Ուաժանովա — ԵԴ/26280/02/20
Ամփոփում
քննելով Այման Ուաժանովայի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 26.05.2023 թվականի որոշման դեմ՝ ըստ Այման Ուաժանովայի հայցի ընդդեմ Սեդրակ Առուստամյանի, Գնորգ (Թորամանյանի ն Գագիկ Ծառուկյանի, երրորդ անձ «Մուլտի ակվամարին» ՍՊԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն)՝ առուվաճառքի պայմանագիրը, ընկերության մասնակիցների արտահերթ ընդհանուր ժողովի արձանագրությունն ու կանոնադրության փոփոխությունն անվավեր ճանաչելու, բաժնեմասի նկատմամբ համատեղ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջների մասին, ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը Դիմելով դատարան՝
Ամբողջ Տեքստ
1 Հեք ֆ
Մութ)
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/26280/02/20 դատարանի որոշում 2026թ.
Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/26280/02/20
Նախագահող դատավոր՝ Դ. Սերոբյան
Դատավորներ՝ Մ. Հարթենյան
Տ. Նազարյան
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական
պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով՝
նախագահող Գ. ՀԱԿՈԲՅԱՆ
զեկուցող Ս. ՄԵՂՐՅԱՆ
Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ
Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ
Ա. ՄԿՐՏՉՅԱՆ
Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ
Վ. ՔՈՉԱՐՅԱՆ
2026 թվականի փետրվարի 18-ին
գրավոր ընթացակարգով քննելով Այման Ուաժանովայի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 26.05.2023 թվականի որոշման դեմ՝ ըստ Այման Ուաժանովայի հայցի ընդդեմ Սեդրակ Առուստամյանի, Գնորգ (Թորամանյանի ն Գագիկ Ծառուկյանի, երրորդ անձ «Մուլտի ակվամարին» ՍՊԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն)՝ առուվաճառքի պայմանագիրը, ընկերության մասնակիցների արտահերթ ընդհանուր ժողովի արձանագրությունն ու կանոնադրության փոփոխությունն անվավեր ճանաչելու, բաժնեմասի նկատմամբ համատեղ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջների մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան՝ Այման Ուժանովան պահանջել է անվավեր ճանաչել Գնորգ (Թորամանյանի ն Սեդրակ Առուստամյանի միջն 14.03.2011 թվականին կնքված բաժնեմասի
2
առուվաճառքի պայմանագիրը, Ընկերության մասնակիցների արտահերթ ընդհանուր ժողովի 21.03.2011 թվականի թիվ 2/11-Լ համարի տակ գրանցված արձանագրությունը, ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի կենտրոնի տարածքային բաժնի կողմից գրանցված Ընկերության կանոնադրության թիվ 001.3 փոփոխությունը, ինչպես նան ճանաչել իր համատեղ սեփականության իրավունքը Ընկերության 1/2 բաժնեմասի նկատմամբ:
Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ՝ Դատարան) 05.08.2022 թվականի վճռով հայցը բավարարվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 26.05.2023 թվականի որոշմամբ Սեդրակ Առուստամյանի, Գագիկ Ծառուկյանի ն Ընկերության բերած վերաքննիչ բողոքը բավարարվել է, Դատարանի 05.08.2022 թվականի վճիռը բեկանվել ն փոփոխվել է՝ որոշվել է. «Այման Ուժանովայի հայցն ընդդեմ Սեդրակ Առուստամյանի, Գնորգ (Թորամանյանի, Գագիկ Ծառուկյանի, երրորդ անձ «Մուլտի Ակվամարին» ՍՊԸ-ի` 14.03.201թ. բաժնեմասի առուվաճառքի գործարքն անվավեր ճանաչելու ն սեփականության իրավունքը ճանաչելու, «Մուլտի Ակվամարին» ՍՊԸ-ի մասնակիցների արտահերթ ընդհանուր ժողովի 21.03.2011թ. թիվ 2/1-Լ համարի տակ գրանցված արձանագրություն անվավեր ճանաչելու պահանջի մասին, ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի կենտրոնի տարածքային բաժնի կողմից գրանցված «Մուլտի Ակվամարին» ՍՊԸ-ի կանոնադրության թիվ 001.3 փոփոխությունն անվավեր ճանաչելու, Այման Ուաժանովայի համատեղ սեփականության իրավունքը «Մուլտի Ակվամարին» ՍՊԸ-ի 1/2-րդ բաժնեմասի նկատմամբ ճանաչելու պահանջների մասին մերժել: ՀՀ Երնան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում դատական ծախսերի հարցը համարել լուծված: Այման Ուաժանովայից հօգուտ Սեդրակ Գարիկի Առուստամյանի, Գագիկ Կոլյայի Ծառուկյանի ն «Մուլտի Ակվամարին» ՍՊԸ-ի պետք է բռնագանձել 120,000.00 ՀՀ դրամ՝ որպես վերաքննիչ բողոք ներկայացնելու համար նախապես վճարված պետական տուրքի գումարներ:»
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Այման Ուժանովան (ներկայացուցիչ Արսեն Համբարձումյան):
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Սեդրակ Առուստամյանը (ներկայացուցիչ Դավիթ Մանթաշյան):
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները ն պահանջը
Վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է Սահմանադրության 6-րդ, 10-րդ, 60-րդ, 61-րդ, 63-րդ, 75րդ, ն 172-րդ հոդվածները, «Մարդու իրավունքեերի ն հիմեարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվեեցիայի (այսուհետ' Կոնվենցիայի) 6-րդ հոդվածը, Կոնվենցիայի Էին արձանագրության Լին հոդվածը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 201-րդ հոդվածը, ՀՀ ընտանեկան օրենսգրքի 26-րդ հոդվածը, «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածն ու ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 102-րդ, 103-րդ, 367-րդ, 368-րդ, 379րդ ն 380-րդ
3
հոդվածները:
Բողոք բերած անձը եշված հիմքի առկայությունը պատճառաբանել է հետնյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը լրիվ, բազմակողմանի ն օբյեկտիվ չի հետազոտել գործում առկա նյութերը, Դատարանում արված հայտարարությունները, չվիճարկված փաստերը, ուսումնասիրել է վերաքննիչ բողոքում չներառված փաստեր, որի արդյունքում եկել է սխալ եզրահանգման:
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Ընկերության 1/2 բաժնեմասի առուվաճառքի գործարքը կնքելիս ինքը ոչ միայն իր համաձայնությունը չի տվել, այլ նան չի ունեցել իր կամահայտնությունն արտահայտելու հնարավորություն:
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ իր համաձայնության բացակայության ն առուվաճառքի պայմանագրի կողմ չհանդիսանալու պայմաններում Ընկերության 1/2 բաժնեմասը չէր կարող վաճառվել: Ինքը, հանդիսանալով վիճելի բաժնեմասի առուվաճառքի իրավահարաբերությունների պատշաճ սուբյեկտ, չի դրսնորել Ընկերության 1/2 բաժնեմասը վաճառելու կամք, որը կառարկայանար համապատասխան պայմանագրի կնքմամբ, հետնաբար դրա վերաբերյալ այլ անձանց կողմից պայմանագրի կնքումը համարվում է օրենքի խախտում` պայմանագրի սուբյեկտային կազմի առումով, ինչն էլ իր հերթին հանգեցնում է կնքված գործարքների անվավեր լինելու փաստին:
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել նան, որ պետական տուրքը ենթակա է վերադարձման՝ մասնակի կամ լրիվ, եթե այն վճարվել է ավելի, քան պահանջվում է գործող օրենսդրությամբ: Տվյալ դեպքում վերաքննիչ բողոք բերելիս բողոքաբերների կողմից վճարվել է օրենքով չնախատեսված չափով՝ ավելի պետական տուրքի գումար, ն Վերաքննիչ դատարանը որոշել է իրենից բռնագանձել 120.000 ՀՀ դրամ՝ որպես վերաքննիչ բողոք ներկայացնելու համար նախապես վճարված պետական տուրքի գումար:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 26.05.2023 թվականի որոշումը ն օրինական ուժ տալ Դատարանի 05.08.2022 թվականի վճռին:
2.1 Սեդրակ Առուստամյանի կողմից ներկայացված վճռաբեկ բողոքի պատասխանի հիմքերը ն հիմնավորումները
Վճռաբեկ բողոքն անհիմն է ն ենթակա է մերժման հետնյալ պատճառաբանությամբ.
Վերաքննիչ դատարանը դուրս չի եկել վերաքննիչ բողոքի հիմքերի ն հիմնավորումների սահմաններից, անդրադարձել է բողոքի հիմքերին ն հիմնավորումներին, դրանցից երեքը համարել է հիմնավոր, մեկը համարել է անհիմն, իսկ երկուսի առնչությամբ գտել է, որ դրանց անդրադառնալու դատավարական անհրաժեշտությունը բացակայում է:
Ինքը չգիտեր ն պարտավոր էլ չէր իմանալ Գնորգ (Թորամանյանի ամուսնացած լինելու, ամուսնությունը գրանցված լինելու կամ չլինելու մասին:
Ընկերության փաստաթղթերում որնէ տեղ նշված չի եղել, որ Այման Ուաժանովան հանդիսանում է 1/2 բաժնեմասի սեփականատեր, հետնաբար վերջինիս համաձայնությունը
4
ստանալու անհրաժեշտությունը բացակայել է:
Ինչ վերաբերում է պետական տուրքը «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով սահմանված չափից ավել վճարված լինելու Ա այն Այման Ուաժանովայից ամբողջությամբ բռնագանձելու վերաբերյալ փաստարկներին, ապա անհրաժեշտ է նշել, որ վերաքննության կարգով բողոքարկվել է Դատարանի 05.08.2022 թվականի վճռով բավարարված թվով չորս պահանջ, որոնցից յուրաքանչյուրի համար վճարվել է 30.000-ական ՀՀ դրամ, Ա քանի որ վերաքննիչ բողոքը բավարարվել է՝ Վերաքննիչ դատարանը որոշել է պետական տուրքը բռնագանձել Այման Ուաժանովայից: Հետնաբար Վերաքննիչ դատարանը որնէ խախտում թույլ չի տվել:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետնյալ փաստերը.
3 Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայի Շարիաթի դատարանի կողմից տրված թիվ 1440/Մ/2004 համարի ամուսնության փաստաթղթի պատճենի՝ արաբերենից կատարված թարգմանության համաձայն` Գնորգ (Թորամանյանը ն Այման Ուաժանովան ամուսնացել են 13.12.2004 թվականին (հատոր 1-ին, գ.թ. 20).
2) ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի Կենտրոնի տարածքային բաժնի կողմից 04.03.2009 թվականին գրանցված «Մուլտի Ակվամարին» ՍՊԸ-ի կանոնադրությամբ հաստատվել է ընկերության մասնակիցների ցուցակը Գագիկ Ծառուկյան՝ 5024, Կնորկ-Սարկիս (Թորամանյան՝ 5024 (հատոր 1-ին, գ.թ. 24-34).
3) ՀՀ ոստիկանության անձնագրային Ա վիզաների վարչության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Վ.Մինասյանի կողմից 01.09.2020 թվականին տրված թիվ 8-52376 տեղեկանքի համաձայն՝ Կեվորկ-Սարկիս (Թորամանյանն ու Գնորգ Սարգիսի Թորամանյանը հանդիսանում են նույն անձը (հատոր 1-ին, գ.թ. 18).
4) Սեդրակ Առուստամյանի ն Կնորկ-Սարկիս (Թորամանյանի միջն 14.03.2011 թվականին կնքված ու նոտարական կարգով վավերացված բաժնեմասի առուվաճառքի պայմանագրի համաձայն` Սեդրակ Առուստամյանը Կնորկ-Սարկիս (Թորամանյանից, որի անունից հանդես է եկել Հակոբ Գասպարյանը, ձեռք է բերել Կնորկ-Սարկիս Թորամանյանին սեփականության իրավունքով պատկանող Ընկերության 5076 բաժնեմասը (հատոր 1-ին, գ.թ. 2123).
5) ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի Կենտրոնի տարածքային բաժնի կողմից 04.03.2009 թվականին գրանցված Ընկերության կանոնադրության մեջ 24.03.2011 թվականին կատարվել է թիվ 001.3 փոփոխությունը, որով հաստատվել է Ընկերության մասնակիցների ցուցակը՝ Գագիկ Ծառուկյան՝ 5074 ն Սեդրակ Առուստամյան՝ 5076 (հատոր 1-ին, գ.թ. 37, 38).
6) 18.11.2022 թվականին Սեդրակ Առուստամյանի, Գագիկ Ծառուկյանի ն Ընկերության կողմից ներկայացված վերաքննիչ բողոքին կից ներկայացվել է 120.000 ՀՀ դրամի չափով պետական տուրք վճարման անդորրագիր (հատոր 4-րդ, գ.թ. 20, 40).
7 Վերաքննիչ դատարանը 26.05.2023 թվականի որոշմամբ գտել է, որ բողոքը մասնակիորեն բավարարելու, Դատարանի 05.08.2022 թվականի վճիռը բեկանելու ն փոփոխելու հայցը մերժելու պայմաններում, Այման Ուաժանովայից հօգուտ Սեդրակ
5
Առուստամյանի, Գագիկ Ծառուկյանի ն Ընկերության ենթակա է բռնագանձման 120.000 ՀՀ դրամ՝ որպես վերաքննիչ բողոք ներկայացնելու համար նախապես վճարման պետական տուրքի գումար (հատոր 4-րդ, գ.թ. 99):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումները
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերնույթ առկա է մարդու իրավունքների ն. ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 102-րդ ու 103-րդ հոդվածների ն «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի խախտում:
Սույն բողոքի քննության շրջանակում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետնյալ իրավական հարցադրումներիե'
Ս արդյոք սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության մասնակցի բաժեեմասը"' դրանում եերառված իրավունքների ն ապարպտականությունների ամբողջ ծավալով, կարող է համարվել ամուսինների համատեղ սեփականություն՝ վերահաստատելով նախկին արտահայտած իրավական դիրքորոշումները.
2) արդյո՛ք հայցադիմումը կամ բողոքը բավարարվելու պայմաններում գործին մասնակցող մի անձի կողմից ավել վճարված պետական տուրքի գումարը կարող է ամբողջությամբ բռնագանձվել գործին մասնակցող մյուս անձից:
1 ՀՀ ընտանեկան օրենսգրքի 26-րդ հոդվածի համաձայն՝ ամուսինների ընդհանուր համատեղ սեփականության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Քաղաքացիական օրենսգրքով, ինչպես նան ամուսինների միջն կնքված ամուսնական պայմանագրով:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 198-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ համատեղ սեփականության մասնակիցները միասին տիրապետում ն օգտագործում են ընդհանուր գույքը, եթե այլ բան նախատեսված չէ նրանց համաձայնությամբ:
Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ համատեղ սեփականության ներքո գտնվող գույքը տնօրինվում է բոլոր մասնակիցների համաձայնությամբ, անկախ այն բանից, թե մասնակիցներից ով է կնքում գույքը տնօրինելու գործարքը:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 199-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ ընդհանուր գույքը բաժանելիս ն դրանից բաժին առանձնացնելիս համատեղ սեփականության մասնակիցների բաժինները համարվում են հավասար, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ մասնակիցների համաձայնությամբ:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 201-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ ամուսնության ընթացքում ամուսինների ձեռք բերած գույքը նրանց համատեղ սեփականությունն է, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ նրանց միջն կնքված պայմանագրով:
Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն մինչն ամուսնությունն ամուսիններից
6
յուրաքանչյուրի գույքը, ինչպես նան ամուսնության ընթացքում ամուսիններից մեկի նվեր կամ ժառանգություն ստացած գույքը նրա սեփականությունն է:
Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն անհատական օգտագործման գույքը (հագուստը, կոշիկը ն այլն), բացառությամբ թանկարժեք իրերի ն պերճանքի առարկաների, եթե նույնիսկ այն ձեռք է բերվել ամուսնության ընթացքում ամուսինների ընդհանուր միջոցների հաշվին, համարվում է այն ամուսնու սեփականությունը, որն այդ գույքն օգտագործել է:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 132-րդ հոդվածի 1-ին կետի :համաձայն՝ քաղաքացիական իրավունքների օբյեկտներն են գույքը՝ ներառյալ դրամական միջոցները, արժեթղթերը ն գույքային իրավունքները:
«Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1ին կետի համաձայն՝ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն (այսուհետ՝ ընկերություն) է համարվում մեկ կամ մի քանի անձանց հիմնադրած ընկերությունը, որի կանոնադրական կապիտալը բաժանված է ընկերության կանոնադրությամբ սահմանված չափերով բաժնեմասերի:
«Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ ընկերության ստեղծումն իրականացվում է հիմնադրի (հիմնադիրների) որոշմամբ:
Նույն հոդվածի 6-րդ կետի համաձայն՝ ընկերության ստեղծման (հիմնադրման) մասին հիմնադրի (հիմնադիրների) որոշումը կամ ընկերության հիմնադիր ժողովի արձանագրությունը Օ`պետք է բովանդակի դրույթներ ընկերության հիմնադրման, մասնակիցների կազմի, մասնակիցների բաժնեմասերի չափերի, ընկերության կանոնադրության հաստատման, ընկերության գործադիր մարմնի ձնավորման մասին, դրույթ այն մասին, որ բոլոր որոշումներն ընդունվել են միաձայն: Ընկերության ստեղծման (հիմնադրման) մասին հիմնադրի (հիմնադիրների) որոշումը կամ ընկերության հիմնադիր ժողովի արձանագրությունը ստորագրում են ընկերության բոլոր հիմնադիրները:
«Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին համաձայն՝ ընկերություն հիմնադրել ցանկացող անձինք (հիմնադիրները) կնքում են գրավոր պայմանագիր: (...)
Նուն հոդվածի 2-րդ կետի համաձայն ընկերության հիմնադրման մասին պայմանագրով սահմանվում են նրա հիմնադրման համար համատեղ գործունեության կարգը, ընկերությանն իրենց գույքը հանձնելու ն նրա կառավարմանն իրենց մասնակցության պայմանները, (...) ընկերության հիմնադիրների կազմը, ընկերության կանոնադրական կապիտալի ն յուրաքանչյուր հիմնադրի բաժնեմասի չափը, (...):
«Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ ընկերության հիմնադիր փաստաթուղթ է հանդիսանում նրա հիմնադիրների (մասնակիցների կողմի, հաստատված կանոնադրությունը:
Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ կանոնադրությունը հաստատելու մասին որոշումը հիմնադիրները (մասնակիցները) պետք է ընդունեն միաձայն: Ընկերության կանոնադրությունը պետք է պարունակի՝
7
Ը.) գ ընկերութան կանոնադրական կապիտալի չափը, մասնակիցների բաժնեմասերի չափերը.
դ) տեղեկություններ ընկերության մասնակիցների մասին, (...):
Նուն հոդվածի 4-րդ կետի համաձայն ընկերության -՛կանոնադրությունում փոփոխությունները կատարվում են ընդհանուր ժողովի կողմից:
Ընկերության կանոնադրությունում կատարված փոփոխությունները երրորդ անձանց համար իրավաբանական ուժ են ձեռք բերում նրանց պետական գրանցման պահից, իսկ օրենքով նախատեսված դեպքերում՝ իրավաբանական անձանց պետական գրանցում իրականացնող մարմնին տեղյակ պահելուց հետո:
«Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ եթե ընկերության կանոնադրությանը համապատասխան, մասնակցի բաժնեմասի (դրա մասի) օտարումը երրորդ անձանց հնարավոր չէ, իսկ ընկերության մյուս մասնակիցները հրաժարվում են այն գնելուց, ապա ընկերությունը պարտավոր է մասնակցի պահանջով ձեռք բերել մասնակցի բաժնեմասը:
Բաժնեմասն ընկերությանը փոխանցվում է մասնակցի կողմից այն ձեռք բերելու պահանջն ընկերությանը ներկայացնելու պահից, կամ ընկերության մասնակցին ընկերությունից հեռացնելու մասին դատարանի որոշումն օրինական ուժի մեջ մտնելու, կամ եթե ընկերության որնէ մասնակցից ստացվել է մերժում բաժնեմասն ընկերության մասնակցի ժառանգներին (իրավահաջորդներին) փոխանցելու, կամ այն ընկերության մասնակից լուծարված իրավաբանական անձի մասնակիցների միջն բաշխելու կապակցությամբ, ինչպես նան ընկերության կողմից նրա մասնակիցների պարտատերերի պահանջով բաժնեմասի (դրա մասի) արժեքի վճարման դեպքում:
«Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ ընկերության մասնակցին պատկանող բաժնեմասն ընկերությանն անցնելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, ընդհանուր ժողովի միաձայն որոշմամբ պետք է բաշխվի ընկերության բոլոր մասնակիցների միջն՝ նրանց բաժնեմասերին համապատասխան կամ ընկերության մեկ կամ մի քանի մասնակիցների կամ, եթե դա արգելված չէ ընկերության կանոնադրությամբ՝ երրորդ անձանց, ն ամբողջությամբ վճարվի: Բաժնեմասի չբաշխված մասը պետք է մարվի՝ ընկերության կանոնադրական կապիտալի նվազեցման միջոցով:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացված որոշումներում բազմիցս անդրադարձել է ամուսինների համատեղ սեփականության հարցին` մասնավորապես արձանագրելով, որ ամուսինների միջն կնքված համապատասխան պայմանագրի բացակայության դեպքում ամուսնության ընթացքում ձեռք բերված գույքը, անկախ նրանից, թե այն որ ամուսինն է ձեռք բերել, ձեռք է բերվել ընդհանուր, թե ամուսիններից մեկին պատկանող միջոցներով, ստեղծվել է կամ պատրաստվել երկուսի, թե մեկի կողմից, ում անունով է ձնակերպված, միննույնն է, հանդիսանում է ամուսինների համատեղ սեփականությունը՝ բացի ամուսնության ընթացքում ամուսիններից մեկի նվեր կամ ժառանգություն ստացած գույքի (տե՛ս Ռաֆայել Աբազյանը ն Անժիկ Երիցյանն ընդդեմ Ռուբեն Աբազյանի ու «Կենտրոն» եոտարական տարածքի եոտարի, երրորդ անձ Սիրանուշ Աբազյանի թիվ 3-415(ՎԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.06.2007
8
թվականի որոշումը):
Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների հետ կապված ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը բաժնեմասերի միավորմամբ գործող տնտեսական ընկերություն է, այսինքն՝ ընկերություն, որի գործունեությանն անձի մասնակցության աստիճանը որոշվում է այդ անձի բաժնեմասի ընդհանուր կանոնադրական կապիտալում ունեցած տոկոսով: Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ ընկերության ստեղծման ն գործունեության ընթացքում առանցքային նշանակություն ունի հենց ընկերության մասնակիցների ունեցած բաժնեմասը ն դրա հարաբերակցությունն ընդհանուր կանոնադրական կապիտալին: Մասնավորապես, ընկերության բարձրագույն մարմնում ընդհանուր ժողովում, ընկերության յուրաքանչյուր մասնակցի ձայների քանակը որոշվում է ըստ ընկերության կանոնադրական կապիտալում ունեցած բաժնեմասերի քանակի («Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդված): Միաժամանակ Վճռաբեկ դատարանը փաստել է, որ օրենսդիրը կարնորել է ընկերության հիմնադիրների ն մասնակիցների դերն ընկերության համար բոլոր առանցքային որոշումների կայացման հարցում: Այսպես, ընկերությունը ստեղծվում է հիմնադրման պայմանագրով, որը հիմնադիրների համաձայնությունն է՝ համատեղ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու կանոնները որոշելու վերաբերյալ: :Այնուհետն ընկերությունը հիմնադրած անձինք միաձայն հաստատում են ընկերության կանոնադրությունը, որն ընկերության հիմնադիր փաստաթուղթն է (տես Անահիտ Ղազարյանեե ըեդդեմ Հարություն Ղազարյանի, «Շանտան» ՍՊԸ-ի, երրորդ անձինք Արմեն Մարտիրոսյանի, ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության թիվ ԵԿԴ/4634/02/16 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.09.2021 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ փաստել է, որ կանոնադրությունն ընկերության իրավական կարգավիճակը սահմանող կարնորագույն փաստաթուղթ է: Կանոնադրությունը կարգավորում է հիմնադիրների (մասնակիցների) ներքին փոխհարաբերությունները, դրանով սահմանվում են, մասնավորապես, ընկերության անվանումը, գտնվելու վայրը, գործունեության նպատակը ն առարկան, կառավարման ն վերահսկողության մարմինները, շահույթի բաշխման կարգը ն այլն: ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ընկերության, ընկերության մասնակիցների, ընկերության կանոնադրության (նան փոփոխությունների) գրանցումն ինքնանպատակ չէ: Բացի այն, որ պետական գրանցումը հնարավորություն է տալիս միասնական ամբողջական տեղեկատվություն հավաքել պետության տարածքում գործող իրավաբանական անձանց մասին, այն նան հնարավորություն է տալիս հանրությանը՝ ամբողջական տեղեկություններ ստանալ իրավաբանական անձանց մասին: Դա հատկապես կարնորվում է առնտրային գործունեություն իրականացնող իրավաբանական անձանց, այդ թվում՝ ընկերությունների համար, քանի որ վերջիններիս ապագա հնարավոր կոնտրագենտները հնարավորություն են ունենում տեղեկություններ ձեռք բերել իրենց ապագա գործընկերների մասին` բացահայտելով վերջիններիս գործունեության նպատակները, կառավարման մարմինների արդյունավետությունը, մասնակիցների
9
շրջանակը, ինչը ոչ պակաս կարնոր է, քանի որ մասնակիցների շրջանակով պայմանավորված` ապագա կոնտրագենտները կարող են հրաժարվել պայմանագրային հարաբերությունների մեջ մտնել տվյալ իրավաբանական անձի հետ: Հետնաբար ՀՀ վճռաբեկ դատարանը կարնորել է, որ անկախ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության մասնակիցների կամ հնարավոր մասնակիցների ներքին հարաբերություններից, ներքին պայմանավորվածությունից՝ բաժնեմասը ձեռք բերող անձի իրավունքը ծագում է միայն ընկերության մասնակիցների գրանցամատյանում գրանցվելու, ընկերության կանոնադրությունում փոփոխություն կատարելու ն այն գրանցելու պահից (տես Սուսաննա Ւխաչատրյանն ընդդեմ Վիգեն Ասլանյան Ավանեսյանի թիվ ԵԿԴ/0779/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.04.2018 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ բաժնեմասով պայմանավորված՝ ընկերության մասնակիցները ձեռք են բերում իրավունքնե ն կրում պարտականություններ՝ մասնավորապես իրավունք ունեն մասնակցել ընկերության կառավարմանը, ստանալ տեղեկություններ ընկերության գործունեության վերաբերյալ, ստանալ ընկերության գործունեությունից ստացվող՝ օրենքով սահմանված շահույթի մասը, իր բաժնեմասը (դրա մասը) օտարել ընկերության մեկ կամ մի քանի մասնակիցների կամ երրորդ անձանց, անկախ մյուս մասնակիցների համաձայնությունից, ցանկացած պահի դուրս գալ ընկերությունից, ընկերության լուծարման դեպքում բաժին ստանալ ընկերության մնացած գույքից («Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդված): Միաժամանակ մասնակիցները պարտավոր են ներդրումներ կատարել ընկերության կանոնադրական կապիտալում ընկերության հիմնադրման մասին պայմանագրով կամ ընկերության մասնակիցների միաձայն որոշմամբ սահմանված կարգով, չհրապարակել ընկերության գործունեության վերաբերյալ գաղտնիք պարունակող տեղեկություններ, բացի օրենքով սահմանված դեպքերից («Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդված):
ՀՀ վճռաբեկ դատարանը կարնորել է, որ անգամ բաժնեմասի օտարման դեպքում գործում են սահմանափակումներ, Ա օտարվող բաժնեմասի իրավական ճակատագիրը կախված է ընկերության մասնակիցների կամքից: Այսպես, վերջիններս կանոնադրությամբ կարող են արգելել բաժնեմասի օտարումը երրորդ անձանց, ն եթե անգամ մասնակիցները հրաժարվեն բաժնեմասը գնելուց, բաժնեմասն օտարող մասնակիցն իրավունք չունի այն օտարել երրորդ անձի. տվյալ դեպքում բաժնեմասը ձեռք է բերում ընկերությունը՝ այնուհետ մեկ տարվա ընթացքում բոլոր մասնակիցների միաձայն որոշմամբ բաշխվում է բոլոր կամ մեկ կամ մի քանի մասնակիցների միջն:
ՀՀ վճռաբեկ դատարանը հավելել է, որ համանման կարգավորում գործում է նան այն դեպքում, երբ ընկերության որնէ մասնակցից ստացվել է մերժում բաժնեմասն ընկերության մասնակցի ժառանգներին (իրավահաջորդներին) փոխանցելու վերաբերյալ: Այլ կերպ ասած՝ եթե անգամ ընկերության մասնակիցը մահացել է, իսկ ընկերության թեկուզ մեկ մասնակից համաձայն չէ, որ վերջինիս ժառանգները դառնան ընկերության մասնակից, ապա այդ մասնակիցն ունի բացարձակ իրավունք՝ խոչընդոտելու այլ երրորդ անձի՝ ընկերության մասնակից դառնալուն: Այսինքն` սահմանափակ պատասխանատվությամբ
10
ընկերությունների դեպքում մասնակիցների շրջանակը որոշվում է միայն մասնակիցների ցանկությամբ, ն անգամ օրենքի ուժով ծագող իրավունքը (օրինակ ժառանգման իրավունքը) չի կարող սահմանափակել ընկերության մասնակցի իրավունքը:
Նման մոտեցումը պայմանավորված է սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության առանձնահատուկ կարգավիճակով, մասնակիցների առավել սերտ գործընկերային 0հարաբերություններով, սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների՝ իրավաբանական անձի ավելի պարզ կազմակերպաիրավական ձնով:
Ամփոփելով սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության մասնակցի բաժնեմասի ն դրանից գբխող՝ ընկերության մասնակցի իրավունքների ն պարտականությունների վերաբերյալ վերոգրյալ կարգավորումները ՀՀ վճռաբեկ դատարանը եզրահանգել է, որ բաժնեմասն ընկերության ն ընկերության մասնակցի միջն կորպորատիվ հարաբերությունների ծագման հիմքն է, որի միջոցով որոշվում է ընկերության ն ընկերության մասնակցի` միմյանց միջն փոխադարձ իրավունքների ն պարտականությունների ծավալը:
Այդուհանդերձ կորպորատիվ բնույթի օբյեկտ լինելուց բացի, բաժնեմասը հիմք է հանդիսանում նան այլ գույքի ձեռքբերման (ներառյալ` գույքային իրավունքների առաջացման համար): Մասնավորապես, բաժնեմասն իրավունք է տալիս մասնակցին՝ ստանալ ընկերության գործունեությունից ստացվող շահույթի մասը, ընկերության լուծարման դեպքում բաժին ստանալ ընկերության մնացած գույքից, բաժնեմասի օտարման դեպքում ստանալ դրա արժեքը:
Վերոգրյալի հիման վրա ՀՀ վճռաբեկ դատարանին եզրահանգել է, որ բաժնեմասն իրենում ներառում է ինչպես զուտ քաղաքացիաիրավական, այնպես էլ կորպորատիվ բնույթի տարրեր: Հետնաբար գնահատելու համար, թե որքանով կարող է բաժնեմասը համարվել ամուսինների համատեղ կյանքում ձեռք բերված գույք, անհրաժեշտ է տարանջատել բաժնեմասի այդ երկու առանցքային տարրերը:
Այսպես, կորպորատիվ տեսանկյունից բաժնեմասը չի կարող համարվել ընդհանուր համատեղ սեփականություն` նկատի ունենալով, որ ամուսինը չի կարող համարվել ընկերության մասնակից օրենքի ուժով առանց ընկերության մյուս մասնակիցների համաձայնության ն առանց ընկերության հանդեպ պարտականությունների կատարման (մասնավորապես՝ ավանդի վճարման): Ավելին, հակառակ մեկնաբանության դեպքում խախտվում են ոչ միայն ընկերության մյուս մասնակիցների, այլ նան ընկերության կոնտրագենտների շահերը, ովքեր լիարժեք տեղեկություն չեն ունենում ընկերության մասնակիցների կազմի վերաբերյալ:
Ընդ որում, ՀՀ վճռաբեկ դատարանը հարկ է համարել փաստել, որ եթե բաժնեմասի նկատմամբ ամուսնու իրավունքը ծագեր օրենքի ուժով ամբողջ ծավալով՝ ն կորպորատիվ իմաստով ն քաղաքացիաիրավական գույքի իմաստով, ապա բազմաթիվ իրավիճակներում կարող էին ծագել իրավական խնդիրներ: Օրինակ, «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հանրային պաշտոն զբաղեցնող անձինք ն հանրային ծառայողները չեն կարող (...) զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, (..) (նույն օրենքի իմաստով՝ ձեռնարկատիրական գործունեություն է համարվում նան առնտրային կազմակերպության մասնակից լինելը, բացառությամբ այն դեպքի, երբ
11
առնտրային կազմակերպության մասնակցի բաժնեմասն ամբողջությամբ հանձնվել է հավատարմագրային կառավարման): ՀՀ վճռաբեկ դատարանը կարնորել է, որ եթե բաժնեմասն ամբողջությամբ համարվի համատեղ կյանքի ընթացքում ձեռք բերված գույք, ապա այն բոլոր հանրային ծառայողները կամ հանրային պաշտոն զբաղեցնող անձինք, որոնց ամուսիններն ընկերության մասնակից են, կհամարվեն անհամատեղելիության պահանջը խախտած:
Հետնաբար, ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ կորպորատիվ իրավունքներն իրականացնելու նպատակով ն իմաստով ամուսինների համատեղ կյանքի ընթացքում ձեռք բերված գույք կարող է համարվել միայն բաժնեմասի միջոցով ձեռք բերվող այլ գույքը՝ ընկերության գործունեությունից ստացվող շահույթը, ընկերության լուծարումից հետո ստացվող գույքը, բաժնեմասի օտարման դիմաց ստացվող հատուցումը, իսկ ընդհանուր քաղաքացիաիրավական իմաստով՝ ամուսինների համատեղ գույքը բաժանելու կամ ժառանգման կարգով բաժնեմասը փոխանցվելու, ինչպես նան ոչ կորպորատիվ բնույթի այլ իրավունքների դեպքերում: Վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ ամուսնուն բաժնեմասը կորպորատիվ առումով չի կարող պատկանել, քանի դեռ վերջինս օրենքով կամ ընկերության կանոնադրությամբ սահմանված կարգով չի դարձել ընկերության մասնակից (տե՛ս Անահիտ Ղազարյանն ընդդեմ Հարություն Ղազարյանի, «Շանետան» ՍՊԸ-ի, երրորդ անձիք ՆԱրմեե 6 Մարտիրոսյան, ՀՀ "արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության թիվ ԵԿԴ/4634/02/16 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.09.2021 թվականի որոշումը):
2. Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների ն ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:
Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ ն անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային ն ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ն անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի ն հրապարակային դատաքննության իրավունք:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 102-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պետական տուրքի գանձման օբյեկտները, պետական տուրքի չափը ն վճարման կարգը սահմանվում են «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
Նույն հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ դրամական ն ոչ դրամական պահանջներ պարունակող հայցադիմումով պետական տուրքը հաշվարկվում ն գանձվում է յուրաքանչյուր պահանջի համար առանձին:
Նուն հոդվածի 8-րդ մասի համաձայն եթե հիմնական պահանջից բացի, ներկայացված են ածանցյալ պահանջներ, որոնք հիմնական պահանջի բավարարման դեպքում ենթակա են անվերապահ բավարարման, ապա ածանցյալ պահանջների համար պետական տուրք չի գանձվում:
12
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վճարված պետական տուրքի վերադարձման հիմքերը ն կարգը սահմանվում են «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի «ա» կետի համաձայն՝ պետական տուրքը ենթակա է վերադարձման մասնակի կամ լրիվ, եթե պետական տուրքը վճարվել է ավելի, քան պահանջվում է գործող օրենսդրությամբ:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ՝ Եվրոպական դատարան) նախադեպային իրավունքի համաձայն` դատարանի մատճելիության իրավունքն արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ մասն է: Այնուամենայնիվ, այդ իրավունքը բացարձակ չէ ն. կարող է ենթարկվել սահմանափակումների: Այդ սահմանափակումները թույլատրվում են, քանի որ մատչելիության իրավունքն իր բնույթով պահանջում է պետության կողմից որոշակի կարգավորումներ, ն այս առումով պետությունը որոշակի հայեցողական լիազորություն ունի: Սակայն դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը պետք է իրականացվի այնպես, որ չխախտի կամ զրկի անձին մատչելիության իրավունքից այնպես կամ այն աստիճան, որ վնաս հասցվի այդ իրավունքի բուն էությանը (տե՛ս Աշինգդեյեն ընդդեմ Միացյալ (Թագավորության թիվ 8225/78 գանգատով Եվրոպական դատարանի 28.05.1985 թվականի վճիռը, կետ 57, Տոլստոյ Միլոսլավսկին ընդդեմ Միացյալ (Թագավորության թիվ 18139/91 գանգատով Եվրոպական դատարանի 13.07.1995 թվականի վճիոը, կետ 59): Բացի այդ, սահմանափակումը Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետին չի համապատասխանի, եթե կիրառված միջոցների ն հետապնդվող նպատակի միջն չկա համաչափության ողջամիտ հարաբերակցություն՝ գործնական ու արդյունավետ իրավունքների երաշխավորման ապահովմամբ (տե՛ս Ալ-Ադսանին ըեդդեմ Միացյալ (Թագավորության թիվ 35763/97 գանգատով Եվրոպական դատարանի 21.11.2001 թվականի վճիռը, կետ 53, Խալֆաուին ընդդեմ Ֆրանսիայի թիվ 34791/97 գանգատով Եվրոպական դատարանի 14.12.1999 թվականի վճիռը, կետ 35-36, Ռապոն ընդդեմ Ֆրանսիայի թիվ 4210/00 գանգատով Եվրոպական դատարանի 25.07.2002 թվականի վճիռը, կետ 90, «Պայքար ն հաղթանակ» ՍՊԸ-ն ընդդեմ Հայաստանի թիվ 21638/03 գանգատով Եվրոպական դատարանի 20.12.2007 թվականի վճիռը, կետ 44)
ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ արդարադատության մատչելիության իրավունքը սերտորեն փոխկապակցված է դատարան դիմելու իրավունքի ֆինանսական սահմանափակման՝ օրենքով սահմանված կարգով ն չափով պետական տուրք վճարելու պարտականության հետ: Պետական տուրքն ընդգրկված է դատական ծախսերի կազմում, որի հասկացությունը, տեսակները, դրույքաչափերը, պետական տուրքը գանձելու, վերադարձնելու, արտոնություններ տրամադրելու կարգը ն պայմանները կարգավորվում են «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով: Այսպես, «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի վերլուծությունից հետնում է, որ պետական տուրքը պետական բյուջե մուծվող պարտադիր վճար է, որը գանձվում է պետական մարմինների մատուցած ծառայությունների կամ կատարած գործողությունների համար: Հայցադիմումի համար սահմանված պետական տուրքի վճարումն անձի դատական պաշտպանության իրավունքի իրականացման նախապայմաններից մեկն է, քանի որ օրենքով սահմանված կարգով պետական տուրքը վճարելու հանգամանքով է պայմանավորված ֆիզիկական ն իրավաբանական անձանց՝
13
արդարադատությունից օգտվելու հնարավորությունը: Այլ կերպ ասած՝ որպեսզի անձը խախտված իրավունքների պաշտպանության համար կարողանա իրացնել դատարան դիմելու հնարավորությունը, նա պետք է նախնառաջ վճարի օրենքով սահմանված համապատասխան դրույքաչափով պետական տուրք (րե՛ս Հայկ Օհանյանն ընդդեմ Երնանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/115/05/16 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.11.2018 թվականի որոշումը):
Վերահաստատելով իր իրավական դիրքորոշումները՝ ՀՀ վճռաբեկ դատարանը հավելել է, որ անձն իր իրավունքների դատական պաշտպանության համար պետք է կատարի օրենքով սահմանված դատական ծախսեր, որոնք իրենց մեջ ներառում են նան հայցադիմումի, դիմումի, ինչպես նան վերաքննիչ ն վճռաբեկ բողոք ներկայացնելու համար պետական բյուջե վճարվող պետական տուրքի գումարները: Ընդ որում, պետական տուրքի գանձման օբյեկտների ցանկը ն դրույքաչափերը` ըստ պահանջների ու գործը քննող ատյանների, ամրագրված են ու կարգավորվում են «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով (տես «Հայաստանի խուլերի միավորում» հասարակական կազմակերպությունն ընդդեմ Վահագն Հովհաննիսյանի ն այլոց թիվ ԵԴ/24249/02/21 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 10.06.2022 թվականի որոշումը):
Բացի այդ, մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով դատական ակտը բողոքարկելիս պետական տուրքի վճարման հիմնախնդրին, նշել է, որ յուրաքանչյուր գործով պետական տուրքի վճարման ենթակա չափը որոշվում է հաշվի առնելով տվյալ գործով ներկայացված հայցապահանջը, իսկ դատական ակտը բողոքարկելիս՝ բողոքարկման ծավալը: Ըստ այդմ էլ օրենսդիրը «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով հստակ սահմանել է պետական տուրքի դրույքաչափերը` այն պայմանավորելով օրենքով սահմանված մի շարք հանգամանքներով: Օրինակ՝ ըստ ներկայացված հայցապահանջի տեսակի (գույքային ն ոչ գույքային, դրամական ն ոչ դրամական), ըստ բողոքարկվող ատյանների (վերաքննիչ ն վճռաբեկ), ըստ վարույթի տեսակների (հատուկ վարույթի վերաբերյալ գործերով դիմումների Ա այլ դիմումների): Ընդ որում օրենսդրի կողմից կարնորվել է նան այն հանգամանքը, որ վերաքննության կարգով դատական ակտը բողոքարկելիս պետական տուրքի վճարման չափը կախված է դատական ակտի բողոքարկման ծավալից: Այսինքն` վերաքննութան կարգով դատական ակտը բողոքարկելիս անձի կողմից վճարման ենթակա պետական տուրքի չափն անմիջականորեն կախվածության մեջ է գտնվում ներկայացված վերաքննիչ բողոքի հիմքերից ն հիմնավորումներից: Հետնաբար անձն օգտվելով իր տնօրինչական իրավունքից ինչ ծավալով, որ բողոքարկում է դատական ակտը՝ այն չափով էլ օրենքով սահմանված դրույքաչափին համապատասխան ենթակա է հաշվարկման ն վճարման պետական տուրքը (տես Կարեն Գնորգյանը ն Ալիս Ղանթարչյանն ըեդդեմ Լնոն Գնորգյանի թիվ ԵԱՔԴ/4664/02/16 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 19.09.2018 թվականի որոշումը):
Նախկինում կայացրած մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ վերաքննիչ բողոքի ընդունելիության փուլում «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով սահմանված չափով պետական տուրք վճարված լինելու հարցը ճիշտ որոշելու համար առանցքային նշանակություն ունեն գործով ներկայացված պահանջների, դրանց քանակի,
14
տեսակների պարզումը, հիմնական ն ածանցյալ պահանջների ճշգրիտ տարանջատումը, ինչպես նան հայցվորի նյութաիրավական պահանջը դրա իրականացման միջոցներից տարբերակելը՝ ինչպես օրենքի պահանջը պահպանելու, այնպես էլ բողոք բերած անձի վրա ֆինանսական ավելորդ պարտականություն դնելը բացառելու տեսանկյունից (տե՛ս ըստ Հայաստանի 6Հանրապետության ֆինանսնեեի նախարարության դիմումի թիվ ԵԴ/24461/02/21 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 18.01.2024 թվականի որոշումը):
Վերոգրյալի հիման վրա՝ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում արձանագրել, որ եզրափակիչ դատական ակտերում դատական ծախսերի հարցին անդրադառնալիս Ա դատավարության մի մասնակցից հօգուտ մյուս մասնակցի նախապես վճարված պետական տուրքի գումար բռնագանձելիս նախնառաջ պարզման են ենթակա գործով ներկայացված պահանջները, դրանց քանակը, տեսակը, հիմնական ն ածանցյալ բնույթը: Եթե հայցադիմում կամ բողոք ներկայացրած անձի պահանջը բաղկացած է ն' հիմնական, ն ածանցյալ պահանջներից, ու հիմնական պահանջի բավարարումն անվերապահորեն հանգեցնելու է նան ածանցյալ պահանջների բավարարմանը, ապա անձը պարտավորություն չի կրում պետական տուրքի գումար վճարել նան ածանցյալ պահանջների համար, քանի որ ածանցյալ պահանջները երկրորդական կամ լրացուցիչ պահանջներ են, որոնք կախված են հիմնական պահանջի առնչությամբ կայացրած որոշման արդյունքից:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն պարագայում, երբ հայցադիմում կամ բողոք ներկայացնող անձի կողմից վճարվել է «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով սահմանված դրույքաչափերից ավելի պետական տուրքի գումար, ապա հայցադիմումը կամ բողոքը բավարարվելու պայմաններում
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 18 փետրվարի, 2026 թ.
- Գործի #:
- ԵԴ/26280/02/20
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
