ՎԴ/7522/05/17
Ամփոփում
քննելով ՀՀ պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 19.09.2018 թվականի որոշման դեմ` ըստ հայցի «ԱՄՈԿԱ ԳԼԱՍ» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն) ընդդեմ Կոմիտեի՝ Կոմիտեի հետբացթողումային հսկողության վարչության 29.05.2017 թվականի արտագնա մաքսային ստուգման թիվ 0012-Ա վարչական ակտը, ապրանքների մաքսային արժեքի ճշտգրման մասին 29.05.2017 թվականի թիվ 0012-Ո-1 ն 29.05.2017 թվականի թիվ 0012-Ո-2 որոշումներն անվավեր ճանաչելու պահանջի մասին, 2 ՊԱՐԶԵՑ 1 Գործի դատավարական նախապատմությունը. Դիմելով դատարան` Ընկերութ
Ամբողջ Տեքստ
մա». `
Լ /ՒՅՎԻՎ
աի «Հ: Իթ
ԽՈՀ 2
15:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ վարչական Վարչական գործ թիվ ՎԴ/7522/05/17
դատարանի որոշում 2022թ.
Վարչական գործ թիվ ՎԴ/7522/05/17
Նախագահող դատավոր` Կ. Ավետիսյան
Դատավորներ` Կ. Բաղդասարյան
Կ. Մաթնոսյան
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական
ն վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով՝ նախագահող Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ
զեկուցող Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ
Ս. ԱՆՏՈՆՅԱՆ
Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ
Հ. ԲԵԴԵՎՅԱՆ
Մ. ԴՐՄԵՅԱՆ
Գ. ՀԱԿՈԲՅԱՆ
Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
Ա. ՄԿՐՏՉՅԱՆ
Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ
Ն. ՏԱՎԱՐԱՑՅԱՆ
2022 թվականի մարտի 03-ին
գրավոր ընթացակարգով քննելով ՀՀ պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 19.09.2018 թվականի որոշման դեմ` ըստ հայցի «ԱՄՈԿԱ ԳԼԱՍ» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն) ընդդեմ Կոմիտեի՝ Կոմիտեի հետբացթողումային հսկողության վարչության 29.05.2017 թվականի արտագնա մաքսային ստուգման թիվ 0012-Ա վարչական ակտը, ապրանքների մաքսային արժեքի ճշտգրման մասին 29.05.2017 թվականի թիվ 0012-Ո-1 ն 29.05.2017 թվականի թիվ 0012-Ո-2 որոշումներն անվավեր ճանաչելու պահանջի մասին,
2
ՊԱՐԶԵՑ
1 Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է անվավեր ճանաչել Կոմիտեի հետբացթողումային հսկողության վարչության 29.05.2017 թվականի արտագնա մաքսային ստուգման թիվ 0012-Ա վարչական ակտը, ապրանքների մաքսային արժեքի ճշտգրման մասին 29.05.2017 թվականի թիվ 0012-Ո-1 ն 29.05.2017 թվականի թիվ 0012- Ո-2 որոշումները:
ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ա. Միրզոյան) (այսուհետ` Դատարան) 12.02.2018 թվականի վճռով հայցը բավարարվել է:
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 59.09.2018 թվականի որոշմամբ Կոմիտեի վերաքննիչ բողոքը մերժվել է նե Դատարանի Ֆ.02.2018 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կոմիտեն (ներկայացուցիչ՝ Ա. Մնացականյան):
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները ն պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքենիչ դատարանը սխալ է մեկնաբանել «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասը, 43-րդ հոդվածի Էին մասի «ա» կետը, Մաքսային միության մաքսային օրենսգրքի 98-րդ հոդվածի 2-րդ մասը, 11-րդ հոդվածի 2-րդ մասը, 132-րդ, 188-րդ, 189-րդ հոդվածները:
Բողոք բերած անձը եշված պեդումը պատճառաբանել է հետնյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ Ընկերության անվամբ տեղափոխվող բեռի տեսակի, քաշի, տեղափոխող տրանսպորտային միջոցի, ինչպես նան մատակարարի վերաբերյալ տվյալներ, Վրաստանի Հանրապետության ն Հայաստանի Հանրապետության մաքսային մարմիններին ներկայացված հաշիվ- ապրանքագրերում նույնական են, սակայն առկա է տարբերություն տեղափոխվող ապրանքի արժեքների ն առաքման պայմանի մեջ: Արտահանման երկրում ներկայացված հաշիվ-ապրանքագրերում ապրանքների արժեքները եղել են 36.448 ն 32.897:86 ԱՄՆ դոլար, իսկ ՀՀ ներմուծված ն մաքսային մարմիններին ներկայացված հաշիվ- ապրանքագրերում արժեքները ներկայացվել են ցածր՝ 16.747.2 ն 20.762 ԱՄՆ դոլար:
Վերաքննիչ դատարանը նշված հանգամանքները չի դիտարկել
պատճառահետնանքային կապի մեջ ն չի գնահատել, թե գործարքի կողմերի համար այն ինչ փաստացի հետնանքներ է առաջացրել: Ակնհայտ է, որ հաշիվ-ապրանքագրերում գործարքի արժեքը ցածր ներկայացնելը ձեռնտու էր միայն ՀՀ ներմուծող ընկերությանը, քանի որ վերջինս այդ պարագայում վճարում է պակաս մաքսային վճարներ, իսկ մատակարարող թուրքական ընկերութան ն Վրաստանից վերաարտահանող ընկերության համար ապրանքների արժեքը իրականից ավելի բարձր ներկայացնելը որնէ տրամաբանական բացատրություն Օ չուն, քանի որ 60ապրանքների արժեքն
3
արհեստականորեն բարձրացնելով, արտահանող կազմակերպությունը կարող էր առանց որնէ տրամաբանության կրել վնասներ՝ հարկային ավել վճարումներ կատարելու տեսքով:
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ մաքսային մարմինն ունեցել է Ընկերության կողմից ներկայացված փաստաթղթեր, ն դրանց արժանահավատության մեջ հավաստիանալու նպատակով, ինքնուրույն, իր հաշվին ձեռնարկել է միջոցներ այլ ապացույցներ ձեռք բերելու ուղղությամբ, այսինքն՝ իրականացրել է համապատասխան հարցումներ ն ձեռք է բերել բավարար ապացույցներ, որոնցով հաստատել է Ընկերության կողմից ոչ արժանահավատ տեղեկություններ ն փաստաթղթեր ներկայացնելու փաստը:
Մինչդեռ Վերաքննիչ դատարանը որնէ գնահատական չի տվել այն փաստին, որ մաքսային մարմնի կողմից իրականացված ստուգման ընթացքում Ընկերության հաշվապահական հաշվառման փաստաթղթերում վերոնշյալ գործարքների դիմաց կատարված վճարման վերաբերյալ որնէ փաստաթուղթ չի հայտնաբերվել: Ընկերությունը հայտարարության մեջ նշել է, որ ներմուծված ապրանքների համար թուրքական ընկերությանը վճարել է մաս-մաս կանխիկ եղանակով, սակայն նույնիսկ այս պարագայում դա պետք է արտացոլվեր հաշվապահական հաշվառման փաստաթղթերում, ուստի սա նս վկայում է այն մասին, որ Ընկերության կողմից մաքսային հայտարարագրման ժամանակ ներկայացված տեղեկություններն արժանահավատ չեն եղել:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 19.09.2018 թվականի որոշումը ն փոփոխել այն՝ հայցը մերժել:
3. Վճոաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետնյալ փաստերը.
Ս Կոմիտեի հետբացթողումային հսկողության վարչության Ստուգումների պլանավորման ն ռազմավարության բաժնի գլխավոր մաքսային տեսուչ Վ. Սաղաթելյանի կողմից 16.05.2017 թվականին կազմվել է Ընկերության վերաբերյալ տեղեկատվական- վերլուծական տեղեկանք, որով, որպես վերլուծական աշխատանքի իրականացման հիմք, նշվել է Վրաստանի մաքսային մարմիններից ստացված 14.02.2017 թվականի թիվ 21-10/20545 (ՀՀ ԿԱ ՊԵԿ մուտք 22.02.2017 թվականի թիվ 8748-17) գրությանը կից տեղեկատվությունը: Վերլուծության ընթացքում պարզվել է, որ Վրաստանի մաքսային մարմիններից ՀՀ ԿԱ ՊԵԿ 20.12.2016 թվականի թիվ 9.139289-16 հարցման ի պատասխան ստացված 14.02.2017 թվականի թիվ 2110/20545 գրությամբ ստացված տեղեկատվության համաձայն՝ Ընկերության կողմից ներմուծված ապրանքների մասով առկա են են հետնյալ անհամապատասխանությունները՝ 1) 12.02.2015 թվականի թիվ 3580 ՄՀ-ով հայտարարագրված հաշիվ ապրանքագրային արժեքը կազմում է 16.747,2 ԱՄՆ դոլար, իսկ մաքսային արժեքը՝ 8.119.489 դրամ: Առաքման պայմանը՝ Շ/Ք Երնան: Տեղեկատվության համաձայն՝ հաշիվ ապրանքագրային արժեքը կազմում է 36.448 ԱՄՆ դոլար՝ ԲՇՃ Տտմչհ|0 բազիսային պայմանով: Մաքսային արժեքը կկազմի 17.475.723 դրամ (36.448 ԱՄՆ դոլար 24 479.47 փոխարժեք)՝ պակաս հայտարարագրված մաքսային արժեք՝ 9.356.234 դրամ: 2) 26.07.2016 թվականի թիվ 2168 ՄՀ-ով հայտարարագրված հաշիվ ապրանքագրային արժեքը կազմում է 20.762 ԱՄՆ դոլար, իսկ մաքսային արժեքը՝
4
10.439.958 դրամ: Առաքման պայմանը՝ Շ/Ք Երնան: Տեղեկատվության համաձայն՝ հաշիվ ապրանքագրային արժեքը կազմում է 32.897,865 ԱՄՆ դոլար՝ քՇՃ 8ճխոՒ բազիսային պայմանով: Մաքսային արժեքը կկազմի 15.995.272 դրամ (32.897,865 ԱՄՆ դոլար Հ 700 ԱՄՆ դոլար » 476.08 փոխարժեք) պակաս հայտարարագրված մաքսային արժեք՝ 5.555.314 դրամ:
Այսպիսով, 2 ՄՀ-ներով պակաս է հայտարարագրվել 14.911548 դրամ մաքսային արժեք:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Վրաստանի մաքսային մարմիններից ստացված տեղեկության համաձայն առաջանում են լրացուցիչ գանձնման ենթակա մաքսային վճարներ, ուստի առաջարկվել է Ընկերությունում իրականացնել արտագնա արտապլանային մաքսային ստուգում (հատոր 1-ին, գ.թ. 42).
2) «Կոմիտեի հետբացթողումային հսկողության վարչության ստուգումների պլանավորման ն ռազմավարության բաժնի պետը, հիմք ընդունելով 16.05.2017 թվականին կազմված տեղեկատվական-վերլուծական տեղեկանքը՝ Ընկերության կողմից մաքսային օրենսդրության հնարավոր խախտման մասին վկայող տեղեկատվության առկայության վերաբերյալ, 16.05.2017 թվականի զեկուցագրով հետբացթողումային հսկողության վարչության պետին առաջարկել է Ընկերությունում իրականացնել արտապլանային արտագնա մաքսային ստուգում (հատոր 1-ին, գ.թ. 43).
3) Կոմիտեի նախագահը, հիմք ընդունելով Մաքսային միության մաքսային օրենսգրքի 132-րդ հոդվածի 4-րդ մասի 1ին ն 2-րդ կետերը, 16.05.2017 թվականի թիվ 001 արտագնա մաքսային ստուգում իրականացնելու մասին հանձնարարականով հանձնարարել է Ընկերությունում իրականացնել արտապլանային արտագնա մաքսային ստուգում (հատոր 1-ին, գ.թ. 41).
4) «Ապավեն» ՍՊԸ-ի 02.03.2017 թվականի թիվ ք/17-016 գրության համաձայն՝ 2016 թվականի հուլիս-հոկտեմբե ամիսների ընթացքում Բաթումի-Երնան բեռնափոխադրման պարագայում Բաթումի քաղաքից մինչն Բագրատաշենի կամ Բավրայի Մ/Կ հատվածի համար մեկ բեռնատարի 18-25 տոննա բեռի ընդհանուր քաշով տեղափոխման արժեքը կարող էր կազմել 700-850 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ (հատոր 1-ին, գ.թ. 53).
5) Կոմիտեի հետբացթողումային հսկողության վարչության կողմից 29.05.2017 թվականին կազմվել է արտագնա մաքսային ստուգման թիվ 0012--Ա ակտը, որի համաձայն` Ընկերությունում 17.05.2017 թվականի թիվ 0012 հանձնարարականի հիման վրա իրականացվել է արտապլանային արտագնա մաքսային ստուգում` 12.02.2015 թվականի թիվ Ը3580 ն 26.07.2016 թվականի թիվ Շ21168 մաքսային հայտարարագրով ՀՀ ներմուծված ն հայտարարագրված ապրանքների վերաբերյալ ԵԱՏՄ ն ՀՀ մաքսային օրենսդրությամբ սահմանված պահանջների կատարման ճշտության վերաբերյալ:
Ստուգման ժամանակ իրականացվել են հետնյալ միջոցառումները. թիվ Ը3580 առ 12.02.2015 թվականի Աե թիվ Ը2168 տառ 26.07.2017 թվականի մաքսային հայտարարագրերում նշված տեղեկությունները ն կից փաստաթղթերը համադրվել են Վրաստանի մաքսային մարմիններից 6ստացված փաստաթղթերում նշված տեղեկությունների ն հաշվապահական հաշվառման փաստաթղթերի հետ: Կատարվել է հարցում միջազգային բեռնափոխադրումներ իրականացնող «Ապավեն» ՍՊԸ-ին՝
5
Բաթումի քաղաքից մինչն ՀՀ սահման, մեկ բեռնատար ավտոմեքենայով 18-25տ բեռի տեղափոխման ճանապարհածախսի վերաբերյալ (...):
Վրաստանի մաքսային մարմիններից ստացված 14.02.2017 թվականի թիվ 21 10/20545 (ՀՀ ԿԱ ՊԵԿ մուտք 22.02.2017 թվականի թիվ 8748-17) գրությանը կից փաստաթղթերի համաձայե'
12.02.2015 թվականի թիվ 3580 մաքսային հայտարարագրով ձնակերպված ն ԷՑԷ279///087 պետհամարանիշի բեռնատարով ՀՀ տարածք ներմուծված երեք անվանում ապրանքները (ապակյա բաժակներ՝ մեծ, ապակյա բաժակներ՝ փոքր ն ամրացված ապակուց մուրաբայի աման) Վրաստանից ստացված .հաշիվ-ապրանքագրում արտացոլված է մեկ անվանմամբ (ապակե սպասք խոհանոցային), որի հաշիվ- ապրանքագրային արժեքը` համաձայն թուրքական «Հճ 0100 ՂՒ.|Ք» ընկերության 10.02.2015 թվականի թիվ 12007 հաշիվ ապրանքագիրը (դուրս գրված Ընկերության անունով) կազմում է 36.448 ԱՄՆ դոլար՝ հայտարարագրված 16.747,2 ԱՄՆ դոլարի փոխարեն, ՒՇՃ ՏտժշհԱօ մատակարարման բազիսային պայմանով: Հետնաբար, մաքսային արժեքը կկազմի 17.475.722 դրամ (36.448 ԱՄՆ դոլար ինվոյսային արժեք) 2 479.47 (փոխարժեքը), հայտարարագրված 8.119.489 դրամի փոխարեն արդյունքում պակաս է հայտարարագրվել 9.356.233 դրամ մաքսային արժեք: (..)
26.07.2016 թվականի թիվ Շ21168 մաքսային հայտարարագրով ձնակերպված ՏԷ2228:1/88364Լ պետհամարանիշի բեռնատարով ՀՀ տարածք ներմուծված 11 անվանում ապրանքները (ապակյա բաժակ փոքր ոտքով (օղու), բաժակ փոքր, ապակյա բաժակ մեծ ոտքով, բաժակ մեծ հյութի, աղաման, պիալա, պաղպաղակի աման, ջրաման, մոխրաման, համեմունքի աման, ափսե) Վրաստանից ստացված հաշիվ-ապրանքագրում արտացոլված է մեկ անվանմամբ (ապակե սպասք խոհանոցային), որի հաշիվ-ապրանքագրային արժեքը՝ համաձայն վրացական «Ճճզե՛ճոտ» ընկերության 23.07.2011 թվականի թիվ 18 հաշիվ-ապրանքագիր (դուրս գրված Ընկերության անունով), կազմում է 32.897,86 ԱՄՆ դոլար հայտարարագրված 20.762 ԱՄՆ դոլարի փոխարեն, ՒՇՃ 82էսոՒ մատակարարման բազիսային պայմանով: Հետնաբար, մաքսային արժեքը կկազմի 15.995.269 դրամ (32.897,865 ԱՄՆ դոլար (ինվոյսային արժեք) 24 476.08 (փոխարժեք) Ժ 333.256 դրամ (ճանապարհածախս)), հայտարարագրված 10.439.958 ՀՀ դրամի փոխարեն, արդյունքում պակաս է հայտարարագրվել 5.555.311 դրամ մաքսային արժեք:
Ակտի համաձայն՝ Ընկերության կողմից խախտվել են Մաքսային միության մաքսային օրենսգրքի 27-րդ գլխի պահանջները՝ հայտարարագրվել են ոչ ճշգրիտ տեղեկություններ ապրանքների մաքսային արժեքների վերաբերյալ (հատոր 1-ին, գ.թ. 76-80).
6) Կոմիտեի հետբացթողումային հսկողության վարչությունը, հիմք ընդունելով 29.05.2017 թվականի թիվ 0012-Ա ակտը, նույն օրը կայացրել է «Ապրանքների մաքսային արժեքի ճշգրտման մասին» թիվ 0012-Ո-1 (13.02.2015 թվականի Ը3580 /ՄՀ/) ն 0012-Ո-2 (26.07.2016 թվականի Շ21168 /ՄՀ/) որոշումները, որոնցով առաջադրվել է Մաքսային միութան օրենսգրքի 191-րդ հոդվածին համապատասխան՝ ապրանքների հայտարարագրերում կատարել|իրլ համապատասխան որոշմամբ ներկայացված փոփոխությունները ն լրացումները՝ ճշգրտված տվյալների հիման վրա (հատոր 1-ին, գ.թ. 12-20):
6
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահաեգումը.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի իմաստով, այն է՝ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի ն այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, քանի որ «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի «ա» կետի կիրառման կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր:
Վերոգրյալով պայմանավորված Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ այն իրավական հարցադրմանը, թե իեչ միջոցներով կարող է անձը վարչական մարմեի հետ փոխհարաբերությունեերում կատարել իր համար բարենպաստ փաստական հանգամանքների առկայության ապացուցման պարտականությունը ն ինչ հետնանք կարող է ունենալ երա կողմից այդ պարտականությունը չկատարելը:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ինչպես 2005 թվականի, այնպես էլ 2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 1-ին հոդվածով Հայաստանի Հանիապետությունը հռչակվել է իրավական պետություն:
2005 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի Լին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների ն ազատությունների դատական, ինչպես նան պետական այլ մարմինների առջն իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունք:
Յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքները ն ազատություններն օրենքով չարգելված բոլոր միջոցներով պաշտպանելու իրավունք:
2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 50-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների ն ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:
«Մարդու իրավունքների ն հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 13-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք, ում նուն կոնվենցիայով ամրագրված իրավունքներն ու ազատությունները խախտվում են, ունի պետական մարմինների առջե իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք, նույնիսկ եթե խախտումը կատարել են ի պաշտոնե գործող անձինք:
Վարչական մարմիննեի հետ հարաբերություններում ֆիզիկական ու իրավաբանական անձանց՝ ՀՀ Սահմանադրությամբ ն օրենքներով սահմանված իրավունքների ու օրինական շահերի պաշտպանության պատշաճ երաշխիք ապահովելու նպատակով ՀՀ Ազգային Ժողովի կողմից 18.02.2004 թվականին ընդունվել է «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքը, որի 1-ին հոդվածում ամրագրվել է, որ նույն օրենքը սահմանում է վարչարարության հիմունքները, կարգավորում է վարչական ակտեր ընդունելու, վարչական ակտերը, վարչական մարմինների գործողությունները ն անգործությունը բողոքարկելու, վարչական ակտի
7
կատարման, վարչական ծախսերի, ինչպես նան վարչարարությամբ հասցված վնասի հատուցման հետ կապված՝ վարչական մարմինների ն ֆիզիկական կամ իրավաբանական անձանց միջն ծագած հարաբերությունները:
Նշված օրենքի 2-րդ գլխում (հոդվածներ 4-12) ամրագրվել են նան վարչարարության հիմնարար սկզբունքները: (Մասնավորապես, «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական մարմինները պարտավոր են հետնել օրենքների պահպանմանը: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` վարչական մարմինների լիազորությունները սահմանվում են օրենքով կամ օրենքով նախատեսված դեպքերում իրավական այլ ակտերով:
Վերոգրյալ իրավակարգավորումներից հետնում է, որ իրավական պետությունում վարչական մարմիններն իրենց գործունեությունում «ազատ» չեն, այլ կապակցված են իրավունքով ն օրենքով, ինչը դրսնորվում է նան օրենքի գերակայությամբ (վարչական մարմնի ոչ մի իրավական ակտ, գործողություն կամ անգործություն չպետք է հակասի օրենքին ն օրենքի վերապահմամբ (վարչական մարմինը որնէ լիազորություն իրականացնելու համար պետք է լիազորված լինի օրենքով): «Վարչարարություն իրականացնող բոլոր մարմիններ, պարտավոր են պահպանել վարչարարության հիմնարար սկզբունքները, որոնցից առավել մեծ նշանակությամբ, թերնս, առանձնանում է «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածում ամրագրված՝ վարչարարության օրինականության սկզբունքը: Այն իրավական պետության հիմնաքարերից մեկն է, քանի որ, եթե վարչական մարմինները գործում են ոչ թե իրավաչափորեն, այլ կամայականորեն, ապա մյուս սկզբունքների պահպանումն այլնս իմաստազրկվում է:
ՀՀ վճռաբեկ դատարանը, իր նախկին որոշումներից մեկում անդրադառնալով օրինականության սկզբունքին՝ նշել է, որ այս սկզբունք ուղղակիորեն պահանջում է, որ պետական մարմինների ու պաշտոնատար անձանց գործունեությունը հիմնված լինի Սահմանադրության ն օրենքի վրա. (...): Օրինականության սկզբունքը բացառիկ կարնոր նշանակություն ունի հատկապես այն ժամանակ, երբ պետական մարմիններն առնչվում են մասնավոր անձանց հիմնական իրավունքների հետ (տե՛ս, «Ինեկոբանկ» ՓԲԸ-ն ըեդդեմ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության թիվ ՎԴ/2127/05/11 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 18.07.2014 թվականի որոշումը):
Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է, որ «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասով օրենսդիրը նախատեսել է օրինականության ենթասկզբունք, հանդիսացող օրենքի վերապահումը: Օրենքի վերապահում նշանակում է, որ վարչական մարմինը որնէ գործողություն իրականացնելու համար պետք է լիազորված լինի օրենքով կամ օրենքով նախատեսված դեպքում նան այ իրավական ակտով (տես, ՀՀ ֆինանսների եախարարության Կապանի տարածքային հարկային տեսչությունն ընդդեմ «Վարդանի Զարթոնքը» ՍՊԸ-ի թիվ ՎԴ/1193/05/13 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.11.2015 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանն իր որոշումներից մեկում գտել է, որ վարչական վարույթը մի գործընթաց է, որը կարող է բաղկացած լինել մի քանի փուլերից, ն այդ բոլոր փուլերը
8
հետապնդում են միասնական նպատակ, այն է` վարչական ակտի ընդունումը (տե՛ս, ՀՀ կառավարությանն առըեթեր հարկային պետական ծառայության հանքարտադրողների ոլորտային հարկային տեսչությունն ընդդեմ «Գնորգ-Ա» ՍՊԸ-ի թիվ 3-918(ՏԴ) գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 06.07.2007 թվականի որոշումը):
«Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարջական մարմինը պարտավոր է ապահովել փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ ն օբյեկտիվ քննարկումը՝ բացահայտելով գործի բոլոր, այդ թվում` վարույթի մասնակիցների օգտին առկա հանգամանքները:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ վարչական մարմինն իրավունք չունի չընդունելու վարչական վարույթի մասնակիցների ներկայացրած` վարույթին առնչվող դիմումները ն փաստաթղթերը, որոնց քննարկումը մտնում է իր իրավասության մեջ:
«Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի՝ «Ապացույցները վարչական վարույթում» վերտառությամբ 42-րդ հոդվածի 1ին մասի համաձայն` վարչական մարմինը վարչական վարույթում որպես ապացույց գնահատում է գործւմ առկա .9բացատրությունները, ցուցմունքները, փորձագիտական եզրակացությունները, փնաստաթղթերը, նյութերը, խիրերը ինչպե նան այն հանգամանքները, որոնք իր հայեցողությամբ այդ մարմինը պիտանի ն անհրաժեշտ է համարում գործի փաստական հանգամանքների բացահայտման ն գնահատման համար:
«Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի՝ «Ապացուցման պարտականությունը բաշխելը» վերտառությամբ 43-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` անձի ն վարչական մարմնի փոխհարաբերություններում ապացուցման պարտականությունը կրում է`
ա) անձը՝ նրա համար բարենպաստ փաստական հանգամանքների առկայության դեպքում.
բ) վարչական մարմինը` անձի համար ոչ բարենպաստ փաստական
հանգամանքների առկայության դեպքում:
Վերոգրյալ իրավակարգավորումների վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենսդիրը հստակ ամրագրել է վարչական վարույթում ապացուցման պարտականության կանոնները, սահմանելով, որ անձի ն վարչական մարմնի 6փոխհարաբերություններում անձի համար բարենպաստ փաստական հանգամանքների ապացուցման պարտականությունը կրում է տվյալ անձը, իսկ անձի համար ոչ բարենպաստ փաստական հանգամանքների ապացուցման
պարտականությունը կրում է վարչական մարմինը:
Միննույն ժամանակ «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի Լին մասում օրենսդիրը սահմանել է այն ապացույցների շրջանակը, որոնց միջոցով անձը ն վարչական մարմինը կարող են կատարել ապացուցման իրենց պարտականությունը: Ընդ որում, վարչական վարույթի ընթացքում հետազոտվել ն գնահատվել կարող են միայն օրենքով սահմանված կարգով ձեռք բերված ն օրենքին համապատասխանող ապացույցները:
Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում արձանագրել, որ անձի կողմից ապացուցման իր պարտականությունը չկատարելու որնէ բացասական հետնանք
9
«Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով օրենսդիրը չի սահմանել: Նշված օրենքով բացասական հետնանք չի սահմանվել նան վարչական մարմնի կողմից իր ապարտականությունը չկատարելու համար, այդուհանանդերձ վարչական մարմնի վրա օրենսդիրը դրել է գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ ն օբյեկտիվ քննարկումն ապահովելու այդ թվում` վարույթի մասնակիցների օգտին առկա հանգամանքները բացահայտելու ուղղությամբ անհրաժեշտ ու համարժեք միջոցները ձեռնարկելու պարտականություն, քանի որ հենց վարչական մարմինն է կրում հիմնավորված ն իրավաչափ վարչական ակտ ընդունելու պարտականությունը: Այսինքն՝ վարչական վարույթն իրականացնող վարչական մարմինը պարտավոր է վարչական վարույթի եզրափակման ն վարչական ակտ ընդունելու համար նշանակություն ունեցող փաստական հանգամանքները, այդ թվում՝ վարույթի մասնակիցների օգտին առկա հանգամանքները բացահայտելու նպատակով ձեռնարկել անհրաժեշտ ու համարժեք միջոցներ իր գործողություններ որնէ կերպ չպայմանավորելով անձի կողմից ապացուցման պարտականությունը չկատարելու հանգամանքով: Ավելին՝ «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքում (հոդված 10-րդ), որպես վարչական մարմինների հետ հարաբերություններում վարչական վարույթի մասնակցի՝ ՀՀ Սահմանադրությամբ ն օրենքներով սահմանված իրավունքների ու օրինական շահերի պաշտպանության պատշաճ երաշխիք, ամրագրվել է հավաստիության կանխավարկածի սկզբունքը, համաձայն որի՝ վարչական մարմնի կողմից քննարկվող փաստական հանգամանքների վերաբերյալ անձի ներկայացրած տվյալները, տեղեկությունները համարվում են հավաստի բոլոր դեպքերում, քանի դեռ վարչական մարմինը հակառակը չի ապացուցել: Արգելվում է անձանցից պահանջել իրենց ներկայացրած տվյալները, տեղեկությունները հավաստող փաստաթղթեր կամ լրացուցիչ տեղեկություններ, եթե այդ պահանջը սահմանված չէ օրենքով:
Եթե վարչական մարմինը հիմնավոր կասկածներ ունի անձանց ներկայացրած տվյալների, տեղեկությունների իսկության վերաբերյալ, ապա ինքը պարտավոր է ինքնուրույն ն իր հաշվին ձեռնարկել միջոցներ` դրանց իսկության մեջ հավաստիանալու համար:
Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վարչական մարմնի հետ փոխհարաբերություններում իր համար բարենպաստ փաստական հանգամանքների առկայութան ապացուցման ապարտականություն անձը կարող է կատարել «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի Լին մասում թվարկված ապացույցներ ներկայացնելու միջոցով, որոնցում պարունակվող տվյալները, տեղեկությունները համարվում են հավաստի բոլոր դեպքերում, քանի դեռ վարչական մարմինը հակառակը չի ապացուցել: Միննույն ժամանակ օրենսդիրը վարչական մարմնին պարտավորեցրել է ինքնուրույն ն իր հաշվին ձեռնարկել միջոցներ` անձանց ներկայացրած տվյալների, տեղեկությունների իսկության մեջ հավաստիանալու համար, եթե հիմնավոր կասկածներ ունի այդ տվյալների, տեղեկությունների իսկության վերաբերյալ: Ընդ որում, վարչական մարմնի կողմից անհրաժեշտ միջոցները պետք է ձեռնարկվեն օրենքին համապատասխան, իսկ ձեռք բերված ապացույցներ պետք է համապատասխանեն օրենքի պահանջներին, որպեսզի դրանք համարվեն թույլատրելի, ենթակա լինեն հետազոտման ն գնահատման:
10
Վերոգրյալ իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստական հանգամանքների նկատմամբ.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վարչական գործը հարուցվել է Ընկերության կողմից ներկայացված վիճարկման հայցի հիման վրա, որով վերջինս պահանջել է անվավեր ճանաչել Կոմիտեի հետբացթողումային հսկողության վարչության 29.05.2017 թվականի արտագնա մաքսային ստուգման թիվ 0012-Ա վարչական ակտը, ապրանքների մաքսային արժեքի ճշտգրման մասին 29.05.2017 թվականի թիվ 0012-Ո-1ն 29.05.2017 թվականի թիվ 002-Ո-2 որոշումները:
Դատարանը բավարարել է Ընկերության հայցը՝ պատճառաբանելով, որ վարչական մարմնի կողմից քննարկվող փաստական հանգամանքների վերաբերյալ անձի ներկայացրած տվյալները, տեղեկությունները համարվում են հավաստի բոլոր դեպքերում, քանի դեռ վարչական մարմինը հակառակը չի ապացուցել: Տվյալ դեպքում մաքսային մարմինը, անարժանահավատ համարելով մատակարարից ստացած հաշիվ- ապրանքագրերը, հիմք է ընդունելի Վրաստանի մաքսային մարմնից ստացված տեղեկությունները: Հարկ է նշել, որ թուրքական «ՕԵՃ 010101 ՌԻՑ» Լ10.5Ո ընկերությունից ստացած 10.02.2015 թվականի թիվ 014320, 23.07.2016 թվականի թիվ 015387 հաշիվ-ապրանքագրերը որնէ ընթացկարգով կեղծ կամ անվավեր ճանաչված չեն, այդ հաշիվ-ապրանքագրերով կատարված գործարքները դատական կարգով շինծու ճանաչված չեն, այդ հաշիվ-ապրանքագրերով կատարված գործարքները հանդիսանում են իրավաբանական ուժ ունեցող գործարքներ:
Դատարանը եզրահանգել է, որ Ընկերության հայտարարագրած մաքսային արժեքների վերաբերյալ տվյալները ապրանքների ձեռք բերման փաստաթղթերը պատշաճ ապացույցներ են, որոնք հաստատում են, թե ապրանքն ումից է ձեռք բերվել ն ինչ արժեքով: Ակտով ստուգողների կողմից ապրանքի այլ մաքսային արժեք կարող էր հաշվարկվել միայն այն դեպքում, եթե հայցվոր ընկերության կողմից ներկայացված տվյալները հավաստի չհամարվեին ն ստուգողները ապացուցեին հակառակը: Մինչդեռ վիճարկվող ակտում առկա չէ որնէ հիմնավորում ապրանքների ձեռքբերման փաստաթղթերը՝ թուրքական «ՀՃՄՃ 010101 ՌՂԷՎԻՔ»Լ18.511 ընկերությունից վերը նշված հաշիվ-ապրանքագրերը, ոչ հավաստի համարելու վերաբերյալ, առավել նս չի պատճառաբանվում ակտի հիմքում դրված, Վրաստանից ստացված տեղեկությունները առավել հավաստի համարվելու հանգամանքը: Բացի այդ, վարչական վարույթի շրջանակներում առկա չէ գործարքի մյուս կողմ հանդիսացող ընկերության կողմից տրված որնէ բացատրություն, տեղեկություն առկա հակասությունների մասին: Վարչական վարույթով առկա չէ նան որնէ տեղեկատվություն այն մասին, թե գործարքի մյուս կողմ հանդիսացող վաճառող կազմակերպության հաշվապահական հաշվառման տվյալներում վերոհիշյալ գործարքներն ինչ ձնակերպումներ են ստացել, այսինքն` ձնակերպված են հայցվորի կողմից ներկայացված փաստաթղթերով, թե Վրաստանի Հանրապետության մաքսային մարմինների կողմից տրամադրված փաստաթղթերով:
Վերաքննիչ դատարանը, մերժելով Կոմիտեի վերաքննիչ բողոքը ն Դատարանի վճիռը թողնելով անփոփոխ, իրավաչափ է համարել Դատարանի հետնությունները: Վերաքննիչ դատարանը գտել է, որ Վրաստանի մաքսային մարմնի կողմից տրամադրված փաստաթղթերը բավարար հիմք չեն եզրահանգելու, որ Ընկերությունը Կոմիտեին
11
ներկայացրել է ոչ արժանահավատ տեղեկություններ իր ներմուծած ապրանքների մաքսային արժեքների վերաբերյալ, քանի որ այլ ապացույցների բացակայության պայմաններում դրանք ողջամտորեն չեն կարող ավելի որակյալ համարվել, քան Ընկերության կողմից ներկայացված տվյալները Վերաքննիչ դատարանը, անդրադառնալով հաշիվ-ապրանքագրերում ավելի բարձր արժեքների ամրագրումն արտահանող ընկերությանը ձեռնտու չլինելու վերաբերյալ փաստարկին, գտել է, որ այն ապահովված չէ որնէ պատշաճ ապացույցով, բացի այդ՝ նշված փաստաթղթերը չեն ներկայացվել ՀՀ մաքսային մարմնին հենց արտահանող ընկերության կողմից, հետնապես բացառված չէ, որ Ընկերության անունով ավելի բարձր արժեքների մատնանշմամբ այլ հաշիվ-ապրանքագրերի ներկայացումն արտահանող ընկերության կողմից` իր երկրի ն Վրաստանի մաքսային մարմիններին, հետապնդել է, օրինակ՝ արտահանվող ապրանքների արժեքներում ներառված ավելի բարձր ծավալի ավելացված արժեքի հարկ իր երկրից հետ ստանալու նպատակ:
Վերոգրյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո դիտարկելով սուն գործի փաստերը ն գնահատելով ստորադաս դատարանների դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետնյալը.
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 65-րդ հոդվածի համաձայն՝ վարչական դատարանում գործը հարուցվում է հայցի հիման վրա:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վիճարկման հայցով հայցվորը կարող է պահանջել ամբողջությամբ կամ մասնակիորեն վերացնել միջամտող վարչական ակտը (ներառյալ զուգորդվող վարչական ակտի միջամտող դրույթները):
Օրենսդիրը, ամրագրելով, որ վարչական դատարանում գործ հարուցելու հիմքը հայցն է, միննույն ժամանակ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում սահմանել է հանրային իրավահարաբերություններից ծագող գործերով իրավասու սուբյեկտների կողմից վարչական դատարան դիմելու հայցատեսակները՝ որպես վարչական գործի հարուցման հիմքեր: Վարչական դատարանում գործի հարուցման հիմք հանդիսացող առանձին հայցատեսակներից է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածով սահմանված վիճարկման հայցը, որով հայցվորը կարող է պահանջել վերացնել իր իրավունքները ն ազատությունները խախտող ոչ իրավաչափ վարչական ակտը:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ նշել է, որ վիճարկման հայցի առարկան միջամտող վարչական ակտն ամբողջությամբ կամ մասամբ վերացնելու պահանջն է: Հայցի առարկայի բաղկացուցիչ մասն է կազմում, կամ որ նույնն է՝ հայցի առարկայի նյութական հիմքն է հայցի նյութական օբյեկտը: Վիճարկման հայցի դեպքում հայցի նյութական օբյեկտը վիճարկվող վարչական ակտն է: Վերջինս վարչական դատավարությունում հանդիսանում է դատական քննության հիմնական օբյեկտը (տե՛ս, Սամվել Մելքումյանն ընդդեմ ՀՀ կառավարության թիվ ՎԴ/1346/05/10 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 24.05.2013 թվականի որոշումը):
Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ վիճարկման հայցով հայցվորն իրավունք ունի պահանջելու վերացնել իր իրավունքները ն ազատությունները խախտող վարչական ակտը, որը վիճարկման հայցի հիման վրա հարուցված գործի քննության ընթացքում դառնում է դատական վերահսկողության առարկա: Վիճարկման
12
հայցը՝ որպես ոչ իրավաչափ վարչական ակտերից անձանց իրավական պաշտպանության միջոց, օրենսդրի կողմից սահմանված հայցի տեսակ է, որն ուղղված է դատական կարգով վարչական ակտն ամբողջությամբ կամ մասնակիորեն վերացնելուն: Վիճարկման հայցի հիման վրա հարուցված վարչական գործի շրջանակներում դատարանը ձեռնամուխ է լինում վարչական ակտի իրավաչափության գնահատմանը՝ ստուգելով վիճարկվող վարչական ակտի համապատասխանությունն օրենսդրության պահանջներին:
Նույն որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նան, որ օրենսդիրը հստակորեն կանխորոշել է վիճարկվող վարչական ակտի իրավաչափության դատական վերահսկողության սահմանները՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 2-րդ մասում ամրագրելով, որ վիճարկվող վարչական ակտի իրավաչափությունը որոշվում է այդ ակտի ընդունմանն ուղղված վարչական վարույթում ձեռք բերված ապացույցների շրջանակում: Դատարանի կողմից վարչական ակտի իրավաչափության գնահատումը պետք է կատարվի տվյալ վարչական ակտի ընդունման համար հիմք հանդիսացած փաստական հանգամանքների նկատմամբ կիրառելի իրավական նորմերով սահմանված պահանջների պահպանման հարցը պարզելու միջոցով (տե՛ս, Հասմիկ Մելքոնյանն ըեդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի թիվ ՎԴ/8975/05/13 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.04.2017 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներից մեկով արձանագրել է, որ դատարանը գործն ըստ էության լուծող դատական ակտ կայացնելու նպատակով գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը պարզում է ապացույցների հետազոտման ն գնահատման միջոցով: Ապացույցների հետազոտումը դատական ապացույցների անմիջական ընկալումն ու վերլուծությունն է՝ դրանցից յուրաքանչյուրի վերաբերելիությունը, թույլատրելիությունն ու արժանահավատությունը որոշելու ն գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստական հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը հաստատելու համար դրանց համակցության բավարարությունը պարզելու նպատակով, իսկ ապացույցների գնահատումը ենթադրում է ապացույցների տրամաբանական ն իրավաբանական որակում՝ դրանց վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատության ն բավարարության տեսանկյունից:
Դատարանը գործն ըստ էության լուծող պատճառաբանված դատական ակտ կայացնելու նպատակով պետք է բազմակողմանի, լրիվ ն օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ գնահատի գործում եղած բոլոր ապացույցները` դրանց վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատության ն բավարարության տեսանկյունից: Դատարանի կողմից ապացույցների գնահատման արդյունքներն արտացոլվում են դատական ակտի պատճառաբանական մասում, որտեղ դատարանը պետք է մատնացույց անի այն ապացույցները, որոնց վրա կառուցում է իր եզիահանգումներն ու հետնությունները, ինչպես նան այն դատողությունները, որոնցով հերքվում է այս կամ այն ապացույցը: Դատական ակտը կարող է համարվել պատշաճ կերպով պատճառաբանված միայն այն դեպքում, երբ դրա պատճառաբանական մասում դատարանը ցույց է տվել ապացույցների գնահատման հարցում իր ներքին համոզմունքի ձնավորման օբյեկտիվ հիմքերը (տե՛ս, Ջաջուռի գյոււապետարանն ընդդեմ ՀՀ
13
կառավարությանն առընթեր անշաիժ գույքի կադաստրի պետական կոմիտեի ն մյուսների թիվ ՎԴ5/0029/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.112015 թվականի որոշումը):
Այսպիսով, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով օրենսդիրը սահմանել է, որ վիճարկման հայցով հայցվորն իրավունք ունի պահանջելու վերացնել իր իրավունքները ն ազատությունները խախտող վարչական ակտը, որը վիճարկման հայցի հիման վրա հարուցված գործի քննության ընթացքում դառնում է դատական վերահսկողության առարկա: Վիճարկման հայցի հիման վրա հարուցված վարչական գործի շրջանակներում դատարանը ձեռնամուխ է լինում վարչական ակտի իրավաչափության գնահատմանը՝ ստուգելով վիճարկվող վարչական ակտի համապատասխանությունն օրենսդրության պահանջներին:
Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ օրենսդիրը հստակորեն կանխորոշել է վիճարկվող վարչական ակտի իրավաչափության դատական վերահսկողության սահմանները՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 14-րդ հոդվածի 2-րդ մասում ամրագրելով, որ վիճարկվող վարչական ակտի իրավաչափությունը որոշվում է այդ ակտի ընդունմանն ուղղված վարչական վարույթում ձեռք բերված ապացույցների շրջանակում:
Ամփոփելով վերոգրյաը նե վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանը նս մեկ անգամ փաստում է, որ վիճարկվող վարչական ակտի իրավաչափության գնահատմանն ուղղված դատական վերահսկողությունը պետք է ուղղված լինի այդ ակտի ընդունման հիմքում ընկած բոլոր փաստական ն իրավական հիմքերի ստուգմանը:
Սույն գործի փաստերի համաձայն՝ Կոմիտեի հետբացթողումային հսկողության վարչության Ստուգումների պլանավորման ն ռազմավարության բաժնի գլխավոր մաքսային տեսու Վ. Սաղաթելյանի կողմից 16.05.2017 թվականին կազմվել է Ընկերության վերաբերյալ տեղեկատվական-վերլուծօական տեղեկանք, որով, որպես վերլուծական աշխատանքի իրականացման հիմք, նշվել է Վրաստանի մաքսային մարմիններից ստացված 14.02.2017 թվականի թիվ 2110/20545 (ՀՀ ԿԱ ՊԵԿ մուտք 22.02.2017 թվականի թիվ 8748-17) գրությանը կից տեղեկատվությունը (հատոր 1-ին, գ.թ. 42): Ընդ որում, նշված տեղեկատվական-վերլուծական տեղեկանքում շարադրվել է Վրաստանի մաքսային մարմիններից ստացված 14.02.2017 թվականի թիվ 21-10/20545 (մուտք 22.02.2017 թվականի թիվ 8748-17) օտարալեզու գրության (հատոր 1-ին, գ.թ. 47) բովանդակությունը:
Կոմիտեի հետբացթողումային հսկողության վարչության ստուգումների պլանավորման ն ռազմավարության բաժնի պետը, հիմք ընդունելով 16.05.2017 թվականին կազմված տեղեկատվական-վերլուծական տեղեկանքը` Ընկերության կողմից մաքսային օրենսդրության հնարավոր խախտման մասին վկայող տեղեկատվության առկայության վերաբերյալ, 16.05.2017 թվականի զեկուցագրով հետբացթողումային հսկողության վարչության պետին առաջարկել է Ընկերությունում իրականացնել արտապլանային արտագնա մաքսային ստուգում (հատոր 1-ին, գ.թ. 43).
Կոմիտեի նախագահը, հիմք ընդունելով Մաքսային միության մաքսային օրենսգրքի 82-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին ն 2-րդ կետերը, 16.05.2017 թվականին հրապարակել է
14
«Արտագնա մաքսային ստուգում իրականացնելու մասին» թիվ 0012 հանձնարարականը (հատոր 1-ին, գ.թ. 412, որի հիման վրա 17.05.2017 թվականից իրականացվել է արտապլանային արտագնա մաքսային ստուգում, որը վերաբերել է Ընկերության Ֆ.02.2015 թվականի թիվ 3580 ն 26.07.2016 թվականի թիվ 021168 մաքսային հատարարագրերով ՀՀ ներմուծված ն հայտարարագրված ապրանքներին վերաբերվող ՀՀ ն ԵԱՏՄ մաքսային օրենսդրությամբ սահմանված պահանջների կատարման ճշտությանը:
Ստուգման արդյունքում ՀՀ ԿԱ ՊԵԿ հետբացթողումային հսկողության վարչության կողմից 29.05.2017 թվականին կազմվել է սույն գործով վիճարկվող արտագնա մաքսային ստուգման թիվ 0012--Ա ակտը, որով արձանագրվել է, որ (./)Վրաստանի մաքսային մարմիններից ստացված 14.02.2017 թվականի թիվ 2110/20545 (ՀՀ ԿԱ ՊԵԿ մուտք 22.02.2017 թվականի թիվ 8748-17) գրությանը կից փաստաթղթերի համաձայե'
12.02.2015 թվականի թիվ 3580 մաքսային հայտարարագրով ձնակերպված ն ԷՑԷ279/7//087 պետհամարանիշի բեռնատարով ՀՀ տարածք ներմուծված երեք անվանում ապրանքները (ապակյա բաժակներ՝ մեծ, ապակյա բաժակներ՝ փոքր ն ամրացված ապակուց մուրաբայի աման) Վրաստանից ստացված :հաշիվ-ապրանքագրում արտացոլված է մեկ անվանմամբ (ապակե ս
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 3 մարտի, 2022 թ.
- Գործի #:
- ՎԴ/7522/05/17
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
