Դատական — ՍնԴ/1153/04/21
Ամփոփում
քննելով ՀՀ պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 15.12.2021 թվականի որոշման դեմ՝ ըստ դիմումի Կոմիտեի ընդդեմ Գոհար Պետրոսյանի՝ սնանկ ճանաչելու պահանջի մասին ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը. Դիմելով դատարան՝ Կոմիտեն պահանջել է Գոհար Պետրոսյանին ճանաչել սնանկ: ՀՀ սնանկության դատարանի (դատավոր՝ Տ. Փոլադյան) (այսուհետ` Դատարան) 15.09.2021 թվականի վճռով դիմումը մերժվել է: Պետական տուրքի հարցը համարվել է լուծված: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 15.
Ամբողջ Տեքստ
2-Ի 22555
ր ՔՋԿ 222115
Բանա, ի,
(ԱՏՆ
ԹՈՆ )
ԱՈԱՆՑ»)
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Սնանկության գործ թիվ ՍնԴ/1153/04/21 դատարանի որոշում 2023թ.
Սնանկության գործ թիվ ՍնԴ/1153/04/21
Նախագահող դատավոր՝ Ն. Կարապետյան
Դատավորներ՝ Ն. Մարգարյան
Լ. Գրիգորյան
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով՝
նախագահող Մ. ԴՐՄԵՅԱՆ
զեկուցող Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ
Գ. ՀԱԿՈԲՅԱՆ
Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
Ա. ՄԿՐՏՉՅԱՆ
Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ
Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ
2023 թվականի փետրվարի 10-ին
գրավոր ընթացակարգով քննելով ՀՀ պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 15.12.2021 թվականի որոշման դեմ՝ ըստ դիմումի Կոմիտեի ընդդեմ Գոհար Պետրոսյանի՝ սնանկ ճանաչելու պահանջի մասին
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան՝ Կոմիտեն պահանջել է Գոհար Պետրոսյանին ճանաչել սնանկ:
ՀՀ սնանկության դատարանի (դատավոր՝ Տ. Փոլադյան) (այսուհետ` Դատարան) 15.09.2021 թվականի վճռով դիմումը մերժվել է: Պետական տուրքի հարցը համարվել է լուծված:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 15.12.2021 թվականի որոշմամբ Կոմիտեի վերաքննիչ բողոքը մերժվել է, Ա Դատարանի 15.09.2021 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ: Դատավոր Ն. Մարգարյանը ներկայացրել է հատուկ կարծիք:
2
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կոմիտեն (ներկայացուցիչ Արման Մնացականյան):
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները ն պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարաեը սխալ է մեկնաբանել «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասը, 17-րդ հոդվածի 3-րդ մասը, կիրառել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ հոդվածը, որը չպետք է կիրառեր:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետնյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի տառացի մեկանաբանությունից ակնհայտ է դառնում, որ դիմումը մերժելու մասին վճռով դատարանը պարտավորեցնում է պարտապանին փոխհատուցել դատական ծախսերը ն վճարել ժամանակավոր կառավարչի վարձատրությունը երկու դեպքում, մասնավորապես` եթե դիմումը դատարան ներկայացնելուց հետո պարտքի լրիվ կամ մասնակի մարում է կատարվում կամ, նույն օրենքի 3-րդ հոդվածի երկրորդ մասով սահմանված հիմքերը վերանում են: Այսպիսով, քանի որ վերոնշյալ նորմի կիրառումը պայմանավորված է «կամ» շաղկապով բաժանված պայմաններով, ապա թվարկված պայմաններից առնվազն մեկի առկայությունն անգամ ապահովում է սույն հոդվածի կիրառությունը: Տվյալ պարագայում Կոմիտեի կողմից պարտապանին սնանկ ճանաձելու պահանջի մասին դիմումը 25.05.2021 թվականին դատարան ներկայացնելուց հետո պարտապանը Կոմիտեի 25.11.2020 թվականի թիվ 39448-Յ3Ա գանձման որոշումը վերացնելու վերաբերյալ հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան, որն էլ 27.07.2021 թվականին ընդունվել է վարույթ: Այսինքն՝ տվյալ պահին նոր վերացել է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված հիմքը, մասնավորապես` վճարային պարտավորությունն անվիճելի լինելու պայմանը, հետնաբար «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 3-րդ մասը լիովին կիրառելի է այս դեպքում: Հատկանշական է այն հանգամանքը, որ ստորադաս դատարանները չեն անդրադարձել այն փաստին, որ պարտավորությունների անվիճելիությունը վիճարկվել է սնանկության մասին դիմումը ներկայացնելուց երկու ամիս հետո:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 15.12.2021 թվականի որոշումը, կայացնել նոր դատական ակտ կամ գործն ուղարկել նոր քննության:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետնյալ փաստերը՝
13 Կոմիտեի 25.11.2020 թվականի «Չկատարված հարկային պարտավորությունները գանձելու մասին» թիվ 39448-3Ա որոշման համաձայն՝ Գոհար Պետրոսյանից հօգուտ ՀՀ պետական բյուջեի պետք է գանձել 4.057.100 ՀՀ դրամ (գ.թ. 9-10).
2) Կոմիտեն Գոհար Պետրոսյանին սնանկ ճանաձչելու մասին դիմումը Դատարան է ներկայացրել 25.05.2021 թվականին: Դիմումին կից ներկայացրել է 100.000 ՀՀ դրամի չափով պետական տուրքի անդորրագիր ( գ.թ. 16, 15).
Յ
3) Գոհար Պետրոսյանը 30.06.2021 թվականին առարկություն է ներկայացրել դատարան ն պահանջել է Կոմիտեի դիմումը մերժել պատճառաբանելով, որ պատրաստվում է ՀՀ վարչական դատարանում վիճարկել Կոմիտեի 25.11.2020 թվականի «Չկատարված հարկային պարտավորությունները գանձելու մասին» թիվ 39448-3Ա որոշումը (գ.թ. 32).
4) 12.07.2021 թվականին Գոհար Պետրոսյանը հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի՝ 25.11.2020 թվականի թիվ 39448-3-Ա որոշումն առ ոչինչ ճանաչելու պահանջի մասին, որը ՀՀ վարչական դատարանի 20.07.2021 թվականի թիվ ՎԴ/7727/05/21 որոշմամբ ընդունվել է վարույթ (հիմք՝ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգ):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումները.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին ն 2-րդ կետերով նախատեսված հիմքերի առկայությամբ, այն է՝
1) «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի, 17-րդ հոդվածի 3-րդ մասի կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր,
2) Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 3-րդ մասի այնպիսի խախտում, որով խաթարվել է արդարադատության բուն էությունը:
Վերոգրյալով պայմանավորված Վճռաբեկ դատարաեը հարկ է համարում անդրադառեալ այն իրավական հարցիե, թե այն դեպքում, երբ դիմումը դատարան ներկայացնելուց հետո հիմնավորվում է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված հիմքերի բացակայությունը, դիմումը մերժելու մասին վճռով ում վրա պետք է դրվի դատական ծախսերի փոխհատուցման պարտավորությունը' վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սնանկությունը 6պարտապանի անկարողությունն է՝ կատարելու (վճարելու) սեփական երկարաժամկետ պարտավորությունները, այլ կերպ՝ սնանկությունն անձի անվճարունակությունն է (ե՛ս, Աշոտ Գրիգորյանն ըեդդեմ Սամվել ն Տիգրան Օհանյանների՝ թիվ ԵԱՔԴ/2709/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.06.2021 թվականի որոշումը):
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածով օրենսդիրը սպառիչ կերպով ներկայացրել է այն վավերապայմանները, որոնց առկայության դեպքում միայն անձը պարտատիրոջ պահանջով կարող է ճանաչվել սնանկ:
Մասնավորապես՝ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պարտապանը կարող է սնանկ ճանաչվել դատարանի վճռով սեփական նախաձեռնությամբ (կամավոր սնանկության դիմում) կամ պարտատիրոջ պահանջով (հարկադրված սնանկության դիմում), եթե պարտապանն անվճարունակ է: Նույն հոդվածի երկրորդ մասի համաձայն՝ պարտապանը դատարանի վճռով կարող է սնանկ ճանաչվել՝
3) հարկադրված սնանկության դիմումի հիման վրա՝ եթե թույ է տվել օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկը գերազանցող անվիճելի վճարային պարտավորությունների 90-օրյա կամ ավելի ժամկետով կետանց, ն վճռի
4
կայացման պահին նշված կետանցը շարունակվում է (փաստացի անվճարունակություն): Վճարային պարտավորությունն անվիճելի է, եթե պարտապանը չի առարկում դրա դեմ, կամ եթե առարկում է հիշյալ պարտավորության դեմ, սակայն՝
ա) վճարային պարտավորությունը ճանաչված է օրինական ուժի մեջ մտած վճռով կամ դատավճռով, ն բացակայում է հաշվանցի հնարավորությունը,
բ) պահանջը հիմնված է գրավոր գործարքի վրա, ն պարտապանը չի ապացուցում, որ տվյալ պահանջի դեմ առարկելու բավարար հիմքեր ունի (ներառյալ՝ պահանջի հաշվանցը),
գ) պահանջը բխում է օրենքով սահմանված հարկեր, տուրքեր կամ պարտադիր այլ վճարներ վճարելու պարտապանի պարտավորությունից, ւ պարտապանը չի ապացուցում, որ տվյալ պահանջի դեմ առարկելու բավարար հիմքեր ունի (ներառյալ` պահանջի հաշվանցը),
դ) պահանջի չվիճարկվող մասը գերազանցում է օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը. (....):
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ եթե դիմումը դատարան ներկայացնելուց հետո պարտքի լրիվ կամ մասնակի մարման հետնանքով պարտապանը դադարում է անվճարունակ լինելուց կամ նույն օրենքի 3-րդ հոդվածի երկրորդ մասով սահմանված հիմքերը վերանում են, ապա դիմումը մերժելու մասին վճռով դատարանը պարտավորեցնում է պարտապանին փոխհատուցել դատական ծախսերը:
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ սնանկության դիմումը մերժվելու կամ գործի վարույթը կարճվելու դեպքերում դատական ծախսերի ն ժամանակավոր կառավարչի (կառավարչի վարձատրության 5, փոխհատուցման պարտականությունը դրվում է սնանկության վերաբերյալ դիմում ներկայացրած անձի վրա, բացառությամբ նույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված դեպքերի:
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ դատական ծախսերի ն ժամանակավոր կառավարչի (կառավարչի) վարձատրության փոխհատուցումը կատարվում է պարտապանի հաշվին, եթե՝
1) սնանկության գործի վարույթը կարճվել է պարտապանին այլ սնանկության գործով սնանկ ճանաձելու հիմքով.
2) սնանկության մասին դիմում ներկայացվելուց հետո պարտքի լրիվ կամ մասնակի մարման հետեանքով պարտապանը դադարել է անվճարունակ լինելուց, կամ նույն օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված հիմքերը վերացել են, ն դիմողը հետ է վերցրել սնանկության մասին դիմումը.
3 դա նախատեսված է դատարանի կողմից հաստատված հաշտության
համաձայնությամբ:
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 3-րդ մասի բովանդակությունից բխում է, որ հարկադրված սնանկության դիմումի հիման վրա պարտապանին դատարանի վճռով սնանկ ճանաչելու համար անհրաժեշտ է հիմնավորել անձի վճարային պարտավորության անվիճելիությունը, այդպիսի պարտավորության առնվազն 90-օրյա ժամկետով կետանցը ն վճռի կայացման պահին այդպիսի կետանցի շարունակվելը, իսկ սնանկության դիմումը մերժելու դեպքում հարկադիր սնանկության դիմում ներկայացնողի
5
կրա. դատական ծախսերը փոխհատուցելու ն սնանկության ժամանակավոր կառավարչին վճարելու պարտականությունը պարտապանի մոտ ծագում է բացառապես
ա) պարտքի լրիվ կամ մասնակի մարման հետնանքով անվճարունակ լինելը դադարելու
կամ
բ) «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված հիմքերը վերանալու դեպքում:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներից մեկում արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ պարտապանին սնանկ ճանաձելու դիմումը մերժելու մասին վճիռ կայացվում է կա՛մ այն դեպքում, երբ դիմումը դատարան ներկայացնելուց հետո պարտքի լրիվ կամ մասնակի մարման հետնանքով պարտապանը դադարում է անվճարունակ լինելուց, կա՛մ այն դեպքում, երբ դիմումը դատարան ներկայացնելուց հետո «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի երկրորդ մասով սահմանված հիմքերը վերանում են (տե՛ս, ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն ընդդեմ «Էտտո Քիդս» ՍՊԸ-ի թիվ ԵՇԴ/0078/04/17 սնանկության գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.04.2018 թվականի որոշումը):
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Սույն գործի փաստերի համաձայն՝ Կոմիտեի 25.11.2020 թվականի «Չկատարված հարկային պարտավորությունները գանձելու մասին» թիվ 39448-3 Ա որոշմամբ Գոհար Պետրոսյանից հօգուտ ՀՀ պետական բյուջեի պետք է գանձել 4.057.100 ՀՀ դրամ:
Կոմիտեն Գոհար Պետրոսյանին սնանկ ճանաչելու մասին դիմումը Դատարան է ներկայացրել 25.05.2021 թվականին: Դիմումին կից ներկայացրել է 100.000 ՀՀ դրամի չափով պետական տուրքի անդորրագիր:
Գոհար Պետրոսյանը 30.06.2021 թվականին առարկություն է ներկայացրել դատարան
ն. պահանջել է Կոմիտեի դիմումը մերժել՝ պատճառաբանելով, որ պատրաստվում է ՀՀ վարչական դատարանում վիճարկել Կոմիտեի 25.11.2020 թվականի «Չկատարված հարկային պարտավորությունները գանձելու մասին» թիվ 39448-3Ա որոշումը
12.07.2021 թվականին Գոհար Պետրոսյանը հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի՝ 25.11.2020 թվականի թիվ 39448-3-Ա որոշումն առ ոչինչ ճանաչելու պահանջի մասին, որը ՀՀ վարչական դատարանի 20.07.2021 թվականի թիվ ՎԴ/7727/05/21 որոշմամբ ընդունվել է վարույթ:
Դատարանը 15.09.2021 թվականի վճռով Կոմիտեի դիմումը մերժել է այն պատճառաբանությամբ, որ չնայած պարտատիրոջ ներկայացրած դիմումի առկայությանը, սույն գործի շրջանակներում բացակայում են Գոհար Պետրոսյանին սնանկ ճանաչձելու՝ օրենքով նախատեսված հիմքերը, քանի որ պարտապան Գոհար Պետրոսյանին Կոմիտեի կողմից ներկայացված պահանջը սույն գործում առկա փաստական հանգամանքների համադրման ուժով անվիճելի համարվել չի կարող: Մասնավորապես՝ Դատարանը կարնորել է այն հանգամանքը, որ ՀՀ վարչական դատարանը 20.07.2021 թվականի թիվ
6
ՎԴ/7727/05/21 որոշմամբ վարույթ է ընդունել Գոհար Պետրոսյանի հայցն ընդդեմ Կոմիտեի՝ 25.11.2020 թվականի թիվ 39448-3-Ա որոշումն առ ոչինչ ճանաչելու պահանջի մասին:
Վերոգրյալի պայմանավորված Դատարանը գտել է, որ սույն դիմումի քննության ընթացքում առկա չէ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածով նախատեսված սնանկության պարտադիր բաղադրիչը, այն է՝ օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը գերազանցող անվիճելի վճարային
պարտավորությունների առկայությունը:
Անդրադառնալով դատական ծախսերի բաշխման հարցին՝ Դատարանն արձանագրել է, որ նկատի ունենալով, որ Կոմիտեի դիմումը ենթակա է մերժման, ապա պետական տուրքի հարցը պետք է համարել լուծված:
Վերաքննիչ դատարանը, մերժելով վերաքննիչ բողոքը, ։պլաատճառաբանել է, որ ընդունում է բողոք բերած անձի մտահոգությունը, այնուամենայնիվ բողոք բերած անձի բարձրացրած խնդիրը կարող է լուծվել միայն օրենսդրական փոփոխությունների արդյունքում` հաշվի առնելով, որ գործող «Սնանկության մասին» ՀՀ օրենքը սույն դեպքերում դատական ծախսերի հատուցման պարտականությունը պարտապանի վրա դնելու կարգավորում չի նախատեսում, իսկ դատավարական օրենսդրությունում անալոգիա չի կարող կիրառվել հաշվի առնելով այն հանգամանքը, որ դատավարական հարաբերությունների պարտադիր սուբյեկտը դատարանն է, որը որպես պետական մարմին կարող է կատարել միայն այնպիսի գործողություններ, որոնք նախատեսված են օրենքով:
Վերը շարադրված իրավական դիրքորոշումների լույսի ներքո համադրելով սույն գործի փաստերը ն գնահատելով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությունը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետնյալը.
Կոմիտեն 25.05.2021 թվականին Դատարան է ներկայացրել Գոհար Պետրոսյանին սնանկ ճանաչելու մասին դիմում: Գործի քննության ընթացքում՝ 12.07.2021 թվականին, Գոհար Պետրոսյանը հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի` 25.11.2020 թվականի թիվ 39448-3-Ա որոշումն առ ոչինչ ճանաչելու պահանջի մասին, որը ՀՀ վարչական դատարանի 20.07.2021 թվականի թիվ ՎԴ/7727/05/21 որոշմամբ ընդունվել է վարույթ: Այսինքն` պարտավորության անվիճելիության հիմքը վերացել է 12.07.2021 թվականին ՀՀ վարչական դատարան հայցի ներկայացմամբ, այն է՝ սույն սնանկության գործը հարուցելուց հետո միայն, ուստի տվյալ դեպքում թիվ ՎԴ/7727/05/21 վարչական գործի հարուցմամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված հիմքերը վերացել են, հետնաբար դատական ծախսերի փոխհատուցման մասով կիրառելի է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 3-րդ մասի իրավակարգավորումը, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Դատարանը Կոմիտեի դիմումը մերժելիս պետական տուրքի լուծման հարցը լուծված համարելով, իսկ Վերաքննիչ դատարանը, մերժելով դատական ծախսերի մասով վճռի դեմ Կոմիտեի բերած վերաքննիչ բողոքը Ա Դատարանի դատական ակտն անփոփոխ թողնելով, հանգել են սխալ եզրակացության:
7
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված ստորադաս դատարանի ակտը մասնակիորեն՝ դատական ծախսերի փոխհատուցման պարտականությունը պարտապանի վրա դնելու մասով, բեկանելու ն փոփոխելու՝ Վճռաբեկ դատարանի լիազորությունը կիրառելու համար հետնյալ հիմնավորմամբ.
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է ՀՀ Սահմանադրության նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետնաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:
Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նան գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանություններըը ն եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատական ծախսերը կազմված են պետական տուրքից ն գործի քննության հետ կապված այլ ծախսերից:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջն բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1ին մասի համաձայն՝ վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու ն բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջն բաշխվում են նույն գլխի կանոններին համապատասխան: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ բողոքարկված դատական ակտը բեկանելու ն փոփոխելու դեպքում վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարանը եզրափակիչ դատական ակտով գործին մասնակցող անձանց միջն վերաբաշխում է դատական ծախսերը՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլխի կանոնների համաձայն:
Սույն գործով նկատի ունենալով, որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դիմում ներկայացնելու համար Կոմիտեի կողմից նախապես վճարված պետական տուրքի գումարը՝ 100.000 ՀՀ դրամը, Գոհար Պետրոսյանից ենթակա է բռնագանձման հօգուտ Կոմիտեի:
8
Միաժամանակ նկատի ունենալով, որ սույն գործով վերաքննիչ ն վճռաբեկ բողոքները Կոմիտեն ներկայացրել է դատական ծախսերի մասով, իսկ դատական ակտը միայն դատական ծախսերի մասով բողոքարկելու դեպքում բողոք բերած անձից օրենքի ուժով պետական տուրք չի գանձվում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատական բողոքարկման փուլերում պետական տուրքի հարցը պետք է համարել լուծված: Ելնելով վերոգրյալից ն ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ ն 408-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 15.12.2021 թվականի որոշումը ն այն փոփոխել. ՀՀ սնանկության դատարանի 15.09.2021 թվականի վճիռը մասնակիորեն՝ պետական տուրքի հարցը լուծված համարելու մասով, բեկանել ն փոփոխել հետնյալ կերպ. Գոհար Պետրոսյանից հօգուտ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի բռնագանձել 100.000 ՀՀ դրամ՝ որպես դիմում ներկայացնելու համար նախապես վճարված պետական տուրքի գումար:
2. Դատական ծախսեի հարցը համարել լուծված:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է ն ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող Մ. ԴՐՄԵՅԱՆ
Զեկուցող ՍՈ Ա ԲԱՐՍԵՂՅԱՆ
Գ. ՀԱԿՈԲՅԱՆ
Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
Ա. ՄԿՐՏՉՅԱՆ
Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ
է. ՍԵԴՐԱԿՅԱՆ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 10 փետրվարի, 2023 թ.
- Գործի #:
- ՍնԴ/1153/04/21
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
