Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՀՀ ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ARLISԻրավական ակտAI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՀՀ ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ Ազգային ժողովՀՕ-230-Ն3 հուլիսի, 2025 թ.Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՀՀ ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2025 թվականի հուլիսի 3-ին « ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ » ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» 1995 թվականի նոյեմբերի 7-ի ՀՕ-18 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հավելվածի 2.3-րդ աղյուսակում՝ 1) 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. « Մարզի անվանումը Համայնքի անվանումը Բնակավայրի անվանումը Արմավիր 2. Վաղարշապատ Էջմիածին քաղաք Աղավնատուն գյուղ Ամբերդ գյուղ Այգեշատ (Էջմիածնի շրջ.) գյուղ Արագած գյուղ Արշալույս գյուղ Գեղակերտ գյուղ Դաշտ գյուղ Դողս գյուղ Լեռնամերձ գյուղ Ծաղկալանջ գյուղ Ծաղկունք գյուղ Ծիածան գյուղ Հայթաղ գյուղ Հովտամեջ գյուղ Մոնթեավան գյուղ Մրգաստան գյուղ Շահումյան գյուղ Ոսկեհատ գյուղ».

2) 87-րդ կետն ուժը կորցրած ճանաչել: Հոդված 2. Օրենքի 12.1-ին, 12.2-րդ, 12.22-րդ հավելվածներում «Խոյ» բառը փոխարինել «Վաղարշապատ» բառով: Հոդված 3. Օրենքի 12.23-րդ հոդվածը և հավելվածն ուժը կորցրած ճանաչել: Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: Հոդված 5. Օրենքի 12.24-րդ հավելվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ. « Հավելված 12.24 «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՎԱՂԱՐՇԱՊԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ Վաղարշապատ համայնքը գտնվում է մարզի արևելյան մասում: Համայնքը հյուսիսից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզին, արևելքից և հարավ-արևելքից «Բ»-«Գ» հատվածով՝ Փարաքար, հարավ-արևելքից «Գ»-«Դ» հատվածով` Հայաստանի Հանրապետության Արարատի մարզին, հարավից և արևմուտքից «Դ»-«Ե» հատվածով` Արաքս, «Ե»-«Զ» հատվածով՝ Մեծամոր, «Զ»-«Ա» հատվածով՝ Արմավիր համայնքներին:»: Հոդված 6. Օրենքի 12.25-րդ հավելվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ. « Հավելված 12.25 «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՔՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ Արաքս համայնքը գտնվում է մարզի արևելյան մասում: Համայնքը հյուսիսից և արևելքից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Վաղարշապատ համայնքին, արևելքից «Բ»-«Գ» հատվածով` Հայաստանի Հանրապետության Արարատի մարզին, հարավից «Գ»-«Դ» հատվածով` Հայաստանի Հանրապետության պետական սահմանին, արևմուտքից «Դ»-«Ա» հատվածով՝ Մեծամոր համայնքին:»: Հանրապետության նախագահ Վ. Խաչատուրյան 2025 թ. հուլիսի 14 Երևան ՀՕ-230-Ն Պաշտոնական հրապարակման օրը՝ 15 հուլիսի 2025 թվական: Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՀՀ ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-230-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (16.07.2025-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր Միասնական կայք 2025.07.07-2025.07.20 Պաշտոնական հրապարակման օրը 15.07.2025 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 03.07.2025 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 14.07.2025 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 16.07.2025 Հիմնական ակտ 03.07.2025, ՀՕ-230-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 07.11.1995, ՀՕ-18 07.11.1995, ՀՕ-18 Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
3 հուլիսի, 2025 թ.
Գործի #:
ՀՕ-230-Ն
Դատարան:
ՀՀ Ազգային ժողով

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել