Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/Ասրյան — ՍԴ/0006/13/22
ՎճռաբեկՔրեական իրավունքAI Ինդեքսավորված

Ասրյան — ՍԴ/0006/13/22

Վճռաբեկ դատարանՍԴ/0006/13/2230 հունիսի, 2023 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

ՊԱՐԶԵՑ Գործի դատավարական նախապատմությունը. 1 Գարուն Համլետի Ասրյանը Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2021 թվականի մարտի 25ի դատավճռով դատապարտվել է 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՇՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ նան ՀՀ նախկին քրեական օրենսգիրք) 243.1-րդ հոդվածի 2-րդ մասով, ն նրա նկատմամբ պատիժ է նշանակվել տուգանք՝ 300.000 ՀՀ դրամի չափով: ՀՇ նախկին քրեական օրենսգրքի 51-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով` Գարուն Ասրյանի նկատմամբ որպես պատիժ նշանակված 300.000 ՀՀ դրամի չափով տուգանքի վճարման համար սահմանվել է մեկ

Ամբողջ Տեքստ

Լ թ ՍԴ/0006/13/22

է 1///| Ո» 6 ԳԵ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

Սյունիքի մարզի առաջին ատյանի

ընդհանուր իրավասության դատարան,

նախագահող դատավոր Ն.Օհանյան

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Նախագահող դատավոր՝ Ա.Մնացականյան

Դատավորներ՝ Մ.Մելքոնյան

Ա.Վարդանյան

30 հունիսի 2023 թվական ք.Երնան

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան), նախագահությամբ՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ

մասնակցությամբ դատավորներ՝ Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ

ԱՊՈՂՈՍՅԱՆԻ

Ս.ՕՀԱՆՅԱՆԻ

գրավոր ընթացակարգով քննության առնելով դատապարտյալ Գարուն Համլետի Ասրյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2022 թվականի նոյեմբերի 2-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գ.Բաղդասարյանի վճռաբեկ բողոքը,

2

ՊԱՐԶԵՑ

Գործի դատավարական նախապատմությունը.

1 Գարուն Համլետի Ասրյանը Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2021 թվականի մարտի 25ի դատավճռով

դատապարտվել է 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ նան ՀՀ նախկին քրեական օրենսգիրք) 243.1-րդ հոդվածի 2-րդ մասով, ն նրա նկատմամբ պատիժ է նշանակվել տուգանք՝ 300.000 ՀՀ դրամի չափով:

ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 51-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով` Գարուն Ասրյանի նկատմամբ որպես պատիժ նշանակված 300.000 ՀՀ դրամի չափով տուգանքի վճարման համար սահմանվել է մեկ տարի ժամկետ՝ պարտավորեցնելով յուրաքանչյուր ամիս վճարել նվազագույնը 25.000 ՀՀ դրամ:

2 Դատավճիռ ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի

ծառայության Սյունիքի մարզային մարմնում ստացվել է 2021 թվականի մայիսի 3-ին, սակայն մինչն 2021 թվականի հունիսի 2-ը դատապարտյալ Գ.Ասրյանը չի ներկայացել պրոբացիայի ծառայություն:

Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2021 թվականի հուլիսի 7ի որոշմամբ դատապարտյալ Գ.Ասրյանին հայտնաբերելու նպատակով հայտարարվել է հետախուզում:

2021 թվականի հուլիսի 26-ին Գ.Ասրյանը ներկայացել է ՀՀ ոստիկանության Գորիսի բաժին ն նուն օրը ոստիկանության աշխատակցի ուղեկցությամբ ներկայացվել ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության Սյունիքի մարզային մարմին, որտեղ նրան պարզաբանվել են տուգանքի վճարման կարգն ու պայմանները, իր իրավունքներն ու պարտականությունները, ինչպես նան պատասխանատվությունը՝ դրանք չկատարելու դեպքում:

Յ. 2021 թվականի հուլիսի 28-ին ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության Սյունիքի մարզային մարմինը միջնորդություն է ներկայացրել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ Գ.Ասրյանի նկատմամբ նշանակված՝ 300.000 (երեք հարյուր հազար) ՀՀ

Յ

դրամ տուգանքը հանրային աշխատանքներով փոխարինելու մասին, քանի որ վերջինս նշանակված տուգանք պատժատեսակից որնէ վճարում չի կատարել:

Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2021 թվականի օգոստոսի 26-ի որոշմամբ պրոբացիայի ծառայության Սյունիքի մարզային մարմնի հիշյալ միջնորդությունը մերժվել է այն պատճառաբանությամբ, որ դատապարտյալը ժամկետային զինծառայող է:

4. 2022 թվականի օգոստոսի 19-ին պրոբացիայի ծառայության Մյունիքի մարզային մարմնի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան՝ Գ.Ասրյանից տուգանքի չափին համարժեք գույք բռնագանձելու վերաբերյալ:

Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` նան Առաջին ատյանի դատարան) 2022 թվականի օգոստոսի 30-ի որոշմամբ պրոբացիայի ծառայության Մյունիքի մարզային մարմնի կողմից ներկայացված միջնորդությունը մերժվել է:

5. Առաջին ատյանի դատարանի՝ 2022 թվականի օգոստոսի 30-ի որոշման դեմ ներկայացվել է վերաքննիչ բողոք, որը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ՝ նան Վերաքննիչ դատարան)՝ 2022 թվականի նոյեմբերի 2-ի որոշմամբ մերժվել է, իսկ Առաջին ատյանի դատարանի որոշումը՝ թողնվել օրինական ուժի մեջ:

6. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գ.Բաղդասարյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի՝ 2023 թվականի մարտի 13-ի որոշմամբ վարույթ է ընդունվել ն սահմանվել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ:

Վճոաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները ն պահանջը.

Վճոաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ փաստարկներով.

7. Բողոք բերած անձը փաստարկել է, որ ստորադաս դատարանները թույլ են տվել դատական սխալ՝ նյութական իրավունքի այնպիսի խախտումներ, որոնք ազդել են գործի ելքի վրա, մասնավորապես, սխալ են մեկնաբանել ն կիրառել ՀՀ քրեական օրենսգրքի 8-րդ, 9-րդ, 59-րդ հոդվածների, ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 28- րդ հոդվածի դրույթները:

4

Ի հիմնավորումն վերոնշյալի բողոքաբերն ընդգծել է, որ «հանցանք կամ քրեական օրենսդրությամբ նախատեսված արարք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենսդրությունն ունի հետադարձ ուժ, եթե դա նախատեսված է օրենքով» դրույթը դատապարտյալ Գ.Ասրյանի նկատմամբ կիրառելի չէ, քանի որ վերջինիս կողմից հանցանքը կատարելու պահին՝ 2020 թվականի դեկտեմբերի 30-ին, գործող կարգի համաձայն անձի վիճակը բարելավող օրենսդրության հետադարձ ուժ հարցում սահմանափակումներ նախատեսված չէին: Հետնաբար, դատապարտյալի նկատմամբ կիրառելի է ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 13-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կանոնը, ըստ որի՝ «Առարքի հանցավորությունը վերացնող, պատիժը մեղմացնող կամ հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենքը հետադարձ ուժ ունի, այսինքն՝ տարածվում է մինչն այդ օրենքն ուժի մեջ մրնելը համապատասխան արարք կատարած անձանց, այդ թվում՝ այն անձանց վրա, ովքեր կրում են պատիժը կամ կրել են դա, սակայն ունեն դատվածություն»:

8. Բողոքաբերը նշել է, որ թեն տուգանքը վճարելուց խուսափելու դեպքում տուգանքի չափին համարժեք գույք բռնագանձելու իրավական ընթացակարգ ՀՀ նախկին քրեական օրենսգրքով սահմանված չէր, սակայն նշված կարգավորումը պետք է դիտարկել որպես հանցանք կատարած անձի իրավական վիճակն այլ կերպ բարելավող օրենք` նկատի ունենալով նան, որ տվյալ ընթացակարգը դուրս է պատիժների համակարգից ն ինքնին պատժատեսակ չի համարվում:

Բողոքաբերի կարծիքով, քանի որ ՀՀ քրեական օրենսգրքով տուգանքը վճարելուց խուսափելու դեպքում այն այլնս հանրային աշխատանքներով չի փոխարինվում, իրավակիրառողին այլ տարբերակ չի մնում, քան հանրային աշխատանքների փոխարեն նշանակել ազատազրկում` նկատի ունենալով ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 54-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջները: Հետնաբար, պետք է արձանագրել, որ ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված նոր ընթացակարգն անձի իրավական վիճակն այլ կերպ բարելավող օրենք է, քանի որ ինքնին այլընտրանք է դառնում ազատության իրավունքի սահմանափակմանը, ինչն ավելի մեծ արժեք է:

5

8. Բողոքի հեղինակն ընդգծել է նան, որ եթե իրավակիրառողը՝ տվյալ դեպքում դատարանը, այն դիրքորոշմանն է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 59-րդ հոդվածի 8-րդ մասով սահմանված տուգանքը հանրային աշխատանքներով փոխարինելու վերաբերյալ պայմաններն անձի իրավական վիճակը բարելավող են, ն ՀՀ նախկին քրեական օրենսգրքով նախատեսված տուգանքը վճարելուց խուսափելու դեպքում այն հանրային աշխատանքներով փոխարինելու իրավակարգավորումներն այլնս չեն գործում, ապա այս համատեքստում նս դատարանը պետք է կիրառեր նոր քրեական օրենսգրքով նախատեսված ընթացակարգը ն տուգանքի չափին համարժեք գույք բռնագանձելու որոշում կայացներ. այն չկիրառելով՝ դատարանը հարկադրված է լինելու ազատազրկման ձնով պատիժ նշանակել՝ հիմք ընդունելով այն, որ հանրային աշխատանքներով փոխարինելու կառուցակարգն այլնս չի գործում:

Միաժամանակ, պետք է արձանագրել, որ Մյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2021 թվականի օգոստոսի 26-ի որոշմամբ մերժվել է պրոբացիայի ծառայության Սյունիքի մարզային մարմնի՝ 2021 թվականի հուլիսի 28-ի միջնորդությունը՝ նշանակված տուգանքը հանրային աշխատանքներով փոխարինելու մասին, այն մապատճառաբանությամբ որ դատապարտյալը հանդիսանում է ժամկետային զինծառայող:

9. Բողոքաբերը փաստարկել է նան, որ տուգանքը վճարելուց խուսափելու դեպքում դրա չափին համարժեք գույք բռնագանձելու իրավակարգավորումը որպես անձի վիճակն այլ կերպ վատթարացնող օրենք դիտարկելու պայմաններում, տուգանք պատժատեսակի կատարումը գործնականում դառնալու է անհնարին՝ մինչն 2022 թվականի հուլիսի 1-ը հանցանք կատարած անձանց նկատմամբ, մինչդեռ քրեական օրենսդրությունում այս փոփոխության կատարումը ոչ թե նման նպատակ է հետապնդում, այլ կոչված է տուգանքի դատապարտված անձի վիճակն առանց այլ կերպ վատթարացնելու ապահովել նշված պատժատեսակի կատարումը:

10 Արդյունքում բողոքաբերը խնդրել է բեկանել Առաջին ատյանի դատարանի՝ 2022 թվականի օգոստոսի 30-ի որոշումն օրինական ուժի մեջ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի՝ 2022 թվականի նոյեմբերի 2-ի որոշումը՝ կայացնել նոր դատական ակտ՝ բավարարելով ԳԱսրյանի նկատմամբ նշանակված տուգանք պատժատեսակին համարժեք գույք բռնագանձելու միջնորդությունը:

6

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

Ա. Առաջին ատյանի դատարանն իր դատական ակտում արձանագրել է հետնյալը. «(...) Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2021 թվականի մարտի 25-ի դատավճռով Գարուն Համլերի Ասրյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգիրքի 243.Լրդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության կատարման մեջ ն նրա նկատմամբ որպես պատիժ է նշանակվել տուգանք՝ ՀՀ-ում: սահմանված նվազագույն աշխատավարձի

երեքհարյուրապատիկի` 300.000 (երեք հարյուր հազար) ՀՀ դրամի չափով: ՀՀ քրեական օրենսգիքի 5Լրդ հոդվածի 3րդ մասի կիրաոմամի՝ Գարուն Ասրյանի նկատմամի եշանակված՝ ՀՀ-ում սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով տուգանքի համար սահմանվել է 1 (մեկ) տարի ժամկետ՝ Գարուն Ասրյանին պարտավորեցնելով յուրաքանչյուր ամիս վճարել նվազագույնը 25.000 (քսանհինգ հազար) ՀՀ դրամ:

2021 թվականի ապրիլի 27-ին դատավճիտը մանել է օրինական ուժի մեջ: Փաստորեն, Գարուն Ասրյանը դատապարտվել է տուգանքի՝

երեքհարյուրապապտիկի՝ 300.000 (երեք հարյուր հազար) ՀՀ դրամի չափով ն յուրաքանչյուր ամիս նա պարտավոր էր վճարել 25.000 ՀՀ դրամ: Դատարանն արձանագրում է, որ Գարուն Ասրյանը նշանակված տուգեւնքից որեէ մաս չի վճարել:

ՀՀ քրեական օրենսգրքի 9րդ հոդվածի Լին մասի համաձայն՝ «Արարքի հանցավորությունը սահմանող, պատիժը խարացնող կամ հանցանք կամ քրեական օրենադրությամբ նախատեսված արարք կատարած անձի վիճակն այլ կերպ վատթարացնող օրենադրությունը հետադարձ ուժ չունի»:

ՀՀ քրեական օրենսգրքի 59-րդ հողվածի 1Էրդ մասի համաձայն` «Տուգանքը վճարելուց խուսափելու դեպքում բռնագանձվում է դատարանի որոշած վուգանքի չափին համարժեք գույք, եթն այդպիսին առկա է: Եթե այդպիսի գույք առկա չէ, ապա տուգանքը փոխարինվում է ազատազիկմամի՝ ազատազիկման 3 օրը հաշվարկելով նվազագույն աշխաղտաւվարձի դիմաց»:

Դատարանն արձանագրում է, որ նշված նորմի կիրառումը Գարուն Ասրյանի նկատմամբ անթույլատրելի է, քանի որ այն ուղղակիորեն վատթարացնում է

7

վերջինիս վիճակը, քանի որ նրա կողմից հանցանքը կավարվել է 2003 թվականի ՀՀ քրեական օրենսգրքի կիրառման ժամանակ, որով այդպիսի կառուցակարգ նախատեսված չի եղել (...)»:

12. Վերաքննիչ դատարանն իր որոշմամբ արձանագրել է հետնյալը. «(..) Գարուն Ասրյանի կողմից հանցավոր արարք կատարելու ժամանակ գործող 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ն նույն թվականի օգոսվտսի Լին ուժի մեջ մրած Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի (այասհեր նան 2003 թվականին ընդունված ՀՀ քրեական օրենսգիրք) 12րդ հոդվածի Լին մասի համաձայն` «Արարքի հանցավորությունը ն պապժելիությունը որոշվում են դա կատարելու ժամանաւկ գործող քրեական օրենքով»:

2003 թվականին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Արարքի հանցավորությունը սահմանող, պատիժը խատացնող կամ հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ վատթարացնող օրենքը հեփաղդարձ ուժ չունի»:

2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ն 2022 թվականի հուլիսի Լին ուժի մեջ մած ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհեվ նան՝ 2021 թվականին ընդունված ՀՀ քրեական օրենսգիրք) լ3ծՑրդ հոդվա Լին մասի համաձայ: «Արարքի հանցավորությունը, պատժելիություն, ն քրեաիրավական այլ հետնանքները որոշվում են դա կատարելու ժումանակ գործող քրեական օրենքով»:

2021 թվականին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի Լին մասի համաձայն` «Արարքի հանցավորությունը սահմանող, պատիժը խատացնող կամ հանցանք կամ քրեսւկան օրենադրությամը նախատեսված արարք կատարած Աւնձի վիճակն այլ կերպ վատթարացնող օրենսդրությունը հերադարծ ուժ չունի»:

2021Լթվականին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 59-րդ հողվածի 1Էրդ մասի համաձայն՝ «Տուգանքը վճարելուց խուսափելու դեպքում բռնագանձվում է դատարաւնի որոշած վտւգանքի չափին համարժեք գույք, եթե այդպիսին առկա է: Եթե այդպիսի գույք առկա չէ, ապա տուգանքը փոխարինվում է ազավտազիկմամբ՝ ազատազրկման 5 օրը հաշվարկելով նվազագույն աշխապտաւվարձի դիմաց» (2003

8

թվականին րնդունված ՀՀ քրեական օրենսգրքով նման կառուցակարգ նախատեսված չի եղել):

Առաջին ատյանի դատարանի որոշման վերը նշված հիմնավորումները դիտարկելով վերոգիյալ իրավական նորմերի լույսի ներքո՝ Վերաքննիչ դատարանը գտնում է, որ այդ հիմնավորումներն ամբողջությամբ բխում են դրանցից, որպիսի պայմաններում այդ հիմնավորումներն ընդունելի են Վերաքննիչ դատարանի համար:

Վերաքննիչ դավարանը, հիմնավոր չհամարկով դատախազի վերաքննիչ բողոքի փաստարկները, հարկ է համարում նշել, ոլ հանցավոր արարքի համար նշանակված պատժի փոխարինման հարցերը հանդիսանում են այդ արարքի քրեաիրավական հետնեաւնքներ, որպիսի պայմեւններում հանցանք կատարած անձի համար այդ քրեաիրավական հետնանքները վատթարացնող օրենքը չի կարող ունենալ հետադարձ ուժ:

Ամփոփելով վերոգրյալը Վերաքննիչ դատարանը գվաում է, որ դատախազի կողմից բերված վերաքննիչ բողոքը պեվք է մերժել՝ անփոփոխ թողնելով Առաջին ատյանի դատարանի որոշումի (...)»-:

Վճոաբեկ դատարանի հիմնավորումները ն եզրահանգումը.

Թ. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջն բարձրացված իրավական հարցը հետնյալն է. իրավաչա՛փ են արդյոք ՀՀ քրեական օրենսգրքի 59-րդ հոդվածի 1Լրդ մասով նախատեսված տուգանքի չափին համարժեք գույք բոնագանձելու վերաբերյալ կարգավորումն անձի վիճակը վատթարացնող դիտարկելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետնությունները:

14. 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ նան ՀՀ գործող քրեական օրենսգիրք) 9-րդ հոդվածի 6-րդ մասի համաճայն՝ «Պատաւսխանապտվություւն մասնակիորեն մեալմացնող ն միաժամանակ մասնակիորեն խարացնող օրենքը սույն հոդվածով նախատեսված չափանիշներին 2 Տե՛ս նյութեր, թերթեր 86-87:

9

համապատասխան հետադարձ ուժ ունի միայն այն մասով, որը մեղմացնում է պատասխանամտվությունը»:

ՃՇ նախկին քրեական օրենսգրքի 51-րդ հոդվածի համաձայն՝ «4. Դատարանը Ատազանք, կամ վասգանքի չվճարված մասը փոխարինում է հանրային աշխատանքներով փուգանքը վճարելու անհնարինության դեպքում հանրային աշխատանքների երեք ժամը նվազագույն աշխատավարձի դիմաց, իակ վուգանքը վճարելուց չարամտորեն խուսափելու դեպքում` հանրային աշխատանքների հինգ ժամի նվազագույն աշխատավարձի դիմաց: Եթե տուգանքը կամ փուգանքի չվճարված մասը հանրային աշխատանքներով փոխարինելու համար կատարված հաշվարկի արդյունքը գերազանցում է երկու հազար երկու հարյուր ժամը, ապա նշանակվում է երկու հազար երկու հարյուր ժամ: Տուգանքը կամ տուգանքի չվճարված մասր հանրային աշխատանքներով փոխարինելու համար կատարվող հաշվարկի արդյունքում ժամային արժեքները կլորացնղլը կատարվում է դատապարտյալի օգտին»:

ՀՀ գործող քրեական օրենսգրքի 59-րդ հոդվածի համաձայն` «8. Եթե դատփապարտվողն ի վիճակի չէ անհապաղ ն ամբողջությամբ վճարելու նշանակված տուգանքը, ապա դատարանը նրա համար վճարման ժամկեվ է սահմանւմ՝ առավելագույնը 1 տարի, կամ թույլատրում է տուգանքը մաս առ մաս վճարել նույն ժամկետում: Եթե տմտւգանքը նշանակելուց հետո դափտապարվյալի նյութական վիճակի վատթարացման հետնանքով նա զրկվում է փուգանքը վճարելու հնարավորությունից, ապա դատարանը, հաշվի առնելով դատապարտյալի դիրքորոշումը՝

1) երկարաձգում է փուգանքի վճարման սահմանված վերջնաժամկեպտը՝ առավելագույնը 1 տարով,

2) նշանակում է հանրային աշխավտաւնքներ՝ հանրային աշխատանքների 24 ժամը հաշվարկելով հանցանքը կատարելու պահին նվազագույն աշխապտաւվարձի չափով:

(-.)

1. Տուգանքը վճարելուց խուսափելու դեպքում բռնագանձվում է դավարանի որոշած տուգանքի չափին համարժեք գույք, եթե այդպիսին առկա է: Եթե այդպիսի

10

գույք առկա չէ, ապա վմնգանքը փոխարինվում է ազատազիկմամբ՝ ազատազրկման 3 օրը հաշվարկելով նվազագույն աշխատավարձի դիմաց»:

15. Մեջբերված նորմերի համեմատական վերլուծությունից երնում է, որ նախկին ն գործող խմբագրությամբ քրեական օրենսգրքերում տուգանքը չվճարելու դեպքում նախատեսվել են տարբերվող իրավակարգավորումներ: Մասնավորապես, ՀՀ նախկին քրեական օրենսգրքով տուգանքը չվճարելու դեպքում այն փոխարինվում էր հանրային 0 աշխատանքներով երեք ժամը հաշվարկելով նվազագույն աշխատավարձի դիմաց` տուգանքը վճարելու անհնարինության դեպքում, ն հինգ ժամը նվազագույն աշխատավարձի դիմաց` տուգանքը վճարելուց չարամկորեն խուսափելու դեպքում:

ՀՀ գործող քրեական օրենսգրքով տուգանքը չվճարելու դեպքում օրենսդիրը նախատեսել է քննարկվող պատժատեսակի կատարումն ապահովող տարբեր մեխանիզմներ՝ պայմանավորված այն հանգամանքով՝ առկա է տուգանքը վճարելու անհնարինություն, թե խուսափում: Մասնավորապես, տուգանքը վճարելու անհնարինության դեպքում կա՛մ երկարաձգվում է դրա վճարման սահմանված վերջնաժամկետը՝ առավելագույնը մեկ տարով, կա՛մ նշանակվում են հանրային աշխատաքներ: Մինչդեռ, դատապարտյալի կողմից տուգանքը վճարելուց խուսափելու դեպքում օրենսդիրը, նախքան տուգանքն այ պատժատեսակով փոխարինելը, նախատեսել է տուգանքի չափին համարժեք գույք բռնագանձելու հնարավորություն, եթե այդպիսին առկա է: Գույքի բացակայության դեպքում տուգանքը փոխարինվում է ազատազրկմամբ՝ երեք օրը հաշվարկելով նվազագույն աշխատավարձի դիմաց:

16. Անդրադառնալով տուգանքի չափին համարժեք գույք բռնագանձելու կարգավորմանը՝ անհրաժեշտ է փաստել, որ այն, ըստ էության, նորույթ է հայրենական քրեական օրենսդրությունում: Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ քննարկվող ինստիտուտ` Օնախնառաջ միտված է ապահովելու տուգանք պատժատեսակի պատշաճ կատարումը, ընդ որում անձի իրավունքներին հնարավորինս նվազ միջամտությամբ: Այսպես՝ տուգանքի չափին համարժեք գույքի բռնագանձումն ինքնին պատժավեսաակ չէ ե րնդգրկված չէ քրեական օրենսդրությամբ սահմանված պավժի համակարգում, չունի պավժիչ բնույթ, քանի

1

որ դրա միակ նպատակը դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով նշանակված պատժի կատարումն ապահովելն է: Այս համատեքստում Վճռաբեկ դատարանը հատկապես կարնորում է բռնագանձվող գույքի ն տուգանքի չափի միջն համաչափության ապահովման` օրենսդրորեն ամրագրված երաշխիքը, ըստ որի՝ տուգանքը վճարելուց խուսափելու դեպքում բռնագանձվում է դատարանի որոշած տուգանքի չափին համարժեք գույք:

16.1. Քննարկվող ինստիտուտը դիտարկելով ՀՀ նախկին քրեական օրենսգրքով նախատեսված իրավակարգավորման համատեքստում, ըստ որի՝ տուգանքը վճարելուց խուսափելու դեպքում այն միանգամից փոխարինվում էր մեկ այլ պավժապտեսակով՝ հանրային աշխավանքներով, Վճոաբեկ դատարանը հարկ է համարում փաստել, որ բռնագանձման պարագայում պատժատեսակի

փոփոխություն, որպես այդպիսին, տեղի չի ունենում: Այլ կերպ՝ նախքան չվճարված տուգանք ավեի խիստ պատժատեսակով փոխարինելը, օրենսդրորեն

նախատեսվել է միջանկյալ հնարավորություն՝ վսսգանքի կավարումն ապահովող ինքնուրույն գործիք, որը թուլ է տալիս հասնելու դատարանի դատավճռով նշանակված պատժի կատարմանը` անձի իրավունքների համեմատաբար նվազ սահմանափակման արդյունքում:

Այս առումով, համեմատության մեջ դիտարկելով հանրային աշխատանքներ պատժատեսակը ն տուգանքի չափին համարժեք գույք բոնագանձելու կարգավորումը, անհրաժեշտ է արձանագրել, որ հանրային աշխատանքները թե' նախկին, թե' գործող քրեական օրենսգրքերով նախատեսված են որպես հիմնական պատժատեսակ, ընդ որում պատժի համակարգի վերլուծությունը թույլ է տալիս եզրահանգելու, որ այն ավելի խիար պատիժ է, քան վուգանքը: Այսպես՝ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 56-րդ հոդվածով նախատեսված պատժի համակարգում պատժատեսակներն ունեն հստակ տրամաբանական դասավորվածություն, մասնավորապես, համակարգված են նվազ խիստ պատժից դեպի առավել խիստը հաջորդականությամբ, իսկ ինչպես նախկին, այնպես էլ գործող քրեական օրենսդրությամբ տուգանքը նախորդում է հանրային աշխավանքներին: Միննույն ժամանակ, եթե տուգանքն օրենսդրորեն սահմանվում է որպես դրամական տուժանք, որ՝։ արտահայտվում է դավապարվյապի գույքային իրավունքների

12

սահմանափակմամբ, ապա հանրային աշխատանքները, ըստ էության, հարկադրական բնույթ ունեցող, իրավասու մարմնի կողմից որոշված վայրում իրականացվող, չվարձատրվող աշխատանքներ են, որոնք արտահայտվում են անձի ֆիզիկական ազավաւթյան որոշակի առումով սահմանափակմամբ: Բացի այդ, տուգանքի համեմատությամբ հանրային աշխատանքներ պատժատեսակի ավելի խիստ լինելու մասին է վկայում նան այն, որ թե՛ նախկին, թե՛ գործող քրեական օրենսդրությամբ տուգանքը չվճարելու դեպքում նախատեսված են այն հանրային աշխատանքներով փոխարինելու վերաբերյալ կառուցակարգեր:

17 Հիմք ընդունելով սույն որոշման 15-161րդ կետերում կատարված վերլուծությունը՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ տուգանքի չափին համարժեք գույք բոնագանձելու վերաբերյալ կատարված փոփոխությունն ըստ էության պատասխանազվությունը մասնակիորեն մեղմացնող է, քանի որ թույլ է տալիս տուգանքն անմիջաբար չփոխարինել ավելի խիստ պատժատեսակով, հետնաբար նշված փոփոխությանը պետք է հետադարձ ուժ տրվի:

Վերոշարադրյալի հաշվառմամբ՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ մինչն գործող քրեական օրենսգիրքն ուժի մեջ մտնելը կատարված արարքների դեպքում, եթե դատապարտյալը խուսափում է իր նկատմամբ նշանակված տուգանքը վճարելուց, դատարանը համապատասխան միջնորդության քննարկման արդյունքում պետք է տուգանքի չափին համարժեք գույք բռնագանձելու վերաբերյալ դատական ակտ կայացնի: ։-Համապատասխան գույքի բացակայության դեպքում միայն նշանակված տուգանքը կարող է փոխարինվել հանրային աշխատանքներով՝ նախկին դատավարական ընթացակարգերին համապատասխան, քանի որ գործող քրեական օրենսգրքի 59-րդ հոդվածի 1-րդ մասով սահմանված կարգավորումը՝ տուգանքի չափին համարժեք գույքի բացակայության դեպքում այն ազատազրկմամբ փոխարինելը, անձի համար ըստ էության պատասխանատվությունը մասնակիորեն խստացնող է, ուստի հետադարձ ուժ չի կարող ունենալ:

18. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երնում է, որ Առաջին ատյանի դատարանը մերժել է Գ.Ասրյանից տուգանքի չափին համարժեք գույք բռնագանձելու վերաբերյալ պրոբացիայի ծառայության Սյունիքի մարզային մարմնի՝ 2022 թվականի օգոստոսի 19-ի միջնորդությունը՝ ընդգծելով, որ ՀՀ քրեական օրենսգրքի 59-րդ

13

հոդվածի 1-րդ մասով նախատեսված նորմի կիրառումը՝ դատապարտյալի նկատմամբ անթույլատրելի է, քանի որ այն ուղղակիորեն վատթարացնում է վերջինիս վիճակը: Մասնավորապես, Գ.Ասրյանի կողմից հանցանքը կատարվել է 2003 թվականին ընդունված քրեական օրենսգրքի գործողության ժամանակ, որով այդպիսի կառուցակարգ նախատեսված չի եղել::

Վերաքննիչ դատարանը մերժել է Առաջին ատյանի դատարանի դատական ակտի դեմ ներկայացված բողոքը՝ նշելով, որ Առաջին ատյանի դատարանի որոշման հիմնավորումներն ամբողջութամբ բխում են օրենքով սահմանված կարգավորումներից ն ընդունելի են Վերաքննիչ դատարանի համար":

19. Սույն որոշման նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 14-17-րդ կետերում վկայակոչված իրավանորմերի ն դրանց վերլուծության համատեքստում՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանների այն դիրքորոշումը, որ ՀՀ քրեական օրենսգրքի 59-րդ հոդվածի 1-րդ մասով նախատեսված իրավակարգավորումն անձի վիճակը վատթարացնող է՝ միայն այն պազճառաբանությամը, որ այդպիսի կառուցակարգ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքով նախավեսված չի ելել, չի կարող հիմնավոր համարվել:

Մասնավորապես, ստորադաս դատարանները վերոնշյալ նորմը չեն դիտարկել նախկին քրեական օրենսգրքով նախատեսված իրավակարգավորումների համատեքստում, որոնց համակցված վերլուծությունը ցույց է տալիս, որ կատարված փոփոխություններն ընդհանուր առմամը անձի համար պավասխանավվությունը մասնակիորեն մեղմացնող են, քանի որ թույլ են տալիս նշանակված տուգանքն անմիջաբար չփոխարինել ավելի խիստ պատժով՝ հանրային աշխատանքներով՝ նախատեսելով միջանկյալ գործիքակազմ: Այլ կերպ՝ բռնագանձման ինստիտուտի կիրառմամբ, անձի նկատմամբ դատարանի դատավճռով նշանակված տուգանքն այլ՝ ավելի խիստ պատժատեսակով չի փոխարինվում, քանի որ բռնագանձումն ինքնին պատժատեսակ չէ ն դուրս է պատժի համակարգից: Ընդհակառակը, դրա «Տե՛ս սույն որոշման 12-րդ կետը:

14

կիրառմամբ դատապարտյալի պատասխանատվությունը մասնակիորեն

մեղմացվում է:

19.. Վերոշարադրյալ դատողությունների հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 59-րդ հոդվածի 1-րդ մասով նախատեսված տուգանքի չափին համարժեք գույք բոնագանձելու վերաբերյալ կարգավորումն անձի վիճակը վատթարացնող դիտարկելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետնություններն իրավաչափ չեն:

20.0 Անդրադառնալով բողոքաբերի այն փաստարկին, որ ՀՀ քրեական օրենսգրքի 59-րդ հոդվածի 1-րդ մասով նախատեսված իրավակարգավորումն անձի իրավական վիճակը բարելավող է ն դրան պետք է հետադարձ ուժ տրվի ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 13-րդ հոդվածի Լին մասի հիման վրա, քանի որ արարքի կատարման պահին գործող նշված նորմով անձի վիճակը բարելավող օրենսդրության հետադարձ ուժի հարցում որնէ սահմանափակում նախատեսված չէր՝ ի տարբերություն գործող քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի 4-րդ մասի», Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում արձանագրել հետնյալը.

Նախ՝ Վճռաբեկ դատարանն իր անհամաձայնությունն է արտահայտում բողոքաբերի այն եզրահանգմանը, որ ՀՀ քրեական օրենսգրքի 59-րդ հոդվածի 11-րդ մասով նախատեսված նորմն անձի վիճակը բարելավող է: Այսպես՝ հիմք ընդունելով սույն որոշման 16.117րդ կետերում կատարված վերլուծությունը Վճռաբեկ դատարանը փաստում է, որ տուգանքի չափին համարժեք գույք բռնագանձելու վերաբերյալ փոփոխությունն ըստ էության պատասխանատվությունը մասնակիորեն մեղմացնող կարգավորում է:

Երկրորդ՝ քրեական օրենսդրության հետադարձ ուժի կանոնը նախկին քրեական օրենսգրքի համապատասխան կարգավորումների համեմատ խստացվելու պարագայում, դրան հետադարձ ուժ չտալու վերաբերյալ բողոքաբերի փաստարկը Վճռաբեկ դատարանի համար նս ընդունելի չէ:

Այսպես՝ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածում ամրագրված են քրեական օրենսդրության հետադարձ ուժի ընդհանուր կանոնները, որոնց հիման 5 Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը:

15

վրա «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» ՀՀ օրենքով սահմանվել են 2022 թվականի հուլիսի 1-ից գործողության մեջ դրվող 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի գործողության հիմնական ուղղությունները Մասնավորապես, «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» ՀՀ օրենքի 2-9-րդ հոդվածների համակարգային վերլուծությունը ցույց է տալիս, որ ՀՀ քրեական օրենսգիրքը գործողության մեջ դնելու հետնանքով հանցավորության լրիվ կամ մասնակի վերացումը, պատժի մեղմացումը կամ հանցանք կատարած անձի վիճակի այլ կերպ բարելավումն ապահովվում է՝ հիմք ընդունելով 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածով սահմանված կանոնները: Այլ կերպ՝ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» ՀՀ օրենքն ուժի մեջ մտնելու ն դրանով ՀՀ քրեական օրենսգիրքը գործողության մեջ դնելու պահից՝ 2022 թվականի հուլիսի 1-ից, ՀՀ քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածով սահմանված հետադարձության կանոններն անմիջական գործողություն են ստացել:

Վերոգրյալի հաշվառմամբ, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ քրեական օրենսդրության հետադարձություն, սահմանող նորմը քրեական օրենսգրքի գործողության ընդհանուր կանոն է, որն անմիջականորեն սկսում է գործել քրեական օրենսգիրքը գործողության մեջ դնելու պահից՝ անկախ այն հանգամանքից՝ վերոնշյալ կանոնը նախկին քրեական օրենսդրության համեմատ խստացվել, թե մեղմացվել է:

21 Ինչ վերաբերում է բողոքաբերի՝ սույն որոշման 8-8.1-րդ կետերում մեջբերված փաստարկներին առ այն, որ նախկին քրեական օրենսգրքով նախատեսված տուգանքը վճարելուց խուսափելու դեպքում այն հանրային աշխատանքներով փոխարինելու իրավակարգավորումներն այլնս չեն գործում, իրավակիրառողին այլ տարբերակ չի մնում, քան հանրային աշխատանքների փոխարեն ազատազրկում նշանակել՝ նկատի ունենալով նախկին քրեական օրենսգրքի 54-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջները, հետնաբար, ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված նոր ընթացակարգն անձի իրավական վիճակն այլ կերպ բարելավող օրենք է, քանի որ ինքնին այլընտրանք է դառնում անձի ազատության իրավունքի սահմանափակմանը,

16

ինչն ավելի մեծ արժեք է, ապա Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել հետնյալը. հանցանքը նախկին քրեական օրենսգրքի գործողության պայմաններում կատարվելու դեպքում ՀՀ գործող քրեական օրենսգրքով սահմանված` տուգանքի չափին համարժեք գույք բռնագանձելու վերաբերյալ կարգավորումը ոչ թե այլընտրանք է դառնում ազատազրկմանը, ինչպես փաստարկել է բողոք բերած անճը, այլ միջանկյալ գործիք է, որը թույլ է տալիս դատարանի դատավճռով նշանակված տուգանք, անմիջաբար չփոխարինել հանրային աշխատանքներով: Ուստի, հիմք ընդունելով սույն որոշմամբ կատարված վերլուծությունը՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ տուգանքի չափին համարժեք գույքի բացակայության դեպքում այն պետք է փոխարինվի հանրային աշխատանքներով՝ նախկինում գործող դատավարական ընթացակարգերին համապատասխան:

22. Անդրադառնալով սույն գործի փաստական հանգամանքներին՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում քննարկման առարկա դարձնել չվճարված տուգանքի չափին համարժեք գույք բռնագանձելու վերաբերյալ կարգավորումը Գ.Ասրյանի նկատմամբ կիրառելու հնարավորության հարցը:

Թեն սույն որոշման շրջանակներում կատարված վերլուծությունից բխում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 59-րդ հոդվածի 11-րդ մասով նախատեսված կարգավորումն ըստ էութան ո`պյատասխանատվություն մասնակիորեն մեղմացնող է, այնուամենայնիվ դրա կիրառելիության հարցը յուրաքանչյուր դեպքում պետք է քննարկման ենթարկվի կոնկրետ գործի փաստական տվյալների համատեքստում, քանի որ հնարավոր են այնպիսի առանձնահատուկ հանգամանքներ, որոնց ուժով ընդհանուր առմամբ մեղմացնող կարգավորումը կոնկրետ դեպքում ոչ միայն այդպիսի նշանակություն չունենա, այլ հակառակը՝ որնէ կերպ վատթարացնի անձի վիճակը:

Այսպես՝ սույն գործի փաստերից հետնում է, որ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2021 թվականի օգոստոսի 26-ի որոշմամբ պրոբացիայի ծառայության Սյունիքի մարզային մարմնի միջնորդությունը՝ Գ.Ասրյանի նկատմամբ նշանակված 300.000 (երեք հարյուր հազար) ՀՀ դրամ տուգանքը հանրային աշխատանքներով փոխարինելու մասին, մերժվել է այն

17

պատճառաբանությամբ, որ դատապարտյալը ժամկետային զինծառայող էչ: Այլ կերպ՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտով հաստատվել է, որ առկա է Գ.Ասրյանի նկատմամբ նշանակված տուգանքը հանրային աշխատանքներով փոխարինելու վերաբերյալ օրենսդրական արգելք:

Մասնավորապես, ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 54-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` «Հանրային աշխավփանքները չեն նշանակվում առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամ ճանաչված, դավտաւվճիո կայացնելու պահին տասնվեց տարին չլրացած, կենսաթոշնւկային տարիք ունեցող անձանց, հղի կանանց ն ժամկետային զինվորական ծառայություն մեջ գտնվող զինծառայողների նկատմամբ»: Ընդ որում, զինվորական ծառայութան մեջ գտնվող անձ. նկատմամբ հանրային աշխատանքներ նշանակելու արգելք նախատեսված է նան ՀՀ գործող քրեական օրենսգրքի 60-րդ հոդվածի 5-րդ մասով:

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ սույն որոշման 15-17-րդ կետերում կատարված վերլուծությունից հետնում է, որ նախկին քրեական օրենսգրքի գործողության պայմաններում հանցանք կատարելու դեպքում տուգանքի չափին համարժեք գույք բռնագանձելու ինստիտուտն ըստ էության միջանկյալ գործիք է, որը թույլ է տալիս դատարանի դատավճռով նշանակված տուգանքն անմիջաբար չփոխարինել հանրային աշխատանքներով, այսինքն՝ դատարանը պետք է նախ ն առաջ քննարկի տուգանքի չափին համարժեք գույք բռնագանձելու հարցը, իսկ այդպիսի գույքի բացակայության փաստը հաստատվելու դեպքում՝ տուգանքը փոխարինի հանրային աշխատանքներով: Ուստի, եթե ի սկզբանե առկա է նշանակված տուգանք պատժատեսակը հանրային աշխատանքներով փոխարինելու անհնարինություն, ապա բռնագանձման ինստիտուտն անձի համար ձեռք է բերում վատթարացնող բնույթ, հետնաբար, ՀՀ քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի Լին մասի համաձայն, չի կարող հետադարձ ուժ ունենալ:

23. Այսպիսով, սույն որոշմամբ կատարված վերլուծությունից բխում է, որ Վերաքննիչ դատարանը, Առաջին ատյանի դատական ակտն անփոփոխ թողնելով, թեն սխալ է հիմնավորել այն, սակայն կայացրել է գործն ըստ էության ճիշտ լուծող 6 Տե'ս սույն որոշման 3-րդ կետը:

18

դատական ակտ, ուստի անհրաժեշտ է ներկայացված վճռաբեկ բողոքը մերժել ն Վերաքննիչ դատարանի՝ 2022 թվականի նոյեմբերի 2-ի որոշումը թողնել անփոփոխ՝ հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:

24. Ելնելով վերոգրյալից ն ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163րդ, 17-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 3Լրդ, 34-րդ, 264-րդ, 281- րդ, 359-րդ, 361-րդ, 363-րդ, 385-386-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

ՈՐՈՇԵՑ

1. Վճռաբեկ բողոքը մերժել: Դատապարտյալ Գարուն Համլետի Ասրյանի վերաբերյալ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2022 թվականի օգոստոսի 30-ի որոշումն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2022 թվականի նոյեմբերի 2-ի որոշումը թողնել անփոփոխ՝ հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:

2. Վճռաբեկ դատարանի որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը:

Նախագահող՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆ

Դատավորներ՝ Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆ

Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Ա.ՊՈՂՈՍՅԱՆ

ՕՕ), :Ս.ՕՇԱՆՅԱԵՆԽ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
30 հունիսի, 2023 թ.
Գործի #:
ՍԴ/0006/13/22
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել