ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամփոփում
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2021 թվականի հունիսի 3-ին ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2021 թվականի մայիսի 5-ի քրեական օրենսգրքի 294-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ․ « Հոդված 294. Իրական շահառուների վերաբերյալ կեղծ տվյալներ ներկայացնելը կամ ներկայացման ենթակա տվյալները թաքցնելը 1. Իրավաբանական անձանց պետական գրանցում իրականացնող իրավասու պետական մարմին իրական շահառուների վերաբերյալ հայտարարագիր ներկայացրած անձի կողմից հայտարարագրում կեղծ տվյալ ներկայացնելը կամ ներկայացման ենթակա տվյալը թաքցնելը` պատժվում է տուգանքով՝ առավելագույնը տասնապատիկի չափով, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ ազատության սահմանափակմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով:
2. Իրավաբանական անձի մասնակցի կամ իրական շահառուի կողմից սույն հոդվածի 1-ին մասում նշված անձին իրական շահառուի վերաբերյալ կեղծ տվյալ ներկայացնելը կամ ներկայացման ենթակա տվյալը թաքցնելը կամ նրա կողմից սույն հոդվածի 1-ին մասում նշված անձի ներկայացրած հարցմանն օրենքով նախատեսված ժամկետում չպատասխանելը` պատժվում է տուգանքով՝ առավելագույնը տասնապատիկի չափով, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ ազատության սահմանափակմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով:»։ Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հուլիսի 1-ից։ Հանրապետության նախագահ Ա. Սարգսյան 2021 թ. հունիսի 17 Երևան ՀՕ-259-Ն Պաշտոնական հրապարակման օրը՝ 18 հունիսի 2021 թվական: Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-259-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (01.07.2022-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր Միասնական կայք 2021.06.14-2021.06.27 Պաշտոնական հրապարակման օրը 18.06.2021 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 03.06.2021 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 17.06.2021 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 01.07.2022 Հիմնական ակտ 03.06.2021, ՀՕ-259-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 05.05.2021, ՀՕ-199-Ն 05.05.2021, ՀՕ-199-Ն Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 3 հունիսի, 2021 թ.
- Գործի #:
- ՀՕ-259-Ն
- Դատարան:
- ՀՀ Ազգային ժողով
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
