ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամփոփում
ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2025 թվականի հուլիսի 3 - ին «ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» 2005 թվականի հուլիսի 8-ի ՀՕ-166-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 18.2-րդ հոդվածում՝ 1) վերնագիրը «վերցնելով» բառից հետո լրացնել «կամ թվային հաշվառման փաստաթղթի գործողությունը կասեցնելով» բառերով․ 2) 1-ին մասը «հաշվառման փաստաթուղթը» բառերից հետո լրացնել «, իսկ դրա թվային տարբերակի դեպքում՝ կասեցնել դրա գործողությունը» բառերով.
3) 2-րդ մասը «հաշվառման փաստաթուղթը վերցնելու» բառերից հետո լրացնել «կամ թվային հաշվառման վկայագրի գործողությունը կասեցնելու» բառերով.
4) 3-րդ մասը «հաշվառման փաստաթուղթը վերցնելով» բառերից հետո լրացնել «կամ դրա թվային տարբերակի գործողությունը կասեցնելով» բառերով.
5) 4-րդ մասը «հիմքերը վերացնելուց հետո» բառերից հետո լրացնել «թվային հաշվառման վկայագրի գործողությունն անմիջապես ապակասեցվում է, իսկ» բառերով։ Հոդված 2. Օրենքի 24-րդ հոդվածի 5-րդ մասի «ա» կետում՝ 1) 1-ին ենթակետը «վկայականը» բառից հետո լրացնել «կամ դրա թվային տարբերակը» բառերով.
2) 2-րդ ենթակետը «փաստաթղթերը» բառից հետո լրացնել «(կամ հաշվառման վկայագրի թվային տարբերակը)» բառերով: Հոդված 3. Օրենքի 27-րդ հոդվածում` 1) 5-րդ մասը «ազգային» բառից հետո լրացնել «(այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության կողմից թվային եղանակով հատկացված ազգային վարորդական վկայականների թվային տարբերակները)» բառերով.
2) 6-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «6․ Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը ծագում է վարորդական իրավունքի վկայականն ստանալու կամ դրա թվային տարբերակը հատկացնելու պահից:»։ Հոդված 4 ․ 1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2025 թվականի սեպտեմբերի 1-ից:
2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ գործող վարորդական իրավունքի վկայականներ կամ հաշվառման վկայագրեր ունեցող անձանց համար Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության էլեկտրոնային համակարգն ինքնաշխատ եղանակով առանց պետական տուրքի վճարման ձևավորում է համապատասխանաբար թվային վարորդական վկայական կամ հաշվառման վկայագիր։ Հանրապետության նախագահ Վ. Խաչատուրյան 2025 թ. հուլիսի 25 Երևան ՀՕ-257-Ն Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 հուլիսի 2025 թվական: Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-257-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (01.09.2025-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր Միասնական կայք 2025.07.21-2025.08.03 Պաշտոնական հրապարակման օրը 25.07.2025 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 03.07.2025 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 25.07.2025 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 01.09.2025 Հիմնական ակտ 03.07.2025, ՀՕ-257-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 08.07.2005, ՀՕ-166-Ն 08.07.2005, ՀՕ-166-Ն Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 3 հուլիսի, 2025 թ.
- Գործի #:
- ՀՕ-257-Ն
- Դատարան:
- ՀՀ Ազգային ժողով
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
