Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/Մուշկամբարյան — ՎԴ/5353/05/20
ՎճռաբեկՎարչական իրավունքAI Ինդեքսավորված

Մուշկամբարյան — ՎԴ/5353/05/20

Վճռաբեկ դատարանՎԴ/5353/05/2022 դեկտեմբերի, 2023 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

քննելով Արսենիկ Մուշկամբարյանի ն Դարիկո Մուշկամբարյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 08.11.2022 թվականի որոշման դեմ՝ վարչական գործով ըստ հայցի Արսենիկ Մուշկամբարյանի Ա Դարիկո Մուշկամբարյանի ընդդեմ Երնանի քաղաքապետարանի՝ որոշակի գործողություն կատարելուն պարտավորեցնելու պահանջի մասին, ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը. Դիմելով դատարան՝ Արսենիկ Մուշկամբարյանը ն Դարիկո Մուշկամբարյանը պահանջել են պարտավորեցնել Երեանի քաղաքապետարանին տրամադրել ք. Երնան, Նոր Նորքի Բակունցի 2-րդ շենքի հարակից հողատարածքը զբաղեցնող թիվ 4220 բե

Ամբողջ Տեքստ

Ա: 1

1 Ա» Մն)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վերաքննիչ վարչական Վարչական գործ թիվ ՎԴ/5353/05/20

դատարանի որոշում 2023թ.

Վարչական գործ թիվ ՎԴ/5353/05/20

Նախագահող դատավոր՝ Է. Նահապետյան

Դատավորներ՝ Ա. Պողոսյան

Կ. Գնորգյան

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով՝

նախագահող Հ. ԲԵԴԵՎՅԱՆ

զեկուցող Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ

Ա. ԹՈՎՄԱՍՅԱՆ

Ք. ՄԿՈՅԱՆ

2023 թվականի դեկտեմբերի 22-ին

գրավոր ընթացակարգով քննելով Արսենիկ Մուշկամբարյանի ն Դարիկո Մուշկամբարյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 08.11.2022 թվականի որոշման դեմ՝ վարչական գործով ըստ հայցի Արսենիկ Մուշկամբարյանի Ա Դարիկո Մուշկամբարյանի ընդդեմ Երնանի քաղաքապետարանի՝ որոշակի գործողություն կատարելուն պարտավորեցնելու պահանջի մասին,

ՊԱՐԶԵՑ

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան՝ Արսենիկ Մուշկամբարյանը ն Դարիկո Մուշկամբարյանը պահանջել են պարտավորեցնել Երեանի քաղաքապետարանին տրամադրել ք. Երնան, Նոր Նորքի Բակունցի 2-րդ շենքի հարակից հողատարածքը զբաղեցնող թիվ 4220 բետոնե ավտոտնակն օրինականացնելու, ինչպես նան նշված ավտոտնակը ն դրանով զբաղեցված ու սպասարկման ն պահպանման համար անհրաժեշտ համապատասխան հողամասն իրենց սեփականության իրավունքով տրամադրելու մասին որոշումը:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր՝ Լ. Հակոբյան) (այսուհետ՝ Դատարան) 23.06.2021 թվականի վճռով հայցը բավարարվել է:

2

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 08.11.2022 թվականի որոշմամբ Երնանի քաղաքապետարանի վերաքննիչ բողոքը բավարարվել է՝ Դատարանի 23.06.2021 թվականի վճիռն ամբողջությամբ բեկանվել ն փոփոխվել է՝ հայցը մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք են ներկայացրել Արսենիկ Մուշկամբարյանը ն Դարիկո Մուշկամբարյանը (ներկայացուցիչ՝ Գարի Գնորգյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները ն պահանջը.

Սուն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 46-րդ ն 48-րդ հոդվածները, 62-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետը, 63-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 21-րդ, 188-րդ, 1184-րդ ն 1186-րդ հոդվածները, ՀՀ կառավարության 18.05.2006 թվականի «Ինքնակամ կառույցների օրինականացման ն տնօրինման կարգը հաստատելու մասին» թիվ 912-Ն որոշվամբ հաստատված կարգի 33-րդ ն 34-րդ կետերը:

Բողոք բերած անձինք նշված հիմքի առկայությունը հիմեավորել են հետնյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ սույն դեպքում առկա չեն «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածով սահմանված ֆիկցիայի գործողության անհրաժեշտ պայմանները, ըստ այդմ՝ դիմումով հայցվող վարչական ակտը չի համարվում ընդունված, քանի որ հայցվող ինքնակամ շինության օրինականացման ն դրանով զբաղեցված ու սպասարկման նե պահպանման համար անհրաժեշտ հողամասը սեփականության իրավունքով հայցվորներին տրամադրելու իրավունքը «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետով ակնհայտ ոչ իրավաչափ է, հետնաբար՝ առկա չէ որնէ օրենսդրական կամ ՀՀ կառավարության 18.05.2006 թվականի «Ինքնակամ կառույցների օրինականացման ն տնօրինման կարգը հաստատելու մասին» թիվ 912-Ն որոշմամբ սահմանված հիմք հայցվորների պահանջը բավարարելու համար: Վերաքննիչ դատարանի կողմից արձանագրվածը հակասում է ֆիկցիայի ինստիտուտին, առոչինչ վարչական ակտի հատկանիշներին, ինչը հանգեցրել է հայցվորների իրավունքների խախտմանը:

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ հայցված վարչական ակտն ակնհայտ ոչ իրավաչափ չէ, ն այս հանգամանքն անտեսելով՝ կատարել է իրավական ն փաստական վերլուծություններ, որոնք կարող են խոսել հայցվող վարչական ակտի անվավերության հատկանիշների մասին, այլ ոչ թե՝ առոչնչության:

Վերաքննիչ դատարանը «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածի կարգավորումներով պարտադիր պայման հանդիսացող հայցված վարչական ակտի առոչնչության վերաբերյալ բավարար վերլուծություն ն դիրքորոշում չի հայտնել, մինչդեռ եթե դա արվեր, ապա Վերաքննիչ դատարանը կհանգեր այն հետնության, որ վերաքննիչ բողոքը ենթակա է մերժման, քանի որ բացակայում են հայցված վարչական ակտի առոչինչության հիմնավորումները: Մինչդեռ Վերաքննիչ դատարանը, հայցված

Յ

վարչական ակտի ենթադրյա՝։ անվավերության վերաբերյալ վերլուծություններ իրականացնելով, բավարարել է Երեանի քաղաքապետարանի վերաքննիչ բողոքը՝ անտեսելով օրենսդրական պահանջները, որպիսի պայմաններում խաթարվում է արդարադատության բուն էությունը:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձինք պահանջել են բեկանել Վերաքննիչ դատարանի 08.11.2022 թվականի որոշումը ն օրինական ուժ տալ Դատարանի 23.06.2021 թվականի վճռին:

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետնյալ փաստերը.

1) 22.06.2010 թվականին տրված թիվ 031165 մահվան վկայականի համաձայն՝ Մարտին Մուշկամբարյանը մահացել է 21.06.2010 թվականին, որի մասին մահվան վերաբերյալ ակտերի գրանցման գրքում 22.06.2010 թվականին կատարվել է թիվ 4583 գրանցումը (գ.թ. 15).

2) ՀՀ «Նոր Նորք» նոտարական տարածքի նոտար Էդվարդ Մակարյանի կողմից 30.10.2017 թվականին տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի թիվ 5943 ն թիվ 5944 վկայագրերի համաձայն՝ Մարտին Մուշկամբարյանի գույքի նկատմամբ 1/2 բաժնով ժառանգ են հանդիսանում համապատասխանաբար Արսենիկ Մուշկամբարյանը ն Դարիկո Մուշկամբարյանը (գ.թ. 13-14).

3) Երնանի քաղաքապետ Հ. Մարությանին ուղղված 19.03.2020 թվականի դիմումով Արսենիկ Ա Դարիկո Մուշկամբարյանների ներկայացուցիչ Գարի Գնորգյանը խնդրել է 18.05.2006 թվականի ՀՀ կառավարության «Ինքնակամ կառույցների օրինականացման ն տնօրինման կարգը հաստատելու մասին» թիվ 912-Ն որոշման համաձայն օրինականացնել

ք. Երնան, Բակունցի 2-րդ շենքի հարակից տարածքում գտնվող թիվ 4220 բետոնե ավտոտնակը, ինչպես նան Արսենիկ Ա Դարիկո Մուշկամբարյաններին սեփականության իրավունքով տրամադրել նշված ավտոտնակով զբաղեցված ու սպասարկման ն պահպանման համար անհրաժեշտ համապատասխան հողամասը (գ.թ. 80-82).

4) Արսենիկ ն Դարիկո Մուշկամբարյանների ներկայացուցիչ Գարի Գնորգյանին ուղղված 13.04.2020 թվականի գրությամբ Երնանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության ն քաղաքաշինության վարչության պետ Մ. Աղաբեկյանը հայտնել է. «Երեանի քաղաքապետարան հասցեագրված ք. Երնան, Բակունցի 2-րդ շենքին հարակից գտեվող ինքնակամ շինությունը /ավտոտնակ/ ն դրանով ծանրաբեռնված հողամասն օրինականացնելու Ձեր 19.03.2020թ. հ.Գ-1833 դիմումի վերաբերյալ տեղեկացնում ենք, որ օրինականացման հարցը կարող է քննարկվել ՀՀ կառավարության «Ինքնակամ կառույցների օրինականացման ն տեօրինման կարգը հաստատելու մասին» 18.05.2006թ. հ.912-Ն որոշման մեջ փոփոխություն կատարվելուց հետո» (գ-թ. 59):

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումները.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել «Վարչարարության

4

հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, ինչը հիմնավորվում է ստորն ներկայացված պատճառաբանություններով.

Վերոգրյալով պայմանավորված Վճռաբեկ դատարանե անհրաժեշր է համարում անդրադառնալ ֆիկցիայի ուժով վարչական ակտն ընդունված համարվելու պայմաններին' վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները:

Վարչական մարմինների հետ հարաբերություններում ֆիզիկական ու իրավաբանական անձանց՝ ՀՀ Սահմանադրությամբ ն օրենքներով սահմանված իրավունքների ու օրինական շահերի պաշտպանության պատշաճ երաշխիք ապահովելու նպատակով ՀՀ Ազգային ժողովի կողմից 18.02.2004 թվականին ընդունվել է «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքը, որի 1-ին հոդվածում ամրագրվել է, որ նույն օրենքը սահմանում է վարչարարության հիմունքները, կարգավորում է վարչական ակտեր ընդունելու, վարչական ակտերը, վարչական մարմինների գործողությունները ն անգործությունը բողոքարկելու, վարչական ակտի կատարման, վարչական ծախսերի, ինչպես նան վարչարարությամբ հասցված վնասի հատուցման հետ կապված վարչական մարմինների ն ֆիզիկական կամ իրավաբանական անձանց միջն ծագած հարաբերությունները:

Վճռաբեկ դատարանի գնահատմամբ վկայակոչված օրենքի՝ վարչական մարմինների հետ հարաբերություններում ֆիզիկական ու իրավաբանական անձանց՝ ՀՀ Սահմանադրությամբ ն օրենքներով սահմանված իրավունքների ու օրինական շահերի պաշտպանության պատշաճ երաշխիք ապահովելու նպատակի իրագործմանն է միտված նան «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքում իրավաբանական ֆիկցիա հանդիսացող 48-րդ հոդվածի ամրագրումը, որով սահմանվել է վարչական մարմինների անգործությունից ֆիզիկական ու իրավաբանական անձանց իրավունքներն ու օրինական շահերը պաշտպանելու գործուն միջոց:

Այսպես. «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` եթե վարչական ակտ ընդունելու իրավասություն ունեցող վարչական մարմինը նույն օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի «ա», «դ» ն «ե» կետերի պահանջների պահպանմամբ ներկայացված դիմումի հիման վրա հարուցված վարույթի արդյունքում օրենքով սահմանված ժամկետում որնէ որոշում չի կայացնում, ապա վարչական ակտը համարվում է ընդունված, ն դիմողը կարող է ձեռնամուխ լինել համապատասխան իրավունքի իրականացմանը, բացառությամբ նուն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` նույն հոդվածի 1-ին մասով նախատեսված վարչական ակտը չի կարող ընդունված համարվել, եթե դա նույն օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետի համաձայն առ ոչինչ է:

«Վարչարարության հիմունքների Ա վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետի համաձայն՝ առ ոչինչ է այն վարչական ակտը, որում առկա են, մասնավորապես՝ հետնյալ ակնառու կոպիտ սխալները. ակտով դրա հասցեատիրոջ վրա դրվում է ակնհայտ ոչ իրավաչափ պարտականություն, կամ նրան տրամադրվում է ակնհայտ ոչ իրավաչափ իրավունք:

5

ՀՀ սահմանադրական դատարանը, անդրադառնալով վարչական ակտի առոչնչության հիմքերին, իր 04.02.2014 թվականի թիվ ՍԴՌ-Զ11137 որոշմամբ արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ վարչական ակտի առ ոչինչ լինելու հանգամանքը պայմանավորված է ակնառու կոպիտ սխալներով, որոնք ի հայտ են գալիս առանց տվյալ վարչական ակտի իրավաչափությունը հատուկ ընթացակարգով ստուգելու ն գնահատելու անհրաժեշտության ն բացառում են տվյալ ակտի առ ոչինչ լինելու վերաբերյալ հնարավոր վեճերը:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ հայցվող վարչական ակտի իրավաչափությունը «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածով սահմանված իրավաբանական ֆիկցիայի գործողության պայման չէ: Նշվածից բացառություն է «Վարչարարության հիմունքների Ա վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետով նախատեսված վարչական ակտի առոչնչության հիմքի առկայությունը, այն է՝ ակտով դրա հասցեատիրոջը տրամադրվում է ակնհայտ ոչ իրավաչափ իրավունք: Այսինքն` օրենքով սահմանված ժամկետում վարչական մարմնի կողմից չընդունված վարչական ակտի՝ օրենքի ուժով ընդունված համարվելու ֆիկցիայի գործողությունը պարզելիս դատական վերահսկողությունը սահմանափակվում է «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետով նախատեսված վարչական ակտի առոչնչության հիմքի առկայությունը (բացակայությունը) գնահատելով: Ինչ վերաբերում է հայցվող վարչական ակտի հնարավոր անվավերության հիմքերին, ինչպես նան հնարավոր առոչնչության մյուս հիմքերին, ապա քննարկվող իրավաբանական ֆիկցիայի գործողությունը պարզելիս դրանց առկայությունը (բացակայությունը) պետք է ենթակա չլինի դատարանի կողմից գնահատման:

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ վարչական ակտի առոչինչ լինելու համար էական ն անհրաժեշտ պայման է անձի վրա ակնհայտ ոչ իրավաչափ պարտականություն դնելը, կամ անձին ակնհայտ ոչ իրավաչափ իրավունք տրամադրելը: Այսինքն՝ անձի վրա դրվող պարտականությունը կամ անձին տրամադրվող իրավունքը պարտադիր կերպով պետք է լինի ակնհայտ ոչ իրավաչափ: Հետնաբար վարչական ակտով անձի վրա նույնիսկ «ոչ իրավաչափ» պարտականություն դնելը կամ անձին «ոչ իրավաչափ» իրավունք տրամադրելը, որը կարող է պարզվել այդ վարչական ակտի վիճարկման վարույթում, դեռնս բավարար չէ վարչական ակտն առոչինչ դիտելու համար: Այսինքն՝ վարչական ակտի առոչինչ լինելը հաստատված համարելու համար անհրաժեշտ է, որ դրանով տրամադրված իրավունքը կամ դրված պարտականությունը առերնույթ ոչ իրավաչափ լինի, իսկ բոլոր այն դեպքերում, երբ վիճարկվում է վարչական ակտի հիմքում դրված հանգամանքների հավաստիությունը կամ կիրառված նորմերի սխալ կիրառելիությունը կամ մեկնաբանությունը, ապա նման վարչական ակտը չի կարող դիտվել առոչինչ, այլ այն կարող է ճանաչվել անվավեր (տես, ՀՀ կառավարությանն առըեթեր պետական եկամուտների կոմիտեի Սպանդարյանի 1 հարկային տեսչությունն ընդդեմ «Նովռոսինվեստ» ՍՊԸ-ի թիվ ՎԴ/0562/05/09 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 12.03.2010 թվականի որոշումը, «Տավրոս-66» ֆիրմա ՍՊԸ-ն ըեդդեմ ՀՀ կառավարությանն առըեթեր պետական եկամուտների կոմիտեի Մաշտոցի հարկային տեսչության ն ՀՀ ֆինանսների նախարարության թիվ ՎԴ/7157/05/08 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 12.03.2010 թվականի որոշումը, Ժիրայր Զոհրաբյանն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի Արարատի մարզային ստորաբաժանման, Անեա Զոհրաբյանի, երրորդ անձ ՀՀ Արարատի

6

մարզի Գոռավանի գյուղական համայեքի թիվ ՎԴՅ/0233/05/12 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.12.2017 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանի գնահատմամբ «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածը նախատեսում է օրենքով սահմանված ժամկետում վարչական մարմնի կողմից չընդունված վարչական ակտի՝ օրենքի ուժով ընդունված համարվելու իրավական հետնանք: Այսինքն վարչական մարմնի կողմից չընդունված բարենպաստ վարչական ակտը, վերոգրյալ իրավանորմի ուժով, համարվում է ընդունված ն առաջացնում է այդ վարչական ակտին բնորոշ բոլոր իրավաբանական հետնանքներն այն բոլոր դեպքերում, երբ օրենքով սահմանված ժամկետի ընթացքում վարչական վարույթը եզրափակելու փոխարեն վարչական մարմինը դրսնորում է անգործություն նե բացակայում է վարչական ակտի առոչնչության «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետով նախատեսված հիմքը, այն է՝ վարչական ակտով դրա հասցեատիրոջը չի տրամադրվում ակնհայտ ոչ իրավաչափ իրավունք, կամ նրա վրա չի դրվում ակնհայտ ոչ իրավաչափ պարտականություն:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ իրավաբանական ֆիկցիայի նպատակն է ապահովել ողջամիտ ժամկետում վարչարարության իրականացումը, բարձրացնել վարչական մարմինների պատասխանատվություն, Ա բացառել այնպիսի դեպքերը, երբ իրավասու վարչական մարմինը, խախտելով օրենքով իր վրա դրված սպարտականությունները, սահմանված ժամկետում չի քննարկում անձի դիմումը ն դրա վերաբերյալ որնէ վարչական ակտ չի ընդունում:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներից մեկում արձանագրել է, որ ինչպես ««Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» 25.10.2017 թվականի ՀՕ-193-Ն օրենքն ուժի մեջ մտնելուց (02.12.2017 թվական) հետո, այնպես էլ մինչն նշված փոփոխություններն ուժի մեջ մտնելը գործող խմբագրությամբ «Վարչարարության հիմունքների Ա վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածով նախատեսված` օրենքի ուժով վարչական ակտի ընդունված համարվելու իրավական կառուցակարգը գործում է հետնյալ պայմանների միաժամանակյա առկայության դեպքում.

1) անձը դիմել է վարչական մարմնին՝ հայցելով որոշակի բարենպաստ վարչական ակտի ընդունում, այսինքն՝ վարչական վարույթը հարուցվել է անձի դիմումի հիման վրա, ն դիմումը համապատասխանում է «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի «ա», «դ» ն «ե» կետերի պահանջներին,

2) բացակայում է վարչական ակտի՝ «Վարչարարության հիմունքների Ա վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետով նախատեսված առոչնչության հիմքը,

3) տվյալ վարչական ակտի ընդունմանն ուղղված վարչական վարույթն իրականացնող վարչական մարմինն օժտված է այդ վարչական ակտն ընդունելու իրավասությամբ,

4) վարչական վարույթն իրականացնող վարչական մարմինն օրենքով սահմանված ժամկետում ցուցաբերել է անգործություն՝ չի ընդունել հայցվող բարենպաստ վարչական ակտը կամ չի կայացրել անձի դիմումը մերժելու մասին որոշում կամ վարչական վարույթը եզրափակող օրենքով նախատեսված որնէ այլ անհատական իրավական ակտ (ւրե՛ս Գարեգին

7

Խաչատրյանն ըեդդեմ Երնան համայեքի, երրորդ անձինք ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիրե ն Դարյա Տուրիֆջ թիվ ՎԴ/9652/05/16 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.04.2021 թվականի որոշումը):

Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթի արդյունքում վարչական ակտի ընդունման օրենքով սահմանված ժամկետը բաց թողնելու դեպքում հայցվող բարենպաստ վարչական ակտը համարվում է ընդունված, ն դիմողը կարող է օգտվել դիմում ներկայացնելիս իր ակնկալած իրավունքից, որն ընդունվելիք վարչական ակտով ենթակա էր տրամադրման:

Վճռաբեկ դատարանը վերահաստատում է «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածով նախատեսված՝ օրենքի ուժով վարչական ակտի ընդունված համարվելու իրավական կառուցակարգը կոնկրետ պայմանների միաժամանակյա առկայության դեպքում գործելու վերաբերյալ թիվ ՎԴ/9652/05/16 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.04.2021 թվականի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումը:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ օրենքով սահմանված ժամկետում վարչական մարմնի կողմից չընդունված վարչական ակտի՝ օրենքի ուժով ընդունված համարվելու ֆիկցիայի գործողությունը պարզելու ընթացքում դատական վերահսկողության առարկա չեն կարող դառնալ հայցվող վարչական ակտի հնարավոր անվավերության հիմքերը:

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վարչական գործը հարուցվել է Արսենիկ Ա Դարիկո Մուշկամբարյանների կողմից ներկայացված հայցի հիման վրա, որով վերջիններս պահանջել են պարտավորեցնել Երնանի քաղաքապետարանին տրամադրել ք. Երնան, Նոր Նորքի Բակունցի 2-րդ շենքի հարակից հողատարածքը զբաղեցնող թիվ 4220 բետոնե ավտոտնակն օրինականացնելու, ինչպես նան նշված ավտոտնակը ն դրանով զբաղեցված ու սպասարկման ե պահպանման համար անհրաժեշտ համապատասխան հողամասն իրենց սեփականության իրավունքով տրամադրելու մասին որոշումը:

Դատարանը հայցը բավարարել է այն պատճառաբանությամբ, որ «/...) ո՛չ ներկայացված առարկությամբ, ոչ էլ գործի քննության ընթացքում պատասխանողի ներկայացուցիչը չի վկայակոչել հայցվող վարչական ակտի առ ոչինչ լինելու հիմքեր, փոխարենը" ներկայացված առարկությամբ, վկայակոչելով ՀՀ կառավարության 18.05.2006թ. «Ինքնակամ կառույցների օրինականացման ն տնօրինման կարգը հաստատելու մասին» թիվ 912-Ն որոշումը, առարկել է հայցի դեմ' պատճառաբանելով, որ խեդրո առարկա կառույցը չի կառուցվել հայցվորների կողմից. այլ կառուցվել է Մարտին Մուշկամբարյանի կողմից: (...) դատարանը եզրահաեգում է, որ առկա են «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածով սահմանված ֆիկցիայի գործողության անհրաժեշր պայմանները, այն է' ներկայացված է նույն օրենքի 31-րդ հոդվածի Էին մասի «ա», «դ» ն «ե» կերերի պահանջների պահպանմամբ ներկայացված դիմում ն հայցվող ինքնակամ շինության օրինականացման ն դրանով զբաղեցված ու սպասարկման ն պահպանման համար անհրաժեշր հողամասը սեփականության իրավունքով հայցվորներին տրամադրելու վերաբերյալ որոշմամբ հայցվորներին տրամադրվող իրավունքնե ակնհայտ ոչ իրավաչափ չէ: Հետնաբար" հայցվող

8

բարենպաստ վարչական ակտը համարվում է ընդունված են պետք է տրամադրվի հայցվորներին»:

Վերաքննիչ դատարանը Երնանի քաղաքապետարանի վերաքննիչ բողոքը բավարարել է՝ Դատարանի 23.06.2021 թվականի վճիռն ամբողջությամբ բեկանել ն փոփոխել է՝ հայցը մերժել է, հետնյալ պատճառաբանությամբ. «Վերաքենիչ դատարանն ընդգծում է, որ գործում առկա են նան 30.10.2017 թվականի Ըստ օրենքի ժառանգության իրավունքի թիվ 5943 ն 5944 վկայագրերը, որոնցով հաստատվում է, որ 2 բաժեով որպես ժառաեգեեր են հանդիսանում Մարտիե Մուշկամբարյանի կինեը' Դարիկո Մուշկամբարյանը ն որդին' Արսենիկ Մուշկամբարյանը, սակայն եշված վկայագրերում վեճի առարկա ինքնակամ կառույցին ն Երնան համայնքին սեփականության իրավունքով պատկանող հողամասին առեչվող որնէ իրավունք հայցվորների անվամբ ներառված չէ, իսկ ՀՀ կառավարության 18.05.2006 թվականի «Ինքեակամ կառույցների օրինականացման ն տփնեօրինման կարգը հաստատելու մասին» թիվ 912-Ն որոշմամբ հստակ սահմանված է, որ առանձնացված հողամասը կադաստրային արժեքով ձեռք քերելու համար գրավոր առաջարկություն արվում է կառույցն իրականացրած անձին: Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ սույն դեպքում ինքնակամ կառույցն իրականացրած անձը մահացել է, իսկ հայցվորները զրկված են դիմում ներկայացնելու միջոցով ինքեակամ կառույցի օրինականացման գործընթաց սկսելու հնարավորությունից:

Վերոգրյալից ելնելով` Վերաքենիչ դատարանը եզրահանգում է, որ սույն դեպքում առկա չէ «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածով սահմաեված ֆիկցիայի գործողության անհրաժեշտ պայմանեերը, ըստ այդմ' դիմումով հայցվող վարչական ակտը չի համարվում ընդունված, քանի որ հայցվող ինքնակամ շինության օրինականացման ն դրանով զբաղեցված ու սպասարկման ն պահպանման համար անհրաժեշտ հողամասը սեփականության իրավունքով հայցվորներին փրամադրվող իրավունքը «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 62-րդ հոդվածի Լին մասի «դ» կերով ակեհայտր ոչ իրավաչափ է, հետնաբար' առկա չէ որնէ օրենսդրական կամ ՀՀ կառավարության 18.05.2006 թվականի թիվ 912Ն որոշմամբ սահմաեված հիմք' հայցվորեերի պահանջը բավարարելու համար»:

Վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով սույն գործի փաստերին ն «Վերաքննիչ դատարանի հիմնավորումներին Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տվյալ դեպքում ինքնակամ կառույցն իրականացրած անձի մահացած լինելու ն դիմում ներկայացնելու միջոցով ինքնակամ կառույցի օրինականացման գործընթաց սկսելու հնարավորությունից հայցվորների զրկված լինելու Ա ըստ այդմ «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածով սահմանված ֆիկցիայի գործողության անհրաժեշտ պայմաններն առկա չլինելու, մասնավորապես՝ հայցվող ինքնակամ շինության օրինականացման ն դրանով զբաղեցված ու սպասարկման ն պահպանման համար անհրաժեշտ հողամասը սեփականության իրավունքով հայցվորներին տրամադրվող իրավունքը «Վարչարարության հիմունքների Ա վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետի հիմքով ակնհայտ ոչ իրավաչափ գնահատելու հետնանքով դիմումով հայցվող վարչական ակտն ընդունված չհամարվելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի եզրահանգումները հիմնավոր չեն: Վճռաբեկ դատարանի գնահատմամբ նշված հանգամանքները, այդ թվում նան հայցվորների պահանջը բավարարելու

9

համար օրենսդրական կամ ՀՀ կառավարության 18.05.2006 թվականի «Ինքնակամ կառույցների օրինականացման ն տնօրինման կարգը հաստատելու մասին» թիվ 912-Ն որոշմամբ սահմանված հիմքի առկայության հարցին պետք է անդրադառնար վարչական վարույթն իրականացրած վարչական մարմինը` դրա վերաբերյալ իր եզրահանգումներն ու դրանց հիմնավորումները ներառելով օրենքով սահմանված ժամկետում ընդունված՝ վարչական վարույթը եզրափակող վարչական ակտում: Մինչդեռ, Վերաքննիչ դատարանը քննարկման առարկա է դարձրել ոջ թե վարչական ակտի ակնհայտ ոչ իրավաչափ՝ առ ոչինչ լինելու հիմքի առկայության հարցը, այլ անդրադարձել է հայցվորների պահանջը բավարարելու համար օրենսդրական կամ ՀՀ կառավարության 18.05.2006 թվականի «Ինքնակամ կառույցների օրինականացման Ան տնօրինման կարգը հաստատելու մասին» թիվ 912-Ն որոշմամբ սահմանված հիմքի առկայության հարցին՝ անտեսելով այն հանգամանքը, որ այդ հարցը կարող է պարզվել վարչական ակտի իրավաչափությունը հատուկ ընթացակարգով ստուգելու ն գնահատելու միջոցով:

Միննուն ժամանակ Վճռաբեկ դատարանը հիմնավոր է համարում Դատարանի եզրահանգումն այն մասին, որ այն պայմաններում, երբ պատասխանող կողմն ընդունել է, որ խնդրո առարկա ինքնակամ կառույցը կառուցվել է հայցվորների իրավանախորդի՝ Արսենիկ Մուշկամբարյանի հոր ն Դարիկո Մուշկամբարյանի ամուսնու կողմից, այդ կառույցի՝ հայցվորների կողմից կառուցված չլինելու հանգամանքը կարող է վկայակոչվել որպես հայցվող բարենպաստ վարչական ակտի ոչ իրավաչափության, սակայն ոչ ակնհայտ ոչ իրավաչափության, ակնհայտ ոչ իրավաչափ իրավունք տրամադրելու հիմք: Ըստ այդմ նան՝ այն իրավական վեճը, արդյո՞ք իրավանախորդի կողմից կառուցված ինքնակամ շինությունն օրինականացնելու պահանջի իրավունքը վերապահված է նան շինությունը կառուցած անձի իրավահաջորդներին, քննարկման առարկա կարող է դառնալ պարտավորեցման հայցի, բայց ոչ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված գործողության կատարման հայցի շրջանակներում՝ ֆիկցիայի գործողությունը պարզելիս:

Ամփոփելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում դիմումով հայցվող վարչական ակտում առկա չէ «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետով նախատեսված վարչական ակտի առոչնչության հիմքը, այն է՝ այդ վարչական ակտով հայցվորներին ակնհայտ ոչ իրավաչափ իրավունք չի տրամադրվում, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:

Միննույն ժամանակ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ գործում առկա է Արսենիկ ն Դարիկո Մուշկամբարյանների ներկայացուցիչ Գարի Գնորգյանի Երնանի քաղաքապետ Հ. Մարությանին ուղղված՝ ք. Երնան, Բակունցի 2-րդ շենքի հարակից տարածքում գտնվող թիվ 4220 բետոնե ավտոտնակը ՀՀ կառավարության 18.05.2006 թվականի «Ինքնակամ կառույցների օրինականացման ն տնօրինման կարգը հաստատելու մասին» թիվ 912-Ն որոշման համաձայն օրինականացնելու, ինչպես նան նշված ավտոտնակով զբաղեցված ու սպասարկման Ա պահպանման համար անհրաժեշտ համապատասխան հողամասն Արսենիկ ն Դարիկո Մուշկամբարյաններին սեփականության իրավունքով տրամադրելու մասին 19.03.2020 թվականի դիմումին ի պատասխան Երնանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության ն քաղաքաշինության վարչության պետ Մ. Աղաբեկյանի կողմից տրված 13.04.2020 թվականի գրությունը, որով հայտնվել է, որ «Երեանի քաղաքապետարան հասցեագրված ք. Երնան, Բակունցի 2-րդ շենքին հարակից գտնվող ինքնակամ շինությունը

10

/ավտոտեակ/ ն դրանով ծանրաբեռնված հողամասն օրինականացնելու Ձեր 19.03.2020թ. հ.Գ-1833 դիմումի վերաբերյալ տեղեկացնում ենք, որ օրինականացման հարցը կարող է քենարկվել ՀՀ կառավարության «Ինքնակամ կառույցների օրինականացման ն տեօրիեման կարգը հաստատելու մասին» 18.05.2006թ. հ.912-Ն որոշման մեջ փոփոխություն կատարվելուց հետո» (գ.թ. 59):

Վերոգրյալ գրությունը սույն գործի քննության ընթացքում չի հետազոտվել ն գնահատվել, որպիսի պայմաններում Վճռաբեկ դատարանը հնարավոր չի համարում անդրադառնալ հայցվող բարենպաստ վարչական ակտի՝ ֆիկցիայի ուժով ընդունված համարվելու անհրաժեշտ նախապայմաններից մեկի առկայության, մասնավորապես՝ վարչական մարմնի կողմից անգործություն դրսնորելու, այն է՝ օրենքով սահմանված ժամկետում որնէ վարչական ակտ ընդունած չլինելու հարցին ն գտնում է, որ սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե ("6 օքԲ6լօ") պարզելու սկզբունքի բովանդակություն, կազմող դատավարական գործողությունները պատշաճ կատարելու համար սույն գործն անհրաժեշտ է ուղարկել նոր քննության:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ, 152-րդ, 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար: Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Երնանի քաղաքապետարանի աշխատակազմի

ճարտարապետության ն քաղաքաշինության վարչության պետ Մ. Աղաբեկյանի կողմից տրված 13.04.2020 թվականի գրությունը հետազոտելու ն գնահատելու համար գործն անհրաժեշտ է ուղարկել ՀՀ վարչական դատարան՝ նոր քննության:

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն՝ դատական ծախսերը կազմված են պետական տուրքից ն գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի՝ վկաներին ն փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նան մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որն իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին:

Վճռաբեկ դատարանը, նկատի ունենալով այն, որ վճռաբեկ բողոքը ենթակա է մասնակի բավարարման, իսկ գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, գտնում է, որ այդ հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:

1

Ելնելով վերոգրյալից ն ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով՝ Վճռաբեկ դատարանը

ՈՐՈՇԵՑ

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակի: Բեկանել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 08.11.2022 թվականի որոշումը ն գործն ուղարկել ՀՀ վարչական դատարան՝ նոր քննության:

2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

Յ. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է ն բողոքարկման ենթակա չէ:

Նախագահող Հ. ԲԵԴԵՎՅԱՆ

Զեկուցող Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ

Ա. ԹՈՎՄԱՍՅԱՆ

ԶԸ Ո Ք ՄԿՈՅԱՆ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
22 դեկտեմբերի, 2023 թ.
Գործի #:
ՎԴ/5353/05/20
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել