Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ — Հոդված 22.1 — Միասնական էլեկտրոնային հարթակը և այդ հարթակով օտարերկրացի աշխատողների կամ կամավորների ներգրավումը (վերնագիրը լրաց.
ARLISՀՀ ՕՐԵՆՔԸ ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ — Հոդված 22.1AI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ — Հոդված 22.1 — Միասնական էլեկտրոնային հարթակը և այդ հարթակով օտարերկրացի աշխատողների կամ կամավորների ներգրավումը (վերնագիրը լրաց.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հ ոդված 22.1. Միասնական էլեկտրոնային հարթակը և այդ հարթակով օտարերկրացի աշխատողների կամ կամավորների ներգրավումը (վերնագիրը լրաց. 14.06.23 ՀՕ-213-Ն ) 1. Օտարերկրացի աշխատող ներգրավելու համար գործատուն կամ կամավոր ներգրավելու համար՝ «Կամավոր աշխատանքի մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված Կազմակերպությունը լրացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված հայտ միգրացիայի բնագավառում լիազորված պետական մարմնի կո

Ամբողջ Տեքստ

Հ ոդված 22.1. Միասնական էլեկտրոնային հարթակը և այդ հարթակով օտարերկրացի աշխատողների կամ կամավորների ներգրավումը (վերնագիրը լրաց. 14.06.23 ՀՕ-213-Ն ) 1. Օտարերկրացի աշխատող ներգրավելու համար գործատուն կամ կամավոր ներգրավելու համար՝ «Կամավոր աշխատանքի մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված Կազմակերպությունը լրացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված հայտ միգրացիայի բնագավառում լիազորված պետական մարմնի կողմից վարվող միասնական էլեկտրոնային հարթակում:

2. Միասնական էլեկտրոնային հարթակի տեխնիկական նկարագիրը և վարման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

3. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված հայտերի նվազագույն պահանջները, միասնական էլեկտրոնային հարթակում հայտերի լրացման և ներկայացման կարգը , միասնական էլեկտրոնային հարթակով օտարերկրացի աշխատողների ներգրավման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: (22.1-ին հոդվածը լրաց. 27.05.21 ՀՕ-267-Ն, լրաց., խմբ.

14.06.23 ՀՕ-213-Ն ) ( 27.05.21 ՀՕ-267-Ն օրենքն ունի անցումային դրույթ) (հոդվածը 20.01.26 ՀՕ-11-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում 2026 թվականի նոյեմբերի 1-ից) (20.01.26 ՀՕ-11-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել