Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/Օհանյան — ՎԴ/3948/05/20
ՎճռաբեկՎարչական իրավունքAI Ինդեքսավորված

Օհանյան — ՎԴ/3948/05/20

Վճռաբեկ դատարանՎԴ/3948/05/206 նոյեմբերի, 2024 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

քննելով ՀՀ պաշտպանության նախարարության (այսուհետ՝ Նախարարություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 07.11.2023 թվականի որոշման դեմ վարչական գործով ըստ հայցի Սուրեն Օհանյանի ընդդեմ Նախարարության՝ ՀՀ պաշտպանության նախարարի 06.04.2020 թվականի «Զբաղեցրած պաշտոնից ազատելու ն կադրերի տրամադրության տակ թողնելու մասին» թիվ 494-Ա հրամանը ն Նախարարության գլխավոր քարտուղարի 29.04.2020 թվականի «Պայմանագրային զինվորական ծառայողին անձնակազմի ցուցակներից հանելու մասին» թիվ 205-Ա հրամանն անվավեր ճանաչելու ն նախկին աշխատանքում վերականգնելու պահանջնե

Ամբողջ Տեքստ

ԿՐ 255

ԱՆ

ՄԽՈՏ

Աթ)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վերաքննիչ վարչական Վարչական գործ թիվ ՎԴ/3948/05/20

դատարանի որոշում 2024թ.

Վարչական գործ թիվ ՎԴ/3948/05/20

Նախագահող դատավոր՝ Կ. Գնորգյան

Դատավորներ՝ Ա. Առաքելյան

Ս. Հովակիմյան

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով՝

նախագահող Հ. ԲԵԴԵՎՅԱՆ

զեկուցող Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ

Ա. ԹՈՎՄԱՍՅԱՆ

Լ. ՀԱԿՈԲՅԱՆ

Ք. ՄԿՈՅԱՆ

2024 թվականի նոյեմբերի 06-ին

գրավոր ընթացակարգով քննելով ՀՀ պաշտպանության նախարարության (այսուհետ՝ Նախարարություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 07.11.2023 թվականի որոշման դեմ վարչական գործով ըստ հայցի Սուրեն Օհանյանի ընդդեմ Նախարարության՝ ՀՀ պաշտպանության նախարարի 06.04.2020 թվականի «Զբաղեցրած պաշտոնից ազատելու ն կադրերի տրամադրության տակ թողնելու մասին» թիվ 494-Ա հրամանը ն Նախարարության գլխավոր քարտուղարի 29.04.2020 թվականի «Պայմանագրային զինվորական ծառայողին անձնակազմի ցուցակներից հանելու մասին» թիվ 205-Ա հրամանն անվավեր ճանաչելու ն նախկին աշխատանքում վերականգնելու պահանջների մասին,

2

ՊԱՐԶԵՑ

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան՝ Սուրեն Օհանյանը պահանջել է անվավեր ճանաչել ՀՀ պաշտպանության նախարարի 06.04.2020 թվականի «Զբաղեցրած պաշտոնից ազատելու ն կադրերի տրամադրության տակ թողնելու մասին» թիվ 494-Ա հրամանը, Նախարարության գլխավոր քարտուղարի 29.04.2020 թվականի «Պայմանագրային զինվորական ծառայողին անձնակազմի ցուցակներից հանելու մասին» թիվ 205-Ա հրամանը ն իրեն վերականգնել նախկին աշխատանքում:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ա. Միրզոյան) (այսուհետ՝ Դատարան) 12.04.2022 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակի՝ մասնակի՝ Սուրեն Օհանյանի մասով անվավեր է ճանաչվել ՀՀ պաշտպանության նախարարի 06.04.2020 թվականի «Զբաղեցրած պաշտոնից ազատելու ն կադրերի տրամադրության տակ թողնելու մասին» թիվ 494-Ա հրամանը, անվավեր է ճանաչվել Նախարարության գլխավոր քարտուղար Ա. Սարգսյանի 29.04.2020 թվականի «Պայմանագրային զինվորական ծառայողին անձնակազմի ցուցակներից հանելու մասին» թիվ 205-Ա հրամանը, Նախարարությունը պարտավորեցվել է Սուրեն Օհանյանին վճարել տուժանք՝ ծանուցման յուրաքանչյուր ժամկետանց օրվա համար՝ հաշվարկի համար հիմք ընդունելով աշխատողի միջին օրական աշխատավարձի չափը, Նախարարությունից հօգուտ Սուրեն Օհանյանի բռնագանձվել է հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձ՝ հայցվորի միջին օրական աշխատավարձի չափը համապատասխան օրերի քանակով բազմապատկելու միջոցով, Նախարարությունից հօգուտ Սուրեն Օհանյանի բռնագանձվել է իր միջին աշխատավարձի տասներկուապատիկի չափով գումար՝ որպես աշխատանքում չվերականգնելու դիմաց տրվող հատուցում` համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 2-րդ մասի: Մնացած՝ հայցվորին նախկին աշխատանքում վերականգնելու պահանջի մասով, հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 07.11.2023 թվականի որոշմամբ Նախարարության վերաքննիչ բողոքը մերժվել է, Ա Դատարանի 12.04.2022 թվականի վճիռը՝ բողոքարկված մասով թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Նախարարությունը (ներկայացուցիչ՝ Կարո Բրուտյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Սուրեն Օհանյանը:

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները ն պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքենիչ դատարանը խախվել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածը, 114-րդ հոդվածի 5-րդ մասը, 124րդ հոդվածի Լին մասը, կիրառել է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ ն 115-րդ հոդվածները, որոնք չպետք է կիրառեր, չի կիրառել «Զինվորական ծառայության ն զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 34-րդ, 40-րդ, 4-րդ ն 54-րդ հոդվածները, որոնք պետք է կիրառեր:

Յ

Բողոք բերած անձը նշված պեդումը պատճառաբանել է հետնյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ սուն գործով վեճի առարկա իրավահարաբերությունը կարգավորվում է «Զինվորական ծառայության ն. զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով՝ համաձայն որի պայմանագրային զինծառայողը զինվորական պաշտոնից ազատվում է հաստիքների կրճատման, այդ թվում՝ ստորաբաժանման լուծարման պատճառով:

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 115-րդ հոդվածի էությունը դրսնորվում է աշխատողին աշխատանք փնտրելու համար համապատասխան ժամանակ տրամադրելու անհրաժեշտությամբ, որն ըստ էության նույնպես կարգավորված է «Զինվորական ծառայության ն զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքով՝ զինծառայողին հաստիքների կրճատման հիմքով կադրերի տրամադրության տակ թողնելու սահմանված երկամսյա ժամկետի ինստիտուտի առկայությամբ: Ավելին, տվյալ ժամկետի ընթացքում գործատուն «Զինվորական ծառայության ն. զինծառայողների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի ուժով սահմանված կարգի համաձայն ինքն է առաջարկում զինծառայողին համապատասխան աշխատանք՝ տվյալ ժամանակաընթացքում պահպանելով պաշտոնային դրույքաչափը:

ՀՀ աշխատանքային օրենսգրքով նախապես ծանուցելը՝ դրանից բխող աշխատանք փնտրելու ժամանակի տրամադրման հնարավորությամբ, ամբողջանում է «Զինվորական ծառայութան ն զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի վերը նշված իրավակարգավորումների տրամաբանությամբ, որն էլ, ըստ էության, համարժեք կարգավորում է:

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ զինծառայողը հաստիքի կրճատման մասին տեղեկանում է պաշտոնից ազատման հրամանով (ծառայությունը դեռ չի ավարտվում), այնուհետն անձնակազմի ցուցակներից հանելու հրամանով (ծառայությունը դեռ չի ավարտվում, պայմանագրի գործողությունը չի դադարում, դրա հիման վրա գտնվում է կադրերի տրամադրության տակ, որի ժամկետում պահպանվում է պաշտոնային դրույքաչափը), հետնաբար ՀՀ աշխատանքային օրենսգրքի ծանուցման երկամսյա ժամկետի տրամաբանության մեջ դրված աշխատանք փնտրելու համար ժամանակ տրամադրվելն ամբողջությամբ ներառվում է զինվորական հատուկ օրենքի վերը նկարագրված կարգավորման մեջ: Վերջապես պայմանագիրը դադարում է կադրերի տրամադրության տակ գտնվելու ժամկետի ավարտից հետո տրվող զինվորական ծառայությունից արձակման հրամանով:

Այլ կերպ ասած՝ ընդհուպ մինչն զինծառայողին ծառայությունից արձակումը պայմանագիրը գործում է, ինչն էապես տարբերվում է ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանված հաստիքի կրճատման հիմքով աշխատողի հետ պայմանագիրը դադարեցվելու կառուցակարգից:

Սույն իրավանորմերի վերլուծությունների համատեքստում` ՀՀ աշխատանքային օրենսգրքի 115-րդ հոդվածը իրատեսական չէ կիրառել վիճարկվող հարաբերությունների նկատմամբ, ինչը նս անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:

Վերոգրյալի հիման վրա՝ բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 07.11.2023 թվականի որոշումը ն փոփոխել այն՝ հայցն ամբողջությամբ մերժել,

4

կամ գործն ուղարկել ՀՀ վարչական դատարան՝ նոր քննության՝ սահմանելով նոր քննության ծավալ:

2.Ն Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները.

Ներկայացված վճռաբեկ բողոքն անհիմն է: Սույն գործով բողոքարկվել է ոչ թե իրեն զինված ուժերի պահեստազոր արձակելու ՀՀ պաշտպանության նախարարի թիվ 1059-Ա հրամանը, այլ ՀՀ պաշտպանության նախարարի 06.04.2020 թվականի «Զբաղեցրած պաշտոնից ազատելու ն կադրերի տրամադրության տակ թողնելու մասին» թիվ 494-Ա հրամաը ն Նախարարութան գլխավոր քարտուղարի 29.04.2020 թվականի «Պայմանագրային զինվորական ծառայողին անձնակազմի ցուցակներից հանելու մասին» թիվ 205-Ա հրամանը, քանի որ ինքը զբաղեցրած պաշտոնից ազատվել, կադրերի տրամադրության տակ թողնվել ն անձնակազմի ցուցակներից հանվել է օրենսդրությամբ սահմանված կարգի խախտումներով, որն ամեննին չի նախատեսում կադրերի տրամադրության տակ թողնելու գործընթացի ժամանակ զինծառայողին որնէ պաշտոն առաջարկելը կամ չառաջարկելը:

Թիվ ՎԴ/5817/05/20 վարչական գործով (նշված գործով դատական ակտի պատճենը ներկայացվել է վճռաբեկ բողոքի պատասխանին կից) ինքն ապացուցել է, որ Նախարարության կողմից իրեն պաշտոն առաջարկելու մասին որպես ապացույց մատնանշված իրեն հասցեագրված գրությունը ն ելքերի մատյանում իր ստորագրությունը մերկապարանոց է ն ունեցել է հետնյալ նպատակները, այն է՝ հետագա հնարավոր դատական վեճերում «իրենց ապահովագրելը» ն դատարանին մոլորեցնելը, քանի որ համաձայն 2020 թվականի դրությամբ գործող հրամանների ն կարգի՝ զինվորականին որնէ պաշտոնի նշանակման առաջարկությունն արվում է ոչ թե նրան գրություն ուղարկելով, այլ զինվորականին այս կամ այ պաշտոնի նշանակելու մասին համապատասխան միջնորդագրով:

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետնյալ փաստերը.

1) ՀՀ պաշտպանության նախարարը, հիմք ընդունելով «Զինվորական ծառայության ն. զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը ն 41-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը (հաստիքների կրճատման պատճառով), 06.04.2020 թվականին ընդունել է «Զբաղեցրած պաշտոնից ազատելու ն կադրերի տրամադրության տակ թողնելու մասին» թիվ 494-Ա հրամանը, որի համաձայն՝ Նախարարության թիվ 10037 զորամասի վերահսկիչ վարչության զինծառայողները, այդ թվում` նույն հրամանի 2-րդ կետում նշված հատուկ հանձնարարությունների բաժնի ավագ սպա (25), փոխգնդապետ Սուրեն Օհանյանը 27.03.2020 թվականից ազատվել է զբաղեցրած պաշտոնից՝ թողնվելով Նախարարության կադրերի տրամադրության տակ (հատոր 1-ին գ.թ. 23).

2) Նախարարության գլխավոր քարտուղարի 29.04.2020 թվականի «Պայմանագրային զինվորական ծառայողին անձնակազմի ցուցակներից հանելու մասին» թիվ 205-Ա հրամանի 1-ին կետով ՀՀ պաշտպանության նախարարի 06.04.2020 թվականի թիվ 494-Ա հրամանով զբաղեցրած պաշտոնից ազատված ն Նախարարության կադրերի տրամադրության տակ թողնված Նախարարության թիվ 10037 զորամասի վերահսկիչ վարչության հատուկ

5

հանձնարարությունների բաժնի ավագ սպա Սուրեն Օհանյանը 28.04.2020 թվականից հանվել է Նախարարության թիվ 10037 զորամասի վերահսկիչ վարչության անձնակազմի ցուցակներից ն բոլոր տեսակի բավարարումներից՝ ուղարկվելով ՛Նայխարարության կադրերի տրամադրության տակ (հատոր 1-ին գ.թ. 24).

3) Նախարարության իրավաբանական վարչության պետին հասցեագրված 18.01.2022 թվականի թիվ 17204 գրությամբ Նախարարության կադրային ն ռազմակրթական քաղաքականության գլխավոր վարչության պետ, գնդապետ Հ. Ստեփանյանը հայտնել է, որ «(-.) ՀՀ պաշրպանության նախարարի 2020թ. մարտի 27-ի «Կազմակերպչական հաստիքային հարցերի վերաբերյալ» ԽՍ 0103 հրամանով ՊՆ 10037 զորամասի (ՊՆ աշխատակազմ) կազմից կրճատվել է վերահսկիչ վարչությունը:

Պահեստազորի փոխգնդապետ Սուրեն Արարատի Օհանյանը 2020թ. մարտի 27-ի դրությամբ ծառայում էր ՊՆ 10037 զորամասի վերահսկիչ վարչության հատուկ հանձնարարությունների բաժնի ավագ սպայի պաշտոնին:

Նկատառելով վերոգրյալը հայտնում եմ, որ 2020թ. մարտի 27-ից ի վեր ՊՆ 10037 զորամասի վերահսկիչ վարչության հատուկ հանձնարարությունների բաժնի ավագ սպայի հաստիքը ՀՀ պաշտպանության նախարարությունում գոյություն չունի» (հատոր 1-ին գ.թ. 106):

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումները.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ աշխատանքային օրենսգրքի 115-րդ հոդվածի 1-ին մասի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էություն, նե որի առկայություւը հիմնավորվում է ստոր, ներկայացված պատճառաբանություններով.

Վերոգրյալով պայմանավորված" Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ այե իրավական հարցադրմանը, թե արդյոք ՀՀ աշխատանքային օրենսգրքի 115-րդ հոդվածով սահմանված իրավակարգավորումները' կապված աշխատանքային պայմանագիրը լուծելու դեպքում աշխատողին ոչ ուշ, քան երկու ամիս առաջ գրավոր ծանուցելու գործատուի պարտականության հետ, կարող է կիրառվել զիեծառայողին զինվորական պաշտոնից հաստիքների կրճատման հիմքով ազատելու իրավահարաբերությունների նկատմամբ:

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 1-ին հոդվածի 2-րդ մասի :համաձայն՝ աշխատանքային հարաբերությունների առանձին բնագավառների կարգավորման առանձնահատկությունները կարող են սահմանվել օրենքով:

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 7-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ հանրային պաշտոններ ն հանրային ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց, (..) աշխատանքային (ծառայողական) հարաբերությունները կարգավորվում են նույն օրենսգրքով, եթե համապատասխան օրենքներով այլ բան նախատեսված չէ:

6

ՀՀ վճռաբեկ դատարանը, իրացնելով ՀՀ Սահմանադրության 171-րդ հոդվածում ամրագրված օրենքների ն այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունն ապահովելու իր առաքելությունը ն այդ առումով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 7-րդ հոդվածի 7-րդ մասի կապակցությամբ իրավունքի զարգացումն ապահովելու անհրաժեշտությունից ելնելով հարկ է համարել արձանագրել, որ իրավակիրառ պրակտիկան պետք է զարգանա այն ուղղությամբ, որ հանրային պաշտոններ ն հանրային ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց աշխատանքային (ծառայողական) հարաբերությունների նկատմամբ վկայակոչված իրավանորմը կարող է կիրառելի լինել միայն այն պարագայում, երբ հանրային պաշտոններ ն հանրային ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց աշխատանքային (ծառայողական) հարաբերություններին առնչվող կոնկրետ հարցերը կարգավորված չեն տվյալ ծառայության առանձնահատկությունները կարգավորող հատուկ օրենքներով: Այլ կերպ ասած եթե հանրային պաշտոններ ն հանրային ծառայության 60պաշտոններ զբաղեցնող անձանց աշխատանքային (ծառայողական) հարաբերությունները կարգավորված չեն տվյալ ծառայության առանձնահատկությունները (կարգավորող հատուկ օրենքներով, ապա այդ հարաբերությունների նկատմամբ պետք է կիրառվի ՀՀ աշխատանքային օրենսգրքի 7-րդ հոդվածի 7-րդ մասը (տես, Կարեն Աթաջանյանն ընդդեմ ՀՀ պաշտպանության նախարարության ն ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի թիվ ՎԴԼ/0079/05/19 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05.05.2023 թվականի որոշումը, ն Մաեվել Գաբրիելյանն ընդդեմ ՀՀ պաշտպանության նախարարության թիվ ՎԴԶ/0045/05/19 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05.05.2023 թվականի որոշումը):

«Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նույն օրենքով սահմանվում են Հայաստանի Հանրապետությունում հանրային ծառայության սկզբունքները, հանրային ծառայության անցնելու պահանջները, հանրային պաշտոնների դասակարգումը, հանրային ծառայողի հիմնական իրավունքները ն պարտականությունները, սոցիալական երաշխիքները, պաշտոնների առանձնահատկությունները, բարեվարքության համակարգը, կարգավորվում են գույքի, եկամուտների, շահերի ն ծախսերի հայտարարագրման հետ կապված, ինչպես նան նուն օրենքով նախատեսված այլ հարաբերությունները:

«Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ հանրային ծառայության առանձին տեսակների կազմակերպման ն գործունեության առանձնահատկությունները սահմանվում են համապատասխան օրենքներով:

«Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հանրային ծառայություն, Օ։-հանրային իշխանության մարմիններին Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ ն օրենքներով վերապահված լիազորությունների իրականացումն է, որն ընդգրկում է պետական ծառայությունը, համայնքային ծառայությունը ն հանրային պաշտոնները:

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ պետական ծառայությունն ընդգրկում է (..) զինվորական ծառայությունը (բացառությամբ օրենքով սահմանված ։պարտադիր զինվորական ծառայության զորակոչի միջոցով իրականացվող շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության), (..):

7

«Զինվորական ծառայության Ա զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նույն օրենքը կարգավորում է քաղաքացիների կողմից Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը մասնակցելու սահմանադրական պարտականության շրջանակներում քաղաքացիների զինվորական ծառայությանը նախապատրաստության, զինվորական ծառայության ն պահեստազորային պատրաստության կազմակերպման Ա իրականացման, ինչպես նան զինծառայողների, նրանց ընտանիքների անդամների ու զինծառայողներին հավասարեցված անձանց իրավական ն սոցիալական երաշխիքների հետ կապված հարաբերությունները:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ եթե հանրային ծառայության (ներառյալ՝ զինվորական ծառայության) պաշտոններ զբաղեցնող անձանց աշխատանքային (ծառայողական) հարաբերությունների ծագման, փոփոխման ն դադարման հիմքերն ու իրականացման կարգը, այդ հարաբերությունների կողմերի իրավունքներն ու պարտականությունները, պատասխանատվությունը, ինչպես նան անվտանգության ապահովման ու առողջության պահպանման պայմանները կարգավորված են տվյալ ծառայության առանձնահատկությունները կարգավորող հատուկ օրենքներով ն դրանց հիման վրա ընդունված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերով, ապա այդ հարաբերությունների նկատմամբ առաջին հերթին կիրառելի են առանձնահատկություններ սահմանող նորմատիվ իրավական ակտի կարգավորումները, որոնց բացակայության դեպքում կարող են կիրառվել նան հանրային ծառայության համար սահմանված ընդհանուր կարգավորումները, իսկ այդպիսի իրավակարգավորումների բացակայության դեպքում միայն կիրառման ենթակա կարող են լինել ՀՀ աշխատանքային օրենսգրքում ամրագրված իրավակարգավորումները:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ զինվորական ծառայությանը ն զինծառայողի կարգավիճակին վերաբերող իրավահարաբերությունները կարգավորող հատուկ օրենք է հանդիսանում «Զինվորական ծառայության ն զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքը:

«Զինվորական ծառայության ն զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ. օրենքի՝ իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ (այսուհետ՝ Օրենք) 40-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն` պայմանագրային զինծառայողը զինվորական պաշտոնից ազատվում է' հաստիքների կրճատման, այդ թվում` ստորաբաժանման լուծարման պատճառով:

Օրենքի 41-րդ հոդվածի 1ին մասի 1ին կետի համաձայն` պայմանագրային զինծառայողները թողնվում են պետական լիազոր մարմնի կադրերի (կադրային ստորաբաժանման) տրամադրության տակ նույն օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի` 2-րդ ն 3-րդ կետերով սահմանված դեպքերում՝ երկու ամսից ոչ ավելի (...):

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ պայմանագրային զինծառայողներին կադրերի (կադրային ստորաբաժանման) տրամադրության տակ թողնելու կարգը սահմանում է պետական լիազոր մարմնի ղեկավարը:

Օրենքի 54-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի համաձայն՝ պայմանագրային զինծառայողը զինվորական ծառայությունից արձակվում է՝ հաստիքների կրճատման, այդ թվում` ստորաբաժանման լուծարման դեպքում, եթե առկա չէ թափուր այլ զինվորական

8

պաշտոն կամ զինծառայողը համաձայն չէ նշանակվելու այլ զինվորական պաշտոնի ն չունի նույն օրենքով սահմանված պարտադիր զինվորական ծառայության չծառայած ժամկետ:

Օրենքի 61-րդ հոդվածի 13-րդ կետի համաձայն՝ նույն օրենքով սահմանված կարգով հաստիքների կրճատման, այդ թվում` ստորաբաժանման լուծարման (...) պատճառով, (...), զինվորական պաշտոնից ազատված ն կադրերի տրամադրության տակ թողնված զինծառայողների համար պահպանվում է պաշտոնային դրույքաչափը՝ օրենքով սահմանված կադրերի (կադրային ստորաբաժանման) տրամադրության տակ թողնելու ժամանակահատվածում:

ՀՀ աշխատանքային օրենսգրքի` իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 113-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ գործատուն իրավունք ունի աշխատողի հետ լուծելու անորոշ ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը, ինչպես նան որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը նախքան դրա գործողության ժամկետի լրանալը՝ արտադրության ծավալների ն (կամ) տնտեսական ն (կամ) տեխնոլոգիական ն (կամ) աշխատանքի կազմակերպման պայմանների փոփոխման ն (կամ) արտադրական անհրաժեշտությամբ պայմանավորված աշխատողների քանակի ն (կամ) հաստիքների կրճատման դեպքում:

ՀՀ աշխատանքային օրենսգրքի՝ իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 113-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նույն հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 3-րդ, 7-րդ ն 11-րդ կետերով նախատեսված հիմքերով որոշակի ժամկետով կամ անորոշ ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը լուծելիս գործատուն պարտավոր է այդ մասին աշխատողին ծանուցել նույն օրենսգրքի 115-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված ժամկետներում:

ՀՀ աշխատանքային օրենսգրքի` իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 115-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նույն օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին ն 2-րդ կետերով նախատեսված հիմքերով աշխատանքային պայմանագիրը լուծելու դեպքում գործատուն պարտավոր է աշխատողին գրավոր ծանուցել ոչ ուշ, քան երկու ամիս առաջ:

Անդրադառնալով աշխատանքից ազատելու վերաբերյալ ծանուցմանը՝ ՀՀ վճռաբեկ դատարանը նախկին որոշումներից մեկով հայտնել է, որ աշխատանքից ազատելու ծանուցումը տրամադրվում է աշխատանքային հարաբերությունների առկայության պայմաններում՝ նկատի ունենալով, որ աշխատողը դեռես նույն գործատուի մոտ կատարում է աշխատանք, ստանում աշխատավարձ, հնարավորություն ունենում կատարվող աշխատանքին զուգահեռ փնտրել այլ աշխատանք, ինչը չէր կարող ապահովվել, եթե հաստիքն արդեն կրճատված լիներ կամ գոյություն չունենար: (...) ՀՀ վճռաբեկ դատարանի նման մոտեցումը ։-պայմանավորված է աշխատողների շահերի պաշտպանության անհրաժեշտությամբ՝ հնարավորություն տալով նախապես տեղեկանալ աշխատանքից հնարաոր ազատման մասին փնտրել րլ839նոր աշխատանք տեղեկացման ժամանակահատվածում աշխատել ն ստանալ աշխատավարձ (տե'ս, Անահիտ Նազարյանն ընդդեմ Հրազդան համայնքի ղեկավարի թիվ ԿԴ/1490/02/16 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.04.2018 թվականի որոշումը):

Նախկինում կայացրած մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 115-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված գործատուի

9

պարտականության չկատարման միակ իրավական հետնանք է հանդիսանում նույն հոդվածի 2-րդ մասում սահմանված տուժանքի վճարումը Ա չի կարող հանգեցնել աշխատանքային պայմանագրի լուծման կապակցությամբ ընդունած իրավական ակտի անվավերությանը (տե՛ս, Նունե Մանուկյանն ընդդեմ «ԱրմենՏել» ՓԲԸ-ի թիվ 3-34(ՎԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.01.2007 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկին որոշումներից մեկում նշել է նան, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 115-րդ հոդվածի 1-ին մասում սահմանված ժամկետն օրենսդիրը դիտարկել է որպես անհրաժեշտ նե բավարար ժամանակահատված աշխատանքային պայմանագրի լուծման մասին աշխատողին ծանուցելու համար (տե'ս, Արամ Կարապետյաեն ըեդդեմ «ԱրմենՏել» ՓԲԸ-ի թիվ ԵԱՔԴ/0008/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05.11.2020 թվականի որոշումը):

Հաշվի առնելով ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից նախկինում արտահայտված իրավական դիրքորոշումները, ինչպես նան ելնելով զինվորական ծառայությանը ն զինծառայողի կարգավիճակին վերաբերող իրավակարգավորումների՝ սույն որոշմամբ կատարված վերլուծությունից՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել հետնյալը.

Գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագրի լուծման ընդհանուր հիմքերը նախատեսված են ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասով, ի թիվս որոնց նախատեսված է նան որոշակի պատճառներով աշխատողների քանակի ն (կամ) հաստիքների կրճատումը: Միննույն ժամանակ, Օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված են պայմանագրային զինծառայողին զինվորական պաշտոնից ազատելու հիմքերը, ի թիվս որոնց, նախատեսված է հաստիքների կրճատման, այդ թվում՝ ստորաբաժանման լուծարման պատճառը: Այսինքն, օրենսդիրը հատուկ օրենքով կարգավորել է զինվորական ծառայությունից ազատման հիմքերը: Մասնավորապես, զինվորական ծառայության դադարեցման հիմք է հանդիսանում Օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված հաստիքների կրճատումը, այդ թվում՝ ստորաբաժանման լուծարումը, այլ ոչ թե ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հաստիքների կրճատման հիմքը:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 115-րդ հոդվածի 1-ին մասի դիսպոզիցիան ունի բլանկետային ձնակերպում, որն ուղղակիորեն հղում է կատարում նույն օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին ն 2-րդ կետերով նախատեսված հիմքերով աշխատանքային պայմանագիրը լուծելու դեպքերին, որի համար էլ, որպես աշխատողի իրավունքների երաշխիք նախատեսում է, որ գործատուն պարտավոր է աշխատողին գրավոր ծանուցել ոչ ուշ, քան երկու ամիս առաջ: Նշված իրավակարգավորմամբ օրենսդիրը փաստացի երաշխավորլ է աշխատողի աշխատանքային իրավունքները՝ հնարավորություն տալով վերջինիս նախապես՝ ոչ ուշ, քան երկու ամիս առաջ տեղեկանալ աշխատանքից հնարավոր ազատման մասին, այդ ժամանակահատվածն օգտագործել նոր աշխատանք գտնելու համար, միաժամանակ այդ նույն ժամանակահատվածում աշխատել, ստանալ աշխատավարձ, որն անհրաժեշտ է մարդու ն նրա ընտանիքի անդամների կենսագործունեության համար:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ զինվորական պաշտոնից ազատելու զինծառայողների շահերի պաշտպանության անհրաժեշտությամբ պայմանավորված

10

օրենսդիրը Օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում նս ամրագրել է հատուկ երաշխիք, ըստ որի՝ նույն օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ ն 3-րդ կետերով սահմանված դեպքերում պայմանագրային զինծառայողները թողնվում են պետական լիազոր մարմնի կադրերի (կադրային ստորաբաժանման) տրամադրության տակ երկու ամսից ոչ ավելի: Ընդ որում օրենքով սահմանված կարգով հաստիքների կրճատման, այդ թվում՝ ստորաբաժանման լուծարման պատճառով, զինվորական պաշտոնից ազատված ն կադրերի տրամադրության տակ թողնված զինծառայողների համար պահպանվում է պաշտոնային դրույքաչափը՝ օրենքով սահմանված կադրերի (կադրային ստորաբաժանման) տրամադրության տակ թողնելու ժամանակահատվածում: Այլ կերպ ասած, օրենքով սահմանված կարգով հաստիքների կրճատման, այդ թվում՝ ստորաբաժանման լուծարման պատճառով, զինվորական պաշտոնից ազատված ն կադրերի տրամադրության տակ թողնված զինծառայողները նս հնարավորություն ունեն նշված երկու ամսվա ժամանակահատվածն օգտագործլ նոր աշխատանք գտնելու համար՝ միաժամանակ այդ նույն ժամանակահատվածում ստանալ պաշտոնային դրույքաչափով աշխատավարձ: Բացի այդ, օրենքով սահմանված կարգով հաստիքների կրճատման, այդ թվում՝ ստորաբաժանման լուծարման պատճառով, զինվորական պաշտոնից ազատված զինծառայողները կադրերի տրամադրության տակ գտվելու ժամանակահատվածում ունեն օրենքով երաշխավորված հնարավորություն զինվորական այլ պաշտոնի թափուր տեղ առաջանալու դեպքում իրենց համաձայնությամբ նշանակվելու այդ պաշտոնին:

Վերոգրյալի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 115-րդ հոդվածը չի կարող կիրառելի լինել զինծառայողին զինվորական պաշտոնից ազատելու այն իրավահարաբերությունների նկատմամբ, որի համար հիմք է հանդիսացել Օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված որնէ հիմք, որի պարագայում զինվորական պաշտոնից ազատված զինծառայողները թողնվում են կադրերի տրամադրության տակ երկու ամսից ոչ ավելի ն այդ ժամանակահատվածում նրանց համար երաշխավորված է պաշտոնային դրույքաչափով աշխատավարձ ստանալու իրավական հնարավորությունը, որի ընթացքում նան նրանք կարող են իրացնել նոր աշխատանք գտնելու իրենց իրավունքը: Այլ կերպ ասած, զինվորական ծառայության հարաբերություններում, հաստիքների կրճատման մասին աշխատողին ոչ ուշ, քան երկու ամիս առաջ գրավոր ծանուցելու փոխարեն օրենսդիրը նախատեսել է համարժեք այլ երաշխիք, այն է՝ պաշտոնից ազատված զինծառայողները երկու ամիսների ընթացքում թողնվում են պետական լիազոր մարմնի կադրերի (կադրային ստորաբաժանման) տրամադրության տակ, ն կադրերի (կադրային ստորաբաժանման) տրամադրության տակ գտնվելու ժամանակահատվածում նրանց համար պահպանվում է ՛պաշտոնային դրույքաչափը: Նշվածով պաշտպանվում են պաշտոնից ազատված զինծառայողների շահերը՝ հնարավորություն տալով նախապես նոր աշխատանք փնտրել՝ վարձատրվելով նույն դրույքով, որով նրանք կվարձատրվեին աշխատելու դեպքում:

Բացի այդ, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում կրկին ընդգծել, որ անգամ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 115-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված գործատուի պարտականության առկայության պայմաններում վերջինիս չկատարման դեպքում, այդպիսի անգործության միակ իրավական հետնանքը նուն հոդվածի 2-րդ մասում

1

սահմանված տուժանքի վճարումն է, որը չի կարող հանգեցնել աշխատանքային պայմանագրի լուծման կապակցությամբ ընդունված իրավական ակտի անվավերությանը:

Վճռաբեկ դաւյրարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն գործը հարուցվել է Սուրեն Օհանյանի կողմից ներկայացված հայցի հիման վրա, որով վերջինս պահանջել է անվավեր ճանաչել ՀՀ պաշտպանության նախարարի 06.04.2020 թվականի «Զբաղեցրած պաշտոնից ազատելու ն կադրերի տրամադրության տակ թողնելու մասին» թիվ 494-Ա հրամանը, Նախարարության գլխավոր քարտուղարի 29.04.2020 թվականի «Պայմանագրային զինվորական ծառայողին անձնակազմի ցուցակներից հանելու մասին» թիվ 205-Ա հրամանը ն իրեն վերականգնել նախկին աշխատանքում:

Դատարանը 12.04.2022 թվականի վճռով հայցը բավարարել է մասնակի՝ մասնակի՝ Սուրեն Օհանյանի մասով անվավեր է ճանաչել ՀՀ պաշտպանության նախարարի 06.04.2020 թվականի «Զբաղեցրած պաշտոնից ազատելու ն կադրերի տրամադրության տակ թողնելու մասին» թիվ 494-Ա հրամանը, անվավեր է ճանաչել Նախարարության գլխավոր քարտուղար Ա. Սարգսյանի 29.04.2020 թվականի «Պայմանագրային զինվորական ծառայողին անձնակազմի ցուցակներից հանելու մասին» թիվ 205-Ա հրամանը, Նախարարությանը պարտավորեցրել է Սուրեն Օհանյանին վճարել տուժանք՝ ծանուցման յուրաքանչյուր ժամկետանց օրվա համար՝ հաշվարկի համար հիմք ընդունելով աշխատողի միջին օրական աշխատավարձի չափը, Նախարարությունից հօգուտ Սուրեն Օհանյանի բռնագանձել է հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձ՝ հայցվորի միջին օրական աշխատավարձի չափը համապատասխան օրերի քանակով բազմապատկելու միջոցով, Նախարարությունից հօգուտ Սուրեն Օհանյանի բռնագանձել է իր միջին աշխատավարձի տասներկուսպատիկի չափով գումար՝ որպես աշխատանքում չվերականգնելու դիմաց տրվող հատուցում՝ համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 2-րդ մասի: Մնացած՝ հայցվորին նախկին աշխատանքում վերականգնելու պահանջի մասով, հայցը մերժվել է:

Դատարանը գտել է, որ զինվորական ծառայությունը հանրային ծառայության մեջ ընդգրկված պետական ծառայության մաս է կազմում, որը, որպես կանոն, կարգավորվում է «Զինվորական ծառայության ն զինծառայողների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքով, իսկ նշված օրենքով չկարգավորվող աշխատանքային հարաբերությունները ՀՀ աշխատանքային օրենսգրքով:

Այնուհետն, ՀՀ աշխատանքային օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, 113-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, 3-րդ մասի համաձայն՝ նույն հոդվածի 1-ին մասի 2-րդ, 3-րդ ն 4-րդ կետերի, 115-րդ հոդվածի 1-ին մասի վկայակոչմամբ Դատարանն արձանագրել է հետնյալը. «(.) գործում առկա չէ որնէ ապացույց առ այն, որ հայցվորը վիճարկվող հրամաններով համապատասխան պաշտոնից ազատվելուց 2 ամիս առաջ օրենքով սահմանված կարգով ծանուցվել է աշխատանքից հեարավոր ազատման ն ՀՀ պաշտպանության նախարարության կադրերի փրամադրության տակ թողնվելու վերաբերյալ, հետնաբար, եման պայմաններում, դատարանը եզրակացեում է, որ ՀՀ պաշտպանության նախարարի 06.04.2020թ. թիվ 494-Ա հրամանը մասնակի՝' Սուրեն

12

Օհանյանի մասով, ն ՀՀ պաշտպանության նախարարության գլխավոր քարտուղար Ա. Սարգսյանի 29.04.2020թ. թիվ 205-Ա հրամանը իրավաչափ չեն ն դրանք ընդունվել են հիշյալ նորմերի պահանջների խախտմամբ, ենթակա են վերացման:

Վերոգրյալով պայմանավորված ն հիմք ընդունելով այն հանգամանքը, որ աշխատանքային պայմանագիրը լուծելիս գործատուի կողմից չեն պահպանվել աշխատանքային պայմանագիրը լուծելու վերաբերյալ ծանուցման ժամկետները' դրանով իսկ հայցվորի համար առաջացնելով փաստական հանգամանքներ, դատարաեը գտնում է, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը պարտավոր է Սուրեն Օհանյանիին վճարել տուժանք' ծանուցման յուրաքանչյուր ժամկետանց օրվա համար, որը հաշվարկվում է հիմք ընդունելով աշխատողի միջին օրական աշխատավարձի չափը: (-) գործի քննությամբ պարզվել է, որ հայցվորի զբաղեցրած հաստիքը կրճատվել է:

Բացի այդ, գործում առկա ՀՀ պաշտպանության նախարարության իրավաբանական վարչության պետին հասցեագրված 18.01.2022 թվականի թիվ 17204 գրությամբ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կադրային ն ռազմակրթական քաղաքականության գլխավոր վարչության պետը հայտնել է, որ 2020 թվականի մարտի 27ից ի վեր ՊՆ 10037 զորամասի վերահսկիչ վարչության հատուկ հաեձնարարությունների բաժեի ավագ սպայի հաստիք՝` ՀՀ պաշտպանության նախարարությունում գոյություն չունի: (..)

Սուրեն Օհանյանին հեարավոր չէ վերակաեգնել նախկին աշխատանքին, այսինքն այն աշխատանքին, որը վերջինս կատարել է աշխատանքից ազատվելու հրամանն արձակելու պահի դրությամբ, քանի որ ՀՀ պաշտպանության նախարարության 10037 զորամասի վերահսկիչ վարչության հաստիքները (այդ թվում նան հատուկ հանձեարարությունների բաժնի ավագ սպայի հաստիքը) 27.03.2020թ.-ից կրճատվել են:

Հաշվի առնելով որ սույն դեպքում հայցվորին զբաղեցրած պաշտոնից ազատվել է օրենսդրությամբ սահմանված կարգի խախտումով, որի արդյունքում ՀՀ պաշտպանության նախարարի 06.04.2020թ. թիվ 494-Ա հրամանը մասեակի' Սուրեն Օհանյանի մասով, ՀՀ պաշտպանության նախարարության գլխավոր քարտուղար Ա. Սարգսյանի 29.04.2020թ. թիվ 205-Ա հրամանը ենթակա են անվավեր ճանաչման, սակայն հայցվորը վերը եշված պատճառաբանությամբ չի վերակաեգեվում իր նախկին աշխատանքում, դատարանը, հիմք ընդունելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 2-րդ մասը, արձանագրում է, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը Սուրեն Օհանյանին պետք է վճարի հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձ` հայցվորի միջե օրական աշխատավարձի չափը համապատասխան օրերի քանակով բազմապատկելու միջոցով, ինչպես նան հայցվորին աշխատանքում չվերակաեգնելու դիմաց պետրք է վճարի հատուցում՝ վերջինիս միջին աշխատավարձի տասներկուապամտիիկի չափով»:

Վերաքննիչ դատարանը 07.11.2023 թվականի որոշմամբ Նախարարության վերաքննիչ բողոքը մերժել է, ն Դատարանի 12.04.2022 թվականի վճիռը թողել է անփոփոխ հետնյալ պատճառաբանությամբ. «(..) Օրենքը, որպես պայմանագրային զինծառայողներին զինվորական պաշտոնից ազատելու հիմք, ի թիվս այլնի, նախատեսելով հաստիքների կրճատումը (այդ թվում` ստորաբաժանման լուծարման պատճառով), երանց այդ հիմքով պաշտոնից ազատելու ընթացակարգը կանոնակարգող առանձին դրույթներ չի սահմանել, որպիսի պարագայում Վերաքննիչ դատարանի գնահատմամբ այդ գործընթացի նկատմամբ

13

կիրառելի եե ՀՀ աշխատանքային օրենսգրքի համապատասխան իրավակար գավորումները:

(-.) վարչական գործում առկա չէ որնէ ապացույց առ այե, որ Սուրեն Օհանյանը ՀՀ պաշտպանության նախարարի «Զբաղեցրած պաշտոնից ազատելու ն կադրերի տրամադրության տակ թողնելու մասին» 06.04.2020թ.թիվ 494Ա հրամանով համապատասխան պաշտոնից ազատվելուց երկու ամիս առաջ օրենքով սահմանված կարգով ծանուցվել է հաստիքների կրճատման հիմքով աշխատանքից հնարավոր ազատման ն ՀՀ պաշտպանության նախարարության կադրերի փրամադրության տակ թողեվելու մասին:

(-.) ՀՀ պաշպտանության նախարարությունը պատշաճ կերպով չի կատարել ՀՀ աշխատանքային օրենսգրքի 115րդ հոդվածի Լին մասով սահմանված իր պարպտականություեը (...) :

Անդրադառնալով բողոքաբերի' պայմանագրային զինծառայողին զինվորական պաշտոնից ազատելուց հետո երկու ամսից ոչ ավելի ժամկերով ՀՀ պաշտպանության նախարարության կադրերի տրամադրության տակ թողնելու Օրենքով նախատեսված կարգավորումը" իբրն աշխատողին (զինծառայողին) երկու ամիս առաջ չծանուցելու պարպտականությունը չկատարելու հիմեավորում ներկայացված փաստարկին՝ Վերաքենիչ դատարանը հարկ է համարում եշել, որ օրենսդիրը պաշտոնից ազատելուց հետո զինծառայողին ՀՀ պաշտպանության նախարարության կադրերի փրամադրության տակ թողնելու հանգամանքը չի դիտարկել որպես աշխատողին հաստիքների կրճատման հիմքով ազատելու դեպքում գործատուի կողմից վերջինիս ծանուցելու պարտականություն չունենալու հիմք, այլ կերպ ասած' պաշտոնից ազատելուց հետո զինծառայողին ՀՀ պաշտպանության նախարարության կադրերի փրամադրության տակ թողնելու կառուցակարգը չի վերացնում (բացառում) այդ հիմքով զինծառայողին զիեվորական պաշտոնից ազատելու մասին եախապես՝ ոչ ուշ, քան երկու ամիս առաջ ծանուցելու պարպտադիրությունը, որպիսի պայմաններում Վերաքննիչ դատարանն անհիմե է համարում նան վերը եշված փաստարկմամբ հայցվորին չծանուցելու իրավաչափության վերաբերյալ բողոքաբերի պնդումը»:

Սուն որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումների լուսի ներքո անդրադառնալով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությանը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետնյալը.

Տվյալ դեպքում հայցվորը պահանջել է անվավեր ճանաչել ՀՀ պաշտպանության նախարարի 06.04.2020 թվականի «Զբաղեցրած պաշտոնից ազատելու ն կադրերի տրամադրության տակ թողնելու մասին» թիվ 494-Ա հրամանը, Նախարարության գլխավոր քարտուղարի 29.04.2020 թվականի «Պայմանագրային զինվորական ծառայողին անձնակազմի ցուցակներից հանելու մասին» թիվ 205-Ա հրամանը ն իրեն վերականգնել նախկին աշխատանքում՝ որպես վիճարկվող հրամանների ոչ իրավաչափ լինելու փաստարկ՝ պնդելով, որ չի պահպանվել հաստիքների կրճատումից երկու ամիս առաջ իրեն ծանուցելու օրենսդրական պահանջը: Այսինքն` հայցվորը, ըստ էության, պահանջել է հաստիքների կրճատումից երկու ամիս առաջ իրեն չծանուցելու հանգամանքը դիտարկել որպես

14

ընդունված հրամանների ոչ իրավաչափ հանդիսանալու հիմք Ա որպես հրամանների անվավերության հետնանք՝ իրեն վերականգնել նախկին պաշտոնին:

Սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների հաշվառմամբ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նշված իրավահարաբերությունը ենթակա է կարգավորման Օրենքով, որպիսի պարագայում ՀՀ աշխատանքային օրենսգրքի 115-րդ հոդվածը չի կարող կիրառվել զինծառայողին զինվորական պաշտոնից հաստիքների կրճատման հիմքով ազատելու իրավահարաբերության նկատմամբ:

ՀՀ. պաշտպանության նախարարը, հիմք ընդունելով «Զինվորական ծառայության նե զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը ն 41-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը (հաստիքների կրճատման պատճառով), 06.04.2020 թվականին ընդունել է «Զբաղեցրած պաշտոնից ազատելու ն կադրերի տրամադրության տակ թողնելու մասին» թիվ 494-Ա հրամանը, որի համաձայն՝ Նախարարության թիվ 10037 զորամասի վերահսկիչ վարչության զինծառայողները, այդ թվում նույն հրամանի 2-րդ կետում նշված հատուկ հանձնարարությունների բաժնի ավագ սպա (25), փոխգնդապետ Սուրեն Օհանյանը 27.03.2020 թվականից ազատվել է զբաղեցրած պաշտոնից՝ թողնվելով Նախարարության կադրերի տրամադրության տակ:

Նախարարության գլխավոր քարտուղարի 29.04.2020 թվականի «Պայմանագրային զինվորական ծառայողին անձնակազմի ցուցակներից հանելու մասին» թիվ 205-Ա հրամանի 1-ին կետով ՀՀ պաշտպանության նախարարի 06.04.2020 թվականի թիվ 494-Ա հրամանով զբաղեցրած պաշտոնից ազատված ն Նախարարության կադրերի տրամադրության տակ թողնված Նախարարության թիվ 10037 զորամասի վ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
6 նոյեմբերի, 2024 թ.
Գործի #:
ՎԴ/3948/05/20
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել