Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՍնԴ/2000/04/21
ՎճռաբեկՔաղաքացիական իրավունքAI Ինդեքսավորված

ՍնԴ/2000/04/21

Վճռաբեկ դատարանՍնԴ/2000/04/2111 սեպտեմբերի, 2024 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

քննելով ըստ «ՄՈՍՕՐԳՍՏՐՈՅ» ՍՊԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն) դիմումի՝ «ԱԳՐՈՀՈԼԴԻՆԳ» ՍՊԸ-ին (այսուհետ՝ Կազմակերպություն) սնանկ ճանաչելու պահանջի մասին, սնանկության գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 19.05.2023 թվականի որոշման դեմ Կազմակերպության սնանկության գործով կառավարիչ Արթուր Առուշանյանի բերած վճռաբեկ բողոքը, ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը Դիմելով դատարան Ընկերությունը պահանջել է Կազմակերպությանը ճանաչել սնանկ: Սնանկության դատարանի (այսուհետ՝ Դատարան) 28.09.2021 թվականի վճռով դիմումը բավարարվել է: Դատարանի 06.10.2021 թվական

Ամբողջ Տեքստ

ՄԹ ՏԱՎՏԶ

ՀՑ Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Սնանկության գործ թիվ ՍնԴ/2000/04/21 դատարանի որոշում 2024թ.

Սնանկության գործ թիվ ՍնԴ/2000/04/21

Նախագահող դատավոր՝ Դ. Սերոբյան

Դատավորներ՝ Ա. Պետրոսյան

Ա. Խառատյան

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական

պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով՝

նախագահող ն զեկուցող Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

Ս. ՄԵՂՐՅԱՆ

Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ

2024 թվականի սեպտեմբերի 11-ին

գրավոր ընթացակարգով քննելով ըստ «ՄՈՍՕՐԳՍՏՐՈՅ» ՍՊԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն) դիմումի՝ «ԱԳՐՈՀՈԼԴԻՆԳ» ՍՊԸ-ին (այսուհետ՝ Կազմակերպություն) սնանկ ճանաչելու պահանջի մասին, սնանկության գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 19.05.2023 թվականի որոշման դեմ Կազմակերպության սնանկության գործով կառավարիչ Արթուր Առուշանյանի բերած վճռաբեկ բողոքը,

ՊԱՐԶԵՑ

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան Ընկերությունը պահանջել է Կազմակերպությանը ճանաչել սնանկ:

Սնանկության դատարանի (այսուհետ՝ Դատարան) 28.09.2021 թվականի վճռով դիմումը բավարարվել է:

Դատարանի 06.10.2021 թվականի որոշմամբ Արթուր Առուշանյանը նշանակվել է Կազմակերպության սնանկության գործով կառավարի:

Դատարանի 17.01.2022 թվականի որոշմամբ հաստատվել է նան Էկոնոմիկայի նախարարության պահանջը 155.333.966 ՀՀ դրամի չափով՝ որպես «Սնանկության

2

մասին» ՀՀ օրենքի 82-րդ հոդվածի 1-ին մասի «է» կետով նախատեսված չապահովված պահանջ, ն նշանակվել է պարտատերերի առաջին ժողով, իսկ մնացած՝ 115.002.095 ՀՀ դրամի պահանջի մասով, գործի վարույթը կասեցվել է՝ մինչն թիվ ԵԿԴ/3244/02/17 քաղաքացիական գործով վերջնական դատական ակտի կայացումը:

Դատարանի 22.06.2022 թվականի որոշմամբ Էկոնոմիկայի նախարարության միջնորդությունը բավարարվել է՝ 115.002.095 ՀՀ դրամի չափով պահանջի մասով սնանկության գործի վարույթը վերսկսվել է:

Դատարանի 21.07.2022 թվականի որոշմամբ Էկոնոմիկայի նախարարության 115.002.095 ՀՀ դրամի չափով պահանջը ճանաչվել է օրինական ն հիմնավորված, ու այն Կազմակերպության պարտատերերի պահանջների գրանցամատյանում ընդգրկվել է որպես «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 82-րդ հոդվածի 1-ին մասի «է» հերթի չապահովված պահանջ:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 06.09.2022 թվականի որոշմամբ Դատարանի 21.07.2022 թվականի որոշման դեմ Կազմակերպության սնանկության գործով կառավարիչ Արթուր Առուշանյանի բերած վերաքննիչ բողոքը վերադարձվել է:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 11.01.2023 թվականի որոշմամբ Կազմակերպության սնանկության գործով կառավարիչ Արթուր Առուշանյանի բերած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 19.05.2023 թվականի որոշմամբ Կազմակերպության սնանկության գործով կառավարիչ Արթուր Առուշանյանի բերած վերաքննիչ բողոքը մերժվել է, Ա Դատարանի 21.07.2022 թվականի «Առարկությունների քննարկման արդյունքների մասին» որոշումը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կազմակերպության սնանկության գործով կառավարիչ Արթուր Առուշանյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները ն պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքենիչ։ դատարանը խախտել է Սահմանադրության 6-րդ ն 63-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների ն հիմեարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածը, «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 1Էին ու 46-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 490-րդ, 49-րդ ն 493-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 58-րդ, 66-րդ, 84-րդ, 85-րդ, 379-րդ ու 380-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը եշված հիմքերի առկայությունը պատճառաբանել է հետնյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը չի անդրադարձել վերաքննիչ բողոքի հիմքերին ն հիմնավորումներին, դրանք չի դարձրել քննարկման առարկա:

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Կազմակերպությունն օբյեկտիվորեն զրկված է եղել այն հանգամանքը պարզելու հնարավորությունից, որ ստացված երինջներն իրականում պայմանագրի առարկային համապատասխանող այն ապրանքը չեն, որի ձեռքբերմանն ի սկզբանե ուղղված է եղել նրա կամքը: Փաստացի Կազմակերպությունը գտնվել է մոլորության մեջ՝ ելնելով ողջամտության կանխավարկածից, պետության

Յ

նկատմամբ դրսնորվող վստահության սկզբունքից: Ստանալով մատակարարված երինջները՝ Կազմակերպությունը չգիտեր ն օբյեկտիվորեն չէր կարող իմանալ կամ պարզել դրանց տոհմային ծագման համապատասխանությունը պայմանագրի առաջին հավելվածով սահմանված բնութագրին:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Կազմակերպության մոտ երինջների՝ հոլշտին ցեղատեսակին պատկանելը կասկած է հարուցել (ն գործնականում օբյեկտիվորեն կարող էր հարուցել միայն) այն պահից, երբ ընդունված երինջների մոտ սկսել են դրսնորվել այլ հոլշտին ցեղատեսակին ոչ բնութագրական հատկանիշներ (տարբերություններ են նկատվել կաթնատվության առումով, ինչը հստակ ցուցիչ է հոլշտին ցեղատեսակին անհամապատասխանությունը նկատելու համար):

Չնայած կենդանիների հանձնման-ընդունման արձանագրություններն ստորագրվել են կողմերի ն նրանց ներկայացուցիչների կողմից, այնուամենայնիվ, դրանցով հնարավոր չէ պարզել մատակարարված կենդանիների՝ պայմանագրի տեխնիկական բնութագրին համապատասխանելու հանգամանքն ու տվյալ տեսակի ապրանքի զննության միակ արդյունավետ եղանակը փորձաքննությունն է, որպիսի հանգամանքն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից: Ավելին` Վերաքննիչ դատարանը ոչ միայն վերաբերելի չի համարել թիվ 35411910 փորձագիտական եզրակացությունը, որով հենց հաստատվում են գործի համար էական նշանակություն ունեցող հանգամանքները, այլն գտել է, որ ԱՎ փորձագետի եզրակացության բացակայությունը չի կարող ազդել գործի ելքի

րա:

Վերաքննիչ դատարանն անտեսել է նան, որ Կազմակերպությունից պահանջվել է վճարել միանգամայն այլ բնութագրական հատկանիշներով այնպիսի ապրանքի համար, որը չի օգտագործվելու ն որից օգուտներ չեն ստացվելու ի սկզբանե ակնկալվող ապրանքի նպատակային նշանակությանը համապատասխան: Եթե Կազմակերպությունն ի սկզբանե իմանար, որ գնում է խառնարյուն, ոչ մաքրացեղ հոլշտին ցեղատեսակի երինջներ, ապա չէր պարտավորվի դրանց համար վճարել իրենց արժեքը մի քանի անգամ գերազանցող գումար:

Ինչպես ինքը, այնպես էլ Կազմակերպությունն ընդունում են, որ մատակարարված 171 երինջներից 60-ը համապատասխանում են պայմանագրով նախանշված բնութագրին ն պահանջներին, չեն առարկում դրանց ստացման դիմաց Կազմակերպության ունեցած վճարման պարտավորության դեմ, պատրաստ են վճարել անգամ ստացված ոչ պատշաճ ապրանքի'՝ խառնարյուն 111 մսատու երինջների համար:

Սկզբնական ակներն թերություններն ի հայտ են եկել դեռնս 2016 թվականին, որոնց մասին Էկոնոմիկայի նախարարությունը պատշաճ կարգով ծանուցվել է:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առե նան, որ կենդանիների

հանձնման-ընդունման ժամանակ անհնար է եղել համապատասխան զննում կատարելը՝ կապված ապրանքի յուրահատկության հետ, իսկ դրանց զննության միակ արդյունավետ եղանակը կարող էր լինել փորձաքննությունը, քանի որ մակերեսային զննման համար ակնդետ անհամապատասխանությունները կարող էին ի հայտ գալ միմիայն որոշակի ժամանակ անց: Այն հանգամանքը, որ հանձնման-ընդունման արձանագրություններն ստորագրվել են կողմերի ն նրանց ներկայացուցիչների կողմից՝ ինքնին չեն վկայում այն մասին, որ մատակարարված կենդանիները համապատասխանում են պայմանագրի տեխնիկական բնութագրին նախնառաջ այն պատճառով, որ հենց ինքը՝ Կազմակերպությունը, եղել է մոլորության մեջ:

4

Տվյալ դեպքում հենց մաքրացեղ հոլշտին ցեղատեսակի երինջների մատնանշումը, շեշտումը պայմանագրում վկայում է, որ հենց այդ տեսակի անհատականացման տվյալներով երինջներ գնելուն է ուղղված եղել Կազմակերպության կամահայտնությունը:

Վերաքննիչ դատարանի եզրահանգումը կապված փորձագետի եզրակացության վերաբերելի չլինելու հետ, առնվազն անհիմն է, առարկայազուրկ, մինչն, անգամ՝ խիստ կասկածելի, հիմնված բեկանված դատական ակտի տառացի կրկնության վրա: Փորձագիտական կենտրոն ՊՈԱԿ-ի 10.09.2020 թվականի թիվ 35411910 փորձագիտական եզրակացության մեջ մանրամասն նկարագրված են փորձաքննության կատարման հիմքերը, եզրակացության հետնությունների հանգման տրամաբանական ընթացքը:

Վերոգրյալի հիման վրա բողոքաբերը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 19.05.2023 թվականի որոշումը ն կայացնել նոր որոշում՝ 115.002.095 ՀՀ դրամի մասով Էկոնոմիկայի նախարարության պահանջի գրանցումը մերժել:

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետնյալ փաստերը՝

Ց «Գյուղատնտեսության նախարարության (Էկոնոմիկայի նախարարության իրավանախորդն է, այսուհետ նան՝ Վաճառող) ն. Կազմակերպության (այսուհետ նան՝ Գնորդ) միջն 05.10.2016 թվականին կնքվել է տարաժամկետ վճարման պայմանով առուվաճառքի թիվ ՀՀԳՆ-ԵՏՎ-ԱԱՎ-137 պայմանագիրը (այսուհետ նան՝ Պայմանագիր), որի համաձայն՝ Վաճառողը պարտավորվել է Պայմանագրով սահմանված կարգով ն ժամկետով Գնորդին որպես սեփականություն հանձնել Պայմանագրի թիվ 1 Հավելվածով նախատեսված տոհմային կենդանիները, իսկ Գնորդը պարտավորվել է ընդունել ապրանքը ն վճարել դրա համար տարաժամկետ վճարման պայմանով:

Պայմանագրի 2.2.3-րդ կետի համաձայն՝ Վաճառողը պարտավորվել է Գնորդին հանձնել Պայմանագրի թիվ 1 հավելվածով նախատեսված որակի ն քանակի ապրանք՝ Պայմանագրով նախատեսված կարգով ու ժամկետում:

Պայմանագրի 3.1-ին կետի համաձայն՝ Պայմանագրի թիվ 1 Հավելվածում նշված ապրանքի ընդհանուր գինը կազմում է 190.874.851,2 ՀՀ դրամ: Յուրաքանչյուր միավորի գինը սահմանված է Պայմանագրի թիվ 1 հավելվածով (հավելված 1-ին, գ.թ. 137-142).

2) Գյուղատնտեսության նախարարության ն Կազմակերպության միջն կազմվել է հանձնման-ընդունման թիվ 1 արձանագրությունը, որում նշվել է, որ Պայմանագրի շրջանակներում Վաճառողը 02.06.2016 թվականին իրականացրել է հոլշտին ցեղատեսակի 33 տոհմային երինջների մատակարարում՝ ընդհանուր 36.835.497,6 ՀՀ դրամ արժողությամբ (հավելված 1-ին, գ.թ. 149).

3) Գյուղատնտեսության նախարարության ն. Կազմակերպության միջն կազմվել է թիվ 2 հանձնման-ընդունման արձանագրությունը, որում նշվել է, որ Պայմանագրի շրջանակներում Վաճառողը 07.06.2016 թվականին իրականացրել է հոլշտին ցեղատեսակի 33 տոհմային երինջների մատակարարում՝ ընդհանուր 36.835.497,6 ՀՀ դրամ արժողությամբ (հավելված 1-ին, գ.թ. 150).

4) Գյուղատնտեսության նախարարության ն Կազմակերպության միջն կազմվել է թիվ 3 հանձնման-ընդունման արձանագրությունը, որում նշվել է, որ Պայմանագրի շրջանակներում Վաճառողը 14.06.2016 թվականին իրականացրել է հոլշտին

5

ցեղատեսակի 12 տոհմային երինջների մատակարարում՝ ընդհանուր 13.394.726 ՀՀ դրամ արժողությամբ (հավելված 1-ին, գ.թ. 151).

5) Գյուղատնտեսության նախարարության ն Կազմակերպության միջն կազմվել է թիվ 4 հանձնման-ընդունման արձանագրությունը, որում նշվել է, որ Պայմանագրի շրջանակներում Վաճառողը 21.07.2016 թվականին իրականացրել է հոլշտին ցեղատեսակի 93 տոհմային երինջների մատակարարում՝ ընդհանուր 103.809.129 ՀՀ դրամ արժողությամբ (հավելված 1-ին, գ.թ. 152).

6) Կազմակերպության կողմից Գյուղատնտեսության նախարար Ս. Կարապետյանին 13.07.2016 թվականին հասցեագրվել է թիվ 7/2-2016 գրությունը նան այն մասին, որ «(.) Փաստացի ստացել ենք 78 գլուխ հոլշտին տեսակի տոհմային երինջներ, որոնք թեն համապատասխանում են ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից մշակված տեխնիկական բնութագրի չափանիշներին, սակայն ունեն մի շարք վնասվածքներ ն թերություններ, որոնք բնորոշ չեն Հոլշտին ցեղատեսակի տոհմային երինջների միջազգային չափանիշներին: (.) մատակարարված երինջներից Լ1000006645571 նույնականացման համարով հոլշտին ցեղատեսակի երինջի մոտ տեղի է ունեցել վիժում, որն, ըստ անասնաբույժի տված եզրակացության, արդյունքն է այն բանի, որ ճանապարհին՝ տեղափոխման ընթացքում, եղջերավոր երինջների կողմից հարվածներ են տեղի ունեցել վերջինիս մարմնի տարբեր հատվածներին, քանի որ երինջի մարմնի վրա առկա են հարվածների հետքեր ն սպիացած վերքեր: Համարում եմ, որ դա մատակարարի կողմից անպատշաճ գործողությունների հետնանք է, քանի որ մատակարարվել է երինջներ, որոնց մոտ եղջյուրները կտրված չեն եղել: (.) մատակարարված երինջներից Լ1000006638313 նույնականացման համարով հոլշտին ցեղատեսակի երինջը անկում է ապրել որոշակի ժամանակ հիվանդ լինելուց ն բուժում ստանալուց հետո (.): Երինջների մատակարարումը չավարտված՝ արդեն իսկ մատակարարի կողմից մատակարարված կենդանիների որակի հետ կապված առկա են խնդիրներ: (..): Խնդրում եմ Ձեր միջամտությունը նշված խնդիրների լուծման հարցում՝ մասնավորապես մատակարարի կողմից ոչ պատշաճ որակի Հոլշտին ցեղատեսակի երինջնեի փոխարինումը նոր առող ։ նռն տեխնիկական .:պահանջներին համապատասխան երինջներով» (հավելված 3-րդ, գ.թ. 109, 110).

7) 19.07.2016 թվականին Գյուղատնտեսության նախարարության

անասնաբուծության Ա անասնաբուժության վարչության պետի ժ/պ-ի կողմից կազմվել է զեկուցագիր այն մասին, որ վերը նշված հարցին ընթացք տալու նպատակով 15.07.2016 թվականին կատարվել է աշխատանքային այց «Կազմակերպություն, որտեղ ուսումնասիրվել են ներկրված ու տարաժամկետ վճարման պայմանով տնտեսությանը հատկացված Հոլշտին ցեղի երինջների առողջական վիճակը ն

համապատասխանելիությունը պետության կարիքների համար տոհմային երինջների մատակարարման պետական գնման պայմանագրով սահմանված տեխնիկական բնութագրի պահանջներին: Կազմվել է արձանագրություն այն մասին, որ քննարկման Ա կենդանիների զննման արդյունքում հատկացված 78 գլուխ Հոլշտին ցեղատեսակի երինջները համապատասխանել են Պայմանագրով սահմանված պահանջներին, իսկ Կազմակերպության գրությունը կրում է տեղեկատվական բնութ, ու ոչ մի պարտավորություն Գյուղատնտեսության նախարարության նկատմամբ չի ենթադրում (հավելված 3-րդ, գ.թ. 107, 108).

8) Կազմակերպության կողմից Գյուղատնտեսության նախարար Ս. Կարապետյանին 29.07.2016 լ թվականին (հասցեագրվել է թիվ 7/4-2016 գրություն, որով

6

Կազմակերպություն, հայտնելով որ ավարտվել է տոհմային երինջների մատակարարման գործընթացը, որի յուրաքանչյուր փուլում ստորագրվել են հանձնման-ընդունման արձանագրություններ, Կազմակերպության կողմից ընդունված երինջները համապատասխանում են տեխնիկական բնութագրերին ն

Կազմակերպություը պատրաստ. է կնքե համապատասխան պայմանագիր, երաշխավորել է, որ Պայմանագրով նախատեսված ժամանակացույցին համապատասխան Կազմակերպությունը կկատարի Պայմանագրով սահմանված վճարումները (հավելված 3-րդ, գ.թ. 106).

9) Գյուղատնտեսության նախարարությունը հայց է ներկայացրել Երնան քաղաքի Կենտրոն ն Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ Կազմակերպության, Գոռ ն Արմեն Խեչոյանների՝ գումար բռնագանձելու պահանջի մասին, որը 21.08.2017 թվականի որոշմամբ ընդունվել է վարույթ: 13.09.2018 թվականին վարութ է ընդունվել Կազմակերպության հակընդդեմ հայցն ընդդեմ Գյուղատնտեսության նախարարության իրավահաջորդ Էկոնոմիկայի նախարարության՝ ապրանքի գինը համաչափորեն իջեցնելու պահանջի մասին:

Նշված թիվ ԵԿԴ/3244/02/17 քաղաքացիական գործով Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հ. ՛Զարգարյանը, բավարարելով Կազմակերպության միջնորդությունը, 24.09.2019 թվականին որոշում է կայացրել դատաապրանքագիտական փորձաքննություն նշանակելու մասին՝ դրա կատարումը հանձնարարելով «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ին:

Փորձագետին առաջադրվել են հետնյալ հարցերը՝

- «արդյո՞ք Գյուղատնտեսության նախարարության կողմից «Ագրոհոլդինգ Արմենիա» ՍՊԸ-ին մատակարարված երինջները համապատասխանում են կողմերի միջն 05.10.2016 թվականին կնքված ՀՀ Ն-ԵԱՅ պայմանագրի առարկա հանդիսացող Հավելված 1-ով սահմանված երինջների բնութագրին, չափանիշներին Ա որակական հատկանիշներին,

- եթե ոչ, ապա ինչումն է կայացել որակական բնութագրերի շեղումները, որքան են այդ շեղումները ազդել ապրանքի գնի վրա,

- որքա՞ն է կազմում մատակարարված ապրանքների շրջանակներում որակական բնութագրական հատկանիշներին չհամապատասխանող ապրանքի (շեղումների) ընդհանուր շուկայական արժեքը» (հիմք՝ թիվ ԵԿԴ/3244/02/17 քաղաքացիական գործի վերաբերյալ ՊՈ Պ.ԱՅէճ Թ ճտ դատական տեղեկատվական համակարգում առկա նշումներ, հավելված 2-րդ, գ.թ. 42-46).

10) «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից 10.09.2020 թվականին տրված թիվ Հմ 35419100 փորձագետի եզրակացության համաձայն՝ հետազոտման ենթակա թվով 171 գլուխ կենդանիներից չափանիշներին համապատասխանում ենե թվով 60 գլուխ կենդանիները (.., իսկ մեացածը չեն համապատասխանում այս կամ այն հատկանիշներով (...): (...) փորձաքննությամբ ի հայտ եկած շեղումները ազդում են ապրանքի (կենդանու) գնագոյացման վրա' գնանկեման տեսանկյունից: Միաժամանակ պետք է եշել նան, որ գեի փոփոխության չափի առումով նմանատիպ խառեարյուն (ոչ մաքրացեղ) ցեղատեսակների դեպքում, դրանց գնման հավանականություն դառնում է ռիսկային կամ անկանխատեսելի: (..) Սույն փորձաքենությամբ զուր ապրանքագիտական տեսանկյունից, դիտվում է, որ այդ

7

ապրանքների որպես իրացման հավանական ն ընդունելի գին կարող է կազմել դրանց լիկվիդային արժեքը, այսինքն տվյալ տեսակի մսի վաճառքից գոյացող արժեքը:

Փորձաքննություն նշանակելու մասին որոշմամբ առաջադրված վերը նշված հարցերի շրջանակներում փորձագետը հետազոտել է նան թիվ ԵԿԴ/3244/02/17 քաղաքացիական գործում առկա՝ Գյուղատնտեսությաան նախարարության ն Կազմակերպության միջն 05.10.2016 թվականին կնքված տարաժամկետ վճարման պայմանով առուվաճառքի թիվ ՀՀԳՆ-ԵՏՎ-ԱԱՎ-137 պայմանագիրը, վերը նշված թիվ

2. 3. 4 ն 5 փաստերում նշված հանձեման-ընեդունմման թվով չորս արձանագրությունները, ինչպես նան հանձնված թվով 171 գլուխ կենդանիների անձնագրերը (հավելված 2-րդ, գ.թ. 47-61, Վճռաբեկ դատարանում ստացվել է էլեկտրոնային եղանակով).

11) թիվ ԵԿԴ/3244/02/17 քաղաքացիական գործով Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 14.06.2021 թվականին կայացված վճռով Գյուղատնտեսության նախարարության իրավահաջորդ Էկոնոմիկայի նախարարության հայցը բավարարվել է՝ Կազմակերպությունից, Գոռ ն Արմեն Խեչոյաններից համապարտության կարգով հօգուտ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի բռնագանձվել է 19.378.987,96 ՀՀ դրամ, ինչպես նան այդ գումարի նկատմամբ հաշվեգրված տույժերի գումարը` օրական 0,05 տոկոսի չափով՝ սկսած 01.08.2017 թվականից մինչե պարտավորութան փաստացի կատարման օրը ներառյալ Կազմակերպության հակընդդեմ հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 15.12.2021 թվականի որոշմամբ Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 14.06.2021 թվականի վճիռը մասնակիորեն՝ Կազմակերպությունից գումար բռնագանձելու ն Կազմակերպության հակընդդեմ հայցի մասերով, բեկանվել է, ու քաղաքացիական գործի վարույթը նշված մասերով կարճվել է. մնացած մասով վճիռը թողեվել է անփոփոխ:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական Ա վարչական պալատի 18.05.2022 թվականի որոշմամբ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 15.12.2021 թվականի որոշման դեմ Էկոնոմիկայի նախարարության բերած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է (հիմք՝ թիվ ԵԿԴ/3244/02/17 քաղաքացիական գործի վերաբերյալ ՊՈՈՃ.ԱՅէճ|Թշ.Ճտ դատական տեղեկատվական համակարգում առկա նշումներ).

12) Դատարանի 28.09.2021 թվականի վճռով Ընկերության դիմումը բավարարվել է՝ Կազմակերպությունը ճանաչվել է սնանկ:

Դատարանի 06.10.2021 թվականի որոշմամբ Արթուր Առուշանյանը նշանակվել է Կազմակերպության սնանկության գործով կառավարի:

Էկոնոմիկայի նախարարությունը Դատարան է ներկայացրել 270.336.060,95 ՀՀ դրամի չափով պահանջ՝ խնդրելով այն գրանցել որպես «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 82-րդ հոդվածի 1-ին մասի «է» կետով նախատեսված չապահովված պահանջ՝ դրա հիմքում դնելով իր ն Գյուղատնտեսության նախարարության միջն 05.10.2016 թվականին կնքված թիվ ՀՀԳՆ-ԵՏՎ-ԱԱՎ-137 «Տարաժամկետ վճարման պայմանով առուվաճառքի պայմանագիրը», ինչպես նան այն, որ Կազմակերպությունը չի կատարել այդ պայմանագրով սահմանված՝ ապրանքի գինը վճարելու պարտավորությունը:

Էկոնոմիկայի նախարարության վերը նշված պահանջի դեմ առարկություն է ներկայացրել 3ԿԿազմակերպության սնանկության գործով կառավարիչ Արթուր Առուշանյանը՝ առարկությանը կցելով նան «Հայաստանի 6Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից 10.09.2020 թվականին տրված թիվ Հմ՝

8

35411910 փորձագետի եզրակացությունը, ինչպես նաւ վերը նշված հանձնման-ընդունման թվով չորս արձանագրությունները:

Դատարանի 17.01.2022 թվականի որոշմամբ հաստատվել է նան Էկոնոմիկայի նախարարության պահանջը 155.333.966 ՀՀ դրամի չափով՝' որպես «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 82-րդ հոդվածի 1-ին մասի «է» կետով նախատեսված չապահովված պահանջ, ն նշանակվել է պարտատերերի առաջին ժողով, իսկ մնացած՝ 115.002.095 ՀՀ դրամի պահանջի մասով, գործի վարույթը կասեցվել է՝ մինչն թիվ ԵԿԴ/3244/02/17 քաղաքացիական գործով վերջնական դատական ակտի կայացումը:

Դատարանի 22.06.2022 թվականի որոշմամբ Էկոնոմիկայի նախարարության միջնորդությունը բավարարվել է՝ 115.002.095 ՀՀ դրամի չափով պահանջի մասով սնանկության գործի վարույթը վերսկսվել է:

Դատարանի 21.07.2022 թվականի որոշմամբ Էկոնոմիկայի նախարարության 115.002.095 ՀՀ դրամի չափով պահանջը ճանաչվել է օրինական ն հիմնավորված, ու այն Կազմակերպության պարտատերերի պահանջների գրանցամատյանում ընդգրկվել է որպես «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 82-րդ հոդվածի 1-ին մասի «է» հերթի չապահովված պահանջ (հավելված 1-ին, գ.թ. 72-78, 101, 102, 104-107, հավելված 2-րդ, գ.թ. 2-12, 19-22 66-116, հավելված 3-րդ, գ.թ. 23-25, 123-154):

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումը

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սուն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերնույթ առկա է մարդու իրավունքների ն ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ ու 379-րդ հոդվածների այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, ն որի առկայությունը հիմնավորվում է ստորն ներկայացված պատճառաբանություններով:

Վերոգրյալով պայմանավորված՝ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ վերաքննության սահմաններին, ինչպես եան փաստի հաստատված լինելու հարցը պարզելիս դատարանի կողմից բազմակողմանի, լրիվ ն օբյեկտիվ հետազոտման վրա հիմեված ներքին համոզմամբ գործում առկա բոլոր ապացույցները գնահատելու խեդրին' վերահաստատելով նախկինում արտահայտված իրավական դիրքորոշումները:

Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների ն ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ Ա անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային ն ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

Սահմանադրության 81-րդ հոդվածի 1ին մասի համաձայն՝ հիմնական իրավունքների Ա ազատությունների վերաբերյալ Սահմանադրությունում ամրագրված դրույթները մեկնաբանելիս հաշվի է առնվում Հայաստանի Հանրապետության

9

վավերացրած՝ մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մարմինների պրակտիկան:

Կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայե՝ յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի ն հրապարակային դատաքննության իրավունք:

Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 07.02.1995 թվականի թիվ Ք(95)5 հանձնարարականի 1-ին հոդվածի (5) կետով նախատեսված սկզբունքի համաձայն՝ պետք է առկա լինի վերադաս դատարանի (երկրորդ ատյանի դատարան) կողմից ստորադաս դատարանի (առաջին ատյանի դատարան) ցանկացած որոշման վերանայման հնարավորություն:

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Հայաստանի Հանրապետությունում երաշխավորված են անձի դատական պաշտպանության ն արդար դատաքննության հիմնական իրավունքները, որոնց կարնոր բաղադրիչներից մեկը բողոքարկման իրավունքն է: Բողոքարկման ինստիտուտն իրավական միջոց է, որը հնարավորություն է տալիս որոշակի ընթացակարգի միջոցով գործնականում ապահովելու դատական սխալների բացահայտումը ն ուղղումը՝ դրանով իսկ նպաստելով արդարադատության նպատակների գործնականում իրականացմանը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայում է վերաքննիչ բողոքի հիմքերի Ա հիմնավորումների սահմաններում, բացառությամբ նույն օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերի:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Վերաքննիչ դատարանը պարտավոր է անդրադառնալ վերաքննիչ բողոքի բոլոր հիմքերին ն հիմնավորումներին, բացառությամբ այն դեպքերի, երբ դատական ակտը բեկանում է նուն օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հիմքերով:

Անդրադառնալով վերաքննության սահմաններին ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայում է ն վերաքննիչ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը որոշում է վերաքննիչ բողոքի հիմքերի ու հիմնավորումների սահմաններում: Նշված նորմը ոչ միայն նշանակում է, որ վերաքննիչ դատարանը կաշկանդված է վերաքննիչ բողոքի հիմքերով, այլ նան նշանակում է, որ վերաքննիչ դատարանը պարտավոր է քննության առարկա դարձնել վերաքննիչ բողոքում նշված բոլոր հիմքերը' իր դիրքորոշումը ն եզրահանգումներն արտահայտելով ներկայացված յուրաքանչյուր հիմքի վերաբերյալ: Հետնաբար բողոքում բարձրացված հիմքերը պարտադիր քննության առարկա պետք է դառնան վերադաս դատական ատյանում, ն դատարանի կայացրած որոշումը պետք է պարունակի այդ հիմքերի վերաբերյալ եզրահանգումներ (տե'ս Համայակ Ոսկանյանն ընդդեմ Վոլոդյա Հակոբյանի թիվ ԵԷԴ/1643/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 08.05.2014 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը հավելել է, որ վերաքննիչ դատարանի որոշման պատճառաբանական մասում վերաքննիչ բողոքի բոլոր հիմքերին ն հիմնավորումներին անդրադառնալու ու դրանց գնահատական տալու պահանջն օրենսդրի կողմից ինքնանպատակ չի սահմանվել: Սահմանադրության ն Կոնվենցիայի համապատասխան

10

հոդվածներով ամրագրված անձի դատական պաշտպանության իրավունքի կարնոր բաղադրիչներից մեկը դատական ակտերի բողոքարկման իրավունքն է: Բողոքարկման ինստիտուտն իրավական միջոց է, որը հնարավորություն է տալիս որոշակի ընթացակարգի միջոցով գործնականում ապահովելու դատական սխալների բացահայտումը ն ուղղումը՝ դրանով իսկ նպաստելով արդարադատության նպատակների գործնականում իրականացմանը (տես Սուսաննա Արարատի Միրզոյանն ընդդեմ Սուսաննա Միհրանի Միրզոյանի թիվ ԱՐԱԴ/0170/02/14. քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.11.2015 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նան, որ բողոքարկման ինստիտուտի միջոցով անձի դատական պաշտպանության իրավունքի իրացումը կկրի զուտ ձնական բնույթ, եթե վերաքննիչ դատարանը բողոքի քննության արդյունքում որոշում կայացնի բողոքը մերժելու մասին՝ առանց գնահատման արժանացնելու բողոքում ներկայացված յուրաքանչյուր հիմք ն, ըստ այդմ, անձին զրկելով բողոքում բարձրացված յուրաքանչյուր հիմքի կապակցությամբ վերադաս դատարանի եզրահանգումը ստանալու իրավունքից (րես Վարդան Աթայաննե ընդդեմ Մանվել Տեր-Առաքելյանի թիվ ԵԿԴ/1320/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 02.12.2016 թվականի որոշումը):

Հիմք ընդունելով վերաքննության սահմանների վերաբերյալ նախկինում հայտնած իրավական դիրքորոշումները ն առաջնորդվելով ՀՀ քաղաքացիական դատավարության գործող օրենսգրքի կարգավորումներով՝ ՀՀ վճռաբեկ դատարանը վերահաստատել է, որ սահմանափակ վերաքննության պայմաններում վերաքննության փուլում՝ (...) Յ. վերաքննիչ դատարանը պարտավոր է անդրադառնալ վերաքննիչ բողոքի բոլոր հիմքերին ն դրանց հիմնավորումներին՝ քննարկման առարկա դարձնելով դրանցից յուրաքանչյուրն ու կատարելով եզրահանգում դրանցից յուրաքանչյուրի վերաբերյալ (րես Վարդանուշ Բեժանյանը ն մյուսներն ընդդեմ Վաչագան Հակոբյանի թիվ ԼԴԼ0188/02/6 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05.05.2020 թվականի որոշումը):

Նախկինում արտահայտած իր իրավական դիրքորոշումների հաշվառմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ վերաքննիչ դատարանի կողմից բողոքում նշված բոլոր հիմքերի Ա հիմնավորումների հիմնավորվածության հարցը քննության առարկա դարձնելու պահանջի կատարումը ոչ թե ենթադրում է բողոքարկված դատական ակտում դրանց կապակցությամբ պարունակվող փաստարկների կրկնություն ու հիմնավորվածության պարզ վերահաստատում, այլ բողոքի յուրաքանչյուր հիմքին ն հիմնավորմանը կատարված հսրակ անդրադարձ ու յուրաքանչյուրի մասին եզրահանգումներ: Վերաքննիչ վարույթի արդյունավետությունն ապահովված է, իսկ անձի բողոքարկման իրավունքը՝ լիարժեք իրականացված, եթե դատական ակտը պարունակում է բողոքում նշված յուրաքանչյուր հիմքի անհիմն կամ հիմնավորված լինելու կապակցությամբ վերադաս դատարանի պատճառաբանություններ, որոնք ուղեկցվում են դրանց հիմքում ընկած իրավական ակտերի վկայակոչմամբ: Վերաքննիչ բողոքում նշված բոլոր հիմքերին Ա հիմնավորումներին անդրադառնալու պահանջը փոխկապակցված է դատական ակտի պատճառաբանվածության պահանջի հետ, որն արդար դատական քննության իրավունքի բաղադրատարր է (տես Տրդատ Սարգսյանն ընդդեմ Արտակ Գալստյանի թիվ ԵԴ/36140/02/19 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 10.06.2024 թվականի որոշումը):

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե այլ բան սահմանված չէ նուն օրենսգրքով, ապա դատարանը

11

պարտավոր է դատական ակտում անդրադառնալ գործին մասնակցող անձանց կողմից դատավարական փաստաթղթերում, բանավոր բացատրություններում, հարցերին տրված պատասխաններում ներկայացված բոլոր էական փաստարկներին, վկայակոչված իրավական հիմքերին ն ներկայացված ապացույցներին, բացառությամբ այն դեպքերի, երբ ներկայացված փաստարկները կամ իրավական հիմքերն առերնույթ սխալ են, կամ կիրառման է ենթակա հայցային վաղեմության կամ որնէ դատավարական ժամկետ, ն այդ փաստարկներին, իրավական հիմքերին կամ ապացույցներին անդրադառնալն անհրաժեշտ չէ տվյալ դատական ակտի կայացման համար:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 381-րդ հոդվածով ամրագրված են առաջին ատյանի դատարանի եզրափակիչ դատական ակտի դեմ բերված վերաքննիչ բողոքի քննության արդյունքով վերաքննիչ դատարանի կողմից կայացվող որոշմանը, այդ թվում նան՝ պատճառաբանական մասին ներկայացվող պահանջները: Նշված հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետի համաձայն՝ որոշման պատճառաբանական մասը պետք է պարունակի եզրահանգում` վերաքննիչ բողոքի յուրաքանչյուր հիմքի վերաբերյալ, մասնավորապես պատասխանելով հետնյալ հարցերին.

ա. արդյոք հիմնավոր է վերաքննիչ բողոքի հիմքը` բողոքում տվյալ հիմքի վերաբերյալ նշված հիմնավորումների սահմաններում,

բ. եթե վերաքննիչ բողոքի հիմքը հիմնավոր չէ, ապա ինչ հիմնավորմամբ՝ հղում կատարելով Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի, օրենքների ն այլ իրավական ակտերի այն նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած՝ մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մարմինների, այդ թվում` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի, ինչպես նան Սահմանադրական դատարանի, Վճռաբեկ դատարանի այն որոշումներին, որոնց հիման վրա վերաքննիչ դատարանը գտնում է, որ բողոքի հիմքը հիմնավոր չէ,

գ. եթե վերաքննիչ բողոքի հիմքը հիմնավոր է, ապա ինչ հիմնավորմամբ՝ հղում կատարելով Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի, օրենքների ն այլ իրավական ակտերի այն նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած՝ մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մարմինների, այդ թվում` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի, ինչպես նան Սահմանադրական դատարանի, Վճռաբեկ դատարանի այն որոշումներին, որոնց հիման վրա վերաքննիչ դատարանը գտնում է, որ բողոքի հիմքը հիմնավոր է,

(..):

Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վերաքննիչ բողոքի քննության արդյունքում կայացվող որոշմամբ վերաքննիչ դատարանը, բացառությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի պետք է անդրադառնա բողոքի բոլոր հիմքերին ն հիմնավորումների, նշի յուրաքանչյուրի հիմնավորվածութան մասին իր պատճառաբանությունները, յուրաքանչյուրի մասով հիմնավորի, թե ինչո՞ւ է եկել այս կամ այն հետնության, ու ո՞ր իրավանորմերով է ղեկավարվել՝ նշելով դրանք գնահատելու արդյունքում իր համոզմունքի ձեավորման հիմքերը:

Վերոնշյալ իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ

Սույն գործի փաստերի համաձայն՝ Դատարանի 28.09.2021 թվականի վճռով Ընկերության դիմումը բավարարվել է՝ Կազմակերպությունը ճանաչվել է սնանկ:

12

Դատարանի 06.10.2021 թվականի որոշմամբ Արթուր Առուշանյանը նշանակվել է Կազմակերպության սնանկության գործով կառավարի:

Էկոնոմիկայի նախարարությունը Դատարան է ներկայացրել 270.336.060,95 ՀՀ դրամի չափով պահանջ՝ խնդրելով այն գրանցել որպես «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 82-րդ հոդվածի 1-ին մասի «է» կետով նախատեսված չապահովված պահանջ՝ դրա հիմքում դնելով իր ն Գյուղարնտեսության նախարարության միջն 05.10.2016 թվականին կնքված թիվ ՀՀԳՆ-ԵՏՎ-ԱԱՎ-137 «Տարաժամկետ վճարման պայմանով առուվաճառքի պայմանագիրը», ինչպես նան այն, որ Կազմակերպությունը չի կատարել այդ պայմանագրով սահմանված՝ ապրանքի գինը վճարելու պարտավորությունը:

Էկոնոմիկայի նախարարության վերը նշված պահանջի դեմ առարկություն է ներկայացրել|լէր լչԿազմակերպութան սնանկության գործով կառավարիչ Արթուր Առուշանյանը առարկությանը կցելով նան «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից 10.09.2020 թվականին տրված թիվ Հմ 35411910 փորձագետի եզրակացությունը, ինչպես նան վերը նշված հանձնման- ընդունման թվով չորս արձանագրությունները:

Դատարանի 17.01.2022 թվականի որոշմամբ հաստատվել է նան Էկոնոմիկայի նախարարության պահանջը 155.333.966 ՀՀ դրամի չափով՝' որպես «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 82-րդ հոդվածի 1-ին մասի «է» կետով նախատեսված չապահովված պահանջ, ն նշանակվել է պարտատերերի առաջին ժողով, իսկ մնացած՝ 115.002.095 ՀՀ դրամի պահանջի մասով, գործի վարույթը կասեցվել է՝ մինչն թիվ ԵԿԴ/3244/02/17 քաղաքացիական գործով վերջնական դատական ակտի կայացումը: Այնուհետե Դատարանի 22.06.2022 թվականի որոշմամբ Էկոնոմիկայի նախարարության միջնորդությունը բավարարվել է՝ 115.002.095 ՀՀ դրամի չափով պահանջի մասով սնանկության գործի վարույթը վերսկսվել է:

Դատարանի 21.07.2022 թվականի որոշմամբ Էկոնոմիկայի նախարարության 115.002.095 ՀՀ դրամի չափով պահանջը ճանաչվել է օրինական ն հիմնավորված, ու այն Կազմակերպության պարտատերերի պահանջների գրանցամատյանում ընդգրկվել է որպես «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 82-րդ հոդվածի 1-ին մասի «է» հերթի չապահովված պահանջ:

Նշված որոշմամբ Դատարանը, անդրադառնալով սնանկության գործով կառավարի: Արթուր Առուշանյանի 6առարկությանը կապված Էկոնոմիկայի նախարարության կողմից ներկայացված պահանջի մայր գումարը 81.199.297 ՀՀ դրամի ն համապատասխանաբար այդ մասով հաշվարկված բոլոր տոկոսներն ու տույժերը նվազեցնելու հետ, այն պատճառաբանությամբ, որ «վերը նշված փորձագիտական եզրակացության համաձայն' Կազմակերպությանը հանձեված 60 գլուխ կենդանիները չեն համապատասխանել բնութագրական չափանիշներիե, իսկ յուրաքանչյուր կենդանու գինը կազմում է 1.116.227,2 ՀՀ դրամ, որպիսի պայմաններում պայմանագրի ընդհանուր գեից' 190.874.851 ՀՀ դրամ գումարից պետք է նվազեցնել 81199.297 ՀՀ դրամ գումարը», արձանագրել է, որ «այդ եզրակացությունը բավարար չէ հաստատված համարելու սնանկության գործով կառավարչի վկայակոչած այն փաստարկը, որ 17. տոհմային երիեջեերը' հոլշտին ցեղատեսակի չեն համապատասխանում իրենց որակական ն բեութագրական հատկանիշներին, քանի որ' եախ' փորձագիտական եզրակացությամբ չի եշվել, թե փաստացի իեչ կենդանիներ են տրամադրվել փորձագետին' փորձաքննությունն իրականացնելու համար, ն արդյոք փաստացի տրամադրված կենդանիները հանդիսացել են պայմանագրի օբյեկտ հանդիսացած 171 տոհմային երիենջները' հոլշլրին ցեղատեսակի:

13

(-) առաջադրած հարցին փորձագետի կողմից չի տրվել կատեգորիկ պատասխան ն փորձագետը գտել է, որ կենդանիների" ըստ բնութագրական հատկանիշների անհամապատասխանությունը, որը բացառապես ցեղատեսակին է վերաբերել, ազդում է դրա գնագոյացման վրա ն հանգեցնում արժեքի նվազեցման, որը կարող է որոշվել լիկվիդային արժեքով՝ ըստ մսի վաճառքի: Հետնաբար, դատարանը գտնում է, որ փորձագիտական եզրակացությունը մասամբ վերաբերելի չէ, իսկ ապրանքի շեղումների արժեքի մասով' ոչ կատեգորիկ: Ուստի եշված փորձագիտական եզրակացությունը չի կարող հիմք հանդիսանալ պայմանագրի գինը, հետնաբար ն, ՀՀ էկոնոմիկայի նախարարության պահաեջը նվազեցնելու համար»:

Նշված որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել Կազմակերպության սնանկության գործով կառավարիչը՝ որպես վերաքննիչ բողոքի հիմք նշելով նան այն, որ Դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 58-րդ հոդվածի 1-ին մասը, 66-րդ հոդվածի 1-ին մասը, 84-րդ հոդվածի 3-րդ մասը, 85-րդ հոդվածի 1-ին մասը, 90-րդ հոդվածի 1-րդ մասը, իսկ որպես հիմնավորումներ նշել է, որ՝

- Դատարանի վերը եշված դիրքորոշումն ամբողջությամբ հակասում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 84-րդ հոդվածի 3-րդ ն 85-րդ հոդվածի ին մասերին,

- Դատարանե ակնհայտորեն պատշաճ կերպով չի հետազոտել վերը նշված փորձագետի եզրակացությունը,

- սույն գործով առաջ է եկել փորձագետին հարցաքննելու, դիրքորոշումներ լսելու ն ապացույցեերի հետազոտելու անհրաժեշտություն, այսինքն դատական նիստի հրավիրելն անխուսափելի էր, քանի որ դատական նիստ հրավիրելու միջոցով էր հեարավոր տվյալ դեպքում ապահովել անկյունաքարային ապացուց հանդիսացող փորձագիտական եզրակացության պատշաճ հետազոտումը,

- վիորձագիտական եզրակացության մեջ հստակ եշված է, որ փորձաքննությունը կատարվել է' հիմեվելով կենդանիների անձեագրերի' տոհմային վկայականների տվյալների վրա, ուստին Դատարանի այն դիրքորոշումը, որ չի բացահայտվել, թե փաստացի ինչ կենդանիներ են տրամադրվել ր փորձագետին փորձաքննություն իրականացնելու համար, առարկայազուրկ են,

- ինչպես փորձագետները եզրահանգել են իրենց եզրակացությունում, մատակարարված անասուններն ըստ իրեեց տոհմային վկայականներում պարունակվող տեղեկությունների չեն հանդիսանում մաքրացեղ հոլշտիններ: Դատարանը որոշման պատճառաբանական հատվածում անտեսել է այս հանգամանքը ն դիմել բեկանված դատական ակփը նույնությամբ վերարտադրելու եղանակին,

- եթե անգամ իրականում Դատարանի համար պարզ չէր, թե փաստացի ինչ կենդանիներ են պրամադրվել փոր

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
11 սեպտեմբերի, 2024 թ.
Գործի #:
ՍնԴ/2000/04/21
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել