Դարբինյան — ՎԴ/2836/05/22
Ամփոփում
քննելով ՀՀ պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 07.03.2024 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Կարեն Դարբինյանի ընդդեմ Կոմիտեի՝ հայցվորի կողմից փոստային առաքմամբ ԵԱՏՄ անդամ երկիր չհանդիսացող երկրներից բացառապես անձնական կարիքների համար ներմուծված ապրանքները որպես անձնական օգտագործման ճանաչելուն ն առանց հայտարարագրման պահանջի բաց թողնելուն՝ ղեկավարվելով ԵԱՏՄ Մաքսային միության 107 որոշմամբ սահմանված անձնական ապրանքների բաց թողնման ընթացակարգով, պատասխանողին պարտավորեցնելու պահանջի մասին, 2 ՊԱՐԶԵՑ
Ամբողջ Տեքստ
Հաւ 222"
Մ-Ր ԱՆ
Ն 2//|1Թ 2 "
ՀՀՀ րլ ԵՈ77
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ վարչական Վարչական գործ թիվ ՎԴ/2836/05/22
դատարանի որոշում 2025թ.
Վարչական գործ թիվ ՎԴ/2836/05/22
Նախագահող դատավոր՝ Կ. Ավետիսյան
Դատավորներ՝ Ս. Հովակիմյան
Ռ. Մախմուդյան
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով՝
նախագահող ն զեկուցող Հ. ԲԵԴԵՎՅԱՆ
Ա. ԹՈՎՄԱՍՅԱՆ
Լ. ՀԱԿՈԲՅԱՆ
2025 թվականի հուլիսի 14-ին
գրավոր ընթացակարգով քննելով ՀՀ պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ՝
Կոմիտե) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 07.03.2024 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Կարեն Դարբինյանի ընդդեմ Կոմիտեի՝ հայցվորի կողմից փոստային առաքմամբ ԵԱՏՄ անդամ երկիր չհանդիսացող երկրներից բացառապես անձնական կարիքների համար ներմուծված ապրանքները որպես անձնական օգտագործման ճանաչելուն ն առանց հայտարարագրման պահանջի բաց թողնելուն՝ ղեկավարվելով ԵԱՏՄ Մաքսային միության 107 որոշմամբ սահմանված անձնական ապրանքների բաց թողնման ընթացակարգով, պատասխանողին պարտավորեցնելու պահանջի մասին,
2
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան՝ Կարեն Դարբինյանը պահանջել է պարտավորեցնել Կոմիտեին իր կողմից փոստային առաքմամբ ԵԱՏՄ անդամ երկիր չհանդիսացող երկրներից բացառապես անձնական կարիքների համար ներմուծված ապրանքները ճանաչել որպես անձնական օգտագործման ն բաց թողնել առանց հայտարարագրման պահանջի՝ ղեկավարվելով ԵԱՏՄ Մաքսային միության 107 որոշմամբ սահմանված անձնական ապրանքների բաց թողնման ընթացակարգով:
ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Գ. Առաքելյան) (այսուհետ` Դատարան) 01.12.2022 թվականի վճռով հայցը բավարարվել է:
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 07.03.2024 թվականի որոշմամբ Կոմիտեի վերաքննիչ բողոքը մերժվել է, Ա Դատարանի 01.12.2022 թվականի վճիռը թողեվել է անփոփոխ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կոմիտեն (ներկայացուցիչ՝ Արման Մնացականյան):
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները ն պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ
հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի
25-րդ, 27-րդ, 28-րդ, 68-րդ, 123-րդ, 124-րդ ն 126-րդ հոդվածները:
Բողոք բերած անձը եշված պեդումը պատճառաբանել է հետնյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանի որոշումը հիմնավորված ն պատճառաբանված չէ: Վերաքննիչ դատարանը գնահատման առարկա չի դարձրել գործում առկա մի շարք ապացույցներ, որոնք սույն հայցատեսակի շրջանակներում եզրահանգում կատարելու համար էական նշանակություն են ունեցել: Վերաքննիչ դատարանի եզրահանգումները հիմնված են բացառապես Կոմիտեի 06.07.2022 թվականի թիվ /21-1/47416-2022 գրության վրա: Արդյունքում խախտվել են պատճառաբանված դատական ակտ կայացնելու ն գործի բոլոր հանգամանքներ պատշաճ քննության առարկա դարձնելու իրավական պահանջները:
Մասնավորապես Վերաքննիչ դատարանը չի հետազոտել ներմուծված ապրանքների բնութը բացահայտող ապացույցները, ըստ այդմ, դրանց հայտարարագրման պարտադիր պահանջը՝ օրենքով սահմանված արգելքների ն սահմանափակումների պահպանմամբ: Որնէ գնահատական չի տրվել նան ապրանքների քանակին, հայցվորի կողմից նախկինում ներմուծված նույն բնույթի ապրանքների վերաբերյալ ներկայացված ապրանքային հայտարարագրերին, ընդ որում, թիվ 05100011/071221/0044328, թիվ 05100011/240122/0002061 ապրանքային հայտարարագրերը որպես ապացույց պահանջվել են Դատարանի որոշմամբ, սակայն թե'
3
վճռում, թե' Վերաքննիչ դատարանի որոշմամբ որնէ նշում չկա նույնիսկ Դատարանի կողմից պահանջված ապացույցների հետազոտման ն գնահատման վերաբերյալ, որոնք վկայում են ներմուծված ապրանքների պարտադիր հայտարարագրման մասին: Հետնաբար տվյալ ապացույցների հետազոտումն էական նշանակություն կունենար գործի ելքի համար:
Սույն գործում առկա նյութերի ն ապացույցների պատշաճ հետազոտման արդյունքում պարզ կլիներ, որ Կարեն Դարբինյանի կողմից ներմուծված ապրանքները կարող են բաց թողնվել դրանց մաքսային հայտարարագրումից հետո, քանի որ իրենց բնույթով պայմանավորված` դրանց համար պահանջվում է ներմուծման թույլատրական կարգ, ուստի դրանք չեն կարող դասվել անձնական օգտագործման ապրանքների շարքին ն բաց թողնվել առանց հայտարարագրման: Այդ մասին վկայում են նան ապացույցներում առկա նույն բնույթի ապրանքների վերաբերյալ հայտարարագրերը ն դրանց կից ներկայացված փաստաթղթերը: Մինչդեռ Վերաքննիչ դատարանը եզրահանգումը կատարել է՝ հիմնվելով միայն Կոմիտեի 06.07.2022 թվականի թիվ /21-1/47416-2022 գրության վրա ն գնահատելով դրա իրավաչափությունը, սակայն հաշվի չի առել, որ սույն դատական գործն անհրաժեշտ է քննել ոչ թե վիճարկման հայցի կանոններով՝ գնահատելով գրության՝ որպես վարչական ակտի իրավաչափությունը, այլ գործը պետք է քննել գործողության կատարման հայցի կանոններով, որի դեպքում անհրաժեշտ է գնահատել հայցվող գործողության իրավաչափությունը, որը որոշվում է դատական ակտի կայացման դրությամբ ձեռք բերված ապացույցների շրջանակում:
Վերոգրյալի հիման վրա՝ բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 07.03.2024 թվականի որոշումը ն փոփոխել այն՝ հայցը մերժել:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունի հետնյալ փաստերը.
3 Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեին ուղղված 04.07.2022 թվականի դիմում-բողոքով Կարեն Դարբինյանը հայտնել է, որ ԵԱՏՄ չհանդիսացող երկրից փոստային առաքմամբ ձեռք է բերել հետնյալ ապրանքները. 8 հատ դատարկ 100 մլ տարողությամբ պլաստմասե տարաներ, 6 հատ տեսաքարտ, 1 հատ համակարգչի սնուցման աղբյուր, 1 հատ գարեջրի տնայնագործական արտադրության սառեցման ջերմափոխանակիչ, 5 հատ խրոցակային եղանիկանման միացման պարագաներ, 2 հատ համակարգչի հովացման ջերմափոխանակիչ, 1 հատ ջերմափոխանակիչ, բացառապես անձնական օգտագործման համար, որոնք Մաքսային մարմինների կողմից դասվել են ոչ անձնական նշանակության: Նույն դիմումով խնդրել է հանձնարարարել ՀՀ մաքսային մարմիններին վերոնշյալ ապրանքները դիտարկել անձնական օգտագործման ն ղեկավարվել ԵԱՏՄ 107 որոշմամբ սահմանված անձնական ապրանքների բացթողնման ընթացակարգով: (հատոր 1-ին, գ.թ. 25-26).
2) Նշված դիմումին ի պատասխան ստացվել է ՀՀ ՊԵԿ 06.07.2022 թվականի թիվ /21-1/47416-2022 գրությունը, որով հայտնվել է, որ ՀՀ ներմուծված խնդրո առարկա ապրանքները, ելնելով ապրանքների բնույթից Ա քանակից, մաքսային մարմնի կողմից
4
չեն դիտարկվել անձնական օգտագործման ապրանքներ, ուստի առաջարկվել է ներկայացնել ապրանքների հայտարարագիր: (հատոր 1-ին, գ.թ. 27-29).
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումները
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքները վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ ն 27րդ հոդվածների խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, ն որի առկայությունը հիմնավորվում է ստորն ներկայացված պատճառաբանություններով:
Վերոգրյալով պայմանավորված Վճռաբեկ դատարանը գործի փաստական հանգամանքներն ի պաշոտեե պարզելու սկզբունքի պատշաճ իրացվելիության ն դատական ակրի պատճառաբանվածության չափանիշի . պահպանվածության համատեքստում հարկ է համարում անդրադառնալ ներկայացված ապացույցների' դատարանի կողմից գնահատման հարցին:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածի համաձայն՝
1. Գործի փաստական հանգամանքները դատարանը պարզում է ի պաշտոնե ("6
օր ՕՕ"):
2. Դատարանը կաշկանդված չէ վարչական դատավարության մասնակիցների ներկայացրած ապացույցներով, միջնորդություններով, առաջարկություններով, բացատրություններով ն առարկություններով ն իր նախաձեռնությամբ ձեռնարկում է համարժեք միջոցներ` կոնկրետ գործի լուծման համար անհրաժեշտ իրական փաստերի վերաբերյալ հնարավոր ն հասանելի տեղեկություններ ձեռք բերելու համար:
Յ. Դատարանը մատնանշում է հայցադիմումներում առկա ձնական սխալները, առաջարկում է ճշտել ոչ հստակ հայցային պահանջները, ոչ ճիշտ հայցատեսակները փոխարինել պատշաճ հայցատեսակներով, տարբերակել հիմնական Ա ածանցյալ պահանջները, համալրել ոչ բավարար փաստական տվյալները, ինչպես նան պահանջում է, որ ներկայացվեն գործի փաստական հանգամանքները պարզելու ն գնահատելու համար անհրաժեշտ բոլոր ապացույցները:
Վճռաբեկ դատարանը, փաստելով, որ գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե պարզելու («Թ օհ օօ») սկզբունքը վարչական արդարադատության մեջ իր առանձնահատուկ դրսնորումն ունի նան ապացուցման գործընթացում, մասնավորապես ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5րդ հոդվածի ուժով դատարանը պարտավոր է պահանջել, որպեսզի ներկայացվեն գործի փաստական հանգամանքները պարզելու ն գնահատելու համար անհրաժեշտ բոլոր ապացույցները, հարկ է համարում անդրադառնալ առհասարակ ապացուցման գործընթացին` առանձնահատուկ ընդգծելով վերջինիս կարնորությունը ։ դատական ակտի պատճառաբանվածության հատկանիշի պահպանման գործում: Այսպես՝
5
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը նույն օրենսգրքով սահմանված կարգով ձեռք բերված ապացույցների հետազոտման ն գնահատման միջոցով պարզում է գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը, անմիջականորեն գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը՝ բազմակողմանի, լրիվ ն օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատարանը դատական ակտի մեջ պետք է պատճառաբանի նման համոզմունքի ձնավորումը:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 28-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ գործի լուծման համար անհրաժեշտ ապացույցներ ձեռք բերելու նպատակով դատարանն իր նախաձեռնությամբ ձեռնարկում է համարժեք միջոցներ:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` վարչական դատարանը գործն ըստ էության լուծող դատական ակտ կայացնելիս գնահատում է ապացույցները:
ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով վերոնշյալ իրավանորմերի համակցված վերլուծությանը, նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ ապացույցների հետազոտումը դատական ապացույցների անմիջական ընկալումն ու վերլուծությունն է՝ դրանցից յուրաքանչյուրի վերաբերելիությունը, թույլատրելիությունն ու արժանահավատությունը որոշելու ն գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստական հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը հաստատելու համար դրանց համակցության բավարարությունը պարզելու նպատակով, իսկ ապացույցների գնահատումը ենթադրում է ապացույցների տրամաբանական ն իրավաբանական որակում՝ դրանց վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատության ն բավարարության տեսանկյունից: Ապացույցների գնահատումը` որպես ապացուցման գործընթացի տարր, մտավոր, տրամաբանական գործունեություն է, որի արդյունքում դատարանի կողմից եզրահանգում է տարվում ապացույցներից յուրաքանչյուրի թույլատրելիության, վերաբերելիության, հավաստիության ն ապացուցման առարկայի մեջ մտնող հանգամանքների բացահայտման համար ապացույցների համակցության բավարարության մասին:
Վարչադատավարական օրենսդրության համաձայն՝ դատարանը գործում եղած բոլոր ապացույցները գնահատում է ներքին համոզմամբ, որը պետք է հիմնված լինի գործում առկա բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ ն օբյեկտիվ հետազոտության վրա:
ՀՀ վճռաբեկ դատարանը հարկ է համարել նշել նան, որ թեն ներքին համոզմունքը սուբյեկտիվ կատեգորիա է, այդուհանդերձ, օրենսդիրն այն դիտարկում է որպես ապացույցների գնահատման միջոց, որը հանգեցնում է իրավական գնահատականների, հետնաբար ն դատավարական օրենսդրությամբ նախատեսել է դրա օբյեկտիվության ապահովմանն ուղղված որոշակի երաշխիքներ, մասնավորապես՝
6
1) որպես դատարանի ներքին համոզմունքի օբյեկտիվ հիմք պետք է հանդիսանա գործում եղած ամեն մի ապացույցի ն ապացույցների համակցության բազմակողմանի, լրիվ ն օբյեկտիվ հետազոտությունը,
2) դատարանն ազատ է ապացույցների գնահատման գործում:
Ներքին համոզմամբ ապացույցների ազատ գնահատումը ենթադրում է, որ դատարանը կաշկանդված չէ տվյալ ապացույցին գործին մասնակցող ն այլ անձանց տված գնահատականներով ն արտահայտած կարծիքներով:
Դատարանի կողմից ապացույցների գնահատման արդյունքներն արտացոլվում են դատական ակտի պատճառաբանական մասում, որտեղ դատարանը պետք է մատնացույց անի այն ապացույցները, որոնց վրա կառուցում է իր եզրահանգումներն ու հետնությունները, ինչպես նան այն դատողությունները, որոնցով հերքում է այս կամ այն ապացույցը: Դատական ակտը միայն այն դեպքում կարող է համարվել պատշաճորեն պատճառաբանված, երբ դրա պատճառաբանական մասում դատարանը ցույց է տվել ապացույցների գնահատման հարցում իր ներքին համոզմունքի ձնավորման օբյեկտիվ հիմքերը:
Այսպիսով, ապացույցների գնահատման արդյունքում ձնավորված ներքին համոզմունքն իրավական նշանակություն է ստանում ն օբյեկտիվացվում դատական ակտերին ներկայացվող՝ հիմնավորվածության ն պատճառաբանվածության օրենսդրական պահանջի միջոցով:
ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նան, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում ամրագրված է գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե պարզելու (6« օօօ) սկզբունքը, որը դատական ապացուցման գործընթացում, մասնավորապես, դրսնորվում է կոնկրետ գործի լուծման համար անհրաժեշտ իրավաբանական փաստերի վերաբերյալ հնարավոր ն հասանելի տեղեկություններ ձեռք բերելու նպատակով անհրաժեշտ ապացույցներ պահանջելու վարչական դատարանին ընձեռված իրավական հնարավորությամբ (տես, Ջաջուռի գյուղապետարաննե ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի Շիրակի տարածքային ստորաբաժանման թիվ ՎԴ»/0029/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.11.2015 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանն իր նախկին որոշումներից մեկում արձանագրել է նան, որ վարչադատավարական օրենսդրության համաձայն՝ դատարանը գործում եղած բոլոր ապացույցները գնահատում է ներքին համոզմամբ, որը պետք է հիմնված լինի գործում առկա բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ ն օբյեկտիվ հետազոտության վրա:
(..)
Դատարանի կողմից ապացույցների գնահատման արդյունքներն արտացոլվում են դատական ակտի պատճառաբանական մասում, որտեղ դատարանը պետք է մատնացույց անի այն ապացույցները, որոնց վրա կառուցում է իր եզրահանգումներն ու հետնությունները, ինչպես նան այն դատողությունները, որոնցով հերքում է այս կամ այն ապացույցը: Դատական ակտը միայն այն դեպքում կարող է համարվել պատշաճորեն
7
պատճառաբանված, երբ դրա պատճառաբանական մասում դատարանը ցույց է տվել ապացույցների գնահատման հարցում իր ներքին համոզմունքի ձեավորման հիմքերը:
Այսպիսով, ապացույցների գնահատման արդյունքում ձնավորված ներքին համոզմունքն իրավական նշանակություն է ստանում ն օբյեկտիվացվում դատական ակտերին ներկայացվող՝ հիմնավորվածության ն պատճառաբանվածության օրենսդրական պահանջի միջոցով (տես Հայկ Սիմոնյանն ընդդեմ Գյումրու համայնքապետարանի' թիվ ՎԴՏ/0173/05//8 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 19.11.2021 թվականի որոշումը):
Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատական ակտի պատճառաբանվածության ն հիմնավորվածության պահանջի պահպանվածությունը իրավունքի սահմանափակման իրավաչափության կանխորոշիչ նախապայմանն է, որի չափանիշը, ի թիվս այլնի, նան ներկայացված վերաբերելի ն թույլատրելի ապացույցների լրիվ նե բազմակողմանի հետազոտությունն Օէ, որի արդյունքում կատարված եզրահանգումների հիման վրա դատարանը հաստատում կամ հերքում է գործի լուծման համար նշանակություն ունեցող որնէ փաստի առկայությունը կամ բացակայությունը՝ կայացնելով պատճառաբանված դատական ակտ:
Նշվածի առնչությամբ հարկ է նշել, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 123-րդ հոդվածը նախատեսում է իրավական կարգավորում առ այն, որ վարչական դատարանի՝ գործն ըստ էության լուծող ն միջանկյալ դատական ակտերին ներկայացվող պահանջների, դատական ակտում առկա վրիպակների, գրասխալների ն թվաբանական սխալների ուղղման, լրացուցիչ վճռի կայացման վրա տարածվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի համապատասխան կանոնները, եթե նույն օրենսգրքով այլ բան նախատեսված չէ, իսկ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն վարչական դատարանը գործն ըստ էության լուծող դատական ակտ կայացնելիս գնահատում է ապացույցները, որոշում է, թե գործի համար նշանակություն ունեցող որ հանգամանքներն են պարզվել, ն որոնք չեն պարզվել, որոշում է տվյալ գործով կիրառման ենթակա օրենքները ն այլ իրավական ակտերը, ինչպես նան այն իրավական ակտերը, որոնք պետք է կիրառվեին տվյալ գործով, սակայն օրենքին հակասելու պատճառով կիրառման ենթակա չեն, որոշում է հայցը լրիվ կամ մասնակի բավարարելու կամ այն մերժելու հարցը:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենսդիրը դատական ակտի պատճառաբանվածության հատկանիշի երաշխավորման նպատակով սահմանել է դատական ակտի բովանդակությանը ն կառուցվածքին ներկայացվող հստակ պահանջներ՝ սահմանելով դատարանի կողմի: կատարվող պարտադիր ն 0փոխկապված գործողություններիի հաջորդականությունՆ մասնավորապես ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 9-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ակտը պատճառաբանված է, եթե դրանում արտացոլված են ապացույցների գնահատման, փաստերի հաստատման ն իրավունքի կիրառման գործընթացի կապակցությամբ դատարանի դատողությունների ընթացքը ն դրանից բխող եզրահանգումները:
8
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 126-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանի վճիռը կազմված է ներածական, նկարագրական, պատճառաբանական Ա եզրափակիչ մասերից:
Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն վճռի պատճառաբանական մասը բովանդակում է՝
1) գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերը.
2) գործի լուծման համար նշանակություն չունեցող փաստերը՝ շարադրելով դատարանի եզրահանգումները յուրաքանչյուր փաստի ապացուցված լինելու վերաբերյալ ն գնահատելով տվյալ փաստի հաստատման կամ մերժման համար պիտանի՝ դատավարության մասնակիցների ներկայացրած յուրաքանչյուր ապացույցը.
3) եզրահանգում` կիրառելի իրավունքի վերաբերյալ` միջազգային պայմանագրերի, օրենքների Ա այլ իրավական ակտերի այն նորմերի, սահմանադրական դատարանի, վճռաբեկ դատարանի, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումների վկայակոչմամբ, որոնք դատարանը վերաբերելի է համարում.
4) եզրահանգում` որնէ ապացույց անթույլատրելի, ոչ վերաբերելի կամ ապացուցողական ուժ չունեցող համարելու մասին՝
ա. հղում կատարելով այն իրավանորմերին, որոնց հիման վրա ապացույցը ճանաչվել է անթույլատրելի, ոչ վերաբերելի կամ ապացուցողական ուժ չունեցող,
բ. շարադրելով այն փաստերը, որոնց հիման վրա դատարանը եկել է նման եզրահանգման.
5 եզրահանգում ., դատավարության մասնակիցների պահանջների ն առարկությունների հիմնավորվածության վերաբերյալ.
6) դատարանի դիրքորոշումը՝ դատավարության մասնակիցների միջն դատական ծախսերի բաշխման վերաբերյալ:
Վճռաբեկ դատարանը վերոգրյալի կապակցությամբ փաստում է, որ դատական ակտի պատճառաբանվածության բաղադրատարր հանդիսացող գործի լուծման համար ինչպես էական նշանակություն ունեցող, այնպես էլ էական նշանակություն չունեցող փաստերի արձանագրմանը ն դրանց հիման վրա համապատասխան եզրահանգումների կատարմանը նախորդում է ապացույցների հետազոտումը ն գնահատումը դատարանի կողմից, իսկ ներկայացված շղթայի հաջորդական պատշաճ իրականացման արդյունքում կայացված դատական ակտը հավակնում է դատական ակտին ներկայացվող պատճառաբանվածության ն հիմնավորվածության չափանիշների պահպանվածությամբ դատական ակտի որակման:
Վերոգրյալ իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Սույն գործի փաստերի համաձայն՝ Կարեն Դարբինյանը, դիմելով դատարան, պահանջել է պարտավորեցնել Կոմիտեին իր կողմից փոստային առաքմամբ ԵԱՏՄ անդամ երկիր չհանդիսացող երկրներից բացառապես անձնական կարիքների համար ներմուծված ապրանքները ճանաչել որպես անձնական օգտագործման ն բաց թողնել
9
առանց հայտարարագրման պահանջի՝ ղեկավարվելով ԵԱՏՄ Մաքսային միության 107 որոշմամբ սահմանված անձնական ապրանքների բաց թողնման ընթացակարգով:
Դատարանը, 01.12.2022 թվականի վճռով բավարարելով հայցը, արձանագրել է, որ «փաստացի ապրանքեերը ոչ անձեական օգտագործման դասելու գործառույթն իրականացնելիս վարչական մարմիեն առաջնորդվել է Օրենսգրքի 256-րդ հոդվածի 4-րդ կետով սահմաեված դրույթներով, մինչդեռ, որնէ կերպ թե' պատասխան գրությամբ, թե' պատասխանողի դիրքորոշմամբ չի հիմնավորվել ապրանքները վերջեանշված դրույթներով փրված չափորոշիչների հաշվառմամբ ոչ անձնական օգտագործման դասելու գործընթացը, քանզի Օրենսգրքի 256-րդ հոդվածի 4-րդ կերի համաձայն'՝ ապրանքներն անձնական օգտագործման ապրանքների շարքին դասելե իրականացվում է մաքսային մարմեի կողմից, ելեելով' ապրանքների մասին ֆիզիկական անձի բանավոր կամ գրավոր դիմումից, ապրանքների բեույթից ն քանակից, ինչպես նան ֆիզիկական աեձի' Միության մաքսային սահմանը հատելու ն (կամ) այդ ֆիզիկական անձի կողմից կամ երա հասցեով ապրանքները Միության մաքսային սահմանով տեղափոխելու հաճախականությունից, այսինքե՝ եշված դրույթները նախատեսում են որոշակի վերլուծական ն համադրական գործընթաց, որի արդյուք պետք է լինեի վարչական մարմեի եզրահաեգումը' ապրանքները անձեական օգտագործման ապրանքների շարքին չդասելու մասին, որը պետք է հիմեված լինի կոնկրետ փաստական տվյալների վրա, համահունչ չափանիշներին ն սահմանված իրավանորմերին:
Սույն դեպքով տեղափոխվել է 8 հատ դատարկ 100 մլ տարողությամբ պլաստմասե տարաներ, 6 հատ տեսաքարփ, 1 հատ համակարգչի սեուցման աղբյուր, 1 հատ գարեջրի փնայեագործական արտադրության սառեցման ջերմափոխանակիչ, 5 հատ խրոցակային եղանիկաեման միացման պարագաներ, 2 հատ (համակարգչի հովացման ջերմափոխանակիչ, 1 հատ ջերմափոխանակիչ:
Վարույթի նյութերի ուսումնեասիրությամբ, ինչպես նան ՀՀ պետական եկամուտների կոմիտեին ն վերջինիս 06.07.2022թ. թիվ /21-1/47416-2022 գրությամբ ն պատասխանողի դիրքորոշումներով որնէ կերպ չի բացահայտվել, չի հիմնավորվել ն առհասարակ անդրադարձ չի կատարվել այն հանգամանքին, թե ինչպես է վարչական մարմիեը եկել այն եզրահաեգման, որ վերը նշված ապրանքները մաքսային սահմանով տեղափոխվել են ոչ անձնական օգտագործման համար ն դրանք չի դասել անձնական օգտագործման ապրանքների շարքին:
Միաժամանակ դատարանն արձանագրում է, որ ոլորրը կարգավորող օրենսդրությամբ ներկայումս առկա չէ ուժի մեջ գտնվող այնպիսի իրավական ակտ, որը սույն գործի հանգամանքների առեչությամբ' սահմանում է այն չափաքանակները, ապրանքատեսակեերը ն այլ լրացուցիչ բնութագրերը, որոնցով հնարավոր կլինի հստակ որոշելու սահմանով տեղափոխվող ապրանքի անձնական օգտագործման ապրանք հանդիսանալու կամ չհանդիսանալու հանգամանքը:
Իսկ ինչ վերաբերում է պատասխանողի կողմից վկայակոչված 2010 թվականի հունիսի 18-ին ստորագրված համաձայնագրի 3-րդ հոդվածի 1-ին կետին, ապա հարկ է արձանագրել, որ այն Օրենսգրքի 256-րդ հոդվածի 4-րդ կերին համանման' սահմանում է
10
ընդհանուր դրույթները ապրանքները անեձեական օգտագործման ապրանքների շարքին դասելու գործառույթի իրականացման վերաբերյալ»:
Վերաքննիչ դատարանը, 07.03.2024 թվականի որոշմամբ մերժելով Կոմիտեի վերաքննիչ բողոքը ն անփոփոխ թողնելով Դատարանի 01.12.2022 թվականի վճիռը, պատճառաբանել է, որ «(...յքննարկվող իրավահարաբերությունների մասով Միության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքներն անձեական օգտագործման ապրանքների շարքին դասելն իրականացնում է մաքսային մարմիեը' ելնելով 1) Միության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների մասին ֆիզիկական անձի բանավոր կամ գրավոր դիմումից՝ ուղնորային մաքսային հայտարարագրի օգտագործմամբ, 2) ապրանքների բնույթից ն քանակից, 3) ֆիզիկական անձի' Միության մաքսային սահմանը հատելու ն (կամ) այդ ֆիզիկական անձի կողմից կամ երա հասցեով ապրանքները Միության մաքսային սահմանով տեղափոխելու հաճախականությունից: Ըստ այդմ, հայցվորին հասցեագրված 2022 թվականի հուլիսի 06-ի գրությամբ Կոմիտեն հայփել է, որ ՀՀ ներմուծված վիճահարույց ապրանքները, ելնելով դրանց բնույթից ն քանակից, մաքսային մարմնի կողմից չեն դիտարկվում անձեական օգտագործման ապրանքներ: Ստացվում է, որ հայցվորի կողմից ներմուծված Ապրանքները ոչ անձնական օգտագործման լինելու իր հետնությունը մաքսային մարմիեը բխեցրել է Ապրանքների բնույթի ն քանակի գնահատման արդյունքում ձնավորած դիրքորոշումից: Մինչդեռ, նշված գրությունից պարզ չէ, թե հատկապես ինչ քանակի ն բնույթի պետք է լինեին ներմուծված ապրանքներն ընդհանրապես, որպեսզի դրանք համապատասխանեին Հապրանքներ անձնական օգտագործման համար» իրավաբանական եզրույթին, ն միաժամանակ նույե գրությամբ չի հատկորոշվել, թե կիրառված չափորոշիչներն ինչպես են թույլ տալիս ուղիղ պնդելու որ մասնավորապես, 8 հատ դատարկ 100մլ տարողությամբ պլաստմասե տարաները, 1 հատ Հիոժռ 1ռո չճք» համակարգչային տեսաքարտը, 2 հատ Հիխմռ ոռո )ջ, 2 հատ ՀԻոճմռ Ոճո 7», 1 հատ ՀՋԼ' 2080 է» տեսաքարտերը, 1 հատ համակարգչի սնուցման աղբյուրը, 1 հատ գարեջրի տնայնագործական արտադրության սառեցման ջերմափոխանակիչ, 5 հատ խրոցակային եղանիկանման միացման պարագաները, 2 հատ համակարգչի հովացման ջերմափոխանակիչը, 1 հար ջերմափոխանակիչն այլես այե բնույթի ն քանակի ապրանքներն են, որոնք օբյեկտիվորեն չեն կարող դասվել Հապրանքներ անձնական օգտագործման համար» ապրանքների կազմին, որպիսի իրողությունը թույլ չի տալիս եզրահանգում կատարել մաքսային մարմեի դիրքորոշման հավաստիության վերաբերյալ:
Ինչ վերաբերում է բողոքաբերի փաստարկին առ այն, որ Վարչական դատարանը գնահատման չի արժանացրել հայցվորի կողմից իրականացված ներմուծումների հաճախականությունը, ապա նախ' հայցվորին հասցեագրված գրությամբ Կոմիտեն որնէ անդրադարձ չի կատարել հայցվորի իրականացրած ներմուծումների հաճախականության հանգամանքիե' դրանով, փաստորեն, չպայմանավորելով հայցվորի ներմուծած Ապրանքներն անձնական օգտագործման համար չորակելու իր եզրահանգումը, հետո' հատկորոշած փաստական հանգամանքների վերլուծություն ե ` բացահայտում իրականացված չլինելու պայմաններում, միննույն է, օբյեկտիվորեն կասկածելի է մեում
11
Ապրանքներն անձեական օգտագործման համար չլինելու վերաբերյալ Կոմիտեի եզրահաեգման' իրերի իրական դրությանը համապատասխանելու փաստը:
Նման պայմաններում Վերաքենիչ դատարանը գտեում է, որ Ապրանքների համար հայտարարագիր ներկայացվելու անհրաժեշտության մասին Կոմիտեի եզրահանգումն ապահովված չէ անհրաժեշր ն բավարար փաստական հանգամանքներով ն դրանց նկատմամբ կիրառելի իրավական հիմքերով»:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործի փաստերի համաձայն՝ Կարեն Դարբինյանը բողոք է ներկայացրել հասեագրված Կոմիտեին, որում մասնավորապես նշվել է հետնյալը. «Ինչն է պատճառը, որ իմ կողմից փոստային առաքմամբ ԵԱՏՄ անդամ երկիր չհանդիսացող երկրներից բացառապես անձնական կարիքների նպատակով ներկրվող ապրանքները ՀՀ մաքսային մարմինների կողմից անկախ մաքսային արժեքից, քանակից ն ԱՏԳԱԱ դասիչից բացառապես պահանջ է դրվում մաքսային հայտարարագրման: Ինչպես ն ինչ չափանիշներով են որոշվում ներկրվող ապրանքների բացահայտ առնտրային սահմանաչափը ԵԱՏՄ անդամ երկիր չհանդիսացող երկրկներից ապրանքների ներկրման մասով: Ինչ ն որ հանգամանքներում է շատ համարվում քաղաքացու կողմից առաջին անգամ ն եզակի քանակությամբ անձնական եպապտակով ներկրվող իրը (...):
Ուստի անհիմե եմ համարում ՀՀ Մաքսային մարմինեերի կողմից վերանշյալ ապրանքների ոչ անձնական նշանակության դասելը ն խնդրում եմ. հանձնարարել ՀՀ մաքսային մարմիեներին վերոնշյալ ապրանքները դիտարկել անձնական օգտագործման ն ղեկավարվել ԵԱՏՄ 107 որոշմամբ սահմանված անձնական ապրանքների բացթողեման ընթացակարգով» (հատոր 1-ին, գ.թ. 25-26):
Կոմիտեի արնմտյան մաքսատուն-վարչության պետ Գարիկ Մինասյանի կողմից ի պատասխան Կարեն Դարբինյանի 04.07.2022 թվականի թիվ Դ/20854-2022 դիմումի ներկայացվել է գրություն հետնյալ բովանդակությամբ. «(.) Միության անդամ պետությունների մաքսային միությունների միավորված կոլեգիայի 28. 09.2017թ. 824/13 որոշման հավելվածով հաստատվել են ռիսկի այն ցուցիչների ցանկը, որոնք կիրառվում են Միության մաքսային սահմանով ֆիզիկական անձանց կողմից տեղափոխվող ապրանքները անձնական օգտագործման ապրանքների շարքին դասելիս:
Միաժամանակ հայտեում եմ եան, որ «ՀՀ Արտաքիե առնտրի ազգային մեկ պատուհան» համակարգում առա են Ձեր կողմից ներկայացված թիվ 05100011/071221/0044328 ն 05100011/240122//0002061 ապրանքների հայտարարագրերը:
Հաշվի առնելով վերոգրյալը Ձեր կողմից ՀՀ ներմուծված խեդրո առարկա ապրանքները ելնելով ապրանքների բնույթից ն քանակից, մաքսային մարմեի կողմից չեն դիտարկվել անձնական օգտագործման ապրանքներ, ուստի Ձեզ առաջարկվել է ներկայացնել ապրանքների հայտարարագիր (...)»:
12
Վերոգրյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով ստորադաս դատարանների պատճառաբանությունների հիմնավորվածությանը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետնյալը.
Այսպես, Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 2-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն՝ նույն Օրենսգրքի նպատակներով գործածվում են հասկացություններ, որոնք ունեն հետնյալ իմաստը՝ «ապրանքների ներմուծում Միության մաքսային տարածք»՝ Միության մաքսային սահմանը հատելու հետ կապված գործողությունների իրականացում, որոնց արդյունքում ապրանքները Միության մաքսային տարածք են ժամանել ցանկացած միջոցով, այդ թվում` միջազգային փոստային առաքանիներով առաքման, խողովակաշարային տրանսպորտի ն էլեկտրահաղորդման գծերի օգտագործման միջոցով՝ մինչն մաքսային մարմինների կողմից այդպիսի ապրանքների բացթողումը:
Նույն մասի 46-րդ կետի համաձայն՝ «անձնական օգտագործման ապրանքներ»՝ ապրանքներ, որոնք նախատեսված են ֆիզիկական անձանց՝ ձեռնարկատիրական գործունեության իրականացման հետ չկապված անձնական, ընտանեկան, տնային ն այլ կարիքների համար ն Միության մաքսային սահմանով տեղափոխվում են ուղեկցվող կամ չուղեկցվող ուղեբեռով, միջազգային փոստային առաքանիներով առաքման կամ այլ եղանակով:
Օրենսգրքի 256-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ անձնական օգտագործման ապրանքները կարող են Միության մաքսային սահմանով տեղափոխվել հետնյալ եղանակներով՝
1) ֆիզիկական անձի Միության մաքսային սահմանով անցնելու ժամանակ՝ ուղեկցվող կամ չուղեկցվող ուղեբեռով.
2) միջազգային փոստային առաքանիներով.
3) փոխադրողի կողմից՝ Միության մաքսային սահմանը չհատած ֆիզիկական անձի հասցեով կամ Միության մաքսային սահմանը չհատած ֆիզիկական անձի անունից:
Նուն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ միության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքներն անձնական օգտագործման ապրանքների շարքին դասելն իրականացվում է մաքսային մարմնի կողմից՝ ելնելով
1) Միության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների մասին ֆիզիկական անձի բանավոր կամ գրավոր դիմումից՝ ուղնորային մաքսային հայտարարագրի օգտագործմամբ.
2) ապրանքների բնույթից ն քանակից.
3) ֆիզիկական անձի՝ Միության մաքսային սահմանը հատելու ն (կամ) այդ ֆիզիկական անձի կողմից կամ նրա հասցեով ապրանքները Միության մաքսային սահմանով տեղափոխելու հաճախականությունից:
Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ նույն հոդվածի 4-րդ կետի 2-րդ ն 3-րդ ենթակետերում նշված չափանիշների քանակական բնութագրերը ն (կամ) Միության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքներն անձնական օգտագործման
13
ապրանքների շարքին դասելու լրացուցիչ չափանիշները սահմանվում են Հանձնաժողովի կողմից:
Օրենսգրքի 457-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ Օրենսգրքի 256-րդ հոդվածի 4-րդ ն 5-րդ կետերի դրույթները կիրառվում են մինչն Հանձնաժողովի այն որոշումն ուժի մեջ մտնելը, որն ընդունվել է նշված հոդվածի 5-րդ կետին համապատասխան, ն որով սահմանվում են Միության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքներն անձնական օգտագործման ապրանքների շարքին դասելու չափանիշների քանակական բնութագրերը:
Իսկ մինչն Հանձնաժողովի նշված որոշումն ուժի մեջ մտնելը համապատասխան իրավահարաբերությունների կարգավորումն իրականացվում է՝ «Ֆիզիկական անձանց կողմից Մաքսային Միության մաքսային սահմանով անձնական օգտագործման ապրանքների փոխադրման ն դրանց բացթողման հետ կապված մաքսային գործառնությունների իրականացման կարգի մասին» 2010 թվականի հունիսի 18-ի համաձայնագրի (այսուհետ նան՝ Համաձայնագիր) 3-րդ հոդվածի 1-ին կետի դրույթներին համապատասխան:
Համաձայնագրի 3-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ ֆիզիկական անձանց կողմից մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքները անձնական օգտագործման ապրանքների շարքին դասելն իրականացվում է մաքսային մարմնի կողմից` ռիսկերի կառավարման համակարգի կիրառմամբ՝ ելնելով
- տեղափոխվող ապրանքների մասին ֆիզիկական անձի դիմումից (բանավոր կամ գրավոր` ուղնորային մաքսային հայտարարագրի օգտագործմամբ) սույն Համաձայնագրով սահմանված դեպքերում.
- ապրանքների բնույթից ն քանակից.
- ֆիզիկական անձանց կողմից մաքսային սահմանը անցնելու ն (կամ) նրանց կողմից մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման հաճախականությունից:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ քննարկվող իրավահարաբերությունների մասով Միության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքներն անձնական օգտագործման ապրանքների շարքին դասելն իրականացվում է մաքսային մարմնի կողմից՝ ելնելով 1) Միության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների մասին ֆիզիկական անձի բանավոր կամ գրավոր դիմումից՝ ուղնորային մաքսային հայտարարագրի օգտագործմամբ, 2) ապրանքների բնույթից ն քանակից, 3) ֆիզիկական անձի՝ Միության մաքսային սահմանը հատելու ն (կամ) այդ ֆիզիկական անձի կողմից կամ նրա հասցեով ապրանքները Միության մաքսային սահմանով տեղափոխելու հաճախականությունից:
Վերոգրյալի առնչությամբ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում փաստել, որ Դատարանի 18.07.2022 թվականի որոշմամբ նան որոշվել է Կոմիտեից պահանջել որոշումը ստանալուց հետո երկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչական դատարան ներկայացնե թիվ 05100011/071221/0044328 ն թիվ 05100011/240122/0002061 ապրանքների հայտարարագրերը ն. հայտարարագրերին կից ներկայացված բոլոր փաստաթղթերը: Ի կատարումն Դատարանի 18.07.2022 թվականի
14
որոշման պատասխանողի ներկայացուցչի կողմից դատարան են ներկայացվել վարչական վարույթի նյութերը:
Վերոգրյալ պլաատճառաբանությունների համատեքստում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Դատարան ներկայացված թիվ 05100011/071221/0044328 ն թիվ 05100011/240122/0002061 ապրանքների հայտարարագրերի ն. հայտարարագրերին կից ներկայացված բոլոր փաստաթղթերի գնահատումը դրանց վերաբերելիության ն թույլատրելիության սահմաններում ստորադաս դատարաններին հնարավորություն կտար դրանց համադրված վերլուծության արդյունքում արձանագրելու, որ սույն պարագայում ներկայացված գրությամբ ՀՀ ներմուծված խնդրո առարկա ապրանքները, ելնելով ապրանքների բնույթից ն քանակից, մաքսային մարմնի կողմից չեն կարող դիտարկվել անձնական օգտագործման ապրանքներ, ինչպես իրավաչափորեն արձանագրվել է Կոմիտեի արնմտյան մաքսատուն-վարչության պետի կողմից՝ ի պատասխան Կարեն Դարբինյանի 04.07.2022 թվականի թիվ Դ/20854-2022 դիմումի:
Քննարկվող դեպքում Միության մաքսային սահմանով տեղափոխվել են 8 հատ դատարկ 100 մլ տարողությամբ պլաստմասե տարաներ, 6 հատ տեսաքարտ, 1 հատ համակարգչի սնուցման աղբյուր, 1 հատ գարեջրի տնայնագործական արտադրության սառեցման ջերմափոխանակիչ, 5 հատ խրոցակային եղանիկանման միացման պարագաներ 2 հատ համակարգչի հովացման ջերմափոխանակիչ, 1 հատ ջերմափոխանակիչ, ինչի առնչությամբ, վերը վկայակոչված կարգավորումների համատեքստում, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ներմուծված ապրանքների քանակական բնութագիրն արդեն կասկածի տակ է դնում դրանց՝ անձնական օգտագործման նպատակներով ներմուծված լինելու հանգամանքը՝ հաշվի առնելով այն, որ նույն տեսակի ապրանքի բնույթը ն բազմաթիվությունը ողջամտորեն տարակուսելի են դարձնում ապրանքների՝ ոջ առնտրային լինելու փաստի հաստատումը:
Իսկ վերը նշված հայտարարագրերի ուսումնասիրությունը լրացուցիչ բացառում է առնվազն նույնաբնույթ ապրանքների առաջին անգամ մաքսային սահմանով տեղափոխված լինելու ե անձնական օգտագործման նպատակով ողջամիտ քանակով ներմուծված լինելու հանգամանքները` բավարարելով մաքսային մարմնի կողմից ֆիզիկական անձի՝ Միության մաքսային սահմանը հատելու ն (կամ) այդ ֆիզիկական անձի կողմից կամ նրա հասցեով ապրանքները Միության մաքսային սահմանով տեղափոխելու հաճախականության ն քանակի՝ որպես մաքսայի մարմնի կողմից հայտարարագրման պահանջ ներկայացնելու իրավասության իրացման պայմանները, ինչն արդեն իսկ հանգեցնում է ապրանքների՝ ոջ անձնական օգտագործման նպատակով ներմուծման հանգամանքի կանխատեսելիությանը:
Անդրադառնալով Վերաքննիչ դատարանի եզրահանգմանն առ այն, որ նշված գրությունից պարզ չէ, թե հատկապես ինչ քանակի ն բնույթի պետք է լինեին ներմուծված ապրանքներն ընդհանրապես, որպեսզի դրանք համապատասխանեին «ապրանքներ անձնական օգտագործման համար» իրավաբանական եզրույթին, ն միաժամանակ նույն գրությամբ չի հատկորոշվել, թե կիրառված չափորոշիչներն ինչպես են թույլ տալիս ուղիղ պնդելու, որ ներմուծված ապրանքներն այլնս այն բնույթի ն քանակի ապրանքներն են,
15
որոնք օբյեկտիվորեն չեն կարող դասվել «ապրանքներ անձնական օգտագործման համար» ապրանքների կազմին, որպիսի իրողությունը թույլ չի տալիս եզրահանգում կատարել մաքսային մարմնի դիրքորոշման հավաստիության վերաբերյալ` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել հետնյալը.
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործողության կատարման հայցով հայցվորը կարող է պահանջել կատարելու որոշակի գործողություններ կամ ձեռնպահ մնալու այնպիսի գործողություններից, որոնք ուղղված չեն վարչական ակտի ընդունմանը:
Նույն օրենսգրքի 124-րդ հոդվածի 3-րդ հոդվածի համաձայն՝ հայցվող բարենպաստ վարչական ակտի, ինչպես նան հայցվող գործողության կամ դրանից ձեռնպահ մնալու իրավաչափությունը որոշվում է դատական ակտի կայացման դրությամբ ձեռք բերված ապացույցների շրջանակում Ա դատական ակտի կայացման պահին գործող օրենքների հիման վրա:
Վերոգրյալ կարգավորումների վկայակոչմամբ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ գործողության կատարման հայցի շրջանակներում իրականացվող դատական քննության առարկան հայցվող գործողության կամ դրանից ձեռնպահ մնալու իրավաչափության գնահատումն է՝ հիմքում ունենալով օրենսդրական կարգավորումն առ այն, որ հայցվող գործողության կամ դրանից ձեռնպահ մնալու իրավաչափությունը որոշվում է դատական ակտի կայացման դրությամբ ձեռք բերված ապացույցների շրջանակում ե դատական ակտի կայացման պահին գործող օրենքների հիման վրա:
Վճռաբեկ դատարանը քննարկվող պարագայում արձանագրում է, որ ստորադաս դատարանը, որպես դատական ակտի պատճառաբանության ելակետ, սահմանել է Կոմիտեի արնմտյան մաքսատուն-վարչության պետի կողմից ի պատասխան Կարեն Դարբինյանի 04.07.2022 թվա
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 14 հուլիսի, 2025 թ.
- Գործի #:
- ՎԴ/2836/05/22
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
