Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/Ղազարյան — ՎԴ/9333/05/18
ՎճռաբեկՎարչական իրավունքAI Ինդեքսավորված

Ղազարյան — ՎԴ/9333/05/18

Վճռաբեկ դատարանՎԴ/9333/05/189 հունվարի, 2024 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

քննելով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի բերած վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 05.11.2021 թվականի որոշման դեմ վարչական գործով ըստ հայցի Վաչագան Ղազարյանի ընդդեմ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի (իրավահաջորդ՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով) (այսուհետ` Հանձնաժողով))՝ Վաչագան Ղազարյանի Ա նրա ընտանիքի անդամի 2017 թվականի տարեկան ու 2018 թվականի պաշտոնի դադարեցման հայտարարագրերը ոչնչացնելու, պարտավորեցնելու պահանջի մասին, ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը. Դիմելով դատարան՝ Վաչագան Ղազարյանը պահա

Ամբողջ Տեքստ

Ո Ֆ

ՍԱՑ

ՆՈՆՑՔՀ 2

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վերաքննիչ վարչական Վարչական գործ թիվ ՎԴ/9333/05/18

դատարանի որոշում 2024թ.

Վարչական գործ թիվ ՎԴ/9333/05/18

Նախագահող դատավոր՝ Ա. Սարգսյան

Դատավորներ՝ Ա. Պողոսյան

Ա. Բաբայան

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով'

նախագահող Հ. ԲԵԴԵՎՅԱՆ

զեկուցող Ք. ՄԿՈՅԱՆ

Ա. ԹՈՎՄԱՍՅԱՆ

Լ. ՀԱԿՈԲՅԱՆ

Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ

2024 թվականի հունվարի 09-ին

գրավոր ընթացակարգով քննելով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի բերած վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 05.11.2021 թվականի որոշման դեմ վարչական գործով ըստ հայցի Վաչագան Ղազարյանի ընդդեմ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի (իրավահաջորդ՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով) (այսուհետ` Հանձնաժողով))՝ Վաչագան Ղազարյանի Ա նրա ընտանիքի անդամի 2017 թվականի տարեկան ու 2018 թվականի պաշտոնի դադարեցման հայտարարագրերը ոչնչացնելու, պարտավորեցնելու պահանջի մասին,

ՊԱՐԶԵՑ

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան՝ Վաչագան Ղազարյանը պահանջել է պարտավորեցնել Հանձնաժողովին ոչնչացնել իր ն իր ընտանիքի անդամի 2017 թվականի տարեկան ու 2018 թվականի պաշտոնի դադարեցման հայտարարագրերը:

2

ՀՀ վարչական դատարանի (դատավոր Գ. Սոսյան) (այսուհետ` Դատարան) 17.05.2019 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 05.11.2021 թվականի որոշմամբ Հանձնաժողովի վերաքննիչ բողոքը մերժվել է, Ա Դատարանի 17.05.2019 թվականի վճիռը թողեվել է անփոփոխ:

Սուն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Հանձնաժողովը (ի պաշտոնե ներկայացուցիչ Հայկուհի Հարությունյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները ն պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է 26.05.2011 թվականին ընդունված, 01012012 թվականին ուժի մեջ մտած ն 20112019 թվականին ուժը կորցրած «Հանրային ծառայության մասին» ՀՕ-172-Ն օրենքի 32-րդ հոդվածի 4-րդ մասը, 33-րդ հոդվածի Էին մասը, 37-րդ հոդվածի Էին ն ԼԼրդ մասերը, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 40-րդ հոդվածը:

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ հայցվորի 2017 թվականի տարեկան հայտարարագրում ներառվող ժամանակահատվածում (2017 թվականի հունվարի 01-ից մինչն 2017 թվականի դեկտեմբերի 31ը) գործող իրավակարգավորումներով վերջինս հանդիսացել է հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող սուբյեկտ ն կրել է համապատասխան հայտարարագիր ներկայացնելու պարտականություն:

Վերաքննիչ դատարանն անտեսել է նան, որ 09.04.2018 թվականից ուժի մեջ մտած «Հանրային ծառայության մասին» 23.03.2018 թվականի ՀՕ-206-Ն օրենքի կանոնակարգմամբ, որով հայցվորը դադարել է հայտարարատու սուբյեկտ լինելուց, նախատեսված չէ որնէ դրույթ, որով մինչե հայտարարագրման պարտականությունը դադարեցնող նորմի ուժի մեջ մտնելը ներկայացված հայտարարագրերը ենթակա են ոչնչացման: Հետնաբար, այն հանգամանքը, որ հայցվորն օրենքի ուժով դադարել է լինել հայտարարատու անձ, դեռնս չի նշանակում, որ վերջինս ազատվել է 2017 թվականի տարեկան հայտարարագիրը ներկայացնելու պարտականությունից կամ արդեն ներկայացված հայտարարագրերը ենթակա են ոչնչացման:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ եթե անգամ վարչական մարմինը հայցվորի նկատմամբ կիրառեր վարչական պատասխանատվության միջոց, վերջինս չէր կարող ազատվել «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով նախատեսված հայտարարագիրը ներկայացնելու պարտականությունից, իսկ արդեն ներկայացրած հայտարարագրերը չէին կարող համարվել ոչնչացման ենթակա:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 40-րդ հոդվածի դրույթը սահմանում է, որ վարչական տույժ նշանակելը վարչական իրավախախտում կատարած անձին չի ազատում այն պարտականության կատարումից, որը չկատարելու համար նշանակվել էր վարչական տույժ, ընդ որում, կոնկրետ պարտականություն սահմանող իրավանորմի պահանջը չկատարելու (վարչական զանցանքի) համար վարչական պատասխանատվության ենթարկվելը համապատասխան պարտականությունից ազատող

3

հանգամանք չի դիտարկել նան ՀՀ վճռաբեկ դատարանը թիվ ՎԴՅ/0186/05/16 վարչական գործով 12.09.2018 թվականին կայացված որոշմամբ: Ըստ այդմ՝ օրենքով նախատեսված պարտականությունը չի կարող վերացվել այլ կերպ, քան ՀՀ Սահմանադրությանը համապատասխան՝ օրենքով նախատեսված հիմքերով, իսկ պարտավոր անձի կողմից իր պարտականության կատարման հետնանքով ստացված անձնական տվյալների մշակումը չի կարող որակվել որպես ոչ իրավաչափ գործողություն:

Վերոգրյալի հիման վրա՝ բողոք բերած անձը պահանջել է մասնակի՝ հայցվորի ն նրա ընտանիքի անդամի 2017 թվականի տարեկան (գույքի, եկամուտների ե փոխկապակցված անձանց, հայտարարատու պաշտոնատար անձի ընտանիքի կազմի մեջ մտնող անձանց սեփականության իրավունքով պատկանող գույքի ն եկամուտների) հայտարարագրերը ոչնչացնելու պահանջը բավարարելու մասով, բեկանել Վերաքննիչ դատարանի 05.11.2021 թվականի որոշումը ն այն փոփոխել կամ գործն ուղարկել նոր քննության:

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետնյալ փաստերը.

3 Վաչագան Ղազարյանը 19.06.2008 թվականից մինչն 17.05.2018 թվականը զբաղեցրել է ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության (ՀՀ ԿԱ ԱԱԾ ՊՊԾ) պետի առաջին տեղակալի պաշտոնը (փասրը հաստատվում է Հանձնաժողովի հայրարարագրերի ռեեստրի տվյալներով):

2) Վաչագան Ղազարյանը 21.05.2018 թվականին Հանձնաժողով է ներկայացրել հայտարարատու պաշտոնատար անձի 2017 թվականի գույքի, եկամուտների ն փոխկապակցված անձանց հայտարարագիրը, 22.05.2018 թվականին՝ 2017 թվականի հայտարարատու պաշտոնատար անձի ընտանիքի կազմի մեջ մտնող անձանց սեփականության իրավունքով պատկանող գույքի ն եկամուտների հայտարարագիրը, 29.05.2018 թվականին հայտարարատու պաշտոնատար անձի պաշտոնական պարտականությունները ստանձնելու կամ դադարեցնելու օրվա դրությամբ առկա գույքի, եկամուտների ն փոխկապակցված անձանց հայտարարագիրը (հատոր 2-րդ, գ.թ. 15-17):

3) Հանձնաժողովի 10.08.2018 թվականի «Վարչական բողոքն առանց քննարկման թողնելու մասին» թիվ 1/2018 որոշմամբ ՀՀ ԿԱ ԱԱԾ ՊՊԾ պետի նախկին առաջին տեղակալ Վաչագան Ղազարյանի ներկայացուցչի կողմից 08.08.2018 թվականին Հանձնաժողով ներկայացված՝ Հանձնաժողովի կողմից Վաչագան Ղազարյանի ն նրա հետ փոխկապակցված անձի 20177 թվականի տարեկան ու 2018 թվականի պաշտոնի դադարեցման հայտարարագրերն ընդունելու Ա հրապարակելու դեմ, ինչպես նան այդ հայտարարագրերը «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով չնախատեսված հայտարարագրեր ճանաձելու ու վարչական պատասխանատվության ենթարկելու հարցը քննարկելու համար վարչական վարութ հարուցելու մասին վարչական բողոքը, «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 73-րդ հոդվածի 3-րդ մասի հիմքով, թողնվել է առանց քննարկման (հատոր 2-րդ, գ.թ. 18-21):

4) Հաձնաժողովի 23.08.2018 թվականի թիվ Ե-1441 գրությամբ Վաչագան Ղազարյանի ներկայացուցչի կողմից 21.08.2018 թվականին Հանձնաժողով ..ներկայացված՝

4

Հանձնաժողովի կողմից Վաչագան Ղազարյանի ն նրա հետ փոխկապակցված անձի 2017 թվականի տարեկան ու 2018 թվականի պաշտոնի դադարեցման հայտարարագրերը «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով չնախատեսված հայտարարագրեր ճանաչելու ու ոչնչացնելու մասին դիմում-բողոքը, «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասի հիմքով, վերադարձվել է (հատոր 2-րդ, 28-35):

5) Հանձնաժողովի 06.02.2019 թվականի թիվ Ե-171 գրությամբ Դատարանին հայտնվել է, որ Վաչագան Ղազարյանի ն նրա կնոջ՝ Ռուզաննա Բեգլարյանի 2017 թվականի (տարեկան) ն Վաչագան Ղազարյանի 20188 թվականի պաշտոնը դադարեցնելու հայտարարագրերը լրացվել Ա հանձնվել են էլեկտրոնային եղանակով: Նկատի ունենալով այն հանգամանքը, որ հայտարարագրերը հանձնվել են «հանձնել առանց էլեկտրոնային ստորագրության» եղանակով՝ Հանձնաժողով են ներկայացվել հանձնված հայտարարագրերի՝ էլեկտրոնային համակարգի միջոցով գեներացված թղթային տարբերակները նս:

Հայտարարագրերը հանձնումից (ստացումից) հետո զետեղվել են հայտարարագրերի ռեեստրում ն հրապարակվել են Հանձնաժողովի կայքէջում: (Թեն հայտարարագրերի ոչնչացման (վերացման) կառուցակարգեր օրենսդրությամբ նախատեսված չեն, սակայն էլեկտրոնային եղանակով հանձնված հայտարարագրերը գործնականում հնարավոր է ջնջել, իսկ հայտարարագրերի թղթային տարբերակները՝ ոչնչացնել (հատոր 3-րդ, 75-79):

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումը.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերնույթ առկա է մարդու իրավունքների ն ազատությունների հիմնարար խախտում, քանի որ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել 26.05.2011 թվականին ընդունված, 01.01.2012 թվականին ուժի մեջ մտած ն 20.11.2019 թվականին ուժը կորցրած «Հանրային ծառայության մասին» ՀՕ-172-Ն օրենքի 32-րդ հոդվածի 4-րդ մասի, 33-րդ հոդվածի 1-ին մասի, 37րդ հոդվածի 1-ին ն 11-րդ մասերի, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 40-րդ հոդվածի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը ն որը հիմնավորվում է հետնյալ պատճառաբանությամբ:

Լ. Սոյն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառեալ վճռաբեկ ատյանում գործի վարույթը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 96-րդ հոդվածի 1Լին մասի 9րդ կետով ամրագրված հիմքով կարճելու պայմաններին հաշվի առնելով բողոքի քենության ըեթացքում ենթադրյալ խախտված իրավունքը տվյալ անձին չպատկանելու այսինքե' հայցվորի' դատարան դիմելու ակնհայտորեն իրավունք չունենալու հանգամանքը:

2. Միաժամանակ, Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում պատասխանել այն հարցադրմանը, թե արդյո՛ք անձի իրավական վիճակը բարելավող նորմատիվ իրավական ակտե ունի հետադարձ ուժ, այն է' րարածվում է մինչ այդ ակտի ուժի մեջ մտնելը ծագած

5

իրավահարաբերությունների վրա, եթե եման պայմանը սահմանված չէ նոր ընդունված ակտով:

Յ. Նշվածի համատեքստում` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ նան հայտարարատու պաշտոնատար անձի կողմից սահմանված ժամկետում տարեկան հայտարարագիր չներկայացնելու դեպքում Հանձնաժողովի օրենքով նախատեսված լիազորությունեերի շրջանակում իրականացվող գործողություններիեն, ն պատասխանել այն հարցադրմանը, թե արդյոք հայտարարատու անձին վարչական տույժի ենթարկելը վերջինիս ազատում է եշված հայտարարագիրը եերկայացնելու' օրենքով սահմանված պարտականությունից:

1. ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների Ան ազատությունների արդյոււավետ դատական պաշտպանության իրավունք:

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ ն անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային ն ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

«Մարդու իրավունքների Ա հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները ն պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի ն հրապարակային դատաքննության իրավունք (...):

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ դատարան դիմելու կամ արդարադատության մատչելիության իրավունքը մարդու` սահմանադրաիրավական ն միջազգային իրավական նորմերով երաշխավորված դատական պաշտպանության ն արդար դատաքննության հիմնարար իրավունքների կարնորագույն բաղադրիչն է:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ սույն օրենսգրքով սահմանված կարգով իրավունք ունի դիմելու վարչական դատարան, եթե համարում է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի վարչական ակտով, գործողությամբ կամ անգործությամբ՝

1) խախտվել են կամ անմիջականորեն կարող են խախտվել նրա` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ (այսուհետ՝ Սահմանադրություն), միջազգային պայմանագրերով, օրենքներով կամ այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքները ն ազատությունները, ներառյալ, եթե'՝

ա. խոչընդոտներ են հարուցվել լթ2այդ իրավունքնեի ն ազատությունների իրականացման համար,

բ. չեն ապահովվել անհրաժեշտ պայմաններ այդ իրավունքների իրականացման համար, սակայն դրանք պետք է ասպահովվեին Սահմանադրության, միջազգային պայմանագրի, օրենքի կամ այլ իրավական ակտի ուժով.

2) նրա վրա ոչ իրավաչափորեն դրվել է որնէ պարտականություն.

6

3) 36նա վարչական կարգով ոչ իրավաչափորեն ենթարկվել է վարչական պատասխանատվության:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն` վարչական դատարանը մերժում է հայցադիմումի ընդունումը, եթե՝ հայցադիմում է ներկայացրել դրա իրավունքն ակնհայտորեն չունեցող անձը:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի համաձայն` դատարանը գործի քննության ցանկացած փուլում կարճում է գործի վարույթը, եթե՝ բացահայտվել են նույն օրենսգրքի 80-րդ հոդվածով նախատեսված՝ հայցադիմումի ընդունումը մերժելու հիմքերը:

ՀՀ սահմանադրական դատարանը 07.09.2010 թվականի թիվ ՍԴՈ-906 որոշման մեջ արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ բոլոր դեպքերում ընդհանուր կանոնն այն է որ դատարան դիմելու իրավունքը վերապահված է կոնկրետ այն անձին, ում իրավունքները խախտվել են, կամ առկա է նրա իրավունքների խախտման վտանգ:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանն (այսուհետ՝ ՄԻԵԴ) իր վճիռներում արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ վեճը պետք է լինի իրական ն իր բնույթով՝ լուրջ: Վեճը չի կարող կապված լինել անձի քաղաքացիական իրավունքների ն պարտականությունների հետ աննշան կամ հեռակա կերպով, այլ հենց այդ իրավունքները ն պարտականությունները պետք է կազմեն հայցի առարկան, ն վեճի հնարավոր լուծումը պետք է վճռական ն ուղղակի նշանակություն ն ազդեցություն ունենա պաշտպանվող իրավունքների ն ազատությունների վրա (տե՛ս, Լը Քոմպտեե ն մյուսներն ըեդդեմ Բելգիայի թիվ 6878/75 դիմումով ՄԻԵԴ 23.06.1981 թվականի վճիոը, պարբ. 47, Բենթհեմնե ըեդդեմ Նիդերլանդների թիվ 8848/80 դիմումով ՄԻԵԴ 23.10.1985 թվականի վճիռը, պարբ. 32):

ՀՀ Սահմանադրության ն Կոնվենցիայի վերը շարադրված իրավադրույթները, երաշխավորելով անձի իր իրավունքնեի ն ազատությունների իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների Ա դատական պաշտպանության իրավունքները, սահմանում են անձի դատարան դիմելու իրավունքը, որը կոչված է ստեղծելու պայմաններ՝ անձի խախտված իրավունքները վերականգնելու համար: Դատարան դիմելու իրավունքն անձի համար ապահովում է իրավական երաշխիքներ՝ իր իրավունքների խախտումների դեպքում ստանալ արդյունավետ իրավական պաշտպանություն: Այստեղից հետնում է այն կարնոր կանոնը, որի համաձայն՝ դատական պաշտպանություն անձը ստանում է վերջինիս՝ ՀՀ Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, օրենքներով ն այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքների ն (կամ) ազատությունների խախտման դեպքում: Դատական պաշտպանությունը չի կարող լինել ինքնանպատակ, այն ունի հստակ առաքելություն, հստակ սուբյեկտներ ն հասցեատեր ն կոչված է ապահովելու անձի խախտված իրավունքների արդյունավետ վերականգնումը:

Վկայակոչված իրավանորմերը սահմանում են, որ յուրաքանչյուր ոք իր իրավունքների պաշտպանության համար իրավունք ունի դիմելու վարչական դատարան: Այսինքն, սկզբունքորեն ենթադրվում է, որ անձի իրավունքի խախտման հնարավորություն գոյություն ունի ն իրավունքի ենթադրյալ խախտման դեպքում շահագրգիռ անձն իրավունք ունի դիմելու վարչական դատարան:

Այսպիսով, ՀՀ Սահմանադրությամբ Ա Կոնվենցիայով նախատեսված է, որ որպես ընդհանուր կանոն՝ դատարան դիմելու իրավունքը վերապահված է կոնկրետ այն անձին, ում

7

իրավունքները խախտվել են, կամ առկա է նրա իրավունքների խախտման վտանգ: Օրենսդիրը, նույնպես առաջնորդվելով այս ընդհանուր (կանոնով, վարչական դատավարության օրենսգրքում ամրագրել է յուրաքանչյուրի՝ իր խախտված իրավունքների պաշտպանության համար վարչական դատարան դիմելու իրավունքը: Անձը կարող է դիմել դատական պաշտպանության, եթե ունի «իրական (ռեալ)» իրավունքներ (տե՛ս, Կարինե Ջլավյանն ըեդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի թիվ ՎԴ/6403/05/12 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 08.05.2014 թվականի որոշումը):

ՀՀ սահմանադրական դատարանը 17.04.2012 թվականի թիվ ՍԴՈ-022 որոշմամբ արձանագրել է «(... ՀՀ սահմանադրական դատարանն ինքնանպատակ չի համարում այն հանգամանքը, որ օրենսգրքի վիճարկվող դրույթում օգտագործված է «ակնհայտորեն» բառը: Վերջինս վկայում է այն մասին, որ օրենսդիրը հայցադիմումի ընդունելիության փուլում բացառում է վարչական դատարան դիմելու իրավունքի առկայությունն ստուգելու համար նյութական իրավունքի խախտման փաստի առկայության կամ բացակայության հարցն առանց համապատասխան դատավարական ընթացակարգերի քննության առարկա դարձնելը: Օրենսգրքի վիճարկվող դրույթում «ակնհայտորեն» բառը ենթադրում է, որ առանց նյութական իրավունքի խախտման փաստի բացահայտման՝ կասկածից վեր է տվյալ իրավունքը հայցվորին չպատկանելը, հայցադիմումում խախտված տվյալ իրավունքը հայցվորին պատկանելու վերաբերյալ հիմնավորվածության բացակայությունը կամ այդպիսի ենթադրյալ հիմնավորման ակնհայտ անհիմն լինելը, վիճարկվող վարչական ակտի, գործողության կամ անգործության ն հայցվորի իրավունքների ն ազատությունների ենթադրյալ խախտման փաստի միջն առկա հնարավոր պատճառահետնանքային կապի բացակայությունը, այդպիսի կապի վերաբերյալ հիմնավորվածության բացակայությունը կամ այդպիսի ենթադրյալ հիմնավորման ակնհայտ անհիմն լինելը: Օրենսգրքի վիճարկվող դրույթում «ակնհայտորեն» բառի ամրագրմամբ օրենսդիրը նպատակ է հետապնդել հայցադիմումի ընդունելիության փուլում ստուգելու ոչ թե նյութական իրավունքի խախտման առկայությունը, այլ ենթադրյալ խախտված իրավունքը տվյալ անձին պատկանելու հանգամանքը, այսինքն, հայցվորի՝ «շահագրգիռ անձ» հանդիսանալու հանգամանքը (...)»:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացված որոշմամբ անհրաժեշտ է համարել ընդգծել, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում նախատեսված «ակնհայտություն» եզրույթն իրենից ներկայացնում է անմիջապես աչքի զարնող, առաջին իսկ դիտարկման պահին երնացող, աչքի ընկնող ն ոչ մի կերպ չվրիպող ու կասկած չհարուցող ակներնություն (..):

ՀՀ վճռաբեկ դատարանը հավելել է նան, որ հայցադիմում ներկայացնելու իրավունքի ակնհայտ բացակայության պարագայում դատարանը ոչ թե իրավունք ունի, այլ պարտավոր է մերժել դրա ընդունումը: Օրենսդիրը նման իրավակարգավորմամբ իրավացիորեն խուսափել է ոչ տեղին ու քննության ոչ ենթակա գործերի հետազոտությունից, ինչը հանգեցնում է դատարանի ավելորդ ն անհիմն ծանրաբեռնվածության ն դատարանի վարույթում գտեվող մյուս գործերի քննության ձգձգումների:

Այսպիսով, ակնհայտորեն նման իրավունք չունեցող անձի կողմից հայցադիմում ներկայացվելու պարագայում հայցադիմումը վարույթ չի ընդունվում, քանի որ ինչպես բուն հայցադիմումի, այնպես էլ դրան կից փաստաթղթերի ընդհանրական ուսումնասիրությունն

8

ակնհայտորեն ցույց են տալիս, որ հայցվորն այդ գործով շահագրգիռ անձ չի հանդիսանում (տե՛ս, Տիգրան Սանասարյանե ընդդեմ Երնանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/3477/05/13 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.12.2014 թվականի որոշումը):

Վերահաստատելով վերոգրյալ դիրքորոշումները Վճռաբեկ դատարանը հարկ է համարում հավելել, որ օրենսդիրը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին մասում սահմանել է այն իրավական հիմքերի սպառիչ ցանկը, որոնց առկայության ուժով դատարանը պարտավոր է կարճել գործի վարույթը: Ընդ որում, վերլուծելով նշված իրավանորմի դրույթները` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այդ իրավական հիմքերով հստակեցվում են այն պայմաններն ու դեպքերը, որոնց առկայությունն այլնս անհնարին է դարձնում համապատասխան հայցադիմումի հիման վրա վարչական դատավարության իրականացումը: Միաժամանակ, թեն օրենսդրի իմպերատիվ պահանջն է՝ հայցադիմումը վարույթ ընդունելու փուլում դատարանի կողմից հայցադիմումի ընդունումը մերժել ՀՀ վարչական դատավարության օրեսգրքի 80-րդ հոդվածում սահմանված հիմքերից որնէ մեկի առկայության դեպքում, այդուհանդերձ օրենսդիրը նախատեսել է նան այն հնարավոր իրավիճակները, երբ դատարանի կողմից չեն իրացվել օրենքով իրեն վերապահված լիազորությունները: Նման դեպքերի համար, օրենսդիրը հստակեցրել է, որ դատարանը պարտավոր է կարճել գործի վարույթը, եթե գործի քննության ցանկացած այլ փուլում են ի հայտ եկել ՀՀ վարչական դատավարության օրեսգրքի 80-րդ հոդվածով նախատեսված՝ հայցադիմումի ընդունումը մերժելու հիմքերը: Ուստի, եթե վերաքննիչ կամ վճռաբեկ ատյաններում բողոքի քննության ընթացքում ի հայտ են եկել հայցադիմումի ընդունումը մերժելու հիմքեր, ապա նշված ատյանները պարտավոր են կարճել գործի վարույթը:

Սույն գործի փաստերի համաձայն Վաչագան Ղազարյանը, դիմելով դատարան, պահանջել է պարտավորեցնել Հանձնաժողովին ոչնչացնել իր ն իր ընտանիքի անդամի 2017 թվականի տարեկան ու 2018 թվականի պաշտոնի դադարեցման հայտարարագրերը:

Դատարանը Վաչագան Ղազարյանի 27.09.2018 թվականի որոշմամբ հայցադիմումն ընդունել է վարութ ն 17.05.2019 թվականի վճռով բավարարել վերջինիս հայցը՝ պարտավորեցնելով Հանձնաժողովին վերացնել (ոչնչացնել) Վաչագան Ղազարյանի կողմից ներկայացված հայտարարատու պաշտոնատար անձի 2017 թվականի գույքի, եկամուտների ն փոխկապակցված անձանց հայտարարագիրը, 2017 թվականի հայտարարատու պաշտոնատար անձի ընտանիքի կազմի մեջ մտնող անձանց սեփականության իրավունքով պատկանող գույքի ն եկամուտների հայտարարագիրը, հայտարարատու պաշտոնատար անձի պաշտոնական պարտականությունները ստանձնելու կամ դադարեցնելու օրվա դրությամբ առկա գույքի, եկամուտների ն փոխկապակցված անձանց հայտարարագիրը:

Վերաքննիչ դատարանը 05.11.2021 թվականի որոշմամբ Հանձնաժողովի վերաքննիչ բողոքը մերժել է, ւ Դատարանի 17.05.2019 թվականի վճիռը թողել է անփոփոխ:

Վերոնշյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո համադրելով սույն գործի փաստերը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ թե' Դատարանը հայցադիմումը վարույթ ընդունելիս, թե' Վերաքննիչ դատարանը հետագայում վերաքննիչ բողոքի քննության արդյունքում համապատասխան եզրակացության հանգելիս անտեսել են, որ սույն գործով չի հիմնավորվել Վաչագան Ղազարյանի հետ փոխկապակցված անձի՝ վերջինիս կնոջ մասով, հայցվորի կողմից վարչական դատարան հայց ներկայացնելու

9

իրավունք ունենալու, այսինքն այդ մասով դատարան դիմելու ակնհայտորեն իրավունք ունենալու հանգամանքը: Մասնավորապես, դատարաններն անտեսել են, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետում ամրագրված «հայցադիմում է ներկայացրել դրա իրավունքն ակնհայտորեն չունեցող անձը» հասկացությունը վերաբերում է այն դեպքերին, երբ հայցադիմում է ներկայացնում դրա իրավունքն աներկբայորեն չունեցող անձը, այսինքն, այն անձը, ով առերնույթ խախտված իրավունքը պաշտպանելու պահանջով դիմել է դատարան, սակայն իրականում տվյալ իրավունքը չի պատկանում նրան:

Մասնավորապես, Դատարանը հայցադիմումի ընդունելիության փուլում անտեսել է, որ Վաչագան Ղազարյանն իր ընտանիքի անդամի անունից դատարան դիմելու իրավունք ակնհայտորեն չի ունեցել, սակայն չի կայացրել հայցադիմումի ընդունումը մերժելու վերաբերյալ որոշում: Արդյունքում, Դատարանը Վաչագան Ղազարյանի կողմից՝ իր կնոջ անունից, վարչական դատարան հայց ներկայացնելու իրավունք չունենալու, այսինքն՝ այդ մասով ակնհայտ գործով շահագրգիռ անձ չհանդիսանալու պայմաններում հայցադիմումն ընդունել է վարույթ ն կայացրել այնպիսի դատական ակտ, որն առնչվում է ոչ միայն Վաչագան Ղազարյանի, այլ նան վերջինիս ընտանիքի անդամի իրավունքներին: Նշված փաստն անտեսվել է նան Վերաքննիչ դատարանի կողմից:

Վերահաստատելով նախկինում իր կողմից հայտնած դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանը կրկին փաստում է, որ անձը կարող է դիմել դատական պաշտպանության, եթե ունի «իրական (ռեալ)» իրավունքներ Ան ենթադրյալ խախտված իրավունքները, որոնց պաշտպանության հայցով վերջինս դիմել է դատարան, պատկանում են տվյալ անձին, հակառակ պարագայում հայցադիմում ներկայացնելու իրավունքի ակնհայտ բացակայության դեպքում, դատարանը ոչ թե իրավունք ունի, այլ պարտավոր է մերժել դրա ընդունումը:

Քննարկվող պարագայում, նկատի ունենալով, որ Դատարանի կողմից Վաչագան Ղազարյանի ընտանիքի անդամի մասով հայցադիմումը նս ընդունվել է վարույթ, գործը քննվել է ն կայացվել են համապատասխան դատական ակտեր այն դեպքում, երբ առկա է եղել հայցադիմումի ընդունումը մերժելու ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված հիմքը, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործի (բողոքի) քննության այս փուլում առկա է դատական ակտը մասով անվերապահորեն բեկանելու ն գործի վարույթը կարճելու՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետով սահմանված հիմքը: Մասնավորապես, դատական ակտը բոլոր դեպքերում ենթակա է բեկանման, եթե՝ առկա են նույն օրենսգրքի 96-րդ հոդվածով սահմանված՝ գործի վարույթը կարճելու հիմքերը:

Ամփոփելով վերոգրյալը Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով Վաչագան Ղազարյանի ընտանիքի անդամի 2017 թվականի տարեկան հայտարարագիրը ոչնչացնել պարտավորեցնելու պահանջի մասով առկա է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով նախատեսված` գործի վարույթը կարճելու հիմք, այն է՝ բացահայտվել է նույն օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված հայցադիմումի ընդունումը մերժելու հիմքը, ուստի այս մասով վարչական գործի վարույթը ենթակա է կարճման:

10

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերը նշված պահանջի մասով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի ուժով գործի վարույթը ենթակա է կարճման:

2. Նկատի ունենալով, որ Վաչագան Ղազարյանի կողմից ներկայացված հայցի շրջանակներում քննարկման առարկա է հանդիսանում Հանձնաժողովին՝ 2017 թվականի տարեկան ն 2018 թվականի պաշտոնի դադարեցման հայտարարագրերը ոչնչացնելուն պարտավորեցնելու պահանջը, Վճռաբեկ դատարանը, վերլուծելով 23.03.2018 թվականին ընդունված ն 09.04.2018 թվականին ուժի մեջ մտած «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 54-րդ հոդվածով սահմանված՝ օրենքն ուժի մեջ մտնելու վերաբերյալ անցումային դրույթները, ինչպես նան նշված դրույթները համադրելով իրավահարաբերության ծագման պահին գործող՝ 26.05.2011 թվականին ընդունված, 01.01.2012 թվականին ուժի մեջ մտած ն 20.11.2019 թվականին ուժը կորցրած «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի համապատասխան դրույթների հետ, գտնում է, որ սույն վեճով կիրառելի են 26.05.2011 թվականին ընդունված, 01.01.2012 թվականին ուժի մեջ մտած ն 20.11.2019 թվականին ուժը կորցրած «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ Օրենք) դրույթները:

Միաժամանակ, հաշվի առնելով, որ Վաչագան Ղազարյանի ընտանիքի անդամի 2017 թվականի տարեկան հայտարարագիրը ոչնչացնել պարտավորեցնելու պահանջի մասով գործի վարույթը ենթակա է կարճման, իսկ վճռաբեկ բողոքը ներկայացվել է «հայցվորի ն նրա ընտանիքի անդամի 2017 թվականի տարեկան հայտարարագրերը ոչնչացնելու» պահանջը բավարարելու մասով, ուստի Վճռաբեկ դատարանի՝ ստորն շարադրված մեկնաբանությունները տրվել են բողոքի հիմքերի Ա հիմնավորումների շրջանակներում, սակայն միայն Վաչագան Ղազարյանի իրավունքներին առնչվող մասով:

Այսպես, Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետի համաձայն՝ բարձրաստիճան պաշտոնատար անձ են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության պետը ն նրա տեղակալները:

Օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նուն օրենքի իմաստով՝ հայտարարատու պաշտոնատար անձինք են բարձրաստիճան պաշտոնատար անձինք, (..):

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ հայտարարատու պաշտոնատար անձը նույն օրենքով նախատեսված կարգով Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացնում գույքի, եկամուտների հայտարարագիր, իսկ բարձրաստիճան պաշտոնատար անձը՝ նան շահերի հայտարարագիր, իսկ 4-րդ մասով սահմանվել է, որ նույն օրենքի իմաստով՝ հայտարարատու պաշտոնատար անձի ընտանիքի կազմի մեջ մտնող անձինք նրա ամուսինը, (.), նուն օրենքով հայտարարատու պաշտոնատար անձի համար սահմանված դեպքերում նե կարգով Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով են ներկայացնում իրենց գույքի ն եկամուտների հայտարարագիրը (..):

Օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հայտարարատու պաշտոնատար անձինք պաշտոնեական պարտականություններն ստանձնելու կամ դադարեցնելու օրվա դրությամբ հայտարարագրերը այդ օրերին հաջորդող 30 օրվա ընթացքում ներկայացնում են Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով: Նշված անձինք

11

պաշտոնավարման ընթացքում հայտարարագրեր են ներկայացնում նան յուրաքանչյուր տարվա դեկտեմբերի 31ի դրությամբ՝ ոչ ուշ, քան տվյալ տարվան հաջորդող տարվա մարտի 30-ը:

Վերոգրյալ իրավանորմի բովանդակային վերլուծությունից հետնում է, որ մինչն 23.03.2018 թվականն ընդունված «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի ուժի մեջ մտնելը՝ 09.04.2018 թվականը, բարձրաստիճան պաշտոնատար անձանց շրջանակը, նրանց կողմից օրենքով սահմանված կարգով հայտարարագիր լրացնելը Ա այն համապատասխան ժամկետներում Հանձնաժողովին ներկայացնելը կարգավորվել են Օրենքի վերը նշված դրույթներով: Ըստ այդմ, Օրենքով հստակ սահմանվել է, որ , Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության պետը ն նրա տեղակալները մինչն 09.04.2018 թվականը հանդիսացել են հայտարարատու պաշտոնատար անձինք ն պարտավոր են եղել իրենց պաշտոնավարման ընթացքում՝ յուրաքանչյուր տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ՝ ոչ ուշ, քան տվյալ տարվան հաջորդող տարվա մարտի 30-ը, Հանձնաժողովին ներկայացնել տարեկան հայտարարագրեր:

Ի տարբերություն նախկինում գործող Օրենքի՝ 09.04.2018 թվականին ուժի մեջ մտած «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 60-րդ հոդվածի 2-րդ մասի (ուժը կորցրել է 14032019 ՀՕ-3-Ն) ուսումնասիրությունից ակնհայտ է դառնում, որ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության պետի տեղակալը չի ներառվել հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն ունեցող սուբյեկտային կազմում:

Նշվածի համատեքստում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ թե' միջազգային իրավունքում, թե ՀՀ ներքին-իրավական կարգավորումներում ամրագրված ընդհանուր կանոնի համաձայն՝ օրենքի հետադարձ ուժի արգելքի միջազգային-իրավական սկզբունքն իր նշանակությամբ էական է այնքանով, որ դրանով բացառվում է նորմատիվ իրավական ակտի գործողության տարածումը մինչ դրա օրինական ուժ ստանալը ծագած իրավահարաբերությունների վրա: Ուստի, ամփոփելով վերը նշվածը՝ պետք է փաստել, որ մինչն գործող «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 09.04.2018 թվականին ուժի մեջ մտնելը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության պետի տեղակալները համարվել են հայտարարատու անձինք, քանի որ մինչն նշված օրենքի ուժի մեջ մտնելը նշված հաստիքում պաշտոնավարող անձը հանդիսացել է բարձրաստիճան պաշտոնատար անձ ն օրենքի ուժով պարտավոր է եղել լրացնել Ա Հանձնաժողովին ներկայացնել, ի թիվս այլնի, տարեկան հայտարարագիր:

ՀՀ Սահմանադրությամբ կարգավորվում է օրենքի հետադարձ ուժի ինստիտուտը: Մասնավորապես, ՀՀ Սահմանադրության 73-րդ հոդվածի 1-ին մասով սահմանվել է, որ անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքներ ն այլ իրավական ակտերը հետադարձ ուժ չունեն, իսկ 2-րդ մասով հստակեցվել է, որ անձի իրավական վիճակը բարելավող օրենքները ն այլ իրավական ակտերը հետադարձ ուժ ունեն, եթե դա նախատեսված է այդ ակտերով: Նույնաբովանդակ դրույթ է ամրագրվել նան «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 2-րդ մասով, ըստ որի՝ Սահմանադրության 73-րդ հոդվածին համապատասխան՝ անձի իրավական վիճակը

12

վատթարացնող օրենքները Ա այլ իրավական ակտերը հետադարձ ուժ չունեն, իսկ անձի իրավական վիճակը բարելավող օրենքները ն այլ իրավական ակտերը հետադարձ ուժ ունեն, եթե դա նախատեսված է այդ ակտերով:

Վերոգրյալ իրավանորմերի վերլուծությունից հետնում է, որ օրենքին հետադարձ ուժով օժտելը ոչ իրավաչափ է այնքանով, որքանով այն կարող է վատթարացնել, ծանրացնել անձի իրավական վիճակը (ինչը հատկապես դրսնորվում է քրեական իրավունքում): Ինչ վերաբերում է անձի իրավական վիճակը բարելավող նորմատիվ իրավական ակտերին, ապա դրանց հետադարձ ուժով օժտելը, ըստ էության, ընդհանուր կանոնից բացառություն է ն կիրառելի է այն դեպքերում, երբ նախատեսված է համապատասխան ակտով:

ՀՀ սահմանադրական դատարանը 29.112011 թվականի թիվ ՍԴՈՂՎՕՕՑ որոշմամբ արձանագրել է, որ ՀՀ Սահմանադրությամբ՝ ժամանակի մեջ իրավական ակտերի գործողության կանոնակարգումը հիմնվում է այն տրամաբանության վրա, որ իրավական ակտերի հետադարձ ուժով գործողության մերժումն ընդհանուր կանոն է, իսկ այդ ակտերի հետադարձ ուժով գործողության հնարավորությունը' բացառություն ընդհանուր կանոնից: Այս մոտեցումը բխում է իրավական որոշակիության, օրենսդրության նկատմամբ լեգիտիմ ակնկալիքների, մարդու իրավունքների երաշխավորման, իրավակիրառ մարմինների կողմից կամայականությունների կանխարգելման նկատառումներից:

Այսպիսով, վերոգրյալի համալիր վերլուծությունից հետնում է, որ անձի իրավական վիճակը բարելավող օրենքները ն այլ իրավական ակտերը հետադարձ ուժ ունեն, եթե դա նախատեսված է համապատասխան նորմատիվ իրավական ակտով: Մինչդեռ, 09.04.2018 թվականին ուժի մեջ մտած «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով ամրագրված չէ որնէ դրույթ այն մասին, որ այն ունի հետադարձ ուժ անգամ, եթե օրենքի առանձին դրույթներ բարելավում են անձի իրավական վիճակը:

Անդրադառնալով հայտարարատու պաշտոնատար անձի կողմից սահմանված ժամկետում տարեկան հայտարարագիր չներկայացնելու դեպքում Հանձնաժողովի՝ օրենքով նախատեսված լիազորությունների շրջանակում իրականացվող գործողություններին՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետնյալը.

Ինչպես վերը նշվեց, Օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասով սահմանվել է, որ հայտարարատու պաշտոնատար անձինք պաշտոնավարման ընթացքում հայտարարագրեր են ներկայացնում նան յուրաքանչյուր տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ' ոչ ուշ, քան տվյալ տարվան հաջորդող տարվա մարտի 30-ը:

Օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հայտարարագիրը ստանալուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում, բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը այն զետեղում է հայտարարագրերի ռեեստրում:

Նույն հոդվածի 1.1-րդ մասի համաձայն՝ Հանձնաժողովը հայտարարագիրը ռեեստրում զետեղելուց հետո՝ յոթ օրվա ընթացքում, ապահովում է դրա հրապարակումն իր պաշտոնական կայքէջում:

Օրենքի 43-րդ հոդվածով սահմանվել են Հանձնաժողովի գործառույթները, մասնավորապես նույն հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով, ի թիվս այլնի, ամրագրվել է, որ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի գործառույթներն են՝ հայտարարատու պաշտոնատար անձի, ինչպես նան նրա ընտանիքի կազմի մեջ մտնող անձի կողմից նուն օրենքով նախատեսված հայտարարագրերը Բարձրաստիճան

13

պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով օրենքով սահմանված ժամկետում չներկայացվելու կամ հայտարարագրերի լրացման նկատմամբ ներկայացվող պահանջների կամ ներկայացման կարգի խախտմամբ ներկայացվելու կամ հայտարարագրերում անզգուշությամբ սխալ կամ ոչ ամբողջական տվյալ ներկայացվելու դեպքում օրենսդրությամբ սահմանված կարգով վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելը ն վարչական տույժեր եշանակելը:

Օրենքի 43.1-րդ հոդվածի 5-րդ մասով ամրագրվել է, որ եթե հայտարարագրերի վերլուծության արդյունքում բավարար հիմքեր կան եզրակացնելու, որ հայտարարագիրն օրենքով սահմանված ժամկետում ներկայացված չէ կամ ներկայացված է համապատասխան պահանջների ն կարգի խախտմամբ, կամ հայտարարագրված տվյալը սխալ է կամ ոչ ամբողջական, ապա Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովն իրականացեում է վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննության վարույթ:

Օրենքի 44-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ էթիկայի հանձնաժողովը վարույթ հարուցում է սեփական նախաձեռնությամբ:

Վերոգրյալ իրավանորմերի համալիր վերլուծությունից հետնում է, որ հայտարարատու բարձրաստիճան պաշտոնատար անձն օրենքով սահմանված կարգով, ի թիվս այլ դեպքերի, պարտավոր է ներկայացնել լթտարեկան հայտարարագիր: Ընդ որում, տարեկան հայտարարագիրը հայտարարատու անձը պարտավոր է ներկայացնել մինչն դրա համար օրենքով սահմանված ժամկետը: Հակառակ պարագայում, երբ հայտարարագիրը ներկայացվում է օրենքով սահմանված ժամկետից հետո կամ հայտարարագրերի լրացման նկատմամբ ներկայացվող պահանջների կամ ներկայացման կարգի խախտմամբ կամ հայտարարագրում առկա են անզգուշությամբ թույլ տրված սխալներ կամ ոչ ամբողջական տվյալներ, ապա օրենսդիրը Հանձնաժողովին օժտել է վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննության վարույթ իրականացնելու Ա Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի դրույթների պահպանմամբ` վարչական տույժ նշանակելու լիազորությամբ:

Այսինքն, վերոգրյալից հետնում է, որ նախ, հայտարարատու անձի կողմից տարեկան հայտարարագիր ներկայացնելն օրենսդրի իմպերատիվ պահանջն է, իսկ Հանձնաժողովը պարտավր է համապատասխան ժամկետներում ապահովելիրլդրա զետեղումը հայտարարագրերի ռեեստրում, ապա նան՝ հրապարակել իր պաշտոնական կայքէջում: Ինչ վերաբերում է հայտարարագրերի լրացման նկատմամբ ներկայացվող պահանջների կամ ներկայացման կարգի խախտմամբ կամ օրենքով սահմանված ժամկետում չներկայացնելու կամ այն խախտումներով, ոչ ամբողջական ներկայացնելու դեպքում վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննության վարույթ իրականացնելուն ն անձին վարչական պատասխանատվության ենթարկելուն, ապա վարչական

պատասխանատվության փաստի բացակայությունը որնէ կերպ չի կարող վկայել հայտարարագիր ներկայացնելու պարտականության բացակայության մասին:

Ընդ որում, կարնորվում է այն հանգամանքը, որ տարեկան հայտարարագիր ներկայացնելու պարտականությունը հայտարարատուի մոտ ծագում է օրենքի ուժով, հակառակ պարագայում, ինչպես նշվեց, այդ պարտականությունը չկատարելու համար հայտարարատուն կրում է օրենքով սահմանված պատասխանատվություն՝ նախատեսված

14

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 169.28-րդ հոդվածի 1-ին մասով:

Հատկանշական է սակայն, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 40-րդ հոդվածով օրենսդիրն ամրագրել է, որ վարչական տույժ նշանակելը վարչական իրավախախտում կատարած անձին չի ազատում այն պարտականության կատարումից

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
9 հունվարի, 2024 թ.
Գործի #:
ՎԴ/9333/05/18
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել