Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/Սուվարյան — ՎԴ/8615/05/20
ՎճռաբեկՎարչական իրավունքAI Ինդեքսավորված

Սուվարյան — ՎԴ/8615/05/20

Վճռաբեկ դատարանՎԴ/8615/05/2025 սեպտեմբերի, 2024 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

քննելով Հայկ Սուվարյանի ն Նարինե Սարկիսիան-Սարգսյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 07.04.2023 թվականի որոշման դեմ՝ վարչական գործով ըստ հայցի Հայկ Սուվարյանի ն Նարինե Սարկիսիան-Սարգսյանի ընդդեմ Երնանի քաղաքապետարանի, երրորդ անձ Արմեն Բաբայան՝ Երնան քաղաքի (Թամանյան փողոցի թիվ 2 շենքի թիվ 67 տարածք ն թիվ 35 բնակարան հասցեներում բնակարանը ոչ բնակելի տարածքի վերակառուցման ն տարածքների միավորման համար համակառուցապատողներ Հայկ Սուվարյանին ն Նարինե Սարկիսյանին Երնանի քաղաքապետարանի կողմից 26.11.2019 թվականին տրված թիվ 01/18-Ս-9043-1529

Ամբողջ Տեքստ

7 1157Թ: Ի

ՄԱՀ ԱՎ

Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վերաքննիչ վարչական Վարչական գործ թիվ ՎԴ/8615/05/20

դատարանի որոշում 2024թ.

Վարչական գործ թիվ ՎԴ/8615/05/20

Նախագահող դատավոր՝ Ա. Հարությունյան

Դատավորներ՝ Կ. Գնորգյան

Է. Նահապետյան

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով՝

նախագահող Հ. ԲԵԴԵՎՅԱՆ

զեկուցող Ք. ՄԿՈՅԱՆ

Ա. ԹՈՎՄԱՍՅԱՆ

Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ

2024 թվականի սեպտեմբերի 25-ին

գրավոր ընթացակարգով քննելով Հայկ Սուվարյանի ն Նարինե

Սարկիսիան-Սարգսյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 07.04.2023 թվականի որոշման դեմ՝ վարչական գործով ըստ հայցի Հայկ Սուվարյանի ն Նարինե Սարկիսիան-Սարգսյանի ընդդեմ Երնանի քաղաքապետարանի, երրորդ անձ Արմեն Բաբայան՝ Երնան քաղաքի (Թամանյան փողոցի թիվ 2 շենքի թիվ 67 տարածք ն թիվ 35 բնակարան հասցեներում բնակարանը ոչ բնակելի տարածքի վերակառուցման ն տարածքների միավորման համար համակառուցապատողներ Հայկ Սուվարյանին ն Նարինե Սարկիսյանին Երնանի քաղաքապետարանի կողմից 26.11.2019 թվականին տրված թիվ 01/18-Ս-9043-1529 շինարարության թույլտվությունն անվավեր ճանաձելու մասին Երնանի քաղաքապետի թիվ 2899-Ա որոշումը վերացնելու պահանջի մասին,

ՊԱՐԶԵՑ

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան՝ Հայկ Սուվարյանը ն Նարինե Սարկիսիան-Սարգսյանը պահանջել են վերացնել Երնան քաղաքի (Թամանյան փողոցի թիվ 2 շենքի թիվ 67

2

տարածք ն թիվ 35 բնակարան հասցեներում բնակարանը ոչ բնակելի տարածքի վերակառուցման Ա տարածքների միավորման համար համակառուցապատողներ Հայկ Սուվարյանին ն Նարինե Սարկիսյանին Երնանի քաղաքապետարանի կողմից 26.11.2019 թվականին տրված թիվ 01/18-Ս-9043-1529 շինարարության թույլտվությունն անվավեր ճանաչելու մասին Երնանի քաղաքապետի թիվ 2899-Ա որոշումը:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր Ռ. Ազրոյան) (այսուհետ՝ Դատարան) 28.06.2021 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 07.04.2023 թվականի որոշմամբ Երնանի քաղաքապետարանի ն Արմեն Բաբայանի վերաքննիչ բողոքները բավարարվել են՝ Դատարանի 28.06.2021 թվականի վճիռը բեկանվել է ն փոփոխվել է՝ հայցը մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք են ներկայացրել Հայկ Սուվարյանը ն Նարինե Սարկիսիան-Սարգսյանը (ներկայացուցիչ Պավել (Թադնոսյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել երրորդ անձ Արմեն Բաբայանը:

2.Լ. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները ն պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքենիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 50րդ հոդվածը, «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածը, 37-րդ հոդվածի Լին մասը, 38-րդ հոդվածի Լին մասը, 63-րդ հոդվածը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 1-ին մասը:

Բողոք բերած անձին, նշված պնդումը`՝ պատճառաբանել են հետնյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը Երնան՝ քաղաքապետարանի աշխատակազմի

քաղաքաշինության ն հողի վերահսկողության վարչության պետ Ռ. Դարբինյանի 19.08.2020 թվականի թիվ 19/Ծ239 ծանուցագրի բովանդակության մասնակի մեկնաբանությունների միջոցով փոփոխել է դրա էությունը ընդգծելով ծանուցագրի բովանդակության միայն մի հատվածը: Մինչդեռ ցանկացած անձի մոտ նշված ծանուցագիրը ողջամիտ համոզմունք կձնավորի, որ ՔՏՀԱ տեսչական մարմինը արձանագրել է խախտում ն առաջարկել է Երնանի քաղաքապետարանին կասեցնել 26.11.2019 թվականին տրված թիվ 01/18-Ս-9043-1529 շինարարության թույլտվությունը, ինչի համար էլ Երնանի քաղաքապետարանը հրավիրել է լսումներ, ն այդ լսումների նպատակը շինարարության թույլտվության կասեցման հարցը քննարկելն է:

Այս ամենի արդյունքում էլ 28.08.2020 թվականին՝ ժամը 11:00-ին, հրավիրված լսումների ընթացքում քննարկվել է միայն շինարարության թույլտվության կասեցման հարցը, իսկ շինարարական թույլտվության անվավեր ճանաչման վերաբերյալ ոչինչ չի նշվել, որնէ քննարկում չի եղել, ինչը Վերաքննիչ դատարանում ընդունվել է նան Երնանի քաղաքապետարանի ներկայացուցչի կողմից:

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի երրորդ մասը սահմանում է

Յ

իրավունքներին վնաս պատճառելը, այլ ոչ թե՝ իրավունքները խախտելը: Մինչդեռ, նշված հասկացությունները բովանդակային առումով տարբեր են, մասնավորապես, եթե իրավունքների խախտում արձանագրելու համար բավարար է միայն արձանագրել խախտման փաստը՝ անկախ դրա հետնանքներից, ապա իրավունքներին վնաս պատճառելու դեպքում պետք է հիմնավորվի, թե ինչումն է կայանում այդ վնասը, ինչպես է այդ վնասը պատճառվել կամ պատճառվելու ն թե ինչ բացասական հետնանքներ են առաջանալու նշված իրավունքները կրողների համար: Ավելին, Վերաքննիչ դատարանը չի հիմնավորել, թե ինչպես է 26.11.2019 թվականին տրված թիվ 01/18-Ս-9043-1529 շինարարության թույլտվության գոյություն, ։վնաս պատճառում (Թամանյան փողոցի շինությունների սեփականատերերի իրավունքներին, քանի որ նման պնդում կատարելու պայմաններում պետք է հստակ արձանագրվի այն հանգամանքը, թե ինչպիսի բացասական հետնանքներ են առաջացել (Թամանյան փողոցի շինությունների սեփականատերերի համար:

Միաժամանակ, հայցվորները, հակառակը, 01/18-Ս-9043-1529 շինարարության թույլտվությունը ստանալիս գործել են բարեխղճորեն, վերջիններիս կողմից վարչական մարմնին է ներկայացվել այդ մարմնի պահանջած բոլոր փաստաթղթերը, ինչի արդյունքում էլ տրվել է շինարարության թույլտվությունը, ուստի տվյալ դեպքում խոսք չի կարող լինել վարչական ակտի հասցեատիրոջ կողմից դիտավորությամբ կեղծ կամ ոչ լրիվ փաստաթղթեր ներկայացնելով վարչական ակտի կայացմանը հասնելու ն դրա արդյունքում վարչական ակտի գոյությանը վստահելու իրավունք չունենալու մասին:

Վերոգրյալի հիման վրա՝ բողոք բերած անձինք պահանջել են բեկանել Վերաքննիչ դատարանի 0Օ7.04.2023 թվականի որոշումը Աե օրինական ուժ տալ Դատարանի 28.06.2021 թվականի վճռին:

2.2. Վճռաբեկ բողոքի վերաբերյալ երրորդ անձ Արմեն Բաբայանի կողմից ներկայացված պատասխանի հիմնավորումները.

Իր կողմից Երնանի քաղաքապետարան ներկայացված դիմումում չկա որնէ ակնարկ 26.11.2019 թվականին տրված թիվ 01/18-Ս-9043-1529 շինարարության թույլտվությունը կասեցնելու վերաբերյալ, այլ առկա է պահանջ այն ուժը կորցրած (անվավեր ճանաձելու) մասին:

Չնայած ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական ն հրդեհային անվտանգության տեսչական մարմինը Երնանի քաղաքապետին ուղղված թիվ 14.4.5/9207-20 գրությամբ անհրաժեշտ է համարել կասեցնել շինարարության թույլտվությունը, այնուամենայնիվ 28.08.2020 թվականին հրավիրված լսումների ընթացքում հիշյալ շինարարության թույլտվության կասեցման մասին քննարկումներ տեղի չեն ունեցել, փոխարենն այն ճանաչվել է անվավեր:

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետնյալ փաստերը.

4

1) Երնանի քաղաքապետի 16.09.2020 թվականի թիվ 2899-Ա որոշմամբ անվավեր է ճանաչվել Երնան քաղաքի (Թամանյան փողոցի 2-րդ շենքի 67-րդ տարածք ն 35 բնակարան հասցեներում բնակարանը ոչ բնակելի տարածքի վերակառուցման ն տարածքների միավորման համար համակառուցապատողներ Հայկ Սուվարյանին ն Նարինե Սարկիսյանին Երնանի քաղաքապետարանի կողմից 26.11.2019 թվականին տրված թիվ 01/18-Ս-9043-1529 շինարարության թույլտվությունը (հատոր 1-ին, գ.թ. 45-47):

2) Աշխատակազմի քաղաքաշինության Ա հողի վերահսկողության վարչության պետ Ռ. Դարբինյանի Հայկ Սուվարյանին ն Նարինե Սարկիսյանին հասցեագրված «Ծանուցում» փաստաթղթի համաձայն՝ «Տեղեկացնում եմ, որ ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարի 04.08.2020 թվականի հ.14.4.5/9207-20 գրությամբ նշվել է, որ (Թամանյան փողոցի հ 2 շենքի հ 67 տարածք ն 35 բնակարան հասցեների կառուցապատման քաղաքաշինական փաստաթղթերը տրվել են սահմանված կարգի խախտումներով՝ նախագծման թույլտվության տրամադրման ժամանակ հաշվի չի առնվել բազմաբնակարան շենքի համասեփականատերերի համաձայնությունները, ուստի անհրաժեշտ է (կասեցնել 26.11.2019 թվականին տրված հ. 01/18-Սժ9043-ժ529 շինարարության թույլտվությունը:

Ելնելով վերոգրյալից ն հիմք ընդունելով «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի ա) կետի պահանջը, Երնանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության ն հողի վերահսկողության վարչությունում հարուցվել է վարչական վարույթ, որի շրջանակներում 28.08.2020 թվականին ժամը 11:00-ին հրավիրվել են լսումներ (Բուզանդի փողոց, հ. 1/3 շենքի Երնանի քաղաքապետարանի վարչական 2-րդ մասնաշենքի հատված 6-րդ հարկ,

հ. 614 աշխատասենյակ, ուստի դուք կամ ձեր լիազորված անձը նույնպես հրավիրվում եք նախատեսվող լսումներին՝ հարուցված վարչական վարույթի շրջանակներում, ձեր դիրքորոշումը ներկայացնելու համար»: Փաստաթղթի վրա առկա է «ստացա իմ օրինակը, Հայկ Սուվարյանի լ.ա. Հայկ Սարգսյան, 27.08.2020թ, ստորագրություն» (հատոր 1-ին, գթ. 80):

3) ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական ն հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի Երնանի քաղաքապետ Հայկ Մարությանին ուղղված 04.08.2020 թվականի թիվ 14.4.5/9207-20 գրության համաձայն՝ «(.) Հաշվի առնելով, որ վերոնշյալ հասցեի քաղաքաշինական փաստաթղթերը տրամադրվել են սահմանված կարգի խախտումով՝ նախագծման թույլտվության տրամադրման ժամանակ հաշվի չի առնվել բազմաբնակարան շենքի համասեփականատերերի համաձայնությունները ն տեսչական մարմնի կողմից տրված պարտադիր կատարման ցուցումը՝ անհրաժեշտ է կասեցնել շինարարությունը մինչե արձանագրված խախտումների վերացումը (..)»: (հատոր 1-ին, գթ.85):

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումը.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի

5

3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերնույթ առկա է մարդու իրավունքների ն ազատությունների հիմնարար խախտում, քանի որ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել «Վարչարարության հիմունքների Ա վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի խախտում, ինչի հետնանքով խաթարվել է արդարադատության բուն էությունը:

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ վարչական վարույթի ընթացիկ փուլի վերաբերյալ վարչական վարութի մասնակցին ծանուցելու վարչական մարմեի . պարտականությանը' վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները, իեչպես նեան վարչական ակտի հասցեատիրոջ վարչական ակտի գոյությանը վստահելու իրավունքի նախապայմաններին:

ա) 22.12205 ց թվականին ուժի մեջ մտած ՀՀ Սահմանադրության փոփոխություններով (այսուհետ՝ ՀՀ Սահմանադրություն) պատշաճ վարչարարության իրավունքը բարձրացվեց սահմանադրական մակարդակի:

ՀՀ (Սահմանադրության 50-րդ հոդվածը, ամրագրելով անձի պատշաճ վարչարարության իրավունքը որպես սահմանադրական իրավունք, առանձնացրել է այդ իրավունքի երեք հիմնական բաղադրիչ, այն է՝

- վարչական մարմինների կողմից իրեն առնչվող գործերի անաչառ, արդարացի Ա ողջամիտ ժամկետում քննության իրավունք (50-րդ հոդվածի 1-ին մաս),

- վարչական վարույթի ընթացքում իրեն վերաբերող բոլոր փաստաթղթերին ծանոթանալու իրավունք, բացառությամբ օրենքով պահպանվող գաղտնիքների (50-րդ հոդվածի 2-րդ մաս),

- վարչական վարույթում լսված լինելու իրավունք (50-րդ հոդվածի 3-րդ մաս):

ՀՀ Սահմանադրության 50-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն պետական ն տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք պարտավոր են մինչն անձի համար միջամտող անհատական ակտն ընդունելը լսել նրան, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի: Նշված սահմանադրական նորմի բովանդակությունից բխում է, որ ընդհանուր կանոնի համաձայն` անձի համար միջամտող ակտ ընդունելիս վարույթն իրականացնող մարմիններն ու պաշտոնատար անձինք կրում են տվյալ անձի լսված լինելու իրավունքի իրացումն ապահովելու պարտականություն: Այս ընդհանուր կանոնից բացառությունները կարող են սահմանվել միայն օրենքով:

Նշված սահմանադրական նորմերի վերլուծության արդյունքում ՀՀ սահմանադրական դատարանը 12.05.2020 թվականի թիվ ՍԴՈՂՏ»29 որոշմամբ արձանագրել է.

«1 անձի լսված լինելու իրավունքը մարդու ն քաղաքացու հիմնական իրավունքի՝ պատշաճ վարչարարության իրավունքի բաղկացուցիչ տարր է,

2) լսված լինելը վարչական մարմինների կողմից գործերի անաչառ, արդարացի ն ողջամիտ ժամկետում քննության ընթացքում մարդու ն քաղաքացու իրավական պաշտպանության միջոց է, որը հնարավորություն է ընձեռում, որ յուրաքանչյուր ոք առարկություն ներկայացնի կամ այլ կերպ իր կարծիքն արտահայտի իր նկատմամբ

6

կայացվելիք ն իր իրավունքներին կամ ազատություններին միջամտող ցանկացած վարչական ակտի առնչությամբ,

3) անձի լսված լինելը պատշաճ վարչարարության հիմնարար բաղադրիչ է,

4) անձի լսված լինելու իրավունքի իրականացումն ունի հետնյալ գործառութային նշանակությունը. մի կողմից անձի համար երաշխավորվում է վարչական մարմնի միջամտող անհատական ակտի դեմ արդյունավետ պաշտպանության ապահովման հնարավորություն, իսկ մյուս կողմից՝ վարչական մարմինը վարչական վարույթի շրջանակներում պարտավոր է քննարկել գործի փաստական հանգամանքներն ամբողջությամբ ն պարզել դրանց օբյեկտիվությունը ն լիարժեքությունը՝ վարույթի մասնակիցների ներկայացրած փաստարկներն ու դիրքորոշումները քննարկման առարկա դարձնելու միջոցով,

5) անձն օժտված է վարչական վարույթում լսված լինելու իրավունքով այն դեպքերում, երբ նրա նկատմամբ պետք է ընդունվի միջամտող անհատական ակտ,

6) վարչական վարույթում լսված լինելու իրավունքով օժտված է վարչական ակտի հասցեատեր ն վարչական վարույթի մասնակից չհանդիսացող յուրաքանչյուր անձ, եթե տվյալ վարույթի արդյունքում ընդունվելիք միջամտող անհատական ակտը կարող է անմիջական ազդեցություն ունենալ վերջինիս իրավունքների ն օրինական շահերի վրա,

7) լսված լինելու իրավունքը սահմանադրորեն երաշխավորվում է միայն այն վարչական ընթացակարգերում, որոնք ուղղված են անձանց նկատմամբ միջամտող անհատական ակտ ընդունելուն,

8) «Լ. բացառութամբ օրենքով սահմանված դեպքերի» դրույթի

բովանդակությունից հետնում է, որ վարչական մարմնի կողմից լսումներ կարող են չանցկացվել օրենքով սահմանված բացառիկ դեպքերում (...)»:

«Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի համաձայն՝ նուն օրենքը սահմանում է վարչարարության հիմունքները, կարգավորում է վարչական ակտեր ընդունելու (...) հետ կապված՝ վարչական մարմինների ն ֆիզիկական կամ իրավաբանական անձանց (...) միջն ծագած հարաբերությունները:

«Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի համաձայն՝ վարչական վարույթը վարչական մարմնի՝ վարչական ակտ ընդունելուն ուղղված գործունեությունն է:

«Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի համաձայն` վարչական վարույթը բաղկացած է միմյանց փոխկապակցված՝ վարույթի հարուցման, ընթացիկ ն եզրափակիչ փուլերից: Հարուցման փուլը մեկնարկում է անձի (անձանց) դիմումով կամ վարչական մարմնի նախաձեռնությամբ, ընթացիկ փուլի ընթացքում իրականացվում են վարչական գործի քննարկման հետ կապված՝ նույն օրենքով նախատեսված գործառույթները, որն ավարտվում է եզրափակիչ փուլով՝ վարչական ակտի ընդունմամբ:

«Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական վարույթի մասնակիցներ են՝ (ա) վարչական ակտի հասցեատերը՝ այն անձը, ով դիմել է վարչական ակտ ընդունելու համար (դիմող), կամ այն անձը, ում նկատմամբ վարչական մարմինն իր նախաձեռնությամբ ընդունելու է

7

վարչական ակտ, (բ) երրորդ անձինք՝ այն անձինք, որոնց իրավունքները կամ օրինական շահերը կարող են շոշափվել վարույթի արդյունքում ընդունվելիք վարչական ակտով:

«Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի իրավահարաբերության ծագման պահին գործող 35-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դիմումի հիման վրա վարչական մարմինը վարչական վարույթի հարուցումից հետո՝ եռօրա ժամկետում, վարույթի մասնակիցներին կամ նրանց ներկայացուցիչներին ծանուցում է վարչական վարույթի հարուցման մասին: Նշված անձանց (...) վարչական մարմինը ծանուցում է վարույթի իրականացման համար անհրաժեշտ միջոցառումների անցկացման տեղի, օրվա, ժամի ն այլ պայմանների մասին:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` վարչական մարմինը իր նախաձեռնությամբ վարչական վարութ հարուցելիս վարութի մասնակիցներին կամ նրանց ներկայացուցիչներին պատշաճ ձնով ծանուցում է վարչական վարույթ հարուցելու մասին, եթե վարչական վարույթի հարուցումից մինչն վարչական ակտն ընդունելու միջն ընկած ժամանակահատվածը երեք օրից ավելի է:

Նույն օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական մարմինը վարչական վարութի ընթացքում պարտավոր է վարույթի մասնակիցներին ն նրանց ներկայացուցիչներին հնարավորություն տալ արտահայտվելու վարչական վարույթում քննարկվող փաստական հանգամանքների վերաբերյալ: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ լսումներ կարող են չանցկացվել, եթե՝ (ա) վարչական վարույթի արդյունքում ընդունվելու է բարենպաստ վարչական ակտ, որը չի միջամտում այլ անձանց իրավունքների իրականացմանը, կամ վարչական ակտի հասցեատերը չի պնդում, որ լսումներ անցկացվեն, (բ) դիմումն ակնհայտ անհիմն է, (գ) ընդունվում է բանավոր վարչական ակտ: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ լսումներ չեն անցկացվում, եթե՝ (ա) անհրաժեշտություն է առաջանում անհապաղ ընդունելու վարչական ակտ, քանի որ հապաղումը կարող է հանգեցնել հանրության համար որնէ վտանգի առաջացման, (բ) ընդունվում է այլ ձնի վարչական ակտ: Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ լսումներ չեն անցկացվում կամ կարող են չանցկացվել նան օրենքով նախատեսված այլ դեպքերում:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներից մեկով արձանագրել է, որ վարչական վարույթի մասնակիցների՝ ընդունվելիք վարչական ակտի հասցեատիրոջ նե երրորդ անձանց լսված լինելու իրավունքի իրացման միջոցով վերջիններս հնարավորություն են ստանում արդյունավետ կերպով պաշտպանելու ն իրականացնելու իրենց այն իրավունքներն ու շահերը, որոնց վերաբերում է տվյալ վարչական վարույթը:

Վարչական վարութի ընթացքում վարույթի մասնակիցների ներկայությունն ապահովելու վարչական մարմնի պարտականությունը կարնոր երաշխիք է հանդիսանում վարույթի մասնակցի՝ իրեն վերապահված իրավունքներն իրացնելու ւ պաշտպանության միջոցներից օգտվելու համար: Ընդ որում, այդ իրավունքի իրացմանը խոչընդոտելը, այդ իրավունքի իրացման համար լիարժեք հնարավորություն չապահովելը կամ անհիմն, ոչ ողջամիտ սահմանափակումներ ստեղծելն անթույլատրելի է (տե'ս, Արթուր Սարգսյանն ընդդեմ Երնանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/8816/05/21 վարչական գործով 18.012024 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած մեկ այլ որոշմամբ արձանագրել է, որ օրենսդիրը, որպես ընդհանուր կանոն, «Վարչարարության հիմունքների Ա վարչական

8

վարույթի մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրել է վարույթի մասնակիցներին ե նրանց Ններկայացուցիչներին լսելու վարչական մարմնի պարտականությունը, որի համաձայն՝ վարչական մարմինը պարտավոր է վերջիններիս հնարավորություն տալ արտահայտվելու տվյալ վարույթում քննարկվող փաստական հանգամանքների վերաբերյալ:

Նույն որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ վարչական վարույթի մասնակիցների՝ ընդունվելիք վարչական ակտի հասցեատիրոջ ն երրորդ անձանց, լսված լինելու իրավունքի իրացման միջոցով վերջիններս հնարավորություն են ստանում արդյունավետ կերպով պաշտպանելու ն իրականացնելու իրենց այն իրավունքներն ու շահերը, որոնց վերաբերում է տվյալ վարչական վարույթը: Այդ իրավունքի պատշաճ կենսագործման շնորհիվ վարչական վարույթի մասնակիցներն իրազեկվում են իրենց իրավական ն փաստական վիճակի վրա ազդող վարչական վարույթի հարուցման ն դրա արդյունքում արձակվելիք վարչական ակտի հիմքում դրվող փաստական ն իրավական հանգամանքների վերաբերյալ` հնարավորություն Օ-ունենալով վարչական գործի քննարկման ն լուծման համար էական նշանակություն ունեցող այս կամ այն հարցի կապակցությամբ դիրքորոշումներ, ապացույցներ ներկայացնելու ն այլ ընթացակարգային գործողություններ կատարելու միջոցով ազդելու վարչական մարմնի վերջնական որոշման վրա: Իսկ դա հնարավոր է միայն այն դեպքում, երբ վարչական մարմինը լսի, ի գիտություն ընդունի Ա գնահատի վարույթի մասնակիցների դիրքորոշումները: Վարչական վարույթի ընթացքում վարույթի մասնակիցների ներկայությունն ապահովելու վարչական մարմնի պարտականությունը կարնոր երաշխիք է հանդիսանում վարույթի մասնակցի՝ իրեն ընձեռված իրավունքներն իրացնելու ն պաշտպանության միջոցներից օգտվելու համար: Ընդ որում, այդ իրավունքի իրացմանը խոչընդոտելը, այդ իրավունքի իրացման համար լիարժեք հնարավորություն չապահովելը կամ անհիմն ոչ ողջամիտ սահմանափակումներ ստեղծելն անթույլատրելի է:

Նույն որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածին, արձանագրել է, որ այդ հոդվածով նախատեսված իրավական նորմերի բովանդակային վերլուծությունը վկայում է այն մասին, որ օրենսդիրը նախատեսել է վարչական վարույթի մասնակիցներին ծանուցման հետ կապված վարչական մարմնի հետնյալ պարտականությունները.

1) դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթի հարուցման մասին ծանուցելը,

2) վարչական մարմնի նախաձեռնությամբ հարուցված վարչական վարույթի հարուցման մասին ծանուցելը,

3) վարույթի մասնակիցներին վարույթի իրականացման համար անհրաժեշտ միջոցառումների անցկացման տեղի, օրվա, ժամի ն այլ պայմանների մասին ծանուցելը (տես, Սարգիս Խաչատրյանն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուրեերի կոմիտեի Շենգավիթի հարկային պեսչության թիվ ՎԴ//7107/05/14 վարչական գործով 20.07.2017 թվականի որոշումը):

Մեկ այլ՝ թիվ ՎԴ/6067/05/16 վարչական գործով կայացված որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ վարչական վարույթի մասնակիցների լսված լինելու իրավունքի գործնական իրացումը կարող է տեղի ունենալ միայն վարույթի ընթացիկ փուլում, երբ

9

վարչական մարմինն իրականացնում է գործի փաստերի ուսումնասիրություն ն պարզում է կիրառման ենթակա իրավական ակտերը. այս փուլում կատարվում են վարչական ակտ ընդունելուն ուղղված հիմնական գործողությունները, մասնավորապես՝ վարչական գործի բոլոր, այդ թվում վարույթի մասնակիցների օգտին առկա հանգամանքների բացահայտումը, անհրաժեշտ ապացույցների ձեռքբերումը ն գնահատումը, գործի բազմակողմանի, լրիվ ն օբյեկտիվ քննարկումը: Բացի այդ, վարույթի ընթացիկ փուլում լսումները պետք է իրականացվեն այն հաշվառմամբ, որ վարույթի մասնակիցները դեռ հնարավորություն ունենան իրենց դիրքորոշմամբ ազդելու վարչական մարմնի որոշման վրա (տես, Տիգրան Սահակյանն ըեդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի թիվ ՎԴ/6067/05//6 վարչական գործով 25.12.2019 թվականի որոշումը):

Վերահաստատելով նախկինում արտահայտված իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ լսումներ չանցկացնելու «Վարչարարության հիմունքների Ա վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածով նախատեսված թե' հայեցողական, թե՛ պարտադիր հիմքերի, ինչպես նան վարչական վարույթը միայն եզրափակիչ փուլով իրականացնելու «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված հիմքի բացակայության պայմաններում վարչական մարմինը պարտավոր է վարչական վարույթի ընթացքում անցկացնել լսումներ:

Ընդ որում, Վճռաբեկ դատարանի գնահատմամբ, վարչական մարմինը պետք է ապահովի վարչական վարույթի մասնակիցների պատշաճ ծանուցումը ինչպես վարչական վարույթի հարուցման համար հիմք հանդիսացած հանգամանքների, այնպես էլ հարուցված վարչական վարույթի իրականացման համար անհրաժեշտ միջոցառումների, այդ թվում՝ լսումների անցկացման տեղի, օրվա, ժամի ն այլ պայմանների մասին, ինչն էլ ուղղված է ստեղծելու իրական հնարավորություն` վարչական վարույթի մասնակիցների համար վարչական վարույթի լսումների ժամանակ վարչական գործի քննարկման ն լուծման համար էական նշանակություն ունեցող այս կամ այն հարցի կապակցությամբ դիրքորոշումներ, ապացույցներ ներկայացնելու ն այլ ընթացակարգային գործողություններ կատարելու միջոցով ազդելու վարչական մարմնի վերջնական որոշման վրա:

Վերոգրյալ իրավական դիրքորոշումների հաշվառմամբ անդրադառնալով վարչական վարույթի վերաբերյալ ծանուցագրին ներկայացվող պահանջներին՝ Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ վարչական վարույթի ընթացիկ փուլում լսումների անցկացման վերաբերյալ վարչական վարույթի մասնակցին հասցեագրված ծանուցագիրը, ի թիվս այլնի, պետք է պարունակի այնպիսի տվյալներ՝ վարչական վարույթի հարուցման հիմքի, ինչպես նան վարչական վարույթի ընթացքում քննարկման ե պարզման ենթակա փաստական ն իրավական հիմքերի, հարցերի վերաբերյալ, որոնք վարչական վարույթի մասնակիցների համար կանխատեսելի կդարձնեն թե՛ վարչական վարույթը, թե՛ դա եզրափակող վարչական ակտի հնարավոր բնույթը:

10

բ) Անդրադառնալով վարչական ակտի հասցեատիրոջ' վարչական ակտի գոյությանը վստահելու իրավունքին որպես ոչ իրավաչափ վարչական ակտի անվավերության չհանգեցնող նախադրյալի, Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետնյալը.

«Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ ոչ իրավաչափ վարչական ակտը չի կարող անվավեր ճանաչվել, եթե ակտի հասցեատերն իրավունք ունի վստահելու վարչական ակտի գոյությանը, ն վերջինիս գործողության մեջ գտնվելը չի կարող վնաս պատճառել որնէ անձի իրավունքներին, Հայաստանի Հանրապետությանը կամ որնէ համայնքի:

Վարչական ակտի հասցեատերը վարչական ակտի գոյությանը վստահելու իրավունք ունի, եթե վարչական ակտի հիման վրա ստացածն արդեն իսկ օգտագործել կամ տնօրինել է, ինչպես նան, եթե ակտի հիման վրա ստացածի հետ վերադարձնելը վնաս կպատճառի վարչական ակտի հասցեատիրոջը:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վարչական ակտի հասցեատիրոջ՝ վարչական ակտի գոյությանը վստահելու իրավունքը բացարձակ բնույթ չի կրում, ավելին՝ այն ծագում է հետնյալ պայմանների միաժամանակյա առկայության դեպքում.

- վարչական ակտի հիման վրա ստացածն արդեն իսկ օգտագործվել կամ տնօրինվել է,

- վարչական ակտի հիման վրա ստացածի հետ վերադարձնելը վնաս կպատճառի վարչական ակտի հասցեատիրոջը:

Այսպիսով, ոչ իրավաչափ վարչական ակտի անվավերության չհանգեցնող նախադրյալ է հանդիսանում վարչական ակտի հասցեատիրոջ՝ վարչական ակտի գոյությանը վստահելու իրավունքը:

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ վարչական ակտի հասցեատիրոջ՝ վարչական ակտի գոյությանը վստահելու իրավունքն ինքնին բավարար նախապայման չէ ոչ իրավաչափ վարչական ակտն անվավեր չճանաչելու համար, այլ անհրաժեշտ է՝ «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 3-րդ մասի կարգավորման ուժով առկա լինի օրենսդրական մյուս նախադրյալը, ըստ որի՝ վարչական ակտի գործողության մեջ գտնվելը չի կարող վնաս պատճառել որնէ անձի իրավունքներին, Հայաստանի Հանրապետությանը կամ որնէ համայնքի:

Վճռաբեկ դատարանի գնահատմամբ «վարչական ակտի գործողության մեջ գտնվելը չի կարող վնաս պատճառել որնէ անձի իրավունքներին» նախադրյալի առկայությունը կարող է հիմնավորվել, եթե վարչական ակտի գործողության մեջ գտնվելը չի կարող շոշափել կամ առնչվել այլ անձանց իրավունքներին: Հակառակ դեպքում՝ երբ վարչական ակտի գործողության մեջ գտնվելը ողջամտորեն կարող է առնչվել այլ անձանց իրավունքներին, ապա չի կարող հաղթահարված համարվել քննարկման առարկա նախադրյալը՝ ոչ իրավաչափ վարչական ակտն անվավեր չճանաչելու օրենսդրական կարգավորման կիրառման համար:

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

11

Սուն գործով դիմելով դատարան՝ Հայկ Սուվարյանը ն Նարինե

Սարկիսիան-Սարգսյանը պահանջել են վերացնել Երնան քաղաքի (Թամանյան փողոցի թիվ 2 շենքի թիվ 67 տարածք ն թիվ 35 բնակարան հասցեներում բնակարանը ոչ բնակելի տարածքի վերակառուցման լ տարածքների միավորման համար

համակառուցապատողներ Հայկ Սուվարյանին նե Նարինե Սարկիսյանին Երնանի քաղաքապետարանի կողմից 26.11.2019 թվականին տրված թիվ 01/18-Ս-9043-1529 շինարարության թույլտվությունն անվավեր ճանաչելու մասին Երնանի քաղաքապետի թիվ 2899-Ա որոշումը:

Դատարանը 28.06.2021 թվականի վճռով հայցը բավարարել է՝ արձանագրելով հետնյալը. «(...) Ինչպես արդեն իսկ արձանագրվեց, վարչական մարմիեը չի կարող ոչ իրավաչափ վարչական ակտն անվավեր ճանաչել, եթե վարչական ակտի հասցեատերն իրավունք ունի վստահելու վարչական ակտի գոյությանը, մասնավորապես՝ եթե վարչական ակտի հասցեատերը վարչական ակտի հիման վրա ստացածն արդեն իսկ օգտագործել կամ տեօրինել է, ինչպես նան, եթե ակտի հիման վրա ստացածի հետ վերադարձնելը վեաս կպատճառի վարչական ակտի հասցեատիրոջը: Դատարանն արձանագրում է, որ տեղի ունեցած դատական նիստերի ընթացքում Հայցվորների ներկայացուցիչը հայտնեց, որ շինարարության թույլրվության կասեցման հարցի վերաբերյալ վարչական մարմեում հարուցված վարչական վարույթի լսումերի դրությամբ շինարարական աշխատանքներն ավարտված են եղել ն վերջիններս դիմել էին ավարտական ակտի ձնակերպման համար: Վերոգրյալով պայմանավորված' Դատարանն արձանագրում է, որ Երեանի քաղաքապետի կողմից Հայցվորներին տրամադրված շինարարության թույլտվությամբ վերջիններս վստահել են իրավասու մարմնի կողմից տրամադրված վարչական ակտի գոյությանը, ինչի հիման վրա էլ սկսել են իրենց շինարարական աշխատանքեերը ն ավարտել են սահմանված ժամկետից շուտ: Վերոգրյալով պայմանավորված' Դատարանը գտեում է, որ Հայցվորների Լին փաստարկը հիմեավիոր է: (...) Վերոեշյալով պայմանավորված' Դատարանը գփտեում է, որ վարչական վարույթի մասնակիցների լսված լինելու իրավունքի գործնական իրացումը կարող է տեղի ունենալ միայն վարույթի ընթացիկ փուլում, երբ վարչական մարմիեն իրականացեում է գործի փաստերի ուսումեասիրությու, ն պարզում է կիրառման ենթակա իրավական ակտերը. այս փուլում կատարվում են վարչական ակտ ընդունելուն ուղղված հիմնական գործողությունները, մասեավորապես՝ վարչական գործի բոլոր, այդ թվում վարույթի մասնակիցների օգտին առկա հանգամանքնեի ` բացահայտումը, անհրաժեշտ ապացույցների ձեռքբերումը ն գնահատումը, գործի բազմակողմանի, լրիվ ն օբյեկտիվ քենարկումը: Բացի այդ, վարույթի ընթացիկ փուլում լսումեերը պետք է իրականացվեն այն հաշվառմամբ, որ վարույթի մասնակիցները դեռ հնարավորություն ունենան իրենց դիրքորոշմամբ ազդելու վարչական մարմեի որոշման վրա:

Սույե դեպքում Դատարանն արձանագրում է, որ վարչական գործում առկա չէ որնէ վերաբերելի ն թույլատրելի ապացուց առ այե, որ Հայցվորները պատշաճ կարգով ծանուցված են եղել վիճարկվող որոշման ընդունմանն ուղղված վարչական վարույթի լսումեերի մասին:

Ամբողջ վերոգրյալի հաշվառմամբ' Դատարանը փաստում է, որ տվյալ դեպքում Երնանի քաղաքապետարանը չի ձեռնարկել անհրաժեշտ միջոցեեր միջամտող վարչական

12

ակտ ընդունելուն ուղղված վարչական վարույթին Հայցվորների մասնակցությունն ապահովելու, քննարկվող փաստական հանգամանքների վերաբերյալ արտահայտվելու ն վերջինիս կողմից իր իրավունքները լիարժեքորեն իրացնելու իրական հնարավորություն ընձեռելու ուղղությամբ, ինչի արդյունքում չի ապահովել վարչական վարույթի բազմակողմանիությունը, լրիվությունն ու օբյեկտիվությունը, խախտելով վարույթի մասնակցի լսված լինելու իրավունքը:

Հաշվի առնելով վերոգրյալը Դատարանը գտնում է, որ վիճարկվող՝ Երնանի քաղաքապետի 16.09.2020թ. թիվ 2899-Ա որոշումնե ընդունվել է Կոնվենցիայի 13-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 50-րդ հոդվածի, «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ, 8-րդ, 35-րդ, 37-րդ, 38-րդ հոդվածների խախտմամբ, այդ թվում" դրանց սխալ կիրառման կամ սխալ մեկնաբանման հետնանքով, որպիսի պայմաններում Հայցվորների 2-րդ փաստարկը նս հիմեավոր է»:

Վերաքննիչ դատարանը Երնանի քաղաքապետարանի ն Արմեն Բաբայանի վերաքննիչ բողոքները բավարարել է՝ Դատարանի 28.06.2021 թվականի վճիռը բեկանել է ն փոփոխել է՝ հայցը մերժել է՝ արձանագրելով հետնյալը. «(.) Տվյալ պարագայում Վերաքննիչ դատարանը փաստում է, որ գործում առկա Ծանուցագրով, որով հայցվորներ Հայկ Սուվարյանը ն Նարինե Սարկիսյան-Սարգսյանը հրավիրվել են 28.08.2020թ. լսումների, չի պարունակում տեղեկություն առ այն, որ հարուցված վարչական վարույթի ընթացքում միանշանակորեն քենության է առեվելու շինարարության թույլտվության կասեցման հարց: Նշված ծանուցագրում մեջբերված է քաղաքաշինության բնագավառում վերահսկողություն իրականացեող տեսչական մարմնի կողմից կատարված դիտարկում, որի մասին տեղեկացվել են հայցվորները: Բացի այդ, նշված տեղեկացման մեջ եշվել է, որ քաղաքաշինական փաստաթղթերը տրվել են կարգի խախտումներով, այսինքն' դա ինքնին վկայում է ոչ թե կասեցման հանգամանքի մասին, այլ օրենքի խախտման հարցի պարզման հանգամանքը: Վերաքենիչ դատարանը նկատում է նան, որ սույն գործով բողոքի հիման վրա հարուցվել է վարչական վարույթ: Ընդ որում, հարուցվել է «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով նախատեսված կարգով, իսկ նույն օրենքը առանձին չի նախատեսում վարչական ակտի կասեցման քննության վարույթ: Երնանի քաղաքապետարանի կողմից իրականացվել է վարույթի ընթացիկ փուլը, որին մասնակցել են Հայկ Սարգսյանը ն Պավել (Թադնոսյանը: Հարուցված վարչական վարույթը պետք է եզրափակվի վարչական ակտով, որը ն տվյալ դեպքում վարչական մարմնի կողմից իրականացվել է ն վարույթը եզրափակվել է սույն գործով վիճարկվող վարչական ակտով:

(..):

Այսինեքե, կասեցման հանգամանքների քենարկում կարող էր առաջանալ նշված հիմքերի առկայության դեպքում, ինչպես նան օրենքով վարչական ակտերի կասեցման համար նախատեսված դեպքերում ն կարգով, սակայն եշված հանգամանքներից որնէ մեկը նույնպես առկա չէ հայցվորներին ուղղված ծանուցագրում, այլ նշված է կարգի խախտմամբ տրված շինարարության թույլտվության մասին:

Ամբողջ վերոշարադրյալի հաշվառմամբ, ինչպես նեան հաշվի առնելով, որ ՀՀ վարչական դատարանի կողմից գնահատման առարկա չի դարձվել գործում առկա

13

ծանուցագիրը ն վարույթին կողմի մասնակցությունը, Վերաքենիչ դատարանն անհիմն է գնահատում ՀՀ վարչական դատարանի եզրահանգումն առ այն, որ Երնանի քաղաքապետարանը չի ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ միջամտող վարչական ակտ ընդունելուն ուղղված վարչական վարույթին հայցվորների մասնակցությունն ապահովելու, քնեարկվող փաստական հանգամանքների վերաբերյալ արտահայտվելու ն վերջինիս կողմից իր իրավունքները լիարժեքորեն իրացնելու իրական հնարավորություն ընձեռելու ուղղությամբ, այն պայմաններում, երբ հարուցված վարչական վարույթի մասին ծանուցվել են, ավելին' մասնակցել են վարույթին ն հայտնել դիրքորոշումներ: (.) Վերաքենիչ դատարանը փաստում է, որ ՀՀ վարչական դատարանը հիմեավոր է համարել հայցվորների փաստարկն առ այե, որ իրենք ակտի գոյությանը վստահելու իրավունք են ունեցել, հիմքում դեելով միայն իրավունք ունենալու հանգամանքների պարզումը' միակողմանիորեն, առաեց անդրադարձ կատարելու մյուս հիմքերին: Ավելին, Վերաքենիչ դատարանը նկատում է, որ սույն գործում առկա չէ որնէ տեղեկություն առ այն, որ 26.11.2019թ. տրված թիվ 01/18-Ս-9043-1529 շինարարության թույլտվության գոյությունը վեաս չի պատճառում որնէ անձի իրավունքներին, Հայաստանի Հանրապետությանը կամ որնէ համայնքին: Մինչդեռ եշված հանգամանքների միաժամանակյա առկայության պայմաններում միայն խոսք կարող էր գնալ ակտի գոյությանը վստահելու իրավունքի մասին: Ավելին, 26.112019թ. տրված թիվ 0118-19043-1529 շինարարության թույլտվության գոյությունը, ըստ գործում առկա ապացույցների, շինարարության թույլտվության գործողության մեջ գտնվելը խախտում է Երնան քաղաքի, (Թամանյան փողոցի շինությունների սեփականատերերի իրավունքները, քանի որ նշված շինարարության թույլտվությունը տրամադրվել է (վարչական ակտը կայացվել է) ՀՀ քաղաքացիայան օրենսգրքի 224-րդ ն «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» օրենքի 6-րդ ն 1-րդ հոդվածներով եախատեսված որոշման, այսինքե' համահայցվորների կողմից Երնան քաղաքի (Թամանյան փողոցի հ.2 շենքի հ.67 տարածք ն հ.35 բնակարան հասցեներում քաղաքաշինական գործունեություն իրականացնելու վերաբերյալ եույն շենքի շինությունների սեփականատերերի հայտարարության առնվազն երկու երրորդի համաձայնության բացակայության պայմաններում:

Միաժամանակ, սույն գործով հայցվորեերի վստահության պաշտպանության հարցը լուծելիս Վերաքննիչ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ այն հարցին, թե արդյո՞ք սույն գործով հայցվորները վստահել են վարչական ակտի՝ շինարարության թույլտվության, կայունությանը (օրենքում օգտագործվում է «վստահել վարչական ակտի գոյությանը» արտահայտությունը, սակայն խոսքը վերաբերում է վարչական ակտի կայունությանը, քանի որ վարչական ակտի գոյությունն օբյեկտիվ երնույթ է, ուստի անձը կարող է միայն իմանալ կամ չիմանալ դրա գոյության մասին, սակայն չի կարող այդ գոյությանը վստահել կամ չվստահել), ն արդյոք առկա չեն «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված բացառություններից որնէ մեկը:

Վերաքենիչ դատարանն արձանագրում է, որ վարչական ակտի կայունության եկատմամբ վստահությունը բացառող հանգամանքներից որնէ մեկի առկայության վերաբերյալ փաստարկվել է, որ սույն գործով հայցվորները վարչական ակտի' շինարարության թույլտվության, ընդունմանը հասել են ոչ լրիվ փաստաթղթեր

14

ներկայացնելու միջոցով, մասնավորապես համահայցվորների կողմից Երնան քաղաքի, Թամանյան փողոցի հ. շենքի հ.Փ67 տարածը ն հ35 բնակարան հասցեներում քաղաքաշինական գործունեություն իրականացնելու վերաբերյալ քաղաքաշինական փաստաթղթերի փաթեթում չի ներկայացվել կառուցապատման աշխատանքներ իրականացնելու նպատակով նույն շենքի շինությունների սեփականատերերի առնվազն երկու երրորդի համաձայնությունը: Դատարանը փաստում է, որ նշված համաձայնությունը պետք է ներկայացվեր բարենպաստ վարչական ակտ' շինարարության թույլտվություն, հայցած անձի կողմից, հետնաբար հայցվորները վարչական ակտի ոչ իրավաչափ լինելու մասին պարտավոր էին իմանալ:

Այսպիսով, սույն գործով հայցվորները չէին կարող վստահել շինարարության թույլտվության կայունությանը:

Ամբողջ վերոշարադրյալի հաշվառմամբ Վերաքենիչ դատարանը փաստում է, որ հիմեավոր չէ նան նշված հիմքի վերաբերյալ ՀՀ վարչական դատարանի եզրակացությունը»:

Վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո համադրելով սույն գործի փաստերը ն գնահատելով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությունը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետնյալը.

Սույն վարչական գործի շրջանակում դատական վերահսկողության առարկա է դարձվել Երնանի քաղաքապետարանի 26.11.2019 թվականի թիվ 01/18-Ս-9043-1529 շինարարության թույլտվությունն անվավեր ճանաչելու մասին Երնանի քաղաքապետի թիվ 2899-Ա որոշումը:

Ա) Քննարկման առարկա դարձնելով վիճարկվող վարչական ակտի կայացմանն ուղղված վարչական վարույթի ընթացիկ փուլի վերաբերյալ համահայցվորներին ուղղված ծանուցագրի դրան ներկայացվող պահանջներին բավարարելու, ըստ այդմ, համահայցվորների՝ վարչական

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
25 սեպտեմբերի, 2024 թ.
Գործի #:
ՎԴ/8615/05/20
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել