ՀՀ ՕՐԵՆՔԸ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամփոփում
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2015 թվականի դեկտեմբերի 21-ին ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 150.3-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ. « Հոդված 150.3. Ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներով ծանրաքաշ և (կամ) մեծ եզրաչափերով տրանսպորտային միջոցներով երթևեկելը 1. Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներով ծանրաքաշ և (կամ) մեծ եզրաչափերով տրանսպորտային միջոցների երթևեկելն առանց այդ ճանապարհների տնօրինողի թույլտվության` առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով։
2. Հայաստանի Հանրապետության ավտոմոբիլային ճանապարհներով` 44 տոննա ընդհանուր զանգվածը գերազանցող ծանրաքաշ բեռնատար տրանսպորտային միջոցների երթևեկությունն առանց փոխադրումների իրականացման հատուկ թույլտվության` առաջացնում է տուգանքի նշանակում՝ մինչև մեկ տոննա և ավել յուրաքանչյուր տոննայի համար՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:
3. Հայաստանի Հանրապետության ավտոմոբիլային ճանապարհներով մեկ սռնու վրա ընկնող բեռնվածքը 11.5 տոննան գերազանցող ծանրաքաշ տրանսպորտային միջոցների երթևեկությունն առանց փոխադրումների իրականացման հատուկ թույլտվության` առաջացնում է տուգանքի նշանակում՝ մինչև հինգ հարյուր կիլոգրամ և ավել յուրաքանչյուր հինգ հարյուր կիլոգրամի համար՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:»: Հոդված 2. Օրենսգրքի 305-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով. «Սույն օրենսգրքի 150.3-րդ հոդվածով գանձվող տուգանքները փոխանցվում են Հայաստանի Հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին արձանագրված խախտումների համար՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական գանձապետարան, իսկ մարզային ավտոճանապարհներին արձանագրված խախտումների համար՝ համապատասխան համայնքի բյուջե:»: Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: Հայաստանի Հանրապետության Նախագահ Ս. Սարգսյան 2016 թ. հունվարի 12 Երևան ՀՕ-9-Ն Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-9-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (23.01.2016-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր ՀՀՊՏ 2016.01.13/2(1182) Հոդ.11 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 21.12.2015 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 12.01.2016 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 23.01.2016 Հիմնական ակտ 21.12.2015, ՀՕ-9-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 06.12.1985, 06.12.1985, Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 21 դեկտեմբերի, 2015 թ.
- Գործի #:
- ՀՕ-9-Ն
- Դատարան:
- ՀՀ Ազգային ժողով
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
