Մկրտչյան — ՎԴ/6161/05/18
Ամփոփում
քննելով անհատ ձեռնարկատեր Դավիթ Մկրտչյանի բերած վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 27.05.2020 թվականի որոշման դեմ վարչական գործով ըստ հայցի անհատ ձեռնարկատեր Դավիթ Մկրտչյանի ընդդեմ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ` Կոմիտե)՝ Հայաստանի Հանրապետության կառավարութանն առընթե՝ պետական եկամուտների կոմիտե օպերատիվ հետախուզության վարչության 12-րդ բաժնի պետի կողմից 07.04.2018 թւվականին ընդունված հարկային պարտավորությունների առաջադրման ն պատասխանատվության միջոցների կիրառման վերաբերյալ թիվ 1501933 վարչական ակտը վերացնելու պահանջի մասին, Պ
Ամբողջ Տեքստ
ւ ԱՏոՑ Ց)
են Աշ)
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ վարչական Վարչական գործ թիվ ՎԴ/6161/05/18
դատարանի որոշում 2022թ.
Վարչական գործ թիվ ՎԴ/6161/05/18
Նախագահող դատավոր՝ Կ. Բաղդասարյան
Դատավորներ՝ Ա. Թովմասյան
Կ. Ավետիսյան
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով՝
նախագահող ն զեկուցող Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ
Հ. ԲԵԴԵՎՅԱՆ
Լ. ՀԱԿՈԲՅԱՆ
Ք. ՄԿՈՅԱՆ
2022 թվականի դեկտեմբերի 14-ին
գրավոր ընթացակարգով քննելով անհատ ձեռնարկատեր Դավիթ Մկրտչյանի բերած վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 27.05.2020 թվականի որոշման դեմ վարչական գործով ըստ հայցի անհատ ձեռնարկատեր Դավիթ Մկրտչյանի ընդդեմ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ` Կոմիտե)՝ Հայաստանի Հանրապետության կառավարութանն առընթե՝ պետական եկամուտների կոմիտե օպերատիվ հետախուզության վարչության 12-րդ բաժնի պետի կողմից 07.04.2018 թւվականին ընդունված հարկային պարտավորությունների առաջադրման ն պատասխանատվության միջոցների կիրառման վերաբերյալ թիվ 1501933 վարչական ակտը վերացնելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան՝ անհատ ձեռնարկատեր Դավիթ Մկրտչյանը պահանջել է վերացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի օպերատիվ հետախուզության վարչության 12-րդ բաժնի պետի կողմից 07.04.2018 թվականին ընդունված՝ հարկային .պարտավորություննեի առաջադրման ն պատասխանատվության միջոցների կիրառման վերաբերյալ թիվ 1501933 վարչական ակտը:
2
ՀՀ վարչական դատարանի (դատավոր՝ Հ. Այվազյան) (այսուհետ՝ Դատարան) 12.03.2019 թվականի վճռով հայցը բավարարվել է:
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 27.05.2020 թվականի որոշմամբ Կոմիտեի վերաքննիչ բողոքը բավարարվել է՝ Դատարանի 12.03.2019 թվականի վճիռը բեկանվել ն փոփոխվել է՝ հայցը մերժվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել անհատ ձեռնարկատեր Դավիթ Մկրտչյանը (ներկայացուցիչ՝ Միքայել Դանիելյան):
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Կոմիտեն (ներկայացուցիչ Արման Մնացականյան):
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները ն պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Լ «Վերաքննիչ դատարանը խախտել է «Օպերատիվ-հետախուզական
գործունեության մասին» ՀՀ օրենքի 36-րդ ն 37րդ հոդվածները ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 29-րդ հոդվածի Լին մասը ն 2-րդ մասի Լին կետը, 145-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետնյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանն օպերատիվ-հետախուզական միջոցառում իրականացնելու օրենսդրական հիմքերի առկայության փաստի վիճելի մնալու բացասական հետնանքները թողել է հայցվորի ն ոչ թե՝ Կոմիտեի վրա՝ ըստ էության հաստատված համարելով այդպիսի հիմքերի առկայությունը, այն դեպքում, երբ գործի նյութերում առկա չէ այդ փաստը հաստատելու համար թույլատրելի, վերաբերելի Ա արժանահավատ ապացույցերի բավարար համակցություն, մասնավորապես, օպերատիվ-հետախուզական միջոցառում իրականացնելու համար հիմք հանդիսացած պատճառաբանված միջնորդությունը ն դրա արդյունքում ընդունված օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմնի օպերատիվ ստորաբաժանման ղեկավարի որոշումը:
Վերաքննիչ դատարանը սույն գործի նյութերում քննարկվող միջնորդության ն որոշման բացակայության պայմաններում բեկանել է Դատարանի վճիռը ն գործը նոր քննության ուղարկելու փոխարեն փոփոխել է Դատարանի վճիռը՝ մերժելով անհատ ձեռնարկատեր Դավիթ Մկրտչյանի հայցը, այսինքն` գործում օպերատիվ-հետախուզական միջոցառում իրականացնելու համար օրենքով սահմանված հիմքերի բացակայության պայմաններում Վերաքննիչ դատարանը ոչ թե վիճելի ն/կամ լրացուցիչ պարզման ենթակա է համարել դրանց առկայությունն օբյեկտիվ իրականության մեջ, այլ հաստատված է համարել դրանց առկայությունը:
Բացի այդ, միատեսակ փաստական հանգամանքներ ունեցող թիվ ՎԴ/5582/05/17 վարչական գործով ՀՀ վերաքննիչ վարչական դատարանը 12.02.2018 թվականի որոշմամբ, արձանագրել է, որ. «(...) Վերոգրյալ իրավանորմերի համակարգային վերլուծությունից հետնում է, որ օպերատիվ-հետախուզական միջոցառումներն անցկացվում են օպերատիվ- հետախուզական միջոցառում անցկացնելու մասին .օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմեի օպերատիվ ստորաբաժանման ղեկավարի համապատասխան որոշման հիման վրա, որպիսի որոշումը կայացնելու համար հիմք է
Յ
հանդիսանում օպերատիվ-հերախուզական միջոցառում անցկացնելու թույլրվություն ստանալու վերաբերյալ օպերատիվ ստորաբաժանման աշխատակցի պատճառաբանված միջնորդությունը: Այդ միջեորդությամբ ներկայացվող հարցի քենարկումից հետո է միայն օպերատիվ ստորաբաժանման ղեկավարը որոշում կայացեում համապատասխան օպերատիվ-հետախուզական միջոցառման անցկացումը թույլատրելու կամ դրա վերաբերյալ ներկայացված միջնորդությունը մերժելու մասին' որոշման մեջ եշելով եան այե օպերատիվ- հետախուզական այե միջոցառման (միջոցառումները) տեսակը, որը (որոնք) նախատեսվում է (են) անցկացնել: Օպերատիվ-հերախուզական միջոցառումները սահմանվում են միայն օրենքով, իսկ այե իրականացնող մարմիեն իրավունք չունի իրականացնել այեպիսի գործողություններ, որոնք նախատեսված չեն օպերատիվ-հերախուզական միջոցառումն անցկացնելու մասին որոշմամբ:
Ինչ վերաբերում է բողոքաբերի այն փաստարկին, որ Դատարանն առանձին որոշմամբ չի պահանջել համապատասխան պատճառաբանված միջեորդությունը ապա Վերաքենիչ դատարանը հարկ է համարում նշելու, որ Դատարանը 19.09.2017 թվականի «Ապացույց պահանջելու մասին» որոշմամբ պատասխանողից պահանջել է ներկայացնել վիճարկվող որոշման կայացնելուն ուղղված վարչական վարույթի նյութերն ամբողջությամբ: Մինչդեռ, պատասխանողի կողմից ՀՀ վարչական դատարան ներկայացված' վիճարկվող վարչական ակտի ընդունման համար հիմք հանդիսացած վարչական վարույթի նյութերում առկա չի եղել օպերատիվ-հետախուզական միջոցառում անցկացնելու թույլտվություն ստանալու վերաբերյալ օպերատիվ ստորաբաժանման աշխատակցի պատճառաբանված միջնորդությունը»:
Այսինքն՝ Վերաքննիչ դատարանի բողոքարկվող որոշումը հակասում է նույնանման փաստական հանգամանքներ ունեցող թիվ ՎԴ/տ582/05/7 վարչական գործով ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատական ակտով կատարված դատողություններին:
2. Վերաքննիչ դալրարանը խախտել է ՀՀ հարկային օրենսգրքի 428-րդ հոդվածի Լին մասը:
Բողոք բերած անձը նշված պեդումը պարճառաբանել է հետնյալ փաստարկներով.
Վիճարկվող վարչական ակտն ընդունած պաշտոնատար անձը՝ Կոմիտեի օպերատիվ հետախուզության վարչության 12-րդ բաժնի պետը, դրա ընդունման պահին չի ունեցել ՀՀ հարկային օրենսգրքի 428-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված պաշտոնատար անձի՝ Կոմիտեի նախագահի կողմից տրված համապատասխան լիազորություն, ինչն արդեն իսկ բավարար է վերջինիս մոտ համապատասխան լիազորությունների բացակայությունը փաստելու ն հայցն առնվազն կամ նան այդ հիմքով բավարարելու համար:
Մինչդեռ, Վերաքննիչ դատարանը ոչ իրավաչափորեն նույնացրել է ՀՀ ֆինանսների նախարարի կողմից «Հարկերի մասին» ՀՀ օրենքի հիման վրա ընդունված ն այդ օրենքից բխող գործողություններ իրականացնելու լիազորություններ վերապահող իրավական ակտը Կոմիտեի նախագահի կողմից ՀՀ հարկային օրենսգրքի 428-րդ հոդվածի 1-ին մասի հիման վրա ընդունման ենթակա ն այդ օրենսգրքից բխող որոշ գործողությունների իրականացման լիազորություններ վերապահող իրավական ակտի հետ, ինչի արդյունքում ՀՀ ֆինանսների նախարարի քննարկվող հրամանը համարել է բավարար` Կոմիտեի օպերատիվ հետախուզության վարչության 12-րդ բաժնի պետի մոտ ՀՀ հարկային օրենսգրքի 428-րդ
4
հոդվածի 1ին մասով նախատեսված վարչական ակտ ընդունելու լիազորության առկայությունը հաստատված, իսկ հայցն այդ մասով՝ անհիմն համարելու համար:
3. Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ հարկային օրենսգրքի 410-րդ հոդվածի 8-րդ մասը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պարճառաբանել է հետնյալ փաստարկներով.
Տվյալ դեպքում Կոմիտեի պաշտոնատար անձինք անհատ ձեռնարկատեր Դավիթ Մկրտչյանի մոտ հայտնաբերված ապրանքների գինը (արժեքը) որոշելիս հիմք են ընդունել նրա կողմից տրված հայտարարությամբ նշված տվյալը, այն համարել են բավարար ն չեն առաջնորդվել ՀՀ հարկային օրենսգրքի 410-րդ հոդվածի 8-րդ մասով սահմանված կանոններով, ինչը հակասում է վերը մեջբերված իրավանորմերի պահանջներին ու տրամաբանությանը, քանի որ անձի հայտարարությունն ու դրանով նշված տվյալները չեն հանդիսանում օրենքով սահմանված այն թույլատրելի ապացույցը, որով կարող է որոշվել նրա մոտ հայտնաբերված ապրանքի գինը (արժեքը):
Բացի այդ, միատեսակ փաստական հանգամանքներ ունեցող թիվ ՎԴ/6762/05/18 վարչական գործով ՀՀ վարչական դատարանը 01.02.2019 թվականին օրինական ուժի մեջ մտած վճռով արձանագրել է, որ «(...) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առըեթեր պետական եկամուտների կոմիտեի օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում Հարկային օրենսգրքի 410-րդ հոդվածի Լին մասով սահմանված տուգանքն առաջադրվել է ոչ իրավաչափորեն, մասնավորապեն' սույն վարչական գործով ձեռք բերված ապացույցներով ապացուցվում է այն փաստը, որ առեվազե առաեց ուղեկցող փաստաթղթի տեղափոխվող ապրանքի գինը միջոցառում անցկացնող պաշտոնատար անձանց կողմից չի որոշվել, ընդ որում, ապրանքի քանակի վերաբերյալ նս վիճարկվող վարչական ակտում եշվածը չպեդեցին միջոցառմանն անմիջական մասեակից օպերլիազորները' եշելով միայե, որ տուփերով ապրանքներ էին, իսկ գնի վերաբերյալ հայտնեցին, որ հիմք են ընդունել բացառապես ըեկերության տեօրենի կողմից տրված հայտարարություեը' այն էլ պեդելով, որ ապրանքի գինը գրվել է մուրավոր հաշվարկով: Արդյունքում, ակնհայտ է, որ օպերատիվ հետախուզական միջոցառում իրականացրած պաշտոնատար անձանց կողմից խախտվել է Հարկային օրենսգրքի 410-րդ հոդվածի պահանջը»:
Այսինքն՝ Վերաքննիչ դատարանի բողոքարկվող որոշումը հակասում է նույնանման փաստական հանգամանքներ ունեցող թիվ ՎԴ/6762/05/8 վարչական գործով ՀՀ վարչական դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտով կատարված դատողություններին:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 27.05.2020 թվականի որոշումը Ա օրինական ուժ տալ Դատարանի 12.03.2019 թվականի վճռին:
2.. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները.
Վարչական վարույթի համար հիմք հանդիսացած որոշումը ն միջնորդությունը պարունակում են գաղտնի տեղեկատվություն ն կարող են տրամադրվել օպերատիվ- հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների հաստիքային գաղտնի
5
աշխատակիցների ն այդ մարմինների հետ գաղտնիության հիման վրա համագործակցող անձանց գրավոր համաձայնությամբ կամ օրենքով նախատեսված դեպքերում: Իսկ բողոքաբերի այն դիտարկումը, որ դատարանի «Ապացույցներ պահանջելու մասին» որոշումը բավարար է եզրակացնելու, որ հարկային մարմինը պետք է ներկայացներ վարչական վարույթի ողջ նյութերը, ապա հարկային մարմինն ի կատարումն նշված որոշման ներկայացրել է վարչական վարույթի ողջ նյութերը՝ բացառությամբ գաղտնիք պարունակող տեղեկությունների, որոնց շարքում է նան ներառված օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնելու մասին որոշումը:
ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի օպերատիվ- հետախուզության վարչության 12-րդ բաժնի պետը լիազորված է եղել ընդունել վիճարկվող որոշումը: ՀՀ ֆինանսների նախարարության օպերատիվ-հետախուզության վարչության բաժինների պետերին վերապահված լիազորություններն իրավահաջորդությամբ անցել են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի օպերատիվ-հետախուզության վարչության համապատասխան բաժիններին:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետնյալ փաստերը.
1) Կոմիտեի օպերատիվ հետախուզության վարչության կողմից 03.04.2018 թվականին կազմվել է անհատ ձեռնարկատեր Դավիթ Մկրտչյանի կողմից կատարված իրավախախտման վերաբերյալ թիվ 1501933 «արձանագրությունը, համաձայն որի՝ 03.04.2018 թվականին՝ ժամը 12:30-ի սահմաններում, ք. Երնան, (Թումանյան թիվ 34 հասցեին հարող տարածքում իրականացվել է անհատ ձեռնարկատեր Դավիթ Մկրտչյանի ավտոմեքենայում առկա իրերի ն փաստաթղթերի հետազոտում: Ձեռնարկված միջոցառման արդյունքում արձանագրվել է, որ վերջինս ք. Երնան Արշակունյաց թիվ 15 հասցեից Թումանյան 34 հասցեում գտնվող իր խանութ էր տեղափոխում 5 հատ )|քհօոծ 8, 64 Շ8 տեսակի բջջային հեռախոսներ, 1 հատի արժեքը՝ 400.000 ՀՀ դրամ, ընդհանուր գումարով 2.000.000 ՀՀ դրամի՝ առանց համապատասխան ուղեկցող փաստաթղթի: Արձանագրվել է նան, որ անհատ ձեռնարկատեր Դավիթ Մկրտչյանը ներկայացրել է գրավոր հայտարարություն (հատոր 1-ին, գ.թ. 8).
2) Անհատ ձեռնարկատեր Դավիթ Մկրտչյանի կողմից 03.04.2018 թվականին արվել է հայտարարություն առ այն, որ 03.04.2018 թվականին՝ ժամը 12:30-ի սահմաններում, ք. Երնան Արշակունյաց թիվ 15 հասցեից (Թումանյան թիվ 34 հասցե տեղափոխել է 5 հատ լքհօու 8, 64 68 տեսակի բջջային հեռախոս, 1 հատի արժեքը՝ 400.000 ՀՀ դրամ, ընդամենը՝ 2.000.000 ՀՀ դրամ, որի համար չի եղել դուրս գրված համապատասխան ուղեկցող փաստաթուղթ: Դրանք տեղափոխել է (Թումանյան 34 հասցեում գտնվող, իրեն պատկանող մանրաախ առնտրի կետ Մերսեդես-բենց մակնիշի 350098 պետհամարանիշի ավտոմեքենայով (հատոր 1-ին, գ.թ. 73).
3) Օպերատիվ-հետախուզության վարչության աշխատակիցներ Միսակ Մարգարյանի ն Գեղամ Բաղդասարյանի կողմից 03.04.2018 թվականին կազմվել է արձանագրություն՝ անհատ ձեռնարկատեր Դավիթ Մկրտչյանի կողմից կատարված իրավախախտման վերաբերյալ (հատոր 1-ին, գ.թ. 74).
6
4) Կոմիտեի օպերատիվ-հետախուզության վարչության 12-րդ բաժնի պետի կողմից 07.04.2018 թվականին կայացված թիվ 1501933 վարչական ակտով, ՀՀ հարկային օրենսգրքի 410-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն, անհատ ձեռնարկատեր Դավիթ Մկրտչյանի նկատմամբ նշանակվել է տուգանք՝ 1.000.000 ՀՀ դրամի չափով (հատոր 1-ին, գ.թ. 9).
5) Դատարանի 05.06.2018 թվականի «Ապացույցներ պահանջելու մասին» որոշմամբ Կոմիտեն պարտավորեցվել է ներկայացնել 07.04.2018 թվականի թիվ 1501933 ստուգման ակտի կայացման համար հիմք հանդիսացած վարչական վարույթի ամբողջ նյութերը (հատոր 1-ին, գ.թ. 19-20):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումները.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, նույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի ն այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, քանի որ այլ գործով ստորադաս դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտում «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի 36-րդ ն 37-րդ հոդվածները կիրառվել են հակասող մեկնաբանությամբ, ն. գտնում է, որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները գաղտնի տեղեկատվություն պարունակող օպերատիվ- հետախուզական միջոցառում իրականացնելու համար հիմք հանդիսացող պատճառաբանված միջնորդություշեը ն դրա արդյունքում ընդունված որոշումը, ի կատարումն «Ապացույց պահանջելու մասին» որոշման, ներկայացնելու առանձնահատկությունների վերաբերյալ, կարող են էական նշանակություն ունենալ՝ նմանատիպ գործերով միասնական ն կանխատեսելի դատական պրակտիկա ձնավորելու համար, ինչպես նան ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ են տրվել «Օպերատիվ- հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի 36-րդ ն 37-րդ հոդվածների, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 29-րդ հոդվածի 1-ին մասի ու նույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի, ՀՀ հարկային օրենսգրքի 410-րդ հոդվածի 8-րդ մասի, 428-րդ հոդվածի 1-ին մասի այնպիսի խախտումներ, որոնք խաթարել են արդարադատության բուն էությունը, ն որի առկայությունը հիմնավորվում է ստորն ներկայացված պատճառաբանություններով.
1 Բողոքն առաջին հիմքով հիմնավոր է հետնյալ պատճառաբանությամբ.
Վճռաբեկ դատարանե անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետնյալ հարցադրմանը. արդյո՛ք հարկային մարմինը դատարանի' «Ապացույց պահանջելու մասին» որոշմամբ կրում է պարտականություն ներկայացնելու օպերատիվ-հերախուզական միջոցառում իրականացնելու համար հիմք հանդիսացած գաղտնի տեղեկատվություն պարունակող որոշումը:
7
«Օպերատիվ հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` նան Օրենք)` իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 3-րդ հոդվածի համաձայն` օպերատիվ-հետախուզական գործունեությունը մարդու ն քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, պետական ու հասարակական անվտանգությունը հակաիրավական ոտնձգություններից պաշտպանելու նպատակով՝ օրենքով նախատեսված օպերատիվ-հետախուզական գործունեություն Օ իրականացնող մարմինների կողմից օպերատիվ-հետախուզական միջոցառումների անցկացումն է:
Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն՝ օպերատիվ-հետախուզական գործունեության նպատակներից է՝ հարկային մարմնին հսկողության լիազորություններ վերապահող իրավական ակտերի պահանջների խախտումների նախազգուշացումը, կանխումը, խափանումն ու բացահայտումը:
Օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն՝ օրենքով իրենց վերապահված լիազորությունների շրջանակներում օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնելու իրավունք ունեն հարկային մարմինները:
Նույն հոդվածի՝ իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 1-ին մասով նախատեսված մարմիններն իրենց կառուցվածքում պետք է ունենան համապատասխան ստորաբաժանումներ, որոնց վրա է դրված օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացումը: Այդ ստորաբաժանումների կառուցվածքը, ենթակայությունը, ինչպե նան աշխատանքի կազմակերպման ն 0օպերատիվ- հետախուզական միջոցառումների փաստաթղթավորման կարգը սահմանում է օպերատիվ- հետախուզական գործունեություն իրականացնող մարմնի ղեկավարը:
ՀՀ հարկային օրենսգրքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետի համաձայն՝ հարկային մարմինը Պետական եկամուտների կոմիտեն է:
Օրենքի 14րդ հոդվածի իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 1ին մասի համաձայն` օպերատիվ-հետախուզական գործունեության ընթացքում կարող են անցկացվել օպերատիվ-հետախուզական հետնյալ միջոցառումները.
1) օպերատիվ հարցում.
2) օպերատիվ տեղեկությունների ձեռքբերում.
3) համեմատական հետազոտումների նմուշների հավաքում.
4) հսկիչ գնում.
5) վերահսկելի մատակարարում ն գնում.
6) իրերի ն փաստաթղթերի հետազոտում.
7) արտաքին դիտում.
8) ներքին դիտում.
9) անձի նույնացում.
10) շենքերի, կառույցների, տեղանքի, շինությունների ն տրանսպորտային միջոցների հետազոտում.
11) նամակագրության, փոստային, հեռագրական ն այլ հաղորդումների վերահսկում.
12) հեռախոսային խոսակցությունների վերահսկում.
13) օպերատիվ ներդրում.
14) օպերատիվ փորձարարություն.
8
15)|)3`ֆինանսական տվյալների մատչելիության ապահովում ե ֆինանսական գործարքների գաղտնի վերահսկում.
16) կաշառք ստանալու կամ կաշառք տալու նմանակում:
Օպերատիվ-հետախուզական միջոցառումները սահմանվում են միայն օրենքով:
Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն` հարկային մարմիններն իրավունք ունեն անցկացնելու նույն հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 10-րդ, 13-րդ ն 14-րդ կետերով նախատեսված օպերատիվ-հետախուզական միջոցառումները:
Օրենքի՝ իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 36-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումներն անցկացվում են օպերատիվ-հետախուզական միջոցառում անցկացնելու մասին 0օպերատիվ- հետախուզական գործունեություն իրականացնող մարմնի օպերատիվ ստորաբաժանման ղեկավարի որոշման հիման վրա, բացառությամբ նույն օրենքով նախատեսված դեպքերի:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումների անցկացման որոշում կայացնելու հիմք են (..), օպերատիվ-հետախուզական միջոցառում անցկացնելու թույլտվություն ստանալու վերաբերյալ՝։ օպերատիվ ստորաբաժանման աշխատակցի պատճառաբանված միջնորդությունը:
Օրենքի՝ իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 37-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ օպերատիվ-հետախուզական միջոցառում անցկացնելու թույլտվություն ստանալու վերաբերյալ օպերատիվ ստորաբաժանման աշխատակցի պատճառաբանված միջնորդության մեջ պետք է նշվեն՝
3 օպերատիվ-հետախուզական այն միջոցառումը (միջոցառումները), որ (որոնք) նախատեսվում է (են) անցկացնել.
2) օպերատիվ-հետախուզական միջոցառման կամ միջոցառումների անցկացման հիմքերը.
3) տվյալ տեսակի միջոցառումն անցկացնելու անհրաժեշտությունը հիմնավորող հանգամանքները.
4) այն տեղեկատվությունը, նյութերը կամ փաստաթղթերը, որոնք նախատեսվում են ստանալ դրա հետնանքով.
5) միջոցառման կամ միջոցառումների անցկացման տեղը, սկիզբը Ա ավարտը:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 28-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ կողմը պարտավոր է դատարանին ներկայացնել իր տիրապետման տակ կամ ազդեցության ոլորտում եղած այն բոլոր ապացույցները, որոնցով նա հիմնավորում է իր պահանջները կամ առարկությունները: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ վարչական մարմինը պարտավոր է նան ներկայացնել վարչական վարույթի բոլոր նյութերը, ինչպես նան իր տիրապետման տակ կամ ազդեցության ոլորտում եղած այն բոլոր ապացույցները, որոնք հիմնավորում են հակառակ կողմի պահանջները կամ առարկությունները:
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ գործի լուծման համար անհրաժեշտ ապացույցներ ձեռք բերելու նպատակով դատարանն իր նախաձեռնությամբ ձեռնարկում է համարժեք միջոցներ: Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ ապացույցներ ձեռք բերելու նպատակով դատարանն իրավասու է կայացնելու որոշում առանձին դատական ակտի տեսքով, դրանք պահանջելով դատավարության այն մասնակիցներից, պետական ն տեղական ինքնակառավարման այն մարմիններից (դրանց պաշտոնատար անձանցից),
9
ինչպես նան դատավարությունում չներգրավված ֆիզիկական Ա իրավաբանական այն անձանցից, որոնց ազդեցության ոլորտում են դրանք կամ պետք է լինեն՝ սահմանելով ժամկետ դրանք դատարան ներկայացնելու համար:
Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն` դատարանի պահանջները պարտադիր են կատարման համար նրա սահմանած ժամկետում: Այդ ժամկետում կատարման անհնարինության դեպքում պահանջի հասցեատերը պարտավոր է գրավոր դիմել դատարան՝ հայցելով կատարման նոր ժամկետ կամ հայտնելով որոշման կատարման անհնարինության մասին՝ նշելով անհնարինության պատճառները: Դատարանն իր որոշմամբ կարող է սահմանել նոր ժամկետ կամ վերացնել նախկինում ընդունած որոշումը: Նույն հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ ապացույց պահանջելու մասին դատարանի որոշումը վերջնական է ն բողոքարկման ենթակա չէ: Դատարանի որոշումը կամովին չկատարվելու դեպքում ենթակա է կատարման «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
Վերոգրյալ իրավանորմերի վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենսդիրը օպերատիվ-հետախուզական միջոցառումների անցկացման համար որպես հիմք նախատեսել է միայն համապատասխան օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմնի օպերատիվ ստորաբաժանման ղեկավարի որոշումը, իսկ նշված որոշման համար հիմք է հանդիսանում նան օպերատիվ-հետախուզական միջոցառում անցկացնելու թույլտվություն ստանալու վերաբերյալ օպերատիվ ստորաբաժանման աշխատակցի պատճառաբանված միջնորդությունը: Այսինքն՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, ի թիվս այլնի, կարող են իրականացվել համապատասխան միջնորդության հիման վրա կայացված որոշման առկայության պայմաններում, որի բացակայությունն առնվազն կասկածի տակ է դնում օպերատիվ- հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների կողմից կատարված միջոցառումների իրավաչափությունը: Հետնաբար օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնելու արդյունքում հայտնաբերված խախտման պարագայում կայացված վարչական ակտի վիճարկման դեպքում ակտը կայացրած մարմինը պարտավոր է դատարանին ներկայացնել նշված գործողությունների համար հիմք հանդիսացած որոշումը, նույնիսկ դրանց՝ գաղտնի տեղեկատվություն պարունակելու դեպքում՝ պահպանելով նան օրենքով նախատեսված դեպքերում՝ պետական գաղտնիքի տրամադրման համար օրենքով սահմանված կարգը:
Վերոգրյալ իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Սույն գործի փաստերի համաձայն՝ Կոմիտեի օպերատիվ հետախուզության վարչության կողմից 03.04.2018 թվականին կազմվել է անհատ ձեռնարկատեր Դավիթ Մկրտչյանի կողմից կատարված իրավախախտման վերաբերյալ թիվ 1501933 արձանագրությունը, համաձայն որի՝ 03.04.2018 թմվականին՝ ժամը 12:30-ի սահմաններում, ք. Երնան, Թումանյան թիվ 34 հասցեին հարող տարածքում իրականացվել է անհատ ձեռնարկատեր Դավիթ Մկրտչյանի ավտոմեքենայում առկա իրերի ն փաստաթղթերի հետազոտում: Ձեռնարկված միջոցառման արդյունքում արձանագրվել է, որ վերջինս ք. Երնան, Արշակունյաց թիվ 15 հասցեից (Թումանյան թիվ 34 հասցեում գտնվող իր խանութ էր տեղափոխում 5 հատ )|քհօոօ 8, 64 Շ8Ց տեսակի բջջային հեռախոսներ, 1 հատի արժեքը՝
10
400.000 ՀՀ դրամ, ընդհանուր գումարով՝ 2.000.000 ՀՀ դրամի՝ առանց համապատասխան ուղեկցող փաստաթղթի: Անհատ ձեռնարկատեր Դավիթ Մկրտչյանը ներկայացրել է գրավոր հայտարարություն: Կոմիտեի օպերատիվ հետախուզության վարչության 12-րդ բաժնի պետի կողմից 07.04.2018 թվականին կայացվել է թիվ 1501933 վարչական ակտը՝ անհատ ձեռնարկատեր Դավիթ Մկրտչյանի նկատմամբ հարկային ։պարտավորությունների առաջադրման ն պատասխանատվության միջոցների կիրառման վերաբերյալ, որով, ՀՀ հարկային օրենսգրքի 410-րդ հոդվածի 1-ին մասի 1ին կետի համաձայն, անհատ ձեռնարկատեր Դավիթ Մկրտչյանի նկատմամբ կիրառվել է տուգանք՝ 1.000.000 ՀՀ դրամի չափով:
Դիմելով դատարան՝ անհատ ձեռնարկատեր Դավիթ Մկրտչյանը պահանջել է վերացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի օպերատիվ հետախուզության վարչության 12-րդ բաժնի պետի կողմից 07.04.2018 թվականին ընդունված՝ հարկային .պարտավորություննեի առաջադրման ն պատասխանատվության միջոցների կիրառման վերաբերյալ թիվ 1501933 վարչական ակտը:
Դատարանը հայցը բավարարել է՝ պատճառաբանելով, որ «դատարան ներկայացված վարույթի նյութերից պարզ է դառնում, որ դրանցում բացակայում է Օպերատիվ հետախուզական գործունեություն իրականացնող մարմեի ստորաբաժանման ղեկավարի որոշումը: Այսիեքե'՝ սույն դեպքում վարչական վարութի նյութերում որոշման բացակայությունը վկայում է, որ օպերատիվ հետախուզական գործունեությունն իրականացվել է' առանց համապատասխան իրավակարգի պահպանման»:
Վերաքննիչ դատարանը Կոմիտեի վերաքննիչ բողոքը բավարարել է՝ Դատարանի վճիռը բեկանել ն փոփոխել է՝ հայցը մերժել է այն հիմնավորմամբ, որ «սույն գործով հիշյալ նյութերը Դատարանի կողմից օրենքով սահմանված կարգով չեն պահանջվել, ուստի հիմեավոր չէ Դատարանի եզրահանգումը, որ սույն դեպքում վարչական վարույթի նյութերում որոշման բացակայությունը վկայում է, որ օպերատիվ հետախուզական գործունեությունն իրականացվել է առանց համապատասխան իրավակարգի պահպանման»:
Վերը նշված իրավական դիրքորոշումների լուսի ներքո համադրելով սույն գորի փաստեր` նե գնահատելով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությունը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետնյալը.
Տվյալ դեպքում Օրենքի հիման վրա անհատ ձեռնարկատեր Դավիթ Մկրտչյանի մոտ իրականացվել են օպերատիվ հետախուզական միջոցառումներ, մասնավորապես՝ անհատ ձեռնարկատեր Դավիթ Մկրտչյանին պատկանող ավտոմեքենայում առկա իրերի ն փաստաթղթերի հետազոտում, որի արդյունքում արձանագրվել է, որ վերջինս ք. Երեան Արշակունյաց թիվ 15 հասցեից (Թումանյան թիվ 34 հասցե տեղափոխել է 5 հատ լքհօոծ 8, 64 Շ8 տեսակի բջջային հեռախոս, 1 հատի արժեքը՝ 400.000 ՀՀ դրամ, ընդամենը՝ 2.000.000 ՀՀ դրամ, որոնց համար չի եղել դուրս գրված համապատասխան ուղեկցող փաստաթուղթ:
Անհատ ձեռնարկատեր Դավիթ Մկրտչյանի նկատմամբ Կոմիտեի օպերատիվ- հետախուզության վարչության 12-րդ բաժնի պետի կողմից 07.04.2018 թվականին կայացված թիվ 1501933 վարչական ակտով նշանակվել է տուգանք՝ 1.000.000 ՀՀ դրամի չափով:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ անհատ ձեռնարկատեր Դավիթ Մկրտչյանի կողմից վերոնշյալ ակտը վիճարկվել է նան այն հիմքով, որ Կոմիտեի կողմից չի ներկայացվել օպերատիվ-հետախուզական միջոցառում իրականացնելու հիմք հանդիսացող օպերատիվ-
11
հետախուզական գործունեություն իրականացնող մարմնի օպերատիվ ստորաբաժանման ղեկավարի որոշումը:
Դատարանը 05.06.2018 թվականին կայացրել է «Ապացույցներ պահանջելու մասին» որոշում, որով Կոմիտեն պարտավորվել է Դատարանին ներկայացնել 07.04.2018 թվականի թիվ 1501933 ստուգման ակտի կայացման համար հիմք հանդիսացած վարչական վարույթի ամբողջ նյութերը, սակայն Կոմիտեի կողմից չի կատարվել վերոհիշյալ որոշման պահանջը, մասնավորապեւս՝ չի ներկայացվել օպերատիվ-հետախուզական միջոցառում իրականացնելու հիմք հանդիսացող օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմնի օպերատիվ ստորաբաժանման ղեկավարի որոշումը:
Վճռաբեկ դատարանի գնահատմամբ տվյալ դեպքում ի կատարումն Դատարանի՝ «Ապացույցներ պահանջելու մասին» որոշման՝ Կոմիտեն պարտավոր էր ներկայացնել օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմնի օպերատիվ ստորաբաժանման ղեկավարի որոշումը՝ գործի բազմակողմանի, լրիվ ն օբյեկտիվ քննությունն ապահովելու նպատակով, ինչը, սակայն, չի կատարել: Կոմիտեն նշված որոշումը չներկայացնելը պատճառաբանել է այն հանգամանքով, որ այն պարունակում է գաղտնի տեղեկատվություն, ն որ այն պետք է ներկայացվի հատուկ ընթացակարգով, որը չի պահպանվել Դատարանի կողմից:
Մինչդեռ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Դատարանի կողմից առանձին դատական ակտի տեսքով կայացված «Ապացույցներ պահանջելու մասին» որոշմամբ ձեռնարկվել են համարժեք միջոցներ՝ գործի լուծման համար նշանակություն ունեցող ապացույցները, մասնավորապես` վիճարկվող վարչական ակտի կայացման համար հիմք հանդիսացած վարչական վարույթի ամբողջ նյութերը ձեռք բերելու նպատակով: Դեռ ավելին, նշված որոշման կատարումն ապահովելու նպատակով Դատարանի կողմից 23.08.2018 թվականին տրվել է նան կատարողական թերթ, սակայն Կոմիտեի կողմից վարչական վարույթի նյութերը ներկայացվել են ոչ ամբողջական:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է նան, որ հաշվի առնելով Դատարանի՝ ապացույց պահանջելու մասին որոշման կատարման պարտադիրությունը՝ Կոմիտեն չի օգտվել նան որոշման կատարման անհնարինության վերաբերյալ դատարանին գրավոր հայտնելու՝ օրենքով նախատեսված իր լիազորությունից, այլ միայն սահմանափակվել է այդ ապացույցները չներկայացնելով:
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանը գործի լուծման համար նշանակություն ունեցող ապացույցների բացակայության պայմաններում դրանք չներկայացնելու բացասական հետնանքներն իրավաչափորեն դրել է Կոմիտեի վրա՝ արձանագրելով, որ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու՝ օրենքով նախատեսված կարգը պահպանված չէ:
Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն անհիմն է համարում Վերաքննիչ դատարանի այն դիրքորոշումը, որ Դատարանի կողմից նշված նյութերը պետք է պահանջվեին հատուկ ընթացակարգով, քանի որ Դատարանի կողմից ձեռնարկվել են անհրաժեշտ ն բավարար միջոցներ` գործի լուծման համար նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու ուղղությամբ:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը նույն օրենսգրքով սահմանված կարգով ձեռք բերված ապացույցների
12
հետազոտման ն գնահատման միջոցով պարզում է գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի համաձայն` դատարանը, անմիջականորեն գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը բազմակողմանի, լրիվ Ա օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ: Դատարանը դատական ակտի մեջ պետք է պատճառաբանի նման համոզմունքի ձնավորումը:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 29-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ եթե բոլոր ապացույցները հետազոտելուց հետո գործի ելքը պայմանավորող որնէ փաստ մնում է չապացուցված, ապա դրա բացասական հետնանքները կրում է այդ փաստի ապացուցման բեռը կրող կողմը: Նույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ ապացուցման բեռը կրում է՝ վիճարկման հայցով՝ վարչական մարմինը, որն ընդունել է միջամտող վարչական ակտը՝ դրա համար հիմք ծառայած փաստերի մասով:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ վարչական դատարանը գործն ըստ էության լուծող դատական ակտ կայացնելիս գնահատում է ապացույցները: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ վիճարկվող վարչական ակտի իրավաչափությունը որոշվում է այդ ակտի ընդունմանն ուղղված վարչական վարույթում ձեռք բերված ապացույցների շրջանակում (...):
ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ գտել է, որ գործի փաստերն ի պաշտոնե պարզելու գործընթացում դատարանի կողմից ողջամիտ միջոցների ձեռնարկումը չի կարող կրել ձնական բնույթ, այլ նման միջոցների ձեռնարկման դեպքում դատարանը պարտավոր է դրանց կատարման նկատմամբ լինել հետնողական: Իսկ այդպիսի հետնողականության ցուցաբերման անարդյունավետության դեպքում դատարանը պարտավոր է վիճելի մնացած փաստի չապացուցման բացասական հետնանքները դնել այդ փաստի ապացուցման բեռը կրող կողմի վրա՝ հաշվի առնելով նան, որ վարչական դատավարությունում վարչական ակտի համար հիմք ծառայած փաստական հանգամանքների ապացուցման բեռը կրում է այդ ակտն ընդունած վարչական մարմինը (տես, ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Արտաշատի տարածքային հարկային տեսչությունն ընդդեմ «Միքանդ» ՍՊԸ-ի թիվ ՎԴ3Յ/0043/05/1/0 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.04.2011 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած մեկ այլ որոշմամբ արձանագրել է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 28-րդ հոդվածից բխում է, որ գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե պարզելու ("6 օՕքոօլօ") սկզբունքը դատական ապացուցման գործընթացում, մասնավորապես, դրսնորվում է կոնկրետ գործի լուծման համար անհրաժեշտ իրավաբանական փաստերի վերաբերյալ հնարավոր ն հասանելի տեղեկություններ ձեռք բերելու նպատակով անհրաժեշտ ապացույցներ պահանջելու վարչական դատարանի պարտականությամբ: (..) (տես, Ալեքսանդր Կարալովն ընդդեմ Երնաեի քաղաքապետարանի թիվ ՎԴ/4315/05//4 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.04.2016 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներից մեկում արձանագրել է նան, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 29-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի
13
ուժով միջամտող վարչական ակտն անվավեր ճանաչելու հայցապահանջի (վիճարկման հայց) հիման վրա հարուցված վարչական գործի շրջանակներում այդ վարչական ակտի համար հիմք ծառայած փաստերի ապացուցման բեռը կրում է վարչական մարմինը: Ընդ որում, վիճարկվող վարչական ակտի իրավաչափությունը, ըստ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 2-րդ մասի, որոշվում է այդ ակտի ընդունմանն ուղղված վարչական վարույթում ձեռք բերված ապացույցների շրջանակում: Հետնաբար միջամտող վարչական ակտի ընդունմանն ուղղված վարչական վարույթում ձեռք բերված բոլոր ապացույցների հետազոտումից հետո տվյալ վարչական ակտի ընդունման համար հիմք ծառայած որնէ փաստի առկայությունը կամ բացակայությունը վիճելի մնալու դեպքում վարչական դատարանը կարող է համապատասխան փաստի գոյությունն իրավաչափորեն համարել հերքված (չապացուցված) (տես, Սիրանուշ Վարդանյանն ըեդդեմ Երնանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/0634/05/10 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.04.2016 թվականի որոշումը):
Վերոնշյալի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում Կոմիտեն էր կրում վարչական ակտի համար հիմք ծառայած փաստերի ապացուցման բեռը, ուստի վերջինս էր պարտավոր դատարան ներկայացնել վիճարկվող վարչական ակտի ընդունման համար հիմք հանդիսացող օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմնի օպերատիվ ստորաբաժանման ղեկավարի որոշումը, ուստի դրա առկայությունն ապացուցված չլինելու պայմաններում այդ փաստի հաստատված չլինելու բացասական հետնանքները պետք է կրի Կոմիտեն:
Վերոգրյալ իրավական դիրքորոշումների հաշվառմամբ անդրադառնալով նան թիվ ՎԴ/5582/05//7 վարչական գործով 12.08.2018 թվականի որոշմամբ ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի արտահայտած իրավական դիրքորոշմանը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետնյալը.
ՀՀ. Սահմանադրության 171-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ Վճռաբեկ դատարանը դատական ակտերն օրենքով սահմանված լիազորությունների շրջանակներում վերանայելու միջոցով ապահովում է օրենքների Ա այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունը:
«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ Վճռաբեկ դատարանը դատական ակտերն օրենքով սահմանված լիազորությունների շրջանակում վերանայելու միջոցով ապահովում է օրենքների ն այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունը:
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ օրենքների ն այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունը Վճռաբեկ դատարանն ապահովում է, եթե առկա է իրավունքի զարգացման խնդիր, կամ տարբեր գործերով դատարանների կողմից նորմատիվ իրավական ակտը տարաբնույթ է կիրառվել կամ չի կիրառվել տարաբնույթ իրավաընկալման հետնանքով:
«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք իր գործի քննության ժամանակ որպես իրավական փաստարկ իրավունք ունի վկայակոչելու նույնանման փաստերով այլ գործով Հայաստանի Հանրապետության դատարանի՝ օրինական ուժի մեջ
14
մտած դատական ակտում առկա օրենքի ն այ նորմատիվ իրավական ակտի մեկնաբանությունները: Դատարանն անդրադառնում է նման իրավական փաստարկներին:
Տվյալ դեպքում բողոքաբերի կողմից, որպես իրավական փաստարկ, վկայակոչվել է թիվ ՎԴ/5582/05/17 վարչական գործը, ըստ որի ՀՀ վարչական դատարանը 19.09.2017 թվականի «Ապացույց պահանջելու մասին» որոշմամբ պատասխանողից պահանջել է ներկայացնել վիճարկվող որոշման կայացնելուն ուղղված վարչական վարույթի նյութերն ամբողջությամբ, մինչդեռ պատասխանողի կողմից ՀՀ "վարչական դատարան ներկայացված` վիճարկվող վարչական ակտի ընդունման համար հիմք հանդիսացած վարչական վարույթի նյութերում առկա չի եղել օպերատիվ-հետախուզական միջոցառում անցկացնելու թույլտվություն ստանալու վերաբերյալ օպերատիվ ստորաբաժանման աշխատակցի պատճառաբանված միջնորդությունը: Իսկ նման փաստի ապացուցման բեռը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 29-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, կրում է պատասխանող վարչական մարմինը:
Իրացնելով օրենքի ն այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունն ապահովելու լիազորությունը՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել հետնյալը.
Դատարանի՝ ապացույց պահանջելու մասին որոշումը պարտադիր է կատարման դրա հասցեատիրոջ կողմից: Վարչական
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 14 դեկտեմբերի, 2022 թ.
- Գործի #:
- ՎԴ/6161/05/18
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
