ՀՀ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 45 — Ջրային համակարգի օգտագործման թույլտվության տևողությունը և վերաձևակերպումը Ջրային համակարգի օգտագործման թույլտվ
Ամփոփում
Հոդված 45. Ջրային համակարգի օգտագործման թույլտվության տևողությունը և վերաձևակերպումը Ջրային համակարգի օգտագործման թույլտվության առավելագույն ժամկետը 25 տարի է։ Եթե ներդրումային սկզբնական ծախսերը կարող են երաշխավորվել, ապա Կարգավորող հանձնաժողովը կարող է ջրային համակարգի օգտագործման թույլտվություն տալ ավելի երկար ժամկետով, որը չի կարող գերազանցել 40 տարին: Ջրային համակարգի օգտագործման թույլտվություն ունեցող անձն իրավունք ունի թույլտվության գործողո
Ամբողջ Տեքստ
Հոդված 45. Ջրային համակարգի օգտագործման թույլտվության տևողությունը և վերաձևակերպումը Ջրային համակարգի օգտագործման թույլտվության առավելագույն ժամկետը 25 տարի է։ Եթե ներդրումային սկզբնական ծախսերը կարող են երաշխավորվել, ապա Կարգավորող հանձնաժողովը կարող է ջրային համակարգի օգտագործման թույլտվություն տալ ավելի երկար ժամկետով, որը չի կարող գերազանցել 40 տարին: Ջրային համակարգի օգտագործման թույլտվություն ունեցող անձն իրավունք ունի թույլտվության գործողության ժամկետը լրանալուց 6 ամիս առաջ դիմել Կարգավորող հանձնաժողով` թույլտվության ժամկետը երկարաձգելու համար։ Եթե ջրային համակարգի օգտագործման թույլտվության դրույթներն ու պայմանները պահպանվել են, և թույլտվության վերաձևակերպումը չի հակասում գործող օրենսդրությանն ու ծրագրերին, ապա Կարգավորող հանձնաժողովը կարող է վերաձևակերպել թույլտվությունը։
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
