Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/Գասպարյան — ԿԴ1/0048/01/19
ՎճռաբեկՔրեական իրավունքAI Ինդեքսավորված

Գասպարյան — ԿԴ1/0048/01/19

Վճռաբեկ դատարանԿԴ1/0048/01/1920 դեկտեմբերի, 2024 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

ՊԱՐԶԵՑ Վարույթի դատավարական նախապատմությունը. 1. 2018 թվականի հուլիսի 1-ին ՀՀ հատուկ քննչական ծառայության ընդհանուր բնույթի հանցագործությունների քննության վարչությունում՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՇ քրեական օրենսգրքի (այսուհետ` նան «ՀՇ քրեական օրենսգիրք) 137-րդ հոդվածի 1-ին մասով ն 119-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է թիվ 62221318 քրեական գործը: 2018 թվականի հուլիսի 11-ին Ավետիք Սարգսյանը ճանաչվել է տուժող: 2018 թվականի օգոստոսի 10-ին Կարեն Սերգեյի Գասպարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Ամբողջ Տեքստ

ԿԴԼ/0048/01/19

240 պ իննը, չ

/2 Մ 12-ԼԹԱ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

Կոտայքի մարզի առաջին ատյանի

ընդհանուր իրավասության դատարան,

նախագահող դատավոր՝ Գ.Մարգարյան

ՀՀ վերաքննիչ քրեական դատարան,

նախագահող դատավոր՝ Մ.Մելքոնյան

դատավորներ՝ Ա.Բեկթաշյան

Ա.Մաթնոսյան

20 դեկտեմբերի 2024 թվական ք.Երնան

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան), նախագահությամբ՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ

մասնակցությամբ դատավորներ՝ Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

Հ.ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ

գրավոր ընթացակարգով քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2023 թվականի սեպտեմբերի 26-ի որոշման դեմ ամբաստանյալ Կարեն Սերգեյի Գասպարյանի պաշտպան Ա.Թամրազյանի վճռաբեկ բողոքը,

2

ՊԱՐԶԵՑ

Վարույթի դատավարական նախապատմությունը.

1. 2018 թվականի հուլիսի 1-ին ՀՀ հատուկ քննչական ծառայության ընդհանուր բնույթի հանցագործությունների քննության վարչությունում՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ` նան «ՀՀ քրեական օրենսգիրք) 137-րդ հոդվածի 1-ին մասով ն 119-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է թիվ 62221318 քրեական գործը:

2018 թվականի հուլիսի 11-ին Ավետիք Սարգսյանը ճանաչվել է տուժող:

2018 թվականի օգոստոսի 10-ին Կարեն Սերգեյի Գասպարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Նախաքննության մարմնի՝ 2018 թվականի օգոստոսի 17-ի որոշմամբ Կարեն Գասպարյանը ներգրավվել է որպես մեղադրյալ ն նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասով:

209 թվականի հուլիսի 10-ին նախաքննության մարմնի որոշմամբ Կ.Գասպարյանին առաջադրված մեղադրանքը լրացվել ն փոփոխվել է ու նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասով:

2019 թվականի հուլիսի 10-ին անչափահաս Սոնա Սարգսյանը ճանաչվել է տուժող:

2019 թվականի հուլիսի 16-ին Ավետիք Մարգսյանը ճանաչվել է տուժողի օրինական ներկայացուցիչ:

209 թվականի նոյեմբեի 14ին քրեական գործ, մեղադրական

եզրակացությամբ ուղարկվել է ՀՇ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ՝ նան Առաջին ատյանի դատարան):

2. Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի հունվարի 26-ի դատավճռով ամբաստանյալ Կարեն Գասպարյանը ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասով ճանաչվել է անպարտ ն արդարացվել՝ հանցակազմի բացակայության հիմքով:

3. Կոտայքի մարզի դատախազության դատախազ Տ.Առաքելյանի, տուժող Ավետիք Սարգսյանի ներկայացուցիչ Ն.Գրիգորյանի վերաքննիչ բողոքների

Յ

քննության արդյունքում, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նան Վերաքննիչ դատարան) 2023 թվականի սեպտեմբերի 26-ի որոշմամբ բողոքները բավարարել է, բեկանել է Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի հունվարի 26-ի դատավճիռը, կայացրել է նոր դատական ակտ՝ Կ.Գասպարյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասով, ն նրան ազատել քրեական՝ Օ Տ»-պատասխանատվությունից` քրեական սպլյատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով:

4. Վերաքննի ։-դատարանի վերոնշյալ որոշման դեմ ամբաստանյալ Կ.Գասպարյանի պաշտպան Ա.Թամրազյանը ներկայացրել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի՝ 2024 թվականի մայիսի 30-ի որոշմամբ ընդունվել է վարույթ ն սահմանվել է դատական վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ:

Վճոաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները ն պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքի սահմաններում` ներքոհիշյալ փաստարկներով.

5. Բողոքի հեղինակի պնդմամբ` Վերաքննիչ դատարանը թույ է տվել դատական սխալ, որը խաթարում է արդարադատության բուն էությանը:

Բողոքաբերը փաստարկել է, որ Վերաքննիչ դատարանը տվյալ իրավիճակում իրավասու չէր կայացնել նոր դատական ակտ, այլ պարտավոր էր դատական ակտի բեկանման դեպքում վարույթը փոխանցել առաջին ատյանի դատարան` նոր քննության:

51. Ըստ բողոքի հեղինակի՝ առկա չէ որնէ ապացույց, որը վկայում է Կ.Գասպարյանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարքը կատարելու մասին: Առաջին ատյանի դատարանի կողմից կայացված` արդարացման դատավճիռը բխում է գործ, փաստական

հանգամանքներից, օրենսդրության պահանջներից ն Վճռաբեկ դատարանի կողմից արտահայտված դիրքորոշումներից: Մինչդեռ, Վերաքննիչ դատարանը կայացրել է անօրինական, չհիմնավորված, չպատճառաբանված մեղադրական դատական ակտ, որը ենթակա է բեկանման:

4

Մասնավորապես, բողոքաբերը նշել լէ, որ Վերաքննի. դատարանը Կ.Գասպարյանի կողմից հասարակական կարգի կոպիտ խախտում է դիտարկել Սոնա Սարգսյանին վիրավորելը, որը կատարվել է կոնկրետ շարժառիթով, ինչը հակասում է Վճռաբեկ դատարանի՝ Շահեն Հախվերդյանի գործով 2012 թվականի մարտի 30ի թիվ ԱՎԴ/0014/01/11 որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշմանը:

Բողոքաբերը նան նշել է, որ Վերաքննիչ դատարանը հասարակական կարգը խախտելը հիմնավորել է նան նրանով, որ Կ.Գասպարյանը մեքենան կանգնեցրել է ճանապարհի միջնամասում ն խոչընդոտել երթնեկությանը, այնինչ Ա.Սարգսյանի տան հարակից տարածքում առկա տեսախցիկի տեսագրությամբ հաստատվել է, որ խոչընդոտի պատճառը եղել են այնտեղ հավաքված մարդիկ: Միննույն ժամանակ, Կ.Գասպարյանին առաջադրված մեղադրանքում վարույթն իրականացնող մարմինը, նշելով մեքենաների երթնեկությանը խոչընդոտելու մասին, այն չի համարել հասարակական կարգի կոպիտ խախտում:

Բողոքաբերը փաստարկել է, որ Վերաքննիչ դատարանը, դատաքննությամբ հետազոտված ապացույցների հիման վրա, չէր կարող հաստատված համարել Կ.Գասպարյանի կողմից Ս.Սարգսյանի նկատմամբ բռնություն գործադրելը:

Բողոքի հեղինակը, անդրադառնալով Կ.Գասպարյանի կողմից Ա.Սարգսյանին հայհոյանքներ տալու մասին Վերաքննիչ դատարանի պնդմանը, նշել է, որ ԱՍարգսյանը հաղորդմամբ ն ցուցմունքներով հայտնել է, որ ինքը ն Կ.Գասպարյանը միմյանց տվել են փոխադարձ հայհոյանքներ, իսկ Ա.Սարգսյանի բնակարանի դիմային հատվածում առկա տեսախցիկի տեսագրության հետազոտությամբ ապացուցվել է, որ Կ.Գասպարյանն ԱՆՍարգսյանի նկատմամբ բռնություն չի գործադրել, բռնություն գործադրելու սպառնալիք չի տվել:

5.2. Բողոքի հեղինակը նշել է, որ Վերաքննիչ դատարանը որնէ կերպ չի անդրադարձել դեպքին ականատես անձանց` ամբաստանյալ Կ.Գասպարյանի, վկաներ՝ Ս.Գասպարյանի, Ս.՛Մկրտջյանի, Ժ.Սեդրակյանի, ՀՃ.Խաչատրյանի, Ս.Ալիխանյանի ն Կ.Հարությունյանի ցուցմունքներին, ովքեր հայտնել են, որ Կ.Գասպարյանի կողմից պահանջ չի ներկայացվել ծնկաչոք ներողություն խնդրելու վերաբերյալ ն Ա.Սարգսյանը ծնկաչոք ներողություն է խնդրել ոչ Կ.Գասպարյանի

5

պահանջով, ուստի եկել է հետնության, որ Վերաքննիչ դատարանը, կանխակալ մոտեցում ցուցաբերելով, Ա.Սարգսյանի, նրա հարնան Շ.Մելքոնյանի ն ԱՍարգսյանի եղբորորդի Ալեն Սարգսյանի ցուցմունքներին տվել է նախապես հաստատված ապացույցի ուժ, այնինչ դրանք ուղղակիորեն հերքվել են ամառանոցի բակում առկա տեսախցիկների տեսագրությամբ:

53. Բողոք բերած անձը, անդրադառնալով բռնությամբ զուգորդված խուլիգանությանը, նշել է, որ 2022 թվականի հուլիսի 1-ին ուժի մեջ մտած ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածը քրեական պատասխանատվություն է սահմանել խուլիգանության կատարման համար ն բռնությամբ զուգորդված խուլիգանությունը որպես խուլիգանության որակյալ հատկանիշ չի դիտարկել ն քրեական պատասխանատվություն չի նախատեսել բռնությամբ զուգորդված խուլիգանության կատարման համար, հետնաբար արարքի հանցավորությունը մասնակի վերացվել է, ուստի Վերաքննիչ դատարանը, վերոնշյալ կարգավորմանը հետադարձ ուժ չտալով, թույլ է տվել նյութական նորմի խախտում:

6. Վերոգրյալի հիման վրա, բողոք բերած անձը խնդրել է ամբողջությամբ բեկանել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2023 թվականի սեպտեմբերի 26-ի որոշումը ն օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի դատական ակտին:

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

7. Կարեն Գասպարյանին ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասով մեղադրանք, է առաջադրվել այն արարքի համար, որ «(.) /Նյա հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսնորելով, դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգր, որը զուգորդվել է անչափաւտաս Սոնա Ավետիքի Սարգսյաւնի նկատմամբ րոնություն գործադրելով:

Այսպես.

2018 թվականի հուլիսի 8-ին անչափահաս Սոնա Սարգսյանը ն իր հասակակից մի խումը երեխաներ Կոտայքի մարզի Կոտայք գյուղի 3րղ փողոցում ու դրան հարակից հատվածում Վարդավառի տոնին րնդունկի կանոններին

6

համապատասխան իրենց ձեռքին եղած տարաներով ջրել են միմյանց, որի ընթացքում Կարեն Գասպարյանը «ՅԱՌՄ/ 243» մակնիշի 470 1. 47 հաշվառման համարանիշի ավտոմեքենայով ժամի 1130-ի սահմաններում երթնեկել Լ հիշյալ փողոցի թիվ 50 փան կողային հատվածով ն նույն տան բնակչուհի, անչափահաս Սոնա Ավետիքի Սարգսյանը, իր ձեռքին աղած ջրի տարայով ջրել է երթնեկության ընթացքի մեջ գնվող Կարեն Գասպարյանի ավտոմեքենան:

Կարեն Գասպարյանը, համայնքի մյուս րնակիչների ն երթնեկության մասնակիցների նկատմամբ իր անձի առավելությունը ցուցադրելու նպատակով, ակնհայտ արհամարհանք դրսնորելով մարդկային համակեցության ընդունված ու «Վարդավառ» տոնի խորհուրղով պայմանավորված վարքագծի կանոնների նկատմամբ, ցուցադրական կերպով ավտոմեքենան կանգնեցրել է ճանապարհի միջնամասում, դրանով խոչընդորներ ատեղծելով երթնեկող ավտոմեքենաների համար, իջել ղեկից ն ուղղակի դիտավորությամբ կոպիվ կերպով խախվաելով հասարակական կարգր խուլիգանակաւն դրդումներով աղմկել է, Սոնա Սարգսյանին անվանելով «լակոտ, անդաարիյարակ», այնուհերն ներքին րավականություն չստանալով սեփական գործողություններից, բոնություն է գործադրել վերջինիս նկատմամի՝ աջ ձեռքով րբոնելով պարանոցի հատվածից սեղմել Լ դեպի գետին:

Անչափահաս Սոնա Սարգսյանի հայր Ավետիք Սարգսյանը, վւաւն պափտշգաւմրից ականատես լինելով Կարեն Գասպարյանի հիշյալ գործողություններին, նրա, հակաօրինական ու հակաբարոյական վարքագիծը դադարեցնելու նպատակով վերջինիցս պահանջել է անհապաղ թողնել զավակին ն հեռանալ: Չհանդուրժելով իրեն կարգի հրավիրելու ն վերը նկարագրված հակաօրինական ու հակաբարոյական վարքագիծը դադարեցնելուն ուղղված հորդորի, ընդգծղով իր հանցավոր վերաբերմունքը՝ Կարեն Գասպարյանը հայհոյանքներ Լ հնչեցնել Ավեորիք Սարգսյանի հասցեին, ապա վտրձել րբոնություն գործադրել արդեն երեխային օգնության հասաւծ նան Ավետիք Սարգսյանի նկատմամը, սակայն իր իսկ վերը նկարագրված գործողություների արդյունքում հավաքված ներկաների միջամտությամբ վեճր դադարել է:

Չբավարարվելով արդեն իսկ կատարվածով ն շարունակելով խուլիգանական դրդումներով ու մղումներով պայմանավորված իր հանցավոր վարքագիծը, Կարեն

7

Գասպարյանը, իրր հաշվվելու համար, սակայն իրականում իր փառասիրության մոլուցքին հագուրդ տալու, սեփաւկաւն «Ե-ի առավելությունը հասարակության մյուս անդամների մոտ րնղզծելու մոլուցքից դրդված ե Ավետիք Սարգսյանին հասարակության մյուս անդամների ներկայությամբ նվաարացնելու դիտավորությամբ, վերջինիս նույն օրը՝ ժամի 15-ի սահմաններում: հրավիրել է Կովայքի մարզի Կովայք գյուղում գտնվող իր ամառանոց, որտեղ իր որդու՝ Սերգեյ Գասպարյանի, վերջինիս ընկերներ Սարգիս Մկրվչյանի, ժիրայր Սեդրակյանի, ամառանոցի պահակ Հայկ Խաչատրյանի, Ավետիք Սարգսյանի եղբոր որդի Ալեն Սարգսյանի, հարնան Շուրսւ Մելքոնյանի ներկայությամբ, Ավետիք Սարգսյանից պահանջել է ծնկաչոք ներողություն խնդրել իրեն հակադրվելու համար՝ շեշտելով, որ ինքը դրանից րավականություն է ավանում:

Ավերիք Սարգսյանը, Կարեն Գասպարյանին պատկանող սեփական

տարածքում գտնվելուն վերջինիս ունրա թվաքանակով գերակշոող կողմնակիցների կողմից հնարավոր բոնության չենթարկվելու վախից դրդված, տեղի է տվել Կարեն Գասպարյանի նվաստացնող պահանջին ն ծնկի գալով ներողություն խնդրել նրանից:

Այսպիսով, Կարեն Սերգեյի Գասպարյանը կատարել է հանցավոր արարք, որր նախատեսված է ՀՀ քրնեակաւն օրենսգիքի 258-րդ հոդվածի 2-րդ մասով»:

8. Առաջին ատյանի դատարանը, Կարեն Գասպարյանի նկատմամբ

արդարացման դատավճիռ կայացնելիս, արձանագրել է, որ. «(..) Դատարանի գնահատմամի սույն գործով չի ձնավորվել վերաբերելի, թույլատրելի ն հավաստի ապացույցների այնպիսի բավարար համակցություն, որպեսզի դրանք ապահովեն սույն գործի ճիշտ լուծման համար առանցքային նշանակություն ունեցող հանգամանքները, մասնավորապեմ ամբաստանյալի կողմից խուլիգանություն կատարելու հիմնավորվածությունը ն արժանաւնհավավպությունը:

Շարադրված փաստերը գնահատելով վերոհիշյալ իրավական վերլուծության լույսի ներքո՝ Դատարանն արձանագրում է, որ սույն գործում աոկա ապացույցների համակցություն, բավարար չէ հիմնավոր կասկածից վեր ապացուցողական ւՏե՛ս քրեական գործ, հատոր 3-րդ, թերթեր 52-53:

8

չափանիշին համապատասխան հաստատված համարելու համար, որ Կարեն Գասպարյանը կատարել է ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2րդ մասով նախատեսված հանցավոր արարք: Մեղադրական եզրակացության հիմքում դրված ապացույցների համակցությունը բավարար չէ Կարեն Գասպարյանի անմեղության կանխավարկածը հաղթահարելու ն նրան մեղսագրվող հանցավոր արարքի փաստական հանգամանքները հաստավված համարելու համար այն ծավալով, որը կրացառի դրա ապացուցվածության վերաբերյալ ցանկացած ողջամիտ կասկած (::»-:

9. Վերաքննիչ դատարանը, Կարեն Գասպարյանի նկատմամբ կայացված արդարացման դատավճիռը բեկանելիս ն մեղադրական Օդատական ակտ կայացնելիս, արձանագրել է հետնյալը. «(.) Վերոգրյալը նկատի ունենալով Վերաքննիչ դատարունը հանգում է այն հետնությաւն, որ տվյալ դեպքում բողոքի քննության ընթացակարգի առումով կիրառելի է 0Լ07.2022 թվականից գործող ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված վերանայման վարույթի կարգր, սակայն վերը նշված իրավակարգավորումների կիրաոմամի, ինչպես նաւն նկատի ունենալով, որ Առաջին ատյանի դատարանը որպես կիրառելի իրավունք իրավաչափորեն հիմք է րնդունել մինչե 01072022 թվականը գործող իրավակարգավորումները, հետնաբար վիճարկվող դատական ակտի

իրավաչափությունը արուգելիս բովանդակային առումով կիրառելի է մինչն 01.07.2022 թվականը գործող ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը:

Ը)

Այսպիսով, Վերաքննիչ դատարանի գնահատմամբ, գործով առկա է

թույլատրելի, հավաարի ն քրեական գործին վերաբերող վտխկապակցված ապացույցների այնպիսի համակցություն, որը բավարար է հաղթահարելու ամբաստանյալ Կարեն Գասպարյանի անմեղության կանխավարկածը ն բացառելու վերջինիս կողմից ՀՀ Քրեական օրենսգրքի /18.04.2003թվակաւնի/ 258-իդ հոդվածի 2- րդ մասռվ նախատեսված հանցանքը չկատարելու ողջամիտ հավանականությունը: 2 Տե՛ս քրեական գործ, հատոր 1Լրդ, թերթեր 114-164:

9

Ելնելով վերոգրյալից, Վերաքննիչ դատարանը վերլուծելով ն գնահատելով նախաքննությամի ձեռք բերված ն Առաջին ափտյաւնի դատարանի դատաքննությաւմի հետազոտված ապացույցներն իրենց վերաբերելիության, թույլատրելիության, իսկ ամբոլջ ապացույցներն իրենց համակցությամԻ գործի լուծման համար բավարարության փեսանկյունից, ներքին համոզմամը ապացուցված է համարում, որ ամբաստանյալ Կարեն Գասպարյան կատարել է արարք, որը

համապատասխանում է ՀՀ Քրեական օրենսգիքի /16.04.2003թվականի/ 258հոդվածի 2Զրդ մասի հավփկանիշներին, հետնաբար, հանցակազմի բացաւկայության հիմքով ամբաարանյալ Կարեն Գասպարյանին արդարացնելու վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի հետնությունն անհիմն է, չի բխում գործի նյութերի ն դատարաւնում հետազողտված ապացույցների պատշաճ վերլուծությունից:

Քննարկելով ամբաստանյալ Կարեն Սերգեյի Գասպարյանին քրեական պատասխանատվության ենթարկելու հարցր Վերաքննիչ դատարանն

արձանագրում է, որ լրացել է ՀՀ քրեական օրենսգրքի /18.04.2003թվականի/ 258-րդ հոդվածի 2-րդ մաաւվ քրեական պատասխանամվության ենթարկելու վաղեմության ժամկետը:

Ը)

Ամփոփելով վերոշարադրյալը` Վերաքննիչ դատարանը գտնում է, որ Կարեն Սերգեյի Գասպարյանին հանցակազմի բացակայության հիմքով ՀՀ քրեական օրենսգրքի /18.04.2003թվականի/ 258րդ հոդվածի 2րդ մասով առաջադրված մեղադրանքում արդարացնելով՝ Առաջին ատյանի դատարանը թույլ է տվել գործի ելքի վրա ազդող դատական սխալ՝ դատավարական ն նյութական իրավունքների խախտում, ինչը հիմք է դատական ակտր բեկանելու համար, հետնարար տուժող Ավետիք Սարգսյանի ներկայացուցիչ Ն.Գրիգորյանի ն ՀՇ Կորայքի մարզի դատախազության դատախազ Տ.Առաքելյանի վերաքննիչ բողոքները պետք Լէ բավարարել, Առաջին ատյանի դատարանի 26.01.2023 թվականի դատավճիոր պետք է բեկանել ն կայացնել նոր դատական ակմ, այն է՝ ամբաստանյալ Կարեն Սերգեյի Գասպարյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի /18.04.2003թվականի/ 258-րդ հոդվածի 2րդ մասով նախատեսված արարքի կապտաւլրման մեջ, ն նրան

10

ազատել քրեական պատասխանատվությունից՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով (...)»:

Վճոաբեկ դատարանի հիմնավորումները ն եզրահանգումը.

10. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջն բարձրացված իրավական հարցը հետնյալն է. Առաջին ատյանի դատարանի արդարացման դատավճռի բեկանման դեպքում Վերաքննիչ դատարանն իրավասու էր արդյո՛ք կայացնել մեղադրական դատական ակտ:

11. 2021 թվականի հունիսի 30-ին ընդունված ն 2022 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ մտած ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ նան ՀՀ գործող քրեական դատավարության օրենսգիրք) անցումային դրույթները կարգավորող 483-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ «Մինչն սույն օրենսգիրքն ուժի մեջ մտնելը կայացված դատական ակտերով վերաքննիչ ն վճռաբեկ բողոքները բերվում ն քննվում են մինչն 2022 թվականի հուլիսի Էր գործող կարգով»:

12. Վճռաբեկ դատարանը փաստում է, որ չնայած Առաջին ատյանի դատարանը Կարեն Գասպարյանի վերաբերյալ քրեական գործը քննության է առել, իսկ Վերաքննի ։-դատարանն Առաջին ատյանի դատարանի դատական ակտի իրավաչափությունը գնահատել է 1998 թվականի հուլիսի Լին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ ՀՀ նախկին քրեական դատավարության օրենսգիրք) իրավակարգավորումների շրջանակներում, սակայն Վերաքննի, դատարանը վերաքննության կարգով բերված բողոքը քննելիս ղեկավավել է ՀՀ գործող քրեական դատավարության օրենսգրքի

իրավակարգավորումներով:

13. ՀՀ գործող քրեական դատավարության օրենսգրքի 375-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ «Պարզելով, որ մեղադրյալի արդարացմեւն կամ նրա նկապտմեւմը քրեական հետապնդման դադարեցման վերաբերյալ իրավական գնահապտաւկանը ճիշտ չէ այն պատճառով, որ այդ արարքը որնէ հանցակազմ է պարունակում, կամ առկա չէ այդ արարքի հանցավորությունը, բացառող որեէ հանգամանք 3 Տե՛ս քրեական զործ, հատոր 13-րդ, թերթեր 96-140։

1

(դատապարտվելու փոխարեն մեղադրյալն արդարացվել է, կամ նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել Լէ), վերաքննիչ դատարանը բեկանում է դատական ակտի վարույթը փոխանցելով առաջին ատյանի դատարան` նոր քննությանն: (...)»:

Նույն օրենսգրքի 23-րդ հոդվածի Լին մասի համաձայն՝ «Լ Ոչ ոք չի կարող զրկվել իր գործն այն դատարանում ն այն դատավորի կողմից քննվելու իրավունքից, որոնց ընդդատությանը կամ իրավասությանն այն վերապահված է օրենքով»:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը դիրքորոշում է հայտնել այն մասին, որ այն դատարանը, որը որոշումը կայացրել է օրենքով հստակ սահմանված լիազորությունների սահմանն անցնելով՝ գանգատարկվող վարույթի կապակցությամբ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի կիրառման իմաստով, չի կարող համարվել օրենքի հիման վրա ստեղծված դատարան':

Վերոշարադրյալից բխում է, որ Վերաքննիչ դատարանը, հանգելով այն համոզման, որ Կարեն Գասպարյանի վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի արդարացման դատավճիռն իրավաչափ չէ, պետք է ՀՀ գործող քրեական դատավարության օրենսգրքի 375-րդ հոդվածի 4րդ մասի համաձայն բեկաներ դատական ակտը ն վարույթը փոխանցեր առաջին ատյանի դատարան՝ նոր քննության:

Հետնաբար, Վերաքննիչ դատարանը գործը լուծելիս չի պահպանել քննարկվող իրավահարաբերությունների նկատմամբ կիրառման ենթակա քրեադատավարական օրենքի պահանջը:

14. Վերոգրյալից ելնելով՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Առաջին ատյանի դատարանի արդարացման դատավճռի բեկանման դեպքում Վերաքննիչ դատարանն իրավասու չէր կայացնել մեղադրական դատական ակտ:

15. Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ գործող քրեական դատավարության օրենսգրքի 375-րդ հոդվածի 4-րդ մասի խախտում, ինչը համաձայն նույն օրենսգրքի 387-րդ հոդվածի, ստորադաս դատարանի դատական ակտը բեկանելու հիմք է:

«Տե'ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Տռքաոշուց ռոմ Տեյջսո . Սեոուո գործով 2006 թվականի հուլիսի 20-ի վճիոր, գանգատներ թիվ 29458/04 ն 29465/04։

12

16. Ինչ վերաբերում է բողոքաբերի՝ սույն որոշման 5.Է5.3-րդ կետերում նշված փաստարկներին, ապա հիշյալ հարցերը կարող են քննարկման առարկա դառնալ արձանագրված դատավարական իրավունքի խախտումը վերացնելուց հետո:

17. Ամփոփելով վերոգրյալը, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ անհրաժեշտ է Կարեն Գասպարյանի վերաբերյալ Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանել ն վարույթը փոխանցել նույն դատարան՝ նոր քննության:

Ելնելով վերոգրյալից ն ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163րդ ն 17-րդ հոդվածներով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31րդ, 34-րդ, 264-րդ, 28-րդ, 36-րդ, 363-րդ ն 385-387-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

ՈՐՈՇԵՑ

Ամբաստանյալ Կարեն Սերգեյի Գասպարյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2023 թվականի սեպտեմբերի 26-ի որոշումը բեկանել ն վարույթը փոխանցել նույն դատարան՝ նոր քննության:

Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը:

՞Նախագահող՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆ

Դատավորներ՝ Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆ

ՏՕ) Ը :.ՃԸԳՐԻԳՈՐՅԱՆ

Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
20 դեկտեմբերի, 2024 թ.
Գործի #:
ԿԴ1/0048/01/19
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել