Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/Դուկովա — ԵԴ/2029/02/19
ՎճռաբեկՔաղաքացիական իրավունքAI Ինդեքսավորված

Դուկովա — ԵԴ/2029/02/19

Վճռաբեկ դատարանԵԴ/2029/02/1930 հոկտեմբերի, 2024 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

քննելով ըստ Լյուդմիլա Դուկովայի հայցի ընդդեմ Արմինե Նադարյանի՝ գործարքները մասնակիորեն անվավեր ճանաչելու ն անվավերության հետնանքներ կիրառելու պահանջների մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 09.09.2022 թվականի որոշման դեմ Լյուդմիլա Դուկովայի բերած վճռաբեկ բողոքը, ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը Դիմելով դատարան` Լյուդմիլա Դուկովան պահանջել է անվավեր ճանաչել Երնանի Ազատության պողոտայի 24-րդ շենքի թիվ 9 հասցեում գործող անշարժ գույքի, 24-րդ շենքի թիվ 5 հասցեում գործող անշարժ գույքի, Երնանի Ռուբինյանց փողոցի թիվ

Ամբողջ Տեքստ

«3 «ԵՀ

ԻՋ). ն

ՆԱ ՀԱՆԳ 1

ԱՋՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/2029/02/19 դատարանի որոշում 2024թ.

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/2029/02/19

Նախագահող դատավոր՝ Ա. Կուրեխյան

Դատավորներ՝ Ա. Մխիթարյան

Ս. Գրիգորյան

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական

պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով՝

նախագահող Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

զեկուցող Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

Ս. ՄԵՂՐՅԱՆ

Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ

2024 թվականի հոկտեմբերի 30-ին

գրավոր ընթացակարգով քննելով ըստ Լյուդմիլա Դուկովայի հայցի ընդդեմ Արմինե Նադարյանի՝ գործարքները մասնակիորեն անվավեր ճանաչելու ն անվավերության հետնանքներ կիրառելու պահանջների մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 09.09.2022 թվականի որոշման դեմ Լյուդմիլա Դուկովայի բերած վճռաբեկ բողոքը,

ՊԱՐԶԵՑ

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Լյուդմիլա Դուկովան պահանջել է անվավեր ճանաչել Երնանի Ազատության պողոտայի 24-րդ շենքի թիվ 9 հասցեում գործող անշարժ գույքի, 24-րդ շենքի թիվ 5 հասցեում գործող անշարժ գույքի, Երնանի Ռուբինյանց փողոցի թիվ 30 հասցեում գործող անշարժ գույքի (նոր հասցեն՝ 27/87) նվիրատվության պայմանագրերը, մասնակիորեն անվավեր ճանաչել Կոտայքի մարզի Պռոշյան համայնքի 6-րդ փողոցի թիվ 16 հասցեում գործող բնակելի տան ն հողամասի, Երնանի Ազատության պողոտայի թիվ 24/44, թիվ 24/46, թիվ 24/47, թիվ 24/45 ու թիվ 24/48 հասցեում գործող անշարժ գույքի, Երնանի Պուշկին փողոցի 3-րդ շենքի թիվ 66 հասցեում գործող բնակարանի նվիրատվության պայմանագրերը, Կոտայքի մարզի Պռոշյան գյուղ հասցեում գործող 1000քմ հողամասի առուվաճառքի պայմանագիրը, անվավեր ճանաչել

2

այդ պայմանագրերի հիման վրա Արմինե Նադարյանի անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումները, այդ գուքի նկատմամբ վերականգնել իր սեփականության իրավունքը:

Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ՝ Դատարան) 19.10.2020 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ Վերաքննիչ դատարան) 09.09.2022 թվականի որոշմամբ Լյուդմիլա Դուկովայի վերաքննիչ բողոքը մերժվել է, ն Դատարանի 19.10.2020 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Լյուդմիլա Դուկովան (ներկայացուցիչ Ռիմա Մխիթարյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Արմինե Նադարյանը (ներկայացուցիչ Մամիկոն Մանուկյան):

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները ն պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 198-րդ, 201-րդ, 275-րդ ն 599-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 9-րդ ու 66-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը եշված հիմքերի առկայությունը պատճառաբանել է հետնյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ առուվաճառքի պայմանագրով ձեռք բերված ինը միավոր գույքից երեքը գրանցված են միայն Վրույր Առաքելյանի անունով, իսկ վեց միավորը՝ Վրույր Առաքելյանի ն Արմինե Նադարյանի անունով՝ որպես ընդհանուր սեփականություն, ինչպես նան այն, որ գույքը ձեռք է բերվել Վրույր Առաքելյանի ու իր համատեղ ամուսնության ընթացքում հատուցելի պայմանագրով, հետնաբար ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 201-րդ հոդվածի 1-ին կետի հիմքով ինքն ամուսնու՝ Վրույր Առաքելյանի բաժնեմասի նկատմամբ ձեռք է բերել համատեղ սեփականության իրավունք:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ 2018 թվականին՝ Վրույր Առաքելյանի մահից առաջ, վերջինիս լիազորված անձը ինը միավոր անշարժ գույքի՝ Վրույր Առաքելյանին պատկանող բաժնեմասերը նվիրատվության պայմանագրերով երեք ամսվա ընթացքում ձնակերպել է Արմինե Նադարյանի անունով, ինչի հետնանքով Արմինե Նադարյանին են անցել նան իր բաժնեմասերը: Գործարքները վավերացվել են առանց իր բաժնեմասերը նախապես որոշելու Աո առանց իր համաձայնության, մինչդեռ Վրույր Առաքելյանը կարող էր միայն իր բաժնեմասերը տնօրինել:

Վերաքննիչ դատարանն անտեսել է նան, որ նվիրատվության պայմանագրերը կնքելուց առաջ անհրաժեշտ էր փոխել Վրույր Առաքելյանի Ա իր համատեղ սեփականության գույքային ռեժիմը, ինչպես Վրույր Առաքելյանի ու Արմինե Նադարյանի միջն է փոխվել գույքերի ռեժիմը՝ ընդհանուր գույքը վերածվել է բաժնայինի: Այսինքն՝ երեք գույքից պետք է առանձնացվեին իրեն պատկանող 1/2, իսկ վեց գույքից՝ 1/4 բաժինները, իսկ Վրույր Առաքելյանի լիազորված անձը միայն վերջինիս հասնելիք բաժինները պետք է նվիրեր Արմինե Նադարյանին:

Բացի այդ, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 201-րդ հոդվածը բացառություն չի նախատեսում, հետնաբար Վրույր Առաքելյանի 1/2 ն 110 բաժինները հանդիսանում են ամուսիների ընդհանուր սեփականությունը, իսկ ընդհանուր սեփականության ներքո գտնվող գույքը տնօրինվում է բոլոր մասնակիցների համաձայնությամբ անկախ այն բանից, թե մասնակիցներից ով է կնքում գույքը տնօրինելու գործարքը: Ինքը նվիրատվության

Յ

գործարքներով համաձայնություն չի տվել, ուստի ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 275-րդ հոդվածի 2-րդ կետի հիմքով որպես սեփականատեր բոլոր դեպքերում իրավունք ունի հետ պահանջել իր գույքը, ինչն անտեսվել է ստորադաս դատարանների կողմից:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել նան, որ Դատարան են ներկայացվել վկաների՝ նոտարական կարգով հաստատված ցուցմունքներ՝ ապացուցելու, որ ինքը մեկուսացված չի եղել գույքից Ա կատարել է 40.000 ԱՄՆ դոլարի ներդրում վեճի առարկա գույքի համար:

Ստորադաս դատարանները հաշվի չեն առել, որ ինը գործարքներից երեքի դեպքում Վրույր Առաքելյանը գրանցված է եղել որպես միանձնյա սեփականատեր, հետնաբար դրանցում իր բաժնեմասը 1/2 է, ոչ թե 1/4, վեց գույքում՝ 1/4, իսկ 2225,64քմ հարսանյաց սրահի բաժնեմասից Վրույր Առաքելյանի բաժնեմասը 1/10 է, Արմինե Նադարյանինը՝ 9/10, սակայն որոշման մեջ գրվել է յուրաքանչյուրին 1/2 բաժնեմաս ունեցող գույքի ցանկում, որպիսի անճշտությունները նույնպես վկայում են այն մասին, որ ապացույցները չեն ուսումնասիրվել:

Դատարանը հայցը մերժելու հիմքում վկայակոչել է նան այն, որ գործով չի ապացուցվել, որ Արմինե Նադարյանը գիտեր Վրույր Առաքելյանի գրանցված ամուսնության մասին: Մինչդեռ նման հարցադրում կարող էր արվել միայն այն դեպքում, երբ գույքն օտարված լիներ հատուցելի գործարքով, քանի որ այն դեպքում, երբ գույքն անհատույց է ձեռք բերվել այն օտարելու իրավունք չունեցող անձից, ապա սեփականատերը բոլոր դեպքերում իրավունք ունի հետ պահանջել այդ գույքը:

Բացի այդ, Վերաքննիչ դատարանի որոշման էջերը կնքված չեն:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 09.09.2022 թվականի որոշումը ն հայցը բավարարել:

2... Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմքերը, հիմնավորումները

Վճռաբեկ բողոքն անհիմն է ն ենթակա է մերժման հետնյալ պատճառաբանությամբ:

Համատեղ սեփականություն համարվող գույքը տնօրինելու գործարք կնքելու դեպքում մյուս սեփականատիրոջ համաձայնության արտահայտման հատուկ ձե սահմանված չէ, ինչը նշանակում է, որ համատեղ սեփականության ներքո գտնվող գույքի նվիրատվության դեպքում մյուս մասնակցի համաձայնությունը կարող է դրսնորվել հստակ արտահայտված ցանկացած ձնով: Այսինքն՝ յուրաքանչյուր դեպքում համաձայնության առկայությունը կամ բացակայությունը դատարանի կողմից հաստատվում է ապացույցների լրիվ Ա բազմակողմանի հետազոտման ու գնահատման արդյունքում:

Տվյալ դեպքում վիճահարույց գույքը՝ որպես համատեղ սեփականություն, ձեռք է բերվել Վրույր Առաքելյանի կողմից, այդ պահից տիրապետվել ն օգտագործվել է բացառապես նրա կողմից: Ավելին՝ 2017 թվականին Վրույր Առաքելյանը կնքել է համատեղ սեփականությունը բաժնայինի վերածելու մասին համաձայնագիր, ինչն էլ վկայում է, որ հենց հայցվորի համաձայնությամբ է Վրույր Առաքելյանը տնօրինել այդ գույքը:

Բացի այդ, հայցվորի համաձայնության առկայության մասին են վկայում նան այն հանգամանքները, որ Վրույր Առաքելյանը տարին մի քանի անգամ գնացել է իր մոտ, իրենք քննարկել են իրենց անելիքները ն եկամուտները, մշտապես վարել են համատեղ տնտեսություն, իրենց աշխատած գումարների ու ծախսերի վերաբերյալ միմյանց միշտ հաշվետվություն են ներկայացրել, ինչպես նան իրենց համատեղ ամուսնության ընթացքում ձեռք բերված ցանկացած գույք ձնակերպվել է ամուսնու անունով:

Գործում առկա ապացույցներից ն վկաների ցուցմունքներից հետնում է, որ 1998 թվականից ի վեր հայցվորը ն Վրույր Առաքելյանը համատեղ տնտեսություն չեն վարել, չեն բնակվել միասին, ինչպես նան իրազեկված լինելով Վրույր Առաքելյանի գործարար

4

գործունեության վերաբերյալ՝ հայցվորը գիտեր ն պարտավոր էր իմանալ, որ վերջինս ձեռք է բերում ու օտարում է գույք, որի նկատմամբ հայցվորը հետաքրքրություն չի ցուցաբերել՝ այդկերպ հրաժարվելով համատեղ սեփականությունից ն տալով գույքը տնօրինելու համաձայնություն:

Գործում առկա ապացույցներով չի հիմնավորվում, որ ինքը գիտեր կամ ողջամտորեն պետք է իմանար այն մասին, որ Վրույր Առաքելյանը շարունակել է մնալ գրանցված ամուսնության մեջ:

3. Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետնյալ փաստերը՝

1) Վրույր Առաքելյանի ն Լյուդմիլա Դուկովայի ամուսնությունը գրանցվել է 14.08.1976 թվականին (հատոր 2-րդ, գ.թ. 83).

2) Վրույր Առաքելյանը մահացել է 15.10.2018 թվականին (հատոր 1-ին, գ.թ. 82).

3) Հարություն Ղազարյանի՝ որպես վաճառողի, Վրույր Առաքելյանի ն Արմինե Նադարյանի՝ որպես գնորդների միջն 31.01.2007 թվականին կնքվել է հողամասի առուվաճառքի պայմանագիր: Պայմանագրի 1-ին կետի համաձայն՝ վաճառողը վաճառում է, իսկ գնորդները որպես սեփականություն ձեռք են բերում անշարժ գույք, որը գտնվում է Պռոշյան գյուղում ն բաղկացած է 1000քմ հողամասից (կադաստրային համարը՝ 169-24), (..) որը համարվելու է գնորդների ընդհանուր բաժնային սեփականությունը հավասար բաժիններով՝ յուրաքանչյուրին 1/2 բաժնով (հատոր 2-րդ, գ.թ. 60, 61).

4) Վրույր Առաքելյանի՝ որպես նվիրատուի, ում անունից լիազորագրով հանդես է եկել Արմեն Մինասյանը, ն Արմինե Նադարյանի՝ որպես նվիրառուի միջն 15.08.2018. թվականին կնքվել է անշարժ գույքի (շինություն) նվիրատվության պայմանագիր: Պայմանագրի 1-ին կետի համաձայն՝ Արմեն Մինասյանը Վրույր Առաքելյանի անունից Արմինե Նադարյանին է նվիրել Երնանի Քանաքեռ-Զեյթուն, Ազատության պողոտայի 24-րդ շենքի շինություն թիվ 5 հասցեի անշարժ գույքը, 3-րդ կետի համաձայն՝ վերը նշված հասցեի անշարժ գույքը պատկանում է նվիրատուին (հատոր 1-ին, գ.թ. 92՝ դարձերես, 93).

5) Վրույր Առաքելյանի՝ որպես նվիրատուի, ում անունից լիազորագրով հանդես է եկել Արմեն Մինասյանը, ն Արմինե Նադարյանի՝ որպես նվիրառուի միջն 15.08.2018. թվականին կնքվել է անշարժ գույքի (շինություն) նվիրատվության պայմանագիր: Պայմանագրի 1-ին կետի համաձայն՝ Արմեն Մինասյանը Վրույր Առաքելյանի անունից Արմինե Նադարյանին է նվիրել Երնանի Քանաքեռ-Զեյթուն, Ազատության պողոտայի 24-րդ շենքի շինություն թիվ 9 հասցեի անշարժ գույքը, 3-րդ կետի համաձայն՝ վերը նշված հասցեի անշարժ գույքը պատկանում է նվիրատուին (հատոր 1-ին, գ.թ. 96՝ դարձերես, 97, հատոր 2-րդ, գ.թ. 19).

6) Վրույր Առաքելյանի՝ որպես նվիրատուի, ում անունից լիազորագրով հանդես է եկել Արմեն Մինասյանը, ն Արմինե Նադարյանի՝ որպես նվիրառուի միջն 15.08.2018. թվականին կնքվել է անշարժ գույքի (տարածք) նվիրատվության պայմանագիր: Պայմանագրի 1-ին կետի համաձայն՝ Արմեն Մինասյանը Վրույր Առաքելյանի անունից Արմինե Նադարյանին է նվիրել Երնանի Քանաքեռ-Զեյթուն, Ռուբինյանց փողոցի թիվ 30 հասցեի անշարժ գույքը, 3-րդ կետի համաձայն՝ վերը նշված հասցեի անշարժ գույքը պատկանում է նվիրատուին (հատոր 1-ին, գ.թ. 109՝ դարձերես, 110).

7) «Երնանի Ռելեի գործարան» ԲԲԸ-ի՝ որպես վաճառողի, Վրույր Առաքելյանի ն Արմինե Նադարյանի՝ որպես գնորդների միջն 08.07.2016 թվականին կնքվել է անշարժ գույքի տարաժամկետ վճարումով առուվաճառքի պայմանագիր: Պայմանագրի 1-ին կետի համաձայն՝ վաճառողը վաճառում է, իսկ գնորդները ձեռք են բերում Երնանի -Քանաքեռ-Զեյթուն, Ազատության պողոտայի թիվ 24/46 հասցեում գտնվող անշարժ գույքը (հատոր 1-ին, գ.թ. 100՝ դարձերես, 101).

5

8) Վրույր Առաքելյանի՝ որպես նվիրատուի, ում անունից լիազորագրով հանդես է եկել Արմեն Մինասյանը, ն Արմինե Նադարյանի՝ որպես նվիրառուի միջն 12.09.2018 թվականին կնքվել է անշարժ գույքի (տարածք) բաժնեմասի սահմանման ու նվիրատվության պայմանագիր: Պայմանագրի 1-ին կետի համաձայն՝ Երնանի Քանաքեռ-Զեյթուն, Ազատության պողոտայի 24/46 հասցեի անշարժ գույքի համասեփականատերեր Վրույր Առաքելյանի ն Արմինե Նադարյանի համաձայնությամբ անշարժ գույքի նկատմամբ յուրաքանչյուրի բաժնեմասը սահմանվում է 1/2: Պայմանագրով լիազորված անձ Արմեն Մինասյանը Վրույր Առաքելյանի անունից Արմինե Նադարյանին է նվիրել Երնանի Քանաքեռ-Զեյթուն, Ազատության պողոտայի թիվ 24/46 հասցեի անշարժ գույքի Վրույր Առաքելյանին պատկանող բաժնեմասն ամբողջությամբ (հատոր 1-ին, գ.թ. 101՝ դարձերես, 102).

9) «Երնանի Ռելեի գործարան» ԲԲԸ-ի՝ որպես վաճառողի, Վրույր Առաքելյանի ն Արմինե Նադարյանի՝ որպես գնորդների միջն 08.07.2016 թվականին կնքվել է անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր: Պայմանագրի 1-ին կետի համաձայն՝ վաճառողը վաճառում է, իսկ գնորդները ձեռք են բերում Երնանի Քանաքեռ-Զեյթուն, Ազատության պողոտայի թիվ 24/47 հասցեում գտնվող անշարժ գույքը (հատոր 1-ին, գ.թ. 103՝ դարձերես, 104).

10) Վրույր Առաքելյանի՝ որպես նվիրատուի, ում անունից լիազորագրով հանդես է եկել Արմեն Մինասյանը, ն Արմինե Նադարյանի՝ որպես նվիրառուի միջն 12.09.2018 թվականին կնքվել է անշարժ գույքի (հողամաս) բաժնեմասի սահմանման ու նվիրատվության պայմանագիր: Պայմանագրի 1-ին կետի համաձայն՝ Երնանի Քանաքեռ-Զեյթուն, Ազատության պողոտայի թիվ 24/47 հասցեի անշարժ գույքի համասեփականատերեր Վրույր Առաքելյանի ն Արմինե Նադարյանի համաձայնությամբ անշարժ գույքի նկատմամբ յուրաքանչյուրի բաժնեմասը սահմանվում է 1/2: Պայմանագրով լիազորված անձ Արմեն Մինասյանը Վրույր Առաքելյանի անունից Արմինե Նադարյանին է նվիրել Երնանի Քանաքեռ-Զեյթուն, Ազատության պողոտայի թիվ 24/47 հասցեի անշարժ գույքի Վրույր Առաքելյանին պատկանող բաժնեմասն ամբողջությամբ (հատոր 1-ին, գ.թ. 104՝ դարձերես, 105).

11) «Երնանի Ռելեի գործարան» ԲԲԸ-ի՝ որպես վաճառողի, Վրույր Առաքելյանի ն Արմինե Նադարյանի՝ որպես գնորդների միջն 08.07.2016 թվականին կնքվել է անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր: Պայմանագրի 1-ին կետի համաձայն՝ վաճառողը վաճառում է, իսկ գնորդները ձեռք են բերում Երնանի -Քանաքեռ-Զեյթուն, Ազատության պողոտայի թիվ 24/48 հասցեում գտնվող անշարժ գույքը (հատոր 1-ին, գ.թ. 107).

12) Վրույր Առաքելյանի՝ որպես նվիրատուի, ում անունից լիազորագրով հանդես է եկել Արմեն Մինասյանը, ն Արմինե Նադարյանի՝ որպես նվիրառուի միջն 12.09.2018 թվականին կնքվել է անշարժ գույքի (հողամաս) բաժնեմասի սահմանման ու նվիրատվության պայմանագիր: Պայմանագրի 1-ին կետի համաձայն՝ Երնանի Քանաքեռ-Զեյթուն, Ազատության պողոտայի թիվ 24/48 հասցեի անշարժ գույքի համասեփականատերեր Վրույր Առաքելյանի ն Արմինե Նադարյանի համաձայնությամբ անշարժ գույքի նկատմամբ յուրաքանչյուրի բաժնեմասը սահմանվում է 1/2: Պայմանագրով լիազորված անձ Արմեն Մինասյանը Վրույր Առաքելյանի անունից Արմինե Նադարյանին է նվիրել Երնանի Քանաքեռ-Զեյթուն, Ազատության պողոտայի թիվ 24/48 հասցեի անշարժ գույքի Վրույր Առաքելյանին պատկանող բաժնեմասն ամբողջությամբ (հատոր 1-ին, գ.թ. 108).

13) Վրույր Առաքելյանի ն Արմինե Նադարյանի միջն 21.06.2017 թվականին կնքվել է համատեղ սեփականություն բաժնային սեփականության վերածելու համաձայնագիր: Համաձայնագրով կողմերը՝ որպես Երնանի Քանաքեռ-Զեյթուն, Ազատության պողոտայի թիվ 24/44 հասցեում գտնվող 2225,64քմ մակերեսով հարսանյաց սրահի, 173,5քմ մակերեսով ժամանցի սրահի Ա 0,2813հա մակերեսով հողամասի ընդհանուր համատեղ սեփականատերեր, որոշել են վերածել այն բաժնային սեփականության՝ հետնյալ բաժնեմասերով՝ Վրույր Առաքելյան՝ 1/10 բաժնեմաս, Արմինե Նադարյան՝ 9/10 բաժնեմաս (հատոր 2-րդ, գ.թ. 79, 80).

6

14) Վրույր Առաքելյանի՝ որպես նվիրատուի ն Արմինե Նադարյանի՝ որպես նվիրառուի միջն 27.04.2018 թվականին կնքվել է անշարժ գույքի բաժնեմասի նվիրատվության պայմանագիր: Պայմանագրի 1-ին կետի համաձայն՝ Արմեն Մինասյանը Վրույր Առաքելյանի անունից Արմինե Նադարյանին է նվիրել Երնանի Քանաքեռ-Զեյթուն, Ազատության պողոտայի թիվ 24/44 հասցեի անշարժ գույքի՝ Վրույր Առաքելյանին պատկանող բաժնեմասն ամբողջությամբ (հատոր 1-ին, գ.թ. 94՝ դարձերես, 95).

15) Վրույր Առաքելյանի՝ որպես նվիրատուի, ում անունից լիազորագրով հանդես է եկել Արմեն Մինասյանը, ն Արմինե Նադարյանի՝ որպես նվիրառուի միջն 12.09.2018 թվականին կնքվել է անշարժ գույքի (հողամաս) բաժնեմասի սահմանման ու նվիրատվության պայմանագիր: Պայմանագրի 1-ին կետի համաձայն՝ Երնանի Քանաքեռ-Զեյթուն, Ազատության պողոտայի 24/45 հասցեի անշարժ գույքի համասեփականատերեր Վրույր Առաքելյանի ն Արմինե Նադարյանի համաձայնությամբ անշարժ գույքի նկատմամբ յուրաքանչյուրի բաժնեմասը սահմանվում է 1/2: Պայմանագրով լիազորված անձ Արմեն Մինասյանը Վրույր Առաքելյանի անունից Արմինե Նադարյանին է նվիրել Երնանի Քանաքեռ-Զեյթուն, Ազատության պողոտայի թիվ 24/45 հասցեի անշարժ գույքի Վրույր Առաքելյանին պատկանող բաժնեմասն ամբողջությամբ (հատոր 1-ին, գ. թ. 98՝ դարձերես, 99).

16) Վրույր Առաքելյանի՝ որպես նվիրատուի, ում անունից լիազորագրով հանդես է եկել Արմեն Մինասյանը, ն Արմինե Նադարյանի՝ որպես նվիրառուի միջն 27.04.2018 թվականին կնքվել է անշարժ գույքի (բնակարան) բաժնեմասի սահմանման ու նվիրատվության պայմանագիր: Պայմանագրի 1-ին կետի համաճձայն՝ Երնանի Կենտրոն համայնքի Պուշկին փողոցի 3-րդ շենքի թիվ 66 բնակարան հասցեի անշարժ գույքի համասեփականատերեր Վրույր Առաքելյանի ն Արմինե Նադարյանի համաձայնությամբ անշարժ գուքի նկատմամբ յուրաքանչյուրի բաժնեմասը սահմանվում է 1/2: Պայմանագրով լիազորված անձ Արմեն Մինասյանը Վրույր Առաքելյանի անունից Արմինե Նադարյանին է նվիրել Երնանի Կենտրոն համայնքի Պուշկին փողոցի 3-րդ շենքի թիվ 66 բնակարան հասցեի անշարժ գույքի Վրույր Առաքելյանին պատկանող բաժնեմասն ամբողջությամբ (հատոր 2-րդ, գ.թ. 55, 56).

17) Վրույր Առաքելյանի՝ որպես նվիրատուի, ում անունից լիազորագրով հանդես է եկել Արմեն Մինասյանը, ն Արմինե Նադարյանի՝ որպես նվիրառուի միջն 27.04.2018 թվականին կնքվել է անշարժ գույքի (բնակելի տուն) բաժնեմասի սահմանման ու նվիրատվության պայմանագիր: Պայմանագրի 1-ին կետի համաձայն՝ Կոտայքի մարզի Պռոշյան համայնքի բնակելի տուն հասցեի անշարժ գույքի համասեփականատերեր Վրույր Առաքելյանի ն Արմինե Նադարյանի համաձայնությամբ անշարժ գույքի նկատմամբ յուրաքանչյուրի բաժնեմասը սահմանվում է 1/2: Պայմանագրով լիազորված անձ Արմեն Մինասյանը Վրույր Առաքելյանի անունից Արմինե Նադարյանին է նվիրել Կոտայքի մարզի Պռոշյան համայնքի բնակելի տուն հասցեի անշարժ գույքի Վրույր Առաքելյանին պատկանող բաժնեմասն ամբողջությամբ (հատոր 2-րդ, գ.թ. 65,66).

18) Արմինե Նադարյանի անունով գրանցված գույքային իրավունքների ցանկ՝

- Երնան, Կենտրոն, Պուշկինի փողոց, 3-րդ շենք, թիվ 66 բնակարան,

- Երնան, Քանաքեռ-Զեյթուն, Ռուբինյանց փողոց 27/87 (նախկին 30),

- Երնան, Քանաքեռ-Զեյթուն, Ազատության պողոտա, 24-րդ շենք, թիվ 9 շինություն

- Երնան, Քանաքեռ-Զեյթուն, Ազատության պողոտա, 24-րդ շենք, թիվ 5 շինություն

- Մարզ Կոտայք, համայնք Պռոշյան, 6-րդ փողոց, 1-ին նրբանցք, թիվ 16 բնակելի տուն

- Երնան, Քանաքեո-Զեյթուն, Ազատության պողոտա 24/44

- Երնան, Քանաքեռ-Զեյթուն, Ազատության պողոտա 24/45

- Երնան, Քանաքեռ-Զեյթուն, Ազատության պողոտա 24/46

- Երնան, Քանաքեո-Զեյթուն, Ազատության պողոտա 24/47

- Երնան, Քանաքեռ-Զեյթուն, Ազատության պողոտա 24/48

7

իրավունքի տեսակը՝ սեփականություն (հատոր 2-րդ, գ.թ. 38-43):

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումը

Ա) ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ եթե ՀՀ վճռաբեկ դատարանը վճռաբեկ բողոքի քննությամբ հայտնաբերում է, որ առկա է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետում նշված դատական ակտի անվերապահ բեկանման համապատասխան հիմքը, այն է՝ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատական ակտն ստորագրված կամ կնքված չէ, ապա անկախ այդ հիմքի ն դրա վերաբերյալ հիմնավորումների մասին վճռաբեկ բողոքում նշված լինելու հանգամանքից, ՀՀ վճռաբեկ դատարանը պարտավոր է, դուրս գալով վճռաբեկ բողոքի հիմքերի ն հիմնավորումների սահմաններից, անվերապահորեն բեկանել բողոքարկվող դատական ակտը՝ այդ խախտումը համարելով դատավարական իրավունքի նորմի այնպիսի խախտում, որի դեպքում այլնս էական չէ՝ այն հանգեցրել է կամ կարող էր հանգեցնել գործի սխալ լուծմանը, թե՝ ոջ (տես Սամվել Մարտիրոսյանն ընդդեմ Սաթենիկ, Ռաֆայել ն Լիլիթ Խաչատրյանների ու Սաթենիկ, Ռաֆայել ն Լիլիթ իԽՍաչատրյաններե ընդդեմ Սամվել, Ծովինար, Անդրանիկ, Մանյա ու Արնիկ Մարտիրոսյանների թիվ ԵԱԴԴ/3222/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 10.02.2023 թվականի որոշումը):

Նկատի ունենալով Վերաքննիչ դատարանի որոշման էջերը կնքված չլինելու վերաբերյալ վճռաբեկ բողոքի փաստարկը՝ Վճռաբեկ դատարանը նախ հարկ է համարում անդրադառնալ այդպիսի խախտման առկայությունը պարզելուն:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ գործում առկա՝ Վերաքննիչ դատարանի 09.09.2022 թվականի որոշումն ստորագրված է այն կայացրած դատավորների կողմից, իսկ որոշման յուրաքանչյուր էջը կնքված է նախագահող դատավորի կնիքով: Հակառակը հաստատող որնէ թույլատրելի ն վերաբերելի ապացույց գործում առկա չէ: Հետնաբար բացակայում է վերանայվող դատական ակտն անվերապահ բեկանելու համապատասխան հիմքը:

Բ) Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերնույթ առկա է մարդու իրավունքների ն ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 198-րդ ու 201-րդ հոդվածների, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:

Վճռաբեկ դատարանը, հաշվի առնելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 198-րդ հոդվածի պահանջները Սահմանադրությանը համահունչ մեկնաբանելու կարնորությունը, սույն վճռաբեկ բողոքի քենության շրջանակներում անհրաժեշտ է համարում անդրադառեալ համատեղ գույքը տեօրինելու հարցին, քանի որ, չնայած հարցի վերաբերյալ Սահմանադրական դատարանի ու ՀՀ վճռաբեկ դատարանի դիրքորոշումների առկայությանը, դատական պրակտիկայում եման որոշումները կիրառվում են տարակերպ ընկալմամբ:

Սահմանադրության 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի օրինական հիմքով ձեռք բերած սեփականությունն իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու ն տնօրինելու իրավունք:

8

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` սեփականության իրավունքը կարող է

սահմանափակվել միայն օրենքով՝ հանրության շահերի կամ այլոց հիմնական իրավունքների Ա ազատությունների պաշտպանության նպատակով:

Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ ոչ ոք չի կարող զրկվել սեփականությունից, բացառությամբ դատական կարգով՝ օրենքով սահմանված դեպքերի:

Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն` հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարումն իրականացվում է օրենքով սահմանված բացառիկ դեպքերում ն կարգով՝ միայն նախնական ն համարժեք փոխհատուցմամբ:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 163-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ սեփականության իրավունքը սուբյեկտի՝ օրենքով ն այլ իրավական ակտերով ճանաչված ու պահպանվող իրավունքն է՝ իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու ն տնօրինելու իրեն պատկանող գույքը: (...) Տնօրինման իրավունքը գույքի ճակատագիրը որոշելու իրավաբանորեն ապահովված հնարավորությունն է:

Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ սեփականատերն իրավունք ունի իրեն պատկանող գույքի նկատմամբ, իր հայեցողությամբ, կատարել օրենքին չհակասող ն այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը չխախտող ցանկացած գործողություն, այդ թվում՝ իր գույքը որպես սեփականություն օտարել այլ անձանց, նրանց փոխանցել այդ գույքի օգտագործման, տիրապետման ն տնօրինման իրավունքները, գույքը գրավ դնել կամ տնօրինել այլ եղանակով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 189-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ երկու կամ ավելի անձանց սեփականության ներքո գտնվող գուքը նրանց է պատկանում ընդհանուր սեփականության իրավունքով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 198-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` համատեղ սեփականության մասնակիցները միասին տիրապետում ն օգտագործում են ընդհանուր գույքը, եթե այլ բան նախատեսված չէ նրանց համաձայնությամբ:

Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ համատեղ սեփականության ներքո գտնվող գույքը տնօրինվում է բոլոր մասնակիցների համաձայնությամբ, անկախ այն բանից, թե մասնակիցներից ով է կնքում գույքը տնօրինելու գործարքը:

Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն` համատեղ սեփականության մասնակիցներից յուրաքանչյուրն իրավունք ունի կնքել ընդհանուր գույքը տնօրինելու գործարքներ, եթե այլ բան նախատեսված չէ նրանց համաձայնությամբ: Համատեղ սեփականության մասնակիցներից մեկի կողմից կնքված՝ ընդհանուր սեփականության տնօրինման գործարքը կարող է անվավեր ճանաչվել մնացած մասնակիցների պահանջով' գործարք կնքող մասնակցի մոտ անհրաժեշտ լիազորությունների բացակայության դեպքում, եթե ապացուցվի, որ գործարքի մյուս կողմն իմացել է կամ ակնհայտորեն պետք է իմանար այդ մասին:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 599-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ ընդհանուր համատեղ սեփականության ներքո գտնվող գույքի նվիրատվությունը թույլատրվում է համատեղ սեփականության բոլոր մասնակիցների համաձայնությամբ՝ նույն օրենսգրքի 198 հոդվածով նախատեսված կանոնների պահպանմամբ:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 199-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` համատեղ սեփականության մասնակիցների միջն ընդհանուր գույքը բաժանվում կամ նրանցից մեկի բաժինն առանձնացվում է ընդհանուր գույքի նկատմամբ իրավունքում մասնակիցներից յուրաքանչյուրի բաժինը նախապես որոշելուց հետո:

Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ ընդհանուր գույքը բաժանելիս ն դրանից բաժին առանձնացնելիս համատեղ սեփականության մասնակիցների բաժինները համարվում են հավասար, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ մասնակիցների համաձայնությամբ:

9

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 201-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ ամուսնության ընթացքում ամուսինների ձեռք բերած գույքը նրանց համատեղ սեփականությունն է, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ նրանց միջն կնքված պայմանագրով:

ՀՀ ընտանեկան օրենսգրքի 26-րդ հոդվածի համաձայն՝ ամուսինների ընդհանուր համատեղ սեփականության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են ՀՀ քաղաքացիական օրենսգրքով, ինչպես նան ամուսինների միջե կնքված ամուսնական պայմանագրով:

Նախկինում կայացրած որոշումներով ՀՀ վճռաբեկ դատարանի եզրահանգումը վերաբերում է համասեփականատերերի համաձայնության առկայության կանխավարկածին (անհամաձայնության բացակայությանը)՝ մի դեպքում շեշտելով ընդհանուր գույքը միայնակ տնօրինելու իրավունքի, մյուս դեպքում` գործարքը կնքելու իրավունքի առկայության կանխավարկածը (տե՛ս, օրինակ, թիվ 3-459(ՏԴ) քաղաքացիական գործով 30.03.2007 թվականի, թիվ ԵՔԴ/0256/02/08 քաղաքացիական գործով 17.04.2009 թվականի, թիվ ԵԱՔԴ/0275/02/08 քաղաքացիական գործով 18.09.2009 թվականի, թիվ ԵՔԴ/0749/02/08 քաղաքացիական գործով 04.12.2009 թվականի, թիվ ԵԱՔԴ/1023/02/10 քաղաքացիական գործով 27.12.2011 թվականի ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումները):

Նշված, ինչպես նան հետագայում կայացրած որոշումներով ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է նան, որ համատեղ սեփականության մասնակիցներից մեկի կողմից կնքված՝ ընդհանուր սեփականության տնօրինման գործարքն անվավեր ճանաձելու համար բավարար չէ համատեղ սեփականության մասնակիցների՝ ամուսիններ հանդիսանալու մասին գործարքի մյուս կողմի, մասնավորապես՝ գնորդի տեղեկացված լինելու փաստը: Նման պահանջը դատարանի կողմից կարող է բավարարվել միայն երկու պայմանների միաժամանակյա առկայության դեպքում, այն է՝ 1. համատեղ սեփականության մասնակցի մոտ վիճելի գործարքը կնքելու համար անհրաժեշտ լիազորությունների բացակայություն, 2. գործարքի մյուս կողմի՝ այդ մասին իմանալը կամ դրա մասին ողջամտորեն ենթադրելու ակնհայտ հնարավորության առկայությունը (տե'ս, օրինակ, Անահիտ Սուքիասյանն ըեդդեմ Վահագե Սուքիասյան ն Պարգն Պողոսյանի թիվ ԵԱԴԴ/1044/02/16 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.12.2017 թվականի որոշումը):

Անդրադառնալով իրավակիրառ պրակտիկայում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 198-րդ հոդվածի վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումներին ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 198-րդ հոդվածի 3-րդ -կետի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով Սահմանադրական դատարանն արձանագրել է, որ ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումներում մի դեպքում շեշտվում է, որ «...համասեփականատերերից որնէ մեկի անհամաձայնության բացակայությունը վկայոմ է ցվերջինիս համաձայնության ն գործարքը կնքող համասեփականատիրոջ մոտ գործարք կնքելու իրավունքի առկայության մասին», կամ այլ կերպ՝ ընդհանուր գույքը տնօրինելիս գործում է «...համասեփականատերերի համաձայնության ն դրա տնօրինման գործարք կնքող անձի մոտ գործարքը կնքելու իրավունքի առկայության կանխավարկածը» (օր.՝ թիվ ԵԱՔԴ/1023/02/10 քաղաքացիական գործով 27.12.2011թ. որոշումը): Մեկ այլ դեպքում տրվում է հետնյալ դիրքորոշումը, որ համատեղ սեփականություն հանդիսացող ընդհանուր գույքը տնօրինելու ժամանակ առկա է «.. մյուս համասեփականատերերի համաձայնության Ա դրա տնօրինման իրավունքի առկայության կանխավարկածը» (թիվ ԵԱՔԴ/0275/02/08 քաղաքացիական գործով 18.09.2009թ. որոշումը): Ակնհայտ է, որ այս ձնակերպումների սահմանադրաիրավական բովանդակությունները տարբեր են: Եթե առաջին դեպքում շեշտվում է «գործարքը կնքելու իրավունքի առկայության կանխավարկածը», ապա երկրորդ դեպքում եզրահանգումը վերաբերում է համատեղ սեփականատերերից մեկի մոտ «...

10

տնօրինման իրավունքի առկայության» կանխավարկածին: (...) Սեփականության իրավունքի իրացման, մասնավորապես, գույքի տնօրինման իրավունքի առումով «անհամաձայնության բացակայությունը համաձայնություն է» արտահայտությունը տրամաբանորեն հակասում է ՀՀ Սահմանադրության 31-րդ հոդվածի իրավական բովանդակությունից բխող «անձի հայեցողության» կամ այլ կերպ՝ «իրավահարաբերությունների սուբյեկտների ինքնավար կամքի դրսնորման» սկզբունքին, քանի որ այս դեպքում իրավական ելակետը ոչ թե համաձայնությամբ այլ բան նախատեսված չլինելու պայմաններում գործարք կնքելն է, այլ սեփականության իրավունքի իրացման հարցում անձի հայեցողության կոնկրետ առկայությունն է (տե՛ս Սահմանադրական դատարանի 24.02.2012 թվականի թիվ ՍԴՈ-1009 որոշումը):

Նույն որոշմամբ Սահմանադրական դատարանն ընդգծել է, որ՝

- սեփականության իրացման գործընթացում վճռորոշ դերակատարություն է հաղորդվում անձի կամաարտահայտությանը.

- ՀՀ սահմանադրական դատարանն իր՝ ՍԴՈ-630 որոշման մեջ անդրադառնալով սեփականության իրավունքի թույլատրելի սահմանափակումներին՝ մասնավորապես նշել է. «Սահմանադրության 43 հոդվածը սեփականության իրավունքը չի դիտարկում որպես այդ հոդվածի հիմքերով սահմանափակվող իրավունք: Առկա է իրավունքների սահմանափակման այն առանձնահատուկ դեպքը, երբ Սահմանադրություն է որոշում տվյալ իրավունքի սահմանափակման չափանիշն ու սահմանները՝ դա չվերապահելով նույնիսկ օրենսդրի իրավասությանը: Այն կարող է, նախ՝ իրականացվել օրենքով նախատեսված դեպքերում բացառապես դատական կարգով սեփականությունից զրկելու միջոցով որպես պատասխանատվությունից բխող հարկադիր գործողություն: Երկրորդ «սեփականության օտարման» միջոցով, որը «սեփականության զրկումից» էապես տարբեր այլ ինստիտուտ է ն պետք է իրականացվի Սահմանադրության 31 հոդվածի 3-րդ մասի հիմքերով» (գործող Սահմանադրության 60-րդ հոդված).

- Սահմանադրությունը թույլատրում է բացառապես երկու դեպք, այն է՝ 31-րդ հոդվածի 2-րդ ն 3-րդ մասերով (գործող Սահմանադրության 60-րդ հոդվածի 3-րդ, 4-րդ ն 5-րդ մասեր) նախատեսված դեպքերը, երբ սեփականատիրոջ կամքն առաջնային չէ, ն սեփականության իրավունքի իրացումը չի բխում սեփականատիրոջ հայեցողությունից: Հետնաբար, ցանկացած այլ դեպքում սեփականության իրավունքի իրացման գործընթացում միջամտությունը սեփականատիրոջ հայեցողությանը, սեփականատիրոջ գույքի տնօրինումն առանց այդ հայեցողության հստակ արտահայտման ն դրսնորման չի կարող համարվել իրավաչափ Ա կհանդիսանա սեփականության իրավունքի խախտում.

- ընդհանուր սեփականության (բաժնային ն համատեղ) պարագայում

համասեփականատերերից յուրաքանչյուրը հանդե է գալի, որպես գույքային իրավահարաբերությունների ինքնուրույն սուբյեկտ՝ օժտված սեփականության սուբյեկտիվ իրավունքով ն վերջինիս բովանդակությունը կազմող` իր հայեցողությամբ օգտագործման, տիրապետման ն տնօրինման իրավազորությամբ: Հետնաբար ընդհանուր սեփականության ներքո գտնվող գույքի նկատմամբ տնօրինման, ինչպես ն՝ օգտագործման ն տիրապետման, իրավազորություը կարող է իրացվել միայն բոլոր 0համասեփականատերերի փոխհամաձայնությամբ, յուրաքանչյուր համասեփականատիրոջ կամաարտահայտության հիման վրա:

Սահմանադրական դատարանն արձանագրել է նան, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 198-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է համատեղ սեփականության ներքո գտնվող գույքի տնօրինման կարգը, այն է՝ այդ գույքը տնօրինվում է բոլոր մասնակիցների համաձայնությամբ: Ի տարբերություն նշված հոդվածի 1-ին մասում ամրագրված նորմի, 2-րդ մասում ամրագրված

11

դրույթն իր բնույթով իմպերատիվ նորմ է, Ա որպես համատեղ սեփականության ներքո գտնվող գույքի նկատմամբ տնօրինման իրավունքի իրացման պարտադիր պայման է ամրագրում բոլոր համասեփականատերերի համաձայնության առկայությունը: Այս նորմում որնէ բացառություն կամ նախապայման նախատեսված չէ: Միարժեք է, որ գույքի տնօրինումն առանց համասեփականատերերի համաձայնության հնարավոր չէ:

Օրենսդիրը, նկատի ունենալով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 198-րդ հոդվածի 3-րդ մասում առկա այն իրավակարգավորումը, որի համաձայն ընդհանուր գույքի տնօրինման գործարքը կարող է կնքել համասեփականատերերից յուրաքանչյուրը, 2-րդ մասում շեշտադրում է, որ համատեղ սեփականության ներքո գտնվող գույքը տնօրինվում է համասեփականատերերի համաձայնությամբ անկախ նրանից (թե գործարքը համասեփականատերերից ով է կնքում: Նման շեշտադրումն ինքնանպատակ չէ ն վկայում է ինչպե խնդր առարկա հոդվածի 2րդ ն Յրդ մասերի համակարգային

փոխկապակցվածության, այնպես էլ դրանց իրավակարգավորման առարկաների տարբերության մասին: Դրանով միաժամանակ կարնորվում են համատեղ սեփականության իրավունքի բովանդակային 6բաղադրատարրի տնօրինման իրավակարգավորման առանձնահատկությունը, համատեղ սեփականություն հանդիսացող գույքի ճակատագիրը որոշելու իրավունքի իրացման կարգը Ա իրավական հնարավոր հետնանքները:

Վճռաբեկ դատարանի գնահատմամբ թիվ ՍԴՈՂՎՕ09 որոշմամբ Սահմանադրական դատարանի շեշտադրումները հետնյալն են՝

-` համասեփականատերերից յուրաքանչյուրի համաձայնությունը սեփականության իր իրավունքի իրացման, առավել նս՝ սեփականության տնօրինման առումով, սահմանադրական պահանջ է, սեփականության իրացման գործընթացում վճռորոշ դերակատարություն է հաղորդվում անձի կամաարտահայտությանը,

չ- համատեղ սեփականության փաստն ինքնին չի կարող ենթադրել

համասեփականատերերից յուրաքանչյուրի մոտ համատեղ գույքը հայեցողաբար տնօրինելու լիազորության առկայություն, համատեղ սեփականություն հանդիսացող ընդհանուր գույքի տնօրինման իրավունքը հավասարապես պատկանում է բոլոր համասեփականատերերին, ն նրանցից որնէ մեկն առանց մյուս մասնակիցների համաձայնության իրավասու չէ այն տնօրինել,

- ի տարբերություն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 198-րդ հոդվածի 1-ին կետում ամրագրված նորմի՝ նույն հոդվածի 2-րդ կետում ամրագրված նորմը սահմանում է ընդհանուր գույքի տնօրինման կարգն ու իր բնույթով իմպերատիվ է, հետնաբար որպես համատեղ սեփականության ներքո գտնվող գույքի նկատմամբ տնօրինման իրավունքի իրացման պարտադիր պայման է ամրագրում բոլոր համասեփականատերերի համաձայնության առկայությունը: Նշված նորմում որնէ բացառություն կամ նախապայման նախատեսված չէ, ուստի միարժեք է, որ գույքի տնօրինումն առանց համասեփականատերերի համաձայնության հնարավոր չէ,

- ի տարբերություն վերը նշված հոդվածի 2-րդ կետում ամրագրված իմպերատիվ նորմի՝ 3-րդ կետում ամրագրված նորմը դիսպոզիտիվ է ն նախատեսում է նան գործարք կնքելու իրավուքի իրացման հարցում համասեփականատերերի այ համաձայնության հնարավորություն, այսինքն՝ համասեփականատերերից յուրաքանչյուրն իրավունք ունի կնքելու գույքի տնօրինման գործարք՝ պայմանով, որ դրա համար ունենա անհրաժեշտ լիազորություն,

- 198րդ հոդվածի 3-րդ կետը համասեփականատերերից միայն մեկի կողմից սեփականության տնօրինման գործարք կնքելու դեպքում մնացած մասնակիցների ն բարեխիղճ ձեռքբերողի իրավունքների պաշտպանության կոնկրետ երաշխիք է նախատեսում:

Սահմանադրական դատարանի թիվ ՍԴՈՂՎՕ09 որոշումից բխում է, որ համատեղ սեփականության մասնակիցներից յուրաքանչյուրն իրավունք ունի կնքել ընդհանուր գույքը

12

տնօրինելու գործարքներ (եթե նրանց համաձայնությամբ այլ բան նախատեսված չէ) բոլոր համասեփականատերերի կողմից իրենց հայեցողության իրացման արդյունքում տրված պոզիտիվ (կոնկրետ, առարկայական) համաձայնության առկայության պայմաններում: Ընդհանուր գույքը տնօրինելու համաձայնության առկայության կանխավարկածը վտանգում է Սահմանադրությամբ երաշխավորված սեփականության իրավունքի պաշտպանությունը, քանի որ անկախ այն հանգամանքից, որ ընդհանուր սեփականության մասնակիցները գույքը տիրապետում ն օգտագործում են համատեղ, նշված հանգամանքը չի բացառում գույքի ճակատագրի վերաբերյալ մասնակիցների անտեղյակությունը, ինչն էլ պատճառ է հանդիսանում առարկության բացակայության համար: Կանխավարկածով առաջնորդվելու դեպքում ըստ էության անտեսվում է համասեփականատիրոջ կամքը:

Այդուհանդերձ, հետագայում իրավակիրառ պրակտիկան ընթացել է նույն ուղղությամբ (տե՛ս, օրինակ, թիվ ԵԿԴ/3430/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 23.03.2012 թվականի որոշումըԻ շարունակելով որպես բացառություն Օ-դիտել միայն նվիրատվության գործարքները, այն էլ' միայն տնօրինելու վերաբերյալ համաձայնության առկայության կանխավարկածի մասով: Այսպես.

Վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ տնօրինման ձներից նվիրատվության համար օրենսգիրքը սահմանել է ընդհանուր համատեղ սեփականության ներքո գտեվող գույքը նվիրելու հատուկ կարգ: ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ընդհանուր համատեղ սեփականության ներքո գտնվող գույքի նվիրատվության դեպքում կիրառելի չէ համատեղ սեփականության մասնակցի` գույքը պտնեօրինելու համաձայեության կանխավարկածը: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 599-րդ հոդվածում ամրագրելով «համատեղ սեփականության բոլոր մասնակից

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
30 հոկտեմբերի, 2024 թ.
Գործի #:
ԵԴ/2029/02/19
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել