Ղազարյան — ԿԴ2/0052/06/22
Ամփոփում
ՊԱՐԶԵՑ Վարույթի դատավարական նախապատմությունը. 1. 2022 թվականի նոյեմբերի 29ին ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում ՀՇ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի Լին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով նախաձեռնվել է թիվ 46125922 քրեական վարույթը: 2022 թվականի դեկտեմբերի 7-ին ԱՂազարյանը ձերբակալվել է` հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով: 2022 թվականի դեկտեմբերի 8-ին փոփոխություն է կատարվել թիվ 46125922 քրեական վարույթ նախաձեռնելու արձանագրության մեջ ն արարքին իրավական գնահատական
Ամբողջ Տեքստ
ԿԴԶ/0052/06/22
.Թ- 3»
Տակ 173: .2 (2 ւ
Ո 7: Վ Ֆ
ՀԱՏ
Լա ի-Ձ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Կոտայքի մարզի առաջին ատյանի
ընդհանուր իրավասության դատարան,
նախագահող դատավոր՝ Ա.Վարոսյան
Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ քրեական դատարան,
նախագահող դատավոր՝ Լ.Հովհաննիսյան
30 օգոստոսի 2024 թվական ք.Երնան
ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան), նախագահությամբ՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ
մասնակցությամբ դատավորներ Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ
Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ
Ա.ՊՈՂՈՍՅԱՆԻ
գրավոր ընթացակարգով քննության առնելով մեղադրյալ Արամ Ղազարի Ղազարյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2023 թվականի փետրվարի 6-ի որոշման դեմ պաշտպան Ա.Ղազարյանի հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը,
2
ՊԱՐԶԵՑ
Վարույթի դատավարական նախապատմությունը.
1. 2022 թվականի նոյեմբերի 29ին ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի Լին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով նախաձեռնվել է թիվ 46125922 քրեական վարույթը:
2022 թվականի դեկտեմբերի 7-ին ԱՂազարյանը ձերբակալվել է` հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով:
2022 թվականի դեկտեմբերի 8-ին փոփոխություն է կատարվել թիվ 46125922 քրեական վարույթ նախաձեռնելու արձանագրության մեջ ն արարքին իրավական գնահատական է տրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 2-րդ մասի Լին ն 4-րդ կետերով:
2022 թվականի դեկտեմբերի 8ին Ա.Ղազարյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 2-րդ մասի Լին ն 4րդ կետերով նախատեսված հանցանքների կատարման համար:
2022 թվականի դեկտեմբերի 9ին նախաքննության մարմնի կողմից միջնորդություն է ներկայացվել Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ նան Առաջին ատյանի դատարան|՝ մեղադրյալ Ա.Ղազարյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ:
2. Առաջին ատյանի դատարանի՝ 2022 թվականի դեկտեմբերի 10-ի որոշմամբ միջնորդությունն ամբողջությամբ բավարարվել է ն Ա.Ղազարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը՝ 2 (երկու) ամիս ժամկետով՝ կալանքի սկիզբը հաշվելով 2022 թվականի դեկտեմբերի 7-ից:
Նույն որոշմամբ հաստատվել է ձերբակալման ընթացքում Ա.Ղազարյանի իրավունքների խախտման փաստը:
3. Մեղադրյալ Ա.Ղազարյանի պաշտպաններ Ա.Ղազարյանի ն Ս.Ոսկանյանի հատուկ վերանայման բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական
Յ
դատարանը (այսուհետ՝ նան Վերաքննիչ դատարան|՝ 2023 թվականի փետրվարի 6-ի որոշմամբ Առաջին ատյանի դատարանի որոշումը թողել է անփոփոխ:
4. Վերաքննի: դատարանի վերոնշյալ որոշման դեմ պաշտպան
ԱՂազարյանը բերել է հատուկ վերանայման վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի՝ 2023 թվականի մարտի 17ի որոշմամբ ընդունվել է վարույթ, ն սահմանվել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ:
Վճոաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները ն պահանջը.
Վճոաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքի սահմաններում՝ ներքոհիշյալ փաստարկներով.
5. Բողոքաբերը նշել է, որ Առաջին ատյանի դատարանն արձանագրել է ձերբակալման ընթացքում Ա.Ղազարյանի իրավունքների խախտման փաստը, սակայն ոչ իրավաչափ պատճառաբանությամբ գտել է, որ ձերբակալումից հետո իրականացված քննչական ն վարութային գործողություններով ամբողջացվել են ն որոշակիորեն հաստատվել է ձերբակալման արձանագրությամբ նշված գողությունը կատարելու կասկածը, ուստէ Օ։0ձերբակալման ընթացքում թույլ տրված խախտումներն ինքնին չեն կարող հիմք հանդիսանալ Ա.Ղազարյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը մերժելու համար:
Վերաքննիչ դատարանը, վերաքննիչ բողոքի փաստարկները գնահատել է ձերբակալման իրավաչափության շրջանակներում ն անտեսել է այն հանգամանքը, որ ձերբակալման հիմքի բացակայության մասին փաստարկները ներկայացվել են խափանման միջոց կալանավորումը մերժելու հիմնավորման նպատակով:
Ամփոփելով, բողոքաբերը գտել է, որ ստորադաս դատարանները խախտել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 288-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի պահանջները:
6. Արդյունքում բողոքաբերը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2023 թվականի փետրվարի 6-ի որոշումը ն բեկանված մասով կայացնել դրան փոխարինող դատական ակտ՝ մեղադրյալ Ա.Ղազարյանին ազատելով կալանքից:
4
Վճոաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
7. Արամ Ղազարյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 2-րդ մասի Լին ն 4-րդ կետերով հանրային քրեական հետապնդում է հարուցվել այն արարքի համար, որ «/..) (Ն/ա, գույքի գաղտնի հափշտակություն՝ գողություն կատարելու դիտավորությամը քլրեաւկան վարույթով դեռես չպարզված անձի հեվ նախնական համաձայնությամբ քրեական վարույթով դեռնս չպարզված հանգամանքներում ձեռք բերելով միանման շինարարական դեղին գույնի ձեռնոցներ ն հարմարեցված մոխրագույն դիմակներ, որոնք օգվագործելով 2022 թվականի նոյեմբերի 26խինե՝ ժամի 2130ից մինչն 2350ր ընկած ժամանակահափվածում, Կոտայքի մարզի Նաիրի համայնքի Պոոշյան բնակավայրի Գնորգ Չաուշի փողոցի 125րդ հասցեում գտնվող «Կովկաս» ռեստորանային համալիրի հետնամասում գտնվող շինարարական հրապարակի տարածքից` խմբի կազմում` լրացնելով մեկը մյուսի գործողություների, գաղտնի հափշտակել են թվով 38 հատ շինարարական բեվտնի մետաղյա վահաններ (շթեր) այդ կերպ «ՍՈՖԹ ՍԻԹԻ» ՓԲԸ-ին պատճառելով խոշոր չափերով շուլջ 1000.000 ՀՀ դրամի գույքային վնաս (..»'
8. Առաջին ատյանի դատարանը 2022 թվականի դեկտեմբերի 10-ի որոշմամբ արձանագրել է. «(.) Ձերբակալման արձանագրության համաձայն՝ Արամ Ղազարյանը ձերբակալվել է «գողություն, կատարելու կասկածանքով» ն «ՀՀ թի. դատ. օր-ի 109-րդ հոդվածի Լին մասի Լին, 2 ն 3-րդ կետերի հիմքով», սակայն միջնորդությանը կից ներկայացված նյութերը չեն պարունակում առհասարակ որնէ տեղեկություն Արամ Ղազարյանին արգելանքի վերցնելու պահին նրա կողմից հանցանք կատարած լինելու հիմնավոր կասկածի, ինչպես նան ձերբակալման արձանագրությամբ նշված հիմքերի առկայության վերաբերյալ (րնդ որում՝ քննիչն իր րացապտրություններով հայտնեց, որ նշված արձանագրության հետ կապված որնէ հարցի չի կարող պավասխանել):
Ձերբակալման արձանագրությամը չի նշվել Արամ Ղազարյանին արգելանքի վերցնելու վայրը (հատկանշական է, որ մեղադրյալն իր բացատրություններում, նշեց, որ տեղեկանալով ոստիկանության աշխատակիցների կողմից իր բնակության ւ Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթ 83-84:
5
վայր այցելելու մասին ինքնակամ ներկայացել է ռարիկանության րաժին ն ձերբակալվել):
Անդրադառնալով ձերբակալման որոշմամի նշված հիմքին՝ «նա բոնվել է ենթադրյալ հանցանքը կատարելուց անմիջապես հետո», դատարանը գտնում է, որ նշված հիմքով ձերբակալումը կարող է լինկ իրավաչափ այն դեպքում, երբ ենթադրյալ հանցագործության կատարումից հերո տվյալ անձի նկատմամը անմիջապես կիրառվում է կամ միջոցնե, են ձեռնարկվում կիրառելու համապատասխան հարկադրանքի միջոց: Նշված վերլուծության համավտեքարում: անդրադառնալով Արամ Ղազարյանին ձերբակալելու հիմքին՝ դատարանն արձանագրում է, որ ձերբակալման որոշմամբ նշված հիմքը տվյալ դեպքում առկա չէ, այն հիմնավորմամբ, որ ենթադրյալ հանցագործությունը տեղի է ունեցել 2022 թվականի նոյեմբերի 26-ին, իսկ Ա.Ղազարյանը ձերբակալվել է շուրջ 10 օր անց՝ 2022 թվականի դեկտեմբերի 7-ին, ինչը վկայում է ձերբակալման նշված հիմքի ոչ իրավաչափ լինելու մասին:
Միննույն ժամանակ դատարանը հարկ է համարում նշել, որ Արամ Ղազարյանին ձերբակալելուց հետո իրականացված քննչական ն վարութային գործողությունների ընթացքում ամրբողջացվել ն որոշակիորեն հատրատվել են ձերբակալման արձանագրությամբ նշված գողություն կատարելու կասկածը (մասնավորապես` որպես ձերբակալված հարցաքենվելիս Ա.Ղազարյանը փվել է խոարովանական բնույթի ցուցմունքներ), ուարի Արամ Ղազարյանի ձերբակալման ընթացքում թույլ տրված վերոգրյալ խախտումները ինքնին չեն կարող հիմք հանդիսանալ ՀՀ քինական դատավարության օրենսգրքի 288-րդ հոդվածի 2րդ մասի 5-րդ կետի ուժով խափանման միջոց կալանքը մերժելու համար:
Ամփովավով վերոգրյալը դատարանը գտնում է, որ ձերբակալման
իրավաչափության արուգման արդյունքում դատարանի կողմից արձանագրված վերոգրյալ խախտումներն էական են ն հանգեցրել են Արամ Ղազարյանի իրավունքների ոչ իրավաչափ սահմանափակմանը, ուստի սույն որոշմամբ պերք է արձանագրել վերջինիս իրավունքների խախտման փաստը:
(-)
Այսպիսով, հաշվի առնելով հիմնավոր կասկածի, ինչպես նան մեղադրյալ Արամ Ղազարյանի կողմից ոչ օրինական վարքագիծ դրսնորելու բարձր
6
հավանականության մասին վկայող դավփարանի վերը նշված եզրահանգումները՝ դատարունն արձանագրում է, որ քրեական վարույթի տվյալ փուլում առկա է մեղադրյալի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու անհրաժեշտություն, այն իրավաչափ է ն տվյալ դեպքում կալանքից ավելի մեղմ խափանման միջոց(ներ)ի կիրառմամբ (այդ թվում՝ գրավի) հնարավոր չէ ապահովել մեղադրյալի օրինական վարքագիծը (.-.)»-:
9. Վերաքննիչ դատարանը 2023 թվականի փետրվարի 6-ի որոշմամբ նշել է հետնյալը. «/...) Վերաքննիչ դատարանը հարկ է համարում նկատել, որ Առաջին ատյանի դատարանի կողմից մանրամասնորեն անդրադարձ է կատարվել Արամ Ղազարյանի ձերբակալման իրավաչափության հարցին, որի կապակցությամը արձանագրվել է վերջինի ձերբակալման ոչ իրավաչափ լինելու փասվր, որն ամբողջությաւմբ ընդունելի է Վերաքննիչ դատարանի համար: Հաշվի առնելով վերոգրյալը, Վերաքննիչ դատարանն առարկայազուրկ է համարում անդրադառնալ Արամ Ղազարյանի պաշտպաններ Արշակ Ղազարյանի ն Սերգեյ Ոսկանյանի կողմից հատուկ վերանայման բողոքում ձերբակալման ոչ իրավաչափ լինելու վերաբերյալ արված պազճառաբանություններին:
(-)
Վերաքննիչ Օ »դատարանի գնահատմամբ վերոնշյալ հանգամանքներն էականորեն բարձրացնում են ազավաւթյաւն մեջ մնալու դեպքում մեղադրյալ Արամ Ղազարյանի ոչ իրավաչափ վարքագծի հավանականությունը, միաժամանակ համակցության մեջ թույլ են տալիս ոլզլջամիտ դատողություն անելու այն մասին, որ վարույթի փվյալ փուլում նրա ոչ պավշաճ վարքագիծը կանխել հնարավոր է միայն վերջինի նկատմամը կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջոցով, ն որ մեղադրյալի պատշաճ վարքագիծը վարույթի քննության տվյալ փվալում այլընտրանքային խափանման միջոցի կիրաոման պայմեւններում ապահովվել չի կարող:
Վերոգրյալի հաշվառմամը` Վերաքննիչ դատարանը հանգում է հետնության, որ Արամ Ղազարյանի նկատմամբ կալաւնքը որպես խափաւնման միջոց կիրառելու մասին 2022 թվականի դեկտեմբերի 1-ի ԿՂԶ/052/06/22 գործով որոշումը կայացնելիս Առաջին ատյանի դատարանը թույլ չի փվել գործի ելքի վրա Հ Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթեր 101116:
7
ազդեցություն ունեցող դատական սխալ ն ըստ. էության կայացրել է ճիշվ դատական ակվ. որը բեկանելու իրավաչափ հիմքեր չկան (...)»:
Վճոաբեկ դատարանի հիմնավորումները ն եզրահանգումը.
10. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջն բարձրացված իրավական հարցը հետնյալն է. հիմնավո՛ր են արդյոք մեղադրյալ Արամ Ղազարյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու իրավաչափության մասին ստորադաս դատարանների հետնությունները:
1 ՀՀ Սահմանադրության 27րդ հոդվածի Լին մասի համաճայն՝
«Յուրաքանչյուր ոք ունի անձնական ազատության իրավունք: Ոչ ոք չի կարող անձնական ազատությունից զրկվել այլ կերպ, քան հետնյալ դեպքերում ն օրենքով սահմանված կարգով'
(-.)
4) անձին իրավասու մարմին ներկայացնելու նպատակով, երբ առկա է նրա կողմից հանցանք կատարած լինելու հիմնավոր կասկած, կամ երը դա հիմնավոր կերպով անհրաժեշտ է հանցանքի կատարումը կամ դա կատարելուց հեվտ անձի փախուստը կանխելու նպատակով. (...)»:
«Մարդու իրավունքների ն հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ նան Կոնվենցիա) 5-րդ հոդվածի համաձայն «Մ. Յուրաքանչյուր ոք ուի Փազավաաթյան Օն անձնական անձեռեմխելիության իրավունք: Ոչ ոքի չի կարելի ազատությունից զիկել այլ կերպ, քան հետնյալ դեպքերում ն օրենքով սահմանված կարգով. (...)
գ) անձի օրինական կալանավորումի կամ ձերբակալումի՝ իրավախախտում կատարած լինելու հիմնավոր կասկածի առկայության դեպքում նրան իրավասու օրինական մարմնին ներկայացնելու նպատակով կամ այն դեպքում, երբ դա հիմնավոր կերպով անհրաժեշտ է համարվում նրա կողմից հանցագործության կատարումը կամ այն կատարելուց հեվտ նրա փալխուարը կանխելու համար. (...)»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 108-րդ հոդվածի համաձայն՝
«Վ. Ձերբակալումը կարող է կիրաովել՝
3Տե՛ս նյութեր, հատոր 2, թերթեր 19-31:
8
1) հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծաւգեաւծ հիմնավոր կասկածի առկայության դեպքում. (...)»:
Նույն օրենսգրքի 109-րդ հոդվածի համաձայն՝ «Լ. Անձը հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության դեպքում կարող է ձերբակալվել, եթե`
1) նա բոնվել է ենթադրյալ հանցանքը կատարելիս կամ այն կատարելուց անմիջապես հետո.
2) ականատեսն ուղղակի մատնանշում է փվյալ անձին որպես քրեական օրենքով նախատեսված արարքը կավարողի.
3) տվյալ անձի կամ նրա հագուստի կամ նրա կողմից օգտագործվող այլ իրերի վրա, նրա մոր կամ նրա բնակարանում, ներաոյալ փրանսպորտային միջոցում, հայտնաբերվել են քրեական օրենքով նախատեսված արարքի կատարմանը նրա առնչությունը վկայող բացահայտ հետքեր.
4) առկա են հանցանքի կատարմանը անձի առնչությունը հատրավտղ այլ հիմքեր, ե միաժամանակ նա դեպքի վայրից կամ քրեական վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու փորձ է կատարել կամ չունի բնակության մշտական վայր, կամ նրա ինքնությունը պարզված չէ (...)»:
Նույն օրենսգրքի 288-րդ հոդվածի համաձայն «. Խափանման միջոց կիրառելու կամ կիրառված խափանման միջոցի ժամկետը երկարաձգելու միջնորդության քննության արդյունքով դատարանը կայացնում է հետնյալ երեք որոշումներից մեկը.
1) միջնորդությունը մերժելու մասին.
(-.)
2 Դատարանը կայացնում է այն հոդվածի Լին մասի Լին կետով
նախատեսված որոշումի, եթե՝
(-.)
5) հանգում է հենության, որ այն օրենսգրքի 108-րդ հոդվածի Լին մասի Լին կետով սահմանված դեպքում անձին ձերբակալելիս հիմնավոր կասկածը ակնհայտ չի եղել անմիջականորեն ծագաւծ:
(-.)
9
7. Եթե դատարանը պարզում է, որ ձերբակալման ընթացքում խախտվել են ձերբակալված անձի իրավունքները, ապա որոշմամը՝
1 հաարատում է այդ փաւատրի.
2) ձերբակալված անձին պարզաբանում է ՀՇայաարանի Հանրապետության օրենադրությամը սահմանված հաւտուցում ատեւնալու կարգը.
3) խախտման փարի կապակցությամբ իրավական ընթացակարգ այսելու նպատակով դիմում է իրավասու մարմիններ կամ պաշվտնատար անձանց.
4) անհրաժեշտություն դեպքում իրավասու մարմիններին պարտավորեցնում է միջոցներ ձեռնարկել ձերբակալված անձի իրավունքների խախտումները վերացնելու ուղղությաւմի (...)»:
12. Հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով ձերբակալման հարցին Վճռաբեկ դատարանն անդրադարձել է Այբերտ Հովհաննիսյանի վերաբերյալ կայացված որոշմամբ, որով արձանագրել է, հետնյալը. «/...) հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծեւգած հիմնավոր կասկածի առկայությաւն դեպքում ձերբակալումը կիրառվում է այն դեպքում, երը ենթադրյալ հանցանքի փաատական հանգամանքների (օրյեկտիվ կողմի հատկանիշները) ն այն կատարող անձն իրավասու մարմնին հայտնի են դառնում հենց այդ հոդվածում թվարկված իրավիճակներից որնէ մեկի ակնհայտ առկայության դեպքում, այսինքն ակնհայր անմիջականորեն: Դրանով պայմանավորված ՀՀ քրեական դատավարության օրենսգիքի 288-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետում օրենսդիրը սահմանել է, որ դատարանը մերժում է կալանքի միջնորդությունը բացառապես այն դեպքում, երբ անձին ձերբակալելիս հիմնավոր կասկածը ակնհայվ չի եղել անմիջականորեն ծագած:
(-.)
Ելնելով ձերբակալման քննարկվող տեսակի կիրառման հիմքերի ն դափավարական կարգի առանձնահապկություններից` օրենսդիրը նախատեսել է նան մի շարք երաշխիքներ ոչ իրավաչափ ձերբակալման հետնանքների առումով, մասնավորապես, սահմանել է, որ եթն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 108-րդ հոդվածի Էին մասի Էին կերով սահմանված դեպքում անձին ձերբակալելիս հիմնավոր կասկածը ակնհայվ չի եղել անմիջականորեն ծազած, ապա դատարանը պարտավոր է մերժել կալանքը որպես խափանմաեւն միջոց կիրառելու մեւսին քննիչի
10
միջնորդությունը ն կարգադրել մեղադրյալին անհապաղ ազատ արձակել: Նման կարգավորման րովանդակային իխիմատարն այն է, որ եթե .այզբնական ազավաւթյունից զրկումը եղել է ոչ իրավաչափ, ապա այն չպետք է ունենա շարունակություն` վերաճելով կալանքի, որպեսզի զապի իրավասու մարմիններին ձերբակալման քննարկվող տեսակը կամայականորեն կիրառելուց (...)»':
Վերահաստատելով ն զարգացնելով Ալբերտ Հովհաննիսյանի վերաբերյալ որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանը Արամ Սուքիասյանի վերաբերյալ որոշմամբ արձանագրել է, «(...) «ռանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի» առկայության դեպքում ձերբակալման հիմքերը հանդիսանում են այն փաստական իրավիճակները, որոնք հիմնավորում են հենց այդ կասկածաւնքը ն դրա հիմնավոր լինելը: Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ խի . տարբերություն կալանավորման, որի կիրառման համար անհրաժեշտ հիմնավոր կասկածի առկայությունը ն դրա բավարար լինելը որոշվում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ե ՀՀ Վճռաբեկ դատարանի կողմից ձնավորած իրավական դիրքորոշումներով սահմանված չափանիշներով, ձերբակալման դեպքում ենթադրյալ հանցանքը կատարած լինելու կասկածի հիմնավոր լինելը ն դրա ապացուցվածության աստիճանը (ապացուցման շեմի) որոշված է օրենքով: Մասնավորապես ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի Էին մասով սահմանված` հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության դեպքում օրենսդիրը որպես ձերբակալման հիմք սահմանել է հենց հիմնավոր կասկած առաջացնող փաստացի իրավիճակները, որոնցից որնէ մեկի առկայությունն ինքնին բավարար է անձին ձերբակալելու համար: Այս սկզբունքից միակ բացառությունը վերաբերում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի Էին մասի 4-րդ կետին, որի դեպքում հիմնավոր կասկածից զաւտ օրենսդիրը սահմանել է նան, որ պետք է միաժամանակ անձր դեպքի վայրից կամ քրեական վարույթն (ձերբակալումն իրականացնելու «Տե'ս Վճռաբեկ դատարանի՝ Ալբեր Հովհանիսյանի վերաբերյալ 2024 թվականի հունվարի 18-ի թիվ ՀԿԴ/0188/06/23 որոշումը:
5 Կալանավորման դեպքում հիմնավոր կասկածի հասկացության ն չափանիշների մասին մանրամասն տե՛ս Վճռաբեկ դատարանի Իդգուր Եղիազարյանի գործով 2017 թվականի հունիսի 22-ի թիվ ԵԱՆԴ/0017/06/16 որոշումը:
» Տես Վճռաբեկ դատարանի Էդգար Եղիազարյանի գործով 2017 թվականի հունիսի 22-ի թիվ ԵԱՆԴ/0017/06/16 որոշումը:
1
իրավասություն ունեցով՛) իրականացնող մարմնից թաքնվելու փորձ կատարի կամ չունենա բնակության մշտական վայր, կամ նրա ինքնությունը պարզված չլինի: Այսինքն` կասկած ծնող իրավիճակները հանդիսանում են նան անձին ձերբակալելու ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի Էին մասի Լից 4Հրդ կետերով նախատեսված հիմքերը ն դրանով պայմանավորված կասկածի հիմնավոր լինելը տվյալ դեպքում պեվք է գնահատել օրենքով սահմանված իրավիճակներով, այլ ոչ թե հետագայում ձեռք բերված ն այն հաստատող այլ ապացույցներով:
Վերոգրյալից հետնում է, որ դատարանը պարք է գնահատի, թե արդյոք տվյալ դեպքում առկա է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի Էին մասով սահմանված որեէ իրավիճակ, թն ոչ:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է նան, որ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկած հասկացություն չի ենթադրում կասկածի հետագա հիմնավորման պահանջ, քանի որ նման դեպքերում կխախտվի անմիջականության չափանիշը: Այսինքն՝ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածը բացառում է կասկածի հետագա հիմնավորման հնարավորությունը, այն միշտ պերք է առկա լինի ի ակզբանե (...)»":
3. Վճռաբեկ դատարանը, մեջբերված օրենսդրական կարգավորումների վերլուծության արդյունքում, վերահաստատելով նախորդ կետում վկայակոչված իրավական դիրքորոշումները, կրկնում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 108-րդ հոդվածի 1-ին մասի 1ին կետի հիմքով անձին ձերբակալելիս, բավարար փաստական տվյալներով պետք է հաստատվի հիմնավոր կասկածն անմիջականորեն ծագած լինելու ակնհայտությունը: Ավելին՝ հիմնավոր կասկածի անմիջականորեն ծագած լինելու հանգամանքը ենթակա է պարտադիր ստուգման դատարանի կողմից` խափանման միջոց կիրառելու մասին միջնորդությունը քննելիս, հետնաբար, յուրաքանչյուր դեպքում, երբ խափանման միջոց կիրառելու միջնորդության քննության արդյունքում դատարանը հանգում է հետնության, որ նշված հիմքով անձին ձերբակալելիս հիմնավոր կասկածն ակնհայտ չի եղել 7 Տե՛ս, ռւմուտ ուսո Տ, Վճռաբեկ դատարանի՝ Այբերվ: Հովհաննիսյանի վերաբերյալ 2024 թվականի հունվարի 18-ի թիվ ՀԿԴ/0188/06/23 որոշումը:
Օ Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Արամ Սուքիասյանի վերաբերյալ 2024 թվականի մարտի Լի թիվ ՀԿԴ/0066/06/23 որոշումը:
12
անմիջականորեն ծագած, ապա պետք է մերժի խափանման միջոց կիրառելու մասին քննիչի միջնորդությունը:
14. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երնում է, որ.
- 2022 թվականի դեկտեմբերի 7-ին ԱՂազարյանը ձերբակալվել է՝ հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով::
- Առաջին ատյանի դատարանը, 2022 թվականի դեկտեմբերի 10-ի որոշմամբ, արձանագրելով, որ ԱՂազարյանի ձերբակալումն իրականացվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածով սահմանված պայմանների էական խախտմամբ, ինչը հանգեցրել է վերջինի իրավունքների ոչ իրավաջափ սահմանափակման, այդ թվում՝ արձանագրելով, որ ձերբակալման որոշմամբ նշված հիմքը տվյալ դեպքում առկա չէ, միաժամանակ նշել է, որ վերջինիս ձերբակալելուց հետո իրականացված քննչական ն վարութային գործողությունների ընթացքում ամբողջացել ն հաստատվել է ձերբակալման արձանագրությամբ նշված գողություն կատարելու կասկածը: Արդյունքում, Առաջին ատյանի դատարանը գտել է, որ Ա.Ղազարյանի ձերբակալման ընթացքում թույլ տրված խախտումները չեն կարող հիմք հանդիսանալ խափանման միջոց կալանքը կիրառելու միջնորդությունը մերժելու համար»:
- Վերաքննիչ դատարանը, 2023 թվականի փետրվարի 6-ի որոշմամբ ընդունելի է համարել Ա.Ղազարյանի ձերբակալման ոչ իրավաչափ լինելու մասին Առաջին ատյանի դատարանի հետնությունները, միաժամանակ արձանագրել է, որ վերջինիս նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելով Առաջին ատյանի դատարանը թույլ չի տվել գործի ելքի վրա ազդեցություն ունեցող դատական սխալ':
5. Նախորդ կետում վկայակոչված 6փաստական հանգամանքները
գնահատելով սույն որոշմամբ մեջբերված իրավադրույթների ն իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ինչպես Առաջին ատյանի դատարանը` Ա'ռՂազարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունը բավարարելիս, այնպես էլ Վերաքննիչ դատարանը` Առաջին ատյանի դատարանի դատական ակտի օրինականությունն ու
5 Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթեր 31-32:
օ Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը:
ո Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը:
Թ
հիմնավորվածությունը ստուգելիս, հաշվի չեն առել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 288-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով սահմանված իմպերատիվ պահանջը:
Մասնավորապես, Առաջին ատյանի դատարանը, հանգելով հետնության, որ ԱՂազարյանին ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 108-րդ հոդվածի Լին մասի Լին կետով ձերբակալելիս հիմնավոր կասկածն ակնհայտ չի եղել անմիջականորեն ծագած՝ բավարարել է վերջինի նկատմամբ որպես խափանման միջոց կալանքը կիրառելու մասին վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունը, անտեսելով, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 288-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի ուժով, տվյալ իրավիճակում խափանման միջոց կիրառելու մասին քննիչի միջնորդությունը ենթակա էր մերժման:
16. Նման պայմաններում Վճռաբեկ դատարանն անընդունելի է համարում Առաջին ատյանին դատարանի այն դատողությունը, որ Ա.Ղազարյանին ձերբակալելուց հետո իրականացված քննչական ն վարութային գործողությունների ընթացքում ամբողջացվել ն հաստատվել է ձերբակալման արձանագրությամբ նշված հանցանք կատարելու կասկածը, ն ընդգծում, որ հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածը հաստատող փաստական տվյալները պետք է առկա լինեն անձին ձերբակալելու պահին ն հետագայում հայտնի դարձած կամ ձեռք բերված տվյալները չեն կարող հաշվի առնվել այդ հիմքով իրականացված ձերբակալման իրավաչափությունը գնահատելիս: Այլ կերպ՝ տվյալ հիմքով անձին ձերբակալելու դեպքում օրենսդիրը չի նախատեսել կասկածը հետագայում հիմնավորելու իրավական հնարավորություն, ուստի հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության կամ բացակայության վերաբերյալ դատարանի հետնությունները պետք է հիմնված լինեն բացառապես անձին ձերբակալելու պահին հետաքննության կամ վարույթն իրականացնելու իրավասություն ունեցող մարմինների տրամադրության տակ եղած փաստական տվյալների վրա:
17. Ամփոփելով վերոգրյալը, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Առաջին ատյանի դատարանը, արձանագրելով, որ Ա.Ղազարյանին ձերբակալելիս հիմնավոր կասկածն ակնհայտ չի եղել անմիջականորեն ծագած, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 288-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի ուժով, պետք է
14
կայացներ որոշում խափանման միջոց կալանք կիրառելու միջնորդությունը մերժելու մասին, որպիսի պայմաններում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ մեղադրյալ Արամ Ղազարյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու իրավաչափության մասին ստորադաս դատարանների հետնությունները հիմնավոր համարվել չեն կարող:
18. Այսպիսով «Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս
դատարանները, սույն գործով դատական ակտ կայացնելիս, թույլ են տվել դատական սխալ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 288-րդ հոդվածի, ինչպես նան՝ 15-րդ ն 18-րդ հոդվածներով սահմանված սկզբունքների խախտումներ, ինչը նույն օրենսգրքի 362-րդ հոդվածի համաձայն` հիմք է Առաջին ատյանի դատարանի՝ 2022 թվականի դեկտեմբերի 10-ի որոշումը ն այն անփոփոխ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի՝ 2023 թվականի փետրվարի 6-ի որոշումը բեկանելու համար: Միննույն ժամանակ, անդրադառնալով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 288-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի հիմքով` ձերբակալումը ոչ իրավաչափ ճանաչելու դեպքում նույն օրենսգրքի 114-րդ հոդվածի 3-րդ մասի հիմքով՝ դատարանի կարգադրությամբ մեղադրյալին անհապաղ ազատ արձակելու հնարավորության հարցին, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործի փաստական հանգամանքնեի պայմաններում դրա հնարավորությունը բացակայում է, քանի որ Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի ապրիլի 6-ի որոշմամբ նախաքննության մարմնի միջնորդությունը` մեղադրյալ Ա.Ղազարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանքի ժամկետը
երկարաճգելու մասին, մերժվել է ն մեղադրյալն ազատվել է կալանքից», ուստի բողոքարկված դատական ակտը կորցրել է իր իրավական նշանակությունը՝ ժամանակավոր լինելու պատճառով ն դատական ակտերի բեկանումը չի վերականգնի մինչ խախտումն առկա իրավիճակը, հետնաբար ստորադաս դատարանների դատական ակտերը պետք է թողնել անփոփոխ՝ հիմք ընդունելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները: Այդուհանդերձ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ պետք է ճանաչել Արամ Ղազարյանի իրավունքի խախտման փաստը, ն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի ռ Տե՛ս Մաո ճճեմթ ճո Դատական տեղեկատվական համակարգ, Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2023 թվականի ապրիլի 6-ի թիվ ԿԴՉ/0052/06/22 որոշումը:
5
288-րդ հոդվածի 7-րդ մասի հիման վրա վերջինին պարզաբանել, որ ձերբակալման ընթացքում իրավունքի խախտման հետնանքով ունկն Օ ՀՀ քաղաքացիական դատավարության կարգով հատուցում ստանալու պահանջ ներկայացնելու իրավունք:
19. Ելնելով վերոգրյալից ն ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՇՀայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 1-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 34-րդ, 264-րդ, 28-րդ, 363-րդ ն 400-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Արամ Ղազարի Ղազարյանի վերաբերյալ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2022 թվականի դեկտեմբերի 10-ի որոշումը ն այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2023 թվականի փետրվարի 6-ի որոշումը թողնել անփոփոխ՝ հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:
2. Ճանաչել մեղադրյալ Արամ Ղազարի Ղազարյանի ազատության ն անձնական անձեռնմխելիության իրավունի խախտման փաստը ն նրան պարզաբանել ՀՀ քաղաքացիական դատավարության կարգով հատուցում ստանալու պահանջ ներկայացնելու իրավունքը:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը:
՞Նախագահող՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆ
Դատավորներ՝ Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆ
Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
Ա.ՊՈՂՈՍՅԱՆ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 30 օգոստոսի, 2024 թ.
- Գործի #:
- ԿԴ2/0052/06/22
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
