ՎԴ/2654/05/14
Ամփոփում
քննելով ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 20.12.2019 թվականի որոշման դեմ՝ վարչական գործով ըստ հայցի «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ` Ընկերություն) ընդդեմ Հանձնաժողովի, երրորդ անձ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (այսուհետ` Կարգավորող հանձնաժողով)՝ 16.05.2014 թվականի թիվ 204-Ա որոշումը վերացնելու պահանջի մասին, ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը. Դիմելով դատարան՝ Ընկերությունը պահանջել
Ամբողջ Տեքստ
չթվն ՃԱ.
/),7 ի - :- Աի
(ախ
Ա Ա. Ն -- Հ
Մյ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ վարչական Վարչական գործ թիվ ՎԴ/2654/05/14
դատարանի որոշում 2023թ.
Վարչական գործ թիվ ՎԴ/2654/05/14
Նախագահող դատավոր` Ա. Թովմասյան
Դատավորներ՝ Ա. Պողոսյան
Ա. Բաբայան
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով՝
նախագահող Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ
զեկուցող Լ. ՀԱԿՈԲՅԱՆ
Ք. ՄԿՈՅԱՆ
2023 թվականի փետրվարի 17-ին
գրավոր ընթացակարգով քննելով ՀՀ տնտեսական մրցակցության
պաշտպանության պետական հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 20.12.2019 թվականի որոշման դեմ՝ վարչական գործով ըստ հայցի «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ` Ընկերություն) ընդդեմ Հանձնաժողովի, երրորդ անձ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (այսուհետ` Կարգավորող հանձնաժողով)՝ 16.05.2014 թվականի թիվ 204-Ա որոշումը վերացնելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան՝ Ընկերությունը պահանջել է վերացնել 16.05.2014 թվականի ««Հայաստանի Էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության նկատմամբ պատասխանատվության միջոց կիրառելու մասին» թիվ 204-Ա որոշումը:
ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ա. Ղազարյան) 01.12.2015 թվականի վճռով հայցը բավարարվել է:
2
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (նախագահող դատավոր՝ Գ. Ղարիբյան, դատավորներ՝ Ք. Մկոյան, Ա. Առաքելյան) 07.07.2016 թվականի որոշմամբ Հանձնաժողովի վերաքննիչ բողոքը բավարարվել է, ՀՀ վարչական դատարանի 01.12.2015 թվականի վճիռը բեկանվել է, ն գործն ուղարկվել է նույն դատարան՝ ամբողջ ծավալով նոր քննության:
ՀՀ վարչական դատարանի (դատավոր՝ Ս. Հովակիմյան) (այսուհետ՝ Դատարան) 19.06.2018 թվականի վճռով հայցը բավարարվել է:
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 20.12.2019 թվականի որոշմամբ Հանձնաժողովի վերաքննիչ բողոքը մերժվել է, ն Դատարանի 19.06.2018 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Հանձնաժողովը (ներկայացուցիչ՝ Գեղամ Գնորգյան):
Վճռաբեկ բողոքի պատասխաններ են ներկայացրել Ընկերությունը (ներկայացուցիչ: Գագիկ (Թովմասյան) ն Կարգավորող հանձնաժողովը (ներկայացուցիչ՝ Գարեգին Բաղրամյան):
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները ն պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքնեեիչիչ դատարանը սխալ թէ տմեկեաբանել նե չի. կիրառել իրավահարաբերության ծագման պահին գործող «Տետեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածը, 7-րդ հոդվածի 2-րդ մասի «ա», «դ» նե «Ֆ» կետերը, որոնք պետք է կիրառեր, կիրառել է «Հանրային ծառայությունները կարգավորող մարմեի մասին» ՀՀ օրենքի 4-րդ, 5-րդ ն 6-րդ հոդվածները, «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 5-րդ, 17-րդ, 4-րդ հոդվածները, որոնք չպետք է կիրառեր, սխալ է մեկեաբանել ն կիրառել ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 27.12.2006 թվականի «Էլեկտրական էներգիայի մատակարարման ն օգտագործման կանոնները հաստատելու մասին» թիվ 358-Ն որոշմամբ հաստատված կանոնեերի 13. 1-րդ, 13.8-րդ կետերը, չի կիրառել 13.2-րդ կետը, սխալ է մեկնաբանել ն կիրառել ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձեաժողովի «Նոր սպառողի կամ սպառողի վերակառուցվող սպառման համակարգը էլեկտրական ցանցին միացման վճարները հաստատելու մասին» 2112.2007 թվականի թիվ 659-Ն որոշումը, չի կիրառել ՀՀ կառավարության 08.05.2003թ. «Ավարտված շինարարության շահագործման փաստագրման կարգը հաստատելու մասին» թիվ 626-Ն որոշման 13-րդ կետը, խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ հոդվածի Լին մասը, 27-րդ հոդվածը, 126-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին, 2-րդ, 4-րդ ն 5-րդ կետերը:
Բողոք բերած անձը եշված հիմքերի առկայությունը հիմեավորել է հետնյալ փաստարկներով.
Յ
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ գերիշխող դիրք ունեցող տնտեսվարող սուբյեկտի կողմից պայմանագրի կողմին կամ պայմանագիր կնքել ցանկացող անձին պայմանի պարտադրումը, որն իր բնույթով կամ իրականացման տեսանկյունից չի առնչվում պայմանագրի բուն առարկայի հետ, «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի «ե» կետով արգելված է որպես գերիշխող դիրքի չարաշահման դրսնորում:
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել ր լայն հանգամանքը, որ
բազմաբնակարան շենքի դեպքում սպառման համակարգն էլեկտրական ցանցին միացման վճարների վճարման որնէ պարտավորություն բազմաբնակարան շենքի բնակարանի սեփականատերը չի կրում, այդ պարտավորությունը հստակ սահմանված է բազմաբնակարան շենքի կառուցապատողի համար:
Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել կառուցապատող-մատակարար կազմակերպություն-սպառող իրավահարաբերության առանձնահատկությունները, անտեսել է սույն գործում առկա մի շարք ապացույցներ ն իրավահարաբերության պահին գործող ՀՀ (կառավարության 08.05.2003 թվականի «Ավարտված շինարարության շահագործման փաստագրման կարգը հաստատելու մասին» թիվ 626-Ն որոշման 13-րդ կետի պահանջները:
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել նան այն հանգամանքը, որ Ընկերությունը, անկախ կառուցապատողի կողմից պայմանագրով սահմանված պարտավորությունները կատարված լինելու փաստից, իր ռիսկով կատարել ն ավարտել է միացման աշխատանքները, ինչի արդյունքում 03.08.2010 թվականին կազմվել է Ավարտված շինարարական օբյեկտը շահագործման ընդունող հանձնաժողովի ակտը, ապա կառուցապատողի կողմից վճարումներ չկատարելու հետնանքով վնասների ռիսկը կարող է կրել միայն Ընկերությունը, քանի որ Ընկերությունն ունեցել է պայմանագրով սահմանված բոլոր իրավունքները ն երաշխիքներ: կառուցապատողի կողմից ապարտավորություններիի կատարում պահանջելու համար: Տվյալ դեպքում միացման նոր իրավահարաբերություններ շենքի բնակիչների հետ սկսելու ո միացման աշխատանքներ իրականացնելու անհրաժեշտությունը բացակայել է:
Վերաքննիչ դատարանը, Ընկերության կողմից լրացուցիչ
պարտավորությունների պարտադրման բացակայությունը վերջինիս կողմից շենքի բնակիչներին առաջարկ ներկայացնելու հանգամանքով հիմնավորելով, անտեսել է, որ Ընկերությունը, առաջարկելով շենքի բնակիչներին մարել կառուցապատողի պարտքը՝ վճարել բազմաբնակարան շենքի միացման վճարը, շենքի սպառման համակարգը էլեկտրական ցանցին միացնելը ն էլեկտրական էներգիայի մատակարարման պայմանագիր կնքելը պայմանավորել է բացառապես այդ պարտքը ամբողջությամբ մարելու պայմանով:
Վերաքննիչ դատարանը չի իրականացրել բոլոր ապացույցների
բազմակողմանի, լրիվ ն օբյեկտիվ հետազոտություն:
4
Կարգավորող հանձնաժողովի 09.04.2014 թվականի «Երնան քաղաքի Ծիծեռնակաբերդի խճուղու 1/3 հասցեի բազմաբնակարան շենքի սպառման համակարգն էլեկտրական ցանցին միացնելու մասին» թիվ 79Ա որոշումը չի հանդիսանում վարչական ակտ, քանի որ այն չի համապատասխանում վարչական ակտին բնորոշ «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ հոդվածով սահմանված հատկանիշներին:
Հանձնաժողովը, Ընկերության գործողություններ որակել է որպես սպառողների նկատմամբ խտրական պայմանների կիրառում` հաշվի առնելով Կարգավորող հանձնաժողովի 27.12.2006 թվականի «Էլեկտրական էներգիայի մատակարարման ն օգտագործման կանոնները հաստատելու մասին» թիվ 358-Ն որոշմամբ հաստատված կանոններով ՀՀ կառավարության, Կարգավորող հանձնաժողովի ն մի շարք այլ նորմատիվ իրավական ակտերով սահմանված իրավակարգավորումները, որոնցով նախատեսված չէ բազմաբնակարան շենքի բնակիչների պարտականություն Ընկերությանը վճարելու միացման վճարներ, ն սահմանված է արգելք նրանցից պահանջելու սահմանված փաստաթղթերից բացի այլ փաստաթղթեր:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 20.12.2019 թվականի որոշումը ն փոփոխել այն` հայցը մերժել կամ գործն ուղարկել համապատասխան դատարան՝ նոր քննության, ն սահմանել նոր քննության ծավալը:
2.1 Վճռաբեկ բողոքի վերաբերյալ Ընկերության պատասխանի
հիմնավորումները.
Իրավաչափ չէ Հանձնաժողովի կողմից ներկայացված այն դիրքորոշումը, որ Ընկերությունը Կանոնների 13.2-րդ կետով նախատեսված փաստաթղթերից բացի Ծիծեռնակաբերդի խճուղի 1/3 հասցեի բնակիչներից պահանջել է վճարել կառուցապատողի կողմից չկատարված վճարումները պարտքը համամասնորեն բաժանելով բոլոր բնակիչների միջն, ինչպես նան այն պնդումը, որ Վերաքննիչ դատարանը ճիշտ չի մեկնաբանել կառուցապատող-մատակարար,
կազմակերպություն-սպառող իրավահարաբերության առանձնահատկությունները, քանի որ Վերաքննիչ դատարանը 20.12.2019 թվականի որոշումը կայացնելիս առաջին հերթին հաշվի է առել սուն գործով ստեղծված իրադրության առանձնահատկությունները:
Գերիշխող դիրք ունեցող տնտեսվարող սուբյեկտի իրավական կարգավիճակն ընդգրկում է ոչ միայն վերջինիս պարտականությունները (հատկապես գերիշխող դիրքը չչարաշահելու պարտականությունը), այլն վերջինիս բնորոշ հատուկ իրավունքները, որոնց թվին է դասվում իրավունքը հիմնավորելու իր գործունեության
5
թույլատրելիությունը, որը տվյալ դեպքում արտահայտվել է համապատասխան գրությամբ Կարգավորող հանձնաժողովին դիմելու ձնով:
Տրամաբանական չէ Հանձնաժողովի այն պնդումը, որ Կարգավորող հանձնաժողովի կողմից թիվ 25ն որոշմամբ տրված մեկնաբանությունները վերաբերում են օրենքի նախկին խմբագրությամբ կարգավորումներին Ա վերաբերելի չեն սույն գործով իրավահարաբերությւան ծագման պահին գործող խմբագրությամբ Օրենքի 7-րդ հոդվածի «ա» կետին, այնինչ կատարված փոփոխությունը չի կարող համարվել էական ն ազդել Կարգավորող հանձնաժողովի կողմից տրված պարզաբանման վրա:
Հաշվի առնելով տվյալ գործով առկա իրավիճակի առանձնահատկությունները ն եզակիությունը՝ բացառվում է նախկինում նմանատիպ պայմաններում այլ տնտեսվարող սուբյեկտների կամ սպառողներ նկատմամբ այ հավասար պայմանների առկայությունը, ուստի ն բացառվում է Ընկերության կողմից խտրական պայմանների կիրառումը:
Վերոգրյալ պատճառաբանությունների հիման վրա Ընկերությունը խնդրել է մերժել Հանձնաժողովի վճռաբեկ բողոքը:
2.2 Վճռաբեկ բողոքի վերաբերյալ Կարգավորող հանձնաժողովի
պատասխանի հիմնավորումները.
Կարգավորող հանձնաժողովը, վերահաստատելով սույն գործի շրջանակներում արտահայտած դիրքորոշումները, խնդրել է մերժել Հանձնաժողովի վճռաբեկ բողոքը:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետնյալ փաստերը.
1. Հանձնաժողովի 27.07.2005 թվականի թիվ 73-Ա որոշմամբ Ընկերությունը, «Բաշխիչ ցանցերով էլեկտրական էներգիայի մատակարարում» ապրանքային շուկայում՝ թիվ 0092 լիցենզիայի հիման վրա (չունի մրցակից) իրացման ծավալով գրավելով շուկայի 100 տոկոսը, համարվել է գերիշխող դիրք ունեցող ն գրանցվել է տնտեսվարող սուբյեկտների կենտրոնացված գրանցամատյանում (հատոր 1-ին, գ.թ. 15):
2. Ընկերության Արնմուտք մասնաճյուղի ն «Միլլար» ՍՊԸ-ի միջն 29.03.2010 թվականին կնքվել է «Նոր սպառողի կամ սպառողի վերակառուցվող համակարգը էլեկտրական ցանցին միացման» թիվ է0400195.Ք պայմանագիրը, որի 6.3-րդ կետի համաձայն. «Սույն պայմանագիրը կնքելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում Պատվիրատուն պարտավոր է փոխանցել Մատակարարի հաշվին կանխավճար պայմանագրով սահմանված միացման վճարի առնվազն 5072-ի չափով, իսկ մնացած գումարը վճարել միացման աշխատանքների ավարտից հետո
6
Մատակարարի կողմից դուրս գրված հարկային հաշիվը ստանալուց երեք աշխատանքային օրվա ընթացքում» (հատոր 1-ին, գ.թ. 24-25):
3. 2.03.2014 թվականին Ընկերությունը՝ իր ն «Միլլար» ՍՊԸ-ի միջն կնքված պայմանագրի կատարման համար անհրաժեշտ աշխատանքներն ավարտելուց հետո, Կառուցապատողի կողմից իր պայմանագրային պարտավորությունները չկատարելու (միացման վճարը չվճարելու կապակցությամբ, հայցադիմում է ներկայացրել Կենտրոն նե Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ «Միլլար»։ ՍՊԸ-ին պայմանագրային ,պարտավորությունները կատարելուն պարտավորեցնելու պահանջով (հավելված, գ.թ. 219-223):
4. Երնան քաղաքի Ծիծեռնակաբերդի խճուղի 1/3 շենքի թվով 19 բնակիչներ 20.02.2014 թվականին դիմել են Ընկերությանը բազմաբնակարան շենքի տրանսֆորմատորային ենթակայանը լարման տակ դնելու, որպես բաժանորդներ գրանցելու համապատասխան պայմանագրեր կնքելու, էլեկտրաէներգիա մատակարարելու խնդրանքով (հատոր 4-րդ, գ.թ. 46):
5. Ծիծեռնակաբերդի խճուղի 1/3 շենքի մի քանի բնակիչներ 24.03.2014 թվականին դիմել են Հանձնաժողովին՝ խնդրով ուսումնասիրել Ընկերության կողմից մենաշնորհ դիրքի չարաշահման գործողությունները Ա հանձնարարել դադարեցնել դրանք՝ լարման տակ դնելով շենքը սնուցող ենթակայանը, բնակարանների սեփականատերերի հետ կնքեով համապատասխան մատակարարման
պայմանագրեր (հավելված, գ.թ. 265-266):
6.25.03.2014 թվականի թիվ 12-ԵԲ-426 գրությամբ Ընկերություն ի պատասխան Երնան քաղաքի Ծիծեռնակաբերդի խճուղի 1/3 շենքի բնակիչների 20.02.2014 թվականի դիմումի հայտնել է, որ ստեղծված իրավիճակում բազմաբնակարան շենքի բնակարանների սպառման համակարգերն էլեկտրական ցանցին միացնելու համար նպատակահարմար է կիրառել Կարգավորող հանձնաժողովի նախադեպային որոշումը, բնակարանների սպառման համակարգերը ցանցին միացնել փուլերով, իսկ միացման վճարը կգանձվի յուրաքանչյուր դիմումի համար (...): Միացման վճարի չափը կազմում է 138.000 ՀՀ դրամ: Գրությամբ Ընկերությունը բնակիչներին տեղեկացրել է նան, որ Ընկերությանն անհրաժեշտ է դիմել Կարգավորող հանձնաժողով «Էլեկտրական էներգիայի մատակարարման ն օգտագործման կանոնները հաստատելու մասին» թիվ 358-Ն որոշմամբ հաստատված կանոնների 13.8-րդ կետին համապատասխան անհատական որոշում ընդունելու համար ն խնդրել է բնակիչներին հայտնել դիրքորոշում նշված առաջարկի վերաբերյալ (հատոր 5-րդ, գ.թ. 75-76):
7. 26.03.2014 թվականի գրությամբ Երնան քաղաքի Ծիծեռնակաբերդի խճուղի 1/3 շենքի մի քանի բնակիչներ համաձայնել են Ընկերության առաջարկի հետ (հատոր 5-րդ, գ.թ. 77):
8. Ընկերությունը 26.03.2014 թվականի թիվ 04-ԵԲ-436 գրությամբ դիմել է Կարգավորող հանձնաժողովին բազմաբնակարան շենքի տեխնոլոգիական
7
միացման աշխատանքների իրականացման հարցի լուծման խնդրանքով (հավելված, գթ. 263):
9. 09.04.2014 թվականին Կարգավորող հանձնաժողովն ընդունել է «Երնան քաղաքի Ծիծեռնակաբերդի խճուղու 1/3 հասցեի բազմաբնակարան շենքի սպառման համակարգն էլեկտրական ցանցին միացնելու մասին» թիվ 79Ա որոշումը, որի համաձայն.
«Հաշվի առնելով՝
ա) որ Երնան քաղաքի Ծիծեռնակաբերդի խճուղու 1/3 հասցեի
բազմաբնակարան շենքի (այսուհետ՝ բազմաբնակարան շենք) մի խումբ բնակիչներ 2014 թվականի փետրվարի 20-ին դիմել են «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերություն՝ կառուցապատող ընկերության բացակայության ն բնակարանների սեփականության վկայականների առկայության պայմաններում բազմաբնակարան շենքի սպառման համակարգն էլեկտրական ցանցին փուլային եղանակով միացնելու խնդրանքով,
բ) «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության 20144 թվականի մարտի 26-ի թիվ 04-ԵԲ-436 գրությունը, ն հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2006 թվականի դեկտեմբերի 27ի «Էլեկտրական էներգիայի մատակարարման ն օգտագործման կանոնները հաստատելու մասին» թիվ 358Ն որոշմամբ հաստատված էլեկտրական էներգիայի 60մատակարարման ն օգտագործման կանոնների 13.8 կետը՝ Հանձնաժողովը որոշում է.
1. Սահմանել, որ բազմաբնակարան շենքի՝
13 սպառման համակարգի միացումն էլեկտրական ցանցին իրականացվում է փուլային եղանակով այդ համակարգի միացման համար ներկայացված անհատական դիմումների հիման վրա.
2) սպառման համակարգն էլեկտրական ցանցին միացման վճարը յուրաքանչյուր դիմումի համար գանձվում է առանձին՝ հիմք ընդունելով 2007 թվականի դեկտեմբերի 2-ի «Նոր սպառողի կամ սպառողի վերակառուցվող սպառման համակարգը էլեկտրական ցանցին միացման վճարները հաստատելու մասին» թիվ 659Ն որոշմամբ բազմաբնակարան շենքի սպառման համակարգը էլեկտրական ցանցին միացման յուրաքանչյուր բնակարանի կամ առնտրային սպառողի համար սահմանված միացման վճարի չափը: Միացման վճարի վճարումը հավաստող փաստաթուղթը դիմումի հետ միասին ներկայացվում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերություն:
3) բազմաբնակարան շենքի ապառման համակարգի էլեկտրական ցանցին միացման անհատական դիմումները ներկայացվում են սպառման համակարգի ընդհանուր օգտագործման էլեկտրասարքավորումների՝ էլեկտրական ցանցին միացման վճարն ամբողջությամբ վճարելուց հետո. (...)» (հատոր 1-ին, գ.թ. 18-19):
8
10. Կարգավորող հանձնաժողովի 02.07.2014 թվականի «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայություններ, կարգավորող հանձնաժողովի 09.04.2014 թվականի թիվ 79Ա որոշումն անվավեր ճանաչելու մասին դիմումը մերժելու Ա որոշումն անփոփոխ թողնելու մասին» թիվ 237Ա որոշմամբ մերժվել է Կարգավորող հանձնաժողովի 09.04.2014 թվականի «Երնան քաղաքի Ծիծեռնակաբերդի խճուղու 1/3 հասցեի բազմաբնակարան շենքի սպառման համակարգն էլեկտրական ցանցին միացնելու մասին» թիվ 79Ա որոշումն անվավեր ճանաչելու վերաբերյալ բազմաբնակարան շենքի բնակիչների դիմումը (հատոր 1-ին, գ.թ. 75-78):
11.Հանձնաժողովը 25.03.2014 թվականի թիվ ԱՇ-695, թիվ ԱՇ-696, թիվ ԱՇ-697, թիվ ԱՇ-698, թիվ ԱՇ-699 գրություններով Ընկերության տնօրենին, Ա. Հարությունյանին, Վ. Հարությունյանին, Ա. Գալստյանին ն Մ. Կարապետյանին հայտնել է, որ քաղաքացիներ Ա. Հարությունյանի, Վ. Հարությունյանի, Ա. Գալստյանի ն Մ. Կարապետյանի 24.03.2014 թվականի դիմումի հիման վրա Հանձնաժողովը հարուցել է վարչական վարույթ (հավելված, գ.թ. 264-270):
12. Հանձնաժողովի 16.05.2014 թվականի «Ընկերության նկատմամբ պատասխանատվության միջոց կիրառելու մասին» թիվ 204-Ա որոշման համաձայն՝ Հանձնաժողովը որոշել է.
«Լ. «Հայաստանի Էլեկտրական Ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության գործողությունը դիտարկել որպես մենաշնորհ դիրքի չարաշահում (..):
2. Մենաշնորհ դիրքի չարաշահման համար «Հայաստանի Էլեկտրական Ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության նկատմամբ նշանակել տուգանք քսան միլիոն դրամի չափով:
3. Հանձնարարել «Հայաստանի Էլեկտրական Ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությանը սույն որոշումը ստանալուն հաջորդող օրվանից հետո հաշված մեկ շաբաթվա ընթացքում՝
1) վճարել սույն որոշման 2-րդ կետով նշանակված տուգանքը,
2) վերացնել Օրենքի խախտումը՝ ք. Երնան, Ծիծեռնակաբերդի խճուղի 1/3 հասցեում գտնվող շենքի ԷՄՕԿ-ին համապատասխան դիմում ն փաստաթղթեր ներկայացրած բնակիչների հետ կնքելով էներգամատակարարման պայմանագրեր,
3 իրականացնել Ծիծեռնակաբերդի խճուղի 1/3 հասցեում գտնվող բազմաբնակարան շենքի սպառման համակարգի ընդհանուր օգտագործման էլեկտրասարքավորումների՝ էլեկտրական ցանցին միացում:
4. Սույն որոշման 3-րդ կետում նշված գործողությունները կատարելուց հետո՝ 3-օրյա ժամկետում Հանձնաժողով ներկայացնել տեղեկատվություն կատարման վերաբերյալ՝ կցելով համապատասխան ապացույցներ: (..)» (հատոր 1-ին, գ.թ. 10-17):
9
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումները
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սուն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերնութ առկա է մարդու իրավունքների ն ազատությունների հիմնարար խախտում, պայմանավորված բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանի կողմից «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի, 7-րդ հոդվածի 2-րդ մասի «ա», «դ» ն «ե» կետերի, «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» ՀՀ օրենքի 4-րդ, 5-րդ ն 6-րդ հոդվածների, «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 5-րդ, 17րդ հոդվածների, Կարգավորող հանձնաժողովի 27.12.2006 թվականի «Էլեկտրական էներգիայի մատակարարման ն օգտագործման կանոնները հաստատելու մասին» թիվ 358-Ն որոշմամբ հաստատված կանոնների 13.1-րդ, 13.2-րդ, 13.8-րդ կետերի խախտում թույլ տալու հանգամանքով, ինչը, սակայն, հերքվում է ստոր. ներկայացված պատճառաբանություններով.
Սույն գործով բողոքի քենության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժշտր է համարում բացահայտել լ6«Տետեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի իմաստով «գերիշխող դիրքի չարաշահում» իրավախախվտման բովանդակությունը:
Տնտեսական գործունեութան ազատութան ե ազատ տնտեսական
մրցակցության երաշխավորումը՝ որպես սահմանադրական կարգի հիմունք, ելակետային նշանակություն ունի Հայաստանի Հանրապետությունում տնտեսական հարաբերությունների կանոնակարգման համար: Տնտեսական գործունեության ազատությունը շուկայական տնտեսության հիմնարար սկզբունքն է ն շուկայական տնտեսական հարաբերություններիի ձնավորման ու զարգացման օբյեկտիվ նախադրյալը: Միաժամանակ ազատ տնտեսական գործունեության իրավունքը բացարձակ չէ. բարեխիղճ մրցակցության համար անհրաժեշտ միջավայր ապահովելու համար այն ենթակա է սահմանափակման ազատ տնտեսական մրցակցության ապահովման նպատակից ելնելով Հետնաբար, նշված երկու իրավական սկզբունքների` տնտեսական գործունեության ազատության ն ազատ տնտեսական մրցակցության ներդաշնակ ու հետնողական իրացման պայմաններում է միայն հնարավոր հասնել շուկայական հարաբերությունների վրա խարսխված արդյունավետ տնտեսական համակարգի ձնավորմանն ու կայուն զարգացմանը:
Շուկայական տնտեսության պայմաններում տնտեսական մրցակցային քաղաքականությունը հանդիսանում է պետության տնտեսական քաղաքականության անբաժանելի մասը: Բարեխիղճ մրցակցության համար անհրաժեշտ միջավայր ապահովելու համար կարնոր նշանակություն ունի տնտեսական մրցակցության
10
պաշտպանությունը, որն, ի թիվս այլնի, շուկայում գերիշխող դիրք ունեցող տնտեսվարող սուբյեկտների զսպման համատեքստում ուղղված է սպառողների իրավունքների պաշտպանությանը: Գերիշխող դիրքի չարաշահման արգելքն ամրագրվել է 2005 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրությամբ (այսուհետ` ՀՀ Սահմանադրություն), որի 33.1-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ շուկայում մենաշնորհ կամ գերիշխող դիրքի չարաշահումը ն անբարեխիղճ մրցակցությունն արգելվում են: Իսկ նուն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ մրցակցության սահմանափակումը, մենաշնորհի հնարավոր տեսակները ն դրանց թույլատրելի չափերը կարող են սահմանվել միայն օրենքով, եթե դա անհրաժեշտ է հանրության շահերի պաշտպանության համար:
Տնտեսական մրցակցության լեգալ բնորոշումը տրված է ոլորտը կարգավորող՝ իրավահարաբերության ծագման պահին գործող «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ Օրենք) 4-րդ հոդվածի 1-ին մասում, ըստ որի՝ տնտեսական մրցակցությունը կամ մրցակցությունը բնորոշվում է որպես ապրանքների իրացման կամ ձեռքբերման առավել նպաստավոր պայմանների ապահովմանն ուղղած տնտեսական գործունեություն, որի արդյունքում օբյեկտիվորեն սահմանափակվում են տվյալ ապրանքային շուկայում ապրանքների շրջանառության ընդհանուր պայմանների վրա մրցակիցներից յուրաքանչյուրի միակողմանի ազդելու հնարավորությունները:
Օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է տնտեսվարող սուբյեկտին գերիշխող դիրք ունեցող ճանաչելու չափանիշները: Մասնավորապես, Օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ տնտեսվարող սուբյեկտն ապրանքային շուկայում համարվում է գերիշխող դիրք ունեցող, եթե՝ (...)
2) որպես իրացնող կամ ձեռք բերող իրացման կամ ձեռքբերման ծավալներով գրավում է տվյալ շուկայի առնվազն մեկ երրորդը, կամ
3) ապրանքային շուկայում իրացման կամ ձեռքբերման առավել մեծ ծավալներ ունեցող երկու տնտեսվարող սուբյեկտներից յուրաքանչյուրը տվյալ ապրանքային շուկայում համարվում է գերիշխող դիրք ունեցող, եթե նրանք, որպես իրացնող կամ ձեռք բերող, իրացման կամ ձեռքբերման ծավալներով միասին գրավում են տվյալ շուկայի առնվազն մեկ երկրորդը, կամ
(..):
Նույն հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ տնտեսվարող սուբյեկտն ապրանքային շուկայում մենաշնորհ կամ գերիշխող դիրք ունեցող է համարվում Հանձնաժողովի որոշմամբ:
Այսպիսով, տնտեսվարողին՝ որպես շուկայում գերիշխող դիրք ունեցող ճանաչելու չափանիշը շուկայում վերջինիս զբաղեցրած մասն է՝ ըստ իրացման կամ ձեռքբերման ծավալների մեծության. տնտեսվարողի նման կարգավիճակը հավաստվում է Հանձնաժողովի որոշմամբ:
11
Օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասը, ի իրացումն ՀՀ Սահմանադրության 33.1-րդ հոդվածի 2-րդ մասի, արգելում է տնտեսվարող սուբյեկտների կողմից մենաշնորհ կամ գերիշխող դիրքի (այսուհետ՝ գերիշխող դիրք) չարաշահումը:
Նույն հոդվածի 2-րդ ն 3-րդ մասերն սպառիչ կերպով սահմանում են գերիշխող դիրքը չարաշահելու դրսնորումները: Ըստ Օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի՝ գերիշխող դիրքի չարաշահում է համարվում՝
ա) իրացման կամ ձեռքբերման չհիմնավորված, խտրական գների սահմանումը կամ կիրառումը կամ օրենսդրությանը հակասող առնտրի այլ պայմանների ուղղակի կամ անուղղակի պարտադրումը.
(..)
դ) այլ տնտեսվարող սուբյեկտների կամ սպառողների նկատմամբ խտրական պայմանների կիրառումը.
ե) պայմանագրի կողմին կամ պայմանագիր կնքել ցանկացող անձին, ներառյալ առնտրի օբյեկտներին, լրացուցիչ պարտավորությունների պարտադրումը, որոնք իրենց բնույթով կամ իրականացման տեսանկյունից չեն առնչվում պայմանագրի բուն առարկայի հետ.
(..)»:
Օրենքի 36-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ գերիշխող դիրքի չարաշահումն առաջացնում է տուգանքի նշանակում հինգ միլիոնից երկու հարյուր միլիոն դրամի չափով:
Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ Սահմանադրությամբ որպես ելակետային դրույթ ամրագրվել է գերիշխող դիրքի չարաշահման արգելքը, որի համատեքստում Օրենքն իր կարգավորման առարկայի շրջանակներում սահմանել է այն դեպքերը, երբ Հանձնաժողովը, իրականացնելով տնտեսական մրցակցության պաշտպանությանն ուղղված իր գործառույթները տնտեսական մրցակցության պաշտպանության օրենսդրության պահպանման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու համատեքստում, տնտեսվարող սուբյեկտին գերիշխող դիրքի չարաշահման համար ենթարկում է պատասխանատվության: Օրենքով սպառիչ կերպով թվարկված են այն բոլոր գործողությունները (վարքագիծը), որոնք, նույն Օրենքի իմաստով, կարող են դիտարկվել որպես գերիշխող դիրքի չարաշահում ն հանգեցնել պատասխանատվության:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է նան, որ արարքը ճանաչվում է իրավախախտում միայն այն դեպքում, երբ առկա է իրավախախտման չորս պարտադիր տարրերի միասնությունը, այն է՝ սուբյեկտ, սուբյեկտիվ կողմ, օբյեկտ, օբյեկտիվ կողմ: Նշվածներից թեկուզ մեկի բացակայություն, ։0վկայում է իրավախախտման բացակայության մասին: Օրենքի համակարգային վերլուծության, այդ թվում` գերիշխող դիրքի չարաշահման՝ Օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ ն 3-րդ մասերում թվարկված բոլոր դրսնորումների վերլուծության արդյունքում Վճռաբեկ
12
դատարանն արձանագրում է, որ «գերիշխող դիրքի չարաշահում» իրավախախտման տարրերն են.
1. Իրավախախտման սուբյեկտ. «գերիշխող դիրքի չարաշահման»
իրավախախտման սուբյեկտը հատուկ է՝ տնտեսվարող սուբյեկտ, որը շուկայում ունի գերիշխող դիրք, այն է՝ տնտեսվարող սուբյեկտ, որը Օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված որնէ հիմքով Հանձնաժողովի որոշմամբ ճանաչվել է գերիշխող դիրք ունեցող:
2. Իրավախախտման օբյեկտ. իրավախախտման օբյեկտը Հայաստանի
Հանրապետությունում բարեխիղճ մրցակցության ապահովմանը ն սպառողների շահերի պաշտպանությանն ուղղված հասարակական հարաբերություններն են:
Յ. Իրավախախտման սուբյեկտիվ կողմ. իրավախախտման պարտադիր
հատկանիշը մեղքի առկայությունն է, որը դրսնորվում է դիտավորությամբ: Համապատասխան տնտեսվարող սուբյեկտի կողմից գերիշխող դիրքի չարաշահումը կամային գործընթաց է, այսինքն՝ շուկայում գերիշխող դիրք ունեցող տնտեսվարող սուբյեկտն իրավախախտման օբյեկտիվ կողմը կատարելիս գործում է իր կամքով, ն նրա վարքագիծը պայմանավորված չէ այլ սուբյեկտի (սուբյեկտների) կամքով ու վարքագծով:
4. Իրավախախտման օբյեկտիվ կողմ. օբյեկտիվ կողմը դրսնորվում է Օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ Ա 3-րդ մասերով նախատեսված գործողություններից որնէ մեկի կատարմամբ:
Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Օրենքի 7-րդ հոդվածի իմաստով «շուկայում գերիշխող դիրքի չարաշահում» իրավախախտումը կարող է առկա լինել միայն տվյալ իրավախախտման վերը նշված բոլոր չորս տարրերի միաժամանակյա առկայության `պլարագայու. այդ տարրերից որնէ մեկի բացակայությունը բացառում է տնտեսվարող սուբյեկտի պատասխանատվությունը: Ըստ այդմ տնտեսվարող սուբյեկտին գերիշխող դիրքի չարաշահման համար պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ Հանձնաժողովի որոշման նկատմամբ դատական վերահսկողության շրջանակներում, ի թիվս այլնի, ՀՀ վարչական դատարանի խնդիրն է պարզել՝ արդյոք բազմակողմանի, օբյեկտիվ ն լրիվ քննության արդյունքում Հանձնաժողովի կողմից վարչական վարույթում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հաստատվում է խնդրո առարկա իրավախախտման վերը նշված բոլոր չորս տարրերի առկայությունը:
Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը կարնորում է նան Օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասում, մասնավորապես, 2-րդ մասի «ա», «դ», «ե» կետերում նշված՝ որպես գերիշխող դիրքի չարաշահում դիտարկվող գործողությունների բովանդակության բացահայտումը:
Օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կետի համաձայն՝ գերիշխող դիրքի չարաշահում է իրացման կամ ձեռքբերման չհիմնավորված, խտրական գների սահմանումը կամ կիրառումը կամ օրենսդրությանը հակասող առնտրի այլ
13
պայմանների ուղղակի կամ անուղղակի պարտադրումը: Նույն հոդվածի 2-րդ մասի «դ» կետի համաձայն` գերիշխող դիրքի չարաշահում է նան այլ տնտեսվարող սուբյեկտների կամ սպառողների նկատմամբ խտրական պայմանների կիրառումը:
Վճռաբեկ դատարանը, արձանագրելով, որ գերիշխող դիրքի չարաշահման վերը նշված գործողությունների հիմքում տնտեսվարողի խտրական վերաբերմունքն է անհրաժետ է համարում անդրադառնալ «խտրական վերաբերմունք» հասկացության եզրույթաբանական բովանդակությանը:
ՀՀ Սահմանադրության 14.1-րդ հոդվածն ամրագրում է օրենքի առջն բոլորի հավասարության սկզբունքը: Այս հոդվածի պահանջներին համապատասխան՝ պետության պոզիտիվ սահմանադրական պարտականությունն է ապահովել այնպիսի պայմաններ, որոնք նուն կարգավիճակն ունեցող անձանց հավասար հնարավորություն կտան իրացնելու, իսկ խախտման դեպքում՝ պաշտպանելու իրենց իրավունքները, հակառակ դեպքում կխախտվեն ոչ միայն հավասարության, խտրականության արգելման, այլ նան իրավունքի գերակայության ն իրավական որոշակիության սահմանադրական սկզբունքները (տես, ՀՀ սահմանադրական դատարանի 29.012008 թվականի թիվ ՍԴՈ-731 որոշումը):
ՀՀ սահմանադրական դատարանը խտրականության արգելման սկզբունքի շրջանակներում տարբերակված մոտեցումը թույլատրելի է համարում միայն այն դեպքում, երբ առկա է տարբերակման օբյեկտիվ հիմք ն իրավաչափ նպատակ: Ըստ սահմանադրական դատարանի` խտրականության արգելքի խախտում է հանդիսանում այն տարբերակված մոտեցումը, որը զուրկ է օբյեկտիվ հիմքից ն իրավաչափ նպատակից (տես, ՀՀ սահմանադրական դատարանի 04.05.2010 թվականի թիվ ՍԴՈՑ81 որոշումը):
ՀՀ սահմանադրական դատարանը շեշտադրել է նան, որ ենթադրյալ խտրականության դեպքում առկա պետք է լինի մի իրավիճակ, երբ տվյալ կոնկրետ սուբյեկտի նկատմամբ դրսնորվում է տարբերակված մոտեցում նույն իրավիճակում գտնվող այլ սուբյեկտի համեմատությամբ, որի նկատմամբ վերաբերմունքն ավելի բարենպաստ է (տե'ս, ՀՀ սահմանադրական դատարանի 07.06.2011 թվականի թիվ ՍԴՈ-967 որոշումը):
Ըստ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ՝ Եվրոպական դատարան|՝ խտրականությունը բնորոշվում է որպես տարբերակված վերաբերմունք համանման կամ հարաբերականորեն նույնանման իրավիճակում գտնվող անձանց նկատմամբ (տես ռօ չ,. Զօոտօո թիվ 385900 գանգատով Եվրոպական դատարանի 24.05.2016 թվականի վճիռը, կետ 89):
Հաշվի առնելով նան ՀՀ սահմանադրական դատարանի ն Եվրոպական դատարանի վերոհիշյալ իրավական դիրքորոշումները Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ խտրական վերաբերմունք առկա է այն դեպքում, երբ անձի /անձանց/ նկատմամբ դրսնորվող վերաբերմունքն անբարենպաստ է համանման իրավիճակում գտնվող այլ անձի /անձանց/ նկատմամբ դրսնորվող վերաբերմունքի
14
համեմատությամբ, եթե առկա չէ նման տարբերակված մոտեցման օբյեկտիվ հիմք ու իրավաչափ նպատակ:
Ըստ այդմ` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ յուրաքանչյուր կոնկրետ դեպքում խտրական վերաբերմունքի առկայությունը որոշելու համար հարկ է պարզել.
-արդյոք առկա է տարբերակված մոտեցում համանման կամ
հարաբերականորեն նմանատիպ իրավիճակներում գտնվող անձանց նկատմամբ,
-արդյո՞ք նման տարբերակված մոտեցումն արդարացված է. մասնավորապես, արդյո՞ք տարբերակված մոտեցումը հետապնդում է իրավաչափ նպատակ ն առկա է ողջամիտ համամասնություն կիրառվող միջոցի Աե հետապնդվող իրավաչափ նպատակի միջն:
Վերոհիշյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» ն «դ» կետերով գերիշխող դիրքի չարաշահում դիտարկվող գործողությունների առկայությունը հիմնավորելու համար Հանձնաժողովից պահանջվում է վկայակոչել համանման կամ հարաբերականորեն նույնանման իրավիճակում գտնվող տնտեսվարողի կամ սպառողի (սպառողների խումբ), ում նկատմամբ դրսնորվել է ավելի բարենպաստ վերաբերմունք այն տնտեսվարողի կամ սպառողների համեմատությամբ, ում նկատմամբ չարդարացված տարբերակված մոտեցում է դրսնորվել: Այլ կերպ՝3 այդ գործողությունների առկայությունը կարող է հաստատված համարվել, եթե առկա է.
- կոնկրետ տնտեսվարող կամ սպառող (սպառողների խումբ),
- վերջինս (վերջիններս) գտնվում է (են) համանման կամ հարաբերականորեն նույնանման իրավիճակում, ինչ այն տնտեսվարողը կամ սպառողը (սպառողների խումբը), ում նկատմամբ տարբերակված մոտեցում է դրսնորվում,
- համանման կամ հարաբերականորեն նույնանման իրավիճակում գտնվող տվյալ տնտեսվարողի կամ սպառողի (սպառողների խմբի) նկատմամբ դրսնորված վերաբերմունքն ավելի բարենպաստ է, քան այն տնտեսվարողի կամ սպառողի (սպառողների խմբի), ում նկատմամբ կիրառվել է տարբերակված մոտեցում,
- տարբերակված մոտեցումն արդարացված չէ որնէ իրավաչափ նպատակով:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վերը նշված տարրերից որնէ մեկի բացակայությունը բացառում է Օրենքի 7-րդ հոդվածի «ա» ն «դ» կետերով գերիշխող դիրքի չարաշահում դիտարկվող գործողությունների համար
պատասխանատվությունը:
Օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի «ե» կետի համաձայն՝ գերիշխող դիրքի չարաշահում է համարվում պայմանագրի կողմին կամ պայմանագիր կնքել ցանկացող անձին, ներառյալ առնտրի օբյեկտներին, լրացուցիչ
պարտավորությունների պարտադրումը, որոնք իրենց բնույթով կամ իրականացման տեսանկյունից չեն առնչվում պայմանագրի բուն առարկայի հետ:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վկայակոչված նորմով
նախատեսված գործողությունը որպես գերիշող դիրքի չարաշահում դիտարկելու
15
պարտադիր պայմանը պայմանագրի կողմին կամ պայմանագիր կնքել ցանկացող անձին պարտադրվող լրացուցի- սպարտավորությունների՝ պայմանագրի բուն առարկային առնչակցության բացակայությունն է:
Անդրադառնալով գործարքի առարկա հասկացությանը ՀՀ վճռաբեկ
դատարանը նշել է, որ գործարքի առարկա կարող են լինել ինչպես նյութական առարկաները (օրինակ, առուվաճառքի պայմանագրի դեպքում՝ որոշակի ապրանքը, անշարժ գույքը), այնպես էլ որոշակի գործողությունները (օրինակ, ծառայությունների վճարովի մատուցման պայմանագրի դեպքում՝ ծառայություններ մատուցելը, կապալի պայմանագրի դեպքում` համապատասխան աշխատանքների կատարումը) (տե'ս, Նելլի Հակոբյանը, Ոստան ն Արթուր Գնորգյաններն ընդդեմ «Համխաչ» ՍՊԸ-ի թիվ ԵԿԴ/1013/02/13` քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.07.2015 թվականի որոշումը):
Վերոհիշյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ պայմանագրի կողմին կամ պայմանագիր կնքել ցանկացող անձին լրացուցիչ պարտավորություններ պարտադրելու փաստն ինքնին հիմք չէ այդ գործողությունը գերիշխող դիրքի չարաշահում որակելու համար. անհրաժեշտ պայման է նան, որ պարտադրվող լրացուցիչ պայմանն առնչություն չունենա այն նյութական առարկային կամ գործողությանը, որը տվյալ պայմանագրի առարկան է:
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Դիմելով Դատարանը՝ Ընկերություն, պահանջել է վերացնել 16.05.2014 թվականի ««Հայաստանի Էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության նկատմամբ պատասխանատվության միջոց կիրառելու մասին» թիվ 204-Ա որոշումը:
Դատարանը, 19.06.2018 թվականին կայացրած վճռով բավարարելով հայցը, արձանագրել է, որ Ընկերությունը բնակիչների կողմից բարձրացված խնդրին լուծում տալու նպատակով դիմել է Կարգավորող հանձնաժողովին` պարզաբանումներ ստանալու նպատակով, որի արդյունքում 09.04.2014 թվականին ընդունվել է «Երնան քաղաքի Ծիծեռնակաբերդի խճուղու 1/3 հասցեի բազմաբնակարան շենքի սպառման համակարգն էլեկտրական ցանցին միացնելու մասին» թիվ 79Ա որոշումը: Հետնաբար, բնակիչների կողմից բարձրացված հարցի լուծումը ընկերության կողմից պետք է տրվեր Հանձնաժողովի կողմից ընդունված որոշմամբ ամրագրված հիմնավորումներով:
Վերաքննիչ դատարանը, անփոփոխ թողնելով Դատարանի վճիռը,
արձանագրել է, որ քննարկվող պարագայում Կարգավորող հանձնաժողովը՝ որպես հանրային ծառայությունների ոլորտում կարգավորում իրականացնող ինքնուրույն պետական մարմին, առաջնորդվելով սպառողների ն հանրային ծառայությունների ոլորտում կարգավորվող գործունեություն իրականացնող անձանց շահերը հավասարակշռելու օրենսդրական նպատակի իրականացմամբ, Ընկերության ն
16
սպառողների միջն ստեղծված իրավիճակը կարգավորելու նպատակով, սահմանել է այլընտրանքային լուծում պարունակող իրավունքի իրացման հնարավորություն, որը չհ պարտադրվել| լթԵրնան քաղաքի Ծիծեռնակաբերդի խճուղու 1/3 հասցեի բազմաբնակարան շենքի բնակիչներից որնէ մեկին, քանի որ Կարգավորող հանձնաժողովի 09.04.2014 թվականի «Երնան քաղաքի Ծիծեռնակաբերդի խճուղու 1/3 հասցեի բազմաբնակարան շենքի սպառման համակարգն էլեկտրական ցանցին միացնելու մասին» թիվ 79Ա որոշմամբ նախատեսվել է սպառման համակարգն էլեկտրական ցանցին միացման վճարը յուրաքանչյուր դիմումի համար առանձին գանձելու կարգը: Վերաքննիչ դատարանը փաստել է, որ Հանձնաժողովը չի հիմնավորել նան մենշնորհ դիրքի չարաշահման իրավական հիմքերի առկայությունը, քանի որ վարչական վարույթում առկա չեն ապացույցներ, որոնցով կհաստատվեր, որ նմանատիպ այլ իրավիճակներում Ընկերությունը դրսնորել է այլ վարքագիծ:
Սույն գործի փաստական հանգամանքները դիտարկելով Վճռաբեկ դատարանի վերն արտահայտված իրավական դիրքորոշումների լուսի ներքո Վճռաբեկ դատարանը, հիմնավոր համարելով ստորադաս դատարանների
պատճառաբանությունները, գտնում է, որ Ընկերության վարքագծում բացակայել է «գերիշխող դիրքի չարաշահում» իրավախախտման բոլոր չորս տարրերի համակցությունը, որպիսի պայմաններում իրավաչափ չէ Ընկերությանը գերիշխող դիրքի չարաշահման համար պատասխանատվության ենթարկելը:
Այսպես, Օրենքի 6-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջներին համապատասխան Ընկերությունը Հանձնաժողովի 27.07.2005 թվականի թիվ 73-Ա որոշմամբ Ընկերության «Բաշխիչ ցանցերով էլեկտրական էներգիայի մատակարարում» ապրանքային շուկայում՝ թիվ 0092 լիցենզիայի հիման վրա (չունի մրցակից) իրացման ծավալով գրավելով շուկայի 100 տոկոսը, համարվել է գերիշխող դիրք ունեցող ե գրանցվել է տնտեսվարող սուբյեկտների կենտրոնացված գրանցամատյանում: Ըստ այդմ` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ընկերությունը խնդրո առարկա իրավախախտման հատ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 17 փետրվարի, 2023 թ.
- Գործի #:
- ՎԴ/2654/05/14
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
