ՀՀ ՕՐԵՆՔԸ ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ — Հոդված 30 — Օտարերկրացիների կամավոր հեռանալը Հայաստանի Հանրապետությունից Օտարերկրացին պարտավոր է կամավոր հեռանալ Հայաստանի Հանրապետության տարածքից, եթե՝ ա) լրացել է նրա մուտքի վիզայի կամ կացու
Ամփոփում
Հոդված 30. Օտարերկրացիների կամավոր հեռանալը Հայաստանի Հանրապետությունից Օտարերկրացին պարտավոր է կամավոր հեռանալ Հայաստանի Հանրապետության տարածքից, եթե՝ ա) լրացել է նրա մուտքի վիզայի կամ կացության կարգավիճակի վավերականության ժամկետը. բ) առկա են սույն օրենքի 8-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերում նշված հիմքերը. գ) մերժվել է նրա` կացության կարգավիճակ ստանալու կամ ժամկետը երկարաձգելու համար դիմումը. դ) նա սույն օրենքի 21-րդ հոդվածի «ա»-«դ» կետերում նշված
Ամբողջ Տեքստ
Հոդված 30. Օտարերկրացիների կամավոր հեռանալը Հայաստանի Հանրապետությունից Օտարերկրացին պարտավոր է կամավոր հեռանալ Հայաստանի Հանրապետության տարածքից, եթե՝ ա) լրացել է նրա մուտքի վիզայի կամ կացության կարգավիճակի վավերականության ժամկետը. բ) առկա են սույն օրենքի 8-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերում նշված հիմքերը. գ) մերժվել է նրա` կացության կարգավիճակ ստանալու կամ ժամկետը երկարաձգելու համար դիմումը. դ) նա սույն օրենքի 21-րդ հոդվածի «ա»-«դ» կետերում նշված հիմքերով զրկվել է կացության կարգավիճակից. ե) սույն օրենքի 28-րդ հոդվածով սահմանված հիմքով տրամադրված ժամանակավոր կացության կարգավիճակն ուժը կորցրած է ճանաչվել, կամ լրացել է սույն օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի «բ» և «զ.1» կետերով սահմանված հիմքերով տրամադրված ժամանակավոր կացության կարգավիճակի ժամկետը: Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված պարտավորությունը չի տարածվում այն օտարերկրացու նկատմամբ, որը օրենքով նախատեսված կարգով գտնվում է մտորման ժամկետում:
3. Սույն հոդվածի 1-ին մասի «ե» կետում նշված դեպքում օտարերկրացին պարտավոր է 15 աշխատանքային օրվա ընթացքում կամավոր հեռանալ Հայաստանի Հանրապետության տարածքից, իսկ այդ ընթացքում Հայաստանի Հանրապետությունում գտնվելու համար նրա նկատմամբ չի կարող կիրառվել վարչական պատասխանատվության միջոց: (30-րդ հոդվածը լրաց. 17.12.14 ՀՕ-214-Ն, փոփ.
24.10.19 ՀՕ-204-Ն, փոփ., լրաց.
27.05.21 ՀՕ-267-Ն, փոփ.
14.06.23 ՀՕ-213-Ն ) ( 27.05.21 ՀՕ-267-Ն օրենքն ունի անցումային դրույթ) (հոդվածը 20.01.26 ՀՕ-11-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում 2026 թվականի նոյեմբերի 1-ից) (20.01.26 ՀՕ-11-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
