Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ԵԴ1/4070/07/24
ՎճռաբեկՔրեական իրավունքAI Ինդեքսավորված

ԵԴ1/4070/07/24

Վճռաբեկ դատարանԵԴ1/4070/07/242 մայիսի, 2025 թ.Բնօրինակ աղբյուր
Վճռաբեկ դատարանի որոշումների ցանկում՝ քարտը, թեմաներն ու հոդվածներըՀոդված 32. Բնակարանի անձեռնմխելիությունը · Հոդված 234. Խուզարկության ընդհանուր պայմանները
PDF

Ամփոփում

ՊԱՐԶԵՑ Վարույթի դատավարական նախապատմությունը. Լ 2024 թվականի հուլիսի 19ին ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործություների՝ ն մաքսանենգությունների քննութան գլխավոր վարչությունում, ՀՇ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով, նախաձեռնվել է թիվ Սրամոիլկ քրեական վարույթը: 2. Նախաքննության մարմինը 2024 թվականի հուլիսի 23-ին միջնորդություն է ներկայացրել Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան (այսուհետ` նան Առաջին ատյանի դատարան)՝ թվ աաա սության իրավունքով պատկանող` Խանը աաա ուսում ադ թվում աշխատա

Ամբողջ Տեքստ

ԵԴ1/4070/07/24

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

Երևան քաղաքի առաջին ատյանի

ընդհանուր իրավասության քրեական դատարան,

նախագահող դատավոր` Ա.Մելիքսեթյան

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարան,

նախագահող դատավոր՝ Վ.Ռշտունի

2 մայիսի 2025 թվական

ք.Երևան

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան), նախագահությամբ՝

մասնակցությամբ դատավորներ՝

գրավոր ընթացակարգով քննության առնելով

Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ

Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

Հ.ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

Ա.ՊՈՂՈՍՅԱՆԻ

վերաբերյալ ՀՀ

վերաքննիչ քրեական դատարանի՝ 2024 թվականի սեպտեմբերի 23-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Պողոսյանի հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը,

Պ Ա Ր Զ Ե Ց

2

Վարույթի դատավարական նախապատմությունը.

1. 2024 թվականի հուլիսի 19-ին ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում, ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով, նախաձեռնվել է թիվ [անընթեռնելի] քրեական վարույթը։

2. Նախաքննության մարմինը 2024 թվականի հուլիսի 23-ին միջնորդություն է ներկայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան (այսուհետ՝ նաև Առաջին ատյանի դատարան)՝ [անընթեռնելի] [անընթեռնելի] սեփականության իրավունքով պատկանող՝ [անընթեռնելի] [անընթեռնելի] շինություններում՝ այդ թվում

աշխատասենյակներում խուզարկություն կատարելու թույլտվություն ստանալու մասին։

3. Առաջին ատյանի դատարանի՝ 2024 թվականի հուլիսի 24-ի որոշմամբ նախաքննության մարմնի վերոնշյալ միջնորդությունը բավարարվել է և նախաքննության մարմնին թույլատրվել է՝ 2024 թվականի հուլիսի 24-ից 27-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում մեկ անգամ խուզարկություն կատարել [անընթեռնելի] սեփականության իրավունքով պատկանող՝ [անընթեռնելի] [անընթեռնելի] շինություններում, այդ թվում՝ այնտեղ

գտնվող աշխատասենյակներում։

4. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան)՝ 2024 թվականի սեպտեմբերի 23-ի որոշմամբ

[անընթեռնելի] վերաքննիչ բողոքը բավարարել է, Առաջին ատյանի դատարանի՝ 2024 թվականի հուլիսի 24-ի որոշումը բեկանել և մերժել է նախաքննության մարմնի վերոհիշյալ միջնորդությունը։

5. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Պողոսյանը բերել է հատուկ վերանայման վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ

3

դատարանի՝ 2024 թվականի դեկտեմբերի 6-ի որոշմամբ ընդունվել է վարույթ, և սահմանվել է դատական վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ։

Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ փաստարկներով.

6. Բողոքի հեղինակի կարծիքով՝ Վերաքննիչ դատարանի որոշումն օրինական և հիմնավորված չէ։ Մասնավորապես, բողոքաբերը, համադրելով Վճռաբեկ դատարանի Սեպուհ Թադևոսյանի ու Սիրուն Նաջարյանի գործով 2015 թվականի դեկտեմբերի 18-ի թիվ ԵՇԴ/0073/07/15 որոշմամբ արտահայտված դիրքորոշումները սույն գործի փաստական հանգամանքների հետ, նշել է, որ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցների կողմից ներկայացված նախնական հաշվարկը կազմվել է ընկերությունների գործունեությանը

վերաբերող հարկային մարմնի տեղեկատվական բազայում և համացանցում առկա տվյալների, վերջիններիս կողմից հարկային մարմին ներկայացված հաշվարկների հիման վրա, որոնց ամրագրման եղանակը, ստացման աղբյուրի բացահայտ լինելը հնարավորություն են տալիս նշված տվյալը գնահատման ենթարկել, հետևաբար՝ դրանք կարող են հանդես գալ որպես խուզարկության կատարման ինքնուրույն հիմք, ուստի Վերաքննիչ դատարանի դատողություններն անհիմն են։

7. Վերոշարադրյալի հիման վրա, բողոքաբերը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2024 թվականի սեպտեմբերի 23-ի որոշումը՝ կայացնելով դրան փոխարինող դատական ակտ:

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

8. Նախաքննության մարմինը 2024 թվականի հուլիսի 23-ի միջնորդությամբ նշել

է. «(…) 18.07.2024թ.-ին ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունից ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն ստացվել է առերևույթ հանցանքի մասին հաղորդում

4

ընկերությունների վերաբերյալ: Համաձայն հաղորդման և կից

փաստաթղթերի՝ ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության պետի 16.07.2024թ. թիվ

որոշման համաձայն ձեռնարկված

օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է հետևյալը. ՍՊԸ-ն (ՀՎՀՀ

) պետական գրանցում է ստացել

22.12.2016թ-ին, իրավաբանական հասցեն՝

, հաշվառված է ՀՎՍՎ թիվ

: Հիմնադիր է հանդիսանում

(...), տնօրենը`

(...): Հանդիսանում է

շրջանառության հարկ վճարող, ըստ 2024 թվականի հունիս ամսվա եկամտային հարկի և սոցիալական վճարի հաշվարկի` ունեցել է թվով 2 վարձու աշխատող, զբաղվում է խաղերի և խաղալիքների առևտրով։ 17.07.2024թ-ի դրությամբ չունի գործող ՀԴՄ, ունեցել է գրանցված

հասցեներում: (...)

ՍՊԸ-ն (ՀՎՀՀ՝

) պետական գրանցում է ստացել

05.12.2016թ., հաշվառված է ՀՎՍՎ թիվ

, իրավաբանական հասցե՝

: Հանդիսանում է շրջանառության հարկ

վճարող, ըստ 2024 թվականի հունիս ամսվա եկամտային հարկի և սոցիալական վճարի հաշվարկի` փաստացի եկամուտ ստացող վարձու աշխատակիցները 4-ն են, զբաղվում է խաղերի և խաղալիքների առևտրով։ Ունի մեկ գործող ՀԴՄ՝ , որտեղ

առևտրի կենտրոնում

գործում է

խաղալիքների խանութ-սրահը, նախկինում ունեցել է

տեղադրված ՀԴՄ նաև

: Հիմնադիր է

հանդիսանում

(...), իսկ տնօրեն՝

(...), ով տնօրեն է հանդիսանում նաև

ՍՊԸ-ում (ՀՎՀՀ՝

):

ՍՊ ընկերությունը պետական գրանցում է ստացել 29.04.2019թ., հաշվառված է ՀՎՍՎ թիվ

, իրավաբանական հասցե՝

: Հանդիսանում է շրջանառության հարկ

վճարող, ըստ 2024 թվականի հունիս ամսվա եկամտային հարկի և սոցիալական վճարի հաշվարկի` փաստացի եկամուտ ստացող վարձու աշխատակիցները 3-ն են, զբաղվում է խաղերի և խաղալիքների առևտրով։ Ունի մեկ գործող ՀԴՄ՝

5

որտեղ

առևտրի կենտրոնի

2-րդ հարկում գործում է

խաղալիքների խանութ-սրահը: Հիմնադիր է

հանդիսանում

(...):

ընկերությունը (ՀՎՀՀ՝

) պետական գրանցում է ստացել

29.08.2012թ., հաշվառված է ՀՎՍՎ

, իրավաբանական հասցե՝

.: Հիմնադիրներն են

(...), ով հանդիսանում է

ՍՊԸ-ի հիմնադիր

ամուսինը և

(...), ով հանդիսանում է նաև ընկերության տնօրեն և

ՍՊԸ-ի հիմնադիր

ամուսինը:

ՍՊԸ-ում

տնօրեն է հանդիսացել նաև

ՍՊԸ-ի տնօրեն

Ընկերությունը գործում է հարկման ընդհանուր համակարգում:

և

ՍՊ ընկերությունները

ներկայացնում են

և

խաղալիքների խանութները:

Խանութներն ունեն

ինստագրամյան

կայքէջեր՝

և

խաղալիքների ինստագրամյան կայքէջում նշված

հեռախոսահամարին՝

զանգահարելու միջոցով պարզվել է, որ նույն

խաղալիքների խանութ-սրահն է, որը ունի 2 մասնաճյուղ՝

և

հասցեներում: Ինչպես նաև

ինստագրամյան էջի հրապարակումներում առկա է

ՍՊ ընկերությանը

պատկանող տաղավարը: Նույն նկարը առկա է նաև հարկային բազայի փաստացի տվյալներ բաժնում։

և

ՍՊ ընկերությունների իրավաբանական հասցեները

համընկնում են՝

խաղալիքների ինստագրամյան կայքէջում նշված է, որ գործում է 2 հասցեներում՝

և

սակայն նշված

հասցեներում գրանցված են համապատասխանաբար

և

ՍՊ

ընկերությունների

հսկիչ

դրամարկղային

մեքենաները:

գործարանային համարով ՀԴՄ-ն մինչև 10.05.2019 գործել է

ՍՊ

ընկերության գործունեության հասցեում՝

10.05.2019-

30.10.2023թ.՝

6

ՍՊ ընկերության գործունեության հասցեում

ՍՊ ընկերության համահիմնադիր և տնօրեն (...)

31.08.2018 թվականից աշխատում է

ՍՊ ընկերությունում որպես

զարգացման գծով խորհրդատու:

(...) հանդիսանում է

և

ՍՊ ընկերությունների տնօրենը:

և

ՍՊ

ընկերությունների առցանց լիազորները՝

(...), համընկնում են:

Վերջինս 01.02.2013-24.08.2022թթ.

ՍՊ ընկերությունում գրանցված է եղել

որպես տնօրեն: Համընկնում են նաև

և

ՍՊ ընկերությունների

առցանց լիազորները՝

(...): Վերոնշյալ հարկ վճարողների

մոտ առկա է առցանց լիազորների էլեկտրոնային փոստի համընկնում : Առկա է նաև աշխատակիցների տեղափոխություն

(Ցանկ 1):

գործարանային համարով ՀԴՄ-ն

ՍՊԸ-ի կողմից

գրանցումից հանելուց հետո 23.02.2017թ-ին գրանցվել է

ՍՊԸ-ի

անունով։

ՍՊ ընկերության կողմից դուրս գրված հաշիվ

վավերագրերում վայրը, որտեղից ապրանքները մատակարարվում (առաքվում) են նշված է

, նույն հասցեն նշված է նաև

ՍՊԸ-ի

կողմից դուրս գրված ապրանքների մատակարարման հարկային հաշիվներում: ՍՊԸ-ի ինստագրամյան էջում նշված է, որ հանդիսանում է Crayola ապրանքանիշի պաշտոնական ներկրող, նշված ապրանքանիշի ներմուծումները իրականացվում են

ՍՊԸ-ի միջոցով, սակայն

ՍՊԸ-ն չունի

դուրս գրած ապրանքների մատակարարման հաշիվ-վավերագրեր

ՍՊԸ-

ին։

ՍՊ ընկերությունն իր գործունեության ընթացքում խաղալիքներ է մատակարարել

և

ՍՊ ընկերություններին,

մասնավորապես.

ՍՊ ընկերություն` 42,011,868 դրամ,

ՍՊ ընկերություն` 43,767,551 դրամ,

ՍՊ ընկերություն` 54,634,981 դրամ:

7

2022 թվականին ներկայացված ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկներով

ՍՊ ընկերությունը հայտարարգրել է 250,734,199 դրամ

հարկման բազա, ԱԱՀ կրեդիտ` 50,153,956 դրամ, ՀՀ տարածք ներմուծված ապրանքների և ՀՀ տարածքում ձեռք բերված ապրանքների և ծառայությունների արժեք՝ 133,104,296 դրամ, ԱԱՀ դեբետ` 25,454,844 դրամ: Իսկ 2023 թվականին՝ 287,184,481 դրամ հարկման բազա, ԱԱՀ կրեդիտ` 57,453,180 դրամ, ՀՀ տարածք ներմուծված ապրանքների և ՀՀ տարածքում ձեռք բերված ապրանքների և ծառայությունների արժեք` 206,081,044 դրամ, ԱԱՀ դեբետ՝ 32,971,437 դրամ: 2022 թվականին հարկային մարմին ներկայացված շրջանառության հարկի հաշվարկներով

և

ՍՊ ընկերությունները

գործունեության բոլոր տեսակների մասով հայտարարագրել են.

ՍՊ ընկերություն՝ 32,193,366 դրամ,

ՍՊ ընկերություն՝

43,001,147 դրամ,

ՍՊ ընկերություն՝ 77,071,232 դրամ, 2023 թվականին՝

ՍՊ ընկերություն` 50,071,058 դրամ,

ՍՊ ընկերություն՝

31,899,674 դրամ, որի ՍՊ ընկերություն` 67,279,903 դրամ: Իսկ 2024 թվականի հունվարի 1-ից մայիսի 31-ը՝

ՍՊ ընկերություն` 50,071,058 դրամ,

ՍՊ ընկերություն՝ 9,823,533 դրամ,

ՍՊ ընկերություն` 18,582,638

դրամ:

Վերոգրյալ փաստական հանգամանքների համադրմամբ առկա են հիմնավոր կասկածներ առ այն, որ

և

ՍՊ ընկերությունները

ընդհանուր տնտեսական շահերից ելնելով գործել և շարունակում են գործել համաձայնեցված, հարկման հատուկ համակարգում (շրջանառության հարկ) գործունեություն ծավալելու, իրական իրացման շրջանառության ծավալները թաքցնելու և հարկերից խուսափելու նպատակով, և դրանց գործունեությունը կազմակերպվում ու ղեկավարվում է միևնույն անձանց կողմից։ (...) և

ՍՊ ընկերությունները 2022թ-ին

գործունեությունը մեկ հարկ վճարողով կազմակերպելու պարագայում՝ իրացման շրջանառությունը կկազմեր 152,265,745 ՀՀ դրամ և պետական բյուջե պակաս վճարված ԱԱՀ-ն կկազմի 1,475,824 ՀՀ դրամ (…)։

8

u

Հաշվի առնելով, որ

ՍՊ ընկերությունները

համատեղ շրջանառությունը 2022թ-ին գերազանցել է 115 միլիոն ՀՀ դրամը, 2023թ-ին պետք է գործունեություն իրականացնեին ԱԱՀ-ի դաշտում։

u

ՍՊ ընկերությունները 2023թ-ին գործունեությունը մեկ հարկ վճարողով կազմակերպելու պարագայում՝ իրացման շրջանառությունը կկազմեր 149,250,635 ՀՀ դրամ և պետական բյուջե պակաս վճարված ԱԱՀ-ն կկազմի 12,363,109 ՀՀ դրամ (…): Հաշվի առնելով, որ ընկերությունների համատեղ շրջանառությունը 2023թ-ին գերազանցել է 115 միլիոն ՀՀ դրամը, 2024թ-ին վերոնշյալ ընկերությունները կհանդիսանան ԱԱՀ վճարող և գործունեությունը մեկ հարկ վճարողով կազմակերպելու պարագայում՝ տվյալ ընկերությունների լրացուցիչ հարկային պարտավորությունները կկազմի 4,191,404 ՀՀ դրամ: (…)

ՍՊ ընկերության իրացման շրջանառությունը ՀԴՄ-ով և հաշիվ

վավերագրերով 2024թ հունվար-մայիս ամիսներին կազմել է 9,823,534 դրամ, որից ԱԱՀ 1,637,583 դրամ (...): Ընկերությունը նշված ժամանակահատվածում ունի հարկային հաշիվներով ձեռքբերումներ 4,991,550 դրամ արժեքով, որից ԱԱՀ 998,310 դրամ, սակայն նշված հարկային հաշիվները չեն վավերացվել հարկ վճարողի կողմից և համաձայն ՀՀ հարկային օրենսգրքի 71-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հաշվանցման ենթակա չեն։ Արդյունքում ընկերության մոտ առաջանում է լրացուցիչ ԱԱՀ 1,637,583 դրամ:

ՍՊ ընկերության իրացման շրջանառությունը ՀԴՄ-ով և հաշիվ

վավերագրերով 2024թ հունվար-մայիս ամիսներին կազմել է 18,582,638 դրամ, որից ԱԱՀ 3,097,725 դրամ (...): Ընկերությունը նշված ժամանակահատվածում ունի հարկային հաշիվներով ձեռքբերումներ 12,007,635 դրամ արժեքով, որից ԱԱՀ 2,401,527 դրամ, սակայն նշված հարկային հաշիվները չեն վավերացվել հարկ վճարողի կողմից և համաձայն ՀՀ հարկային օրենսգրքի 71-րդ հոդվածի 1-ին մասի 1- ին կետի հաշվանցման ենթակա չեն: Արդյունքում ընկերության մոտ առաջանում է լրացուցիչ ԱԱՀ 3,097,725 դրամ։

ՍՊ ընկերության իրացման շրջանառությունը ՀԴՄ-ով և հաշիվ

վավերագրերով 2024թ. հունվար-մայիս ամիսներին կազմել է 10,149,891 դրամ, որից ԱԱՀ 1,691,986 դրամ (...): Ընկերությունը նշված ժամանակահատվածում ունի

հարկային հաշիվներով ձեռքբերումներ 4,039,270 դրամ արժեքով, որից ԱԱՀ 807,854 դրամ, սակայն նշված հարկային հաշիվները չեն վավերացվել հարկ վճարողի կողմից և համաձայն ՀՀ հարկային օրենսգրքի 71-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հաշվանցման ենթակա չեն, ինչպես նաև առկա է ներմուծում 10,667,379 դրամ արժեքով, որից ԱԱՀ 2,235,890 դրամ: Արդյունքում ընկերության մոտ առաջանում է պետական բյուջեից փոխհատուցման ենթակա գումար` 543,904 դրամ արժեքով: Ընկերությունների կողմից 2022-2024 թվականներին հարկման ընդհանուր համակարգում աշխատելու պարագայում կառաջանա նաև պետական բյուջե վճարման ենթակա շահութահարկի գումար: Հաշվի առնելով, որ

ՍՊԸ-ն

վաճառելով նույն ապրանքները և աշխատելով հարկման ընդհանուր համակարգում՝ 2022թ-ի համար հաշվարկներով ներկայացրել է 5.5% շահութաբերություն, իսկ 2023թ- ի համար` 11.5%,

և

ՍՊԸ-ների կողմից պետական

բյուջե վճարման ենթակա շահութահարկի գումարը կկազմի 2022թ-ի համար՝ 368,930 ՀՀ դրամ (...), 2023թ-ի համար՝ 3,089,488 ՀՀ դրամ (...):

Համաձայն հաղորդման՝ ամբողջ վերոշարադրյալի հիմքով՝

և

ՍՊ ընկերությունները հարկման հատուկ համակարգում

(շրջանառության հարկ) գործունեություն ծավալելու արդյունքում` 2022-2024թթ-ին պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափի` 21,488,755 ՀՀ դրամի վնաս: (...)

[Ք]րեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է, որ ՍՊԸ-ի 50% բաժնեմասով համահիմնադիր

(...)

սեփականության իրավունքով պատկանում են

շինությունները, որոնք օգտագործվում են նաև

և

ՍՊ ընկերությունների կողմից: (…)

Նախաքննության մարմինը, նկատի ունենալով, որ (...) խուզարկության կատարումն անհրաժեշտ է քրեական վարույթով ապացույցներ ձեռք բերելու, արդեն իսկ ձեռք բերված ապացույցները ստուգելու և պատշաճ ու համակողմանի քննությունն ապահովելու համար, որպիսի պայմաններում հանցագործությունը բացահայտելու նպատակով հիմնավորվում է

հարկում գտնվող թիվ

շինությունների հասցեների հետ կապված

10

բնակարանի անձեռնմխելիության իրավունքը սահմանափակելու

անհրաժեշտությունը և համաչափությունը, ուստի միջնորդել է Դատարանին՝ թիվ քրեական վարույթով սահմանափակել

(...)

բնակարանի անձեռնմխելիության իրավունքը և թույլատրել քննչական խմբի քննիչներին հետաքննության մարմնի աշխատակիցների մասնակցությամբ 2024 թվականի հուլիսի 24-ից 27-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում մեկ անգամ խուզարկություն կատարել [նշված] շինություններում, այդ թվում՝ այնտեղ գտնվող աշխատասենյակներում՝ միջնորդությամբ նշված հաշվապահական հաշվառման փաստաթղթեր, համակարգիչներ, էլեկտրոնային կրիչներ, բջջային հեռախոսներ, նոթատետրեր, սևագիր գրառումներ, գրանցումների գրքեր, բանկային կամ դրամական փոխանցումների վերաբերյալ կտրոններ,

և

ՍՊ ընկերությունների համակարգչային սերվերը որոնելու,

հայտնաբերելու և վերցնելու համար»:

9. Առաջին ատյանի դատարանը, բավարարելով նախաքննության մարմնի վերոգրյալ միջնորդությունը, նշել է. «(...) [Գ]նահատելով սույն գործի փաստական հանգամանքները՝ Դատարանն արձանագրում է, որ միջնորդությանը կից ներկայացված նյութերը փաստում են

կապը

շինությունների հետ:

Միևնույն ժամանակ Դատարանն արձանագրում է, որ ողջամիտ է ենթադրության առկայությունն այն մասին, որ նշված շինություններում կարող են հայտնաբերվել քրեական վարույթի համար նշանակություն ունեցող՝

և

ՍՊ ընկերությունների հաշվապահական հաշվառման սկզբնական

փաստաթղթեր, ընկերությունների ընդհանուր տնտեսական շահից գործելու, միևնույն անձի (անձանց) կողմից ղեկավարվելու, ֆինանսական միջոցները նույն անձի (անձանց) կողմից տնօրինելու, այդ կազմակերպությունների իրական շահառուի, ձեռնարկատիրական գործունեությունը մի քանի ընկերությունների միջև տնօրինելու և դրա արդյունքում դիտավորությամբ հարկերը վճարելուց խուսափելու հանգամանքը հիմնավորող տվյալներ պարունակող, ինչպես նաև ընկերությունների 1 Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթեր 3-12։

11

կողմից ձեռք բերված և իրացված ապրանքների իրական քանակների, արժեքների, թաքցված շրջանառության, վաճառքից ստացված գումարների իրական չափի վերաբերյալ տվյալներ պարունակող համակարգիչներ, էլեկտրոնային կրիչներ, բջջային հեռախոսներ, նոթատետրեր, սևագիր գրառումներ, գրանցումների գրքեր, բանկային կամ դրամական փոխանցումների վերաբերյալ կտրոններ, այդ կազմակերպությունների համակարգչային սերվերը, որոնցով կարող են հաստատվել նրանց թաքցված շրջանառությունը, հարկեր չվճարելու հանգամանքը և հարկեր վճարելուց խուսափելու մեխանիզմը, դրան մասնակցած բոլոր անձանց ինքնությունը, պետությանը պատճառված վնասի իրական և ամբողջական չափը: Վերոգրյալի հիման վրա Դատարանն արձանագրում է, որ միջնորդությունը քննարկված մասով հիմնավոր է և ենթակա է բավարարման(…)»։

10. Վերաքննիչ դատարանը բեկանելով Առաջին ատյանի դատարան

վերոգրյալ որոշումը և մերժելով նախաքննության մարմնի միջնորդությունը նշել է՝ «(...) Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ վարույթն իրականացնող մարմնի մոտ առկա կասկածն առ այն, որ քննիչի կողմից ներկայացված միջնորդությամբ նշված հասցեում ու դրանում տեղակայված աշխատասենյակներում կարող են հայտնաբերվել փաստաթղթեր և/կամ առարկաներ, որոնք կարող են առնչություն ունենալ նախաձեռնված քրեական վարույթով քննվող դեպքերի հետ, որևէ կերպ չի հիմնավորվում միջնորդությանը կից ներկայացված նյութերով։ Ավելին՝ Վերաքննիչ դատարանը փաստում է, որ նախաքննական մարմինը խնդրո առարկա միջնորդությունը հիմնավորել է օպերատիվ-հետախուզական գործունեության արդյունքում ստացված նախնական (պայմանական) հաշվարկի վերաբերյալ տեղեկանքով առ այն, որ

u

ՍՊ ընկերությունները

հարկման հատուկ համակարգում (շրջանառության հարկ) գործունեություն ծավալելու արդյունքում 2022-2024 թվականներին պետությանը պատճառել են առանձնապես խոշոր չափի` 21.488.755 ՀՀ դրամի վնաս: Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ նշված տվյալներն իրենց բնույթով չեն կարող հանդիսանալ խուզարկության կատարման փաստական հիմք (տեղեկություն պարունակող 2 S Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթեր 90-95։

12

ապացույց): Այսինքն` վարույթն իրականացնող մարմնի կողմից որևէ ապացույց դատարան չի ներկայացվել, որոնց գնահատումը կարող էր խուզարկություն կատարելու թույլտվություն տալու համար բավարար հիմք լինել: Ընդ որում, նույն նախնական հաշվարկի վերաբերյալ տեղեկանքի բովանդակությունից բխում է, որ պետությանը պատճառված վնասի հաշվարկը նախնական է և ենթակա է վերահաշվարկման։

Ինչ վերաբերում է միջնորդությանը կից ներկայացված մյուս փաստաթղթերին, ապա դրանց բովանդակային ուսումնասիրությունը վկայում է, որ դրանցում առկա տեղեկատվությունը չի հիմնավորում

և

ՍՊ

ընկերությունների կողմից պետությանը պատճառած վնասի բնույթի կամ չափի վերաբերյալ նախաքննական մարմնի վարկածը: Այլ կերպ ասած՝ ներկայացված տեղեկությունները չեն ամրապնդում նախաքննական մարմնի այն վարկածը, որ u

ՍՊ ընկերությունների գործունեությունն

առնչություն ունի առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու հետ: Այսինքն՝ քննիչի կողմից ներկայացված մյուս փաստաթղթերը հիմնավորումներ չեն պարունակում առ այն, որ դիտարկվող ժամանակահատվածում, այն է` 2022-2024 թվականներին, հիշյալ ընկերությունների կողմից չի հաշվարկվել և պետական բյուջե չի վճարվել առանձնապես խոշոր չափերի հարկ:

Վերոգրյալի պայմաններում Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ քննիչի միջնորդության մեջ մատնանշված բնակարանների անձեռնմխելիության իրավունքը սահմանափակելու մասին վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունն իրավաչափ չէ, չի բխում օրենսդրական պահանջներից, միջնորդության մեջ նշված փաստարկները բավարար չեն ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված՝ բնակարանի անձեռնմխելիության իրավունքի սահմանափակման համար (...)»³

Վճռաբեկ դատարանի հիմնավորումները և եզրահանգումը․

3 Տե՛ս նյութեր, հատոր 2, թերթեր 90-97։

13

11. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավորվա՞ծ են արդյոք

սեփականության

իրավունքով պատկանող շինություններում խուզարկություն կատարելու թույլտվություն ստանալու միջնորդությունը մերժելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևությունները։

12. ՀՀ Սահմանադրության 32-րդ հոդվածի համաձայն՝ «Յուրաքանչյուր ոք ունի բնակարանի անձեռնմխելիության իրավունք։

2. Բնակարանի անձեռնմխելիության իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով` պետական անվտանգության, երկրի տնտեսական բարեկեցության, հանցագործությունների կանխման կամ բացահայտման, հասարակական կարգի, առողջության և բարոյականության կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով:

3. Բնակարանը կարող է խուզարկվել միայն դատարանի որոշմամբ` օրենքով սահմանված դեպքերում և կարգով: Օրենքով կարող են սահմանվել դատարանի որոշմամբ բնակարանի անձեռնմխելիության իրավունքի սահմանափակման այլ դեպքեր»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի համաձայն՝ «1.Խուզարկությունը վարույթի համար նշանակություն ունեցող առարկաներ, նյութեր, փաստաթղթեր կամ տվյալներ, ինչպես նաև քննությունից թաքնվող մեղադրյալին, արգելադրման ենթակա գույքը կամ դիակ հայտնաբերելու նպատակով կատարվող որոնողական գործողություն է: (…)»:

13. Վճռաբեկ դատարանը, Սեպուհ Թադևոսյանի և Սիրուն Նաջարյանի գործով անդրադառնալով բնակարանում խուզարկություն կատարելու փաստական հիմքին, նշել է, որ խուզարկության կատարման փաստական հիմք են «բավարար տվյալները»։ Այլ խոսքով՝ տվյալների առկայությունն ինքնին խուզարկության կատարման փաստական հիմք չէ, քանի դեռ չի համապատասխանում

բավարարության վերաբերյալ պահանջին։ Տվյալների՝ բավարարության տեսանկյունից գնահատումը պետք է հանգեցնի այն ողջամիտ եզրահանգման, որ խուզարկության կատարման արդյունքում կարող են ձեռք բերվել փնտրվող առարկաները։ Ընդ որում, օրենսդրորեն նախատեսված չէ տվյալների համակցության

14

վերաբերյալ պահանջ։ Այլ խոսքով՝ տվյալների բավարարության վերաբերյալ պահանջը որակական բնույթ է կրում. խուզարկության կատարման արդյունքում փնտրվող առարկաների հայտնաբերման հավանականության մասին

եզրահանգումը կարող է հիմնված լինել ինչպես մեկ վերաբերելի և արժանահավատ տվյալի, այնպես էլ` տվյալների համակցության վրա։ Խուզարկության կատարման փաստական հիմք կարող է հանդես գալ ցանկացած տվյալ, որը հնարավոր է գնահատման ենթարկել, և որպես այդպիսին, որպես կանոն, կարող են հանդես գալ քրեական գործի նյութերում առկա և որոշակի բնակարանում գործի համար նշանակություն ունեցող որոշակի առարկայի կամ անձի գտնվելու մասին տեղեկություններ պարունակող ապացույցները։ Ինչ վերաբերում է օպերատիվ- հետախուզական գործունեության տվյալներին, ապա դրանք կարող են հանդես գալ որպես խուզարկության կատարման ինքնուրույն հիմք բոլոր այն դեպքերում, երբ դրանք հնարավոր է գնահատման ենթարկել։ Մասնավորապես, օպերատիվ- հետախուզական միջոցառման արդյունքում ստացված տվյալը գնահատելիս վարույթն իրականացնող մարմինը պետք է հաշվի առնի միջոցառման` կոնկրետ տեսակին օրենքով առաջադրվող պահանջները, արդյունքների ամրագրման եղանակը, աղբյուրի՝ օրենքով սահմանված կարգով բացահայտման հանգամանքը և այլն։ Իսկ այն դեպքում, երբ օպերատիվ-հետախուզական գործունեության տվյալի գնահատումն անհնար է, այն ինքնին խուզարկության հիմք չի կարող հանդիսանալ, սակայն այլ տվյալների (այդ թվում՝ օպերատիվ-քննչական իրադրության) հետ համակցությամբ կարող է հաշվի առնվել խուզարկության կատարման անհրաժեշտության հարցը լուծելիս, հատկապես քննության վաղ փուլերում, երբ համապատասխան ապացույցներ դեռ ձեռք չեն բերվել*:

13.1. Միևնույն ժամանակ անդրադառնալով բնակարանում խուզարկություն կատարելու իրավական հիմքերին, Վճռաբեկ դատարանը նույն որոշմամբ արձանագրել է, որ. «(...) Խուզարկության կատարման իրավական հիմքը խուզարկություն կատարելը թույլատրելու մասին դատարանի որոշումն է։ Ընդ որում, դատարանի որոշման համար առիթ է հանդիսանում խուզարկություն կատարելու 4 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Սեպուհ Թադևոսյանի և Սիրուն Նաջարյանի գործով 2015 թվականի դեկտեմբերի 18-ի թիվ ԵՇԴ/0073/07/15 որոշման 22-23-րդ կետերը։

15

թույլտվություն ստանալու միջնորդություն հարուցելու մասին նախաքննական մարմնի որոշումը:

Ինչպես նախաքննական մարմնի, այնպես էլ դատարանի որոշումները պետք է լինեն հիմնավորված և պատճառաբանված:

(...) [Մ]իջնորդության քննման արդյունքում դատարանը որոշում է կայացնում միջնորդությունը բավարարելու կամ մերժելու մասին` նշելով բավարարման կամ մերժման հիմքերը։ Միջնորդության բավարարման դեպքում դատարանի որոշումը պետք է պարունակի նշում խուզարկության կատարման փաստական հիմքերի առկայության մասին, դրանց վերաբերելիության, արժանահավատության և բավարարության մասին հիմնավորումներ, փնտրվող առարկաների՝ գործի համար նշանակության վերաբերյալ հիմնավորումներ, ինչպես նաև հստակ նշում բնակարանի նույնականացման համար անհրաժեշտ տվյալների և փնտրվող առարկաների բնութագրի վերաբերյալ: (…)»5:

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Սեպուհ Թադևոսյանի և Սիրուն Նաջարյանի գործով կայացված որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները շարունակում են վերաբերելի մասով (mutatis mutandis) կիրառելի լինել նաև գործող քրեադատավարական կարգավորումների նկատմամբ:

14. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ․

- Առաջին ատյանի դատարանը, բավարարելով խուզարկություն կատարելու թույլտվություն ստանալու վերաբերյալ նախաքննության մարմնի միջնորդությունը, արձանագրել է, որ դրան կից ներկայացված նյութերով փաստվում է կապը

շինությունների հետ,

ինչպես նաև ողջամիտ է ենթադրությունն առ այն, որ խուզարկության արդյունքում կարող են հայտնաբերվել համակարգիչներ, էլեկտրոնային կրիչներ, բջջային հեռախոսներ, նոթատետրեր, սևագիր գրառումներ, գրանցումների գրքեր, բանկային կամ դրամական փոխանցումների վերաբերյալ կտրոններ, կազմակերպությունների համակարգչային սերվերը, որոնցով կարող են հաստատվել ենթադրյալ թաքցված շրջանառությունը, հարկեր չվճարելու հանգամանքը և հարկեր վճարելուց 5 Տե՛ս նույն որոշման 11-րդ կետը:

16

խուսափելու մեխանիզմը, դրան մասնակցած բոլոր անձանց ինքնությունը, պետությանը պատճառված վնասի իրական և ամբողջական չափը:

- Վերաքննիչ դատարանը, բեկանելով Առաջին ատյանի դատարանի որոշումը և մերժելով նախաքննության մարմնի միջնորդությունը, նշել է, որ դրան կից ներկայացված նյութերով որևէ կերպ չի հիմնավորվում միջնորդության մեջ նշված հասցեում և դրանում տեղակայված աշխատասենյակներում քրեական վարույթով քննվող դեպքերի հետ առնչություն ունեցող տվյալների հայտնաբերման կասկածը։ Բացի այդ, Վերաքննիչ դատարանը նշել է նաև, որ միջնորդության հիմքում դրված է օպերատիվ-հետախուզական գործունեության արդյունքում ստացված տեղեկանքը, որը կրում է նախնական բնույթ, որպիսի տվյալը չի կարող բավարար համարվել՝ ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված բնակարանի անձեռնմխելիության իրավունքի սահմանափակման համար՚։

15. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 12-13.1-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանի որոշումը բեկանելիս և սեփականության իրավունքով պատկանող շինություններում

խուզարկություն կատարելու վերաբերյալ նախաքննության մարմնի միջնորդությունը մերժելիս, Վերաքննիչ դատարանը պատշաճ իրավական գնահատման չի ենթարկել սույն գործի փաստական հանգամանքները։

Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը, համաձայնելով բողոքաբերի՝ սույն որոշման 6-րդ կետում նշված փաստարկներին, արձանագրում է, որ նախաքննության մարմնի միջնորդությանը կից ներկայացված՝ նախնական հաշվարկը, կազմվել է և ՍՊ ընկերությունների կողմից հարկային

մարմին ներկայացված հարկային հայտարարագրերի հիման վրա։ Ավելին, նշված ընկերությունների գործունեությանը վերաբերող տվյալներն առկա են հարկային մարմնի տեղեկատվական բազայում, ուստի նախնական հաշվարկի վերաբերյալ տեղեկանքում զետեղված տվյալները հնարավոր է ենթարկել գնահատման: 6 Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը։

7 Տե՛ս սույն որոշման 10-րդ կետը։

17

15.1. Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի այն դատողությանը, որ միջնորդությանը կից ներկայացված նախնական հաշվարկի վերաբերյալ տեղեկանքի բովանդակությունից ևս բխում է, որ պետությանը պատճառված վնասի հաշվարկը կրում է նախնական բնույթ և ենթակա է վերահաշվարկման, ապա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի նման մոտեցումը չի բխում խուզարկության միջնորդության համար հիմք հանդիսացած տվյալների գնահատմանը ներկայացվող պահանջներից։ Այլ կերպ ասած, հաշվի առնելով սույն գործի առանձնահատկությունները, միջնորդության մեջ նշված՝ պետությանը պատճառված վնասի չափի վերահաշվարկման անհրաժեշտությունը դուրս է գտնվում խուզարկության թույլտվություն տալու հարցի քննության շրջանակներից և առավել բնորոշ է անձի մեղավորության հարցի գնահատմանը ներկայացվող ապացուցողական չափանիշին։

16. Ուստի, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ

սեփականության իրավունքով պատկանող շինություններում խուզարկություն կատարելու թույլտվություն ստանալու միջնորդությունը մերժելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևությունները հիմնավորված չեն։

17. Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով Վերաքննիչ դատարանը՝ Առաջին ատյանի դատարանի դատական ակտը բեկանելով և նախաքննության մարմնի միջնորդությունը մերժելով, թույլ է տվել՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 15-րդ հոդվածով նախատեսված հանրայնության սկզբունքի խախտում, ինչը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 362-րդ հոդվածի համաձայն՝ քրեադատավարական օրենքի էական խախտում է և հիմք է Վերաքննիչ դատարանի` 2024 թվականի սեպտեմբերի 23-ի որոշումը բեկանելու համար։

Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ

սեփականության իրավունքով պատկանող շինություններում խուզարկություն կատարելու միջնորդությունը բավարարելու վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի որոշումն օրինական և հիմնավորված է, ուստի անհրաժեշտ է Առաջին

18

ատյանի դատարանի՝ 2024 թվականի հուլիսի 24-ի որոշումը թողնել օրինական ուժի մեջ՞:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ 361-րդ, 363-րդ, և 400-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

ՈՐՈՇԵՑ

վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2024

թվականի սեպտեմբերի 23-ի որոշումը բեկանել և Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի՝ 2024 թվականի հուլիսի 24-ի որոշումը թողնել օրինական ուժի մեջ՝ հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները։

Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը:

Նախագահող՝

Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Դատավորներ՝

Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆ

Հ.ԳՐԻԳՈՐՅԱՆ

Ա.ՊՈՂՈՍՅԱՆ

8 Տե՛ս, Վճռաբեկ դատարանի՝ Հրայր Հովսեփյանի գործով 2020 թվականի մայիսի 25-ի թիվ ԵԴ/0426/11/18 և Ավաթ Ամինի գործով 2023 թվականի հունվարի 25-ի թիվ ԵԴ/0752/06/22 որոշումները։

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2 մայիսի, 2025 թ.
Գործի #:
ԵԴ1/4070/07/24
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել