ԿԴ/3132/02/22
Ամփոփում
քննելով Ֆինանսական համակարգի գլխավոր հաշտարար Վազգեն Մնացականյանի (այսուհետ` Հաշտարար) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 14.12.2023 թվականի որոշման դեմ ըստ «Ռեսո» ապահովագրական փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ Ընկերություն) դիմումի՝ Հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու պահանջի մասին, ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը Դիմելով դատարան՝ Ընկերությունը պահանջել է չեղյալ ճանաչել Հաշտարարի 11.02.2022 թվականի թիվ 15-599/22 որոշումը: Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 28.06.2022 թվականի որոշմամբ
Ամբողջ Տեքստ
թ: Հի
Տանն Պի:
(ԹԽ:
ունա Ն)
ՈՒ ԹՎՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ ԿԴ/3132/02/22 դատարանի որոշում 2024թ.
Քաղաքացիական գործ թիվ ԿԴ/3132/02/22
Նախագահող դատավոր՝ Մ. Հարթենյան
Դատավորներ՝ Ս. Սահակյան
Տ. Նազարյան
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական
պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով՝
նախագահող Գ. ՀԱԿՈԲՅԱՆ
զեկուցող Ա. ՄԿՐՏՉՅԱՆ
Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ
Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ
Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ
2024 թվականի հուլիսի 19-ին
գրավոր ընթացակարգով քննելով Ֆինանսական համակարգի գլխավոր հաշտարար Վազգեն Մնացականյանի (այսուհետ` Հաշտարար) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 14.12.2023 թվականի որոշման դեմ ըստ «Ռեսո» ապահովագրական փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ Ընկերություն) դիմումի՝ Հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան՝ Ընկերությունը պահանջել է չեղյալ ճանաչել Հաշտարարի 11.02.2022 թվականի թիվ 15-599/22 որոշումը:
Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 28.06.2022 թվականի որոշմամբ դիմումը բավարարվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 10.11.2022 թվականի որոշմամբ Հաշտարարի բերած վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն` Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 28.06.2022 թվականի «Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմումը քննության առնելու մասին» որոշումը բեկանվել է, Ա գործն ուղարկվել է նոր քննության:
2
Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ՝ Դատարան) 23.01.2023 թվականի որոշմամբ դիմումը բավարարվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 14.12.2023 թվականի որոշմամբ Հաշտարարի բերած վերաքննիչ բողոքը մերժվել է, ն Դատարանի 23.01.2023 թվականի «Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաձելու վերաբերյալ դիմումը քննության առնելու մասին» որոշումը թողնվել է օրինական ուժի մեջ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Հաշտարարը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները ն պահանջը
Վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքենիչ դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրեեսգրքի 1017-րդ հոդվածի 2րդ կետը, «Ավտուրրանեսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանապվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի ին մասը, 27-րդ հոդվածի Լին մասի Լին կետի «դ» ենթակետը, 27-րդ հոդվածի Լին մասի 2-րդ կետի «բ» ենթակետը, Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի թիվ ԹԼԼ001 կանոններով հասրատված «ԱՊՊԱ ընդհանուր պայմանների» 89-րդ կետը, 118-րդ կետի Էին ենթակետի «դ» պարբերությունը, 18-րդ կետի 2-րդ ենթակետի «բ» պարբերությունը, Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի հոգաբարձուների խորհրդի 3108.2020 թվականի թիվ 120 որոշմամբ հաստատված պահանջների քննության գործընթացը կարգավորող կանոնների 107-րդ կետը, չի կիրառել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածը, որը պետք է կիրառեր:
Բողոք բերած անձը եշված հիմքերի առկայությունը պատճառաբանել է հետնյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը, պատճառաբանելով, որ ապահովագրական պատահարի մասին թեկուզեւ օրենքով սահմանված ժամկետում, սակայն ոչ ապահովադրի կողմից ապահովագրողին տեղեկացնելը սահմանված կարգի խախտում է, ն հիմք է Ընկերության մոտ հետադարձ պահանջի իրավունքի ծագման համար, անտեսել է, որ հատուցում ստանալու տեսանկյունից օրենսդիրը կարնորել է ոչ թե ապահովագրողի ակտիվ գործողությունները, այլ ապահովագրական պատահարի վերաբերյալ ապահովագրական ընկերության տեղեկացված լինելը:
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ 09.07.2021 թվականին, ժամը 18:05-18:15-ի սահմաններում տեղի ունեցած պատահարի մասին Ընկերությունը նույն օրը, ժամը 18:30-ին տեղեկացվել է պատահարի մասնակից Սարգիս Հովսեփյանի կողմից: Հեռախոսազրույցի ընթացքում վերջինս Ընկերության աշխատակցի բոլոր հարցադրումներին տվել է պատահարի հանգամանքների վերաբերյալ սպառիչ պատասխաններ, այդ թվում՝ տրամադրել է Վահագն Գնորգյանին սեփականության իրավունքով պատկանող ավտոտրանսպորտային միջոցի նույնականացման մասին տվյալներ: Ընկերությունը տեղեկացել է, որ պատահարի մյուս մասնակցի ավտոտրանսպորտային միջոցի օգտագործումից բխող պատասխանատվությունը նույնպես ապահովագրված է նուն ապահովագրական ընկերությունում, տրամադրվել է Վահագն Գնորգյանի մեքենայի մակնիշը ն հաշվառման համարանիշը: Ավելին՝ Ընկերության աշխատակիցը հեռախոսազրույց է ունեցել նան Սարգիս Հովսեփյանի ընկերոջ հետ, ով եղել է պատահարի վայրում, ե պատահարի հանգամանքների վերաբերյալ տեղեկատվություն է տրամադրել:
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ պատահարի մասին -՛տեղեկացնելու՝ ապահովադրի պարտականությունը բովանդակային առումով ամբողջությամբ կատարվել է,
Յ
իսկ Ընկերությունը չի ներկայացրել որնէ ապացույց այն մասին, որ ապահովագրական պատահարի մասին Վահագն Գնորգյանի կողմից չտեղեկանալը խոչընդոտել է իր որնէ իրավունքի իրացմանը:
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել նան, որ պատահարի մյուս մասնակցի՝ Սարգիս Հովսեփյանի կողմից պատահարի մասին Ընկերությանը տեղեկացրած լինելու պայմաններում Վահագն Գնորգյանի մոտ առաջացել է իր պարտականությունը բովանդակային առումով կատարված լինելու մասին ողջամիտ համոզմունք ն բացակայել է նույն պատահարի մասին նս մեկ անգամ Ընկերությանը տեղեկացնելու անհրաժեշտությունը:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 14.12.2023 թվականի որոշումը ն կայացնել նոր դատական ակտ՝ դիմումը մերժել:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետնյալ փաստերը՝
1) Ընկերության նե Վահագն Գնորգյանի միջն 28.04.2021 թվականին կնքվել է ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պ պատասխանատվության պարտադիր ապահովագրության թիվ Տի/439017 վկայագիրը (այսուհետ՝ Վկայագիր), որով ապահովագրվել է «71 ՔՃ 700» հաշվառման համարանիշով ավտոտրանսպորտային միջոցի օգտագործումից բխող պատասխանատվությունը՝ 28.04.2021 թվականից մինչն 28.07.2021 թվականն ընկած ժամանակահատվածի համար:
Վկայագրի 8-րդ կետի համաձայն՝ ապահովադիրը (ավտոտրանսպորտային միջոցն օրինական հիմքով տիրապետող այլ անձը) պարտավոր է ապահովագրական պատահարը տեղի ունենալուց հետո 40 րոպեի ընթացքում, իսկ ապահովագրական պատահարի հետնանքով անձնական վնասների առկայության դեպքում` ԱՊՊԱ պայմաններով սահմանված ժամկետներում, այդ մասին հայտնել ապահովագրողին զանգահարելով 374-60-50-57-57 հեռախոսահամարով (որնէ մեկով) (հատոր 2-րդ, գ.թ. 57).
2) 09.08.2021 թվականի «Քրեական գործ հարուցելը մերժելու մասին» որոշման համաձայն՝ «(...) 2021թ. հուլիսի 9-ին ժամը 18:05-18:15-ի սահմաններում Համլետ Դոլուխանի Գնորգյանն իր վարած «ՄԵՐՍԵԴԵՍ» մակնիշի 71 ԽՃ 700 հաշվառման համարանիշի ավտոմեքենայով Գոհար Վահագնի Գնորգյանի ն Հասմիկ Նորայրի Հայրապետյանի հետ միասին երթնեկել է Հրազդան քաղաքից դեպի Քաղսի տանող ճանապարհով: Հասնելով Բջնի գյուղ տանող ավտոճանապարհի հատման խաչմերուկ, կանգ է առել, փորձել է կատարել հետադարձ, նկատել է Հրազդան քաղաքի կողմից Սարգիս Ստեփանի Հովսեփյանը իր վարած «ՕՊԵԼ» մակնիշի 35 Մհ 924 հաշվառման համարանիշի ավտոմեքենան, սակայն շարունակել է հետադարձը մտածելով կհասցնի այն ավարտին հասցնել Ա բախումից խուսափել չի հաջողվել, վերջիններս բախվել են միմյանց, որի հետնանքով վարորդներ Հ. Գնորգյանը, Ս. Հովսեփյանը ն վերջիններիս ուղնորներ Հ. Հայրապետյանը, Գ. Գնորգյանը ն Հ. Ասլանյանը ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հրազդան» ԲԿ, այնուհետն Գ. Գնորգյանը «Սուրբ Աստվածամայր» ԲԿ, իսկ Հ. Գնորգյանը, Հ. Հայրապետյանը տեղափոխել են «Սնանի» ԲԿ, ապա Հ. Գնորկյանը «Էրեբունի» ԲԿ, Հ. Ասլանյանը տեղափոխվել «Երնանի Մ. Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց» (..)» (հատոր 2-րդ, գ.թ. 114-116).
3) Ընկերությունը 25.09.2021 թվականին տուժող Հայարփի Ասլանյանին տրամադրել է 83.000 ՀՀ դրամի չափով հատուցում` որպես առողջությանը պատճառված վնասի հետնանքով առաջացած ծախս, իսկ 28.09.2021 թվականին՝ 1.080.675 ՀՀ դրամի չափով հատուցում՝ որպես գույքին պատճառված վնասներ (հիմք՝ «Ապահովագրական հատուցումը վճարելու (մերժելու վերաբերյա» թիվ (ՇԽ22013459 ն թիվ Շ122013096-2 որոշում-ծանուցումներ) (հատոր 2-րդ, գ.թ. 51, 52, 55, 56).
4
4) Ընկերությունը 25.09.2021 թվականին տուժող Գոհար Գնորգյանին տրամադրել է 260.000 ՀՀ դրամի չափով հատուցում` որպես գույքին պատճառված վնասներ (հիմք՝ «Ապահովագրական հատուցումը վճարելու (մերժելու վերաբերյալ» թիվ ՇԽք2013460 որոշում-ծանուցում) (հատոր 2-րդ, գ.թ. 53, 54).
5) 06.10.2021 թվականին Վահագն Գնորգյանին հասցեագրված թիվ 4008/1546 գրությամբ Ընկերությունը ծանուցել է ապահովագրական հատուցման գումարի չափով ապահովադրի նկատմամբ հետադարձ պահանջի իրավունք ունենալու մասին՝ հայտնելով, որ «Լ..) 09.07.2021 թվականին տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի արդյունքում «ՌԵՍՈ» ԱՓԲԸ-ն Տխ439017 ԱՊՊԱ պայմանագրի հիման վրա տուժողին հատուցել է 1.423.675 ՀՀ դրամ: Նշված պատահարով Ձեր կողմից խախտվել են «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող `լատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի ակամ ԱՊՊԱ տպայմանների համապատասխան դրույթները` սահմանված կարգով չի հայտնվել պատահարի մասին (...)» (հատոր 2-րդ, գ.թ. 125).
6) 20.10.2021 թվականին Ընկերությանն ուղղված բողոք-պահանջով Վահագն Գնորգյանը խնդրել է իր նկատմամբ չկիրառել 1.423.675 ՀՀ դրամի չափով հետադարձ պահանջի իրավունք այն պատճառաբանությամբ, որ «(...) Վթարի պահին մեքենաս հայրս էր վարում, վթարից հետո անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց, ընտանիքիս այլ անդամները նույնպես տուժել էին վթարի պատճառով ն տեղափոխվել հիվանդանոց: Հիվանդանոց գնացած մեր ծանոթները ՃՏՊ մասնակից մյուս տրասնպորտային միջոցի վարորդին խնդրել են մեր մասով նս տեղեկացնել տեղի ունեցած վթարի մասին, քանի որ երկուսիս ապահովագրական ընկերությունը նույնն էր՝ «ՌԵՍՈ»-ն: Զանգը կատարվել է վթարը տեղի ունենալուց 23 րոպե անց: (...) դեպքի վայրից նս հեռախոսազանգ կատարվել էր: Իսկ երբ հարազատներս գիտակցության են եկել, չենք զանգահարել այլնս՝ այն համոզմունքից ելնելով, որ Ընկերությունը սահմանված կարգով տեղեկացված է եղել տեղի ունեցած պատահարի մասին վթարին մասնակից մյուս կողմի վարորդի կատարած հեռախոսազանգի միջոցով, ուստի երկրորդ անգամ տեղեկացումն օրեր անց ինքնանպատակ չպետք է լիներ» (հատոր 2-րդ, գ.թ. 126).
7) 09.07.2021 թվականին, ժամը 18:05-18:15ի սահմաններում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի մասին Ընկերությունը տեղեկացվել է նույն օրը, ժամը 18:30-ից սկսած: Ընկերության աշխատակցի ն Սարգիս Հովսեփյանի, ինչպես նան Ընկերության աշխատակցի ու ճանապարհատրանսպորտային պատահարի վայրում գտնվող Սարգիս Հովսեփյանի ընկերոջ միջն տեղի է ունեցել հեռախոսազրույց (գործում առկա են ձայնագրությունները), որի ընթացքում Ընկերությանը տրամադրվել լթէ :պլաատահարի վերաբերյալ տեղեկատվություն, այդ թվում նան՝ մասնակից ավտոտրանսպորտային միջոցների տվյալները (մակնիշները, հաշվառման համարանիշները) միաժամանակ Ընկերության աշխատակիցը տեղեկացվել է, որ ճանապարհատրանսպորտային պատահարի մասնակիցները տեղափոխվել են հիվանդանոց (այս փաստը Հաշտարարը համարել է Վահագն Գնորգյանի պահանջի քննության համար էական նշանակություն ունեցող) (հատոր 2-րդ, գ.թ. 141).
8) Հաշտարարը, քննության առնելով հաճախորդ Վահագն Գնորգյանի պահանջն ընդդեմ Ընկերության, 11.02.2022 թվականին որոշել է բավարարել այն ն «թիվ Տի/439017 վկայագրի շրջանակում 2021թ. հուլիսի 9-ին տեղի ունեցած պատահարի գծով սահմանված ժամկետում ապահովագրողին ապահովագրական պատահարի մասին չտեղեկացնելու հիմքով 1.423.675 (մեկ միլիոն չորս հարյուր քսաներեք հազար վեց հարյուր յոթանասունհինգ) ՀՀ դրամի գումարի չափով հետադարձ պահանջ չկիրառել»:
Որոշմամբ մասնավորապես նշվել է, որ «(..) պատահարից հետո «ՕՊԵԼ» մակնիշի 35 ԿՈ 924 հաշվառման համարանիշով տրանսպորտային միջոցի վարորդ Սարգիս
5
Հովսեփյանը ն վերջինիս ընկերը 2021 թվականի հուլիսի 9-ին 18:30-ից սկսած զանգահարել են Ընկերություն ն հայտնել պատահարի մասին, ինչից հետնում է, որ Ընկերությունը պատահարի մասին տեղեկացվել է այն տեղի ունենալուց անմիջապես հետո: Ավելին՝ Ընկերության աշխատակցի, Սարգիս Հովսեփյանի ն վերջինիս ընկերոջ միջն տեղի ունեցած հեռախոսազրույցների բովանդակությունից հետնում է, որ վերջիններս սպառիչ պատասխանել են Ընկերության աշխատակցի բոլոր հարցադրումներին ն հայտնել պատահարի հանգամանքների վերաբերյալ անհրաժեշտ ն բավարար տեղեկատվություն: Նշվածից բխում է, որ Ընկերության մոտ հետադարձ պահանջի իրավունք՝ պատահարի մասին տեղեկացված չլինելու հիմքով չի ծագել, քանի որ վերջին սահմանված ժամկետում տեղեկացված է եղել պատահարի մասին: Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ Ընկերությանը պատահարի մասին չի տեղեկացրել Հաճախորդը կամ նրան պատկանող տրանսպորտային միջոցի վարորդը, ապա Հաշտարարը անհրաժեշտ է համարում ընդգծել, որ ապահովագրողին տեղեկացնելը նպատակ է հետապնդում վերջինիս հնարավորություն ընձեռել օպերատիվորեն արձագանքել դեպքին, մանրամասն տեղեկատվություն ստանալ ապահովագրական պատահարի մասին, ժամանել պատահարի վայր, հնարավորինս չեզոքացնել հատուցման ենթակա գումարի արհեստական ավելացումը, ինչպես նան կատարել ապահովագրական պայմանագրով ն օրենքով նախատեսված գործողություններ, որոնք անհրաժեշտ են ապահովագրական հատուցման կամ հատուցման հետ կապված այլ գործընթացների պատշաճ իրականացման համար: Վերոնշյալ հիմնավորումների լույսի ներքո ավեի ակներ, է դառնում Ընկերությանը պատահարի մասին տեղեկացնելու իրավակարգավորման նպատակը: Սույն դեպքում Ընկերությունը ։:պատահարի մասին տեղեկացվել է այլ ճանապարհատրանսպորտային պատահարի մասնակից «ՕՊԵԼ» մակնիշի 35 Ս 924, հաշվառման համարանիշով տրանսպորտային միջոցի վարորդ Սարգիս Հովսեփյանի ն վերջինիս ընկերոջ կողմից, որպիսի հանգամանքը ինքնին Ընկերությանը չի զրկել ապահովագրական պատահարի առնչութամբ անհրաժեշտ գործողություններ կատարելու հնարավորությունից» (հատոր 2-րդ, գ.թ. 129-138):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումը
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի իմաստով, այն է՝ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, քանի որ Վերաքննիչ դատարանի կիրառած «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի 19-րդ ն 27-րդ հոդվածների կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր:
Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ ապահովադրի ն (կամ) ավրոտրաեսպորտային միջոցնե օրինական հիմքով տիրապետող այլ անձի կողմից ապահովագրական պատահարի մասին ապահովագրողին հայտնելու պարտականությունը կատարելու առանձեահատկություեներին՝ մասնավորապես այն դեպքերում, երբ պատահարի մասնակից մյուս ավրոտրաեսպորտային միջոցի վարորդը, որի օգտագործումից բխող պատասխանատվություն ապահովագրված է նույն ապահովագրական ընկերությունում, Հայաստանի ավտոապահովագրողնեերի բյուրոյի կանոններով սահմանված ժամկետներում ու կարգով ապահովագրողին տեղեկացրել է ապահովագրական պատահարի մասիե' տրամադրելով պատահարի ն մասնակից ավտոտրաեսպորպտային միջոցների մասին տեղեկատվություն:
6
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1021-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ եթե այլ բան նախատեսված չէ ապահովագրության պայմանագրով, ապա ապահովագրական պատահարի տեղի ունենալու արդյունքում ապահովադրին (ապահովագրված անձին) պատճառված վնասից բխող նրա (կամ շահառուի) պահանջի իրավունքը վնասը պատճառած անձի նկատմամբ անցնում է ապահովագրողին՝ նրա կողմից հատուցված գումարի մասով: (...):
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1017-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ ոչ կյանքի ապահովագրության պայմանագրով ապահովադիրն ապահովագրական պատահարի վրա հասնելն իրեն հայտնի դառնալուց հետո պարտավոր է այդ մասին անհապաղ (ողջամիտ ժամկետում) տեղեկացնել ապահովագրողին կամ նրա ներկայացուցչին: Եթե պայմանագրով նախատեսված է ծանուցման ժամկետ ն (կամ) եղանակ, ապա դա պետք է արվի սահմանված ժամկետում ու պայմանագրում նշված եղանակով: (...):
«Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ Օրենք) 19-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն ԱՊՊԱ պայմանագրով ապահովադիր համարվող անձը ն (կամ) ավտոտրանսպորտային միջոցն օրինական հիմքով տիրապետող այ անձը ապահովագրական պատահարի դեպքում պարտավոր են այդ մասին հայտնել ապահովագրական ընկերությանը Ապահովագրական պատահարի մասին հայտնելու ժամկետները ն կարգը, ինչպե նան ապահովագրական պատահարից հետո ապահովագրական ընկերության ն պատահարի մասնակիցների այլ գործողությունները սահմանվում են Բյուրոյի կանոններով:
Օրենքի 27-րդ հոդվածի 1ին մասի 2-րդ կետի «բ» ենթակետի համաձայն՝ ապահովագրական ընկերությունը հետադարձ պահանջի (սուբրոգացիայի) իրավունք ունի վնաս պատճառած ավտոտրանսպորտային միջոցի սեփականատիրոջ (ապահովադրի) նկատմամբ,։ եթե ԱՊՊԱ պայմանագրով սահմանված ժամկետում նե կարգով ապահովագրական ընկերությունը չի տեղեկացվել ապահովագրական պատահարի մասին:
Վկայագիրը կնքելու (28.04.2021 թվական), ինչպես նան ապահովագրական պատահարի տեղի ունենալու (09.07.2021 թվական) պահին գործած խմբագրություններով Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի թիվ ՔԼ 1001 կանոններով հաստատված ԱՊՊԱ ընդհանուր պայմանների (այսուհետ՝ Կանոններ) 89-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն՝ (...) Ապահովադիրը ն (կամ) Ավտոտրանսպորտային միջոցն օրինական հիմքով տիրապետող այլ անձն ապահովագրական պատահարի վայրում պարտավոր են ձեռնարկել հետնյալ գործողությունները ապահովագրական պատահարը տեղի ունենալուց հետո, իսկ նույն կանոնների 19-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված հիմքերի առկայության դեպքում՝ այդ հիմքերը վերանալուց հետո՝ հետնյալ ժամկետներում, հայտնել տվյալ Ավտոտրանսպորտային միջոցի գծով ՊԿԱ-ին՝ զանգահարելով Վկայագրի վրա նշված հեռախոսահամարով (հեռախոսահամարներից որնէ մեկով նե ապատասխանելվ ՊԿԱ-ի հեռախոսային հարցադրումներին.
ա. պատահարի հետնանքով պատահարում ներգրավված որնէ անձի մահվան դեպքում՝ պատահարի պահից 30 օրվա ընթացքում,
բ. պատահարի հետնանքով պատահարում ներգրավված որնէ անձի առողջությանը վնաս պատճառված լինելու դեպքում՝ պատահարի պահից 3 օրվա ընթացքում, (...),
գ. նուն ենթակետի «ա» ն «բ» պարբերություններով չնախատեսված դեպքերում՝ պատահարի պահից 40 րոպեի ընթացքում:
Կանոնների 117րդ կետի համաձայն տուժողին վճարված ապահովագրական հատուցման չափով նույն գլխով |Կանոնների 18-րդ գլուխ) նախատեսված կարգով ն դեպքերում հետադարձ պահանջի (սուբրոգացիայի) իրավունք է ձեռքբերում ՀՊԱ-ն: (...):
Կանոնների 118-րդ կետի 2-րդ ենթակետի «բ» պարբերության համաձայն՝ հետադարձ պահանջցջի իրավունքն առաջանում է հետնյալ դեպքերում վնաս պատճառած
7
ավտոտրանսպորտային միջոցի սեփականատիրոջ (Ապահովադրի) նկատմամբ, եթե սահմանված ժամկետում ն կարգով ՊԿԱ-ն չի տեղեկացվել ապահովագրական պատահարի մասին:
Անդրադառնալով նշված իրավանորմերի վերլուծությանը՝ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ ապահովագրական պատահարի դեպքում ապահովագրական ընկերությունը տուժողին կամ օրենքով ն (կամ) ԱՊՊԱ պայմանագրով նախատեսված դեպքերում այլ անձանց վճարում է ապահովագրական հատուցում: Ապահովագրական ընկերությունն օրենքով նախատեսված հիմքերի առկայության դեպքում հնարավորություն ունի հետադարձ պահանջի միջոցով հետ ստանալու իր կողմից կատարված հատուցումը: Ապահովագրական ընկերությունը հետադարձ պահանջի (սուբրոգացիայի) իրավունք է ձեռք բերում վնաս պատճառած անձի, վնաս պատճառած ավտոտրանսպորտային միջոցի սեփականատիրոջ (ապահովադրի) ն (կամ) օրենքով սահմանված այլ անձանց նկատմամբ (տե՛ս «Ռոսգոսսրրախ-Արմենիա» ԱՓԲԸ-ն ըեդդեմ Արմեն Ավետիսյանի ն Սիմա Ղուկասյանի թիվ ԵՇԴ/0307/02/17 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 16.09.2021 թվականի որոշումը): Ընդ որում, այն դեպքերում, երբ ավտոմեքենայի սեփականատերն ապահովագրել է իր ավտոմեքենայի օգտագործումից բխող պատասխանատվությունը, ապա ապահովագրական ընկերության կողմից տուժող կողմին հատուցում վճարելու դեպքում ապահովագրական ընկերությունը սեփականատիրոջ դեմ հետադարձ պահանջ կարող է ներկայացնել միայն Օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով թվարկված դեպքերում (տե՛ս «ՌԵՍՈ» ԱՓԲԸ-ն ընդդեմ «ՍՄԱՐՏՍՈՎԹ» ՍՊԸ-ի ն Սարգիս Գրիգորյանի թիվ ԿԴԼ2015/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 02.12.2016 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է նան, որ ապահովագրական ընկերությունը հետադարձ պահանջի (սուբրոգացիայի) իրավունք է ձեռք բերում վնաս պատճառած անձի ն (կամ) վնաս պատճառած ավտոտրանսպորտային միջոցի սեփականատիրոջ նկատմամբ, եթե ԱՊՊԱ պայմանագրով սահմանված ժամկետում ն կարգով, այսինքն` անհապաղ (ողջամիտ ժամկետում կամ օբյեկտիվորեն առաջին իսկ հնարավորության առկայության պարագայում) ապահովագրական ընկերությունը չի տեղեկացվել ապահովագրական պատահարի մասին (տես «Նաիրի Ինշուրանս» ՍՍՊԸ-ն ըեդդեմ Արմեն Ստեփանյանի թիվ ԿԴԼՆ99/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 20072017 թվականի որոշումը):
Զարգացնելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները՝ ՀՀ վճռաբեկ դատարանը հավելել է, որ ապահովագրական ընկերության մոտ հետադարձ պահանջի իրավունքի առկայությունը գնահատելիս նախ անհրաժեշտ է պարզել ապահովագրական ընկերութանը պատահարի մասին տեղեկացնելու փաստը, այսինքն՝ արդյո՞ք ապահովագրական ընկերությունն ընդհանրապես տեղեկացվել է պատահարի մասին: Այնուհետե գնահատան է ենթայցա .տեղեկացման ժամանակի ն կարգի համապատասխանությունը ապահովագրական պայմանագրով սահմանված ժամանակին ն կարգին (տես «Ռոսգոսստրախ-Արմենիա» ԱՓԲԸնե ընդդեմ էդգար ն «Վաղարշակ Սաղաթելյանների թիվ ԵՄԴ/3378/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 20.07.2017 թվականի որոշումը):
Վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում զարգացնել դրանք` ապահովագրական պատահարի մասին Կանոններով սահմանված ժամկետում ն. կարգով ապահովագրողին տեղեկացնելու՝ Օրենքի 19-րդ հոդվածով սահմանված պարտականությունը դիտարկելով իրավանորմի կարգավորիչ նպատակի լույսի ներքո՝ քննարկելով ապահովադրի ն (կամ) ավտոտրանսպորտային միջոցն օրինական հիմքով տիրապետող այլ անձի կողմից այն կատարելու հարցն այն դեպքերում, երբ ապահովագրական պատահարի մասին Կանոններով սահմանված ժամկետում ն կարգով ապահովագրողը տեղեկացվել է նույն պատահարի մասնակից ավտոտրանսպորտային այն
8
միջոցի վարորդի կողմից, որի օգտագործումից բխող -պատասխանատվությունն ապահովագրված է նույն ապահովագրական ընկերությունում:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ապահովագրական պատահարի մասին ապահովագրողին տեղեկացնելու կանոնն ինքնանպատակ չէ, քանի որ ապահովագրական պատահարի մասին ապահովագրողին իրազեկելու եղանակ լինելով հանդերձ՝ վերջինիս այդ կերպ հնարավորություն է ընձեռվում ձեռնարկելու անհրաժեշտ գործողություններ, այն է՝ հավաքագրելու պատահարի մասին լրացուցիչ, ելակետային տվյալներ, մասնակիցներին տրամադրելու իրենց հետագա վարքագծի մասին տեղեկատվություն, իսկ անհրաժեշտության դեպքում` տալու ապահովագրական պատահարի հետնանքով հնարավոր կամ հատուցման ենթակա վնասները նվազեցնելու, արդյունավետ ն արագ իրավիճակը լուծելու, ինչպես նան երթնեկության բնականոն ընթացքը վերականգնելու մասին ցուցումներ: Մասնավորապես, պարզեցված հատուցման գործընթացի դեպքում պատահարի մասին տեղեկացվելու պայմաններում ապահովագրողը նախ հավաստիանում է, որ վարորդները չեն խոչընդոտում բնականոն երթնեկությանը, որից հետո հարցադրումներ կատարում համաձայնեցված հայտարարագրում լրացված տեղեկատվության վերաբերյալ (Կանոնների 85-րդ կետի 4-րդ ենթակետ ու «ա» պարբերություն): Այսինքն՝ պատահարի մասին ապահովագրողին տեղեկացնելն այս դեպքում նախ ծառայում է որպես երթնեկությունը կանոնակարգելու, իսկ հետո՝ համաձայնեցված հայտարարագիրը լրացնելիս վարորդներին օժանդակելու միջոց: Մեկ այլ դեպքում, երբ ապահովագրողը տեղեկացվում է անձնական վնասներ չառաջացրած պատահարի մասին, իրեն տեղեկացրած անձից հեռախոսային խոսակցության ընթացքում ամեն դեպքում պարզում է պարզեցված հատուցման գործընթաց կիրառելու պայմանների առկայության փաստը, իսկ դրանց առկայության դեպքում` բացատրում համաձայնեցված հայտարարագիր լրացնելու հնարավորության, դրա իրականացման կարգի ն հետնանքների մասին (Կանոնների 88-րդ կետ): Այս դեպքում ապահովագրական պատահարի մասին ապահովագրողին տեղեկացնելու նպատակը հանգում է պատահարի մասնակիցներին դրա գրանցման ն հատուցման հետագա գործընթացների առավել արագ ու պարզ եղանակի մասին հայտնելուն:
Ստանդարտ հատուցման գործընթացի դեպքում տեղեկանալով ապահովագրական պատահարի մասին՝ ապահովագրողը հարցադրումների միջոցով ստանում է պատահարի հանգամանքների ն մասնակիցների մասին տեղեկատվություն՝ անհրաժեշտության դեպքում հավաքագրելով նան փորձաքննության համար փորձագետներին ներկայացվող լրացուցիչ, ելակետային տվյալներ (Կանոնների 89-րդ կետի 2-րդ ենթակետ): Ընդ որում, թե՛ պարզեցված ու թե ստանդարտ հատուցման գործընթացների դեպքում ապահովագրական պատահարի հետնանքով հնարավոր, հատուցման ենթակա վնասները նվազեցնելու նպատակով ապահովադիրը (ներկայացուցչի) կարող է տալ ցուցումներ, ինչպես նան պահանջել անցկացնել ավտոտրանսպորտային միջոցի զննում (Կանոնների 92-րդ կետի 1-ին ն 2-րդ ենթակետեր):
Բացի այդ, տեղեկանալով ապահովագրական պատահարի մասին՝ ապահովագրողի համար կանխատեսելի է դառնում ապահովագրական հատուցումներ վճարելու գործընթացը, ն այն պատշաճ իրականացնելու նպատակով վերջինս ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ եթե ապահովագրողը Կանոններով սահմանված ժամկետում ն կարգով ապահովագրական պատահարի մասին տեղեկացել է դրա մասնակից ավտոտրանսպորտային միջոցի վարորդից, որի օգտագործումից բխող պատասխանատվությունն ապահովագրված է իր մոտ՝ ստանալով պատահարի ն դրա մասնակից ավտոտրանսպորտային միջոցների մասին տեղեկատվություն, ապա տեղեկացումը ծառայել է Օրենքով հետապնդվող նպատակին, քանի որ ապահովագրողը, տեղեկացված լինելով ապահովագրական պատահարի մասին, փաստացի ունեցել է դրանից հետո Օրենքով,
9
Կանոններով ն պայմանագրով սահմանված գործողությունները ձեռնարկելու իրական հնարավորություն: Նուն ապահովագրական պատահարի մասին ապահովագրական ընկերությանը կրկնակի տեղեկացնելու պարտականությունը Վճռաբեկ դատարանի համոզմամբ կրում է ձնական բնույթ` զուրկ բովանդակային նշանակությունից, ն չի ծառայում օրենսդրի նպատակին, քանի որ ապահովադրի ն (կամ) ավտոտրանսպորտային միջոցն օրինական հիմքով տիրապետող այլ անձի վրա փաստացի դրվում է Օրենքի ձնական պահանջին բավարարելու պարտականություն՝ այն դեպքում, երբ վերջինիս մոտ կարող էր ձնավորվել ապահովագրական պատահարի մասին ապահովագրական ընկերության՝ արդեն իսկ տեղեկացված լինելու մասին հիմնավոր համոզմունք:
Շարադրվածի լույսի ներքո անդրադառնալով սույն որոշմամբ բարձրացված իրավական հարցադրմանը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված պարտականությունը կատարված չլինելու հիմքով Օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «բ» ենթակետի ուժով ապահովադրական ընկերության մոտ վնաս պատճառած ավտոտրանսպորտային միջոցի սեփականատիրոջ (ապահովադրի) նկատմամբ հետադարձ պահանջի (սուբրոգացիայի) իրավունք ծագած լինելու հարց քննարկելիս պետք է պարզել, թե արդյո՞ք ապահովագրական պատահարի մասին ապահովագրական ընկերությանը Կանոններով սահմանված ժամկետում ն կարգով տեղեկացնելը ծառայել է Օրենքով հետապնդվող նպատակին, այսինքն` արդո՞ք ապահովագրական ընկերության համար ապահովվել է պատահարից հետո Օրենքով, Կանոններով կամ պայմանագրով նախատեսված իր իրավունքներից օգտվելու կամ ապարտականությունները կատարելու հնարավորությունը: Այլ կերպ ասած՝ պետք է քննարկման առարկա դարձնել այն հարցը, թե արդյո՞ք նույն ապահովագրական ընկերությունում ապահովագրված ավտոտրանսպորտային միջոցների մասնակցությամբ ապահովագրական պատահարի մասին դրա մեկ մասնակցի (ապահովադրի ն (կամ) ավտոտրանսպորտային միջոցն օրինական հիմքով տիրապետող այլ անձի) կողմից Կանոններով սահմանված ժամկետում նե կարգով ապահովագրական ընկերությանը տեղեկացնելը վերջինիս խոչընդոտել կամ զրկել է օգտվելու իր իրավունքներից կամ կատարելու իր պարտականությունները:
Վերոգրյալ իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ
Սույն գործի փաստերի համաձայն՝ Վահագն Գնորգյանին սեփականության իրավունքով պատկանող «71 ՔՃ 700» հաշվառման համարանիշով ավտոտրանսպորտային միջոցի օգտագործումից բխող պատասխանատվությունը 28.04.2021 թվականից մինչն 28.07.2021 թվականն ընկած ժամանակահատվածի համար ապահովագրվել է Ընկերությունում: Վկայագրով ապահովադիր Վահագն Գնորգյանը պարտավորվել է ապահովագրական պատահարը տեղի ունենալուց հետո 40 րոպեի ընթացքում այդ մասին հայտնել ապահովագրողին՝ զանգահարելով --374-60-50-57-57 հեռախոսահամարով (որնէ մեկով):
09.07.2021 թվականին ժամը 18:05-18:15-ի սահմաններում Համլետ Գնորգյանի վարած «ՄԵՐՍԵԴԵՍ» մակնիշի «71 ԹՃ 700» հաշվառման համարանիշով ավտոմեքենայի ն Սարգիս Հովսեփյանի վարած «ՕՊԵԼ» մակնիշի «35 ՄԽ 924» հաշվառման համարանիշով ավտոմեքենայի միջն տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, որից հետո վարորդները, ինչպես նան ուղնորները տեղափոխվել են բժշկական հաստատություն (փաստ 2): Նշված պատահարի մասին «ՕՊԵԼ» մակնիշի «35 Մի 924» հաշվառման համարանիշով ավտոմեքենայի վարորդ Սարգիս Հովսեփյանն Ընկերությանը տեղեկացրել է ժամը 18:30-ից սկսած, ն հեռախոսազրույցի ժամանակ Ընկերության աշխատակցին ոչ միայն տրամադրել է պատահարի մասին տեղեկատվություն, այդ թվում` մասնակից ավտոտրանսպորտային միջոցների տվյալները (մակնիշները, հաշվառման համարանիշները), այլ նան հայտնել է, որ
10
պատահարի մասնակիցները տեղափոխվել են հիվանդանոց: Նույն պատահարի մասին Ընկերությանը տեղեկացրել է նան դեպքի վայրում գտնվող Սարգիս Հովսեփյանի ընկերը:
Ընկերությունը տուժողներ Հայարփի Ասլանյանին Ա Գոհար Գնորգյանին տրամադրել է ընդհանուր 1.423.675 ՀՀ դրամի չափով հատուցում, որպիսի չափով հետադարձ պահանջի իրավունք ունենալու մասին հետագայում ծանուցել է ապահովադիր Վահագն Գնորգյանին՝ հիմքում դնելով ապահովագրական պատահարի մասին սահմանված կարգով իրեն տեղեկացրած չլինելու հանգամանքը:
Վահագն Գնորգյանը խնդրել է իր նկատմամբ չկիրառել հետադարձ պահանջի իրավունք այն պատճառաբանությամբ, որ պատահարի մասնակից ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվությունն ապահովագրված է եղել Ընկերությունում, որպիսի պայմաններում «մեր ծանոթները ՃՏՊ մասնակից մյուս տրասնպորտային միջոցի վարորդին խնդրել են մեր մասով նս տեղեկացնել տեղի ունեցած վթարի մասին», իսկ ինքն Ընկերությանն այլնս չի տեղեկացրել նույն պատահարի մասին «այն համոզմունքից ելնելով, որ Ընկերությունը սահմանված կարգով տեղեկացված է եղել տեղի ունեցած պատահարի մասին վթարին մասնակից մյուս կողմի վարորդի կատարած հեռախոսազանգի միջոցով, ուստի երկրորդ անգամ տեղեկացումն օրեր աեց ինքնանպատակ չպետք է լիներ»:
Որպես Վահագն Գնորգյանի պահանջի քննության համար էական նշանակություն ունեցող փաստ համարելով Սարգիս Հովսեփյանի ն Ընկերության աշխատակցի, ինչպես նան դեպքի վայրում գտնված Սարգիս Հովսեփյանի ընկերոջ ու Ընկերության աշխատակցի միջն եղած հեռախոսազրույցնեը նե նրանց կողմից պատահարի մասին Ընկերությանը տեղեկացրած լինելու փաստերը՝ Հաշտարարը որոշել է ապահովագրական պատահարի մասին չտեղեկացնելու հիմքով հետադարձ պահանջ չկիրառել:
Հաշտարարն արձանագրել է, որ «Ընկերության մուր հերադարձ պահանջի իրավունք' պատահարի մասին տեղեկացված չլինելու հիմքով չի ծագել», քանի որ «վարորդ Սարգիս Հովսեփյանը ն վերջինիս ըեկերը 2021 թվականի հուլիսի 9-ին 18:30-ից սկսած զանգահարել են Ընկերություն ն հայտնել պատահարի մասին, ինչից հետնում է, որ Ընկերությունը պատահարի մասին տեղեկացվել է այն տեղի ունենալուց անմիջապես հետո»:
Անդրադառնալով ապահովագրական պատահարի մասին Վահագն Գնորգյանի կողմից Ընկերությանը տեղեկացրած չլինելու հարցին՝ Հաշտարարը նշել է, որ «ապահովագրողին տեղեկացնելը նպատակ է հետապեդում վերջինիս հնարավորություն ընձեռել օպերատիվորեն արձագանքել դեպքին, մանրամասն սփտեղեկատվություն ստանալ ապահովագրական պատահարի մասինե, ժամանել պատահարի վայր, հնարավորիես չեզոքացնել հատուցման ենթակա գումարի արհեստական ավելացումը, ինչպես նան կատարել ապահովագրական պայմանագրով ն օրենքով նախատեսված գործողություններ, որոնք անհրաժեշր են ապահովագրական հատուցման կամ հատուցման հեր կապված այլ գործընթացների պատշաճ իրականացման համար», ն «պատահարի մասին այլ
ճանապարհատրանսպորտային պատահարի մասնակից «ՕՊԵԼ» մակնիշի 35 Մխ 924 հաշվառման համարանիշով տրանսպորտային միջոցի վարորդ Սարգիս Հովսեփյանի ն վերջինիս ընկերոջ կողմից» տեղեկացվելը «Ընկերությանը չի զրկել ապահովագրական պատահարի առեչությամբ անհրաժեշտ գործողություններ կատարելու հնարավորությունից»:
Դատարանը 23.01.2023 թվականի որոշմամբ դիմումը բավարարել է ն Հաշտարարի 11.02.2022 թվականի թիվ 15-599/22 որոշումը չեղյալ է ճանաչել այն պատճառաբանությամբ, որ «(...) թեն Հաշտարարը եշել է, որ դիմողը սահմանված ժամկետում տեղեկացվել է ապահովագրական պատահարի մասին, սակայն չի անդրադարձել իրազեկման սահմանված կարգը պահպաեված չլինելու փաստին: (...) Մինչդեռ դատարանը գտնում է, որ դիմողի մոտ հետադարձ պահանջի իրավունք ծագած չլինելու մասին հաշտարարի եզրահանգումը հիմեավոր չէ, քանի որ ապահովագրական պատահարի մասին թեկուզն սահմանված ժամկետում, սակայն ոչ ապահովադրի (ավտոտրանսպորտային միջոցն օրինական հիմքով
11
փիրապետող այլ 36անձի) կողմից ապահովագրողին սպտեղեկացնելը հանդիսանում է սահմանված կարգի խախտում, ն հիմք է հանդիսանում ընկերության մոր հետադարձ պահանջի իրավունքի ծագման համար: Վերը եշվածի հիման վրա, դատարանը գփնում է, որ Հաշտարարի որոշումը` պատճառաբանված չէ ՀՀ օրենսդրության պահանջների պահպանմամբ»:
Անդրադառնալով ապահովագրողին տեղեկացնելու կապակցությամբ Հաշտարարի պատճառաբանությունների իրավաչափությանը՝ Դատարանն արձանագրել է, որ դրանք «դիմումը մերժելու հիմք հանդիսանալ չեն կարող», քանի որ «որպես տրանսպորտային միջոցի սեփականատիրոջ ն (կամ) վնաս պատճառած անձի դեմ հետադարձ պահանջ ներկայացնելու իրավական հիմք համարվում է ԱՊՊԱ պայմանագրով սահմանված ժամկետում |ապահովագրական պատահարը տեղի ունենալուց հետո 40 րոպեի ընթացքում, իսկ ապահովագրական պատահարի հետնանքով անձեական վեասների առկայության դեպքում (Կանոնների 89-րդ կեր) ԱՊՊԱ պայմաններով սահմանված ժամկետներում| ն կարգով լապահովադրի (ավտուրրաեսպորպային միջոցն օրինական հիմքով տիրապեփող այլ անձի) կողմից վկայագրում նշված հեռախոսահամարով «զանգահարելու միջոցով| ապահովագրական պատահարի մասին ապահովագրական ընկերությանը չտեղեկացնելը, հետնաբար, երբ պահպանված չէ իրազեկման սահմանված կարգը, այն է' ապահովագրական պատահարի մասին ապահովագրական ընկերությանը ապահովադրի
(ավրոտրաեսպորտային միջոցե օրինական հիմքով տիրապետող այլ անձի) կողմից վկայագրում եշված հեռախոսահամարով զանգահարելու միջոցով, ապահովագրական ընկերության մոտ ծագում է հետադարձ պահանջի իրավունք»:
Վերաքննիչ դատարանը 14.12.2023 թվականի որոշմամբ Հաշտարարի բերած վերաքննիչ բողոքը մերժել է՝ Դատարանի 23.01.2023 թվականի «Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմումը քննության առնելու մասին» որոշումը թողնվելով օրինական ուժի մեջ:
Վերաքննիչ դատարանը, արձանագրելով, որ «(...) հաշտարարը հաստատված է համարել ապահովագրողն ` պատահարի վերաբերյալ տեղեկացնելու . պարտականությունը ապահովադիր հանդիսացող անձ Վահագն Գնորգյանի ն (կամ) ավտոտրանսպորտային միջոցնե օրինական հիմքով տիրապետող անձ Համլեր Գնորգյանի կողմից չկատարելու հանգամանքները», նշել է, որ «օրենսդիրը սահմանել է ապահովագրողին պատահարի վերաբերյալ անձամբ տեղեկացնելու ապահովադրի ն/կամ վեաս պատճառած անձի պարտականությունը»:
Միաժամանակ անդրադառնալով «վեաս պատճառած անձի կողմից ապահովագրողին պատահարի վերաբերյալ տեղեկացնելու իր պարտականությունը կատարելու նպատակի վերաբերյալ վերաքենիչ բողոքի հիմեավորմանը»՝ Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ «ըստ էության վնաս պատճառած անձի կողմից ապահովագրողին պատահարի վերաբերյալ տեղեկացնելու պարտականությունը կատարված չլինելու պայմաններում ապահովադրի' եման պարտականության կատարումն էական է դառնում ապահովագրողի՝ հեւլրադարձ պահանջի իրավունքի իրացման իրավաչափությունը որոշելու հարցում, հետնաբար այն փաստի ուժով, որ ապահովադիրը ն/կամ ավրոտրաեսպորպտային միջոցն օրինական հիմքով տիրապետող այլ անձը չեն կատարել պատահարի վերաբերյալ ապահովագրողին տեղեկացնելու իրենց պարտականությունը, Դատարանի հետնություն այն մասին, որ ապահովագրական պատահարի մասին թեկուզն սահմանված ժամկետում, սակայն ոչ ապահովադրի (ավրոտրաեսպորտային միջոցն օրինական հիմքով տիրապետող այլ անձի) կողմից ապահովագրողին տեղեկացնելը հանդիսանում է սահմանված կարգի խախտում, ն հիմք է հանդիսանում ընկերության մոր հետադարձ պահանջի իրավունքի ծագման համար, Վերաքենիչ դատարանը գնեահատում է իրավաչափ ն սոյն գործի փաստական հանգամանքներից բխող»:
12
Սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո գնահատելով ստորադաս դատարանների պատճառաբանությունների իրավաչափությունը Վճռաբեկ դատարանը սույն գործի փաստերի հաշվառմամբ գտնում է, որ դրանք հիմնավորված չեն հետնյալ պատճառաբանությամբ:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարաններն անտեսել են, որ 09.07.2021 թվականին, ժամը 18:05-18:15-ի սահմաններում տեղի ունեցած պատահարի մասին Ընկերությունը հեռախոսազանգի միջոցով տեղեկացվել է նույն օրը, ժամը 18:30-ին դրա մասնակից «ՕՊԵԼ» մակնիշի «35 ԿԽ 924» հաշվառման համարանիշով ավտոտրանսպորտային միջոցի վարորդ Սարգիս Հովսեփյանի կողմից, որի օգտագործումից բխող պատասխանատվությունը նս ապահովագրված է եղել Ընկերությունում: Ընդ որում, թե՛ Սարգիս Հովսեփյանը ն թե՛ նրա ընկերն Ընկերության աշխատակցի հարցադրումներին ի պատասխան տրամադրել են պատահարի մասին տեղեկատվություն, այդ թվում՝ մասնակից ավտոտրանսպորտային միջոցների տվյալները (մակնիշները, հաշվառման համարանիշները), որպիսիք Վճռաբեկ դատարանի գնահատմամբ բավարար են եղել ապահովագրական պատահարի, ինչպես նան հատուցման գործընթացների կապակցությամբ Ընկերության կողմից անհրաժեշտ գործողություններ ձեռնարկելու համար:
Վճռաբեկ դատ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 19 հուլիսի, 2024 թ.
- Գործի #:
- ԿԴ/3132/02/22
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
