Ավետիսյան — ԵԴ1/1101/01/25
Վճռաբեկ դատարանի որոշումների ցանկում՝ քարտը, թեմաներն ու հոդվածներըՀոդված 20. Մեղադրյալի պաշտպանության ապահովումը · Հոդված 21. Կողմերի հավասարությունը և մրցակցությունըԱմփոփում
ՊԱՐԶԵՑ Վարույթի դատավարական նախապատմությունը. 1. 2025 թվականի ապրիլի 1-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում ստացվել է թիվ 11140024 քրեական գործն ըստ մեղադրանքի՝ Նարեկ Արսենի Ավետիսյանի` ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ և 12-րդ կետերով և 335-րդ հոդվածի 1-ին մասով, և մյուսների։ 2. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը (այսուհետ՝ նաև Առաջին ատյանի դատարան), նախնական դատալսումների ընթացքում, 2025 թվականի մայիսի 5-ի որոշմամբ մեղադրյալ Նարեկ Ավետիսյանի նկատմամբ կիրառված
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Երևան քաղաքի առաջին ատյանի
ընդհանուր իրավասության քրեական դատարան,
նախագահող դատավորներ` Վ.Մելիքյան,
Տ.Ոսկանյան
Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ քրեական դատարան,
նախագահող դատավորներ՝ Ս.Համբարձումյան,
Լ.Հովհաննիսյան
12 հունիսի 2026 թվական
ԵԴ1/1101/01/25
ք.Երևան
ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) նախագահությամբ՝
մասնակցությամբ դատավորներ`
Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ
Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ
Հ.ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
Ա.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ
Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ
Ա.ՊՈՂՈՍՅԱՆԻ
գրավոր ընթացակարգով քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2025 թվականի հունիսի 12-ի և 2026 թվականի փետրվարի 19-ի
2
որոշումների դեմ մեղադրյալ Նարեկ Արսենի Ավետիսյանի պաշտպան Գ.Պապոյանի հատուկ վերանայման վճռաբեկ բողոքները,
ՊԱՐԶԵՑ
Վարույթի դատավարական նախապատմությունը.
1. 2025 թվականի ապրիլի 1-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում ստացվել է թիվ 11140024 քրեական գործն ըստ մեղադրանքի՝ Նարեկ Արսենի Ավետիսյանի` ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ և 12-րդ կետերով և 335-րդ հոդվածի 1-ին մասով, և մյուսների։
2. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը (այսուհետ՝ նաև Առաջին ատյանի դատարան), նախնական դատալսումների ընթացքում, 2025 թվականի մայիսի 5-ի որոշմամբ մեղադրյալ Նարեկ Ավետիսյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը թողել է անփոփոխ, և կալանքի տակ պահելու ժամկետը երկարաձգել մինչև 2025 թվականի հուլիսի 16-ը։
3. Մեղադրյալ Նարեկ Ավետիսյանի պաշտպան Գ.Պապոյանի հատուկ վերանայման բողոքի քննության արդյունքում, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան) 2025 թվականի հունիսի 12-ի որոշմամբ բողոքը մերժել է՝ Առաջին ատյանի դատարանի` 2025 թվականի մայիսի 5-ի որոշումը թողնելով անփոփոխ։
4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ մեղադրյալ Նարեկ Ավետիսյանի պաշտպան Գ.Պապոյանը ներկայացրել է հատուկ վերանայման վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2025 թվականի օգոստոսի 4-ի որոշմամբ ընդունվել է վարույթ, և սահմանվել է դատական վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ։
5. Առաջին ատյանի դատարանը՝ 2025 թվականի հուլիսի 15-ի և 2025 թվականի հոկտեմբերի 10-ի որոշումներով, Նարեկ Ավետիսյանի նկատմամբ որպես
3
խափանման միջոց կիրառված կալանքը երկարաձգել է 3 (երեք)-ական ամիս ժամկետով:
6. Առաջին ատյանի դատարանի՝ 2026 թվականի հունվարի 12-ի որոշմամբ մեղադրյալ Նարեկ Ավետիսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը փոխվել է, և վերջինի նկատմամբ որպես այլընտրանքային խափանման միջոցներ են կիրառվել տնային կալանքը՝ 3 (երեք) ամիս ժամկետով, գրավը և բացակայելու արգելքը։
7. Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի դատախազի տեղակալ Էդ.Պողոսյանի և տուժողի լիազոր ներկայացուցիչ Գ.Մելիքյանի հատուկ վերանայման բողոքների քննության արդյունքում, Վերաքննիչ դատարանը՝ 2026 թվականի փետրվարի 19-ի որոշմամբ բեկանել է Առաջին ատյանի դատարանի` 2026 թվականի հունվարի 12-ի որոշումը և կայացրել դրան փոխարինող դատական ակտ՝ մեղադրյալ Նարեկ Ավետիսյանին կալանքից` տնային կալանքով, բացակայելու արգելքով և գրավով ազատելը ճանաչելով անթույլատրելի, և վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է թողել կալանքը՝ 3 (երեք) ամս ժամանակով։
8. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ մեղադրյալ Նարեկ Ավետիսյանի պաշտպան Գ.Պապոյանը ներկայացրել է հատուկ վերանայման վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2026 թվականի ապրիլի 17-ի որոշմամբ ընդունվել է վարույթ, և սահմանվել է դատական վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ։ Նույն որոշմամբ՝ Վճռաբեկ դատարանի վարույթում գտնվող թիվ ԵԴ1/1101/01/25 և թիվ ԵԴ1/1101/01/25 դատական վարույթները միացվել են մեկ վարույթում։
Վճռաբեկ բողոքների հիմքերը, հիմնավորումները և պահանջը․
Վճռաբեկ բողոքները քննվում են հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով․
Վերաքննիչ դատարանի` 2025 թվականի հունիսի 12-ի որոշման դեմ մեղադրյալ Նարեկ Ավետիսյանի պաշտպան Գ.Պապոյանի կողմից ներկայացված հատուկ վերանայման վճռաբեկ բողոքի փաստարկները.
1 Տե՛ս www.datalex.am Դատական տեղեկատվական համակարգ, թիվ ԵԴ1/1101/01/25 քրեական գործը։
4
9. Բողոքի հեղինակի պնդմամբ՝ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ Սահմանադրության 27-րդ և 67-րդ հոդվածների, ՀՀ քրեական դատավարության մի շարք հոդվածների, ինչպես նաև «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 5-րդ և 6-րդ հոդվածների խախտումներ, մասնավորապես՝ պաշտպանության իրավունքի խախտումն անվերապահորեն հանգեցրել է կողմերի հավասարության և մրցակցության սկզբունքի խախտման, ըստ այդմ` չի ապահովվել լսված լինելու իրավունքը, ստորադաս դատարանը ոչ իրավաչափորեն զրկել է մեղադրյալին իր ազատության իրավունքի սահմանափակման իրավաչափության հարցի քննարկմանը պաշտպանի միջոցով դիրքորոշումներ և
փաստարկներ
ներկայացնելու հնարավորությունից, ինչը հանգեցրել է անձի ազատության իրավունքի ոչ իրավաչափ սահմանափակման:
Մասնավորապես, բողոքաբերը նշել է, որ Առաջին ատյանի դատարանն արձանագրելով մեղադրյալ Նարեկ Ավետիսյանի պաշտպանի բացակայության փաստը, և լսելով մեղադրյալի հայտարարությունը՝ առանց պաշտպանի մասնակցության՝ իր խափանման միջոցի վերաբերյալ որևէ դիրքորոշում հայտնելու անկարողության մասին, պարտավոր էր մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանքը երկարաձգելու փոխարեն հետաձգել դատական նիստը, հատկապես, երբ տվյալ դեպքում առկա չէր ո՛չ ժամկետային սահմանափակում, ո՛չ էլ անձի ազատության իրավունքի սահմանափակման հետ կապված խնդիր։
Ավելին՝ բողոքաբերն ընդգծել է, որ հանրային մեղադրողը ծանուցված է եղել 2025 թվականի մայիսի 5-ին կայացված դատական նիստի վերաբերյալ, քանի որ գրություն է հասցեագրել Առաջին ատյանի դատարան, ինչը հրապարակվել է դատական նիստում, մինչդեռ պաշտպանը ծանուցված չլինելով նշված դատական նիստի մասին՝ հնարավորություն չի ունեցել ներկայացնելու որևէ դիրքորոշում։ Նման պայմաններում, բողոքաբերի գնահատմամբ, Առաջին ատյանի դատարանը թույլ է տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 20-րդ և 21-րդ հոդվածների խախտումներ, որոնք իրենց բնույթով էական են և ինքնին հիմք են դատական ակտը բեկանելու համար, մինչդեռ Վերաքննիչ դատարանը ոչ
5
իրավաչափորեն արձանագրել է, որ պաշտպանության իրավունքի խախտումը թեև քրեադատավարական օրենքի էական խախտում է, սակայն դատական ակտի անվերապահ բեկանման հիմք չէ։
Նշվածի համատեքստում, բողոքաբերը նշել է, որ Վերաքննիչ դատարանի կողմից չի հիմնավորվել Վճռաբեկ դատարանի՝ Արման Բուղդարյանի գործով 2025 թվականի փետրվարի 28-ի թիվ ԱՐԴ/0180/01/23 որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումներից շեղվելու հանգամանքը: Ավելին՝ Վերաքննիչ դատարանն արձանագրելով նշված որոշման՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 271-րդ հոդվածի՝ նախկին խմբագրության պայմաններում կայացված լինելու հանգամանքը, փաստացի հակասել է ինքն իրեն, քանի որ վերջինի կողմից արդեն իսկ արձանագրվել էր բողոքաբերի պատշաճ ծանուցված չլինելու փաստը, որպիսի պայմաններում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 271-րդ հոդվածի 3.1-րդ մասը կիրառելի չէ։
9.
1. Բողոքաբերը նշել է նաև, որ հատուկ վերանայման վերաքննիչ բողոքը ներկայացված էր միայն պաշտպանության իրավունքի խախտման համատեքստում, որպիսի պայմաններում Վերաքննիչ դատարանը՝ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում բողոքարկվող որոշման իրավաչափությունը գնահատելու փոխարեն, քննարկման առարկա է դարձրել կալանքի
արդյունավետության և անհրաժեշտության հարցը, և արձանագրել մեղադրյալի կողմից քրեական վարույթին խոչընդոտելու մտավախության առկայությունը՝ դրանով իսկ փաստացի դուրս գալով բողոքի քննության սահմաններից։
10. Վերոգրյալի հիման վրա, բողոքաբերը խնդրել է բեկանել և/կամ փոփոխել Վերաքննիչ դատարանի՝ 2025 թվականի հունիսի 12-ի որոշումը, կայացնել դրան փոխարինող դատական ակտ և արձանագրել Նարեկ Ավետիսյանի իրավունքների խախտումը՝ նրան ազատելով կալանքից։
Վերաքննիչ դատարանի` 2026 թվականի փետրվարի 19-ի որոշման դեմ մեղադրյալ Նարեկ Ավետիսյանի պաշտպան Գ.Պապոյանի կողմից ներկայացված հատուկ վերանայման վճռաբեկ բողոքի փաստարկները.
6
11. Բողոքաբերը գտել է, որ Վերաքննիչ դատարանի որոշումը կայացվել է ՀՀ Սահմանադրության 27-րդ և 78-րդ հոդվածների, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 15-րդ, 18-րդ, 116-118-րդ, 122-րդ հոդվածների և 359-րդ հոդվածի 3-րդ մասի, ինչպես նաև «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի պահանջների խախտմամբ:
Մասնավորապես, բողոքաբերի գնահատմամբ, Առաջին ատյանի դատարանը՝ որպես վարույթն իրականացնող մարմին, պատշաճ կերպով արձանագրել և գնահատել է ժամանակի հոսքը, մեղադրյալի՝ կալանքի տակ գտնվելու տևողությունը, սույն քրեական գործով արդեն իսկ հետազոտված ապացույցների ծավալը, ավելին՝ նշված գործոններն Առաջին ատյանի դատարանը դիտարկել է իրենց փոխկապակցվածության և համակցված ազդեցության մեջ՝ հանգելով հիմնավորված եզրակացության առ այն, որ էականորեն նվազել է մեղադրյալի կողմից քրեական վարույթին խոչընդոտելու հավանականությունը, մինչդեռ նշված հանգամանքներն անտեսվել են Վերաքննիչ դատարանի կողմից, ինչի արդյունքում Վերաքննիչ դատարանի որոշումը չի հիմնվել ծանրակշիռ փաստարկների վրա, և չի համապատասխանում Վճռաբեկ դատարանի կայուն նախադեպային
պրակտիկայով սահմանված՝ պատճառաբանվածության առավել բարձր չափանիշին, ավելին՝ հակասում է գործի նյութերով հաստատված փաստական հանգամանքներին։
11.
1. Բողոքաբերը նշել է, որ Վերաքննիչ դատարանի որոշումը
պատճառաբանվել է բացառապես այն հանգամանքով, որ մեղադրյալին մեղսագրված է զենքի գործադրմամբ առանձնապես ծանր հանցանքի` սպանության կատարում, այլ կերպ` Վերաքննիչ դատարանը հիմք է ընդունել բացառապես մեղսագրվող արարքի բնույթը և վտանգավորության աստիճանը, այն, որ արարքը կատարվել է խմբի կազմում, ինչպես նաև մեղադրյալի` հանցանքին ներգրավված անձանց հետ որոշակի կապեր ունենալու փաստը, մինչդեռ Վերաքննիչ դատարանը չի պատճառաբանել, թե իր կողմից նշված հանգամանքներն ինչ բացասական ազդեցություն կթողնեն վարույթի վրա, և հետևաբար տպավորություն է ստեղծվում, որ պարզապես նմանատիպ գործերով, հաշվի առնելով արարքի հանրային
7
վտանգավորությունը և խմբի կազմում կատարված լինելը, անձի նկատմամբ պետք է միշտ կիրառվի կալանք, ինչն անթույլատրելի է։
12. Վերոգրյալի հիման վրա, բողոքաբերը խնդրել է բեկանել և/կամ փոփոխել Վերաքննիչ դատարանի՝ 2026 թվականի փետրվարի 19-ի որոշումը, կայացնել դրան փոխարինող դատական ակտ և Նարեկ Ավետիսյանին ազատել կալանքից։ Վճռաբեկ բողոքների քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
13. Նարեկ Ավետիսյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ, 12-րդ կետերով և 335-րդ հոդվածի 1-ին մասով հանրային քրեական հետապնդում է հարուցվել այն բանի համար, որ «(...) [Ն]ա խուլիգանական դրդումներով, խմբի կազմում […]-ին ապօրինի զրկել է կյանքից։ (...)»:
14. Առաջին ատյանի դատարանը՝ 2025 թվականի մայիսի 5-ի որոշմամբ, արձանագրել է հետևյալը. «(...) Հանրային մեղադրող Է.Պողոսյանը դատական նիստին չի ներկայացել, գրավոր դիմումով խնդրել է մեղադրյալ Նարեկ Ավետիսյանի նկատմամբ կիրառված կալանավորում խափանման միջոցի ժամկետը երկարաձգել երեք ամիս ժամկետով՝ քանի որ պահպանվում են կալանքի հիմքերը:
Պաշտպան Գ.Պապոյանը պատշաճ ծանուցվել է, սակայն դատական նիստին չի ներկայացել:
Մեղադրյալ Նարեկ Ավետիսյանը խնդրել է իր խափանման միջոցի հարցը պաշտպանի բացակայությամբ չքննել։
Դատարանը, հետազոտելով քրեական գործի վերաբերելի նյութերը, լսելով վարույթի մասնակիցների կարծիքները, գտնում է, որ մեղադրյալի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորման ժամկետը պետք է երկարաձգել հետևյալ պատճառաբանությամբ. (…)
[Դատարանը] վերահաստատում է քրեական գործով մինչդատական
վարույթում Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի` Նարեկ Արսենի Ավետիսյանի նկատմամբ կալանավորումը
8
որպես խափանման միջոց կիրառելու մասին որոշմամբ արձանագրվածն այն մասով, որ դեռևս շարունակվում է պահպանվել այն մտավախությունը, որ ազատության մեջ գտնվելու դեպքում մեղադրյալ Ն.Ավետիսյանը կարող է չկատարել իր վրա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով դրված պարտականությունները` մասնավորապես խոչընդոտել գործի քննությանը։ (…)»:
15. Վերաքննիչ դատարանը՝ 2025 թվականի հունիսի 12-ի որոշմամբ, արձանագրել է հետևյալը․ «(…) ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով հստակ սահմանված են վարույթի մասնակիցներին ծանուցելու եղանակները, ժամկետը և այն դեպքերը, երբ ծանուցումը համարվում է պատշաճ: Վերաքննիչ դատարանը փաստում է, որ սույն դեպքում դատական գործի նյութերում առկա չէ որևէ փաստաթուղթ` պաշտպան Գ.Պապոյանին 05.05.2025թ. դատական նիստի մասին որևէ ձևով ծանուցելու վերաբերյալ:
Վերոգրյալի հիման վրա Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանը խախտել է դատական նիստի մասին վարույթի մասնակցին պատշաճ ծանուցելու վերաբերյալ օրենսդրական մի շարք պահանջներ, չի պահպանել վերջինիս ծանուցելու կարգը և պայմանները, ուստի սույն դեպքում պաշտպան Գ.Պապոյանը չէր կարող համարվել պատշաճ ծանուցված:
Ինչ վերաբերում է այն հարցին, թե թույլ տրված դատավարական խախտումը ինչպիսի ազդեցություն կարող է ունենալ գործի ելքի վրա, ապա Վերաքննիչ դատարանը գտնում է, որ այն անվերապահորեն չի կարող հանգեցնել բողոքարկվող որոշման բեկանմանը և մեղադրյալ Ն.Ավետիսյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը վերացնելուն: Վերաքննիչ դատարանի համոզմամբ նման արմատական եզրահանգման հնարավոր է հանգել թույլ տրված դատավարական խախտման, ինչպես նաև կիրառված խափանման միջոցի հիմնավորվածությունը հաստատող մի շարք հանգամանքների բացակայության միաժամանակյա առկայության դեպքում:
2 Տե՛ս Առաջին ատյանի դատարանի՝ 2025 թվականի մայիսի 5-ի որոշման վերաբերյալ վարույթի նյութեր, հատոր 1-ին, թերթեր 70-81:
9
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 116-րդ հոդվածի բովանդակային վերլուծությունից բխում է, որ մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց չի կարող կիրառվել այն դեպքում, եթե բացակայում է վերջինիս կողմից իրեն վերագրվող հանցանքը կատարելու մասին հիմնավոր կասկածը, իսկ դրա առկայության դեպքում առկա չէ խափանման միջոց կիրառելու հիմքերից որևէ մեկը։ Մինչդեռ, հատուկ վերանայման բողոքում չի ներկայացվել որևէ հիմնավորում առ այն, որ տվյալ դեպքում մեղադրյալ Ն.Ավետիսյանի կալանավորման ժամկետը երկարաձգելիս՝ բացակայել են կալանավորման պայմանն ու հիմքերը: Ընդ որում, առանց պաշտպանի մասնակցության կալանքի հարցը քննարկման և մեղադրյալի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքն անվերապահ վերացնելու միջև պատճառա-հետևանքային կապը բացահայտված չէ նաև պաշտպանի կողմից վկայակոչված՝ Ա.Բուղդարյանի վերաբերյալ գործով Վերաքննիչ դատարանի 16.08.2023թ. որոշման մեջ։
Այս առումով Վերաքննիչ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ ՀՀ Վերաքննիչ դատարանի 16.08.2023թ. որոշումը (ինչպես նաև այն մասնակիորեն բեկանելու մասով ՀՀ Վճռաբեկ դատարանի 28.02.2025թ. որոշումը) կայացվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 271-րդ հոդվածի նախկին խմբագրության պայմաններում, երբ դատական վարույթին ներգրավված և պատշաճ ծանուցված անձանց չներկայանալը խոչընդոտում էր դատական նիստն անցկացնելուն։ Մինչդեռ, 16.01.2024թ. ընդունված և 02.02.2024թ. ուժի մեջ մտած «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 271-րդ հոդվածը լրացվել է հետևյալ բովանդակությամբ 3.1-ին մասով. «3.
1. Դատական վարույթին
ներգրավված և պատշաճ ծանուցված անձանց բացակայությունը խոչընդոտ չէ առաջին ատյանի կարգով իրականացվող վարույթում խափանման միջոցի հարցի քննարկման դատական նիստն անցկացնելու համար, եթե դատարանն այլ բան չի որոշում»:
Այսինքն, օրենսդիրը որոշակի դեպքերում՝ առաջին ատյանի կարգով իրականացվող վարույթում խափանման միջոցի հարցի քննարկման դատական նիստը հնարավոր է համարել անցկացնել դատական վարույթին ներգրավված և
10
պատշաճ ծանուցված անձանց բացակայությամբ, ինչը տվյալ հոդվածի նախկին խմբագրության պայմաններում հնարավոր չէր։
Հատուկ վերանայման բողոքում նշված` պատշաճ չծանուցված պաշտպանի բացակայությամբ դատական նիստն անցկացնելիս` կողմերի հավասարությունն ու մրցակցությունը չապահովելու կապակցությամբ Վերաքննիչ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ մեղադրյալ Ն.Ավետիսյանի նկատմամբ խափանման միջոցի հարցը քննարկելիս` վարույթի հանրային մասնակից հանդիսացող դատախազը նույնպես չի մասնակցել։
Այսպիսով, մեղադրյալ Ն.Ավետիսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցի հարցը քննարկելիս, Առաջին ատյանի դատարանն (...) ըստ էության վերահաստատելով քրեական գործով մինչդատական վարույթում Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի` Նարեկ Արսենի Ավետիսյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին որոշմամբ արձանագրվածն այն մասով, որ դեռևս շարունակվում է պահպանվել այն մտավախությունը, որ ազատության մեջ գտնվելու դեպքում՝ մեղադրյալ Ն.Ավետիսյանը կարող է չկատարել իր վրա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով դրված պարտականությունները` մասնավորապես խոչընդոտել գործի քննությանը, հիմնավորված որոշում է կայացրել որպես խափանման միջոց ընտրված կալանքի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ: (…) Այսպիսով, մեղադրյալ Ն.Ավետիսյանի պաշտպան Գ.Պապոյանի հատուկ վերանայման բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանը հանգում է այն հետևության, որ թեև Առաջին ատյանի դատարանը պաշտպան Գ.Պապոյանին դատական նիստի տեղի և ժամանակի մասին պատշաճ չծանուցելով` թույլ է տվել քրեադատավարական օրենքի էական խախտում, սակայն մեղադրյալ
Ն.Ավետիսյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքի ժամկետը երկարաձգելիս` կայացրել է գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտ, ուստի բերված բողոքը պետք է մերժել և Առաջին ատյանի դատարանի
11
որոշումը թողնել անփոփոխ` Վերաքննիչ դատարանի պատճառաբանություններով (...)»3:
16. Առաջին ատյանի դատարանը՝ 2026 թվականի հունվարի 12-ի որոշմամբ, արձանագրել է հետևյալը. «(…) Դատարանն անդրադառնալով մեղադրյալի կողմից քրեական վարույթի քննությանը խոչընդոտելու հավանականությանը, գտնում է, որ ներկա փուլում քրեական վարույթին խոչընդոտելու հավանականությունը, թեև ի հակադրություն գործի քննության սկզբնական փուլի, նվազել է, սակայն ինքնին դեռևս չի վերացել, ուստի Դատարանի գնահատմամբ մեղադրյալի հնարավոր ոչ պատշաճ վարքագծի վերոհիշյալ ռիսկն այն աստիճանի բարձր չէ, որ գործի քննության ներկա փուլում հնարավոր չլինի չեզոքացնել այլընտրանքային՝ առավել մեղմ խափանման միջոցների կիրառմամբ։ (…)
Դատարանն արձանագրում է, որ սույն քրեական գործով հետազոտված ապացույցների ծավալը և հարցաքննված վկաների հանգամանքն ինքնին նվազեցրել են քրեական վարույթին խոչընդոտելու հավանականությունը։ Ավելին` դեռևս Դատարանի 15.07.2025 թվականի որոշմամբ արձանագրվել է քրեական վարույթով անցնող ՀՀ ՆԳՆ ոստիկանության աշխատակիցներ հանդիսացող վկաների, ինչպես նաև հատուկ պաշտպանության միջոց կիրառված վկայի վրա հնարավոր ազդեցություն ունենալու հանգամանքով պայմանավորված խոչընդոտելու հավանականության բացակայությունը, իսկ մյուս բոլոր վկաները, այդ թվում նաև տուժողը հարցաքննվել են:
Կարևոր նշանակություն ունի նաև այն հանգամանքները, որ Նարեկ Արսենի Ավետիսյանը դատվածություն չունի, ունի մշտական բնակության վայր, խնամքին ունի մեկ անչափահաս երեխա, ինչպես նաև տևական ժամանակ գտնվում է անազատության մեջ՝ առավել ինտենսիվ խափանման միջոցի` կալանքի պայմաններում: (…)
[Դ]ատարանը գտնում է, որ մեղադրյալ Նարեկ Արսենի Ավետիսյանի նկատմամբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 115-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով սահմանված «Տնային կալանք», ՀՀ քրեական դատավարության 3 Տե՛ս Առաջին ատյանի դատարանի՝ 2025 թվականի մայիսի 5-ի որոշման վերաբերյալ վարույթի նյութեր, հատոր 3-րդ, թերթեր 117-138։
12
օրենսգրքի 115-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով սահմանված «Գրավ» և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 127-րդ հոդվածով սահմանված «Բացակայելու արգելք» այլընտրանքային խափանման միջոցի կիրառումը ի զորու է ապահովել մեղադրյալի պատշաճ վարքագիծը վարույթի հետագա քննության փուլում: Դատարանի նման դիրքորոշումը պայմանավորված է նրանով, որ մեղադրյալն ունի մշտական բնակության հասցե և այդ վայրում նրան կալանքի տակ պահելու (ազատությունը սահմանափակելու) պայմաններում կարելի է հասնել մեղադրյալի կողմից խոչընդոտելու նվազ ռիսկը չեզոքացնելուն: (…)»*:
17. Վերաքննիչ դատարանը՝ 2026 թվականի փետրվարի 19-ի որոշմամբ, արձանագրել է հետևյալը․ «(…) Վերաքննիչ դատարանի գնահատմամբ դատական գործի նյութերում առկա են համապատասխան տեղեկություններ և փաստեր, որոնք տվյալ դեպքում թույլ են տալիս հիմնավորված ենթադրություն կատարելու կալանք խափանման միջոցի
կիրառման համար անհրաժեշտ
քրեադատավարական նպատակների առկայության մասին: Այս կապակցությամբ Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ Նարեկ Ավետիսյանի կողմից իր վրա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով դրված պարտականությունները չկատարելու, այդ թվում՝ քրեական վարույթին խոչընդոտելու հավանականությունը ներկա փուլում շարունակում է գործել այնպիսի ռիսկայնությամբ, որ այլընտրանքային այլ խափանման միջոցների կիրառմամբ հնարավոր չէ այն չեզոքացնել:
Վերաքննիչ դատարանի նման եզրահանգման հիմքում ընկած են հետևյալ հանգամանքները.
- քրեական վարույթը դեռևս գտնվում է հիմնական դատալսումների փուլում, Նարեկ Ավետիսյանը ենթադրյալ հանցանքը կատարել է խմբի կազմում՝ այլ հանցակիցների հետ միասին,
մեղադրյալը որոշակի կապեր ունի ենթադրյալ հանցանքին ներգրավված և վարույթի համար նշանակություն ունեցող հանգամանքների տիրապետող անձանց հետ,
4 Տե՛ս Առաջին ատյանի դատարանի՝ 2026 թվականի հունվարի 12-ի որոշման վերաբերյալ վարույթի նյութեր, հատոր 1-ին, թերթեր 72-89։
13
մեղադրյալը ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածով նախատեսված արարքը ենթադրաբար կատարել է զենքի գործադրմամբ,
Նարեկ Ավետիսյանին մեղսագրվող հանցագործությունների բնույթը, վտանգավորության աստիճանն, այդ թվում նաև` հանցավոր մտադրության իրականացման աստիճանը, ենթադրյալ հանցանքի կատարման եղանակը, սպառնացող հնարավոր պատժի խստությունը, մասնավորապես վերջինին մեղսագրվում է զենքի, հրազենի կամ այլ հանրավտանգ նյութերի և առարկաների օրինական շրջանառության դեմ ուղղված միջին ծանրության հանցագործության կատարում, որի համար նախատեսված է նաև ազատազրկման ձևով պատիժ առավելագույնը հինգ տարի ժամկետով և մարդու կյանքի դեմ ուղղված առանձնապես ծանր հանցանգործության կատարում, որի համար նախատեսված է բացառապես ազատազրկման ձևով պատիժ` տասնչորսից քսան տարի ժամկետով կամ ցմահ ազատազրկ[ում]: (…)
Նման պայմաններում` Վերաքննիչ դատարանը գտնում է, որ հիմնազուրկ են Առաջին ատյանի դատարանի այն եզրահանգումները, որ տնային կալանքի, գրավի և բացակայելու արգելքի կիրառումն ի զորու է կանխել մեղադրյալ Նարեկ Ավետիսյանի ոչ իրավաչափ վարքագիծը։
Ինչ վերաբերում է Առաջին ատյանի դատարանի կողմից հաշվի առնված հանգամանքներն այն մասին, որ մեղադրյալ Նարեկ Ավետիսյանը դատվածություն չունի, ունի մշտական բնակության վայր, խնամքին ունի մեկ անչափահաս երեխա, ինչպես նաև տևական ժամանակ գտնվում է անազատության մեջ, ապա Վերաքննիչ դատարանի գնահատմամբ նշված հանգամանքները չեն հանդիսանում մեղադրյալի հնարավոր ոչ իրավաչափ վարքագիծը կանխելու համար բավարար հակակշռող գործոններ` հաշվի առնելով նաև սույն որոշմամբ արձանագրված և վերջինի հնարավոր ոչ իրավաչափ վարքագծի վերաբերյալ հետևությունների հիմքում դրված փաստական տվյալները: (…)
[Վ]երաքննիչ դատարանը հաշվի առնելով մեղադրյալի
օրինական
վարքագիծն ապահովող և դրան խոչընդոտող բոլոր հնարավոր հանգամանքները և առաջնորդվելով նվազագույնի սկզբունքով, եզրահանգում է, որ գործում առկա են փաստական տվյալներ, որոնք բավարար են հիմնավորելու Նարեկ Ավետիսյանին
14
տվյալ փուլում անազատության մեջ պահելու անհրաժեշտությունը և առկա չէ այնպիսի հանգամանք, որի դեպքում կհիմնավորվի առավել մեղմ խափանման միջոց կիրառելու անհրաժեշտությունը։ Հետևաբար` կոնկրետ դեպքում, այլընտրանքային խափանման միջոցները պիտանի չեն հետապնդող նպատակին հասնելու համար և ի զորու չեն հակակշռելու Նարեկ Ավետիսյանի ոչ իրավաչափ վարքագծի դրսևորման ռիսկը` հնարավորություն տալով ապահովելու նրա անձնական ազատության իրավունքի և վերջինի մասնակցությամբ գործի պատշաճ քննության հանրային շահի միջև արդարացի հավասարակշռությունը: (…)»:
18. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի՝ 2026 թվականի ապրիլի 13-ի որոշմամբ, Նարեկ Ավետիսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը փոխվել է, և նրա նկատմամբ որպես այլընտրանքային խափանման միջոցներ են կիրառվել տնային կալանքը՝ 3 (երեք) ամիս ժամկետով, գրավը և բացակայելու արգելքը։ Դատախազի և տուժողի լիազոր ներկայացուցչի հատուկ վերանայման բողոքների քննության արդյունքում, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը 2026 թվականի մայիսի 25-ի որոշմամբ բողոքները բավարարել է, առաջին ատյանի դատարանի՝ վերոնշյալ որոշումը բեկանել և կայացրել դրան փոխարինող դատական ակտ, մեղադրյալ Նարեկ Ավետիսյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանքի ժամկետը երկարաձգել է 3 (երեք) ամիս ժամկետով՝ կալանքի ժամկետի սկիզբը հաշվելով նրան տնային կալանքի վերցնելու օրվանից:
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
19. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է․ իրավաչա՞փ է արդյոք Վերաքննիչ դատարանի՝ 2025 թվականի հունիսի 12-ի որոշումը` Առաջին ատյանի դատարանի դատական ակտն անփոփոխ թողնելու մասով՝ պաշտպանի պատշաճ ծանուցված չլինելու, այն է՝ մեղադրյալի պաշտպանության իրավունքի խախտումն արձանագրելու պայմաններում։ 5 Տե՛ս Առաջին ատյանի դատարանի՝ 2026 թվականի հունվարի 12-ի որոշման վերաբերյալ վարույթի նյութեր, հատոր 2-րդ, թերթեր 60-79։
6 Տե՛ս www.datalex.am Դատական տեղեկատվական համակարգ, թիվ ԵԴ1/1101/01/25 քրեական գործը։
15
20. ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք»:
ՀՀ
Սահմանադրության 67-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝
«Հանցագործության համար մեղադրվող յուրաքանչյուր ոք ունի` (...) (...)»:
2) անձամբ կամ իր ընտրած փաստաբանի միջոցով պաշտպանվելու իրավունք «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ նաև Եվրոպական կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն` «3. Քրեական հանցագործություն կատարելու մեջ մեղադրվող յուրաքանչյուր ոք ունի հետևյալ նվազագույն իրավունքները.
(...)
գ. պաշտպանելու իրեն անձամբ կամ իր ընտրած դատապաշտպանների միջոցով կամ, եթե նա բավարար միջոցներ չունի դատապաշտպանի ծառայության դիմաց վճարելու համար, ունենալու անվճար նշանակված դատապաշտպան, երբ դա պահանջում են արդարադատության շահերը, (…)»:
Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորված` իր ընտրած փաստաբանի միջոցով պաշտպանվելու իրավունքի վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ՝ նաև Եվրոպական դատարանը) նշել է, որ քրեական իրավախախտում կատարելու մեջ մեղադրվող յուրաքանչյուր անձի՝ փաստաբանի միջոցով արդյունավետորեն պաշտպանվելու իրավունքն արդար դատաքննության հիմնարար հատկանիշներից է։ Եվրոպական դատարանը նշել է, որ կալանավորման դեմ բողոքի քննությունն իրականացնող դատարանը պետք է ապահովի դատական վարույթի երաշխիքները։ Վարույթը 7 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Salduz v. Turkey գործով 2008 թվականի նոյեմբերի 27-ի վճիռը, § 51 (գանգատ թիվ 36391/02), Ibrahim and Others v. the United Kingdom գործով 2016 թվականի սեպտեմբերի 13-ի վճիռը, § 255 (գանգատներ թիվ 50541/08, 50571/08, 50573/08 և 40351/09), Simeonovi v. Bulgaria գործով 2017 թվականի մայիսի 12-ի վճիռը, § 112 (գանգատ թիվ 21980/04), Beuze v. Belgium գործով 2018 թվականի նոյեմբերի 9-ի վճիռը, § 123 (գանգատ թիվ 71409/10):
16
պետք է լինի մրցակցային և պետք է միշտ ապահովի կողմերի՝ դատախազի և կալանավորված անձի միջև զենքերի հավասարությունը՞:
21. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 20-րդ հոդվածի համաձայն՝ «1. Մեղադրյալը կարող է մեղադրանքից պաշտպանվել ինչպես անձամբ, այնպես էլ պաշտպանի կամ օրինական ներկայացուցչի միջոցով:
(...)
3. Սույն օրենսգրքով պարտադիր համարվող դեպքերում վարույթն իրականացնող մարմինը պարտավոր է ապահովել վարույթին պաշտպանի ժամանակին և իրական մասնակցությունը։
(...)»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 21-րդ հոդվածի համաձայն՝ «1. Դատարանում վարույթն իրականացվում է կողմերի հավասարության և մրցակցության հիման վրա:
(...)
4. Դատարանում կողմերն օժտված են իրենց դիրքորոշումը ներկայացնելու և պաշտպանելու հավասար հնարավորություններով: (…)»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 271-րդ հոդվածի 3.1-րդ մասի համաձայն՝ «Դատական վարույթին ներգրավված և պատշաճ ծանուցված անձանց բացակայությունը խոչընդոտ չէ առաջին ատյանի կարգով իրականացվող վարույթում խափանման միջոցի հարցի քննարկման դատական նիստն անցկացնելու համար, եթե դատարանն այլ բան չի որոշում»։
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 273-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «Դատական նիստին պաշտպանի մասնակցությունը պարտադիր է, եթե սույն օրենսգրքով այլ բան նախատեսված չէ։ Դատական նիստին պաշտպանի չներկայանալու և տվյալ նիստում նրան այլ պաշտպանով փոխարինելու անհնարինության դեպքում դատալսումները հետաձգվում են»:
8 Տե'ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Sanchez-Reisse v. Switzerland գործով 1986 թվականի հոկտեմբերի 21-ի վճիռ, գանգատ թիվ 9862/82, 51-րդ կետ, Toth v. Austria գործով 1991 թվականի դեկտեմբերի 12-ի վճիռ, գանգատ թիվ 11894/95, 84-րդ կետ, Kampanis v. Greece գործով վերը հիշատակված վճիռը։
17
21.
1. Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ արդար դատաքննության իրավունքի կարևորագույն բաղադրիչներից մեկը՝ մեղադրյալի պաշտպանության իրավունքն է։ Այն քրեական դատավարության հիմնարար սկզբունքներից մեկն է, ինչը նաև Եվրոպական կոնվենցիայով երաշխավորված՝ «զենքերի հավասարության» և ՀՀ քրեադատավարական օրենսդրությամբ ամրագրված մրցակցության սկզբունքների ապահովման կարևորագույն երաշխիք է։ Մեղադրյալի պաշտպանության իրավունքը` նրան վերապահված դատավարական իրավունքների ամբողջությունն է, որը հնարավորություն է տալիս հանդես գալու որպես դատավարության ինքնուրույն սուբյեկտ, լրիվ կամ մասնակիորեն հերքելու իրեն վերագրվող հանցանքը կատարած լինելու պնդումը, ինչպես նաև պաշտպանելու իր իրավունքներն ու օրինական շահերը։ Պաշտպանության իրավունքն անձի համար գործուն «զենք» է դիմակայելու իշխանական լիազորություններով օժտված պետական մարմինների գործողություններին։ Այս առումով պաշտպանության իրավունքը քրեական դատավարության խնդիրների, մասնավորապես՝ հանցավոր արարքի հետ կապված պետական իշխանության ինքնիրավ գործողություններից և չարաշահումներից անձի պաշտպանության, ինչպես նաև անօրինական կամ առանց անհրաժեշտության դատավարական հարկադրանքի միջոցների, պատժի, իրավունքների և ազատությունների այլ սահմանափակման չենթարկվելու իրացման միջոցներից է։ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի իմաստով մեղադրյալի պաշտպանության իրավունքի իրականացման փաստացի հնարավորության ապահովման պարտականությունը կրում է վարույթն իրականացնող մարմինը: Գործը դատաքննությանը նախապատրաստելու փուլում դատարանի կողմից կալանքի՝ որպես խափանման միջոցի, քննության առանձնահատկություններին անդրադարձել է նաև ՀՀ Սահմանադրական դատարանը՝ թիվ ՍԴՈ-1421 որոշմամբ` ընդգծելով հետևյալը․ «(…) Սահմանադրական դատարանը, կարևորելով անձի 9 Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի` Նորիկ Պողոսյանի գործով 2010 թվականի մարտի 26- ի թիվ ՀՅՔՐԴ2/0153/01/08 որոշման 25-րդ կետը, Հեղինե Գալստյանի գործով 2015 թվականի հունիսի 5-ի թիվ ԼԴ/0051/01/14 որոշման 29-րդ կետը, Հայկ Սիմոնյանի գործով 2017 օգոստոսի 30-ի թիվ ԵԱԴԴ/0027/01/15 որոշման 13-րդ կետը, Արթուր Մամաջանյանի գործով 2017 թվականի նոյեմբերի 15-ի թիվ ԼԴ2/0055/01/15 որոշման 21-րդ կետը։
10 Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի՝ Նորիկ Պողոսյանի գործով 2010 թվականի մարտի 26-ի թիվ ՀՅՔՐԴ2/0153/01/08 որոշման 25-րդ կետը։
18
արդար դատաքննության իրավունքի երաշխավորումը, միաժամանակ գտնում է, որ գործը դատական քննության նախապատրաստելու փուլում դատարանի կողմից կալանքի որպես խափանման միջոցի վերաբերյալ հարցի քննության ընթացքում պետք է ապահովել ինչպես պաշտպանության, այնպես էլ` մեղադրանքի կողմի մասնակցությունը` ելնելով քրեական դատավարության ընթացքում մրցակցության սկզբունքի ապահովման անհրաժեշտությունից։ Դատական քննությունը, այդ թվում՝ դրա նախապատրաստումը, արդյունավետ է համարվում իրավունքների և ազատությունների պաշտպանության ապահովման առումով, եթե այն համապատասխանում է արդարության պահանջներին և հիմնված է մրցակցության սկզբունքի վրա: Հիշյալ հանգամանքը կալանքի` որպես խափանման միջոցի վերաբերյալ հարցի քննման դեպքում ենթադրում է դատարանի կողմից անհրաժեշտ պայմանների ապահովում՝ կողմերի՝ իրենց դատավարական իրավունքների իրացման և դատավարական պարտականությունների կատարման համար: Բացի դրանից, անհրաժեշտ է դատարանի կողմից իրականացնել իրավական և փաստական հիմքերի ուսումնասիրություն, այդ թվում` էական հանգամանքների ինքնուրույն գնահատման միջոցով որոշում կայացնելու համար՝ ապահովելով պաշտպանության և մեղադրանքի կողմերին իրենց դիրքորոշումները ներկայացնելու հնարավորությունը, բացառելով կամայական, սուբյեկտիվ հայեցողական և չհիմնավորված մոտեցումները:
Սահմանադրական դատարանը գտնում է, որ գործը դատական քննության նախապատրաստելու փուլում դատարանն իր նախաձեռնությամբ մեղադրյալի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու կամ չընտրելու, կալանքը որպես խափանման միջոց ընտրված լինելու դեպքում դրա հիմնավոր լինելու կամ չլինելու հարցը որոշելիս չի կարող ազատվել կողմերի կարծիքը լսելու պարտականությունից, և կողմերը չեն կարող զրկված լինել իրենց դիրքորոշումները ներկայացնելու հնարավորությունից: Հակառակ պարագայում՝ այն կարող է պարունակել վտանգ, որ դատարանն իր վրա է վերցնում մեղադրանքի կամ պաշտպանության գործառույթներ: Բացի դրանից, դատարանը զրկվում է հարցը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննելու փաստացի հնարավորությունից, որի երաշխավորման կարևոր նախապայման է նաև կողմերի կարծիքները,
19
փաստարկները, դիրքորոշումները լսելը: Սահմանադրական դատարանը գտնում է, որ անձնական ազատության սահմանադրական իրավունքի սահմանափակումն իրավաչափ է միայն դատարանի որոշմամբ, որն ընդունվել է դատական նիստում՝ դատարանի կողմից կալանքը որպես խափանման միջոց ընտրելու, ինչպես նաև ընտրված կալանքի հիմքերի և հիմնավորումների համակողմանի և անաչառ քննության, այդ թվում՝ մեղադրյալի և/կամ նրա պաշտպանի՝ իր դիրքորոշումը դատարանին ներկայացնելու հնարավորության առկայության դեպքում: (…)»: Վճռաբեկ դատարանը՝ Արման Բուղդարյանի գործով որոշմամբ, իրավաչափ է գնահատել Վերաքննիչ դատարանի կողմից մեղադրյալին անհապաղ արգելանքից ազատելն այն հիմնավորմամբ, որ Առաջին ատյանի դատարանում մեղադրյալի խափանման միջոցի հարցը քննարկվել է պատշաճ չծանուցված պաշտպանի բացակայությամբ2:
22. Վերոնշյալ նորմերի և իրավական դիրքորոշումների հաշվառմամբ Վճռաբեկ դատարանը, վերահաստատելով և զարգացնելով վերոշարադրյալ իրավական դիրքորոշումը, արձանագրում է, որ նախնական դատալսումներն անցկացվում են պաշտպանի պարտադիր մասնակցությամբ, ինչը կոչված է երաշխավորելու նախևառաջ՝ մեղադրյալի պաշտպանության իրավունքի, ինչպես նաև կողմերի հավասարության և մրցակցության սկզբունքների արդյունավետ ապահովումը։ Առաջին ատյանի կարգով իրականացվող վարույթում՝ խափանման միջոցի հարցի քննարկման շրջանակներում, նշվածից որպես բացառություն՝ օրենսդիրը սահմանում է դատական վարույթին ներգրավված և պատշաճ ծանուցված անձանց բացակայությունը, ինչը խոչընդոտ չէ դատական նիստն անցկացնելու համար, եթե դատարանն այլ բան չի որոշում։ Հակառակ դեպքում՝ պաշտպանի չներկայանալու և տվյալ նիստում նրան այլ պաշտպանով փոխարինելու անհնարինության դեպքում, դատալսումները պետք է հետաձգվեն: Նշվածը պայմանավորված է դատարանի կողմից խափանման միջոցի
կիրառման կամ երկարաձգման հարցի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ 11 Տե՛ս ՀՀ Սահմանադրական դատարանի 2018 թվականի հունիսի 26-ի թիվ ՍԴՈ-1421 որոշման 4.1-րդ կետը։
12
Վճռաբեկ դատարանի` Արման Բուղդարյանի գործով 2025 թվականի փետրվարի 28-ի թիվ ԱՐԴ/0180/01/23 որոշման 12-րդ կետը։
20
քննության ապահովման անհրաժեշտությամբ, քանի որ հակառակ դեպքում՝ երբ պաշտպանության կողմն ըստ էության զրկված է իր դիրքորոշումները դատարանին ներկայացնելու հնարավորությունից, լրջորեն վտանգվում է Եվրոպական կոնվենցիայով երաշխավորված՝ «զենքերի հավասարության» u
քրեադատավարական օրենսդրությամբ ամրագրված՝ կողմերի հավասարության և մրցակցության, ինչպես նաև՝ մեղադրյալի պաշտպանության իրավունքի արդյունավետ ապահովումը։
Նման պայմաններում, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ խափանման միջոցի հարցի քննարկման շրջանակներում, դատարանը չի կարող ազատվել կողմերի կարծիքը լսելու պարտականությունից, և պաշտպանության կողմը չի կարող զրկված լինել իր դիրքորոշումները՝ մեղադրանքի կողմի հետ հավասար պայմաններում ներկայացնելու և պաշտպանելու հնարավորությունից, հետևաբար պատշաճ չծանուցված պաշտպանի բացակայության և մեղադրյալի առարկության պայմաններում՝ վերջինի կալանքի ժամկետը երկարաձգելու հարցը քննության առնելը և կալանքի ժամկետը երկարաձգելը՝ կողմերի հավասարության և մրցակցության սկզբունքի, ինչպես նաև մեղադրյալի պաշտպանության իրավունքի, անհամաչափ սահմանափակում է, ինչը հանգեցնում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 20-րդ և 21-րդ հոդվածներով սահմանված՝ քրեական վարույթի սկզբունքների խախտման, և տվյալ դեպքում պետք է ունենա համապատասխան քրեադատավարական հետևանք, այն է՝ մեղադրյալը պետք է ազատվի նման խախտմամբ կիրառված կալանքից։
23. Սույն վարույթի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ.
- Առաջին ատյանի դատարանը, նախնական դատալսումների ընթացքում, 2025 թվականի մայիսի 5-ի դատական նիստում, արձանագրելով, որ պաշտպան Գ.Պապոյանը պատշաճ ծանուցվել է, սակայն չի ներկայացել, իսկ մեղադրյալ Նարեկ Ավետիսյանը խնդրել է իր խափանման միջոցի հարցը պաշտպանի բացակայությամբ չքննել, որոշում է կայացրել մեղադրյալի նկատմամբ կիրառված
21
խափանման միջոց կալանավորումը թողնել անփոփոխ, և երկարաձգել կալանքի տակ պահելու ժամկետը”:
Վերաքննիչ դատարանը 2025 թվականի հունիսի 12-ի որոշմամբ,
արձանագրել է, որ թեև Առաջին ատյանի դատարանը պաշտպան Գ.Պապոյանին դատական նիստի տեղի և ժամանակի մասին պատշաճ չծանուցելով՝ թույլ է տվել քրեադատավարական օրենքի էական խախտում, սակայն, մեղադրյալ Ն.Ավետիսյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքի ժամկետը երկարաձգելիս, կայացրել է գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտ, ուստի բերված բողոքը պետք է մերժել և Առաջին ատյանի դատարանի վերոնշյալ որոշումը թողնել անփոփոխ¹4:
24. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 20-22-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և շարադրված իրավական դիրքորոշումների լույսի ներքո, Վճռաբեկ դատարանը նախևառաջ արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանումի՝ 2025 թվականի մայիսի 5-ի դատական նիստի մասին պաշտպան Գ.Պապոյանի՝ պատշաճ ծանուցված չլինելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևությունը մեղադրանքի կողմը չի վիճարկել։
u
Փաստորեն, պատշաճ չծանուցված պաշտպանի բացակայության
խափանման միջոցի հարցը քննության առնելու դեմ մեղադրյալի առարկության պայմաններում, վերջինի կալանքն անփոփոխ թողնելու և երկարաձգելու մասին որոշում կայացնելով, Առաջին ատյանի դատարանը մեղադրյալին փաստացի զրկել է պաշտպանության իրավունքի և կողմերի հավասարության ու մրցակցության սկզբունքի արդյունավետ իրացման իրական հնարավորությունից՝ դրանով իսկ թույլ տալով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 20-րդ և 21-րդ հոդվածներով սահմանված՝ քրեական վարույթի սկզբունքների խախտումներ, որն իր բնույթով էական է և տվյալ դեպքում հիմք էր դատական ակտը բեկանելու համար։ Վերոգրյալի համատեքստում իրավաչափ չէ Վերաքննիչ դատարանի այն դատողությունը,
որ քրեադատավարական օրենքի վերոնշյալ խախտումն
13 Տե՛ս սույն որոշման 14-րդ կետը։
14 Տե՛ս սույն որոշման 15-րդ կետը։
22
անվերապահորեն չի կարող հանգեցնել բողոքարկվող որոշման բեկանմանը և մեղադրյալի նկատմամբ կիրառված խափանման միջոցը վերացնելուն, իսկ նման եզրահանգման հնարավոր է հանգել միայն թույլ տրված դատավարական խախտման, ինչպես նաև կիրառված խափանման միջոցի հիմնավորվածությունը հաստատող մի շարք հանգամանքների բացակայության միաժամանակյա առկայության դեպքում:
24.
1. Միաժամանակ, Վճռաբեկ դատարանի համար ընդունելի է բողոքաբերի կողմից սույն որոշման 9-րդ կետում նշված պնդումն առ այն, որ Վերաքննիչ դատարանը՝ ընդգծելով Վճռաբեկ դատարանի՝ Արման Բուղդարյանի վերաբերյալ որոշման՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 271-րդ հոդվածի նախկին խմբագրության պայմաններում կայացված լինելու հանգամանքը, փաստացի հակասել է ինքն իրեն, քանի որ հաստատված է համարել պաշտպանի՝ պատշաճ ծանուցված չլինելու փաստը: Մինչդեռ, նշված հոդվածի գործող խմբագրության 3.1- րդ մասի բովանդակությունից ևս բխում է, որ դատական վարույթին ներգրավված և պատշաճ չծանուցված անձանց բացակայությունը խոչընդոտ է դատական նիստի անցկացման համար:
25. Նման պայմաններում, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանների կողմից թույլ են տրվել Եվրոպական կոնվենցիայով երաշխավորված՝ «զենքերի հավասարության» ու ՀՀ քրեադատավարական օրենսդրությամբ ամրագրված՝ կողմերի հավասարության և մրցակցության, ինչպես նաև մեղադրյալի պաշտպանության իրավունքի անհամաչափ
սահմանափակումներ, որի հետևանքը պետք է լինի քրեադատավարական օրենքի էական խախտմամբ կիրառված խափանման միջոցի վերացումը՝ մեղադրյալ Նարեկ Ավետիսյանին ազատելով կալանքից:
26. Վերոգրյալի հիման վրա, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի՝ 2025 թվականի հունիսի 12-ի որոշումը՝ Առաջին ատյանի դատարանի դատական ակտն անփոփոխ թողնելու մասով՝ պաշտպանի պատշաճ ծանուցված չլինելու, այն է՝ մեղադրյալի պաշտպանության իրավունքի խախտումն արձանագրելու պայմաններում, իրավաչափ չէ։
23
27. Միաժամանակ, անդրադառնալով բողոքաբերի կողմից՝ սույն որոշման 11-11.1-րդ կետերում վկայակոչված փաստարկներին՝ մեղադրյալի կողմից քրեական վարույթին խոչընդոտելու հավանականության նվազման վերաբերյալ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ մեղադրյալի նկատմամբ կիրառված կալանքի երկարաձգման անիրավաչափությունը հաստատելու պարագայում, վերոնշյալ փաստարկներին անդրադառնալն առարկայազուրկ է։
28. Ամփոփելով վերոշարադրյալը, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանը՝ 2025 թվականի մայիսի 5-ի որոշմամբ մեղադրյալ Նարեկ Ավետիսյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքն անփոփոխ թողնելով և երկարաձգելով, իսկ Վերաքննիչ դատարանը՝ 2025 թվականի հունիսի 12-ի որոշմամբ՝ թույլ տրված քրեադատավարական օրենքի էական խախտումն արձանագրելու պայմաններում Առաջին ատյանի դատարանի որոշումն անփոփոխ թողնելով, թույլ են տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 20-րդ և 21-րդ հոդվածների խախտումներ, որոնք իրենց բնույթով էական են, և նույն օրենսգրքի 362-րդ հոդվածի համաձայն` Առաջին ատյանի դատարանի՝ 2025 թվականի մայիսի 5-ի և այն անփոփոխ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի՝ 2025 թվականի հունիսի 12-ի որոշումները բեկանելու հիմք են։ Վճռաբեկ դատարանն արձանագրում է նաև, որ սույն որոշմամբ արձանագրված՝ մեղադրյալ Նարեկ Ավետիսյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքի անիրավաչափության վերաբերյալ հետևությունը հիմք է նաև նման խախտման պայմաններում կալանքի ժամկետը հետագայում երկարաձգելու մասին՝ Վերաքննիչ դատարանի՝ 2026 թվականի փետրվարի 19-ի որոշումը բեկանելու համար։ Միաժամանակ հաշվի առնելով, որ սույն որոշումը կայացնելու պահին՝ Վերաքննիչ դատարանի՝ 2026 թվականի մայիսի 25-ի որոշմամբ, մեղադրյալ Նարեկ Ավետիսյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանքի ժամկետը երկարաձգվել է 3 (երեք) ամիս ժամկետով, ուստի նրան պետք է անհապաղ ազատել կալանքից՝ հաշվի առնելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, ՀՀ քրեական
24
դատավարության օրենսգրքի 31-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ 361-րդ, 363-րդ և 400-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի՝ 2025 թվականի մայիսի 5-ի և այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2025 թվականի հունիսի 12-ի, ինչպես նաև ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2026 թվականի փետրվարի 19-ի որոշումները բեկանել և մեղադրյալ Նարեկ Արսենի Ավետիսյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը վերացնել՝ վերջինին անհապաղ ազատելով կալանքից։
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը:
Նախագահող՝
Դատավորներ`
Հ.ԱՍԱՏՐՅԱՆ
Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆ
Հ.ԳՐԻԳՈՐՅԱՆ
Ա.ԴԱՆԻԵԼՅԱՆ
Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
Ա.ՊՈՂՈՍՅԱՆ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 12 հունիսի, 2026 թ.
- Գործի #:
- ԵԴ1/1101/01/25
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
