Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/Դատական — ԼԴ2/0044/02/20
ՎճռաբեկՔաղաքացիական իրավունքAI Ինդեքսավորված

Դատական — ԼԴ2/0044/02/20

Վճռաբեկ դատարանԼԴ2/0044/02/2010 փետրվարի, 2023 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

քննելով «Արդշինբանկ» ՓԲԸ-ի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 08.10.2021 թվականի որոշման դեմ՝ ըստ դիմումի՝ «Արդշինբանկ» ՓԲԸ-ի (այսուհետ` Բանկ)՝ դիմումի ելքով շահագրգռված անձինք Հայկ -Քարամյանի, Ֆինանսական համակարգի հաշտարար Փիրուզ Սարգսյանի (այսուհետ` Հաշտարար) Հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու պահանջի մասին, ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը. Դիմելով դատարան՝ Բանկը պահանջել է չեղյալ ճանաչել Հաշտարարի 04.12.2019 թվականի Երնան քաղաքում կայացված ն 17.12.2019 թվականին կողմերի համար պարտադիր դարձած թիվ 15-7564/19 որոշում

Ամբողջ Տեքստ

ԹԱ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ ԼԴ2/0044/02/20 Դատարանի որոշում 2023թ.

Քաղաքացիական գործ թիվ ԼԴ2/0044/02/20

Նախագահող դատավոր` Տ. Նազարյան

Դատավորներ՝ Ն. Բարսեղյան

Ա. Պետրոսյան

ՈՐՈՇՈւՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ԱՆՈւՆԻՑ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական

պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով՝

Նախագահող ն զեկուցող Մ. ԴՐՄԵՅԱՆ

Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ

Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ

2023 թվականի փետրվարի 10-ին

գրավոր ընթացակարգով քննելով «Արդշինբանկ» ՓԲԸ-ի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 08.10.2021 թվականի որոշման դեմ՝ ըստ դիմումի՝ «Արդշինբանկ» ՓԲԸ-ի (այսուհետ` Բանկ)՝ դիմումի ելքով շահագրգռված անձինք Հայկ -Քարամյանի, Ֆինանսական համակարգի հաշտարար Փիրուզ Սարգսյանի (այսուհետ` Հաշտարար) Հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու պահանջի մասին,

ՊԱՐԶԵՑ

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան՝ Բանկը պահանջել է չեղյալ ճանաչել Հաշտարարի 04.12.2019 թվականի Երնան քաղաքում կայացված ն 17.12.2019 թվականին կողմերի համար պարտադիր դարձած թիվ 15-7564/19 որոշումը:

ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ս. Բաղդասարյան) (այսուհետ՝ Դատարան) 01.06.2021 թվականի որոշմամբ դիմումը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 08.10.2021 թվականի որոշմամբ Բանկի վերաքննիչ բողոքը մերժվել է, ն Դատարանի 01.06.2021 թվականի որոշումը թողնվել է անփոփոխ:

2

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Բանկը (ներկայացուցիչ Հասմիկ Անդրիասյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Հաշտարարը:

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները ն պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը չի կիրառել «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածը, որոնք պիտի կիրառեր, խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ, 7-րդ, 8-րդ ն 9-րդ հոդվածները, չի կիրառել:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետնյալ

փաստարկներով.

Վերաքննիչ դատարանի որոշմամբ մատնանշված հիմնավորումներն անհիմն են, քանզի, Բանկը վերաքննիչ բողոքով առհասարակ չի անդրադարձել տեղեկատվության ստացմանը, քանի որ Բանկի համար միանգամայն ընդունելի է, որ եթե առկա է օրենքի պահանջ, ապա Բանկը պետք է ապահովի հաճախորդի կողմից տեղեկատվության ստացումը «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածով սահմանված կարգով:

Բանկն իր վերաքննիչ բողոքում մանրակրկիտ անդրադարձել է սույն գործի համար էական նշանակություն ունեցող հարցին՝ «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված` «կրեդիտավորման պայմանագրից բխող սպառողի պարտավորությունների նե դրանց առաջացման հիմքերի ն մարումների վերաբերյալ գրավոր տեղեկատվությունը» ներառվում է նույն հոդվածի 1-ին մասով սահմանված պարտադիր ներկայացման տեղեկատվության մեջ, թե ոչ:

Սույն գործով Համաձայնագիրը չի գործում ն կիրառման ենթակա չէ, այս դեպքով կարելի է փաստել Հաշտարարի որոշումները բողոքարկելու Բանկի համաձայնության բացակայությունը, հետնաբար «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 337-րդ հոդվածի 2-րդ մասը կիրառելի չէ ն Կազմակերպությունը/Բանկը իրավասու է դիմել դատարան ն հաշտարարի որոշումը վիճարկել ըստ էության:

Բողոքարկվող դատական ակտում «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի մեկնաբանությունը հակասում է ՀՀ Սահմանադրական դատարանի 09.10.2012 թվականի թիվ ՍԴՈ-1051 որոշմամբ Ա ՀՀ Վճռաբեկ դատարանի թիվ ԵԿԴ/5370/02/14 քաղաքացիական գործով 02.12.2016 թվականին կայացրած որոշմամբ տրված մեկնաբանությանը, քանի որ բողոքարկվող դատական ակտում Հաշտարարի որոշման բողոքարկումը Վերաքննիչ դատարանը հնարավոր է համարել միայն «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 1նին մասով նախատեսված հիմքերով ՛տառացի մեկնաբանմամբ՝ բացառելով ըստ էության վիճարկման հնարավորությունը, իսկ Վճռաբեկ դատարանի վերոնշյալ նախադեպային որոշմամբ Հաշտարարի որոշման բողոքարկումը հնարավոր է համարվել նան ըստ էության հիմքով, ինչը ենթադրում է այնպիսի հանգամանքների քննություն, որոնք առնչվում են Հաշտարարի որոշման իրավաչափության հարցին ն վերաբերում են վերջինիս կողմից կիրառված նյութական օրենսդրությանը:

Յ

Բացի այդ Վերաքննիչ դատարանի կողմից սխալ է մեկնաբանվել

«Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածը, քանի որ ըստ Դատարանի, այդ նորմը նախատեսում է միայն ընթացակարգային կանոնների պահանջների պահպանված լինելու հանգամանքը պարզելու դատարանի պարտականությունը, ն որնէ դրույթով նախատեսված չէ դատարանի լիազորությունը՝ գնահատելու կայացված որոշման օրինաչափությունն ու հիմնավորվածությունը նյութական օրենսդրության նորմերի, դրանց կիրառման գործընթացների համատեքստում:

Վերաքննիչ դատարանի կողմից քննարկման առարկա չի դարձվել այն հարցը, թե արդյոք «քաղվածքը» նույնպես հանդիսանում է «պարտադիր ներկայացման տեղեկատվություն», թե ոչ, իսկ քննարկման ն հստակ մեկնաբանման դեպքում, կարծում ենք կհանգեր այն ճիշտ եզրահանգման, որ «քաղվածքը» նս հանդիսանում է «պարտադիր ներկայացման տեղեկատվության» տարր: Հետնաբար Վերաքննիչ դատարանի որոշումը չի կարող համարվել օրինական, պատճառաբանված ն հիմնավորված, քանի որ սույն պարագայում Վերաքննիչ դատարանը պարզապես բառացի մեջբերել է Հաշտարարի դիրքորոշումը:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է «ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 08.10.2021թ. թիվ ԼԴԶ/0044/02/20 քաղաքացիական գործով կայացրած որոշումը բեկանել ն փոփոխել, այն է՝ Ֆինանսական համակարգի հաշտարարի կողմից 04.12.2019թ. Երնան քաղաքում կայացված ն 17.12.2019թ. կողմերի համար պարտադիր դարձած թիվ 15-7564/19 որոշումը ճանաչել չեղյալ»:

2. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները.

Անդրադառնալով Բանկի հարցադրմանը, թե արդյոք «Սպառողական

կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասով «կրեդիտավորման պայմանագրից բխող սպառողի պարտավորություննեի նե դրանց առաջացման հիմքերի ն մարումների վերաբերյալ գրավոր տեղեկատվությունը» ներառվում է նույն հոդվածի 1-ին մասով սահմանված պարտադիր ներկայացման տեղեկատվության մեջ, թե ոչ, Հաշտարարը գտնում է, որ վեճի ծագման պահին գործող օրենսդրության համաձայն՝ քաղվածքը ն պարտադիր ներկայացման տեղեկատվություն եզրույթներն առանձին, ինքնուրույն բովանդակություն ունեցող հասկացություններ են, իսկ Բանկը հանգել է հակառակ եզրակացության՝ իրավական ակտերի ոչ լրիվ, բազմակողմանի ն օբյեկտիվ վերլուծության արդյունքում:

Սույն գործի շրջանակում Հաճախորդը հայտնել էր իր կամահատյնությունը միայն «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված պարտադիր ներկայացման տեղեկատվությունը փոստային կարգով ստանալու իր իրավունքից հրաժարվելու ն նշված տեղեկատվությունը էլեկտրոնային փոստի միջոցով ստանալու վերաբերյալ: Ինչ վերաբերում է «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված տեղեկատվությունը՝ հաշվի քաղվածքները Հաճախորդին տրամադրելու Բանկի պարտականությանը, ապա Հաճախորդը չէր հրաժարվել այն փոստային կարգով ստանալու իր իրավունքից՝ նախընտրելով քաղվածքների ստացման այլ եղանակ, որի արդյունքում Ա ծագել է Բանկի պատասխանատվությունը, քանի որ Բանկը փոստային եղանակով չի ուղարկել այն:

4

Հետնաբար, Հաշտարարը գտնում է գործի քննության արդյունքում կայացված որոշումը գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտ է ն համապատասխանում է դրան ներկայացվող օրինականության, հիմնավորվածության ն

պատճառաբանվածության վերաբերյալ պահանջներին, ն խնդրել է Բանկի կողմից բերված վճռաբեկ բողոքը մերժել՝ դատական ակտը թողնելով անփոփոխ:

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետնյալ փաստերը՝

1) Հաճախորդ Հայկ Քարամյանը 21.06.2018 թվականին Բանկին ներկայացրել է վարկային պայմանագիր կնքելու առաջարկ-դիմում, որով Բանկին առաջարկել է իր հետ պայմանագիր կնքել հետնյալ պայմաններով՝ վարկի գումարը 400.000 ՀՀ դրամ, տարեկան տոկոսադրույքը՝ 215 տոկոս, սպլարտավորությունների կատարման վերջնաժամկետ՝ 21.06.2028 թվականին (հատոր 1-ին, գ.թ. 67-72):

2) Առաջարկ-դիմումի 1.14րդ կետի համաձայն Վարկառուն «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքով սահմանված պարտադիր ներկայացման տեղեկատվությունը նախընտրել է ստանալ «էլեկտրոնային փոստի» միջոցով (հատոր 1-ին, գ.թ. 68):

3) Հաճախորդը 07.08.2019 թվականին բողոք-պահանջ է ներկայացրել Բանկին՝ պահանջելով վճարել «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքով նախատեսված 300.000 ՀՀ դրամ՝ պայմանագրի կնքման պահից իրեն հաշվի քաղվածքներ չտրամադրելու համար, որը Բանկի 21.08.2019 թվականի գրությամբ մերժվել է (հատոր 1-ին, գ.թ. 61-62):

4)/ Հաճախորդը 11.09.2019. թվականին Ֆինանսական համակարգի հաշտարարին ներկայացրած թիվ 07-1130/19 պահանջ-դիմումով պահանջել է որոշում կայացնել Բանկի կողմից «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածով նախատեսված իրավունքի խախտման համար 300.000 ՀՀ դրամ վճարելու վերաբերյալ (հատոր 1-ին, գ.թ. 58-60):

5) Հաշտարարը 04.12.2019 թվականի թիվ 15-7564/19 որոշմամբ բավարարել է Հայկ Քարամյանի Բանկի դեմ ուղղված պահանջը՝ 300.000 ՀՀ դրամի չափով (հատոր 1-ին, գ.թ. 27-35):

6) Հաշտարարը 24.12.2019 թվականի գրությամբ տեղեկացրել է Բանկին 04.12.2019 թվականի 15-7564/19 որոշումը կողմերի համար պարտադիր դառնալու վերաբերյալ (հատոր 1-ին, գ.թ. 24):

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումները.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394- րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերնույթ առկա է մարդու իրավունքների Ա ազատությունների հիմնարար խախտում այն հիմնավորմամբ, որ Վերաքննիչ դատարանի կողմից թուլ է տրվել «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:

Վերոգրյալով պայմանավորված Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ հետնյալ իրավական հարցադրմանը. արդյոք «կրեդիտավորման

5

պայմանագրից բխող սպառողի պարտավորություննեի նե դրանց առաջացման հիմքերի ն մարումեերի վերաբերյալ գրավոր տեղեկատվությունը» (այսուհետ' քաղվածք) համարվում է «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի իմաստով սահմանված «պարտադիր ներկայացման տեղեկատվություն»:

Իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ

«Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի համաձայն՝

1. Կրեդիտավորողի ն սպառողի միջն ցանկացած հաղորդակցում, որը կապված է կրեդիտավորման պայմանագրի պայմանների կամ կողմերի միջն հաղորդակցման կարգի կամ կողմերի իրավունքների, պարտականությունների կամ պատասխանատվության սահմանման, փոփոխման կամ դադարեցման հետ կամ վերաբերում է կրեդիտավորման պայմանագրի վրա որնէ ազդեցություն ունեցող օրենքներին, նորմատիվ իրավական ակտերին կամ կրեդիտավորողի ներքին ակտերին, կատարվում է գրավոր եղանակով փոստային կապի միջոցով, բացառությամբ նույն հոդվածի 3-րդ մասում նշված դեպքերի: Ընդ որում, սույն մասում նշված տեղեկատվությունը համարվում է պարտադիր ներկայացման տեղեկատվություն:

2. Կրեդիտավորողր պարտավոր է իր կողմից կամ կրեդիտավորման պայմանագրով սահմանված պարբերականությամբ, բայց ոչ պակաս, քան երեսնօրյա պարբերականությամբ, սպառողին ներկայացնել կրեդիտավորման պայմանագրից բխող սպառողի պարտավորությունների ն դրանց առաջացման հիմքերի ն մարումների վերաբերյալ գրավոր տեղեկատվություն, այդ թվում` սպառողի կողմից իր պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ (կատարելու համար կրեդիտավորողի կողմից կիրառվող կամ կիրառված սպատասխանատվության միջոցների (տուժանքի կամ սպառողի վիճակը վատթարացնող ցանկացած այլ միջոցների) սպառիչ ցանկը, դրանց կիրառման դեպքերն ու կարգը՝ փոստային կապի միջոցով, բացառությամբ նույն հոդվածի 3-րդ մասում նշված դեպքերի:

3. Սպառողն իր գրավոր, այդ թվում` էլեկտրոնային եղանակով ներկայացված դիմումի հիման վրա կարող է հրաժարվել նույն հոդվածի 1-ին ն 2-րդ մասերով սահմանված տեղեկատվությունը փոստային կապի միջոցով ստանալու իրավունքից՝ պարտադիր ներկայացման տեղեկատվությունը էլեկտրոնային կամ կապի այլ միջոցներով կամ բանկի տարածքում ստանալու պայմանով: 0՛Պարտադիր ներկայացման տեղեկատվությունը էլեկտրոնային կամ կապի այլ միջոցներով կամ բանկի տարածքում ստանալու սպառողի իրավունքը սահմանափակող պայմանը կամ համաձայնություն առ ոչինչ է: Ընդ որում, կրեդիտավորողն իրավունք չունի սպառողին պարտադրելու, այդ թվում` սպառողի համար ոչ բարենպաստ իրավիճակ ստեղծելու, որ սպառողը հրաժարվի պարտադիր ներկայացման տեղեկատվությունը փոստային կապով ստանալու իր իրավունքից:

4. Եթե պարտադիր ներկայացման տեղեկատվությունն սպառողին պետք է հանձնվի բանկի տարածքում, ապա բանկը պարտավոր է առնվազն 3 տարի թղթային կամ էլեկտրոնային կրիչի վրա պահպանել սպառողի կողմից չպահանջված տեղեկատվությունը:

5. Սպառողների իրավունքների ապաշտպանության նպատակից ելնելով' Կենտրոնական բանկն իր նորմատիվ իրավական ակտերով կարող է սահմանել նույն հոդվածով նախատեսված հաղորդակցման կարգ, պայմաններ, ձներ ն նվազագույն պահանջներ:

«Սպառողական կրեդիտավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություներ նե լրացում կատարելու մասին» Հայաստանի

6

Հանրապետության 19.06.2019 թվականին ընդունված թիվ ՀՕ-93-Ն օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասով «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասը խմբագրվել է հետնյալ կերպ ` «2. Կրեդիտավորողը պարտավոր է իր կողմից կամ կրեդիտավորման պայմանագրով սահմանված պարբերականությամբ, որը չպետք է գերազանցի մեկ ամիսը, սպառողին ներկայացնել կրեդիտավորման պայմանագրից բխող սպառողի պարտավորությունների ն դրանց առաջացման հիմքերի ն մարումների վերաբերյալ գրավոր տեղեկատվություն, այդ թվում՝ սպառողի կողմից իր ապարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար կրեդիտավորողի կողմից կիրառվող կամ կիրառված պատասխանատվության միջոցների 6(տուժանի կամ սպառողի վիճակը վատթարացնող ցանկացած այլ միջոցների) սպառիչ ցանկը, դրանց կիրառման դեպքերն ու կարգը՝ էլեկտրոնային կապի միջոցով, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասում նշված դեպքերի: Ընդ որում, սույն մասում նշված տեղեկատվությունը համարվում է պարտադիր ներկայացման տեղեկատվություն»:

Վկայակոչված իրավանորմերի վերլուծությունից հետնում է, որ օրենսդիրը, կարնորելով սպառողների իրավունքների Ա շահերի պաշտպանությունը, ամրագրել է այն տեղեկատվության շրջանակը, որը Կրեդիտավորողը որոշակի

պարբերականությամբ պարտավորվում է փոխանցել իր հետ պայմանագրային հարաբերությունների մեջ գտնվող Սպառողին: Օրենսդրական կարգավորումների վերլուծությունից հետնում է, որ պարտադիր փոխանցման ենթակա է այն տեղեկատվությունը, որն այս կամ այն կերպ շոշափում է Սպառողի իրավունքները ն (կամ) պարտականությունները կամ անդրադառնում է դրանց իրականացմանը կամ դրանց չիրականացման հետնանքներին:

Վճռաբեկ դատարանը, հաշվի առնելով սույն բողոքի հիմքում բարձրացված հարցադրումը, հարկ է համարում անդրադառնալ այն իրավական խնդրին, թե արդյոք «քաղվածք» վերտառությամբ փաստաթղթում ներառված տեղեկատվությունը նս կարող է համարվել որպես պարտադիր ներկայացման տեղեկատվություն: Այդ իսկ նկատառումով Վճռաբեկ դատարանը նախ ն առաջ անհրաժեշտ է համարում բացահայտել վերը նշված փաստաթղթի բովանդակությունը:

Այսպես, իրավահարաբերության ծագման պահին գործող Կենտրոնական բանկի խորհրդի կողմից ընդունված «Բանկի եվ ավանդատուի, կրեդիտավորողի Ա սպառողի հաղորդակցման կարգը, պայմանները, ձները նե նվազագուն պահանջները» կանոնակարգ 8/05-ը հաստատելու մասին թիվ 229-Ն որոշման 7-րդ կետի 16-րդ ենթակետի համաձայն՝ «Քաղվածք»՝ «Բանկային ավանդների ներգրավման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածով նախատեսված հաշվի քաղվածք կամ «Սպառողական կրեդիտավորման մասին» 6Հայաստանի Հանրապետության օրենքի 17րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված տեղեկատվություն պարունակող փաստաթուղթ:

Վերոգրյալ իրավանորմերի լույսի ներրքո Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ քաղվածքը փաստաթուղթ է (նան էլեկտրոնային փաստաթուղթ), որը բովանդակում է նան կրեդիտավորման պայմանագրից բխող սպառողի պարտավորությունների ն դրանց առաջացման հիմքերի ն մարումների վերաբերյալ գրավոր տեղեկատվություն, այդ թվում՝ սպառողի կողմից իր պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար կրեդիտավորողի կողմից կիրառվող կամ կիրառված պատասխանատվության միջոցների (տուժանի կամ սպառողի վիճակը վատթարացնող ցանկացած այլ միջոցների) սպառիչ ցանկը, դրանց կիրառման դեպքերն ու կարգը:

7

Վճռաբեկ դատարանի գնահատմամբ քաղվածքի սպառողին ուղարկելու անհրաժեշտությունը ն պարտադիրությունը կայանում է նրանում, որ այն էական դեր է խաղում սպառողի կողմից Օ։ ` իր եկամուտների, պայմանագրից բխող պարտականությունների, դրանք չկատարելու հետնանքով առաջացող պատասխանատվության միջոցների, պարտավորությունների հիմքերի ն մարումների նկատմամբ հսկողություն իրականացնելու հարցում: Մասնավորապես, օրենքով սահմանված հաճախականությամբ քաղվածքների տրամադրումը սպառողի համար առավել արդյուսավետ ն դյուրին է դարձնում կրեդիտավորման պայմանագրի վերաբերյալ տվյալների նկատմամբ իր իսկ հաշվապահությունն իրականացնելու գործընթացը: Բացի այդ, այն նան Սպառողի կողմից Կրեդիտավորողի գործունեության նկատմամբ վերահսկողության կարնոր երաշխիք է:

Հետնաբար Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ֆինանսական

կազմակերպության կողմից քաղվածքների տրամադրումը նախ ն առաջ բխում է սպառողի օրինական շահերից, որի չստանալու ն/կամ ուշ ստանալու դեպքում սպառողը զրկվում է կրեդիտավորման պայմանագրի նկատմամբ հսկողություն իրականացնելու իր իրավունքից:

Վերոգրյալի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանը գալիս է այն եզրահանգման, որ քաղվածքում ներառվող տեղեկատվությունը, չնայած այն հանգամանքին, որ «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասի նախկին կարգավորմամբ ուղղակիորեն սահմանված չի եղել որպես պարտադիր ներկայացման տեղեկատվություն, այնուհանդերձ, հոդվածի բովանդակությունը ն նպատակը, ֆինանսական գործունեության ոլորտում առաջացող

իրավահարաբերությունների առաձնահատությունները վկայում են այն մասին, որ նախկին խմբագրությամբ կարգավորման պայմաններում նս քաղվածքում ներառված տեղեկատվություը պետք է դիտարկել որպես պարտադիր ներկայացման տեղեկատվություն: Նման եզրահանգման համար Վճռաբեկ դատարանը հաշվի է առնում նան այն իրավական իրողությունը, որ քաղվածքում ներառված տեղեկատվության բովանդակությունը ն' նախկին, ն ներկայիս կարգավորումներով նույնն է, իսկ «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 2- րդ մասում կատարելով օրենսդրական փոփոխութուն՝ օրենսդիրը ավելի հստակեցրել ն որոշակիացրել| է քաղվածքի դերը դրանում ներառված տեղեկատվությունն ուղղակիորեն համարելով պարտադիր ներկայացման տեղեկատվություն:

Վերոգրյալ իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն գործի փաստերի համաձայն՝ 21.06.2018 թվականին Հայկ Քարամյանի կողմից ներկայացված՝ «Ակնթարթային վարկեր» վարկային պայմանագիր կնքելու առաջարկ-դիմումի (այսուհետ՝ Դիմում) հիման վրա Բանկը Հայկ .Քարամյանին տրամադրել է 400.000 ՀՀ դրամի սահմանաչափով վարկային գիծ:

Դիմումի 114րդ կետի համաձայն՝ վարկառուն «Սպառողական

կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքով սահմանված պարտադիր ներկայացման տեղեկատվությունը Հայկ Քարամյանը ցանկանում է ստանալ էլեկտրոնային փոստի միջոցով:

Հայկ Քարամյանը 07.08.2019 թվականին բողոք-պահանջ է ներկայացրել Բանկին վճարել «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքով նախատեսված 300.000 ՀՀ դրամ՝ օրենքով սահմանված պարբերականությամբ հաշվի քաղվածքներ չտրամադրելու համար:

8

Հայկ Քարամյանը 11.09.2019 թվականին Հաշտարարին ներկայացրած թիվ 07-1130/19 դիմումով խնդրել է որոշում կայացնել Բանկի կողմից «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի խախտման համար իրեն 300.000 ՀՀ դրամի վճարման վերաբերյալ:

Հաշտարարի 04.12.2019 թվականի թիվ 15-7564/19 որոշմամբ բավարարվել է Հայկ Քարամյանի՝ Բանկի դեմ ուղղված թիվ 07-1130/19 պահանջը՝ 300.000 ՀՀ դրամի չափով:

Հաշտարարը 04.12.2019 թվականի Որոշմամբ բավարարել է Հայկ Քարամյանի՝ Բանկի դեմ ուղղված թիվ 07-1130/19 պահանջը` 300.000 ՀՀ դրամի չափով, այն հիմնավորմամբ, որ «ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 28.07.2009թ.-ի «Ֆինանսական կազմակերպությունների գործարար վարվելակերպի կանոնները» կանոնակարգ 8/05րը հաստատելու մասին» թիվ 229-Ն որոշման հավելվածի պայմանագրի պահին գործող խմբագրության՝ 7-րդ կետի 16-րդ ենթակետի համաձայն՝ «Քաղվածքը» «Բանկային ավանդների ներգրավման մասին» «Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածով նախատեսված հաշվի քաղվածք կամ «Սպառողական կրեդիտավորման մասինե» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-րդ հոդվածի 2րդ մասով նախատեսված տեղեկատվություն պարունակող փաստաթուղթե է: (.) Օրենքը կրեդիտավորման պայմանագրից բխող սպառողի պարտավիհրությունների ն դրանց առաջացման հիմքերի ն մարումների վերաբերյալ գրավոր տեղեկատվությունը" քաղվածքը, առանձեացված է ն չի եույնացվում «պարտադիր ներկայացման տեղեկատվություն» հասկացության հետ»: (..) Հաշտարարը գտել է, որ «Հաճախորդը հայտնել է իր կամահայտնությունը Օրենքի 17-րդ հոդվածի Լին մասով նախատեսված պարտադիր ներկայացման տեղեկատվությունը փոստային կարգով ստանալու իր իրավունքից հրաժարվելու ն եշված տեղեկատվությունը Բանկի փպարածքում ստանալու վերաբերյալ: Ինչ վերաբերում է Օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասով եախապտեսված տեղեկատվությաեը' հաշվի քաղվածքները Հաճախորդին տրամադրելու Բանկի պարտականությանը, ապա պահանջի քենության ընթացքում չեն ներկայացվել ապացույցներ, որով կհաստատվեր, որ Հաճախորդը հրաժարվել է դրանք փոստային կաարգով ստանալու իր իրավունքից ն եախըետրել քաղվածքների ստացման այլ եղանակ: Հիմք ըեդունելով վերոգրյալը' Հաշտարարը գտնում է, որ բանկը պարտավոր էր հաշվի քաղվածքեերն առեվազե երեսեօրյա պարբերականությամբ Հաճախորդին տրամադրել փոստային կարգով: (...) Բանկը չի կատարել եշված ` պարտականությունը, ինչը հանգեցրել է Կազմակերպության կողմից «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 2րդ մասով նախատեսված տեղեկատվությունը սահմանված եղանակով ստանալու Հաճախորդի իրավունքի խախտմանը»:

Դատարան ներկայացրած դիմումով Բանկը խնդրել է չեղյալ ճանաչել Որոշումը:

Դատարանը մերժելով Բանկի դիմումը պատճառաբանել է, որ՝ «միայն «Սպառողական կրեդիտավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ ն լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2019 թվականի հունիսի 19-ին ընդունված թիվ ՀՕ-93-Ն օրենքով, որե ուժի մեջ է մտնելու 10.08.2019 թվականից, օրենսդիրը սահմանել է, որ քաղվածքը նս պետք է համարվի պարտադիր ներկայացման ենթակա տեղեկատվություն: Հետփնաբար, մինչն սույն փոփոխության ուժի մեջ մտնելը գործող Օրենքի խմբագրությամբ օրենսդիրը տարանջատել է քաղվածքն ու պարտադիր ներկայացման տեղեկատվությունը, ն քաղվածքը" որպես պարտադիր եերկայացման տեղեկատվություն, չի սահմանել: Այն հանգամանքը, որ Օրենքում կատարված փոփոխությամբ քաղվածքը նս սահմարվել է

9

որպես պարտադիր ներկայացման տեղեկատվություն, վկայում է այն մասին, որ մինչն այդ փոփոխությունները կատարվելը քաղվածքը չի կարող համարվել պարտադիր ներկայացման տեղեկատվությու, այլապեն իմաստ չէր ունենա կատարել օրենսդրական փոփոխություն ն դրանով քաղվածքը բնորոշել որպես պարտադիր ներկայացման տեղեկատվություն: -Քաղվածք ն պարտադիր ներկայացման տեղեկատվություն հասկացությունները տարանջատվում են նան պայմանագրի անբաժանելի մասը կազմող վճարային քարտերի վարկավորման կանոններով' հաստատված Բանկի վարչության նախագահի 07.1.2016թվականի թիվ Լ հրամանով»:

Վերաքննիչ դատարանը մերժելով Բանկի բողոքը՝ արձանագրել է հետնյալը. «Անդրադառնալով բողոքաբերի այն փաստարկին, ըստ որի' «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված տեղեկատվությունը նս (համաձայն Կանոնակարգ 8/05-ի' քաղվածքը) տվյալ հոդվածի իմաստով ներառվում է «պարտադիր ներկայացման տեղեկատվություն» հասկացության մեջ' Վերաքննիչ դատարանն այն գնահատում է չհիմնավորված, եկատի ունենալով որ եշված Կանոնակարգի 6-րդ գլխում սահմանված են ֆինաեսական կազմակերպութան ն սպառողի' պայմանագրի գործողության ընթացքում հաղորդակցման համար պարտադիր պայմանները»:

Ստորադաս դատարանները գտել են, որ Բանկը խախտել է Հայկ Քարամյանի քաղվածք ստանալու իրավունքը՝ այն պատճառաբանությամբ, որ քաղվածքը ն պարտադիր ներկայացման տեղեկատվությունը նույնական չեն ն տարբերվում են միմյանցից: Մինչդեռ վերնում ներկայացված պատճառաբանություններով Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 3-րդ մասում «պարտադիր ներկայացման տեղեկատվություն» բառակապակցությունը ոչ թե պետք է ընկալել նույն հոդվածի 1-ին մասով սահմանված դրա նորմատիվ իրավաբանական մեկնաբանման իմաստով, այլ դրանում պարունակվող բառերի քերականական իմաստով: Նկատի ունենալով, որ քաղվածքը կրեդիտավորողի կողմից սպառողին պարտադիր ներկայացման ենթակա ն ՀՀ Կենտրոնական բանկի սահմանած նվազագուն տարրերը պարունակող տեղեկությունների ամբողջություն է, Վճռաբեկ դատարանի գնահատմամբ այն «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 3-րդ մասի իմաստով պարտադիր ներկայացման տեղեկատվություն է, քանզի կրեդիտավորման պայմանագրով սահմանված, բայց ոչ պակաս, քան երեսնօրյա պարբերականությամբ, այն սպառողին ներկայացնելը կրեդիտավորողի պարտականությունն է:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 3-րդ մասը սխալ մեկնաբանելու հետնանքով ստորադաս դատարանները քննարկման առարկա չեն դարձրել գործում առկա ապացույցները, մասնավորապես` 21.06.2018 թվականի Դիմումը, պարտադիր ներկայացման ենթակա տեղեկատվություն, ստանալու Հայկ Քարամյանի նախընտրած կարգն ու Բանկի կողմից «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքի պահանջները պահպանված լինելու կամ չլինելու հանգամանքը:

Հետնաբար «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի խախտման մասին բողոքում բերված փաստարկը հիմնավորված է, ինչը բավարար է Վերաքննիչ դատարանի 08.10.2021 թվականի որոշումը բեկանելու համար, քանի որ ստորադաս դատարանները թույլ են տվել այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:

10

Վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները հերքվում են վերը նշված պատճառաբանությամբ:

Նկատի ունենալով այն հանգամանքը, որ «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 3-րդ մասը խախտելու հետնանքով ստորադաս դատարանները Որոշման իրավաչափությունը սույն որոշմամբ բարձրացված հարցերի շրջանակում չեն գնահատել, ինչպես նան գործում առկա ապացույցներն այդ հարցերի կապակցությամբ պատշաճ չեն հետազոտվել ն գնահատվել, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ պետք է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի հոդվածին 1-ին մասի 2-րդ կետի հիմքով վերապահված լիազորությունը՝ բեկանել Վերաքննիչ դատարանի 08.10.2021 թվականի որոշումը ն գործն ուղարկել ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ ամբողջ ծավալով նոր քննության:

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի համաձայն՝ դատական ծախսերը կազմված են պետական տուրքից ն գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջն բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու ն բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջն բաշխվում են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլխի կանոններին համապատասխան:

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ բողոքարկված դատական ակտը բեկանելու ն փոփոխելու դեպքում վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարանը եզրափակիչ դատական ակտով գործին մասնակցող անձանց միջն վերաբաշխում է դատական ծախսերը՝ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլխի կանոնների համաձայն:

Նկատի ունենալով, որ գործն ուղարկվում է ամբողջ ծավալով նոր քննության ն գործի քննության այս փուլում հնարավոր չէ անդրադառնալ դատական ծախսերի բաշխման հարցին, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդ հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության արդյունքում:

Ելնելով վերոգրյալից ն ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ, 408-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

ՈՐՈՇԵՑ

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակի: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 08.10.2021 թվականի որոշումը ն գործն ուղարկել ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ ամբողջ ծավալով նոր քննության:

11

2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության արդյունքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է ն ենթակա չէ բողոքարկման:

Նախագահող ն զեկուցող Մ. ԴՐՄԵՅԱՆ

Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ

Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

է. ՍԵԴՐԱԿՅԱՆ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
10 փետրվարի, 2023 թ.
Գործի #:
ԼԴ2/0044/02/20
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել