Պատասխանող — ՍԴ1/0654/02/20
Ամփոփում
քննելով «Ֆրանս-Հայկական Սրտանոթային Կենտրոն պետական հատկացումների» հիմնադրամի (այսուհետ՝ Հիմնադրամ) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 29.04.2022 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Կարեն Համբարձումյանի ընդդեմ Հիմնադրամի՝ չվճարված վերջնահաշվարկը, աշխատավարձը ն հավելումը բռնագանձելու պահանջների մասին, 2 ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը. Դիմելով դատարան՝ Կարեն Համբարձումյանը պահանջել է Հիմնադրամից բռնագանձել 249.780.770 ՀՀ դրամ, որից 143.647.520 ՀՀ դրամը՝ որպես վերջինիս կողմից ՀՀ աշխատանքային օրենսգրքի 130-րդ հոդվածով սահման
Ամբողջ Տեքստ
ԱԱ-Ի ԱԱ
ՎՈՔ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ ՍԴԼ/0654/02/20 դատարանի որոշում 2023թ.
Քաղաքացիական գործ թիվ ՍԴԼ/0654/02/20
Նախագահող դատավոր՝ Ն. Գաբրիելյան
Դատավորներ՝ Ն. Կարապետյան
Կ. Չիլինգարյան
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական
պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով՝
նախագահող Մ. ԴՐՄԵՅԱՆ
զեկուցող Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ
Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ
Գ. ՀԱԿՈԲՅԱՆ
Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
Ա. ՄԿՐՏՉՅԱՆ
Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ
2023 թվականի փետրվարի 03-ին
գրավոր ընթացակարգով քննելով «Ֆրանս-Հայկական Սրտանոթային Կենտրոն պետական հատկացումների» հիմնադրամի (այսուհետ՝ Հիմնադրամ) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 29.04.2022 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Կարեն Համբարձումյանի ընդդեմ Հիմնադրամի՝ չվճարված վերջնահաշվարկը, աշխատավարձը ն հավելումը բռնագանձելու պահանջների մասին,
2
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան՝ Կարեն Համբարձումյանը պահանջել է Հիմնադրամից բռնագանձել 249.780.770 ՀՀ դրամ, որից 143.647.520 ՀՀ դրամը՝ որպես վերջինիս կողմից ՀՀ աշխատանքային օրենսգրքի 130-րդ հոդվածով սահմանված ն իրեն չվճարված վերջնահաշվարկի ու աշխատավարձի գումար, 106.133.250 ՀՀ դրամը՝ որպես Հիմնադրամի կողմից իր կատարած վնասակար աշխատանքի՝ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 183-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված տարիֆային աշխատավարձի 30 տոկոսի չափով չվճարված հավելման գումար:
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` է. Աբգարյան) (այսուհետ՝ Դատարան) 26.10.2021 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն՝ վճռվել է Հիմնադրամից հօգուտ Կարեն Համբարձումյանի բռնագանձել 1.162.855,6 ՀՀ դրամ, որից 862.855,6 ՀՀ դրամը՝ որպես հաշվարկված տույժերի գումար, իսկ 300.000 ՀՀ դրամը՝ որպես փաստաբանի վարձատրության գումար. մնացած մասով հայցը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 29.04.2022 թվականի որոշմամբ Կարեն Համբարձումյանի բերած վերաքննիչ բողոքը բավարարվել է՝ Դատարանի 26.10.2021 թվականի վճիռը մասնակիորեն՝ հայցը մերժելու մասով բեկանվել է ն գործն այդ մասով ուղարկվել է նոր քննության:
Սույն գործով վճռաբեկ բողոք է բերել Հիմնադրամը (ներկայացուցիչ Նորայր Ավագյան):
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները ն պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքենիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 362-րդ հոդվածը, 374-րդ հոդվածի Լին մասը, 379-րդ հոդվածի Լին ն 5-րդ մասերը:
Բողոք բերած անձը եշված պնդումը պատճառաբանել է հետնյալ փաստարկներով.
Սույն գործով Դատարանը վճռի հրապարակման օր էր նշանակել 26.10.2021 թվականը, նույն օրը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով վճիռը գեներացվել է ճատ պաշտոնական կայքէջում ն 27.10.2021 թվականին հրապարակվել (հասասնելի է դարձել) դատավարության մասնակիցներին (դատական իշխանության պաշտոնական կայքէջի տեխնիկական հնարավորությունները թույլ չեն տալիս, որպեսզի վճիռը հասանելի դառնա անմիջապես գեներացման օրը), իսկ
Յ
արդեն անմիջապես հաջորդ օրը (ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 179- րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված կարգին համապատասխան) 28.10.2021 թվականին վճռի թղթային տարբերակը հանձնվել է փոստային ծառայությանը ն ուղարկվել է հայցվորին: Հայցվոր կողմը սույն քաղաքացիական գործի շրջանակներում ունեցել է 4-5 ներկայացուցիչներ, ովքեր ներկա են գտնվել ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում դատաքննությանը ն տեղեկացված են եղել, որ վճիռը հրապարակվելու է դատական իշխանության պաշտոնական կայքում, սակայն Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոք ներկայացնելու ժամկետը բաց թողնելու միակ հարգելի պատճառը համարել է այն, որ հայցվորը վճիռը ստացել է 18.11.2021 թվականին՝ չանդրադառնալով հայցվորի կողմից վճիռը 18112021 թվականին ստանալու պատճառներին, որպիսիք հայցվոր կողմը չէր էլ ներկայացրել իր միջնորդությունում: Թիվ քՔՇՕ100750276ՃԽ7 փոստային առաքանու վերաբերյալ հոաքօտէճոո կայքէջում առկա տեղեկատվությունից հստակ է, որ, դեռնս 0111.2021 թվականին, տվյալ փոստային առաքանին գտնվել է հայցվոր Կարեն Համբարձումյանի հաշվառման վայրի վարչական շրջանում, սակայն որնէ նշում չկա, թե Կարեն Համբարձումյանը երբ է ստացել փոստային առաքանին, երբ է տվյալ առաքանին հանձնվել հասցեատիրոջը:
Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքի քննությունը դատական նիստում անցկացնելու միջնորդություն էր ստացել, թե հայցվոր կողմից, թե պատասխանող կողմից՝ չնայած, որ հիմնավոր չէր համարել հայցվոր կողմի միջնորդությունը, իսկ պատասխանող կողմի միջնորդությունն էլ թողել էր առանց քննության, պարտավոր էր կիրառել իր հայեցողական լիազորությունը, այն է բողոքի քննությունը դատական նիստում կամ գրավոր ընթացակարգով քննելու մասին որոշում կայացնելիս ղեկավարվել գործի փաստական հանգամանքները լրիվ նե բազմակողմանի պարզելու, կողմերի իրավահավասարության ն մրցակցության սկզբունքներն ապահովելու անհրաժեշտությամբ:
Հաշվի առնելով, որ պատասխանող կողմի ներկայացուցիչը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով ն ժամկետում ներկայացրել է վերաքննիչ բողոքի պատասխան, սակայն չի կցել լիազորությունները հավաստող ապացույց, Վերաքննիչ դատարանը պարտավոր էր առաջնորդվել բացառապես կողմերի իրավահավասարության ն մրցակցության սկզբունքներն ապահովելու անհրաժեշտությամբ ն. կիրառելով իր հայեցողական լիազորությունը` վերաքննիչ բողոքի քննությունն անցկացնել դատական նիստում:
Վերաքննիչ դատարանը բողոքարկվող որոշման մեջ արձանագրել է հետնյալը.
«Վերաքննիչ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառեալ Դատարանի կողմից կատարված հետնյալ դատողությունների իրավաչափության հարցին, որոնք նոր քենության ընթացքում պետք է հաշվի առնվեն.
` չնորմավորված աշխատանքային ռեժիմը նս աշխատանքային օրենսդրությամբ ենթադրում է որոշակի ժամաքանակ' օրվա, շաբաթվա ն ամսվա կտրվածքով,
4
-`` հաշվի առնելով ՀՀ կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 2-ի թիվ 1698-Ն որոշմամբ սահմանված իրավակարգավորումեերը' պատճառաբանված ն հիմեավորված չէ Դատարանի դատողությունն առ այն, որ ծանր կամ վնասակար աշխատանք կատարած լինելու փաստը հաստատված համարելու համար բավարար է միայն բժշկական զննության արդյունքում կազմված արձանագրությունը,
- աշխատավարձ ն ապարգնավճար եզրույթները նույնական չե ն ՀՀ աշխատանեքային օրենսգրքի իրավակարգավորումների համաձայե' այդ ինստիտուտների նպատակային նշանակությունները տարբեր են ն միտված են տարբեր խեդիրների լուծմանը»:
Վերաքննիչ դատարանն արձանագրելով վերը նշվածը, ընդհանրապես հաշվի չի առել, որ հայցվոր կողմը ո՛չ առաջին ատյանի դատարանում է վերոգրյալի վերաբերյալ դիրքորոշում հայտնել, ո՛չ էլ վերաքննիչ բողոքում է նման հիմքեր ն հիմնավորումներ ներկայացրել, արդյունքում բողոքարկվող դատական ակտը կայացվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 1-ին ն 5-րդ մասերով նախատեսված պահանջների խախտմամբ:
Վերաքննիչ դատարանը թույլ է տրվել մարդու իրավունքների ն ազատությունների հիմնարար խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը՝ պատասխանող կողմին զրկե է Սահմանադրությամբ ամրագրված արդար ն արդյունավետ դատաքննության իրավունքներից:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 29.04.2022 թվականի որոշումը՝ գործն ուղարկելով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան նոր քննության՝ սահմանելով նոր քննության ծավալը կամ բեկանել ն կայացնել նոր դատական ակտ՝ մերժելով հայցվոր կողմի վերաքննիչ բողոքը:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետնյալ փաստերը՝
9 6Դատարանի 26.10.202` թվականի վճիռը Դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով հրապարակվել է 26.10.2021 թվականին (հիմք՝ թիվ ՍԴԼ/0654/02/20 դատական գործի էլեկտրոնային քարտի դատական ակտի ստեղծման ամսաթիվ):
Թիվ ՍԴԼ/0654/02/20 դատական գործով Դատարանի 26.10.2021 թվականի վճռի օրինակը Կարեն Համբարձումյանին ուղարկվել է 28.10.2021 թվականին:
Կարեն Համբարձումյանին ուղարկված Դատարանի 26.10.2021 թվականի վճռի օրինակը ստացվել է 18.11.2021 թվականին:
Դատարանի հիշյալ վճռի դեմ Կարեն Համբարձումյանի ներկայացուցչի կողմից 02.12.2021 թվականին ներկայացվել է վերաքննիչ բողոք (հանձնվել է փոստային ծառայությանը): Վերաքննիչ դատարանը 16.02.2022 թվականին որոշում է ընդունել
5
վերաքննիչ բողոք բերելու բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ բողոքաբերի միջնորդություն, բավարարելու ն այն վերականգնելու, վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին (հատոր 3-րդ գ.թ. 110-111):
2) Պատասխանողի անունից բերված վերաքննիչ բողոքի սպատասխանում վերաքննիչ բողոքի քննությունը :դատական նիստում իրականացնելու վերաբերյալ ներկայացված միջնորդություշը `Վերաքննի :»դատարանը չի քննարկել այն հիմնավորմամբ, որ բողոքի պատասխանը ստորագրվել է որպես ներկայացուցիչ հանդես եկող Նորայր Ավագյանի կողմից, ում տրված լիազորագրերի գործողության ժամկետներն ավարտվել են: Տես լիազորագիր տրված 31.12.2019 թվականին 2 տարի ժամկետով (հատոր 1-ին, գ.թ. 56):
3) Հայցվորի կողմից Դատարան է ներկայացվել «Հայաստանի Հանրապետության առողջապահական ն աշխատանքի տեսչական մարմնի հարավային տարածքային կենտրոնի պետ» ձնաթղթի վրա գրություն՝ թվագրված 17.06.2021թ. Է15/7535-2021, որն անստորագիր է: Տվյալ գրությունը տեղեկություն է պարունակել այն մասին, որ Կարեն Համբարձումյանը 01.10.2013-20.08.2019 թվականներն ընկած ժամանակահատվածներում աշխատել է 24 ժամյա ռեժիմով կենտրոնի՝ համապատասխան կադրային հագեցվածություն չունենալու պատճառով (հատոր 2-րդ, գ.թ. 26):
Դատարանը գրությունը հանել է ապացույցների ցանկից՝ ստորագրված չլինելու պատճառաբանությամբ:
Վերաքննիչ բողոքին կից ներկայացվել է էլեկտրոնային ստորագրությամբ նույն գրության օրինակը, բողոքը հիմնավորում չի պարունակել ընդհանուր իրավասության դատարանում այն պատշաճ կերպով ներկայացնելու անհնարինության վերաբերյալ (հատոր 3-րդ, գ.թ. 23-24):
4) Գործի նյութերում առկա են Գայանե Ազնիվի Բաբայանի, Վաչագան Վլադիմիրի Վարդանյանի, Դավիթ Բենիկի Մաշուրյանի, Շողիկ Հրաչիկի (Թունյանի կողմից տրված նոտարական կարգով հաստատված բանավոր հայտարարության պատճենները՝ կից երդման հավաստիացումներով: Հայցվորը միջնորդել է իր կողմից նշված անձանց հարցաքննել որպես վկա, սակայն հետագայում ներկայացուցիչները չեն պնդել իրենց միջնորդությունը Ա Դատարանը որնէ դիրքորոշում չի արտահայտել միջնորդության կապակցությամբ (հատոր 2-րդ, գ.թ. 5-9, 11-15, 17-25):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումները.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սուն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3- րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերնույթ առկա է մարդու իրավունքների ն ազատությունների հիմնարար խախտում, քանի որ Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 1-ին Ա 5-րդ մասերի
6
խախտման արդյունքում թուլ է տրվել դատական սխալ, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, ն որի առկայությունը հիմնավորվում է ստորն ներկայացված պատճառաբանություններով:
Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ վերաքենության սահմաններին վերահաստատելով ն զարգացնելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները:
ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների ն ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:
ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ ն անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային ն ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 57-րդ հոդվածի համաձայն՝ ապացույց է այն փաստական տվյալը, որի հետազոտման ն գնահատման հիման վրա դատարանը պարզում է գործին մասնակցող անձանց պահանջների ն առարկությունների հիմքում դրված, ինչպես նան գործի կամ հարցի լուծման համար նշանակություն ունեցող այլ փաստերի առկայությունը կամ բացակայությունը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը, գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` ապացույցների բազմակողմանի, լրիվ ն օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայում է վերաքննիչ բողոքի հիմքերի Ա հիմնավորումների սահմաններում, բացառությամբ նույն օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերի:
Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ վերաքննիչ դատարանն անդրադառնում է վերաքննիչ բողոքի հիմքին ն դրա հիմնավորումներին, եթե բողոք բերած անձը տվյալ հարցի վերաբերյալ իր դիրքորոշումը հայտնել է առաջին ատյանի դատարանում գործի քննության ժամանակ: Բացառություն է այն դեպքը, երբ բողոք բերող անձը զրկված է եղել այդ հարցի վերաբերյալ առաջին ատյանի դատարանում գործի քննության ժամանակ իր դիրքորոշումը հայտնելու հնարավորությունից:
ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով ապացույցների գնահատման հարցին, նախկինում կայացված որոշմամբ արձանագրել է, որ այս կամ այն հանգամանքի առկայության կամ բացակայության մասին դատարանի եզրակացությունը պետք է լինի գործով ձեռք բերված ապացույցների բազմակողմանի, լրիվ Ա օբյեկտիվ հետազոտման տրամաբանական հետնությունը՝ հաշվի առնելով դրանց համակցությունը ն փոխադարձ կապը, կիրառման ենթակա իրավունքը ն ներքին համոզմունքը: Ապացույցի գնահատումն
7
ապացույցնեի տրամաբանական ն իրավաբանական որակումնՆ է դրանց վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատության ն բավարարության տեսանկյունից: Ընդ որում, ապացույցների բավարարությունը գործով ձեռք բերված ապացույցների այնպիսի համակցությունն է, որը հնարավորություն է տալիս վերջնական եզրահանգում կատարելու որոնվող փաստերի առկայության կամ բացակայության վերաբերյալ: Ապացույցների գնահատումը բավարարության տեսանկյունից հետապնդում է ապացույցների միջն հակասությունները վերացնելու նպատակ այնպես, որ փարատվեն ստացված ամբողջ ապացուցողական զանգվածից կատարված հետնությունների ճշմարտացիության վերաբերյալ կասկածները: ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ ապացույցների անբավարար լինելու դեպքում գործի հանգամանքների վերաբերյալ դատարանը կարող է կատարել ոչ թե որոշակի, այլ՝ հավանական եզրակացություններ (..) (տե'ս, «Շենքերի կառավարում» համատիրությունն ընդդեմ Մասիս Ղազանչյանի թիվ ԵԱՔԴ/0483/02//5 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.07.2016 թվականի որոշումը):
Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ ոչ լրիվ վերաքննության պարագայում վերաքննության օբյեկտը ստորադաս դատարանի կողմից կայացված դատական ակտն է, այլ ոչ թե՝ գործն ընդհանրապես, հետնաբար, եթե ստորադաս դատարանը որնէ պահանջով վերջնական եզրահանգում չի կատարել, վերաքննության օբյեկտը բացակայում է (տե՛ս, Գնորգ Ալեքյանն ընդդեմ Վերգուշ, Արայիկ Բոզանյանների, Ջուլիերա Հովհաննիսյանի թիվ ԵԱԴԴ/0976/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.12.2014 թվականի որոշումը):
Վերահաստատելով ն զարգացնելով վերոհիշյալ իրավական դիրքորոշումը` ՀՀ վճռաբեկ դատարանն իր մեկ այլ որոշմամբ արձանագրել է, որ դատական ակտը վերաքննիչ բողոքի հիմքերի ն հիմնավորումների սահմաններում քննելը մրցակցության սկզբունքի դրսնորում է քաղաքացիական դատավարությունում: Վերաքննիչ դատարանը կաշկանդված է բողոքաբերի կողմից մատնանշված բողոքի հիմքերով ն հիմնավորումներով ն չի կարող քննության առարկա դարձնել դատարանի թույլ տված նյութական կամ դատավարական իրավունքի այնպիսի խախտումներ, որոնք չեն ներկայացվել վերաքննիչ բողոքում: Ընդ որում, վերաքննության սահմանները նան ենթադրում են, որ վերաքննիչ դատարանն անդրադառնում է միայն բողոքի այն հիմքերին ն հիմնավորումներին, որոնց վերաբերյալ փաստարկները ներկայացվել են առաջին ատյանի դատարանում, բացառությամբ այն դեպքի, երբ բողոքաբերը զրկված է եղել դրանք ներկայացնելու հնարավորությունից (տե՛ս, «Հ.Վ.Մ. Միլի Ֆուդ» ՍՊԸ-ն ընդդեմ «Երնան Ջուր» ՓԲԸ-ի թիվ ԵԿԴ/0219/02/5 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.12.2018 թվականի որոշումը):
Վերը նշված իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
8
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով դիմելով դատարան՝ Կարեն Համբարձումյանը պահանջել է Հիմնադրամից բռնագանձել 249.780.770 ՀՀ դրամ, որից 143.647.520 ՀՀ դրամը՝ որպես վերջինիս կողմից ՀՀ աշխատանքային օրենսգրքի 130-րդ հոդվածով սահմանված ն իրեն չվճարված վերջնահաշվարկի ու աշխատավարձի գումար, 106.133.250 ՀՀ դրամը՝ որպես Հիմնադրամի կողմից իր կատարած վնասակար աշխատանքի' ՀՀ աշխատանքային օրենսգրքի 183-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված տարիֆային աշխատավարձի 30 տոկոսի չափով չվճարված հավելման գումար:
Սույն գործով Դատարանը հայցը բավարարել է մասնակիորեն՝ պատճառաբանելով, որ «(..) Գործում առկա փաստերի համաձայն" հայցվորը հանդիսացել է հիմեադրամի հայաստանյան մասնաճյուղի բուժական մասի ղեկավար: Ըստ պայմանագրի աշխատողի համար սահմանվել է չնորմավորված աշխատանքային շաբաթ: (...): Հայցվորի կողմից դատարան չի ներկայացվել որնէ ապացույց, ըստ որի հայցվորի աշխատանքը նախատեսված է որոշակի ժամանակահատվածի համար ն իր աշխատանքը կատարվել է նախատեսված ժամանակահատվածից ավելին: Ավելին, 01.10.2013 թվականի թիվ 61 պայմանագրով աշխատողի համար սահմանվել է չեորմավորված աշխատանքային շաբաթ: Հայցվորը որպես եշված հանգամանքը հիմնավորող ապացույց ներկայացրել է ՀՀ առողջապահական ն աշխատանքի տեսչական մարմնի Հարավային տարածքային կենտրոնի պետի 17.06.2021 թվականի թիվ 15/7535-2021 գրությամբ, որի համաձայն Կարեն Համբարձումյանը 01.02.2013 թվականից միեչն 20.08.2019 թվականը աշխատել է 24 ժամյա ռեժիմով կենտրոնի համապատասխան կադրային հագեցվածություն չունենալու պատճառով: Ինչպես նան Դավիթ Մաշուրյանի, Վաչագան Վարդանյանի, Շողիկ (Թունյան ն Գայանե Բաբայանի կողմից նոտարական կարգով տրված հայտարարություններով, որոնց համաձայն Կարեն Համբարձումյանը հանդիսանալով միակ հիմեական բժիշկը, մշտապես հերթապահել է նշված կենտրոնում /հիվանդանոցում/: Եղել են եան այլ բժիշկներ, ովքեր հերթապահել են, սակայն այդ բժիշկները հերթապահել են շատ քիչ. մեկ ամսվա ընթացքում այդ օրերը չեն գերազանցել 4-5 օրը, մեացած օրերն անընդմեջ հերթապահել է Կարեն Համբարձումյանը' շուրջօրյա ռեժիմով:
(չ-.) Տվյալ դեպքում դատարան ներկայացված ՀՀ առողջապահական ն աշխատանքի տեսչական մարմեի Հարավային տարածքային կենտրոնի պետի 17.06.2021 թվականի թիվ 15/7535-2021 գրությունը դատարանը հանել է հերազոտվող ապացույցների ցաեկից, քանի որ եշված գրությունը չի պարունակել ստորագրություն ն նշված չի եղել համապատասխան պաշտոնատար անձի վերաբերյալ որնէ տվյալ: Ինչ վերաբերում է նոտարական կարգով հայտարարություններին ն երդման հավաստիացմանը, ապա նշված ապացույցները թեն դատարանը թույլատրել է կցել գործի եյութերին, սակայն այն չի հետազոտել, քանի որ դատարանը անմիջանակորեն չի պարզել հայտարարություն տված անձանց ն հայցվորի հարաբերությունները: Ինչպես եան վերը նշված վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտած դիրքորոշումնեի պարզման ենթակա այլ հանգամանքերը: Հարկ է արձանագրել եան, որ հայցվորը վկա հարցաքենելու
9
վերաբերյալ միջնորդություն ներկայացրել է դատարան, սակայն հետագայում ներկայացուցիչները չեն պնդել իրենց միջնորդությունը ն դատարանը որնէ: դիրքորոշում չի արտահայտել միջնորդության կապակցությամբ: (...) Դատարանը հանգում է այն եզրակացության, որ հայցվորի կողմից չի հիմնավորվել այն հանգամանքը, որ ինքը՝ որպե աշխատակից, կատարե է արտաժամյա աշխատանք գործատուի
հանձնարարությամբ, ն եման աշխատանքի կատարումը կրել է լրացուցիչ` հավելյալ բնույթ, հեւլրնաբար գտնում է, որ հայցվորի 2014 թվականին արտաժամյա աշխատանք կատարելու համար հիմեական աշխատավարձի նկատմամբ հաշվարկվող հավելյալ գումարի բռնագանձման պահանջե անհիմե է ն այն ենթակա է մերժման»:
Դատարանն անդրադառնալով հայցվորի վնասակար աշխատանքի ն դրա հիման վրա լրացուցիչ վարձատրության հավելման մասով պահանջին, արձանագրել է հետնյալը.
«(.-.) Գործի փաստերով հաստատված է, որ հայցվորի պաշտոնը նախատեսված չէ Կառավարութան վերը` նշված որոշմամբ հաստատված աշխատանքների, մասնագիտությունների ցանկում: Հայցվորը դատաքննության ընթացքում դատարան չի ներկայացրել որնէ վերաբերելի ապացույց, ըստ որի իր կատարած աշխատանքը կարող էր դիտարկվել որպես ծանր կամ վնասակար աշխատանք:
Հայցվորը իր պահանջի հիմքում դրել է ՀՀ առողջապահական ն աշխատանքի տեսչական մարմեի աշխատակիցներ" Գագիկ Խնոսրովյանի ն Աշոտի Արսենյանի կողմից
04. 12.2019թ. կազմված զեեման արձանագրության պատճենը: Ըստ որի արձանագրվել է, որ հիմեադրամի հայաստանյան մասնաճյուղում 2013-2019թթ. ` աշխատած ժամանակահապտվածում Կարեն Համբարձումյանն աշխատել է մասնագիտական ռիսկի գործոնների առկայության պայմաններում (ռադիոակտիվ եյութերի ն ինոացնող ճառագայթման աղբյուրներ), մինչդեռ գործատուն միեչն վերջինիս աշխատանքի ընդուները, իսկ աշխատանքի ընթացքում պարբերաբար չի ապահովել բժշկական զենության անցումը:
Նշված արձանագրությունը որպե բավարար ապացուց գնահատելու
արձանագրված փաստը հավաստի համարելու տեսանկյունից, դատարանը գտնում է, որ նշված խախտումը որպես այդպիսին դեռես չի կարող համարվել հաստատված, նախ այն պատճառով, որ որնէ ձնով չի մեկնաբանվել հայցվորի մասնագիտական աշխատանքի որ գործառույթի արդյունքում է, որ հայցվորը կատարել է ռադիոակտիվ նյութերի կամ ինոացեող ճառագայթման աշխատանք: Եվ երկրորդը, արձանագրվել է փաստ, որ աշխատանքի ընթացքում զենություն չի անցել աշխատողը: Տվյալ պարագայում աշխատողի կատարած աշխատանքը վնասակար գնահատելու համար բավարար կարող է համարվել բժշկական զենության արդյունքում կազմված արձանագրությունը, ինչը տվյալ պարագայում բացակայել է-(...)» :
Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքը բավարարել է. հետնյալ պատճառաբանությամբ. «(...) հայցվորի կողմից Դատարան է ներկայացվել «Հայաստանի Հանրապետության առողջապահական ն աշխատանքի տեսչական մարմեի հարավային տարածքային կենտրոնի պետ» ձենաթղթի վրա որոշակի տեղեկատվություն պարունակող
10
փաստաթուղթ` թվագրված 17.06.2021թ. Խ15/7535-2021, որե անստորագիր է (գ.թ. 26): (չ:..): Դատարան ներկայացված փաստաթուղթն անստորագիր է (այդ թում' բացակայում է էլեկտրոնային ստորագրություն), առկա չէ նան նշում ձենաթղթի վրա նշված պաշտոեն այդ պահին զբաղեցեող պաշտոնատար անձի անվան ն ազգանվան մասին, գրությունը թվագրված է' 1706.2021թ. Խ7/7535-202. մինչդեռ, վերաքենիչ բողոքին կից ներկայացված փաստաթղթի ուսումնասիրությունից հետնում է, որ այն ելնում է ՀՀ առողջապահական ն աշխատանքի տեսչական մարմեի հարավային տարածքային կենտրոնի պետ Մուշեղ Մարգարյանից, գրությունը թվագրված է 24.06.2021 թվականով, գրության համարե է 05/8125-202. առկա է էլեկտրոնային ստորագրություն: (...) Անդրադառնալով Բողոքաբերի կողմից վերաքննիչ բողոքում եշված այն փաստարկին, որ Դավիթ Մաշուրյանի, Վաչագան Վարդանյանի, Շողիկ (Թունյանի ն Գայանե Բաբայանի կողմից նոտարական կարգով տրված հայտարարությունների մասով դատարանը վկայակոչելով վկայի ցուցմունքները գնահատելու վերաբերյալ թիվ ՎԴ/10507/05/13 գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 2015 թվականի նոյեմբերի 27-ի որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումը, մասնավորապես գտել է, որ նոտարական կարգով հաստատված հայտարարություններն անարժանահավատ են, քանի որ դատարանը հնարավորություն չի ունեցել գնահատելու վկայի փոխհարաբերությունները գործին մասնակցող անձանց հետ, փաստերի մասին վկայի իրազեկության աղբյուրը, այն պայմանները, որոնց առկայությամբ վկան ընկալել է որոշակի փաստեր, վկայի սուբյեկտիվ հատկանիշներն այն առումով, թե նա իր ունակություններով ի վիճակի է արդյոք ճիշտ ընկալել իրադարձություններնե ու գործողությունները, ընկալածը պահել հիշողության մեջ ն ճիշր վերարտադրել ու հաղորդել դատարանին' Վերաքենիչ դատարանը հարկ է համարում նշել, որ հայցվորի կողմից Դատարան են ներկայացվել Գայանե Ազնիվի Բաբայանի, Վաչագան Վլադիմիրի Վարդանյանի, Դավիթ Բենիկի Մաշուրյանի, Շողիկ Հրաչիկի (Թունյանի կողմից տրված նեուրարական կարգով հաստատված բանավոր հայտարարության պատճենները' կից երդման հավաստիացումնեերով որոնք տեղեկությունե՝ ենե պարունակում Կարեն Համբարձումյանի աշխատանքային գրաֆիկի, ինչպես նեան վերջինիս կատարած աշխատանքի բնույթի վերաբերյալ:
Վերոգրյալի կապակցությամբ Բողոքարկված վճռի ուսումեասիրությունից հետնում է,
որ Դատարանի եզրահանգումն հետնյալն է. ինչ վերաբերում է նոտարական կարգով հայտարարությունների ն երդման հավաստիացմանը, ապա նշված ապացույցները թեն դատարանը թույլատրել է կցել գործի նյութերին, սակայն այն չի հետազոտել, քանի որ (:-):
Վերաքենիչ դատարանը անդրադառնալով Գայանե Ազնիվի Բաբայանի, Վաչագան Վլադիմիրի Վարդանյանի, Դավիթ Բենիկի Մաշուրյանի, Շողիկ Հրաչիկի (Թունյանի կողմից տրված նորարական կարգով հաստատված բանավոր հայտարարությունների' կից երդման հավաստացումեերի կապակցությամբ Դատարանի եզրահանգման իրավաչափությանը' հարկ է համարում եշել հեւնյալը.
11
(-.) Վերաքենիչ դատարանը նախ հարկ է համարում եշել, որ ապացույցի տեսակները սահմանող Օրենսգրքի 67րդ հոդվածը, որպես ապացույցի առանձին տեսակներ, սահմանել է ինչպես վկայի ցումունքը, այեպես էլ'3 գրավոր ապացույցը: Հեփնաբար, ապացույցի այս տեսակները երբնէ չպետք է նույնացնել ն դիտել որպես ապացույցի նույն (մեկ) տեսակ: Վերոգրյալի հաշվառմամբ" Վերաքենիչ դատարանը հարկ է համարում եշել, որ Գայանե Ազնիվի Բաբայանի, Վաչագան Վլադիմիրի Վարդանյանի, Դավիթ Բենիկի Մաշուրյանի, Շողիկ Հրաչիկի (Թունյանի կողմից տրված նոտարական կարգով հաստատված բանավոր հայտարարությունները' կից երդման հավաստիացումներով իրենց բեույթով հանդիսանում են գրավոր ապացույցներ: Վերը նշված իրավակարգավորումներից հետնում է, որ Դատարան ներկայացված գրավոր ապացույցները պեւրք է Դատարանի կողմից գենահատվեին ինչպես վերաբերելիության ն թույլատրելիության, այնպես էլ' արժանահավատության տեսանկյունից, իսկ բոլոր ապացույցեերե իրենց համակցության մեջ, այդ թվում' վերը եշվածները, փաստի հաստատման համար բավարարության տեսանկյունից:
Տվալ դեպքում, Վերաքենիչ։ դատարանե արձանագրում է, որ հայցվորի ներկայացուցչի կողմից ներկայացված վերը նշված -հայտարարությունները չեն հետազորվել Դատարանի կողմից, ինչի արդյունքում թույլ է տրվել դատավարական իրավունքի վերը եշված եորմերի խախտումներ:
(-.) Հաշվի առնելով, որ Դատարանի կողմից վերը եշված գրավոր ապացույցները չեն հերազոտվկլ ն այդ թվում դրանց հաշվառմամբ չեն Դատարանի կողմից դատողություններ կատարվել կոնկրեր փաստերի ապացուցված լինել կամ չլինելու վերաբերյալ, ինչը ենթադրում է գործի նոր քննության անհրաժեշտություն, այդ թվում' քննարկման առարկա ապացույցների վերաբերելիության, .թույլատրելիության, արժանահավատության, իսկ բոլոր ապացույցներն իրեեց համակցության մեջ' փաստի հաստատման համար բավարարության տեսանկյունից" Վերաքենիչ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառեալ Դատարանի կողմից կատարված հետնյալ դատողությունների իրավաչափության հարցին, որոնք նոր քննության ընթացքում պետք է հաշվի առեվեն.
-չնորմավորված աշխատանքային ռեժիմը նս աշխատանքային օրենսդրությամբ ենթադրում է որոշակի ժամաքանակ' օրվա, շաբաթվա ն ամսվա կտրվածքով,
- հաշվի առնելով ՀՀ կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 2-ի թիվ 1698-Ն որոշմամբ սահմանված իրավակարգավորումները' պատճառաբանված ն հիմեավորված չէ Դատարանի դատողությունն առ այե, որ ծանր կամ վնասակար աշխատանք կատարած լինելու փաստը հաստատված համարելու համար բավարար է միայե բժշկական զենության արդյունքում կազմված արձանագրությունը,
- աշխատավարձ ն տպարգնավճար եզրույթները նույնական չե ն ՀՀ աշխատանեքային օրենսգրքի իրավակարգավորումների համաձայե' այդ ինստիտուտների նպատակային եշանակությունները տարբեր են ն միտված են տարբեր խեդիրների լուծմանը:
12
Հիմք ընդունելով ամբողջ վերոգրյալը Վերաքենիչ դատարանը գտնում է, որ վերաքենիչ բողոքը վերը եշված փաստարկների իմաստով հիմեավոր է, թիվ ՍԴԼՕ654/02/20 դատական գործով Դատարանի կողմից 26.10.2021 թվականին կայացված վճիռը ենթակա է մասնակի' հայցը մերժելու մասով, բեկանման, ուստի պետք է գործն ուղարկել նույն դատարան' նոր քննության»:
Վճռաբեկ դատարանը հիմնավոր է համարում ՀՀ քաղաքացիական
դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 1-ին ն 5-րդ մասերով սահմանված իրավակարգավորումների խախտման վերաբերյալվճռաբեկ բողոքի փաստարկները հետնյալ հիմնավորմամբ.
Վերաքննիչ դատարանի 29.04.2022 թվականի որոշման մեջ որպես վերաքննիչ բողոքի հիմք նշվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածը, որի արդյունքում սխալ են մեկնաբանվել ՀՀ աշխատանքային օրենսգրքի 130-րդ ն 183-րդ հոդվածները: Այսինքն` նշվել է, որ նյութական իրավունքի նորմերի խախտումը պայմանավորված է ապացույցների գնահատման ընթացքով.
Տվյալ դեպքում, որպես խախտում է ներկայացվել ՀՀ առողջապահության ն աշխատանքի տեսչական մարմնի հարավային տարածքային կենտրոնի պետի 17.06.2021 թվականի թիվ 7535-2021 գրությունը ապացույցների ցանկից հանելը ստորագրված չլինելու պատճառաբանությամբ:
Տվյալ գրությունը տեղեկություն է պարունակել այն մասին, որ «Կարեն Համբարձումյանը 01.10.2013-20.08.2019 թվականներն ընկած ժամանակահատվածներում աշխատել է 24 ժամյա ռեժիմով կենտրոնի՝ համապատասխան կադրային հագեցվածություն չունենալու պատճառով:
Վերաքննիչ դատարանը բողոքի հիմքը հիմնավոր է համարել, հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերաքննիչ բողոքին կից ներկայացվել է էլեկտրոնային ստորագրությամբ նույն գրության օրինակը, այսինքն՝ նոր ապացույց, առանց հիմնավորելու ընդհանուր իրավասության դատարանում այն պատշաճ կերպով ներկայացնելու անհնարինությունը:
Մինչդեռ, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 378-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վերաքննիչ դատարանն իրավունք չունի նոր ապացույց ընդունելու ն բողոքը քննելիս հիմնվում է միայն այն ապացույցների վրա, որոնք ներկայացվել են առաջին ատյանի դատարան, բացառությամբ այն դեպքերի, երբ գործին մասնակցող անձը վերաքննիչ բողոքում հիմնավորում է, որ վերաքննիչ դատարան ներկայացված նոր ապացույցն իր կամքից անկախ հանգամանքներում չի ներկայացվել առաջին ատյանի դատարան:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ եթե առաջին ատյանի դատարանում գործի քննության ժամանակ ապացույցը չի ներկայացվել գործին մասնակցող անձի կամքից անկախ հանգամանքներով, ապա վերաքննիչ դատարանը բեկանում է դատական ակտը ն գործն ուղարկում է համապատասխան դատարան՝ նոր քննության, եթե գտնում է, որ ապացույցն էական նշանակություն ունի գործի լուծման համար:
13
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ ապացույցը չի կարող համարվել առաջին ատյանի դատարանում գործին մասնակցող անձի կամքից անկախ հանգամանքներում չներկայացված, եթե առաջին ատյանի դատարանում գործի քննության ժամանակ այն գոյություն չի ունեցել կամ գործին մասնակցող անձի տիրապետման տակ չի եղել, սակայն գործին մասնակցող անձը այն ձեռք բերելուն առաջին ատյանի դատարան ներկայացնելու կամ սույն օրենսգրքի 64-րդ հոդվածով սահմանված կարգով պահանջելու հնարավորություն է ունեցել:..(...)»:
Նշված հոդվածից հետնում է, որ օրենսդրի կողմից հստակ սահմանվել են վերաքննիչ բողոքի քննության սահմանները` ապացույցների գնահատման առումով, մասնավորապես հարկ է նշել, որ վերաքննիչ դատարանը բողոքը քննելիս հիմնվում է միայն այն ապացույցների վրա, որոնք արդեն իսկ ներկայացվել են առաջին ատյանի դատարան:
Միաժամանակ օրենսդիրը, հստակ նշելով վերաքննության սահմանները, նախատեսել է նան վերաքննության նշված սահմաններից շեղում՝ բացառություն, որի էությունը կայանում է նրանում, որ վերաքննիչ դատարանն իրավասու է նոր ապացույց ընդունել, եթե առաջին ատյանի դատարանում գործի քննության ժամանակ այն չի ներկայացվել կողմերի կամքից անկախ հանգամանքներով:
Եթե ապացույցը առաջին ատյանի դատարանում գործի քննության ժամանակ ներկայացնելու համար արգելքներ չեն եղել, ապա այն վերաքննիչ դատարանի կողմից ընդունվել ն վճռի բեկանման հիմքում դրվել չի կարող: Կողմերի կամքից անկախառաջին ատյանի դատարանում ապացույցը չներկայացնելը կարող է պայմանավորված լինել օբյեկտիվ հանգամանքներով, որի արդյունքում կողմը չի կարողացել ձեռք բերել ն ներկայացնել այն առաջին ատյանի դատարանում կամ դատարանի այնպիսի գործողություններով, որոնցով վերջինս անհիմն մերժել է ապացույցի կցումը գործի նյութերին կամ այն ձեռք բերելու վերաբերյալ կողմի միջնորդությունը կամ դատավարական իրավունքների խախտման պայմաններում կողմը հնարավորություն չի ունեցել դատարան ներկայացնել այդ ապացույցը:
Տվյալ դեպքում վերաքննիչ բողոքում որպես դատավարական իրավունքի խախտում է ներկայացվել նան այն, որ նոտարական կարգով հաստատված բանավոր հայտարարությունները կից երդման 0հավաստիացումներով իրենց բնույթով հանդիսանում են գրավոր ապացույցներ ն ենթակա էին հետազոտման դատարանի կողմից:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 74-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գրավոր ապացույցներ են գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերի մասին տեղեկություններ պարունակող անհատական կամ ներքին իրավական ակտերը, գործարքները, տեղեկանքները, գործարար ն մասնավոր թղթակցությունը ն այլ գրավոր նյութերը (փաստաթղթերը): Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Գրավոր ապացույցներ են համարվում նան էլեկտրոնային եղանակով կամ կապի այլ միջոցով ստացված տեղեկությունները:
14
«Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 812-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նոտարը հաստատում է անձի կողմից իր մոտ արված բանավոր հայտարարությունը, որին կցվում է նան այդ անձի տված հայտարարությունը ճշմարտացի լինելու երդման հավաստիացումը:
Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ սահմանված կարգով նոտարի հաստատած բանավոր հայտարարություններն ապացուցողական ուժ ունեն դատարանում ն այլ պետական մարմիններ ներկայացնելիս:
Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում արձանագրել, որ ընդհանուր իրավասության դատարանում հայցվորի միջնորդությունը վերաբերել է իր կողմից նշված անձանց որպես վկա հարցաքենելուն, իսկ նոտարի կողմից տվյալ անձանց բանավոր հայտարարությունը հաստատելը դատավարական առումով ապացույցի այդ տեսակը չի դարձնում գրավոր ապացույց: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 74-րդ հոդվածի 1-ին Ա 2-րդ մասերի բովանդակությունից հետնում է, որ օրենսդիրը գրավոր ապացույցներ է համարել իրավական ակտերը, գործարքները, տեղեկանքները, թղթակցությունը, փաստաթղթերը, էլեկտրոնային եղանակով կամ կապի այլ միջոցներով ստացված տեղեկատվությունը, իսկ անձանց բանավոր հայտարարությունը, այդ թվում ն՝ նոտարական կարգով վավերացված, որպես գրավոր ապացույցի տեսակ նախատեսված չէ: Հետնաբար առաջին ատյանի դատարանում այդ հարցի վերաբերյալ դիրքորոշում չարտահայտելու պայմաններում Վերաքննիչ դատարանը չէր կարող դատարանին վերագրել գրավոր ապացույցները չգնահատելու դատավարական խախտում, որը կարող էր հանգեցնել ՀՀ աշխատանքային օրենսգրքի 130-րդ ն 183-րդ հոդվածների կիրառման համար անհրաժեշտ իրավահարաբերության փաստական կազմը հաստատելուն ուղղված խոչընդոտ, ինչն առարկայազուրկ է դարձնում Վերաքննիչ դատարանի կողմից գործի նոր քննության ծավալի սահմանումը:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 2-րդ ն 3-րդ մասերի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին կետի 7-րդ ենթակետով սահմանված առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու՝ Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետնյալ հիմնավորմամբ.
«Մարդու իրավունքների ն հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նուն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր: Հետնաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը
15
բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատական ծախսերը կազմված են պետական տուրքից ն գործի քննության հետ կապված այլ ծախսերից:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջն բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու ն բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջն բաշխվում են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10րդ գլխ կանոններին համապատասխան:
Իրավահարաբերության ծագման պահին գործող «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարաններում պետական տուրքի վճարումից ազատվում են հայցվորները աշխատավարձի ն դրան հավասարեցված վճարումների հետ կապված այլ գումարների գանձման ն աշխատանքային վեճերի վերաբերյալ հայցերով:
Իրավահարաբերության ծագման պահին գործող «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նույն հոդվածի առաջին մասում նշված անձինք տուրքի վճարումից ազատվում են նան դատարանի վճիռների ն որոշումների դեմ վերաքննիչ ն վճռաբեկ բողոքների համար:
Սույն գործով նկատի ունենալով, որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, իսկ Հիմնադրամի կողմից վճռաբեկ բողոքի համար նախապես վճարվել է պետական տուրքի գումարը Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի իրավակարգավորումը, գտնում է, որ դատական ծախսերի հարցը պետք է համարել լուծված:
Ելնելով վերոգրյալից ն ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ, 408-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
16
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 29.04.2022 թվականի որ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 3 փետրվարի, 2023 թ.
- Գործի #:
- ՍԴ1/0654/02/20
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
