Մաթևոսյան — ՎԴ/9227/05/23
Ամփոփում
քննելով Գագիկ Մաթնոսյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 26.01.2024 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշման դեմ՝ վարչական գործով ըստ դիմումի Գագիկ Մաթնոսյանի ընդդեմ ՀՀ կառավարության՝ ՀՀ կառավարության 27.12.2018 թվականի «Երնան քաղաքի գլխավոր պողոտայի՝ Աբովյան, Փավստոս Բուզանդ, Եզնիկ Կողբացու ն Արամի փողոցներով պարփակված տարածքների նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին» թիվ 1528-Ն որոշումն անվավեր ճանաչելու պահանջների մասին, ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը. Դիմելով դատարան՝ Գագիկ Մաթնոսյանը պահանջել է
Ամբողջ Տեքստ
ԱՐԳ
լ: ՀԲ ն
ՀՀ ՏՀՀԵ7
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ վարչական Վարչական գործ թիվ ՎԴ/9227/05/23
դատարանի որոշում 2024թ.
Վարչական գործ թիվ ՎԴ/9227/05/23
Նախագահող դատավոր` Ռ. Խանդանյան
Դատավորներ՝ Հ. Այվազյան
Ա. Հարությունյան
Ա. Պողոսյան
Հ. Խաչատրյան
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով՝
նախագահող Հ. ԲԵԴԵՎՅԱՆ
զեկուցող Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ
Ա. ԹՈՎՄԱՍՅԱՆ
Լ. ՀԱԿՈԲՅԱՆ
Ք. ՄԿՈՅԱՆ
2024 թվականի սեպտեմբերի 25-ին
գրավոր ընթացակարգով քննելով Գագիկ Մաթնոսյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 26.01.2024 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշման դեմ՝ վարչական գործով ըստ դիմումի Գագիկ Մաթնոսյանի ընդդեմ ՀՀ կառավարության՝ ՀՀ կառավարության 27.12.2018 թվականի «Երնան քաղաքի գլխավոր պողոտայի՝ Աբովյան, Փավստոս Բուզանդ, Եզնիկ Կողբացու ն Արամի փողոցներով պարփակված տարածքների նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին» թիվ 1528-Ն որոշումն անվավեր ճանաչելու պահանջների մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան՝ Գագիկ Մաթնոսյանը պահանջել է անվավեր ճանաչել ՀՀ կառավարության 27.12.2018 թվականի «Երնան քաղաքի գլխավոր պողոտայի՝ Աբովյան,
2
Փավստոս Բուզանդ, Եզնիկ Կողբացու ն Արամի փողոցներով պարփակված տարածքների նկատմամբ հանրության գերակա շահ ճանաձելու մասին» թիվ 1528-Ն որոշումը:
ՀՀ վարչական դատարանի (նախագահող դատավոր` Ա. Հարությունյան, դատավորներ՝ Ե. Առաքելյան, Մ. Համբարձումյան, Մ. Մելքումյան, Մ. Պետրոսյան) (այսուհետ՝ Դատարան) 20.11.2023 թվականի որոշմամբ դիմումը վերադարձվել է:
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 26.01.2024 թվականի որոշմամբ Գագիկ Մաթնոսյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, ն Դատարանի 20.11.2023 թվականի «Դիմումը վերադարձնելու մասին» որոշումը թողնվել է անփոփոխ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Գագիկ Մաթնոսյանը (ներկայացուցիչ՝ Արթուր Գրիգորյան):
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները ն պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Ստորադաս դատարանները խախտել են ՀՀ Սահմանադրության 3-րդ, 5-րդ հոդվածները, 6-րդ հոդվածի Լին մասը, 62-րդ հոդվածի Լին մասը, 8-րդ հոդվածը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 198-րդ հոդվածը, «Մարդու իրավունքների ն հիմեարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ' Կոնվենցիա) 6-րդ հոդվածի Լին կետը:
Բողոքաբերը եշված պնդումը պատճառաբանել է հետնյալ փաստարկներով.
Դատական սխալի հետնանքով ոտնահարվել է ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 4-րդ ն 5-րդ մասերով, ինչպես նան Կոնվենցիայի 1-ին արձանագրության 1-ին հոդվածով երաշխավորված դիմողի սեփականության իրավունքը` հետապնդվող նպատակի ն այդ իրավունքի պաշտպանության միջե արդարացի հավասարակշռությունը պահպանելու անհրաժեշտության համատեքստում:
Դատարանները հրաժարվել են արդարադատության իրականացումից, դիմողի դատական պաշտպանության իրավունքն ակնհայտ անհամաչափ սահմանափակումների ենթարկելով՝ խաթարել են արդարադատության բուն էությունը:
Դատարանները դիմողին զրկել են իր սահմանադրական ն կոնվենցիոն իրավունքների արդյունավետ դատական պաշտպանությունից` այդ իրավունքի իրացման հնարավորությունը չարդարացված կերպով սահմանափակելով այն աստիճան, որ չեզոքացվել է այդ իրավունքի բուն էությունը:
Վերոգրյալի հիման վրա՝ բողոքաբերը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 26.01.2024 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշումը ն կայացնել նոր դատական ակտ՝ վերացնել Դատարանի 20.11.2023 թվականի «Դիմումը վերադարձնելու մասին» որոշումը:
3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումները.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին
Յ
կետի իմաստով, այն է՝ առերնույթ առկա է մարդու իրավունքների ն ազատությունների հիմնարար խախտում, քանի որ Վերաքննիչ դատարանի կողմից թույ է տրվել ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի, 61-րդ հոդվածի 1-ին մասի, 81-րդ հոդվածի, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 198-րդ հոդվածի, Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, ն որի առկայությունը հիմնավորվում է ստորն ներկայացված պատճառաբանություններով.
Վերոգրյալով պայմանավորված Վճռաբեկ դատարանն անհրաժեշր է համարում անդրադառնալ նորմատիվ իրավական ակտերի իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերի վարույթի առաեձնահատկություններին:
Ըստ այդմ՝ սույն գործով Վճռաբեկ դատարանի խնդիրն է մարդու իրավունքների ու ազատությունների հիմնարար խախտումները վերացնելու իր սահմանադրական գործառույթի շրջանակներում պարզել. արդյոք նորմատիվ իրավական ակտի կամ դրա դրույթների" դրանից ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող նորմատիվ իրավական ակտերին, այդ թվում ՀՀ Սահմանադրությանը ն Կոնվենցիային համապատասխանությունը որոշելու հարցը կարող է վիճարկման առարկա դառեալ վարչադատավարական կարգով:
ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների ն ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:
ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ Ա անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային Ա ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
ՀՀ Սահմանադրության 81-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հիմնական իրավունքների ն ազատությունների վերաբերյալ -Սահմանադրությունում ամրագրված դրույթները մեկնաբանելիս հաշվի է առնվում Հայաստանի Հանրապետության վավերացրած՝ մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մարմինների պրակտիկան:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ հիմնական իրավունքների ն. ազատությունների սահմանափակումները չեն կարող գերազանցել Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված սահմանափակումները:
Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները ն պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի ն հրապարակային դատաքննության իրավունք (...):
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ` Եվրոպական դատարան) արձանագրել է, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը կիրառվում է, երբ հայցի առարկան իր բնույթով «նյութական» է ն հիմնված է այնպիսի իրավունքների ենթադրյալ խախտումների վրա, որոնք նույնպես նյութական են (տե՛ս, Բմ/մօոտ Քճոտոօքօ մ. քոռոօջ գործով Եվրոպական դատարանի 26.03.1992 թվականի վճիռը, կետ 44), կամ երբ գործի ելքը «վճռորոշ է մասնավոր իրավունքների ն պարտականությունների» համար (տե՛ս, ՒԼ ս. Բոռոշօ գործով Եվրոպական դատարանի 24.10. 1989 թվականի վճիռը, կետ 47):
4
Հետնապես, անհրաժեշտ է, որպեսզի վարչական մարմինների որոշումները, որոնք ինքնին չեն բավարարում Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի պահանջներին, ենթարկվեն համապատասխան վերահսկողության «լիարժեք իրավասություն ունեցող դատական մարմնի կողմից» (տե՛ս, Օւօոեօոց մ. 4ստեոօ գործով Եվրոպական դատարանի 25.10.1994 թվականի վճիռը, կետ 31):
Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 07.02.1995 թվականի թիվ Ք(95)5 հանձնարարականի 1-ին հոդվածի (ո) կետով նախատեսված սկզբունքի համաձայն՝ պետք է առկա լինի վերադաս դատարանի (երկրորդ ատյանի դատարան) կողմից ստորադաս դատարանի (առաջին ատյանի դատարան) ցանկացած որոշման վերանայման հնարավորություն:
Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի համաձայն` դատարանի մատչելիության իրավունքն արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ մասն է: Այնուամենայնիվ, այդ իրավունքը բացարձակ չէ ն կարող է ենթարկվել սահմանափակումների: Այդ սահմանափակումները թույլատրվում են, քանի որ մատչելիության իրավունքն իր բնույթով պահանջում է պետության կողմից որոշակի կարգավորումներ: Այս առումով պետությունը որոշակի հայեցողական լիազորություն ունի: Դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը պետք է իրականացվի այնպես, որ այն չխախտի կամ զրկի անձին մատչելիության իրավունքից այնպես կամ այն աստիճան, որ խախտվի այդ իրավունքի բուն էությունը: Դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը չի կարող համատեղելի լինել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի հետ, եթե այն իրավաչափ նպատակ չհետապնդի ն եթե չլինի ողջամիտ հարաբերակցություն ձեռնարկվող միջոցնեի նե հետապնդվող նպատակների միջն համաչափության առումով (տե՛ս, 4տիլոջմցոօ մ. հօ Սութժ Խոջմօտ գործով Եվրոպական դատարանի 28.05.1985 թվականի վճիռը, կետ 57):
Դատարանի մատչելիության իրավունքը պետք է լինի «գործնական ն արդյունավետ»: Որպեսզի մատչելիության իրավունքը լինի արդյունավետ, անհատը պետք է «ունենա հստակ, գործնական հնարավորություն՝ վիճարկելու այն ակտը, որով միջամտություն է կատարվում իր իրավունքներին» (տե՛ս, ԹՇԱ6Է ւ. քոռոօօ գործով Եվրոպական դատարանի 04.12.1995 թվականի վճիոը, կետեր 36, 38): Այն կանոնները, որոնք կարգավորում են դատական վերանայման համար բողոք կամ դիմում ներկայացնելիս ձեռնարկվելիք պաշտոնական քայլերն ու ժամկետների հետ համապատասխանությունը, նպատակ ունեն ապահովելու արդարադատութան պատշաճ իրականացումը ն, մասնավորապես, իրավական որոշակիության սկզբունքի հետ համապատասխանությունը (տե՛ս, ՇցՈօէօ մ6 օո մ. Տքօյո գործով Եվրոպական դատարանի 15.012003 թվականի վճիռը, կետ 36): Հետնաբար, նշված կանոնները կամ դրանց կիրառումը չպետք է խոչընդոտեն դատավարության մասնակիցների՝ իրավական պաշտպանության հասանելի միջոցի օգտագործումը (տե՛ս, ԽՈՒՕՋ0Ա քտօլզոօ մ. Տքօյո գործով Եվրոպական դատարանի 25.04.2000 թվականի վճիռը, կետ 36):
ՀՀ սահմանադրական դատարանն իր մի շարք որոշումներով հանգամանորեն անդրադարձել է արդարադատության մատչելիության, արդար ն արդյունավետ դատական քննութան իրավունքների երաշխավորման սահմանադրական իրավաչափության խնդիրներին՝ կարնորելով դրանք որպես դատական պաշտպանության իրավունքի
5
անհրաժեշտ բաղադրատարրեր՝ հավասարապես ընդգծելով դրանց :կարնորությունը դատաընթացակարգային բնագավառներում (քրեական, քաղաքացիական ն վարչական):
Մասնավորապես՝ ՀՀ սահմանադրական դատարանն իր 12.07.2016 թվականի թիվ ՍԴՌ-1293 որոշմամբ առանձնացրել է դատարանի մատչելիության իրավունքի արդյունավետ իրացումն ապահովող հետնյալ չափանիշները.
-` դատավարական որնէ առանձնահատկություն կամ ընթացակարգ չի կարող խոչընդոտել կամ կանխել դատարան դիմելու իրավունքի արդյունավետ իրացման հնարավորությունը, իմաստազրկել|է Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը կամ դրա իրացման արգելք հանդիսանալ,
- ընթացակարգային որնէ առանձնահատկություն չի կարող մեկնաբանվել որպես ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված՝ դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակման հիմնավորում,
- դատարանի մատճելիությունը կարող է ունենալ այնպիսի սահմանափակումներ, որոնք չեն խաթարում այդ իրավունքի բուն էությունը,
- դատարան դիմելիս անձը չպետք է ծանրաբեռնվի ավելորդ ձնական պահանջներով, իրավական որոշակիության ապահովման պահանջից ելնելով՝ դատարանի մատչելիության իրավունքի իրացման համար անհրաժեշտ որոշակի իմպերատիվ նախապայմանի առկայությունն ինքնին չի կարող դիտվել որպես ՀՀ Սահմանադրությանը հակասող: Այլ հարց է, որ նման նախապայմանը պետք է լինի իրագործելի, ողջամիտ ն չհանգեցնի իրավունքի էության խախտման:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներում բազմիցս փաստել է, որ Հայաստանի Հանրապետությունում երաշխավորված են անձի դատական պաշտպանության ն արդար դատաքննության հիմնական իրավունքները, որոնց կարնոր բաղադրիչներից մեկը բողոքարկման իրավունքն է: Բողոքարկման ինստիտուտն իրավական միջոց է, որը հնարավորություն է տալիս որոշակի ընթացակարգի միջոցով գործնականում ապահովելու դատական սխալնեի բացահայտումը ն ուղղումը դրանով իսկ նպաստելով արդարադատության նպատակների գործնականում իրականացմանը (տե'ս, «Ֆասթ Սփլայ» ՍՊԸ-ե ընդդեմ ՀՀ կառավարությանե առըեթեր պետական եկամուտների կոմիտեի թիվ ՎԴ3Յ/0347/05/13 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.03.2015 թվականի որոշումը, Վարդան Աբրահամյանն ըեդդեմ «Արդշինբանկ» ՓԲԸի թիվ ԵԴ/17609/02/18 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 19.04.2019 թվականի որոշումը):
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատական պաշտպանության ն արդար դատաքննության հիմնական իրավունքները երաշխավորող իրավակարգավորումների ն դրանցից բխող իրավական դիրքորոշումների լույսի ներքո պետք է մեկնաբանվի նան ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 191-րդ հոդվածը:
Այսպես, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 191-րդ հոդվածի համաձայն` վարչական դատարանին ընդդատյա են պետական ն տեղական ինքնակառավարման մարմինների ու դրանց պաշտոնատար անձանց ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի` դրանց համեմատ ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող նորմատիվ իրավական ակտերին (բացի Սահմանադրությունից) համապատասխանությունը վիճարկելու վերաբերյալ գործերը:
6
Օրենսգրքի 192-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է վարչական դատարան դիմելու նախադրյալները, ըստ որոնց՝ 191-րդ հոդվածով նախատեսված գործերով վարչական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ, եթե համարում է, որ՝
1) որնէ անհատական իրավական ակտով, բացառությամբ դատական ակտի, կամ որնէ ռեալ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտով (դրա որնէ դրույթով) խախտվել են Սահմանադրության 2-րդ գլխով, մարդու ն քաղաքացու իրավունքներին ն ազատություններին վերաբերող միջազգային իրավունքի նորմերով, ինչպես նան Հայաստանի Հանրապետության օրենքներով ամրագրված իր իրավունքները.
2) իրենց նկատմամբ չկիրառված նորմատիվ իրավական ակտով (դրա դրույթով) կարող են խախտվել նույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետում նշված իրենց իրավունքները:
Վկայակոչված նորմերից հետնում է, որ օրենսդիրը հնարավորություն է ընձեռել վարչադատավարական կարգով իր իրավունքների պաշտպանությունն իրականացնող սուբյեկտին վիճարկման առարկա դարձնելու իր իրավունքները ն ազատությունները ենթադրյալ խախտող այն նորմատիվ իրավական ակտը կամ դրա դրույթները, որի վերաբերյալ վերջինս բարձրացնում է դրանից ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող նորմատիվ իրավական ակտերի համապատասխանության հարց: Ընդ որում, շահագրգիռ անձն իրավունք ունի նորմատիվ իրավական ակտերի իրավաչափության վիճարկման պահանջով դիմելու վարչական դատարան, ի թիվս այլնի նան, այն դեպքում, երբ համարում է, որ վեճի առարկա նորմատիվ իրավական ակտով կամ դրա որնէ դրույթով խախտվել են մարդու ն քաղաքացու իրավունքներին ն ազատություններին վերաբերող միջազգային իրավունքի նորմերով ամրագրված իր իրավունքներ, կամ երբ առկա է այդ իրավունքների խախտման հնարավորություն:
1) Վերոգրյալի լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում, նախ, անդրադառնա՝ ՀՀ վարչական դատարանում նորմատիվ իրավական ակտի ՀՀ Սահմանադրությանը համապատասխանելու հիմքով իրավաչափության ստուգման հնարավորությանը:
Այսպես, հարկ է փաստել, որ Օրենսգրքի 191-րդ հոդվածով օրենսդիրը վարչական դատարանին ընդդատյա՝ նորմատիվ իրավական ակտերի վիճարկման գործերի շարքում չի ներառել ՀՀ Սահմանադրությանը դրանց համապատասխանության հարցը որոշելու հնարավորությունը:
Միաժամանակ, նման դրույթ նախատեսված է նան Օրենսգրքի ընդհանուր մասում: Մասնավորապես` Օրենսգրքի 10-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է, որ վարչական դատարանին ընդդատյա չեն Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի ենթակայությանը վերապահված գործերը:
Վերոգրյալ նորմերից հետնում է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքը, իր ընդդատության շրջանակում ընդգրկելով հանրային իրավահարաբերություններից ծագող բոլոր գործերը, առանձնացրել է այնպիսի գործերի մի շրջանակ, որոնց քննությունը դուրս է ՀՀ վարչական դատարանի առարկայական ընդդատության սահմաններից, որոնց շարքում ներառվում են նան ՀՀ սահմանադրական դատարանի ենթակայությանը վերապահված
7
գործերը, այդ թվում նան՝ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործերը:
ՀՀ Սահմանադրության 167-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ սահմանադրական արդարադատությունն իրականացնում է Սահմանադրական դատարանը` ապահովելով Սահմանադրության գերակայությունը:
Նուն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ 6սահմանադրական դատարանի լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ, իսկ կազմավորման ն գործունեության կարգը՝ Սահմանադրությամբ նե Սահմանադրական դատարանի մասին օրենքով:
ՀՀ Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ սահմանադրական դատարանը Սահմանադրական դատարանի մասին օրենքով սահմանված կարգով որոշում է օրենքների, Ազգային ժողովի որոշումների, Հանրապետության նախագահի հրամանագրերի Ա կարգադրությունների, Կառավարության ն վարչապետի որոշումների, ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի համապատասխանությունը Սահմանադրությանը:
ՀՀ 7Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները ն վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների ն ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նան համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:
«Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 68-րդ հոդվածը, որը վերաբերում է Հանրապետության նախագահի, Կառավարության, պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի ն Մարդու իրավունքների պաշտպանի դիմումների հիման վրա իրավական ակտերի՝ Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու վերաբերյալ գործերի քննությանը, սահմանում է, որ նույն հոդվածում նշված գործերով կարող է վիճարկվել Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված ինչպես նորմատիվ, այնպես էլ անհատական բնույթ ունեցող իրավական
ակտերի սահմանադրականությունը, բացառությամբ Մարդու իրավունքների պաշտպանի կողմից դիմում ներկայացվելու դեպքերի:
Վկայակոչված նորմերից հետնում է, որ սահմանադրական արդարադատությունն իրականացնում է ՀՀ սահմանադրական դատարանը՝ ապահովելով ՀՀ Սահմանադրության գերակայությունը: Վերոնշյալ լիազորություն Օ։-իրականացնելիս ՀՀ սահմանադրական դատարանը որոշում է նան օրենքների, Ազգային ժողովի որոշումների, Հանրապետության նախագահի հրամանագրերի ն կարգադրությունների, Կառավարության ն վարչապետի որոշումների, ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի
համապատասխանություը ՀՀ Սահմանադրությանը: Այսինքն՝ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու լիազորությունը վերապահված է բացառապես ՀՀ սահմանադրական դատարանին: Հետնաբար այն դեպքում, երբ' ՀՀ վարչական դատարան ներկայացվում է ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի՝ ՀՀ Սահմանադրությանը
8
համապատասխանելու հարցը որոշելու պահանջ, ապա այդպիսի հարցը դուրս է ՀՀ վարչական դատարանի առարկայական ընդդատության շրջանակից:
2) Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ նան նորմատիվ իրավական ակտերի վիճարկման գործերով այդ ակտերի կամ դրանց վիճարկվող դրույթների՝ միջազգային իրավունքի նորմերին, այդ թվում նան՝ Կոնվենցիային համապատասխանությունը որոշելու ՀՀ վարչական դատարանի լիազորությանը:
Այսպես, ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի 1-Նին մասի ..համաձայն՝ Սահմանադրությունն ունի բարձրագույն իրավաբանական ուժ:
Նուն հոդվածի 2-րդ մասով ամրագրված նորմատիվ իրավական ակտերի աստիճանակարգությաան համաձայն՝ օրենքները `պետ,. է համապատասխանեն սահմանադրական օրենքներին, իսկ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերը՝ սահմանադրական օրենքներին ն օրենքներին:
Նույն հոդվածի 3-րդ մասը Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերի ն օրենքների նորմերի միջե առաջացող հակասությունը լուծում է՝ նախապատվությունը տալով միջազգային պայմանագրերի նորմերին:
Վերոգրյալի հաշվառմամբ՝ հարկ է նշել, որ Հայաստանի Հանրապետությունը, լինելով եվրոպական մայրցամաքային իրավական ընտանիքին պատկանող պետություն, իր պոզիտիվ իրավունքի աղբյուրների շարքում հիմնական դերակատարությունը վերապահում է նորմատիվ իրավական ակտերին՝ սահմանելով որոշակի աստիճանակարգություն՝ յուրաքանչյուր տեսակի նորմատիվ ակտի համար: Միաժամանակ, ՀՀ Սահմանադրությունը իրավական նորմերի աստիճանակարգությունում առանձանահատուկ տեղ է հատկացնում Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված միջազգային իրավական ակտերին՝ դրանց ն ազգային օրենքների նորմերի միջն հակասությունը լուծելով հօգուտ միջազգային իրավունքի նորմերի:
Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի կնքման, վավերացման, հաստատման, ուժի մեջ մտնելու, կատարման, փոփոխման, չեղյալ հայտարարման, գործողության երկարաձգման ն կասեցման ն դրանց հետ կապված այլ հարաբերությունները կարգավորվում են «Միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքով:
Նշված օրենքի 3Յրդ հոդված 2րդ մասով սահմանվում է, որ
միջազգային պայմանագիրը Հայաստանի Հանրապետության իրավական համակարգի բաղկացուցիչ մասն է:
Նույն հոդվածի 3րդ մասի համաձայն Հայաստանի 0Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերի Ա Հայաստանի Հանրապետության օրենքների միջե հակասության դեպքում կիրառվում են վավերացված միջազգային պայմանագրերի նորմերը:
«Միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին ն 10-րդ կետերի համաձայն՝ միջազգային պայմանագիրը Հայաստանի Հանրապետության ն պայմանավորվող մյուս կողմի (կողմերի) միջն մեկ փաստաթղթի կամ փոխկապակցված Ա միմյանցից անբաժանելի մեկից ավելի փաստաթղթերի տեսքով գրավոր ձնակերպված ն միջազգային հանրային իրավունքով կարգավորվող համաձայնություն է՝ անկախ դրա անվանումից, իսկ վավերացումը՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից
9
օրենք ընդունելու կամ հանրաքվեի միջոցով միջազգային պայմանագիրը Հայաստանի Հանրապետության համար պարտադիր ճանաչելուն ուղղված ներպետական ընթացակարգ:
Վերոգրյալից հետնում է, որ միջազգային պայմանագիրը 0Հայաստանի Հանրապետության ն. պայմանավորվող մյուս կողմի (կողմերի) միջե որոշակի ձնով կնքված համաձայնություն է, որը կարգավորվում է միջազգային հանրային իրավունքի նորմերով, իսկ դրա նորմերը ազգային իրավունքի նորմերի համեմատ առաջնային կիրառություն են ստանում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից օրենք ընդունելու կամ հանրաքվեի միջոցով այն վավերացնելուց հետո:
Միավորված ազգերի կազմակերպության կողմից 23.05.1969 թվականին ընդունված, 16.06.2005 թվականին ուժի մեջ մտած «Միջազգային պայմանագրերի իրավունքի մասին» Վիեննայի կոնվենցիայի (այսուհետ՝ Վիեննայի կոնվենցիա) (Հայաստանի Հանրապետությունը միացել է 23.10.1996 թվականին) 6-րդ հոդվածի համաձայն՝ «Յուրաքանչյուր պետություն օժտված է պայմանագրեր կնքելու իրավունակությամբ»:
Վիեննայի կոնվենցիայի 26-րդ հոդվածով ամրագրված «քճօէճ Տսոէ 55 սճոմճ» սկզբունքի համաձայն՝ յուրաքանչյուր գործող պայմանագիր պարտադիր է դրա մասնակիցների համար ն պետք է նրանց կողմից բարեխղճորեն կատարվի:
Վիեննայի կոնվենցիայի 27-րդ հոդվածի համաձայն՝ մասնակիցը որպես պայմանագիրը չկատարելու արդարացման պատճառաբանություն չի կարող վկայակոչել իր ներքին իրավունքի դրույթները:
Վիեննայի կոնվենցիայի 53-րդ հոդվածը սահմանում է, որ պայմանագիրն առոչինչ է, եթե կնքման պահին հակասում է ընդհանուր միջազգային իրավունքի պարտադիր նորմին: Նշված նորմն անվանվում է նան յստ օօջտոտ, որը պետությունների միջազգային հանրության կողմից ամբողջությամբ ընդունվում ու ճանաչվում է որպես նորմ, որից շեղումն անթույլատրելի է, ն որը կարող է փոփոխվել միայն ընդհանուր միջազգային իրավունքի հաջորդ նորմով:
Եվրոպայի խորհրդի կանոնադրության (Հայաստանի Հանրապետությունը Եվրոպայի խորհրդի կանոնադրությունը վավերացրել է 20.12.2000 թվականին) 3-րդ հոդվածի համաձայն` Եվրոպայի խորհրդի յուրաքանչյուր անդամ պետք է ընդունի իրավունքի գերակայության սկզբունքը ն այն սկզբունքը, որի համաձայն յուրաքանչյուր անձ, ով գտնվում է այդ անդամի իրավազորության ներքո, պետք է օգտվի մարդու իրավունքներից ն հիմնարար ազատություններից Նա ապարտավորվում է անկեղծորեն ն արդյոււավետ կերպով համագործակցել առաջին գլխում սահմանված նպատակի իրականացման համար:
ՀՀ սահմանադրական դատարանը 22.02.2002 թվականի թիվ ՍԴՈ-350 որոշմամբ, որոշելով 04.111950 թվականին Հռոմում ստորագրված՝ «Մարդու իրավունքների Ա հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայում, նշված կոնվենցիայի՝ 20.03.1952 թվականին «Փարիզում ստորագրված 0արձանագրությունում, 16.09.1963 թվականին Ստրասբուրգում ստորագրված թիվ 4 արձանագրությունում ն 22111984 թվականին Ստրասբուրգում ստորագրված թիվ 7 արձանագրությունում ամրագրված պարտավորությունների ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը, արձանագրել է, որ ՀՀ Սահմանադրության 4-րդ հոդվածով Հայաստանի Հանրապետությունը պարտավոր է բարեխղճորեն կատարել միջազգային իրավունքի սկզբունքներից ու նորմերից բխող պարտավորությունները,, ադ թվում միջազգային պայմանագրային պարտավորությունները (ԵՇ Տսու Տ5Րձոմճ):
10
Այսպիսով, ՀՀ Սահմանադրության 4-րդ ն 43-րդ հոդվածները, ըստ էության, նշված դաշնագրերի դրույթները ներառում են սահմանադրաիրավական հարաբերությունները կարգավորող նորմերի ն սկզբունքների համակարգի մեջ:
ՀՀ սահմանադրական դատարանը նան գտել է, որ չնայած միջազգային հանրային իրավունքի նորմերով պետությունները կրում են միմյանց նկատմամբ պարտավորություններ, սակայն միջազգային հանրային իրավունքի համակարգում մարդու իրավունքների պաշտպանության այսօր ձնավորված մոտեցումը հիմք է տալիս եզրակացնել, որ բազմակողմ կոնվենցիաների համակարգի վրա հիմնված մարդու հիմնական իրավունքները Ա հիմնարար ազատություններն ավելի շատ հանդիսանում են պետությունների վարքագծի օբյեկտիվ չափորոշիչներ, քան թե նրանց փոխադարձ իրավունքներ ն պարտականություններ: Այդ կոնվենցիաներով նախատեսված պետությունների պարտավորություններն ավելի շատ ուղղված են իրենց իրավազորության ներքո գտնվող անձանց, քան թե մյուս մասնակից պետություններին:
Կոնվենցիայի 15րդ 0արձանագրութամբ Բարձր 6ապայմանավորվող կողմերը, սուբսիդիարության սկզբունքին համապատասխան, կրում են Եվրոպական կոնվենցիայով ն դրան կից արձանագրություններով սահմանված իրավունքները ն ազատություններն ապահովելու առաջնային պատասխանատվությունը, ն այդ անելիս նրանք օգտվում են հայեցողության իրավունքից, որը ենթակա է Եվրոպական դատարանի վերահսկողությանը: Սուբսիդիարության սկզբունքը պարտադրում է համատեղ պատասխանատվություն մասնակից պետությունների ն Եվրոպական դատարանի միջն: Դատարանները պետք է մեկնաբանեն ն կիրառեն ներպետական օրենսդրությունն այնպես, որ լիարժեք ուժ տան Կոնվենցիայով ն դրա կից արձանագրություններով սահմանված իրավունքներին ն ազատություններին (տե՛ս ՇԻշօժ0
չ. Քօլռոմ գործով Եվրոպական դատարանի 15.03.2022 թվականի վճիռը, կետ 324):
Եվրոպական դատարանի իրավական դիրքորոշման համաձայն՝ Կոնվենցիայի 13-րդ հոդվածը պահանջում է, որ այն դեպքում, երբ տեղի է ունեցել Կոնվենցիայով պահպանվող մեկ կամ մի քանի իրավունքների ենթադրյալ խախտում, տուժողին հասու լինի պետական ծառայողներին կամ պետական մարմիններին այդ խախտման համար
պատասխանատվության ենթարկելու մեխանիզմ: Պայմանավորվող պետությունները որոշակիորեն ազատ են որոշելու այն եղանակը, որով նրանք կկատարեն այս դրույթի ներքո Կոնվենցիայով իրենց վրա դրված պարտականությունները: Որպես ընդհանուր կանոն, եթե առանձին միջոցն ինքնին լիովին չի բավարարում 13րդ հոդվածի ։պահանջները, ներպետական օրենսդրությամբ նախատեսված միջոցների ամբողջությունը կարող է այդպիսին լինել (տե՛ս, «Խ/ոօջիօյճ մ. Թաջջց» գործով Եվրոպայան դատարանի 09.03.2006 թվականի վճիռը, «Շօոկճ մ. 8օԼցստ» գործով Եվրոպական դատարանի 05.02.2002 թվականի վճիռը, «Կամա մ. Քօլռոժ» գործով Եվրոպական դատարանի 26.10.2000 թվականի Մեծ պալատի վճիռը):
Եվրոպական դատարանն արձանագրել է նան, որ Կոնվենցիայի 13-րդ հոդվածը երաշխավորում է ազգային մակարդակով այնպիսի իրավական պաշտպանության միջոցի գոյությունը, որով հնարավոր կլինի կենսագործել Կոնվենցիայով ամրագրված իրավունքների ն ազատությունների բուն էությունը ներպետական իրավական համակարգում դրանց գոյության որնէ ձնով: Այսպիսով՝ 13-րդ հոդվածի ազդեցությունն այն է, որ պարտադրի իրավական պաշտպանության այնպիսի ներպետական միջոցի ստեղծում, որը
11
հնարավորություն կտա իրավասու ազգային մարմիններին թե անդրադառնալու Կոնվենցիայով նախատեսված իրավունքի խախտման դեմ ներկայացված համապատասխան բողոքի էությանը, թե՛ ապահովելու իրավունքի համապատասխան վերականգնում, թեպետն մասնակից պետություններին տրվում են որոշակի լիազորություններ այն հարցում, թե ինչպես նրանք պետք է իրականացնեն սույն դրույթով իրենց ստանձնած պարտավորությունները (տե՛ս, «Թճշշիօսվո օզոմ Օիծոջ չ. Քօլռոժ» գործով Եվրոպական դատարանի 03.05.2007 թվականի վճիռը, «ՇհօհճԼ մ. էհօ Սութժ Խոոջմօտ» գործով Եվրոպական դատարանի 15.11.1996 թվականի վճիոը):
Վկայակոչված նորմերից Ա իրավական դիրքորոշումներից հետնում է, որ Եվրոպայի խորհրդի առջն ստանձնած պարտավորությամբ Հայաստանի Հանրապետությունն ընդունել է իրավունքի գերակայության սկզբունքը, ինչպես նան այն սկզբունքը, որ յուրաքանչյուր անձ, ով գտնվում է իր իրավազորության ներքո, պետք է օգտվի մարդու իրավունքներից Ա հիմնարար ազատություններից: (Ուստի անկախ ներպետական օրենսդրութամբ ընձեռված հնարավորություններից, պետությունը պարտավորվում է ձեռնարկել անհատական ն ընդհանուր միջոցներ իր օրենսդրությունը կիրառելու այնպես, որպեսզի չխախտվեն Կոնվենցիայով նե դրան կից արձանագրություններով սահմանված իրավունքներ, ն ազատությունները՝ համատեղ պատասխանատվություն կրելով Կոնվենցիան վավերացրած պետությունների ն Եվրոպական դատարանի առջն:
Կոնվենցիայով ամրագրված իրավունքների ն ազատությունների իրականացման արդյունավետությունը մեծապես պայմանավորված է Եվրոպական դատարանի վճիռների կատարման ապահովմամբ, ինչպես նան պետությունների կողմից միջազգայնորեն ճանաչված յստ օօջոՏ սկզբունքների պահպանմամբ, որը ենթադրում է ներպետական օրենսդրությունը ն իրավակիրառ պրակտիկան միջազգային իրավունքի նորմերով սահմանված չափանիշներին համապատասխանեցնելուն ուղղված, մշտական բնույթ կրող գործընթաց:
Անդրադառնալով Կոնվենցիայի՝ նորմատիվ իրավական ակտ հանդիսանալու հարցին՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետնյալը.
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտը Հայաստանի Հանրապետության ժողովրդի, ինչպես նան Սահմանադրությամբ նախատեսված մարմինների կամ պաշտոնատար անձանց ընդունած գրավոր իրավական ակտ է, որը պարունակում է վարքագծի պարտադիր կանոններ անորոշ թվով անձանց համար:
Մինչն 07.04.2018 թվականը գործող «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում ընդունվող իրավական ակտերն են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը ն օրենքին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի վավերացրած կամ Հայաստանի Հանրապետության Նախագահի հաստատած ն ուժի մեջ մտած միջազգային պայմանագրերը (այսուհետ՝ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրեր):
Վերոգրյալից հետնում է, որ նախկինում գործող «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքը միջազգային պայմանագրերն ընդգրկում էր Հայաստանի Հանրապետությունում ընդունվող իրավական ակտերի շարքում, մինչդեռ ներկայումս գործող «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքում նման կարգավորում առկա չէ: Այնուամենայնիվ, հարկ է նշել, որ միջազգային պայմանագրի վավերացման միջոցով այդ պայմանագիրը
12
Հայաստանի Հանրապետության համար ճանաչվում է պարտադիր: Այսինքն` վավերացման միջոցով միջազգային պայմանագիրն ընդգրկվում է ներպետական օրենսդրություն ն դառնում դրա մի մասնիկը՝ օժտվելով պարտադիր կիրառելիության հատկանիշով: Ընդ որում, միջազգային պայմանագիրն այդպիսով ոչ միայն դառնում է իրավական համակարգի մի մասը, այլն ընդգրկվում է ներպետական օրենսդրությունում ն հավասարեցվում ազգային օրենքներին, ըստ այդմ ներպետական օրենսդրության ։աստիճանակարգությունում, հաջորդելով ՀՀ Սահմանադրությանը, զբաղեցնում է իր ուրույն տեղը: Ընդ որում՝ վերոգրյալը պայմանավորված է նան այն հանգամանքով, որ նախքան միջազգային պայմանագրի վավերացումը դրանում ամրագրված պարտավորությունների ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշում է ՀՀ սահմանադրական դատարանը՝ Կառավարության դիմումի հիման վրա:
Վերոգրյալի համատեքստում՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Օրենսգրքի 191-րդ հոդվածը ՀՀ վարչական դատարանին ընդդատյա նորմատիվ իրավական ակտերի իրավաչափության ստուգումը պայմանավորել է ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող նորմատիվ իրավական ակտերին (բացի ՀՀ 0Սահմանադրությունից) դրանց համապատասխանությունը որոշելով, ուստի հաշվի առնելով այն հանգամանքը, որ Կոնվենցիան Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված միջազգային պայմանագիր է, որը վավերացման փաստով պայմանավորված ներմուծվել է ՀՀ իրավական համակարգ՝ դառնալով օրենսդրության մի մասը, ապա Վճռաբեկ դատարանի գնահատմամբ ՀՀ վարչական դատարանը պարտավոր է ու իճ ստուգել վիճարկվող նորմատիվ իրավական ակտի (կամ դրա դրույթի)՝ Կոնվենցիային համապատասխանելու հանգամանքը նույնպես, որպիսի իրավազորությունը բխում է նան միջազգային հանրության առջն Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորություններից:
Դեռ ավելին, Օրենսգրքի 192-րդ հոդվածով սահմանված նորմատիվ իրավական ակտերի վիճարկման նախադրյալներից մեկը դատարան դիմող սուբյեկտի որնէ անհատական իրավական ակտով կամ որնէ ռեալ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտով (դրա որնէ դրույթով) մարդու ն քաղաքացու իրավունքներին ն ազատություններին վերաբերող միջազգային իրավունքի նորմերով ամրագրված իր իրավունքների խախտման փաստն է:
Հետնաբար, յուրաքանչյուր դեպքում, երբ անձը, դիմելով դատարան, վիճարկում է իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի կամ դրա դրույթի համապատասխանությունը Կոնվենցիային, ապա ՀՀ վարչական դատարանը պարտավոր է ըստ էության քննության առարկա դարձնել դիմողի ներկայացրած փաստարկները:
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Սույն գործի փաստերի համաձայն՝ Գագիկ Մաթնոսյանը, դիմելով դատարան, պահանջել է անվավեր ճանաչել ՀՀ կառավարության 27.12.2018 թվականի «Երնան քաղաքի գլխավոր պողոտայի՝ Աբովյան, Փավստոս Բուզանդ, Եզնիկ Կողբացու ն Արամի փողոցներով պարփակված տարածքների նկատմամբ հանրության գերակա շահ ճանաձչելու մասին» թիվ 1528-Ն որոշումը (գ.թ. 3-12):
13
Դատարանի 20.112023 թվականի որոշմամբ Գագիկ Մաթնոսյանի ներկայացրած դիմումը վերադարձվել է հետնյալ պատճառաբանությամբ. «(.) օրենսդիրը, ՀՀ վարչական դատարանին վերապահելով եորմատիվ իրավական ակտի՝ դրա համեմատ ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող իրավական ակտին համապատասխանությունը գնահատելու իրավասություն, բացառել է վարչադատավարական կարգով եորմատիվ իրավական ակտի' ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը գնահատելու հնարավորությունը:
(։.) Միաժամանակ, դիմումատուն իր դիմումով մատեացույց չի արել որնէ այլ իրավական ակտ, որին, ըստ դիմումատուի, հակասում է իր կողմից վիճարկվող՝ ՀՀ կառավարության 27.12.2018 թվականի 1528-Ն որոշումը:
Փաստորեն, դիմումատուն վիճարկում է ՀՀ կառավարության կողմից ընդունված նորմատիվ իրավական ակտ, նման վիճարկումը փաստարկելով ՀՀ Սահմանադրությանը ն «Մարդու իրավունքների ն հիմեարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիային անհամապատասխանությունով:
(-) Տվյալ պարագայում դիմումատուի կողմից ներկայացված փաստերը ն պահանջը հիմեավորող փաստարկեերը բավարար չեն' ներկայացված դիմումը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 26-րդ՝ «Նորմատիվ իրավական ակտերի իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերի վարույթը» վերտառությամբ, գլխի շրջանակներում վարույթ ընդունելու համար»:
Վերաքննիչ դատարանը, 26.01.2024 թվականի որոշմամբ մերժելով «Գագիկ Մաթնոսյանի վերաքննիչ բողոքը, արձանագրել է հետնյալը. «(..) բոլոր այն դեպքերում, երբ վիճարկվում է համապատասխան նորմատիվ իրավական ակտի՝' Սահմանադրությանը համապատասխանությունը, ապա այդ հարցի վերաբերյալ որոշման ընդունումը Սահմանադրական դատարանի լիազորությունների շրջանակում է, իսկ եթե վիճարկվում է համապատասխան նորմարիվ իրավական ակտի դրա համեմար ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող այլ նորմատիվ իրավական ակտերին (ոչ' Սահմանադրությաեր) համապատասխանությունը, ապա վեճը ենթակա է քենության վարչական դատարանում:
(.-.) սույն դեպքում բարձրացվում է ՀՀ. կառավարության 27.12.2018 թվականի 1528-Ն որոշման' Սահմանադրությանը համապատասխանելու հարց, ինչը վերը եշված պատճառաբանությամբ, դուրս է վարչական դատարանի լիազորությունների շրջանակից:
(..)
Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ միջազգային պայմանագիրը Հայաստանի Հանրապետության իրավական համակարգի բաղկացուցիչ մասե է, սակայն այն չի հանդիսանում Հայաստանի Հանրապետության օրենսդրության բաղկացուցիչ մասը՝ այն հիմնավորմամբ, որ օրենսդրությունը օրենսդրական ն ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի, այե է' Հայասրանի Հանրապետության ժողովրդի կամ Ազգային ժողովի ընդունած նորմատիվ իրավական ակտերի' Սահմանադրության, սահմանադրական օրենքեերի ն օրենքների, ինչպես եան Սահմանադրության ն օրենքների հիման վրա ն դրանց իրականացումն ապահովելու նպատակով օրենքով լիազորված լինելու դեպքում Սահմանադրությամբ նախատեսված մարմինների ընդունած եորմատիվ իրավական ակտերի ամբողջությունն է, իսկ միջազգային պայմանագիրը Հայաստանի Հանրապետության ն պայմանավորվող մյուս կողմի (կողմերի) միջն մեկ փաստաթղթի կամ փոխկապակցված ն միմյանցից անբաժանելի մեկից ավելի փաստաթղթերի տեսքով գրավոր ձնակերպված ն
14
միջազգային հանրային իրավունքով կարգավորվող համաձայնություն է' անկախ դրա անվանումից: ՆԱյսինքե' միջազգային պայմանագիրը որնէ կերպ չի հանդիսանում օրենսդրական կամ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտ, ըստ այդմ՝ նան չի հանդիսանում օրենսդրություն, դրա մաս»:
Վերոգրյալ իրավական դիրքորոշումների լուսի ներքո անդրադառնալով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությանը՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել հետնյալը.
Գագիկ Մաթնոսյանը ՀՀ կառավարության 27.12.2018 թվականի «Երնան քաղաքի գլխավոր պողոտայի՝ Աբովյան, Փավստոս Բուզանդ, Եզնիկ Կողբացու ն Արամի փողոցներով պարփակված տարածքների նկատմամբ հանրության գերակա շահ ճանաձչելու մասին» թիվ 1528-Ն որոշման վիճարկման հիմքում դրել է այդ ակտի՝ ՀՀ Սա
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 25 սեպտեմբերի, 2024 թ.
- Գործի #:
- ՎԴ/9227/05/23
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
