Զաքարյան — ՎԴ/7763/05/21
Ամփոփում
քննելով ըստ հայցի Մխիթար Զաքարյանի ընդդեմ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի (այսուհետ նան 0Հանձնաժողով)՝ Հանձնաժողովի 1107.2021 թվականի թիվ 186-Ա որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին, վարչական գործով ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 09.09.2021 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշման դեմ Մխիթար Զաքարյանի բերած վճռաբեկ բողոքը, 2 ՊԱՐԶԵՑ Լ Գործի դատավարական նախապատմությունը. Դիմելով դատարան՝ Մխիթար Զաքարյանը պահանջել է անվավեր ճանաչել Հանձնաժողովի 11.07.2021 թվականի թիվ 186-Ա որոշումը: ՀՀ վարչական դատարանի (դատավոր՝ Հ. Այվազյան) 20.0
Ամբողջ Տեքստ
ԱՆ
ՊՈՐ ԱԼ»Հ 8
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ վարչական Վարչական գործ թիվ ՎԴ/7763/05/21
դատարանի որոշում 2022թ.
Վարչական գործ թիվ ՎԴ/7763/05/21
Նախագահող դատավոր` Լ. Հակոբյան
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական
ն վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով՝ եախագահող Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ
զեկուցող Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ
Ս. ԱՆՏՈՆՅԱՆ
Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ
Հ. ԲԵԴԵՎՅԱՆ
Մ. ԴՐՄԵՅԱՆ
Գ. ՀԱԿՈԲՅԱՆ
Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
Ա. ՄԿՐՏՉՅԱՆ
Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ
Ն. ՏԱՎԱՐԱՑՅԱՆ
2022 թվականի մայիսի 19-ին
գրավոր ընթացակարգով քննելով ըստ հայցի Մխիթար Զաքարյանի ընդդեմ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի (այսուհետ նան 0Հանձնաժողով)՝ Հանձնաժողովի 1107.2021 թվականի թիվ 186-Ա որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին, վարչական գործով ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 09.09.2021 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշման դեմ Մխիթար Զաքարյանի բերած վճռաբեկ բողոքը,
2
ՊԱՐԶԵՑ
Լ Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան՝ Մխիթար Զաքարյանը պահանջել է անվավեր ճանաչել Հանձնաժողովի 11.07.2021 թվականի թիվ 186-Ա որոշումը:
ՀՀ վարչական դատարանի (դատավոր՝ Հ. Այվազյան) 20.07.2021 թվականի «Հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» որոշմամբ հայցադիմումի ընդունումը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 09.09.2021 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշմամբ վերաքենիչ բողոքը մերժվել է, ն Դատարանի 20.07.2021 թվականի «Հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» որոշումը թողնվել է անփոփոխ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է բերել Մխիթար Զաքարյանը (ներկայացուցիչ՝ Արմեն Ֆերոյան):
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները ն պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքենիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 61-րդ, 63-րդ հոդվածները, «Մարդու իրավունքեերի ն հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվեեցիայի 6-րդ հոդվածը, ՀՀ վարչական դատավարության օրեեսգրքի 3-րդ հոդվածը:
Բողոք բերած անձը եշված պեդումը պատճառաբանել է հետնյալ փաստարկներով.
Սույն գործով Դատարանը մերժել է հայցադիմումի վարույթ ընդունումը, իսկ Վերաքննիչ դատարանը ուժի մեջ է թողել նշված որոշումը, ինչի արդյունքում անձը զրկվել է դատական պաշտպանության իրավունքից, որպիսի պարագայում խաթարվել է արդարադատության բուն էությունը:
Վերոգրյալի հիման վրա` բողոք բերած անձը պահանջել է «բեկանել» Վերաքննիչ դատարանի 09.09.2021 թվականի «Վերաքենիչ բողոքը մերժելու մասին» որոշումը:
3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումները.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, ոի սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերնույթ առկա է մարդու իրավունքների ն ազատությունների հիմնարար խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, քանի որ Վերաքննիչ դատարանը սահմանափակել է հայցվորի՝ դատարանի մատչելիության իրավունքը:
Յ
Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառեալ հետնյալ իրավական հարցադրմանը.
-- Կենտրոնական ընտրական հանձեաժողովի' պատգամավորի թեկնածուի եկատմամբ քրեական հետապեդում հարուցելու վերաբերյալ համաձայնություն տալու մասին որոշումե արդյո՞ք ենթակա է բողոքարկման ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով:
Սահմանադրության 2-րդ հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին: Ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեներ, ինչպե նան Սահմանադրությամբ նախատեսված պետական ն տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով:
Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների ն ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:
Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ ն անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային ն ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
«Մարդու իրավունքների ն հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի -համաձայն՝ յուրաքանչյուր ոք, երբ որոշվում է նրա քաղաքացիական իրավունքները ն պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի ն հրապարակային դատաքննության իրավունք:
Թեն դատարանի մատչելիության իրավունքն ուղղակիորեն ամրագրված չէ Կոնվենցիայի 6-րդ հոդվածում, սակայն Մարդու իրավունքների եվրոպական դատարանն (այսուհետ` Եվրոպական դատարան) այն ճանաչել է որպես արդար դատաքննության իրավունքի անբաժանելի տարր: Այսպես, Եվրոպական դատարանի կողմից դատարանի մատչելիության իրավունքի վերաբերյալ ձեավորված կայուն նախադեպային իրավունքի համաձայն՝ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը երաշխավորում է անձի իրավունքներին
ն. պարտականություններին առնչվող հայցով դատարան դիմելու իրավունքը: Այդ դրույթը մարմնավորում է դատարան դիմելու, այն է՝ դատարանում հայց հարուցելու իրավունքը, որը հնարավորություն է տալիս օգտվելու Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1Լին կետում նախատեսված մյուս երաշխիքներից: Դատական վարույթի արդար, հրապարակային ն արագ բնութագրիչները, անշուշտ, արժեք չեն ունենա, եթե այդ գործընթացներին ընթացք չի տրվում: Դժվար է պատկերացնել իրավունքի գերակայություն արդարադատություն իրականացնելիս, եթե դատարան դիմելու իրավունքը չի ապահովվում (տե՛ս, /(՛ճսշ մ, Քօ/քոմ (28249/95) գործով Եվրոպական դատարանի 19.06.2001 թվականի վճիռը, 52-րդ կետ):
Մինչդեռ Եվրոպական դատարանի տեսանկյունից` դատարանի իրավունքը բացարձակ չէ ն կարող է ենթարկվել սահմանափակումների: Այդ սահմանափակումները թույլատրվում են, քանի որ մատչելիության իրավունքն իր բնույթով պահանջում է պետության կողմից որոշակի կարգավորումներ, ն այս առումով պետությունը որոշակի
4
հայեցողական լիազորություն ունի: Սակայն դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը պետք է իրականացվի այնպես, որ չխախտի կամ զրկի անձին մատճելիության իրավունքից այնպես կամ այն աստիճան, որ խախտվի այդ իրավունքի բուն էությունը (տե՛ս, 70/5է0յ/ Խ/05/8159/ ։, 7հիճ Սո. հՍոցմօտ (18159/91) գործով Եվրոպական դատարանի 13.07.1995 թվականի վճիռը, 59-րդ կետ): Ըստ Եվրոպական դատարանի՝ դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը չի կարող համատեղելի լինել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի հետ, եթե այն չի հետապնդում իրավաչափ նպատակ, ն եթե առկա չէ ողջամիտ հարաբերակցություն ձեռնարկվող միջոցների ն հետապնդվող նպատակների միջն՝ համաչափության առումով (տե՛ս /(/8//Թ0Ս1 մ. ԷՐՁՈՇ6 (34791/97) գործով Եվրոպական դատարանի 14.12.1999 թվականի վճիռը, 36-րդ կետ):
Մեկ այլ վճռով Եվրոպական դատարանը նշել է, որ դատարանի մատչելիությունն օրենսդրական կարգավորումների առարկա է, ն դատարանները պարտավոր են կիրառել դատավարական համապատասխան կանոնները` խուսափելով ինչպես գործի արդարացի քննությանը խոչընդոտող ավելորդ ձնականություններից (ֆորմալիզմից), այնպես էլ չափազանց ճկուն մոտեցումից, որի դեպքում օրենքով սահմանված դատավարական պահանջները կկորցնեն իրենց նշանակությունը: Ըստ Եվրոպական դատարանի՝ դատարանի մատչելիության իրավունքը խաթարվում է այն դեպքում, երբ օրենսդրական նորմերը դադարում են ծառայել իրավական որոշակիության ու արդարադատության պատշաճ իրականացման նպատակներին ն խոչընդոտում են անձին հասնել իրավասու դատարանի կողմից իր գործի ըստ էության քննությանը (տե՛ս, Զստ/ե՛ս ՕՈ60Րցի6 մ. ՔօՕոճուռ (33883/06) գործով Եվրոպական դատարանի 12.04.2016 թվականի վճիռը, 28-րդ կետ):
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացված որոշմամբ փաստել է, որ դատարան դիմելու կամ արդարադատության մատչելիության իրավունքը մարդու՝ սահմանադրաիրավական ն միջազգային իրավական նորմերով երաշխավորված դատական պաշտպանության ն արդար դատաքննության հիմնարար իրավունքների կարնորագույն բաղադրիչն է (տես, Գագիկ Ավետիսյանն ըեդդեմ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության թիվ ՎԴ/1390/05/7 վարչական գործերով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.11.2018 թվականի որոշումը):
ՀՀ սահմանադրական դատարանը, մի շարք որոշումներով (10.12.2013 թվականի թիվ ՍԴՈ-1127, 10.02.2015 թվականի թիվ ՍԴՈ-1190, 03.03.2015 թվականի թիվ ՍԴՈ-192, 16.06.2015 թվականի թիվ ՍԴՈ-1220, 26.06.2015 թվականի թիվ ՍԴՈ-1222, 10.03.2016 թվականի թիվ ՍԴՈ-1257 ն այլն) անդրադառնալով արդարադատության մատչելիության, արդար ն արդյունավետ դատաքննութան իրավունքնեի երաշխավորման սահմանադրական իրավաչափության խնդիրներին, արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ դատավարական որնէ առանձնահատկություն կամ ընթացակարգ չի կարող խոչընդոտել կամ կանխել դատարան դիմելու իրավունքի արդյունավետ իրացման հնարավորությունը, իմաստազրկել ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը կամ դրա իրացման արգելք հանդիսանալ, ընթացակարգային որնէ առանձնահատկություն չի կարող մեկնաբանվել որպես ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակման հիմնավորում,
5
դատարանի (արդարադատության) մատճելիությունը Օ կարող է ունենալ որոշակի սահմանափակումներ, որոնք չպետք է խաթարեն այդ իրավունքի բուն էությունը:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ գտել է, որ արդարադատության մատչճչելիության իրավունքը սերտորեն փոխկապակցված է այս կամ այն գործի՝ դատարանի քննությանը ենթակա լինելու կամ չլինելու հարցի հետ, (...):
ՀՀ վճռաբեկ դատարանը եզրահանգել է, որ անձը կարող է իրացնել դատարանի մատճչելիության իր իրավունքը միայն այն դեպքում, երբ դատարանի առջն վերջինիս բարձրացրած հարցը (որպես կանոն՝ իրավունքի մասին վեճը) ենթակա է քննության ն լուծման դատարանի կողմից: Ադ իսկ պատճառով օրենսդիրը ՀՀ `վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 1ին մասի 1ին կետում սահմանել է, որ դատարանը պարտավոր է մերժել հայցադիմումի ընդունումը, եթե հայցը ենթակա չէ դատարանում քննության (տե՛ս, Լուսակերտ Սարգսյանե ըեդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի թիվ ՎԴ/7047/05/16 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 18.04.2018 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանը նան արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ հայցադիմումի ընդունումը կարող է մերժվել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի Լին կետով սահմանված հիմքով այն դեպքում, երբ դատարան դիմող սուբյեկտը հայց հարուցելու իրավունք առհասարակ չունի, իսկ դատարանն իրավասու չէ լուծել իր առջն բարձրացված տվյալ վեճը (տե՛ս, Վարուժան Ավետիքյանն ըեդդեմ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության թիվ ՎԴ/3804/05/15 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 14.03.2017 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանը նան անհրաժեշտ է համարել ընդգծել, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքը որդեգրել է այն կառուցակարգը, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում ամրագրված՝ «հայցը ենթակա չէ դատարանում քննության» արտահայությունը հանգում է հետնյալին. վարչական դատարանում գործ չի կարող հարուցվել, եթե այդ գործի հիմքում ընկած վեճը (հայցապահանջի հիմքում ընկած վիճելի իրավահարաբերությունը, հայցադիմումով դատարանի առջն բարձրացված հարցը) ենթակա չէ Հայաստանի Հանրապետությունում գործող առաջին ատյանի որնէ (ինչպես ընդհանուր իրավասության, այնպես էլ մասնագիտացված) դատարանում քննության: Հետնաբար վեճը (հայցը) դատարանի քննությանը ենթակա չլինելու հիմքով հայցադիմումի ընդունումը մերժելիս վարչական դատարանը պարտավոր է ցույց տալ այն իրավական ն փաստական հանգամանքները, որոնք վկայում են այն մասին, որ Հայաստանի Հանրապետությունում գործող առաջին ատյանի ընդհանուր իրավասության ն մասնագիտացված բոլոր դատարաններին իրավասու չեն քննելու ն լուծելու տվյալ վեճը: Ընդ որում, հայցվորի կողմից ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված համապատասխան հայցատեսակի սխալ ընտրությունն ինքնին չի ենթադրում, որ դատարանի առջն բարձրացված վեճը (հայցը) ենթակա չէ դատարանի քննությանը (տես, եան Գագիկ Մաթնոսյանե ըեդդեմ ՀՀ
6
արդարադատության նախարարության թիվ ՎԴՂ/0229/05/5 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 20.07.2017 թվականի որոշումը):
ՀՀ ընտրական օրենսգրքի 3-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ ընտրողները, անկախ ազգությունից, ռասայից, սեռից, լեզվից, դավանանքից, քաղաքական կամ այլ հայացքներից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից, ընտրելու ն ընտրվելու իրավունք ունեն:
ՀՀ ընտրական օրենսգրքի 48-րդ հոդվածի 1ին մասի համաձայն` ընտրական հանձնաժողովի որոշումները, -գործողությունները (անգործությունը կարող են բողոքարկվել վարչական կամ դատական կարգով: (..)
ՀՀ ընտրական օրենսգրքի 48-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ ընտրական հանձնաժողովի որոշումը, գործողությունը (անգործությունը) կարող է բողոքարկել`
1) յուրաքանչյուր ոք, ով գտնում է, որ խախտվել կամ կարող է խախտվել իր՝ տվյալ օրենսգրքով սահմանված սուբյեկտիվ ընտրական իրավունքը.
2) վստահված անձը, եթե գտնում է, որ խախտվել է իր կամ իր վստահորդի՝` տվյալ օրենսգրքով սահմանված իրավունքը.
3) դիտորդը կամ այցելուն, եթե գտնում է, որ խախտվել է իր՝ տվյալ օրենսգրքով սահմանված իրավունքը.
4) զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցիչը, եթե գտնում է, որ խախտվել է իր` տվյալ օրենսգրքով սահմանված իրավունքը.
5) ընտրություններին մասնակցող կուսակցության լիազոր ներկայացուցիչը, եթե գտնում է, որ խախտվել է իր կամ իր վստահորդ կուսակցության կամ կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուի՝ տվյալ օրենսգրքով սահմանված իրավունքը:
ՀՀ ընտրական օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ազգային ժողովի պատգամավոր կարող է ընտրվել քսանհինգ տարին լրացած, վերջին չորս տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին չորս ։տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, ընտրական իրավունք ունեցող ն հայերենին տիրապետող յուրաքանչյուր ոք:
ՀՀ ընտրական օրենսգրքի 91-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն պատգամավորի թեկնածուն իր կարգավիճակը ձեռք է բերում ընտրություններին մասնակցող կուսակցության ընտրական ցուցակի գրանցման պահից:
ՀՀ ընտրական օրենսգրքի 91-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ պատգամավորի թեկնածուի նկատմամբ քրեական հետապնդման հարուցումը չի կարող հիմք հանդիսանալ թեկնածուի՝ իր ընտրվելու իրավունքի իրացումն արգելելու համար:
ՀՀ ընտրական օրենսգրքի 90-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ պատգամավորի թեկնածու մինչ, պատգամավորի լիազորություններն ստանձնեն ընտրված պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցվել միայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համաձայնությամբ: Առանց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համաձայնության` նա չի կարող զրկվել ազատությունից, բացառությամբ, երբ նա բռնվել է հանցանք կատարելու պահին կամ անմիջապես դրանից հետո: Կենտրոնական ընտիական հանձնաժողովը նշված հարցի վերաբերյալ որոշում
7
ընդունում է հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն 2/3-ով: Նույն մասով սահմանված դրույթը չի տարածվում մինչն թեկնածու գրանցվելը ձերբակալված կամ կալանավորված քաղաքացիների, ինչպես նան ձերբակալված անձի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու ն նշված անձանց կալանքի ժամկետը երկարաձգելու դեպքերի վրա:
Այսպիսով, պատգամավորի թեկնածութ նկատմամբ քրեական հետապնդում հարուցվում է միայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համաձայնությամբ ն քրեական հետապնդման հարուցումը չի կարող հիմք հանդիսանալ թեկնածուի` իր ընտրվելու իրավունքի իրացումն արգելելու համար: Առանց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համաձայնութան ընտրված պատգամավորը չի կարող զրկվել ազատությունից (բացառություն են կազմում այն դեպքերը, երբ պատգամավորի թեկնածուն բռնվել է հանցանք կատարելու պահին կամ անմիջապես դրանից հետո): Վերը նշված նորմերի վերլուծությունից բխում է նան, որ Կենտրոնական ընտրական հանձանաժողովի որոշումները, գործողությունները ն այդ թվում անգործությունը ենթակա են բողոքարկման վարչական ն դատական կարգով: ՀՀ Ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքը բացի վարչական կարգով բողոքարկման հնարավորությունից, սահմանում է նան Կենտորանական ընտրական հանձնաժողովի որոշումների, .»գործողությունների (անգործության) դատական կարգով վիճարկման հնարավորություն: Ուստի, ամեն դեպքում իրավասու սուբյեկտն է ընտրում դիմելու իր իրավունքների վարչական, թե՞ դատական կարգով պաշտպանության:
Անդրադառնալով այն հարցին, թե արդյո՞ք նման վեճերը ընդդատյա են ՀՀ վարչական դատարանին, Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետնյալը.
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 1-ին հոդվածի համաձայն` տվյալ օրենսգիրքը սահմանում է Հայաստանի Հանրապետության վարչական դատարանում, Հայաստանի Հանրապետության վարչական վերաքննիչ դատարանում նկ Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական ն վարչական պալատում պետական ն տեղական ինքնակառավարման մարմինների ու դրանց պաշտոնատար անձանց նորմատիվ իրավական ն վարչական ակտերի, գործողությունների կամ անգործության դեմ ֆիզիկական ն իրավաբանական անձանց դատական պաշտպանության իրավունքի իրականացման կարգը, ինչպես նան ֆիզիկական ն իրավաբանական անձանց դեմ վարչական մարմիններին պաշտոնատար անձանց հայցադիմումների քննության կարգը:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի Լին մասի 1ին կետի համաձայն` յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ նույն օրենսգրքով սահմանված կարգով իրավունք ունի դիմելու վարչական դատարան, եթե համարում է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի վարչական ակտով, գործողությամբ կամ անգործությամբ` խախտվել են կամ անմիջականորեն կարող են խախտվել նրա` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ (..), միջազգային պայմանագրերով, օրենքներով կամ այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքները ն ազատությունները (...):
8
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 65-րդ հոդվածի համաձայն` վարչական դատարանում գործը հարուցվում է հայցի հիման վրա:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ վարչական դատարանը մերժում է հայցադիմումի ընդունումը, եթե հայցը ենթակա չէ դատարանում քննության:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 206-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ընտրական իրավունքի պաշտպանության վերաբերյալ գործերը Ազգային ժողովի, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների, հանրաքվեի կազմակերպման ն անցկացման ընթացքում ընտրական ու հանրաքվեին մասնակցելու իրավունքների խախտման վերաբերյալ ներկայացված հայցադիմումների հիման վրա՝ տվյալ գլխին համապատասխան հարուցված գործերն են:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 207-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ընտրական գործերով վարչական դատարան կարող են դիմել տվյալ օրենսգիքի 3-րդ հոդվածում նշված անձինք, ինչպես նան Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված դեպքերում՝ համապատասխան ընտրական հանձնաժողովը:
ՀՀ ընտրական օրենսգրքի 48-րդ հոդվածի ն ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի, 206-րդ հոդվածի 1-ին մասի վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի բոլոր գործողությունները, ներառյալ պատգամավորի թեկնածուին քրեական պատասխանատվության ենթարկելու թույլատրելու մասին որոշումը ընդդատյան են ՀՀ վարչական դատարանին ս ենթակա է քննման ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 28-րդ գլխով նախատեսված «Ընտրական իրավունքի պաշտպանության վերաբերյալ գործերի վարույթը» վերտառությամբ կանոններով:
Վերոգրյալ իրավական դիրքորոշումների համատեքստում անդրադառնալով Վերաքենիչ դատարանի պատճառաբանությունների հիմեավորվածությանը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետնյալը.
Սույն գործի փաստերի համաճայն՝ Հանձնաժողովի կողմից կայացվել է 1107.2021 թվականի թիվ 186-Ա «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրություններին մասնակցած Հայաստան դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածու Մխիթար Զաքարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ համաձայնություն տալու մասին» որոշումը (հատոր 1-ին, գ.թ. 11-12):
Դատարանը հայցադիմումի ընդունումը մերժել է՝ պատճառաբանելով, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 1Լ07.2021 թվականի թիվ 186-Ա որոշումը չի առաջացնում անձի նյութական իրավունքների անմիջական ն ուղղակի միջամտություն, հետնապես չի կարող դառնալ վարջչադատավարական վերահսկողության առարկա, իսկ հայցվորն իր իրավունքների պաշտպանությունը չի կարող իրականացնել վարչական դատավարության կարգով, քանի որ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տված համաձայնությունը չի հանդիսանում վարչական ակտ, այն ընդամենը համապատասխան
9
լիազոր մարմնի կողմից տրված համաձայնություն է պատգամավորի թեկնածուի վերաբերյալ քրեական հետապնդում իրականացնելու համար:
Վերաքննիչ դատարանը, մերժելով հայցվորի վերաքննիչ բողոքը, պատճառաբանել է, որ անձի դատական պաշտպանության իրավունքը չի ենթադրում իրավասու մարմնի /սույն դեպքում՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի/ նշված համաձայնության դատական կարգով վիճարկման հնարավորություն, քանզի տվյալ դեպքում խոսքը չի վերաբերում անձի սուբյեկտիվ իրավունքի պաշտպանությանը /պատգամավորական անձեռնմխելիությունը անձի սուբյեկտիվ իրավունք չէ/: Վերաքննիչ դատարանը նշել է, որ ՀՀ ընտրական օրենսգրքի 48-րդ հոդվածի 6-րդ մասին համապատասխան՝ պատգամավորության թեկնածուն իրավասու է բողոքարկելու վարչական դատարան Կենտրոնական ընտրական հանձնաժողովի այն որոշումը, որը ենթադրաբար խախտել է իր ընտրական իրավունքը: Մինչդեռ, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վիճարկվող որոշումը չի շոշափում հայցվորի ընտրական իրավունքը:
Սահմանդրության 48-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Ազգային ժողովի ընտրութան կամ հանրաքվեի օրը տասնութ տարին լրացած 6Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն ունեն ընտրելու ն հանրաքվեին մասնակցելու իրավունք:
Սահմանդրության 48-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Ազգային ժողովի պատգամավոր կարող է ընտրվել քսանհինգ տարին լրացած, վերջին չորս տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին չորս ։տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, ընտրական իրավունք ունեցող ն հայերենին տիրապետող յուրաքանչյուր ոք:
Սահմանադրության 194-րդ հոդվածի 1ին մասի համաձայն՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն անկախ պետական մարմին է, որը կազմակերպում է Ազգային ժողովի ն տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները, հանրաքվեները, ինչպես նան վերահսկողություն է իրականացնում դրանց օրինականության նկատմամբ:
ՀՀ ընտրական օրենսգրքի 3-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ ընտրողները, անկախ ազգությունից, ռասայից. սեռից, լեզվից, դավանանքից, քաղաքական կամ այլ հայացքներից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից, ընտրելու ն ընտրվելու իրավունք ունեն:
ՀՀ. ընտարական օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Ազգային ժողովի պատգամավոր կարող է ընտրվել քսանհինգ տարին լրացած, վերջին չորս տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին չորս տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, ընտրական իրավունք ունեցող ն հայերենին տիրապետող յուրաքանչյուր ոք:
ՀՀ ընտրական օրենսգրքի 48-րդ հոդվածի 1ին մասի համաձայն` ընտրական հանձնաժողովի որոշումները, գործողությունները (անգործությունը կարող են բողոքարկվել վարչական կամ դատական կարգով: (..)
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 206-րդ հոդվածի 1ին մասի համաձայն՝ ընտրական իրավունքի պաշտպանության վերաբերյալ գործերը Ազգային ժողովի,
10
տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություննեի, հանրաքվեի կազմակերպման ն անցկացման ընթացքում ընտրական ու հանրաքվեին մասնակցելու իրավունքների խախտման վերաբերյալ ներկայացված հայցադիմումների հիման վրա՝ տվյալ գլխին համապատասխան հարուցված գործերն են:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 207-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ընտրական գործերով վարչական դատարան կարող են դիմել տվյալ օրենսգիքի 3-րդ հոդվածում նշված անձինք, ինչպես նան Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված դեպքերում՝ համապատասխան ընտրական հանձնաժողովը:
Վերոնշյալ նորմերի համակարգային վերլուծության արդյունքում, Վճռաբեկ դատարանը գտնում է, Սահմանադրությունը երաշխավորում է ոչ միայն քաղաքացիների ընտրելու սահմանադրական իրավունք, այ նան վերջիններիս ընտրվելու սահմանադրական իրավունքը: Հետնաբար ընտրական իրավունքի պաշտպանությունն իր մեջ ներառում է, ինչպես ընտրելու իրավունքի, այնպես էլ ընտրվելու իրավունքի պաշտպանությունը:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 1107.2021 թվականի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրություններին մասնակցած Հայաստան դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածու Մխիթար Զաքարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ համաձայնություն տալու մասին» թիվ 186-Ա որոշումը վերաբերում է վիճարկվող որոշման պահին պատգամավորի թեկնածու հանդիսացած Մխիթար Զաքարյանի Սահմանադրությամբ երաշխավորված ընտրվելու իրավունքի իրացմանը ն շոշափում է վերջինիս օրինական շահերը:
Վերլուծելով ՀՀ ընտրական օրենսգիրքի սահմանադրական օրենքի 48-րդ հոդվածի Լին մասի պահանջները, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ օրենսդիրը սահմանել է Կենտրոնական ընտրական հանձանաժողովի որոշումների, գործողություններ ն անգործության վարչական ն դատական կարգով բողոքարկման հնարավորություն: Ավելին, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ՀՀ ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքի 48-րդ հոդվածի 1-ին մասը որնէ բացառություն չի նախատեսում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որնէ որոշումների, գործողությունների (անգործության) դատական կարգով բողոքարկման համար: Հետնաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերոնշյալ մարմնի որոշումները, գործողությունները (անգործությունը) ենթակա են դատական վերահսկողության: Ավելին, այնքով որքանով սուն վեճը վերաբերում է պատգամավորի թեկնածուի ընտրվելու իրավունքի իրացման հետ ն շոշափում է վերջինիս օրինական շահերը, ապա ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 206-րդ հոդվածի Լին մասի իմաստով համարվում է ընտրական վեճ, որը ենթակա է բողոքարկան ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի «Ընտրական իրավունքի պաշտպանության գործերի վարույթը» վերտառությմաբ 28-րդ գլխի կանոններով:
Վերոգրյալ իրավական դիրքորոշումների համատեքստում անդրադառնալով Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունների հիմնավորվածությանը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 11.07.2021
11
թվականի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրություններին մասնակցած Հայաստան դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածու Մխիթար Զաքարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ համաձայնություն տալու մասին» թիվ 186-Ա որոշումը շոշափում է Մխիթար Զաքարյանի ընտրական իրավունքի բաղկացուցիչ մաս կազմող ընտրվելու իրավունքի իրացումը, ուստի, Վերաքննի: դատարանը պատճառաբանությունները, այն մասին որ վիճարկվող որոշումը չի շոշափում հայցվորի ընտրական իրավունքը, անհիմն են:
Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ Հանձնաժողովի 1Լ07.2021 թվականի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրություններին մասնակցած Հայաստան դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածու Մխիթար Զաքարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ համաձայնություն տալու մասին» թիվ 186-Ա որոշումը ենթակա է բողոքարկման դատական կարգով, ուստի՝ վարչական դատավարության կարգով որոշումը վիճարկելու պայմաններում դատարանը հայցադիմումի ընդունումը մերժել կամ գործի վարույթը կարճել չի կարող՝ հայցը կամ վեճը դատարանում քննության ենթակա չլինելու հիմքով:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանը, կայացնելով «Հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» որոշում, իսկ Վերաքննիչ դատարանը, մերժելով Դատարանի «Հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» որոշման դեմ Մխիթար Զաքարյանի բերած վերաքննիչ բողոքը, սահմանափակել են Մխիթար Զաքարյանի դատարանի մատչելիության իրավունքը այն աստիճան, որ վերջինս զրկվել է դատական կարգով խախտված իրավունքները վերականգնելու հնարավորությունից, ինչի արդյունքում խաթարվել է դատական պաշտպանության ն արդար դատաքննության իրավունքների բուն էությունը:
Այսպիսով, ստորադաս դատարանները սահմանափակել են բողոքաբերի՝ դատարանի մատչելիության իրավունքը, որը Վճռաբեկ դատարանի գնահատմամբ համատեղելի չէ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի հետ, քանի որ համաչափության առումով չի ապահովում ողջամիտ հարաբերակցությունը ձեռնարկվող միջոցների ու հետապնդվող նպատակների միջն:
Վերոգրյալ հիմնավորումներով Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի որոշումը կայացվել է ՀՀ Սահմանադրության 61-րդ, 63-րդ հոդվածների, Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի պահանջների խախտմամբ:
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքերի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ, 152-րդ ն 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու ն նոր դատական ակտ կայացնելու համար:
12
Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները ն ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 153-րդ, 163-րդ, 169-րդ ն 171-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
Լ Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 09.09.2021 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշումը ն կայացնել նոր դատական ակտ. վերացնել ՀՀ վարչական դատարանի 20.07.2021 թվականի «Հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» որոշումը:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է ն բողոքարկման ենթակա չէ:
Նախագահող Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ
Զեկուցող Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ
Ս. ԱՆՏՈՆՅԱՆ
Դ-Ի Ը Ա
ԲԱՐՍԵՂՅԱՆ
Հ. ԲԵԴԵՎՅԱՆ
Մ. ԴՐՄԵՅԱՆ
Գ. ՀԱԿՈԲՅԱՆ
Ը` Ա
ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
Ա. ՄԿՐՏՉՅԱՆ
Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ
ՀՏ Ն
ՏԱՎԱՐԱՑՅԱՆ
13
Հատուկ կարծիք հայտնած դատավորներ՝ Էդ. Սեդրակյան, Ս. Անտոնյան, Ա. Բարսեղյան:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 19 մայիսի, 2022 թ.
- Գործի #:
- ՎԴ/7763/05/21
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
