափանիշին բավարարող օրենքով, ինչը ենթադրում է, որ անձը համապատասխան դրույթի տառացի ընկալումից ն, անհրաժեշտության դեպքում,
դրա կապակցությամբ դատարանների տված մեկնաբանությունից պետք ի հասկանա, թե որ գործողություննեի ն անգործության համար է քրեական պատասխանատվություն նախատեսվում նե ին պատիժ կնշանակվի այդ գործողությունների կատարման ն/կամ անգործության համար՞։
Անդրադառնաով դատական մեկնաբանութան սահմաններին ն
օրենսդրական բացի հաղթահարման հիմնախնդրին Վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ օրենքի՝ իրավական որոշակիության չափանիշին բավարարելն առաջին հերթին օրենսդրական կարգավորման խնդիր է, իսկ դավական մեկնաբանումը լրացնող դերակավալրություն ունի: ՀՀ քրեական օրենսգրքի որնէ նորմում առկա օրենսդրական բացր չի կարող վերացվել, հաղթահարվել կամ լրացվել դատական մեկնաբանման միջոցով, քանի որ օրինականության սկզբունքի անքակվմղի փարին է քրեական օրենքը վւարածական մեկնաբանելու ն անալոգիայով կիրառելու արգելքը:
Վերոնշյալի համատեքստում Վճռաբեկ դատարանը նշել է, որ եթե հանցակազմի պարտադիր հատկանիշը սահմանող հասկացության
բովանդակության բացահայտումի կախված չէ գործի կոնկրել հանգամանքներից, կարող է սահմանվել դրանցից վերացարկված, սակայն սահմանված չէ օրենքով, դատարանը, չունենալով գնահատման օբյեկտիվ չափանիշներ, զիկված է դրանք մեկնաբանելու հնարավորությունից: «Խոշոր չափ» ն «առանձնապես խոշոր չափ» հասկացություններն ինքնին ենթադրում են չափելի երնույթներ: Դրանք, օգտագործվելով քանակի, կշռ կամ արժեքի հատկանիշներով օժտված առարկաներ` բնութագրելիս, պայմանավորված չեն գործի կոնկրետ հանգամանքներով ն օբյեկտիվորեն կարող են սահմանվել (ն սահմանվում են) դրանցից վերացարկված: Այսպես, ՀՀ քրեական օրենսգրքի հատուկ մասի մի շարք նորմերում օգտագործելով «խոշոր չափ» ն/ կամ «առանձնապես խոշոր չափ» եզրույթները՝ օրենսդիրը միաժամանակ հստակ սահմանել է, թե կոնկրետ առարկայի որ չափն է համարվում խոշոր, որը՝ առանձնապես խոշոր: Հակառակ դեպքում իրավակիրառ մարմնի կողմից քննարկվող հասկացությունների կիրառումը ' Տես, ոու ումոռմծ, Վճռաբեկ դատարանի` Վարուժան Ավետիսյանի գործով 2011 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ ՍԴ3/0013/01/11, Դավիթ Սիմիդյանի գործով 2014 թվականի դեկտեմբերի 16-ի թիվ ԵԷԴ/0122/01/13, Վարդան Ղազարյանի գործով 2015 թվականի փետրվարի 27-ի թիվ ԱՎԴ/0002/01/14 որոշումները:
կհանգեցնի կամայական մեղադրման, դատապարտման ն պատժման, քանի ո գործի հանգամանքներով պայմանավորված չլինելու դեպքում բացակայում են իրավակիրառ մարմնի, այդ թվում՝ դատարանի կողմից այդ հասկացությունների բովանդակությունը որոշելու օբյեկտիվ չափանիշները»:
1. ՀՀ գործող քրեական օրենսգրքի 3-րդ հոդվածի համաձայն՝ «Լ Սույն օրենսգրքում օգտագործվում են հետնյալ հասկացությունները.
(.-)
17)հավշտակության, պափճառած գույքային վնասի կամ հանցավոր ճանապարհով ձեռք բերված կամ արացված գույքի կամ օգուտի չափերը սույն օրենսգրքում հափշվտաւկված գույքի, պափմճառված գույքային վնասի, հանցավոր ճանապարհով ձեռք բերված կամ ստացված գույքի կամ օգուտի մանր չափ է համարվում 500.000 Հայաստանի Հանրապետության դրամը չգերազանցող գումարը (արժեքը, խոշոր չափ է համարվում 5 միլիոն Հայատրանի Հանրապետության դրամի չգերազանցող գումարը (արժեքը), առանձնապես խոշոր չափ է համարվում 5 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամը զերազանցող գումարը (արժեքը), բացառությամբ սույն օրենսգրքի Հատուկ մասով նախատեսված դեպքերի (...»:
Նույն օրենսգրքի 436-րդ հողվածի համաձայն «. Կաշառք տալր՝ պաշտոնավտաւր անձին կամ նրա մատնանշած անձին անձամբ կամ միջնորդի միջոցով գույք, ներառյալ դրամական միջոց, արժեթուղթ, վճարային այլ գործիք, գույքի նկատմամբ իրավունք, ծառայություն կամ որնէ այլ առավելություն խոստանալը, առաջարկելը կամ տփտրամադրելը` պաշտոնատար անձի իշխանական կամ ծառայողական լիազորություններ, կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգվագործելով կաշառք տվողի կամ նրա մատնանշած անձի օգտին գործողություն կափարելու կամ չկափարելու համար՝
պավժվում է (...):
2. Սույն հոդվածի Էին մասով նախատեսված արարքը, որը կատարվել Լ՝
(.-)
2 ոշոր չափերով կամ
» Տես Վճռաբեկ դատարանի` Դավիթ Սիմիդյանի գործով 2014 թվականի դեկտեմբերի 16-ին կայացված թիվ ԵԷԴ/0122/01/13 որոշումը:
14
(.-.)
պավժվում է (...):
Յ Սույն հոդվածի Լին կամ 2րդ մաստվ նախատեսված արարքը, որր կատարվել է՝ (...)
2) առանձնապես խոշոր չափերով
պավժվում է (...)»:
Ի տարբերություն ՀՀ նախկին քրեական օրենսգրքի` ՀՀ գործող քրեական օրենսգրքով հափշտակության, պատճառված գույքային վնասի կամ հանցավոր ճանապարհով ձեռք բերված կամ ստացված գույքի կամ օգուտի չափերը սահմանվում են ՀՀ գործող քրեական օրենսգրքի 3-րդ հոդվածով` օրենսգրքում օգտագործվող հիմնական հասկացությունների ներքո: Վերոնշյալ չափերը ընդհանուր են ՀՀ գործող քրեական օրենսգրքի հատուկ մասով սահմանված բոլոր այն հանցակազմերի համար, որոնցում հանցագործության չափերը նախատեսված են որպես հանցակազմի պարտադիր հատկանիշ կամ հանցակազմը որակյալ կամ առավել որակյալ դարձնող հանգամանք, եթե կոնկրետ հանցակազմի շրջանակում այլ չափ սահմանված չէ (օրինակ՝ ՀՀ գործող քրեական օրենսգրքի հոդվածներ 267- ը, 282-ը, 290-ը ն այլն):
111 Անդրադառնալով ՀՀ գործող քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածով նախատեսված կաշառք տալու հանցակազմին՝ հարկ է արձանագրել, որ տվյալ հոդվածի 2րդ ն 3րդ մասերով որպես ծանրացնող ն առավել ծանրացնող հանգամանք նախատեսված են նույն արարքի կատարումը խոշոր ն առանձնապես խոշոր չափերով: «Խոշոր» ն «առանձնապես խոշոր» չափ հասկացությունների պարագայում գործ ունենք չափելի երնույթների հետ, ուստի օրենսդիրը կա՛մ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 3րդ հոդվածի շրջանակներում` ընդհանուր հասկացությունների ներքո, կամ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածով պետք է հստակ սահմաներ, թե կաշառք տալու հանցակազմի պարագայում որ չափն է համարվում խոշոր, որը՝ առանձնապես խոշոր: Մինչդեռ, քրեական օրենսգրքի վերաբերելի նորմերի վերլուծությունը ցույց է տալիս, որ կաշառք տալու հանցակազմի պարագայում կաշառքի առարկայի խոշոր ն առանձնապես խոշոր չափերը չեն բացահայտվել:
Այսպես՝ օրենսգրքի 3-րդ հոդվածի 17րդ կետում խոսքը գնում է իան հափշտակության, պատճառված գույքային վնասի, հանցավոր ճանապարհով ձեռք բերված կամ ստացված գույքի կամ օգուտի չափերի մասին, իսկ կաշառք տալու դեպքում կաշառքի առարկայի չափերը չեն կարող նույնացվել դրանցից որնէ մեկի հետ: Անդրադառնալով հնարավոր այն մեկնաբանությանը, որ կաշառք տալու չափերը կարող են դիտարկվել հանցավոր ճանապարհով ձեռք բերված կամ ստացված գույքի կամ օգուտի ներքո, Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ նման մեկնաբանումը կլինի խիստ տարածական ն չի համապատասխանի օրենքի որոշակիության չափանիշներին, քանի որ վերոնշյալ դեպքում խոսքը գնում է գույքը կամ օգուտը հանցավոր ճանապարհով ձեռք բերելու կամ արանալու, այլ ոչ թե տալու մասին:
12. Ընդհանրացնելով վերոշարադրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի իմաստով «խոշոր չափ» ն «առանձնապես խոշոր չափ» հասկացություններն օրենսդրորեն բացահայտված չեն, մասնավորապես` սահմանված չէ, թե կաշառք տալու հանցակազմի պարագայում կաշառքի առարկայի որ չափն է համարվում խոշոր, իսկ որը՝ առանձնապես խոշոր: Այլ կերպ՝ առկա է օրենսդրական բաց, ինչը որնէ պարագայում չի կարող լրացվել կամ հաղթահարվել դատական մեկնաբանության միջոցով, քանզի դատական մեկնաբանման շրջանակները խստորեն սահմանափակված են օրինականության սկզբունքով, իսկ օրինականության սկզբունքի անքակտելի տարրն է քրեական օրենքը տարածական մեկնաբանելու ն անալոգիայով կիրառելու արգելքը: Ընդ որում, հարկ է նկատի ունենալ, որ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 4-րդ հոդվածի 3- րդ մասն արգելում է քրեական օրենքի ընդհանուր մասի նորմերն անալոգիայով կիրառելը, եթե դա վատթարացնում է անձի վիճակը:
Այսպիսով, ՀՀ գործող քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետ ն 3րդ մասի 2րդ կետը չեն համապատասխանում իրավական
որոշակիության սկզբունքին, բավարար չափով կանխատեսելի չեն, ուստի չեն կարող անձին դատապարտելու հիմք լինել:
3. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից հետնում է, որ
- ԱԳրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 34312րդ հոդվածի 3րդ մասի 1-ին կետով նախատեսված այն
հանցավոր արարքի համար, որ նա հորաքրոջ որդու՝ ԱՄինասանի
օժանդակությամբ ն Ս.Աղաջանյանի միջնորդությամբ փորձել է առանձնապես խոշոր չափերով կաշառք տալ պաշտոնատար անձ հանդիսացող Մ.Ադամյանին՝ վերջինիս կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով իր օգտին գործողություն կատարելուն նպաստելու համար, սակայն հանցագործությունն իր կամքից անկախ հանգամանքներով ավարտին չի հասցրել",
- Առաջին ատյանի դատարանը փաստել է, որ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածով կաշառք տալու հանցակազմի խոշոր ն առանձնապես խոշոր չափերը սահմանված չեն, հետնաբար կաշառք տալու ցանկացած դեպքում, անկախ կաշառքի առարկայի չափից, հանցակազմը որակյալ դարձնող մյուս պայմանների բացակայության պայմաններում, արարքը ենթակա է որակման հիշյալ հոդվածի 1-ին մասով: Արդյունքում, Առաջին ատյանի դատարանն արձանագրել է, որ ամբաստանյալ ԱԳրիգորյանին մեղսագրված՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 34312րդ հոդվածի 3րդ մասի Լին կետով նախատեսված հանցանքը
համապատասխանում է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 1-ին մասին՛,
- Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ Առաջին ատյանի դատարանն իրավացիորեն փաստել է, որ ամբաստանյալ ԱԳրիգորյանին մեղսագրված՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 34312-րդ հոդվածի 3րդ մասի Լին կետով նախատեսված հանցավոր արարքը համապատասխանում է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 44-436-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքին, հետնաբար Ս.Գրիգորյանին մեղսագրվող արարքը պետք է գնահատել որպես ենթադրաբար կաշառք տալու փորձի հասարակ տեսակ::
14. Սույն որոշման նախորդ կետում մեջբերված փաստերը գնահատելով սույն որոշման 10-12-րդ կետերում շարադրված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանների հետնություններն առ այն, որ ամբաստանյալ Ս.Գրիգորյանին ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 34312րդ հոդվածի 3րդ մասի 1ին կետով մեղսագրվող արարքը 6 Տե՛ս սույն որոշման 6-րդ կետը:
7 Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը:
Ց Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը:
համապատասխանում է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 44-436-րդ հոդվածի ոն մասին, իրավաչափ են:
Անդրադառնալով բողոքաբերի այն փաստարկներին, որ դատարանները «օրենքի ենթադրյալ բացը» արեղծել են՝ օրենսգրքի 3-րդ հոդվածի 17-րդ կերում տեղ գված նորմին սահմանափակ, տառացի մեկնաբանում տալով ն որ տվյալ դեպքում: հաշվի չի առնվել օրենսդրի նպատակը` նկատի ունենալով, որ ՀՇ նոր քրեական օրենսգիրքը, ի թիվս այլնի, նպատակ է հետապնդել հանդիսանալու արդյունավետ միջոց հանցավորության դեմ պայքարի գործում, այդ թվում՝ կռռուպցիոն բնույթի, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ օրինականության սկզբունքը ն «չկա հանցագործություն ն պատիժ, եթե այն սահմանված չէ օրենքով» կանոնը պահանջում են, որ հանցավոր համարվող արարքները սահմանվեն բացառապես օրենքով ն նկարագրվեն իրավական որոշակիության չափանիշին բավարարող եղանակով՝ բացառելով դրանց շատ լայն ն տարածական մեկնաբանումը: Վերոնշյալը սահմանադրորեն ն միջազգային կոնվենցիաներով ամրագրված հիմնարար սկզբունք է ն բացարձակ նշանակություն ունի մարդու իրավունքների պաշտպանության համակարգում, որից որնէ շեղում ն բացառություն նախատեսված չէ՝ նույնիսկ պատերազմի կամ ազգի կյանքին սպառնացող այ արտակարգ դրութան ժամանակ»: 6ՇՀնտնաբար, եթե քրեաիրավական նորմը չի բավարարում «օրենքին» ներկայացվող որակական չափանիշներին, այն չի կարող դրվել անձի դատապարտման հիմքում, որքան էլ որ կատարված արարքը լինի վտանգավոր ն, ընդհանուր առմամբ, բխի օրենսդրի նպատակներից:
թ. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջն բարձրացված երկրորդ իրավական հարցը հետնյալն է. իրավաչա՞փ են արդյոք ստորադաս դատարանների հետնությունները՝ Ս.Գրիգորյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով դադարեցնելու վերաբերյալ:
5 Տես Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Շ.Թ. . ոբ ՍԽՈՒԲՁ ԱԽՇքՕրԼզործով 1995 թվականի նոյեմբերի 22-ի վճիռը, գանգատ թիվ 20190/92, 832, 5.77. ». լթ ՍԽՈԼԵԶ ԱԽՕՔՕԽԼգործով 1995 թվականի նոյեմբերի 22-ի վճիոր, զանգատ թիվ 20166/92, 834:
16 ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի համաձայն՝ ի Պաշվտնատար անձին կաշառք տալը, այսինքն` պաշտոնատար անձին անձամը կամ միջնորդի միջոցով նրա կամ այլ անձի համար դրամ, գույք, գույքի նկատմամբ իրավունք, արժեթղթեր կամ որեէ այլ առավելություն խոարանալը կամ առաջարկելը կամ տրամադրելը` իր կամ իր ներկայացրած անձանց օգտին պաշտոնատար անձի կողմից իր լիազորությունների շրջանակում որնէ գործողություն կատարելու կամ չկատարելու կամ պաշվտնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքն օգտագործելով այդպիսի գործողություն կատարելուն կամ: չկատարելուն նպաստելու կամ ծառայության գծով հովանավորչության կամ թողտվության համար՝
պատժվում է վագանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրակյաւտիկի չավտվ կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով: կամ ազատազրիկմամի՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
(:.)
3 Կաշառք տալը, որի կատարվել է`
1 առանձնապես խոշոր չափերով,
(:.)
պավժվում է ազատազրկմամբ` երեքից յոթ փարի ժամկետով»:
ՀՀ գործող քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի համաճայն՝ «մ. Կաշառք տալրը՝ պաշվտնատար անձին կամ նրա մատնանշած անձին անձամի կամ միջնորդի միջոցով գույք, ներառյալ դրամական միջոց, արժեթուղթ, վճարային այլ գործիք, գույքի նկատմամը իրավունք, ծառայություն կամ որնէ այլ առավելություն խոստանալը, առաջարկելը կամ տփրամադրելը՝ պաշտոնատար անձի իշխանական կամ ծառայողական լիազորություններ կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգվագործելով կաշառք տվողի կամ նրա մատնանշած անձի օգտին գործողություն կավփարելու կամ չկատարելու համար՝
պավզժվում է կարճաժամկեվմ ազատազիկմամի՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամի՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
(..)»:
ՃՇՇ նախկին քրեական օրենսգրքի 19-րդ հոդվածի համաձայն՝ «/...) 3. Միջին ծանրության հանցագործություններ են համարվում դիտավորությամբ կատարված
այն արարքները, որոնց համար աւյն օրենսգրքով նախատեսված տատվերագուն պատիժը չի գերազանցում հինգ տարի ժամկետով ազավազրկումի, ինչպես նան անզգուշությաւմը կատարված այն արարքները, որոնց համար աույն օրենսգրքով նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում վւաւսը փարի ժամկետով ազավազրկումը:
4. Ծանր հանցագործություններ են համարվում դիտավորությամբ կատարված այն արարքները, որոնց համար այն օրենսգրքով նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում տասը տարի ժամկեվտվ ազատազրկումը: (...)»:
ՃՇՇ գործող քրեական օրենսգրքի 17-րդ հոդվածի համաձայն` «(...) 3. Միջին ծանրության հանցանքներ են համարվում այն օրենսգրքով նախատեսված այն արարքները, որոնց համար այն օրենսգրքի Հատուկ մասով նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում 5 փարի ժամկետով ազապտաւզիկումը:
4. Ծանր հանցանքներ են համարվում սույն օրենսգրքով նախատեսված այն արարքները, որոնց համար այն օրենսգրքի Հատուկ մասով նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում 10 փարի ժամկետով ազատազրկումը: (:-.)»:
ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի համաձայն՝ «մ. Անձե ազատվում է քրեական պատասխանաւտվությունից, եթե հանցանքն ավարտված համարելու օրվանից անցել են հետեյալ ժամկետները.
(-.)
2) հինգ տարի՝ միջին ծանրության հանցանքն ավարտված համարելու օրվանից.
3) տասը տարի՝ ծանր հանցանքն ավարտված համարելու օրվանից. (...):
ՃՇՇ գործող քրեական օրենսգրքի 83-րդ հոդվածի Լին մասի համաձայն` «4. Անձ, ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե հանցանքն ավարտվելուն հաջորդող օրվանից անցել են հետնյալ ժաւմկետները.
(:.)
2) 10 փարի՝ միջին ծանրության հանցանքի դեպքում.
3) 15 տարի՝ ծանր հանցանքի դեպքում. (...)»:
16. Վճռաբեկ դատարանը, Խաչատուր Պետրոսյանի ն Հասմիկ Շանոյանի վերաբերյալ գործով որոշմամբ անդրադառնալով քրեական օրենսդրության
հետադարձությամբ կիրառման դեպքերին, արձանագրել է, որ րնական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետի հաշվարկման տեսանկյունից քրեական նոր օրենքով անձին մեղսագրված հանցանքի տեսակի փոփոխությունն ինքնին չի կարող հետադարձ ներգործություն ունենալ, այսինքն, այս հարցի շրջանակներում օրենսդրական փոփոխությունների բարենպաստ լինելու ինքնուրույն ցուցիչ չէ, նե տեղի ունեցած օրենսդրական փոփոխությունների բարենպաստ լինելու մասին կարեի է խոսե բացառապես քրեական
պատասխանատվությունից ազատելու ինստիտուտը կանոնակարգող՝ ՀՀ նախկին ն գործող քրեական օրենսգրքերի ընդհանուր նորմերի հետ համադրված գնահատելու պարագայում: Միննույն ժամանակ անդրադառնալով օրենսդրական փոփոխությունների արդյունքում հանցանքի տեսակի ն վաղեմության ժամկետների փոփոխության իրավիճակներին, մասնավորապես` այն դեպքին, երբ արարքի (հանցանքի) ծանրության աստիճանը նվազում է, իսկ այդ արարքի համար սահմանված քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը չի փոփոխվում, Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ օրենսդրական փոփոխության արդյունքում պատժի մեղմացման հետնանքով նախկինում ծանը համարվող հանցանքը միջին ծանրության հանցանք հանդիսանալու դեպքում կիրառե
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 26 հուլիսի, 2024 թ.
- Գործի #:
- ՀԿԴ/0054/01/22
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
