Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/Անուն — ԵԴ/17941/02/18
ՎճռաբեկՔաղաքացիական իրավունքAI Ինդեքսավորված

Անուն — ԵԴ/17941/02/18

Վճռաբեկ դատարանԵԴ/17941/02/1822 մարտի, 2023 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

քննելով «Արսեն Պետրոսյան» անհատ ձեռնարկատեր (այսուհետ` Ձեռնարկատեր) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 25.11.2020 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի «Բիզնես Արմենիա» Հիմնադրամի (այսուհետ՝ Հիմնադրամ) ընդդեմ Ձեռնարկատիրոջ՝ գումարի բռնագանձման պահանջի մասին, ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը. Դիմելով դատարան` Հիմնադրամը պահանջել է Ձեռնարկատիրոջից բռնագանձել 1.627.340 ՀՀ դրամ: 2 Երնան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ս. Հովսեփյան) (այսուհետ՝ Դատարան) 04.06.2020 թվականի վճռով հայցը բավարարվել է: ՀՀ վերաքննիչ քաղ

Ամբողջ Տեքստ

աա Հայ ԿԿԱԿԱՆՊԱ-

Ա ՏԻ Տի

Այ)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/17941/02/18 դատարանի որոշում 2023թ.

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/17941/02/18

Նախագահող դատավոր՝ Կ. Համբարձումյան

Դատավորներ՝ Մ. Հարթենյան

Ն. Մարգարյան

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական

պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով՝

նախագահող Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

զեկուցող Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ

Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ

2023 թվականի մարտի 22-ին

գրավոր ընթացակարգով քննելով «Արսեն Պետրոսյան» անհատ ձեռնարկատեր (այսուհետ` Ձեռնարկատեր) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 25.11.2020 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի «Բիզնես Արմենիա» Հիմնադրամի (այսուհետ՝ Հիմնադրամ) ընդդեմ Ձեռնարկատիրոջ՝ գումարի բռնագանձման պահանջի մասին,

ՊԱՐԶԵՑ

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Հիմնադրամը պահանջել է Ձեռնարկատիրոջից բռնագանձել 1.627.340 ՀՀ դրամ:

2

Երնան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ս. Հովսեփյան) (այսուհետ՝ Դատարան) 04.06.2020 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ Վերաքննիչ դատարան) 25.11.2020 թվականի որոշմամբ Ձեռնարկատիրոջ վերաքննիչ բողոքը մերժվել է, ն Դատարանի 04.06.2020 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ձեռնարկատերը (ներկայացուցիչ Ելենա Կարապետյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Հիմնադրամը (ներկայացուցիչ Արտակ Պողոսյան):

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները ն պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 6ԼԷրդ ն 63-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների ն ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոեվեեցիայի (այսուհետ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի Լիե կետը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 448-րդ ն 45-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ, 364-րդ ն 365-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը եշված պնդումը պատճառաբանել է հետնյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ Հիմնադրամի անունից Միացյալ Արաբական Էմիրությունների Դուբայ քաղաքում 2017 թվականի նոյեմբերի 15-18-ը կայանալիք ««ՄՕՕ» ԶՍՑՃ| |1ԷՋՔԽՃՈՕԿՃԼ )ԷՄԷԼԼԷՋՈ ՏՕ» միջազգային մասնագիտացված ոսկերչական ցուցահանդեսին մասնակցելու հրավերով 18.10.2017 թվականին Հիմնադրամը դիմել է ոսկերչական ընկերություններին: Մասնակցության հրավերով, ի թիվս այլ պայմանների (12քմ տաղավար, հատկացվող տաղավարի համապատասխան կահավորման, լուսավորության, կազմակերպիչների կողմից տրամադրվող 10 տոկոս զեղչի), նան հայտնվել է, որ Հիմնադրամը, կազմակերպելով հայկական ընկերությունների մասնակցությունը նշված ցուցահանդեսին, նախատեսում է տրամադրել համաֆինանսավորում՝ 50 տոկոսի չափով: Նշված առաջարկն ընդունվել է Ձեռնարկատիրոջ կողմից, ով նան միաժամանակ խնդրել է մասնակցության հնարավորությունը դիտարկել Հիմնադրամի կողմից կազմակերպվող միջազգային ցուցահանդեսներին մասնակցության պետական աջակցության տրամադրման կարգի շրջանակներում, սակայն ցուցահանդեսի մեկնարկից 2 օր առաջ՝ 13.11.2017 թվականին, նշված անձը հրաժարվել է մասնակցությունից:

Վերաքննիչ դատարանը եզրահանգել է, որ քանի որ Հիմնադրամի Ա Ձեռնարկատիրոջ միջն Էլեկտրոնային հաղորդակցությունն ապահովող կապի միջոցով կնքված պայմանագրով նախատեսված չէ պայմանագրի կատարումից հրաժարվելու որնէ պայման կամ ձնաչափ, այդ հարաբերությունը ենթակա է կարգավորման ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 455-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված ակցեպտի հետկանչի կանոնով, որի համաձայն՝ եթե օֆերտա ուղարկած անձն ակցեպտի հետկանչի մասին ծանուցումն ստացել է ակցեպտից շուտ կամ դրա հետ միաժամանակ, ապա ակցեպտը համարվում է չստացված:

Մինչդեռ Վերաքննիչ դատարանի եզրահանգումներն անհիմն են, քանի որ դիմումում առկա է ընդամենը մասնակցելու ցանկություն, այլ ոչ թե պարտականություն կամ պարտավորություն: Մասնակցության հայտը պարունակում է հետնյալ բովանդակությունը՝ «Խնդրում ենք նշված ցուցահանդեսին ընկերության մասնակցության հնարավորությունը

3

դիտարկել Հայաստանի զարգացման հիմնադրամի կողմից կազմակերպվող միջազգային ցուցահանդեսներին մասնակցության պետական աջակցության տրամադրման կարգի շրջանակներում»: Այսինքն խոսք չկա այն մասին, որ պատասխանողն ինչ-որ պարտականություններ է ստանձնում, առավել նս, որ պարտավորվել է ապահովել իր մասնակցությունը, իսկ «մասնակցության հնարավորության դիտարկումը» չի կարող որնէ պարտավորության, առավել նս պարտականության երաշխիք լինել:

Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի պատճառաբանությանն առ այն, որ Ձեռնարկատերն ընդամենը երկու օր առաջ է հրաժարվել մեկնել ցուցահանդեսին, ապա Ձեռնարկատիրոջ կողմից ներկայացվել է երկու հրաժարման դիմում, որոնցից մեկը թվագրված է 13.11.2017 թվականով, իսկ մյուսն ընդհանրապես չունի ամսաթիվ. Հիմնադրամն այդպես էլ չի հիմնավորել, թե որն է առաջինը ներկայացվել Հիմնադրամին, հետնաբար կարող ենք փաստել, որ առանց ամսաթվի դիմումը ներկայացվել է ավելի շուտ:

Հրաժարման դիմումը պատասխանողը ներկայացրել է պայմանագիրը ստանալուց հետո, որտեղ առկա են թե նախահաշիվը, թե պայմանագրի բոլոր էական պայմանները: Տեսնելով պայմանագրով ամրագրված ն նախօրոք միմյանց հետ չհամաձայնեցված նախահաշվով սահմանված գումարը, որոնք իբրն թե պետք է ծախսվեին ցուցահանդեսի համար, մնացած այլ պայմանները տեսնելով պատասխանողը չի ցանկացել կնքել ներկայացված ծառայությունների մատուցման պայմանագիրը ն անմիջապես ուղարկել է պայմանագիրը կնքելուց հրաժարվելու վերաբերյալ գրություն:

Վերոգրյալի հիման վրա` բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 25.11.2020 թվականի որոշումը, փոփոխել այն՝ հայցը մերժել:

2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները.

Վերաքննիչ դատարանը տեղյակ լինելով Դատարանի լրացուցիչ. դատաքննության գործընթացներից, ամբողջությամբ պահպանել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 9-րդ ն 66-րդ հոդվածները, ինչը վկայում է այն մասին, որ դատարանների կողմից կայացված որոշումները պատճառաբանված են, դատարանները գնահատել են գործում առկա բոլոր ապացույցները, կատարել են դրանց լրիվ Ա օբյեկտիվ հետազոտություն, ինչի կապակցությամբ ներկայացրել են փաստերի հաստատման ն իրավունքի կիրառման գործընթացի կապակցությամբ իրենց դատողությունների ընթացքն ու դրանցից բխող եզրահանգումները:

Բողոքաբերը: կանխամտածված ն մոլորեցնելու նպատակով չի ներկայացրել բավականին ուշագրավ տեղեկատվություն այն մասին, որ Դատարանի կողմից 04.05.2020 թվականի դատական նիստի ժամանակ հարցեր են բարձրացվել, որ հայցվորը ծախսերի հաշվարկի վերաբերյալ ներկայացնի կատարված ծախսերի լրացուցիչ հիմնավորումներ, ինչը մանրամասն հաշվարկներով ն հիմնավորումներով ներկայացրել էր պատասխանողին ու Դատարան: Պարզ չէ, թե ինչու էր պատասխանողը հարց բարձրացնում ծախսերի մեծության հաշվարկի ճշտության վերաբերյալ, երբ իր դիրքորոշումը հայցն ամբողջությամբ մերժելն է: Այսինքն՝ պատասխանողը կրկին փորձ էր կատարում մանիպուլացնել իրավական ակտերն ու նորմերը ն փորձում էր շեղել դատաքննության ընթացքը:

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետնյալ փաստերը՝

4

13 Համաձայն Վահե Սաֆարյանի կողմից Մանե Մաշինյանին 18.10.2017 թվականին ուղղված էլեկտրոնային նամակի՝ հայտնվել է, որ 2017 թվականի նոյեմբերի 15-18-ը Միացյալ Արաբական Էմիրությունների Դուբայ քաղաքում կայանալու է ««ՄՕՕ» ԶՍՑՃ| (ՎԼԷՋԱՃՆՕԽՈԼ յէ ՄԷԼԼ ԷԲ ՏԻՕՊ/» միջազգային մասնագիտացված ոսկերչական ցուցահանդեսը: Նպատակ ունենալով խթանել հայկական ոսկերչության ոլորտների արտահանումը ն նոր գործընկերների բացահայտման գործընթացը Հայաստանի զարգացման հիմնադրամը նախատեսում է կազմակերպել հայկական ընկերությունների մասնակցությունը նշված ցուցահանդեսին՝ տրամադրելով համաֆինանսավորում 50 տոկոսի չափով ն կից նյութերի մեջ հնարավոր է տեսնել հայկական ընկերություններին հատկացված տաղավարի տեղը: Նշվել է, որ ընկերությանը հատկացվելու է 12 քմ տաղավար, որի մեջ ներառված կլինի համապատասխան կահավորում, լուսավորություն Ա այլն: Նշվել է, որ կազմակերպիչների կողմից իրենց տրամադրվել է 10 տոկոս զեղչ: Մասնակցության ցանկության դեպքում խնդրել են հայտադիմումները լրացնել ն ներկայացնել Հիմնադրամին (հատոր 1-ին, գ.թ.43):

2) Համաձայն «Արսեն Պետրոսյան ԱՁ»ի կնիքով Ա ստորագրությամբ ուղարկված մասնակցության հայտի՝ վերջինս խնդրել է 2017 թվականի նոյեմբերի 15-18-ը Միացյալ Արաբական Էմիրությունների Դուբայ քաղաքում կայանալիք «ՄՕՕ» ԶՍՑ/Ճ| |1ԷՔԱՃՈՕԽՃԼ յ Է ՄէԼԼէԷՔ/( ՏԻՕՊՍ» միջազգային ոսկերչական մասնագիտացված ցուցահանդեսին ընկերության մասնակցության հնարավորությունը դիտարկել Հայաստանի զարգացման հիմնադրամի կողմից կազմակերպվող միջազգային ցուցահանդեսներին մասնակցության պետական աջակցության տրամադրման կարգի շրջանակներում: Որպես ընկերության անվանում, կազմակերպաիրավական տեսակ նշվել է Ձեռնարկատիրոջ անվանումն ու հասցեն, իսկ թողարկված արտադրանքի փաստացի ծավալ նշվել է 4 կգ (հատոր 1-ին, գ.թ.55):

3) Համաձայն Վահե Սաֆարյանի 1ոքօԹաճոեյօտջ.ւտ հասցեին 10.11.2017 թվականին ուղարկված էլեկտրոնային նամակի՝ ուղարկվել է հիմնադրամի ն ընկերության հետ կնքվելիք պայմանագիրը, խնդրվել է տեղեկանալ, իսկ հարցերի դեպքում զանգահարել (հատոր 1-ին, գ.թ.119-24):

4) Համաձայն Ձեռնարկատիրոջ կողմից Հիմնադրամի տնօրեն Արմեն Ավակյանին 13.11.2017 թվականին ուղղված գրության՝ հայտնվել է, որ գործնական որոշ խնդիրների պատճառով ստիպված են հրաժարվել սույն թվականի նոյեմբերի 15-18-ը Դուբայում կայանալիք ոսկերչական ցուցահանդեսի մասնակցությունից (հատոր 2-րդ, գ.թ.47):

5) Համաձայն Հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Ավակյանի 21.08.2018 թվականի թիվ ԲԱ-ՀՑ-18 տեղեկանքի՝ 2017 թվականի նոյեմբերի 15-18-ը Միացյալ Արաբական Էմիրությունների Դուբայ քաղաքում կայանալիք ««ՄՕԾ» ՕՍՑՃ| |ԳՈԷՋԵՃՈՕԻԿՃԼ )ԲՈ/ՒԼԼԷՔՎ ՏԻՒՕՊ» միջազգային մասնագիտացված ոսկերչական ցուցահանդեսին Ձեռնարկատիրոջ մասնակցության նպատակով Հիմնադրամի ծախսերը, որոնք կատարվել են ՀՀ պետական բյուջեից հատկացված գումարներից, կազմում են 1.627.340 ՀՀ դրամ (հատոր 1-ին, գ.թ.57):

6) Համաձայն ՀՀ տնտեսական զարգացման ն ներդրումների նախարարի տեղակալի 17.11.2017 թվականի պատասխան գրության՝ հայտնվել է, որ ՀՀ տնտեսական զարգացման ն ներդրումների նախարարությունը 25.11.2017 թվականի թիվ 05/16.4/1058017 գրությամբ համաձայնություն է տվել 2017 թվականի նոյեմբերի 15-18-ը Դուբայ քաղաքում կայանալիք ««/Օք» ԶՍՑՃ |1ԽԷԹԵՃՈԱՕԻՒԼ )յԲՈԷԼԼԷՔ/ ՏԻՕՊ» միջազգային մասնագիտացված ոսկերչական ցուցահանդեսին հայկական կողմի մասնակցության ապահովմանն ուղղված աշխատանքներ ՀՀ տնտեսական զարգացման ն ներդրումների նախարարի 03.05.2017 թվականի թիվ 402-Ա հրամանով հաստատված ծրագրի շրջանակներում իրականացնելու

5

վերաբերյալ. որը ենթադրել է թիրախային երկրներում մշակող արդյունաբերության կազմակերպություններին ցուցահանդեսների մասնակցության կազմակերպչական աշխատանքների իրականացման ն մասնակիցների ծախսերի 50 տոկոս համաֆինանսավորմամբ աջակցության տրամադրում (հատոր 3-րդ, գ.թ.27):

7) Համաձայն ՀՀ տնտեսական զարգացման ն ներդրումների նախարարի 19.04.2017 թվականի թիվ 351-Ա հրամանով ստեղծված ոլորտային հանձնաժողովի 27.03.2018 թվականի նիստի թիվ 3/5 արձանագրության՝ որոշվել է չընդունել Դուբայ քաղաքում կայացած ««ԿՕԾ» ԶՍՑՃ| |1ԷՔԽՃՈՕԿՃԼ )ԷՄԷԼԼԷՋՄ ՏՕ» միջազգային մասնագիտացված ոսկերչական ցուցահանդեսին մասնակցության համար կատարված ծախսերը 1.627.340 ՀՀ դրամի չափով ն առաջարկվել է Հիմնադրամին երկշաբաթյա ժամկետում ներկայացնել լրացուցիչ հիմնավորումներ, ինչպես նան տեղեկատվություն Հիմնադրամի կողմից նշված գումարի չափով կրած վնասի վերականգնման ուղղությամբ ձեռնարկված միջացառումների կամ գործողությունների վերաբերյալ (հատոր 3-րդ, գ.թ.16-18):

8) Համաձայն 01.11.2017 թվականի թիվ Շ149 վճարման հանձնարարագրի՝ Հիմնադրամը որպես Դուբայ գործուղման օրապահիկ, գիշերավաձ Արմեն Ախիյանին փոխանցել է 1.079.214 ՀՀ դրամ (հատոր 2-րդ, գ.թ.24):

9) Համաձայն 22.11.2017 թվականի թիվ 000019 կանխիկ մուտքի անդորրագրի՝ Արմեն Ախիյանի կողմից Հիմնադրամին է վերադարձվել 184736 ՀՀ դրամ՝ որպես Դուբայ գործուղման տարբերության վերադարձ (հատոր 2-րդ, գ.թ.25):

10) Համաձայն 01.11.2017 թվականի թիվ Շ150 վճարման հանձնարարագրի՝ Հիմնադրամը Մարկուս Ազադյանին փոխանցել է 339.940 ՀՀ դրամ՝ որպես Դուբայ գործուղման օրապահիկի, գիշերավարձի գումար, իսկ 28.11.2017 թվականի թիվ Շ176 վճարման հանձնարարագրի համաձայն` Հիմնադրամը Մարկուս Ազադյանին փոխանցել է 6,572 ՀՀ դրամ՝ որպես Դուբայ գործուղման տարբերություն (հատոր 2-րդ, գ.թ.28-29):

11) Համաձայն Հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Ավակյանի 27.10.2017 թվականի թիվ 289-Ա հրամանի՝ Հիմնադրամի միջոցառումների կառավարիչ Մարկուս Ազադյանը 2017 թվականի նոյեմբերի 17-19-ը ն մարքեթինգի խմբի ղեկավար Արմեն Ախիյանը 2017 թվականի նոյեմբերի 13-19-ը գործուղվել են Դուբայ՝ 2017 թվականի նոյեմբերի 15-18-ը տեղի ունեցող ցուցահանդեսին մասնակցելու նպատակով, իսկ գործուղման հետ կապված ծախսերն իրականացվել են «Պետական աջակցություն» ՀՀ արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարությամբ նախատեսված միջոցառումների իրականացման 2017 թվականի ծրագրի միջոցների հաշվին (հատոր 1-ին, գ.թ.131):

12) Համաձայն Հիմնադրամի գործադիր տնօրեն Ա. Պողոսյանի՝ Դուբայ ««ՄՕԾ» ՕՍՑ/Ճ| ԽԼԷՋԱՃԱՕԿԽՃԼ )քԲՄԷԼԼԷՔ/ ՏԻՒՕՊ» ցուցահանդես 2017 թվականի նոյեմբերի 15-18-ը միջազգային մասնագիտացված ոսկերչական ցուցահանդեսի կազմակերպման ն մասնակցության ծախսերի հաշվարկի՝ Մարկուս Ազադյանի ն Արմեն Ախիյանի Դուբայ գործուղման օրապահիկի, գիշերավարձի, ավիատոմսի արժեքը կազմել է 1.627.340 ՀՀ դրամ (հատոր 2-րդ, գ.թ.33):

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումները.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է առերնույթ առկա է մարդու իրավունքների ն

6

ազատությունների հիմնարար խախտում, քանի որ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 9-րդ ն 66-րդ հոդվածների այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, ն որի առկայությունը հիմնավորվում է ստորն ներկայացված պատճառաբանություններով:

Վերոգրյալով պայմանավորված Վճռաբեկ դատարանն անհրաժեշր է համարում անդրադառեալ քաղաքացիաիրավական պայմանագիրը կեքված լինելու հարցի որոշման առանձեահատկությունեերին այն դեպքերում, երբ կողմերի միջն պայմանագիրը չի կնքվել կողմերի ստորագրությամբ մեկ փաստաթուղթ կազմելու միջոցով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ քաղաքացիական օրենսդրությունը հիմնվում է իր կողմից կարգավորվող հարաբերությունների մասնակիցների հավասարության, կամքի ինքնավարության ն գույքային ինքնուրույնության, սեփականության անձեռնմխելիության, պայմանագրի ազատության, մասնավոր գործերին որնէ մեկի կամայական միջամտության անթույլատրելիության, քաղաքացիական իրավունքների անարգել իրականացման անհրաժեշտության, խախտված իրավունքների վերականգնման ապահովման, դրանց դատական պաշտպանության սկզբունքների վրա:

Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ քաղաքացիները ն իրավաբանական անձինք քաղաքացիական իրավունքները ձեռք են բերում ու իրականացնում իրենց կամքով ն ի շահ իրենց: Նրանք ազատ են պայմանագրի հիման վրա սահմանելու իրենց իրավունքները ն պարտականությունները, որոշելու պայմանագրի՝ օրենսդրությանը չհակասող ցանկացած պայման:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 345-րդ հոդվածի 1ին կետի համաձայն՝ պարտավորության ուժով մի անձը (պարտապանը) պարտավոր է մեկ այ անձի (պարտատիրոջ) օգտին կատարել որոշակի գործողություն. այն է՝ վճարել դրամ, հանձնել գույք, կատարել աշխատանք, մատուցել ծառայություն ն այլն, կամ ձեռնպահ մնալ որոշակի գործողություն կատարելուց, իսկ պարտատերն իրավունք ունի պարտապանից պահանջել կատարելու իր պարտականությունը: Նուն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ պարտավորությունները ծագում են պայմանագրից, վնաս պատճառելու հետնանքով ն նույն օրենսգրքում նշված այլ հիմքերից:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 347-րդ հոդվածի համաձայն` պարտավորությունները պետք է կատարվեն պատշաճ՝ պարտավորության պայմաններին, օրենքին ն այլ իրավական ակտերի պահանջներին համապատասխան, իսկ նման պայմանների ու պահանջների բացակայության դեպքում գործարար շրջանառության սովորույթներին կամ սովորաբար ներկայացվող այլ պահանջներին համապատասխան:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 436-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ պայմանագիր է համարվում երկու կամ մի քանի անձանց համաձայնությունը, որն ուղղված է քաղաքացիական իրավունքներ ն պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն կամ դադարելուն:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 448-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` պայմանագիրը համարվում է կնքված, եթե կողմերի միջն պահանջվող ձնով համաձայնություն է ձեռք բերվել պայմանագրի բոլոր էական պայմանների վերաբերյալ: Էական են համարվում պայմանագրի առարկայի մասին պայմանները, օրենքում կամ այլ իրավական ակտերում որպես էական նշված կամ պայմանագրի տվյալ տեսակի համար անհրաժեշտ պայմանները, ինչպես նան

7

այն բոլոր պայմանները, որոնց վերաբերյալ կողմերից մեկի հայտարարությամբ պետք է համաձայնություն ձեռք բերվի:

Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ պայմանագիրը կնքվում է կողմերից մեկի օֆերտան (պայմանագիր կնքելու առաջարկը) ուղարկելու Ա մյուս կողմի դրա ակցեպտի (առաջարկը ընդունելու) միջոցով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 449-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ պայմանագիրը կնքված է համարվում օֆերտա ուղարկած անձի կողմից դրա ակցեպտն ստանալու պահից:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 450-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ պայմանագիրը կարող է կնքվել գործարքները կնքելու համար նախատեսված ցանկացած ձնով, եթե տվյալ տեսակի պայմանագիր կնքելու համար օրենքով որոշակի ձն սահմանված չէ:

Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ եթե կողմերը պայմանավորվել են պայմանագիրը կնքել որոշակի ձնով, ապա այն կնքված է համարվում դրան պայմանավորված ձն տալուց հետո, թեկուզն պայմանագրի տվյալ տեսակի համար այդ ձնը օրենքով չի պահանջվում:

Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ պայմանագիրը գրավոր ձնով կարող է կնքվել կողմերի ստորագրությամբ մեկ փաստաթուղթ կազմելու, ինչպես նան `փոստային, հեռագրային, հեռատիպային, հեռախոսային, էլեկտրոնային հաղորդակցության կամ կապի այլ միջոցներով տեղեկություն կամ հաղորդագրություն (փաստաթուղթ) փոխանակելու միջոցով, որոնք հնարավորություն են տալիս հաստատելու դրա իսկությունը ն ճշգրիտ որոշելու, որ այն ելնում է պայմանագրի կողմից: Էլեկտրոնային հաղորդակցությունն ապահովող կապի միջոցով պայմանագիր կնքելիս, եթե օրենքով նման պայմանագրի ձնի վերաբերյալ այլ պահանջ սահմանված չէ, էլեկտրոնային թվային ստորագրությամբ չպաշտպանված էլեկտրոնային փաստաթուղթն ունի նույն իրավական նշանակությունը, ինչ անձի կողմից ձեռագիր ստորագրված փաստաթուղթը:

Նույն հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ պայմանագրի գրավոր ձնը պահպանված է համարվում, եթե պայմանագիր կնքելու գրավոր առաջարկն ընդունված է սույն օրենսգրքի 454 հոդվածի 3-րդ կետով սահմանված կարգով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 451-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ օֆերտան մեկ կամ մի քանի կոնկրետ անձանց հասցեագրված առաջարկն է, որը որոշակիորեն արտահայտում է առաջարկողի մտադրությունը՝ պայմանագիրը կնքված համարել առաջարկն ընդունած հասցեատիրոջ հետ (...):

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 454-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ակցեպտն առաջարկն ընդունելու մասին այն անձի պատասխանն է, ում հասցեագրվել է օֆերտան: Ակցեպտը պետք է լինի լրիվ ն անվերապահ:

Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ լռությունն ակցեպտ չէ, եթե այլ բան չի բխում օրենքից, գործարար շրջանառության սովորույթից կամ կողմերի նախկին գործարար հարաբերություններից:

Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ օֆերտա ստացած անձի կողմից դրա ակցեպտի համար սահմանված ժամկետում դրանում նշված պայմանագրի պայմանները կատարելու ուղղությամբ գործողությունները ձեռնարկելը (ապրանքներ բեռնելը աշխատանքներ կատարելը, ծառայություններ մատուցելը, համապատասխան գումար վճարելը ն այլն) համարվում է ակցեպտ, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով, այլ իրավական ակտերով կամ նշված չէ օֆերտայում:

Նույն հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ էլեկտրոնային հաղորդակցությունն ապահովող կապի միջոցով պայմանագիր կնքելիս ակցեպտը համարվում է ստացված այն պահից, երբ օֆերտայում նշված պայմանագրի պայմանները կատարելու ուղղությամբ գործողությունները

8

ձեռնարկելու վերաբերյալ էլեկտրոնային ծանուցումը մուտք է գործում օֆերտա ուղարկած անձի կողմից նշված տեղեկատվական համակարգ, կամ այն հայտնաբերել է օֆերտա ուղարկած անձը, եթե այն ուղարկվել է նրա կողմից չնշված տեղեկատվական համակարգին:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 3-րդ հոդվածի 2-րդ կետի ն 436-րդ հոդվածի 1-ին կետի վերլուծության հիման վրա Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ պայմանագիրը կամային ակտ է, այսինքն՝ կողմերն իրենք իրենց կամքով ն ի շահ իրենց, ձեռք են բերում ու իրականացնում քաղաքացիական իրավունքներ, իրենք են որոշում իրենց պարտավորությունների շրջանակը: Բացի այդ, պայմանագիրն ուղղված է քաղաքացիական իրավունքներ ն ապարտականություններ սահմանելուն, փոփոխելուն կամ դադարելուն՝ կարգավորելով նան կոնկրետ իրավահարաբերության մասնակիցների վարքագիծը, ինչպես նան պայմանագրային պարտավորությունների կատարման կարգը, ժամկետները ն պայմանները Միաժամանակ, հաշվի առնելով սուն -իրավահարաբերության առանձնահատկությունները, պայմանագիր կնքելուն ուղղված արդյունքները, որպես ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 448-րդ հոդվածում ամրագրված պայմանագրի էական պայմաններ, օրենքով նախատեսված պահանջների պահպանմամբ, պետք է ամրագրվեն պայմանագրում:

Անդրադառնալով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 448-րդ հոդվածի դրույթներին՝ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ նշված հոդվածի համաձայն` պայմանագիրը համարվում է կնքված, եթե կողմերի միջն պահանջվող ձնով համաձայնություն է: ձեռք բերվել պայմանագրի բոլոր էական պայմանների վերաբերյալ: Միաժամանակ, ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ եթե ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 294-րդ, 296-րդ, 298-րդ ն 300-րդ հոդվածների դրույթներից բխում է, որ ձնը չպահպանելը գործարքը դարձնում է անվավեր, ապա նույն օրենսգրքի 448-րդ հոդվածում սահմանված ձնի անտեսումը գործարքը դարձնում է չկնքված: Այդ առումով գործնական նշանակություն է ստանում այն հարցը, թե ձնին վերաբերող պահանջի անտեսումը որ դեպքում է գործարքը դարձնում անվավեր ն որ դեպքում չկնքված: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 290-րդ հոդվածի համաձայն քաղաքացիական գործարքի կեքման իրավաբանական փաստը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 289-րդ հոդվածում ամրագրված իրավունքի սուբյեկտի գործողություններով պայմանավորված քաղաքացիական իրավական հետնանքներ առաջ բերելուն ուղղված կամքի արտահայտումն է, որը կարող է դրսնորվել նույն օրենսգրքի 294-րդ հոդվածում ամրագրված ձներով: Ընդ որում, եթե գործարքի կողմերը երկու ն ավելի սուբյեկտներ են, ապա այդ կամքը պետք է ձնավորված լինի որպես պայմանադիր կողմերի համար ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 29-րդ գլխում սահմանված գործողություններոով ձեռք բերված ընդհանուր համաձայնության արդյունք: Մասնավորապես՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 448-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ պայմանագիրը կնքվում է կողմերից մեկի օֆերտան (պայմանագիր կնքելու առաջարկը) ուղարկելու Ա մյուս կողմի՝ դրա ակցեպտի (առաջարկն ընդունելու) միջոցով: Ընդ որում, օֆերտան, հանդես գալով որպես մեկ կամ մի քանի կոնկրետ անձանց հասցեագրված առաջարկ, որոշակիորեն արտահայտում է առաջարկողի մտադրությունը՝ համաձայնության դեպքում պայմանագիր կնքել առաջարկությունում շարադրված էական պայմանների շուրջ: Միաժամանակ, իր հերթին ակցեպտը՝ որպես առաջարկն ընդունելու մասին օֆերենտին ուղղված պատասխան, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 454-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ պետք է լինի լրիվ ն անվերապահ: Այսինքն՝ ակցեպտը չի կարող ընդունվել մասնակիորեն, ինչպես նան վերապահումներով: Նշված ընթացակարգի պահպանման արդյունքում միայն հնարավոր է ձեռք բերել պայմանադիր կողմերի միասնական կամքն

9

արտահայտող համաձայնություն: Նման պայմաններում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 448-րդ հոդվածի 1-ին կետում ամրագրված օրենսդրի պահանջն այն մասին, որ պայմանագրի էական պայմանների շուրջ կողմերի միջն պետք է համաձայնությունը պահանջվող ձնով ձեռք բերվի, որպեսզի այն համարվի կնքված, ուղղակիորեն բխում է նույն հոդվածի 2-րդ կետի դրույթներից: Այսինքն՝ համաձայնությունը չի կարող ձեռք բերվել այլ կերպ, քան օֆերտա- ակցեպտ ձնի պահպանմամբ:

ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 448-րդ հոդվածի 1ին կետում ամրագրված համաձայնության ձեռքբերմանն ուղղված պահանջվող ձնին, արձանագրել է, որ այդ ձնը վերաբերում է բացառապես օֆերտա-ակցեպտ իրավահարաբերության իրավական կարգավորումն ապահովող նորմերի պահանջների պահպանմանը, Ա դրա անտեսումը կգնահատվի որպես պայմանագրային հարաբերությունների բացակայություն: Ամփոփելով, ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ գործարքի կնքումը հաստատող ընդհանրական կամքի արտաբերման ձնի պահանջն օրենքով նախատեսված դեպքերում ենթակա է որակման որպես գործարքի վավերության պայման, իսկ կողմերի միջն պայմանագրի կեքման համար անհրաժեշտ համաձայնության ձեռքբերմանն ուղղված օֆերրա-ակցեպտ ընթացակարգի ձնը' որպես պայմանագրային միասնական կամքի ձնավորմանն ուղղված կողմերից յուրաքանչյուրի անհատական գործողությունների ամբողջություն:

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նան, որ քաղաքացիական պայմանագրի կնքման համար անհրաժեշտ ընթացակարգն ունի նան միմյանց հաջորդաբար շարունակող համաձայնության ձեռքբերման փուլեր ն այդ հաջորդականությունն օրենսդրի կողմից գնահատվում է որպես հրամայական պահանջ: Այսինքն պայմանագրի կնքման առաջնային փուլը հանդիսանում է օֆերենտի կողմից օֆերտայի ներկայացումը: Քանի դեռ նման օֆերտա չի ներկայացվել, չի կարող գործողության մեջ դրվել ակցեպտի համար նախատեսված հաջորդող գործընթացը: Նշված պահանջի գործնական կարնորությունն ակներն է այն փաստական հանգամանքով, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 454-րդ հոդվածով սահմանված ակցեպտավորմանն ուղղված գործողությունները չեն կարող որակվել որպես այդպիսիք, քանի դեռ բացակայում է օֆերտայի ուղարկման առաջնային փուլը ն ինչպիսի գործողություններ էլ որ կատարվեն, մասնավորապես՝ կոնկլյուգենտ գործողություններ, ապա դրանք չեն կարող դիտվել օֆերտային ուղղված համաձայնություն, քանի որ համաձայնության իրական օբյեկտը՝ առաջարկը, նման դեպքում ուղղակի բացակայում է: Ուստի օֆերտայի բացակայության պայմաններում իրավունքի սուբյեկտի կողմից հավանական կոնտրագենտի օգտին կոնկրետ գործողությունների կատարումը չի կարող որակվել որպես ակցեպտ ն այդ հասցեատիրոջ համար առաջ բերել պայմանագրային պարտավորություններ (տե՛ «Գ Ընդ Հ Պարտներս» ՍՊԸ-ն ընդդեմ «ՀՀ դատական դեպարտամենտ» ՊԿՀ-ի թիվ ԵԿԴ/1867/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 24.12.2020 թվականի որոշումը):

Վերահաստատելով նշված դիրքորոշումը Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ օրենսդիրը հնարավորություն է ընձեռում պայմանագիրը կնքված համարել նույնիսկ այն դեպքերում, երբ կողմերի միջն կնքված չի եղել որնէ գրավոր պայմանագիր, սակայն հավանական պայմանագրային իրավահարաբերության սուբյեկտներից մեկի կողմից մյուսի օգտին կոնկրետ գործողությունների կատարումը, կողմերից մեկի կամ կողմերի վարքագիծը ակնհայտորեն վկայում է այն մասին, որ նրանք իրենց համարել են պայմանագրային հարաբերությունների կրող (կոնկլյուդենտ գործարք): Մասնավորապես, ՀՀ քաղաքացիական

10

օրենսգրքի 454-րդ հոդվածի 3-րդ կետով օրենսդիրը սահմանել է, որ օֆերտա ստացած անձի կողմից դրա ակցեպտի համար սահմանված ժամկետում դրանում նշված պայմանագրի պայմանները կատարելու ուղղությամբ գործողությունները ձեռնարկելը (ապրանքներ բեռնելը, աշխատանքներ կատարելը, ծառայություններ մատուցելը, համապատասխան գումար վճարելը Ա այլն) համարվում է ակցեպտ, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով, այլ իրավական ակտերով կամ նշված չէ օֆերտայում: Այսինքն, այն դեպքում, երբ ակցեպտորը կատարում է որոշակի կոնկրետ գործողություններ ուղղված օֆերտայում նշված պայմանագրի պայմանները կատարելուն, ապա այդ գործողությունը դիտարկվում է որպես պայմանագիր կնքելու ակցեպտ: Ըստ այդմ, օֆերտա ուղարկելու ն դրա վերաբերյալ ակցեպտ ստանալու պայմաններում, ըստ էության, հստակեցվում է կոնկրետ պայմանագրի կնքմանն ուղղված պայմանադիր կողմերի կամքը: Նման պայմաններում, եթե նույնիսկ պայմանագիրը կողմերի միջն չի կնքվել գրավոր ձնով, ապա կիրառելի է դառնում օֆերտա ուղարկելու ն դրա վերաբերյալ ակցեպտ ստանալու միջոցով պայմանագիր կնքելու օրենքի պայմանը: Ընդ որում, բոլոր դեպքերում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 450-րդ հոդվածի 4-րդ կետով օրենսդիրը հստակեցնում է, որ պայմանագրի գրավոր ձնը պահպանված է համարվում, եթե պայմանագիր կնքելու գրավոր առաջարկն ընդունված է նույն օրենսգրքի 454-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանված կարգով (տես՛ Մուշեղ Թոքմաջյանն ընդդեմ Համալսարանի' գումարի բռնագանձման պահանջի մասին թիվ ԵԿԴ/1060/02/17 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դաւրարանի 02.07.2021 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում հավելել, որ անկախ այն հանգամանքից, թե ինչպիսի գործողություններով են կողմերը փորձել կնքել պայմանագիր (պայմանագրի կնքման եղանակից), այն կնքված է համարվում, երբ կողմերի միջն համաձայնություն է ձեռք բերվել պայմանագրի բոլոր էական պայմանների վերաբերյալ: Դա նշանակում է, որ պայմանագիրը կնքված լինելու նշված պայմանը վերաբերում է ոչ միայն մեկ փաստաթուղթ կազմելու միջոցով, այլե օֆերտան ակցեպտավորելու եղանակով պայմանագիր կնքելու դեպքերին, այսինքն՝ օֆերտան ակցեպտավորելու դեպքում նս առաջարկի ն այն ընդունելու վերաբերյալ փաստաթղթերը պետք է հնարավորություն տան եզրահանգելու, որ կողմերի միջն համաձայնություն է ձեռք բերվել պայմանագրի բոլոր էական պայմանների վերաբերյալ. միայն այդ դեպքում պայմանագիրը կարող է համարվել կնքված:

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի եկատմամբ.

Սույն գործի փաստերի համաձայն՝ Վահե Սաֆարյանի կողմից Մանե Մաշինյանին 18.10.2017 թվականին ուղղված էլեկտրոնային նամակի՝ հայտնվել է, որ 2017 թվականի նոյեմբերի 15-18-ը Միացյալ Արաբական Էմիրությունների՝ Դուբայ քաղաքում կայանալու է ««/Օք» ԶՍՑՃԻ | ԽԷՋԻՃՈՕԻՒԼ )յԲՈԷԼԼԷՔ/Ո ՏԻՈԻՕՈ» միջազգային մասնագիտացված ոսկերչական ցուցահանդեսը: Նպատակ ունենալով խթանել հայկական ոսկերչության ոլորտների արտահանումը ն նոր գործընկերների բացահայտման գործընթացը` Հայաստանի զարգացման հիմնադրամը նախատեսում է կազմակերպել հայկական ընկերությունների մասնակցությունը նշված ցուցահանդեսին՝ տրամադրելով համաֆինանսավորում 50 տոկոսի չափով Ան կից նյութերի մեջ հնարավոր է տեսնել հայկական ընկերություններին հատկացված տաղավարի տեղը: Նշվել է, որ ընկերությանը հատկացվելու է 12 քմ տաղավար, որի մեջ ներառված կլինի համապատասխան կահավորում, լուսավորություն Ա այլն: Նշվել է, որ կազմակերպիչների կողմից իրենց տրամադրվել է 10 տոկոս զեղչ: Մասնակցության ցանկության դեպքում խնդրել են հայտադիմումները լրացնել ն ներկայացնել Հիմնադրամին:

11

Համաձայն «Արսեն Պետրոսյան ԱՁ»ի կնիքով ն ստորագրությամբ ուղարկված մասնակցության հայտի՝ վերջինս խնդրել է 2017թ. նոյեմբերի 15-18-ը Միացյալ Արաբական Էմիրությունների՝ Դուբայ քաղաքում կայանալիք ««ՄՕԾ» ԶՍՑՃ| |ԱԲՋԱԿՃՈՕԻԽՔԼ )ԲՈՒԼԼՔՔՄ ՏՒՕՊ» միջազգային ոսկերչական մասնագիտացված ցուցահանդեսին ընկերության մասնակցության հնարավորությունը դիտարկել Հայաստանի զարգացման հիմնադրամի կողմից կազմակերպվող միջազգային ցուցահանդեսներին մասնակցության պետական աջակցության տրամադրման կարգի շրջանակներում: Որպես ընկերության անվանում, կազմակերպաիրավական տեսակ նշվել է Ձեռնարկատիրոջ անվանումն ու հասցեն, իսկ թողարկված արտադրանքի փաստացի ծավալ նշվել է 4 կգ:

Համաձայն Վահե Սաֆարյանի 10.11.2017 թվականին ոքօԹճոնյ/օտտջ.շտ հասցեին ուղարկված էլեկտրոնային նամակի՝ ուղարկվել է հիմնադրամի ն ընկերության հետ կնքվելիք պայմանագիրը, խնդրվել է տեղեկանալ, իսկ հարցերի դեպքում զանգահարել:

Համաձայն Ձեռնարկատիրոջ կողմից Հիմնադրամի տնօրեն Արմեն Ավակյանին 13.11.2017 թվականին ուղղված գրության՝ հայտնվել է, որ գործնական որոշ խնդիրների պատճառով ստիպված են հրաժարվել սույն թվականի նոյեմբերի 15-18-ը Դուբայում կայանալիք ոսկերչական ցուցահանդեսի մասնակցությունից:

Համաձայն Հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Ավակյանի 21.08.2018 թվականի թիվ ԲԱՂՀՑ-118 տեղեկանքի 20177 թվականի նոյեմբերի 1518-ը Միացյալ Արաբական Էմիրությունների Դուբայ քաղաքում կայանալիք ««ՄՕՕ» ԶՍՑՃ| |/1ԲԹԱՃՆՕԽՃԼ )ԲՄ/ԷԼԼԷՔՎ ՏՕ» միջազգային մասնագիտացված ոսկերչական ցուցահանդեսին Ձեռնարկատիրոջ մասնակցության նպատակով Հիմնադրամի ծախսերը, որոնք կատարվել են ՀՀ պետական բյուջեից հատկացված գումարներից, կազմում են 1.627.340 ՀՀ դրամ:

Համաձայն ՀՀ տնտեսական զարգացման ն ներդրումների նախարարի տեղակալի 17.11.2017 թվականի պատասխան գրության՝ հայտնվել է, որ ՀՀ տնտեսական զարգացման ն ներդրումների նախարարությունը 25.11.2017 թվականի թիվ 05/16.4/10580-17 գրությամբ համաձայնություն է տվել 2017 թվականի նոյեմբերի 15-18-ը Դուբայ քաղաքում կայանալիք ««/Օք» ԶՍՑՃ |1ԽԷԹԵՃՈԱՕԻՒԼ )յԲՈԷԼԼԷՔ/ ՏԻՕՊ» միջազգային մասնագիտացված ոսկերչական ցուցահանդեսին հայկական կողմի մասնակցության ապահովմանն ուղղված աշխատանքներ ՀՀ տնտեսական զարգացման ն ներդրումների նախարարի 03.05.2017 թվականի թիվ 402-Ա հրամանով հաստատված ծրագրի շրջանակներում իրականացնելու վերաբերյալ. որը ենթադրել է թիրախային երկրներում մշակող արդյունաբերության կազմակերպություններին ցուցահանդեսների մասնակցության կազմակերպչական աշխատանքների իրականացման ն մասնակիցների 66ծախսեի 50 տոկոս համաֆինանսավորմամբ աջակցության տրամադրում:

Համաձայն ՀՀ տնտեսական զարգացման ն ներդրումների նախարարի 19.04.2017 թվականի թիվ 351-Ա հրամանով ստեղծված ոլորտային հանձնաժողովի 27.03.2018 թվականի նիստի թիվ 3/5 արձանագրության՝ որոշվել է չընդունել Դուբայ քաղաքում կայացած ««ԿՕԾ» ԶՍՑՃ| |ԱԼԷՋԱՃԼՕԽՃԼ )ԷՄՄԷԼԼԷՔ/ ՏԻՕՊ» միջազգային մասնագիտացված ոսկերչական ցուցահանդեսին մասնակցության համար կատարված ծախսերը 1.627.340 ՀՀ դրամի չափով ն առաջարկվել է Հիմնադրամին երկշաբաթյա ժամկետում ներկայացնել լրացուցիչ հիմնավորումներ, ինչպես նան տեղեկատվություն Հիմնադրամի կողմից նշված գումարի չափով կրած վնասի վերականգնման ուղղությամբ ձեռնարկված միջացառումների կամ գործողությունների վերաբերյալ:

12

Համաձայն 01.11.2017 թվականի թիվ Շ149 վճարման հանձնարարագրի՝ Հիմնադրամը որպես Դուբայ գործուղման օրապահիկ, գիշերավաձ Արմեն Ախիյանին փոխանցել է 1.079.214 ՀՀ դրամ:

Համաձայն 22.11.2017 թվականի թիվ 000019 կանխիկ մուտքի անդորրագրի՝ Արմեն Ախիյանի կողմից Հիմնադրամին է վերադարձվել 184736 ՀՀ դրամ՝ որպես Դուբայ գործուղման տարբերության վերադարձ:

Համաձայն 01.11.2017 թվականի թիվ Շ150 վճարման հանձնարարագրի՝ Հիմնադրամը Մարկուս Ազադյանին փոխանցել է 339.940 ՀՀ դրամ՝ որպես Դուբայ գործուղման օրապահիկի, գիշերավարձի գումար, իսկ 28.11.2017 թվականի թիվ Շ176 վճարման հանձնարարագրի համաձայն` Հիմնադրամը Մարկուս Ազադյանին փոխանցել է 6,572 ՀՀ դրամ՝ որպես Դուբայ գործուղման տարբերություն:

Համաձայն Հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Ավակյանի 27.10.2017 թվականի թիվ 289-Ա հրամանի` Հիմնադրամի միջոցառումների կառավարիչ Մարկուս Ազադյանը 2017 թվականի նոյեմբերի 17-19-ը ն մարքեթինգի խմբի ղեկավար Արմեն Ախիյանը 2017 թվականի նոյեմբերի 13-19-ը գործուղվել են Դուբայ՝ 2017 թվականի նոյեմբերի 15-18-ը տեղի ունեցող ցուցահանդեսին մասնակցելու նպատակով, իսկ գործուղման հետ կապված ծախսերն իրականացվվլ են «Պետական աջակցություն» ՀՀ արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարությամբ նախատեսված միջոցառումների իրականացման 2017 թվականի ծրագրի միջոցների հաշվին:

Համաձայն Հիմնադրամի գործադիր տնօրեն Ա. Պողոսյանի՝ Դուբայ ««ՄՕՕ» ՕՍՑո| ՍԽՈԷՋԱՃԱՕԿԽՃԼ յքԲՄԷԼԼԷՔ/ ՏԻՈՕՊ» ցուցահանդես 2017 թվականի նոյեմբերի 15-18-ը միջազգային մասնագիտացված ոսկերչական ցուցահանդեսի կազմակերպման ն մասնակցության ծախսերի հաշվարկի՝ Մարկուս Ազադյանի ն Արմեն Ախիյանի Դուբայ գործուղման օրապահիկի, գիշերավարձի, ավիատոմսի արժեքը կազմել է 1.627.340 ՀՀ դրամ,

Դատարանը, հայցը բավարարելով, արձանագրել է, որ հայցվորի կողմից արված առաջարկն օֆերտա է, այն ուղղված է եղել կոնկրետ անձանց՝ առաջարկն ընդունելու դեպքում պայմանագիրը կնքված համարվելու մտադրությամբ, որում մանրամասն նշված են եղել|իր չ`պայմանագրի էական պայմանները, այն է ցուցահանդեսի մասնակցության պայմանները, տաղավարի չափսը, համաֆինանսավորման կարգը, ցուցահանդեսի անցկացման օրերը ն համապատասխանաբար հիմնադրամի ստանձնած

պարտականությունները: Կցվել են անհրաժեշտ նյութեր, որտեղ նշված է եղել հայկական ընկերություններին հատկացված տաղավարի տեղը, ցուցահանդեսի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվություն Ակցեպտն առաջարկն ընդունելու մասին այն անձի պատասխանե է, ում հասցեագրված է օֆերտան: Օֆերտա ստացած անձի կողմից ակցեպտի համար սահմանված ժամկետում օֆերտայում նշված պայմանագրի պայմանները կատարելու ուղղությամբ գործողություններ ձեռնարկելը համարվում է ակցեպտ, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով այ իրավական ակտերով կամ օֆերտայում: Տվյալ դեպքում դատարանը պատասխանողի՝ հայցվորին ուղղված պատասխանները հետնյալ բովանդակությամբ. «...խնդրում ենք նշված ցուցահանդեսին Ընկերության մասնակցության հնարավորությունը դիտարկել Հայաստանի զարգացման հիմնադրամի կողմից կազմակերպվող միջազգային ցուցահանդեսներին մասնակցության պետական աջակցության տրամադրման կարգի շրջանակներում...» Ա «...իաստաթղթային հարցերով ենք զբաղվում զարդերի ցուցակն անընդհատ փոփոխվում է Էտ պատճառով ուշացնում ենք:

13

Տեղափոխման հարցում Ֆեռարի էքսպրեսի հետ ենք համագործակցելու, խնդրել էինք Ձեզ նախապես տեղյակ պահել: Մեր ն ԶՒճ-ի միջն պայմանագիրն արդեն պատրաստ է, ուզում եմ բոլորը միասին տանեմ ստորագրելու», դիտել է որպես ակցեպտ ն գտել է, որ ակցեպտի ուժով կողմերի միջն ծագել են պարտավորական հարաբերություններ, որտեղ հիմնադրամն ունեցել է պարտավորություն աջակցելու ձեռնարկատիրոջը՝ մասնակցելու ցուցահանդեսին, իսկ ձեռնարկատերը՝ մասնակցել ցուցահանդեսին ն վճարել ծախսված գումարի 50 տոկոսը: Տվյալ դեպքում հայցվորի կողմից ներկայացված ապացույցներով դատարանը հաստատված է համարել պատասխանողի կողմից ոչ օրինաչափ վարքագիծ դրսնորելու, հայցվորի կողմից վնաս կրելու, ն վնասի ու վնաս պատճառող անձի ոչ օրինաչափ գործողությունների միջն պատճառահետնանքային կապի առկայության հանգամանքները, իսկ հայցվորի կրած վնասի հարցում իր մեղքի բացակայության հանգամանքը պատասխանողի կողմից չապացուցվեց, որպիսի

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
22 մարտի, 2023 թ.
Գործի #:
ԵԴ/17941/02/18
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել