Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ARLISԻրավական ակտAI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ Ազգային ժողովՀՕ-319-Ն2 հոկտեմբերի, 2025 թ.Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2025 թվականի հոկտեմբերի 2 - ին «ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. «Փրկարար ծառայության մասին» 2005 թվականի հուլիսի 8-ի ՀՕ-171-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 29-րդ հոդվածում՝ 1) 1-ին մասը «ծառայությունից),» բառից հետո լրացնել «որոնք իրենց ֆիզիկական պատրաստականությամբ և առողջական վիճակով կարող են կատարել փրկարարական ծառայողի գործառույթները,» բառերով. 2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին մասով. «1.1. Փրկարարական ծառայողին ներկայացվող ֆիզիկական պատրաստականության և առողջական վիճակի հետ կապված պահանջները սահմանում է Լիազոր մարմնի ղեկավարը։»։ Հոդված 2 ․ Օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ժ» կետով. «ժ) ալկոհոլ, թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր օգտագործած վիճակում ծառայության մեջ գտնվելու դեպքում ղեկավարի հիմնավոր կասկածի հիմքով ղեկավարի գրավոր և պատճառաբանված պահանջով ախտորոշիչ թեստ հանձնելը:»: Հոդված 3. Օրենքի 9-րդ գլուխն ուժը կորցրած ճանաչել: Հոդված 4 ․ Օրենքի 61-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ մասով. «4. Սույն հոդվածի 1-ին մասի «բ» կետով նախատեսված դեպքում, բացառությամբ երկարամյա ծառայության կենսաթոշակի անցնելու դեպքի, փրկարարական ծառայողը կարող է փրկարարական ծառայությունից ազատվել գրավոր զեկուցագիրը ներկայացնելուց ոչ շուտ, քան 30 օր հետո։»։ Հոդված 5. Օրենքի 68-րդ հոդվածի 3-րդ մասում «նախնական» բառը փոխարինել «արհեստագործական» բառով, իսկ 6-րդ, 7-րդ մասերում և 71-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կետում «նախնական մասնագիտական» բառերը՝ «արհեստագործական» բառով: Հոդված 6 ․ Օրենքի 68-րդ հոդվածի 10-րդ, 11-րդ, 13-16-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել։ Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող վաթսուներորդ օրը, բացառությամբ սույն օրենքի 5-րդ հոդվածի, որն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: Հանրապետության նախագահ Վ. Խաչատուրյան 2025 թ. հոկտեմբերի 24 Երևան ՀՕ-319-Ն Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 հոկտեմբերի 2025 թվական: Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-319-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (28.10.2025-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր Միասնական կայք 2025.10.27-2025.11.09 Պաշտոնական հրապարակման օրը 27.10.2025 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 02.10.2025 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 24.10.2025 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 28.10.2025 Հիմնական ակտ 02.10.2025, ՀՕ-319-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 08.07.2005, ՀՕ-171-Ն 08.07.2005, ՀՕ-171-Ն Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր 11.12.2025, N 1150-Ա ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՐԵՎԱՐՔՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔ» ՕՐԵՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2 հոկտեմբերի, 2025 թ.
Գործի #:
ՀՕ-319-Ն
Դատարան:
ՀՀ Ազգային ժողով

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել