ԼԴ2/1267/02/19
Ամփոփում
քննելով դատական ակտը վերանայելու վերաբերյալ «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ի վճռաբեկ բողոքը՝ ըստ դիմումի «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ի (այսուհետ՝ Բանկ)՝ ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու պահանջի մասին, քաղաքացիական գործով ՀՀ դվճռաբեկ դատարանի քաղաքացիական ն վարչական պալատի 26.02.2020 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը նոր հանգամանքի հիմքով վերանայելու վերաբերյալ, 2 ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը. Դիմելով դատարան՝ Բանկը պահանջել է չեղյալ ճանաչել ֆինանսական համակարգի հաշտարարի 01.07.2019 թվականի թ
Ամբողջ Տեքստ
լ ՏԻՎ 42
22 ՏԱ. ի
ՑՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վճռաբեկ դատարանի Քաղաքացիական գործ թիվ ԼԴ2/1267/02/19 քաղաքացիական պալատի որոշում 2023թ.
Քաղաքացիական գործ թիվ ԼԴ2/1267/02/19
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական
պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով՝
նախագահող Մ. ԴՐՄԵՅԱՆ
զեկուցող Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ
Ս. ԱՆՏՈՆՅԱՆ
Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ
Գ. ՀԱԿՈԲՅԱՆ
Ա. ՄԿՐՏՉՅԱՆ
Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ
2023 թվականի հունվարի 16-ին
գրավոր ընթացակարգով քննելով դատական ակտը վերանայելու վերաբերյալ «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ի վճռաբեկ բողոքը՝ ըստ դիմումի «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ի (այսուհետ՝ Բանկ)՝ ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու պահանջի մասին, քաղաքացիական գործով ՀՀ դվճռաբեկ դատարանի քաղաքացիական ն վարչական պալատի 26.02.2020 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը նոր հանգամանքի հիմքով վերանայելու վերաբերյալ,
2
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան՝ Բանկը պահանջել է չեղյալ ճանաչել ֆինանսական համակարգի հաշտարարի 01.07.2019 թվականի թիվ 15-3719/19 որոշումը:
ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ա. Մկրտչյան) (այսուհետ՝ Դատարան) 01.10.2019 թվականի որոշմամբ դիմումը բավարարվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (նախագահող դատավոր՝
Մ. Հարթենյան, դատավորներ՝ Կ. Չիլինգարյան, Ա. Սմբատյան) (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 26.12.2019 թվականի որոշմամբ հաճախորդ Լեռնիկ Սիմոնյանի ներկայացուցչի ե ֆինանսական համակարգի հաշտարար «Փիրուզ Սարգսյանի վերաքննիչ բողոքները բավարարվել են՝ Դատարանի 01.10.2019 թվականի «Ֆինանսական համակարգի հաշտարար Փ. Սարգսյանի 01.07.2019 թվականի թիվ 15-371919 որոշումը չեղյալ ճանաչելու պահանջի մասին» որոշումը վերացվել է, ն կայացվել է նոր որոշում՝ դիմումը մերժվել է:
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական ն վարչական պալատի 26.02.2020 թվականի որոշմամբ Բանկի բերած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է:
Սույն գործով նոր հանգամանքի հիմքով վճռաբեկ բողոք է ներկայացրել Բանկը (ի պաշտոնե ներկայացուցիչ՝ Ա. Խաչատրյան):
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել ֆինանսական համակարգի հաշտարար Փիրուզ Սարգսյանը:
2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները ն պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Սույն գործով առկա է նոր հանգամանք:
Բողոք բերած անձը նշված ց պեդումը պատճառաբանել է հետնյալ հիմնավորումներով.
ՀՀ սահմանադրական դատարանի 08.12.2020 թվականի թիվ ՍԴՌ-1571 որոշման 1-ին կետով սահմանվել է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 339-րդ հոդվածի 5-րդ մասը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանն այն մեկնաբանությամբ, համաձայն որի՝ նշված դրույթը չի սահմանափակում Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները վիճարկելու իրավունքից հրաժարվելու վերաբերյալ Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի հետ գրավոր համաձայնագիր չկնքած Կազմակերպության՝ կողմերի համար պարտադիր դարձած որոշումը դատական կարգով ըստ էության վիճարկելու իրավունքը:
Վերաքննիչ դատարանի կողմից կայացված որոշմամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 339-րդ հոդվածի 5-րդ մասը կիրառվել է ՀՀ սահմանադրական դատարանի 08.12.2020 թվականի թիվ ՍԴՈ-Վ571 որոշման 1-ին կետով սահմանված մեկնաբանությունից տարբերվող այլ մեկնաբանությամբ: Մասնավորապես՝ Վերաքննիչ դատարանը պատճառաբանել է, որ հաշտարարի կողմից
3
կիրառված նյութաիրավական նորմերը, այն է իրավական հիմնավորվածությունը Դատարանի կողմից գնահատման ենթակա չեն ն գտել է, որ դիմումը բավարարելու վերաբերյալ Դատարանի եզրահանգումն անօրինական է:
Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 339-րդ հոդվածի 5-րդ մասն այլ մեկնաբանությամբ կիրառելու արդյունքում Բանկը զրկվել է Ֆինանսական համակարգի հաշտարարի կողմերի համար պարտադիր դարձած որոշումը ըստ էության վիճարկելու սահմանադրական իրավունքից:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է նոր հանգամանքի հիմքով վերանայել ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական ն վարչական պալատի 26.02.2020 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը՝ բեկանել Վերաքննիչ դատարանի 26.12.2019 թվականի որոշումը Ա օրինական ուժ տալ Դատարանի 01.10.2019 թվականի որոշմանը կամ գործն ուղարկել նոր քննության:
2.. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները.
Օրենսդրորեն ամրագրված է հաշտարարի որոշումը բացառապես ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով վիճարկելու հնարավորությունը: :-Այդպիսի կարգավորումը բխում է հաշտարարի որոշումը վիճարկելու իրավունքի իրացման կապակցությամբ առաջացող
իրավահարաբերությունների սուբյեկտների (ֆինանսական կազմակերպություն, հաճախորդ, ֆինանսական համակարգի հաշտարար ն դատարան) գործողությունները կանխատեսելի դարձնելու անհրաժեշտությունից, որը հնարավոր է միայն վերջիններիս վարքագծի կանոնակարգման, այն է՝ նրանց գործողությունների իրականացման օրենսդրական հիմքերի ամրագրման դեպքում:
Հաշտարարի որոշումը դատական կարգով ըստ էության վիճարկելու կարգավորումների բացակայության պայմաններում այն ՀՀ սահմանադրական դատարանի 08.12.2020 թվականի թիվ ՍԴՈՎՏ/1 որոշման հիմքով ըստ էության վերանայելն իրավաչափ չէ, հետնաբար Բանկի կողմից ներկայացված վճռաբեկ բողոքը ենթակա է մերժման:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետնյալ փաստերը՝
3) Բանկին հասցեագրված բողոք-պահանջով վկայակոչելով «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքի 17-րդ, 20-րդ հոդվածները՝ Լեռնիկ Սիմոնյանը հայտնել է, որ բանկը «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասի խախտմամբ իրեն չի ուղարկել որնէ քաղվածք: Պահանջել է վճարել 300.000 ՀՀ դրամ` պայմանագրի կնքման պահից քաղվածք չտրամադրելու համար (հատոր 1-ին, գ.թ. 19-20).
2) Լեռնիկ Սիմոնյանին հասցեագրված գրությամբ Բանկը մերժել է վերջինիս 300.000 ՀՀ դրամ վճարելու պահանջը՝ հայտնելով, որ բանկը բոլոր քաղվածքներն
4
ուղարկել է վարկային պայմանագրում նշված էլեկտրոնային փոստի հասցեին (հատոր 1-ին, գ.թ. 21).
3 ՏՊՖինանսական համակարգի հաշտարարին հասցեագրված դիմումով վկայակոչելով «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքի 17-րդ, 20-րդ հոդվածները՝ Լեռնիկ Սիմոնյանը հայտնել է, որ պայմանագրի կնքման օրվանից Բանկը 30-օրյա պարբերականությամբ իր՝ որպես սպառողի պարտավորությունների, դրանց առաջացման հիմքերի ն մարումների վերաբերյալ քաղվածք չի տրամադրել: Խնդրել է որոշում կայացնել Բանկի կողմից Լեռնիկ Սիմոնյանին «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածով նախատեսված իրավունքի խախտման փաստի կապակցությամբ 300.000 ՀՀ դրամ վճարելու վերաբերյալ (հատոր 1-ին, գ-թ. 62-64).
4) Ֆինանսական համակարգի հաշտարար Փ. Սարգսյանը 01.07.2019 թվականի թիվ 15-3719/19 որոշմամբ արձանագրել է. «Հաշտարարը գտնում է, որ հաճախորդի պահանջը հիմնավոր է, քանի որ նրան «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքով սահմանված պարբերականությամբ ն եղանակով չի տրամադրվել «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված տեղեկատվությունը, ինչը հանգեցրել է նշված օրենքով սահմանված հաճախորդի իրավունքի խախտման, որի պարագայում վերջինս իրավունք ունի կրեդիտավորողից պահանջել իրեն վճարել օրենքով նախատեսված տուգանքը, որի չափը կազմում է 300.000 ՀՀ դրամ: Որոշում է ընդունել «Լեռնիկ Սիմոնյանի՝ «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ դեմ ուղղված պահանջը բավարարել՝ 300.000 ՀՀ դրամ գումարի չափով» (հատոր 1-ին, գ. թ. 91-99).
5) ՀՀ սահմանադրական դատարանը 08.12.2020 թվականի թիվ ՍԴՈ-1571 որոշման եզրափակիչ մասի 1-ին կետով արձանագրել է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 339-րդ հոդվածի 5-րդ մասը համապատասխանում է Սահմանադրությանն այն մեկնաբանությամբ, համաձայն որի նշված դրույթը չի սահմանափակում Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները վիճարկելու իրավունքից հրաժարվելու վերաբերյալ Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի հետ գրավոր համաձայնագիր չկնքած Կազմակերպության՝ կողմերի համար պարտադիր դարձած որոշումը դատական կարգով ըստ էության վիճարկելու իրավունքը (հիմք՝ ՇօոՇօսոէ.ճտ պաշտոնական կայք):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումը.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի իմաստով, այն է՝ առերնույթ առկա է մարդու իրավունքների ն ազատությունների հիմնարար խախտում" պայմանավորված նոր հանգամանքի առկայությամբ, որը հիմնավորվում է ստորն ներկայացված պատճառաբանություններով:
5
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 415-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նոր երնան եկած կամ նոր հանգամանքներով կարող են վերանայվել առաջին ատյանի դատարանի ն վերաքննիչ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած այն դատական ակտերը, որոնք ենթակա են բողոքարկման, վճարման կարգադրությունները, ինչպես նան Վճռաբեկ դատարանի՝ վճռաբեկ բողոքը վերադարձնելու, այն առանց քննության թողնելու, վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին ն վճռաբեկ բողոքի քննության արդյունքով կայացված որոշումները:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 416-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նոր երնան եկած կամ նոր հանգամանքներով վերաքննիչ ն Վճռաբեկ դատարանների՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը վերանայում է Վճռաբեկ դատարանը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ նոր հանգամանքները հիմք են դատական ակտի վերանայման համար, եթե Սահմանադրական դատարանը տվյալ քաղաքացիական գործով դատարանի կիրառած օրենքի կամ այլ նորմատիվ իրավական ակտի դրույթը ճանաչել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը հակասող ն անվավեր կամ այն ճանաչել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանող, սակայն որոշման եզրափակիչ մասում, բացահայտելով դրա սահմանադրաիրավական բովանդակությունը, գտել է, որ այդ դրույթը կիրառվել է այլ մեկնաբանությամբ:
Ելնելով վերը նշված իրավանորմերի համալիր վերլուծությունից՝ Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ դատական ակտը նոր հանգամանքի հիմքով վերանայելու համար անհրաժեշտ պայման է, երբ ՀՀ սահմանադրական դատարանը տվյալ քաղաքացիական գործով դատարանի կիրառած օրենքի կամ այլ նորմատիվ իրավական ակտի դրույթը ճանաչում է Հայաստանի 0Հանրապետության Սահմանադրությանը հակասող ն անվավեր, կամ տվյալ քաղաքացիական գործով դատարանի կիրառած օրենքի կամ այլ նորմատիվ իրավական ակտի դրույթը թեկուզն ճանաչում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը
համապատասխանող, սակայն որոշման եզրափակիչ մասում բացահայտում է դրա սահմանադրաիրավական բովանդակությունը՝ գտնելով, որ այդ դրույթը կիրառվել է այլ մեկնաբանությամբ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 417-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ նոր երնան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման բողոք ներկայացնելու իրավունք ունեն գործին մասնակցող անձինք ն նրանց իրավահաջորդները, եթե վիճելի կամ դատական ակտով հաստատված իրավահարաբերությունը թույլ է տալիս իրավահաջորդություն:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 420-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն՝ նոր երնան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման բողոք կարող է բերվել երեք ամսվա ընթացքում, որի հաշվարկը սկսվում է՝ նույն օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված դեպքում՝ Սահմանադրական դատարանի համապատասխան որոշումը Հայաստանի
Հանրապետության պաշտոնական տեղեկագրում հրապարակվելու օրվանից:
6
«Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն՝ նուն հոդվածում նշված գործերով՝ նորմատիվ իրավական ակտի՝ դիմողի նկատմամբ կիրառված դրույթը Սահմանադրությանը հակասող նե անվավեր ճանաչվելու դեպքում, ինչպես նան այն դեպքում, երբ Սահմանադրական դատարանը, այդ դրութն իր մեկնաբանությամբ ճանաչելով Սահմանադրությանը համապատասխանող, միաժամանակ գտել է, որ այն նրա նկատմամբ կիրառվել է այլ մեկնաբանությամբ, դիմողի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով ենթակա է վերանայման օրենքով սահմանված կարգով:
Այսպիսով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 417-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 420-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով ն «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 10-րդ մասով ամրագրված իրավադրույթների համակարգային վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանը փաստում է, որ գործին մասնակցող անձինք, ինչպես նան նրանց իրավահաջորդները, եթե վիճեի կամ դատական ակտով հաստատված
իրավահարաբերությունը թույլ է տալիս իրավահաջորդություն, տվյալ դեպքում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված նոր հանգամանքի հիմքով դատական ակտի վերանայման բողոք ներկայացնելու իրավունք ունեն հետնյալ պայմանների միաժամանակյա առկայության դեպքում՝
- գործին մասնակցող անձի նկատմամբ կայացված դատական ակտը վերջնական է,
- տվյալ դատական ակտով դիմողի նկատմամբ կիրառված օրենքի դրույթի սահմանադրականության հարցի վերաբերյալ ՀՀ սահմանադրական դատարանն ընդունել է որոշում, որով օրենքի այդ դրույթը ճանաչվել է Սահմանադրությանը հակասող ն անվավեր, կամ ՀՀ սահմանադրական դատարանը, օրենքի այդ դրույթը ճանաչելով Սահմանադրությանը համապատասխանող ն միաժամանակ որոշման եզրափակիչ մասում բացահայտելով դրա սահմանադրաիրավական
բովանդակությունը, համարել է, որ այդ դրութն իրավակիրառ պրակտիկայում կիրառվել է Սահմանադրությանը հակասող մեկնաբանությամբ,
- համապատասխան հիմքն ի հայտ գալուց հետո նոր հանգամանքով դատական ակտի վերանայման դիմում ներկայացնելու դրությամբ 3 ամսվա ժամկետը չի լրացել:
ՀՀ սահմանադրական դատարանն իր մի շարք որոշումներում (մասնավորապես՝ 11.05.2007 թվականի թիվ ՍԴՈ-701, 18.09.2013 թվականի թիվ ՍԴՈՌ-1114) անդրադարձել է նոր հանգամանքների հիմքով դատական ակտերի վերանայման ինստիտուտի իրավակարգավորումներին առնչվող հիմնախնդիրներին առաջադրելով այն հայեցակարգային դիրքորոշումը, որ ՀՀ սահմանադրական դատարան դիմելու անձի իրավունքի արդյունավետ իրացումը պահանջում է ՀՀ սահմանադրական դատարանի որոշման հիման վրա դատական ակտերի վերանայման այնպիսի լիարժեք օրենսդրական կարգավորում, որը հնարավորություն կտա անձին վերականգնելու ՀՀ սահմանադրական դատարանի կողմից ՀՀ Սահմանադրությանը հակասող ճանաչված նորմատիվ ակտի կիրառման արդյունքում խախտված իր սահմանադրական իրավունքը: ՀՀ սահմանադրական դատարանը գտել է նան, որ նոր հանգամանքների
7
հիման վրա դատական ակտի վերանայման հետ կապված իրավահարաբերությունների օրենսդրական կարգավորման նպատակը պետք է լինի ինչպես արդարադատության մատճելիությունը, այնպես էլ անձանց սահմանադրական իրավունքների դատական պաշտպանության արդյունավետության ապահովումը, որոնց օրենսդրորեն հստակեցումը կմեծացնի վստահությունն արդարադատության նկատմամբ, մարդկանց հնարավորություն կտա առավել երաշխավորված ու արդյունավետ իրացնել դատական պաշտպանության իրենց սահմանադրական իրավունքը:
ՀՀ սահմանադրական դատարանը, 31.05.2013 թվականի թիվ ՍԴՈՂՎՕ99 ն 18.09.2003 թվականի թիվ (ՍԴՈ-ՂՃ որոշումներում անդրադառնալով նոր հանգամանքների հիմքով դատական ակտերի վերանայման ինստիտուտին, արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ տվյալ ինստիտուտի սահմանադրաիրավական բովանդակությունը հանգում է նրան, որ դրա միջոցով ապահովվում է խախտված սահմանադրական ն (կամ) կոնվենցիոն իրավունքների վերականգնումը: Վերջինս, իրավական պետության հիմնարար սկզբունքներից ելնելով, պահանջում է խախտման արդյունքում տուժողի համար առաջացած բացասական հետնանքների վերացում, ինչն իր հերթին պահանջում է հնարավորինս վերականգնել մինչն իրավախախտումը գոյություն ունեցած վիճակը (ոօտախեօ ո Լ1ութցոստ): Այն դեպքում, երբ անձի սահմանադրական ն (կամ) կոնվենցիոն իրավունքը խախտվել է օրինական ուժի մեջ մտած դատական ակտով, այդ իրավունքի վերականգնման նպատակով մինչն իրավախախտումը գոյություն ունեցած վիճակի վերականգնումը ենթադրում է տվյալ անձի համար այնպիսի վիճակի ստեղծում, որը գոյություն է ունեցել տվյալ դատական ակտի բացակայության պայմաններում: Այսինքն՝ խնդրո առարկա դեպքում խախտված իրավունքի վերականգնումը հնարավոր է ապահովել համապատասխան դատական ակտի իրավական ուժը կորցնելու պարագայում: Բացի այդ, ՀՀ սահմանադրական դատարանը նշել է նան, որ նոր հանգամանքի հիմքով դատական ակտի վերանայումն անխուսափելիորեն պետք է |քտօ քւօէօ հանգեցնի հակասահմանադրական նորմ կիրառած դատական ակտի ն կոնվենցիոն իրավունքի խախտում թույլ տված դատական ակտի բեկանմանը:
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Դատարանի 01.10.2019 թվականի որոշմամբ բավարարվել է Բանկի դիմումը Ա չեղյալ է ճանաչվել ֆինանսական համակարգի հաշտարարի 01.07.2019 թվականի թիվ 15-3719/19 որոշումը:
Վերաքննիչ դատարանը, քննելով Դատարանի 01.10.2019 թվականի որոշման դեմ բերված Լեռնիկ Սիմոնյանի Ա հաշտարար Փիրուզ Սարգսյանի վերաքննիչ բողոքները, 26.12.2019 թվականին որոշում է կայացրել վերաքննիչ բողոքները բավարարելու՝ Դատարանի որոշումը վերացնելու ն նոր որոշում կայացնելու՝ դիմումը մերժելու մասին: Այդ որոշումը կայացնելիս Վերաքննիչ դատարանը կիրառել է նան ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 339-րդ հոդվածի 5-րդ մասը:
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական ն վարչական պալատի 26.02.2020 թվականի որոշմամբ Բանկի բերած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է:
8
ՀՀ սահմանադրական դատարանը, Բանկի դիմումի հիման վրա որոշելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 339-րդ հոդվածի 5-րդ մասի, դրա հետ համակարգային առումով փոխկապակցված «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, 08.12.2020 թվականի թիվ ՍԴՈ-1571 որոշման եզրափակիչ մասի 1-ին կետով համարել է, որ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 339-րդ հոդվածի 5-րդ մասը համապատասխանում է Սահմանադրությանն այն մեկնաբանությամբ, համաձայն որի՝ նշված դրույթը չի սահմանափակում Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները վիճարկելու իրավունքից հրաժարվելու վերաբերյալ Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի հետ գրավոր համաձայնագիր չկնքած Կազմակերպության` կողմերի համար պարտադիր դարձած որոշումը դատական կարգով ըստ էության վիճարկելու իրավունքը:
Նույն որոշման եզրափակիչ մասի 2-րդ կետով ՀՀ սահմանադրական դատարանը գտել է, որ «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասը համապատասխանում է Սահմանադրությանը:
Բացի այդ, ՀՀ սահմանադրական դատարանը նույն որոշման եզրափակիչ մասի 3-րդ կետում նշել է, որ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն Բանկի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով ենթակա է վերանայման օրենքով սահմանված կարգով, քանի որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 339-րդ հոդվածի 5-րդ մասը վերջինիս նկատմամբ կիրառվել է նույն որոշման առաջին կետում տրված մեկնաբանությունից տարբերվող մեկնաբանությամբ:
Հիմք ընդունելով վերոգրյալը Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ սահմանադրական դատարանի 08.12.2020 թվականի թիվ ՍԴՈՌՂՀՏ/71 որոշումը նոր հանգամանք է ն ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական ն վարչական պալատի 26.02.2020 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշման վերանայման հիմք:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական ն վարչական պալատի 26.02.2020 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը նոր հանգամանքի հիմքով վերանայելու Ա Վերաքննիչ դատարանի 26.12.2019 թվականի որոշումը բեկանելու համար: Միննույն ժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու արդյունքում սույն գործը պետք է ուղարկել նոր քննության ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան, քանի որ Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 339րդ հոդվածի 5րդ մասը սահմանադրաիրավական բովանդակությունից տարբերվող այլ մեկնաբանությամբ կիրառման արդյունքում Բանկի համար առաջացած անբարենպաստ հետնանքների վերացումը կարող է ապահովվել միայն գործի՝ նոր քննության կարգով քննության արդյունքում:
9
Ելնելով վերոգրյալից ն ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ, 408-րդ ն 427-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Նոր հանգամանքի հիմքով վերանայել ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական ն վարչական պալատի 26.02.2020 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը:
2. Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 26.12.2019 թվականի որոշումը ն գործն ուղարկել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան՝ նոր քննության:
Յ. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է ն ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող Մ. ԴՐՄԵՅԱՆ
Զեկուցող Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ
Ս. ԱՆՏՈՆՅԱՆ
Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ
Գ. ՀԱԿՈԲՅԱՆ
Ա. ՄԿՐՏՉՅԱՆ
է. ՍԵԴՐԱԿՅԱՆ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 16 հունվարի, 2023 թ.
- Գործի #:
- ԼԴ2/1267/02/19
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
