Սարիբեկյան — ՎԴ/2347/05/19
Ամփոփում
քննելով ՀՀ սապաշտպանության նախարարության (այսուհետ՝ Նախարարության) ն ՀՀ ֆինանսների նախարարության վճռաբեկ բողոքները ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 22.06.2023 թվականի որոշման դեմ՝ վարչական գործով ըստ հայցի Վահե Սարիբեկյանի ընդդեմ Նախարարության, երրորդ անձ՝ ՀՀ ֆինանսների նախարարություն` Նախարարությանը՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին Վահե Սարիբեկյանին սեփականության իրավունքով բնակարան ձեռք բերելու համար անհատույց ֆինանսական աջակցություն տրամադրելու վերաբերյալ հրաման ընդունելուն պարտավորեցնելու պահանջի մասին,
Ամբողջ Տեքստ
Մ:
ՄԱՆ Վ ե
Ատր ՝
ԱՆԻՆ յ)
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ վարչական Վարչական գործ թիվ ՎԴ/2347/05/19
դատարանի որոշում 2024թ.
Վարչական գործ թիվ ՎԴ/2347/05/19
Նախագահող դատավոր` Է. Նահապետյան
Դատավորներ՝ Ա. Հարությունյան
Կ. Գնորգյան
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով՝
նախագահող ն զեկուցող Հ. ԲԵԴԵՎՅԱՆ
Ա. ԹՈՎՄԱՍՅԱՆ
Լ. ՀԱԿՈԲՅԱՆ
Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ
2024 թվականի հունիսի 28-ին
գրավոր ընթացակարգով քննելով ՀՀ սապաշտպանության նախարարության (այսուհետ՝ Նախարարության) ն ՀՀ ֆինանսների նախարարության վճռաբեկ բողոքները ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 22.06.2023 թվականի որոշման դեմ՝ վարչական գործով ըստ հայցի Վահե Սարիբեկյանի ընդդեմ Նախարարության, երրորդ անձ՝ ՀՀ ֆինանսների նախարարություն` Նախարարությանը՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին Վահե Սարիբեկյանին սեփականության իրավունքով բնակարան ձեռք բերելու համար անհատույց ֆինանսական աջակցություն տրամադրելու վերաբերյալ հրաման ընդունելուն պարտավորեցնելու պահանջի մասին,
2
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան Վահե Սարիբեկյանը պահանջել լ է պարտավորեցնել Նախարարությանն ընդունել ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին իրեն սեփականության իրավունքով բնակարան ձեռք բերելու համար անհատույց ֆինանսական աջակցություն տրամադրելու վերաբերյալ հրաման:
ՀՀ վարչական դատարանի (դատավոր՝ Ա. Միրզոյան) (այսուհետ՝ Դատարան) 27.04.2021 թվականի վճռով հայցը բավարարվել է:
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ Վերաքննիչ դատարան) 22.06.2023 թվականի որոշմամբ Նախարարության վերաքննիչ բողոքը մերժվել է, ն Դատարանի 27.04.2021 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:
Սուն գործով վճռաբեկ բողոքնե՝ են ներկայացրել », Նախարարությունը (ներկայացուցիչ Արմեն Աղաբալյան ն ՀՀ Հֆինանսների նախարարությունը (ներկայացուցիչ՝ Հայկ Հարությունյան):
Վճռաբեկ բողոքների պատասխան չի ներկայացվել:
2. Նախարարության վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները ն պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքենիչ դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 96-րդ հոդվածի Լին մասի 7-րդ կետը, 145-րդ հոդվածի Լին մասի 4-րդ կետը, 152-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետը:
Բողոք բերած անձը եշված պեդումը պատճառաբանել է հետնյալ փաստարկներով.
Սույն գործով հայցվորի պահանջը՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հաշվին հայցվորին բնակարան ձեռք բերելու համար անհատույց ֆինանսական աջակցություն տրամադրելու վերաբերյալ հրաման ընդունելը ըստ էության կատարվել է, մասնավորապես, ՀՀ պաշտպանության նախարարի 08.05.2021 թվականի թիվ 434 հրամանի 1-ին կետի ժգ) ենթակետով հրամայվել է տրամադրել բնակարանի գնման վկայագիր, դեռ ավելին, արդեն իսկ կնքվել է բնակարանի առուվաճառքի պայմանագիր, որով Վահե Սարիբեկյանը ձեռք է բերել ՀՀ Արմավիրի մարզ, Արմավիր քաղաք, Բաղրամյան փողոց, 21 շենք, 38 հասցեում գտնվող անշարժ գույքը, ուստի վեճն ըստ էության սպառվել է:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 22.06.2023 թվականի որոշումը ն ամբողջությամբ կարճել գործի վարույթը:
21 ՀՀ ֆինանսների նախարարության վճռաբեկ բողոքի հիմքերը,
հիմնավորումները ն պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.
Յ
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 96-րդ հոդվածի Լին մասի 7-րդ կետը, 145-րդ հոդվածի Լին մասի 4-րդ կետը, 152-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետը:
Բողոք բերած անձը եշված պեդումը պատճառաբանել է հետնյալ փաստարկներով.
Վահե Սարիբեկյանը ձեռք է բերել ՀՀ Արմավիրի մարզ, Արմավիր քաղաք, Բաղրամյան փողոց, 21 շենք, 38 հասցեում գտնվող անշարժ գույքը, ուստի վեճն ըստ էության սպառվել է:
Վերաքննիչ դատարանը չի արձանագրել, որ առկա է գործի վարույթը կարճելու՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով նախատեսված հիմք, ինչպես նան չի կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 145-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով Վերաքննիչ դատարանի համար սահմանված լիազորությունը:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 22.06.2023 թվականի որոշումը ն ամբողջությամբ կարճել գործի վարույթը:
3. Վճռաբեկ բողոքների քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.
Չ Վահե Լնիկի Սարիբեկյանը զինվորական ծառայության ընթացքում ՀՀ օրենսդրությամբ, ինչպես նան ՀՀ կառավարության կողմից ընդունված մի շարք որոշումներով սահմանված կարգով նշված ակտերի պահանջներին համապատասխան ն սահմանված ժամկետում հաշվառվել է որպես բնակարանային ապահովության իրավունք ունեցող զինծառայող (անվիճելի փաստ, հատոր 1-ին, գ.թ47):
2) Վահե Լնիկի Սարիբեկյանը զինվորական ծառայությունից արձակվել է երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի իրավունքով ն հաշվառվել պահեստազորում (անվիճելի փաստ):
3) Զինվորական ծառայության ընթացքում Վահե Լնիկի Սարիբեկյանին չի տրամադրվել սեփականության իրավունքով անհատույց բնակարան կամ բնակարան ձեռք բերելու համար անհատույց պետական ֆինանսական աջակցություն (անվիճելի փաստ):
4) ՀՀ պաշտպանության նախարար Դ. Տոնոյանին ուղղված 15.02.2019 թվականի գրությամբ Վահե Լնիկի Սարիբեկյանի ներկայացուցիչ Նորիկ Նորիկյանը խնդրել է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին օրենսդրությամբ սահմանված կարգով Վահե Լնիկի Սարիբեկյանին տրամադրել սեփականության իրավունքով անհատույց բնակարան կամ բնակարան ձեռք բերելու համար անհատույց ֆինանսական աջակցություն (հատոր 1-ին, գ.թ. 9):
5) Ի պատասխան նշված գրության ՀՀ պաշտպանության նախարարության գլխավոր քարտուղարը 18.03.2019 թվականի թիվ ՊՆ/510-ԱՂ-264 գրությամբ հայտնել է, որ «(.) ՀՀ զինված ուժերի գոյության ընթացքում առաջին անգամ երկարամյա ծառայության կամ տարիքի կամ առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայությունից արձակված նախկին զինծառայողների բնակարանային ապահովման իրավունքի իրացման շրջանակներում անհատույց պետական ֆինանսական աջակցություն
4
տրամադրելու նպատակով, ՀՀ կառավարության 27.12.2018 թվականի Կ 1535-Ն որոշմամբ ՀՀ պաշտպանության նախարարությանը հատկացվել է 5,705 մլրդ դրամ: Միաժամանակ որոշման պահանջների համաձայն` անհատույց պետական ֆինանսական աջակցությամբ տրամադրվելու է բնակարան գնման վկայագրի միջոցով, իսկ քանի որ ՀՀ կառավարության 2007թ. մարտի 7-ի Ա 384-Ն որոշմամբ հաստատված կարգի 5-րդ գլուխը 17րդ կետ) չէր նախատեսում բնակարանի գնման վկայագրերի հատկացման ընթացակարգ՝ ՀՀ պաշտպանության նախարարությանը հանձնարարվել է մշակել ն ներկայացնել ՀՀ կառավարության 03.07.2007թ. Վ 384-Ն որոշման մեջ անհրաժեշտ փոփոխություններ ն լրացումներ կատարելու նախագիծ:
Հանձնարարականի համաձայն նախագիծը մշակվել ն ներկայացվել է պետական մարմինների քննարկմանը, ինչպես նան տեղադրվել իրավական ակտերի քննարկման համար նախատեսված միասնական կայքում, ստացված առաջարկությունների հիման վրա լրամշակված որոշման նախագիծը ներկայումս ուղարկվել է ՀՀ արդարադատության նախարարութան ։պետական-իրավական փորձաքննությանը, որի վերաբերյալ եզրակացություն ստացվելուց հետո նախագիծը կներկայացվի ՀՀ կառավարություն ն ընդունումից հետո 2019-2020 թթ. ընթացքում սահմանված կարգով կիրականացվի համապատասխան շահառուներին բնակարանի գնման վկայագրի միջոցով անհատույց պետական ֆինանսական աջակցության տրամադրման գործընթացը» (հատոր 1-ին, գթ. 16):
6) ՀՀ պաշտպանության նախարարի 08.05.2021 թվականի «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի՝ առողջության կամ տարիքի, կամ երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի անցնելու կապակցությամբ զինվորական ծառայությունից սահմանված կարգով արձակված ն որպես բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող հաշվառված նախկին զինծառայողներին բնակարանի գնման վկայագիր տրամադրելու մասին» թիվ 434 հրամանի 1-ին կետի 1-ին ենթակետի «ժգ» պարբերությամբ հրամայվել է բնակարանի գնման վկայագիր տրամադրելու միջոցով անհատույց պետական կամ ֆինանսական աջակցություն տրամադրել Արմավիրի մարզում բնակարանային պայմանների բարելավման կարիքավոր հաշվառված, երակարամյա ծառայության զինվորական կենսաթշակի անցնելու կապակցությամբ զինվորական ծառայությունից սահմանված կարգով արձակված նախկին զինծառայող, պահեստազորի փոխգնդապետ Վահե Լնիկի Սարիբեկյանին (հաշվառված՝ Արմավիրի մարզի Բամբակաշատ գյուղում)` 8.835.000 (ութ միլիոն ութ հարյուր երեսունհինգ հազար) դրամ արժեքով 3 (երեք) սենյականոց բնակարան ձեռք բերելու համար (հատոր 1-ին, գ.թ. 93-94):
7) Վահե Լնիկի Սարիբեկյանը ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ, Նախարարության կենտրոնական բնակարանային հանձնաժողովի նախագահ Ա. Սարգսյանին ուղղված 27.05.2021 թվականի դիմումով խնդրել է իր հետ կնքել պայմանագիր՝ բնակարանի գնման վկայագիր ստանալու համար ն պարտավորվել է, որ բնակարանի գնման վկայագրի միջոցով բնակարան (բնակելի տուն) գնելու դեպքում, անկախ հետագայում բնակարանային պայմանների վատթարացման պատճառներից, Նախարարությանը չներկայացնել բնակարանային ապահովման պահանջ: (հատոր 2-րդ, գ.թ. 82):
5
8) Վաճառող Գոհար Խաչիկի Գալստյանի, գնորդ-գրավատու-վարկառու Վահե Լնիկի Սարիբեկյանի, գնորդ-գրավատու-համավարկառու Գայանե Հովսեփի Սարիբեկյանի ն վարկատու-գրավառու «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ի միջն 10.08.2021 թվականին կնքվել է անշարժ գույքի առուվաճառքի ն հիփոթեքի թիվ ՀՁ-73/21/0004 պայմանագիրը, որի համաձայն՝ վաճառողը վաճառում է, իսկ գնորդ-գրավատուն որպես սեփականություն ձեռք է բերում վաճառողին սեփականության իրավունքով պատկանող, Արմավիրի մարզ, Արմավիր քաղաք, Բաղրամյան փողոց, 21 շենք, 38 բնակարան հասցեի անշարժ գույքը (...) (հատոր 2-րդ, գ.թ. 84):
9) Վահե Լնիկի Սարիբեկյանը ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ, Նախարարության կենտրոնական բնակարանային հանձնաժողովի նախագահ Ա. Սարգսյանին ուղղված 11.08.2021 թվականի դիմումով հայտնել է, որ ներկայացնում է բնակարանի գնման վկայագրի հիման վրա իր կողմից ձեռք բերված բնակարանի (բնակելի տան) առուվաճառքի պայմանագիրը՝ նոտարական վավերացմամբ ն. խնդրել է տրամադրված 8.835.000 (ութ միլիոն ութ հարյուր երեսունհինգ հազար) դրամ գումարը վաճառողի հաշվեհամարին փոխանցելու ցուցում տալ: (հատոր 2-րդ, գ.թ. 83):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումը.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքները վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ` նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի իմաստով, այն է՝ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի ն այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, քանի որ սույն վարչական գործով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր:
Վերոգրյալով պայմանավորված" Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ վեճն ըստ էության սպառված լինելու պարագայում Վերաքննիչ դատարանի կողմից վարչական գործի վարույթի կարճման լիազորության իրացման պարտականությանը:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 96-րդ հոդվածի համաձայն՝ դատարանը գործի քննության ցանկացած փուլում կարճում է գործի վարույթը, եթե՝
1) վեճը ենթակա չէ որնէ դատարանում քննության.
2) լրացել է հայց ներկայացնելու համար օրենքով նախատեսված ժամկետը.
3) նուն անձանց միջն նուն առարկայի մասին ն միննույն հիմքերով վեճի վերաբերյալ առկա է դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճիռ.
4) դատավարության մասնակից հանդիսացող անձի մահից հետո վիճելի իրավահարաբերությունը բացառում է իրավահաջորդությունը.
5) դատավարության մասնակից հանդիսացող իրավաբանական անձը լուծարվել է.
6) հայցվորը հրաժարվել է հայցից, բացառությամբ սույն օրենսգրքի 26-րդ գլխով սահմանված այն գործերի, որոնց քննությունը բխում է հանրության կամ պետության շահերից.
6
7) վեճն ըստ էության սպառվել է.
8) գործի վարույթը կասեցնելու մասին որոշում ընդունելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, կասեցման հիմք հանդիսացած հանգամանքները չեն վերացել (բացառությամբ սույն օրենսգրքի 94-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի), ն գործի վարույթն այդ պայմաններում վերսկսելն անհնարին է.
9) եթե բացահայտվել են սույն օրենսգրքի 80-րդ հոդվածով նախատեսված՝ հայցադիմումի ընդունումը մերժելու հիմքերը.
10) դատարանը հաստատել է կնքված հաշտության համաձայնությունը:
ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ դատարանի կողմից վարչական գործի վարույթը կարճելու մասին որոշում կայացնելն ըստ էության եզրափակում է վարչական գործի քննությունը, ավարտում գործի վարույթը առանց բավարարման թողնելով իր ենթադրաբար խախտված իրավունքների պաշտպանության խնդրանքով դատարան դիմած անձի պահանջը (տե'ս, «Ֆասթ Սփլայ» ՍՊԸ-ն ընդդեմ ՀՀ կառավարությանն առըեթեր պետական եկամուտների կոմիտեի թիվ ՎԴ3Յ/0347/05/13 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.03.2015 թվականի որոշումը):
Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ օրենդիրը դատարանի համար սահմանել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված պայմանների առկայության դեպքում գործի վարույթի կարճման լիազորության իրացմամբ վարչական գործի քննության եզրափակման պարտականություն, իսկ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի իմաստով «դատարան»-ը ներառում է ինչպես ՀՀ վարչական դատարանը, այնպես էլ ՀՀ վերաքննիչ վարչական դատարանը, ՀՀ վճռաբեկ դատարանը (ՀՀ վճռաբեկ դատարանի վարչական պալատ):
Մասնավորապես, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նույն օրենսգիրքը սահմանում է Հայաստանի Հանրապետության վարչական դատարանում (այսուհետ` վարչական դատարան), 6Հայաստանի Հանրապետության վարչական վերաքննիչ դատարանում (այսուհետ վերաքննիչ դատարան)|)լն Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատում (այսուհետ՝ վճռաբեկ դատարան, իսկ բոլորը միասին այսուհետ՝ դատարան) պետական ն տեղական ինքնակառավարման մարմինների ու դրանց պաշտոնատար անձանց նորմատիվ իրավական Աե վարչական ակտերի, գործողությունների կամ անգործութան դեմ ֆիզիկական ն իրավաբանական անձանց դատական պաշտպանության իրավունքի իրականացման կարգը, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների հիման վրա հարկային մարմնի կողմից օրենքով պահպանվող գաղտնի տեղեկություն ստանալու վերաբերյալ դիմումների, ինչպես նան հարկային հսկողության շրջանակում բանկային գաղտնիք համարվող տեղեկություններ ստանալու վերաբերյալ ն հարկային մարմնի առգրաված էլեկտրոնային սարքերում կամ կրիչներում պարունակվող թվային տվյալների զննում կատարելու թույլտվություն ձեռք բերելու վերաբերյալ դիմումների քննության կարգը, ինչպես նան ֆիզիկական նե իրավաբանական անձանց դեմ վարչական մարմինների ն պաշտոնատար անձանց հայցադիմումների քննության կարգը:
Վերոգրյալի հավաստումն է նան օրենսդրի կողմից ՀՀ վերաքննիչ վարչական դատարանին գործի վարույթի կարճման լիազորության վերապահումը՝ հաշվի առնելով
7
այն հանգամանքը, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 96-րդ հոդվածով նախատեսված պայմաններն իրենց բնույթով պայմանավորված կարող են ի հայտ գալ նան դատական ակտի բողոքարկման փուլում: Մասնավորապես, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 145-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն՝ գործն ըստ էության լուծող դատական ակտի վերաքննության արդյունքում վերաքննիչ դատարանը՝ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանում է դատական ակտը ն կարճում է գործի վարույթն ամբողջովին կամ դրա մի մասը, իսկ բողոքարկված ն. չբեկանված մասով դատական ակտը թողնում է անփոփոխ:
Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վերադաս դատական ատյանի կողմից գործի վարութի կարճման լիազորության իրացման հնարավորության նախատեսումը ն ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով վարչական գործի վարույթի կարճման հիմքերի հստակ թվարկումը հնարավորություն է տալիս փաստելու, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 96-րդ հոդվածով սահմանված յուրաքանչյուր հիմքի առկայությունը կանխորոշում է դատական գործի ելքը ն պայմանավորում է Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 145-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի լիազորության իրացումը:
Անդրադառնալով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված վեճն ըստ էության սպառված լինելու հիմքով վարչական գործի վարույթի կարճման լիազորության իրացման առանձնահատկություններին՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նախնառաջ բացահայտել «վեճ» հասկացության էությունը Ա անդրադարձ կատարել դրա բացակայության իրավական հետնանքներին գործի քննության ընթացքում: Այսպես՝
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ սույն օրենսգրքով սահմանված կարգով իրավունք ունի դիմելու վարչական դատարան, եթե համարում է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի վարչական ակտով, գործողությամբ կամ անգործությամբ՝
1) խախտվել են կամ անմիջականորեն կարող են խախտվել նրա` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ (այսուհետ` Սահմանադրություն), միջազգային պայմանագրերով, օրենքներով կամ այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքները ն ազատությունները, ներառյալ, եթե՝
ա. խոչընդոտներ են հարուցվել այդ իրավունքների ն ազատությունների իրականացման համար,
բ. չեն ապահովվել անհրաժեշտ պայմաններ այդ իրավունքների իրականացման համար, սակայն դրանք պետք է ապահովվեին Սահմանադրության, միջազգային պայմանագրի, օրենքի կամ այլ իրավական ակտի ուժով.
2) նրա վրա ոչ իրավաչափորեն դրվել է որնէ պարտականություն.
3) նա վարչական կարգով ոչ իրավաչափորեն ենթարկվել է վարչական պատասխանատվության:
ՀՀ Սահմանադրության 61րդ ն 63-րդ հոդվածները, ինչպես նան «Մարդու իրավունքների ն հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական
8
կոնվենցիայի 6-րդ հոդվածը սահմանում են անձի դատական պաշտպանության իրավունքը ն դրա արդյունավետության ապահովման երաշխիքներն ու չափորոշիչները:
Վերջիններս իրենց ամբողջության մեջ կոչված են ապահովելու անձի խախտված իրավունքների լիարժեք ու ամբողջական վերականգնումը կամ կանխարգելելու իրավունքների ենթադրյալ խախտումը:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ֆիզիկական կամ իրավաբանական անձի կողմից դատական պաշտպանության իրավունքի իրացման անհրաժեշտ նախադրյալը պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի վարչական ակտով, գործողությամբ կամ անգործությամբ ֆիզիկական կամ իրավաբանական անձի՝ ՀՀ ԼՍահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, օրենքներով կամ այ իրավական ակտերով ամրագրված իրավունքների ն ազատությունների խախտումն է կամ անմիջականորեն Օ-խախտման վտանգը, իրավունքների ն ազատությունների իրականացման համար խոչընդոտների հարուցումը, ինչպես նան ՀՀ Սահմանադրության, միջազգային պայմանագրի, օրենքի կամ այլ իրավական ակտի ուժով ապահովման ենթակա իրավունքների իրականացման չապահովումը, վերջիններիս վրա ոչ իրավափորեն որնէ պարտականություն դրվելը ն ոչ իրավաչափորեն վարչական պատասխանատվության ենթարկվելը:
Վերը նշված նախադրյալների առկայությունը փաստում է հանրային իշխանության Ա մասնավոր անձի միջն վեճի առկայության մասին, որի իրավական կարգավորմանը ն լուծմանն է միտված դատական պաշտպանության իրավունքի պատշաճ իրացումը:
Նշված հանգամանքով է պայմանավորված օրենսդրի կողմից ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով վեճի ըստ էության սպառումը` որպես վարչական գործի վարույթի կարճման հիմքի նախատեսումը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ վեճի բացակայության փաստն այլնս ինքնանպատակ է դարձնում վեճի ըստ էության քննումը ն ներկայացված պահանջի հիմնավորվածության քննարկումը, այսինքն վեճն ըստ էության սպառված կարող է համարվել այն դեպքում, երբ հայցադիմումով խնդրարկված հայցապահանջը որոշակի հանգամանքների առկայության պայմաններում դարձել է առարկայազուրկ, Աե այլես անհրաժեշտ չէ իրականացնել տվյալ գործի հետագա քննությունն ու դրա արդյունքում կայացնել վեճն ըստ էության լուծող դատական ակտ:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացված որոշմամբ արձանագրել է, որ վեճը կարող է սպառված համարվել այն դեպքում միայն, երբ վերանում է տվյալ վեճի առանցքում գտնվող սուբյեկտիվ իրավունքի պաշտպանության անհրաժեշտությունը, այն է՝ վերականգնվում է խախտված իրավունքը, որի պաշտպանությամբ շահագրգիռ անձը դիմել է դատարան կամ եթե վերացել է այն իրավունքի խախտման վտանգը, որը կանխարգելելու նպատակով անձը դիմել է դատարան: Մինչդեռ, վիճարկվող վարչական ակտի իրավաբանական ուժը կորցնելու արդյունքում հայցվորի իրավունքի վերականգնում տեղի չի ունենում Ա իրավունքի պաշտպանության անհրաժեշտությունը չի վերանում (տե'ս, «ՌԻՈ» ՓԲԸ-ն ընդդեմ Երեան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի թիվ ՎԴ/2102/05/20 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.09.2023 թվականի որոշումը):
Վերոգրյալ ապյատճառաբանությունների համատեքստում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վեճի առանցքում գտնվող սուբյեկտիվ իրավունքի պաշտպանության անհրաժեշտությունը կարող է վերանալ նան դատական ակտի վերաքննության կարգով
9
բողոքարկման փուլում, որի իրավական հետնանքը ինչպես ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 96-րդ հոդվածով հստակ նախատեսված մնացյալ պայմանների առկայության, այնպես էլ վեճն ըստ էության սպառվելու դեպքում հանդիսանում է ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի կողմից ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 145-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված գործի վարույթի կարճման լիազորության իրացումը:
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վարչական գործը հարուցվել է Վահե Սարիբեկյանի կողմից ներկայացված հայցի հիման վրա, որով վերջինս պահանջել է պարտավորեցնել Նախարարությանն ընդունել ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին իրեն սեփականության իրավունքով բնակարան ձեռք բերելու համար անհատույց ֆինանսական աջակցություն տրամադրելու վերաբերյալ հրաման:
Դատարանը 27.04.2021 թվականի վճռով բավարարել|լթ9է հայցը այն պատճառաբանությամբ, որ «ՀՀ կառավարության թիվ 384-Ն որոշմամբ հաստատված կարգի 17-րդ կետի 1-ին ենթակետի /մինեչն 01.06.2019թ. գործած խմբագրությամբ/ ն ՀՀ կառավարության 540-Ն որոշմամբ լրացված 1743րդ կետի 3րդ ենթակետի համեմատական վերլուծության արդյունքում դատարանն արձանագրում է, որ ՀՀ կառավարության թիվ 540-Ն որոշմամբ լրացված 17.3-րդ կետի 3-ին ենթակետի նորմը վատթարացնող նորմ է մինչն թիվ 540-Ն որոշման ուժի մեջ մտելը գործած կարգի 17-րդ կետի Լին ենթակետի համեմատությամբ:
ՀՀ. կառավարության թիվ 384-Ն որոշմամբ հաստատված կարգի 17-րդ կետը /միեչն 01.06.2019թ. ուժի մեջ մտած փոփոխությունը գործած խմբագրությամբ/ ՀՀ գյուղական վայրերում. բնակարանների ձեռքբերման նպատակով զինծառայողեերին փրամադրվող անհատուց պետական ֆինանսական աջակցության չափը հաշվարկելիս հիմք էր ըեդունում համապատասխան մարզի քաղաքների կամ գյուղական համայնքների վարչական սահմաններում գտեվող բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների շուկայական միջին արժեքների թվաբանական միջինը, մինչդեռ, 01.06.2019թ. ուժի մեջ մտած փոփոխությամբ հիմք է ընդունվում թվաբանական միջինի 50 տոկոսը:
(-.)
Հաշվի առնելով որ ինչպես «Զինվորական ծառայության ն զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 73-րդ հոդվածի 7-րդ մասը՝ ներկայումս գործող խմբագրությամբ, այեպես էլ թՀՀ կառավարության թիվ 540-Ն որոշմամբ ՀՀ կառավարության թիվ 384-Ն որոշման հավելվածում տեղ գտած 17.3րդ կետի 3-ին ենթակետի նորմը վատթարացրել են հայցվորի իրավական վիճակը, ն սույն գործի փաստական հանգամանքների նկատմամբ կիրառելով դատարանի վերը նշված իրավական դիքրորոշումներն ու եզրահանգումեերը դատարանը գտնում է, որ «Զինվորական ծառայության ն զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 73-րդ հոդվածի 7-րդ մասը՝ ներկայումս գործող խմբագրությամբ ն ՀՀ կառավարության թիվ 540-Ն որոշմամբ ՀՀ կառավարության թիվ 384-Ն որոշման հավելվածում տեղ գտած
10
173-րդ կետի Յ3ին ենթակետի ենորմը՝ որպես հայցվորի իրավական վիճակը վատթարացնող նորմեր, ՀՀ Սահմանադրության 73-րդ հոդվածի Լին մասի անմիջական գործողության ուժով հայցվորի նկատմամբ կիրառելի չեն: Ըստ այդմ' հայցվորի նկատմամբ կիրառելի են «Զինվորական ծառայության ն զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 73-րդ հոդվածի 7-րդ մասը' մինչն 20.06.2019թ. գործած խմբագրությամբ ն ՀՀ կառավարության 384-Ն որոշման հավելվածի 17-րդ կետը՝ միեչն 01.06.2019թ. գործած խմբագրությամբ: Այս իրավակարգավորումեերի կիրառմամբ դատարաեը եզրահանգում է, որ հայցվորը պահպանել է «Զինծառայողների ն երանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածով երաշխավորված' բնակարան կամ բնակարան ձեռք բերելու համար անհատույց պետական ֆինանսական աջակցություն ստանալու իր իրավունքը»:
Վերաքննիչ դատարանը 22.06.2023 (թվականի որոշմամբ մերժել է Նախարարության վերաքննիչ բողոքը ն անփոփոխ թողել Դատարանի վճիռը՝ հետնյալ պատճառաբանությամբ. «ուսումեասիրելով ՀՀ պաշտպանության նախարարության 18.03.2019 թվականի թիվ ՊՆ/510-ԱՂ-264 գրությունը, Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ եշված գրության բովանդակությունից ակնհայտ է հայցվոր Վահե Սարիբեկյանի կողմից ակնկալվող իրավունքի տրամադրման մերժումը, քանի որ նույնիսկ բնակարանի գեման վկայագրերի միջոցով անհատուց պետական ֆինանսական աջակցության տրամադրման գործընթաց իրականացվելու արդյունքում ընդունվելու է ոչ թե հայցվող բարենպաստ վարչական ակտը /ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին սեփականության իրավունքով անհատույց բնակարան կամ բեակարան ձեռք բերելու համար անհատուց ֆինանսական աջակցություն տրամադրելու վերաբերյալ բարենպաստ վարչական ակտ, այլ տրամադրվելու է բնակարանի գեման վկայագիր, ինչը չի կարող մեկնաբանվել որպես Վահե Սարիբեկյանի կողմից հայցվող բարենպաստ վարչական ակտի ընդունում կամ ակեկալվող իրավունքի տրամադրում:
Վերոգրյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո Վերաքենիչ դատարանն արձանագրում է, որ չնայած այն հանգամանքին, որ Վահե Սարիբեկյանի կողմից հայցվող բարենպաստ վարչական ակտ ընդունելուն ուղղված դիմումին ի պատասխան տրված ՀՀ պաշտպանության նախարարության 18.03.2019 թվականի թիվ ՊՆ/510-ԱՂ-264 գրությունն ուղղակիորեն չի պարունակում դրույթներ' ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին սեփականության իրավունքով անհատույց բնակարան կամ բնակարան ձեռք բերելու համար անհատույց ֆինանսական աջակցություն տրամադրելը մերժելու մասին, այդուհանդերձ դրա բովանդակությունն ուղղակիորեն վկայում է հայցվող բարենպաստ վարչական ակտի ընդունումը մերժելու մասին»:
(:-.)
Վերաքենիչ դատարաեը գտեում է, որ ՀՀ կառավարության 10.05.2019 թվականի թիվ 540-Ն որոշումը, որը ՀՀ կառավարության 07.03.2007 թվականի թիվ 384-Ն որոշմամբ հաստատված կարգի համեմատությամբ նախատեսում է զինծառայողի իրավական վիճակը վատթարացեող նորմ, չի կարող հետադարձ ուժով տարածվել նան այդ ակտի ընդունումից առաջ ծագած հարաբերությունների վրա ՀՀ Սահմանադրության 73-րդ
11
հոդվածի ուժով, որի համաձայե' անձի իրավական վիճակը վատթարացեող օրենքները ն այլիրավական ակտերը հետադարձ ուժ չունեն:
Վերոգրյալի հիման վրա, Վերաքենիչ դատարանն արձանագրում է, որ սույն գործով հայցվորի նկատմամբ կիրառելի է ՀՀ կառավարության 07.03.2007 թվականի թիվ 384-Ն որոշմամբ հաստատված Կարգի 17-րդ կետը, քանի որ ՀՀ կառավարության 10.05.2019 թվականի թիվ 540-Ն որոշմամբ Կարգում լրացված 17.3-րդ կետը, ՀՀ կառավարության 07.03.2007 թվականի թիվ 384-Ն որոշմամբ հաստատված Կարգի 17րդ կետի համեմատությամբ, նախատեսում է հայցվորի իրավական վիճակը վատթարացնող նորմ, ուստի դրան հետադարձ ուժ տալը ն այն դրա ընդունումից առաջ ծագած հարաբերությունների վրա տարածելը, ՀՀ Սահմանադրության 73-րդ հոդվածի 1-ին մասի ուժով, անթույլատրելի է:
Հիմք ընդունելով սույն գործով փաստական հանգամանքներն առ այն, որ Վահե Սարիբեկյանն արձակվել է երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի իրավունքով, զինվորական ծառայության ընթացքում հաշվառված է եղել որպես բնակարանային ապահովության իրավունք ունեցող զինծառայող զինվորական ծառայության ընթացքում երան չի փրամադրվել անհատույց սեփականության իրավունքով բնակարան կամ անհատուց պետական ֆինանսական աջակցություն կամ տնամերձ հողամաս, իեչպես նան հայցվոր Վահե Սարիբեկյանի եկատմամբ ՀՀ կառավարության 07.03.2007 թվականի թիվ 384-Ն որոշմամբ հաստատված Կարգի 17-րդ կետը կիրառելի լինելու վերաբերյալ վերը եշված հիմեավորումեերը Վերաքենիչ դատարանն արձանագրում է, որ իրավահարաբերության ծագման պահին գործող օրենսդրական կարգավորումների համաձայն հայցվորն ունի ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին սեփականության իրավունքով անհատույց բնակարան կամ բնակարան ձեռք բերելու համար անհատույց պետական ֆինանսական աջակցություն ստանալու իրավունք»:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սուն վարչական գործի փաստերի համաձայն՝
- ՀՀ պաշտպանության նախարարի 08.05.2021 թվականի «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի՝ առողջության կամ տարիքի, կամ երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի անցնելու կապակցությամբ զինվորական ծառայությունից սահմանված կարգով արձակված ն որպես բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող հաշվառված նախկին զինծառայողներին բնակարանի գնման վկայագիր տրամադրելու մասին» թիվ 434 հրամանի 1-ին կետի 1-ին ենթակետի «ժգ» պարբերությամբ հրամայվել է բնակարանի գնման վկայագիր տրամադրելու միջոցով անհատույց պետական կամ ֆինանսական աջակցություն, Օ Օ-տրամադրել|լիրլթԱրմավիրի մարզում բնակարանային պայմանների բարելավման կարիքավոր հաշվառված, երակարամյա ծառայության զինվորական կենսաթշակի անցնելու կապակցությամբ զինվորական ծառայությունից սահմանված կարգով արձակված նախկին զինծառայող, պահեստազորի փոխգնդապետ Վահե Լնիկի Սարիբեկյանին (հաշվառված՝ Արմավիրի մարզի Բամբակաշատ գյուղում)` 8.835.000 (ութ միլիոն ութ հարյուր երեսունհինգ հազար) դրամ արժեքով 3 (երեք) սենյականոց բնակարան ձեռք բերելու համար:
12
- Վահե Լնիկի Սարիբեկյանը ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ, Նախարարության կենտրոնական բնակարանային հանձնաժողովի նախագահ Ա. Սարգսյանին ուղղված 27.05.2021 թվականի դիմումով խնդրել է իր հետ կնքել պայմանագիր` բնակարանի գնման վկայագիր ստանալու համար ն պարտավորվել է, որ բնակարանի գնման վկայագրի միջոցով բնակարան (բնակելի տուն) գնելու դեպքում, անկախ հետագայում բնակարանային պայմանների վատթարացման պատճառներից, Նախարարությանը չներկայացնել բնակարանային ապահովման պահանջ:
- Վաճառող Գոհար Խաչիկի Գալստյանի, գնորդ-գրավատու-վարկառու Վահե Լնիկի Սարիբեկյանի, գնորդ-գրավատու-համավարկառու Գայանե Հովսեփի Սարիբեկյանի ն վարկատու-գրավառու «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ի միջն 10.08.2021 թվականին կնքվել է անշարժ գույքի առուվաճառքի Ա հիփոթեքի թիվ ՀՁ-73/21/0004 պայմանագիրը, որի համաձայն՝ վաճառողը վաճառում է, իսկ գնորդ-գրավատուն որպես սեփականություն ձեռք է բերում վաճառողին սեփականության իրավունքով պատկանող, Արմավիրի մարզ, Արմավիր քաղաք, Բաղրամյան փողոց, 21 շենք, 38 բնակարան հասցեի անշարժ գույքը (..):
- Վահե Լնիկի Սարիբեկյանը ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ, Նախարարության կենտրոնական բնակարանային հանձնաժողովի նախագահ Ա. Սարգսյանին ուղղված 11.08.2021 թվականի դիմումով հայտնել է, որ ներկայացնում է բնակարանի գնման վկայագրի հիման վրա իր կողմից ձեռք բերված բնակարանի (բնակելի տան) առուվաճառքի պայմանագիրը՝ նոտարական վավերացմամբ ն խնդրել է տրամադրված 8.835.000 (ութ միլիոն ութ հարյուր երեսունհինգ հազար) դրամ գումարը վաճառողի հաշվեհամարին փոխանցելու ցուցում տալ:
Սույն վարչական գործի ուսումնասիրության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վերոգրյալ ապացույցները ներկայացվել են Վերաքննիչ դատարան, բացի այդ, դատական նիստի արձանագրությամբ հավաստվում է, որ Նախարարության ներկայացուցիչը ներկայացված բողոքի խնդրամասից պնդել է միայն գործի վարույթը կարճելու հատվածը, իսկ Վերաքննիչ դատարանը որոշել է ընդունել ներկայացված փաստաթղթերը ն դրանց ապացուցողական նշանակությանն անդրադառնալ դատական ակտով:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 144-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայում է վերաքննիչ բողոքում ներկայացված պահանջի սահմաններում՝ ձեռնարկելով անհրաժեշտ միջոցներ բողոքն ըստ էության քննելու համար:
Վերաքննիչ բողոքի խնդրամասը բողոքի ներկայացման պահին ձնակերպված է եղել հետնյալ կերպ՝ «ամբողջությամբ բեկանել ՀՀ վարչական դատարանի թիվ ՎԴ/2347/05/19 վարչական գործով 27.04.2021թ. կայացված վճիռը ն կարճել գործի վարույթը կամ փոխել' կայացնելով նոր դատական ակտ»:
Իսկ դատական նիստով Նախարարությունը պնդել է միայն պահանջի «գործի վարույթը կարճելու» հատվածը, որը պայմանավորված է հայցում ներկայացված պահանջի՝ արդեն կատարված լինելու, հետնաբար նան ներկայացված նյութաիրավական պահանջի առարկայազուրկ դառնալու հանգամանքով:
13
Վերաքննիչ դատարանը, դատական ակտով գնահատականի չարժանացնելով ներկայացված ապացույցները, մերժել է Նախարարության վերաքննիչ բողոքը՝ անփոփոխ թողնելով Դատարանի դատական ակտը, որով ներկայացված հայցը բավարարվել էր, իսկ Նախարարությանը պարտավորեցվել էր ընդունել ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին Վահե Լնիկի Սարիբեկյանին բնակարան ձեռք բերելու համար անհատույց ֆինանսական աջակցություն տրամադրելու վերաբերյալ հրաման, ինչի կապակցությամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ներկայացված ապացույցներով հավաստվում է բնակարանի գնման վկայագրի առկայության փաստը, հետնաբար արդեն դատական ակտի վերաքննության կարգով բողոքարկման փուլում դատական պաշտպանության իրավունքի իրացման գլխավոր նախապայաման հանդիսացող հանրային իշխանության ն մասնավոր անձի միջն առկա վեճ առկա չէ, որպիսի փաստի արձանագրման իրավական հետնանքը պետք է հանդիսանար Վերաքննիչ դատարանի կողմից վարչական գործի վարույթի կարճման լիազորության իրացումը վեճն ըստ էության սպառված լինելու հիմքով:
Ամփոփելով վերոգրյալը Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով անվիճելիորեն առկա է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով նախատեսված՝ գործի վարույթը կարճելու հիմքը, այն է՝ վեճն ըստ էության սպառվել է:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավարական իրավունքի նորմերի խախտումը կամ սխալ կիրառումը դատական ակտի բեկանման հիմք է, եթե հանգեցրել է կամ կարող էր հանգեցնել գործի սխալ լուծման: Դատարանի՝ ըստ էության ճիշտ դատական ակտը չի կարող բեկանվել միայն ձնական նկատառումներով:
Նույն հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետի համաձայն՝ դատական ակտը բոլոր դեպքերում ենթակա է բեկանման, եթե առկա են նույն օրենսգրքի 96-րդ հոդվածով սահմանված՝ գործի վարույթը կարճելու հիմքերը:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն՝ գործն ըստ էության լուծող դատական ակտերի վերանայման արդյունքում վճռաբեկ դատարանն ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանում է դատական ակտը ն կարճում է գործի վարույթն ամբողջովին կամ դրա մի մասը (...):
Ամբողջ վերոգրյալի հիման վրա` Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը՝ բեկանել Վերաքննիչ դատարանի որոշումը ն ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի հիմքով կարճել գործի վարույթը:
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից ն գործի քննության հետ կապված այլ ծախսերից:
14
Նույն օրենսգրքի 60-րդ հոդվածի առաջին մասը սահմանում է, որ կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի կողմից վկաներին ն փորձագետներին վճարված գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նան մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունն այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին:
Նույն հոդվածի երկրորդ մասը սահմանում է, որ սույն հոդվածի առաջին մասով նախատեսված դատական ծախսերի փոխհատուցման պարտականությունը դրվում է հայցվորի վրա, եթե գործի վարույթը կարճվում է, բացառությամբ սույն օրենսգրքի 96-րդ հոդվածի 1ին մասի 7-րդ, 10-րդ կետերում նշված դեպքերի: Նշված դեպքերում դատարանը կարող է դատական ծախսերի հատուցման ՛պարտականությունը ամբողջությամբ կամ մասնակիորեն դնել պատասխանողի վրա:
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը, թիվ -ՎԴ/6047/05/15 վարչական գործով 07.04.2017 թվականին կայացրած որոշմամբ, անդրադարձել է վարչական մարմնի ակտիվ գործողությունների հետնանքով վեճն ըստ էության սպառված լինելու հիմքով գործի վարույթը կարճելու դեպքերում դատական ծախսերի փոխհատուցման հարցին ն նշել է, որ այն բոլոր դեպքերում, երբ գործի վարույթը կարճվում է այն հիմքով, որ վեճն ըստ էության սպառվել է վարչական մարմնի ակտիվ գործողությունների հետնանքով, ապա հայցվորի կրած դատական ծախսերի, այդ թվում նան՝ ներկայացուցչին վճարված գումարների հատուցման պարտականությունը պետք է դրվի պատասխանողի վրա:
Սույն գործով Վահե Սարիբեկյանի կողմից հայցադիմում ներկայացնելու համար նախապես վճարվել է 4.000 ՀՀ դրամ՝ որպես մեկ ոչ դրամական պահանջի գործով հայցադիմումի համար օրենքով սահմանված պետական տուրքի գումար, իսկ սույն վարչական գործի վարույթը ենթակա է կարճման վեճն ըստ էության սպառված լինելու հիմքով՝ վարչական մարմնի ակտիվ գործողության հետնանքով, ուստի Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վահե Սարիբեկյանի կողմից նախապես վճարված պետական տուրքի գումարը` 4.000 ՀՀ դրամի չափով, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի հիման վրա, ենթակա է հատուցման Նախարարության կողմից հօգուտ հայցվորի:
Միննույն ժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ պետական տուրքից բացի, այլ դատական ծախս կատարված լինելու վերաբերյալ որնէ ապացույց գործում առկա չէ:
Ելնելով վերոգրյալից ն ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով՝ Վճռաբեկ դատարանը
15
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքները բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ վարչակ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 28 հունիսի, 2024 թ.
- Գործի #:
- ՎԴ/2347/05/19
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
