Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՍնԴ/0994/04/21
ՎճռաբեկՔաղաքացիական իրավունքAI Ինդեքսավորված

ՍնԴ/0994/04/21

Վճռաբեկ դատարանՍնԴ/0994/04/219 փետրվարի, 2024 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

քննելով ըստ «Ինեկոբանկ» ՓԲԸ-ի (այսուհետ` Բանկ) դիմումի՝ «Ա.Կ.Ս.-ՌՈՅԱԼ» ՍՊԸ-ին (այսուհետ՝ Ընկերություն) սնանկ ճանաչելու պահանջի մասին, սնանկության գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 05.11.2021 թվականի որոշման դեմ Բանկի բերած վճռաբեկ բողոքը, ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը Դիմելով դատարան՝ Բանկը պահանջել է Ընկերությանը ճանաչել սնանկ: Սնանկության դատարանի (այսուհետ՝ Դատարան) 19.07.2021 թվականի վճռով դիմումը բավարարվել է: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 05.11.2021 թվականի որոշմամբ Ընկերության բեր

Ամբողջ Տեքստ

ԷՅ 1425

մթ ՀԷ

Ա 1 Աթ-ՊԱԼ

ԿԱՏԱ

ՆՈՒՆԵ Շթ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Սնանկության գործ թիվ ՍնԴ/0994/04/21 դատարանի որոշում 2024թ.

Սնանկության գործ թիվ ՍնԴ/0994/04/21

Նախագահող դատավոր՝ Ս. (Թորոսյան

Դատավորներ՝ Դ. Սերոբյան

Ա. Պետրոսյան

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական

պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով'

նախագահող ն զեկուցող Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

Ս. ՄԵՂՐՅԱՆ

Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

2024 թվականի փետրվարի 09-ին

գրավոր ընթացակարգով քննելով ըստ «Ինեկոբանկ» ՓԲԸ-ի (այսուհետ` Բանկ) դիմումի՝ «Ա.Կ.Ս.-ՌՈՅԱԼ» ՍՊԸ-ին (այսուհետ՝ Ընկերություն) սնանկ ճանաչելու պահանջի մասին, սնանկության գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 05.11.2021 թվականի որոշման դեմ Բանկի բերած վճռաբեկ բողոքը,

ՊԱՐԶԵՑ

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան՝ Բանկը պահանջել է Ընկերությանը ճանաչել սնանկ: Սնանկության դատարանի (այսուհետ՝ Դատարան) 19.07.2021 թվականի վճռով դիմումը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 05.11.2021 թվականի որոշմամբ Ընկերության բերած վերաքննիչ բողոքը բավարարվել է

2

մասնակիորեն` Դատարանի 19.07.2021 թվականի վճիռը բեկանվել ն փոփոխվել է՝ սնանկության գործի վարույթը կարճվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Բանկը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Ընկերությունը (ներկայացուցիչ Ստեփան Լեփյան):

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները ն պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքենիչ դատարանը խախտել է Սահմանադրության 61-րդ ն 63-րդ հոդվածները, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 10-րդ հոդվածը, «Սնանկության մասին» ՀՀ օրենքի Լին, 3-րդ, 4րդ, 1Ջ2րդ ու 103-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 1-ին, 1-րդ, 62-րդ, 182-րդ ն 19-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը եշված հիմքի առկայություը պատճառաբանել է հետնյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ այն դեպքում, երբ ներկայացվել է հարկադրված սնանկության դիմում ն այդ դիմումը սնանկության հիմքերից որնէ մեկի ակնհայտ չլինելու պատճառաբանությամբ մերժվել է, ապա պարտատերը զրկված չէ նույն դիմումով նույն անձի դեմ Սնանկության դատարան դիմելու հնարավորությունից:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 7-րդ մասով նախատեսված է դիմումը մերժելու մասին օրինական ուժի մեջ մտած եզրափակիչ դատական ակտի առկայության դեպքում պարտատիրոջ կողմից նույն դիմումով ն նույն անձի դեմ հարկադրված սնանկ ճանաձելու մասին դիմում ներկայացնելու հնարավորություն, ուստի քանի որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 7-րդ մասով նախատեսված է այլ կանոն, քան ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով, ապա ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը սույն սնանկության գործով կիրառելի չէ:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 05.11.2021 թվականի որոշումը ն օրինական ուժ տալ Դատարանի 19.07.2021 թվականի վճռին:

2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Տվյալ դեպքում առկա է եղել գործի վարույթը կարճելու հիմք՝ պայմանավորված նույն անձանց միջն, նույն առարկայի մասին ն միննուն փաստական հիմքերով գործի վերաբերյալ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած եզրափակիչ դատական ակտի առկայության հիմքով, որպիսի փաստն անտեսվել է Դատարանի կողմից, ինչն էլ միանգամայն բավարար հիմք է հանդիսացել Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 380-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով սահմանված լիազորությունը կիրառելու համար:

3

Սույն գործով ներկայացված սնանկության դիմումի քննության ընթացքում նս պարտավորության հիմքում դրված պայմանագրերի վիճարկման հայցը դեռնս գտնվում է քննության փուլում, ինչն իր հերթին նշանակում է, որ անվճարունակության հատկանիշներից մեկի` անվիճելիության բացակայության հարցը դեռնս քննության առարկա է:

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետնյալ փաստերը՝

3) թիվ ԵԱՔԴ/0443/04//6 սնանկության գործով Բանկը դիմում է ներկայացրել դատարան՝ Ընկերությանը սնանկ ճանաչելու պահանջի մասին:

Պահանջի հիմքում դրվել են նան հետնյալ գրավոր գործարքները՝

ա) Բանկի իրավանախորդ «ՊրոԿրեդիտ Բանկ» ՓԲԸ-ի ն Ընկերության միջն 21.01.2010 թվականին կնքված թիվ ՒՄ/0.369 գլխավոր վարկային պայմանագիրը,

բ) Բանկի իրավանախորդ «ՊրոԿրեդիտ Բանկ» ՓԲԸ-ի ն Ընկերության միջն 30.09.2015 թվականին կնքված թիվ 14.4229/Է7/0.369 ենթավարկային պայմանագիրը,

գ) Բանկի իրավանախորդ «ՊրոԿրեդիտ Բանկ» ՓԲԸ-ի ն Ընկերության միջն 30.09.2015 թվականին կնքված թիվ 14.4230/Է7/0.369 ենթավարկային պայմանագիրը,

դ) Բանկի իրավանախորդ «ՊրոԿրեդիտ Բանկ» ՓԲԸ-ի ն Ընկերության միջն 31.03.2016 թվականին կնքված թիվ 14.4319/Ւ7/0.369 ենթավարկային պայմանագիրը (հիմք՝ «ՍՈՊ.ՇՕԱՐԼ.Յող»).

2) .Երնանի Արաբկիր ն -Քանաքեո-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 07.03.2017 թվականի վճռով Բանկի դիմումը բավարարվել է՝ Ընկերությունը ճանաչվել է սնանկ:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը, քննելով Ընկերության վերաքննիչ բողոքը, 11.05.2017 թվականին որոշում է կայացրել վերաքննիչ բողոքը բավարարելու՝ Երնանի Արաբկիր ն Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 07.03.2017 թվականի վճիռը բեկանելու ու այն փոփոխելու Բանկի դիմումը մերժելու մասին՝ այն պատճառաբանությամբ, որ՝

- «Ընկերությանը սնանկ ճանաչելու պահանջը հիմեված է գրավոր գործարքի վրա, իսկ պարտապանը առարկել է ներկայացված պահանջի դեմ այե հիմքով, որ մեկ այլ դատարանում վիճարկել է պարտավորության հիմք հանդիսացող պայմանագրերը, այսիեքե՝ պարտապանը, ում սեաեկ ճանաչելու մասինե պահանջ է ներկայացվել որոշակի պայմանագրից ծագած ապարտավորությունների համար, վիճարկում է հենց այն պայմանագրերի վավերականությունը, որոնք դրված են սնանկության պահանջի հիմքում»,

- ««ԻՆԵԿՈԲԱՆԿ» փակ բաժնետիրական ընկերության կողմից Դատարան ներկայացված սնանկ ճանաչելու պահանջի դեմ «Ա.Կ.Ս ՌՈՅԱԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության առարկությունը, որի հիմքում դրվել է այն հանգամանքը, ըստ որի մեկ այլ դատարանում վիճարկվում է պարտավորության հիմք հանդիսացող պայմանագիրը, գեահատվում է' որպես պահանջի դեմ առարկելու բավարար հիմքեր ունենալ ն հանգեցնում դրամական պարտավորության վիճելիության, ինչը

4

եշանակում է, որ անվճարունակության հատկանիշներից մեկը, այն է' անվիճելիությունը սույն դեպքում բացակայում է»:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 11.05.2017 թվականի որոշումը չի բողոքարկվել ն մտել է օրինական ուժի մեջ (հիմք՝ «Պո .ՇՕսԻԼ.Յո»).

3) 07.02.2017 թվականին Երնանի Կենտրոն ն Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ստացվել է Ընկերության հայցն ընդդեմ Բանկի՝ նան վերը նշված թվով չորս պայմանագրերն անվավեր ճանաձչելու պահանջների մասին (անվիճելի փաստ):

Վերը նշված թիվ ԵԿԴ/0341/02/17 քաղաքացիական գործը դեռնս գտնվում է քննության փուլում (հիմք՝ «որո .ՇՕԿՐէ.Յող»).

4) սույն գործով դիմումը Դատարան է ներկայացրել Բանկը՝ խնդրելով Ընկերությանը ճանաչել սնանկ: Դիմումը Դատարանում ստացվել է 06.05.2021 թվականին:

Պահանջի հիմքում դրվել են նան վերը նշված հետնյալ գրավոր գործարքները՝

ա) Բանկի իրավանախորդ «ՊրոԿրեդիտ Բանկ» ՓԲԸ-ի ն Ընկերության միջն 21.01.2010 թվականին կնքված թիվ ՒՄ/0.369 գլխավոր վարկային պայմանագիրը,

բ) Բանկի իրավանախորդ «ՊրոԿրեդիտ Բանկ» ՓԲԸ-ի ն Ընկերության միջն 30.09.2015 թվականին կնքված թիվ 14.4229/Է7/0.369 ենթավարկային պայմանագիրը,

գ) Բանկի իրավանախորդ «ՊրոԿրեդիտ Բանկ» ՓԲԸ-ի ն Ընկերության միջն 30.09.2015 թվականին կնքված թիվ 14.4230/Է7/0.369 ենթավարկային պայմանագիրը,

դ) Բանկի իրավանախորդ «ՊրոԿրեդիտ Բանկ» ՓԲԸ-ի ն Ընկերության միջն 31.03.2016 թվականին կնքված թիվ 14.4319/Բ//0.369 ենթավարկային պայմանագիրը (հավելված 1-ին, գ.թ. 1-10):

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է եղել՝

1) ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքով՝ նույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի իմաստով, այն է՝ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, քանի որ բողոքարկվող դատական ակտում «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 7-րդ մասի մեկնաբանությունը հակասում է թիվ ԵՇԴ/0023/04/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 08.05.2014 թվականի որոշման մեջ նուն նորմին տրված մեկնաբանությանը, «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի մեկնաբանությունը հակասում է թիվ ԵԿԴ/0062/04/16 քաղաքացիական գործով 27.12.2017 թվականին ն թիվ ԿԴԼՕ261/04/16 քաղաքացիական գործով 01.06.2018 թվականին ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից կայացված որոշումներում նույն նորմին տրված մեկնաբանությանը, որի առկայությունը հերքվում է ստորն ներկայացված պատճառաբանություններով.

2) ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքով՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝

5

առերնույթ առկա է մարդու իրավունքների ն ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել Սահմանադրության 1-ին հոդվածի ու 162-րդ հոդվածի 1-ին մասի, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասի, «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի ն 19-րդ հոդվածի 7-րդ մասի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 1-ին հոդվածի 2-րդ մասի ու 182-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի խախտումներ, որոնց առկայությունը հերքվում է ստորն ներկայացված պատճառաբանություններով:

Սույե բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ անձին սնանկ ճանաչելու մասին դիմումը մերժված լինելու պայմաններում նունն անձի կողմից նույն պարտապանին սեանկ ճանաչելու մասին նույն դիմումով Սեանկության դատարան կրկին դիմելու իրավական հեարավորության առանձնահատկություններին:

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն՝ սնանկության գործերի վարումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով ն նույն օրենքով սահմանված կարգով:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե նույն օրենքով սահմանված են այլ կանոններ, քան Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով, ապա սնանկության գործի քննությունն իրականացվում է նույն օրենքով սահմանված կանոններով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 1-ին հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նույն օրենսգրքով սահմանված կանոնները կիրառելի են Հայաստանի Հանրապետության սնանկության դատարանում (...) սնանկության գործի վարման ն դրա շրջանակում առանձին քաղաքացիական գործերի քննության նկատմամբ, եթե այլ բան նախատեսված չէ «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

Վերը նշված նորմերի համակարգային վերլուծությունից բխում է, որ Սնանկության դատարանում նան սնանկության գործերի վարումը որպես կանոն իրականացվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով ն «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով: Միննույն ժամանակ օրենսդիրը որոշակի բացառություն է նախատեսել այն դեպքերի համար, երբ «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով Հայաստանի Հանրապետութան քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կանոնների համեմատ սահմանված են այլ կանոններ՝ արձանագրելով, որ այդ դեպքում սնանկության գործի քննությունն իրականացվում է «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կանոններով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում կարճում է գործի վարույթը, եթե նույն անձանց միջն, նույն առարկայի մասին Ա միննույն փաստական հիմքերով գործի վերաբերյալ առկա է դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած

6

եզրափակիչ դատական ակտ, բացառությամբ հայցը (դիմումը) առանց քննության թողնելու մասին որոշման:

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ սնանկության հիմքերի ակնհայտ չլինելու պատճառաբանությամբ դիմումի մերժումը չի արգելում նույն անձին նույն դիմումով նույն պարտապանի դեմ դիմել դատարան՝ սնանկության հիմքերի առկայությունն ակնհայտ դառնալու պայմաններում:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` Եվրոպական դատարան) կողմից դատարանի մատչելիության իրավունքի վերաբերյալ ձնավորված նախադեպային իրավունքի համաձայն՝ դատարանի իրավունքը բացարձակ չէ ն կարող է ենթարկվել սահմանափակումների: Այդ սահմանափակումները թույլատրվում են, քանի որ մատչելիության իրավունքն իր բնույթով պահանջում է պետության կողմից որոշակի կարգավորումներ, ն այս առումով պետությունը որոշակի հայեցողական լիազորություն ունի: Սակայն դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը պետք է իրականացվի այնպես, որ չխախտի կամ զրկի անձին մատչելիության իրավունքից այնպես կամ այն աստիճան, որ խախտվի այդ իրավունքի բուն էությունը (տե՛ս 70151օ)/ ԽՈ1051ուտթ մ. 1հջ Սուօմ Խոջժօտ (18139/91) գործով Եվրոպական դատարանի 13.07.1995 թվականի վճիռը, 59-րդ կետ):

ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ անդրադառնալով դատարանի մատչելիության իրավունքին ուղղակիորեն հարաբերակցվող՝ հայց հարուցելու իրավունքի նախադրյալներին, արձանագրել է, որ դրանք այն հանգամանքներն են, որոնց առկայության կամ բացակայության հետ օրենսդիրը կապում է կոնկրետ գործով դատարան հայց ներկայացնելու սուբյեկտիվ իրավունքի ծագումը: Հայց ներկայացնելու իրավունքի բացասական նախադրյալ է նույն անձանց միջն, նույն առարկայի մասին ն միննույն փաստական հիմքերով գործի վերաբերյալ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռի առկայությունը (տես «Նորք 5/4» համատիրությունն ընդդեմ Սարգիս Մանուկյանի թիվ ԵԴ/16359/02/18 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 16.12.2020 թվականի որոշումը):

Վերլուծելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը՝ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ համանման կարգավորում բովանդակել է նան Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության 1998 թվականի հունիսի 17-ի օրենսգրքի 109-րդ հոդվածի 2-րդ կետը, որի կապակցությամբ Սյունիքի մարզի Ներքին Հանդ համայնքն ընդդեմ «Գ. Արշակյան» ՍՊԸ-ի թիվ ԵԿԴ/0407/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանը 25.12.2012 թվականի որոշմամբ դիրքորոշում է հայտնել այն մասին, որ գործի վարույթը կարող է կարճվել միայն այն դեպքում, երբ նույնն են օրինական ուժի մեջ մտած վճռով լուծված Ա տվյալ քաղաքացիական գործերի կողմերը, այսինքն՝ քաղաքացիական վարույթում հակադիր շահերով օժտված անձինք, հայցի առարկան, 6այսինքն՝ հայցվորի կողմից պատասխանողին ուղղված նյութաիրավական պահանջը, հայցի հիմքը, այսինքն՝ այն հանգամանքները, որոնց վրա հիմնվում են հայցապահանջները՝ բացառությամբ հայցը (դիմումը) առանց քննության թողնելու մասին որոշման առկայության դեպքերի, ն նշված պայմաններից որնէ մեկի բացակայության դեպքում քաղաքացիական գործի վարույթը կարճվել չի կարող:

7

«Նորք 5/4» համատիրությունն ընդդեմ Սարգիս Մանուկյանի թիվ ԵԴ/16359/02/18 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանը 16.12.2020 թվականի որոշմամբ դիրքորոշում է հայտնել նան այն մասին, որ օրենսդրի կողմից նույն անձանց միջն, նույն առարկայի մասին ն միննույն հիմքերով վեճի վերաբերյալ արդեն իսկ օրինական ուժի մեջ մտած վճռի պարագայում դատարան դիմելու իրավունքի սահմանափակումն ինքնանպատակ չէ, այ նպատակաուղղված է դատավարական իրավունքների չարաշահման կանխարգելմանը, ողջամիտ ժամկետում գործի քննության իրավունքի, իրավական որոշակիության, դատական խնայողության սկզբունքների ապահովմանը: Շահագրգիռ անձը, դատարան դիմելով, իրացնում է դատական պաշտպանության ն արդար դատաքննության իր իրավունքները, որոնք միաժամանակ Սահմանադրությամբ ու միջազգային պայմանագրերով երաշխավորված իրավունքներ են նան դատավարության մյուս կողմի համար: Չնայած հայց հարուցելը հայցվորի տնօրինչական իրավունքն է, սակայն այդ իրավունքն ուղղակիորեն առնչվում է նան պատասխանողի դատավարական իրավունքների հետ, ուստի օրենսդիրը նախատեսել է որոշակի երաշխիքներ նան պատասխանողի համար՝ դատական պաշտպանության իր իրավունքն իրացնելու հարցում: Մասնավորապես՝ դատական պաշտպանության իրավունքը ենթադրում է նան իրավական որոշակիություն, կանխատեսելի դատական ակտի առկայություն:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած մեկ այլ որոշմամբ Եվրոպական դատարանի իրավական դիրքորոշումների համատեքստում անդրադարձել է իրավական որոշակիության սկզբունքին ն այդ սկզբունքի շրջանակներում՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտի ապարտադիրությաան հատկանիշին՝ արձանագրելով, որ արդար դատաքննության իրավունքը պահպանված է այն դեպքում, երբ անձը հնարավորություն ունի ստանալու որոշակի, հաստատուն որոշում կապված իր իրավունքների ն պարտականությունների հետ, ու կարող է համոզված լինել, որ որոշ ժամանակ անց այդ որոշումը չի վերացվի: Իրավական որոշակիության սկզբունքի բովանդակության մեջ, ի թիվս այլնի, ներառվում է նան դրույթ այն մասին, որ կողմերից ոչ մեկը չի կարող պահանջել վերջնական, այսինքն՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի վերանայում` միայն կրկնակի քննության իրականացման ն նոր ակտի կայացման նպատակով (տես, օրինակ, Գայանե Վարդանյանն ընդդեմ Վարդան ու Միշա Վարդածյանների ն մյուսների թիվ ԱՐԴ/0062/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 13.02.2009 թվականի որոշումը):

«Նորք 5/4» համատիրությունն ընդդեմ Սարգիս Մանուկյանի թիվ ԵԴ/16359/02/18 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանը 16.12.2020 թվականի որոշմամբ դիրքորոշում է արտահայտել նան այն մասին, որ չնայած այն հանգամանքին, որ գործի վարույթի կարճումը դատավարական մի փուլ է, որի ընթացքում դատարանը գործի ըստ էության քննություն չի իրականացնում, այնուամենայնիվ դատավարական այս փուլում դատարանը պարզում նե գնահատում է գործի վարույթի կարճման հիմքում ընկած փաստական հանգամանքների հիմնավորվածությունը՝ արդյունքում կայացնելով համապատասխան դատական ակտ: Նույն գործով ՀՀ վճռաբեկ դատարանը, անհրաժեշտ համարելով մեկնաբանել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված «միննույն փաստական հիմքերով» օրենսդրական եզրույթը, արձանագրել է, որ չնայած ՀՀ քաղաքացիական

8

դատավարության օրենսգիրքն անմիջականորեն չի սահմանում հայցի փաստական հիմքերի հասկացությունը, այնուամենայնիվ, այն բխում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի համապատասխան նորմերի (ՀՀ :քաղաքացիական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մաս, 121-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետ) համակարգային վերլուծությունից, որի համաձայն՝ օրենսդիրը որպես հայցադիմումի ձնին ն բովանդակությանը ներկայացվող պարտադիր նշվող պայման սահմանել է այն փաստական հանգամանքները նշելը, որոնց վրա հիմնվում է հայցվորի պահանջը: Հայցադիմումում պարտադիր պետք է ներառվեն հայցապահանջը հիմնավորող փաստական հիմքերը, որոնք, ըստ էության, այն իրավաբանական փաստերն են (հանգամանքները), որոնք դրվել են հայցվորի պահանջի հիմքում ն որոնց հետ նյութական իրավունքի նորմը կապում է որոշակի իրավահարաբերությունների առաջացումը, փոփոխումը կամ դադարումը:

ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած մեկ այլէ որոշմամբ անդրադառնալով հայցի փաստական հիմքի իրավական վերլուծությանը, փաստել է, որ հայցի փաստական հիմքում դրված իրավաբանական փաստերը միայն վերացական հիմք են պահանջ ներկայացնելու համար: Քաղաքացիական դատավարության շրջանակներում դրանք պետք է նան հիմնավորվեն: Այդ գործընթացը ներառվում է ապացուցման գործընթացում: Օրենսդիրը, բացի հայցի փաստական հիմքերից, նախատեսում է նան, որ հայցադիմումում նշվում են այն ապացույցները, որոնք հաստատում են հայցի հիմքում դրված փաստերից յուրաքանչյուրը՝ համապատասխան նշումով, թե որ ապացույցն ինչ փաստի հաստատմանն է ուղղված: Դրանք, ըստ էության, հայցի փաստական հիմքը հիմնավորող ապացույցներն են: ՀՀ քաղաքացիական դատավարության շրջանակներում պետք է տարբերակել հայցի փաստական հիմքը, հայցի հիմքը Ա պահանջը հիմնավորող ապացույցները: Հայցի հիմքում ընկած փաստական հանգամանքների մատնանշումը հայցադիմումի մեջ համարվում է տվյալ հիմքով հայցի ներկայացում: Հայցի հիմքում դրված փաստերի հիմնավորումը կապված է ապացուցման գործընթացի հետ ն չի կարող նույնացվել հայցի հիմքի հետ: Հայցի փաստական հիմքերի ներկայացումը Ա դրանք հիմնավորող ապացույցները չներկայացնելը տարբեր իրավաբանական նշանակություն ու հետնանքներ ունեն: Հայցի հիմքում դրված փաստերի վերաբերյալ ապացույցներ չներկայացնելը հիմք է հայցը մերժելու համար, իսկ հայցի փաստական հիմքի ներկայացումն անձին զրկում է այդ հիմքով նորից դատարան դիմելու հնարավորությունից (տես Վիգեն Ուրուշանյանե ընդդեմ Սուրիկ Սեդրակյանի թիվ ԵՇԴ/0473/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.05.2011 թվականի որոշումը):

«Դվին Հոլդինգ» ՓԲԸի սնանկության գործով կառավարիչ Խաչատուր Ղահրամանյանե ընդդեմ «Հայէլեկտրամեքենա» ԲԲԸի թիվ . ԵՇԴ/0023/04/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանը 08.05.2014 թվականի որոշմամբ դիրքորոշում է հայտնել այն մասին, որ սնանկության դիմումը մերժելու դեպքում սնանկության հիմքերի առկայություն ակնհայտ դառնալու պայմաններում անձը հնարավորություն ունի նուն պարտապանի դեմ դիմելու դատարան՝ նույն դիմումով: «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված «նույն դիմում» եզրույթը նշանակում է նույն ձնի ն բովանդակության, այսինքն` միննույն փաստական ն իրավական հիմքեր պարունակող, նույն առարկայի մասին դիմում, որը ներկայացվել է

9

նախկինում, Ա որի վերաբերյալ առկա է դիմումը մերժելու մասին վճիռ: «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի ուժով սնանկության հիմքերի առկայությունն ակնհայտ դառնալու պայմաններում Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետը կիրառելի չէ, քանի որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքը նախատեսում է նույն առարկայի մասին ն միննույն հիմքերով դիմում կրկին ներկայացնելու հնարավորություն:

Վերահաստատելով վերը նշված իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 7-րդ մասով նախատեսված՝ սնանկության հիմքերի ակնհայտ չլինելու պատճառաբանությամբ մերժված դիմումի առկայության պայմաններում դատարան դիմելու համապատասխան արգելքի առկայությունը կամ բացակայությունը հաստատելիս դատարանները պետք է պարզեն ստորն նշված հետնյալ հանգամանքները՝

1) ու՞մ կողմից է նախկինում ներկայացվել սնանկ ճանաչելու մասին դիմումը,

2) ո՛վ է տվյալ դիմումով հանդիսացել պարտապան,

3) արդյո՞ք սնանկ ճանաչելու մասին նախկինում ներկայացված դիմումը մերժվել է սնանկության հիմքերի ակնհայտ չլինելու պատճառաբանությամբ,

4) ու՛մ կողմից է կրկին ներկայացվել սնանկ ճանաչելու մասին դիմումը,

5) ո՞վ է կրկին ներկայացված դիմումով հանդիսանում պարտապան,

6) արդյո՞ք նախկինում ներկայացված դիմումում նշված սնանկության հիմքերի համեմատ կրկին ներկայացված դիմումում նշված սնանկության հիմքերի առկայությունն արդեն ակնհայտ է, այսինքն կրկին ներկայացված դիմումում փաստական հանգամանքները ն (կամ) դիմումի իրավական հիմքը փոխվել (փոփոխվել) են այն աստիճան, որ արդեն հնարավորություն են տալիս եզրահանգում անելու այն մասին, որ սնանկության հիմքերի առկայությունը դարձել է ակնհայտ:

Ընդ որում, սնանկության հիմքերի առկայությունն ակնհայտ գնահատելու առումով Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում արձանագրել հետնյալը.

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1ին մասի համաճձայն՝ պարտապանը կարող է սնանկ ճանաչվել դատարանի վճռով սեփական նախաձեռնությամբ (կամավոր սնանկության դիմում) կամ պարտատիրոջ պահանջով (հարկադրված սնանկության դիմում), եթե պարտապանն անվճարունակ է:

Սույն գործի փաստերի հաշվառմամբ տվյալ իրավահարաբերության նկատմամբ կիրառելի նույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի «բ» ենթակետի համաձայն՝ պարտապանը դատարանի վճռով կարող է սնանկ ճանաչվել հարկադրված սնանկության դիմումի հիման վրա` եթե թուլ է տվել օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի երկուռազարապատիկը գերազանցող անվիճելի վճարային ։պլարտավորությունների 90-օրյա կամ ավելի ժամկետով կետանց, ն վճռի կայացման պահին նշված կետանցը շարունակվում է (փաստացի անվճարունակություն):: Վճարային պարտավորությունն անվիճելի է, եթե պարտապանը չի առարկում դրա դեմ, կամ եթե առարկում է հիշյալ պարտավորության դեմ, սակայն պահանջը հիմնված է գրավոր գործարքի վրա, ն պարտապանը չի ապացուցում, որ տվյալ պահանջի դեմ առարկելու բավարար հիմքեր ունի (ներառյալ՝ պահանջի հաշվանցը):

10

Դրանից ելնելով` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի «բ» ենթակետում նշված հիմքով անձին սնանկ ճանաչելու մասին հարկադրված սնանկության դիմումի շրջանակներում սնանկության տվյալ հիմքի առկայությունը կարող է ակնհայտ լինել բացառապես այն դեպքում, երբ՝

7 անձը թույլ է տվել օրենքով սահմանված նվազագուն աշխատավարձի երկուհազարապատիկը գերազանցող անվիճելի վճարային պարտավորությունների 90-օրյա կամ ավելի ժամկետով կետանց: Ընդ որում, վճարային պարտավորությունն անվիճելի է, եթե պարտապանը չի առարկում դրա դեմ, կամ եթե առարկում է հիշյալ պարտավորության դեմ, սակայն պահանջը հիմնված է գրավոր գործարքի վրա, ն պարտապահը չի ապացուցում, որ տվյալ պահանջի դեմ առարկելու բավարար հիմքեր ունի (ներառյալ` պահանջի հաշվանցը),

2) սնանկ ճանաչելու մասին վճռի կայացման պահին վերը նշված կետանցը շարունակվում է:

Սահմանադրական դատարանը 25.02.2008 թվականի թիվ ՍԴՈ-735 որոշմամբ արձանագրել է, որ եթե առկա է վճարային պարտավորությունների վերաբերյալ վեճ, ապա պարտապանը պետք է հնարավորություն ունենա այդ վեճը լիարժեք դատական քննության առարկա դարձնել, որից հետո միայն կարող է հարց դրվել նրա անվիճելի վճարային պարտավորությունների կատարման մասին: Սահմանադրական դատարանը նան նշել է, որ «պահանջի դեմ առարկելու բավարար հիմքեր» ձնակերպումը ենթադրում է, որ խոսքը վերաբերում է ոչ թե պարտապանի պարտավորության կամ կետանցի բացակայության փաստն ապացուցող հիմքերին, այլ նյութաիրավական վեճի առկայությանը, այն է՝ պարտավորության վիճելիությունը հավաստող հիմքերին:

Բացի այդ, Սահմանադրական դատարանը 23.09.2021 թվականի թիվ ՍԴՈ-1610 որոշմամբ արձանագրել է, որ պարտապանը սնանկության վարույթի ն ոչ մի փուլում զրկված չէ դատական կարգով պարտատիրոջ դիմումի (սնանկության վարույթի հարուցման փուլում) կամ պահանջի հիմքում ընկած վճիռը, դատավճիռը, վարչական ակտը, գործարքը վիճարկելու հնարավորությունից, ընդ որում կախված այն հանգամանքից, թե սնանկության վարույթի որ փուլում է պարտապանը վիճարկում պարտատիրոջ պահանջի հիմքերը՝ սնանկության գործի քննության ընթացքն ստանում է այլ ելք, մասնավորապես՝ այն դեպքում, երբ պարտապանը դատական կարգով վիճարկում է վճարային պարտավորության հիմքում դրված վճիռը, դատավճիռը, գործարքը կամ վարչական ակտը պարտապանին սնանկ ճանաչելու հարցի քննության փուլում, այսինքն՝ դատավարական նորմերին համապատասխան ապացուցում է, որ տվյալ պահանջի դեմ առարկելու բավարար հիմքեր ունի, ապա տվյալ պարագայում պահանջը, ըստ էության, դառնում է վիճելի, որպիսի պայմաններում բավարար հիմքերի առկայության դեպքում դատարանը կարող է մերժել սնանկության դիմումը:

«Լեռնամետալուրգիայի ինստիտուր» ՓԲԸ-ն ըեդդեմ «Սիփան » ՍՊԸի թիվ ԵԿԴ/0074/04/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանը 01042011 թվականի որոշմամբ իրավական դիրքորոշում է արտահայտել այն մասին, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի վերլուծությունը վկայում է, որ վճարային պարտավորությունները, որոնց կետանց է թույլ տվել պարտապանը, հիմք են դատարանի

11

վճռով պարտապանին սնանկ ճանաչելու համար, եթե դրանք անվիճելի են, իսկ նշված դրույթը չի բացառում վճարային պարտավորությունների հիմքում դրված գործարքների վերաբերյալ վեճի քննությունն այլ վարույթի շրջանակներում: Նման եզրահանգման համար ՀՀ վճռաբեկ դատարանը հիմք է ընդունել նան այն հանգամանքը, որ նույն օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասից հետնում է, որ սնանկ ճանաչելու հիմք է ոչ թե վճարային պարտավորության, այլ անվիճելի վճարային ։պլաարրտավորության առկայությունը: «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի «բ» ենթակետի հիմքով վճարային պարտավորությունների անվիճելի լինելը կասկածի տակ առնելու համար բավարար է ոչ միայն պարտապանի պարտավորության կամ կետանցի բացակայության փաստն ապացուցող հիմքերի առկայությունը, այլ նյութաիրավական վեճի առկայությունը, որն ինքնին պարտավորության վիճելիությունը հավաստող հիմք է: Հետնաբար, ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ «պահանջի դեմ առարկելու բավարար հիմքեր» ձնակերպումը ներառում է նան պարտավորության հիմքերի հետ կապված նյութաիրավական վեճի առկայությունը:

Հիմք ընդունելով վերոգրյալը Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բոլոր այն դեպքերում, երբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի «բ» ենթակետում նշված հիմքով կրկին ներկայացված հարկադրված սնանկության դիմումի շրջանակներում պարզվում է, որ դիմումը կրկին ներկայացվել է նույն անձի կողմից, նույն անձին սնանկ ճանաչելու մասին պահանջով, նախկինում ներկայացված դիմումը մերժվել է սնանկության հիմքերի ակնհայտ չլինելու պատճառաբանությամբ ն այդ հիմքերի առկայությունը կրկին ակնհայտ չէ, նախկինում ներկայացված դիմումում նշված սնանկության հիմքերի համեմատ կրկին ներկայացված դիմումում նշված սնանկության հիմքերը նունն են, ապա 6դատարանը, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 182-րդ մասի 1-ին մասի 2-րդ կետով, պարտավոր է որոշում կայացնել սնանկության գործի վարույթը կարճելու մասին: Մինչդեռ, իրավիճակն այլ է, երբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի «բ» ենթակետում նշված հիմքով կրկին ներկայացվում է հարկադրված սնանկության դիմում, որի շրջանակներում պարզվում է, որ թեկուզն դիմումը կրկին ներկայացվել է նույն անձի կողմից, նույն անձին սնանկ ճանաչելու մասին պահանջով, Ա նախկինում ներկայացված դիմումը մերժվել է սնանկության հիմքերի ակնհայտ չլինելու պատճառաբանությամբ, սակայն սնանկության հիմքերի առկայությունն արդեն ակնհայտ է դարձել, այսինքն՝ կրկին ներկայացված դիմումում փոխվել (փոփոխվել) են փաստական հանգամանքներն ու (կամ) դիմումի իրավական հիմքը, ն հաստատվում է, որ անձը թույլ է տվել օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկը գերազանցող անվիճելի վճարային պարպտավորությունների 90-օրյա կամ ավելի ժամկետով կետանց, ու սնանկ ճանաչելու մասին վճռի կայացման պահին վերը նշված կետանցը շարունակվում է: Այս դեպքում բացակայում է ինչպես նուն անձի կողմից նուն անձի դեմ դիմում ներկայացնելու՝ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 7-րդ մասում նշված արգելքը, այնպես էլ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում նշված՝ գործի վարույթը կարճելու հիմքը:

12

Վերը նշված իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ

Սուն գործով Բանկը, ղեկավարվելով «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի «բ» ենթակետով, հարկադրված սնանկության դիմում է ներկայացրել Դատարան՝ Ընկերությանը սնանկ ճանաչելու պահանջի մասին` դիմումի հիմքում դնելով այն, որ Ընկերությունը թույլ է տվել օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկը գերազանցող անվիճելի վճարային պարտավորությունների 90-օրից ավելի ժամկետով կետանց, ն վճռի կայացման պահին վերը նշված կետանցը շարունակվում է՝ որպես պարտավորության անվիճելիությունը հաստատող հանգամանք վկայակոչելով պահանջի՝ գրավոր գործարքների վրա հիմնված լինելը:

Դատարանի 19.07.2021 թվականի վճռով Բանկի դիմումը բավարարվել է, ն Ընկերությունը ճանաչվել է սնանկ:

Վերաքննիչ դատարանը, պատճառաբանելով, որ

- «թե' թիվ ԵԱՔԴ/0443/04/16, ն թե' սույն սնանկության գործերով Բանկի պահանջը եղել է Ընկերության մոր սնանկության հատկանիշների առկայությունը: Նշվածից հետնում է, որ նույն են եան դիմումեերի փաստական ն իրավական հիմքերը' մասեավորապես երկու դեպքում էլ Բանկը դրել է իր հանդեպ ստանձնած պարտավորությունները Ընկերության կողմից ոչ պատշաճ կատարելու հերնանքով Ըեկերության մոտ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածով սահմանված հատկանիշների առկայությունը»,

-«Փաստորեն վկայակոչված հիմքերով Ընկերութան մոր սնանկության հատկանիշների առկայության հարցը արդեն իսկ քննության առարկա է դարձել թիվ ԵԱՔԴ/0443/04/16. սնանկության գործի շրջանակներում, ինչի արդյունքում կայացվել է գործն ըստ էության լուծող դատական ակտ, որը մտել է օրինական ուժի մեջ, որպիսի պայմաններում Դատարանը սույն գործի շրջանակներում չէր կարող քննարկման առարկա դարձնել եշված դատական ակտով կողմերի իրավունքեերի ն պարտականությունների բնույթը, այլ կերպ ասած' լրացնել կամ մեկնաբանել եշված դատական ակտը, քանզի դա չէր բխի իրավական որոշակիության վերաբերյալ վերոգրյալ վերլուծություններից»,

- «առկա է եղել գործի վարույթը կարճելու հիմք" նույն անձանց միջն, նույն առարկայի մասիե ն մինեույն փաստական հիմքերով գործի վերաբերյալ դատարանի' օրինական ուժի մեջ մրած եզրափակիչ դատական ակտի առկայության հիմքով պայմանավորված, որպիսի փաստն անտեսվել է Դատարանի կողմից, ինչն էլ միանգամայն բավարար է հիմք է Վերաքենիչ դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 380-րդ հոդվածի Լին մասի 6-րդ կետով սահմանված լիազորության կիրառման համար»,

- «սնանկության դիմումի քննության ընթացքում նս պարտավորության հիմքում դրված պայմանագրերի վիճարկման հայցը գտեվել է քննության փուլում, ինչն էլ իր հերթին եշանակում է, որ անվճարունակության հատկանիշներից մեկի' անվիճելիության բացակայության հարցը դեռնս եղել է քննության առարկա, այսինքն պահանջի դեմ առարկելու հիմքի բավարար լինելու կամ չլինելու հարց եղել է առկախված: Նշվածն էլ առեվազն վկայում է այն մասին, որ սույն սեաեկության դիմումը Դատարան ներկայացնելու պահին նս Բանկը չէր կարող հիմնավորել սնանկության հիմքերի ակնհայտ դարձած լինելու

13

մասին, ուստին չէր կարող օգտվել «Սեանկության մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված նույն դիմումը ներկայացնելու հնարավորությունից»,

05.11.2021 թվականին որոշում է կայացրել Ընկերության վերաքննիչ բողոքը մասնակիորեն բավարարելու Դատարանի 19.07.2021 թվականի վճիռը բեկանելու ն փոփոխելու՝ սնանկության գործի վարույթը կարճելու մասին:

Վերը նշված դիրքորոշումների համատեքստում գնահատելով Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունները՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ չի տրվել «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 10-րդ հոդվածի, «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 1-ին Ա 19-րդ հոդվածների, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 182-րդ հոդվածի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը՝ հետնյալ պատճառաբանությամբ:

Սույն գործի փաստերի վերլուծությունից բխում է, որ սույն գործով հարկադրված սնանկության դիմումը Դատարան կրկին ներկայացրել է նույն անձը՝ Բանկը, ն կրկին խնդրել է սնանկ ճանաչել նույն անձին՝ Ընկերությանը:

Ինչպես արդեն իսկ նշվեց վերը, նախկինում ներկայացված դիմումը մերժվել է, ըստ էության, այն պատճառաբանությամբ, որ Ընկերության վճարային պարտավորությունը վիճելի է, այսինքն՝ վերը նշված իրավական դիրքորոշումների համաձայն՝ սնանկության հիմքերի առկայությունն ակնհայտ չի եղել, որպիսի եզրահանգումը պայմանավորված է եղել նրանով, որ Ընկերությանը սնանկ ճանաչելու պահանջը հիմնված է եղել գրավոր գործարքների վրա, ն պարտապանն առարկել է ներկայացված պահանջի դեմ այն հիմքով, որ մեկ այլ դատարանում վիճարկել է պարտավորության հիմք հանդիսացող նան այդ պայմանագրերը:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ կրկին ներկայացված դիմումում նշված սնանկության հիմքերը կրկին ակնհայտ չեն, դրանք լիովին նույնական են նախկինում ներկայացված դիմումում նշված սնանկության հիմքերի համեմատ, չեն փոխվել (փոփոխվել) դիմումում նշված փաստական հանգամանքները, որպիսի եզրահանգումը պայմանավորված է նրանով, որ կրկին ներկայացված դիմումի հիմքում նս որպես Ընկերությանը սնանկ ճանաչելու իրավական հիմք վկայակոչվել է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի «բ» ենթակետը, իսկ որպես փաստական հիմք` այն, որ Ընկերությունը թուլ է տվել օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկը գերազանցող անվիճելի վճարային պարտավորությունների 90-օրից ավելի ժամկետով կետանց, Աե նշված կետանցը շարունակվում է՝ որպես պարտավորության անվիճելիությունը հաստատող հանգամանք վկայակոչելով պահանջի՝ վերը նշված գրավոր գործարքների վրա հիմնված լինելը:

Միաժամանակ նույն հիմքերով պարտավորության անվիճելի լինելու հանգամանքն է վիճարկել Ընկերությունը՝ ըստ էության նշելով, որ թեկուզն պահանջը հիմնված է գրավոր գործարքների վրա, սակայն ինքը տվյալ պահանջի դեմ առարկելու բավարար հիմքեր ունի՝ դատական կարգով վիճարկում է Բանկի դիմումի հիմքում դրված վճարային պարտավորության հիմք հանդիսացող գործարքները, որի արդյունքում վճարային պարտավորությունը դարձել է վիճելի:

14

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի եզրահանգումը՝ կապված վերը նշված հիմքով սնանկության գործի վարույթը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 182-րդ մասի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով կարճելու հետ, հիմնավոր է ն բխում է ինչպես վկայակոչված նորմատիվ իրավական ակտերի, այնպես էլ դրանց վերաբերյալ հայտնված իրավական դիրքորոշումների բովանդակությունից:

Ամփոփելով վերոգրյալ իրավական ն փաստական վերլուծությունները՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքի հիմքերի առկայությունը բավարար չէ Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու համար, քանի որ Վերաքննիչ դատարանը կայացրել է գործն ըստ էության ճիշտ լուծող եզրափակիչ դատական ակտ: Հետնաբար՝ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված` վճռաբեկ բողոքը մերժելու Ա դատական ակտն օրինական ուժի մեջ թողնելու լիազորությունը:

Վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները հիմեավորվում են վերոգրյալ պատճառաբանություններով:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի համապատասխան իրավակարգավորումների համակարգային վերլուծության արդյունքում արձանագրում է, որ տվյալ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
9 փետրվարի, 2024 թ.
Գործի #:
ՍնԴ/0994/04/21
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել